Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Բարև, Քուչի տղերք
Կուզենայի կանխել վերադարձդ,
բայց մեկնումդ կանխելու գնով (Անդրե Ժիդ)
Չեմ հիշում ոչ մեր առաջին, ոչ էլ վերջին հանդիպումը:
Մի ինչ-որ պահ լույսն արդեն բացվում է:
Հեռախոսս զնգում է՝ հաշվիս գրանցելով հերթական խեղդված գիշերվա ավարտը:
Բացում եմ աչքերս: Աչքերն առավոտյան բացվելու համար են: Երևի:
Լուռ հագնվում եմ: Երևի ամեն ինչ կարգին է, եթե ժամացույցը շարունակում է տկտկալով առավոտը չափել:
Վառում եմ առաջին գլանակն ու սրճեփը դնում գազօջախին:
Երևի նա դեռ քնած է՝ ձեռքը բարձի տակ:
Սենյակումս կանոնավոր քաոս է: Բանալիս սովորաբար կախված է պատից, որովհետև փակ դռների հետևում քաոսը միշտ կանոնավոր է. իրերը երբեմն փոխում են իրենց տեղերը, ծանրանում փոշուց, բայց երբեք ոչինչ չի անհետանում:
Դուրս գալուց առաջ ինքս ինձ ժպտում եմ հայելու մեջ այնպես, ինչպես ժպտում ենք մեկին, որին լքելու ենք:
Բանալիս մտցնում եմ կողպեքի մեջ, պտտում:
Դուրս եմ գալիս ու զգույշ աստիճաններով իջնում, որովհետև դռներ չունեցող դրսում քեզ չկորցնելու շանսերը զրոյի են հավասարվում:
Բակում նորից Քուչի տղերքը Սևին խցկել են անկյուն:
- Ողջույն, Քուչի տղա 1, Քուչի տղա 2, Քուչի տղա 3:
- Ա՜... ա՜,- ծոր են տալիս նրանց աչքերը։
Ինձ կորցնելու վախս հաղթում է Սևին բարևելու, գրկելու ու դրանից հետո սպանելու ցանկությանս: Քուչի տղերքի հետապնդումներից Սևին փրկելու միակ ճանապարհը նրան սպանելն է, իսկ Սևին գրկել ու չսպանել նշանակում է դառնալ Սև: Բայց գրկելուց հետո մարդուն սպանել կարողանալու խաղում գրեթե վստահ էի, որ տանուլ եմ տալու:
***
Իմ լռությունն այնքան բնական ու նրբանկատ էր Քուչի տղերքի անդադար աղմուկի դեմ, որ դարձել էր մի տեսակ հակաթեզ, ինչպես արևը ստվերի դեմ. երջանիկ չլինելու և լռելու շատ պատճառներ կային: Քուչի տղերքն ինձ ոտքից գլուխ չափում են պսպղացող շնագայլերի աչքերով, համոզվում, որ աչքերիս մեջ Սև չի ապրում. ավելին, ես Սևին չեմ նկատում, չեմ ուզում, տեղյակ էլ չեմ, որ մեր Քուչում սևեր են ապրում: Սևին ճանաչել, տեսնել, բարևել, զգալ, ուզել արգելված է քուչում: Սևին պահում են բետոնե փակ դռների հետևում, որ քուչի տղերքի որսորդական աչքերը սպիտակ մարդու միջի սևին չնկատեն: Քուչում բոլորը լռում են Սևի մասին:
***
Դեմքի անտարբեր արտահայտությամբ, որպես ազնվացեղ քոչվոր՝ շարունակում եմ ճանապարհս՝ մեջքիս քարշ տալով Սևի ծանրացող ու թաց հայացքը: Ամեն հեռացող քայլիս հետ մեջքս կորանում է, ու նմանվում եմ անդուռ անապատի լաբիրինթոսում կորած ուղտի: Վազում եմ դեպի մոտակա կրպակն ու ապակիների մեջ փորձում գտնել արտացոլանքս՝ համոզվելու համար, որ ես դեռ ուղտ չեմ, ուղտ չեմ, ուղտ չեմ, ուղտ չեմ, որ դեռ Քուչի տղերքի պես սապատավոր ու սևասպան չեմ: Ապակիների հայելու մեջ տեսնում եմ Սևի կուչ եկած աչքերը՝ որպես հիշեցում, որ ես իրենից մեկն եմ... հետո երկուսով լռում ենք միևնույն բանն ու առաջ անցնում: Նրա հայացքը կանգնում է բկիս, ու ես սկսում եմ նահանջել ինքս ինձնից:
***
Մղձավանջը սկսվում է գիշերները, երբ անցուդարձը բակում դադարում է, ու Քուչի տղերքը հասնում են Սևին: Լռության մեջ լսվում են ոտնաձայներ. ես վառում եմ գլանակս (դանդաղ մահն անաղմուկ է), քրտնած ճակատս դնում եմ պատուհանի սառն ապակուն, նայում գիշերվա մեջ, լսում Սևին պատին դեմ տվող ոտնաձայները. կծկվում եմ. բոլորով ենթարկվում էինք ցավի, քամու, գուցե նաև միասին մեռնելու հաճույքին:
Ոտնաձայները մոտենում են Սևին, մեկը համոզում է թքել իր ճակատին. եթե վրիպեր, չէր լուսացնի. «Լեզուդ ու՞ր ա, չունե՞ս, տղերքը ասում են՝ ժամանակին լավ էլ սոխակի ձեն ես ունեցել, արա, կարող ա՞ կուլ ես տվել, հա՞, խոսա, դե-դե՜: Էսի լրիվ գժվել ա, բա որ ասում էի ձեզ, չէիք հավատում ինձ, էս հարիֆը լրիվ թռցրել ա, բայց դուք տեսնում ե՞ք՝ ասում եմ թքի վրես, ինքը նույն ձև կանգնած ա, չէ բայց դուք տեսնում ե՞ք, աչքիս ծեծվելը սրա դուրն էկել ա»:
Սևը, լռելուց բացի, ուրիշ ելք չուներ, եթե լռելը կարող է առհասարակ ելք համարվել: Ընտրության հնարավորություն գրեթե չկար. եթե կատարեր տղերքի հրահանգն ու թքեր մեկնումեկի վրա, իրեն տեղնուտեղը կսպանեին, իսկ հիմա ինքը ծեծ էր ուտում, որովհետև չէր թքել. երկու դեպքում էլ ելքը նույնն էր, որովհետև տղերքը ծաղրում էին Սևին՝ ծեծվելու ու ավելի ուժեղ ծեծվելու միջև ընտրության թվացյալ հնարավորություն տալով նրան:
Ես շունչս պահած սպասում եմ, որ գոնե հիմա Սևին կսպանեն, ու առավոտյան պատի տակ ընկած նրա հայացքը մեջքիս էլ չի ծանրանա, որ կրպակի ապակիներից աչքերը կոկորդիս չեն կանգնի, որ գիշերով շենքի բոլոր դռները չի ծեծի ու մարդկանց քունը ընդհատի, որ ամեն օր չի զանգի ու լռի, որ փողոցը քարշ եկող ոտքերից կազատվի, որ սրանից հետո հայելու մեջ կսկսեմ ինձ տեսնել, որ պաղպաղակս, առանց կիսվելու, կուլ կգնա, որ մտածելը քնելուն չի խանգարի:
Մոտենում է Քուչի տղա համար 3-ը. «Հն, արա´, ուզում էիր մեզնից մեկը լինել, հա՞, ուզում էի՞ր, շա՞տ: Լավ, դե հիմա զգա ապրելու մեր ձևը...»: Քուչի տղա համար 3-ը հրահանգ է տալիս, ու սրանք շների պես հարձակվում են Սևի ոսկորների վրա մինչև հանգստանալը:
Սևերը սրանց պետք են հենց այս դիրքով՝ ասֆալտի վրա, ոտքի տակ, կիսաշունչ, տրորված, ո´չ մարդ, ո´չ կենդանի, ո´չ սատկած՝ պառկած, հոգնած ու լուռ: Զգացի, թե ինչպես են հոսում հոգնածության, ձախորդության ու հաճույքի արցունքները:
***
Հասկանո՞ւմ եք, հարգելի պարոն, թե ինչ է նշանակում, երբ այլևս գնալու տեղ չի լինում... Որովհետև հարկավոր է, որ ամեն մարդ կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ (Ֆ.Դ.): Տեղից շարժվելու համար մտքումդ փոքրուց անգիր արած հասցե ունենալ է պետք, որ աշխարհի բոլոր մամաները սովորեցնում են՝ կախվելով այն հույսից, որ ճանապարհդ կորցնելու դեպքում ինչ-որ բարի անծանոթի հասցեդ ասելով` տուն կհասնես: Սևի կապտած մարմինը մնում է ասֆալտին կպած՝ սպասելով, որ հաջորդ գիշեր ինչ-որ մեկը, ինչ-որ բարի մի մարդ, քուչում չապրող ինչ-որ շրջմոլիկ, երջանիկ պատահականությունը կամ գոնե ես կամ գոնե Քուչի տղերքից մեկն իրեն վերջապես կսպանի: Երևի Սևը մոռացել էր, որ գոյություն չունեցողներին չեն սպանում, որ իր գոյությունը տղերքին պետք է հենց չգոյության ձևով, որ եթե մարդ ոչ ոքի մեջ չի ապրում, նրան սպանելու ցանկություն ոչ ոք էլ չունի, որովհետև նա երևի արդեն մեռած է...
***
Փողոցում Սևի ուրվագիծը լուսնի տակ ընկած գունաթափվում է: Նա այս անգամ երգում է, նա այլևս չի ուզում ճչալ, նրա համար արդեն ամեն ինչ մեկ է, և նա երգում է։ Քիչ անց լսվում են Քուչի տղերքի ոտնաձայները: Նրանք գնում են տուն, որովհետև Քուչի բոլոր տղերքն առավոտյան տնից են դուրս եկել ինձ պես: Ես մոտենում եմ հայելուն՝ Սևին բարի գիշեր ասելու: Նայում եմ մեջը.
- Բարև, Քուչի տղերք:
Ակումբցիներ ջան, եթե հավես կունենաք, խնդրում եմ՝ կարդացեք, քննադատեք, նշեք՝ ինչն էր անհարթ, ինչը լավ չէր... Քննադատեք ինձ, կարճ ասած :): Ինձ ձեր կարծիքը շատ ա հետաքրքրում :):
Դժվար է արտահայտվել... Սկզբի համար երևի թե սենց ասեմ - այլաբանությունները ըստ իս մի քիչ շատ էին, ասելիքի սկիզբն ու վերջն էլ կարծես թե այնքան հստակ չէր... հը?
ուհու, ավելի շատ մտքի հոսքի ա նման, սկզբի ու ավարտի մասով համամիտ եմ )
Ինձ շատ դուր եկավ։ Կարդացեք, ժողովուրդ, լավն ա։
StrangeLittleGirl
09.12.2012, 20:32
Ըհը, ինձ էլ դուր էկավ: Առանձնապես անհարթություններ չտեսա:
Վայ, ես կարդացել էի:
Համեմատությունների պերեբոր կա: Բայց ընդհանուր առմամբ լավն ա:
Հասկանո՞ւմ եք, հարգելի պարոն, թե ինչ է նշանակում, երբ այլևս գնալու տեղ չի լինում... Որովհետև հարկավոր է, որ ամեն մարդ կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ (Ֆ.Դ.): Տեղից շարժվելու համար մտքումդ փոքրուց անգիր արած հասցե ունենալ է պետք, որ աշխարհի բոլոր մամաները սովորեցնում են՝ կախվելով այն հույսից, որ ճանապարհդ կորցնելու դեպքում ինչ-որ բարի անծանոթի հասցեդ ասելով` տուն կհասնես:
Սա ավելորդ էր, իմ կարծիքով:
Ուլուանա
09.12.2012, 21:02
Լավ էր գրված՝ շոշափելի ու իրական. կարդալիս քեզ լրիվ զգում ես հեղինակի մաշկի մեջ։
Քննադատելու բան առանձնապես չնկատեցի։ Իհարկե, շատ քչփորելու դեպքում ամեն ինչի մեջ էլ կարելի է քննադատելու բան գտնել, բայց երբ ոչինչ աչքդ չի ծակում որպես թերություն, կարծում եմ, քչփորելու իմաստ էլ չկա։
Երևի դեռ պետք ա հայելու մեջ նայեմ, որ հասկանամ, է՞ն մարդն եմ, որ կարող է «քննադատել» :)
Alphaone
09.12.2012, 21:37
Վերնագիրը վանեց, սովորաբար նման վերնագրերի տակ ժարգոնային անհեթեթյունների եմ հանդիպել, բայց գործը հաճելի անակնկալ էր, որի ամեն հերթական նախադասության հետ հասկանում էի՝ չեմ ափսոսա, որ այնուամենայնիվ, կարդացի... Աչքերի նկարագիրը մի պահ Դիկենսի Օլիվեր Թվիստը հիշեցրեց, երբ վերջում մարդասպանին աչքեր են հետապնդում, բայց միայն դրվագային տեսարանն էր նույնը, իսկ մնացածն ինձ համար նոր ու հետաքրքիր էր... :)
Շնորհակալություն, մարդիկ ջան, թույն քննադատեցիք, ես ձեր աշխարհահռչակ ակումբական քլունգը երբեք չեմ մոռանա :ՃՃ ինձ արդեն լեգենդներ էին պատմել ու ռիսկ չէի անում տեքստս տեղադրել ճճճճ
Հասկանո՞ւմ եք, հարգելի պարոն, թե ինչ է նշանակում, երբ այլևս գնալու տեղ չի լինում... Որովհետև հարկավոր է, որ ամեն մարդ կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ (Ֆ.Դ.): Տեղից շարժվելու համար մտքումդ փոքրուց անգիր արած հասցե ունենալ է պետք, որ աշխարհի բոլոր մամաները սովորեցնում են՝ կախվելով այն հույսից, որ ճանապարհդ կորցնելու դեպքում ինչ-որ բարի անծանոթի հասցեդ ասելով` տուն կհասնես:
Սա ավելորդ էր, իմ կարծիքով:
մերսի շատ, առաջին կարծիքն էր, որ էդ հատվածն ավելորդ ա, ոչ ոք չէր ասել, բայց հիմա ասելուց հետո , որ նայում եմ խզում կա, կտրտվածություն ա առաջացնում, ավելի շատ երևի սխալ տեղում եմ դրել (կամ ավելորդ ա) մերսի
StrangeLittleGirl
10.12.2012, 23:58
Շնորհակալություն, մարդիկ ջան, թույն քննադատեցիք, ես ձեր աշխարհահռչակ ակումբական քլունգը երբեք չեմ մոռանա :ՃՃ ինձ արդեն լեգենդներ էին պատմել ու ռիսկ չէի անում տեքստս տեղադրել ճճճճ
վայ, հլը ասա, էդ ի՞նչ լեգենդներ են պատմում :))
բայց խոստովանի՝ լավն ա էդ քլունգը :)

Ո՞նց խոստովանի, տենց էլ չտեսավ :))
StrangeLittleGirl
11.12.2012, 00:02
Ո՞նց խոստովանի, տենց էլ չտեսավ :))
կողքից հաստատ տեսած կլինի :)) ճիշտ ա՝ սեփական մաշկի վրա զգալը լրիվ ուրիշ կայֆ ա, բայց դե կողքից էլ ա էրևում (հայելային նեյրոնների ցավը տանեմ)
վայ, հլը ասա, էդ ի՞նչ լեգենդներ են պատմում :))
բայց խոստովանի՝ լավն ա էդ քլունգը :)
հա, իհարկե, շատ լավն ա, դրա համար էլ նենց չուզելով :D, բայց տեղադրեցի տեքստը ճճճճ
համ ես եմ ականատես եղել, համ պատմել են :P
P.S. ես գաղտնի ինֆո ունեի, որ ստաժավոր քլունգավորներից մինիմում երեքը զբաղված են համատեղ պատմվածքի քննարկումներով :D մտածեցի՝ քանի խառն եք ճճճ պահը հարմարեցնեմ տեքստստ տեղադրեմ ճճճ էն էլ երևի քլունգը երազիս կտեսնեմ ճճճճճճճճճճ
Ո՞նց խոստովանի, տենց էլ չտեսավ :))
ու հլը առանց քաշվելու էլ բացահայտ խոստովանում են, է :angry;)
Ես էս շուտ էի կարդացել, լավն ա: Էնպես ա գրված որ ամեն մեկը կարող է յուրովի հասկանալ, ըմբռնել, զգալ բովանդակությունն ու իմաստը: Ես ինձ հետ կատարված դեպքեր հիշեցի, չնայած վստահ չեմ որ հեղինակը հենց նմանատիպ դեպքեր է ի նկատի ունեցել, ավվելի ճիշտ համարյա վստահ եմ որ չի ունեցել, ուղղակի գրվածքը բավականին ծավալվելու հնարավորություն է տալիս: Շնորհակալություն:
Հ.Գ. Ես մի քիչ դալտոնիկ եմ, բայց ամեն դեպքում, ոնց որ գույները պետք ա հակառակ դասավորվածությունն ունենաին, հը՞:
Պատմությունը վատը չէր, լավ էր կարդացվում՝ չնայած կարող էր ավելի խորքային լինել, այսինքն՝ ավելի ծավալվելիր: Բայց ինձ ամենից առաջ հետաքրքրեց, թե ինչու ես ընտրել Սև անունը: Ընդհանրապես Քուչի տղերքը ավելի շատ են "սև", սևապաշտ: Իսկ այ Քուչի տղերքին համարակալելը շատ լավ ու դիպուկ էր: Ապրես:

Արէա ջան.շնորհակալ եմ կարծիքի համար, բայց գույների մասը չհասկացա )))

մերսիներ կարծիքի համար, իսկ անվան ընտրության մասով ասեմ, որ մի քանի պատճառ ունեմ, դրանք հիմանականում սուբյեկտիվ ու անձնական են, իսկ բացի էդ, մեծ հաշվով միշտ «սևերն» են ճնշվում սպիտակներից, ձևակերպում կա մի, որ մեր աշխարհը ստեղծված ա «երիտասարդ սպիտակ տղամարդկանց համար», բացի էդ 60-ականներին օրինակ« ԱՄՆ-ում, երբ սևերի ու սպիտակների պայքար էր գնում, սպիտակների մոտ «ավանդույթի» պես մի բան կար, եթե իրենց թաղերում ապրող սևեր կային, նրանց բռնում էին որտեղ պատահեր, անկյուն էին խցկում ու ստիպում սպիտակների հասցեին հայհոյանքներ ասել, հետո դրա համար սպանելու աստիճան ծեծում էին, տենց «ռիտուալ էր» շատ տարածված, էդ հատվածումս նման երևույթներին եմ հղում անում, ինչը մեր իրականությանը շատ տիպիկ ա, ուղղակի սև-սպիտակ հակադրության փոխարեն, մեզանում բարձր-ցածր հակադրությունն ա
սենց խառը բաներ ճ

Շնորհակալություն պատասխանի համար, Աննա ջան, ուղղակի մեր միջավայրում կա խնդիր՝ "սևասերների": Ջահել տղաներն ու աղջիկները, բայց հատկապես՝ տղաները, սիրում են հանգնել սև շորեր, քյառթու բաներ անել, ու անգամ շորերի գույնով որակւոմներ տալ մյուս տղաներին: Ես մտածեցի, որ այդ խնդիրն էլ այս պատմվածքում կարելի էր արծարծել, որը շատ բնորոշ է մեր իրականությանը::)
Աննա՛ ջան, եթե ուզեիր կարդալ իմ գրածներից, նոր մեկը տեղադրել եմ՝ "Բում", կարող ես կարդալ ու դիտողություններ անել, ես դեռ նորմալ չեմ խմբագրել ու սպասում եմ կարծքիների:
Շնորհակալություն պատասխանի համար, Աննա ջան, ուղղակի մեր միջավայրում կա խնդիր՝ "սևասերների": Ջահել տղաներն ու աղջիկները, բայց հատկապես՝ տղաները, սիրում են հանգնել սև շորեր, քյառթու բաներ անել, ու անգամ շորերի գույնով որակւոմներ տալ մյուս տղաներին: Ես մտածեցի, որ այդ խնդիրն էլ այս պատմվածքում կարելի էր արծարծել, որը շատ բնորոշ է մեր իրականությանը::)
Անայի գործի թեման, կարծում եմ, շատ ավելի լուրջ խնդիր էր իր մեջ կրում, քան սև հագուստն ու դրա հանդեպ հայերի մոլուցքը:
Ու չարժեր իր նկատի ունեցած "սև"-ի կողքին սև հագնվելու թեման տեղավորել: Արհեստական կլիներ:
Ի վերջո Անայի նկարագրած Սևը գույն չի, հոգեվիճակ ու մի քիչ էլ ճակատագիր ա:

Իմ կարծիքով ասածս սևերն էլ պակաս հոգեվիճակ ու ճակատագիր չեն ներկայացնում: Ուղղակի թեման ավելի ակտուալ է հենց մեզ համար:
Արէա ջան.շնորհակալ եմ կարծիքի համար, բայց գույների մասը չհասկացա )))
Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել ճնշված սև: Ու ճնշող սպիտակ էլ չեմ կարողանում պատկերացնել ոչ մի կերպ:
Շնորհակալություն պատասխանի համար, Աննա ջան, ուղղակի մեր միջավայրում կա խնդիր՝ "սևասերների": Ջահել տղաներն ու աղջիկները, բայց հատկապես՝ տղաները, սիրում են հանգնել սև շորեր, քյառթու բաներ անել, ու անգամ շորերի գույնով որակւոմներ տալ մյուս տղաներին: Ես մտածեցի, որ այդ խնդիրն էլ այս պատմվածքում կարելի էր արծարծել, որը շատ բնորոշ է մեր իրականությանը::)
հասկանում եմ ինչ նկատի ունես, բայց տես, իրականում սև հագուստի, նույն քո ասած սև մշակույթի խնդիրը կա բոլոր տեղերում, ամբողջ աշխարհում տարածված երևույթ ա դա, աղքատ կաստան միշտ սևի մեջ ա, հարուստը« սպիտակ, հասարակ բան, սպիտակ վերնաշապիկ ամեն օր հագնելու համար պետք ա ունենալ յոթից ոչ պակաս վերնաշապիկ սպիտակ, որտև սպիտակը շուտ ա կեղտոտվում ու ամեն օր չես հագնի, ամեն առավոտ նորն է պետք, իսկ սևն ու առհասարակ մուգ գույները կարելի է ամեն օր նույն բանը կրել, Բացի էդ տարբեր գույներ համադրելու համար պետք է կրեատիվ լինել կամ մինիմում մոդայից գլուխ հանել և այլն: Այստեղ հստակ սոցիալական խնդիր կա: Էս տեքստումս ավելի լայն եմ վերցրել. դասական բարձր-ցածր, ուժեղ-թույլ կոնֆլիկտ ա գույների մասը (գումարած լիքը անձնական հարցեր ;) )
Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել ճնշված սև: Ու ճնշող սպիտակ էլ չեմ կարողանում պատկերացնել ոչ մի կերպ:
սևամորթերի ու սպիտակների դարավոր «պատերազմները» բա ի՞նչ էին

Ես սև ու սպիտակ ասելով ավելի հակված եմ զգացողություններ ու հնարավոր գործողությունների կանխանշաններ հասկանալ, քան ֆիզիկական երևույթներ: Ամեն դեպքում ձեր տեսակետը հասկանալի է :)
Անայի գործի թեման, կարծում եմ, շատ ավելի լուրջ խնդիր էր իր մեջ կրում, քան սև հագուստն ու դրա հանդեպ հայերի մոլուցքը:
Ու չարժեր իր նկատի ունեցած "սև"-ի կողքին սև հագնվելու թեման տեղավորել: Արհեստական կլիներ:
Ի վերջո Անայի նկարագրած Սևը գույն չի, հոգեվիճակ ու մի քիչ էլ ճակատագիր ա:
ուհու, հաստատ, քյարթ-սև-անտիքյարթ թեմանյի հետ ոչ մի կապ չունի )))) .... իրականում գույներն առաջին շերտով են էական դառնում, տարբեր կերպ կարելի ա մեկնաբանել սևի մեջ մեկը ստվեր ա տեսնում, ես գրելու ընթացքում իմ ճնշված «ես»-ն էի տեսնում, բացի էդ նույն անունով շատ հարազատներ եմ ունեցել, մի խոսքով լայն ա շատ, էնպես եմ արել, որ տարբեր կողմերից մոտենալու դեպքում մեկնաբանվի:
Իմ կարծիքով ասածս սևերն էլ պակաս հոգեվիճակ ու ճակատագիր չեն ներկայացնում: Ուղղակի թեման ավելի ակտուալ է հենց մեզ համար:
Ingrid ջան, թեմայի ակտուալությունն իրականում մենք ենք որոշում, որ թեմայից խոսում ենք, դա էլ ակտուալ է, որից չէ չէ, ակտուալ է էն թեման , որը քեզ հուզում է, իսկ գրակ-ի մեջ իմ կարծիքով «մեր համար» ու «ուրիշների կամ ոչ մեր համար» թեմաներ չկան, սխալ ա երևի գրակի վիզը օրվա խնդիրների պարանով օղակելը, մեկա վերջում խիստ տեղային թեմայի օղակը խեղդելու ա տեքստին, անցնի գնա, եսիմ, երևի :)
Ես սև ու սպիտակ ասելով ավելի հակված եմ զգացողություններ ու հնարավոր գործողությունների կանխանշաններ հասկանալ, քան ֆիզիկական երևույթներ: Ամեն դեպքում ձեր տեսակետը հասկանալի է :)
էդ տեսանկյունից էլ ա համապատասխան...the dark side of the moon և այլն :)
Երևի դեռ պետք ա հայելու մեջ նայեմ, որ հասկանամ, է՞ն մարդն եմ, որ կարող է «քննադատել» :)
ասա ալարում եմ կարդալ պրծի , էլի ճճճ :P
ասա ալարում եմ կարդալ պրծի , էլի ճճճ :P
Որ կարդացած չլինեի, ինչի՞ պետք է հատկապես նման կերպ մեկնաբանեի :)

Գրառումն արեցի, հետո նոր մտքովս անցավ :Դ
Ingrid ջան, թեմայի ակտուալությունն իրականում մենք ենք որոշում, որ թեմայից խոսում ենք, դա էլ ակտուալ է, որից չէ չէ, ակտուալ է էն թեման , որը քեզ հուզում է, իսկ գրակ-ի մեջ իմ կարծիքով «մեր համար» ու «ուրիշների կամ ոչ մեր համար» թեմաներ չկան, սխալ ա երևի գրակի վիզը օրվա խնդիրների պարանով օղակելը, մեկա վերջում խիստ տեղային թեմայի օղակը խեղդելու ա տեքստին, անցնի գնա, եսիմ, երևի :)
Աննա ջան, ես բնավ կողմ չեմ, որ օրվա թեման դարձնեն գրականություն, որը կարող է անցնել օրվա հետ: Բայց սևամորթների ու սպիտակամորթների հակասությունների թեման շատ չարչկված է: Քո գրվածքում կարևոր են ոչ թե այդ թեմայի արծարծումները, այլ այն սպունգային ձևը, որն ունի իր մեջ: Այդ սպունգը կարող էր իր մեջ ներառել նաև իմ նշած "սևերի" թեման, սակայն դա հեղինակի խնդիրն է: Ինձ այդպսիսն ավելի դուր կգար, սակայն եթե բազում այլ ընթերցողներ գոհ են, ապա կարող եք վերաբերվել իմ կարծիքի հետ, որպես մի ընթերցողի կարծիքի, որը ընդհանուր հաշվով գուցե այդքան է;լ նշանակություն չունի: Ինչևէ, շնորհակալություն պատասխանելու համար:

Կարդալիս էդ «սևամորթ-սպիտակամորթների» թեման նույնիսկ մտքիս ծերով էլ չի անցել: Իմ համեստ կարծիքով և այլն և այսպես շարունակ, իհարկե:
Mephistopheles
11.12.2012, 23:24
Պատմվածքդ ունի կառուցվածք, բայց դու ոնց որ անընդհատ փորձես քանդել էդ կառուցվածքը… ստրուկտուրան ոնց որ չօգտագործես… Գալաթեան որ ասում էր "համեմատությունները շատ ա" դա հենց դրան ա խանգարում… երբեմն անգամ անհասկանալի համեմատություններ են օրինակ ազնվացեղ քոչվոր-ը մի քիչ շատ ա… հետո դու քո կերպարը մի կողմից կառուցում ես, մյուս կողմից քանդում… հետո կարիք չկա Սևի վիճակի անսահման նկարագրությունն ու դրա հաստատումն ու վերահաստատումը անկախ նրանից թե ինչ նոր հնարգներով ու համեմատգություններով ես դա անում…
ինձ հետաքրքրում էր քուչի տղերքի, քո ու Սևի եռանկյունին որ տենց էլ չկառուցվեց… այսինքն էդ եռանկյունու հիմքի վրա ստրուկտուրա կար կամ կարար լիներ, բայց դու կարծես անընդհատ խանգարեիր… փիլիսոփայախեխտ էիր անում…
հետո Սևին անվերջ "ներքև" էիր քաշում, բայց մյուս կողմից չնայած քո բառերին խղճահարությունը հստակ էր… քո ու Սևի արանքը պտի լցվի… թե ո՞նց չգիտեմ… հիմա դատարկ ա…
Մեֆ, ուրիշ են էլի քո վերլուծությունները :)

Ingrid ջան, չեմ ասում դու կողմ ես, ուղղակի տեսակետս էր, նշեցի ))) իմ ասած սևեր-սպիտակներ «չարչրկված թեման» էլ ուղղակի օրինակ կամ մեկնաբանություններից մեկն էր, սևամորթն էսօր արդեն նշան ա
Կարդալիս էդ «սևամորթ-սպիտակամորթների» թեման նույնիսկ մտքիս ծերով էլ չի անցել: Իմ համեստ կարծիքով և այլն և այսպես շարունակ, իհարկե:
օրինակ էր ընդամենը :B
Լավն էր շատ, բայց մի տեսակ դերակատարման պակաս կար... ի վերջո էդ Ես-ը քուչի տղեքի ու Սևի միջև ի՞նչ դեր էր խաղում, թե՞ ուղակի իր մեջի Սևին գտավ:
Պատմվածքդ ունի կառուցվածք, բայց դու ոնց որ անընդհատ փորձես քանդել էդ կառուցվածքը… ստրուկտուրան ոնց որ չօգտագործես… Գալաթեան որ ասում էր "համեմատությունները շատ ա" դա հենց դրան ա խանգարում… երբեմն անգամ անհասկանալի համեմատություններ են օրինակ ազնվացեղ քոչվոր-ը մի քիչ շատ ա… հետո դու քո կերպարը մի կողմից կառուցում ես, մյուս կողմից քանդում… հետո կարիք չկա Սևի վիճակի անսահման նկարագրությունն ու դրա հաստատումն ու վերահաստատումը անկախ նրանից թե ինչ նոր հնարգներով ու համեմատգություններով ես դա անում…
ինձ հետաքրքրում էր քուչի տղերքի, քո ու Սևի եռանկյունին որ տենց էլ չկառուցվեց… այսինքն էդ եռանկյունու հիմքի վրա ստրուկտուրա կար կամ կարար լիներ, բայց դու կարծես անընդհատ խանգարեիր… փիլիսոփայախեխտ էիր անում…
հետո Սևին անվերջ "ներքև" էիր քաշում, բայց մյուս կողմից չնայած քո բառերին խղճահարությունը հստակ էր… քո ու Սևի արանքը պտի լցվի… թե ո՞նց չգիտեմ… հիմա դատարկ ա…
մերսի շատ, Մեֆ, այ սենց բան էի ուզում լսել :)
հիմնականում համամիտ եմ, չնայած իմ ու Սևի մեջ հարաբերությունը հենց հարաբերության պրծնելու մասին էր, ուղղակի էդ դեպքում պիտի կարողանայի ցույց տալ էդ, բաց հարցեր եմ թողել
Լավն էր շատ, բայց մի տեսակ դերակատարման պակաս կար... ի վերջո էդ Ես-ը քուչի տղեքի ու Սևի միջև ի՞նչ դեր էր խաղում, թե՞ ուղակի իր մեջի Սևին գտավ:
ավելի շուտ երևի իր միջի Սևին ասեց Ց )))
Օհ հասկացա, մերսի, :) արյունոտ գործն էլ թողել էիր Քուչի տղեքին, որ իրանք սպանեն Սևին բայց «նրա չգոյությունն էր նրանց պետք»:
ավելի շուտ երևի իր միջի Սևին ասեց Ց )))
Mephistopheles
12.12.2012, 00:51
մերսի շատ, Մեֆ, այ սենց բան էի ուզում լսել :)
հիմնականում համամիտ եմ, չնայած իմ ու Սևի մեջ հարաբերությունը հենց հարաբերության պրծնելու մասին էր, ուղղակի էդ դեպքում պիտի կարողանայի ցույց տալ էդ, բաց հարցեր եմ թողել
իմիջայլոց շատ հետաքրքիր բան ես ասում… "Դուրս գալուց առաջ ինքս ինձ ժպտում եմ հայելու մեջ այնպես, ինչպես ժպտում ենք մեկին, որին լքելու ենք:" եթե սա Սևին ա վերաբերվում ուրեմն ստեղ վրեժի էլեմենտը կա մի քիչ խղճահարությամբ… բայց մեկ ա պտի լցնես, քանի որ էդ հարաբերությունը անգամ չի ուրվագծվում, մնում ա որ մենք կռահենք… կռահելը իրա մեջ ունի "հստակ պատասխան"-ի կամ "ճիշտ ու սխալ"-ի գոյությունը, որը նշանակում ա որ մենք կարող ա սխալ կռահենք… կարծում եմ դրանից գործը տուժում ա, էն իմաստով որ աֆթերշոկեր, հետևանքներ, դատողությունների տեղը քչացնում ա եթե չասենք որ վերացնում ա…

Հա, Մեֆ, լրիվ համամիտ եմ դիտարկումներիդ, հակադարձելու բան էլ չունեմ, ի դեպ առաջին մարդն ես, որ վրեժի էլեմենտը ֆիքսեց )))
մեջբերումդ, հա, վերաբերում ա Սևին, բայց ինքն իմ մեջ ա նստած, իրեն իմ մեջից ես սպանում-կորցնում, ու ես ավելի շատ դառնում եմ մնացածից (քուչի տղեք) մեկը
հ.գ. մի տեսակ իմ համար հիմա դժվար ա կողքից տեքստից խոսելը
Mephistopheles
12.12.2012, 01:17

ճիշտ ա, նստած ա ու դու ուզում ես իրան դուրս մղել, բայց քուչի տղա չդառնալ… անընդհատ ստորացնում ես, բայց "հետ" ես նայում…

ուզում եմ չդառնալ, բայց մեկա վերջում հայելու մեջ ինձ տեսնում եմ քուչի տղա, ոչ թե սև, մասսան հաղթում ա ու ես դառնում եմ սովորական իրանցից մեկը, ու էլ ոչ սևերին եմ նկատում, ոչ զգում, մոռանում եմ , որ ես էլ եմ մի օր սև եղել....երևի
Mephistopheles
12.12.2012, 02:10
ուզում եմ չդառնալ, բայց մեկա վերջում հայելու մեջ ինձ տեսնում եմ քուչի տղա, ոչ թե սև, մասսան հաղթում ա ու ես դառնում եմ սովորական իրանցից մեկը, ու էլ ոչ սևերին եմ նկատում, ոչ զգում, մոռանում եմ , որ ես էլ եմ մի օր սև եղել....երևի
"դարձման" անցումը կարար քո ու սևի արանքը լցներ… անցումն էդքան էլ նկատելի չէր…