Կարծում եմ՝ հայկական ու հայատառ ֆորումում սա գոյություն ունենալու իրավունք ունեցող թեմա է:
Ի՞նչ է ռեբուսը
Նկարելուկներ, նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված բառեր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման։ Օտար բառով սա հայտնի է ռեբուս անվամբ (ռեբուս բառը տարածում է ստացել լատիներեն non verbis, sed rebus արտահայտությունից, որը նշանակում է ոչ թե բառերով, այլ իրերով)։ Ոչ հայերեն բառի փոխարեն ստեղծվել է նկարելուկ բառը (նկար + հանելուկ)։
Ինչպե՞ս լուծել ռեբուսներ
Ռեբուսների լուծումը մեծամասամբ տրամաբանական աշխատանք է՝ հիմնված լեզվի իմացության վրա, պահանջում է նաև ստեղծագործական մոտեցում: Բերենք ռեբուսի և դրա լուծման մի քանի օրինակ.
ա) Պարզագույն եղանակը՝ նկարների միջոցով:
Առաջին իսկ հայացքից դժվարություն չի ներկայացնում գուշակել, որ առաջին նկարում թաքնված է «սոխակ», իսկ երկրորդում՝ «զանգակ» բառը:
բ) Տառերի ու տառապատկերների միջոցով
Ուշադիր լինելու դեպքում կկռահենք, որ թաքնված է «սպիտակ» բառը՝ «ս» «պ»-ի տակ:
գ) տառերի ու նկարների միջոցով (նրբանկարելուկներ)
Թաքնված է «շեղ» «բ»=«շեղբ» բառը:
Որպեսզի շատ չծանրաբեռնեմ, մյուս եղանակները, որոնք, չնայած, անվերջ են, չեմ նշի:
Եթե հետաքրքրեց ու ցանկանում եք փորձել ուժերը ռեբուս լուծելու գործում, առաջադրեմ հետևյալ ռեբուսը, փորձեք լուծել:
Աղբյուր
Էջանիշներ