Դիտել ողջ տարբերակը : Լքված երազները...
*********
Լի է երկինքն երազներով մեր զարմացած,
Երազներով՝ մեր վարմունքից սարսափ կտրած...
Եվ ո՞նց հիմա չարձագանքեմ ձայնը նրանց,
Որ ողջ երկինքն զգում է իրեն անտերացած:
Հիշեմ մի քանի տող՝, արդեն վաղ համարվող անցյալից...
Դու իմ սերնդի գալիքը կապույտ,
Դու մեր խենթ դարի խենթ գլխապտույտ,
Մեր երազների քնքուշ կացարան,
Ազատ ու անկախ մեր Մայր Հայաստան...
Երբ որ գալիքի դրոշդ ծածանվի
Որդիքդ պիտի պարեն քոչարի...
Բաց արա գիրկդ լայն ու կաթոգին,
Պանդուխտ բալեքիդ սեղմիր քո կրծքին...
Գալիքիդ համար կյանքս էլ է քիչ,
Չեմ ափսոսելու քեզ համար ոչինչ,
Կթքեմ անգամ դժոխքի ճակատին
Միայն քեզ ազատ տեսնեմ վերստին...
մոտավոր-1985-1987թթ
Այս տողերը պատկանում էին ոմն Ալեքսանդր Գևորգյանի գրչին, ով այսօր ակումբում հանդես է գալիս Կիլա ծածկանվամբ: Եվ գրում է մեկը մյուսից ավելի անհույս ու հիսթափված տողեր, երբեմն շարժելով ոմանց զայրույթը կամ բարկությունը: Ավելի քաղաքավարիները հարց են տալիս. ,,Ինչու՞ եք շարունակ տխուր բաների մասին գրում՛՛, կամ ,,ցրեք տխուր մտքերը, հավատացեք, որ ամեն ինչ լավ է լինելու՛՛...
Շնորհակալ եմ սիրելիներս, որ ձեր ակումբակից ընկերոջ տխուր իրավիճակը անհանգստացնում է ձեզ: Դա համենայնդեպս խոսում է ձեր մարդկային հատկանիշների մասին: Բայց ի՞նչ անեմ, որ այլևս ինձ չեն այցելում նախկինում իմ բաղկացուցիչ մասը կազմող ոգևորությունն ու հավատը, պայքարելու ու անպայման հաղթելու անխուսափելիությունը...
Վերջին ժամանակների իմ ստեղծագործությունները ավելի շատ նվիրված են եղել շատ ավելի սովորական մարդուն. ամենասովորական, ամենահասարակ: Նաև թույլ, երազող, հուսացող, իր դժբախտ գոյությունը ամեն կերպ քաշ տվող մարդուն: Այն մարդուն, որը կարող է նաև պարտվել, կարող է թույլ գտնվել...
Շատ գրողներ են գրել և հիմա էլ գրում են անկոտրուն կամքի ու պայքարի մասին: Իրենց գործերը նվիրում են ,,հերոս՛՛ մարդուն, ուժեղ մարդուն, ոչ մի կերպ չկոտրվող, չհուսալքվող, պայքարող ու անպայման հաղթող մարդուն: Ցանկալի է, ոգևորող է, քաջալերող է, բայց... Սա ըստ ինձ այդքան էլ ճշմարտանման չէ, եթե չասեմ, որ արդար էլ չէ: Այդպես չի կարող լինել:
Սա է պատճառը, որ ես իմ պարտքը համարեցի գրել իսկական մարդու մասին: Նրա իսկական հուզումների, ապրումների, թուլությունների, նրա անվերջ պրպտումների ու սպասումների մասին: Նրա մասին, որ նրանք կարող են և խաբվել, կարող են հիասթափվել, և որ նրանց երազները՝, որքան էլ ցավալի է, վերջին հաշվով մնում են անկատար, որն էլ վկայում է հենց նրանց իսկ պարտության մասին: Այո, նրանցից յուրաքանչյուրը կարող է դաժանորեն պարտվել, և այստեղ չկա ուժեղ ու թույլ, չկա գրագետ ու անգրագետ, չկա խելոք ու հիմար...
Եվս մեկ ..... երազ...
...Դու իմ սերնդի Գալիքը կապույտ,
Դու մեր խենթ դարի խենթ գլխապտույտ,
Մեր երազների քնքուշ կացարան,
Ազատ ու անկախ մեր Մայր Հայաստան...
Հիշում եմ ճերմակ տողերը փրփուր,
Թեկուզ քիչ նաիվ, բայց մաքրամաքուր,
Հիշում եմ դրանց ուժը մոգական
Հիշում եմ և մեզ՝ ուժեղ, առնական:
Ու՞ր չէր տանի մեզ մեր Հայրենիքը,
Ի՞նչ անել չէր տա նրա Գալիքը,
Նրա Երազը, նրա Ապագան...
Թեկուզ՝, գտնեյինք այդ ճամփին վախճան:
Պատրաստ էինք մենք մեր կյանքն զոհելու
Եվ չկա կարիք սա հաստատելու,
Մեր սերունդը իր երազը փրկեց,
Բայց երազը այդ ուրիշ կերպ գերվեց:
Ու օտար չեն մեզ տերերը այդ նոր,
Որքան էլ լկտի՛, զավակն են նույն մոր...
Եվ հենց այստեղ էր, որ մարտն ավարտվեց,
Մեր սուրը մաքուր պատյանը դրվեց...
Հիմա ոչ երազ, ոչ վառվող գարուն...
Օտար ափերում է հայ երգը մարում...
Մեր սերունդը իր Գալիքը փրկեց,
Բայց Գալիքը այդ մեզ հողից զրկեց...
09.02.2012
*************
Ո՞րն է արդյոք ճիշտը, ո՞րն է արդյոք խիղճը,
Ու՞մ անվանենք մենք Մարդ և ու՞մ կոչենք տմարդ,
Ո՞ր արարքը հարգենք, ո՞ր արարքը հերքենք,
Ու՞մ հետ արդյոք հեգենք և ու՞մ արդյոք հեգնենք...
Մեկը մեկից խելոք, մեկը մեկից գիտուն,
Գիտեն աշխարհն համայն, գիտեն անգամ հեռուն,
Գիտեն նրանք սկիզբը, հիմա վերջն են փնտրում,
Եվ բոլորն էլ, գիտե՞ք, ճանաչում են աստծուն...
Ո՞նց տարբերենք ճիշտը, ինչպե՞ս շարժենք խիղճը,
Ինչպե՞ս ասենք մարդուն, թե տմարդն է կարդում,
Ինչպե՞ս ասենք, որ մենք, ճանաչել ենք, գիտենք...
Թե դուք նոր եք վազում, մենք դադար ենք ուզում:
11.02.12
Միջին ասիական տափաստաններում ապրում է կենդանու մի տեսակ, մեզ ծանոթ ,,շակալի՛՛ մի տարատեսակ, որի մասին հետաքրքիր պատմություններ եմ լսել. իբր նա կարող է մոտենալ տափաստանում գիշերող մարդուն, լիզելով անզգայնացնել լիզած տեղը՝, ցանկալի է փափուկ մասերը, իսկ հետո ,,զգույշ՛՛ պոկել ու ... բարի ախորժակ քեզ շակալ...
Այ քեզ շակա՜լ... շա՜տ շակալն ա ախար... Սա դեռ կենդանին: Պատկերացնում եք թե ի՞նչ կանի շակալ մարդը...
Ես ձեր ,,Շակալ՛՛...
Ասիական մի տափաստանում
Ապրում է մի ,,պիղծ՛՛ կաթնասուն,
Որն կարող է զուտ լիզելով
Անզգայնացնել քնած մարդուն.
,,Դե առ քոնը բժշկություն...՛՛
Եվ կապ չունի թե մարդը այդ
Որսորդ է մեծ, թե մի անտուն...
Հետո արդեն հանգիստ ,,ծամել՛՛
Անուշ քնում երազ տեսնող
Միամտի ձեռք կամ ոտքը...
Պատկերացրի՞ք
Դուք տուժվածի առավոտը.
Խորը ցավից
Վեր է կենում ու նկատում,
Որ գիշերը,
Լափել են իր ,,պետք մսերը՛՛...
Եվ առավոտ տափաստանը
Բացած իր լայն ,,լսարանը՛՛,
Գրանցում է ոռնոց դարձած
Ձայնը ահեղ անզորության.
–Վա՜խ դու շակալ... ես քո մաման...
...Գիտե՜մ, գիտես թե առակս ու՞ր է տանում,
Գիտե՜մ, գիտե՛ս թե ում է այն
Խորը տակից երես հանում,
Եվ հուսով եմ ինձ հասկացար,
Ու թե անգամ քիչ բարկացար,
Ապա՝, երբեք նրանց վրա՛
Ովքեր իրենց միամտությամբ,
Իր նմանին
Վստահելու ունակությամբ,
Կերակրեցին
Շակալների մի մեծ ոհմակ.
Կերակրեցին իրենց ,,ինչքով՛՛,
Խելք ու մտքով, մեծ թռիչքով,
Թե երազով և թե կյանքով...
Կերակրեցին առանց թևեր
Սավառնելու կարողությամբ,
Ողջ աշխարհին
Զարմացնող հերոսությամբ,
Գիտակցության սահմաններից
Դուրս գտնվող վեհ քաջությամբ,
Մարդու՛ն, մարդու աչքով նայող
Ու հիացնող մի վեհությամբ,
Մերձավորի սիրողությամբ,
Մեղավորի ներողությամբ,
Ինչպես նաև մի հաղթությամբ՝
Որը ցոլաց նահատակված
Մեր հայրերի սուրբ հարությամբ...
Կերակրեցին...
Եթե չասեմ, որ բթեցին:
Եվ վերջերս՛, վերջիններս
Այնքան արդեն ուժեղացան,
Կշտացան ու լկտիացան,
Որ խեղճ զոհին
Անզգայնացնելն էլ մոռացան.
Եթե առաջ
Թմրեցնում էին ու նոր ծամում,
Ապա հիմա
Ցավեցնելուց չեն վախենում:
Հիմա գիտես թե առակս ինչ էր ասում,
Բայց դու գիտե՞ս,
Թե քեզնաից ինչ է ուզում.
Քուն չմտնես ,,տափաստանում՛՛...
Իձանից էլ արդեն գիտե՛ս,
Մնացել է միայն մի կես...
Ինձ էլ կերան կամաց-կամաց,
Կուլ տվեցին հատված-հատված.
Թմրեցնելով իմ ուղեղը,
Խառնելով էն ,,եռ ու զեռը՛՛,
Լափեցին իմ սիրտն ու սերը,
Թալանեցին
Ներսս պահած իմ գանձերը.
Եվ իմ հոգի, որն անցյալում
Ողջ տիեզերքն էր տեղավորում,
Հիմա չունի անգամ փրկում,
Եվ փոքր ու նեղ է այնքան,
Ուր չես գտնի
Անգամ փոքրիկ ապաստարան:
Բա ո՞նց չասեմ. ,,ես ձեր մաման՛՛...
Եվ իմ խիղճը, իմ մեծ խիղճը,
Որ պատրաստ էր գիրկը առնել
Ամեն գող ու մեղավորի,
Բանսարկու ու կեղծավորի,
Հիմա փոքրիկ մեկ սխալն էլ
Չի կարող, որ ,,տեղավորի՛՛...
Իսկ իմ միտքը արդար ու բաց,
Որն ոնց թռչյուն մի սրընթաց
Սավառնում էր ողջ տիեզերքում
Եվ մտնելով ամեն անկյուն
Ուղարկում էր
Ինձ համար թանկ տեղեկություն,
Հիմա՝, կարծես
,,Թևը քաշած՛՛ մի աղավնի,
Որն իր բնից մի քիչ հեռու
Թռչկոտելու ճարն էլ չունի...
Եվ այսքանից հետո արդեն՝
Իմ երազը, որն հերիք էր
Հազար-հազար հազարների,
Հիմա արդեն
Կես մարդու էլ... չի բավարարի...
Ինչպես չասեմ ու չգոռամ
Վա՜խ ձեր ,,Շակալ՛՛... վախ ձեր մաման...
01.02.2012
Նեղ է, շատ է նեղ...
Մեղավոր մի օր և... արդարացում,
Մեղքը արժեր մի ,,կոմունալ մուծում՛՛,
Շաբա՛թը, գուցե հիվանդ երեխա...
Խեղճն ախար ինչպե՞ս իր դերն ճիշտ խաղա:
Երկինք ու երկիր... ո՞ր կողմը անցնի,
Առած դասերը ինչպե՞ս իրացնի...
Ուզում է հարթել իր ճանապարհը,
Բայց չտրորել մյուսի աշխարհը:
Նեղ է, շատ է նեղ էս լեն աշխարհը,
Կուզեյի տեսնել, ո՞րն է արդարը.
Կառուցել տունդ մեծ ու գեղեցի՞կ,
Թե՞, փորձել երկինքն բերել մեզ մոտիկ...
05.02.1012
Դժվար է լինել...
Դժվար է միշտ էլ ձախողակ մարդու ,,ձախ թեքվող՛՛ ճամփեն,
Անեծք թե նզովք նրան են սպասում, որ գլխին թափվեն,
Որ կողմն էլ գնա, միևնույնն է, փորձանքի մեջ է,
Թե տեղում մնա, հավատա դու ինձ, կյանքն էլի հեչ է...
–Չնկճվես ընկե՛ր, չէ՞ որ դու ուժեղ, անկոտրուն, քաջ ես...
–Քիթդ մի կախիր, ի՞նչ է եղել որ, կարևորն ողջ ես...
–,,Ձախորդ օրեր են, ձմեռվա նման կուգան ու կերթան՛՛...
–Քիչ էլ դիմացիր և լավ իմացիր, որ վերջ կունենան...
Շա՜տ հեշտ է խոսել, երբ ճամփեդ ուղիղ, գործդ շիտակ է,
Ամեն հաջողակ խորհուրդ տալու մեջ շատ մեծ գիտակ է,
,,Ճամփա՛՛ ցույց կտա, որին իրոք որ, պետք է նախանձել,
Բայց ինչի՞ է պետք էդ նշած ճամփեն՝, երբ ինքն չի անցել...
Իսկ ձախողակի ճամփեն հուշողը իր պահարանն է,
Պահարանի մեջ վաղուց կծկված էն հին պարանն է.
Էս ծայրին օղակ՝, իսկ մյուս ծայրին անփույթ հանգույց է,
Կարճ ,,ուղղու՛՛ համար նա իր պարանին վարձահատույց է...
******* *******
Ինչքան դժվար է լինել պինդ, կարծր, լինել ,,չլուծվող՛՛,
Ինչքան դժվար է ունենալ կարծի՛ք, այն էլ չփոխվող...
Դժվար է լինել խիղճ-խղճմտանքի պարանված գերին,
Բայց և ճանաչել մարդու բնության դաժանն ու թերին:
Դժվար է լինել իմաստուն այնքան, որ հարգել բարին,
Սակայն չհավատալ մարդու սարգելիք բարի աշխարհին,
Դժվար է ավել՝ հավատարմության խարանը կրել,
Էլ ավել դժվար՝ խռոված հոգով այդ մասին գրել...
Դժվար է ապրել հավատ շաղ տվող անհավատի պես...
Ապրել հենց այնպես... հերքել ինքդ քեզ...
******
Գիշեր է արդեն.
Ձմեռ, ցուրտ, քամի...
Ոչ մեկը դրսում անելիք չունի:
Ցուրտ է գիշերը
Ոտքերս վկա.
Իսկ նա դեռ չկա...
–Ուր որ է կգա
Քիչ էլ դիմացիր...
Ինձ հույս եմ տալիս,
Իսկ նա չի գալիս.
Սիրտս կծկվում,
Հոգիս է լալիս...
Լռւմ են շները,
Մարում են լույսերը,
Ցուրտն էլ ավել է
Կրծում իմ ոտքերը...
Այսպես եմ ապրելու
Մնացած իմ օրերը...
Sambitbaba
20.02.2012, 04:34
******
Գիշեր է արդեն.
Ձմեռ, ցուրտ, քամի...
Ոչ մեկը դրսում անելիք չունի:
Ցուրտ է գիշերը
Ոտքերս վկա.
Իսկ նա դեռ չկա...
–Ուր որ է կգա
Քիչ էլ դիմացիր...
Ինձ հույս եմ տալիս,
Իսկ նա չի գալիս.
Սիրտս կծկվում,
Հոգիս է լալիս...
Լռւմ են շները,
Մարում են լույսերը,
Ցուրտն էլ ավել է
Կրծում իմ ոտքերը...
Այսպես եմ ապրելու
Մնացած իմ օրերը...
Սևացրած տողերը այն է, ինչ դուրս չեկավ: Եվ ընդհանրապես, ինձ թվաց, թե առանց նրանց՝ ավելի լավ կլիներ…
Մնացածը՝ հոյակապ էր և անթերի: Ցավոք, չթողեց, որ վարկանիշ տամ:
Սևացրած տողերը այն է, ինչ դուրս չեկավ: Եվ ընդհանրապես, ինձ թվաց, թե առանց նրանց՝ ավելի լավ կլիներ…
Մնացածը՝ հոյակապ էր և անթերի: Ցավոք, չթողեց, որ վարկանիշ տամ:
Շնորհակալություն բոլորին...:)
Սամբիտ. ջան, գուցե դա ամենասարսափելին չէ, գուցե նաև դա պետք է համարենք ,,պարգև՛՛ ու գնահատենք: Գուցե լավ է, որ գոնե ցուրտը կրծում է միայն ոտքերս, թե չէ ինչ իմանաս, չէ որ քիչ չեն մարդիք, որոնց սիրտն ու ուղեղն է արժանացել իմ ոտքերի բախտին...;)
Sambitbaba
20.02.2012, 19:22
Շնորհակալություն բոլորին...:)
Սամբիտ. ջան, գուցե դա ամենասարսափելին չէ, գուցե նաև դա պետք է համարենք ,,պարգև՛՛ ու գնահատենք: Գուցե լավ է, որ գոնե ցուրտը կրծում է միայն ոտքերս, թե չէ ինչ իմանաս, չէ որ քիչ չեն մարդիք, որոնց սիրտն ու ուղեղն է արժանացել իմ ոտքերի բախտին...;)
Առաջին հայացքից, կարծես թե՝ իհարկե, Կիլա ջան: Առաջին հայացքից կարծես թե ամենակարևորն այն է, որ քեզ "պարգևված է" շնորհք՝ գրելու այդ գեղեցիկ տողերը:
Իսկ երկրորդ հայացքից… Իմ հաստատ համոզմունքն է, որ ես և դու՝ մեր Պարգևատրողի անբաժանելի մասերն ենք հանդիսանում ու բոլորս էլ եզակի օրինակներ ենք Նրա համար և անհամեմատելի՝ մյուս բոլորի հետ: Եվ քեզ պարգևատրելիս, Նրա համար չափանիշը ոչ թե քեզ ուրիշների հետ համեմատելն է, այլ քո ցանկությունը, թե ինչո՞վ ես դու ինքդ ցանկանում "պարգևատրված" լինել: Նա երբեք քեզ չի ասել, որ քո ցանկությունը պետք է արժենա մեկ կոպեկ կամ հարյուր միլիոն: Այստեղ ամբողջ հարցը նրանում է, թե որքան ես դու ինքդ քեզ գնահատում կամ, այլ կեպ ասած, ինչի՞ ես դու քեզ համարում արժանի. կոպեկի՞, թե՞ միլլիոնի…
"Ամենասարսափելին" չէ, բայց՝ տխուր է: Տխուր է, քանզի դու ինքդ քո Պարգևատրողի վզին փաթաթում ես քո այդ ցանկությունը քո վաղվա օրվա համար.
Այսպես եմ ապրելու
Մնացած իմ օրերը... Եվ, հավատարիմ Իր ամենամեծ պարգևին քեզ՝ կամքի ազատությանը, Նրան ուրիշ ոչինչ չի մնում անել քեզ համար, քան ի կատար ածել քո կամքը…
…Եթե գիտենայիր միայն, թե որքան մեկը մյուսից ավելի լավ ու քեզ ավելի արժանի "մնացած օրեր" ուներ Նա քեզ համար նախատեսված…
…Եթե գիտենայիր միայն, թե որքան մեկը մյուսից ավելի լավ ու քեզ ավելի արժանի "մնացած օրեր" ուներ Նա քեզ համար նախատեսված…
****** *****
Հոգնած մարմինս ոռնալ է ուզում...
Երկաթին, ինչ խոսք ոչինչ չի հուզում.
Ցավից ծռմռվել նրան չի սազում,
Հարվածը անգամ իր մեջ է սուզում...
Թքած երկաթը ինչից է տուժում,
Իմ խեղճ մարմինը ոռնալ է ուզում...
******* *******
Ինձ վաղուց արդեն ձեռքով չես անում,
Հիվանդ մտքերս հեռու չես վանում,
Ի՞նչ է, լքեցիր, դու՞ էլ հեռացար,
Նախորդիդ նման՝ էլ չդիմացա՞ր:
Ախար ասեցի, որ դժվար դեպք եմ,
Խոտովանեցի՝ աննախադեպ եմ...
Եվ մի արտասվիր, դու չես մեղավոր,
Իմ մեջ սեղմված ցավն է ահավոր:
Sambitbaba
23.02.2012, 00:37
****** *****
Հոգնած մարմինս ոռնալ է ուզում...
Երկաթին, ինչ խոսք ոչինչ չի հուզում.
Ցավից ծռմռվել նրան չի սազում,
Հարվածը անգամ իր մեջ է սուզում...
Թքած երկաթը ինչից է տուժում,
Իմ խեղճ մարմինը ոռնալ է ուզում...
Քո շնորհալի լինելը հերքել
ոչ ոք չի ուզում,
Բայց քո գեղեցիկ տողերին, եղբայր,
բան է պակասում.
Կարծում եմ, անուն… Ես կանվանեի
այս գործն. "Ընտրություն":
Sambitbaba
23.02.2012, 01:42
******* *******
Ինձ վաղուց արդեն ձեռքով չես անում,
Հիվանդ մտքերս հեռու չես վանում,
Ի՞նչ է, լքեցիր, դու՞ էլ հեռացար,
Նախորդիդ նման՝ էլ չդիմացա՞ր:
Ախար ասեցի, որ դժվար դեպք եմ,
Խոտովանեցի՝ աննախադեպ եմ...
Եվ մի արտասվիր, դու չես մեղավոր,
Իմ մեջ սեղմված ցավն է ահավոր:
"Նախորդի" մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց ինչ վերաբերում է "Ներկային", ինձ թվաց, որ այս գեղեցիկ տողերը կարող էին ակնարկել իմ երկու օրվա լռությունը: Եվ եթե ես ճիշտ եմ, ուրեմն ցանկանում եմ ասել հետևյալը. գոյություն չունի որևէ մարդ, ով օժտված է միայն չարով կամ միայն բարիով, միայն սիրով կամ միայն ատելությամբ, միայն ցավով կամ միայն ուրախությամբ…
Մարդ-արարածն այդ ամենի խառնուրդն է, կոնգլոմերատը: Ես ու դու էլ՝ ինչպես բոլորը:
Բայց մենք բոլորս էլ ունենք հնարավորություն /կամ ընտրություն/, վերցնել /կամ օգտվել/ դիմացինի և ինքդ քո այն հատկություններից, որոնք որ դու ընտրում ես: Եվ այդպես, եթե դու քեզ շրջապատում ես մարդկանց /և քո/. միայն բարիով, միայն սիրով, միայն ուրախությամբ, միայն հաջողությամբ, ուրեմն դու դրախտում ես: Եվ կամ հակառակը…
Եվ մի խաբիր ինքդ քեզ, որ դա քեզանից կախված չէ. դա միայն քեզանից է կախված: Ինչպես, ասենք, ծխել կամ չծխելը. ո՞վ է՝ քեզ ստիպում, որ ինքդ քեզ սպանես…
Իսկ եթե ինձ չէր հասցեագրված, ուրեմն կներես և մոռացիր գրածս առաջին տողը, խնդրում եմ: Ուրեմն համընկել էին ուղղակի մտքերը: Մնացածը մնում է նույնը. կարծիքս նույնն է:
"Նախորդի" մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց ինչ վերաբերում է "Ներկային", ինձ թվաց, որ այս գեղեցիկ տողերը կարող էին ակնարկել իմ երկու օրվա լռությունը: Եվ եթե ես ճիշտ եմ, ուրեմն ցանկանում եմ ասել հետևյալը. գոյություն չունի որևէ մարդ, ով օժտված է միայն չարով կամ միայն բարիով, միայն սիրով կամ միայն ատելությամբ, միայն ցավով կամ միայն ուրախությամբ…
Մարդ-արարածն այդ ամենի խառնուրդն է, կոնգլոմերատը: Ես ու դու էլ՝ ինչպես բոլորը:
Բայց մենք բոլորս էլ ունենք հնարավորություն /կամ ընտրություն/, վերցնել /կամ օգտվել/ դիմացինի և ինքդ քո այն հատկություններից, որոնք որ դու ընտրում ես: Եվ այդպես, եթե դու քեզ շրջապատում ես մարդկանց /և քո/. միայն բարիով, միայն սիրով, միայն ուրախությամբ, միայն հաջողությամբ, ուրեմն դու դրախտում ես: Եվ կամ հակառակը…
Եվ մի խաբիր ինքդ քեզ, որ դա քեզանից կախված չէ. դա միայն քեզանից է կախված: Ինչպես, ասենք, ծխել կամ չծխելը. ո՞վ է՝ քեզ ստիպում, որ ինքդ քեզ սպանես…
Իսկ եթե ինձ չէր հասցեագրված, ուրեմն կներես և մոռացիր գրածս առաջին տողը, խնդրում եմ: Ուրեմն համընկել էին ուղղակի մտքերը: Մնացածը մնում է նույնը. կարծիքս նույնն է:
Բարև Ս. ջան: Եթե ճիշտը ասեմ, վերոնշյալ տողերը՝, իտարբերություն նախորդի, քեզ չէին հասցեագրված: Իսկ նախորդում դու երևի ինձ ճիշտ հասկացար: Ես սուրբ չեմ, ես սուպերմեն չեմ, ես նույնիսկ սովորական ,,հերոս՛՛ էլ չեմ: Ես մի սովորական մարդ եմ, ով ուղակի չի կարողանում լուռ ու անխոս, հերոսաբար, տանել իրեն բաժին ընկած դառնությունը, և չմտածելով հերոսանալու, կամ սրբանալու մասին գոռում է. ,,Ոռնալ եմ ուզում՛՛… կամ՝ համոզվելով մարդու ,,շանորդության՛՛ մեջ, հայտարարում է, որ մնացած օրերս էլ լավը չեն լինելու...
Հարգելի Ս. ջան, ամեն ինչ չի, որ կարելի է մեկնաբանել զուտ բարության և չարության տեսակետից...ընտրություն, դժոխք դրախտ, հավատ ու աստված և այլն: Կյանքը և ստեղծագործությունը այլ հարթության վրա են: Այստեղ գործում են այլ օրենքներ: Հավատա, որ առաջնորդվելով միայն կրոնական սկզբունքներով, կամ կյանքին այդ կողմից նայելով, մարդը ուշադրության արժան ոչինչ չի կարող ստեղծել: Կյանքը կռիվ է, դաժան պայքար, առանց որևէ կանոնների... և որ այդ կռվում շատ հաճախ են պարտվում մարդիք որոնք չպետք է պարտվեյին: Արվեստագետը շատ հաճախ հենց ինքն է չարը, ինքն է կռվողը, չհանդուրժողը, չհարմարվողը... Հաճախ այնքան չար, որ կարող է պատառ-պատառ անել իր շուրջը: Նա հաճախ ընդհարվում է հենց իր՝, աստծո հետ: Անիծում նրան ու նրա ստեղծած աշխարհը, նրա ստեղծած օրենքները: Հայհոյում ու իրենից հեռու է վանում հոգևորականին ու նրա ցույց տված հոգևոր խաղաղություն գտնելու ճանապարհը...
Հարգելի Ս., կոպիտ ասած, բանաստեղծը աշխարհի դարդն է լալիս, իսկ ինչ որ մեկը եկել ու այդ բանաստեղծին իր փրկության ճանապարհն է ցույց տալիս: Բանաստեղծը, և ինչու չէ, յուրաքանչյուր արվեստագետ, հենց ինքը մի աշխարհիկ հոգևորական է: Նա էլ է փորձում փրկել ու փոխել աշխարհը, դարձնել այն ավելի բարի ու գեղեցիկ: Բայց նա դա անում է իր մեթոդներով, իր ստեղծածով, և այստեղ է, որ նրանց ճանապարհները ոչ միշտ են համընկնում:
Չապլինին հարցրել են, թե ու՞ր կուզենար գնալ մահանալուց հետո: Նա պատասխանել է.
,,Բնակլիմայական պայմաններից ելնելով նախընտրելի է դրախտը, բայց ընտիր հասարակության տեսակետից՝, իհարկե կնախնտրեյի դժոխքը...՛՛ :(
Մի քիչ թափթփված ներկայացրի ասելիքս, բայց ինձ թվում է հասկանալի է:
Շնորհակալ եմ Ս. ջան, որ կարդում ու դիտողություններ ես անում: Սպասում եմ նոր դիտարկումների...
Sambitbaba
25.02.2012, 00:51
Բարև Ս. ջան...
Ճիշտն ասած, ես ինձ արդեն մեղավոր եմ զգում, որ քո բանաստեղծական էջը դեբատներով ենք լցնում: Շատ ուրախ կլինեի, եթե մեկ այլ հարմար տեղ գտնեինք դրա համար: Իսկ այստեղ մի երկու խոսքով ուղղակի ամփոփվեմ, լա՞վ:
Ինձ թվաց, Կիլա ջան, որ փորձում ես տեսնել ինձ այնտեղ, որտեղ ես չկամ: Համենայն դեպս, փորձում ես տեղադրել ինձ այնտեղ, որտեղ անկարող եմ լինել: Հասկանում ես, ես, հավանաբար, Մարսին ավելի մոտիկ լինեմ, քան կրոնին: Եվ երբ ես խոսում եմ Աստծո մասին, բոլորովին էլ չի նշանակում, որ ես հավատացյալ եմ. ես հավատացյալ չեմ: Եվ առավել ևս՝ հոգևորական: Ամբողջ կյանքս, չհաշված վերջին տասնվեց տարին, անց եմ կացրել կինոյում և թատրոնում և ավելի արվեստագետ կոչվելու եմ հավակնում, քան՝ հոգևորական: Եվ չնայած դրան, չեմ կարող համաձայնվել քո հետևյալ խոսքերի հետ.
Հավատա, որ առաջնորդվելով միայն կրոնական սկզբունքներով, կամ կյանքին այդ կողմից նայելով, մարդը ուշադրության արժան ոչինչ չի կարող ստեղծել
Ամբողջ մարդկային մշակույթն ու արվեստը հիմնականում հենց կրոնի և հավատքի վրա է ստեղծվել և այդ իմաստով նույնիսկ "Էդիպ Արքան" սերտորեն հավատի հետ է կապված: Թե՞ դու ցանկանում ես ասել, որ մինչև քսաներորդ դարը արվեստում նշանավոր ոչինչ չի ստեղծվել: Ես ուղղակի հիշեցնեմ քեզ "Երգ Երգոցը", կամ "Մատեան Ողբերգությանը", իսկ ենթադրություններն ինքդ արա: Ըստ ինձ, անգամ "Մուրճ Վհուկների" գիրքն իր մեջ "ուշադրության արժան" շատ բաներ է պարունակում:
ամեն ինչ չի, որ կարելի է մեկնաբանել զուտ բարության և չարության տեսակետից...ընտրություն, դժոխք դրախտ, հավատ ու աստված և այլն: Կյանքը և ստեղծագործությունը այլ հարթության վրա են: Այստեղ գործում են այլ օրենքներ:
Մեր՝ երեք հարթությունների մեջ ապրող մարդու, կամ, ավելի ճիշտ ասած, Երեքհարթվածքային Մարդու համար մի հիմնական օրենք գոյություն ունի. դուալիզմ: Կամ՝ բևեռականություն… Անվանիր, ինչպես կուզես: Բայց իմաստը մնում է նույնը և հիմքն էլ մնում է նույնը. բախվում են չարն ու բարին /և մնացած բոլոր բևեռականությունները/, ինչով էլ հենց մարդը լցնում է իր կյանքն ու կյանքի փորձը:
Եվ դու էլ հենց դրանով ես զբաղված, Կիլա ջան. ինչի՞ մասին են քո բանաստեղծությունները, եթե ոչ դրա…
Կյանքը կռիվ է, դաժան պայքար, առանց որևէ կանոնների...
Տարիներ առաջ ես էլ հենց այդ կարծիքին էի: Բայց մի օր լրջորեն մտածեցի. իսկ ի՞նչ, եթե կյանքը ոչ թե կռիվ ու պայքար է, այլ՝ փորձ… Եվ գիտես, այդ օրվանից իմ կյանքում "անկանոնություններն" աստիճանաբար /և շատ արագ/ սկսեցին կանոնավորվել:
և որ այդ կռվում շատ հաճախ են պարտվում մարդիք որոնք չպետք է պարտվեյին
Մեր դուալիստական կյանքում երևի չկա ոչինչ, ինչն ընդամենը մեկ նշանակություն ունի: Այդ թվում նաև պարտությունը /իհարկե, ես ֆուտբոլն ի նկատի չունեմ/: Վերցրու, ասենք, հայոց պատմության մեջ ամենամեծ պարտություններից մեկը՝ Ավարայրի ճակատամարտը: Չէ՞ որ այն նաև որպես հայոց մեծագույն հաղթանակներից մեկն է համարվում:
Արվեստագետը շատ հաճախ հենց ինքն է չարը, ինքն է կռվողը, չհանդուրժողը, չհարմարվողը... Հաճախ այնքան չար, որ կարող է պատառ-պատառ անել իր շուրջը: Նա հաճախ ընդհարվում է հենց իր՝, աստծո հետ: Անիծում նրան ու նրա ստեղծած աշխարհը, նրա ստեղծած օրենքները: Հայհոյում ու իրենից հեռու է վանում հոգևորականին ու նրա ցույց տված հոգևոր խաղաղություն գտնելու ճանապարհը...
… և ստեղծում է իր աշխարհը, իր օրենքները, ցույց է տալիս իր ճանապարհը: Իսկ մի՞թե ես էլ նույնը չեմ ասում, Կիլա ջան, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ստեղծում իր աշխարհը: Եվ հենց դրանում է իմ ամբողջ ցավը, որ, եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ կառուցել քո կյանքը ցավի և տխրության մեջ, այլ ոչ խինդի և ուրախության…
բանաստեղծը աշխարհի դարդն է լալիս…
Այո, շատերն են աշխարհի դարդը լալիս, բայց պատմության մեջ մնում է նա, ով այդ "դարդից" դուրս գալու ճանապարհ է ցույց տալիս, այլ ոչ քո նկարագրած վաղվա օրվա տարբերակը: Եվ "ինչ-որ մեկը եկել ու փրկության ճանապարհ" ցույց չի տալիս: Ինչ-որ մեկը շատ լավ գիտի, որ բոլորն արդեն իսկ փրկված են: Ինչ-որ մեկն ուղղակի ցանկանում է ասել.
սիրելիս, այսօր ամեն ինչ փոխվել է: Այսօր լրիվ ուրիշ ժամանակներ են: Կյանքի ստերեոտիպերը, որոնք շատ հնուց են գալիս, լրիվ իմաստազրկվել են այսօր, նրանք սխալ են և անընդունելի այսօրվա նոր էներգիաների համար: Մարդը դուրս է գալիս իր երեքհարթվածքայնությունից և մտնում է հինգհարթվածքայնության մեջ, որը կարող ես անվանել Լույս կամ "Քրիստոսագիտակցություն": Սա նշանակում է, որ դու էլ, Հիսուսի պես, կորցնում ես հավատդ կամ չը-հավատդ, իսկ ձեռք ես բերում ճանաչում:
Լավ: Շատ երկարեց նորից: Կներես: Ասածներս, իհարկե, կարող ես սխալ ընկալել, բայց դրանից նեղանալ՝ խնդրում եմ, հանկարծ մտքովդ չանցնի: Ես այսքան զառաֆաթ եմ անում այստեղ, քանզի ինձ իրոք դուր են գալիս թե մտածելա- և թե գրելա- կերպերդ: Իսկ ասածներս ավելի ճիշտ ընկալելու համար կառաջարկեի նայել իմ այս էջը. http://www.akumb.am/showthread.php/60784: Բայց եթե կնայես, նայիր ոչ այնպես, կարծես երեկ արդեն դրան հանդիպել ես, այլ այնպես, որ կարող է վաղը դրան հանդիպես…
Չապլինին հարցրել են, թե ու՞ր կուզենար գնալ մահանալուց հետո: Նա պատասխանել է.
,,Բնակլիմայական պայմաններից ելնելով նախընտրելի է դրախտը, բայց ընտիր հասարակության տեսակետից՝, իհարկե կնախնտրեյի դժոխքը...՛՛
Ի՞նչ ես կարծում, եթե Աստծոն տային այդ հարցը, միգուցէ Նա էլ այդպես պատասխանե՞ր…
Հ.Գ. Ապարանցուն հարցնում են, թե ինչպե՞ս է մարդ մահանում… Նա պատասխանում է.
"Արագիլը տանում է":
Վաղը գարունն է...
Չնայած դառն է այս առավոտը,
Բայց վաղն կմխա գարնան թաց հոտը.
Արևն ժպիտներ դեմքին կփորձի,
Կաթիլն հրաշքներ նորից կգործի...
Հողը կճաքի, ծիլը կժայթքի,
Բողբոջը ծառի կեղև կշարժի…
Սիրո նոր երգեր գարունը կասի
Մարդն էլ, նոր հույսով դրանք կլսի:
29.02.12
Հոգնություն...
Հոգնություն...
...ու, էլի հոգնություն:
Օտար բարք,
Հեռու վարք
Եվ մթար ինքնություն:
Դժկամ զանգ,
Լացող վանք,
Բայց չկա ճգնություն...
Անստեղծ կյանք,
Թափառ կամք
Եվ ոչ մի տքնություն,
Որտեղի՞ց
Այսքան մեծ, այսքան շատ
Հոգնություն...
Արյունոտ ու քրտնած,
Խռոված հոգնություն...
,,ՏՈՆԱՎԱՃԱՌ Է’’
Տոնավաճառ է, էս ի՞նչ պատճառ է,
Առիթը ո՞րն է էս առ ու ծախի,
Երգ է, ծիծաղ է, ուրախ շուրջպար է,
Պայմանը ո՞րն է էս ,,ծռված’’ խաղի…
Ծախվողն հաճույք է, ծախողն վհուկ է,
Փող չունե՞ս, նա քեզ կհյուրասիրի,
Կաղ է, կավատ է, ինչ խոսք դա վատ է,
Բայց ,,հաճույքը'' նա կտա քեզ ձրի:
Կանոնը մեկն է, ,,կուտը կորեկն է’’,
Դա էլ հենց վերջն է մեր ախ ու վախի,
Խայծը պատրաստ է, պարանը հաստ է
Էլ ինչպե՞ս պիտի էդ որսը փախչի…
Կյանքը երազ է, մարդուն` մուրազ է…
Մատաղի համար գառ պիտի մորթի,
Աղն օրհնված է… օրն անիծված է…
Մատաղից գուցե մահվան հոտ փչի:
Կյանքը երկգույն է, երկիրն մեր տունն է,
Ինչու՞ ենք փնտրում նրան երկնքում,
Մարդը սրտնեղ է, կավատն այստեղ է,
Զուր է քահանան ծնկել իր վանքում…
Չարքը ձեզ մոտ է, շատ մարդամոտ է,
Եվ դու'ք եք հենց ձեր ծուղակը գործում,
Նա հենց բողոք է… և անողոք է…
Իսկ դուք կավատի ,,հաճույքն՛՛ եք փորձում:
Բայց մահն անտես է, և անտնտես է…
Հանկա'րծ ու… ձեր տեղն չունեք երկնքում,
Երբ մահն գալիս է, հոգին լալիս է…
Վաղուց են սպասում նրան ,,ընդերքում''…
© alik 05.03.12