PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆլորենս Ֆոստեր Ջենքինս / Florence Foster Jenkins



Ռուֆուս
06.08.2011, 15:18
Ֆլորենս Ֆոստեր Ջենքինս

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/Florence_Foster_Jenkins.jpg/220px-Florence_Foster_Jenkins.jpg

Այս անունը ձեզ հաստատ ոչ մի բան չի ասի :)) Ֆլորենս Ֆոստեր Ջենքինսը ամերիկացի օպերային երգչուհի է, սոպրանո, ում մոտ կատարյալ բացակայում էր ռիթմը, տակտը, ձայնը, մի խոսքով նա ընդհանրապես երգել չգիտեր:

Բայց սա Ֆլորենսին բնավ չէր խանգարում երգել ու համերգներ տալ: Ասում են, թե նրա համերգները տեղի էին ունենում լիքը դահլիճներում, մենակ թե հանդիսատեսը ոչ թե գալիս էր վայելելու նրա «արվեստը», այլ զվարճանալու համար: Երաժշտական քննադատները անողոքաբար քննադատում էին Ֆլորենսին, սակայն Ֆլորենսը համոզված էր, թե ինքը տաղանդավոր երգչուհի էր, իրեն համեմատելով այնպիսի մեծանուն սոպրանոների հետ, ինչպիսիք են Ֆրիդա Հեմփելն ու Լուիզա Տետրացինին: Համերգների ժամանակ ակոմպանիստը շատ հաճախ փոխում էր երաժշտությունը, որպեսզի «թաքցներ» Ֆլորենսի անթաքույց սխալները :))

Մի խոսքով լսեք, թե ինչպես է Ֆլորենս Ֆոստեր Ջենքինսը բռնաբարում հայտնի արիաները :)) Ահավոր վատն ա, խայտառակ վատը, բայց լավն ա :))

Mozart


http://www.youtube.com/watch?v=MM6qntPpyZ0

Bach


http://www.youtube.com/watch?v=KoGElIOB9tc

Strauss


http://www.youtube.com/watch?v=nTzblLMcneE

Varzor
06.08.2011, 15:34
Ֆլորենս Ֆոստեր Ջենքինս
Այս անունը ձեզ հաստատ ոչ մի բան չի ասի :)) Ֆլորենս Ֆոստեր Ջենքինսը ամերիկացի օպերային երգչուհի է, սոպրանո, ում մոտ կատարյալ բացակայում էր ռիթմը, տակտը, ձայնը, մի խոսքով նա ընդհանրապես երգել չգիտեր:
Բայց սա Ֆլորենսին բնավ չէր խանգարում երգել ու համերգներ տալ: Ասում են, թե նրա համերգները տեղի էին ունենում լիքը դահլիճներում, մենակ թե հանդիսատեսը ոչ թե գալիս էր վայելելու նրա «արվեստը», այլ զվարճանալու համար: Երաժշտական քննադատները անողոքաբար քննադատում էին Ֆլորենսին, սակայն Ֆլորենսը համոզված էր, թե ինքը տաղանդավոր երգչուհի էր, իրեն համեմատելով այնպիսի մեծանուն սոպրանոների հետ, ինչպիսիք են Ֆրիդա Հեմփելն ու Լուիզա Տետրացինին: Համերգների ժամանակ ակոմպանիստը շատ հաճախ փոխում էր երաժշտությունը, որպեսզի «թաքցներ» Ֆլորենսի անթաքույց սխալները :))
Մի խոսքով լսեք, թե ինչպես է Ֆլորենս Ֆոստեր Ջենքինսը բռնաբարում հայտնի արիաները :)) Ահավոր վատն ա, խայտառակ վատը, բայց լավն ա :))


Է հայաստանում էլ կա, ուղղակի տղայա, Արմավիրի մարզից :D

Arpine
06.08.2011, 15:39
Վատնա բայց լավնա՞, ուղեղս ոնցվոր սղոցելիս լինի էլ չեմ լսելու
բայց ստեղ մի բան կա ինքն էլ կարողացելա իրա անտաղանդությամբ հայտնի դառնալ:))

Claudia Mori
07.08.2011, 08:57
Գժանոց :)) Շատ լավն է, բայց ինձ թվում է ինքը ուղղակի ձեւեր է թափում, որովհետեւ կան շատ բարդ հատվածներ, որ իր մոտ ստացվում են, ուղղակի ընտրել է այս ձեւը, որ հանդիսատեսին գրավի :D

Ֆոտոն
07.08.2011, 14:54
Հիասքանչ է: :))

Էսքան անտաղանդի դասական երգի մեջ չէի լսել: :D

Գալաթեա
07.08.2011, 15:55
Ստեղ են ասել՝ перестаньте мучить кошку !!