PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ քայլեր կձեռնարկեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի



Ambrosine
06.12.2012, 15:29
Նախ ասեմ, որ թեմայի բացումը սադրեց «Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով մրցույթի մասին հայտարարությունը`

Շահիր լուսանկարչական ապարատ` նախագահական ընտրություններին ընդառաջ

«Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը», «Ի՞նչ կանեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի», «Եթե ես գրելու լինեի նախագահի թեկնածուի ծրագիրը, ի՞նչ կներառեի այնտեղ», «Ինչու՞ են անհրաժեշտ նախագահական ընտրությունները»` երիտասարդ ե՞ս ու քեզ հուզում է երկրիդ ապագա՞ն:

Դեկտեմբերի 1-ից 31-ը մասնակցիր Հանրային լրագրության ակումբի` «Նախագահական ընտրություններին ընդառաջ» խորագրով թղթակցությունների մրցույցին, տեղադրիր «Իմ լուրերը» (http://www.mynews.am/) հարթակում նախագահական ընտրություններին առնչվող նոթագրություններ, ֆոտո կամ վիդեո պատմություններ ու շահիր Canon PowerShot A 800 լուսանկարչական ապարատ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`

- Գրանցվել http://www.mynews.am/ կայքում (եթե գրանցված չեք):

- «Ուղարկիր թղթակցություն» բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմությունները, նոթագրությունները, որոնք վերաբերում են մրցույթի թեմատիկ ուղղվածությանը:

- Ուղարկել մրցույթի դիմում-հայտը [email protected] էլ. հասցեին: Դիմում-հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղ (http://pjc.am/node/289) հրապարակված տեքստի ներքո` Facebook, Twitter... նշաններից հետո գտնվող ֆայլի վրա սեղմելով: : Էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում խնդրում ենք նշել ''Citizen Reporting Contest: Presidential Elections 2013'':

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. դեկտեմբերի 31-ն է:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2013-ի հունվարի 15-ին:

Մրցույթին կարող են դիմել ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում:

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու թղթակցությունների բովանդակության հանրային կարեւորությունը, ամբողջականությունը, օրիգինալությունը:

Հաշվի է առնվելու նաեւ հրապարակված թղթակցությունների` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:

Տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն http://www.mynews.am/ կայքում:

Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հեռացնել թղթակցությունները, եթե դրանց բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին:

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Սառա Խոջոյանի հետ` +374 93 207 417 հեռախոսահամարով:

Մրցույթը հայտարարվում է ՀԼԱ-ի` «Քաղաքացիական լրագրություն Ֆեյսբուք ցանցի և բջջային հեռախոսների միջոցով դեպի My News հարթակ» (http://pjc.am/node/189) նախագծի շրջանակներում, որն իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրով Եվրասիա համագործակցության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով:

Աղբյուր (http://mynews.am/hy/node/2586)


Եվ այսպես, ի՞նչ քայլեր կձեռնարկեր մեզնից յուրաքանչյուրը, եթե լիներ ՀՀ նախագահ, եթե Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագիրը կազմողը լիներ, ի՞նչ կետեր կավելացներ:

Chuk
06.12.2012, 15:35
Բոլոր սոցիալական կայքերը կվերահասցեավորեի akumb.am-ի վրա:

Malxas
06.12.2012, 15:57
Բոլոր սոցիալական կայքերը կվերահասցեավորեի akumb.am-ի վրա:

Լավն էր :)

Արէա
06.12.2012, 21:02
Կվերականգնեի մահապատիժը:

Տրիբուն
06.12.2012, 21:32
Կվերականգնեի մահապատիժը:

Ես էլ հավեսով դահիճը կլինեի: Ու մի հարյուր հոգի մարդ, կոնկրետ ցուցակով, կգնդակահարեի: Ու ցուցակի առաջին տեղում կլիներ հենց նախագահը:

Հ.Գ. Արեա ջան, քո վրա չվերցնես: Խոսքը «նախագահին» ա վերաբերվում:

Hda
06.12.2012, 22:14
Ինքնասպանություն

Malxas
06.12.2012, 22:18
Ես էլ հավեսով դահիճը կլինեի: Ու մի հարյուր հոգի մարդ, կոնկրետ ցուցակով, կգնդակահարեի: Ու ցուցակի առաջին տեղում կլիներ հենց նախագահը:

Հ.Գ. Արեա ջան, քո վրա չվերցնես: Խոսքը «նախագահին» ա վերաբերվում:

Ագլասիտե պաժալստա վես սպիսոկ...

dvgray
06.12.2012, 22:31
ամբողջ աղմուկը սրա համար ա՞
http://www.shopbot.ca/pp-canon-powershot-a800-canon-price-291464.html
:angry ամոթ ա, ամոթ, գոնե մի 100 դոլլարի հասցնեին :D
բա հլա ապառատի պարամետրերը նայի

10.0MP, 3.3x Optical Zoom,
10.0MP կամեռա հիմա արդեն երեխեքի խաղալիք սոտկի մեջ ա դրած լինում ;)

dvgray
06.12.2012, 22:43
իսկ առանց մրցանակի :)
ուրեմն կանեի մի գլխավոր քայլ
բոլոր "Ղարաբաղ" կոմիտեի անդամներին ու նրանց "նազիր-վեզիրներին" , իրանց ընտանիքներով ու սիրած-միրածներով- գաղթել կտաի Ղարաբաղ, հավանական է Լաչինի կամ Զանգելանի կողմերը: Անվերադարձ: ձեռքեռրին էն ՋՊՍ բրասլետներով, որ երբևէ մտքներով չանցնի դուրս գալ "տեղանքից":
իսկ ամեն ինչից առաջ իրանց ոտից գլուխ կտկլորացնեի :D
հա, Վազգենի գերեզմանն էլ անպայման կտեղափոխեի Աղդամի կողմերը , որ բոլորը իրար հավասար զգան

Katka
07.12.2012, 00:13
Կրթության նախարարության ամեն մի քայլ իմ ձեռքի տակով անց կկացնեի: Խիստ ռեժիմ բոլոր ուսումնական հաստատություններում: Մեծ պահանջներ ուսուցիչների և դասախոսների նկատմամբ: Կպահանջեի, որ նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծվեին սովորելու ու սովորացնելու համար ու սա կանեի անաղմուկ՝ առանց արտաքին տերերի (ՌԴ, պուտին պապիկի) ուշադրությունը գրավելու: Գիտահետազոտական կենտրոններ կբացեի, որ միջուկային զենք արտադրենք::D

Տրիբուն
07.12.2012, 00:37
ամբողջ աղմուկը սրա համար ա՞
http://www.shopbot.ca/pp-canon-powershot-a800-canon-price-291464.html
:angry ամոթ ա, ամոթ, գոնե մի 100 դոլլարի հասցնեին :D
բա հլա ապառատի պարամետրերը նայի

10.0MP, 3.3x Optical Zoom,
10.0MP կամեռա հիմա արդեն երեխեքի խաղալիք սոտկի մեջ ա դրած լինում ;)

Ապեր, պրիզը կարևոր չի: Կարևորն էն ա, որ էտ պրիզը շահելույա ՀՀԿ-ական փուչիկասեր երիտասարդ բազեն, որը մի տաս էջանոց ռազմահայրենիսարական էպոս ա երկնելու, կամ էլ երկնեցնելու են:

Բիձա
07.12.2012, 04:27
Ես էլ հավեսով դահիճը կլինեի: Ու մի հարյուր հոգի մարդ, կոնկրետ ցուցակով, կգնդակահարեի: Ու ցուցակի առաջին տեղում կլիներ հենց նախագահը:

Հ.Գ. Արեա ջան, քո վրա չվերցնես: Խոսքը «նախագահին» ա վերաբերվում:
Մոտդ կացին սրող, պարան կապող, կամ հրացան լիզքավորող պետք չի՞

Tig
07.12.2012, 11:39
Կմիանաի Չինաստանին :))

Չինաստանը հողին կհավասարեցնի 700 լեռ՝ նոր քաղաքի շինարարության համար (տեսանյութ) (http://www.tert.am/am/news/2012/12/07/china-flatten-mountains/)

Rhayader
07.12.2012, 12:32
Ինքնասպանություն

Դրա համար պարտադիր չի նախագահ լինել:)) հիմա էլ կարող ես:

Շինարար
07.12.2012, 14:06
Հրաժարական կտայի, որովհետև գիտեմ, որ ես ի վիճակի չեմ լավ նախագահ լինելու:

Rhayader
07.12.2012, 14:10
Հողը կտամ գյուղացիներին, գործարանները՝ բանվորներին, շահագործվող դասակարգը՝ պրոլետարիատը, կլինի երկրի իսկական տերը, կապիտալն արդար կբաշխվի ժողովրդի մեջ, Լենինը վկա:

Hda
07.12.2012, 22:40
Ինքնասպանություն

Դրա համար պարտադիր չի նախագահ լինել:)) հիմա էլ կարող ես:

փամփուշտ չունեմ :D

keyboard
07.12.2012, 23:21
Մաքսային մարմիններում գտնվեղ բոլոր <մարդկանց> կհավաքեի մի տեղ ու կզրկեի հաց ու ջրից, սկսած ՊԵԿ նախագահա նախարարա դրանից, վերջացրած հավաքարարով ու մնացածով, կլցնեի մի պարսպապատ տեղ ու վերևից կհետևեի ոնց են սատկում ու կոտորվում:
Հետո ամեն առավոտ հերթով կանչել կտաի ու եղունգների տակերը ասեղ մցնել կտայի ամեն մեկի 20 մատին, տենց մինչև ամենավերջի եղածը կսատկեր, հետո նոր մաքսային մարմին կձևավորեի ու կայք կսարքեի, որը բացելուց գար միանգամից էն վիդեոները, թե ոնց են նախկին կաշառակեր վիժվածքները սատկում, որ էլ էս մի համակարգի աշխատողները չփորձեին նմանվել նախկիններին:
Մի խոսքով, քանդել նորը կառուցել, ընդհանուր, բոլոր ոլորտները:
ճիշտ են ասում ռուսները. Когда я познакомился с таможенниками, стал уважать ГАИшников.


Լևո'ն, Լևո'ն, Լևո'ն... :D

Bruno
07.12.2012, 23:40
Մի խոսքով, քանդել նորը կառուցել, ընդհանուր, բոլոր ոլորտները:


Ապեր էտ քո ասածը հենա Սերժը անում ա էլի:
Մարդը դրե բոլոր ոլորտները հիմնահատակ քանդում ա: (Կասկածում եմ, որ դու իրանից լավ կքանդեիր) :D
Այ թէ երբ կսարքի, էտի չգիտեմ: :oy

voter
10.12.2012, 19:09
1.Կվերացնեի ներմուծման մաքսատուրքերը բոլոր այն ապրանքների, որ Հայաստանում չեն արտադրվում,
2.նեմուծման մաքսատուրքերը ապրանքների, որ արտադրվում են Հայաստանում կկրկնապատկեի
3.կարգելեի ցանկացած պետական աջակցություն շինարարությունում