User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Բարև, Քուչի տղերք

  1. #1
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարև, Քուչի տղերք

    Կուզենայի կանխել վերադարձդ,
    բայց մեկնումդ կանխելու գնով (Անդրե Ժիդ)


    Չեմ հիշում ոչ մեր առաջին, ոչ էլ վերջին հանդիպումը:

    Մի ինչ-որ պահ լույսն արդեն բացվում է:

    Հեռախոսս զնգում է՝ հաշվիս գրանցելով հերթական խեղդված գիշերվա ավարտը:

    Բացում եմ աչքերս: Աչքերն առավոտյան բացվելու համար են: Երևի:

    Լուռ հագնվում եմ: Երևի ամեն ինչ կարգին է, եթե ժամացույցը շարունակում է տկտկալով առավոտը չափել:

    Վառում եմ առաջին գլանակն ու սրճեփը դնում գազօջախին:

    Երևի նա դեռ քնած է՝ ձեռքը բարձի տակ:

    Սենյակումս կանոնավոր քաոս է: Բանալիս սովորաբար կախված է պատից, որովհետև փակ դռների հետևում քաոսը միշտ կանոնավոր է. իրերը երբեմն փոխում են իրենց տեղերը, ծանրանում փոշուց, բայց երբեք ոչինչ չի անհետանում:

    Դուրս գալուց առաջ ինքս ինձ ժպտում եմ հայելու մեջ այնպես, ինչպես ժպտում ենք մեկին, որին լքելու ենք:

    Բանալիս մտցնում եմ կողպեքի մեջ, պտտում:

    Դուրս եմ գալիս ու զգույշ աստիճաններով իջնում, որովհետև դռներ չունեցող դրսում քեզ չկորցնելու շանսերը զրոյի են հավասարվում:

    Բակում նորից Քուչի տղերքը Սևին խցկել են անկյուն:

    - Ողջույն, Քուչի տղա 1, Քուչի տղա 2, Քուչի տղա 3:

    - Ա՜... ա՜,- ծոր են տալիս նրանց աչքերը։

    Ինձ կորցնելու վախս հաղթում է Սևին բարևելու, գրկելու ու դրանից հետո սպանելու ցանկությանս: Քուչի տղերքի հետապնդումներից Սևին փրկելու միակ ճանապարհը նրան սպանելն է, իսկ Սևին գրկել ու չսպանել նշանակում է դառնալ Սև: Բայց գրկելուց հետո մարդուն սպանել կարողանալու խաղում գրեթե վստահ էի, որ տանուլ եմ տալու:

    ***

    Իմ լռությունն այնքան բնական ու նրբանկատ էր Քուչի տղերքի անդադար աղմուկի դեմ, որ դարձել էր մի տեսակ հակաթեզ, ինչպես արևը ստվերի դեմ. երջանիկ չլինելու և լռելու շատ պատճառներ կային: Քուչի տղերքն ինձ ոտքից գլուխ չափում են պսպղացող շնագայլերի աչքերով, համոզվում, որ աչքերիս մեջ Սև չի ապրում. ավելին, ես Սևին չեմ նկատում, չեմ ուզում, տեղյակ էլ չեմ, որ մեր Քուչում սևեր են ապրում: Սևին ճանաչել, տեսնել, բարևել, զգալ, ուզել արգելված է քուչում: Սևին պահում են բետոնե փակ դռների հետևում, որ քուչի տղերքի որսորդական աչքերը սպիտակ մարդու միջի սևին չնկատեն: Քուչում բոլորը լռում են Սևի մասին:

    ***

    Դեմքի անտարբեր արտահայտությամբ, որպես ազնվացեղ քոչվոր՝ շարունակում եմ ճանապարհս՝ մեջքիս քարշ տալով Սևի ծանրացող ու թաց հայացքը: Ամեն հեռացող քայլիս հետ մեջքս կորանում է, ու նմանվում եմ անդուռ անապատի լաբիրինթոսում կորած ուղտի: Վազում եմ դեպի մոտակա կրպակն ու ապակիների մեջ փորձում գտնել արտացոլանքս՝ համոզվելու համար, որ ես դեռ ուղտ չեմ, ուղտ չեմ, ուղտ չեմ, ուղտ չեմ, որ դեռ Քուչի տղերքի պես սապատավոր ու սևասպան չեմ: Ապակիների հայելու մեջ տեսնում եմ Սևի կուչ եկած աչքերը՝ որպես հիշեցում, որ ես իրենից մեկն եմ... հետո երկուսով լռում ենք միևնույն բանն ու առաջ անցնում: Նրա հայացքը կանգնում է բկիս, ու ես սկսում եմ նահանջել ինքս ինձնից:

    ***

    Մղձավանջը սկսվում է գիշերները, երբ անցուդարձը բակում դադարում է, ու Քուչի տղերքը հասնում են Սևին: Լռության մեջ լսվում են ոտնաձայներ. ես վառում եմ գլանակս (դանդաղ մահն անաղմուկ է), քրտնած ճակատս դնում եմ պատուհանի սառն ապակուն, նայում գիշերվա մեջ, լսում Սևին պատին դեմ տվող ոտնաձայները. կծկվում եմ. բոլորով ենթարկվում էինք ցավի, քամու, գուցե նաև միասին մեռնելու հաճույքին:

    Ոտնաձայները մոտենում են Սևին, մեկը համոզում է թքել իր ճակատին. եթե վրիպեր, չէր լուսացնի. «Լեզուդ ու՞ր ա, չունե՞ս, տղերքը ասում են՝ ժամանակին լավ էլ սոխակի ձեն ես ունեցել, արա, կարող ա՞ կուլ ես տվել, հա՞, խոսա, դե-դե՜: Էսի լրիվ գժվել ա, բա որ ասում էի ձեզ, չէիք հավատում ինձ, էս հարիֆը լրիվ թռցրել ա, բայց դուք տեսնում ե՞ք՝ ասում եմ թքի վրես, ինքը նույն ձև կանգնած ա, չէ բայց դուք տեսնում ե՞ք, աչքիս ծեծվելը սրա դուրն էկել ա»:

    Սևը, լռելուց բացի, ուրիշ ելք չուներ, եթե լռելը կարող է առհասարակ ելք համարվել: Ընտրության հնարավորություն գրեթե չկար. եթե կատարեր տղերքի հրահանգն ու թքեր մեկնումեկի վրա, իրեն տեղնուտեղը կսպանեին, իսկ հիմա ինքը ծեծ էր ուտում, որովհետև չէր թքել. երկու դեպքում էլ ելքը նույնն էր, որովհետև տղերքը ծաղրում էին Սևին՝ ծեծվելու ու ավելի ուժեղ ծեծվելու միջև ընտրության թվացյալ հնարավորություն տալով նրան:

    Ես շունչս պահած սպասում եմ, որ գոնե հիմա Սևին կսպանեն, ու առավոտյան պատի տակ ընկած նրա հայացքը մեջքիս էլ չի ծանրանա, որ կրպակի ապակիներից աչքերը կոկորդիս չեն կանգնի, որ գիշերով շենքի բոլոր դռները չի ծեծի ու մարդկանց քունը ընդհատի, որ ամեն օր չի զանգի ու լռի, որ փողոցը քարշ եկող ոտքերից կազատվի, որ սրանից հետո հայելու մեջ կսկսեմ ինձ տեսնել, որ պաղպաղակս, առանց կիսվելու, կուլ կգնա, որ մտածելը քնելուն չի խանգարի:

    Մոտենում է Քուչի տղա համար 3-ը. «Հն, արա´, ուզում էիր մեզնից մեկը լինել, հա՞, ուզում էի՞ր, շա՞տ: Լավ, դե հիմա զգա ապրելու մեր ձևը...»: Քուչի տղա համար 3-ը հրահանգ է տալիս, ու սրանք շների պես հարձակվում են Սևի ոսկորների վրա մինչև հանգստանալը:

    Սևերը սրանց պետք են հենց այս դիրքով՝ ասֆալտի վրա, ոտքի տակ, կիսաշունչ, տրորված, ո´չ մարդ, ո´չ կենդանի, ո´չ սատկած՝ պառկած, հոգնած ու լուռ: Զգացի, թե ինչպես են հոսում հոգնածության, ձախորդության ու հաճույքի արցունքները:

    ***

    Հասկանո՞ւմ եք, հարգելի պարոն, թե ինչ է նշանակում, երբ այլևս գնալու տեղ չի լինում... Որովհետև հարկավոր է, որ ամեն մարդ կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ (Ֆ.Դ.): Տեղից շարժվելու համար մտքումդ փոքրուց անգիր արած հասցե ունենալ է պետք, որ աշխարհի բոլոր մամաները սովորեցնում են՝ կախվելով այն հույսից, որ ճանապարհդ կորցնելու դեպքում ինչ-որ բարի անծանոթի հասցեդ ասելով` տուն կհասնես: Սևի կապտած մարմինը մնում է ասֆալտին կպած՝ սպասելով, որ հաջորդ գիշեր ինչ-որ մեկը, ինչ-որ բարի մի մարդ, քուչում չապրող ինչ-որ շրջմոլիկ, երջանիկ պատահականությունը կամ գոնե ես կամ գոնե Քուչի տղերքից մեկն իրեն վերջապես կսպանի: Երևի Սևը մոռացել էր, որ գոյություն չունեցողներին չեն սպանում, որ իր գոյությունը տղերքին պետք է հենց չգոյության ձևով, որ եթե մարդ ոչ ոքի մեջ չի ապրում, նրան սպանելու ցանկություն ոչ ոք էլ չունի, որովհետև նա երևի արդեն մեռած է...

    ***

    Փողոցում Սևի ուրվագիծը լուսնի տակ ընկած գունաթափվում է: Նա այս անգամ երգում է, նա այլևս չի ուզում ճչալ, նրա համար արդեն ամեն ինչ մեկ է, և նա երգում է։ Քիչ անց լսվում են Քուչի տղերքի ոտնաձայները: Նրանք գնում են տուն, որովհետև Քուչի բոլոր տղերքն առավոտյան տնից են դուրս եկել ինձ պես: Ես մոտենում եմ հայելուն՝ Սևին բարի գիշեր ասելու: Նայում եմ մեջը.

    - Բարև, Քուչի տղերք:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.12.2012), Chuk (09.12.2012), kivera (11.12.2012), Mephistopheles (11.12.2012), Peace (08.12.2012), Quyr Qery (09.12.2012), StrangeLittleGirl (09.12.2012), Անվերնագիր (11.12.2012), Արէա (11.12.2012), Դավիթ (09.12.2012), Հայկօ (09.12.2012), Մարկիզ (20.04.2013), Ուլուանա (07.12.2012), Ռուֆուս (31.01.2013)

  3. #2
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ ջան, եթե հավես կունենաք, խնդրում եմ՝ կարդացեք, քննադատեք, նշեք՝ ինչն էր անհարթ, ինչը լավ չէր... Քննադատեք ինձ, կարճ ասած : Ինձ ձեր կարծիքը շատ ա հետաքրքրում :

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (09.12.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժվար է արտահայտվել... Սկզբի համար երևի թե սենց ասեմ - այլաբանությունները ըստ իս մի քիչ շատ էին, ասելիքի սկիզբն ու վերջն էլ կարծես թե այնքան հստակ չէր... հը?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #4
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուհու, ավելի շատ մտքի հոսքի ա նման, սկզբի ու ավարտի մասով համամիտ եմ )

  7. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ շատ դուր եկավ։ Կարդացեք, ժողովուրդ, լավն ա։
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.12.2012), Mephistopheles (11.12.2012), StrangeLittleGirl (09.12.2012), Անա (11.12.2012), Անվերնագիր (11.12.2012)

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը, ինձ էլ դուր էկավ: Առանձնապես անհարթություններ չտեսա:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անա (11.12.2012)

  11. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, ես կարդացել էի:
    Համեմատությունների պերեբոր կա: Բայց ընդհանուր առմամբ լավն ա:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.12.2012), Անա (11.12.2012)

  13. #8
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկանո՞ւմ եք, հարգելի պարոն, թե ինչ է նշանակում, երբ այլևս գնալու տեղ չի լինում... Որովհետև հարկավոր է, որ ամեն մարդ կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ (Ֆ.Դ.): Տեղից շարժվելու համար մտքումդ փոքրուց անգիր արած հասցե ունենալ է պետք, որ աշխարհի բոլոր մամաները սովորեցնում են՝ կախվելով այն հույսից, որ ճանապարհդ կորցնելու դեպքում ինչ-որ բարի անծանոթի հասցեդ ասելով` տուն կհասնես:

    Սա ավելորդ էր, իմ կարծիքով:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (11.12.2012), Անա (11.12.2012)

  15. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էր գրված՝ շոշափելի ու իրական. կարդալիս քեզ լրիվ զգում ես հեղինակի մաշկի մեջ։

    Քննադատելու բան առանձնապես չնկատեցի։ Իհարկե, շատ քչփորելու դեպքում ամեն ինչի մեջ էլ կարելի է քննադատելու բան գտնել, բայց երբ ոչինչ աչքդ չի ծակում որպես թերություն, կարծում եմ, քչփորելու իմաստ էլ չկա։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.12.2012), StrangeLittleGirl (09.12.2012), Անա (11.12.2012)

  17. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երևի դեռ պետք ա հայելու մեջ նայեմ, որ հասկանամ, է՞ն մարդն եմ, որ կարող է «քննադատել»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.12.2012), Mephistopheles (11.12.2012), StrangeLittleGirl (09.12.2012), Անա (11.12.2012), Հայկօ (09.12.2012), Ռուֆուս (31.01.2013)

  19. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերնագիրը վանեց, սովորաբար նման վերնագրերի տակ ժարգոնային անհեթեթյունների եմ հանդիպել, բայց գործը հաճելի անակնկալ էր, որի ամեն հերթական նախադասության հետ հասկանում էի՝ չեմ ափսոսա, որ այնուամենայնիվ, կարդացի... Աչքերի նկարագիրը մի պահ Դիկենսի Օլիվեր Թվիստը հիշեցրեց, երբ վերջում մարդասպանին աչքեր են հետապնդում, բայց միայն դրվագային տեսարանն էր նույնը, իսկ մնացածն ինձ համար նոր ու հետաքրքիր էր...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.12.2012)

  21. #12
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն, մարդիկ ջան, թույն քննադատեցիք, ես ձեր աշխարհահռչակ ակումբական քլունգը երբեք չեմ մոռանա :ՃՃ ինձ արդեն լեգենդներ էին պատմել ու ռիսկ չէի անում տեքստս տեղադրել ճճճճ

  22. #13
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանո՞ւմ եք, հարգելի պարոն, թե ինչ է նշանակում, երբ այլևս գնալու տեղ չի լինում... Որովհետև հարկավոր է, որ ամեն մարդ կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ (Ֆ.Դ.): Տեղից շարժվելու համար մտքումդ փոքրուց անգիր արած հասցե ունենալ է պետք, որ աշխարհի բոլոր մամաները սովորեցնում են՝ կախվելով այն հույսից, որ ճանապարհդ կորցնելու դեպքում ինչ-որ բարի անծանոթի հասցեդ ասելով` տուն կհասնես:

    Սա ավելորդ էր, իմ կարծիքով:


    մերսի շատ, առաջին կարծիքն էր, որ էդ հատվածն ավելորդ ա, ոչ ոք չէր ասել, բայց հիմա ասելուց հետո , որ նայում եմ խզում կա, կտրտվածություն ա առաջացնում, ավելի շատ երևի սխալ տեղում եմ դրել (կամ ավելորդ ա) մերսի

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (13.12.2012)

  24. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, մարդիկ ջան, թույն քննադատեցիք, ես ձեր աշխարհահռչակ ակումբական քլունգը երբեք չեմ մոռանա :ՃՃ ինձ արդեն լեգենդներ էին պատմել ու ռիսկ չէի անում տեքստս տեղադրել ճճճճ
    վայ, հլը ասա, էդ ի՞նչ լեգենդներ են պատմում
    բայց խոստովանի՝ լավն ա էդ քլունգը

  25. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    վայ, հլը ասա, էդ ի՞նչ լեգենդներ են պատմում
    բայց խոստովանի՝ լավն ա էդ քլունգը
    Ո՞նց խոստովանի, տենց էլ չտեսավ

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պաչիկով բարև...
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 121
    Վերջինը: 26.12.2013, 13:10
  2. Բարև, ես եմ
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.03.2013, 14:24
  3. Բարև, Ակումբ.am, ես...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 627
    Վերջինը: 05.09.2008, 14:19
  4. Բարև, հրեշտակ...
    Հեղինակ՝ otar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.08.2007, 14:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •