PDA

Դիտել ողջ տարբերակը : Մավր Մկրտչյան



Նաիրուհի
17.04.2013, 01:27
Երկար սպասեցի մինչև էս թեման բացելը, կարծում եմ՝ արդեն կարելի է :)

Մավր Մկրտչյանին հայ հեռուստադիտողն առաջին անգամ լսեց մոտ մեկ տարի առաջ՝ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի շնորհիվ։ Այն, որ Մավրը սիրվեց հանդիսատեսի կողմից, վկայում է նրա՝ նախագծի եզրափակչում հայտնվելը։

Նախագծի հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, սակայն հիմա դա թողնում ենք անցյալում, քանի որ Մավրը սկսել է իր սեփական ուղին, որի առաջին քայլը նրա անդրանիկ տեսահոլովակն է։ Այն շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին, բայց ես թեման բացելու համար չհամբերեցի մինչև այդ օրը :)


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=783RemnLbn0

Նրա մասին և նրան լսելու առիթ արդեն հաճախ կունենանք, հուսով եմ՝ ոչ միայն որպես երգչի, և կվայելենք նաև նրա սեփական ստեղծագործությունները։

Մավր Մկրտչյանը 22 տարեկան է, Կոնսերվատորիայի ուսանող, անցած տարի ավարտել է վոկալ-տեսական ֆակուլտետի «խմբավարություն» բաժինը, այժմ նույն ֆակուլտետի «կոմպոզիցիա» բաժնի ավարտական կուրսում է։ 2012 թ. փետրվարից աշխատում է Հայաստանի պետական կամերային երգչախմբում։

Սեփական ստեղծագործությունները դեռ թաքուն է պահում, բայց թույլ չենք տա երկար զրկել մեզ դրանցից :)

«Ժողովրդական երգիչ» նախագծի ընթացքում Մավրի կատարումները կարող եք լսել այս հղումով (https://soundcloud.com/armenian-folk-music), իսկ նրա գործունեության հետ կապված նորություններին հետևել Facebook-յան այս էջի (http://www.facebook.com/mavr.mkrtchyan.official) միջոցով։

Նաիրուհի
17.04.2013, 01:33
Մավրի հարցազրույցը «168 ժամ»-ին

«Հասկանում էի, որ ուղղակի չերգելու իրավունք չունեմ». Մավր Մկրտչյան


http://168.am/wp-content/uploads/2013/03/%D5%84%D5%A1%D5%BE%D6%80-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80.jpg

«Ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ մրցանակակիր Մավր Մկրտչյանն այսուհետ հայ հանդիսատեսին կներկայանա՝ որպես անհատ կատարող: Նախագծի ավարտից հետո երգիչը հայաստանյան որևէ բեմում դեռևս ելույթ չի ունեցել:

- «Ժողովրդական երգիչ» նախագծից հետո Ձեզ մոտ տևական դադար տիրեց, ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Այո, դադար իսկապես կար: Ես ցանկանում էի իմ աշխատանքում կատարելագործվել, դառնալ բեմի համար առավել գրագետ ու պատրաստված: Այս ընթացքում ես սովորում էի, անընդհատ աշխատում էի իմ վոկալի, բեմական շարժուձևի վրա, որպեսզի վերջապես հանդիսատեսին ներկայանամ առավել պրոֆեսիոնալ մակարդակով: Մի պահ ուղղակի մտածում էի՝ որոշ ժամանակով հեռանալ ասպարեզից, բայց երբ փողոցում քայլելիս մարդիկ մոտենում էին ինձ, գրկում, իրենց գովեստի ու սպասումի խոսքերն ասում, հասկանում էի, որ ուղղակի չերգելու իրավունք չունեմ: Ուզում եմ մեր հայկական երաժշտությունը ներկայացնել հայ հասարակությանը յուրովի մեկնաբանությամբ, նոր ու ճաշակով մշակված տարբերակներով: Ես չեմ ցանկանում մուտք գործել հայկական շոու-բիզնես, խնդիրս բնավ դա չէ, ուղղակի ցանկանում եմ մեր մշակույթի տարածողը լինել: Նպատակներս մեծ են նաև դրսում մեր հայկական, ազգային երաժշտությունը ներկայացնելու ուղղությամբ: Հուսամ, ամեն բան կհաջողվի ինձ մոտ:

- «Շանթ» հեռուստանկերության հետ խզե՞լ եք պայմանագիրը, թե՞, այնուամենայնիվ, կաշխատեք իրենց հետ:

- Ոչ, այլևս չեմ աշխատում իրենց հետ: Ես փորձում եմ հանրությանը ներկայանալ՝ որպես անկախ երգիչ, մարդ, ով կարող է ինքն իր ճանապարհը հարթել: Վստահ եմ, որ կհաջողվի ինձ: Դեռ ոչ մի հեռուստատեսության հետ չեմ աշխատում, չնայած առաջարկներ կան, կան նաև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանց հետ համագործակցության առաջարկներ, որոնք միգուցե նաև մոտ ապագայում իրականանան:

- Գիտեմ, որ պատրաստվում եք նոր երգով և տեսահոլովակով ներկայանալ: Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Հեյ հոգի ջան» երգը:

- Երկար մտածում էի, թե որ երգով սկսեմ իմ առաջին քայլերը: Հանրությանը պետք է հիշեցնել իմ մասին, պետք էր մի երգ, որ կնստեր հանրության ականջին, հաճելի կլիներ լսել: Սկզբում մտածում էի իմ երգերից որևէ մեկը ներկայացնել, բայց հետո կանգ առա հենց այս երգի վրա: Այն նոր շեշտադրմամբ և հետաքրքիր կմատուցեմ իմ հանդիսատեսին: Նկարահանման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, շուտով, կարծում եմ՝ մարտ ամսին, այն կհանձնվի հանդիսատեսի դատին: Շատ պլաններ կան, որոնք հերթով կիրականացնեմ: Մտադիր եմ նաև մենահամերգով մեկնարկել իմ մուտքը հայկական մշակույթ: Կներկայացնեմ կոմիտասյան մի շարք ստեղծագործություններ՝ սեփական ընկալմամբ:

- Գիտեմ, որ արտասահմանյան աստղերի հետ աշխատելու առաջարկներ կան, կմանրամասնե՞ք:

- Հիմա փորձում ենք շարունակել Ֆլորա Մարտիրոսյանի սկսած աշխատանքը: Ցանկանում ենք «Արտիստները՝ խաղաղության համար» նախագծի շրջանակներում ներկայացնել մեր մշակույթն աշխարհին: Այո, բացի այդ նախագծից, ես ևս ցանկանում եմ աշխատել և ներկայանալ տարբեր երկրների հանդիսատեսի համար: Ուզում եմ, որ բոլորն իմանան մեր մշակույթի մասին: Աշխատանքներ են տարվում հայ երգն աշխարհին ներկայացնելու համար: Կան դրսի ճանաչված արտիստների հետ համագործակցության մի շարք առաջարկներ: Ասում են՝ իմ ձայնն ու կատարողականությունը յուրահատուկ է և շատ հաճելի կհնչի նաև օտար ունկնդրի ականջին:

- Նախագծից դուրս առաջին անգամ եք ներկայանալու հանրությանը՝ որպես երգիչ Մավր Մկրտչյան, կա՞ մի բան, որ մինչ ներկայանալը կցանկանաք ասել Ձեր ունկնդրին:

- Ուզում եմ ասել, որ իմ հանդիսատեսը շատ է ոգևորում և պարտավորեցնում ինձ: Ուզում եմ ամեն բան անել այնպես, որ ոչ ոք երբեք չափսոսա իմ մատուցած երգը սիրելու և ընդունելու համար: Շուտով նորություններ կներկայացնեմ հանրությանը, հուսամ, այն աշխատանքները, որ ես կներկայացնեմ`հասարակությունը ևս կհավանի: Ես աշխատելու եմ հայկական մշակույթը վերստին արժևորելու և նորովի ներկայացնելու համար: Շնորհակալ եմ ինձ մշտապես առաջ մղող իմ հանդիսատեսին:

Աղբյուր (http://168.am/2013/03/03/190312.html)

Ուլուանա
17.04.2013, 19:58
Լավ ձայն ունի՝ մաքուր ու նաև մշակված :)։ Հղումով մտա, լսեցի մի քանի երգ, դրանցից դատելով եմ ասում։
Համ էլ սիրուն տղա ա :))։

Նաիրուհի
18.04.2013, 01:27
Սա իմ ամենասիրելի երգերից մեկն է, ու երբ հայտնաբերեցի, որ Մավրը այն կատարել է, ուրախությանս չափ չկար: Ընդ որում կա նաև տասը տարեկանում արված մի ձայնագրություն :love


http://www.youtube.com/watch?v=DjB0XsawJsg

Իսկ այս մեկն անցած տարվա սեպտեմբերին է


http://www.youtube.com/watch?v=0HUgdJSufV8

Նաիրուհի
26.04.2013, 11:07
Վերջապե՜ս :love

Այսօր՝ ժամը 13.00-ին, «Դար 21»-ի եթերում դիտեք Մավրիս առաջին տեսահոլովակը :love

Նաիրուհի
26.04.2013, 21:05
Էս էլ Մավրիս տեսահոլովակը :love


https://www.youtube.com/watch?feature=player_em00bedded&v=nlyM6G9EIXs

Նաիրուհի
27.04.2013, 01:04
Ակումբցիներ ջան, ճիշտն ասած՝ ինձ համար ձեր կարծիքը շատ հետաքրքիր է ու կարևոր :oy, էնպես որ կխնդրեի չալարել ու արտահայտվել։

Գալաթեա
27.04.2013, 01:32
Լիլուշ, երգն ու երաժշտությունն ո՞ւմն ա:

Նաիրուհի
27.04.2013, 01:46
Լիլուշ, երգն ու երաժշտությունն ո՞ւմն ա:

Երաժշտությունն Արամ Մերանգուլյանինն է, խոսքերը՝ Նիզամունը։

«Սայաթ-Նովա» ֆիլմում կա էս երգը, 24.05-ից։


http://www.youtube.com/watch?v=BLJNsK2NaB0=23m51s

Mephistopheles
27.04.2013, 02:05
բա ինչի՞ անունը Օթելլօ չի…

Նաիրուհի
27.04.2013, 02:30
բա ինչի՞ անունը Օթելլօ չի…

Որովհետև Մավր ավելի սիրուն է (առնվազն իր հայրիկի ու իմ կարծիքով ;) )

Valentina
27.04.2013, 13:43
"Ժողովրդական երգիչ" վերջինը չեմ նայել, մի քանիսին գիտեի, բայց նախորդ նախագծերի պես չէի հետևում: Մավրի կատարումների կողքով էլ անտարբեր էի անցել:
Նայեցի տեսահոլովակը ու ինչքան էլ իմ համար զարմանալի ա, երրորդ անգամն եմ արդեն լսում: Երգը շատ լավն ա, ինքն էլ շատ լավ ա երգում:

Լեդի Վարդ
27.04.2013, 14:07
Շաաատ մերսի Նաիրուհի ջան էս թեման բացելու համար
Մավրը շատ լավ ձայն ունի…Հայաստանը կարիք ունի այսպիսի երգիչների;)

Չամիչ
28.04.2013, 15:52
Էս էլ Մավրիս տեսահոլովակը :love


https://www.youtube.com/watch?feature=player_em00bedded&v=nlyM6G9EIXs


Ճիշտն ասած Մավրին համարում եմ միաոճ կատարող: Ժողովրդական երգիչ մրցույթը ցույց տվեց, որ Մավրը գուսանական, աշուղական երգեր կատարելիս բավականին խեղճանում է: Կոմիտաս շատ լավ է կատարում: Մավրի տեմբրն էլ առանձնապես չեմ հավանում, բայց էն ինչ որ լսեցի ՙՙհեյ հոգի ջան՚՚ տեսահոլովակում, իսկապես, տպավորված եմ: Գործիքավորումը ուղակի շքեղ է արված, ամեն ինչ անհավանական ճաշակով է արված, ես ուղակի ցնցված եմ: Սա էն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ Բռավոոոոոո: Էս երգին նոր շունչ են հաղորդել, ամենակարեւորը երգը չեն աղավաղել, հակառակը, սա կարծես երգի երկրորդ ծնունդը լինի: Էնպիսի բացառիկ ճաշակով են մատուցել, որ չլինելով ՙՙհեյ հոգի ջան՚՚ երգի սիրահար չեմ կարողանում կտրվել, չեմ կարողանում կշտանալ: Վայ ապրեք դուք: Էնքան ոգեշնչված եմ, որ հուզմունքս չեմ կարողանում զսպել: Փշաքաղվում եեեեեմ: Լսում ես ու իսկականից կախարդվում ես:

Չամիչ
29.04.2013, 01:39
Երբեք չէի մտածի, որ ես Մավր կլսեմ, որ կլսեմ ՙՙ հեյ հոգի ջան՚՚ երգը: Մոտակա 4-5 օրերը ես կանցկացնեմ Մավր լսելով:esim Ահա թե ինչ հրաշքներ կարող է գործել երգի գրագետ մատուցումը: Սա էն բացառիկ գործերից է որով՝ պարզ ճակատով, հպարտորեն կարող ենք աշխարհին ներկայանալ: Երբ օտարազգին հարցնի ցույց տուր ո՞րն է ձեր մշակույթը, առանց տատանվելու, հպարտորեն կառաջարկեմ ու կասեմ՝ լսի, մենք ունենք էսպիսի մշակույթ: Ցավոք, նման բարձրաճաշակ, բարձրորակ գործեր կարելի է մատերի վրա հաշվել:

Ցավոք, հիմա շատ շատերը մեզ Արամ Ասատրյանով են ճանաչում

Աթեիստ
29.04.2013, 17:10
Լավն են անում, որ մաքուր հայկականը մաքուր էլ պահում են, որ ես լսեմ ու ասեմ.
Թե ես էս հայկական երաժշտությունից բան եմ հասկանում, ամոթ ինձ: Ոչ երաժշտությունն եմ ընկալում, ոչ բառերն եմ հասկանում:
Ընդ որում խոսքը մենակ էս երգի մասին չի: Սաղ «Նռան գույնը» իմ համար ճապոնական մյուզիքլ ա:

Հ.Գ.
Որ ասում եմ կենաց ասել չգիտեմ ...

Հ.Հ.Գ.
Արամ Ասատրյանին մմզ-պպզ:

Նաիրուհի
02.01.2014, 00:41
Հենց հիմա «Կենտրոն» հեռուստաընկերությունը ցուցադրում է Մավրիս առաջին մենահամերգի տեսագրությունը :love