PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավո՜ր, Մուն ախպեր



Moonwalker
07.03.2012, 11:28
Արշակ ջան, հարազատս, էլի ծննդյանդ օրն եկավ: Ես էլ հո լավ գիտեմ, ոնց չես սիրում էս օրերի իրարանցումները, քաղաքակրթությունից դրդված շնորհավորանքներն ու խոսքերը:
Բայց դե, գոնե իմ սիրտը քո համար որ հաստատ ցավում ա... չէի կարող չասել: Ես քեզ սիրում եմ անկախ նրանից, որ դու գոռոզ ու ինքնահավան ես (© փիլիսովայության դասախոս) կամ տգետ ու անտաղանդ (© փիլ. պատմության դասախոս)::)) Հավատա իրանց շուրթերից սրանք որպես հաճոյախոսություն պիտի ընդունես:
Էս էլ արդեն համարյա երկու տասնամյակ է՝ քեզ գիտեմ, բայց միշտ համոզված եմ եղել, որ ավելին կարող ես, քան անում ես, ավելիին ես արժանի, քան դեռ ունես (ճիշտ էլ ասել էին գոռոզի պահով:D): Բայց դե ամեն ինչ առջևում ա ու դու քեզ ու մյուսներին լիքը ցույց տալու (չէ... ապացուցելու չէ):;)
Գիտեմ քո ցավերն ու մտահոգությունները: Դու ես պատմում: Բայց դե էսօր առանց քեզ մտածեցի՝ բոլորն էլ, ԻՀԿ, ինքնավստահության ու ինքնակառավարման պակասիցդ են: Բան չկա, երկուսով կշտկենք:
Մաղթանք բան չկա... կարճ եմ ասում՝ քո նպատակին քո դռնով հասնես: Մնացած մանրուքները ճանապարհին կլինեն:
Երևի մի դյուժին մարդ կլինի, ովքեր քեզ սիրում են: Էս չմոռանաս: Թե չէ քեզ գիտեմ՝ հուսահատվել... բան:
Կենացդ:drinks

Դե հիմա արի գնանք հաց ուտենք, որ 2 ժամից դասի ենք::aha

Հ.Գ. Հա, քանի հիշում եմ, Բագի անցյալ տարվա մաղթանքը դեռ ուժի մեջ ա՝

Ամենայն բարիք ու իշխանափոխություն (c) Մեֆ

Lion
07.03.2012, 11:35
Շնորհավորում եմ :)

Մինա
07.03.2012, 11:53
Ես էլ եմ շնորհավորում Մուն ջան::flower

Ռուֆուս
07.03.2012, 12:15
Մուն ջան, նենց չէր որ ծնունդդ մոռացել էինք, ես գիշերը տեսա որ ծնվել ես, ու քանի որ անգյալ մեռնում եմ, ալարեցի թեմա բացել ու սպասեցի մինչև մեկն ու մեկը բացեր :)) Ինչ իմանայի, որ մյուսներն էլ են իմ նման անգյալ ու հենց դու պիտի քո թեման բացես :))

Դե ասենք շնորհավո՜ր, քեզ լավ լավ բաներ, ապրես, որ ծնվել ես :)

Գեա
07.03.2012, 12:36
Արշակ ջան, թույլ տուր շնորհավորել , ու սա անում եմ ոչ թե քաղաքավարի երևալու համար, այլ սրտանց:Եթե իմանաս թե ինչքան եմ հարգում Մունի գրառումները, զարմացած կմնաս:))
Միշտ այդպես դու ու Մունը իրար թև թիկունք եղեք: Էն դասախոսների ասածներին էլ չհավատաս... լեզվին են տվել մեղմ ասած (էլի վատ բառ օգտագործեցի:oy) տաղանդավոր ես ու խելացի, տարիքիդ համար նույնիսկ չափից դուրս խելացի... գործերիդ հաջողություն եմ ցանկանում::)

Claudia Mori
07.03.2012, 12:39
:D Շնորհավորում եմ Moon ջան, Լուսնային քայլվածքի նման մոգական իրադարձություններ եմ մաղթում;)

E-la Via
07.03.2012, 12:49
Արշակ ջան, շնորհավորում եմ :):
Շախմատիստն իր ամեն քայլը գցում է մի լավ մտածելուց, դիմացի հնարավոր քայլերը հաշվարկելուց հետ: Որքան լավ ես հաշվարկում, այնքան մեծ է հաղթելու հավանականությունը:
Կյանքի հետ խաղում քեզ հաշվարկից զատ ինքնաբերականություն եմ մաղթում: Թող բարի անսպասելի ու անիմանալի իրադարձությունները կյանքումդ շատ լինեն: Ի վերջո այս խաղում հաղթողներ ու պարտվողներ չկան ;):

Շինարար
07.03.2012, 13:01
Ծնունդդ շնորհավոր, Մուն ջան: Բարի ժպիտդ ու միայն քո քայլվածքդ երբեք չկորցնես: Դու լավն ես, թող շուրջդ էլ ամեն ինչ քեզ նման լավը լինի:

Monk
07.03.2012, 13:05
Իմ շատ սիրելի կոլեգա ջան, շնորհավորում եմ ծնունդդ, թող Աստված ամենալավն ու բարին պարգևի քեզ, մաղթում եմ երազանքներիդ իրականացում (նույնիսկ եթե երազանքներումդ կա, որ Մոնկն ավտոյի տակ ընկնի, ու բաժնի միահեծան մոդերատորը դու լինես :)) ): Ահագին երկար տարիների երջանիկ տարեդարձեր եմ մաղթում քեզ, Արշակ ջան :)

yerevanci
07.03.2012, 13:35
Շնորհավորում եմ, Աստված քեզ հետ

unknown
07.03.2012, 14:20
Արշակ ջան ծնունդտ շատ շնորհավոր:)ցանկանում եմ ամենալավն ու բարին:)միանում եմ բոլոր լավագույն բարեմաղթանքներին:oy

Ձայնալար
07.03.2012, 14:58
Փաստորեն ես կարամ էլ չասեմ ։)) Բարեմաղթանքս ուժի մեջ ա։ Նախորդ տարվա գրածս կարդացի, ասեմ, որ արդեն ձեռ եմ տվել՝ դու իսկական ես :))

_Հրաչ_
07.03.2012, 16:43
Շնորհավոր, Արշակ ջան: :)

Smokie
07.03.2012, 18:40
Ուոլքեր:love

Շնորհավոր ծնունդդ Արշակ ջան: Քեզ մաղթում եմ լիիիքը հաջողություններ ամբողջ կյանքում: Միշտ լավ լինես գենացվալե::hands

Quyr Qery
07.03.2012, 18:55
Մուն, գիտես չէ, որ իմ սիրելի ակումբցիներից ես, քեզ շատ եմ սիրում ու ուզում եմ, որ երջանիկ լինես, Լուսին ախպեր թող որ հաջողությունը ամեն հարցում քեզ հետ լինի, ինչի ձգտես հասնես, ինչ նպատակ ինչ երազանք կա թող ի կատար ածվի: Օֆ, եսիմ է, աման, լավ եղի, միշտ հենց էսպիսին մնա, լավը: :love :P

VisTolog
07.03.2012, 19:06
Մունա, շնահավոր եղբայր::)) Կցանկանամ բարգավաճում, կապույտ երկինք, կանաչ ճանապարհ, մաքուր ծով, թռչող ճայեր, հանգիստ կյանք...:love

Skeptic
07.03.2012, 19:33
Արդեն քանի ժամ ա՝ չգիտեմ, թե ինչ գրեմ: Էս ախմախ մրսածությունն էլ մյուս կողմից ա համը հանում: http://rugame.mobi/smile/deistv/boleyu.gif

Մի խոսքով առողջություն եմ մաղթում. խելքը կա, խարիզման կա (ոնց որ կասեր Էկլեզիաստես ձյան, մարդու իմաստությունը լույս է տալիս նրա երեսին :love), ուրեմն մնացածն էլ կլինի:

מזל טוב :drinks

Նարե91
07.03.2012, 19:47
Վայ ինձ էլ թվաց, թե գժվել եմ... սենց բան դեռ չէի տեսել, բայց դե լավ էլ արել ես:D
Շնորհավոր Մունուոքեր ջան, երջանկություն և ամենայն բարիք քեզ:)

Arpine
07.03.2012, 19:51
Ակումբի թագավորն ա ծնվե՞լ:))

Շնորհավորում եմ:). քեզ ամենակարևորն եմ ցանկանում՝ երջանկություն,քանի որ ամենին զուգահեռ սա է կարևոր, իսկ հուսահատվել...բան չկա;)

Դատարկություն
07.03.2012, 20:06
Sevgili Moony, doğum günün kutlu olsun :)). Sana hayatında hoş bir an geçirmeni sağlayacak şeylerin gerçekleşmesini diliyorum, mesela yeni buluşlar, yeni yerler görmek. Asla üzgün veya mutsuz olma ve hayatını bir düzen içerisinde tutmaya çalış, rengarenk bir yaşam geçirmen dileğiyle. :love

Շնորհավոր Մունի :P

davidus
07.03.2012, 20:16
Շնորհավորում եմ, Արշակ ջան։

Ambrosine
07.03.2012, 20:23
Արշակ ջան, չեմ կասկածում քո խելքի ու ինտելեկտի վրա: Դե սեփական փորձից եմ ասում, էլի. դու ոնց-որ իմ մանկությունը լինես (Էն ո՞վ էր խոսում ինքնահավանության մասին :D): Անձամբ քեզ չեմ ճանաչում, ակումբի շրջանակներում եմ նման եզրակացություն արել. առաջ իմ կարգավիճակը քահանա էր, այժմ քոնը` պատրիարք, հասցես գահ էր, այժմ քոնը` գահին :D Էլ չեմ խոսում մյուս ընդհանրությունների մասին :)): Եթե էս տենդենցը շարունակական բնույթ պետք ա կրի, ուրեմն միայն մի բան կցանկանամ քեզ, որ իմ նման հավեսդ չկորցնես ;):

Շնորհավո՜ր, թոռ ջա՛ն :)) :drinks:

Yevuk
07.03.2012, 20:58
Ծնունդդ շնորհավո՜ր, Արշակ ջան: Ցանկանում եմ, որ ինչ նպատակ ունես էս կյանքում, անպայման հասնես. ինչքան ապրում եմ, հասկանում եմ, որ դրանից կարևոր բան չկա: Հաջողակ լինես, ուրախ, ու մեկ էլ շախմատի հանդեպ սերդ երբեք չկորի: :))

Արևհատիկ
07.03.2012, 21:24
Արշակ ջա՛ն, շնորհավոր ծնունդդ:))
Քեզ ինքնավստահություն ու նպատակներիդ իրականացում եմ ցանկանում ;)

Rammstein
07.03.2012, 21:58
Արշակ ջան, շնորհավոր: :)
Էս թեմայի հեղինակի հետ մոտիկ ես երեւում, որ տեսնես, կբարեւես:

Ժունդիայի
07.03.2012, 22:03
Արշակ ջան, շնորհավոր ծնունդդ: Քեզ ամենայն բարիք:

Էս բոց երգն էլ քեզ եմ նվիրում:


http://www.youtube.com/watch?v=qS4-JXB2yUU

Lusina
07.03.2012, 22:04
Դաժան էր վերջին 5 րոպեն, սպառված ուղեղիս հետ պայքարի մեջ էի մտել, որ հասկանամ ինքնաշնորհավորանք ա, թե ուրիշ Մունի ծնունդ, մինչև չալարեցի ու կարդացի տեքստը.Էս ուղղակի...
Հիմա շնորհավորեմ.դե ինչ կարելի ա քեզ մաղթել, ի սկզբանե կազմակերպված ու շնորհքով մարդ ես ծնվել՝ մամայիդ նվեր ես եղել տոնի նախօրյակին.Դե շրջապատի համար, ինձ թվում ա, արդեն իսկ պիտանի մարդ ես, էդ էլ մաղթելու կարիք չկա.Քեզ երևի մնում ա մաղթել, որ ինչքան օգուտ տալիս ես շրջապատիդ, դրա կեսի չափ ստանաս գոնե.
Բըրթդեյդ հեփփի լինի, Արքա ջան:bux:

Valentina
07.03.2012, 22:10
Շնորհավոր Մուն, Արշակին էլ անպայման փոխանցի շնորհավորանքներս :))

keyboard
07.03.2012, 22:14
Շնորհավոր

Ripsim
07.03.2012, 22:42
Շնորհավորում եմ շախմատի սիրահար Moonwalker-ին !!! :)

Ամպ
07.03.2012, 23:59
Ակումբ շաբաթը մեկ հազիվ եմ մտնում ու հիմնականում ում ծնունդն ուզում եմ շնորհավորել, ուշանում եմ :oy: Լավ ա՝ էսօր մտա:

Արշակ ջան (արի քեզ անունով դիմեմ, որովհետև Արշակ անունը շատ եմ սիրում) շնորհավորում եմ տարեդարձիդ առթիվ, երջանիկ ու նպատակասլաց լինես: Հաջողություններ եմ մաղթում:
Գիտես չէ՝ քեզ շատ եմ սիրում :love:

Inna
08.03.2012, 00:19
Ծնունդդ շնորհավոր Մուն ջան, քեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում, յուրօրինակ մարդ :) :oy

armen9494
08.03.2012, 00:37
Շնորհավոր ծնունդդ Մուն ջան, քեզ ամենակայֆ բաներն եմ ցանկանում, միշտ ուրախ ու հավեսով լինես, կենացդ :drinks

Գալաթեա
08.03.2012, 00:53
Շնորհավորում եմ, Լուսնի վրա քայլող մարդ :)
Քեզ շատ քիչ եմ տեսել, ավելի քիչ շփվել ենք, բայց էն մարդկանցից ես, որ սեղանի մյուս, հեռու կողմից դրական էմերգիա ես ուղարկում, միայն ժպիտով, հայացքով:

Չկորցնես դա քո մեջ, արգելում եմ :) Քիչ են նման մարդիկ:

Ժպտա :)

Մանուլ
08.03.2012, 01:20
Մուն ջան :):

Շնորհավոր ծնունդդ, քեզ ամենալավն եմ ցանկանում: Վստահ եմ, որ դու կյանքումդ լիքը մեծ հաջողությունների ես հասնելու: Լավն ես :):

Նաիրուհի
08.03.2012, 02:05
Չեմ շնորհավորելու քեզ, որովհետև ջղայնանում եմ, որ զանգում եմ, ու չեն պատասխանում։ :beee
Ուֆ դե շատ եմ քեզ սիրում, հո զոռով չի՞։ :love
Արշակ ջա՜ն... :love

Ներսես_AM
08.03.2012, 02:15
Շնորհավոր Արշակ ջան։ Բգոյի նման ես էլ մի տեսակ ուզում եմ ձեռ տամ :D տեսնեմ իրակա՞ն ես, թե՞ չէ :hi

My World My Space
08.03.2012, 10:10
Մուն ջան շնորհավո՜ր
թող անկասելի լինեն քայլերը քո ի ֆորումն Ակումբոյ, և անվերաքննելի վճիռները քո տուգանայինից... :))

Հույս ունեմ, մի օր լուսնիդ վրա կքայլենք իրար հետ...

Nare-M
08.03.2012, 11:10
Շնորհավոր:)

Ariadna
08.03.2012, 12:44
Շնորհավոր, Արշակ ջան :)

Freeman
08.03.2012, 17:27
Սենց ա էլի, այ ախպեր, դու որ քեզ չշնորհավորես, ուրիշները չեն շնորհավորի:)) ոչինչ, ես էլ որ ծնունդիս նվերի համար փող էի հավաքում:)

Շնորհավոր, թագավորն ապրած կենա ;)

John
08.03.2012, 17:48
Շնորհավորում եմ եղբայր, երջանիկ էղի

Chuk
08.03.2012, 17:49
Արշակ ջան, շնորհավորում եմ :)
Քո նման մարդկանց ակումբում հայտնվելը էն համոզիչ պատճառներից ա, որ ինձ թույլ չի տալիս մտածել ակումբը փակելու մասին :)
Քեզ երջանկություն եմ ցանկանում :)

Mark Pauler
08.03.2012, 21:46
Շնորհավոր ծնունդդ :)

einnA
08.03.2012, 23:50
Շնորհավորում եմ Արշակ ջան :)

հա գրեցի-ջնջեցի, վերջը մի օր իրար գլխի կհավաքեմ, կասեմ ;)