Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ֆիլմերի ամենաօրիգինալ մեքենաները



Sagittarius
23.07.2013, 00:34
Քոնի որ տրանսպորտային միջոցների թեման արդիական ա էս օրերին, ներկայացնեմ ֆիլմերում ամենաօրիգինալ մեքենանների իմ հնգյակը՝



5. Ֆիլմ՝ Ա-Թիմ / The A-Team Մեքենա՝ 1983 GMC Van

http://i.imgur.com/hxexQEd.jpg?1

Չնայած A-Team հեռուստաշոուն էտքան էլ իմ սերնդի կուլտերից չի, բայց դե կարծում եմ այս գազանի մասին երազել են բոլոր երեխաները, որոնք գեթ մեկ անգամ տեսել են նրան գործի մեջ:



4. Ֆիլմ՝ Տրանսֆորմերներ / Transformers Մեքենա՝ Chevrolet Camaro

http://i.imgur.com/yZFqDQR.jpg?1
http://i.imgur.com/CzmHrzI.jpg?1

Այդքան էլ Տրանսֆորմների սիրահար չեմ, բայց ո՞վ չէր ուզենա նման «երկաթե ընկեր» ունենալ:



3. Ուրվականեր Որսացողները / Ghostbusters Մեքենա՝ Ecto-1 Կադիլակ 1959

http://i.imgur.com/d2frDPP.jpg?1

Երբ որոշ երեխաների համար Տոոուրոոու-Րոոոուրոոու ազդանշանը նշանակում էր՝ հրշեջ, շտապօգնության, կամ ոստիկանության մեքենա, ինձ համար դա ասոցացվում էր Ուրվականեր Որսացողների Կադիլակի հետ:


http://www.youtube.com/watch?v=BS8QAfSDwNE



2. Ֆիլմ՝ Նոլանի Բաթման Եռապատում / Batman Trilogy Մեքենա՝ Բաթմոբիլ կամ Tumbler

http://i.imgur.com/9DerYlw.jpg?1

Ոմանք հիացա՞ծ են Ջեյմս Բոնդի մեքենաներով: Հա-հա՛, նրանք դեռ չգիտեն Բաթմանի երկաթյա սև նժույգի հնարավորությունների մասին:


http://www.youtube.com/watch?v=Y9EceIZykHE



1. Ֆիլմ՝ Հետ Դեպի Ապագա / Back to the Future Մեքենա՝ `DeLorean

http://i.imgur.com/J3mIlD8.jpg?1

Դե իհարկե 88 մղոն/ժամ արագություն հավաքելու դեպքում ժամանակով ճանապարհորդող ԴիԼորեան ավելորդ ներկայացման կարիք չունի: :love


http://www.youtube.com/watch?v=pLRk4xG-JCI

Աթեիստ
23.07.2013, 01:44
Ինչ լավ ա էն չմո Բոնդի «ավտոները» չկային ցուցակում։

Իմ համար լավագույն Բեթմոբիլն ա, ընդ որում հենց Նոլանինը ։)

Էս ավտոն սեփական խարիզման ունի։

Ռուֆուս
23.07.2013, 22:44
ԴիԼորեանը մուրազ ա, մուրազ: Տեսնես հիմա քանի հատ ա աշխարհի երեսին մնացել...