PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղց / Hunger



Ռուֆուս
17.05.2012, 17:34
Քաղց / Hunger



http://i.imgur.com/zEKOc.jpg

Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, 2008
Ռեժիսոր՝ Ստիվ ՄքՔուին
Դերերում՝ Մայքլ Ֆասսբենդեր, Լայըմ Քաննինգհեմ և ուրիշներ
Ժանրը՝ հոգեբանական դրամա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.6/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 90%
Թրեյլերը


http://www.youtube.com/watch?v=K9IiUbBV4zc


Shame (http://www.akumb.am/showthread.php/63014-%D4%B1%D5%B4%D5%B8%D5%A9-Shame)-ը դիտելուց հետո որոշեցի Ստիվ ՄքՔուինի դեբյուտային ֆիլմը դիտել, (գլխավոր դերում կրկին Մայքլ Ֆասսբենդեր) մանավանդ, որ շատերն ասում են, որ Shame-ը Hunger-ի շարունակությունն է (բայց ոճային իմաստով, սյուժետային իմաստով էս երկու ֆիլմը շատ քիչ ընդհանուր բան ունեն): Ճակատագրական սխալ էր, որովհետև ես նման կարգի ֆիլմի հոգեբանորեն պատրաստ չէի :( Ասում են Կաննի կինոփառատոնում ֆիլմի ցուցադրման ժամանակ հանդիսատեսների մի մասը կեսից սուլոցներով դուրս են եկել, իսկ մյուս մասը հոտնկայս ծափահարել են: Եթե ես էդ ժամանակ Կաննում լինեի, չգիտեմ որ խմբին կհարեի, բայց փաստը մնում է փաստ, որ այս ֆիլմը շոկի մեջ կգցի ցանկացած մարդու:

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: 1981թ-ին Հյուսիսային Իռլանդիայի The Maze բանտի քաղ. բանտարկյալները հայտարարում են «առանց հագուստի» ու «առանց լոգանքի» բողոքի ցույց, որին հաջորդում է հացադուլը: Ֆիլմի գլխավոր հերոսը Իռլանդական հանրապետական բանակի տեռորիստ/ազատամարտիկ Բոբբի Սենդսն է, ով գլխավորում է հացադուլը: Ֆիլմը նկարահանված է մինիմալիստական ոճով, ֆիլմում դիալոգները շատ քիչ են, բացառությամբ 17 րոպեանոց դրվագի, որը նկարահանվել է մեկ տեսախցիկով, առանց դադարների, որտեղ Մայքլ Ֆասսբենդերի հերոսը զրուցում է կաթոլիկ հոգևորականի հետ:

Ֆասսբենդերի խաղը պարզապես ցնցող է, կերպարը ինչ-որ տեղ նույնիսկ ավելի իրական է ու մարդկային, քան The Shame-ի Բրենդանինը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Ֆասսբենդերը նիհարել էր մինչև 59 կիլոգրամ, որպեսզի հնարավորինս չափ համոզիչ կերպով խաղար Բոբբի Սենդսին: Նման զոհողությունների մեկ էլ Քրիստիան Բեյլն էր գնացել Մեքենավարը ֆիլմի համար...

Մի խոսքով անպայման դիտեք ֆիլմը, անկախ նրանից կհավանեք, թե չէ, շոկը ապահովված է:

Skeptic
20.05.2012, 21:59
Շատ լավն էր: :)

Մտածում եմ՝ ինչ գրեմ, բայց Ռուֆուսը համարյա ամեն ինչ ասել ա: :pardon

Ֆիլմը, ոնց որ նշվեց, խիստ մինիմալիստական ոճով ա նկարահանված, դրա համար էլ լարված ու իրադարձություններով հագեցած թրիլլերի չսպասեք: Իմ համար հատկապես տպավորիչ էր վերոնշյալ երկխոսությունը հոգևորականի հետ ու դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող վերջաբանը: