Ֆլորենս Ֆոստեր Ջենքինս
Այս անունը ձեզ հաստատ ոչ մի բան չի ասի

Ֆլորենս Ֆոստեր Ջենքինսը ամերիկացի օպերային երգչուհի է, սոպրանո, ում մոտ կատարյալ բացակայում էր ռիթմը, տակտը, ձայնը, մի խոսքով նա ընդհանրապես երգել չգիտեր:
Բայց սա Ֆլորենսին բնավ չէր խանգարում երգել ու համերգներ տալ: Ասում են, թե նրա համերգները տեղի էին ունենում լիքը դահլիճներում, մենակ թե հանդիսատեսը ոչ թե գալիս էր վայելելու նրա «արվեստը», այլ զվարճանալու համար: Երաժշտական քննադատները անողոքաբար քննադատում էին Ֆլորենսին, սակայն Ֆլորենսը համոզված էր, թե ինքը տաղանդավոր երգչուհի էր, իրեն համեմատելով այնպիսի մեծանուն սոպրանոների հետ, ինչպիսիք են Ֆրիդա Հեմփելն ու Լուիզա Տետրացինին: Համերգների ժամանակ ակոմպանիստը շատ հաճախ փոխում էր երաժշտությունը, որպեսզի «թաքցներ» Ֆլորենսի անթաքույց սխալները

Մի խոսքով լսեք, թե ինչպես է Ֆլորենս Ֆոստեր Ջենքինսը բռնաբարում հայտնի արիաները

Ահավոր վատն ա, խայտառակ վատը, բայց լավն ա

Էջանիշներ