Գալաթեա
08.07.2011, 15:00
– Պապ, լավ, մի սիգարետն ի՞նչ ա անելու:
- Ամեն ինչ հենց էդ մի հատից ա սկսվում, քանի՞ անգամ եմ քեզ ասել: 12 տարեկանիցդ սկսած:
- Խանգարում ա՞ քեզ ծուխը:
- Կարելի ա մտածել, որ ասեմ հա՝ հանգցնելու ես... ավելի լավ ա աչքիս առաջ ծխես: Գոնե մեկից ավել չեմ թողնի:
- Դե լավ պապ... կողքի վրա կփչեմ, կներես:
- Մորդ պես հաստակող պետք ա ստացվեիր:
- Մաման հաստակող չի:
- Հոմանիշների բառարանը կբերե՞ս:
- Մի բողոքի, - ժպտաց:
- Փաստեր, չոր փաստեր, - հայրը չէր ժպտում, - ի՞նչ նորություններ ունես կյանքումդ:
- Առանձնապես չունեմ, նույնն ա գրեթե: Տաղավարիս վարձն են թանկացրել, մեր շենքի Մարինայի հետ եմ դեռ հանդիպում, պետք ա տեսնեմ էսօր երեկոյան:
- էսօր երեկոյան նույնպես, ուզում էիր ասեիր:
- Պապ, լավ էլի, չսկսես: Հոգնել եմ նույն խոսակցությունից:
- Ես էլ:
- Ինչ անեմ, որ հասկանաս, որ Մարինան լավն ա:
- Բան էլ մի արա... ես էդ գիտեմ, թաղի տղերքի մեծ մասն ել ա տենց կարծում, որ Մարինան լավն ա:
- Պա՛պ, լռիր:
- Հետո չասես՝ չեք ասել: Անահիտը..
- Չտաս Անահիտի անունը ... իրեն անեկդոտ պատմելուց պետք ա ծիծաղալու մասը բացատրես, պապ...
- Դե հա, Մարինան հո չի, գիշերները շենքի տարբեր մուտքերից ծիծաղն ա լսվում: Շատ հումորով ա:
- Գնում եմ պապ, գործի եմ:
- Հա, գնա, առանց քեզ երկու զույգ նասկի ավել կծախեն բազարում:
– էդ էլ իմ գործն ա:
- Դե հա, հորողբորդ տղու մակարդակին հո չես իջնի... ընդամենը փաստաբան ա:
- Հիշում ե՞ս, որ փոքր էինք, գնում էինք Սև ծով, հոպարենք ու մենք:
- Հիշում եմ: Դու լավ հիշի: Քեզ որ նայում եմ՝ ծովի մասին միակ հիշողություններդ դրանք են մնալու:
- Մաման էլ ա՞ Լիանին միշտ ինձնից լավը համարել, պապ:
- Մինչև քրոջդ հետ համեմատվելը մի հատ իր կյանքին, իր ստեղծածին նայի:
- Հիշում ես՝ էդ օրերին, որ հոպարենց հետ ծովում էինք, ես ու Լիանը շատ խորը գնացինք ափից, երկուսս էլ հետ նայեցինք ու էն վախից, թե ինչքան ենք հեռացել, խառնվեցինք իրար ու սկսեցինք խեղդվել:
- Հիշում եմ, հետո՞:
- Հետո դու արագ լողալով մոտեցար մեզ, Լիանին գրկեցիր ու հետը գնացիր դեպի ափը: Ինձ անծանոթ մի աղջիկ հանեց ջրից:
- Ես հետ էի գալու հետևիցդ, պարզ չէ՞ր:
- Չէ, պապ, ինձ պարզ չէր: Ինձ պարզ էր, որ դու Լիանին ընտրեցիր:
- Կոշիկ հո չէի՞ր որ ընտրեի, կամ չէ, այ տղա:
- Չգիտեմ: Ի՞նչ էի: Կասե՞ս:
- Տղես, մի մտածի, որ ես քեզ չեմ սիրել:
- Հա... երևի ուղղակի լավ կարողանում էիր դա թաքցնել, - դառը ժպտաց:
- Ինձ ցավ ա պատճառում, որ դու անիմաստ կյանք ես վարում:
- Ճիշտ ա... մոռացել էի էլի.. իմաստով ա լցված մենակ էն կյանքը, որում դու ես իմաստ տեսնում:
- Ես քեզնից մեծ եմ, քեզնից երեք անգամ ավել կյանքի փորձ ունեմ: Ես ունեմ դրա իրավունքը, վաստակել եմ:
- Հա, պապ... քո ընտրած, գծած կյանքով չապրեցի, կներես...
Սենյակի կիսամութում նստած երիտասարդ տղան բարձրացրեց գորգին հառած չտեսնող հայացքն ու նայեց հոր վերջին անկողնուն՝ սև, գեղեցիկ, փայլուն փայտից սարքված դագաղին: Դառը ժպիտը դեռ չէր իջել անգույն շուրթերից:
Նա խորը քաշեց սիգարետի ծուխը ու փչեց կողքի վրա:
- Վաղուց չէինք խոսել պապ, կարոտել էի: