Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
«Ճակատագրական սիգարետը»
Մտահաղացումը` Գալուստ Գալստյանի
Սպիտակ մեքենան, որ լավ լվացած-պսպղացրած էր ու ընդամենը երկու դուռ ուներ, կտրուկ արգելակեց: Երկու գերմոդայիկ պճնամոլներ, վզներից կախ ծանրաքաշ ոսկե շղթաներով, թանկարժեք բջջայիններով, որ ասպետական արժանապատվությամբ կրում էին գոտկատեղերին, ու հավանաբար մինչև մեքենա ներթափանցելը լող էին տվել հարդաջրում, ինչպես Պոպպեան` էշի կաթով լի ավազանի մեջ, գռեհիկ հայհոյանքների տարափ տեղացին մի նիհարավուն երիտասարդի վրա, ով անպաճույճ տեսք ուներ, և իրենց մեքենայի առաջը կտրելու մեղքն էր գործել: Մեղսավորը, որ ամենաշատը քսաներեք տարեկան կլիներ, չպատասխանեց: Եթե ուզենար` արժանավայել խոսքամարտի կբռնվեր, կքոթակեր ինչպես հարկն է ու այդ պարզ եղանակով զույգի միջից երկար ժամանակով թափ կտար հայհոյելու պահանջմունքը, ցանկության դեպքում նույնիսկ կձերբակալեր, քանզի մասնագիտության էությունը դրանց նմանների էությունը բացահայտելն էր: Սակայն իրեն հայտնի պատճառներով ոչ մեկն արեց, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը. շարունակեց անվրդով ու անգործունյա մնալ, ասես Լուսնից էր իջել: Սպիտակ մեքենայի ասպետները, որոնք իրենց մեքենայի տարածքում քառակի քաջ էին, կամ էլ, եթե կուզեք, միայն այդ տարածքում էին քաջ, զիլ ազդանշաններ հնչեցրին, ավարտուն տեսքի բերեցին գռեհիկ հայհոյանքների աղբակույտը և շարժիչի շռնդալից աղմուկով իրենց մեկնումը ազդարարեցին հարկադիր կանգառից: Կողքից անցնելիս նրանցից մեկը, որպես յուրօրինակ հրաժեշտ, ՙերջանիկ ապուշ՚ անվանեց նիհարավուն երիտասարդին: Սպիտակ երկդուռ մեքենայի ասպետները ճշմարտության գաղափարին պակաս էին հասու, քան կոկորդիլոսի ուղեղը` խղճմտանքի հասկացությունը, բայց, այնուամենայնիվ, կիսով չափ իրավացի էին: Նիհարավուն երիտասարդն ապուշ չէր, բայց երջանիկ էր: Գալուստ Գալստյանն էր, երիտասարդ քննիչ, որ գործից տուն էր շտապում. շատ էր շտապում: Բարեհաջող անցնելով փողոցը ու մի քանի զորեղ ոստյունով հաղթահարելով փողոցի բարձրահարկ շենքի միջև ընկած տարածությունը` Գալուստը բմբուլի թեթևությամբ շենքից ներս գցեց իրեն ու բռունցքով երեք անգամ հարվածեց վերելակը կանչող կոճակին: Նման կոպիտ վերաբերմունքից վիրավորված, չնայած Գալուստի մտքով չէր անցնում վիրավորել որևէ մեկին, դրանով սոսկ իր բարձր տրամադրությունն էր ընդգծում, կամ գուցե այն պատճառով, որ վերելակը չէր աշխատում, կանչող կոճակը սառը պատասխանի արժանացրեց երիտասարդի բուռն հարցադրմանը և ավելին քան հասկանալի բացատրեց, որ նրա ցանկությունը չի կատարի: Լինելով բնականից գործունյա և դժվար հաղթահարելի շարժումը գերադասելով անիմաստ սպասումից` Գալուստը կրկին գործի դրեց ոստյունների շարքը և տասնյակ վայրկյաններ անց յոթերորդ հարկի գորշ դռան առաջ էր: Բանալի ուներ, բայց գերադասեց զանգ տալ ու իր սիրած ոճով բռունցքով երեք անգամ հարվածեց հյուրերի գալուստը ազդարարող կոճակին: Այս վերջինն ավելի բարեհաճ էր երիտասարդի հանդեպ: Դուռը շուտով բացվեց, ու մի խոժոռ տղամարդ` երիտասարդի հայրը, ով բարձրահասակ էր, ալիքաձև արծաթափայլ մազեր ուներ և հավասարակշռված, հանգիստ դեմք, դիմավորեց նրան: Գալուստը տուն մտավ ինչպես ձախ եզրայինը կներխուժեր տուգանային հրապարակ և հյուրասենյակ հասնելով` փլվեց բազմոցին: Հայրը հանգիստ գոցեց դուռը ու հետևեց նրան: Գալուստը թևերը տարածել, գլուխը հետ գցել, վաստակած մարդու խոնջանքով աչքերը փակել ու նախանձելի հարմարավետությամբ ձուլվել էր բազմոցին: Երբ հորը տեսավ կողքին նստած, խորամանկ ծիկրակեց, ապա բացեց աչքերը և ուրախ ժպտաց: Հայրն ուշք չդարձրեց որդու ծամածռություններին ու դեռ լավ է, որ դրանք կապիկություններ չորակեց, այլ հանգիստ սեղանից վերցրեց ծխախոտի տուփը ու սիգարետ կպցրեց: Գալուստը չափազանցված եռանդուն շարժումներով այս ու այն կողմ վանեց ծուխը, ինչպես թշնամուց կպաշտպանվեր, վերցրեց ծխախոտի մնացորդներով լի մոխրամանը, ապա շինծու լրջությամբ սկսեց մանրազննել:
- Ընդամենը տասներկու հատ, հայրի°կ,- ուրախ ասաց նա,- այսինքն հիսունհինգ րոպե կամ ամենաշատը մեկ լիարժեք ժամ, որ քեզ անհրաժեշտ կլիներ հոտավետ գլանակները գարշահոտ ծխուկների վերածելու համար: Դա իր հերթին նշանակում է, որ ճիշտ այդքան ժամանակ է մայրիկը տնից բացակայում, քանի որ չէիր համարձակվի առանց սենյակներն օդափոխելու մեկ ժամ շարունակ ծխել, իսկ նա թույլ չէր տա, որ մեկ ժամ շարունակ մոխրամանի մեջ ծխախոտի մնացորդներ մնան: Ու եթե մայրիկը գնացել է շուկա, ապա ուր որ է տուն կմտնի: Եթե վերջացել է օծանելիքը կամ նոր կոշիկ գնելու անհրաժեշտություն է ծագել, նրա ներկայությամբ զմայլվելու հաճույքը ստիպված կլինենք հետաձգել ևս կես ժամ: Դե, իսկ եթե հինգ րոպեով հարևանուհու տուն է գնացել` սուրճ խմելու, վերադարձի ճշգրիտ ժամանակը կարտահայտվի իքս թվով:
Հայր ու որդի ծիծաղեցին: Որդին` լիաթոք, անչափ գոհ իր սրամտությունից, հայրը` ավելի զուսպ, առանց իսկական զգացմունքներն ի ցույց դնելու:
- Խնդրեմ, Շերլոկ Հոլմսի հայկական տարբերակը,- չդադարելով ծիծաղել` ասաց հայրը,- դեռ մանկուց առարկաների վրայի նշաններից նրա պես եզրահանգումներ անելու թուլություն ունեիր:
Գալուստը շինծու նեղացած` սեղանին դրեց մոխրամանը:
- Միշտ անարդար ես եղել նշանավոր խուզարկուի հանդեպ: Երբ ես հիացմունքով մեջբերում էի նրա հանճարի անբեկանելի ապացույցները, դու առանց խղճի խայթ զգալու առարկում էիր, թե նման հանցանշաններից կարելի է և հակառակ եզրահանգումների գալ:
- Իսկ քանի± տարի պետք եղավ, որպեսզի ինքդ կարողանաս նշանավոր խուզարկուի ոչ պակաս նշանավոր եզրահանգումները հարյուր ութսուն աստիճանով շուռ տալ:
- Այստեղ հարցը եզրահանգումները չեն, հայրի°կ, այլ նրա ոգևորիչ կերպարը: Գալուստ պապն էլ էր նրանով հիացած, խաղաղություն հոգուն… Ի դեպ, հայրի°կ, հարյուրերորդ անգամ ստիպված եմ նույն հարցը տալ: Ինչո±ւ չշարունակեցիր ընտանեկան ավանդույթը: Ինչո±ւ չգնացիր պապիկի` գեներալ Գալուստ Գալստյանի ճանապարհով, ով անձամբ հարյուր քսանութ սպանություն էր բացահայտել և երեք հարյուր վաթսունչորս կողոպուտ: Դատելով նրանից, թե ինչ հեշտությամբ հեղինակազրկեցիր իմ պաշտամունքի առարկային, ում բոցաշունչ կերպարը նույնիսկ երազում էի տեսնում մանկության տարիներին, դու էլ խուզարկուին բնորոշ հատկանիշներ ունես: Ինչո±ւ անշնորհակալ մանկավարժությունն ընտրեցիր, երբ կարող էիր ավելի հոգեհարազատ գործով զբաղվել:
- Ընտանեկան ավանդո¯ւյթ,- հեգնեց հայրը,- մեր տնից կարծեմ միայն հայրս է խուզարկու եղել, թեկուզև` հավասարը չունեցող: Իսկ դու առայժմ դեղնակտուց ես: Քո պապը լեյտենանտներին մարդ չէր համարում, չնայած ինքն էլ դրանից էր սկսել, իսկ դու, եթե չեմ սխալվում, հենց այդ աստիճանն ես կրում, տղա°ս, ու քո կարճագույն ծառայության ընթացքում ոչ կողոպուտ ես բացահայտել, ոչ էլ, մանավանդ, սպանություն:
- Այ այստեղ սխալվում ես,- հաղթական գոչեց Գալուստը,- մեր ընտանիքում խուզարկուների թիվը մեկ ժամ առաջ, այսինքն նույն ժամին, երբ սկսեցիր ծխուկներով լցնել մոխրամանը, մեկով ավելացել է: Ու եթե պապիկն էլ կենդանի լիներ, շուտով ստիպված կլիներ ինձ էլ մարդ համարել, քանի որ անձամբ նախարարն է միջամտել, որ ինձ արտահերթ կոչում տան:
Հայրը փոքր-ինչ զարմացած, վատ թաքցրած գոհունակությամբ ու դեռևս մինչև վերջականջներին չհավատալով, ժպտաց:
- Ուրեմն … կուսակցության առաջնորդի սպանության գործը…
- Ինձ էին հանձնարարել, հայրի°կ, ինձ, բայց դու, չգիտես ինչու, չուզեցիր լուրջ ընդունել:
- Քեզ էին հանձնարարել, որ երբեք չբացահայտվի:
- Դա այնքան էլ այդպես չէ: Պարզապես ընտրություններից առաջ քաղաքական սկանդալն էր անցանկալի. շատերն այդ փաստն օգտագործում էին իշխանություններին վարկաբեկելու համար:
- Եվ ի±նչ: Քաղաքական սկանդալ կլինի±:
- Բոլորովի°ն: Քաղաքական թափթփուկները հիասթափված են: Նույնպիսի մի մոխրաման, որը լցոնել էիր քո տասներկու հանրահայտ ծխուկներով, ահա և տասներեքերորդը հանգցրիր, օգնեց ինձ բացահայտել, որ հանցագործությունը ընտանեկան է և կատարվել է հանգուցյալի եղբոր կողմից, ում նա անշրջահայաց կերպով պարտքով մեծ գումար էր տվել… Ի±նչ պատահեց …
Գալուստը շտապ սեղանին դրեց մոխրամանը, որ նորից ձեռքն էր առել, ու տագնապով նետվեց հոր կողմը, ով տգեղ ծամածռել էր դեմքն ու բռնել սիրտը:
- Բան չկա, հիմա կանցնի: Մի բաժակ ջուր բեր:
Գալուստը կայծակնորեն կատարեց խնդրանքը, իսկ երբ հայրը խմեց, նորից վազ եց խոհանոց ու վերադարձավ շերտ-շերտ կտրտած նարնջով ափսեն ձեռքին:
- Սա քեզ կթարմացնի, հայրի°կ: Այսքան ծխելու փոխարեն ավելի լավ չի± նարինջ ուտես: Ախր բժիշկն ասել է, որ ծխել չի կարելի:
- Տխմար են բոլոր բժիշկները,- հայրը արհամահրանքով թափ տվեց ձեռքն ու մի շերտ նարինջ վերցրեց:- Երբ երեք տարի առաջ թողեցի ծխելը` ավելի վատացա:
- Ոչ բոլոր բժիշկներն են տխմար, հա°յր: Քեզ բուժող բժիշկն, ի դեպ, խորհուրդ էր տվել ոչ թե լրիվ թողնել, այլ պարզապես կրճատել:
- Ես այդպես էլ վարվեցի,- արդարացավ հայրը,- հինգի փոխարեն ընդամենը մեկ տուփ էի ծխում, բայց երեք օր չանցած մեկուկես տուփի հասավ, մի շաբաթից անց` երկու լրիվ տուփի, իսկ մի ամիսը լրանալու օրն արդեն կարող էի պարծենալ, որ հինգ տուփի ռեժիմին եմ վերադարձել:
- Ու կարծում ես դրանով ապացուցեցիր, որ այդ բժիշկն է±լ էր տխմար:
- Ուղղակի չեմ կարող լավ տրամադրվել մի մարդու հանդեպ, ով պարտադրում է օրը երեք անգամ հաբեր ընդունել ու, սրտի տագնապից բողոքես, թե վատ տրամադրությունից, քեզ նույն ՙհիվանդ՚ բառով է մեծարում:
- Դու բողոքես վատ տրամադրությունից, այն էլ բժշկի մո±տ,- Գալուստը ուրախ ծիծաղեց:- Չէ°, հայրի°կ, երբ քո կամ մայրիկի տրամադրությունը վատ է, կա ձեր խոնարհ ծառան,- այս ասելով` երիտասարդը ֆրանսիական կավալերի պես շինծու խոնարհվեց:
- Բայց գոնե այսօր, հա°յր, հույս ունեմ խուսափել ամեն կարգի հանդիմանանքներից ու խորհուրդներից: Ընդամենը մեկ ժամ առաջ փոխգնդապետ Կարախանյանն այնպես ոգևորված էր խոսում, կարծես ինքն էր բացահայտել սպանությունը: Այսօր նույնիսկ ոչ մի խաչբառ չլուծեց: Իսկ ինձ ո¯նց էր գովում գնդապետ Զատիկյանը, ով ինչպես հայտնի է, մոլորակի ամենադժգոհ մարդն է: Գիտե±ս ինչ ասաց: Ասաց, որ եթե իր կամքը լիներ, իմ պատվին հաղթահանդես կկազմակերպեր Հանրապետության հրապարակում:
- Հաղթահանդե¯ս: Մեր ժամանակ երիտասարդներին այդքան երես չէին տալիս:
- Չհասկացա, հա°յր: Խոսքը երիտասարդ ուսուցիչների±ն երես չտալու մասին է:
Հայրը շտապեց ուղղել խոսքը.
- Ոզում էի ասել, որ ընդամենը մեկ գործ է բացահայտած սկսնակ քննիչի համար հրապարակում հաղթահանդես կազմակերպելը մի քիչ չափից ավելի է:
Գալուստը գրգռված վեր թռավ:
- Մեկ գործ, բայց ինչպիսի¯ գործ: Այդ բացահայտման շնորհիվ նախագահը կարող է գիշերները հանգիստ քնել, իսկ ներքին գործերի նախարարը հպարտ նայել վարչապետի աչքերին…
- Դա է±լ Զատիկյանն է ասել, թե± Կարախանյանը...
Հայրը շատ ուրախ ու հպարտ էր որդու հաջողություններով, բայց որոշել էր մի փոքր խաղալ նրա հոգու հետ: Փառքից արբեցած երիտասարդը չէր նկատում ծուղակը ու ողջ ուժով պաշտպանվում էր:
- Ինչքան ուզում ես, կարող ես ծիծաղել, հայրի°կ, բայց հաղթանակն իմն է: Իսկ այն փաստը, որ այդ խճճված սպանությունը Շերլոկ Հոլմսի նման բացահայտեցի սիգարետի մնացորդի օգնությամբ, վկայում է, որ այստեղ խառն է նախախնամության մատը: Հիշո±ւմ ես` ինչ խորին արհամարհանքով էիր ծաղրում իմ սիրած հերոսին:
Հայրն այդ խոսքից ցնցվեց ու նորից ձեռքը սրտին տանելու շարժում արեց, բայց իր պատմությամբ կլանված Գալուստը չնկատեց ու շարունակեց նախկին ոգևորությամբ:
- Ահա այսպիսի մոխրաման էր, որի մեջ ուղիղ քսանվեց ծխուկ կար,- Գալուստը տպավորիչ շարժումով ձեռքն առավ մոխրամանը,- Եվ ո±վ կարող էր երևակայել, որ դրանցից մեկը, որն արտաքուստ ոչնչով չէր տարբերվում մյուս քսանհինգից, կարող է ճակատագրական լինել մարդասպանի համար, ով այնքան հմուտ էր կազմակերպել գործը, որ առանց կասկած հարուցելու քաղաքական երանգ էր ստացել:
- Իսկ ինչ գումարի մասին էր խոսքը,- հետաքրքրվեց հայրը և սկսեց մեղմ տրորել ձախ կողը,- ուզում եմ իմանալ, թե ինչքան փողի համար մարդ կարող է սպանել իր հարազատ եղբորը:
- Գումարի չափը կարևոր չէ, հա°յր, դա դեռ ճշտվում է: Իսկ դու չես թողնում ավարտեմ պատմությունս, որն իսկական խուզարկուական հրաշք է: Ահա այսպիսի մի ծխուկ…
Գալուստը մոխրամանից առանձնացրեց սիգարետի լավ տրորած-հանգցրած մի մնացորդ, որն իր կարծիքով առավել նման էր նրան, որի օգնությամբ բացահայտել էր սպանությունը, ու պահեց հոր աչքերի առաջ, բայց խոսքը կիսատ մնաց: Հայրն անսպասելիորեն ջղաձգվեց, բռնեց սիրտը ու ճչաց: Դեմքը կավճի պես սպիտակ էր:
Կրկին տեսնում ենք Արմենի հարազատ, թեթև կարդացվող ու նկարագրություններով հարուստ ոճը, ինչը օրինակ ինձ դուր է գալիս: Իհարկե, չեմ զլանա կրկնել, Արմեն ջան, որ սահմանի մոտ ես ու սրանից ավել պետք չէ այդ հարցում անցնել, բայց դե դա այնպես, հանուն ընկերության ;) Ի դեպ, կրկին անկեղծություն - այդ քննիչի կերպարը ինձ մի քիչ կարծես թե չհամոզեց իրականության տեսակետից, շատ երիտասարդ իդեալիստ էր մեր իրականության համար ու բացի այդ նման բարդ գործերն էլ հաստատ մեկ քննիչի չեն հանձնարարում (Շերլոկ Հոլմսերի ժամանակն անցել է) և նման դեպքում որպես կանոն մի ամբողջ օպերատիվ-քննչական խումբ է գործում, բայց դե, տեսնենք, շատ հետաքրքիր է, թե հետո ինչ է լինելու...
Սպիտակ մեքենան, որ լավ լվացած-պսպղացրած էր ու ընդամենը երկու դուռ ուներ, կտրուկ արգելակեց: Երկու գերմոդայիկ պճնամոլներ, վզներից կախ ծանրաքաշ ոսկե շղթաներով, թանկարժեք բջջայիններով, որ ասպետական արժանապատվությամբ կրում էին գոտկատեղերին, ու հավանաբար մինչև մեքենա ներթափանցելը լող էին տվել հարդաջրում, ինչպես Պոպպեան` էշի կաթով լի ավազանի մեջ, գռեհիկ հայհոյանքների տարափ տեղացին մի նիհարավուն երիտասարդի վրա, ով անպաճույճ տեսք ուներ, և իրենց մեքենայի առաջը կտրելու մեղքն էր գործել:
Էդ որն էր... ապեր:think
Գալուստ Գալստյանն էր, երիտասարդ քննիչ, որ գործից տուն էր շտապում. շատ էր շտապում:
Ինչ համեստ քննիչ է;) Հետաքրքիր է, որ մտահաղացման հեղինակի անունն է կիրառված, ինչը նախ օրգինալ է, հետո խոսում է որոշակի հումորի զգացումի և լայն մտահորիզոնի մասին, հաշվի առնելով հենց նույն պատմվածքի ամենասկիզբը:)
Կրկին տեսնում ենք Արմենի հարազատ, թեթև կարդացվող ու նկարագրություններով հարուստ ոճը, ինչը օրինակ ինձ դուր է գալիս: Իհարկե, չեմ զլանա կրկնել, Արմեն ջան, որ սահմանի մոտ ես ու սրանից ավել պետք չէ այդ հարցում անցնել, բայց դե դա այնպես, հանուն ընկերության ;) Ի դեպ, կրկին անկեղծություն - այդ քննիչի կերպարը ինձ մի քիչ կարծես թե չհամոզեց իրականության տեսակետից, շատ երիտասարդ իդեալիստ էր մեր իրականության համար ու բացի այդ նման բարդ գործերն էլ հաստատ մեկ քննիչի չեն հանձնարարում (Շերլոկ Հոլմսերի ժամանակն անցել է) և նման դեպքում որպես կանոն մի ամբողջ օպերատիվ-քննչական խումբ է գործում, բայց դե, տեսնենք, շատ հետաքրքիր է, թե հետո ինչ է լինելու...
Էդ որն էր... ապեր:think
Ինչ համեստ քննիչ է;) Հետաքրքիր է, որ մտահաղացման հեղինակի անունն է կիրառված, ինչը նախ օրգինալ է, հետո խոսում է որոշակի հումորի զգացումի և լայն մտահորիզոնի մասին, հաշվի առնելով հենց նույն պատմվածքի ամենասկիզբը:)
Լիոն ջան, չհասկացա, թե որ մասն էիր ասում էդ որն էր:
Ճիշտ ես նկատել, մտահաղացման հեղինակի անուն ազգանունն է, որը որպես երախտագիտություն ընտրել եմ… Ճիշտ է, սյուժեն, որ կազմել էր, մոտ 80 տոկոսով փոփոխության է ենթարկվել, բայց միևնույն է, դա չի նվաստացնում նրա դերը այս վիպակի ստեղծման մեջ:
Ինչ վերաբերվում է քննիչի կերպարին, ապա իմ կարծիքով դետեկտիվների բոլոր հերոս խուզարկուներն էլ իդեալականացված են և ընդհանուր բան չունեն իսկական քննիչների հետ: Ինչևէ, շատ բան կպարզվի պատմության ընթացքում:
Շարունակությունը շուտով...
Լիոն ջան, չհասկացա, թե որ մասն էիր ասում էդ որն էր:
Ճիշտ ես նկատել, մտահաղացման հեղինակի անուն ազգանունն է, որը որպես երախտագիտություն ընտրել եմ… Ճիշտ է, սյուժեն, որ կազմել էր, մոտ 80 տոկոսով փոփոխության է ենթարկվել, բայց միևնույն է, դա չի նվաստացնում նրա դերը այս վիպակի ստեղծման մեջ:
Ինչ վերաբերվում է քննիչի կերպարին, ապա իմ կարծիքով դետեկտիվների բոլոր հերոս խուզարկուներն էլ իդեալականացված են և ընդհանուր բան չունեն իսկական քննիչների հետ: Ինչևէ, շատ բան կպարզվի պատմության ընթացքում:
Շարունակությունը շուտով...
Սպասում ենք :)
"Վարդանանց պատերազմի" (http://www.akumb.am/showthread.php/61164-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A8) օրը չգցեք ;)
Սպասում ենք :)
"Վարդանանց պատերազմի" (http://www.akumb.am/showthread.php/61164-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A8) օրը չգցեք ;)
Վարդանանց պատերազմը դեռ գրվում է: Երևի կարելի է մեկ երկու գլուխ էլ տեղադրել:
Իսկ սա շուտով :)
Բժիշկ Առաքելյանը տխմար մարդ չէր: Մի երդվյալ հիպոկրատական էր, ով սովոր էր աներկբա իշխել իր տիրապետության սահմաններում ու նույնիսկ չէր թաքցնում, որ իր հիվանդներին վերաբերվում է որպես ստորակարգ արարածների: Գալուստի ու մոր` տիկին Մելանյայի անհանգստությանը նա պատասխանում էր կատակով ու սրախոսություններով, իսկ հիվանդին համարյա թե սպառնաց առանց դատ ու դատաստանի գնդակահարել, եթե համարձակվեր չկատարել իր հրամաններից թեկուզև մեկը:
- Կյանքին սպառնացող ոչինչ չկա: Իզուր է ձեր անհանգստությունը, տիկի°ն Մելանյա, դուք էլ, երիտասա°րդ, կարող եք ավելի տղամարդկային արտահայտություն տալ ձեր չափազանց ճնշված դեմքին: Իսկ այ դուք, պարո°ն հիվանդ… Ձեզ հետ խոսակցությունը խիստ կլինի: Այսուհետ` ոչ մի սիգարետ, միայն մաքուր օդ և պարտադիր խմել նշանակված բոլոր դեղերը: Կարծեմ ասացիք, որ առանձնատուն ունեք Ձորաղբյուրում: Կատարյալ վայր է բուժումը շարունակելու համար: Հաջորդ անգամ հենց այնտեղ կայցելեմ: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց ստամոքսը մի ծանրաբեռնեք մսով ու յուղոտ կերակուրով: Աշխատեք ավելի շատ միրգ օգտագործել ու զբոսնել մաքուր օդում: Իսկ եթե գերադասում եք ինքնագործունեությամբ զբաղվել, ինչը տեսնում եմ ձեր դավադիր աչքերում, և ձեզ դուր չեն գալիս իմ պատվիրանները, որոնք այս պահին Քրիստոսի պատվիրաններից ավելի կարևոր պետք է լինեն ձեզ համար, բարեհաճեք հանգիստ թողնել ինձ ու գերեզման ճանապարհվեք սեփական նախաձեռնությամբ: Կարծում եմ բավականաչափ հասկանալի արտահայտվեցի, պարո°ն հիվանդ…
ՙՊարոն հիվանդը՚ զգալիորեն խեղճացել էր և բնականաբար չասաց այն ամենը, ինչ մտածում էր իր ազատությունը սահմանափակող այդ ճերմակազգեստ բռնակալի մասին: Իսկ թույլ ընդվզումը, որն արտահայտվեց թունդ ծխամոլի սովորույթներից կտրուկ հրաժարվելու ոչ բոլորովին անվտանգ լինելու ենթադրությամբ, այնպիսի կտրական բանադրանքի ենթարկվեց, որ ապստամբությունը ճնշվեց դեռ ծնունդ չառած:
- Վախենում եմ աննրբանկատ լինել, բայց այս անգամ երևի դիմանանք առանց ձեր հանճարեղ խորհուրդների: - ասաց բժիշկը այնպիսի տոնով, կարծես ինքը երկրի նախագահն էր և այս մարդու հիմար խորհուրդների պատճառով ձախողել էր բարենորոգումների մի քանի խոստումնալից ծրագիր, որոնց վրա ահռելի միջոցներ ու վիթխարի ժամանակ էր վատնել: - հաջորդ անգամ, երբ ամենատարրական ողջամտություն կունենաք ձեր առողջությունը չհասցնելու այսպիսի ողբալի վիճակի, կարծես ձեր անձնական թշնամու մարմինը տանջաքննության ենթարկած լինեք, գուցեև, չեմ կարող հարյուր տոկոսով խոստանալ, հաշվի առնվեն ձեր խելացի դիտողություններից մի քանիսը: Իսկ հիմա բարի եղեք ենթարկվել: Դուք այլևս իրավասու չեք արտահայտելու ոչ ձեր կամքը, ոչ էլ սեփական հայեցողությամբ տնօրինելու առողջությունը…
Հիվանդը տխուր հոգոց հանեց և տնեցիների անհանգիստ ու քնքուշ հայացքների ներքո ստիպված եղավ լռել: Երևի դեռ պետք էր շնորհակալ լինել, որ այս անգամ ՙպարոն հիվանդ՚ չանվանեց: Իսկ հետաքրքիր է` բժիշկն ինքը ծխո±ւմ է: Եվ եթե ծխում է` օրական քանի± տուփ: Կան շատ բժիշկներ, որ ժամերով քարոզ են կարդում, թե ինչպես պետք է պահպանել առողջությունը, առաջարկում արդյունավետ խնամքի հարյուրավոր միջոցներ, թվարկում օգտակար դեղաբույսերի հազարավոր տեսակներ, իսկ իրենք նախանձելի կենսախնդությամբ մխրճվում են կյանքի հաճույքների մեջ, որոնք այլ կերպ, քան սատանայական, չես անվանի: Այսօրվա հիվանդը գիտեր մի հանրահայտ վիրաբույժի, ով երբեք վիրահատարան չէր մտնում, եթե արյան մեջ չէր զգում հարյուր գրամ տնական օղու զորությունը, անձամբ ճանաչում էր մի հոգեբույժի, ով նույն ակնթարթին կխելագարվեր, եթե քառորդ ժամվա ընթացքում երկու-երեք գլանակի վերջը չտար…
Ձորաղբյուրի առանձնատանը ամեն ինչ հրաշալի էր: Ամեն անգամ մաքուր, անաղարտ օդը շնչելիս համոզիչ տպավորություն էր ստեղծվում, որ կյանքը երկարում է: Զով քամու միջամտությամբ խշխշում էին տերևները, մեղմ քչքչում էր առվակը: Պատուհանից նայելիս անմիջապես աչքի էր ընկնում խնձորենին, որը դրախտային էր թվում: Քիչ հեռու իր նազելի ճյուղերն էր տարածել գեղիրան ծիրանենին: Դեղձենին անճոռնի էր, բայց իր կարմրադեղնաթուշ պտուղների առկայությամբ մոռացության էր տալիս արտաքին տեսքը և ստիպում ուշադրությունը սևեռել էությանը: Այգու հեռավոր ծայրին հսկա բունը դեպի երկինք էր մղել ծեր ընկուզենին: Եվ ամենակարևորը. առայժմ չկար բժիշկ Առաքելյանը, ու հիվանդը խանդավառ հույս էր տածում, որ այսօր չի գա, ինչպես խոստացել էր, ու կբավարարվի վերստուգիչ զանգով: Ճիշտ է, բազմագույն և տարահամ դեղերը, որոնք տիկին Մելանյան նախանձելի բծախնդրությամբ մեկ գավաթ ջրի հետ մատուցում էր նշված ժամին, փոքր-ինչ փչացնում էին դրախտային հանգիստը, քանի որ հիշեցնում էին բժիշկ Առաքելյանի գոյության մասին, բայց դա տանելի անհարմարություն էր: Հիվանդը ծառերի ստվերում ըմբոշխում էր երանելի հանգստությունը: Սեղանին դրված էր խոշոր ու անուշահամ ծիրաններով լեցուն սկուտեղը, որից երբեմն ընտրում էր մեկը, երկու կես անելով` ստուգում` որդ չկա±, աչքերը փակ` ուտում, ապա կոտրում կորիզը ու պարունակությունն արժանացնում նույն ճակատագրին:
Քիչ հետո ճամպրուկը ձեռքին հայտնվեց Գալուստը: Քրտինքի մեջ կորած էր: Երևում է շատ էր վազվզել, իսկ օդի ջերմաստիճանը երեսունից ավելի էր:
- Հայրի°կ, բերեցի` ինչ խնդրել էիր,- մոտենալով հորը` ասաց նա,- ահա քո անձնական իրերը առանց որոնց մի քանի ժամ չկամեցար մնալ:
Հայրը ագահորեն ճանկեց ճամպրուկն ու բաց արեց: Գալուստը նրա դեմքին խոր հիասթափություն կարդաց:
- Այս մեկը չէր: Սխալ ճամպրուկ ես բերել: Ախր հազար անգամ նկարագրեցի, թե որը…
- Հերիք է երեխային տանջես,- միջամտեց տիկին Մելանյան, որ մոտեցել էր սառը թանով լի կուժը ձեռքին,- առավոտվանից ոտնահան է եղել դեղատնից դեղատուն վազելով: Իսկ դու խիղճ չունես: Ինչի±դ են պետք քո իրերը: Չլինի± սիրային նամակներդ ես պահում մեջը:
- Ինձ անհրաժեշտ են իմ իրերը և հենց հիմա,- չհանգստացավ կամակոր հիվանդը,- բերեք ինձ իմ իրերը, այլապես հրաժարվում եմ բուժվել…
Սեղանին դրված բջջային հեռախոսը լուսային ազդանշաններ արձակեց, իսկ երկու վայրկյան անց Չայկովսկու ՙՉինական քայլերգ՚ հանրահայտ մեղեդին էլ ավելի հասկանալի ազդարարեց, որ ինչ-որ մեկը զանգում է: Բժիշկ Առաքելյանն էր: Տեսնելով այդ` հայրը վեր կացավ ու մի քանի քայլ նահանջեց դեպի այգու խորքը:
- Ասացեք` քնած եմ,- շշնջաց, չնայած բժիշկն առայժմ չէր կարող լսել նրա ձայնը,- ասացեք, որ հենց նոր քնեցի…
Տիկին Մելանյան վերցրեց բջջայինը ու սեղմեց կանաչ կոճակը:
- Լսում եմ, բժի°շկ, շնորհակալությո°ւն, լա°վ… Այս պահին չի կարող խոսել ձեզ հետ… Ճնշումը չափել եմ, սրտի աշխատանքը նորմալ է… Դեղերը խմում է առանց կամակորությունների… Ծխախոտի պաշարը ոչնչացված է առհավետ: Ուրախ կլինենք երեկոյան տեսնել ձեզ… Անչափ շնորհակալ եմ, բժի°շկ… Ամեն բան կարվի ինչպես պատվիրել եք… Ցտեսությո°ւն, բժի°շկ…
- Ավելի լավ է մարդ մեռնի սրտի անբավարարությունից, քան կորցնի ազատությունը,- վրեժխնդիր եղավ հիվանդը և օձիքն ուղղելով` նստեց տեղը: - Այլևս չկա անհատը: Բժիշկ Առաքելյանը պետք է որոշի նրա անելիքը, գրողի բաժին դառնա…
- Ինձ թվում է` չափազանցնում ես, հայրի°կ,- ժպտաց Գալուստը ու նստեց հոր կողքին,- բժիշկը լավ ու բարի մարդ է, իսկ այդպես է վարվում, որովհետև անհանգստանում է, որ չես կատարի իր պատվիրանները…
- … Որոնք Քրիստոսի պատվիրաններից ավելի կարևոր են, այնպես չէ±: - հեգնեց հայրը: - Իսկ դու, ի դեպ, իզուր նստեցիր, տղա°ս: Հենց հիմա տուն գնա և բեր իրերիս պայուսակը: Մուգ շագանակագույնը, որ աջ կողմում ակնառու նշան ունի: Այս մեկը կարող ես հետ տանել:
- Գոնե թող երեխան հինգ րոպե շունչ առնի,- վճռականորեն միջամտեց տիկին Մելանյան ու սառը թան լցրեց բաժակների մեջ:
- Մի գավաթ սուրճ խմեմ ու գնամ,- պատրաստակամ արձագանքեց Գալուստը,- մայրիկի համեղ սուրճը:
- Իսկապես կարելի է,- համաձայնեց հայրը, իսկ երբ տիկին Մելանյան գնաց սուրճ պատրաստելու այնպիսի հայացքով նայեց որդուն, որ լրջորեն անհանգստացրեց որդուն:
- Ինչ պատահեց քեզ, հայրիկ,- վախեցած հարցրեց Գալուստը,- գուցե վա±տ ես զգում քեզ:
- Գիտես, որդիս, ոչ ոք չգիտե, թե ինչ կլինի իր հետ մեկ օր հետո: Մենք պետք է խոսենք մի շատ կարևոր բանի մասին:
- Զուր ես անհանգստանում հայրիկ: Բժիշկն ասաց, որ ոչ մի վտանգավոր բան չկա, իսկ այս դեպքում նրա կարծիքն ավելի հեղինակավոր է:
- Բժիշկ, բժիշկ,- բռնկվեց հայրը,- մինչև կոկորդս կուշտ եմ, իսկ այս տանը բացի նրանցից ուրիշ ոչ մի բանի մասին չեն խոսում:
- Լավ, լավ, հայրիկ,- շատ սիրալիր, փորձելով հանգստացնել հորն ասաց Գալուստը,- ես հետաքրքրությամբ կլսեմ: Ինչո±ւ չլսեմ: Գուցե գանձ ունես թաքցրած, որը ցանկանում ես ինձ հանձնել:
Այդ պահին սուրճի գավաթները ձեռքին երևաց տիկին Մելանյան:
- Իսկ ի±նձ,- նեղացած բացականչեց հայրը, երբ տեսավ, որ սև հեղուկով լեցուն գավաթներից ոչ մեկն իր համար նախատեսված չէ:
- Քեզ չի կարելի,- բարեհոգի և վճռական ասաց տիկին Մելանյան,- գուցե ծխախոտ է±լ կպահանջես:
Հիվանդը թթված ետ քաշվեց իր տեղը:
- Իսկ ինչի± մասին էիք խոսում, եթե գաղտնիք չէ,- հետաքրքրվեց տիկին Մելանյան:
- Ես հայրիկին հարցնում էի, հարցնում էի, թե,- Գալուստը չգիտեր ինչ ասի: Հայրը օգնեց նրան:
- Տղադ հարցնում է, թե իր պապը իրո±ք հարյուրքսանութ մարդասպանություն է բացահայտել ու ցանկանում է նաև տեղեկանալ, արդյո±ք նրան հանձնարարված բոլոր դեպքերն են եղել:
Տիկին Մելանյան մինչև կոկորդը կուշտ էր լեգենդար սկեսրոջ մասին պատմություններից, որոնք, պետք է ասել, բավական հաճախ էին հնչում իրենց տանը, ուստի ցանկություն հայտնեց գնալ ու հավաքել մարգերում թաքնված ելակը ու այդպիսով տղամարդիկ նորից մենակ մնացին:
- Ոչ մի անգամ մտքովդ չի անցել հարցնել,- կիսաձայն շարունակեց հայրը,- արդյո±ք քո պապը, հռչակավոր խուզարկու Գալուստ Գալստյանը, իրեն հանձնարարված բոլոր սպանության գործերն է բացահայտել:
- Իսկ ես հույս ունեի, թե գանձեր ունես թաքցրած,- հոր մոտ լարվածություն նկատելով Գալուստն աշխատում էր բարձր տրամադրություն հաղորդել խոսակցությանը:
- Մեկ սպանություն նա չի կարողացել բացահայտել,- բոլորովին ուշադրություն չդարձնելով հետաքրքրության բացակայությանը ասաց հայրը և այնպիսի տեսք ընդունեց, կարծես մի շատ մեծ գաղտնիք էր դուրս հանել իր սրտի ամենախորը թաքստոցներից:
Գալուստը մի պահ ապշած նայեց հորը, սակայն շատ արագ նախկինի պես անտարբեր դարձավ:
- Մեկ գործն այնքան էլ շատ չէ հարյուրքսանութի դիմաց,- նկատեց նա:
- Իսկ ես կասեի, որ այդ մեկը հարյուրքսանութից ավելին արժեր:
Գալուստը լրջացավ:
- Այսինքն…
- Հարյուրքսանութի դեպքում նա գաղափար չուներ մարդասպանի մասին, բայց փնտրեց ու գտավ, իսկ այն մեկի դեպքում մարդասպանին գիտեր սպանության լուրն առնելուն պես, բայց չկարողացավ ապացուցել նրա մեղքը:
- Ասել է թե մարդասպանը յուրօրինա±կ էր: Գուցե պապիկը տանը խոսե±լ է այդ մասին: Պետք է որ սարսափելի կատաղած լիներ: Իսկ դու ճանաչո±ւմ էիր նրան …
- Չգիտեմ, երևի ճանաչում էի… - Հայրը նորից սկսեց շոշափել ձախ կողը, իսկ դա, ինչպես հիշում ենք լավ նախանշան չէր:
- Քեզ վա±տ ես զգում հայրիկ,- անհանգստացավ Գալուստը:
- Ոչ մի բան էլ չկա, պարզապես կողս քոր եկավ:
- Իսկ ես սուրճը խմեցի վերջացրի: Գնամ ճամպրուկը բերեմ: Քիչ առաջ ասում էիր, որ շտապ է: Իսկ շարունակությունը կպատմես հետո:
Իրականում Գալուստը ոչ մի տեղ էլ չէր շտապում: Պարզապես ցանկանում էր հետաձգել խոսակցությունը, որը նրա կարծիքով կարող էր վտանգավոր լինել հոր առողջության համար: Եվ միայն մեկ ժամ հետո, ներկա գտնվելով դեղերի ընդունման հանդիսավոր արարողությանը ու համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, հավաքեց տաքսի ծառայության համարը:
Գալուստը ՙպաշտոնապես գնաց ճամպրուկը բերելու, բայց քանի որ այդ տաղտկալի ճանապարհորդությունը ոչ մի կերպ չէր կարող համեմատվել դեղատներ այցելելու հետ, որը ուղիղ կերպով առնչվում էր հոր առողջության հետ, որոշեց այցելել մի գեղեցկադեմ անձնավորության, ում արդեն հասցրել էր սիրել: Մանավանդ` պարբերաբար պարտաճանաչ զանգելով` ամեն անգամ բարենպաստ լուրեր էր ստանում հոր առողջության մասին: Հայրը իսպառ մոռացել էր, թե որտեղ է սիրտը և նույնիսկ սիգարետ պահանջելու հանդգնություն էր ունեցել, ինչը, բնականաբար, մերժվել էր:
Գեղեցկադեմ անձնավորությունը, որ նվաճել էր Գալուստի սիրտը, չարաճճի մի աղջնակ էր և Լիլիթ անունն էր կրում: Նույնանուն հեքիաթի հերոսուհու նման նա վաղուց սովորություն էր դարձրել տանջել երիտասարդին, կամակորություններ անել նրա ներկայությամբ և այնպիսի քմահաճություններ առաջարկել, որ սիրահարված տղան սիրով կհամաձայներ գնալ այնտեղ, չգիտես` որտեղ, բերել մի բան, չգիտես թե ինչ, քան կատարել այդ քմահաճություններից ամենաանմեղը: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Լիլիթը լրիվ չէր նմանվում հանրահայտ ստեղծագործության հերոսուհուն և եթե առայժմ մերժում էր Գալուստին, մտքով իսկ չէր անցկացնում գայթակղվել օձակերպ Սատանայով կամ մեկ ուրիշ տղամարդով: Իսկ Գալուստը շարունակում էր համառել: Ավելի մեծ փորձ ունեցող ընկերներից մեկը խորհուրդ էր տվել ուշադրություն չդարձնել աղջկա խոսքերին` ինչ էլ ասելու լիներ, և քանի որ այդ խորհուրդը բխում էր իր շահերից, անշեղորեն հետևում էր դրան: Մեկ այլ ընկեր խորհուրդ էր տվել հաճախակի ծաղիկներ նվիրել: Սա նույնպես Գալուստը չէր անտեսել: Ու չնայած փորձառու ընկերը առաջարկել էր նվիրել ցանկացած ծաղիկ, բացի վարդից, որը կարելի կլիներ նվիրել, երբ ընկերը համապատասխան թույլտվություն տար, Գալուստը երկար-բարակ շրջել էր ծաղկանոցների առաջ, հազար ու մի ծաղկատեսակ մանրազննել, բայց ի վերջո, վարդեր էր գնել: Լիլիթին վարդ նվիրելը սովորություն էր դարձրել:
Ծաղկեփունջը Լիլիթի վրա նույն տպավորությունը գործեց, ինչ եռացրած ջուրը` սառցաբեկորի, բայց քանի որ հալեցնող հեղուկը փոքրիկ բաժակով էր, իսկ նրա դեմ ելած տարերքը` հսկա ու, բացի այդ, դիմադրելու տրամադրված, արտաքուստ ոչինչ ի ցույց չդրեց և անցավ իր սիրած գործին:
- Իզուր ժամանակ ես կորցնում, Գալո°ւստ,- չարաճճի պտտելով աչքերն ու գոհունակ ժպիտը թաքցնելով հսկա ծաղկեփնջի ետևում` ասաց աղջիկը,- անցած անգամ ես քեզ ասացի ճշմարտությունը, և դու պարտավոր ես ընդունել, ինչքան էլ դառը լինի:
- Ա սացիր, որ դեռ պիտի ավարտես ինստիտուտը: Իրոք որ դառնոտ ճշմարտություն է, բայց ես պատրաստ եմ անել այնպես, ինչպես դու ես ուզում:
- Ինչպիսի¯ մեծահոգություն: Ես դեռ պետք է շնորհակալությո±ւն հայտնեմ: Իսկ խոսքերն աղավաղելը լավ բան չի: Հանցագործներիդ էլ ե±ս էդպես բռնւմ: Վայ թե առաջինից մինչև վերջինը անմեղ մարդիկ են:
- Ես դեռ մեկ հանցագործ եմ բռնել: Ի դեպ, դրա մասին ամբողջ հանրապետությունն է խոսում: Շուտով շվեյցարական ժամացույց կստանամ և աստիճանի բարձրացում:
- Ցավոք, երեկ հեռուստացույց չեմ նայել,- շինծու ափսոսանք արտահայտող հայացքով պատասխանեց Լիլիթը, ով երեկ ամբողջ օրը հեռուստացույց էր նայել և առնվազն ութ ալիքով լսել հանրահայտ լուրը, որի մասին քիչ առաջ խոսվում էր:
- Բայց դա չի խնդիրը: Չեմ բացառում, որ տաղանդավոր խուզարկու ես և կարող ես մեծ ապագա ունենալ, սակայն…
Գալուստը մտածեց, որ Լիլիթի բացառելն այդ հարցում ոչ մի նշանակություն չէր ունենա, բայց քանի որ խելամիտ տղա էր, չբարձրաձայնեց:
- Էլ ի±նչ` սակայն: Դու իմ կինը կդառնաս ու փառքի մեջ լողացող ամուսին կունենաս: Էլ ի±նչ է քեզ պետք:
- Բանն այն է, որ խուզարկուի մասնագիտություն ընտրած տղամարդիկ ինձ չեն հետաքրքրում: Ես նույնիսկ դետեկտիվ չեմ կարդում և բոլոր մեգրեներն ու իրավաբան մեյսոնները նույնքան արժեն ինձ համար, որքան…
Աղջիկը չկարողացավ համեմատությունն ավարտելու համար հաջող բառ ընտրել, բայց Գալուստը չնեղեց նրան և մտքում նշեց, որ եթե Լիլիթը նույնիսկ իրավաբան Մեյսոնին գիտի, ուրեմն բազմաթիվ դետեկտիվ վեպեր է կարդացել:
- Իսկ ի±նչ մասնագիտություն ընտրած տղամարդիկ են քեզ ավելի գրավում: Գուցե հանցագործնե±րը:
- Ինչո±ւ ոչ: Համենայնդեպս խուզարկուից ավելի լավ է:
- Իսկ նրանցից ո±ւմ ես նախընտրում: Մարդասպանների±ն: Կամ գուցե գրպանահատների±ն:
- Երևակայիր, այս պահին ինձ ավելի հետաքրքրում են մեքենա առևանգողները,- Լիլիթը չարաճճիորեն թարթեց աչքերը ու հմայիչ ժպտաց,- Այ եթե գոնե մեկ մեքենա առևանգես ու ինձ հրավիրես քաղաքու մեկ զբոսնելու, կմոռանամ, որ ասել եմ, թե իրար չենք համապատասխանում, և լրջորեն կմտածեմ քեզ հետ ամուսնանալու մասին: Իսկ հիմա` չա°ո, ծաղիկների համար` շնորհակալություն…
Առաջին անգամը չէր: Գալուստը գիտեր, որ Լիլիթը կատակում է, բայց սիրահարներին հատուկ կրակոտությամբ այնպե¯ս ցանկացավ մեքենա առևանգել, թեկուզ և սպիտակ երկդուռ մեքենա, որոնց ամբողջ ուժով և ի սրտե ատում էր, ու անտարբեր նետել այդ քմահաճ աղջկա ոտքերի տակ...
Գալուստը ՙպաշտոնապես գնաց ճամպրուկը բերելու, բայց քանի որ այդ տաղտկալի ճանապարհորդությունը ոչ մի կերպ չէր կարող համեմատվել դեղատներ այցելելու հետ, որը ուղիղ կերպով առնչվում էր հոր առողջության հետ, որոշեց այցելել մի գեղեցկադեմ անձնավորության, ում արդեն հասցրել էր սիրել: Մանավանդ` պարբերաբար պարտաճանաչ զանգելով` ամեն անգամ բարենպաստ լուրեր էր ստանում հոր առողջության մասին: Հայրը իսպառ մոռացել էր, թե որտեղ է սիրտը և նույնիսկ սիգարետ պահանջելու հանդգնություն էր ունեցել, ինչը, բնականաբար, մերժվել էր:
Գեղեցկադեմ անձնավորությունը, որ նվաճել էր Գալուստի սիրտը, չարաճճի մի աղջնակ էր և Լիլիթ անունն էր կրում: Նույնանուն հեքիաթի հերոսուհու նման նա վաղուց սովորություն էր դարձրել տանջել երիտասարդին, կամակորություններ անել նրա ներկայությամբ և այնպիսի քմահաճություններ առաջարկել, որ սիրահարված տղան սիրով կհամաձայներ գնալ այնտեղ, չգիտես` որտեղ, բերել մի բան, չգիտես թե ինչ, քան կատարել այդ քմահաճություններից ամենաանմեղը: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Լիլիթը լրիվ չէր նմանվում հանրահայտ ստեղծագործության հերոսուհուն և եթե առայժմ մերժում էր Գալուստին, մտքով իսկ չէր անցկացնում գայթակղվել օձակերպ Սատանայով կամ մեկ ուրիշ տղամարդով: Իսկ Գալուստը շարունակում էր համառել: Ավելի մեծ փորձ ունեցող ընկերներից մեկը խորհուրդ էր տվել ուշադրություն չդարձնել աղջկա խոսքերին` ինչ էլ ասելու լիներ, և քանի որ այդ խորհուրդը բխում էր իր շահերից, անշեղորեն հետևում էր դրան: Մեկ այլ ընկեր խորհուրդ էր տվել հաճախակի ծաղիկներ նվիրել: Սա նույնպես Գալուստը չէր անտեսել: Ու չնայած փորձառու ընկերը առաջարկել էր նվիրել ցանկացած ծաղիկ, բացի վարդից, որը կարելի կլիներ նվիրել, երբ ընկերը համապատասխան թույլտվություն տար, Գալուստը երկար-բարակ շրջել էր ծաղկանոցների առաջ, հազար ու մի ծաղկատեսակ մանրազննել, բայց ի վերջո, վարդեր էր գնել: Լիլիթին վարդ նվիրելը սովորություն էր դարձրել:
Ծաղկեփունջը Լիլիթի վրա նույն տպավորությունը գործեց, ինչ եռացրած ջուրը` սառցաբեկորի, բայց քանի որ հալեցնող հեղուկը փոքրիկ բաժակով էր, իսկ նրա դեմ ելած տարերքը` հսկա ու, բացի այդ, դիմադրելու տրամադրված, արտաքուստ ոչինչ ի ցույց չդրեց և անցավ իր սիրած գործին:
- Իզուր ժամանակ ես կորցնում, Գալո°ւստ,- չարաճճի պտտելով աչքերն ու գոհունակ ժպիտը թաքցնելով հսկա ծաղկեփնջի ետևում` ասաց աղջիկը,- անցած անգամ ես քեզ ասացի ճշմարտությունը, և դու պարտավոր ես ընդունել, ինչքան էլ դառը լինի:
- Ա սացիր, որ դեռ պիտի ավարտես ինստիտուտը: Իրոք որ դառնոտ ճշմարտություն է, բայց ես պատրաստ եմ անել այնպես, ինչպես դու ես ուզում:
- Ինչպիսի¯ մեծահոգություն: Ես դեռ պետք է շնորհակալությո±ւն հայտնեմ: Իսկ խոսքերն աղավաղելը լավ բան չի: Հանցագործներիդ էլ ե±ս էդպես բռնւմ: Վայ թե առաջինից մինչև վերջինը անմեղ մարդիկ են:
- Ես դեռ մեկ հանցագործ եմ բռնել: Ի դեպ, դրա մասին ամբողջ հանրապետությունն է խոսում: Շուտով շվեյցարական ժամացույց կստանամ և աստիճանի բարձրացում:
- Ցավոք, երեկ հեռուստացույց չեմ նայել,- շինծու ափսոսանք արտահայտող հայացքով պատասխանեց Լիլիթը, ով երեկ ամբողջ օրը հեռուստացույց էր նայել և առնվազն ութ ալիքով լսել հանրահայտ լուրը, որի մասին քիչ առաջ խոսվում էր:
- Բայց դա չի խնդիրը: Չեմ բացառում, որ տաղանդավոր խուզարկու ես և կարող ես մեծ ապագա ունենալ, սակայն…
Գալուստը մտածեց, որ Լիլիթի բացառելն այդ հարցում ոչ մի նշանակություն չէր ունենա, բայց քանի որ խելամիտ տղա էր, չբարձրաձայնեց:
- Էլ ի±նչ` սակայն: Դու իմ կինը կդառնաս ու փառքի մեջ լողացող ամուսին կունենաս: Էլ ի±նչ է քեզ պետք:
- Բանն այն է, որ խուզարկուի մասնագիտություն ընտրած տղամարդիկ ինձ չեն հետաքրքրում: Ես նույնիսկ դետեկտիվ չեմ կարդում և բոլոր մեգրեներն ու իրավաբան մեյսոնները նույնքան արժեն ինձ համար, որքան…
Աղջիկը չկարողացավ համեմատությունն ավարտելու համար հաջող բառ ընտրել, բայց Գալուստը չնեղեց նրան և մտքում նշեց, որ եթե Լիլիթը նույնիսկ իրավաբան Մեյսոնին գիտի, ուրեմն բազմաթիվ դետեկտիվ վեպեր է կարդացել:
- Իսկ ի±նչ մասնագիտություն ընտրած տղամարդիկ են քեզ ավելի գրավում: Գուցե հանցագործնե±րը:
- Ինչո±ւ ոչ: Համենայնդեպս խուզարկուից ավելի լավ է:
- Իսկ նրանցից ո±ւմ ես նախընտրում: Մարդասպանների±ն: Կամ գուցե գրպանահատների±ն:
- Երևակայիր, այս պահին ինձ ավելի հետաքրքրում են մեքենա առևանգողները,- Լիլիթը չարաճճիորեն թարթեց աչքերը ու հմայիչ ժպտաց,- Այ եթե գոնե մեկ մեքենա առևանգես ու ինձ հրավիրես քաղաքու մեկ զբոսնելու, կմոռանամ, որ ասել եմ, թե իրար չենք համապատասխանում, և լրջորեն կմտածեմ քեզ հետ ամուսնանալու մասին: Իսկ հիմա` չա°ո, ծաղիկների համար` շնորհակալություն…
Առաջին անգամը չէր: Գալուստը գիտեր, որ Լիլիթը կատակում է, բայց սիրահարներին հատուկ կրակոտությամբ այնպե¯ս ցանկացավ մեքենա առևանգել, թեկուզ և սպիտակ երկդուռ մեքենա, որոնց ամբողջ ուժով և ի սրտե ատում էր, ու անտարբեր նետել այդ քմահաճ աղջկա ոտքերի տակ...
Ծաղկեփունջը Լիլիթի վրա նույն տպավորությունը գործեց, ինչ եռացրած ջուրը` սառցաբեկորի, բայց քանի որ հալեցնող հեղուկը փոքրիկ բաժակով էր, իսկ նրա դեմ ելած տարերքը` հսկա ու, բացի այդ, դիմադրելու տրամադրված, արտաքուստ ոչինչ ի ցույց չդրեց և անցավ իր սիրած գործին:
:) լավն ա
Mark Pauler
25.09.2011, 02:07
Ես էլ ամենասկզբում նայում եմ գրվածի ծավալին ու կարծում, թե էսքանով ավարտվելու ա...
Էն էլ ոնց հասկանում եմ դեռ լիքը զարգացումներ են լինելու:
Չնայած կոմպով նեղվում եմ երկար բաներ կարդալուց, մանավանդ մաս-մաս, օր օրի ձգվող, բայց նման սկզբի դեպքում արդեն շարունակությանն եմ սպասում:
Սպիտակ երկդուռ մեքենան արգելակեց, բայց այս անգամ առանց բախման գործը գլուխ չեկավ: Փողոցը հատող հետիոտնը` մեզ լավ ծանոթ Գալուստ Գալստյանը համարյա չէր տուժել, բայց մեքենան նրա ձեռքից գցել էր ճամպրուկը, որի պարունակությունը` հիմնականում զանազան թղթեր, փռվել էր մայթին:
Գերմոդայիկ պճնամոլները անհանգստացած դուրս թռան մեքենայից ու օգնեցին, որ տուժողը վեր կենա: Համոզվելով, որ ոչ մի լուրջ բան չի պատահել, նրանք վերգտան նախկին ամբարտավանությունը:
- Հո բանտի ուղեգիր չե±ս, ապուշի մեկը,- ձեռքերը համարյա Գալուստի բերանը մտցնելով` գոռաց առաջինը:
- Գնա վեր ընկի տանը ու դուրս մի արի մինչև մեծանաս, լակո°տ,- բացականչեց մյուսը, որ առնվազն հինգ տարով փոքր կլիներ Գալուստից:
Իսկ Գալուստը չէր պատասխանում, քանի որ մեքենայի հարվածից ավելի շշմել էր նրանից, ինչ տեսել էր ճամպրուկի հարկադիր բացվելուց հետո: Նկար էր դա, որից ժպտում էին միլիցիոների համազգեստով երեք կենսախինդ երիտասարդներ և չնայած տարիների շղարշին, հնարավոր էր ճանաչել նրանց: Հենց դա էր ուսումնասիրում Գալուստը, երբ պճնամոլ երիտասարդները հայհոյանք էին տեղում վրան: Ասենք, նրանք շուտով դադարեցրին գոռում-գոչյունը և զարմանալիորեն բարեհոգի դարձան: Պճնամոլներից մեկն օգնեց, որ Գալուստը հավաքի մայթին թափված թղթերը, իսկ մյուսը հետաքրքրվեց տուժածի առողջությամբ:
- Արի քեզ հիվանդանոց տանենք: Մի ծանոթ բժիշկ ունեմ, աշխարհի վերջն է: Աչքիդ առաջ մարդ է քանդում-հավաքում:
Գալուստը շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ ամեն ինչ կարգին է:
- Թե± մի երկու հարյուր դոլար տամ, որ ինքնուրույն բուժվես,- պճնամոլը գրպանից մի կապ կանաչ փող հանեց և իսկապես դրանցից երկուսն ուզում էր Գալուստին հանձնել:
Գալուստը նորից շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ պետք չէ:
- Տես հա¯, հանկարծ էնպես չլինի` գնաս համապատասխան տեղն ու սկսես դեղձանիկի պես երգել: Գետնի տակից էլ լինի կգտնեմ, ու գիտես, թե ինչ կանեմ:
Գալուստը, որ ցանկանում էր վայրկյան առաջ ազատվել նրանցից, վստահություն ներշնչող խոստումներ տվեց, ու պճնամոլ երիտասարդները մի զույգ ձայնային ազդանշան արձակելով` կորան երթևեկության քաոսի մեջ:
- Լա¯ա¯ա¯վ, հա°յր, հայոց լեզվի ու գրականության վարժապետ,- ֆշշացրեց Գալուստը ու գրպանը դնելով նկարը, որը երկար զննում էր աչքերը չռած, տաքսի գտնելու ակնկալիքով այս ու այն կողմ նայեց:
Գալուստը Ձորաղբյուրի առանձնատուն մտավ ինչպես խոյահարող տիպի կենտրոնական հարձակվողն է ճեղքում մրցակցիգերհագեցած պաշտպանությունը: Ծնողներն այդ պահին թխվածքաբլիթով թեյ էին ըմբոշխում և որդուն տեսնելով անակնկալի եկան: Սակայն մի քանի վայրկյան անց հայրը ամեն ինչ հասկացավ ու խոնարհեց հայացքը:
- Բացել ես ճամպրուկն ու ստուգե±լ իրերը,- հարցրեց հայրը,- եթե այդպես է, ուրեմն շատ իզուր, որովհետև ինքս էի ցանկանում այն բաց անել քեզ առաջ:
- Ճամպրուկը պատահականորեն բացվեց, հայր: Քեզ տեսնելով միլիցիայի սպայի համազգեստով շատ զարմացա: Իսկ էլ ավելի զարմացա, երբ ճանաչեցի մյուս երկուսին, որոնց հետ նկարվել ես: Փաստորեն շարունակել ես ընտանեկան ավանդույթը և ինչ որ պատճառով թողել այն:
- Հենց այդ մասին էի ցանկանում պատմել: Մինչև հիմագաղտնի եմ պահել, որովհետև առիթ չէր եղել մահվան մասին մտածելու: Չեմ ցանկանում, որ ուրիշից լսես: Դու պետք է ամեն ինչ իմանաս քո հոր մասի: Իսկ այն փաստը, որ ճամպրուկը պատահականորեն բացվել է, մեկ անգամ ևս վկայում է, որ ճիշտ որոշում եմ կայացրել:
Գալուստն այլևս չընդիմացավ: Հայրը որոշում էր կայացրել, իսկ հակառակվելը միայն ավելորդ հուզմունք կպատճառեր նրան: Գալուստըգրպանից հանեց նկարը ու մեկնեց հորը: Միլիցիայի նախկին սպան նայեց քիչ հեռու նստած կնոջը և հոգոց հանեց: Հիշողությունները տարան նրան շատ հեռու,գրեթե երեսուն տարի ետ:
Անտանելի շոգ էր սենյակում: Առաստաղի տակ հին եռաթև օդափոխիչը ջանում էր մեղմել բարձր ջերմաստիճանի պատճառած անհարմարությունները, բայց ավելի շատ աղմուկ էր հանում, քան հով անում: Երկու երիտասարդներ ու մի աղջիկ, բոլորն էլ միլիցիոների հագուստով և լեյտենանտի ուսադիրներով, դաժան տապից ծուլացած ու անգործունյա, փլվել էին աթոռներին, յուրաքանչյուրը մի հնամաշ սեղանի դիմաց և, թերթերն ու ամսագրերը հովհար արած, եռանդուն թափահարում էին: Տղաներից մեկը բարձրահասակ էր, նիհար, մեծ ու կեռ քիթ ուներ, որը նշանակալի տարածք էր գրավում դեմքի վրա, արտահայտիչ աչքեր և գոռոզ հայացք` ստուգապես հիմնված այն բանի վրա, որ վերջերս բացահայտել էր մի աննշան ու կանխատեսելի գործ, որն իր կարծիքով հեղաշրջում պետք է առաջացներ մասնագետների շրջանում: Չհագենալով աշխատանքային փառքից, անարդարացիորեն ղեկավարության կողմից չգնահատված` նա հիմա առաջն էր դրել գործի թղթապանակը և ժամանակ առ ժամանակ մեջբերումներ էր անում, որոնց վրա, մեր մեջ ասած, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Հագնված էր անփութորեն և խրտվիլակ էր հիշեցնում` ասես հագուստը եղաններով նետած լինեին վրան:
Հակառակ այս բարձրահասակի` մյուս սպան կլորիկ, վարդագույն թշեր ուներ և աչքի չէր ընկնում հասակով, բայց այդ թերությունը լիովին փոխհատուցում էր լայնության հաշվին: Անթերի կոկիկ էր հագնված, գրպանից հաճախ հանում էր թաշկինակը ու խնամքով սրբում ճակատի քրտինքը: Մեկ այլ թաշկինակ թրջել էր սառը ջրի մեջ ու դրել վզին, որ նոր օսլայած օձիքը պաշտպանի քրտինքից: Փոքր բերան ուներ, մանր աչքեր, որոնք ակնոցի շրջանաձև ապակիների տակից նայում էին բարի ու անտարբեր: Ինչպես և բարձրահասակը, նա էլ քսաներեք-քսանհինգ տարեկանից ավելին չէր լինի, բայց ավելի շատ նման էր դպրոցականի, և թվում էր ուր որ է գրպանից կհանի բուտերբրոդը ու կսկսի ուտել: Իր երկու տարվա քննչական աշխատանքում աչքի էր ընկել նրանով, որ ոչ մի գործ չէր կարողացել բացահայտել, բայց եթե ասենք, որ տխրում էր այդ պատճառով, չարաչար սխալված կլինենք: Իր պետերի հանդիմանություններին նա տալիս էր հնարամիտ ու գրեթե սպառիչ պատասխաններ և միշտ կարողանում էր բացատրել, թե ինչու այս կամ այն գործը, որն այնքան քիչ էր մնում ավարտեր, չկարողացավ բացահայտել: Նրա ամենասիրած զբաղմունքը խաչբառ լուծելն էր: Հիմա էլ գրիչով մրոտում էր վանդակները ու երբեմն օգնության հրավիրում ընկերներին:
Աղջկան փորձենք հակիրճ ներկայացնել: Մեկն էր այն գեղեցկուհիներից, որոնք մագնիսի պես ձգում են, որոնց քայլվածքը տղամարդիկ աչքերով ուղեկցում են ու դեռ շրջվում ու նայում, երբ ուշադրության օբյեկտը բարեհաջող անցել է կողքից: Միջին աղջկանից նա անկասկած գեղեցիկ էր, սակայն, բնականաբար, ավելի մեծ կարծիք ուներ իր ուղիղ ոտքերի, սլացիկ կազմվածքի, սպիտակ մաշկի, խոշոր արտահայտիչ աչքերի, այլ բարեմասնությունների մասին, և այդ պատճառով արժանի մրցակցուհիներ չէր գտնում` ոչ Հայաստանում, ոչ էլ նույնիսկ, օվկիանոսից այն կողմ: Որպես կին նա սենյակում գտնվող տղամարդկանց այնքան էլ չէր հետաքրքրում, և դա հավանաբար այն պատճառով էր, որ ամբողջ օրը նրանց աչքի առաջ էր: Ասենք` նրա զգացմունքներն էլ էին համապատասխան: Եթե իմանար, որ տղաներից մեկը միտքը ծռել է, այնպես անկեղծ կզարմանար և այնքան ուրախ կքրքջար, որ ժամանակի մի ստվար հատված, ուղիղ հավասար սիրտը ջերմացրած տղամարդու կյանքի տևողությանը, կսպաներ այդ միտքը նրա մեջ:
Սենյակում կար և երրորդ երիտասարդը: Երեսունն անց էր և, ի տարբերություն մյուսների, քաղաքացիական հագուստով` ոտքից գլուխ սև: Ինքն էլ թուխ էր և չնայած վրան օծանելիք ցանելու գործում ժլատություն չէր արել ու կարծես խնամքով սանրել էր մազերը, սափրվել` անլվա մարդու տպավորություն էր թողնում: Մեքենայի բանալիները ձեռքին նա դանդաղ հետ ու առաջ էր անում սենյակում ու չնայած անունը Պայքար էր, մյուսների պես չէր պայքարում շոգի դեմ:
- Իզուր չի ասված` երեխային գործի դիր` հետևից գնա,- ժամացույցին նայելով` ասաց Պայքարը, ապա պատին հասնելով` շրջադարձ արեց և զարմանալի վիրտուոզ ելևեջներով սկսեց սուլել ՙՄոտեցա, որ խոսեմ, ծիծաղեց ինձ վրա…՚ հանրահայտ երգի մեղեդին:
- Դու գնայիր,- պատասխանեց սենյակում գտնվող միակ աղջիկը, ում ուսուցողական տոնը ավելի շատ կսազեր ՙսենյակում սուլել չի կարելի՚ դիտողությանը:
- Գժվեցի±ր, Շուշանի°կ,- Պայքարն այնպես բռնկվեց, ասես ինքը վառոդով լի տակառ լիներ ու հենց նոր վառվող լուցկու հետ էր ծանոթացել:- Գա տեսնի էստեղ չեմ, գիտե±ս ինչ կանի: Գլուխս կպոկի… Մեկ ժամ հինգ րոպե: Այդ տղան իսկապե±ս ինստիտուտը երեք տարում է ավարտել: Մի անգամ շեֆին հարցրի, բայց կարծեմ չպատասխանեց:
- Ավարտե¯լ է, ավարտե¯լ, այն էլ` գերազանց,- պատասխանեց լեյտենանտ երիտասարդներից բարձրահասակը:
- Իսկ ես սովորելու հետ գլուխ չունեի,- անկեղծացավ Պայքարը,- վեցերորդ դասարանը մի կերպ ավարտեցի ու պըրծ: Իմ համար վարորդությունից էն կողմ աշխարհ չկա:
- Իսկ ծնողներդ ինչպե±ս վերաբերվեցին դրան,- հարցրեց Շուշանիկը,- իմ կարծիքով` գոնե ութ դասարան պետք է ավարտեիր:
- Ծնողներս քեզ նման էին մտածում, հարգարժան օրիո°րդ: Հայրս ամեն օր ճիպտում էր փափուկ մասերս, բայց դասականներն ավելի հաջողությամբ չէին մտնում ուղեղս: Հատուկ պատժամիջոցներ էր կիրառում, բայց ոչ քիմիական միացություններից էի գլուխ հանում, ոչ էլ հանրահաշիվ-երկրաչափությունից:
- Իսկ ի±նչ պատժամիջոցներ էին, որ մինչև հիմա հիշում ես,- հետաքրքրվեց Շուշանիկը:
- Ասենք` չէր թողնում իր մեքենային մոտ գնամ կամ ֆինանսական կողմին էր խփում: Գիտե±ք քանի անգամ է ձեռիցս առել քեռուս նվիրած ռուբլանոցը: Ասում էր` մինչև չորսի աղյուսակը անգիր չանես, հետ չես ստանա: Իսկ քեռիս կարգին մարդ էր` ուրախ-զվարթ, ուտող-խմող...
Բոլորը միահամուռ քրքջացին, բայց Պայքարը բոլորովին չվիրավորվեց:
- Իմը վարորդությունն է, պարծենալու բան չունեմ, բայց իմ պես վարորդ դժվար կճարվի: Դեռ տասը տարեկանից հորս գրպանից գողանում էի մեքենայի բանալիները ու բակում հետուառաջ անում: Մի անգամ խփեցի հարևանի ավտոտնակին, ու բավական անհարմար պատմություն ստացվեց…
- Պետություն Աֆրիկայում, երեք տառ,- լսվեց հաստլիկի ձայնը, որ մինչ այդ լուռ էր:- Չիլի,- մի փոքր մտածելուց հետո ինքն իրեն պատասխանեց նա ու շարունակեց մրոտել խաչբառի վանդակները:
Պայքարը, որ մինչ այդ համբերությամբ տանում էր բոլոր ծաղրանքները, հավասարակշռությունը կորցրեց:
- Լսի°, Կարախանյա°ն, չորսի աղյուսակի վրա հռհռացող բարեկա°մ, մինչև չորսը հաշվել գիտե±ս, թե± դպրոցական նոր ծրագրով մինչև երեքն է: Զատիկյա°ն, գոնե դու մի բան ասա:
Հաստլիկը, որին դիմել էին Կարախանյան ազգանունով, անտարբեր թոթվեց ուսերը, մի անգամ էլ թաշկինակով սրբեց ճակատի թրտինքը ու շարունակեց աշխուժորեն բանել գրիչով:
- Իսկ որ Չիլին Աֆրիկա տեղափոխեց, դեմ չե±ս,- ցանկանալով Կարախանյանի նրբերանգի վրա խելոք երևալ` պատասխանեց բարձրահասակ սպան, ըստ Պայքարի դիմելու` Զատիկյանը:
- Ինչ տարբերություն` որտեղ է: Մեկ է` իմ մեքենայով չեմ հասնի:
- Իսկ գուցե կասե±ք որն է աֆրիկյան երեքտառանի պետությունը,- հարցրեց Շուշանիկը և պայուսակից հանելով հայելին` մանրազննեց դեմքի այն հատվածը, որն անսպասելի կասկած էր առաջացրել նրա գեղեցիկ գլխում:
- Ի±նձ ինչ թե որն է,- ուսերը թոթվելու հերթը Զատիկյանինն էր:- Պայքարը մեքենայով Չիլի չի հասնի, իսկ ես դժվար թե Աֆրկայում հանցագործություններ հետաքննելուառիթ ունենամ` անկախ այն բանից երե±ք տառ ունի տվյալ պետության անունը, թե±` տասներեք: Իսկ եթե շատ եք ուզում իմանալ, սպասեք Կարենին: Ինքն է հրաշամանուկը, ինքն էլ թող ասի…
Այս խոսքերի վրա ներս ընկավ հևասպառ ու քրտինքի մեջ կորած մի շատ գեղեցիկ պատանի, որը նույնպիսի ուսադիրներ ուներ ինչ որ Զատիկյանը, Կարախանյանը և Շուշանիկը, իսկ ձեռքին` մի տոպրակ:
- Լսի°, դու Խաչատուր Աբովյանի հետ ազգակցական կապեր ունե±ս,- ցանկանալով դիպուկ խոցել և միաժամանակ սրամիտ երևալ` բացականչեց Պայքարը ու որպեսզի համոզվի, թե ինչ տպավորություն գործեց, նայեց Շուշանիկին:- Արարատ լեռն էի±ր բարձրացել:
Պատանին պատասխանելու փոխարեն ժպտաց ու տոպրակից հինգ պաղպաղակ հանեց, որոնք պիտակից դատելով` ՙԲաժակ՚ էին կոչվում, իսկ մանուկների շրջանում ավելի շատ վայելում էին ՙհացով պաղպաղակ՚ անվանումը:
- Սա էլ ուտելու բան չի,- մի քանի անգամ կծել-լպստելով պաղպաղակը ու ծորացած սպիտակ հեղուկը իր սև վերնաշապիկի վրայից ձեռքով սրբելով` ասաց Պայքարը:
Մյուսները պաղպաղակը ճաշակեցին լուռ, որպեսզի վարորդի ճակատագրին չարժանանան: Առաջինը կերավ-վերջացրեց Կարախանյանը ու նույն վայրկյանին ձեռքն առավ խաչբառն ու գրիչը:
- Լսի°, Գալստյա°ն,- բարեհամբույր դիմեց Կարախանյանը պատանուն,- այս մեկը կարծես մի փոքր դժվար է… Ալեքսանդր Վեցերորդ պապի անուն-ազգանունը: Մյուսները համարյա լրիվ գրել եմ:
- Ռոդրիգո Բորջա,- համարյա առանց մտածելու ու կուլ տալով պաղպաղակի վերջին պատառները` պատասխանեց Գալստյանը,- իսպանական հնչողությամբ` դե Բորխա: Ծնվել է 1431 թվականի հունվարի մեկին, Խատիվայում` Վալենսիայի մոտերքը:
- Իսկ Վալենսիան որտե±ղ է,- մեքենաբար հարցրեց Կարախանյանը ու սաստիկ գոհ դեմքով սկսեց մրոտել խաչբառի վանդակները:
- Ես դա գիտեմ, Իսպանիա,- շտապ հայտարարեց Շուշանիկը ու սիրալիր նայեց Գալստյանին:
Կարեն Գալստյանը փոխադարձաբար սիրալիր նայեց աղջկան, բայց ոչ շատ երկար: Պարզվեց` Կարախանյանն էլի մի փոքր դժվար հարցեր ուներ, որոնք չվարանեց տալ: Կարենը դրանց էլ պատասխանեց` դարակից ինչ-որ թղթեր հանելով: Հանկարծ լսվեց Պայքարի պայթուցիկ ձայնը:
- Լսիր, դու հեչ ամոթ չունե±ս,- գոռաց նա Կարախանյանի վրա,- Չիլին Չիլի էլ թողեցի±ր: Դա էլ հարցրու, քանի էստեղ է: Ո±նց ես չորս տառը երեք վանդակում տեղավորել,- չէր հանգստանում վարորդը ու նույնիսկ մի քանի անգամ փորձեց խաչբառի մեջ փնտրել-գտնել ՙՉիլին՚
- Գնա պառկի ավտոյիդ տակ ու տես պակաս-պռատ բաներ չկա±ն,- անվրդով պատասխանեց Կարախանյանը,- դու էլ արգելակի հինգ կալանդներն էիր չորսի փոխարեն տեղավորել մեքենայի դողերին, բայց տեսա±ր խոսակցությունը ոնց իմ վրա առա, երբ որ մայորը կարծես նկատել էր աճպարարություններդ, ու դու էլ ոչ թե բարկությունից կարմրել էիր, ոնց որ հիմա, այլ` վախից սպիտակել:
- Դրանցից մեկը անորակ էր` ստիպված էի դեն շպրտել,- արդարացավ Պայքարը, բայց այլևս չխոսեց Չիլիի մասին ու սկսեց սուլել մի երգ, որի մեղեդու և անվանման մասին դժվարանում ենք տեղեկություններ հաղորդել:
- Իսկ ՙԱվլեմ, թափեմ փոշին՚ կարող ե±ս սուլել,- հեգնանքով հարցրեց Շուշանիկը, ով ոչ մի կերպ չէր կարողանում վերջ տալ Պայքարի` սենյակում սուլելու սովորությանը:
- Բանակում մի ադրբեջանցի ընկեր ունեի,- երանելի հայացքով ասաց Պայքարը, ով որպես հաճոյախոսություն էր ընդունել Շուշանիկի դիտողությունը,- ասում էր` Պայքա°ր, սուլիր լսեմ:
- Իսկ բանակային կյանքից կարո±ղ ես որևէ հետաքրքիր բան պատմել,- հարցրեց Զատիկյանը, ում խոսքերի մեջ միայն ծաղր կար, քանզի բոլորը մինչև կոկորդը կուշտ էին Պայքարի բանակային պատմություններից: Սակայն սևազգեստ վարորդը սա էլ լուրջ ընդունեց և գրպանից հանելով սիգարետի տուփը` հյուրասիրեց Զատիկյանին ու Կարախանյանին, մեկն էլ իր համար վառեց:
- Բանակում սև ֆիլտր էի ծխում ու լաքած կոշիկներ հագնում,- հպարտ-հպարտ ասաց նա,- իսկ դու չե±ս փորձել ծխել, Գալստյան: Հավանաբար հայրդ արգելում է: Բայց եթե բանակ ծառայած լինեիր` դու էլ կծխեիր…
Մի քանի վայրկյան անց սկսվեց Պայքարի բանակային պատմությունը, որ հետևյալ տեսքն ուներ:
- Գիտեք որ զորամասի հրամանատարի անձնական վարորդն էի: Կարգին մարդ էր ուտող – խմող, բայց երևի ավելի շատ` խմող: Մաքուր սպիրտ էր խմում անաստվածը ու հացից հոտ քաշում: Մի անգամ ինձ էլ հյուրասիրեց, քիչ մնաց խեղդվեմ: Փոխգնդապետ էր ու վարչությունում շատ հարգված մարդ: Խմիչքի նորման երեք օրում չորս լիտր սպիրտ էր, բայց մի անգամ երկու լիտրը մի քանի ժամում էր ոչնչացրել ու հարբել էր: Գիշերվա կեսին ինձ քնից հանեց, քշել տվեց մի հետաքրքիր տեղ ու խստիվ հրամայեց սպասել` մինչև կվերադառնա:- Պայքարն այնպես խորամանկ կկոցեց աչքերը, ասես Կազանովայի ծառան էր, ով իր տիրոջ հանրահայտ սիրավեպերի մասին պատմում էր ականատեսի վստահությամբ:- Ամբողջ գիշեր սպասեցի. չկա ու չկա: Այդպես ստիպված եղա սպասել չորս օր:
- Ուրիշ վարո±րդ էր ճարել,- հարցրեց Զատիկյանը:
- Կճարեր, բա չէր ճարի,- հեգնեց Պայքարը` այդպես էլ չճշտելով, թե ինչ դժվար բան կար ուրիշ վարորդ ճարելու մեջ, փոխարենը մատնանշելով Զատիկյանի անգիտությունը զինվորի առօրյայի մասին:- Երևի չգիտեք, թե ինչ է նշանակում, երբ զինվորը բացակայում է զորամասից: Ռազմական ատյան… Առավոտյան արթնացել էր իր տաքուկ անկողնում ու քանի որ չէր հիշել, թե ինչով է եկել սիրուհու մոտ, տաքսի էր վերցրել և` ուղիղ զորամաս: Իսկ զորամասում սկսել էր ինձ ման գալ ու չգտնելով` տագնապ էր բարձրացրել: Ու այդպես` չորս օր:
- Իսկ քեզ ո±նց գտան,- հարցրեց Գալստյանը, ի տարբերության իր ընկերների` առանց ծաղրի:
- Էլ ո±նց պիտի գտնեին,- լրջորեն զարմացավ Պայքարը, կարծես իրեն հայտնաբերելու միայն մի ձև կար:- Չորս օր անց նորից որոշել էր սիրուհու մոտ գնալ ու շատ էր զարմաց իր մեքենան նրա տան մոտ տեսնելով:
- Լավ, Պայքա°ր, ասենք թե հավատում ենք քեզ,- ասաց Կարախանյանը,- այդ չորս օրում ինչո±վ էիր սնվում:
- Քսանհինգ ռուբլի թողել էր մոտս: Ուտող-խմող մարդ էր, չնայած` ավելի շատ խմող…
Լիոն ջան, չհասկացա, թե որ մասն էիր ասում էդ որն էր:
Ճիշտ ես նկատել, մտահաղացման հեղինակի անուն ազգանունն է, որը որպես երախտագիտություն ընտրել եմ… Ճիշտ է, սյուժեն, որ կազմել էր, մոտ 80 տոկոսով փոփոխության է ենթարկվել, բայց միևնույն է, դա չի նվաստացնում նրա դերը այս վիպակի ստեղծման մեջ:
Ինչ վերաբերվում է քննիչի կերպարին, ապա իմ կարծիքով դետեկտիվների բոլոր հերոս խուզարկուներն էլ իդեալականացված են և ընդհանուր բան չունեն իսկական քննիչների հետ: Ինչևէ, շատ բան կպարզվի պատմության ընթացքում:
Շարունակությունը շուտով...
Ճաշակի հարց է: Ես նկատի ունեի "հարդաջրում" տերմինը ;)
Ճաշակի հարց է: Ես նկատի ունեի "հարդաջրում" տերմինը ;)
Իսկ հարդաջուրը ինչով է վատ:
Ասում եմ... էդ որնա, ժելեն? :D
Ասում եմ... էդ որնա, ժելեն? :D
Տուալետնի վոդա, ապեր :P
Ահա թե ինչ... դե միանգամից, հայերեն ասեիր, էլի ;) Սաղ կարդացի, շատ հետաքրքրված եմ, սիրում եմ պատմություններ "պահարաններում եղած կմախքներ"-ի մասին: Հետաքրքիր է շարունակությունը...
Տուալետնի վոդա, ապեր :P
Աաաա, փաստորեն հարդարվելու ջուր :hands
Ես էլ մտածում եմ, ա՛յ մարդ, հարդի ջուրն ի՞նչ կապ ունի :)
Ահա այսպիսի զվարճալի, ճղճղան ծիծաղով ու տգեղ հռհռոցներով համեմված ջրիկ մթնոլորտ էր տիրում քննիչների սենյակում, երբ բաց դռնից ներս մտավ մայոր Գալուստ Գալստյանը, այլ կերպ ասած այն մարդը, որից Պայքարը ահ էր կրում, թե կարող է իր գլուխը պոկել:
Մայորը բարձրահասակ էր, թիկնեղ և թխամաշկ: Թավ հոնքեր ուներ, ետ սանրված մազեր, որոնք ճակատի կողմից բավական նոսրացած էին: Աչքերը խորունկ էին և այնպիսի տպավորություն էին թողնում կարծես բազմաթիվ գաղտնիքներ են թաքցնում իրենց մեջ, իսկ հայացքը ծանր էր, մինչև ոսկորները զննող ու միջնաթափանց ծակող: Համազգեստը, որ մաքուր լվացված էր, խնամքով արդուկված և տեղ տեղ մաշված, շքեղությամբ աչքի չէր ընկնում, բայց փոխարենը շատ էր սազում նրան: Ինչպես մի անգամ դիպուկ նկատեց ծանոթներից մեկը` մայորը կարծես համազգեստը հագն էր ծնվել:
- Կարծես բոլորը երջանիկ են մեզ մոտ,- շատ գոհ, որ այսպիսի պահի է բռնացրել իր աշխատակիցներին ասաց մայորը ու մի թռուցիկ հայացքով ըմբռնեց այն ամբողջը, ինչը նկարագրելու համար այսքան ժամանակ վատնեցինք: - Իսկ դա հավանաբար այն բանից է, որ գործերն արել վերջացրել եք, կողոպտիչներին բանտ եք ուղարկել, իսկ մարդասպաններին գնդակահարել եք:
Շուշանիկը գունատվեց և զգաստ նստեց տեղը, Կարեն Գալստյանն իրեն հանցագործ զգաց, Զատիկյանը ջանաց նախկին լուրջ տեսքն ընդունել, իսկ Կարախանյանը դարակի մեջ թաքցրեց կիսով չափ լուծված խաչբառը: Ինչ վերաբերում է Պայքարին, ապա նա, կյանք տեսած վարորդը, նման այն շանը, որի տերը բարկացել է տանեցիների վրա, բայց հասկանում է, որ ոտքի տակ ընկնելով ինքն էլ մի աքացի կստանա, զգուշորեն մի կողմ սողոսկեց, որպեսզի մի հարմար պահի դուրս թռչի սենյակից:
- Լևոն Կարախանյան, այդ ինչ թաքցրիր դարակի մեջ: Կարելի± է տեսնել:
Հետաքրքիր կլիներ, եթե Կարախանյանը պատասխաներ` ոչ, չի կարելի: Իսկ հիմա հաստլիկը ոչ դրական, ոչ բացասական պատասխան տվեց և հուզված սկսեց այս ու այն կողմ ցնցել կլորիկ գլուխը: Նկատելով նրա շփոթմունքը մայորը առաջ մեկնեց ձեռքը:
- Հապա մի այստեղ տուր, գնդլիկ:
Կատարելով ևս մեկ երկու անվարժ շարժում Կարախանյանն ի վերջո ստիպված էր հանձնել իր թուլության առարկան: Մայորը մեքենաբար վերցրեց խաչբառների ժողովածուն և ուշադրությամբ նայեց հաստլիկի դեմքին` կարծես իր առաջ մի հանցագործ էր նրա հոգու խորքը թափանցելու միջոցով էր ցանկանում բացահայտել գործի էությունը: Երկու րոպե թերթելով քրքրված էջերը և լուռ ուսումնասիրելով կիսով չափ մրոտված վանդակները, որի ընթացքում Կարախանյանն առնվազն չորս անգամ սրբեց ճակատի քրտինքը, մայորը ետ վերադարձրեց ՙհանցանքի առարկան՚:
- Դու հնարամտության եզակի նմուշ ես, Կարախանյան,- բարեհոգի ասաց նա,- Չգիտեմ առաջին անգամ ով և երբ է հնարել խաչբառը, բայց համոզված եմ, որ մարդկության պատմության մեջ միակ մարդն ես, որ գլխի է ընկել խաչբառ լուծելու ամենահեշտ ձևը: Իսկապես. ինչո±ւ ավելորդ տեղը գլուխ ջարդել ու սրան նրան դիմել ձանձրացուցիչ հարցերով, եթե կարելի է եղած վանդակներին մեկը կամ երկուսն էլ ավելացնել ու գրել առավել մատչելի բառը: Դու իսկական գանձ ես: Քեզ նման քննիչ ունենալով կարելի է անհանգստություն չկրել, որ այսուհետ բաց գործեր կմնան: Մեկի փոխարեն դու ամբողջ երկուսին կնստացնես ամբաստանյալի աթոռին, կհարցաքննես ու կբռնացնես, կմեղադրես ու կբանտարկես, իսկ մեղավոր են նրանք, թե ոչ այնքան էլ կարևոր չէ, քանի որ դու բարձր թռիչքի թռչուն ես, խիստ մասշտաբավոր անձնավորություն, ում համար այսպիսի չնչին մանրուքները նույնիսկ ստորացուցիչ են: Իսկ ես, անմիտս, արդեն մտածում էի ետ կանչել չորս փորձառու քննիչներից գոնե երկուսին, որոնք այնքան ճարպկորեն հաջողացրին միառժամանակ արձակուրդ գնալ… Ի դեպ, ինչ վիճակո±ւմ է հացի խանութի վրա կատարված ավազակային հարձակման գործը, որ երեք օր է արդեն վարում ես: Հուսով եմ հանցագարծների քանակը հարկ եղած քանակից ավելին չէ…
Կարախանյանի ճակատը նորից քրտինքով էր ծածկվել, բայց խեղճ հաստլիկն այնքան էր հուզված, որ մտքով չանցավ թաշկինակով սրբվել: Սկսեց դողդոջյուն և անվարժ քրքրել թղթերը, բայց այդպես էլ ոչ մի բան չգտավ, իսկ մայորը անցավ հաջորդին:
- Սամվել Զատիկյան: Երբ ներս մտա քո ծիծաղը բոլորից բարձր էր հնչում: Անկասկած այն բանից, որ բացահայտել ես մսաթերային խանութի կողոպտման գործը, որն արդեն երկու օր է քո անգութ ձեռքերում է…
- Մայոր, խանութի կողոպտման գործը դեռ հետաքննում եմ, բայց մինչ այդ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել կրպակի գողության մի հետաքրքիր մանրամասնի վրա, որը վերջերս բացահայտել էի…
- Իմ սիրելի Զատիկյան,- ընդհատեց նրան մայորը, - Կրպակի գործը, որտեղից թերթեր ու ամսագրեր էին տարել, որոնք ամիսներ շարունակ շարված էին եղել ցուցափեղկերում, քանի որ ոչ ոք դրանք չէր ցանկացել գնել, սոսկ այն պատճառով է հետաքննման պատվի արժանացել, որ գործ է հարուցվել ու չբացահայտվելու դեպքում բացասական կանդրադառնար ընդհանուր վիճակագրության վրա: Հասկանալի± է:
- Հասկանալի է,- մի կերպ թոթովեց Զատիկյանը, բայց մայորը ուրիշ կողմ էր սևեռել ուշադրությունը:
- Այդ ուր ես գնում, Պայքար,- հանկարծակի շուռ գալով նա դիմեց վարորդին, ով արդեն դռան մոտ էր հասել ու մի քայլի վրա էր փրկարար ազատությունից,- գուցե մեքենան լվանալո±ւ, որի վրա դեռ երեկ մի մատ փոշի կար:
- Շեֆ ջան, քեզ մոտ էի եկել շտապ գործով,- արդարացավ Պայքարը,- արգելակների առջևի ձախ կանդալից ձայն է գալիս, վախենամ թե մաշվել է, փորձանք բերի գլխներիս: Գիտես, դրանք երեք – չորս հազարը մեկ պետք է փոխել: Թե մի երկու հատ քսան լիտրանոց բենզինի չեկ դուրս գրես ծանոթիս մոտ կլուծեմ այդ հարցերը…
- Կստանաս վաղը կեսօրի մոտ: Իսկ հիմա, եթե թանկ ես գնահատում գլուխդ, գնա և լվա մեքենան:
Ճշմարտությունը նրանումն էր, որ կանդալները պետք էր փոխել հինգ հազարը մեկ, բայց Պայքարը, որ անվիճելի հեղինակություն էր այդ բնագավառում, կարողացել էր զգալիորեն կրճատել արգելակման կանդալների առանց այն էլ կարճատև կյանքը և բացի այդ էլ դրանց փոխելու էր ներկայացնում ոչ թե երեք – չորս հազարը մեկ, ինչի վրա մինչ այդ պնդում էր, այլ լավագույն դեպքում երկու հազարը մեկ: Իսկ երբ մեր ասածներին ավելացնում ենք, որ հարգարժան սևազգեստ վարորդը անարդարացի մարդ չէր և մեքենայի մյուս մասերի նկատմամբ էլ էր կիրառում իր թեորեաներն ու աճպարարությունները, պարզ է դառնում, թե ինչպիսի առատությամբ էին բենզինի քսան լիտրանոց կտրոնները հոսում դեպի նրա անհատակ գրպանը: Ինչևէ, Պայքարը ծլկեց ու շատ գոհ էր, որ էժան պրծավ, իսկ մայորը շարունակեց իր տեսչական այցը:
- Օրիորդ Շուշանիկ, կարծեմ այդպես է գրված ձեր անձնագրում, իսկ ազգանունը չեմ նշում, որպեսզի իմ պաշտոնավարությամբ հանկարծ հարված չհասցնեմ, ձեր նրբագեղ էությանը, որն իսկապես սքանչելի է: Ձեզ հանձնարարված էր վերցնել նուրբ բրդյա գործվածքների արտադրամասի, որտեղ գողություն էր կատարվել, մանման բաժնի բոլոր աշխատակցուհիների մատնահետքերը: Հուսով եմ կատարել եք:
Շուշանիկը հուզված ոտքի կանգնեց: Չէր համարձակվում նայել մայորի աչքերի մեջ:
- Ես երկու անգամ զանգեցի, բայց նրանք ասացին, որ այս շաբաթ շատ զբաղված են, պետք է պլանը կատարեն և լավագույն դեպքում կկարողանային եկող շաբաթ, երբ…
- Օրիորդ Շուշանիկ,- ընդհատեց նրան մայորը,- երբ ընդունվում էիք մեզ մոտ մի երկար ճառ արտասանեցիք, որը հավանաբար նախօրոք անգիր էիք արել և, որի բովանդակությունը սեռերի հավասարությունը գովաբանող մի աննման ձեռնարկ էր: Կյանքը ցույց տվեց, որ իրավացի չեք: Ինչո±ւ չդիմեցիք Զատիկյանին կամ Կարախանյանին, երբ զգացիք ձեր անկարողությունը: Չնայած, ավելի տեղին կլիներ ձեզ նախատել, իմ աննման կտրիճներ (Այս ասելով մայորդը դիմեց տղաներին) : Գուցե պետք է տղամարդավարի միջամտեի±ք:
Տղամարդիկ ամոթահար կախեցին գլուխները: Շուշանիկը փորձեց արդարանալ:
- Չեք պատկերացնում, թե ինչ մարդ է…
- Պատկերացնում եմ, պատկերացնում, օրիորդ: Երևակայեք, որ ողջ կյանքս այդպիսի մարդկանց հետ եմ գործ ունեցել: Դե ինչ, տղաներ, վերջապես կօգնե±ք այս նուրբ աղջկան:
Մինչ Սամվել Զատիկյանը երկմտում էր, Լևոն Կարախանյանն առաջ գցեց իրեն: Կարեն Գալստյանը վերջերս էր աշխատանքի ընդունվել և չհանդգնեց նախաձեռնությունը ձեռքը վերցնել:
- Կարելի± է ես զանգեմ: Հենց ձեր ներկայությամբ կարգավորեմ հարցը, որպեսզի համոզվեք, թե ինչի է ընդունակ Լևոն Կարախանյանը, երբ ոչ թե զվարճանքի համար խաչբառ է լուծում, այլ իր աշխատանքով է զբաղված: Չեք նախանձի այն մարդուն, ով թալանել է հացի խանութը…
- Զանգիր, զանգիր,- պատասխանեց մայորը և կիսաձայն ավելացրեց,- միևնույն է, ուրիշ բանի պիտանի չես:
- Ինչ ասացի±ք, մայոր,- հարցրեց Կարախանյանը, ով չէր լսել նախադասության երկրորդ մասը:
- Ասում եմ կարող ես զանգել և ընկերներիդ ի ցույց դնել քո ողջ մասնագիտական իմացությունը:
- Հենց հիմա զանգեմ,- ոգևորված չարախնդաց Կարախանյանը, բայց ու դեռ գործի չանցած նորից հարց տվեց: - Իսկ կարելի± է տպավորությունն ուժեղացնելու նպատակով ձեր անունից խոսել: Թե մի բան այնպես չանեմ կարող եք ատրճանակը դատարկել գլխիս:
- Արա ինչպես ուզում ես,- ձեռքը թափ տվեց մայորը,- միայն տես հա, չափը չանցնես:
- Անհոգ եղեք մայոր,- վստահեցրեց Կարախանյանը և գործի անցավ:
Մեկ րոպե չանցած նա վստահեցնող կերպով աչքով արեց գործընկերներին ու սկսեց հավաքել համարը:
- Մայոր Գալստյանն է խոսափողի մոտ,- աշխատելով նմանակել ձայնը ասաց նա,- Սահակյանին միացրեք… Հարգարժան օրիորդ, երբ ասում եք, որ տնօրենը տեղում չէ, պետք է ուշադրություն դարձնեք, թե ում եք այդպես ասում, այնպես չէ±… Գրողի ծոցը թող գնա արդյունաբերության նախարարը իր բոլոր հրամանների հետ միասին: Հարցրեք ձեր տնօրենին ու նա ձեզ ինչպես հարկն է կբացատրի, որ մայոր Գալուստ Գալստյանի համբերությունն անսպառ չէ… Ախ կփորձեք միացնել, դե ինչ, նույնիսկ ավելորդ է ասել, որ ես դեմ չեմ…- երեսուն վայրկյան դադար:- Բարև ձեզ, արդյո±ք այն Սահակյանի հետ եմ խոսում, ով օրինապահ մարմիններին է դիմել հարյուրհիսուն ռուբլու բրդի գողության կապակցությամբ… Հավանաբար շուկայում ավելին արժե, չեմ վիճում: Իսկ դուք առաջվա պես շահագրգռվա±ծ եք գործի բացահայտմամբ, թե… փաստորեն շահագրգռված եք: Իսկ այդ դեպքում կարելի± է իմանալ, թե ինչու եք խոչընդոտում մատնահետքերի վերցմանը… Պլանն իսկապես պետք է տալ, ես նույնպես այդպես եմ մտածում ու որպեսզի չձախողեմ իմ սեփական պլանը, մտադիր եմ երկու օրով կնքել մանման արտադրամասը… Իհարկե ունեմ այդպիսի թույլտվություն… Փաստորեն կկարողանաք մի բան անել… Ինչո±ւ սպասել վաղվան, եթե քաղաքային տրանսպորտն ամենաշատը կես ժամում կարող է բանվորուհիներին տեղ հասցնել… Շնորհակալ եմ, անչափ սիրալիր եք:
Կարախանյանը վար դրեց հեռախոսը ու համակրելի ժպիտով նայեց մայորին: Վերջինիս հուսադրող հայացքը հիմք հանդիսացավ, որպեսզի հաղթական նայի ավելի երիտասարդ գործընկերներին: Խաչբառի հետ կապված թյուրիմածությունը, որը թվում էր, սասանել էր նրա հեղինակությունը, հարթված էր:
- Իսկ հիմա հավաքիր թղթերդ ու այստեղ արի, Կարախանյան,- բարեհոգի ասաց մայորը,- ինձ թվում է հանցագործին համարյա բռնել ես, ինչպես նախորդ բոլոր անգամները…
- Արդեն բռնված պրծած է,- գտնվելով ոգևորության ալիքի տակ ու չնկատելով ծաղրը պատասխանեց Կարախանյանը ու մի կերպ հավաքելով թղթերը և իր խոսքերի ճշմարտացիության մեջ մեկ անգամ ևս համոզվելու համար հպանցիկ աչք գցելով դրանց վրա ավելացրեց:- Համարյա ավարտված գործ է: Բազմաթիվ վկաներ կան ու հանցագործի ֆոտոռոբոտը պատրաստ է: Հաշված օրեր են մնացել նրան, իսկ գուցե` ժամեր: Տեսեք նկարը…
Մայոր Գալստյանը վերցրեց նկարը ու սկսեց ուշադրությամբ դիտել, իսկ Կարախանյանը շարունակեց:
- Օրը ցերեկով է կատարել հանցագործությունը: Ըստ վկաների ցուցումների բարձրահասակ է և սարսափելի ուժի տեր: Մահու չափ վախեցրել է հաց վաճառող տարեց տիկնոջը, ծեծի է ենթարկել օգնության եկած մի քանի քաղաքացիների, գրպանել է խանութի ողջ կանխիկ դրամը` երեսունութ ռուբլի վաթսուն կոպեկ, վերցրել հաց կտրելու դանակը և անհետացել:
- Լաաավ,- ծոր տվեց մայոր Գալստյանը,- իսկ հիմա դու խոսիր, Զատիկյան:
- Համարյա նույն բանը պետք է կրկնեմ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկու դեպքերում էլ նույն մարդն է գործել: Բարձրահասակ, ուժեղ, օրը ցերեկով ներխուժել է մսամթերքի խանութ, բռունցքի հարվածով նոկաուտի ենթարկել մսավաճառին` ազգությամբ եզդի միջին տարիքի տղամարդուն, գրպանել դրամարկղում գտնվող երկու հարյուր ռուբլին ու մսավաճառի հսկա դանակը: Մի քանի անցորդներ տեսել են այս ու հետագայում վկայություն տվել, բայց դեպքի վայրում վախեցել են միջամտել: Ֆոտոռոբոտները զարմանալիորեն նման են և վկայում են, որ իմ վարկածը ճշմարտությունից հեռու չէ…
Հեռախոսի զանգը ընդհատեց Զատիկյանին և թույլ չտվեց, որպեսզի նա վայելի իր խելացի դատողությունների տպավորության արդյունքը: Շուշանիկը վերցրեց խոսափողը:
- Լսում եմ…սպանություն Մրգաշատ գյուղի առանձնատներից մեկում… գրում եմ հասցեն…
Ամեն ինչ պարզ էր և բացատրությունների կարիք չկար: Մայորը ոտքի կանգնեց:
- Գործը կվարի լեյտենանտ Գալստյանը,- ասաց նա,- հրամայում եմ անմիջապես դեպքի վայր մեկնել:
Զատիկյանն ու Կարախանյանը նախանձով նայեցին իրենց երիտասարդ կոլեգային, բայց շատ կարճ: Ի±նչ կա զարմանալու, եթե գործը հանձնարարվում է մի սպայի, ով մեկ ուրիշ հանցագործության բացահայտմամբ զբաղված չէ: Չիշտ է, նա դեռ առիթ չի ունեցել որևէ գործ հետաքննելու, բայց եթե ղեկավարությունը այդպես է հարմար գտնում… Եվ խոսքը պարգևավճարի մասին էլ չէ, որպեսզի ընդվզման առիթ հանդիսանա արյունակցական սերտ կապը: Դե ինչ, Զատիկյանն ու Կարախանյանը հաջողություն մաղթեցին իրենց կրտսեր գործընկերոջը, ում երջանկությունից խանդավառված հայացքը մեծ հաշվով հասկանալի էր նրանց, բայց միայն այն մարդու տեսանկյունից, ով կյանքում առաջին անգամ ջունգլի է մտել և անտեսելով անհաղթահարելի դժվարություններն ու մահացու վտանգներն, հրճվում է թութակի երփներանգ գույներով:
Էս Զատիկյանն ու Կարախանյանը չեն, որ հիմա մեր երիտասարդ Գալուստի շեֆերն են դարձել??
Mark Pauler
25.09.2011, 22:42
ԱհաÉÉÉÉÉ
Malxas ջան, ոնց որ ամեն ինչ հասկանալի էր, բայց էս ինչ "ԱհաÉÉÉÉÉ" ա?
Մենակ չասես, որ սկզբից մի հատ էլ սաղ պիտի կարդամ, որ դա հասկանամ :))
Mark Pauler
25.09.2011, 22:46
Մի բան էլ` էս շեշտերի ու հարցականների փոխարեն ինչի՞ ա սիմվոլներ դրվում:
Է՛ս էլ շե՛շտը:
Էս Զատիկյանն ու Կարախանյանը չեն, որ հիմա մեր երիտասարդ Գալուստի շեֆերն են դարձել??
Զարմանալի չէ, որ նկատեցիր: Այնքան ես ժամանակի մեջ հետ ու առաջ արել, որ ... :D
Malxas ջան, ոնց որ ամեն ինչ հասկանալի էր, բայց էս ինչ "ԱհաÉÉÉÉÉ" ա?
Մենակ չասես, որ սկզբից մի հատ էլ սաղ պիտի կարդամ, որ դա հասկանամ :))
Մի բան էլ` էս շեշտերի ու հարցականների փոխարեն ինչի՞ ա սիմվոլներ դրվում:
Է՛ս էլ շե՛շտը:
Մի գրառումը երկու անգամ էի կատարել, ստիպված էի դիմել այդ ոչ լավագույն աճպարարությանը: :oy
Երկրորդ թերությունը պարզապես կարելի է վերագրել իմ տգիտությանը: Չեմ կարողանում մի քանի նշանները նորմալ կոնվերտացիա անել: :(
Mark Pauler
25.09.2011, 23:04
Մի գրառումը երկու անգամ էի կատարել, ստիպված էի դիմել այդ ոչ լավագույն աճպարարությանը: :oy
Երկրորդ թերությունը պարզապես կարելի է վերագրել իմ տգիտությանը: Չեմ կարողանում մի քանի նշանները նորմալ կոնվերտացիա անել: :(
լավ էլ ֆոկուս էր - մտքերի մեջ քցեց :))
Իսկ ինչ վերաբերվում ա հարցականներին ու շեշտերին ասեմ` կարաս օգտվես ակումբի հայերեն խմբագրից, էն որ գրած ա "միացնել հայերենը" ու թեկուզ օֆլայն, բայց ակումբում գրես կամ էլ գոնե քոփի-փեստ անելով էտ նշանները դնես: Ուղղակի էնքան գրագետ ես գրում` բոլոր առումներով, որ էտ նշանները ներվերիս վրա ազդում են:
լավ էլ ֆոկուս էր - մտքերի մեջ քցեց :))
Իսկ ինչ վերաբերվում ա հարցականներին ու շեշտերին ասեմ` կարաս օգտվես ակումբի հայերեն խմբագրից, էն որ գրած ա "միացնել հայերենը" ու թեկուզ օֆլայն, բայց ակումբում գրես կամ էլ գոնե քոփի-փեստ անելով էտ նշանները դնես: Ուղղակի էնքան գրագետ ես գրում` բոլոր առումներով, որ էտ նշանները ներվերիս վրա ազդում են:
Շնորհակալություն, որ սովորեցրիր: Մյուս գրառումներում անպայման կուղղեմ: ;)
Հետաքրքիրա գնում: Ապեր, էնդեղ մի հատ կրկնվող պոստ էլ կար: Փորձեցի մաիլով քեզ մի լավ "կոնվերտեր" ուղարկել, չստացվեց: Սպասում ենք շարունակությանը...
Դեպքը կատարվել էր 197… թվականի օգոստոսի վեցին: Սպանվածը քսանչորսամյա Գայանե Չոբանյանն էր, սպիտակամաշկ ու կապուտաչյա մի գեղեցկուհի: Հանցագործը դարանակալել էր մուտքի մոտ ու դուռը բացվելուն պես սարսափելի հարված հասցրել դանակով, որը միջնաթափանց անցել էր խեղճ աղջկա մարմնի միջով: Միանգամից չէր մահացել: Արյունոտ հետքերը վկայում էին, որ փորձել էր բռնել դռան շրջանակից, բայց ուժերը դավաճանել էին, երկու քայլ անելով` գլորվել էր աստիճաններն ի վար ու արյան հսկա լճակ գոյացրել շուրջը:
Հանցագործությանն անկասկած նպաստել էր հարևան առանձնատների կիսակառույց և անբնակ լինելը: Ցերեկները դեռ կարելի էր ինչ-որ մեկին տեսնել, բայց առավոտյան ժամը յոթին, այսինքն մոտավորապես այն ժամին, երբ բժիշկների հավաստմամբ կատարվել էր սպանությունը, հնարավոր չէր մարդ գտնել այնտեղ:
Կարեն Գալստյանը զննեց հանցագործության վայրը և դիակի կողքին սիգարետի ծխուկ հայտնաբերեց: Դա առայժմ միակ բանն էր, որը կարող էր որպես հանցանշան ծառայել: Հետո երիտասարդ քննիչը տուն մտավ ու այնտեղ էլ փորձեց ինչ-որ բան գտնել, բայց` ապարդյուն: Եթե աղջիկը հյուր էր ընդունել, կոնյակ կամ սուրճ խմել, ապա ջանասիրաբար մաքրել էր բոլոր հետքերը: Մաքուր լվացած սպասքը պահարաններում էր: Բարում խմիչքների մեծ տեսականի կար, շշերից շատերը` տարբեր աստիճանի կիսատվածության, բայց թե երբ էին խմել, հնարավոր չէր պարզել: Հատակն ավլած էր. փոշու հատիկ անգամ չէր երևում: Կահույքի փոշին նույնպես փալասով սրբված էր: Մատնահետքեր կային, բայց հայտնի չէր` ումն են: Տունը ուներ նաև երկրորդ մուտք, որը այգու կողմն էր բացվում: Այստեղ ինչ-որ հետքեր կային, որոնք տանում էին այգու խորքը, բայց պարզել, թե ումն էին, հեշտ գործ չէր: Այգին ավարտվում էր ցանկապատով, որից այն կողմ երկրորդական հողապատ ճանապարհ էր: Կարեն Գալստյանը ճանապարհն էլ զննեց, ճամփեզրի առանձնատների բնակիչներին հարցաքննեց, բայց էական ոչինչ չկարողացավ հայտնաբերել: Բնակիչներից միայն մեկը վկայեց, որ առավոտյան կողմ սև գույնի ՙՎոլգա 24՚ մեքենա է անցել, բայց ոչ համարն էր մտապահել, ոչ էլ վստահ կարող էր ասել` արդյո՞ք կանգնած է եղել Գայանե Չոբանյանի տան մոտ: Երիտասարդ քննիչը փորձեց պարզել, թե շա՞տ մարդ է երթևեկում այդ ճանապարհով, ու նրանցից տեղեկություն ստանալ, բայց շուտով համոզվեց, որ դա նման է անապատում փոշեհատիկ փնտրելուն ու հրաժարվեց այդ մտքից: Այսպիսով, մնում էր սիգարետի ծխուկը, մի աննշան բան, որը, դեռ հարց էր, կապ ունի՞ հանցագործության հետ, թե` ոչ:
Շուտով դեպքի վայր եկան աղջկա հարազատները: Լիլիթը տան կրտսեր դուստրն էր, ուներ հայր, մայր և երկու քույր: Խղճալի էր նրանց տեսնել այդ վիճակում: Մայրը երկու անգամ ուշագնաց եղավ, քույրերն այնքան անսփոփ էին, որ հավանաբար կցանկանային սպանվածի տեղը լինել: Հայրը համարյա խելագարվել էր: Կարենի օձիքից բռնելով` նա պահանջեց իր ձեռքը հանձնել այն մարդուն, ով խլեց իր սիրելի աղջկա կյանքը, և մեծ դժվարությամբ հաջողվեց հանգստացնել նրան: Երիտասարդ քննիչը խոստացավ, բայց փոխարենը թույլտվություն խնդրեց զննելու աղջկա անձնական իրերը, որոնք, ասենք, ոչ մի ձևով չօգնեցին լույս սփռել այդ մութ գործի վրա:
- Ահա, նայեք նկարները: Հարվածը հասցվել է ուղիղ կրծքին, սուր, երկար դանակով, և մյուս ծայրը մեջքից դուրս է եկել: Մահը վրա է հասել վայրկյաններ անց: Հարվածի ուժը վկայում է մարդասպանի անսովոր ուժի մասին: Ակամա մտածում ես, որ նույն մարդն է, ով կողոպտել է մսամթերքի և հացի խանութները:
Մայորը նայեց նկարները ու մի քանի վայրկյան մտածելուց հետո ասաց.
- Եթե հանցագործը նույն մարդն է` անկասկած այլմոլորակային է կամ հեռավոր դարերից մեզ մոտ է ուղարկվել ժամանակի մեքենայով:
- Իսկապես,- համաձայնեց Զատիկյանը,- հուսահատ համարձակությունը, որով նա կատարել է կողոպուտը, ցույց է տալիս, որ փող ընդհանրապես չի ունեցել: Ու նախապես էլ այնպիսի խանութների վրա է հարձակվել, որտեղից կարող էր դանակ վերցնել` երկար և սուր:
- Հանցագործության շարժառիթն է պետք գտնել, շարժառի¯թը,- խելացի մարդու տեսքով ասաց Կարախանյանը,- Պետք է իմանալ, թե ում էր ձեռնտու աղջկա մահը:
- Գուցե սիրած տղա է ունեցել, որը բանակ է գնացել,- ենթադրություն արեց Շուշանիկը,- իսկ վերադառնալով` տեսել է, որ իր սրտի տիրակալը ժամանակը զուր չի անցկացրել, ու որոշել է վրեժ լուծել:
- Քո ուշքն ու միտքն էլ դա է,- արհամարհանքով ընդհատեց Զատիկյանը,- վերջին քսան տարում Հայաստանում նման հանցագործություն չի կատարվել: Կամ տղաներն են անհիշաչար, կամ աղջիկները` հավատարիմ:
- Սիգարետի ծխուկն ուղարկվել է լաբորատորիա,- շարունակեց Կարեն Գալստյանը,- թքի անալիզով հնարավոր կլինի պարզել, թե ով է ծխել: Մատնահետքեր էլ կան: Բայց գտնել այդ մարդուն մի քաղաքում, որտեղ մեկ միլիոն մարդ է ապրում…
- Իսկ դու որտե՞ղ կփնտրեիր նրան,- հարցրեց մայոր Գալստյանը:
- Եթե ենթադրվում է, որ սպանությունը կատարել է բարձրահասակ և անսովոր ուժի տեր տղամարդը, ով երկու խանութ է կողոպտել, ու մինչ այդ եղել այնպիսի վայրում, որտեղից դուրս գալիս կոպեկ իսկ չի ունեցել մոտը, ապա շատ ապահով կլիներ թաքնվել Երևանի մարդաշատ այգիներում:
- Քո ուղեղը ինչ-որ չափով աշխատում է,- պատասխանեց մայոր Գալստյանը, ով, ենթադրելով Զատիկյան – Կարախանյան զույգի նախանձով լի հայացքներից, մեծ հաճոյախոսություն էր արել:- Բայց ես հարցում եմ կատարել բոլոր բանտերին: Ոչ մի մարդ չի փախել այնտեղից, ինչը կարելի էր և ենթադրել…
- Ներողություն եմ խնդրում, ես դեռ չեմ ավարտել…
Սա մեծ հանդգնություն էր, բայց ուշադիր նայելով մայորի անթափանց դեմքին կարելի էր տեսնել, որ նա դժվարությամբ է թաքցնում գոհունակությունը:
- Բանը սիգարետի ծխուկը չէ,- շարունակեց լեյտենանտ Գալստյանը:- Մինչև անպետք մնացորդ դառնալը և սպանվածի կողքին ընկնելը, այն հարմարավետ տեղավորված է եղել ՙԱխթամարի՚ գեղեցիկ տուփի մեջ:
- Այսինքն,- պակաս թաքցնելով գոհունակությունը` գլխով արեց մայորը:
- ՙԱխթամարը՚ ոչ մի խանութում կամ կրպակում ազատ չի վաճառվում: Կարելի է ձեռք բերել միայն ծանոթությամբ կամ ավել գումար վճարելով` մի քանի առևտրային կետերում, որոնց մասին բոլորը չէ, որ գիտեն: Ես արդեն ստուգել եմ: Գայանեի հայրը նախընտրում է ՙԱրին Բերդը՚ ու նրա ծանոթների մեջ էլ, որոնցից քչերն են Մրգաշատի ամառանոց այցելում, ոչ մի ՙԱխթամար՚ ծխող չի նկատվել: Այսպիսով, մարդասպանը, կամ նա, ով գտնվել է հանցագործության վայրում, հավանաբար հարուստ է և բարձրաշխարհիկ հասարակությանն է պատկանում: Դրա ապացույցն է նաև սև գույնի ՙՎոլգա-24՚ մեքենան, որը նկատվել է երկրորդական հողապատ ճանապարհին համարյա թե սպանության ժամին:
- Բա էլ որտե՞ղ փնտրենք մեր բարձրահասակ անսովոր ուժեղին,- գոչեց Լևոն Կարախանյանը, ով հույս ուներ մյուս հանցագործությունները բացահայտելու արդյունքում իր գործն էլ բացահայտել:
- Որտե¯ղ փնտրի իր բարձրահասակին,- մայոր Գալստյանն այնպիսի զվարճալի ձևով իր խոսքերն ուղղեց լեյտենանտ Գալստյանին, որ Շուշանիկը անզուսպ փռթկացրեց, իսկ Սամվել Զատիկյանը դժվարությամբ զսպեց ժպիտը:
- Ուզում էի Սունդուկյանի թատրոնի այգի գնալ, որտեղ ֆուտբոլասերներն են հավաքվում, բայց սիգարետի ծխուկն ինձ պարտադրում է այլ մարդու փնտրել:
- Հիմա ի՞նչ անենք,- մոլորված հարցրեց Սամվել Զատիկյանը,- գնանք այգի ու ձերբակալենք բոլոր բարձրահասակ և ուժեղ տղամարդկա՞նց:
- Ձեր գործը թերևս ինքն իրեն էլ լուծվի,- պատասխանեց մայոր Գալստյանը,- իսկ ահա լեյտենանտ Գալստյանը ստիպված կլինի կարգին չարչարվել…
Հեռախոսը զնգաց: Շուշանիկը պատասխանեց ու լսափողը դնելով` ասաց.
- Երեկ երեկոյան տասնութ տարեկան մի պատանի է փախել հիվանդանոցից. Բարձրահասակ և արտասովոր ֆիզիկական ուժի տեր: Տառապում է ապուշությամբ և կարող է վտանգավոր լինել:
Լռություն տիրեց: Բոլորը նույն բանն էին մտածում. ահա և գտնվեց հանցագործը:
- Տեսնում ե՞ք դրանց,- գլուխն օրորեց մայորը,- երեք օր է հիվանդն ազատության մեջ է, իսկ նրանք նոր են բարեհաճում իրավապահ մարմիններին տեղյակ պահել: Ու դեռ ստում են, թե երեկ երեկոյան է փախել:
- Լրիվ կորցրել են իրենց,- իսկույն իր ղեկավարի նվագի տակ մտավ Լևոն Կարախանյանը,- դրանց ուշքն ու միտքը փողն է: Պետք է մի լավ թափ տալ էդ սպիտակ խալաթավորներին:
Հաստլիկ լեյտենանտի դեմքը հանկարծ պայծառացավ:
- Մայոր,- արդեն մեկ անգամ վստահությունն արդարացրած մարդու ձայնով ասաց նա,- թույլ կտա՞ք այս անգամ էլ ձեր ձայնով ու ձեր անունից խոսել: Թե մի բան այնպես չանեմ` ատրճանակը հո մոտներդ է:
Խնդրանքն այս անգամ էլ բավարարվեց, բայց պակաս պատրաստակամությամբ: Կարախանյանից բացի բոլորը նկատեցին այդ: Սակայն արկածին մասնակցելն անչափ գրավիչ էր: Լևոն Կարախանյանը ձեռքն առավ լսափողը, դեմքն ինչքան կարող էր լրջացրեց ու չարացրեց, մեներգիչի պես հազաց և փորձարկեց ձայնը ու չնայած, ի վերջո, խեղկատակի ծիծաղաշարժ դեմք ուներ, բայց միառժամանակ բավական նմանվում էր սարսափազդու Գալուստ Գալստյանին:
- Մայոր Գալստյանն է խոսում,- դերի մեջ մտավ հանրահայտ խաչբառասերը: Բոլորի հետաքրքրությամբ սրեցին ականջները: Շուշանիկը վերցրեց զուգահեռ լսափողը ու դրեց ականջին:- Հասկանում եմ, որ արդեն կատարել եք ձեր քաղաքացիական պարտքը, Նապոլեոն Արչիբալդովիչ, կարծեմ այդպես եք հորջորջվում, և հուսով եմ այն հանրահայտ վիրաբույժը չեք, որը մեծ գումարներ էր ստանում հիվանդների հարազատներից, որպեսզի հանկարծ վիրահատություն չկատարի…
Զատիկյանն այնպես թափով վեր կացավ տեղից ու բերանը բռնած դեպի պատը թռավ, որ շրխկոցով գետին տապալեց աթոռը: Շուշանիկը թաշկինակով փակեց լսափողի անցքերը, որպեսզի հիվանդանոցի գլխավոր բժիշկը չլսի իր չափազանց արագացած շնչառությունը: Կարեն Գալստյանը ծիծաղեց գեղեցիկ ու զուսպ: Ինչ վերաբերում է մայոր Գալուստ Գալստյանին, ապա նա բարեհաճեց ժպտալ` երկրորդ անգամ նախորդ վեց ամսվա մեջ: Իսկ Լևոն Կարախանյանն առանց ուշադրություն դարձնելու գործընկերներին շարունակեց:
- … Անչափ ուրախ եմ, որ այդ վիրաբույժը չեք և երջանիկ եմ լսել, որ նույնիսկ վիրահատություն կատարելու դեպքում դրամ չեք վերցնում հիվանդների հարազատներից… Իսկ գուցե հենց հիվանդների՞ց: Ասենք, անզգայացնելուց անմիջապես առաջ կամ, ինչու չէ, նույնիսկ շատ ավելի լավ է` անզգայացումից հետո, երբ հիվանդն արդեն չի պատկերացնում, թե ինչ է կատարվում շուրջը և առավելագույնս զիջող է… Շատ սրամիտ է ձեր կողմից ինձ սովորական միլիցոներ անվանել, ում գլխի մեջ խիստ կասկածելի է ուղեղի առկայությունը, սակայն հավատացնում եմ` այնպիսի վիճակում չեք, որ կարողանաք ձեզ այդպիսի կատակներ թույլ տալ… Իհարկե, ժամանակը թանկ բան է, այն մեր կյանքն է, ինչպես ասում է Լառոշֆուկոն… Մի անհանգստացեք, հիվանդը վիրահատական սեղանից ոչ մի տեղ չի փախչի, հետևաբար ոչ մի հանցագործություն չի կատարի, ինչպես այն մեկը, տասնութամյա աժդահան, որ արդեն երկու կամ երեք անգամ աչքի է ընկել… Ինչպես է հասցրել այդ մի քանի ժամո՞ւմ… Չափազանց մեծ կարծիք ունեք ձեր նախկին հիվանդի մասին, քանզի նա երեք լրիվ օր ժամանակ է ունեցել կատարելու իր քաջագործությունները, օրը մեկ հանցագործություն, այնքան էլ շատ չէ, այնպես չէ՞: Ի դեպ, ձեր բոլո՞ր հիվանդներն են այդպես աշխույժ… Արդեն ապացուցված է, որ ուղիղ երեք օր առաջ է փախել… Ոչ միայն կարող է պատահել, այլ պատահել է: Երկու օրից նա մեր ձեռքում կլինի… Չե՞ք գտնում, որ պետք է ավելի տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում ձեր հիվանդանոցում: Երբ ավարտեք վիրահատությունը խորհուրդ կտամ շրջել պալատներում և հաշվել հիվանդներին: Հուսով եմ` մաթեմատիկական տարրական գիտելիքների տիրապետում եք և գուցե շրջայցի արդյունքում ևս առիթներ ունենաք կատարելու ձեր քաղաքացիական պարտքը… Ինչ եմ մտադիր անելո՞ւ: Գիտեք, չէի ցանկանա ձեր տրամադրությունը փչացնել վիրահատությունից անմիջապես առաջ… Խնդրում եմ մանրամասն տեղեկություններ պատրաստեք նրա մասին: Մեր մարդը մեկ ժամից ձեզ մոտ կլինի…
Երբ լեյտենանտ Կարախանյանը դրեց լսափողը, այնպիսի քրքիջ բարձրացավ, որ հարևան բաժանմունքներից էլ ծիկրակեցին` տեսնելու, թե ինչ է կատարվում հետաքննիչների մոտ: Ընդ որում, ծիծաղում էին բոլորը, բացի հերոսից, ով ուրախանալու փոխարեն հանեց թաշկինակը և հոգնած դեմքից սրբեց քրտինքի կաթիլները:
- Դու ավելի լավ դերասան ես, քան Լյուդովիկոս Տասնմեկերորդը,- սրտանց գոչեց Սամվել Զատիկյանը, ով պատմությունը լավ իմացող մարդու փառքի էր հավակնում:
- Սոսկալի տաղանդավոր ես,- գովեց մայորը,- մնում է հանցագործություններ բացահայտել սովորես:
- Տեսա՞ք, թե ոնց Նապոլեոն Արչիբալդովիչից ՙՆապաստակ արջիպոչովիչ՚ սարքեցի,- ուշքի եկավ Կարախանյանը, ինչպես Քաջ Նազարը վագրի մեջքից իջնելուց հետո:- Ափսոս շուտ դրեց լսափողը, դեռ այնպիսի բաներ էի ասելու… Ոչինչ, հաջորդ անգամ, չնայած դժվար ինձ հետ երկրորդ անգամ խոսելու ցանկություն ունենա…
- Հիմա դու պետք է գնաս քո հանցագործին փնտրելու,- ընդհատեց Գալուստ Գալստյանը, ով հիմնավոր ցանկություն ուներ երկնքից երկիր վերադարձնելու երիտասարդ քննիչին ու, միաժամանակ, լուրջ, աշխատանքային մթնոլորտ վերադարձնելու սենյակ:- Կարծեմ ասացիր, որ երկու օրից կբռնես նրան:
- Ամենաշատը երկու օրից դրան գտնեմ ու ականջներից բռնած բերեմ,- լրջորեն ասաց Կարախանկանը, որ դեռ ոչ մի գործ չէր բացահայտել իր կարճատև քննչական կյանքում:
- Ականջներից բռնելը պարտադիր չէ: Ավելի կարևոր է ստուգել փեշերի տակ, որտեղ կարող է դանակ թաքցրած լինել:
- Մի անհանգստացեք, ես նրա հետ կգնամ,- վստահեցրեց Զատիկյանը և հպարտ բարձրացրեց գլուխը, ինչը բարձր հասակի և կեռ քթի առկայությամբ առնվազն կեսարյան վեհություն հաղորդեց նրան:
Կարախանյանը դեմ չէր Զատիկյանի առաջարկին, նույնիսկ շատ գոհ էր, բայց որևէ կերպ չարտահայտեց իր երախտագիտությունը և անտարբեր ուռացրեց թշերն այն մարդկանց նմանությամբ, որոնց հիսուն ռուբլի փող ես պարտք տալիս ու այնպիսի զգացողություն ապրում, որ ինքդ նույնքան գումար պարտք մնացիր: Այնուամենայնիվ Լևոնը խոսեց:
- Մեր ճանապարհները բաժանվեցին, ախպե՛րս,- դիմեց նա Կարեն Գալստյանին,- ես ու Զատիկյանը գնանք հիվանդանոց, իսկ դու դուրս արի փողոց, կանգնեցրու բոլոր սև ՙՎոլգաները՚ ու ստուգիր, թե մարդիկ ինչ սիգարետ ունեն գրպաններում… Շե՛ֆ, եթե Պայքարը ձեզ պետք չի, թող…
Լևոն Կարախանյանը չհասցրեց ավարտել նախադասությունը: Հեռախոսը հերթական անգամ զնգաց ու չնայած նախորդ զանգերից առանձնապես չէր տարբերվում, այնպիսի տպավորություն թողեց, որ այս անգամ առանձնապես կատաղի է զրնգում: Երբ Շուշանիկը վերցրեց խոսափողը, պարզվեց` Նապոլեոն Արչիբալդովիչն է անհանգստացնում:Ցանկանում էր խոսել մայոր Գալստյանի հետ: Լևոն Կարախանյանը մեծ ցանկություն ուներ այս անգամ էլ նմանակել, բայց մայորը թույլ չտվեց: Քանի որ այս անգամ գլխավոր բժշկի խոսքն առավել նյութեղ էր, ներկայացնենք այն ամբողջությամբ:
Դետեկտիվի սիրահար չեմ, բայց սա կլանեց: Չե՞ք կարող արագ տեղադրել: Ոնց որ հիվանդին կում կում ջուր տալուց լինեք: :D
Նապոլեոն Արչիբալդովիչ. Կրկին անգամ պատիվ ունեմ ողջունել, գնդապետ:
Գալուստ Գալստյան. Ձեր թույլտվությամբ` առայժմ մայոր:
Նապոլեոն Արչիբալդովիչ. Մի՞ թե: Քիչ առաջվա ձեր սնապարծ պահվածքն ինձ ստիպում էր կարծել, որ առնվազն գնդապետ եք: Մինչդեռ ընդամենը ղեկավարն եք չորս–հինգ ուսադրազարդ միլիցիոներիկների, որոնց անձնական որակները, դատելով նրանց պետի նույնպիսի որակներից, մեղմ ասած` ողբալի են… Ասենք` ի՞նչ պետք է սպասել միլիցիոներից, լինի սերժանտ, թե գեներալ: Գլուխը հո նույն վիճակում է:
Գալուստ Գալստյան. Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ ինքներդ ձեզ բժշկապետ եք համարում և այդ մտքին հավանաբար եկել եք ձեր հնչեղ զորավարական անվան պատճառով, որն, ինչ խոսք, պարտավորեցնող է, սակայն մի փոքր ճնշող է մի մարդու համար, ով երբեք զենք չի բռնել ձեռքին և սոսկ բավարարվել է վիրահատական դանակով խազմզելով անպաշտպան հիվանդների մարմինները… Ի դեպ, հուսով եմ վիրահատությունը բարեհաջող անցավ, և դուք այս անգամ հիվանդի որովայնում դանակ կամ մկրատ չմոռացաք:
Նապոլեոն Արչիբալդովիչ. Հա¯, հա¯, հա¯, նախանձեցի՞ք, որ բժշկապետ եմ և հսկա հիվանդանոց եմ ղեկավարում: Տեսնո՞ւմ եք, որ ավելի լավ է վիրաբուժական դանակ ունենալ և իմանալ, թե ինչ պետք է անել դրանով, քան գոտկատեղից ատրճանակ կախել, որից նույնքան օգուտ կա, որքան այն կույրաղիքից, որը քառորդ ժամ հետո պատրաստվում եմ հեռացնել հիվանդի որովայնից… Իսկ քանի որ այդպես աշխուժորեն հետաքրքրվում եք իմ մասնագիտական մանրամասնություններով, ինքս էլ պարտքի տակ չմնամ, որպեսզի անբարեկիրթ մարդու տպավորություն չթողնեմ: Այսպիսով, տերթոդիկյան մեթոդները տալի՞ս են իրենց ցանկալի արդյունքը: Իսկ, հետաքրքիր է, ինքնե՞րդ եք ձաղկում ամբաստանյալներին, թե դրա համար հատուկ անձինք ունեք:
Գալուստ Գալստյան. Շատ շուտով մեր հաստատությունները գործ կունենան միմյանց հետ, հարգելի բժշկապե՛տ, պատվարժան Նապոլեոն Արչիբալդովիչ: Կանեմ հնարավորն ու անհնարինը, որպեսզի քառասունութ ժամով ձերբակալեմ ձեր պաճուճավոր անձը: Վստահ եմ` այդքանը հերիք կլինի բավարարելու ձեր անսպառ հետաքրքրությունը և դույզն իսկ ավելորդ է նշել, որ կաշվից դուրս կգամ, բայց ձեր երևակայական ենթադրությունները իրականություն կդարձնեմ: Հուսով եմ` կդիմանաք կյանքի դաժան փորձությանը և բավականաչափ ողջախոհություն կունենաք չխոստովանելու, որ ինքներդ եք սպանել պրեզիդենտ Քենեդուն, որպեսզի տիրանաք նրա գեղեցկադեմ կնոջը:
Նապոլեոն Արչիբալդովիչ. Իմ մեծագույն երազանքն է, որ մեր հաստատությունները բախվեն կյանքի պղպջացող խաչմերուկում: Սակայն կարելի է իմանալ, թե ինչ հիմքով եք պատրաստվում անել այդ և քառասունութ ժամով ձերբակալել ձեր խոնարհ ծառային: Եթե դժվարություններ ունեք, պատրաստ եմ օգնել: Հենց հիմա կարող եմ դուրս գալ հիվանդանոցից, կոտրել տրիկոտաժի խանութի ապակին և կտորի թոփը ձեռքիս սպասել երանելի ձերբակալությանը:
Գալուստ Գալստյան. Կարճ հիշողություն ունեք, բժի՛շկ… ներողություն եմ խնդրում, բժշկապետ: Արդյո՞ք ինքս պետք է սովորեցնեմ, թե հեղուկի ինչ խառնուրդ է անհրաժեշտ օգտագործել առավոտյան, որպեսզի գոնե հիշեք առօրյա այն իրադարձությունները, որոնք պատասխանատվություն են պարունակում:
Նապոլեոն Արչիբալդովիչ. Հիշողությունս հիանալի է և շաքարաջուր խմելու կարիք չունեմ: Եվ, ի տարբերություն որոշ մարդկանց, հստակ գիտեմ, թե ինչ եմ խոսում:
Գալուստ Գալստյան. Կարճ կապենք, բժի՛շկ, ասացեք, թե ինչու եք զանգել: Ժամանակը մեր կյանքն է…
Նապոլեոն Արչիբալդովիչ. Միայն թե հիմա էլ չասեք, որ դա Լառոշֆուկոն է ասել, իրավապա՛հ:
(Գալուստ Գալստյանը չար հայացք գցեց Լևոն Կարախանյանի վրա):
Գալուստ Գալստյան. Հանգիստ թողնենք Լառոշֆուկոյին: Հավանաբար զանգել եք, որպեսզի կատարեք ձեր քաղաքացիական պարտքը: Ուրեմն աճապարեք, և այդքանով եզրափակվենք:
Նապոլեոն Արչիբալդովիչ. Արդեն ձանձրացա՞ք: Իսկ ես դեռ ցանկանում էի երկար զրուցել: Դե լավ, ես մեծահոգի եմ: Թող լինի այնպես, ինչպես ցանկանում եք: Եթե սրտի հետ կապված խնդիրներ ունեք` խնդրեք քարտուղարուհուն, որ բերի կատվախոտի հաբերը: Այսպիսով, ձեզ հիասթափություն է սպասում: Հիվանդանոցից ոչ մի հիվանդ չի փախել:
Գալուստ Գալստյան. Հապա ինչու եք ահազանգել ու իրար խառնել երկիրն ու երկինքը:
Նապոլեոն Արչիբալդովիչ. Ավելի տպավորիչ կլիներ ասել` դժոխքն ու դրախտը: Սխալմունք է եղել: Հրամայել եմ մեղավորներին պատժել: Ավաղ, դաժան են կյանքի անակնկալները: Բժիշկների մեջ նույնպես դատարկագլուխներ են հանդիպում: Ստուգապես հայտնի է, որ այդ մարդը միաժամանակ տխմար է, ապուշ և հիմար: Եթե ձեզ գրավեցին նրա անձնական հատկանիշները, կարող եմ երաշխավորել ընդունվելու ձեզ մոտ: Կատարյալ միլիցիոներ կլինի: Հանգիստ կարող եք ատրճանակ ու համազգեստ դուրս գրել…
Ավարտելով այս չափից դուրս ձգձգված երկխոսությունը` նշենք. Նապոլեոն Արչիբալդովիչի հետ զրույցից հետո մայոր Գալուստ Գալստյանը մի հաջողված հարված հասցրեց Լևոն Կարախանյանի վզակոթին, որից հետո վերջինս բոլորովին այլ ուղղությամբ գնաց փնտրելու իր հանցագործին:
:) էս ինչ լավն ա, հումորը, ըհը :hands
Ի դեպ, կարծում եմ հիվանդը երեկ երեկոյան այնուամենայնիվ լքել է հիվանդանոցը, իսկ այսօր նույնպես աննկատ վերադարձել է, ինչն էլ ստիպել է բժշկին մտածել, որ երեկ ուղղակի լավ չեն ստուգել:
Իմ սուբյեկտիվ կարծիքով բժշկի ու մայորի հումորախառն խոսակցությունը մի քիչ ձգձգված էր ու արհեստական :oy
Իմ սուբյեկտիվ կարծիքով բժշկի ու մայորի հումորախառն խոսակցությունը մի քիչ ձգձգված էր ու արհեստական :oy
Երևում է Վալտեր Սքոթ չես կարդացել :))
Malxas ջան, հարցը Սքոթը չէ, այլ այն, որ մեր խառնվածքի տիպի մարդիկ իրար այդքան երկար ու այդքան սրամիտ, բայց քաղաքավարի ձևով չէին ծանակի - միանգամից հայհոյանքներին կանցնեին...
Malxas ջան, հարցը Սքոթը չէ, այլ այն, որ մեր խառնվածքի տիպի մարդիկ իրար այդքան երկար ու այդքան սրամիտ, բայց քաղաքավարի ձևով չէին ծանակի - միանգամից հայհոյանքներին կանցնեին...
Ճիշտ ես ասում, բայց իրական կյանքն ու գրականությունը պետք չէ խառնել իրար:
Լռում եմ, քանի որ կրկին, ճաշակի հարց է: Ես միշտ սիրել եմ այն դեպքերը, երբ գրականությունը մաքսիմալ մոտ է կյանքին, բայց բնականաբար այլ ճաշակ էլ կարող է լինել :)
Մայոր Գալստյանն արդեն քառորդ ժամ նա զրուցում էր քառասունվեց տարեկան մի տղամարդու հետ ու չնայած վերջինս բարձրահասակ էր, թիկնեղ, թավաբեղ ու մկանուտ, ճնճղուկի պես կծկվել էր մայորի առաջ:
Նույն ժամանակ քննիչների սենյակում ճնշող լռություն էր տիրում: Լևոն Կարախանյանի աչքը կապտած էր, Սամվել Զատիկյանի շրթունքն` արյունոտված: Շուշանիկը թրջոցը ձեռքին հերթով մոտենում էր նրանց, իսկ նրանք գերտղամարդուն հատուկ շարժուձևերով մերժում էին հոգատար աղջկա քնքշությունները: Ասել է թե, դատարկ բան է: Չնայած արյունոտված շրթունքին` Զատիկյանի տեսքն ավելի էր վեհացել, իսկ Կարախանյանը նմանվում էր մեռնող մարդու, ով կյանքի գնով կատարել է պարտքը հասարակության հանդեպ:
Դուռը բացվեց, և ներս մտավ Կարեն Գալստյանը: Ներս մտավ արագ քայլքով, ժպիտը դեմքին ու ձեռքին պաղպաղակներով լեցուն տոպրակը, սակայն ընկերների տուժված դեմքերին նայելով` լրջացավ:
- Ի±նչ է պատահել,- տոպրակը Շուշանիկին մեկնելով հարցրեց նա:
Սամվել Զատիկյանը չվրդովեց իր հպարտ կեցվածքը ու շարունակեց վեհապանծ լռություն պահպանել, իսկ Լևոն Կարախանյանը, ով անչափ հուզված էր և իր աչքին հասցված հարվածը ամենամեծ չարագործությունն էր համարում մարդկության պատմության մեջ, ավելի մշուշեց մթնոլորտն` արտահայտելով մի միտք, որ կարդացել էր ինչ-որ տեղ:
- Փիլիսոփայությունը տոնում է իր հաղթանակը անցյալի ու ապագայի դառնությունների հանդեպ, սակայն ներկայի դառնությունները տոնում են իրենց հաղթանակը փիլիսոփայության հանդեպ:
- Այդ ի՞նչն է դառնացրել քո ներկան,- զարմացավ Կարենը:
- Հանցագործին են բռնել,- պարզաբանեց Շուշանիկը և թրջոցը մոտեցրեց Լևոնի աչքին:
Միջանցքում սուլոց լսվեց: Քիչ անց հայտնվեց Պայքարը, ով հավանաբար առել էր պաղպաղակի հոտը ու շտապել ստանալու իր բաժինը:
- Թե ժամանակին չհասնեի, էս երկուսից թաց տեղ կթողներ,- ատամներով պաղպաղակի մի մեծ կտոր պոկելով ասաց նա,- Թե ձեր ինչ գործն էր օպերատիվ աշխատանքով զբաղվելը: Նստեք տեղներդ ու սրան նրան հարցաքննեք:
- Քեզ համար ի՞նչ կա, հետևից մոտեցար,- բարկացած ասաց Զատիկյանը:
- Ես ինչ մեղավոր եմ, որ մեջքով էր կանգնած ինձ,- արդարացավ Պայքարը,- դե արի լավություն արա: Պետք է թողնեի մի լավ կոտլետ սարքեր ձեզանից:
- Քեզանից է պետք կոտլետ սարքել,- ընկերներին պաշտպանեց Շուշանիկը:
- Կարե՛ն ջան,- Պայքարն առանց ուշադրություն դարձնելու սկսեց եղելությունը պատմել երիտասարդին,- այս երկուսին թուլաների պես տրորում էր փոշիների մեջ, ու հենց այստեղ հո չհասցրի երիկամներին… Միանգամից գետին փռվեց: Անասունի մեկն էր:
- Իսկ ո՞վ էր հանցագործը,- հետաքրքրվեց Կարենը,- ինչպե՞ս գտաք նրան:
- Այգի էինք գնացել, ֆուտբոլասերների մեջ գտանք: Հիմա մայորը հարցաքննում է,- բացատրեց Սամվելը:
- Լսի՛ր, Գալստյան,- դավադիր շշնջաց Պայքարը,- մայորի առանձնասենյակի դուռը մի փոքր բաց` լսենք ինչ են խոսում:- Կարեն Գալստյանը հապաղեց, բայց վարորդը սիրտ տվեց նրան,- գնա, գնա, մի վախեցիր, քեզ բան չի ասի:
Կարեն Գալստյանը արագ հաշիվները մաքրեց պաղպաղակի հետ ու ոտքերի ծայրերին մոտեցավ դռանը: Բաց անելիս այն մի փոքր ճռռաց, բայց դավադիրները հույս ունեին, որ մայորը չլսեց: Եվս մի քանի վայրկյան, և բոլորը կխմբվեին առանձնասենյակի մուտքի մոտ, բայց զարմանալիորեն դուռը հյուրընկալ բացվեց ու դռների մեջ երևաց մայորի հաղթանդամ կեցվածքը:
- Եթե ցանկանում եք ներկա գտնվել հարցաքննությանը, չեմ առարկի,- ասաց նա մի տոնով, որից չկարողացան եզրակացնել` կատա՞կ է անում, թե՞ լուրջ է խոսում:- Ներս համեցեք:
Երբ բոլորը առանձնասենյակ մտան ու նստոտեցին աթոռների վրա, մայորը սկսեց հարցեր տալ ձերբակալվածին:
- Անուն ազգանուն:
- Ալեքսան Կիրակոսյան:
- Որտեղ եք աշխատում:
- Պարկում վարորդ եմ: Ամուսնացած եմ, ունեմ չորս երեխա, երեք տղա և…
- Որտե՞ղ էիք գտնվում ձերբակալության պահին:
- Այգում, ֆուտբոլասերների մոտ:
- Ինչո՞ւ դիմադրություն ցույց տվիք, երբ ասացին, որ ձերբակալված եք:
- Ի՞նչ իմանայի, որ իրավապահ են: Քաղաքացիական հագուստով էին:
- Արդյո՞ք ձերբակալման պահին պատմում էիք այն մասին, թե ինչպես եք հացի դանակը մտցրել հակառակորդ ֆուտբոլային թիմի համակրի փորը և խառնել:
- Պատմում էի, բայց, երեխաներիս արև, նման բան չի եղել: Դե գիտեք էլի ոնց է լինում…
- Ուզում եք ասել, որ պարզապես գլո՞ւխ էիք գովում:
- Գլուխ էի գովում: Բայց էլ չի կրկնվի: Երեխաներիս արևով եմ երդվում:
- Գրպանում կամ մեքենայի մեջ դանակ պահո՞ւմ եք:
- Ոչ, երբեք չեմ ունեցել, գործի մեջ պետք չի գալիս, երեխաներիս…
- Ինչո՞ւ հարվածեցիք երիտասարդներին, ովքեր ներկայացան որպես իրավապահներ:
- Նրանք որպես իրավապահներ չեն ներկայացել: Երեխաներիս արև, փոշմանել եմ արածներիս համար: Դուք էլ հիմա ինձ ծեծեք, գլխիս վրա ընկույզ կոտրեք, բայց խնդրում եմ թողեք գնամ:
- Ձեր գլխի վրա ընկույզ չենք կոտրի, թեկուզ այն պատճառով, որ ընկույզ չունենք: Իսկ գնալ կարող եք: Կարախանյան, արձակեք ձերբակալվածի ձեռքերը:
- Չեք ծեծելո՞ւ,- զարմացավ Ալեքսան Կիրակոսյանը:
- Ավաղ ժամանակի սղությունը թույլ չի տալիս,- ձեռքերը տարածեց մայորը:
- Չէ, էդպես չի լինի,- տեղը նստեց Ալեքսանը,- էս երեխեքի վրա ձեռք բարձացրի, սրտիս դարդ է եղել…
Տեսնելով մայորի հատող համբերությունը` փորձառու Պայքարը միջամտեց և խղճի խայթ ունեցող վարորդին ուղեկցեց դռան կողմը:
- Անմեղ մարդկանց էստեղ չեն ծեծում,- բացատրեց նա արդեն միջանցքում: - Ուրիշ բան, եթե մարդ սպանած լինեիր:
Երբ վարորդ կոլեգաները անհետացան, մայորը մեկընդմիշտ փակեց այգում կատարվածի ու դրա հետևանքներով առաջացած թեման ու դիմեց Կարեն Գալստյանին:
- Ես կցանկանայի իմանալ, թե ինչքանով է առաջ գնացել սպանության գործը:
- Շարունակում ենք մատնահետքեր վերցնել սպանվածի հարազատներից ու ծանոթներից: Ոչ մեկն առայժմ չի համընկնում: Արդեն պարզվել է, որ սև ՙՎոլգա-24՚ նրանցից ոչ ոք չունի: Ենթադրում եմ, որ սպանության օրն աղջկա սենյակում եղած տղամարդը քառասունն անց է և ամուսնացած: Հավանաբար այդ պատճառով են գաղտնի պահել իրենց հարաբերությունները: Փնտրում ենք սպանության գործիքը, առայժմ` անհաջող: Հանցագործի փախուստի ճանապարհին արյան հետքեր չկան: Դժվար, թե այդ հսկա դանակը հետը տարած լինի, բայց փաստն այն է, որ ոչ մի տեղ չենք գտնում: Ողջ այգին տակնուվրա ենք արել, նույնիսկ մագնիս ենք օգտագործել, բայց դանակը գտնել չի հաջողվել…
Երկար խոսեցին ու քննարկեցին, բայց ոչ մի քայլ չկարողացան մոտենալ մարդասպանին:
- Եթե հայրդ մերժի, Մելա՛նյա, ես քեզ կառևանգեմ,- ասաց Կարեն Գալստյանը գեղեցիկ աղջկան, ով կլիներ ամենաշատը տասնյոթ տարեկան և, ում հետ կողք կողքի քայլում էր այգում, ծառերի սաղարթների տակ:
- Ինչ ես ասում, Կարե՛ն,- վախեցավ աղջիկը,- նման բանի մասին խոսք լինել չի կարող, այսպես, թե այնպես դու պետք է սպասես մինչև ավարտեմ ինստիտուտը:
- Իսկ քանի՞ տարում ես պատրաստվում ավարտել:
- Ինչպես բոլոր նորմալ մարդիկ` հինգ տարում:
- Ահա թե ինչ: Իսկ եթե քեզ ասեմ, որ ես` աննորմալս, չեմ պատրաստվում այդքան երկար սպասել:
- Երբեք մտքովս չէր անցնի քեզ մեղադրել, որ ինստիտուտը երեք տարում ես ավարտել: Իսկ եթե հանուն մեր սիրո հինգ չնչին տարիներ անկարող ես սպասել, ապա խոսքերն ավելորդ են…
- Ես ուղղակի իմաստ չեմ տեսնում դրա մեջ: Արդեն աշխատում եմ և կարող եմ ընտանիք կազմել:
- Ի տարբերություն քեզ, դա անիմաստ չեմ համարում: Նախքան ամուսնական միասնություն կազմելը հարկավոր է ստուգել զգացմունքները: Թե չէ երկու ամսում ծանոթանում են, ամուսնանում, իսկ շատ չանցած բաժանվում…
- Կարող եմ հակառակ օրինակը բերել: Ընկերություն են անում վեցերորդ դասարանից, մի տասնհինգ տարի սիրահարներ լինում, բայց ամուսնության առաջին իսկ տարում քանդվում է այդ միությունը:
- Եթե մեր ամուսնությունը փլվի առաջին իսկ տարում, գոնե ինքներս մեզ չենք մեղադրի, որ հապճեպ որոշման պատճառով է եղել:
- Որպեսզի մեր ամուսնությունը փլվի և այն էլ առաջին տարում, առնվազն պետք է, որ աշխարհը կործանվի:
Այս ասելով` Կարենը ուժով աղջկան իր կողմը քաշեց ու չնայած դիմադրությանը, ամուր համբուրեց նրա շուրթերը:
- Բաց թող, հանկարծ կտեսնեն: Ամուսնությունից առաջ դու իրավունք չունես համբուրել ինձ:
- Գուցե և համաձայնեի այդ հաճելի գործողությունը կատարել դրա լիիրավ իրավունքը ունենալուց հետո, եթե այն հինգ տարի ժամկետով չարտահայտվեր: Հազար ութ հարյուր քսանվեց օր է անում:
- Ավելի լավ է արի քո գործից խոսենք: Ինձ միշտ հետաքրքրել է քննիչների աշխատանքը, իսկ Շերլոկ Հոլմսն իմ ամենասիրած կերպարն է:
- Շերլոկ Հո¯լմս,- հեգնեց Կարենը,- դա մանուկների համար հորինված հերոս է: Ոչ մի մասնագիտական նրբություն չի օգտագործում, իսկ հետքերի օգնությամբ աներևակայելի ճշտությամբ եզրահանգումներ անելը սկզբից մինչև վերջ հիմարություն է:
- Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինքդ ինչպես ես բացահայտելու անցագործությունները: Ե±րբ են քեզ գործ հանձնարարելու:
- Արդեն հանձնարարել են,- կկոցելով աչքերը և պատկառելիության համար փոքր-ինչ ուշացնելով պատասխանը` ասաց Կարեն Գալստյանը:
- Իսկ կարելի՞ է իմանալ` ի՞նչ գործ է: Թե± քեզ պատվիրված է խստորեն գաղտնիություն պահպանել:
- Սպանություն,- գերեզմանային ձայնով ազդարարեց Կարենը:
Մելանյան վախից ճչաց ու կանգ առավ:
- Գիտես, ես հանկարծ մտածեցի, որ աշխատանքդ կարող է վտանգավոր լինել կյանքի համար:
- Մի անհանգստացիր, հարկ եղած դեպքում ես սա մինչև վերջին փամփուշտը հանցագործի գլխի մեջ կդատարկեմ:- Այս ասելով` երիտասարդը մատնացույց արեց գոտկատեղին ամրացված ատրճանակը:
Մելանյան նորից ճչաց ու նորից կանգ առավ:
- Ինչ քաջ ես, Կարե՛ն: Իսկ ես շատ եմ վախենում իսկական ատրճանակից: Նույնիսկ կինո նայելիս եմ վախենում, երբ կրակում են… Իսկ ինչպե±ս կվարվեիր, եթե իմանայիր, թե ով է հանցագործը, բայց հանցանշաններ չունենայիր նրա դեմ:
- Դե, ոնց ասեմ, նայած, թե ինչ հանցագործություն է նա կատարել:
- Ասենք, սպանել է անմեղ մարդու, որ տիրանա նրա հարստությանը:
- Առանց մտածելու ատրճանակի բոլոր փամփուշտները նրա գլխի մեջ կդատարկեի,- անփույթ նետեց Կարեն Գալստյանը և ավելի տպավորիչ լինելու համար պատյանից դուրս քաշել զենքը:
- Դու իսկական հերոս ես: Այնպես երջանիկ եմ, որ հենց քեզ եմ տվել իմ սիրտը… Բայց ինչո՞ւ այդպես լրջացար: Քո կյանքին հավանաբար վտանգ է սպառնում, ու չես ասում այդ մասին: Իմացիր, ուրեմն, եթե քեզ մի բան պատահի…
- Հանգստացիր, սիրելի՛ս,- Կարենը ժպտաց ու ափը դրեց Մելանյայի շուրթերին, որ չշարունակի,- իմ կյանքին ոչինչ չի սպառնում, իսկ լրջացա, որովհետև մեր ողջ կյանքը փիլիսոփայություն է, բայց փիլիսոփայությունը տոնում է իր հաղթանակը անցյալի ու ապագայի դառնությունների հանդեպ, սակայն ներկայի դառնությունները տոնում են իրենց հաղթանակը փիլիսոփայության հանդեպ:
- Այդ ի¯նչ ասացիր, Կարե՛ն: Քո խոսքերի մեջ երաժշտություն ու պոեզիա եմ լսում: Այո, պոեզիա է, և դու այդ ասացիր ինձ համար…
Անցավ մեկ շաբաթ: Կարեն Գալստյանը ոտնահան եղավ` հետաքննելով սպանության գործը, բայց` ապարդյուն: Առավոտ կանուխ նա դեպքի վայր էր գնում էլի ու էլի զննում հանցագործության վայրը, հարցաքննում մարդկանց ու մատնահետքեր վերցնում, վերադառնում հիմնարկ ու ի մի բերում կատարած աշխատանքը: Այնպես էր ընկղմվել գործի մեջ, որ նույնիսկ երեկոներն էր դրա մասին մտածում, իսկ գիշերը` տեսնում երազում: Հաճախ նրան թվում, էր. թե հանցագործն իր կողքին է, և ուր որ է կգտնի նրան, բայց ամեն անգամ դառն հիասթափություն էր ապրում: Մատնահետքերը, որոնք հայտնաբերվել էին աղջկա տանը, ոչ մեկի հետ չէին համընկնում:
Հերթական օրը, երբ երիտասարդ քննիչը դասավորում էր գործի թղթապանակը և փորձում եզրահանգումներ անել, հևասպառ ներս ընկավ Պայքարը և ընթացքից հարցրեց.
- Լսիր, Գալստյան, էն աֆրիկական երկրի անունն ինչ է՞ր: Էն էլի, որ երեք տառ էր: Չիլին: Մեռա քարտեզի վրա ման գալով` չգտա:
Լևոն Կարախանյանը խեթ նայեց վարորդին, բայց որևէ կերպ չարձագանքեց:
- Չադ,- առանց մտածելու պատասխանեց Կարեն Գալստյանը ու նորից ընկղմվեց իր թղթերի մեջ:
- Էդպիսի պետություն էլ կա՞,- զարմացավ Պայքարը,- երևի մի թիքա բան է, թե չէ մի կես ժամ փնտրեցի, հնարավոր չէր, որ չգտնեի: Ընկերուհիս էր խնդրել, նա էլ նույն խաչբառն էր լուծում, ինչ մեր Կարախանյանը:
- Տարածքը մեկ միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար քառակուսի կիլոմետր: Բնակչությունը տասնմեկ միլիոն,- նորից պատասխանեց Կարենը ու նորից այն տպավորությունը ստեղծվեց, որ` առանց մտածելու:
- Էդ ինչքա՞ն է անում,- միլիոն թվից վախեցած հարցրեց Պայքարը,- ավելի լավ է ասա` մեր Հայաստանի չափ կա՞:
- Համարյա քառասուներեք Հայաստանի չափ,- հետևեց նոր պատասխանը:
Պայքարը մի անգամ էլ ուժեղ զարմացավ, բայց մի քանի վայրկյան միայն, որից հետո իր սովորական ինքնավստահ տեսքն առավ:
- Մի ծանոթ աղջիկ կար,- ասաց,- նրա համար էի հարցնում, հիվանդանոցում բուժքույր է:
- Որտեղ ասես ծանոթ աղջիկ ունես,- միջամտեց Շուշանիկը,- թե՞ դա էլ գլուխ գովելու ձև է:
- Գրազ կգամ որ ոչ մի բուժքույր էլ չկա,- քմծիծաղեց Զատիկյանը:
Կարախանյանն արագ միացավ նրան:
- Գրազ գանք,- բարկացավ Պայքարը,- հենց հիմա բոլորով հիվանդանոց գնանք, թե ինձ ճանաչեց ու սուրճ հյուրասիրեց….
- Քսան լիտր բենզինի չեկ,- այս անգամ էլ ծաղրեց Կարախանյանը, և Զատիկյանը աջակցեց նրան ծիծաղով:
- Է¯վրիկա,- ընդհանուր ծիծաղի մեջ հանկարծ բացականչեց Կարեն Գալստյանը,- հիվանդանոց: Ոնց գլխի չէի ընկել, երբ ամեն ինչ պարզից էլ պարզ էր…
- Քեզ ինչ պատահեց, Գալստյա՛ն,- զարմացավ Կարախանյանը:
- Այնպիսի տեսք ունես, կարծես բացահայտել ես սպանությունը,- ավելացրեց Զատիկյանը:
- Պայքա՛ր, հենց հիմա հիվանդանոց տար ինձ,- առանց ուշադրություն դարձնելու ընկերների ասածներին, շարունակեց Կարենը, ով հազվագյուտ ոգևորության մեջ էր:
- Բուժքրոջ մո՞տ,- ճշտեց վարորդը:- Ես էլ կուզի: Համ էլ խաչբառի պատասխանը կասեինք, բայց, դե, գիտես էլի: Մայորը գա տեսնի էստեղ չեմ…
- Գրողի ծոցը բուժքույրը: Ինձ Նապոլեոն Արչիբալդովիչի մոտ տար: Մայորի բարկությունն ինձ վրա եմ վերցնում:
Առաջին անգամն էր, որ Կարենն այդպիսի հաստատակամություն էր հանդես բերում, ինչը նույնիսկ մի փոքր կոպիտ ձևով էր արտահայտվում: Ինչքան չլինի` Գալուստ Գալստյանի որդին է, միառժամանակ մտածեցին բոլորը ու մի քանի վայրկյան զարմացած նայեցին նրան: Առաջինն ուշքի եկավ Շուշանիկը, ով խորհուրդ տվեց նախապես զանգել և նոր այցելել հիվանդանոց: Բժիշկն ակհայտորեն տարօրինակություններ ուներ և ի հավելումն` չէր սիրում իրավապահներին, որոնց մասին բավական ցածր կարծիք ուներ: Բացի այդ, զարգացող իրադարձությունների արդյունքում բավական վատ հարաբերություններ էին հաստատվել բժիշկի և իրավապահների միջև:
- Գուցե դո՞ւ խոսես հետը,- խայթող տոնով Կարախանյանին բզեց Զատիկյանը, բայց նա անտարբեր մնաց գայթակղիչ առաջարկին և նույնիսկ թթված ուռեցրեց շուրթերը:
- Ես կխոսեմ,- բարեհամբույր ասաց Շուշանիկը, սակայն տղամարդիկ բնավ վատ չզգացին գեղեցկուհու անձնազոհ առաջարկից:
Կանայք կարողանում են սիրալիր լինել, երբ ցանկանում են: Շուշանիկի միջամտությունը քիչ չնպաստեց, որպեսզի Նապոլեոն Արչիբալդովիչը մի փոքր կակղի: Դրանից հետո երկխոսություն եղավ նաև գլխավոր բժշկի և Կարեն Գալստյանի միջև, և Հիպոկրատի երդվյալ հետևորդը առնվազն զարմացած մնաց, քանզի մի քանի րոպե տևած խոսակցության ընթացքում, ինչի մասին չվարանեց նույնիսկ հիացած բարձրաձայնել, երիտասարդ հետաքննիչը ոչ լկտիություն ցուցաբերեց, ոչ սպառնաց, ոչ էլ որևէ հիմարագույն միտք արտահայտեց, ինչը տարեց բժիշկը նույնպես անխուսափելի էր համարում:
Նապոլեոն Արչիբալդովիչը վաթսունն անց ալեհեր տղամարդ էր, իր գործի մեջ մի եզակի նմուշ, ով մարդկանց բաժանում էր բժիշկների ու ոչ բժիշկների և երկու դասի վրա էլ զգալի բարկացած էր: Բժիշկներից դժգոհ էր, որովհետև, նրա կարծիքով, բավարար լրջությամբ չէին մոտենում իրենց մասնագիտությանը, ինչն անկասկած մասնագիտությունների մասնագիտությունն էր, իսկ մյուսներին, այսինքն ոչ բժիշկներին, մեղադրում էր բժշկության կարևորությունը չգիտակցելու աններելի մեղքի մեջ:
Նապոլեոն Արչիբալդովիչը բարձրահասակ էր, նիհար ու իր տարիքի համեմատ բավական շարժուն: Ալեխառն մազերը հպարտորեն հետ էր սանրում, իսկ հայացքը չափից ավելի ուշադիր էր, ասես իր շրջապատում թերություններ և հիմարություններ հայտնաբերելու մեծ ցանկություն ուներ: Սկզբում որոշել էր հյուրին առնվազն քառորդ ժամ սպասեցնել ընդունարանում, բայց փոքր-ինչ խորհելուց հետո գտել էր, որ երկու րոպեն լիովին բավարար է:
Երիտասարդ քննիչը բժշկապետի առանձնասենյակ մտավ փոքր-ինչ անվստահ, իր իսկ ենթադրության սարսափելի լինելուց երկյուղած: Մանրահատակի ճռճռոցը, որն ուղեկցում էր նրա յուրաքանչյուր քայլին, երբ անցնում էր կարմրավուն եզրաշերտերով ուղեգորգի վրայով, վերջնականապես շփոթեցրել էր նրան: Չկողմնորոշվեց նույնիսկ` առաջի՞նը ձեռք մեկնել, թե՞ սպասել մինչև բժշկապետը կբարեհաճի:
Նապոլեոն Արչիբալդովիչը հյուրին ընդունեց բարեհոգի և փոքր-ինչ ամբարտավան տեսքով, ձեռքի հետ նշեց, որ իր թոռն էլ մոտավորապես նույն տարիքի է, ու չնայած ապահովության համար տարածություն էր պահպանում, սակայն խորամանկորեն փայլող աչքերը մատնում էին, որ վատ չի տրամադրված հյուրի նկատմամբ:
- Նստեք, երիտասա՛րդ,- մատնացույց անելով երկու թիկնաթոռներից մեկը, որ դրված էր սեղանի առաջ, ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Ընդ որում այդ արեց ոչ թե որպես բարեհամբույր տանտեր, ով ուրախ է Աստծո ուղարկած հյուրի համարն, այլ` փորձառու դերասան, ով բուռն է հավաքել միամիտ հանդիսատեսին և սոսկ տպավորություն գործելու նպատակ է հետապնդում:- Տեսնենք ինչ քամի է ձեզ բերել այստեղ,- փնթփնթաց նա:
Տեղավորվելով թիկնաթոռի ծայրին ու առայժմ չհամարձակվելով հենվել թիկնակին, ինչը ծայրաստիճան լարված լինելու ևս մեկ պերճախոս վկայություն էր, Կարեն Գալստյանը շփոթված շուրջբոլորը նայեց, ձեռքը բերանին տարավ, հազալով մաքրեց կոկորդը և վերջապես խոսեց:
- Իմ այցի նպատակը կարող է փոքր-ինչ զարմանալի թվալ,- ասաց նա,- բայց հավատացնում եմ. որպես քննիչ պարտավոր եմ ստուգել բոլոր տարբերակները:
- Խնդրեմ, խնդրեմ, երիտասա՛րդ, մի քաշվեք, համարձակ կատարեք ձեր աշխատանքը: Սակայն, ներողություն եմ խնդրում, չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է ստիպել ինձ մոտ կատարել ձեր խուզարկուական աշխատանքները: Կարծում եք` հանցագործը հիվանդանոցո՞ւմ է պատսպարվել:
- Գիտե՞ք ինչ,- Կարենը դեռ շփոթված էր,- չէի ցանկանա ավելորդ տեղը վատնել ձեր թանկագին ժամանակը… Մի խոսքով, պետք է հարցաքննեմ ձեր հիվանդներից մեկին ու վերցնեմ նրա մատնահետքերը, իսկ մինչ այդ կխնդրեի տեղեկություններ տրամադրել նրա մասին:
Նապոլեոն Արչիբալդովիչը խեթ նայեց հյուրին:
- Մի՞ թե նկատի ունեք այն դժբախտին, ում մասին կեղծ տագնապ էր եղել, իբր փախել է հիվանդանոցից:
- Հենց նրան: Իսկապես կարծում եմ, որ նա փախել է հիվանդանոցից, մարդ սպանել և նորից վերադարձել:
- Երիտասա՛րդ,- փոքր ինչ հիասթափված, որ այս անգամ էլ իրեն դատարկագլուխ իրավապահ է հանդիպել, ու ներողամիտ, հաշվի առնելով համարյա պատանեկան տարիքը, ծոր տվեց բժիշկը,- ես հարգում եմ ձեր աշխատանքը, բայց չեմ կարող չնշել, որ գերաներևակայելի ենթադրություն եք անում: Դա պարզապես անհնար է:
- Ամեն դեպքում` ես պարտավոր եմ ստուգել:
- Դե ինչ, եթե այդպես համառն եք, ինձ համար բնավ նեղություն չէ,- անտարբեր ուսերը թոթվեց Նապոլեոն Արչիբալդովիչը:- Սկսեմ պատմել նրա մասին… Ասենք, առանձնակի պատմելու բան էլ չկա: Դա իսկապես մի դժբախտ պատանի է, ով տասը տարեկանում ընկել է բարձրահարկ շենքի լուսամուտից ու հրաշքով կենդանի մնացել: Ինքս եմ փրկել նրա կյանքը, որ ամիսներ շարունակ մազից էր կախված: Հենց միայն վիրահատությունը տասնութ ժամ տևեց: Երբեք այդքան լարված չէի վիրահատել: Աշխատանքն ավարտելուց հետո ուղիղ քառասունութ ժամ քնած եմ մնացել, այնպես որ, կոլեգաներս սկսել էին անհանգստանալ իմ կյանքի համար:
- Իսկ ինչո՞ւ էր ընկել լուսամուտից,- հարցրեց հետաքննիչը:
- Դժվար է ասել: Հնարավոր է` լուսնոտության հետևանքով:
- Դատելով նրանից, որ մինչև հիմա հիվանդանոցում է, լիարժեք բուժման մասին խոսք լինել չի՞ կարող:
- Իրավացի եք, երիտասա՛րդ: Ուղեղի վնասվածքն անբուժելի է, և լավագույն դեպքում կարող է խոսք գնալ նրա` հիվանդանոցից դուրս գրվելու մասին: Չնայած` ուղեղը խափանումներով է գործում: Օրվա մի մասը նորմալ մարդ է, բայց երբ անջատվում է…
- Ասել է թե` կարող է արարքներ կատարել, որոնք չի՞ կառավարում:
- Ո՛չ, ո՛չ, ի սեր Աստծու: Պարզապես անշարժանում է ապուշի պես ու ոչնչի չի արձագանքում:
- Նրա մասին ասվել է, որ աներևակայելի ֆիզիկական ուժի տեր է…
- Ոչ միայն: Շատ ավելի ճարպիկ է: Մի անգամ չորրորդ հարկի լուսամուտից իջավ երրորդ: Լեղաճաք էինք եղել, բայց ինքը շատ գոհ էր: Ստիպված էինք կողպած պահել լուսամուտները:
- Իսկ ի՞նչ կարող եք ասել նրա ընտանիքի մասին:
- Մայրը մի քանի ամիս առաջ մահացավ: Խեղճը գազը միացած էր թողել ու խեղդվել: Իսկ մինչ այդ ամեն օր գալիս էր որդուն տեսակցության: Այդ մի տղան ուներ: Ինչ վերաբերում է հորը… Ի դեպ, նա հիմա հիվանդանոցում է և տեսակցում է որդուն: Եթե ուզում եք` կարող եմ ներկայացնել: Շատ հաճելի մարդ է…
Կարեն Գալստյանը չհասցրեց պատասխանել` ուզում է, թե ոչ: Ընդունարանում տարօրինակ աղմուկ բարձրացավ: Լսվեց քարտուղարուհու բարալիկ ձայնը. կարծես փորձում էր արգելել ինչ-որ մեկի մուտքը գլխավոր բժշկի մոտ: Վայրկյաններ անց դուռն աղմուկով բացվեց, ու ներս ընկավ քառասունն անց մի տղամարդ` ծայրաստիճան հուզված, հավասարակշռությունը կորցրած: Հաղթանդամ մարդ էր, ով իր ողջ կեցվածքով ուժ ու պատկառելիություն էր ճառագում ու հավանաբար մինչև հիվանդանոց գալը անթերի արտաքին էր ունեցել: Իսկ հիմա ճանկռված դեմքին արյուն կար: Վերնաշապիկի մի քանի կոճակները պոկված էին, թանկարժեք փողկապն` անխղճորեն տրորված:
- Բժի¯շկ,- խելագար բացականչեց ներս ընկած տղամարդը,- նա ուզում էր սպանել ինձ: Անկասկած կսպաներ, եթե չմիջամտեին: Ինձ` իմ հարազատ որդին, ում անսահման սիրուց այլ բան չեմ տվել:
Տղամարդը հեկեկաց ու Նապոլեոն Արչիբալդովիչի գիրկը նետվեց, իսկ վերջինս արտահայտիչ նայեց Կարեն Գալստյանին` ակնարկելով, որ հենց սա է վերը նշված հիվանդի հայրը:
- Հանգստացեք, Սուրեն Աբրահամովիչ,- մեղմ ձայնով ասաց բժիշկը,- հավանաբար ուղեղի բորբոքում է, և նա չի ճանաչել ձեզ:
Բժիշկն աչքով արեց Կարենին, որպեսզի քանի դեռ չի պարզել ինչ ինչոց է, չհակասի ինքն իրեն, թե անջատված վիճակում հիվանդը վտանգավոր չէ:
- Ոչ, հենց ինձ էր ուզում սպանել,- չհանգստացավ մարդն, ում Սուրեն Աբրահամովիչ անվանեցին,- բոլոր կողմից դժբախտություններ են թափվում գլխիս: Աստված պատժում է ինձ մեղքերիս համար:
Տղամարդն ամբողջ մարմնով դողում էր: Հավանաբար անկեղծ էր խոսում:
- Նստեք և փորձեք հանգստանալ,- շարունակեց Նապոլեոն Արչիբալդովիչը,- ահա ձեզ սիգարետ, ծխեք և հանգստացեք:
- Շնորհակալություն բժիշկ, ես իմը…
Սուրեն Աբրահամովիչը, անվանենք նրան պարզապես Սուրեն կամ Սուրեն Հարությունյան, վերջապես նստեց թիկնաթոռին` ուղիղ Կարեն Գալստյանի դիմաց, ում ավելի ուշադրություն չէր դարձրել, քան սենյակի կահույքին, և գրպանից հանեց սիգարետի տուփը: Ստվարաթղե գեղեցիկ տուփ էր, որի վրա պատկերված էր մի աննման գեղեցկուհի, ով ջահով լուսավորում էր ճանապարհը, որպեսզի ուղեցույց լինի իր սիրած տղային: Տուփի վրա գրված էր նաև սիգարետի անվանումը, որը նաև աղջկա անունն էր: ՙԱխթամար՚. այդպես էր կոչվում սիգարետը, որից Սուրենը մի հատ կպցրեց, բռնեց դողդոջուն մատներով ու սկսեց ծխել, իսկ Կարենի վրա դա թողեց նույն տպավորությունը, ինչ կայծը` վառոդի տակառի:
- Ձեր սև ՙՎոլգայո՞վ՚ եք եկել,- հանկարծ հարցրեց Կարեն Գալստյանը:
- Այո՛, այո՛,- մեքենաբար պատասխանեց Սուրենը և ագահաբար ներս քաշեց ծուխը:
- Իսկ չէի՞ք ասի, թե որտեղ եք եղել օգոստոսի հինգի երեկոյան և օգոստոսի վեցի առավոտյան,- շատ հանգիստ, ասես խոսում էր առօրյա, սովորական բաների մասին, շարունակեց երիտասարդ հետաքննիչը:
Անսպասելիությունից Սուրեն Հարությունյանի բերանը բաց մնաց, և միայն թքի շնորհիվ էր սիգարետը կպած մնում ներքևի շրթունքին:
- Դուք… - կակազեց նա:
- Լեյտենանտ Գալստյան,- պատասխանեց Կարենը և ցույց տվեց վկայականը,- հետաքննում եմ Գայանե Չոբանյանի սպանության գործը:
Եվ այստեղ կատարվեց անսպասելին: Մինչ Նապոլեոն Արչիբալդովիչը զարմացած նայում էր, թե ինչ է տեղի ունենում իր առանձնասենյակում, որդուց մերժված հայրը խայթվածի պես ճչաց, վեր թռավ ու խճճվելով տապալված աթոռի մեջ` ինքն էլ վայր ընկավ:
- Ես չեմ սպանել նրան,- վերջապես կանգնելով ու հետ-հետ գնալով դեպի դուռը` բացականչեց նա,- ես չեմ սպանել: Այո՛, այնտեղ եմ եղել, բայց չեմ սպանել, ես չէի կարող այդպիսի բան անել:
Սուրեն Հարությունյանն այնպիսի հոգեվիճակում չէր, որ կարողանար փախչել, բայց քանի որ շարժում էր արել դեպի դուռը, Կարեն Գալստյանը հանեց ատրճանակը:
- Դուք ձերբակալված եք սպանության մեղադրանքով,- ասաց նա,- նստեք աթոռին և հիմարություններ չանեք:
Նապոլեոն Արչիբալդովիչը վաթսունն անց ալեհեր տղամարդ էր, իր գործի մեջ մի եզակի նմուշ, ով մարդկանց բաժանում էր բժիշկների ու ոչ բժիշկների և երկու դասի վրա էլ զգալի բարկացած էր: Բժիշկներից դժգոհ էր, որովհետև, նրա կարծիքով, բավարար լրջությամբ չէին մոտենում իրենց մասնագիտությանը, ինչն անկասկած մասնագիտությունների մասնագիտությունն էր, իսկ մյուսներին, այսինքն ոչ բժիշկներին, մեղադրում էր բժշկության կարևորությունը չգիտակցելու աններելի մեղքի մեջ:
Նապոլեոն Արչիբալդովիչը բարձրահասակ էր, նիհար ու իր տարիքի համեմատ բավական շարժուն: Ալեխառն մազերը հպարտորեն հետ էր սանրում, իսկ հայացքը չափից ավելի ուշադիր էր, ասես իր շրջապատում թերություններ և հիմարություններ հայտնաբերելու մեծ ցանկություն ուներ: Սկզբում որոշել էր հյուրին առնվազն քառորդ ժամ սպասեցնել ընդունարանում, բայց փոքր-ինչ խորհելուց հետո գտել էր, որ երկու րոպեն լիովին բավարար է:
Երիտասարդ քննիչը բժշկապետի առանձնասենյակ մտավ փոքր-ինչ անվստահ, իր իսկ ենթադրության սարսափելի լինելուց երկյուղած: Մանրահատակի ճռճռոցը, որն ուղեկցում էր նրա յուրաքանչյուր քայլին, երբ անցնում էր կարմրավուն եզրաշերտերով ուղեգորգի վրայով, վերջնականապես շփոթեցրել էր նրան: Չկողմնորոշվեց նույնիսկ` առաջի՞նը ձեռք մեկնել, թե՞ սպասել մինչև բժշկապետը կբարեհաճի:
Նապոլեոն Արչիբալդովիչը հյուրին ընդունեց բարեհոգի և փոքր-ինչ ամբարտավան տեսքով, ձեռքի հետ նշեց, որ իր թոռն էլ մոտավորապես նույն տարիքի է, ու չնայած ապահովության համար տարածություն էր պահպանում, սակայն խորամանկորեն փայլող աչքերը մատնում էին, որ վատ չի տրամադրված հյուրի նկատմամբ:
- Նստեք, երիտասա՛րդ,- մատնացույց անելով երկու թիկնաթոռներից մեկը, որ դրված էր սեղանի առաջ, ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Ընդ որում այդ արեց ոչ թե որպես բարեհամբույր տանտեր, ով ուրախ է Աստծո ուղարկած հյուրի համարն, այլ` փորձառու դերասան, ով բուռն է հավաքել միամիտ հանդիսատեսին և սոսկ տպավորություն գործելու նպատակ է հետապնդում:- Տեսնենք ինչ քամի է ձեզ բերել այստեղ,- փնթփնթաց նա:
Տեղավորվելով թիկնաթոռի ծայրին ու առայժմ չհամարձակվելով հենվել թիկնակին, ինչը ծայրաստիճան լարված լինելու ևս մեկ պերճախոս վկայություն էր, Կարեն Գալստյանը շփոթված շուրջբոլորը նայեց, ձեռքը բերանին տարավ, հազալով մաքրեց կոկորդը և վերջապես խոսեց:
- Իմ այցի նպատակը կարող է փոքր-ինչ զարմանալի թվալ,- ասաց նա,- բայց հավատացնում եմ. որպես քննիչ պարտավոր եմ ստուգել բոլոր տարբերակները:
- Խնդրեմ, խնդրեմ, երիտասա՛րդ, մի քաշվեք, համարձակ կատարեք ձեր աշխատանքը: Սակայն, ներողություն եմ խնդրում, չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է ստիպել ինձ մոտ կատարել ձեր խուզարկուական աշխատանքները: Կարծում եք` հանցագործը հիվանդանոցո՞ւմ է պատսպարվել:
- Գիտե՞ք ինչ,- Կարենը դեռ շփոթված էր,- չէի ցանկանա ավելորդ տեղը վատնել ձեր թանկագին ժամանակը… Մի խոսքով, պետք է հարցաքննեմ ձեր հիվանդներից մեկին ու վերցնեմ նրա մատնահետքերը, իսկ մինչ այդ կխնդրեի տեղեկություններ տրամադրել նրա մասին:
Նապոլեոն Արչիբալդովիչը խեթ նայեց հյուրին:
- Մի՞ թե նկատի ունեք այն դժբախտին, ում մասին կեղծ տագնապ էր եղել, իբր փախել է հիվանդանոցից:
- Հենց նրան: Իսկապես կարծում եմ, որ նա փախել է հիվանդանոցից, մարդ սպանել և նորից վերադարձել:
- Երիտասա՛րդ,- փոքր ինչ հիասթափված, որ այս անգամ էլ իրեն դատարկագլուխ իրավապահ է հանդիպել, ու ներողամիտ, հաշվի առնելով համարյա պատանեկան տարիքը, ծոր տվեց բժիշկը,- ես հարգում եմ ձեր աշխատանքը, բայց չեմ կարող չնշել, որ գերաներևակայելի ենթադրություն եք անում: Դա պարզապես անհնար է:
- Ամեն դեպքում` ես պարտավոր եմ ստուգել:
- Դե ինչ, եթե այդպես համառն եք, ինձ համար բնավ նեղություն չէ,- անտարբեր ուսերը թոթվեց Նապոլեոն Արչիբալդովիչը:- Սկսեմ պատմել նրա մասին… Ասենք, առանձնակի պատմելու բան էլ չկա: Դա իսկապես մի դժբախտ պատանի է, ով տասը տարեկանում ընկել է բարձրահարկ շենքի լուսամուտից ու հրաշքով կենդանի մնացել: Ինքս եմ փրկել նրա կյանքը, որ ամիսներ շարունակ մազից էր կախված: Հենց միայն վիրահատությունը տասնութ ժամ տևեց: Երբեք այդքան լարված չէի վիրահատել: Աշխատանքն ավարտելուց հետո ուղիղ քառասունութ ժամ քնած եմ մնացել, այնպես որ, կոլեգաներս սկսել էին անհանգստանալ իմ կյանքի համար:
- Իսկ ինչո՞ւ էր ընկել լուսամուտից,- հարցրեց հետաքննիչը:
- Դժվար է ասել: Հնարավոր է` լուսնոտության հետևանքով:
- Դատելով նրանից, որ մինչև հիմա հիվանդանոցում է, լիարժեք բուժման մասին խոսք լինել չի՞ կարող:
- Իրավացի եք, երիտասա՛րդ: Ուղեղի վնասվածքն անբուժելի է, և լավագույն դեպքում կարող է խոսք գնալ նրա` հիվանդանոցից դուրս գրվելու մասին: Չնայած` ուղեղը խափանումներով է գործում: Օրվա մի մասը նորմալ մարդ է, բայց երբ անջատվում է…
- Ասել է թե` կարող է արարքներ կատարել, որոնք չի՞ կառավարում:
- Ո՛չ, ո՛չ, ի սեր Աստծու: Պարզապես անշարժանում է ապուշի պես ու ոչնչի չի արձագանքում:
- Նրա մասին ասվել է, որ աներևակայելի ֆիզիկական ուժի տեր է…
- Ոչ միայն: Շատ ավելի ճարպիկ է: Մի անգամ չորրորդ հարկի լուսամուտից իջավ երրորդ: Լեղաճաք էինք եղել, բայց ինքը շատ գոհ էր: Ստիպված էինք կողպած պահել լուսամուտները:
- Իսկ ի՞նչ կարող եք ասել նրա ընտանիքի մասին:
- Մայրը մի քանի ամիս առաջ մահացավ: Խեղճը գազը միացած էր թողել ու խեղդվել: Իսկ մինչ այդ ամեն օր գալիս էր որդուն տեսակցության: Այդ մի տղան ուներ: Ինչ վերաբերում է հորը… Ի դեպ, նա հիմա հիվանդանոցում է և տեսակցում է որդուն: Եթե ուզում եք` կարող եմ ներկայացնել: Շատ հաճելի մարդ է…
Կարեն Գալստյանը չհասցրեց պատասխանել` ուզում է, թե ոչ: Ընդունարանում տարօրինակ աղմուկ բարձրացավ: Լսվեց քարտուղարուհու բարալիկ ձայնը. կարծես փորձում էր արգելել ինչ-որ մեկի մուտքը գլխավոր բժշկի մոտ: Վայրկյաններ անց դուռն աղմուկով բացվեց, ու ներս ընկավ քառասունն անց մի տղամարդ` ծայրաստիճան հուզված, հավասարակշռությունը կորցրած: Հաղթանդամ մարդ էր, ով իր ողջ կեցվածքով ուժ ու պատկառելիություն էր ճառագում ու հավանաբար մինչև հիվանդանոց գալը անթերի արտաքին էր ունեցել: Իսկ հիմա ճանկռված դեմքին արյուն կար: Վերնաշապիկի մի քանի կոճակները պոկված էին, թանկարժեք փողկապն` անխղճորեն տրորված:
- Բժի¯շկ,- խելագար բացականչեց ներս ընկած տղամարդը,- նա ուզում էր սպանել ինձ: Անկասկած կսպաներ, եթե չմիջամտեին: Ինձ` իմ հարազատ որդին, ում անսահման սիրուց այլ բան չեմ տվել:
Տղամարդը հեկեկաց ու Նապոլեոն Արչիբալդովիչի գիրկը նետվեց, իսկ վերջինս արտահայտիչ նայեց Կարեն Գալստյանին` ակնարկելով, որ հենց սա է վերը նշված հիվանդի հայրը:
- Հանգստացեք, Սուրեն Աբրահամովիչ,- մեղմ ձայնով ասաց բժիշկը,- հավանաբար ուղեղի բորբոքում է, և նա չի ճանաչել ձեզ:
Բժիշկն աչքով արեց Կարենին, որպեսզի քանի դեռ չի պարզել ինչ ինչոց է, չհակասի ինքն իրեն, թե անջատված վիճակում հիվանդը վտանգավոր չէ:
- Ոչ, հենց ինձ էր ուզում սպանել,- չհանգստացավ մարդն, ում Սուրեն Աբրահամովիչ անվանեցին,- բոլոր կողմից դժբախտություններ են թափվում գլխիս: Աստված պատժում է ինձ մեղքերիս համար:
Տղամարդն ամբողջ մարմնով դողում էր: Հավանաբար անկեղծ էր խոսում:
- Նստեք և փորձեք հանգստանալ,- շարունակեց Նապոլեոն Արչիբալդովիչը,- ահա ձեզ սիգարետ, ծխեք և հանգստացեք:
- Շնորհակալություն բժիշկ, ես իմը…
Սուրեն Աբրահամովիչը, անվանենք նրան պարզապես Սուրեն կամ Սուրեն Հարությունյան, վերջապես նստեց թիկնաթոռին` ուղիղ Կարեն Գալստյանի դիմաց, ում ավելի ուշադրություն չէր դարձրել, քան սենյակի կահույքին, և գրպանից հանեց սիգարետի տուփը: Ստվարաթղե գեղեցիկ տուփ էր, որի վրա պատկերված էր մի աննման գեղեցկուհի, ով ջահով լուսավորում էր ճանապարհը, որպեսզի ուղեցույց լինի իր սիրած տղային: Տուփի վրա գրված էր նաև սիգարետի անվանումը, որը նաև աղջկա անունն էր: ՙԱխթամար՚. այդպես էր կոչվում սիգարետը, որից Սուրենը մի հատ կպցրեց, բռնեց դողդոջուն մատներով ու սկսեց ծխել, իսկ Կարենի վրա դա թողեց նույն տպավորությունը, ինչ կայծը` վառոդի տակառի:
- Ձեր սև ՙՎոլգայո՞վ՚ եք եկել,- հանկարծ հարցրեց Կարեն Գալստյանը:
- Այո՛, այո՛,- մեքենաբար պատասխանեց Սուրենը և ագահաբար ներս քաշեց ծուխը:
- Իսկ չէի՞ք ասի, թե որտեղ եք եղել օգոստոսի հինգի երեկոյան և օգոստոսի վեցի առավոտյան,- շատ հանգիստ, ասես խոսում էր առօրյա, սովորական բաների մասին, շարունակեց երիտասարդ հետաքննիչը:
Անսպասելիությունից Սուրեն Հարությունյանի բերանը բաց մնաց, և միայն թքի շնորհիվ էր սիգարետը կպած մնում ներքևի շրթունքին:
- Դուք… - կակազեց նա:
- Լեյտենանտ Գալստյան,- պատասխանեց Կարենը և ցույց տվեց վկայականը,- հետաքննում եմ Գայանե Չոբանյանի սպանության գործը:
Եվ այստեղ կատարվեց անսպասելին: Մինչ Նապոլեոն Արչիբալդովիչը զարմացած նայում էր, թե ինչ է տեղի ունենում իր առանձնասենյակում, որդուց մերժված հայրը խայթվածի պես ճչաց, վեր թռավ ու խճճվելով տապալված աթոռի մեջ` ինքն էլ վայր ընկավ:
- Ես չեմ սպանել նրան,- վերջապես կանգնելով ու հետ-հետ գնալով դեպի դուռը` բացականչեց նա,- ես չեմ սպանել: Այո՛, այնտեղ եմ եղել, բայց չեմ սպանել, ես չէի կարող այդպիսի բան անել:
Սուրեն Հարությունյանն այնպիսի հոգեվիճակում չէր, որ կարողանար փախչել, բայց քանի որ շարժում էր արել դեպի դուռը, Կարեն Գալստյանը հանեց ատրճանակը:
- Դուք ձերբակալված եք սպանության մեղադրանքով,- ասաց նա,- նստեք աթոռին և հիմարություններ չանեք:
լավն ա, հավանում եմ ու անհամբերությամբ սպասում ամեն «սերիային» )))
Քննիչների բաժնում մեծ իրարանցում էր: Հայտնաբերվել էր այն տղամարդը, ով սպանության օրը եղել էր դեպքի վայրում: Ասենք, ինքն էլ չէր ժխտում դա: Խոստովանում էր նաև, որ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել սպանվածի հետ, սակայն կտրականապես ժխտում էր իր մասնակցությունը սպանությանը: Սամվել Զատիկյանն ու Լևոն Կարախանյանը համոզված էին, որ ստում է և հանցանքը խոստովանելը ժամանակի հարց էին համարում: Ինչ վերաբերում է մայորին, ապա նա մշուշոտ արտահայտեց իր կարծիքը և լիովին հնարավոր համարեց, որ մարդասպանը մեկ ուրիշ մարդ լինի: Ինչևէ, քննիչները ժրաջան աշխատում էին, խաչաձև հարցաքննում ձերբակալվածին, զանազան խորամանկ ծուղակներ սարքում բայց վնա անդրդվելի էր: Պայքարը, ով ամենից շատ էր այս ու այն կողմ վազվզում, ասես իր շնորհիվ էր բացահայտվել հանցագործությունը, առաջարկեց մի փոքր ՙմշակել՚ ամբաստանյալին, սակայն մայորը կտրականապես արգելեց:
- Եկեք փակենք նրան սենյակում ու արգելենք պետքարան գնալ,- առաջարկեց Կարախանյանը,- առավոտվա կողմ ինքը կխնդրի, որ ամեն բան խոստովանի:
- Ավելի լավ է շարունակենք հերթով հարցաքննել,- չհամաձայնեց Զատիկյանը,- եթե հարյուր անգամ նույն հարցերը տանք, մի տեղ կսխալվի ու կասի մի բան, որ չէր ցանկանում… Գալստյա°ն, հիմա էլ դու հարցաքննիր, արդեն հոգնեցինք:
Երեկոյան ժամը տասն էր: Զատիկյանն ու Կարախանյանը արդեն տասական անգամ հարցաքննել էին Սուրեն Հարությունյանին: Մի երկու անգամ հարցաքննել էր նաև մայորը, և միայն Կարեն Գալստյանն էր, որ հեռու էր մնում ու շատ էր խնդրել, որ իրեն ազատեն ամբաստանյալին հարցաքննելուց: Երիտասարդ հետաքննիչը ճնշված հոգեվիճակում, ինչի պատճառը հանցագործի ավելին քան պատահական բացահայտումն էր: Մեկ շաբաթից ավելի նա քննել էր գործը, հարյուրավոր մարդկանց կասկածել, հանցագործության տասնյակ վարկածներ առաջ քաշել, սակայն Սուրեն Հարությունյանի գոյության մասին չէր կասկածել, առավել ևս` նրան որպես մարդասպան չէր դիտարկել: Անբացատրելի անբավարարվածության զգացում ուներ: Ենթագիտակցորեն զգում էր, որ ողջ ճշմարտությունը սա չէ և ինչ-որ տեղ իր կողքին է, բայց համադրելով փաստերը, նրա հոգնած ուղեղն առայժմ չէր կարողանում հայտնաբերել այն: Ինչ որ շատ հասարակ էր ստացվում Սուրեն Հարությունյանի մարդասպան լինելը: Երբ բարձրաձայնեց իր մտքերը, ավելի փորձառու ընկերներն ասացին, որ բոլոր հանցագործներն էլ զարմանալիորեն միօրինակ են և նույն ձևով են կատարում հանցագործությունները` մանավանդ սպանությունները: Օրինակ բերվեց ծանոթ լրագրողներից մեկը, ով հատկապես բողոքում էր հանցագործների միօրինակությունից: Որպես մասնագիտական գաղտնիք հայտնել էր. կատարվող հանցագործություններն այնքան նման են իրար, որ հոդված գրելու կարիք հաճախ չի լինում: Արտագրում է նախկին համարի բովանդակությունը ու փոխում անունները…
Զատիկյանի առաջարկը տհաճ էր Կարեն Գալստյանի համար:
- Գիտես ինչ, Սամվե՛լ,- փորձեց խույս տալ նա,- ինչքան այստեղ մնաք ես էլ կմնամ, բայց դուք հարցաքննեք… Ես ի վիճակի չեմ: Ավելի լավ է գնամ տեսնեմ բաց խանութ կա՞, մի բան բերեմ ուտելու:
- Իզուր մի գնա, այս ժամին բոլոր խանութները փակ են: Իսկ եթե չես ուզում հարցաքննել` քո գործն է: Հարցն այն է, որ ինքը մարդասպանն է ուզում, որ հարցաքննես: Մենք իր ճաշակով չենք…
- Ուզում է , որ ե՞ս հարցաքննեմ,- Կարեն Գալստյանի զարմանքն անկեղծ էր և ուժեղ:
- Ասում է, որ մենք անմարդկային ենք, քանի որ իրեն` անմեղ մարդուն մեղադրում ենք սպանության մեջ… Սպասի՛ր, դեռ կկոտրենք … Իսկ դու դրան լավ բռնացրիր: Ու քիթդ էլ մի կախի, որ պատահական ես հայտնաբերել: Բոլոր հանցագործությունների ուղիղ կեսը պատահականորեն է բացահայտվում, և միայն կինոներում ու գրքերում է ճաճանչափայլ դրսևորվում խուզարկուի հանճարը:
Ծանրաքայլ մոտեցավ Լևոն Կարախանյանը:
- Աչքերս փակվում են,- ասաց հորանջելով:- Մի կես ժամ յոլա տարեք, իսկ ես մի տեղ փորձեմ ննջել:
Ասաց ու գնաց:
- Ամենաքիչը չորս ժամ կննջի,- ծիծաղեց Զատիկյանը, ով հավանաբար լավ էր ճանաչում ընկերոջը:- Դե ինչ, դու էլ գնա մի տեղ հանգստացիր, իսկ ես գնամ դրան կոտրելու:
- Սպասիր,- անսպասելի ասաց Կարենը,- թերևս հարցաքննեմ նրան: Իսկ դու չե՞ս կարծում, որ գուցե նա չի սպանել:
- Նա¯ է, նա՛: Ուրիշ կերպ լինել չի կարող: Տեսքից էլ իսկական մարդասպան է:
Երբ Կարեն Գալստյանը սենյակ մտավ կարծես չճանաչեց այն մարդուն, ում ցերեկը ձերբակալել էր: Սա արդեն այն ջարդված հեկեկացող մարդը չէր, որ պատրաստ էր ամեն բան խոստովանելու: Ուժ, պատկառանք, հաստատակամություն. սա կմտածեր մարդ, եթե հիմա նայեր նրան: Իսկ նույն օրվա թուլության դրսևորումը հավանաբար տեղի էր ունեցել ճակատագրի մի քանի սարսափելի հարվածներից հետո, որից վերջինը` իր հարազատ որդու ընդվզումն էր իր իսկ դեմ: Միշել Մոնտենը իր ՙՓորձեր՚ հանրահայտ աշխատության մեջ պատմում է մի գերի թագավորի մասին, ով հոնքն էլ չի շարժում, երբ աչքի առաջ սպանում են որդիներին ու եղբայրներին, բայց, արդեն հիմնավորապես սասանված, երեխայի պես հեկեկում է, երբ հերթը հասնում է ծառաներից մեկին: Հավանաբար նման մի բան էլ Սուրեն Հարությունյանի հետ էր պատահել: Կարեն Գալստյանին տեսնելով` նա զգալիորեն աշխուժացավ: Նույնիսկ փորձեց ոտքի կանգնել, բայց գիտակցելով այդ շարժման անիմաստ լինելը` նորից նստեց:
- Վերջապես,- համբերահատ ձայնով ասաց նա,- միակ մարդը, ով ինձ բացահայտ մարդասպան չի համարում:
- Խնդրում եմ հանգստացեք: Ձեզ առայժմ ոչ ոք մարդասպան չի համարում:
- Բոլորը համոզված են դրանում,- գրգռված բացականչեց Սուրեն Հարությունյանը:- Այն երկուսը նույնիսկ չեն էլ թաքցնում ու այնպես վրեժխնդիր են, որ վատնում եմ իրենց թանկագին ժամանակը: Ինչ վերաբերում է մայորին, որ մի երկու անգամ բարեհաճեց ներս գալ… Դա պարզապես գազան է: Մարդկային կյանքը նրա համար ոչ մի արժեք չունի: Ես վստահ եմ, որ այն երկուսը հենց նրա դրդմամբ են այսպես վատ տրամադրված: Իմ միակ հույսը դու ես:
- Ձեր տպավորություններն ավելի քան սխալ են: Երեք ժամ առաջ մայորը հենց ինքն ասաց ինձ, որ բոլոր հանցանշանները ձեր դեմ են, և դատարանում շատ դժվար կլինի ձեզ համար, բայց միևնույն ժամանակ վաղաժամ համարեց ձեզ մարդասպանության մեջ մեղադրելը: Այնպես որ, մեր նպատակը ճշմարտության բացահայտումն է, որին և հույս ունենք հասնել ձեր օգնությամբ:
- Իմ օգնությա¯ա¯ա¯մբ... Ինձ հազար անգամ ստիպեցին կրկնել նույն պատմությունը, որին չեն հավատում: Մի բան են ուզում նրանք` խոստովանեմ, որ ես եմ սպանել…
- Քանի որ խնդրել եք գամ, ու ես էլ արդեն այստեղ եմ, պետք է ևս մեկ անգամ պատմեք ամեն բան:
Սուրեն Հարությունյանը հոգոց հանեց.
- Ես պատրաստ եմ:
Մի քանի վայրկյան լռություն տիրեց: Հետո Կարեն Գալստյանը սկսեց հարցաքննել:
- Ինչքան ժամանակ է, որ ճանաչում եք Գայանե Չոբանյանին:
- Մեկ տարուց ավելի:
- Այսինքն ձեր կնոջ մահվանից առաջ:
Սուրեն Հարությունյանը անակնալից վեր թռավ:
- Նրա մահվանից առաջ: Բայց մեր հարաբերություններն ավելի մտերմիկ բնույթ են կրել նրա մահվանից հետո:
- Պատմեք, թե ինչ հանգամանքներում եք ծանոթացել նրա հետ:
Ամբաստանյալը պատմեց: Առանձնապես հետաքրքիր բան չկար:
- Իսկ ի±նչ հանգամանքներում է մահացել ձեր կինը:
- Դժբախտ պատահար: Գազի արտահոսք էր եղել: Ցավոք, այդ ժամանակ Հայաստանում չեմ եղել:
- Ի±նչ կարող եք ասել ի պաշտպանություն ձեզ, որ չեք սպանել Գայանե Չոբանյանին:
- Ես սիրում էի նրան: Չէի կարող սպանել մի մարդու, ում սիրում էի: Ու պատճառ էլ չունեի:
- Այդ դեպքում` ինչո՞ւ չէիք օրինականացնում ձեր հարաբերությունները:
- Պետք էր գոնե մեկ տարի սպասել կնոջս մահվանից հետո:
- Որտե՞ղ էիք այն պահին, երբ կատարվեց սպանությունը:
- Դուրս եկա այգու կողմից, որ երկրորդական ճանապարհին հասնեմ: Այնտեղ, թփերի մեջ էի կանգնացրել մեքենաս, որ ոչ ոք չնկատեր: Իսկ Գայանեն դուրս եկավ շքամուտքից: Լսեցի նրա ճիչը ու վերադարձա: Մի քանի վայրկյան դեռ կենդանի էր ձեռքերիս մեջ, հետո անշնչացավ:
- Ինչո՞ւ իրավապահ մարմիններին չդիմեցիք, երբ տեսաք կատարվածը:
- Վախեցա, որ ինձ կմեղադրեն սպանության մեջ:
- Այգու միջով ձեզ մեքենան գցեցիք ու փախա՞ք:
- Այո: Բայց մի մեղադրեք ինձ: Ես սովորական մարդ եմ: Կուզի տեսնել, թե մեկ ուրիշն ինչպես կվարվեր իմ փոխարեն: Շատ վախեցա: Գիտեի, որ բոլոր հանցանշաններն իմ դեմ են:
- Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի աղջկան մեքենայով հիվանդանոց տեղափոխել: Գուցե և փրկվեր:
- Ասում եմ ձեզ, իմ ձեռքերի մեջ մեռավ:- Սուրեն Հարությունյանը նորից սկսեց գրգռված խոսել:- Նա, ում աշխարհում բոլորից շատ էի սիրում: Թշնամուս չէր ցանկանա…
- Անշուշտ հասկանում եք, որ փաստերը ձեր դեմ են: Է՞լ ինչ կարող եք հիշել, որ կխոսեր ձեր օգտին:
- Ամեն ինչ ասացի ինչպես որ կար,- Սուրեն Հարությունյանը շարունակում էր գրգռված խոսել:- Մի բան կարող եմ ասել, որ ես չեմ սպանել: Փնտրեք ու գտեք նրան, մի թողեք, որ անմեղ մարդը կործանվի…
Կարեն Գալստյանին թվաց, որ ամբաստանյալը անկեղծ է խոսում: Միևնույն ժամանակ չէր կարող չնշել, որ նա ծայրաստիճան տհաճ մարդ է և, ինչպես ասում էր Սամվել Զատիկյանը, շատ նման է մարդասպանի: Բայց մի՞ թե ճիշտ կլիներ մարդուն մեղադրել սպանության մեջ միայն այն պատճառով, որ տեսքով հարմար է գալիս: Խիղճը սկսեց տանջել: Հիշեց մի մանկական ոտանավոր, որի մեջ հանցագործ խոզին չեն կախում չափից ավելի հաստ վիզ ունենալու պատճառով, փոխարենը կախաղան են բարձրացնում բարակավիզ այծին:
Քանի որ պարանը խոզի վզին նեղ է,
Ուրեմն խոզը լրիվ անմեղ է…
Մինչ երիտասարդ քննիչը մտորում էր, Սուրեն Հարությունյանը շարունակեց, բայց ավելի մեղմ տոնով.
- Գիտեմ, որ ավելորդ բան եմ ասում: Ես բարձր կարծիք ունեմ քո մարդկային որակների մասին, բայց այնուամենայնիվ… Ես հարուստ մարդ եմ: Ոսկու մեջ կթաղեմ քեզ, եթե բռնես իսկական մարդասպանին: Հիսուն հազար ռուբլի եմ խոստանում, եթե…
- Ձեր փողը ինձ պետք չէ,- սառը նկատեց Կարենը,- հետաքննությունը դեռ շարունակվում է: Հիմա ձեզ ուրիշ մարդիկ կհարցաքննեն: Աշխատեք մանրամասներ հիշել:
Ու դուրս եկավ: Սուրեն Հարությունյանը մնաց ապշահար ու հիասթափված:
Կարեն Գալստյանին հաջորդ օրը թույլ տվին հանգստանալ: Հանցանշաններով ծանրաբեռնված մարդը արդարադատության ձեռքում էր: Մնացածը կանեին ավելի փորձառուները: Ճիշտ է, մայոր Գալստյանը դեռ ամբողջությամբ վստահ չէր և լեյտենանտ Գալստյանին պատվիրել էր շարունակել հետաքննությունը, բայց եթե հետաքննությունը արդյունք չտար, միակ մեղավորը կմնար Սուրեն Հարությունյանը, ում նկատմամբ դատարանը կարող էր ամենախիստ դատավճիռ արձակել: Ինչևէ, Կարենը հանգստյան մեկ օր ուներ և կարող էր իր հայեցողությամբ տնօրինել: Իսկ թե ինչպես որոշեց անցկացնել, կարծում եմ պետք չէ գուշակություններ անել:
- Աչքերդ սարսափելի հոգնած են,- ասաց Մելանյան, երբ քայլում էին այգում, ծառերի սաղարթների տակ,- հավանաբար գիշերը չես քնել:
- Չգիտեմ, երևի քնել եմ… երևի մի քանի ժամ քնել եմ,- մտախոհ պատասխանեց երիտասարդը, ում մտքերը անկախ իրենից ուրիշ ուղղությամբ էին սլանում:
- Դու դեռ չես էլ սկսել կարգին աշխատել, բայց աշխատանքիդ հետ կապված անհարմարություններն արդեն զգում եմ ինձ վրա:
- Առաջարկում ես, որ փոխե՞մ մասնագիտությունս,- ուրախ ասաց Կարենը:
- Հանցագործների հետ տանջվելու փոխարեն ավելի լավ չէ՞ ուսուցիչ աշխատել:
- Ե՞ս, ուսուցի՞չ,- երիտասարդն այնպես լիաթոք ծիծաղեց, որ հոգնածությունից հետք էլ չմնաց:
- Իսկ ինչո՞ւ ոչ: Մի երեք տարում կավարտես Մանկավարժականը ու տրտնջալու պատճառ էլ չես ունենա, թե պետք է արագացնել ամուսնությունը:
- Կարեն Գալստյանն ու փսլնքոտ երեխաները,- հեգնեց երիտասարդը,- ավելի լավ է հազարավոր հանցագործների հետ գործ ունենամ, քան տասը երեխայի:
- Ինչպիսի¯ սարսափելի խոսքեր: Այդ մասնագիտությունը վերջնականապես կփչացնի քեզ:
- Գիտես ինչ, Մելա՛նյա, ավելի լավ է նայենք այն բարձրահասակ ծառին: Տես, ճնճղուկները ոնց են ծառից ծառ թռչկոտում,- օձիքն ազատելու համար ասաց Կարենը:
- Ինքդ նայիր ճնճղուկներին,- նեղացավ Մելանյան ու կիտեց գեղեցիկ հոնքերը:
- Ինչ կա որ, կնայեմ,- Կարենը թոթվեց ուսերը ու ձևացրեց, թե ամբողջությամբ կլանված է ճնճղուկներով:
Մի փոքրիկ կատակերգություն խաղարկվեց: Մելանյան ձևացնում էր, թե նեղացած է, իսկ Կարենը ծուռումուռ քայլելով` շարունակում էր երկինք նայել ու քայլելիս իբր պատահմամբ դիպչել իր սրտի տիրակալին: Աղջիկն այդպիսի դեպքերում ինչքան ուժ ուներ հրում էր նրան, ինչը, պետք է ասել, ոչ մի հետևանք չէր ունենում: Ավելի ճիշտ` ունենում էր, բայց ոչ աղջկա հրելու հետևանքով, այլ տղայի հնարամտության շնորհիվ, ով նման դեպքերում կտրուկ փոխում էր քայլելու ձևը և ավելի ու ավելի զվարճալի դառնում: Իսկ ավարտվեց նրանով, որ Կարենը սկսեց զիգզագաձև քայլել, պտտվել Մելանյայի շուրջը ու շարունակելով գլուխը վեր պահել` ի վերջո սկսեց հետ-հետ գնալ: Համարյա միշտ ճանապարհի վրա մի ճակատագրական քար է հանդիպում անցորդի ոտքին: Այս դեպքն էլ բացառություն չեղավ, և շատ շուտով ծառերով զմայլվող երիտասարդը խայտառակ կերպով գետին գլորվեց: Այս նշանակալից դեպքն իր հերթին ցույց տվեց, որ Մելանյան լիաթոք ծիծաղելիս պակաս համակրելի չէ: Կարենն էլ սկսեց ծիծաղել ու ընկած վիճակում ձեռքը պարզեց, որպեսզի աղջկա օգնությամբ վեր կենա: Սակայն վերջինս որոշել էր մինչև վերջ տանել կատակը և ամենաորոշիչ պահին բաց թողեց իր սիրեցյալի ձեռքը և նրա էլ ավելի խայտառակ անկման պատճառ դարձավ: Մելանյան նորից սկսեց ծիծաղել, իսկ Կարենը հանկարծ մռայլվեց ամենամութ ամպի պես: Մելանյան նկատեց այդ ու խիստ ամաչեց իր արածից:
- Ներիր խնդրում եմ,- ասաց նա,- չէի ուզում քեզ նեղացնեմ:
- Տե¯ր աստված,- չգիտես պատասխանելով աղջկան, թե խոսելով ինքն իր հետ` բացականչեց երիտասարդը,- ինչքան կույր է այն մարդը, ով միայն ոտքերի տակ է նայում:
- Չեմ հասկանում, թե ինչ ես ասում: Նորից սկսեցիր փիլիսոփայե՞լ:
- Ինչպես կարող էի այդքան կույր լինել, Մելա՛նյա,- չէր խաղաղվում Կարենը,- ինձ նման տգետը իրավունք չունի հետաքննիչ աշխատել…
- Դատելով քո խոսքերից` արդեն գտել ես: Այնպես որ, ինքնաքննադատությունդ չափազանցված է…
- Լսիր, Մելա՛նյա, իսկ չե՞ս ուզում մասնակցել հանցագործության բացահայտմանը:
- Ի՞նչ,- վախից ճչաց աղջիկը,- ուզում ես գնդակահարե՞լ մարդասպանին:
- Չէ¯,- ծիծաղեց Կարենը,- ընդամենը կհայտնաբերենք հանցանշանը: Եթե իհարկե ուզում ես:
- Կուզեի, եթե նույնիսկ զենքով գնայիր մարդասպանի դեմ: Երբ քեզ հետ եմ, ոչ մի բանից չեմ վախենում:
- Այդ դեպքում` գնանք: Մինչև այգու ծայրն արի վազելով անցնենք, հետո տաքսի կվերցնենք:
Մրգաշատի ամառանոցը, որտեղ կատարվել էր հանցագործությունը անտերության էր մատնված: Վշտի մեջ խեղդված հարազատներն այնաստիճան անտարբեր էին դարձել նյութականի հանդեպ, որ նույնիսկ չէին կողպել դարպասի ու տան դռները:
Առանձնատանը կից հողամասը հազար քառակուսի մետրից ավելի չէր լինի: Հիմնական հողամասը տան ետևում էր, որտեղ տարբեր տեսակի մոտ երեսուն մրգատու ծառ կար: Մինչդեռ շքամուտքի դիմաց տարածքը մեծ չէր և ամբողջը բետոնապատված էր: Առանց բետոն էին մնացել միայն չորս-հինգ հողածածկ քառակուսի կղզյակներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մեկական վիթխարի թթենի կար: Հենց դրանց հառեց Կարեն Գալստյանն իր ողջ ուշադրությունը, երբ Մելանյայի հետ տեղ հասան:
- Ընդամենը հինգն են,- ասաց հետաքննիչը` չգիտես դիմելով ընկերուհուն, թե խոսելով ինքն իրեն,- երկու րոպեում կպարզվի ամեն ինչ:
Երիտասարդը սկսեց ուսումնասիրել մոտակա ծառը, իսկ նրա ընկերուհին վազեց մյուսի մոտ:
- Ահա,- հանկարծ ճչաց Մելանյան այնպիսի ձայնով, ասես ՙԱնգլուխ ձիավորը՚ վեպի հերոսներից էր և անսպասելի հանդիպել էր ձիուն, որն իր վրա էր կրում էր գլխատ նժույգավորին:
Երիտասարդը որքան ուժ ուներ սլացավ աղջկա մոտ, ով ճակատագրական բացահայտումը կատարելուց հետո կորցրել էր խոսելու ունակությունը, և հայացքը վեր հառեց: Երեքուկես-չորս մետր բարձրության վրա ծառի բնի մեջ մխրճված էր մի հսկա դանակ: Շեղբից արյունը մի փոքր ծորացել էր ծառի բնին ու չորացել: Նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ դանակի արյունոտ բռնակին մատնահետքեր կան:
Շատ հետաքրքիր է, անհամբեր սպասում եմ շարունակությանը :)
Ոչ ոք չէր տեսել մայոր Գալստյանին այդքան բարի և կարեկից: Զատիկյանն ու Կարախանյանը նույնիսկ զգուշանում էին այդ տարօրինակ բարությունից: Իրենց զգոնությունը ստուգող ծուղակ չէ՞ արդյոք: Շուշանիկը նույնպես աչքի տակով գաղտագողի ծիկրակում էր, որպեսզի մայորին իր վրա խոսելու առիթ չտա: Սակայն Գալուստ Գալստյանի մտքով իսկ չէր անցնում այդ օրը պատժիչ միջոցառումներ կիրառել իր աշխատակիցների նկատմամբ: Քիչ անց նույնիսկ հակառակը պարզվեց:
- Բոլորիդ պարգևատրման եմ ներկայացրել,- ասաց մայորը,- այս մի քանի շաբաթը լավ աշխատեցիք:
Շուշանիկը հաճույքից շիկնեց: Կարախանյանի ճակատը քրտինքով պատվեց: Զատիկյանը գործադրեց բոլոր ջանքերը, որ արագացած շնչառությունը որևէ կերպ չանդրադառնա իր վեհ տեսքի վրա: Միայն Կարեն Գալստյանը անտարբեր մնաց նյութական միանվագ բարեկեցության հեռանկարին:
- Իսկ դու իզուր ես քիթդ կախել,- որդուն դիմեց մայորը:- Ավելի լավ է փրկել անմեղ մարդուն, թեկուզ չբացված հանցագործություն ունենալ: Ես շատ գոհ եմ քո աշխատանքից:
Կարենն ուզում էր պատասխանել, բայց չհասցրեց: Աշխուժացած Կարախանյանն ու Զատիկյանը շրջապատեցին մայորին ու սկսեցին հարցեր տեղալ:
- Բայց կտա՞ն որ,- կասկածեց Կարախանյանը,- ինչքան չլինի` երեք բաց հանցագործություն ունենք այս ամիս:
- Ուզում է տան, ուզում է` չտան,- տղամարդավարի ձեռքը թափ տվեց Զատիկյանը,- ինձ համար առավել կարևոր է, որ իմ պետը գնահատում է իմ աշխատանքը:
- Երեք չբացահայտվածի փոխարեն շատ ավելի բացահայտվածներ ունենք,- պատասխանեց մայորը,- ղեկավարությունը գոհ է: Բացի այդ, հույս ունեմ, որ դեռ կբացահայտենք բաց մնացած գործերը: Ի՞նչ կասես, լեյտենանտ Գալստյան,- բարեհոգի տոնով դիմեց ընկճված որդուն,- ե՞րբ կբռնես իսկական հանցագործին:
- Այսօր,- պատասխանեց երիտասարդը, ու բոլորը քրքջացին նրա միամիտ թվացող խոսքերի վրա:
Քիչ անց միջանցքում արևելյան ելևէջներով սուլոց լսվեց, ու դռների մեջ երևաց Պայքարի բարկացած դեմքը:
- Մա¯րդ չէր,- աշխուժորեն բողոքեց վարորդը,- հազար հոգու նստացրել եմ մեքենաս, բայց դրա պեսը չի հանդիպել:
- Ինչի՞ց ես դժգոհ, Պայքա՛ր,- հարցրեց մայորը,- քեզ հանձնարարված էր նախկին ամբաստանյալին տուն հասցնել ու վերադառնալ: Թե՞ դրամական պարգև էիր ակնկալում նրանից…
- Խնդրե¯մ,- Պայքարի բացականչությունն այնքան բնական էր, որ մայորի մտքով իսկ չանցավ դիտողություն անել: - Երեք ռուբլի է տվել այն բանի համար, որ իրեն տուն եմ հասցրել: Հենց վաղը եկեղեցի կգնամ ու մուրացկանին կտամ: Դրա փողը չի ուտվի:
- Առաջ կարծես այդքան քննադատբար չէիր տրամադրված մարդկանց հանդեպ,- ասաց Զատիկյանը:
- Ի՞նչ է արել նա քեզ,- հարցրեց Կարախանյանը:
Հուզված Պայքարը Զատիկյանից սիգարետ խնդրեց ու կպցրեց: Նա, որ վախենում էր նույնիսկ մայորի ներկայությունից, հիմա ծխում էր, մատները դողդողում էին, ծուխն արձակվում էր ինչպխես շոգեքարշից:
- Էդպիսի փոխակերպություն չեմ տեսել կյանքումս,- շարունակեց վարորդը:- Հիշում ե՞ք ոնց էր խեղճացած աթոռին նստել, ու ինչ հրամայեինք` կաներ: Իսկ հիմա իրեն այնպես էր պահում, ոնց որ ես իր ծառան լինեի: Այնպես էր խոսում, կարծես դրանով մեծ շնորհ է անում ինձ: Հազար մարդ եմ նստացրել մեքենաս: Զորամասի հրամանատարը ընկերոջ տեղ էր ընդունում ինձ, իսկ մայորը մեկ մեկ բարկանում է, բայց նրանից նեղանալու բան չկա. գիտեմ` մատս փուշ մտավ, ծնողի պես տիրություն կանի… Դու դրան իզուր բանտից ազատեցիր, Կարե՛ն: Թքած, թե ինքը չէր սպանել այն աղջկան: Դրապեսներն ավելի վատն են, քան մարդասպանները…
- Հավանաբար քեզ վատ ես զգում, որովհետև հարմար պահ չես գտել նրա երեսին շպրտելու այդ երեքանոցը, որի վրայով կարծես աշխարհի բոլոր գնացքներն անցած լինեն,- սիրալիր ասաց Շուշանիկը:
- Այդպես է, որ կա, Շուշանիկ ջան, դու ինձ հասկացար,- ոգևորված բացականչեց վարորդը,- ու թե մայորը թույլ տա, այս երեքանոցը ոչ թե եկեղեցու մուրացկանին կտամ, այլ հենց հիմա դրա մոտ կվերադառնամ ու երեսին կշպրտեմ: Փառք աստծո` տան տեղը գիտեմ:
- Հանգստացիր, Պայքա՛ր,- աչքով արեց մայորը,- կյանքում ամեն տեսակ մարդ էլ պատահում է: Առհավետ մոռացիր նրան: Մենք այստեղ ենք, որ վնասազերծենք հանցագործներին, ոչ թե անհամակրելի մարդկանց, որոնք մեր կարծիքով ընդունակ են հանցագործություն կատարել:
Պայքարը չպատասխանեց, բայց դողացող ռունգերը, որոնցից շարունակում էր թանձր ծուխ արձակվել, մատնում էին, որ դեռ հուզված է:
Կարեն Գալստյանը ոտքի կանգնեց:
- Այդ ո՞ւր,- հարցրեց մայորը:
- Մարդասպանին գտնելու,- պատասխանեց երիտասարդը:
- Եթե պետք է` Կարախանյանը կամ Զատիկյանը թող գան քեզ հետ: Պայքարն էլ ինձ պետք չէ մոտակա ժամերին:
- Կարիք չկա,- ցածրաձայն ասաց Կարենը ու շարժվեց դեպի դուռը:
- Նրան շուտ հայտնաբերիր, Գալստյա՛ն,- ետևից նետեց Կարախանյանը,- արդեն հաստատ գիտենք, որ երեք բաց մնացած հանցագործություններն էլ նույն մարդն է կատարել: Մի գնդակով երեք նապաստակ կսպանենք ու պարգևատրումն էլ հաստատ կստանանք:
Փոքրիկ ծառուղին էր հիվանդանոցը բաժանում ավտոճանապարհից: Ծառուղու երկու կողմերում նստարաններ կային, որոնց վրա ցերեկային ժամերին հիվանդները հանգստանում էին: Հիմա բոլոր նստարանները դատարկ էին: Ժամը չորսից-հինգից հետո բժիշկները հիվանդներին ներս էին հրավիրում բժշկական պրոցեդուրաներ անցնելու ու դեղեր ընդունելու, իսկ քիչ անց` ընթրելու:
Կարեն Գալստյանը դանդաղ անցնում էր ծառուղով: Մտաբերեց Նապոլեոն Արչիբալդովիչին: Նախօրոք չէր պայմանավորվել, բայց հույս ուներ լավ ընդունելության արժանանալ: Մի տեսակ դժկամությամբ էր առաջ գնում: Անբացատրելի ճնշող զգացողություն ուներ:
- Մի րոպե կարելի՞ է,- հանկարծ հետևից լսվեց մի ձայն:
Շրջվեց: Կանչողը բարձրահասակ ու լայնաթիկունք մի երիտասարդ էր, որի պարզ հայացքը և վճիտ աչքերը վկայում էին, որ ազնիվ հոգու տեր է: Կարեն Գալստյանը միանգամից համակրանք զգաց նրա նկատմամբ: Չգիտես ինչու մտածեց, որ իր առաջ բնական անկեղծությամբ կանգնած երիտասարդն այն քչերից է, որ պատրաստ է հանուն ընկերոջ վտանգել կյանքը:
- Ի±նչ եք ցանկանում,- հարցրեց Կարենը` նայելով նրա աչքերի մեջ:
- Եթե դեմ չես` մի քիչ զրուցենք:
- Ճիշտն ասած` շտապում եմ,- Կարենն այնպես ասաց, որն ավելի շատ կսազեր ՙՈչ մի տեղ չեմ շտապում, արի նստենք նստարանին ու զրուցենք՚ արտահայտությանը:
- Գիտեմ ուր ես շտապում: Իզուր տեղը չորս հարկ պիտի բարձրանաս աստիճաններով:
Հետաքննիչը մի քանի վայրկյան նայեց նրա աչքերի մեջ:
- Դո՞ւ ես սպանել այն աղջկան,- հարցրեց:
- Այո՛,- երիտասարդը տխուր խոնարհեց հայացքը:- Ի պաշտպանություն ինձ միայն կարող եմ ասել, որ չէի ուզում սպանել… Ասենք, ինձ պաշտպանություն պետք չէ: Ես կհատուցեմ կատարածս ոճիրի համար: Գտա՞ր դանակը:
- Այո, ծառի բնի մեջ էր:
- Դա ինձ մատնող միա՞կ հանցանշանն է:
- Միակը: Միայն դանակի վրա կան քո մատնահետքերը: Հենց այդ մատնահետքերն էլ ապացուցեցին, որ հայրդ այստեղ ոչ մի մեղք չունի:
- Այդպես էլ գիտեի: Մտքովս անցավ վերադառնալ դանալի հետևից, բայց շուտով գիտակցեցի, որ թքած ունեմ` կգտնե՞ն, թե` ոչ:
- Բայց ինչո՞ւ սպանեցիր: Ո՞ւմ էիր ուզում սպանել նրա փոխարեն:
Երիտասարդը միանգամից չպատասխանեց:
- Նստենք ու զրուցենք: Արի այն փոքր ծառուղին մտնենք, որ հիվանդանոցից չնկատեն:
Կարեն Գալստյանը լուռ հետևեց մարդասպանին: Չնայած արդեն գիտեր նրա ով լինելը, բայց շարունակում էր համակրանք զգալ: Ինչքան խաբուսիկ է կյանքը: Մարդասպան, որ բոլորովին նման չէ մարդասպանի, և անմեղ մարդ, որ ամբողջ սրտով կցանկանայիր` լիներ մարդասպանը: Եվ, որ բոլորից տարօրինակն է, հայր ու որդի են:
- Անունդ ի՞նչ է:
- Կարեն:
- Ինչպիսի զուգադիպություն,- բարձրահասակ երիտասարդը անկեղծորեն ուրախացավ,- ես էլ եմ Կարեն:
- Նապոլեոն Արչիբալդովիչն ասում էր, որ ուղեղի հետ կապված հիվանդություն ունես: Գուցե ոչ նորմալ վիճակո՞ւմ ես կատարել հանցագործությունը:
- Սոսկալի հիվանդություն է: Ուզածդ պահի կարող եմ անջատվել ու չհասկանալ, թե ինչ է կատարվում շուրջս: Երբեմն մի քանի ժամ տևում է: Բայց սպանությունը նորմալ վիճակում եմ կատարել:
- Այդ դեպքում` ինչո՞ւ:
- Ուզում էի հորս սպանել: Մի քանի օր հետևում էին:
- Հարազատ հորը սպանելու համար շա¯տ լուրջ պատճառներ են պետք: Մեր հասարակությունը նույնիսկ Սամվելին չի ներում հայրենասիրական հայրասպանությունը:
- Դու հավանաբար շատ կարդացել ես: Նապոլեոն Արչիբալդովիչը գովեստով էր խոսում քո մասին:
- Ընդհանրապես սիրում եմ կարդալ:
- Ես էլ շատ կուզեի կարդալ ու սովորել, բայց հիվանդությո¯ւնս… Ասենք, պետք չէ ժամանակ կորցնել: Մեկ էլ տեսար` անջատվեցի: Իսկ ես, ինչ էլ որ լինի, պիտի խոսեմ քեզ հետ: Կուզե՞ս ասեմ` ոնց պատահեց, որ հինգերորդ հարկի լուսամուտից ընկա:
- Ոնց կուզես: Երևի կապ ունի նրա հետ, ինչ կատարվեց ավելի ուշ:
Մյուս Կարենը գլխով արեց:
- Այդ ժամանակ հազիվ տասը տարեկան էի:
- Պատմի՛ր:
Երիտասարդը հոգոց հանեց:
- Լուսամուտից վայր ընկնելուս օրը մայրս տան չէր: Մի քանի ժամ առաջ գնացել էր տատիկիս խնամելու, ով հանկարծակի վատ էր զգացել:
- Մենա՞կ էիր տանը:
- Չէ: Արթնացա աղմուկից: Հայրս կատաղի վիճում էր քեռուս հետ:
- Ինչո՞ւ: Ո՞վ է քեռիդ:
- Հայտնի հեղինակություն էր հանցագործ աշխարհում: Շատ լավ մարդ էր: Ինձ ավելի շատ էր սիրում, քան հարազատ հայրս: Մայրս իսկական հրեշտակ էր: Իսկ վիճում էին, որովհետև չէին կարողանում կիսել ավարը: Հիշո՞ւմ ես ոսկերչական խանութի կողոպուտը ութ տարի առաջ: Քեռուս ձեռքի գործն էր: Իսկ հայրս չափազանց մեծ բաժին էր պահանջում սոսկ նրա համար, որ մի քանի օրով իր տանը թաքցնի գանձը:
- Վեճը շա՞տ հեռուն գնաց: Ինչո՞ւ պատուհանից ընկար: Ուզում էիր բաժանե՞ս նրանց:
- Մի քանի նախադասություն եմ լսել նրանց վեճից: Քեռիս նրան երեսով տվեց, որ իրենով է մարդ դարձել, իսկ հիմա համարձակվում է սակարկել, մինչդեռ պետք է ուրախանար, որ առիթ է ներկայացել վարձահատույց լինելու: Հայրս պատասխանեց, որ ինչ արել` իր քրոջ համար է արել, ինքը կապ չունի, իսկ հիմա, եթե ուզում է, որ գողացվածն իր տանը պահի, իր ուզած գումարը պիտի տա:
- Ու կռվեցի՞ն:
- Քեռիս մի քանի վայրկյան ապշած մնաց հորս հանդգնությունից, հետո բառացի ասաց. ՙՍտոր հոգի: Դու սրբություն չունես: Հարազատ որդուդ էլ չես խնայի, եթե մեջը շահ ունենաս՚:
- Ու դու ազդվելով դրանից…
- Դեռ ոչ: Հիմա լսիր իմ հարազատ հոր պատասխանը: ՙՀարազատ որդուս էլ չեմ խնայի, քրոջդ էլ,- ասաց,- երկուսին էլ կմորթեմ ոչխարի պես, բայց նախ քեզ այն աշխարհ կուղարկեմ՚: Ու կայծակնորեն գրպանից հանեց դանակը: Մի քանի անգամ խփեց քեռուս կրծքին: Տեսա, թե ինչպես արյունը ցայտեց նրա դեմքին: Տեսա, թե ինչպես քեռիս փորձեց պաշտպանվել ու բռնեց հորս կոկորդից: Հոգիս տակնուվրա եղավ սարսափից: Ինձ թվաց` հայրս քեռուս հետ հարցերը լուծելուց հետո ննջասենյակ կմտնի ու ոչխարի պես կմորթի` ինչպես սպառնացել էր: Բաց արեցի լուսամուտը ու դուրս թռա…
Կարեն Գալստյանը միանգամից չպատասխանեց, բայց աչքերի մեջ արցունքներ փայլեցին:
- Նապոլեոն Արչիբալդովիչն ասում է, որ քո վիրահատությունը տասնութ ժամ է տևել,- սոսկ նրա համար ասաց, որ չմատնի իր հուզմունքը:
- Գիտե՛մ, գիտե՛մ: Ահա, թե ով է իմ իսկական հայրը:
- Ու դու վրեժը սրտումդ այսքան տարի պահեցիր, որ …
- Սպասիր,- ձեռքը բարձրացրեց մյուս Կարենը,- դեռ ամբողջը չեմ պատմել: Նախ ուշադրություն դարձնեմ հորս պահվածքին, ու դու կտեսնես, որ նա ամենաիսկական դև է: Ոնց էր հաջողացրել ինձ հիվանդանոց հասցնել ու միաժամանակ ծածուկ պահել քեռուս սպանությունը:
- Իսկապես որ աներևակայելի է…
- Իսկ հիմա անցնեմ պատմության երկրորդ մասին: Գիտե՞ս ինչ պարբերականությամբ էր հայրս այցելում ինձ:
- Չգիտեմ… Երևի օրումեջ:
- Տարին երկու անգամ: Իսկ մայրս ամեն օր էր գալիս ու երկար մնում էր ինձ մոտ: Գալիս էր, մինչև որ…
- Գիտեմ այդ պատմությունը: Դժբախտ պատահար:
- Դժբախտ պատահար չէր: Նրան էլ է հայրս սպանել:
- Ինչպե՞ս,- Կարեն Գալստյանը սարսափահար վեր թռավ,- որտեղի՞ց գիտես:
- Սպանել է մորս, որպեսզի ավելի երիտասարդ կնոջ հետ ամուսնանա: Այն նույն աղջկա հետ, որին սխալմամբ սպանեցի:
- Բայց ինչո՞ւ սպանել: Կարող էր պարզապես ամուսնալուծվել:
- Ամուսնալուծվելը ձեռնտու չէր: Մայրս շատ բան գիտեր նրա գործերից: Տեղյակ էր նաև, թե որտեղ է պահում քեռուս գողացած ակնեղենը: Եթե ցանկանար ամուսնալուծվել` մայրս նրան կկործաներ: Դրա համար էլ սպանեց:
- Քեզանից չթաքցրի՞ն մորդ մահը:
- Ո՞նց կարող էին թաքցնել: Երկու օր անց, երբ այլևս չեկավ, վատ բան կասկածեցի, իսկ հետո…
- Սեփական հետաքննություն սկսեցիր:
- Դրա պես մի բան: Բնականից շատ ուժեղ եմ ու ճարպիկ: Չորրորդ հարկի լուսամուտից եմ իջել այգի: Բժիշկները գաղափար չունեն, որ այստեղ եմ: Տե՛ս…
Այս ասելով` նա մի ճարպկորեն, որին ուզածդ կապիկը կնախանձեր, ոստնեց ծառին ու բավական հաստ մի ճյուղ կոտրեց: Հետո ցած թռավ ու կոտրած ճյուղը երկու մասի բաժանեց:
- Արդեն քանի տարի է սովորություն եմ դարձրել հիվանդանոցից ծլկել գիշերները: Լուսամուտից եմ փախչում ու նույն ճանապարհով էլ վերադառնում: Ամիսներ շարունակ հետևել եմ հորս: Դեռ մորս մահից առաջ գիտեի, որ ուրիշ կնոջով է հրապուրվել:
- Հայրդ ասում էր, որ մորդ մահից հետո է մտերմացել այդ կնոջ հետ:
- Մորս մահից դեռ մեկ տարի առաջ լսեցի, թե ինչպես էր այդ աղջիկը պայման դնում, որ ամուսնանա իր հետ, իսկ հայրս խոստումներ էր շռայլում աջ ու ձախ:
- Չեմ կարող հավատալ,- ապշած ասաց Կարենը,- անհնար է հավատալ:
- Արդեն մեկ է: Կուզես հավատա, կուզես` ոչ:- Այս ասելով` ձեռքը գրպանը տարավ ու մի քանի փայլուն քար հանեց:- Տե՛ս: Չգիտեմ թե սրանցից ամեն մեկն ինչ կարժեն: Դատելով ակնագործի սարսափած աչքերից, ում անհաջող փորձում էի վաճառել, յուրաքանչյուրը հիսուն-հարյուր հազար ռուբլի կարժենա: Հորս գաղտնարանից եմ թռցրել: Կուզե՞ս քեզ տամ:
- Պետք չի,- պատասխանեց Կարենը:
- Այդպես էլ գիտեի: Դու լավ տղա ես երևում: Քեզ հետ ընկերություն կանեի, բայց դա այլևս անհնար է:
- Անհնար ոչինչ չկա աշխարհում:
- Շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ասում: Իսկ հիմա պատմեմ, թե ինչպես մարդ սպանեցի:
- Նախօրոք կողոպտեցիր մսի խանութն ու հացի կրպակը:
- Այո՛: Ինձ փող էր պետք: Իսկ մարդկանցից ոչ մեկին վնաս չեմ տվել:
- Իսկ աղջկան սպանեցիր` կարծելով հա՞յրդ է դռնից դուրս գալիս:
- Այո՛: Ամբողջ գիշեր հսկեցի նրան: Մտածում էի` առավոտ կանուխ դուրս կգա տնից, իսկ աղջիկը` ավելի ուշ, բայց ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեց: Երբ դուռը բացվեց, այնպիսի ուժով հարվածեցի, որ հնարավոր կլիներ չորս մարդ սպանել: Իսկ երբ տեսա արարքս, սարսափած մի կողմ շպրտեցի դանակը ու դեռ մի ժամ անգիտակից վազում էի, մինչև որ ուշագնաց եղա:
- Հիվանդանոցում գլխի չէի՞ն ընկնում, որ լուսամուտից ես ելնում:
- Համարյա գլխի էին ընկել, բայց ճիշտ ժամանակին հայտնվեցի ու ասացի, որ գիշերն այգում եմ անցկացրել, նստարանի վրա: Անջատվել ու մնացել եմ: Նապոլեոն Արչիբալդովիչը խստագույնս նախատեց բժիշկներին:
- Իսկ ինչո՞վ կբացատրես հորդ զգացմունքայնությունը նրա վերջին այցելության ժամանակ: Ինձ թվաց, որ նա անկեղծ է:
- Չեմ կարող ճշգրիտ ասել: Երևի սիրած կնոջ մահը ազդել էր վրան, ու մի թուլության պահի ցանկացել էր հարազատ մարդ ունենալ կողքին: Իսկ ինձանից բացի ոչ ոք չունի:
- Միայն ինձ հե՞տ ես կիսվել:
Բարձրահասակ երիտասարդը գլուխը բացասաբար շարժեց:
- Մի քանի ժամ առաջ ամեն բան պատմեցի Նապոլեոն Արչիբալդովիչին: Հիմա թղթեր է պատրաստում ապացուցելու, որ ես հոգեկան հիվանդ եմ: Շատ բարի մարդ է… Ահա վերցրու,- նա ինչ-որ թուղթ հանեց ծոցագրպանից ու մեկնեց լեյտենանտ Գալստյանին:
- Ի՞նչ է սա:
- Խոստովանություն: Բժիշկներից մեկը պատմում էր, որ եթե իրավապահները որևէ հանցագործություն չեն կարողանում բացահայտել, անմեղ մեկի վրա են բարդում: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով որևէ մեկը տուժի: Այստեղ կարճ ամեն ինչի մասին գրված է:
- Գիտե՞ս, Կարեն,- տխուր ասաց Կարեն Գալստյանը:- Ես քեզ թշնամի չեմ: Բայց չգիտեմ էլ ինչպես վարվել…
- Դու անհանգստանալու ոչինչ չունես: Իսկ ինձ համար դժվար է ապրել` իմանալով, որ անմեղ մարդ եմ սպանել: Սկզբում ինձ արդարացնում էի, որ նա է մորս մահվան պատճառը դարձել, բայց ժամանակի հետ մարդասպան լինելու զգացումը, ոչ թե անցնում, այլ ավելի է սաստկանում:
- Լսի՛ր, ես քեզ չեմ մատնի արդարադատությանը: Վախենում եմ միայն, որ մերոնք արդեն հոտը առած լինեն…
Բարձրահասակ երիտասարդը անփութորեն թափ տվեց ձեռքը:
- Դա այլևս նշանակություն չունի: Հիմա ուզում եմ, որ գնաս:
- Ի՞նչ ես մտադրվել: Ինչի՞ ես ուզում, որ գնամ: Ես քեզ մենակ չեմ թողնի:
- Գիտե՞ս, տղամարդը կարող է կյանքից հեռանալ գլուխը բարձր, առանց աչքը թարթելու, բայց այդ տեսարանը նրա լավ ընկերոջը կարող է խելագարության հասցնել:
- Ի՞նչ ես ուզում դրանով ասել,- զարմացած գոչեց Կարեն Գալստյանը ու հանկարծ ամեն ինչ հասկացավ,- ո¯չ,- բացականչեց նա,- ես թույլ չեմ տա, օգնեցեք, շո¯ւտ, այստեղ…
Սակայն չհասցրեց: Բարձրահասակ երիտասարդը ոստնեց մի կողմ ու գրպանից հանելով դանակը` կուրծքը խրեց: Կարենն իսկույն նետվեց նրա մոտ ու, չնայած բավական ծանր էր, գրկեց և լարելով բոլոր ուժերը` վազեց դեպի հիվանդանոց: Դեռ դռներին չհասած` ներսից նկատեցին: Մի քանի երիտասարդ բժիշկներ շուտով օգնության հասան...
Նկարագրվող իրադարձություններից հինգ օր անց կրքերն այնքան էին հանդարտվել և գործն այնքան պակասել, որ Լևոն Կարախանյանն անցել էր իր սիրած զբաղմունքին` խաչբառ էր լուծում, Սամվել Զատիկյանը Պայքարի հետ փորձում էր պարզել Յուրի Գագարինի մահվան առեղծվածը (նախորդ օրը պարզաբանել էին Արիստոտել Օնասիսի խորհրդավոր վախճանը), իսկ Շուշանիկը արդուզարդի զանազան պիտույքներով ջանում էր ավելի գեղեցկացնել իր առանց այն էլ գեղեցիկ դեմքը: Երբեմն հեռախոսը զանգում էր: Փոքր խորհրդակցությունից հետո լսափողը հիմնականում վերցնում էր Շուշանիկը և տալիս կարճ ու սպառիչ պատասխաններ: Մայորը մյուս բաժանմունքների պետերի հետ նախարարություն էր գնացել ու հավանաբար չէր վերադառնա: Ամեն դեպքում, Պայքարը նրա զանգին էր սպասում` չմոռանալով քառասուն-հիսուն րոպեն մեկ ավետել, թե ինչ կլինի այն դեպքում, եթե մայորը իմանա, որ ինքն այստեղ չէ: Բացակայում էր նաև Կարեն Գալստյանը:
- Ես չեն հավատում, որ նրան սպանել են,- խելացի մարդու տեսքով ասաց Պայքարը,- ո՞ւմ էր խանգարում այդ մարդը: Թե նախանձողներ ունենար` ուրիշ բան:
- Նախանձի հարց չկա: Պետության պատվի հետ էր խաղում…
- Բա ո¯նց, մարդը տիեզերք թռավ, պետության համբավը մեկին հազար արեց, իսկ դու ասում ես պետության պատվի հետ էր խաղում:
- Մակերեսային մարդ ես, Պայքա՛ր,- գլուխն օրորեց Զատիկյանը:
- Հա՛, բա՛, մենք մակերեսային ենք, իսկ դու չափազանց խելոք ես: Գործերդ քեզանից շուտ կբացահայտեմ:
- Ֆուտբոլային ակումբ` հինգ տառ,- մրթմրթաց Կարախանյանը և արագ-արագ մի քանի վանդակ մրոտեց:
- Քեզ ասում եմ` պետության պատվի հետ էր խաղում,- չհանձնվեց Զատիկյանը,- ամբողջ օրը հարբած ման էր գալիս և աջ ու ձախ հայհոյում գեներալներին:
- Է, թող հայհոյեր, պետությանն ինչ էր լինում դրանից:
- Սպանեցին, որ նրա վեհ կերպարը փրկեն: Չդիմացավ փառքին ու կորած հարբեցող էր դարձել…
- Մեկ է, չեմ հավատում:
- Գետ Հյուսիսային Ամերիկայում` ութ տառ,- նորից մրթմրթաց Կարախանյանը,- Նեղոսը կարճ է գալիս, համ էլ ուրիշ տառ կա արանքը, խանգարում է: Ավելի լավ է սպասեմ մինչև Գալստյանը գա:
- Միսիսիպի,- սիրալիր հուշեց Շուշանիկը:
Կարախանյանը ժպիտով շնորհակալություն հայտնեց, հետո նվաճողի եռանդով խաչբառի ևս ութ վանդակ սևացրեց: Պետք է ասել, որ Շուշանիկը բնավ կարող էր նեղություն չտալ իրեն ու չկտրվել կարևոր գործից. Նույն վայրկյանին ներս մտավ Կարեն Գալստյանը:
- Գոնե պաղպաղակ բերած լինեիր,- տեսնելով երիտասարդի դատարկ ձեռքերը նեղսրտեց Պայքարը,- էս շոգին դիմանալ չի լինի:
- Այդքան մտածում ես շոգի մասին, սև շոր մի հագիր,- Կարենին պաշտպանեց Կարախանյանը, որը շատ շնորհակալ էր խաչբառ լուծելում վերջինիս գործնական օգնության համար: - Լսիր, դու թաղում ես գալի՞ս, թե՞ գործի: Ծննդյանդ օրը սպիտակ վերնաշապիկ եմ նվիրելու:
- Քեզ պահիր սպիտակ վերնաշապիկդ,- արհամարհալից, բայց առանց չարության նետեց Պայքարը,- ի՞նչ ես հասկանում նորաձևությունից: Հիմա սև են հագնում, ընկե՛ր ջան: Իսկ դու գնա դեղին շալվար հագի, սպիտակ վերնաշապիկ ու մի մոռացի վզիդ թրջած թաշկինակ դնես:
- Բա ո¯նց, իսկ դու սև վերնաշապիկ հագիր ու կարող ես մի ամիս չլողանալ:
- Մայորը ճիշտ էր ասում, դու լրիվ ապուշ ես, Կարախանյա՛ն: Ամեն օր մեքենայի տակ եմ մտնում, ո՞նց կարող եմ մի ամիս չլողանալ…
- Հերիք է զզվելի բաներից խոսեք,- չդիմացավ Շուշանիկը, իսկ վայրկյան անց տհաճություն արտահայտող հայացքը փոխարինելով ավելի սիրալիր մեկով` դիմեց Կարեն Գալստյանին:- Այստեղ չէիր, այն դժբախտ աղջկա հայրը եկավ: Պահարանում գտել են նրա օրագիրը: Գուցե հետաքրքիր բան գտնես…
Կարենը հուսահատ թափ տվեց ձեռքը:
- Էլ օգուտ չկա դրանից, կարող ես աղբարկղը նետել…
Շուշանիկի դեմքը դեռ չէր հասցրել հիասթափությունից մի փոքր տխրել, երբ Կարեն Գալստյանը հանկարծ փայլեցրեց աչքերը ու հարձակվեց տետրի վրա:
- Այստեղ տուր: Հիմա հաստատ կիմանամ…
Սովորական քառասունութ էջանոց տետր էր: Գայանեն շատախոս աղջիկ չէր եղել և օրագրին էր հանձնել միմիայն իր կյանքի ամենակարևոր իրադարձությունները: Կես ժամ չանցած Կարենը փակեց տետրը ու հուզված վեր կացավ:
- Պայքար,- ասաց նա առարկություն չհանդուրժող տոնով,- հիմա ինձ մի տեղ կտանես:
Պայքարը ապշած նրա երեսին նայեց:
- Գժվեցի՞ր, Գալստյա՛ն: Գա, տեսնի էստեղ չեմ…
- Այն մարդու տուն ենք գնալու, որին կարծես շատ էիր հավանել: Թե՞ արդեն մսխել ես երեքանոցը:
Տեսնել էր պետք, թե ինչպես փոփոխվեց վարորդի դեմքը, և հայացքը անհոգ բարեհոգականից վայրագ բարբարոսական դարձավ:
- Այդ ինչ ես ասում, Գալստյա՛ն,- Լյուցիֆերի ժպիտով պատասխանեց նա: - Կիրակի օրը եկեղեցի էի գնացել ու ձեռքս չգնաց` մուրացկանին տամ: Նույնիսկ երազիս մեջ եմ տեսել, թե ոնց եմ սա երեսին շպրտելու,- այս ասելով` գրպանից հանեց ճմռթված երեքանոցը և ցուցադրաբար պահեց ձեռքի մեջ:- Իսկ մայորին, եթե իհարկե գա, կամ զանգի… Կարախանյա°ն, մի բան կմտածես: Քիչ առաջ խելոք բաներ էիր խոսում:
- Գնացե՛ք, գնացե՛ք,- անհոգ ձեռքը թափ տվեց Կարախանյանը,- մայորն իմ վրա:
- Գուցե գա՞մ հետներդ,- Կարենին հարցրեց Զատիկյանը:
- Պետք չէ: Շատ մեծ պատիվ կլինի նրա համար:
Շուտվանից էսքան կլանված որևէ բան չէի կարդացել, շնորհակալություն:
Հետաքրքիր է, թե ինչ է սպասվում հետո...:think
Հետաքրքիր է, թե ինչ է սպասվում հետո...:think
Շուտով կիմանանք ;)
Սուրեն Հարությունյանի ամառանոցը Երևանին մոտ գտնվող գյուղերից մեկում էր: Անունը բոլորովին կարևոր չի: Ի՞նչ կշահի մեր պատմությունը, եթե այդ գյուղը Մրգաշատ կամ Մարգահովիտ կոչենք: Բավարարվենք ասելով, որ չնաշխարհիկ բնություն ու մաքուր օդ ուներ, իսկ առանձնատունը, որտեղ բնակվում էր քառասունն անց տղամարդը, ով մի քանի օր առաջ կասկածվում էր սպանության մեջ, երկհարկանի էր, շքեղ ու հարմարավետ: Ցերեկն այստեղ գալիս էր գյուղի կանանցից մեկը ու կարգի բերում տունը, իսկ երեկոյան կողմ, այն ժամերին, երբ Կարեն Գալստյանը Պայքարի ուղեկցությամբ այստեղ եկավ, հազվադեպ էր մարդ լինում: Երբ մեքենան կանգ առավ առանձնատան դարպասի առաջ, Սուրեն Հարությունյանը հեռուստացույց էր դիտում: Տեսնելով մեքենան, որի ծառայություններից օգտվելու առիթ արդեն ունեցել էր, սիրտը դող ընկավ, բայց երբ երիտասարդ քննիչն իջավ մեքենայից, արհամարհաբար ժպտաց ու շոշափեց գրպանը:
- Ես սպասում էի քեզ,- դուռը բացելով ու հյուրերին ներս հրավիրելով` ասաց Սուրեն Հարությունյանը և փորձեց սիրալիր տանտիրոջ տեսք ընդունել,- դու իմ փրկիչն ես, ու ես պարտական եմ քեզ, որ այսօր ճաղերի ետևում չեմ:
Պայքարի վրա նա ուշադրություն չդարձրեց: Նույնիսկ երեսին չնայեց, երբ Կարեն Գալստյանի ձեռքը սեղմելուց հետո, հարկադրաբար նրա ձեռքն էլ սեղմեց:
- Ես իմ խոսքի տերն եմ,- շարունակեց տանտերը,- այստեղ հազար հինգ հարյուր ռուբլի է: Անցիր մի քանի օրից և հինգ հարյուրն էլ կստանաս: Մոտս այսքանն է:
Երիտասարդը մի քանի վայրկյան լուռ նայեց Սուրեն Հարությունյանի թղթադրամներով լեցուն ձեռքին:
- Դուք սպանել եք ձեր կնոջը, որպեսզի ամուսնանաք ավելի երիտասարդ աղջկա հետ,- հանկարծ ասաց նա,- իսկ դրանից էլ ավելի առաջ սպանել եք ձեր կնոջ եղբորը, որպեսզի տիրանաք նրա հարստությանը:
Սուրեն Հարությունյանն անակնկալի եկավ, բայց արագ տիրապետեց իրեն:
- Ահա¯ թե ինչ,- ասաց նա ու գրպանը դրեց փողը,- ո՞վ է ձեր գլուխն այդպիսի հիմարություններով լցրել: Ես ոչ ոքի չեմ սպանել: Անհեթեթություն է այդպիսի բան ասելը:
- Երբ ձեզ հարցաքննում էի, ասացիք, որ Գայանեի հետ մտերմացել եք ձեր կնոջ մահվանից հետո:
- Հետո՞ ինչ: Հիմա էլ կարող եմ կրկնել:
- Մեկ ժամ առաջ ես կարդում էի Գայանեի օրագիրը: Ձեր կնոջ մահվանից երկու տարի առաջ նա արդեն ձեր սիրուհին էր, ու դուք օրը երկու անգամ խոստանում էիք, որ անպատճառ կամուսնանաք նրա հետ:
- Ես էլ հավատացի: Ուզում եք թակա՞րդը գցել ինձ… Իմ կնոջ մահվան հետ ես կապ չունեմ: Նույնիսկ Հայաստանում չեմ եղել…
- Ձեր կնոջ եղբոր սպանության հետ է՞լ կապ չունեք: Նա կորավ այն նույն օրը, երբ դժբախտություն պատահեց ձեր որդու հետ:
- Լսի՛ր, լեյտենա՛նտ, ի՞նչ ես ուզում ինձնից: Ես չեմ ուրանում, որ քո շնորհիվ եմ ազատվել բանտից… Թերևս ճիշտ ես, երկու հազար ռուբլին քիչ է, բայց պատրաստ եմ կրկնապատկել գումարը:
- Իսկ որտե՞ղ եք պահում գանձերը, որ յուրացրիք ձեր կնոջ եղբոր սպանության գնով: Չորս հազարն այդ գումարի՞ց եք վերցնելու:
- Նորից պետք է կրկնեմ, որ անհեթեթ բաներ ես ասում: Ես ոչ մեկին չեմ սպանել, ոչ մեկի գանձը չեմ յուրացրել, իսկ չորս հազարը, որով ցանկանում եմ երախտահատույց լինել, իմ արդար վաստակն է: Ես կոշիկի արտադրամաս եմ ունեցել: Ճիշտ է, այնքան էլ օրենքով աշխատանք չէր, բայց ՊԱԿ-ը գիտեր այդ մասին: Ամեն տարի կլորիկ գումար էի մուծում պետբյուջե…
- Կհավատայի, եթե ձեր որդու մոտ չտեսնեի այն ադամանդե քարերը, որոնցից յուրաքանչյուրը հիսուն հազար ռուբլի արժե:
- Ի՞նչ,- բացականչեց Սուրեն Հարությունյանը,- ուրեմն այդ նա՞ է…,- ու կծեց լեզուն, բայց արդեն ուշ էր:
- Ահա և բռնվեցիր, մարդասպա՛ն,- հազիվ զսպելով կատաղությունը` ատամների արանքից նետեց Կարենը,- այդ ադամանդների մասին մի ժամանակ ամբողջ երկիրն էր խոսում:
Մինչ այդ պահը Կարեն Գալստյանը դեռ կասկածում էր, բայց հիմա ավելի քան համոզվեց: Երիտասարդի կատաղությունն ամենևին չվախեցրեց տանտիրոջը: Երևում է` ապահով տեղ էր թաքցրել գանձերը և վստահելի այլուրեքություն ուներ:
- Արդեն գլուխս տարաք,- առանց ձևականությունների ու այնաստիճան այլայլված, որ դեմքին երևաց հոգու ողջ գարշելիությունը, ասաց Սուրեն Հարությունյանը,- դուրս կորեք, քանի ինքս ձեզ դուրս չեմ շպրտել:
Սա արդեն գագաթնակետն էր: Կարեն Գալստյանը կորցրեց ինքնատիրապետումը և գոտկատեղից հանելով ատրճանակը`դեմ արեց մարդասպանի քունքին: Կայծակի արագությամբ հիշեց Մելանյայի հետ խոսակցությունը: Հիշեց, թե ինչպիսի անհոգությամբ խոստացավ սպանել մարդասպանին, ում հանցավոր լինելը չէր կարողանա ապացուցել: Հիմա ատրճանակի պարունակությունը տանտիրոջ գլխին դատարկելու մեծ ցանկություն ուներ, բայց համարձակություն չէր հերիքում:
- Մի անգամ էլ կրկնիր, թե ում ես ուզում աստիճաններից դուրս շպրտել,- իրեն հազիվ զսպելով, որ չկրակի, ասաց երիտասարդը:
Հենց այստեղ էր, որ ասպարեզ եկավ Պայքարը: Դա շատ կարևոր էր, քանի որ դրանով ինչ-որ չափով իր վրա բևեռեց ընկերոջ ուշադրությունը և խանգարեց անմիտ քայլ անել:
- Երկու օր առաջ քեզ պես մեկն էլ այդպես մեծ-մեծ բրդում էր,- տանտիրոջ օձիքից բռնելով` վրա տվեց վարորդը:- Հիմա նրա գլխից արճճի գնդիկներ են հանում: Իսկ դու այդպիսի փառքի արժանի չես, քո ցանածը կուտես հիմա:
Այս ասելով` Պայքարը գրպանից հանեց հանրահայտ երեքանոցը ու խոթեց Սուրեն Հարությունյանի բերանը: Հետագա օրերին նա գլուխ էր գովում, որ ամբողջը ստիպել է ուտել, և ոչ ոքի խորհուրդ չէր տալիս բարձրից խոսել իր հետ: Սակայն Պայքարի բռնությունը, որը ում ասես հունից կհաներ, համարյա ազդեցություն չունեցավ տանտիրոջ վրա: Բերանը մի կերպ ազատելով երեքանոցի կտորտանքից, որոշ մասը կուլ տալով, մնացածը թքելով, նա շարունակեց անտեսել իրեն ստորացրած վարորդին ու ծաղրաբար նայելով Կարեն Գալստյանի աչքերի մեջ` ասաց:
- Լա¯ա¯ա¯վ, ասենք թե հանեցիր ատրճանակդ, հետո± ինչ ես անելու: Գոնե կրակել գիտե±ս, ճստի°կ: Դե կրակի, ո՞ւմ ես սպասում: Թե՞ հայրիկը պատվիրել է առանց իր թույլտվության նման բաներ չանել: Հիմա հասկացա՞ր, թե որն է իմ ու քո տարբերությունը: Ես իմ ամենամոտ հարազատի դիակի վրայով կանցնեմ, իսկ դու այդ դիակը տեսնելով` վախից ուշագնաց կլինես… Մի՛ վախեցիր: Մտածում ես, որ մարդասպան եմ քեզ է՞լ կսպանեմ: Ի դեպ, հանցագործությունների մասին: Երկու մարդ եմ սպանել, թե քսան, մի մարդ եմ կողոպտել, թե հարյուր, տասը խանութ եմ թալանել, թե հազար, ոչ մի նշանակություն չունի: Դու չես կարող ապացուցել ոչ մեկը, իսկ առանց ապացույցների ոչինչ ես, բացարձակ ոչինչ: Իսկ թե կրակես` քեզ բանտ կնստեցնեն: Ասենք կրակելու և մարդ սպանելու քաջություն դու չունես, փոքրի՛կ, այնպես որ գրպանդ դիր ատրճանակդ ու տուն փախի, թե չէ կուշանաս, ու հայրիկդ կբարկանա, որ մթով ես տուն եկել…
Նույն օրը, կեսգիշերից երկու ժամ անց, մայոր Գալստյանը որդու ննջասենյակից հեկեկոց լսեց: Առանց ցույց տալու, որ նկատել է, նրբանկատ անցավ կողքով, իսկ որդու թուլությունը վերջին շրջանի փոթորկալից իրադարձությունների հետ կապեց, որի մի մասից տեղյակ չէր:
Շոգ էր: Օգոստոսը դեռ չէր անցել: Մայրաքաղաքի բնակիչները դժվարությամբ էին դիմանում տապին: Իսկ ահա ավելի բարձրադիր գոտում հանգրվանած բնակիչները այնքան էլ չէին նեղվում, և եթե մայրաքաղաքում մինչև գիշերվա ժամը երկուսը շոգի պատճառով քնելն անհնար էր, նրանց մոտ արդեն կեսգիշերին բավական ցուրտ էր: Եթե մայրաքաղաքում անկողին էին մտնում միտակ ներքնաշորով ու ամենաշատը սավան էին գցում վրաները, վերևներում օգտագործվում էր ներքնաշորերի սովորական տարբերակը, իսկ ծածկվում էին բրդե հաստ վերմակներով:
Սուրեն Հարությունյանը չէր կարող ասել, թե գիշերվա քանիսին արթնացավ: Մենակ էր ապրում, բայց ոչ ոքից չէր վախենում: Տան դռները հուսալի կողպում էր, իսկ լուսամուտներին վանդակաճաղեր կային: Զենք էլ ուներ: Իսկ արթնացավ սուր հոտից: Չկարողացավ կողմնորոշվել` բենզինի՞ հոտ էր, թե` ուրիշ: Անմիջապես սթափվեց ու մտածեց, որ գուցե գազի հոսք է եղել: Երկրորդ հարկում, որտեղ ննջարաններն էին: Շոշափելով գտավ անջատիչը ու փորձեց միացնել լույսը: Կոճակն անիմաստ չխկաց: Հավանաբար վթար էր եղել: Գյուղում հաճախ էին անջատում էլեկտրականությունը: Շոշափելով հասավ պահարանին, գտավ մոմն ու լուցկին վառեց: Ննջասենյակը լուսավորվեց: Մեկը մյուսի հետևից սկսվեցին զանազանվել առարկաները: Սուր հոտը կարծես ներքևից էր գալիս: Սկսեց աստիճաններով իջնել, փոքրիկ պտույտ արեց միջանցքներում ու ոչինչ չհայտնաբերելով` որոշեց մտնել հյուրասենյակ: Բնականից կասկածամիտ լինելով` զգուշացավ, բայց միայն մի քանի վայրկյան: Տան դռները չափազանց հուսալի էին փակված, իսկ բռնի ներխուժումն անհնար էր առանց աղմուկի: Ուստի առաջ պահեց մոմը և ձգտելով որքան կարելի է հեռու լուսավորել` հյուրասենյակ մտավ: Չէր հասցրել երկու քայլ անել, երբ ոտքերի տակ մի բան չխկաց, որը և գետին տապալեց նրան: Անտանելի ցավ զգաց աջ ոտքի մեջ, որն արտահայտվեց Սուրեն Հարությունյանի անմարդկային ոռնոցով: Դեռ չէր հասկանում, թե ինչը բռնեց ոտքը և կոտրեց: Շարունակելով ոռնալ` շոշափեց ու զգաց երկաթի սառնությունը: Նույն վայրկյանին հյուրասենյակի լույսը վառվեց:
- Ողջո՛ւյն, բարեկա՛մ,- ասաց ոտքից գլուխ թիկնոցով ծածկված, սև ակնոցով մարդը:- Ահա և հանդիպեցինք, չէի՞ր սպասում:
- Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում,- ոռնաց Սուրեն Հարությունյանը շրջվելով ձայնի կողմը,- ի՞նչ է սա, ազատիր ինձ, ասա` ի՞նչ ես ուզում…
- Սովորական թակարդ է, որով գայլ են բռնում: Ես ժլատություն չարեցի և ամենալավն եմ գնել: Իզուր տեղը քեզ դեսուդեն մի գցիր: Ինչպես դու ես հուսալիորեն թակարդ ում, այնպես էլ թակարդը հաստ շղթայով հուսալի կապված է ջեռուցման մարտկոցից:
- Դո՞ւ ես, Կարե՛ն: Ազատիր ինձ, շո՛ւտ: Ի՞նչ ես ուզում:
- Քեզ ազատե՞մ: Այսքան շո՞ւտ: Երբե՛ք: Ու գիտե՞ս ինչի:
- Ես քեզ ոսկու մեջ կլողացնեմ: Ասա` ինչ ես ուզում: Ինչո՞ւ չես ազատում ինձ այս թակարդից…
- Որովհետև ցավը ուժասպառ է անում մարդուն: Վերջերս Նապոլեոն Արչիբալդովիչի մոտ էի: Նա է ասել:
- Գրողի ծոցը Նապոլեոն Արչիբալդովիչը: Ազատի՛ր… Ինչո՞ւ ես ուզում ուժասպառ անել ինձ:
- Որպեսզի, երբ որոշեմ այստեղից գնալ, այլևս ի վիճակի չլինես ինքդ քեզ փրկել:
- Տես` արյունը ոնց է հոսում: Բաց կոտրվածք է, արյունաքամ կլինեմ…
- Հենց դա էլ ինձ պետք է:
- Էլ չեմ դիմանում: Ի՞նչու տեղիցդ չես շարժվում:
- Միակ բանը, որ կարող եմ անել քեզ համար մահվանից առաջ, սիգարետ առաջարկելն է: ՙԱխթամար՚ է, քո նախընտրած ծսխախոտը: Արդեն մի քանի օր է` սկսել եմ ծխել:
- Մի սպանիր ինձ: Ես կհարստացնեմ քեզ: Խոսքիս տերը կլինեմ: Դու չգիտես, թե ինչ ես անում: Այս տանը մեկ միլիոնից ավել կանխիկ փող ունեմ, դեռ չհաշված ակնեղենը, ուղիղ կեսը քեզ կտամ, ինչպես հարազատ որդուս…
- Իսկ դու հիվանդանոցում տեսակցության գնացի՞ր որդուդ, ում կյանքը դեռ հիմա էլ մազից է կախված, որովհետև քեզ պես հայր ունենալու պատճառով փորձել էր ինքնասպանություն գործել:
- Ես չգիտեի: Ինչպե՞ս իմանայի, ինձ ոչ ոք ոչինչ չի ասել…
- Հավանաբար գորովալից հոր համբավ ունես, ու միայն այդ պատճառով է, որ չեն ասել:
- Մի սպանիր ինձ, ամբողջը քեզ կտամ…
- Զզվեցրիր արդեն, քո գանձերով: Իսկ ինչո՞ւ չես ուզում մեռնել: Երբ սպանում էիր կնոջդ ու նրա եղբորը, դա ինքնին լինող բան էիր համարում, իսկ հիմա, երբ ես եմ քո մեռնելն ինքնին բան համարում, չգիտես ինչու ընդդիմանում ես:
- Իմ արածների համար ես արդեն զղջացել եմ: Խնդրում եմ, ինչպես մարդը մարդուն, քրիստոնյան` քրիստոնյային…
Անկոչ հյուրը չդիմացավ ու սկսեց ծիծաղել:
- Մոռացար ասել հայը` հային: Ախր այնքան քի¯չ ենք մնացել աշխարհում… Դե ինչ, ծխելո՞ւ ես, թե առանց դրա ես ճանապարհ բռնելու դեպի դժոխք…
- Գրողի տարած, ինչպե՞ս կարողացար տուն մտնել…
- Երբ մեծ ցանկություն ունես այնքան էլ դժվար չէ: Դու ինձ պետք է հասկանաս: Ավելի բարդ արգելքներ ես հաղթահարել, երբ սպանությունների արանքում, ձեռքի հետ, խանութ-մանութ ես թալանել: Իսկ ես առանձնապես գլուխ չցավացրի: Չէ՞ որ բոլոր հանրահայտ դուռ կոտրողները մեր ձեռքի տակ են: Մեծ ուրախությամբ խորհրդատվություն տրամադրեցին: Ի դեպ, կողոպտիչների կարծիքով ես խոհեմ աշակերտ եմ, ու շատերը նույնիսկ համոզմունք հայտնեցին, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել... Չեմ պարծենում... Երբ ձեռքի տակ անհրաժեշտ գործիքներ ունես` դա իրոք դժվար չէ:
- Դու չես համարձակվի սպանել ինձ: Քեզ բանտ կնստեցնեն: Ինչ-որ մեկն էլ քեզ կբռնի, ինչպես, որ դու բռնեցիր ինձ:
- Չեմ վիճում, ամեն ինչ կարող է պատահել: Սակայն քո թույլտվությամբ ներկայացնեմ իմ կատարած վիթխարի աշխատանքը, որը պետք է որ ապահովի իմ այլուրեքությունը: Ինձ իրոք հետաքրքիր կլիներ լսել քո կարծիքը: Հավանաբար մտածում ես, որ այնքան եմ սպասելու մինչև արյունաքա՞մ լինես: Սխալվում ես: Այդքան ժամանակ ես չունեմ: Հավանաբար զգացիր բենզինի հոտը: Ուղիղ երկու հարյուր լիտր է: Երկու օր առաջ եմ թաքցրել քո նկուղում: Նախօրոք ճշտել էի, որ այնտեղ իջնելու սովորություն չունես: Մի փոքր դժվար էր նկուղից հյուրասեյակ տեղափոխելը, բայց համաձայնիր` երբ նպատակ ես դնում պատժել մի չարագործի, ում բացի այդ ամբողջ հոգով ատում ես, կարելի է երկու հազար տոննա էլ տեղափոխել: Այդքան վառելանյութը կմոխրացնի քո քստմնելի մարմինը, այնպես, որ մեծ կտորը ականջդ էլ չի մնա: Ամեն դեպքում, ապահովության համար կբացեմ նաև գազը… Հիշո՞ւմ ես, թե ինչպես սպանեցիր կնոջդ…
- Բավական է,- ուժասպառ բացականչեց Սուրեն Հարությունյանը,- ինչքան ես տանջելու ինձ: Ինչքան է ինձ մնացել ապրելու:
- Ուղիղ այնքան, մինչև կծխեմ-կվերջացնեմ այս սիգարետը, ինչը և քո մահվան պատճառը կդառնա:
Անկոչ հյուրը մի գլանակ դրեց շրթունքների արանքը, չրթացրեց լուցկին ու մոտեցրեց սիգարետին:
Հետագայում` նկարագրվող իրադարձությունից շատ չանցած, որը պաշտոնապես գրանցվեց որպես դժբախտ դեպք, մյուս բաժանմունքների աշխատակիցները ծայրաստիճան զարմացած էին, թե ինչու Կարեն Գալստյանը, մարդ-լեգենդ Գալուստ Գալստյանի հարազատ որդին, ով իր կարիերայի սկզբում այնպիսի հաջողություններ էր արձանագրել, որ շատերը խոսում էին, թե հորն էլ կանցնի, հանկարծակի աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց, որը առանց այլևայլության բավարարվեց: Զանազան վարկածներ էին առաջ քաշում: Ոմանք ասում էին, որ հայրը վախեցել է, թե որդին կմթագնի իր փառքը, ու ստիպել է դիմում գրել: Որոշ հետաքրքրասերներ փորձեցին Սամվել Զատիկյանին ու Լևոն Կարախանյանին խոսեցնել: Նրանցից առավել խոհեմները մտքում նշեցին, որ երկուսն էլ այնքան համոզիչ անկեղծությամբ են պատասխանում, թե ոչինչ չգիտեն, որ ակամա մտածում ես, որ հավանաբար ինչ-որ բան գիտեն: Սակայն բամբասելով մի քանի շաբաթ ևս` մարդիկ մոռացան Կարեն Գալստյանին էլ, նրա հանկարծակի հրաժարականն էլ:
Շուտով Գալուստ Գալստյանը փոխգնդապետի կոչում ստացավ ու տեղափոխվեց ավելի բարձր պաշտոնի, իսկ Զատիկյանն ու Կարախանյանը ավագ լեյտենանտներ դարձան: Պայքարը փոխգնդապետի հետ նախարարություն տեղափոխվեց: Շուշանիկը ամուսնացավ, և նրա մյուս կեսը հարմար գտավ, որ տանը նստի ու երեխաներ պարգևի իրեն: Կյանքը շարունակվում էր...
- Իսկ մայրիկը իմացա՞վ,- հարցրեց Գալուստ Գալստյանը, երբ հայրն ավարտեց իր պատմությունը:
- Ես նրան ամեն ինչ պատմեցի: Պետք է իմանար, թե ում հետ է ամուսնանում:
- Իսկ ամուսնությունը հետաձգվեց, քանի որ ևս մեկ ինստիտուտ ավարտելու անհրաժեշտությո՞ւն առաջացավ: Քանի տարում ավարտեցիր այդ մյուսը:
- Ինձ բանակ զորակոչեցին: Իսկ հետո միանգամից երրորդ կուրս նստացրին:
- Իսկ ի՞նչ եղավ այն խեղճ երիտասարդը, ակամա մարդասպանը, որ ի վերջո իր վրա ձեռք բարձրացրեց: Մեռա՞վ, թե բանտ նստեց:
- Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Նապոլեոն Արչիբալդովիչը սկզբում փրկեց նրա կյանքը, իսկ հետո նաև ազատեց բանտից: Դեռ հինգ տարի առաջ նա ողջ էր: Փրկեց մի երեխայի, որ մեքենայի տակ էր ընկնելու, սակայն իր կյանքով հատուցեց:
- Երբևէ ասացի՞ր նրան, թե ինչ մահով մեռավ իր հայրը:
- Նրան հաղորդեցին, որ դժբախտ պատահար է եղել:
- Իսկ ադամանդներն ի՞նչ եղան:
- Երբեք չեմ հետաքրքրվել: Միայն մի բան կարող եմ ասել: Երբ կարգերը փոխվեցին, Նապոլեոն Արչիբալդովիչը հիվանդանոց հիմնեց և բժշկական գերժամանակակից սարքավորուներ գնեց: Վիրահատություններ էր կատարում, որոնց համար գրեթե վարձատրություն չէր վերցնում:
- Քո պատմածից տպավորություն է ստեղծվում, որ ազնվագույն մարդ էր: Ինչո՞ւ ադամանդները պետությանը չհանձնեց:
- Այն ժամանակ դա անվտանգ չէր: Մարդիկ պատմում էին, որ մեկն էլ գանձ էր գտել ու որոշել պետությանը հանձնել, որպեսզի ապահով վայելի դրա օրինական տոկոսները: Սակայն իրավապահները սկսել էին ՙջարդել՚ նրան հարցնելով, թե որտեղ է պահել մնացածը:
Հոր և որդու խոսակցությունն ընդհատվեց մեկ այլ երդվյալ հիպոկրատականի` բժիշկ Սաղաթելյանի այցելությամբ: Տիկին Մելանյան նրան սիրալիր ներս հրավիրեց:
- Ողջո՛ւյն, ողջո՛ւյն,- բարևեց բժիշկը և այնպիսի արժանապատվությամբ մեկնեց ձեռքը, կարծես ինքը սուրբ էր և համբուրելու համար էր պարզում:- Ինչպե՞ս եք, պարոն հիվանդ: Դավադիր տեսք ունեք: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ իմ ոչ բոլոր պատվիրաններն եք կատարել: Մի՞ թե հանդգնել եք ծխել:
- Ո՛չ, ո՛չ,- եռանդով առարկեց տիկին Մելանյան,- պատրաստակամությամբ խմում է բոլոր դեղերը, իսկ սիգարետ տեսնում է միայն հեռուստացույցով: Անձամբ եմ ոչնչացրել ամուսնուս ծխախոտի պաշարը, այնպես որ, մեկ գլանակ էլ չկա սուրճի հետ գոնե ձեզ հյուրասիրելու:
- Սուրճից չեմ հրաժարվի,- ժպտաց բժիշկը:- Օրը մեկ գավաթ խմում եմ, ոչ ավելի…
Մինչ տիկին Մելանյան գնաց սուրճ եփելու, որը քառորդ ժամ անց մատուցեց պատկառելի տարիք ունեցող կոնյակի հետ, Կարեն Գալստյանը անդադար մտածում էր` արդյո՞ք ծխում է բժիշկը, թե ոչ: Եթե պարզվեր, որ ծխում է, որոշել էր բազմաթիվ դաժան ճշմարտություններ ասել նրա երեսին: Իսկ առայժմ բժիշկը հարցեր էր տալիս հիվանդին և խնդրում հավաստի տեղեկություններ հաղորդել:
Վերջապես տիկին Մելանյան կոնյակ ու սուրճ մատուցեց: Գալուստը հանձն առավ լցնել գավաթները: Երբ երեքը լցրեց, բժիշկը տիրական շարժումով հորդորեց չորրորդն էլ լցնել:
- Ինչպես, ինձ է՞լ կարելի է,- զարմացավ Կարեն Գալստյանը:
- Խմեք, թույլատրում եմ,- խիստ հովանավորող տոնով պատասխանեց Սաղաթելյանը, իսկ հիվանդը, կամ եթե կուզեք, նախկին հիվանդը, մտքում մեկ աստիճան բարձրացրեց այդ մարդուն, որին վայրկյաններ առաջ սպիտակազգեստ սատանա էր համարում:
Այսպիսով, գավաթները զրնգացին, և չորս մարդ ճաշակեցին բուրավետ ըմպելիքը: Բժիշկը հաճույքով արտաշնչեց և համտեսեց սուրճը: Կարեն Գալստյանը աչքի պոչով ծիկրակեց` ծխելո՞ւ է, թե ոչ: Գալուստ Գալստյանը արագ լիցքավորեց գավաթները:
- Մեկն էլ խմենք,- բժիշկ Սաղաթելյանը բարձրացրեց գավաթը,- առողջություն եմ մաղթում ձեզ:
Տեսնելով, թե ինչպիսի հաճույքով էր կլանում բժիշկը խմիչքը, ամենաչխմող մարդը հարբեցող դառնալ կցանկանար: Իսկ Կարեն Գալստյանը մտքում նշեց, որ բժիշկը թերևս այնքան էլ վատ մարդ չէ: Վերջապես հիպոկրատականը ծխելու ցանկություն հայտնեց: Ու մինչ մտածում էին, թե որտեղից նրա համար ծխախոտ ճարեն, բացատրեց, որ միայն մոխրաման էր ցանկանում խնդրել, իսկ իր ծխելիքը միշտ հետն է: Այս ասելով` Սաղաթելյանը գրպանից հոլանդական հաստ սիգարներով լեցուն մի գեղեցիկ տուփ հանեց:
- Ձեզ չեմ հյուրասիրի,- ասաց Կարեն Գալստյանին,- չի կարելի, բայց եթե երիտասարդը ցանկանում է…
Երիտասարդը չէր ցանկանում: Իսկ բժիշկ Սաղաթելյանը նախկին հիվանդի կարոտած հայացքի տակ կտրեց սիգարի ծայրը, մյուս ծայրը թաթախեց կոնյակի մեջ, իսկ հակառակը բոցավառեց: Կարեն Գալստյանը կուլ տվեց թուքը…
Բժիշկը հյուրընկալ տանտերերի մոտ մնաց մոտ երեք ժամ և հիմնավորապես ոչնչացրեց նրանց կոնյակի ողջ պաշարը: Հրաժեշտ տալուց առաջ նա թելադրեց իր հրամանները:
- Վաղվանից կխմեք նշանակված բոլոր դեղերը: Ծխելը խստիվ արգելվում է: Նույնիսկ ձեր կողքին գտնվող ծխողներն են վտանգավոր ձեր առողջությանը:
- Շատ լավ, բժի՛շկ: Իսկ դուք մի մոռացեք մեզ: Հյուր եկեք, սիրով կսպասենք:
- Իհարկե, իհարկե…
- Գալո՛ւստ, ճանապարհ դիր պարոն բժշկին,- ասաց տիկին Մելանյան:
- Անպայման, մայրի՛կ: Հիմա տաքսի կկանչեմ: Ես էլ եմ ուզում Երևան գնալ:
- Գալո՛ւստ,- լսելով, որ որդին Երևան է գնալու, աշխուժացավ Կարեն Գալստյանը,- վերցրու այս ճամպրուկը ու վաղը մյուսը բեր: Սա ինձ պետք չէ:
- Ախր բերել էի, հայրի՛կ,- նեղսրտեց Գալուստը, բայց իսկույն գնաց կատարելու հանձնարարությունը:
Շուտով տաքսու մեջ էին: Գալուստը ասաց բժշկի հասցեն, ու մեքենան տեղից պոկվեց: Երբ տեղ հասան, Սաղաթելյանը երիտասարդին պատվիրեց մի րոպեով դուրս գալ մեքենայից: Գալուստը ենթարկվեց:
- Երիտասա՛րդ,- ասաց բժիշկը` լուրջ նայելով Գալուստի աչքերի մեջ,- դուք տեսաք, թե ինչ մեծ գումար վերցրի ձեր հոր, այսպես ասած, բուժման համար…
- Դրա մասին ավելորդ է խոսել, բժի՛շկ: Հայրիկի առողջությունը ամենից կարևորն է…
- Այսպես ուրեմն: Իսկ հիմա հետ վերցրեք ամբողջ գումարը:
- Ինչո՞ւ: Երբեք այդպիսի բան չեմ անի: Սա ձեր արդար վաստակն է:
- Ոչ մի վաստակ էլ չկա: Ձեր հորը ոչինչ էլ չէր եղել: Թվացել էր միայն, որ սիրտը հիվանդն է, մինչդեռ նյարդային փոքր ցնցում էր ունեցել: Նշանակածս դեղերն էլ անվնաս վիտամիններ են: Բայց եթե մի լավ չվախեցնեի նրան, այսօր էլ հինգ տուփ սիգարետ կծխեր, և գուցե որոշ ժամանակ անց իսկապես հանձն առնեի բուժել նրա սիրտը: Հիմա տեսաք, որ ոչ մի բուժում չի եղել: Բարեհաճեք հետ ստանալ գումարը, և թող այս խոսակցությունը մնա մեր միջև:
- Մեկ է, չեմ վերցնի,- Գալուստը ժպտաց և հետ մղեց բժշկի ձեռքը:
- Լսե՛ք, երիտասա՛րդ: Մի նմանվեք այն նավաբեկյալին, որն Աստծուց օգնություն աղերսեց և, համառորեն սպասելով այդ օգնությանը, մերժեց իր կողքով անցնող երեք նավերին, որ հենց Աստված էլ ուղարկել էր: Երրորդ անգամ եմ առաջարկում վերցնել դրամը և առարկություն չեմ հանդուրժում…
- Բայց ինչո՞ւ պետք է վերցնեմ…
- Որովհետև գուցե ցանկանում եք ծաղկեփունջ գնել ձեր ընկերուհու համար, իսկ անիծյալ դրամը երբեք այնքան քիչ չի լինում, որքան ձեր տարիքում…
Ապա բժիշկը բռնի երիտասարդի ձեռքը խոթեց դրամը ու շրջվելով` գնաց:
Նախքան ծաղկեփունջ գնելը Գալուստը որոշեց տուն տանել ճամպրուկը: Վելելակը դեռ չէին նորոգել: Վազելով բարձրացավ աստիճաններով, վար իջավ, իսկ երբ անցնում էր փողոցը…
Սպիտակ մեքենան, որ լավ լվացված-պսպղացրած էր և սոսկ առջևի երկու դուռ ուներ, կտրուկ արգելակեց: Երկու գերմոդայիկ պճնամոլներ, որոնք ծանրաքաշ ոսկե շղթաներ ունեին վզներից կախ, թանկարժեք բջջայիններ, որ ասպետի արժանապատվությամբ կրում էին գոտկատեղին, հայհոյանքների տարափ տեղացին:
- Նորից այս ապուշն է,- կատաղած գոռաց նրանցից մեկը և վրա տվեց:
- Սպանելու եմ,- վճռական ասաց երկրորդը:
Այս անգամ Գալուստը իր գլխին տեղացող սպառնալիքները չնկատելու պատճառ չուներ: Ոչ յոթերորդ երկնքում գտնվող նորագյուտ երջանիկն էր, ոչ ցնցված, ապշած մարդ, որ կորցրել է խոսելու ունակությունը: Եվ նրա գործողություններն էլ նրանց օգտին էին, ովքեր պնդում են, որ մեկ մարդը հաջողությամբ կարող է դիմակայել երկուսին:
- Վա¯յ, մայրի՛կ ջան,- գոռաց առաջին երիտասարդը ու չոքեց մայթին:
- Թող ձեռքս, կոտրվեց,- բղավեց երկրորդը, որը ցավին դիմանալու սովորություն չուներ:
Գալուստն անխիղճ մարդ չէր: Բավարար համարելով պատիժը` արդեն ուզում էր արձակել զոհերին, բայց միտքը հանկարծ պայծառացավ:
- Տե¯ր Աստված,- ինքն իրեն ասաց նա,- մի՞ թե այս սպիտակ երկդուռ մեքենան այն նավակը չէ, որ Նախախնամությունն արդեն երրորդ անգամ ինձ է ուղարկում որպես փրկություն: Մեքենա առևանգելու այսպիսի կատարյալ հնարավորություն գուցե էլ երբեք չընձեռվի…
Երկու գերմոդայիկ երիտասարդները սողում էին դեպի մեքենան, բայց Գալուստը կտրեց նահանջի ճանապարհը:
- Հապա այստեղ տուր մեքենայի բանալիները,- ասաց նա:
- Հայրիկս կսպանի ինձ, այդպիսի բան չանես,- ծղրտաց քիչ առաջվա լկտի հզորը, բայց Գալուստը խլեց բանալին:
- Մի վախեցիր, մի երկու ժամից կվերադարձնեմ: Իսկ թե գնաս ու համապատասխան վայրում դեղձանիկի պես սկսես երգել, գետնի տակից էլ կգտնեմ ու գիտես ինչ կանեմ…
Երկու գերմոդայիկ երիտասարդները ժամանակ շահելու և միմյանց աչքերի մեջ նայելուց խուսափելու համար սկսեցին թափ տալ վրայի փոշիները, իսկ սպիտակ երկդուռ մեքենան սլացավ ծաղկի խանութի ուղղությամբ…
Մի համակրելի զույգ էր քայլում այգում: Հմայիչ աղջիկը վարդերի գեղեցիկ փունջ ուներ ձեռքին, իսկ տղան մատների մեջ հպարտորեն ինչ-որ բանալիներ էր պտտեցնում: Նրանցից քիչ հեռու մի սպիտակ երկդուռ մեքենա էր կանգնած:
- Ինչպե՞ս կարող էիր նման բան անել, Գալո՛ւստ,- հարցրեց աղջիկը, որ ակնհայտորեն ցնցված էր երևում:
- Ինքդ պատվիրեցիր մեքենա առևանգել: Ես միայն քո ցանկությունն եմ կատարել:
- Ինչպես կարող էիր այդպիսի բան անել,- ավելի ընդգծված շեշտադրումով ու մի փոքր լացակումած կրկնեց աղջիկը,- ես ուրիշ կարծիք ունեի քո մասին և արդեն ուզում էի լրջորեն մտածել քո առաջարկության մասին, այնինչ պարզվում է` մի սովորական խուլիգան ես, ում այս պահին փնտրում են իրավապահները, որ բանտ տանեն:
- Թույլ տուր հիշեցնել, որ ինքս էլ ինչ-որ չափով իրավապահ եմ: Իսկ քո սրտնեղությունը չեմ կարող հասկանալ: Ուզում էիր, որ ապագա ամուսինդ մեքենա առևանգող լինի, հիմա էլ ասում ես ճիշտ հակառակը: Այսպիսով, քո առաջ կանգնած է մի մարդ, ով երկուսն էլ կրում է իր մեջ և, բացի այդ, աշխարհում բոլորից շատ քեզ է սիրում:
- Գալո՛ւստ, դու պետք է վերադարձնես մեքենան: Միայն այդ դեպքում կշարունակեմ քայլել քո կողքով…
Ավարտելով մեր պատմությունը նշենք. Գալուստի նվիրած ծաղկեփունջը եռման ջրի այն վերջին գավաթն էր, որը վերջնականապես հալեցրեց Լիլիթի սրտի սառույցը:
Արմեն Մալխասյան.
Ջերմուկ, 25.07.2011 թ.
Ջուզեպե Բալզամո
30.09.2011, 12:31
Մոլոդեսսսս… բավական լավն էր (մի քիչ Վիկտոր Բալայանական ոգի ուներ): Մի շնչում կարդալիք… Կարելի ա սցենարի վերածել, ֆիլմ նկարել… :hands
Անբողջ ընթացքում կլանված կարդում էի՝ ամեն անգամ նեղվելով, որ շարունակությունը կարդալու համար պետք է սպասել... բայց լավ է, որ հեղինակը երկար սպասելու առիթներ չէր տալիս))) շատ հավանեցի, իսկապես հիասքանչ ստեղծագործություն էր
Հոյակապ էր, շնորհակալություն: Հումորի համար ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն, որոշ հատվածներ կարդալուց ծիծաղս չէի կարողանում զսպել, իսկ սյուժեն էլ շատ հետաքրքիր էր: Գնահատականս` հինգ խաչով :))
Շատ լավն էր, ապրես: Կարդացի մեծ հաճույքով և պատմությունն ինէն էլ խորհելու տեղիք է տալիս :)
Հիմա մնում է խմբագիրն ավարտի իր աշխատանքը, նկարիչը մի 10-15 նկար անի ու մտածենք, թե որտեղից փող ճարել, որ տպենք;)
Մալխաս ջան բարև, նախ ինչպես ասում են ոտս խերով լինի Մալխասաստան, որովհետև քո ստեղծագործություններից առաջինն եմ կարդում, էլի բաներ ունես տեղադրած ակումբում??
մի հարց տամ էլի , սկզբում գրել էիր , թե պատմվածքիդ 20%-ը իրական է, կասես , թե որ մասը? , ուղղակի հետաքրքրությունս շարժվեց, հետո նոր մի քիչ կարծիքս կասեմ...
Մալխաս ջան բարև, նախ ինչպես ասում են ոտս խերով լինի Մալխասաստան, որովհետև քո ստեղծագործություններից առաջինն եմ կարդում, էլի բաներ ունես տեղադրած ակումբում??
մի հարց տամ էլի , սկզբում գրել էիր , թե պատմվածքիդ 20%-ը իրական է, կասես , թե որ մասը? , ուղղակի հետաքրքրությունս շարժվեց, հետո նոր մի քիչ կարծիքս կասեմ...
Սիրելի Գեա, բարի գալուստ Մալխասաստան: :) Ես իսկապես ուրախ եմ քեզ տեսնելու այստեղ: Փորձեմ պատասխանել հերթով…
«Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ վիպակի վիպակի սյուժեն հորինել է Գալուստ Գալստյան անուն ազգանունով մի շնորհալի երիտասարդ: Սակայն վիպակը ստեղծելիս սյուժեն մեծ փոփոխության ենթարկվեց իմ կողմից, օգտագործվեց Գալուստի հորինածի 20 տոկոսը, ինչը սակայն չի նվազեցնում նրա դերը վիպակը ստեղծելու գործում:
«Ակումբ» - ում կան իմ հետևյալ ստեղծագործությունները՝
«Ռիգոլետոն կամ բալլադ պաշտոնի մասին» - փոքրիկ կիսադետեկտիվ վիպակ: Շուտով երևի կտպագրվի «Ճակատագրական սիգարետ» - հետ միասին:
«Թե ինչպես արյուն հանձնեցի» - փոքրիկ զվարճալի պատմվածք: Ակումբի ընթերցողներից ոմանց դուր եկավ, ոմանց՝ ոչ
«Վիրավորանք» - մասնակցել է «Հայկական Սարսափ» մրցույթին, բայց թեմայի անհամապատասխան լինելու պատճառով անհաջողություն է կրել: Իմ ամենաաննշան ստեղծագործությունն է, բայց և միակը, որը տպվել է «Գրական թերթում»:
Հիմա ավելի լուրջ գործերի մասին:
«20.000 տաղանդ Ծոփքի համար» - պատմավեպ: Ակումբում կա առայժմ սկզբնամասը:
«Տիգրան Մեծ» - Սա իմ ամենամեծ և ամենահաջողված գործն է: Նույնպես սկզբնամասն է առայժմ տեղադրված ակումբում, բայց ընթացքում կթարմացվի:
Ինչ վերաբերում է պատմավեպերին, «Ակումբում» կարող ես մի թեթև ծանոթանալ դրանց, իսկ եթե հետաքրքրի, ապա կարդալ խորհուրդ կտայի կարդալ գրքով, քանի որ բավական ծավալուն են և դժվար է այդքանը համակարգչով կարդալը: (Մանավանդ «Տիգրան Մեծը»)
Ներողություն եմ խնդրում, որ հղումները միանգամից էջից չեմ դրել: Անհարմար է խոստովանել, բայց չեմ տիրապետում :oy
Հուսով եմ որոնում - ով կգտնես:)
Լավ, հասկացա, պատմությունը ոչ թե իրական հիմքերի վրա էր հիմնված , այլ 20%-ը այն ֆունդամենտն էր, որի վրա դու կառուցել ես մնացած մասը:
հիմա պատմեմ զգացածիս մասին:
Մալխաս ջան , տեղ-տեղ ահագին ծիծաղել եմ, տեղ-տեղ քեզանից նեղացել, որ բժիշկներին ինչ ասես չես ասում:D,
տեղ-տեղ մեզ`ակումբցիներիս արհամարհել ես, որովհետև կետադրական,ուղղագրական սխալները շատ էին(էս այն կռիսական պահն է , էն որ մարդ ուզում է ասի, իբր քերականություն, ուղղագրություն գիտի ու առիթը բաց չի թողում ու ուրիշի հաշվին ինքնահաստատվում է;),էնպես որ ծանր չտանես, մանավանդ , որ հիմա այս գրառման մեջ ես ահագին սխալներ եմ արել), մի տեղ ահագին զարմացա,Կարեն Գալստյանի կյանքի դեպքերը սովետի ժամանակով էր չէ? բա էն հանցագործ մարդը ինչ մի խնդրում էր , թեիրեն հայ քրիստոնյաի նման վերաբերվեն, հետն էլ ուժայիննների հետ խոսալիս:Էսպիսի մանր մունր ոճային բաներ կային,ու մեկ էլ պատմությունը մի քիչ անիրական էր, բայց դե դու դրան լավ պատասխան էիր տվել , ասելով , որ գրականությունը իրականությունից պետք է տարբերվի:
Հիմա մի հատ ասեմ թե ինչ համար այսքան երկար-բարակ քո էջը մխտռեցի ու լռեմ: Շատ կուզեի, որ իմ գրածները կարդալիս հենց բաց կոնտեքստով ինձ ասեն բոլոր սխալներս, լինի ոճական , թե ուղղագրական ... կարծում եմ դրանից միայն կշահեի :
Քեզ նոր ստեղծագործական ուժ ու ավյուն եմ ցանկանում:
Մնացածներն էլ կգտնեմ ու կամաց կամաց կկարդամ...
լավ մնա:)
Լավ, հասկացա, պատմությունը ոչ թե իրական հիմքերի վրա էր հիմնված , այլ 20%-ը այն ֆունդամենտն էր, որի վրա դու կառուցել ես մնացած մասը:
հիմա պատմեմ զգացածիս մասին:
Մալխաս ջան , տեղ-տեղ ահագին ծիծաղել եմ, տեղ-տեղ քեզանից նեղացել, որ բժիշկներին ինչ ասես չես ասում:D,
տեղ-տեղ մեզ`ակումբցիներիս արհամարհել ես, որովհետև կետադրական,ուղղագրական սխալները շատ էին(էս այն կռիսական պահն է , էն որ մարդ ուզում է ասի, իբր քերականություն, ուղղագրություն գիտի ու առիթը բաց չի թողում ու ուրիշի հաշվին ինքնահաստատվում է;),էնպես որ ծանր չտանես, մանավանդ , որ հիմա այս գրառման մեջ ես ահագին սխալներ եմ արել), մի տեղ ահագին զարմացա,Կարեն Գալստյանի կյանքի դեպքերը սովետի ժամանակով էր չէ? բա էն հանցագործ մարդը ինչ մի խնդրում էր , թեիրեն հայ քրիստոնյաի նման վերաբերվեն, հետն էլ ուժայիննների հետ խոսալիս:Էսպիսի մանր մունր ոճային բաներ կային,ու մեկ էլ պատմությունը մի քիչ անիրական էր, բայց դե դու դրան լավ պատասխան էիր տվել , ասելով , որ գրականությունը իրականությունից պետք է տարբերվի:
Հիմա մի հատ ասեմ թե ինչ համար այսքան երկար-բարակ քո էջը մխտռեցի ու լռեմ: Շատ կուզեի, որ իմ գրածները կարդալիս հենց բաց կոնտեքստով ինձ ասեն բոլոր սխալներս, լինի ոճական , թե ուղղագրական ... կարծում եմ դրանից միայն կշահեի :
Քեզ նոր ստեղծագործական ուժ ու ավյուն եմ ցանկանում:
Մնացածներն էլ կգտնեմ ու կամաց կամաց կկարդամ...
լավ մնա:)
Գեա ջան, բժիշկներին ինչ ասես ասում եմ ոչ թե ես, այլ վիպակի հերոսները :) Բայց պետք է նկատած լինես, որ բժիշկներն էլ տակ չեն մնում: Կետադրական սխալների համար ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում: Բայց երբ մեր հարգարժան Մարկ Պաուլերը դիտողություն արեց, ես հետագա գրառումներում ուղղեցի այդ բացը, այնպես որ ակումբակիցների նկատմամբ ոչ մի արհամարանքի մասին խոսք լինել չի կարող: Այս պահին խմբագիրը աշխատում է վիպակի վրա: Տպագրելիս ավելի որակյալ տեսք կունենա և սխալներ էլ հուսով եմ չեն լինի:
Մյուս հարցերին էլ պատասխանեմ:
Կարեն Գալստյանի հետ կապված դեպքերը իրոք սովետական ժամանակ են տեղի ունեցել:
Հանցագործը խնդրում է որպես քրիստոնյա, որովհետև սպառել է խնդրելու բոլոր միջոցները: Չգիտեմ, գուցե կարելի է և փոքրիկ թերություն համարել: Դրա մասին ես էլ եմ խորհել, բայց ի վերջո որոշել եմ այդպես թողնել:
Շնորհակալություն անկեղծ կարծիքի համար:
Իմ հերթին պետք է խնդրեմ քո ստեղծագործությունների ցանկը, որովհետև հաճախ ակումբում չեմ լինում երկար ժամանակով և աչքովս չեն ընկել :)
Mark Pauler
05.10.2011, 10:53
Մալխաս, անկեղծ դուրս եկավ «Ճակատագրական սիգարետը»:
Լավն էր, թեթև էր կարդացվում, առանձին դրվագներում շատ հետաքրքիր իրավիճակային նկարագրություններ կային:
Ինչ վերաբերվում ա իդեալիստական տարրերին որ կան` լրիվ համաձայն եմ քո հետ, որ դրանք պետք է լինեն:
Իմ կարծիքով մենակ մի բան էր մի քիչ պակասում դետեկտիվի համար` անսպասելիության ֆակտորը: Չնայած դա էլ պարտադիր չի, քանի որ ամեն հեղինակ ինքն է ընտրում իր գրելաոճը:
Հա, մոռացա ասել - ուշադիր եղիր իրավաբանական տերմինոլոգիային - Ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ հիմա, քրեական գործի հարուցումից անմիջապես հետո, կամ կասկածյալի ի հայտ գալու դեպքում (Քո մոտ այդ դեպքը չէ, քանի որ Սուրենը այդ կարգավիճակը չէր ստացել), կամ 10-օրյա ժամկետը լրանալուց հետո նյութերը փոխանցվում էին քննիչին: Այսինքն քո մոտ երիտասարդը պետք է քննիչ լիներ, եթե հանցագործության կատարման պահից մինչև պատմվածքի վերջն անցել է 10 օր: Մեկ այլ նրբություն, որը ավելի շուտ իրավաբանական պրակտիկային է վերաբերվում - սպանության գործերով որպես կանոն գրեթե միանգամից գործին միանում էր (է) քննիչը, որպես ինքնուրույն դատավարական սուբյեկտ, և այս առումով օրենսդիրը իհարկե չի բացառում, բայց գործնականում գրեթե այդպես չի լինում, որ գործը քննի հետաքննիչը:
Այսինքն, ինչքան հասկացա, դու հստակ չես տարբերակել "հետաքննիչ" և "քննիչ" հասկացությունները, այլ "հետաքննիչ" տերմինը կիրառել ես ավելի շուտ "գործը քննողը" իմաստով, այն դեպքում, երբ այստեղ հստակ քրեադատավարական տարբերակում կա և մենք գործ ունենք տարբեր սուբյեկտների հետ:
Կարծում եմ, որ երիտասարդին ուղղակի պետք է դարձնես քննիչ, իր հորն ու մյուսներին էլ քննչական բաժանմունքի պետ և քննիչներ ու խնդիրը կլուծվի :)
Իսկ ինչ խորհուրդ կտայիք: Առանձին տպել, թե վիպակների ժողովածու դարձնել:
Իսկ ինչ խորհուրդ կտայիք: Առանձին տպել, թե վիպակների ժողովածու դարձնել:
Ես ժողովածուի կողմնակից եմ - առանձինի էդքան էլ չի ձգում...:think
Իսկ ինչ խորհուրդ կտայիք: Առանձին տպել, թե վիպակների ժողովածու դարձնել:
Ես ժողովածուի կողմնակից եմ - առանձինի կարծես թե էնքան էլ չի ձգում...:think
Մալխաս ջան ինչ հանգիստ ես շարադրում, թեթև: Շատ հեշտ է կարդացվում, հաճելի է, կարդացածս էլ ամբողջովին պատկերացնում եմ , կարողանում ես լավ նկարագրել: Ապրե՛ս: Չգիտեի որ ակումբում տաղանդներ ունենք: :)
Մալխաս ջան,բայց շատ հումորով,համեստ խուզարկու է մեր Գալուստը, լավ շարունակեմ ընթերցել: :)