User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Մավր Մկրտչյան

  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Մավր Մկրտչյան

    Երկար սպասեցի մինչև էս թեման բացելը, կարծում եմ՝ արդեն կարելի է

    Մավր Մկրտչյանին հայ հեռուստադիտողն առաջին անգամ լսեց մոտ մեկ տարի առաջ՝ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի շնորհիվ։ Այն, որ Մավրը սիրվեց հանդիսատեսի կողմից, վկայում է նրա՝ նախագծի եզրափակչում հայտնվելը։

    Նախագծի հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, սակայն հիմա դա թողնում ենք անցյալում, քանի որ Մավրը սկսել է իր սեփական ուղին, որի առաջին քայլը նրա անդրանիկ տեսահոլովակն է։ Այն շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին, բայց ես թեման բացելու համար չհամբերեցի մինչև այդ օրը



    Նրա մասին և նրան լսելու առիթ արդեն հաճախ կունենանք, հուսով եմ՝ ոչ միայն որպես երգչի, և կվայելենք նաև նրա սեփական ստեղծագործությունները։

    Մավր Մկրտչյանը 22 տարեկան է, Կոնսերվատորիայի ուսանող, անցած տարի ավարտել է վոկալ-տեսական ֆակուլտետի «խմբավարություն» բաժինը, այժմ նույն ֆակուլտետի «կոմպոզիցիա» բաժնի ավարտական կուրսում է։ 2012 թ. փետրվարից աշխատում է Հայաստանի պետական կամերային երգչախմբում։

    Սեփական ստեղծագործությունները դեռ թաքուն է պահում, բայց թույլ չենք տա երկար զրկել մեզ դրանցից

    «Ժողովրդական երգիչ» նախագծի ընթացքում Մավրի կատարումները կարող եք լսել այս հղումով, իսկ նրա գործունեության հետ կապված նորություններին հետևել Facebook-յան այս էջի միջոցով։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 17.04.2013, 01:38:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (17.04.2013), CactuSoul (07.05.2013), Lílium (02.01.2014), Tig (26.04.2013), _Հրաչ_ (18.04.2013), Ուլուանա (17.04.2013)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մավրի հարցազրույցը «168 ժամ»-ին

    «Հասկանում էի, որ ուղղակի չերգելու իրավունք չունեմ». Մավր Մկրտչյան





    «Ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ մրցանակակիր Մավր Մկրտչյանն այսուհետ հայ հանդիսատեսին կներկայանա՝ որպես անհատ կատարող: Նախագծի ավարտից հետո երգիչը հայաստանյան որևէ բեմում դեռևս ելույթ չի ունեցել:

    - «Ժողովրդական երգիչ» նախագծից հետո Ձեզ մոտ տևական դադար տիրեց, ինչո՞վ էր դա պայմանավորված:

    - Այո, դադար իսկապես կար: Ես ցանկանում էի իմ աշխատանքում կատարելագործվել, դառնալ բեմի համար առավել գրագետ ու պատրաստված: Այս ընթացքում ես սովորում էի, անընդհատ աշխատում էի իմ վոկալի, բեմական շարժուձևի վրա, որպեսզի վերջապես հանդիսատեսին ներկայանամ առավել պրոֆեսիոնալ մակարդակով: Մի պահ ուղղակի մտածում էի՝ որոշ ժամանակով հեռանալ ասպարեզից, բայց երբ փողոցում քայլելիս մարդիկ մոտենում էին ինձ, գրկում, իրենց գովեստի ու սպասումի խոսքերն ասում, հասկանում էի, որ ուղղակի չերգելու իրավունք չունեմ: Ուզում եմ մեր հայկական երաժշտությունը ներկայացնել հայ հասարակությանը յուրովի մեկնաբանությամբ, նոր ու ճաշակով մշակված տարբերակներով: Ես չեմ ցանկանում մուտք գործել հայկական շոու-բիզնես, խնդիրս բնավ դա չէ, ուղղակի ցանկանում եմ մեր մշակույթի տարածողը լինել: Նպատակներս մեծ են նաև դրսում մեր հայկական, ազգային երաժշտությունը ներկայացնելու ուղղությամբ: Հուսամ, ամեն բան կհաջողվի ինձ մոտ:

    - «Շանթ» հեռուստանկերության հետ խզե՞լ եք պայմանագիրը, թե՞, այնուամենայնիվ, կաշխատեք իրենց հետ:


    - Ոչ, այլևս չեմ աշխատում իրենց հետ: Ես փորձում եմ հանրությանը ներկայանալ՝ որպես անկախ երգիչ, մարդ, ով կարող է ինքն իր ճանապարհը հարթել: Վստահ եմ, որ կհաջողվի ինձ: Դեռ ոչ մի հեռուստատեսության հետ չեմ աշխատում, չնայած առաջարկներ կան, կան նաև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանց հետ համագործակցության առաջարկներ, որոնք միգուցե նաև մոտ ապագայում իրականանան:


    - Գիտեմ, որ պատրաստվում եք նոր երգով և տեսահոլովակով ներկայանալ: Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Հեյ հոգի ջան» երգը:


    - Երկար մտածում էի, թե որ երգով սկսեմ իմ առաջին քայլերը: Հանրությանը պետք է հիշեցնել իմ մասին, պետք էր մի երգ, որ կնստեր հանրության ականջին, հաճելի կլիներ լսել: Սկզբում մտածում էի իմ երգերից որևէ մեկը ներկայացնել, բայց հետո կանգ առա հենց այս երգի վրա: Այն նոր շեշտադրմամբ և հետաքրքիր կմատուցեմ իմ հանդիսատեսին: Նկարահանման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, շուտով, կարծում եմ՝ մարտ ամսին, այն կհանձնվի հանդիսատեսի դատին: Շատ պլաններ կան, որոնք հերթով կիրականացնեմ: Մտադիր եմ նաև մենահամերգով մեկնարկել իմ մուտքը հայկական մշակույթ: Կներկայացնեմ կոմիտասյան մի շարք ստեղծագործություններ՝ սեփական ընկալմամբ:


    - Գիտեմ, որ արտասահմանյան աստղերի հետ աշխատելու առաջարկներ կան, կմանրամասնե՞ք:


    - Հիմա փորձում ենք շարունակել Ֆլորա Մարտիրոսյանի սկսած աշխատանքը: Ցանկանում ենք «Արտիստները՝ խաղաղության համար» նախագծի շրջանակներում ներկայացնել մեր մշակույթն աշխարհին: Այո, բացի այդ նախագծից, ես ևս ցանկանում եմ աշխատել և ներկայանալ տարբեր երկրների հանդիսատեսի համար: Ուզում եմ, որ բոլորն իմանան մեր մշակույթի մասին: Աշխատանքներ են տարվում հայ երգն աշխարհին ներկայացնելու համար: Կան դրսի ճանաչված արտիստների հետ համագործակցության մի շարք առաջարկներ: Ասում են՝ իմ ձայնն ու կատարողականությունը յուրահատուկ է և շատ հաճելի կհնչի նաև օտար ունկնդրի ականջին:


    - Նախագծից դուրս առաջին անգամ եք ներկայանալու հանրությանը՝ որպես երգիչ Մավր Մկրտչյան, կա՞ մի բան, որ մինչ ներկայանալը կցանկանաք ասել Ձեր ունկնդրին:


    - Ուզում եմ ասել, որ իմ հանդիսատեսը շատ է ոգևորում և պարտավորեցնում ինձ: Ուզում եմ ամեն բան անել այնպես, որ ոչ ոք երբեք չափսոսա իմ մատուցած երգը սիրելու և ընդունելու համար: Շուտով նորություններ կներկայացնեմ հանրությանը, հուսամ, այն աշխատանքները, որ ես կներկայացնեմ`հասարակությունը ևս կհավանի: Ես աշխատելու եմ հայկական մշակույթը վերստին արժևորելու և նորովի ներկայացնելու համար: Շնորհակալ եմ ինձ մշտապես առաջ մղող իմ հանդիսատեսին:


    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 17.04.2013, 01:41:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.05.2013), Նիկեա (27.04.2013)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ձայն ունի՝ մաքուր ու նաև մշակված ։ Հղումով մտա, լսեցի մի քանի երգ, դրանցից դատելով եմ ասում։
    Համ էլ սիրուն տղա ա ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.05.2013), Նաիրուհի (18.04.2013)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա իմ ամենասիրելի երգերից մեկն է, ու երբ հայտնաբերեցի, որ Մավրը այն կատարել է, ուրախությանս չափ չկար: Ընդ որում կա նաև տասը տարեկանում արված մի ձայնագրություն



    Իսկ այս մեկն անցած տարվա սեպտեմբերին է

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (27.04.2013)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապե՜ս

    Այսօր՝ ժամը 13.00-ին, «Դար 21»-ի եթերում դիտեք Մավրիս առաջին տեսահոլովակը
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ Մավրիս տեսահոլովակը

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (26.04.2013), Valentina (27.04.2013)

  12. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ ջան, ճիշտն ասած՝ ինձ համար ձեր կարծիքը շատ հետաքրքիր է ու կարևոր , էնպես որ կխնդրեի չալարել ու արտահայտվել։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 27.04.2013, 01:15:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլուշ, երգն ու երաժշտությունն ո՞ւմն ա:

  14. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլուշ, երգն ու երաժշտությունն ո՞ւմն ա:
    Երաժշտությունն Արամ Մերանգուլյանինն է, խոսքերը՝ Նիզամունը։

    «Սայաթ-Նովա» ֆիլմում կա էս երգը, 24.05-ից։

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 27.04.2013, 02:02:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բա ինչի՞ անունը Օթելլօ չի…

  16. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    բա ինչի՞ անունը Օթելլօ չի…
    Որովհետև Մավր ավելի սիրուն է (առնվազն իր հայրիկի ու իմ կարծիքով )
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (27.04.2013), Նիկեա (27.04.2013)

  18. #12
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ժողովրդական երգիչ" վերջինը չեմ նայել, մի քանիսին գիտեի, բայց նախորդ նախագծերի պես չէի հետևում: Մավրի կատարումների կողքով էլ անտարբեր էի անցել:
    Նայեցի տեսահոլովակը ու ինչքան էլ իմ համար զարմանալի ա, երրորդ անգամն եմ արդեն լսում: Երգը շատ լավն ա, ինքն էլ շատ լավ ա երգում:
    Վերջին խմբագրող՝ Valentina: 27.04.2013, 13:46:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.05.2013), Նաիրուհի (27.04.2013), Նիկեա (27.04.2013)

  20. #13
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    28
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շաաատ մերսի Նաիրուհի ջան էս թեման բացելու համար
    Մավրը շատ լավ ձայն ունի…Հայաստանը կարիք ունի այսպիսի երգիչների
    Վարդերի թագուհի

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.05.2013), Նաիրուհի (27.04.2013), Նիկեա (27.04.2013)

  22. #14
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ Մավրիս տեսահոլովակը


    Ճիշտն ասած Մավրին համարում եմ միաոճ կատարող: Ժողովրդական երգիչ մրցույթը ցույց տվեց, որ Մավրը գուսանական, աշուղական երգեր կատարելիս բավականին խեղճանում է: Կոմիտաս շատ լավ է կատարում: Մավրի տեմբրն էլ առանձնապես չեմ հավանում, բայց էն ինչ որ լսեցի ՙՙհեյ հոգի ջան՚՚ տեսահոլովակում, իսկապես, տպավորված եմ: Գործիքավորումը ուղակի շքեղ է արված, ամեն ինչ անհավանական ճաշակով է արված, ես ուղակի ցնցված եմ: Սա էն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ Բռավոոոոոո: Էս երգին նոր շունչ են հաղորդել, ամենակարեւորը երգը չեն աղավաղել, հակառակը, սա կարծես երգի երկրորդ ծնունդը լինի: Էնպիսի բացառիկ ճաշակով են մատուցել, որ չլինելով ՙՙհեյ հոգի ջան՚՚ երգի սիրահար չեմ կարողանում կտրվել, չեմ կարողանում կշտանալ: Վայ ապրեք դուք: Էնքան ոգեշնչված եմ, որ հուզմունքս չեմ կարողանում զսպել: Փշաքաղվում եեեեեմ: Լսում ես ու իսկականից կախարդվում ես:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 28.04.2013, 15:56:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.05.2013), Նաիրուհի (28.04.2013)

  24. #15
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք չէի մտածի, որ ես Մավր կլսեմ, որ կլսեմ ՙՙ հեյ հոգի ջան՚՚ երգը: Մոտակա 4-5 օրերը ես կանցկացնեմ Մավր լսելով Ահա թե ինչ հրաշքներ կարող է գործել երգի գրագետ մատուցումը: Սա էն բացառիկ գործերից է որով՝ պարզ ճակատով, հպարտորեն կարող ենք աշխարհին ներկայանալ: Երբ օտարազգին հարցնի ցույց տուր ո՞րն է ձեր մշակույթը, առանց տատանվելու, հպարտորեն կառաջարկեմ ու կասեմ՝ լսի, մենք ունենք էսպիսի մշակույթ: Ցավոք, նման բարձրաճաշակ, բարձրորակ գործեր կարելի է մատերի վրա հաշվել:

    Ցավոք, հիմա շատ շատերը մեզ Արամ Ասատրյանով են ճանաչում
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 29.04.2013, 01:45:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ)
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Կինո
    Գրառումներ: 55
    Վերջինը: 07.04.2016, 00:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •