Դիտել ողջ տարբերակը : Հայրիկ Մուրադյան
Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի, Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին:
Հասմիկ Հարությունյանի հետ հարցազրույցի ժամանակ Հայրիկը նրան պատմել է հետևյալ պատմությունը.
<<Մայրս գնացել էր Առնոս լեռան լանջ` կանաչի հավաքելու: Դա մի գարնանային արևոտ օր էր: Հանկարծ երկինքը մթնում է: Սկզբում անձրև է տեղում, հետո` կարկուտ: Մայրս, եղանակից պաշտպանվելու համար, ծածկում է գլուխը մեծ տերևներով մինչև որ հասնում է մի քարանձավի: Այդ ժամանակ հանկարծակի սկսվում են ծննդաբերության ցավերը: Այդպես աշխարհ եմ գալիս ես: Մայրս չկորցնելով իրեն` ինձ փաթաթում է իր զգեստի մի կտորով:
Հայրս տեսնելով, որ եղանակը փոխվել է` անհանգստանում է ու գնում է Առնոս լեռ` օգնելու կնոջը: Հասնելով քարանձավի մուտքի մոտ` նա զարմացած ու ուրախացած նայում է մեզ: Հետո երկուսիս էլ տուն է տանում>>:
1915 թվականին, երբ Հայրիկը 10 տարեկան էր, Շատախի հայերը, այդ թվում նաև Մուրադյանների գերդաստանը, ստիպված են լինում լքել իրենց տները: Սոված ու հուսահատ, Մուրադյանների 54 անձից բաղկացած ընտանիքը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր սպանությունների միջով հասնում է Սալմաստ (Իրան): Հետո վերադառնում են Վան, հետո նորից Իրան և, վերջապես, հասնում են Իրաքի անապատներ: Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողանում ողջ մնալ այդ փորձություններից հետո:
Հայրիկ Մուրադյանն ապրել է երկար, հետաքրքիր ու իրադարձություններով լի կյանք: Ուր էլ, որ նա գնացել է, որտեղ էլ ապրել է` երգը միշտ ուղեկցել է իրեն` ուրախ և տխուր պահերին:
Հայրիկը մասնագիտությամբ պատմաբան էր և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ: Սակայն նա առավել հայտնի էր, որպես հին հայկական ժողովրդական երգերի կատարող: Նա ձայնագրվել է Հայաստանի Ազգային Ռադիոյում: Նրա ձայնն է հնչում բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում:
Հայրիկ Մուրադյանը Ակունք Ազգագրական Համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն էր, որը հետագայում գլխավորեց նրա դուստրը` Մարո Մուրադյանը: Բազմաթիվ ազգագրական համույթներ (այդ թվում` ուսանողական, մանկական) է ստեղծել և գլխավորել Մուրադյանը, որոնցից ամենահայտնին <<Հայրիկ Մուրադյան ազգագրական երգի ու պարի համույթն>> էր` Հասմիկ Հարությունյանի ու Ռուդիկ Հարոյանի տնօրինությամբ:
http://www.youtube.com/watch?v=pItdzeXja7w
«Ինստիգեյթ» ընկերությունը սիրով հրավիրում է (https://www.facebook.com/events/412466788771127/) մասնակցելու միջոցառման՝ նվիրված Հայրիկ Մուրադյանին ծննդյան 107-րդ տարեդարձին։
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 3-ին՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրը, ժամը 19:00 «Կոնգրես» հյուրանոցում։
Երեկվա հրաշք միջոցառման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ «Ինստիգեյթ» ընկերությանը /Կակտուսիկի ականջը կանչի :)/, հետո «Վան», «Կարին» և «Վերադարձ» ավանդական երգի պարի համույթներին, Արսեն Համբարյանին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ հանդիսատեսով հանդերձ: Այսինքն երեկ միջոցառման կեսից հանդիսատես հասկացություն չկար, բոլորս երգում ու պարում էինք: Հզոր էր:love
Երեկվա միջոցառումից սա վայելեք, մինչև այլ տեսանյութերի հայտնվելը:
«Վարդանուշ»
http://www.youtube.com/watch?v=jw5JqPKDVwM&feature=g-all-u
հ.գ. մինչ «Ինստիգեյթ»-ի նման կազմակերպություններ և անհատներ, իրենց իսկ միջոցներով նման միջոցառումներ են կազմակերպում, մեր մշակույթի նախարարությունը ուղտի ականջում քնած է...
Հատվածներ Հայրիկ Մուրադյանի հուշ երեկոյի միջոցառումից
http://www.youtube.com/watch?v=o_51lOfbX_8&feature=g-user-u
http://www.youtube.com/watch?v=cC4vnvXGvo4&feature=g-user-u
http://www.youtube.com/watch?v=5FV5Ersn6O0&feature=g-user-u
http://www.youtube.com/watch?v=DaweErG104U&feature=g-user-u
Նման երեկոների ու համերգների առկայությունն ինձ մեծ հաճույք են պատճառում: Ուրախանում եմ, որ փաստորեն ազգայինը կա, ազգայինի կրողներ կան, որ մեր մշակույթը կորած չի: Հետաքրքիր է, իսկ ազգային երգերի երգարաններ նոտաներով կա՞ն: Դիսկով որ լիներ, լրիվ ճոխ կլիներ:
Մեր ներկայում կարիքը շատ կա ազգայինի գոնե պատառիկներ ընտանիքներ մտցնելու, որ եկող սերունդները մեզ պես «զուրկ» չլինեն: (կարծում եմ, որ մեր և մինչև մեր սերունդը բավական զուրկ են եղել ազգայինից, լավ կլիներ սխալվեի: )
Նման երեկոների ու համերգների առկայությունն ինձ մեծ հաճույք են պատճառում: Ուրախանում եմ, որ փաստորեն ազգայինը կա, ազգայինի կրողներ կան, որ մեր մշակույթը կորած չի: Հետաքրքիր է, իսկ ազգային երգերի երգարաններ նոտաներով կա՞ն: Դիսկով որ լիներ, լրիվ ճոխ կլիներ:
Կարծում եմ հին գրականություն՝ երգարաններ, կլինի այս թեմայով: Արվեստի հետ առընչվող ուսումնական հաստատությունների ուսանողները կիմանան: Մենք մի ընկերուհի ունենք, նա ասում է, որ ազգագրության վերաբերյալ բավականին լավ գրականություն ունենք... Օրինակ վերջերս նրա մոտ հայկական պարերի վերաբերյալ մի գիրք եմ տեսել, որտեղ բավականին մանրամասն նկարագրված էր պարերը: Կարծում եմ երգերի համար էլ կլինի:
Մեր ներկայում կարիքը շատ կա ազգայինի գոնե պատառիկներ ընտանիքներ մտցնելու, որ եկող սերունդները մեզ պես «զուրկ» չլինեն: (կարծում եմ, որ մեր և մինչև մեր սերունդը բավական զուրկ են եղել ազգայինից, լավ կլիներ սխալվեի: )
Չես սխալվում Ջույիա ջան: Բայց դա այն սխալներից է, որոնք շատ հեշտ ու արագ կարելի է ուղղել: Ընդհամենը պետք է հեռուստատեսության և կրթության վեկտորները ուղղել այդ ուղղությամբ: Ունենք, թե ընտիր նյութական բազա, թե ընտիր մասնագետներ:
Մտքովս չի էլ անցնում, որ հեռուստատեսությունն ու պետությունը կաջակցեն, բայց որ երիտասարդությունն արդեն ազգայինի մոտ ինքն է գնում, զգացել եմ, շատ լավ տենդենց է: :)
Ֆոտոն ջան, ամեն ինչ էլ կա ուղղակի հին են ու անհետացման եզրին: Նոր հրատարակման կարիք կա:
Տիգ, հարգանքներս թեմայի համար:
Նաիրուհի
09.05.2012, 02:27
Հայրի՜կը... :love
Էնքան եմ ափսոսում, որ չկարողացա էս միջոցառմանը գնալ։ Հայրիկի հանգստացնող, մաքրող ձայնն առաջին անգամ «իմպուլս» ռադիոկայանի եթերով եմ լսել մոտ 3 տարի առաջ, ու էդ պահից ինձ համար հայի կերպար, խորհրդանիշ է Հայրիկը։ Մի քանի երգ անգամ հեռախոսիս մեջ եմ պահում ու հաճախ լսում եմ։ Երանի նրանց, ովքեր Հայրիկին ճանաչել են։
Մի տեղ գրված է Գութանի երգը, մի տեղ Բարի լուսո, բայց դա կարևոր չի, կարևորը այս երգի մեջ այնքան կյանք կա...:love
https://www.youtube.com/watch?v=TRgJIY1ipD4
http://www.youtube.com/watch?v=dSoTJk9FG9I&feature=g-all-u
Այսօր Հայրիկի ծնունդն է, շնորհավոր:
http://www.youtube.com/watch?v=07tnsaWGihY
http://www.youtube.com/watch?v=GBAHKPuirTU&list=PL36F2CC9E631190A6
http://www.youtube.com/watch?v=UbB2Q8m-FIM&playnext=1&list=PL7BLVR3XRPkqaTzYo1uvJnb6lx_kxeOeq&feature=results_main
Valentina
03.05.2013, 17:39
Զմփիկ զմփիկ զարինա
http://www.youtube.com/watch?v=p6yRO7VxWEo
http://www.youtube.com/watch?v=gqW7Vi79xD0
Ձայնալար
24.10.2013, 21:53
Էս ինչ հրաշք էր, Տիգ:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Շինականի քունն անուշ.
Ծագեց լուսնյակն երկնքեն,
Հովվի սրինգն էր անուշ:
Խոտաղ եզներ կարածին,
Մաճկալ պառկեր՝ քունն անուշ:
Շըշինջ քամին կը փչե,
Ծովային հովն էր անուշ:
Դաշտեր, ձորեր մընջեր են,
Ջըրեր գլգլան՝ ձայնն անուշ:
Հավքեր թառան իրենց բուն,
Բըլբուլի տաղն էր անուշ:
Ճիշտն ասած շատ եմ կասկածում, արժե՞ր այս պատմությունը ավելի հրապարակայնացնել, բայց վերջապես որոշեցի, որ արժի: Եթե անկեղծ, շատ էի ազդվել այս նամակից: Ու ես ինքս հիմք չունեմ պնդելու, թե որ կողմն է ճիշտ, բայց ծայրեծայր հավատում եմ այս նամակում շարադրվածին.
«Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակի ով լինելու մասին խոսակցությունները դեռ պտտվում են: Ռոբերտ Ամիրխանյան, Հայրիկ Մուրադյան, վերջերս նաեւ Աղասի Այվազյանի կինը հայտարարեց, որ տեքստը Աղասի Այվազյանին է պատկանում: Yerkir.am-ը ներկայացնում է Հայրիկ Մուրադյանի տղայի` Լևոն Մուրադյանի սպառիչ մեկնաբանությունը` հարցի հետ կապված:
«Հայ մշակույթի մերօրյա առաքյալի համար Հայոց երգն իրոք խորան էր, որտեղից նա հնչեցնում էր Հայ շինականի, ազնվականի ու զինվորի, ուղղակի Հայ մարդու հոգու մրմունջը… Վերջին օրերին կրկին աշխուժացել են խոսակցությունները «Երազ իմ Երկիր Հայրենի» երգի շուրջ, որոնք հին են այնքան, որքան այն դավադրութունը, որն սկսվեց երգի ստեղծման հետ միաժամանակ: Իմ աչքի առջեւ ստեղծված այդ երգը, որի ընթացքի ամեն ակնթարթին ներկա եմ եղել, այնուհետեւ վերածվեց ամենամանրահոգի առեւտրի առարկայի եւ ցավալին այն է, որ այդ հոգևոր չարչիությունը շարունակվում է մինչ օրս, պատիվ չբերելով բոլոր նրանց, ովքեր փորձում են իրենց անբարո միջամտություններով ավելի աղավաղել երգի ստեղծման պատմութունը:
Ես իրականում կգերադասեի լռել, և չխառնվել իբր երգի հեղինակներին բացահայտել փորձողների բանակին: Սակայն գերադասեցի բարձրաձայնել` ներկայացնելով նաև այս տհաճ պատմության սկզբում իսկ հենց իր՝ Հայրիկ Մուրադյանի իսկական հայ ազնվականի պահվածքը: Իմ դիրքորոշումը և այս խնդրի վերաբերյալ և իրականությունը բացահայտելու իմ ցանկությունը բխել է հորս նկատմամբ անսահման հարգանքից` պահպանելով այնպիսի մարդու կեցվածքը, որ վայել է Հայրիկի նման մեծությանը միայն: Մեծություն, որ կյանքի նկատմամբ ազնվական կեցվածքն ապացուցել է իր թողած ժառանգությունով, անխոնջ աշխատանքով եւ ազգային տեսակին և ազգային՝ եղեռնապուրծ, մշակույթին ունեցած իր անսահման նվիրումով: Հավատարիմ մնամ նրա փիլիսոփայությանը, որ անհասանելի կարող է լինել շատերի համար, մանավանդ այս երգի պատմության ջրերը՝ պղտորողների: Միայն երգի նկատմամբ սերը չէր, որ Հայրիկը գնում էր ազգային մշակութային գանձերի հետքերով, հատիկ առ հատիկ փրկելով մեր երգերը: Հայրիկը երգ չէր փրկում, այլ մեր տեսակը, Հայու իսկական տեսակը, վեհ, անաղարտ, առաքինի և ազնվաբարո տեսակը:
Հաճախ լռությունը ավելին է ասում քան բարձրաձայն խոսքերը: Հայրիկին օտար էին բոլոր նրանք, ովքեր անդեմ էին, խաբուսիկ: Մեծերը չեն խոսում, լավագույն պատառի կռիվ չեն տալիս, այլ՝ միայն գաղափարի: Նրանք արարում են... Մինչ այսօր աչքիս առջեւ պահպանվել են պատկերներ, թէ ինչպես էին Հայրիկը եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը աշխատում այդ երգի ստեղծման վրա: «Հայրիկ» ֆիլմի համար անհրաժեշտ երգի ստեղծման համար Ռոբերտը դիմեց Հայրիկին միասին աշխատելու առաջարկով, որը հայրս ընդունեց սիրով: Ստեղծվելիք երգը ազգային հոգով ու ոգով լի պետք է լիներ, ուստի Ռոբերտը լավագույն ընտրությունն էր կատարել երգի ստեղծման համար դիմելով Հայրիկին: Հայրս գրեց երգի համար բառերը, որի հիման վրա ստեղծվեց նաեւ մեղեդին: Նրանք գրեթե ամեն օր աշխատում էին մեր տանը: Հիշում եմ, թե ինչպես էր Հայրիկը երգում մեղեդին, իսկ Ռոբերտը գրառում էր եւ հարմոնիաներ հարմարեցնում:
Մեր տունը միշտ լի էր Հայրիկի նվիրյալ բարեկամներով, որոնցից շատերը ակամա երգի ստեղծման ականատեսները եղան: Այնուհետեւ ավարտվեցին ֆիլմի աշխատանքները: Տարօրինակորեն ֆիլմում Հայրիկի անունը նշված էր միայն որպես երգի կատարող եւ ոչ մի խոսք բանաստեղծության կամ մեղեդու ստեղծման մասին: Հայրիկն անսահման վիրավորված էր, սակայն իրեն արժանավայել պահվածք ընդունեց: Նա երբեք այլեւս չխոսեց կոմպոզիտորի հետ: Հրաշալի ֆիլմ էր ստեղծված մեր մեծերի` Աղասի Այվազյանի, ռեժիսոր Հենրիկ Մալյանի եւ ինչու ոչ, նաեւ կոմպոզիտորի աշխատանքների շնորհիվ եւ ոչ մեկը մյուսի աշխատանքի սեփականացման կարիքը չուներ: Ցավալիորեն նման անպատվաբեր արարքով երգի կենսագրությունը խճճվեց, եւ ինչն էլ շարունակվում է մինչ օրս, ամեն անգամ անհիմն միջամտություններով, և նորանոր հավակնորդ «հեղինակների» ցանկը ավելացնելու մոլուցքով: Համո Սահյանն ու Աղասի Այվազյանը մեր միջամտության կամ մեր պաշտպանության կարիքը չունեն: Նրանք մեծ են արդեն իրենց գործով: Զավեշտն այն է, որ Ամիրխանյանը շարունակեց իր ապաշնորհ և կեղծարար բեմադրությունն ու որպես ներկայացման երկրորդ գործողություն, տարիներ անց՝ 1995 թ. հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետություն» ըստ թերթին տված հարցազրույցի սուտ վկայողի նման հայտարարեց. -- երգի կատարողը ես եմ... Աստված իմ, մի՞թե մարդիկ չեն ճանաչում Հայրիկի այդքան սիրված ձայնն անգամ: Իսկ վերջերս, ֆիլմի թվայնացումից հետո, Հայրիկի անունը մակագրերից վերացավ ընդհանրապես, նաեւ որպես երգի կատարող...
Հայրիկն իր կողմից փրկված ու ժողովրդի հոգու գանձարանը վերադաձված հարյուրավոր երգերի կողքին ևս մեկ երգ ապօրինի իրեն վերագրելու կարիք չունի: Ուժեղ և արդար մարդը ոչինչ ապացուցելու կարիքը չունի: Հայրիկը ժայռ է, որի հիմքերը Հայոց հողի ընդերքում են, և ում մեկ հարվածով ոչ միայն անդունդը չես նետի, փոխարենն ինքդ Քեզ ես վտանգելու: Սակայն այսօր անցնում են ամեն տեսակի բարոյական սահմանները եւ հանուն արդարության, ինչպես նաեւ հարգելով Հայրիկի հիշատակը, պարտավոր եմ եւ պատրաստ եմ ամեն ամբիոնից բարձրաձայնել ճշմարտությունն այս երգի մասին:
Մի երգ, որն իրավացիորեն արժանի եղավ Հայկական բանակի հիմնը լինելու, չպետք է հիմնված լիներ կեղծիքի վրա: Սակայն Հայրիկի ազնվականությանը վայել կեցվածքով պիտի կոչ անեմ դադարեցնել երգի շուրջ տարիներ շարունակ տևող ազնվականին անվայել լեզվակռիվն ու բոլորին, այդ թվում նաև անպատեհորեն այս անպատվաբեր լեզվակռվի մարտադաշտ ներխուժած կողմնակի ու իրականությանն անտեղյակ, բայց քթները մինչև հարցի ամոթատեղը խոթող հետաքրքրասերներին և բամբասկոտության ախտաբանությամբ տառապողներին և ընդհանրապես բոլոր բոլորին, ովքեր, իրոք, սրտացավ են այս երգի ճակատագրով, վարվել Հայրիկ Մուրադյանին վայել պահվածքով, և վեհանձնորեն լռել` թույլ տալով այդ եզակի հաջողված ու համազգային սեր վայելող երգին վեհության և հայրենասիրության դասեր տալ ապագա սերունդներին...
Վեր կանգնել մտավորականին անվայել գզվռտոցից, երգը սեփականաշնորհելու մոլուցքից և առանց երգն իսկ արժեզրկելու իրենց ցեխակոլոլ լեզվակռվով, և ուղղակի երգին թույլ տալ իսկական ժողովրդական երգի նման շարունակել կերտել հայ տեսակը, հայ զինվորի, հայոց հայրենիքի պաշտպանի տեսակը»:
Աղբյուր՝ Երկիր.ամ (http://www.yerkir.am/am/news/56353.htm)
Էս ինչ հրաշք էր, Տիգ:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Շինականի քունն անուշ.
Ծագեց լուսնյակն երկնքեն,
Հովվի սրինգն էր անուշ:
Խոտաղ եզներ կարածին,
Մաճկալ պառկեր՝ քունն անուշ:
Շըշինջ քամին կը փչե,
Ծովային հովն էր անուշ:
Դաշտեր, ձորեր մընջեր են,
Ջըրեր գլգլան՝ ձայնն անուշ:
Հավքեր թառան իրենց բուն,
Բըլբուլի տաղն էր անուշ:
Ստեղ 2 տող ավել է: Երևի երգն է կիսատ ձայնագրած:
ՇԻՆԱԿԱՆԻ ԵՐԳԸ (http://paruyrsevak.am/gma/mank/%D5%84%D4%B1%D5%86%D4%BF%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86-%D4%B5%D5%90%D4%B3%D4%B1%D5%87%D4%B1%D5%90%D5%94/%D5%87%D4%BB%D5%86%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86%D4%BB-%D4%B5%D5%90%D4%B3%D4%B8)