User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Հայրիկ Մուրադյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայրիկ Մուրադյան

    Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի, Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին:
    Հասմիկ Հարությունյանի հետ հարցազրույցի ժամանակ Հայրիկը նրան պատմել է հետևյալ պատմությունը.
    <<Մայրս գնացել էր Առնոս լեռան լանջ` կանաչի հավաքելու: Դա մի գարնանային արևոտ օր էր: Հանկարծ երկինքը մթնում է: Սկզբում անձրև է տեղում, հետո` կարկուտ: Մայրս, եղանակից պաշտպանվելու համար, ծածկում է գլուխը մեծ տերևներով մինչև որ հասնում է մի քարանձավի: Այդ ժամանակ հանկարծակի սկսվում են ծննդաբերության ցավերը: Այդպես աշխարհ եմ գալիս ես: Մայրս չկորցնելով իրեն` ինձ փաթաթում է իր զգեստի մի կտորով:
    Հայրս տեսնելով, որ եղանակը փոխվել է` անհանգստանում է ու գնում է Առնոս լեռ` օգնելու կնոջը: Հասնելով քարանձավի մուտքի մոտ` նա զարմացած ու ուրախացած նայում է մեզ: Հետո երկուսիս էլ տուն է տանում>>:
    1915 թվականին, երբ Հայրիկը 10 տարեկան էր, Շատախի հայերը, այդ թվում նաև Մուրադյանների գերդաստանը, ստիպված են լինում լքել իրենց տները: Սոված ու հուսահատ, Մուրադյանների 54 անձից բաղկացած ընտանիքը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր սպանությունների միջով հասնում է Սալմաստ (Իրան): Հետո վերադառնում են Վան, հետո նորից Իրան և, վերջապես, հասնում են Իրաքի անապատներ: Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողանում ողջ մնալ այդ փորձություններից հետո:
    Հայրիկ Մուրադյանն ապրել է երկար, հետաքրքիր ու իրադարձություններով լի կյանք: Ուր էլ, որ նա գնացել է, որտեղ էլ ապրել է` երգը միշտ ուղեկցել է իրեն` ուրախ և տխուր պահերին:
    Հայրիկը մասնագիտությամբ պատմաբան էր և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ: Սակայն նա առավել հայտնի էր, որպես հին հայկական ժողովրդական երգերի կատարող: Նա ձայնագրվել է Հայաստանի Ազգային Ռադիոյում: Նրա ձայնն է հնչում բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում:
    Հայրիկ Մուրադյանը Ակունք Ազգագրական Համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն էր, որը հետագայում գլխավորեց նրա դուստրը` Մարո Մուրադյանը: Բազմաթիվ ազգագրական համույթներ (այդ թվում` ուսանողական, մանկական) է ստեղծել և գլխավորել Մուրադյանը, որոնցից ամենահայտնին <<Հայրիկ Մուրադյան ազգագրական երգի ու պարի համույթն>> էր` Հասմիկ Հարությունյանի ու Ռուդիկ Հարոյանի տնօրինությամբ:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.05.2012), Mark Pauler (07.05.2012), Լուսաբեր (03.05.2013), Հարդ (04.05.2012), Ձայնալար (08.05.2012), Մինա (03.05.2013), Նաիրուհի (09.05.2012), Ներսես_AM (04.05.2012), Ուլուանա (25.10.2013), Ֆոտոն (05.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Keyboard-ը կրկնակի հայրիկ է դառել
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 10.02.2013, 16:22
  2. Նորից քեզ հետ, հայրիկ...
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.12.2010, 11:36
  3. Խրիմյան Հայրիկ 1820 - 1907
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 22.03.2007, 21:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •