Քոնի որ տրանսպորտային միջոցների թեման արդիական ա էս օրերին, ներկայացնեմ ֆիլմերում ամենաօրիգինալ մեքենանների իմ հնգյակը՝
5. Ֆիլմ՝ Ա-Թիմ / The A-Team Մեքենա՝ 1983 GMC Van
Չնայած A-Team հեռուստաշոուն էտքան էլ իմ սերնդի կուլտերից չի, բայց դե կարծում եմ այս գազանի մասին երազել են բոլոր երեխաները, որոնք գեթ մեկ անգամ տեսել են նրան գործի մեջ:
4. Ֆիլմ՝ Տրանսֆորմերներ / Transformers Մեքենա՝ Chevrolet Camaro
Այդքան էլ Տրանսֆորմների սիրահար չեմ, բայց ո՞վ չէր ուզենա նման «երկաթե ընկեր» ունենալ:
3. Ուրվականեր Որսացողները / Ghostbusters Մեքենա՝ Ecto-1 Կադիլակ 1959
Երբ որոշ երեխաների համար Տոոուրոոու-Րոոոուրոոու ազդանշանը նշանակում էր՝ հրշեջ, շտապօգնության, կամ ոստիկանության մեքենա, ինձ համար դա ասոցացվում էր Ուրվականեր Որսացողների Կադիլակի հետ:
2. Ֆիլմ՝ Նոլանի Բաթման Եռապատում / Batman Trilogy Մեքենա՝ Բաթմոբիլ կամ Tumbler
Ոմանք հիացա՞ծ են Ջեյմս Բոնդի մեքենաներով: Հա-հա՛, նրանք դեռ չգիտեն Բաթմանի երկաթյա սև նժույգի հնարավորությունների մասին:
1. Ֆիլմ՝ Հետ Դեպի Ապագա / Back to the Future Մեքենա՝ `DeLorean
Դե իհարկե 88 մղոն/ժամ արագություն հավաքելու դեպքում ժամանակով ճանապարհորդող ԴիԼորեան ավելորդ ներկայացման կարիք չունի:
Էջանիշներ