Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կուտակողներ



ivy
08.11.2012, 13:38
Երևի բոլորիս տանն էլ գոնե մի դարակ կա, որտեղ ձեռքի հետ ինչ ասես լցնում ենք՝ մտածելով, որ մի օր պետք կգա:

Բայց կան մարդիկ, ում մոտ էդ սովորությունը շատ ընդգծված է, և նրանք տան մեջ անընդհատ կուտակում, դիզում են առարկաներ: Նրանք կարող են երբևէ չհիշեն էլ իրենց հավաքած ամբողջ կույտի մասին և դրա պարունակությունը երբևէ չօգտագործեն էլ, բայց դեն նետել չեն կարող:

Գուցե դա զգուշավորություն է, կամ գուցե պարզապես փնթիություն ու անկազմակերպվածություն, կամ էլ (ինչպես ցույց են տալիս որոշ հետազոտություններ) ժամանակին զրկանքներ ունենալու ու սոցիալապես ծանր պայմաններում ապրելու հետևանքով ձևավորված վախ, որը տանում է ժլատության և ստիպում հնարավորության դեպքում կուտակել ձեռքի տակ ընկած ամեն ինչը:

Այս հակվածությունը որոշ դեպքերում կարող է վերածվել անգամ պաթոլոգիայի ("compulsive hoarding" - «պաթոլոգիկ կուտակում»), որից արդեն հնարավոր չի ազատվել՝ առանց օգնության: Էսպիսի մարդիկ կարող են բառիս բուն իմաստով «թաղվել» սեփական տան մեջ՝ իրենց կուտակած իրերով: Ծայրահեղ դեպքերում առարկաներին գումարվում է նաև աղբը, որը նույնպես դիզվում է տարիներով, և նման տանն արդեն ընդհանրապես հնարավոր չի շարժվել անգամ:

Էնպես որ, եթե ձեր մեջ էլ կան կուտակել սիրողներ, զգույշ մնացեք, չտարվեք: ;)

http://i50.tinypic.com/34xpbnp.jpg

http://i46.tinypic.com/24eroyd.jpg

http://i46.tinypic.com/xfyydx.jpg

boooooooom
08.11.2012, 14:30
Իսկ հնարավոր չի կուտակել, բայց սենց չթափռտել, այլ գեղեցիկ դասավորել դարակների մեջ: Ես էլ մի քիչ ունեմ սրանից, բայց դա ինձ մոտ ոչ թե ագահություն է, այլ անհրաժեշտություն: Ես սիրում եմ տանը վնասված կամ փչացած իրերը իմ ձեռքով վերանորոգել, և հաճախ 2 փչացած իր միացնում եմ իրար և ստացվում է 1 աշխատող իր /հիմնականում էլէկտրոտեխնիկա/: Բայց սենց չեմ թափում. մի հատ մեծ արկղ ունեմ, իմ բոլոր գործիքները, կիսաքանդաց իրերը, մանր մունր "զրթուզիբիլը" դրա մեջ եմ պահում: Այ այդ արկղի մեջ, նույն վիճակն է, ինչ այս նկարներում :oy , բայց արկղից դուրս, ամեն ինչ նորմալ է

ivy
08.11.2012, 14:35
Իսկ հնարավոր չի կուտակել, բայց սենց չթափռտել, այլ գեղեցիկ դասավորել դարակների մեջ:

Հնարավոր է, եթե էդ ամեն ինչը դեռ մեծ քանակությամբ չի, իսկ եթե էնքան իրեր են հավաքվում, որ էլ ոչ դարակում կտեղավորվի, ոչ արկղերում, արդեն ամեն տեղ լցվում են, ուզած, թե չուզած: Դե էս նկարներն արդեն էդ պաթոլոգիկ դեպքերն էին, որ տարիներով կուտակվել է ինչ պատահի, էլ տեղ չկա:

Ariadna
08.11.2012, 14:43
Ուլուանան ժամանակին սրա հակառակ թեման էր բացել, կարծեմ մինիմալիզմը կենցաղում թե ինչ, տենց մի բան էր :)

boooooooom
08.11.2012, 14:55
Ուլուանան ժամանակին սրա հակառակ թեման էր բացել, կարծեմ մինիմալիզմը կենցաղում թե ինչ, տենց մի բան էր :)

Կուտակողներն էլ են ինչ որ տեղ մինիմալիստ. նրանք մինիմումի են հասցնում տանից դուրս հանվող աղբը

One_Way_Ticket
08.11.2012, 15:03
Լավն են նկարները :)
Ինքս ուրիշ տիպի կուտակող եմ: Կուտակում եմ ճամփորդություններիս հետ կապված տարատեսակ թղթեր. նստեցման կտրոններ, թանգարանների տոմսեր, ռեստորանների չեկեր, և այլն: Այդ ամենը թափելու փոխարեն լցնում եմ մի պայուսակի մեջ` մտածելով, որ օրերից մի օր կուզեմ նայել, վերհիշել: Չգիտեմ, այդ օրը կգա թե չէ, բայց մինչև այսօր այդ պայուսակը բացվում է բացառապես նոր թղթերի մուտքի նպատակով և արդեն բավական ծանրացել է :)

boooooooom
08.11.2012, 15:18
Կուտակում եմ ճամփորդություններիս հետ կապված տարատեսակ թղթեր.

Էս որ կարդացի, հիշեցի, որ ես էլ չեմ կարողանում դեն նետեմ բանկային ցանկացած վճարման հետ կապված փաստաթուղթ, մտածում եմ որ մի օր կարող է մի բան ապացուցելու համար պետք գա: Մի դարակ լցվել է :)

Moonwalker
08.11.2012, 18:31
Այս հակվածությունը որոշ դեպքերում կարող է վերածվել անգամ պաթոլոգիայի ("compulsive hoarding" - «պաթոլոգիկ կուտակում»), որից արդեն հնարավոր չի ազատվել՝ առանց օգնության: Էսպիսի մարդիկ կարող են բառիս բուն իմաստով «թաղվել» սեփական տան մեջ՝ իրենց կուտակած իրերով: Ծայրահեղ դեպքերում առարկաներին գումարվում է նաև աղբը, որը նույնպես դիզվում է տարիներով, և նման տանն արդեն ընդհանրապես հնարավոր չի շարժվել անգամ:

http://i.onbesyirmibes.org/image/2012/08/09/296300.jpg

Թուրքիայի Նևշեհիր նահանգում մայր ու աղջիկ Նիլգյուն ու Դերյա Քարաքուշները 4 տարի ընդհանրապես տնից դուրս չեն եկել ու կուտակել են 1,5 մետր բարձրության աղբ: Մաքրող բրիգադը տնից հանել ա 17 տրակտորի թյեյլեր աղբ: Մարդիկ հանգիստ թեյ էին վայելում աղբի մեջ ու պնդում էին, որ ամբողջը պիտանի իրեր են: (http://www.sabah.com.tr/Yasam/2012/08/09/cop-evde-cay-keyfi):pardon

ivy
08.11.2012, 18:37
Թուրքիայի Նևշեհիր նահանգում մայր ու աղջիկ Նիլգյուն ու Դերյա Քարաքուշները 4 տարի ընդհանրապես տնից դուրս չեն եկել ու կուտակել են 1,5 մետր բարձրության աղբ: Մաքրող բրիգադը տնից հանել ա 17 տրակտորի թյեյլեր աղբ: Մարդիկ հանգիստ թեյ էին վայելում աղբի մեջ ու պնդում էին, որ ամբողջը պիտանի իրեր են:

Մեզ մոտ մի հաղորդաշար կա կուտակողների մասին, ամեն շաբաթ ցույց են տալիս՝ ոնց են գտնում հերթական պաթոլոգիկ կուտակողի ու աղբի միջից հանում: Նենց սարսափելի տեսարաններ են. մտքովդ էլ չի անցնի, որ էդ տունը Եվրոպայի կենտրոնում է:
Էդ շեղումով մարդիկ ամենուր էլ կան ու էդքան էլ քիչ չեն...

Ամմէ
08.11.2012, 18:52
ես էլ եմ սիրում կուտակել , բայց ոնց որ Բումը նշեց ՝ արկղերում կամ դարակներում : Նույնիսկ դպրոցական տետրակները պահում եմ , ամեն պատճենած թղթի կտոր , որը ժամանակին ինձ պետք է եկել , կամ անգամ ազատ թերթթերը պահում եմ , չգիտեմ էլ թե ինչու:D:D

Moonwalker
08.11.2012, 19:34
Մեզ մոտ մի հաղորդաշար կա կուտակողների մասին, ամեն շաբաթ ցույց են տալիս՝ ոնց են գտնում հերթական պաթոլոգիկ կուտակողի ու աղբի միջից հանում: Նենց սարսափելի տեսարաններ են. մտքովդ էլ չի անցնի, որ էդ տունը Եվրոպայի կենտրոնում է:
Էդ շեղումով մարդիկ ամենուր էլ կան ու էդքան էլ քիչ չեն...

Բնականաբար: Գրառումս էլ ամենևին ազգային ենթատեքստ չուներ (թուրք են՝ դրա համար խոզ են...), ուղղակի միայն թուրքական մամուլին եմ կանոնավոր հետևում, դրա համար էլ էս հիշեցի:

Yevuk
08.11.2012, 20:20
Ես էլ մի քիչ իմ փորձից պատմեմ:

Ինձ էլ կարելի է կուտակողների շարքին դասել: Դպրոցի ժամանակներում համարյա ոչ մի բան չէի պահում, բոլոր տետրերս նետում էի աղբարկղը: Սակայն համալսարանական տարիներին փոխվեցի: Քննություններից անմիջապես հետո, երբ կուրսեցիներս մեծագույն հաճույքով պատռում էին բոլոր տետրերն ու քսերոքսները, ես գալիս էի տուն ու դնում մի մեծ տուփի մեջ, ու տենց 4 տարի, հիմա էլ 5-րդն ա: Ինձ միշտ թվում ա, որ բոլոր տետրերս ու քսերոքսներս հետագայում ինչ-որ աշխատանքների շրջանակներում ինձ պետք կգա: Շատ լավ հասկանում եմ, որ էդ բոլորը ինտերնետում կա, բայց մեկ ա, իմ քսերոքսներում ես հատուկ նշել եմ այն մասերը, որոնք ինձ համար կարևոր են, կամ տարբեր գրքերից ավելացումներ կան:

Նաև շատ եմ սիրում պահել տարբեր իրադարձություններ հիշեցնող պարագաներ՝ համերգների տոմսեր, փարթիների թևնոցներ, ճանապարհորդություններից մնացած քարտեզներ, թերթեր, հյուրանոցի թևնոցներ, շոկոլադի ու թեյի տուփեր և այլն:

Ըստ իս՝ տարբեր պարագաներ պահելը ժլատության հետ չի կապված: Որոշ ապրանքներ մենք չենք ցանկանում դեն նետել, քանի որ մտածում ենք, որ մի օր դրանք անպայման պետք կգա, և որոշ պարագաներ էլ չենք նետում, քանի որ նրանք թանկ են մեզ համար, հիշեցնում են լավ օրվա մասին:

Ի դեպ, մի դեպք պատմեմ: 80-ական թվականներին, մեր ընտանիքը ուներ կեռոսինի վառարան, որից արդեն վաղուց չէին օգտվում ու հայրս ուզում էր այն դեն նետել, սակայն պապիկս դեմ էր դրան և հազիվ համոզեց, որ գոնե իջեցնեն նկուղ: Հետագայում, արդեն 90-ականներից սկզբին, երբ պապիկս արդեն չկար, ես ու քույրս էլ նոր էինք ծնվել, ու երբ ոչ էլեկտրականություն կար, ոչ էլ գազ, հայրս հիշեց, որ նկուղում այն ժամանակներից պահված վառարան պետք է լինի և այն մեզ օգնեց, որ այդ ձմեռ մենք չսառենք:

Ուլուանա
08.11.2012, 21:32
Ուլուանան ժամանակին սրա հակառակ թեման էր բացել, կարծեմ մինիմալիզմը կենցաղում թե ինչ, տենց մի բան էր :)
Հա, «Մինիմալիզմը կյանքում» (http://www.akumb.am/showthread.php/63089-%D5%84%D5%AB%D5%B6%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D5%A6%D5%B4%D5%A8-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4) :)։

Ըստ իս, կուտակելը կարող է երկու դրդապատճառ ունենալ. մեկը անապահովության վախն է՝ հիմնականում անցյալի զրկանքներով պայմանավորված, մյուսը՝ հուշերին շատ մեծ նշանակություն տալը, դրանցով ապրելը։

Ես մարդ գիտեմ, որի համար ցանկացած իր որոշակի հուշ է, ու ինքը նույնիսկ կոտրված բաժակը դեն չի նետում, որովհետև դա էլ իր համար ինչ–որ հուշ է։ Ու հեչ պարտադիր չի, որ հուշն իր համար թանկ մարդու կամ երևույթի հետ կապված լինի. ինչ հետ էլ կապված լինի՝ էդ մարդու համար հուշ է, հետևաբար՝ դեն գցելու ոչ ենթակա։ Սա, իհարկե, պաթոլոգիա է, ու հենց էսպես է տունը տարիների ընթացքում պահեստի կամ նկուղի վերածվում։ Էդպիսի տներում մարդու շունչ է կտրվում իրերի առատությունից։ Ու դրա համար պարտադիր էլ չի, որ իրերը թափթփված լինեն (թեև, իհարկե, թափթփվածի դեպքում էդ ծանրության, խեղդվելու զգացողությունն ավելի ուժեղ է լինում)։ Զուտ իրերի առատությունն ու դրանից բխող տարածքի փոքրությունը, նեղվածքը արդեն հերիք են դիսկոմֆորտի զգացողության համար։

Ինչ–որ չափով կուտակելու հակում ես էլ եմ միշտ ունեցել (իմ դեպքում մի կողմից անցյալում ունեցած անապահովության դառը փորձն է պատճառը, մյուս կողմից ես էլ, հատկապես նախկինում, հուշերով ապրող եմ եղել), բայց դրա հետ մեկտեղ նաև պարբերաբար ավելորդ իրերից ազատվելու մարմաջ է ինձ համակում։ Հատկապես հիմա՝ արդեն մոտ մի տարի կլինի, որ մինիմալիզմով տարվելու շնորհիվ լրիվ թարգել եմ կուտակելու սովորությունը, ավելորդ իրերից էլ ազատվում եմ քիչ–քիչ, երբեմն էլ՝ շատ–շատ :))։

Ուլուանա
08.11.2012, 21:39
http://i.onbesyirmibes.org/image/2012/08/09/296300.jpg

Թուրքիայի Նևշեհիր նահանգում մայր ու աղջիկ Նիլգյուն ու Դերյա Քարաքուշները 4 տարի ընդհանրապես տնից դուրս չեն եկել ու կուտակել են 1,5 մետր բարձրության աղբ: Մաքրող բրիգադը տնից հանել ա 17 տրակտորի թյեյլեր աղբ: Մարդիկ հանգիստ թեյ էին վայելում աղբի մեջ ու պնդում էին, որ ամբողջը պիտանի իրեր են: (http://www.sabah.com.tr/Yasam/2012/08/09/cop-evde-cay-keyfi):pardon
Էդ արդեն ակնհայտ հոգեկան շեղում է։ Կարծում եմ՝ նման մարդիկ լուրջ բուժման կարիք ունեն...

Հայկօ
09.11.2012, 00:22
http://i46.tinypic.com/24eroyd.jpg



Սիրտս նեղվեց, շունչս կտրվեց :(:

Sagittarius
09.11.2012, 03:32
Մամաս կուտոկող ա, երևի դրա համար ես «անտի-կուտակող» եմ /չգիտեմ ճիշտ եզր է, թե չէ/: Վերջին շրջանում շուտ-շուտ եմ տեղափոխվում, ամեն տեղափոխվելուց ֆորմատ եմ անում, բոլոր այն իրերը, որոնք կոնկրետ էտ պահին ինձ պետք չեն, դեն եմ նետում, նույնիսկ կարդացածս գրքերն եմ ուրիշներին տալիս: Նկարներ պահել չեմ սիրում:

Նաիրուհի
09.11.2012, 22:31
Բայց մեր մեծ մասը ոնց որ կուտակող է, հա՞։
Ես էլ եմ էդպիսին, չնայած ժամանակ առ ժամանակ հիմնավոր մաքրման օրեր եմ հայտարարում :))
Միայն համակարգչի ու հեռախոսի մեջ կուտակված ֆայլերից չեմ կարողանում ազատվել։ Ամեն նոր ֆորմատից առաջ եղբայրս հերթական մեծ թղթապանակն է տեղափոխում ապահով մի տեղ։ Հիմա մի 6-7 տարվա ֆայլեր եմ պեղում հավաքածս հարյուրավոր սկավառակներից :D

Smokie
09.11.2012, 22:49
Էս թեման ինձ հիշեցրեց իմ տարեսկզբյան մի FB-ական գրառումը:)


Էսօր գրադարակիս կարգավորման օրն էր :)

Շատ հին թղթեր, վաղուցվա, դպրոցական սեւագրային տետրեր անհետ կորան, գնացին: Ամեն մեկն ունի իր պատմությունը՝ պատմություն, որն անցյալում է, նրանք արդեն ապրել են իրենց ժամանակաշրջանը ու մոտ օրերս իսպառ անհետանալու են մոխիրների մեջ:

Հիշողությու՞ն, հին օրերի հիշատա՞կ, չէ՛, նրանք երբեք որպես հիշատակ չեն ծառայել, երբեք որեւէ բան հիշելու համար նրանց չեմ ուսումնասիրել: Հիշողությունն արդեն իր անջնջելի հետքն է թողել իմ ուղեղում: Կզղջա՞մ հետո... դժվար թե: Բացի դրանից շատ տետրեր դեռ մնալու են իրենց տեղում՝ տետրեր, որոնցից դեռ շատ դասեր կարող եմ հիշել ու տետրեր, որոնք դեռ շա՜տ ազատ էջեր ունեն:

Հենց վերջերս էլ Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքների ու մանրապատումների մի հատոր եմ գտել, որը սկսվում է «Իրեր» պատմվածքով, որն էլ առաջին ընթարցածս էր: Որքա՜ն նմանություն կա այդ պատմվածքի եւ իմ այս անցնող օրվա մեջ:

Հիմա ես հասել եմ ուզածիս՝ գրապահարանիս մի դարակն ամբողջությամբ ազատվել է, որպեսզի ընդունի նոր բնակիչների՝ գեղարվեստական գրքերի... այ գրքերը միշտ անբաժան են լինելու իմ կյանքից, երբեք չեն հեռանա, որովհետեւ... որովհետեւ նրանք իրոք թանկ են ու չեմ կորցնի ինչ էլ որ լինի::)


Հիմա որ մտածում եմ, չեմ կարողանում կողմնորոշվել կուտակող ե՞մ թե՞ չէ: Կարող է ասենք անպետք, բայց փոքրիկ ու սիրուն բան պահեմ դարակումս՝ մի քանի տուփիկներ, տուփիկների մեջ էլ ուրիշ մանրուքներ:D

Ուլուանա
10.11.2012, 01:41
Ընդհանուր առմամբ հայերը կուտակող ազգ են :))։ Սիրում են պաշարներ կուտակել նեղ օրվա համար՝ սննդամթերքից սկսած՝ մնացած ամեն ինչով վերջացրած։ Նույնիսկ կասեի՝ ավելի շատ կուտակող են, քան կուտակածն օգտագործող։