PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մեր հեքիաթը

Lusntag Lusine
23.03.2013, 20:16
Չեմ սիրում հեքիաթներ,մեծացել եմ երևի...
Մի օր սերն այնքան հեքիաթային թվաց,որ գրեցի մեր սիրո հեքիաթի մասին:Հերոսներն էլ ես ու դու էինք:
Սխալ էր:Հետո հասկացա:
Հեքիաթներում կա չար ու բարի,երկու բարի չի լինում: Դու բարին էիր,ես չարը:Դու սիրում էիր, ես սիրելով ցավ տալիս:Փորձում էիր հասնել,բռնել ինձ-ծիծաղելով փախչում էի:Հազիվ ձեռքդ բռնում էր շրջազգեստիս եզրից,նույն վայրկյանին դուրս էր պրծնում՝ սահելով ափիցդ:
Ծիծաղում էի:Հիմա հասկանում եմ-դաժան էր:
Դու գալիս էիր դեպի ինձ, ես փախչում էի անհայտություն:

* * *

Հեքիաթի կախարդն էի:Հեքիաթի թագուհին:Դու իմ զոհն էիր,միակը,բարին, սերը:Օձի նման թունավորում էի միտքդ,խենթացնում իմ սիրո անուրջներում,ու թողնում մենակ:Ծիծաղում էի:
- Գնա՞նք դեպի արևը,-հարցրեցիր դու:
Փակեցի արևի լույսը:Մթնեց:
- ՈՒ՞ր գնանք,-հարցրի ես:
Շփոթվել էիր,մութ էր,էլ արև չկար:
- Դու խենթ ես,- ծիծաղեցի ես:
- Քո սիրո խենթը,- թախծեցիր դու:
Չտեսա թե ինչպես թախիծը կուլ տվեց քեզ:Սևացար, քամին քեզ տարավ հեռու-հեռու...Ես չտեսա…
Մեր հեքիաթի թիթեռը ես էի: Վազում էիր,որ բռնես:Փախչում էի:Վախենում էի,որ կբռնես,թևերս կպոկես,կչորացնես ինչ-որ մի գրքի մեջ ու կմոռանաս:Չէի ուզում:

* * *

Գիշերը նորից սողոսկեցի միտքդ:Քունդ կորցրեցիր:Լսում էի քայլերիդ ձայնը:Ետ ու առաջ էիր անում:
Միտքդ աչքերիդ միջով կաթում էր ափիդ մեջ:Ես երջանիկ էի:
Քո փերին էի:Վախվխելով հպվում էիր մազերիս,սիրուց միտքդ կայծակնահար էր լինում, ու ձեռքդ ետ էիր քաշում:Դու չգիտեիր որ չես ցավեցնում, ես չէի ասում:Չար էի, գիտեմ:

Հիշում եմ,երբ վերջին անգամ շրջվեցի ՝ նայում էիր ետևիցս,ու կանչող ձեռքդ դանդաղ իջնում էր:
Հանձնվեցիր:
Պարտվեցի:
Քանի պայքարում էիր,ես հաղթում էի:
Հիմա այնքան եմ հեռացել,որ էլ չեմ տեսնում քեզ:
Հիմա միայն ծիծաղում եմ:Ի՞նչ էի զգում առաջ ծիծաղելիս:Չեմ հիշում:
Սզբում տարա սիրտդ, խլեցի քունդ, հետո ողջ էությունդ:Փոխարենը ՝ սիրում էի,փախչում, վախենում: Ինչից՝ չգիտեմ:

* * *

Երբ կանգ առա ամայի տարածություն էր:Անձրևից փոսերը լճացել էին:Ոտքերս թրջվեցին:Քամի բարձրացավ,մրսեցի:
Քո հառաչանքն էր:Սարսափեցի:
Քո ներսում էի...
Ատեցի հեքիաթները սիրո մասին...

einnA
23.03.2013, 23:09
Հանձնվեցիր:
Պարտվեցի:
Քանի պայքարում էիր,ես հաղթում էի:

Սիրուն էր :)

Մարկիզ
23.03.2013, 23:39
Մեղք էր բարին.. :(

Իր հետ էլ է նույնը լինելու շատ ավելի դաժան ձևերով: Կամ էլ արդեն եղել է ինքը բարու դերում, բայց շատ դաժան է եղել չարն իր նկատմամբ ու հիմա ուղղակի չգիտակցված վրեժ է լուծում: Կամ էլ իր էն մյուս հեքիաթի (որտեղ բարին ինքն է) իրանից գեշ-բեթար չարն իրեն է սպասում... :))

Իսկ եթե ավելի լուրջ լինենք, ապա ԼԱՎՆ ԷՐ... :hands :)

Արևանուռ
24.03.2013, 12:11
Սզբում տարա սիրտդ, խլեցի քունդ, հետո ողջ էությունդ:Փոխարենը ՝ սիրում էի,փախչում, վախենում:

Իմ Գի՜ժ, գի՜ժ :love

Lusntag Lusine
24.03.2013, 14:26
Շնորհակալ եմ :love

ivy
24.03.2013, 14:33
Սիրուն օրագրային գրառում՝ ռոմանտիկ, հուզառատ:
Կայացած ու հասուն ստեղծագործությո՞ւն... Ինձ որ լսես՝ չէ, բայց դե էստեղ մենակ իմ կարծիքը չի:
Էդ «խենթ» բառից էլ ազատվեք, ինչ կլինի...

Lusntag Lusine
24.03.2013, 14:52

Այլ կարծիք չէի էլ ակնկալում: Ընդունեմ,թե ոչ- իմ իրավունքն է: Ինձ հետաքրքրում է Մեֆի կարծիքը, ինչպիսին էլ որ լինի, մի առավելություն ունի-ԱՆԿԵՂԾ Է:

ivy
24.03.2013, 14:53
Այլ կարծիք չէի էլ ակնկալում: Ընդունեմ,թե ոչ- իմ իրավունքն է: Ինձ հետաքրքրում է Մեֆի կարծիքը, ինչպիսին էլ որ լինի, մի առավելություն ունի-ԱՆԿԵՂԾ Է:

Իմն էլ էր անկեղծ, անգամ եթե չես հավատում դրան...

StrangeLittleGirl
24.03.2013, 15:06
Միջին որակի օրագրային գրառում: Սենց բաներ ինտերնետում լիքն են:

Գալաթեա
24.03.2013, 15:11
Լուսինե ջան, իսկ ի՞նչը քեզ հիմք տվեց մտածել, որ Այվիի կարծիքը կեղծ ա:
Կասե՞ս:

Lusntag Lusine
24.03.2013, 15:17
Միջին որակի օրագրային գրառում: Սենց բաներ ինտերնետում լիքն են:
Հայկական գրականության առաջատար ու նվիրված գրողներ, շնորհակալ եմ կարծիքների համար, մի նկատողություն էլ ես ունեմ ձեզ- ձեր ստեղծագործություններում հայկական անուններ օգտագործեք, խոսում եք խենթ բառի գործածման մասին, բայց գրում էք Թոմերի, Ալեքսների մասին:Բյուր ջան կարդացի քո իններորդ հարկը, թեման սրտովս էր, բայց հարթ չէր, մի քիչ քո նկատմամբ էլ ուշադիր եղիր: Բացարձակ չնկճվեցի ձեր սիրալիր ու անկեղծ կարծիքներից:

StrangeLittleGirl
24.03.2013, 15:24

Լուսինե ջան, անունների ընտրությունը հեղինակի գործն ա, կարա Թոմ լինի, կարա Վարդան լինի, կարա Սաշիկ լինի, կախված` իրավիճակից, գրողի տրամադրությունից ու լիքը ուրիշ հանգամանքներից:

Մերսի իններորդ հարկը կարդալու համար: Բայց սա քո ստեղծագործության թեման ա ;)

Lusntag Lusine
24.03.2013, 15:25
Լուսինե ջան, իսկ ի՞նչը քեզ հիմք տվեց մտածել, որ Այվիի կարծիքը կեղծ ա:
Կասե՞ս:

Ես դա տեսնում եմ: Մնումա ասվի ակումբը մերնա, էստեղ մեզանից բացի ուրիշ մարդ չպետքա լինի:
ՈՒ հաշվի առնելով որ նոր եմ սկսում արձակ գրել, ինձ ամենևին վատ չեմ զգում նման կարծիքներից,ու հետագայում էլ ոչ մի գրառում չեմ անի, դուք գրեք,դուք կարդացեք: Կհետևեմ Դավիթի մրցույթներին, այդքանը:

ivy
24.03.2013, 15:26
Լուսինե ջան, Ակումբում մի քիչ ուրիշ մթնոլորտ է տիրում, հուսով եմ՝ հետզհետե կզգաս դա... Մենք իրար լավն էլ ենք ասում, քննադատում էլ ենք, քլնգում էլ ենք, ու ոչ ոք դրանից չի նեղանում: Հենց դա է անկեղծությունն ու օբյեկտիվությունը, ոչ թե իրար միշտ ջան ասելն ու կարմիր վարդեր շարելը:
Ես էլ քո գրածի մասին առաջին տողում լավն եմ գրել, հետո անցել բացերին, իզուր ես թշնամանքով վերաբերվում:
Համեմատությունն էլ ճիշտն ասած չհասկացա: Ինչ կապ ունր «խենթը» Թոմի ու Ալեքսի հետ... Բայց դե հիմա դա էլ քո կարծիքն էր: Համենայնդեպս, հայկական անուններով գրել չգրելը լրիվ ուրիշ հարց է, և էս թեմայի հետ կապ չունի:
Անկեղծ հույս ունեմ, որ ասածս հասկացվեց...

Մարկիզ
24.03.2013, 15:27
Միջին որակի օրագրային գրառում: Սենց բաներ ինտերնետում լիքն են:

Եթե սա միջին մակարդակի օրագրային գրառում է, ապա մեռնելուց հետոյում (http://www.akumb.am/showthread.php/25941-%D5%80%D5%B8%D5%A3%D5%A5%D5%BE%D5%A1%D6%80%D6%84%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-(%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)/page23) իմ խորին համոզմամբ խիստ ցածրակարգ օրագրային գրառումներ են: Այնքան անկապ, որ հավես չեմ անում կարդալ::))))

Միգուցե այս գրառման մեջ մի քանի քերականական ու կետադրական սխալներ կան, բայց իր հուզականության նկարագրությամբ, հոգեվիճակների նկարագությամբ ու մատուցմամբ հաստատ քո օրագրայինները չեն կարող այս մեկի հետ համեմատվել: Սա իմ կարծիքն է որպես խիստ բարձրաճաշակ ընթերցող: :)))))))))

Ու որքան գիտեմ, ակումբում դեռ Դոստոևսկիներ չկան էլի, Բյուր: Հազար եմ ասել: Կարդում ես ու զզվում: Եթե պետք է վիրավորես ու նեղացնես դիմացինին, ապա ավելի լավ չէ՞ սուս-փուս անցնես կողքով: Իսկ եթե ուզում ես կարծիքդ գրել, ապա ավելի լավ է գրել դա նրբանկատորեն: Իհարկե, չեմ էլ ասում գովեստի խոսքեր շռայլիր, եթե գովելու բան չկա: Ուղղակի մի նեղացրեք դիմացինին:

Ասում եմ էլի… Երբեմն թվում է, որ էդ ոճով գրելով ու վիրավորելով, հաճույք ես ստանում այն բանից, որ հեղինակն իրեն վատ է զգում:

Ասեմ, եթե չգիտես. Սենց (http://www.akumb.am/showthread.php/64253-%D5%8A%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D6%84%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9?p=2393816&viewfull=1#post2393816) բաներն էլ են լիքը ինտերնետում…

StrangeLittleGirl
24.03.2013, 15:27
Ես դա տեսնում եմ: Մնումա ասվի ակումբը մերնա, էստեղ մեզանից բացի ուրիշ մարդ չպետքա լինի:
ՈՒ հաշվի առնելով որ նոր եմ սկսում արձակ գրել, ինձ ամենևին վատ չեմ զգում նման կարծիքներից,ու հետագայում էլ ոչ մի գրառում չեմ անի, դուք գրեք,դուք կարդացեք: Կհետևեմ Դավիթի մրցույթներին, այդքանը:

Բայց ո՞վ ա տենց բան ասել: Ակումբում բոլորն էլ իրար անողոքաբար քննադատում են: Դու պիտի գոհ լինես, որ էստեղ բավական մեղմ ենք արտահայտվել` հաշվի առնելով, որ նոր ես սկսում: Էս բաժինը ջան ասել-ջան լսելու համար չի, այլ իրար քննադատելու ու աճելու:

Գալաթեա
24.03.2013, 15:33
Ես դա տեսնում եմ: Մնումա ասվի ակումբը մերնա, էստեղ մեզանից բացի ուրիշ մարդ չպետքա լինի:
ՈՒ հաշվի առնելով որ նոր եմ սկսում արձակ գրել, ինձ ամենևին վատ չեմ զգում նման կարծիքներից,ու հետագայում էլ ոչ մի գրառում չեմ անի, դուք գրեք,դուք կարդացեք: Կհետևեմ Դավիթի մրցույթներին, այդքանը:

Սխալ ես Լուսինե ջան:
Քո խնդիրն էն ա, որ դու դրականից բացի ուրիշ կարծիք ի վիճակի չես լսել, ու դրա մեղավորը Արևանուռն ա, որ ինչ երկու բառ իրար կողք դնես, երկինք ա հասցնում: Եթե համարում ես, որ անկեղծն ինքն ա, շատ եմ քեզ համար ցավում: Ինքը քեզ վատություն ա անում դրանով: Չի թողնում տեսնես թերություններդ: Չի թողնում աճես, մեզ հետ ես փոխարենը թշնամանում:

Եթե Ակումբը քո ասած հրեշը լիներ, Մարի Մելիքյանը, Ռուբին ու Ալֆան ու շուտով համոզված եմ նաև Այբը կարճ ժամանակում բոլորի սիրելին չէին դառնա:
Մարդիկ արժանիքներ ունեն, լսել գիտեն, սովորել գիտեն:

Ակումբում ոչ ոք իրան եսիմինչ չի համարում, հերիք ա բաներ հորինեք: Լավի դեպքում ասում ենք լավ ա, վատի դեպքում՝ վատ: Մի քիչ ուշադիր կարդա կարծիքները:
Իսկ դու և Արևանուռը ամեն շարադրության մակարդակի գրվածքի համար իրար ծաղիկ նվիրելով ֆռֆռում եք:
Եթե կարծում ես տենց են լավ գրող դառնում, ինչ ասեմ: Հաջողություն քեզ:

Lusntag Lusine
24.03.2013, 15:56

Անկեղծ կարծիքին դեմ չեմ, բայց եթե իրոք անկեղծա: Էստեղ մենակ քլնգելուց հաճույք ստանալու պահը նկատեցի: Եկավ պիտակավորեց, գնաց: Ինձ էլ դա ոչինչ չասեց:

StrangeLittleGirl
24.03.2013, 15:58
Անկեղծ կարծիքին դեմ չեմ, բայց եթե իրոք անկեղծա: Էստեղ մենակ քլնգելուց հաճույք ստանալու պահը նկատեցի: Եկավ պիտակավորեց, գնաց: Ինձ էլ դա ոչինչ չասեց:

Անկե՞ղծ, թե՞ դրական: Միշտ չէ, որ անկեղծ կարծիքը դրական է լինում: Ավելին` ավելի հաճախ դրական չի լինում, ավելի հաճախ քլնգոց ա լինում:

Գալաթեա
24.03.2013, 16:06
Անկեղծ կարծիքին դեմ չեմ, բայց եթե իրոք անկեղծա: Էստեղ մենակ քլնգելուց հաճույք ստանալու պահը նկատեցի: Եկավ պիտակավորեց, գնաց: Ինձ էլ դա ոչինչ չասեց:

Քլնգելն ես նկատել, որովհետև նախօորոք վատ ես տրամադրված:
Իսկ Այվին ընդամենն ասաց, որ օրագրային գրառում էր, ոչ ավել ու իսկապես էդպես ա: Մտիր գրեթե ցանկացած օրագիր Ակումբում, նման լիքը բաներ կգտնես: Ու ոչ ոք դրանք Ստեղծագործություն բաժնում չի դնում: Դնելուց դեխքում էլ չի նեղվում, որ ծաղկախեղդ չարեցին...

Դու մի քանի լավ կարծիք էիր ստացել, դրանց մեջ էդ մի հատիկ ոչ էդքան դրականը:
Հիմա դու ինձ ասա, որքանո՞վ ա ճիշտ վերցնել ու մարդուն ասել կեղծ ես գրել, որովհետև մնացածի պես չէր գովել:

Դավիթ
24.03.2013, 16:10
Մարկիզ ջան, ես ինտերնետում մեր գրողների գործերից շատ եմ կարդում և կասեմ, որ յուրաքանչյուր Լիզայի տիպի գործի, հաջորդում են 100 էս տիպի գործեր:

StrangeLittleGirl
24.03.2013, 16:16
Եթե սա միջին մակարդակի օրագրային գրառում է, ապա մեռնելուց հետոյում (http://www.akumb.am/showthread.php/25941-%D5%80%D5%B8%D5%A3%D5%A5%D5%BE%D5%A1%D6%80%D6%84%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-(%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)/page23) իմ խորին համոզմամբ խիստ ցածրակարգ օրագրային գրառումներ են: Այնքան անկապ, որ հավես չեմ անում կարդալ::))))

Միգուցե այս գրառման մեջ մի քանի քերականական ու կետադրական սխալներ կան, բայց իր հուզականության նկարագրությամբ, հոգեվիճակների նկարագությամբ ու մատուցմամբ հաստատ քո օրագրայինները չեն կարող այս մեկի հետ համեմատվել: Սա իմ կարծիքն է որպես խիստ բարձրաճաշակ ընթերցող: :)))))))))

Ու որքան գիտեմ, ակումբում դեռ Դոստոևսկիներ չկան էլի, Բյուր: Հազար եմ ասել: Կարդում ես ու զզվում: Եթե պետք է վիրավորես ու նեղացնես դիմացինին, ապա ավելի լավ չէ՞ սուս-փուս անցնես կողքով: Իսկ եթե ուզում ես կարծիքդ գրել, ապա ավելի լավ է գրել դա նրբանկատորեն: Իհարկե, չեմ էլ ասում գովեստի խոսքեր շռայլիր, եթե գովելու բան չկա: Ուղղակի մի նեղացրեք դիմացինին:

Ասում եմ էլի… Երբեմն թվում է, որ էդ ոճով գրելով ու վիրավորելով, հաճույք ես ստանում այն բանից, որ հեղինակն իրեն վատ է զգում:

Ասեմ, եթե չգիտես. Սենց (http://www.akumb.am/showthread.php/64253-%D5%8A%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D6%84%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9?p=2393816&viewfull=1#post2393816) բաներն էլ են լիքը ինտերնետում…

Մարկիզ, մենք հիմա Լուսինեի գործն ենք քննարկում, ոչ թե իմը: Եթե իմի մասին ասելիք ունես, համապատասխան թեմաներում ասա, ես չեմ նեղվում, ոչ թե բացասական կարծիքիս հակադարձիր, թե` բա քոնն ինչ ա: Իմ օրագրային գրառումները, համենայնդեպս, ստեղծագործողի անկյունում չեն տեղադրվում ու գրական ստեղծագործություն կոչվելու նկրտումներ չունեն: Իսկ Լիզայի օգտին ես չեմ քվեարկել, ակումբցիներն են քվեարկել: Եղած քննադատությունն էլ նորմալ ընդունել եմ` ինքս շատ լավ հասկանալով, որ դա հեռու ա իմ լավագույն գործը լինելուց:

Lusntag Lusine
24.03.2013, 16:18
Քլնգելն ես նկատել, որովհետև նախօորոք վատ ես տրամադրված:
Իսկ Այվին ընդամենն ասաց, որ օրագրային գրառում էր, ոչ ավել ու իսկապես էդպես ա: Մտիր գրեթե ցանկացած օրագիր Ակումբում, նման լիքը բաներ կգտնես: Ու ոչ ոք դրանք Ստեղծագործություն բաժնում չի դնում: Դնելուց դեխքում էլ չի նեղվում, որ ծաղկախեղդ չարեցին...

Դու մի քանի լավ կարծիք էիր ստացել, դրանց մեջ էդ մի հատիկ ոչ էդքան դրականը:
Հիմա դու ինձ ասա, որքանո՞վ ա ճիշտ վերցնել ու մարդուն ասել կեղծ ես գրել, որովհետև մնացածի պես չէր գովել:

Հարցն էստեղ գովել-չգովելը չի: Տեսնում եմ մթնոլորտը, ու էնպես չի որ չեմ հասկանում:Հավատացեք ամենաքիչը կուզեի վիճաբանել-չեմ սիրում: Կա քննադատություն, որ օգնումա աճել, կա քննադատություն, որ հիասթափեցնումա, որն իմ դեպքում անհնարա, ես թույլ չեմ տա:

StrangeLittleGirl
24.03.2013, 16:19
Հարցն էստեղ գովել-չգովելը չի: Տեսնում եմ մթնոլորտը, ու էնպես չի որ չեմ հասկանում:Հավատացեք ամենաքիչը կուզեի վիճաբանել-չեմ սիրում: Կա քնչադատություն, որ օգնումա աճել, կա քննադատություն, որ հիասթափեցնումա, որն իմ դեպքում անհնարա, ես թույլ չեմ տա:

Ի՞նչ մթնոլորտ: Բա ո՞նց ա, որ յոթ տարի ա էդ մթնոլորտը ես չեմ տեսնում :'

Lusntag Lusine
24.03.2013, 16:24
Ի՞նչ մթնոլորտ: Բա ո՞նց ա, որ յոթ տարի ա էդ մթնոլորտը ես չեմ տեսնում :'
Չես տեսել, դրա համարել Մեֆի հետ վիճեցիք, որ քննարկումներին չմասնակցի: ՈՒ վերջ տանք էս վիճաբանությանը, դուք ամենալավն եք գրում, գրեք, թող մարդիկ կարդան:

StrangeLittleGirl
24.03.2013, 16:26
Չես տեսել, դրա համարել Մեֆի հետ վիճեցիք, որ քննարկումներին չմասնակցի: ՈՒ վերջ տանք էս վիճաբանությանը, դուք ամենալավն եք գրում, գրեք, թող մարդիկ կարդան:

Մեֆը շատ ա ամբաղ-զամբաղ խոսում, դրա համար էլ վիճեցինք: Ես հեչ էլ ամենալավը չեմ գրում: Ուզու՞մ ես քեզ հատիկ-հատիկ ցույց տամ, թե ժամանակին ինձ ոնց են քլնգել, որ սիրտդ հովանա: Արի, մի քիչ համեստ էղի, ու էն, ինչը մենք բոլորս օրագրեր բաժնում ենք տեղադրում, դու էլ էնտեղ տեղադրի, որ ոչ ոք ոչ մի վատ բառ չասի, մենակ շնորհակալություններ ստանաս ;)

Lusntag Lusine
24.03.2013, 16:32

Բայց Մեֆի ասածի մեջ ճշմարտություն կա, քո մոտ վերջը լավ չի ստացվում, ու չես ուզում դա ընդունել:Էնպես չի, որ մենակ ես եմ,որ քննադատությունըը չնդունեցի: Ինչև...

StrangeLittleGirl
24.03.2013, 16:34
Բայց Մեֆի ասածի մեջ ճշմարտություն կա, քո մոտ վերջը լավ չի ստացվում, ու չես ուզում դա ընդունել:Էնպես չի, որ մենակ ես եմ,որ քննադատությունըը չնդունեցի: Ինչև...

Լուսինե, սա քո գործի թեման ա: Թե իմ գործերի մասին ասելիք ունես, մտի իմ գործերի թեմաները: Պաշտպանվելու ամենասխալ ձևն ա ասելը, թե` դու քեզ նայի: Ես ինձ նայում եմ: Դրա համար իմ օրագրային գրառումներն էս բաժնում չեմ դնում:

Դավիթ
24.03.2013, 16:35
Չես տեսել, դրա համարել Մեֆի հետ վիճեցիք, որ քննարկումներին չմասնակցի: ՈՒ վերջ տանք էս վիճաբանությանը, դուք ամենալավն եք գրում, գրեք, թող մարդիկ կարդան:

Լավ էլի: Մարդ կողքից լսի, կմտածի, որ իսկապես էդպես ա եղել: Քննարկումները բաց էին բոլորի համար: ՈՒղղակի, Մեֆի մտքին ավելի էքսպերիմենտալ բան կար, քան թե պատմվածքային մրցույթը:

Գալաթեա
24.03.2013, 16:37
Հարցն էստեղ գովել-չգովելը չի: Տեսնում եմ մթնոլորտը, ու էնպես չի որ չեմ հասկանում:Հավատացեք ամենաքիչը կուզեի վիճաբանել-չեմ սիրում: Կա քննադատություն, որ օգնումա աճել, կա քննադատություն, որ հիասթափեցնումա, որն իմ դեպքում անհնարա, ես թույլ չեմ տա:

Իսկ իմ կարծիքով հենց գովել-չգովելն ա: Ես չգիտեմ առաջ դու որտեղ ես քո գրածները տեղադրել, բայց հասկանում եմ, որ գովասանքից բացի ուրիշ ոչինչ չես ստացել:
Դրա համար էլ երբ որ ռեալ բան են ասում քեզ, մթնոլորտը քեզ սխալ ա թվում: Սովոր չես:
Ոչ ոք նպատակ չի դրել քեզ հիասթափեցնել, հավատա, բայց կրիտիկան մի ձևի ա լինում:

Չես տեսել, դրա համարել Մեֆի հետ վիճեցիք, որ քննարկումներին չմասնակցի: ՈՒ վերջ տանք էս վիճաբանությանը, դուք ամենալավն եք գրում, գրեք, թող մարդիկ կարդան:

Մեֆն ինքն ընտրեց քննարկումներին չմասնակցել, նենց չի, որ Բյուրի ասածներն իրեն պետք ա հետ պահեին:
Այ էդ "Դուք ամենալավն եք գրում"-ն ա որ քեզ չի թողնում իրականությունը տեսնել: Չարացած ես Ակումբի հանդեպ ու պարզ ա, ամեն՝ գովասանքից տարբեր բառից ավելի ես չարանում:

Մեֆը շատ ա ամբաղ-զամբաղ խոսում, դրա համար էլ վիճեցինք: Ես հեչ էլ ամենալավը չեմ գրում: Ուզու՞մ ես քեզ հատիկ-հատիկ ցույց տամ, թե ժամանակին ինձ ոնց են քլնգել, որ սիրտդ հովանա: Արի, մի քիչ համեստ էղի, ու էն, ինչը մենք բոլորս օրագրեր բաժնում ենք տեղադրում, դու էլ էնտեղ տեղադրի, որ ոչ ոք ոչ մի վատ բառ չասի, մենակ շնորհակալություններ ստանաս ;)

Բյուր, Մեֆը անմբաղ-զամբաղ չէր խոսում: Կարելի էլ փորձել հասկանալ ինչ ա ասում, ոչ թե թռնել դեմքին:

Տես, Լուսինե ջան, նենց ոչ որ իրար վարդեր ենք նվիրում ամեն խոսքի համար, Բյուրի հետ համամիտ չեմ որոշ հարցերում:

StrangeLittleGirl
24.03.2013, 16:39
Բյուր, Մեֆը անմբաղ-զամբաղ չէր խոսում: Կարելի էլ փորձել հասկանալ ինչ ա ասում, ոչ թե թռնել դեմքին:

Տես, Լուսինե ջան, նենց ոչ որ իրար վարդեր ենք նվիրում անեմ խոսքի համար, Բյուրի հետ համամիտ չեմ որոշ հարցերում:
Գալ, դե ես իրա ասածը ոչ մի կերպ չեմ հասկանում, ի՞նչ անեմ :esim ինձ համար ամբաղ-զամբաղ խոսում ա: Ինչևէ, դա էս թեմայի հետ կապ չունի: Ու հա, Լուսինե, եթե տեղը գալիս ա, մենք էլ իրար հետ համաձայն չենք լինում:

Lusntag Lusine
24.03.2013, 16:40
Լավ էլի: Մարդ կողքից լսի, կմտածի, որ իսկապես էդպես ա եղել: Քննարկումները բաց էին բոլորի համար: ՈՒղղակի Մեֆի մտքին ավելի էքսպերիմենտալ բան կար, քան թե պատմվածքային մրցույթը:
Դավիթ ջան որ դու ասես վատա, կնդունեմ, քո կարծիքը կարևորում եմ, գիտես:

Արևանուռ
24.03.2013, 16:42
Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ես իրոք հավանել եմ, Լուսին ջան, վհատվելու հարկ չկա, ամեն մարդ ունի իր կարծիքը ու ճիշտ է արտահայտելը: Իմ ծաղիկները սրտանց են ու գիտես՝ ես ֆռֆռալով այն չեմ բաժանում, ու շատ կուզենայի դրանք բույր ունենային, :rose

Գալաթեա
24.03.2013, 16:42
Գալ, դե ես իրա ասածը ոչ մի կերպ չեմ հասկանում, ի՞նչ անեմ :esim ինձ համար ամբաղ-զամբաղ խոսում ա: Ինչևէ, դա էս թեմայի հետ կապ չունի: Ու հա, Լուսինե, եթե տեղը գալիս ա, մենք էլ իրար հետ համաձայն չենք լինում:

Համենայն դեպս էս ակտիվության շնորհիվ ահագին մարդ կարդաց ստեղծագործությունը :) Հեչ վատ չի:

Հուսով եմ կանգ չես առնի սրա վրա, Լուսինե ջան: Կսպասենք քո մյուս գործերին:

Ուլուանա
24.03.2013, 16:43
Լուսինե ջան, էս պահին տասներեք հոգի շնորհակալություն է տվել գրառմանդ, այսինքն՝ էդքան ակումբցիներ ինչ–որ չափով հավանել են գրառումդ, գուցե ոչ բոլորն են հավանել որպես լուրջ, կայացած ստեղծագործություն, բայց ինչ–որ դրական բան տեսել են մեջը, որ շնորհակալություն են տվել, չէ՞։ Հիմա դու ինչի՞ ես էդ դրական արձագանքով ուրախանալու փոխարեն քննադատության մեջ թշնամանք տեսնում ու համապատասխանաբար տրամադրվում թերություններ նշողների նկատմամբ։ Ու, ի վերջո, ինչի՞ պիտի ինչ–որ մեկն էստեղ քո հանդեպ էնքան վատ տրամադրված լինի, որ հատուկ կեղծ բացասական կարծիք գրի, անտեղի քննադատի։ Որևէ մեկը հիմք ունի՞ նման բան անելու համար։ Մտածի դրա մասին։

Lusntag Lusine
24.03.2013, 16:46
Գալ, դե ես իրա ասածը ոչ մի կերպ չեմ հասկանում, ի՞նչ անեմ :esim ինձ համար ամբաղ-զամբաղ խոսում ա: Ինչևէ, դա էս թեմայի հետ կապ չունի: Ու հա, Լուսինե, եթե տեղը գալիս ա, մենք էլ իրար հետ համաձայն չենք լինում:

Լավ, վերջը էնքան եմ գրելու, մինչև ասեք լավա:Չասեք էլ, նեղվող չկա, տարբեր մարդիկ ենք, այն ինչ համար կարևորա, կարող եք չտեսնել, նույնն էլ հակարռակը::)

Ingrid
24.03.2013, 16:46
Լուսինե ջան, կներես, գրածդ չեմ կարդացել, բայց մեկնաբանությունները կարդացի: Դու հեչ մի՛ նեղվիր: Շատ լավ բալանս է ստեղծվել, դու դրանից օգուտ քաղիր: Ունես և՛ ոգևորողներ, և՛ քննադատողներ: Այնպես որ ամեն ինչ շատ լավ է:

Ingrid
24.03.2013, 16:48
Լավ, վերջը էնքան եմ գրելու, մինչև ասեք լավա:Չասեք էլ, նեղվող չկա, տարբեր մարդիկ ենք, այն ինչ համար կարևորա, կարող եք չտեսնել, նույնն էլ հակարռակը::)

Ահա, շատ լավ է: Եթե այսպես գնաց, աճելու լիքը շանսեր ունես:

StrangeLittleGirl
24.03.2013, 16:48
Լավ, վերջը էնքան եմ գրելու, մինչև ասեք լավա:Չասեք էլ, նեղվող չկա, տարբեր մարդիկ ենք, այն ինչ համար կարևորա, կարող եք չտեսնել, նույնն էլ հակարռակը::)
էդպես էլ պետք ա անել, ոչ թե բացասական կարծիքից նեղվել :)

Lusntag Lusine
24.03.2013, 16:55
Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ես իրոք հավանել եմ, Լուսին ջան, վհատվելու հարկ չկա, ամեն մարդ ունի իր կարծիքը ու ճիշտ է արտահայտելը: Իմ ծաղիկները սրտանց են ու գիտես՝ ես ֆռֆռալով այն չեմ բաժանում, ու շատ կուզենայի դրանք բույր ունենային, :rose
Գիտեմ, որ ձեր կարծիքն անկեղծ է, ուրախ եմ որ ունեմ ձեզ,ու ձևականություն չկա: :love

Lusntag Lusine
24.03.2013, 17:00
էդպես էլ պետք ա անել, ոչ թե բացասական կարծիքից նեղվել :)

լավ :)

Sambitbaba
24.03.2013, 17:03
Լավ, վերջը էնքան եմ գրելու, մինչև ասեք լավա:
Ամենակարևորը սա է, Լուսինե ջան, մնացածը մտքիցդ հանիր, խնդրում եմ:
Լավ կանես հետևես Ուլուանայի խորհրդին, - էստեղ ոչ ոք պատճառ չունի քեզ անտեղի վիրավորելու կամ չսիրելու: Եվ ամենակարևորը ոչ թե այն է, որ ոչ բոլորին դուր եկան քո իրոք որ օրագրային նոթերը, - մեկ ուրիշ անգամ էլ բացասական կարծիք հայտնողները դրական կարտահայտվեն և հակառակը, - ամենակարևորն այն է, որ ոչ ոք այդպես էլ պատճառ չունենա քեզ վիրավորելու կամ չսիրելու::)

Գալաթեա
24.03.2013, 17:20
լավ :)

Ուրախ եմ, որ համաձայնեցիր:
Ի դեպ, շատ ուրախ կլինեմ, եթե դու էլ մեր, նու կոնկրետ իմ գրածները կրիտիկայի ենթարկես:
Որ երկխոսություն ստացվի, ոչ թե թվա, թե մենք բոլորով քեզ պատին ենք դեմ տվել ու տանջում ենք :)

Smokie
24.03.2013, 17:49
Հարցն էստեղ գովել-չգովելը չի: Տեսնում եմ մթնոլորտը, ու էնպես չի որ չեմ հասկանում:Հավատացեք ամենաքիչը կուզեի վիճաբանել-չեմ սիրում: Կա քննադատություն, որ օգնումա աճել, կա քննադատություն, որ հիասթափեցնումա, որն իմ դեպքում անհնարա, ես թույլ չեմ տա:

Շատ լավ ա, որ մտադիր չես հիասթափվել: Բայց այդ դեպքում ինչու՞ ես վիճում, կարող ենք համարել, որ ամեն ինչ նորմալ ա

Chuk
24.03.2013, 17:56
Ճիշտ են էլի ասում, որ սև փիառից լավը չկա :)) Չնայած իրականում ստեղ սև փիառ չկար, կային կարծիքներ, հետո վեճ, թեժ թեմա, ու էդ թեժի պատճառով վերջը կարդացի: Թե չէ ճիշտն ասած շրջանցելու էի թեման. բոլոր ստեղծագործությունները կարդալու ժամանակ չունեմ :(

Էնպես որ կարծում եմ հեղինակը պետք է շնորհակալ լինի բացասական կարծիք գրողներին :P

Լավ, անցանք բուն ստեղծագործությանը:
Լուսինե ջան, տեսնում եմ, որ գրելու շնորհք ունես: Էն, ինչ ուզում ես ձևակերպել, սահուն ու հեշտ անում ես: Պատկերներ էլ ես կառուցում: Բայց ողջ ստեղծագործությունն իմ համար համոզիչ չէր: Բարի՞ ու չա՞ր: Չհամոզվեցի: Չտեսա ոչ պատմողի չար լինելը, ոչ էլ նրա սիրելիի՝ բարի լինելը: Մենակ տեսա, որ պատմողն է իրենց էդպես անվանում: Բայց ինչի՞: Երկուսն էլ նույն հաջողությամբ կարող էին բարի լինել, նույն հաջողությամբ՝ չար, կամ՝ սովորական: Եվ ո՞վ ա ասում, որ հեքիաթում պետք է լինի չար ու բարի: Հեչ էլ պարտադիր չի: Չար ու բարին ինչի՞ համար էր, կոնտրաստի՞: Իսկապես չզգացի էդ պահը:

հ.գ. Օրագրեր բաժնում լինելու դեպքում էդ կոնտրաստի, բարին ու չարին տեսնելու մասին չէի մտածի:

Գալաթեա
24.03.2013, 18:59
Էնքան շուխուռ արեցինք, Չուկն էլ կարդաց, կարծիք հայտնեց...
Մեկնումեկդ Ցպահանջն էլ սև փիառ արեք էլի, բալքիմ կարդա վերջապես:

Հայկօ
24.03.2013, 19:30
Կարդացի, որովհետև շատ գրավիչ վերնագիր ուներ: Շատ լավն էր վերնագիրը: Միայն մի դիտողություն ունեմ. վեջակետներից ու ստորակետներից հետո բացատ դիր, էլի, ես հին մարդ եմ, սիրում եմ չափած-ձևած տեքստեր, հղկած ձևավորումներ, հետարքրքիր ֆաբուլաներ, մշակված կերպարներ, գրավիչ սկզբեր, տրամաբանական զարգացումներ, անսպասելի հանգուցալուծումներ, դիպուկ բառախաղեր ու նոր պատմություններ: Ուրիշ դիտողություն չունեմ, միայն վերջակետներից հետո բացատների պակասն էր շեղում կարդալուց: Շնորհակալություն, որ գրում ես, համոզված եմ՝ ամեն հաջորդ գործդ նախորդից լավն ա լինելու, շարունակիր գրել, կկարդամ :):

Lusntag Lusine
24.03.2013, 20:28

Շնորհակալ եմ: Ինձ թվում է գրելով կզգամ բացթողումներն ու թերությունները: :)

Շինարար
24.03.2013, 21:23
Լուսնթագ ջան, էս քննարկումները թեթև տար, մտիր ստեղծագործողի անկյուն ու տես, էսպիսի քննարկումներ բոլորն էլ անցել են, էդ թվում Բյուրը: Շատ կարևոր ա, թե ոնց ես քննադատությանը արձագանքում: Բանակում սենց բան կար, ծաղրում էին նրան, սենց ասած՝ ցրում-մրում, ով էդ ցրոցից իրոք նեղվում էր, ցրվում էր իրոք: Դա գիտե՞ս ինչ գերագույն կայֆ ա, երբ դու դոմինանտում ես (ԲԴՍՄ տերմինոլոգիա օգտագործեմ) որևէ մեկի հանդեպ, օ՜, աննկարագրելի: Իհարկե, ստեղ ծաղր չկա, ուղղակի քննադատություն է, բայցախր դու նենց կայֆ ես քննադատվում, որ մարդ իրան շատ ուժեղ ա զգում, իրոք, քիչ ա մնում մի հատ էլ ես քննադատեմ, անկեղծ: Հլա փորձի ասես՝ հա ցավդ տանեմ, ուշադիր կլինեմ, քո կարծիքը կարևոր էր ինձ համար, շնորհակալություն, որ արտահայտվեցիր: Տես՝ էլ բան ասո՞ղ կլինի: Մի բան էլ, էն մյուս կողմից ասեմ, էն որ գրել էիր մենակ Մեֆի թե Արևանուռի կարծիքն ա ինձ համար կարևոր թե ինչ-որ տենց բան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ա ընթերցողների հանդեպ: Պադումայեշ, չնայած կարդացել եմ, բայց սկի խոստովանելս էլ չի գալիս, որ կարդացել եմ, ուր մնաց կարծիք ասեմ: Մի հրահրիր քո ըներցողներին: Միասնական վերաբերմունք ցույց տուր բոլոր ընթերցողների հանդեպ, յուրաքանչյուրիդ կարծիքն անչափ թանկ է ինձ համար, բայց զուտ խոսք չէ է, այլ փորձիր էս մտածողությամբ շարժվել: Ինձ թվում ա իր ընթերցողներին լավ ու վատ անող գրողը շանս չունի լավ գրող դառնալու: Գրողը, որի ստեղծագործություններում սեր չկա իր յուրաքանչյուր ընթերցողի հանդեպ, շանս չունի: Քիչ ա մնում ակումբցիներից մեկին որպես լավագույն օրինակ նշեմ, բայց սիրուն չի լինի քո թեմայում դա անել, սա քո թեման ա, բոլոր ծաղիկները քոնն են:

Lusntag Lusine
24.03.2013, 21:36

Շինարար ջան իհարկե բոլորի կարծիքն էլ կարևոր է, անգամ եթե չեմ ընդունում, Մեֆին շեշտեցի նրա համար, որ ամենաշատ քննադատողն ինքնա, բայց մարդը չի ծաղրում, հիմնավորումա իրա կարծիքը: Հնարավորա որ մի քիչ տաքացած ընդունեցի, բայց առաջին դեպքը չի, դրա համար: Քեզանից էլ շատ շնորհակալ եմ, մրցույթի իմ քլունգները քեզ տվեցին, բայց չկոտրվեցիր, շնորհակալ եմ:

Ուլուանա
24.03.2013, 22:46
Մոդերատորական. այլոց քննադատելու ձևը քննարկող ու քննադատող, վիրավորական գրառումները ջնջվել են։ Բոլորին առաջարկում եմ հանդարտվել ու մնալ թեմայի սահմաններում՝ առանց ուրիշներին վիրավորելու։ Ջնջված գրառումների տոնն ու թեման շարունակող ցանկացած նոր գրառում նկատողություն կստանա ու կջնջվի։
Համերաշխ, հետաքրքիր ու կառուցողական քննարկում եմ մաղթում։

Ջուզեպե Բալզամո
25.03.2013, 11:21
Լուսնթագ ջանս, (մի փոքր ուշացումով եմ գրում, կարծես՝ կրքերը հանդարտվել են) գործդ հավանողներից մեկն եմ: "Շնորհակալություն" եմ տվել, որովհետև իմ միտքը կարդալու ընթացքում գնացել ա իրեն ծանոթ տեղերում, վիճակներում մի քիչ թափառել ու կիսաժպիտ հետ եկել: Դրա համար՝ ապրես: Անթերի ստեղծագործության ա՞, ոչ՛… Քլնգում ե՞ն, լավ են անում: Խարտում ե՞ն, ճիշտ են անում: Շուշաթղթում ե՞ն… շնորհակալ եղիր :) չէ՞ որ դրա համար էիր դրել գործդ: Չեմ կարծում, որ բոլորս հավանելու ծփծփոցով, գլուխներս տմբտմբացնելով "փահ-փահ" անեինք քեզ երջանիկ էիր զգալու: Նման բանից հետո, ես կմտածեի, որ ձեռ են առնում: Քննադատելով, հղկում են ապագա գործերդ: Մարտահրավեր ա՝ ընդունիր, դրանից ավելի լավն են դառնալու գրածներդ, ավելի լավն ես դառնալու դու: Ասելիք ունես, ասելու ձևն էլ պիտի գտնես… իսկ ակումբը էդ հարցում օգնելու ա, ակումբի կծող խոսքում թույն չկա. դեղ ա… օգնվիր ;)

Lusntag Lusine
25.03.2013, 11:44

Շնորհակալ եմ խորհրդի համար, կարծիքի համար նույնպես: :)

Alphaone
25.03.2013, 13:00
Ահագին երկար ինձ տրամադրել եմ կարդալու, սկիզբը մի տեսակ չէր ձգում, հետո դուր եկավ, բայց շատ կցկտուր էր, մի քիչ սահունություն է պակասում, բայց զգացողությունների առումով՝ բռավո, պատկերները կարողանում էի զգալ, կյանքում չզգացածս կարդալ ու վերապրել: Զգացվում է, որ արձակում հեղինակը նոր է, բանաստեղծական նյուանսները շատ են, ես այդ թերությունն իմ կաշվի վրա եմ զգացել, դրա համար վստահ ասում եմ, որ ժամանակի հետ շտկվում է, թեև ինձ մոտ դեռ ոչ էլ շտկվել է :D
Հ.Գ. Բայց, խոստովանում եմ, քննարկումներն ավելի հավեսով կարդացի, քան ստեղծագործությունը: :)

Mephistopheles
25.03.2013, 20:16
Լուսին ջան, զգացմունքները չափից շատ էին… էնքան շատ որ արդեն սկսում ա արժեզրկվել… կարծես նպատակը հենց դա ա եղել… մի քիչ շատ ա ինքն իր մեջ պարփակված ու դառել ա նեղ անձնական… Ալֆան ճիշտ նկատեց որ բանաստեղծական բան կա… ես դեմ չեմ որ լինի, բայց սենց չէ… ուրիշ կերպ որ ասեմ սենց կլինի. զգացմունքների մի հատ հաստ շերտ կա՝ կեղև որ ծածկել ա միջուկը ու մենք չենք տեսնում էդ միջուկը… կասկածում ենք՝ կարող ա չկա՞…

Ոնց որ սկիզբը լինի (սեթինգը… պայմանները և այլն) ու վերջը երբ հայտնվում ես "ներսում"… արանքում վակուում ա մի տեսակ… այ հենց էդ էն ա ինչ ես կուզեի իմանալ… ես գրող չեմ, չգիտեմ էդ ոնց են անում… Բայց էդ "թռիչք"-ը սկզբից դեպի վերջ, ոնց որ հող չունենա, չգիտեմ ինչից ա հրում իրան… Ոնց որ ամենակարևոր կոմպոնենտը կորի…

Երևի պետք ա մի քիչ ռացիոնալ մոտեցում ունենաս, քոնը շատ զգացմունքային ա ու կարծես հենց դրանից էլ զգացմունքայնությունը տուժում ա…

Lusntag Lusine
25.03.2013, 20:34

Շնորհակալ եմ, ես էլ այդ պահը նկատեցի, որ շատա: Ինձ թվումա կսովորեմ ճիշտ չափաբաժնով գրել: :)

Mephistopheles
25.03.2013, 22:32
Շնորհակալ եմ, ես էլ այդ պահը նկատեցի, որ շատա: Ինձ թվումա կսովորեմ ճիշտ չափաբաժնով գրել: :)

մտովս մի բան անցավ, ասի գրեմ կարող ա պետք գա… իմ կարծիքով ստեղծագործությունը արդյունք ա մարդու ու իրականության շփման… այսինքն ստեղծագործությունը, անգամ երևի գիտությունը առաջանում ա մարդու ու իրականության շփման տեղում/ժամանակ… քո մոտ ես էդ իրականությունը որի հետ շփվել էիր շատ աղոտ նշմարեցի…

Lusntag Lusine
25.03.2013, 22:40
մտովս մի բան անցավ, ասի գրեմ կարող ա պետք գա… իմ կարծիքով ստեղծագործությունը արդյունք ա մարդու ու իրականության շփման… այսինքն ստեղծագործությունը, անգամ երևի գիտությունը առաջանում ա մարդու ու իրականության շփման տեղում/ժամանակ… քո մոտ ես էդ իրականությունը որի հետ շփվել էիր շատ աղոտ նշմարեցի…
Հետագայում ի նկատի կունենամ,շնորհակալ եմ::) Բայց էս գրածս ուզում եմ էսպես էլ զգացմունքային մնա, որ այդքան չունենամ տալու հաջորդ անգամ: :D

Mephistopheles
25.03.2013, 22:45

օքեյ…