User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մոնոլոգ հոր հետ

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոնոլոգ հոր հետ

    – Պապ, լավ, մի սիգարետն ի՞նչ ա անելու:
    - Ամեն ինչ հենց էդ մի հատից ա սկսվում, քանի՞ անգամ եմ քեզ ասել: 12 տարեկանիցդ սկսած:
    - Խանգարում ա՞ քեզ ծուխը:
    - Կարելի ա մտածել, որ ասեմ հա՝ հանգցնելու ես... ավելի լավ ա աչքիս առաջ ծխես: Գոնե մեկից ավել չեմ թողնի:
    - Դե լավ պապ... կողքի վրա կփչեմ, կներես:
    - Մորդ պես հաստակող պետք ա ստացվեիր:
    - Մաման հաստակող չի:
    - Հոմանիշների բառարանը կբերե՞ս:
    - Մի բողոքի, - ժպտաց:
    - Փաստեր, չոր փաստեր, - հայրը չէր ժպտում, - ի՞նչ նորություններ ունես կյանքումդ:
    - Առանձնապես չունեմ, նույնն ա գրեթե: Տաղավարիս վարձն են թանկացրել, մեր շենքի Մարինայի հետ եմ դեռ հանդիպում, պետք ա տեսնեմ էսօր երեկոյան:
    - էսօր երեկոյան նույնպես, ուզում էիր ասեիր:
    - Պապ, լավ էլի, չսկսես: Հոգնել եմ նույն խոսակցությունից:
    - Ես էլ:
    - Ինչ անեմ, որ հասկանաս, որ Մարինան լավն ա:
    - Բան էլ մի արա... ես էդ գիտեմ, թաղի տղերքի մեծ մասն ել ա տենց կարծում, որ Մարինան լավն ա:
    - Պա՛պ, լռիր:
    - Հետո չասես՝ չեք ասել: Անահիտը..
    - Չտաս Անահիտի անունը ... իրեն անեկդոտ պատմելուց պետք ա ծիծաղալու մասը բացատրես, պապ...
    - Դե հա, Մարինան հո չի, գիշերները շենքի տարբեր մուտքերից ծիծաղն ա լսվում: Շատ հումորով ա:
    - Գնում եմ պապ, գործի եմ:
    - Հա, գնա, առանց քեզ երկու զույգ նասկի ավել կծախեն բազարում:
    – էդ էլ իմ գործն ա:
    - Դե հա, հորողբորդ տղու մակարդակին հո չես իջնի... ընդամենը փաստաբան ա:


    - Հիշում ե՞ս, որ փոքր էինք, գնում էինք Սև ծով, հոպարենք ու մենք:
    - Հիշում եմ: Դու լավ հիշի: Քեզ որ նայում եմ՝ ծովի մասին միակ հիշողություններդ դրանք են մնալու:
    - Մաման էլ ա՞ Լիանին միշտ ինձնից լավը համարել, պապ:
    - Մինչև քրոջդ հետ համեմատվելը մի հատ իր կյանքին, իր ստեղծածին նայի:
    - Հիշում ես՝ էդ օրերին, որ հոպարենց հետ ծովում էինք, ես ու Լիանը շատ խորը գնացինք ափից, երկուսս էլ հետ նայեցինք ու էն վախից, թե ինչքան ենք հեռացել, խառնվեցինք իրար ու սկսեցինք խեղդվել:
    - Հիշում եմ, հետո՞:
    - Հետո դու արագ լողալով մոտեցար մեզ, Լիանին գրկեցիր ու հետը գնացիր դեպի ափը: Ինձ անծանոթ մի աղջիկ հանեց ջրից:
    - Ես հետ էի գալու հետևիցդ, պարզ չէ՞ր:
    - Չէ, պապ, ինձ պարզ չէր: Ինձ պարզ էր, որ դու Լիանին ընտրեցիր:
    - Կոշիկ հո չէի՞ր որ ընտրեի, կամ չէ, այ տղա:
    - Չգիտեմ: Ի՞նչ էի: Կասե՞ս:
    - Տղես, մի մտածի, որ ես քեզ չեմ սիրել:
    - Հա... երևի ուղղակի լավ կարողանում էիր դա թաքցնել, - դառը ժպտաց:
    - Ինձ ցավ ա պատճառում, որ դու անիմաստ կյանք ես վարում:
    - Ճիշտ ա... մոռացել էի էլի.. իմաստով ա լցված մենակ էն կյանքը, որում դու ես իմաստ տեսնում:
    - Ես քեզնից մեծ եմ, քեզնից երեք անգամ ավել կյանքի փորձ ունեմ: Ես ունեմ դրա իրավունքը, վաստակել եմ:
    - Հա, պապ... քո ընտրած, գծած կյանքով չապրեցի, կներես...

    Սենյակի կիսամութում նստած երիտասարդ տղան բարձրացրեց գորգին հառած չտեսնող հայացքն ու նայեց հոր վերջին անկողնուն՝ սև, գեղեցիկ, փայլուն փայտից սարքված դագաղին: Դառը ժպիտը դեռ չէր իջել անգույն շուրթերից:

    Նա խորը քաշեց սիգարետի ծուխը ու փչեց կողքի վրա:
    - Վաղուց չէինք խոսել պապ, կարոտել էի:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 08.07.2011, 15:10:

  2. Գրառմանը 53 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (09.07.2011), aragats (09.07.2011), Ariadna (08.07.2011), Arpine (03.08.2011), CactuSoul (08.07.2011), Cassiopeia (08.07.2011), Claudia Mori (08.07.2011), cold skin (19.07.2011), davidus (09.07.2011), E-la Via (03.09.2011), einnA (08.07.2011), Farfalla (08.07.2011), Freeman (08.07.2011), h_jak (09.07.2011), Jarre (08.07.2011), Katka (09.07.2011), Kita (08.07.2011), Lem (08.07.2011), Lusinamara (09.07.2011), Mark Pauler (08.07.2011), Meme (27.01.2012), Moonwalker (08.07.2011), murmushka (12.07.2011), Nadine (11.07.2011), Nare-M (08.07.2011), Quyr Qery (02.03.2012), Sambitbaba (09.07.2011), Skeptic (08.07.2011), Smokie (08.07.2011), Sona_Yar (09.07.2011), StrangeLittleGirl (04.06.2012), Tig (09.07.2011), Ungrateful (09.07.2011), Varzor (08.07.2011), VisTolog (08.07.2011), Ամպ (08.07.2011), Արէա (08.07.2011), Գեա (08.07.2011), Դավիթ (08.07.2011), Դատարկություն (08.07.2011), Դեկադա (08.07.2011), Եկվոր (03.08.2011), Ժունդիայի (08.07.2011), Լուսաբեր (08.07.2011), Հայկօ (08.07.2011), Հարդ (03.08.2011), Մանուլ (08.07.2011), Նաիրուհի (09.07.2011), Նարե91 (08.07.2011), Շինարար (08.07.2011), Ուլուանա (04.08.2011), Ռուֆուս (08.07.2011), Ֆոտոն (04.06.2012)

  3. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ ակումբցիներից մեկը նկատեց, որ երեխաները իրավունք ունեն սխալվելու և հարգանքի են արժանի այն ծնողները, ովքեր թույլ են տալիս նրանց սխալվել:

    Ինչքա՜ն ցավ կար մեջը...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.07.2011), Cassiopeia (08.07.2011), Freeman (08.07.2011), Lem (08.07.2011), Quyr Qery (02.03.2012), Գալաթեա (08.07.2011)

  5. #3
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ… լավն ա… առիթմիա սկսվեց մոտս… մալադեսսսսսս
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես, Լիլ ջան :

    Երկար չասեմ, թե չէ էլի կասես խմած ա :
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  9. #5
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերնագիրն արդեն իսկ գրավեց... Հարց առաջացավ միանգամից, թե ի՞նչպես կարող է մոնոլոգ լինել հոր հետ.. չէ՞ որ մոնոլոգը մենախոսությունն է... կարդացի , կարդացի ու մտքովս անգամ չէր էլ անցնի, որ այսպիսի վերջաբան ընտրած կլիներ հեղինակը... լավ էր գրված, հետաքրքիր էր ու ուսուցողական բան տեսա մեջը…
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, Գալաթեա,ապրես
    The cake is a lie.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  13. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաչ...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  15. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր Լիլ, վերջն էր: Գրի էլի (կամ՝ էլի գրի), էնքան վաղուց չէի կարդացել քեզ, հետ էի վարժվել:

    Հ.Գ. Մարդու անտաղանդությունն աչքն ես խոթում, տո: Ծխել ա պետք:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2011), Claudia Mori (09.07.2011), Quyr Qery (07.07.2012), Գալաթեա (08.07.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ այնքան եմ սիրում, որ ամեն ինչ կարողանում ես ուղիղ սրտիս ու մտքիս հասցնել առանց ավելորդ խոսքի շարանների ու հոմանիշների առատության, ուղղակի մի մտքով, մի արտահայտությամբ:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (09.07.2011), Quyr Qery (07.07.2012), Գալաթեա (08.07.2011)

  19. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ ժող ջան, ձեր կարծիքներն իսկապես շատ կարևոր են:

  20. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շատ հետաքրքիր մոնոլոգ է… մեր ժամանակների համար էական ու բնորոշ… երկու սերունդների բախում որոնք տարբեր հասարակությունների արդյունք են (սովետական և "ազատ շուկայական" ծայրահեղ ավտորիտար) սակայն մեկ ընտանիքի անդամ… երկու սերունդների արժեհամակարգերի բախում և միևնույն ժամանակ ազգային հայր-որդի սովորույթի դիլեմմա… համարյա այն տպավորությունն է որ որդին մեղավոր է զգում հոր մահվան համար (թեկուզ և անարդարացի) և մահից հետո դիալոգը դեռ շարունակվելու է, միգուցե անվերջ… մարդու ինքնահաստատման և ինքնության կերտման կռիվ/հակասություն…

    փոքր ու "թանձր" գործ իր չափերի համար բավականին շատ հարցեր շոշափած…

    քեֆս բերեց…

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.07.2011), CactuSoul (09.07.2011), Claudia Mori (09.07.2011), Quyr Qery (02.03.2012), Գալաթեա (08.07.2011), Նաիրուհի (09.07.2011)

  22. #12
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հուզիչ էր: Թեթև է գրված (ավելորդ բառախաղ չկա) , բայց խորն ասելիք ունի: Շատ եմ սիրում նման գրելաոճ:
    Իրականում նման մոնոլոգներ հաճախ են լինում, բայց մտքերում... երևի համարձակությունը չի հերիքում կամ էլ դիմացինիդ արձագանքից ես վախենում: Ինչքան բան կա, որ ուզում ես ասել, հարցնել, պարզաբանել, բողոքել, բայց էդպես էլ չես բարձրաձայնում...
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.03.2012), Գալաթեա (09.07.2011)

  24. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ ակումբցիներից մեկը նկատեց, որ երեխաները իրավունք ունեն սխալվելու և հարգանքի են արժանի այն ծնողները, ովքեր թույլ են տալիս նրանց սխալվել:

    Ինչքա՜ն ցավ կար մեջը...
    ոչ թե թույլ են տալիս, այլ ընդունում են սխալներով հանդերձ…

  25. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծովի մոմենտը ես մի քիչ կփոխեի… երբ հայրը քրոջը "փրկում" է և ասու որ հետո էէլ քո հետևից պետք է գայի… այս մասը կարծես օբյեկտիվորեն հորը դարձնում է որդուն չսիրող, որը ընթերցողի մոտ ստեղծում է սև-սպիտակի կամ ճիշտ-ու-սխալի գաղափար… ես ամբողջովին ճիշտ-ու-սխալը կդարձնեի սուբյեկտիվ, այսինքն հորը լսելով նա է ճիշտ տղային լսելով տղան… ընդհանուր առմամբ դա հենց այդպես էլ կա, բայց երբ հայր ասում է
    "Ես հետ էի գալու հետևիցդ, պարզ չէ՞ր"
    դա մի տեսակ փլուզվում է … իմ համար պարզ չի որ հետ էր գալու քանի որ տղան միգուցե խեղդված լիրեր, իսկ ծնողը դա չէր կարող չնկատել… "ես հետ էի գալու" մի տեսակ չի արդարացնում հորը

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2011), Cassiopeia (03.06.2012), Freeman (09.07.2011), Quyr Qery (02.03.2012), Smokie (11.07.2011), Գալաթեա (09.07.2011), Ուլուանա (04.08.2011)

  27. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, պապ, ինձ պարզ չէր:
    Սրա մեջ էնքան մեծ ողբերգություն կա... Հերիք չէ, ոչ մի կերպ հերիք չէ ծնողի սերը, եթե երեխան կասկածներ ունի: Ու թող չասեն՝ պարզ չէ՞ր, որովհետեւ մենք բութ ենք, մեզ դա երբեք պարզ չի լինում: Ու երբ անգամ մենք ծնող լինենք, երբ անգամ ամբողջ աշխարհի կարծիքով անլսելի հաջողություններ ունենանք, էլի իրենց գովասանքն է պակասելու, ու մեր՝ իրենց ուզածը չլինելու համար ներված լինելու զգացումը:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.07.2011), Lionne_en_Chasse (11.07.2011), Quyr Qery (07.07.2012), Գալաթեա (09.07.2011), Մանուլ (10.07.2011), Նաիրուհի (09.07.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •