Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գոմիկը

tvsevak
07.06.2011, 01:33
ԳՈՄԻԿԸ

Դու կգաս նորից քո ձեռքերով խոնավ ու կշոյես սիրտս, կամաչես մի պահ, կշիկնես թեթև ու կդառնաս կտավ: Ու կքարանաս պատկերացումներիս խորքում, որպես մի նոր Վեներա, որպես Տիրամայր: Սեղան կա միայն այս սենյակում տոթ ու երկու աթոռ: Իմ բաժանումի համար հարբած, քո հեռանալու կենացը կկաթա սպիտակ շալվարիս և ես կդառնամ լուռ օդակայան, ուր ինքնաթիռներ կան մեռած` կախված թևերով կամ մեջքի վրա: Անորոշ ու լուռ` բա լավ, ի՞նչ անենք, ասող աչքերիդ համար բաժակներ կողողեմ, կշարեմ կողքիդ, ծորակը կկաթա` կաթ,կաթ, կզգամ , թե ինչպես են լարվում երակներդ ձեռքիս մեջ, քո կենացը կլինի... Վերադարձիդ կենացը: Լուռ, ինչպես բետոնե սալիկ, դու կդատարկես բաժակն անլվա ու կծխես էլի... Ու ծուխդ կկանգնի փոքրիկ սենյակի մերկ ջահի կողքին, գալարվելով կբարձրանա, կարծես մի ալարկոտ պարուհի ու կփշրվի սևացած առաստաղին: Կզարմանամ, թե քեզ թողած, ինչու՞ եմ հանկարծ սկսել առաստաղին նայել: Ու ոչ թե տոթ է կամ լույսն է դեռ վառ, այլ քո անմեղ հայացքն է զսպում ձեռքերս վայրի, թեև մտքումս շուրթերս սահում են դեկոլտեից ներս, ու քիթս խուտուտ է գալիս մաշկիդ հոտից կանաչ: Մշուշված աչքերս անընդհատ անշարժանում են ամեն մի կետիդ ու զգում եմ դողդ, խառնվում ես իրար ու շրջազգեստդ անկապ ձգում ներքև էլի: Ի՞նչ անեմ քեզ հետ հարբածս, ինչպե՞ս նկարեմ սերս կոնքերիդ, երբ էլեկտրական դաշտդ թուլացնում է իմ մագնիսականն ու ես անզոր եմ քեզ սիրելու այսօր: Քո մեջ հիմա այնքան մեռած կիրք կա ու թաղված շոյանք, որ ես վախենում եմ բացել դարպասները դրախտիդ ու քեզ նկարել աստվածուհու այն կերպարով, որով վաղուց են այլանդակել քեզ:

Բազմոցի մեջ կուչ եկած քնեցիր, ես ծածկոցս փռեցի վրադ, անգամ քնած ճակատդ չհամբուրեցի ու սկսեցի ծխել: Ծխեցի իմը, քոնը, դատարկեցի բաժակներն ու շշերը, ծուխն արդեն խեղդվում էր առաստաղի մոտ, հետո կխեղդեր քեզ, ես ազատեցի բոլորիդ փոքրիկ պատուհանով և զգացի լուսաբացի ապտակը թոքերիս: Ծածկոցդ ընկել էր գետնին, ես վերցրեցի ուղղեմ, դու վեր թռար հանկարծ. "Ի՞նչ ես անում": Հա, լույսը բացվել է, ճիշտ ես, գնա, բա գնա, էլ ի՞նչ, անցել է բաժակներիդ թույնը, լրջացել ես Վեներայի ցավից: Գնա, ուշանում ես, ճիշտ ես: Դուռը մնաց կիսաբաց, ես մոռացել էի ոնց են շարժվում, ծորակը կաթում էր էլի: Ախմախ, վարձով տուն: Հա, մոռացել էի, քույրդ զանգեց, երբ բակում էիր արդեն... "Հը՞, ի՞նչ արեցիր" հարցին պատասխանեցիր. "Ոչմիբան, գոմիկ էր": Զրնգուն ծիծաղդ սեղանս շուռ տվեց:

ՆանՍ
07.06.2011, 09:39
Պատկերումներդ սիրուն էին ու հետաքրքիր, բայց ինչ-որ վերացական տարրեր էլ կային. միտքդ լավ չես հասկացնում, կամ էլ ինձնից է, եսի՞մ:think...Էն գոմիկի պահը, որ ընդհանրապես չհասկացա. եսիմ ՝ով ում բարեկամն էր...:))

Lion
07.06.2011, 09:58
Առաջին, բայց նաև առայժմ վերջին բանը, որ մտքումս անցավ այս պատմվածքը կարդալիս, հարցն էր. "Հա, յանըմ ինչ"?:8

Chilly
07.06.2011, 10:01
Լավն էր:
Զգացի ինչ որ ուզեցել էիր ասել, ու էդ զգացածս սիրուն էր: Բաներ հիշեցի :)
Ապրես

Հ.Գ. Անունը շատ էլ լավ ա ընտրած: :)

Զրնգուն ծիծաղդ սեղանս շուռ տվեց:

էս պահը դզեց ...

Արէա
07.06.2011, 10:12
Բայց շատ լավն էր ժողովուրդ, ու լավ էլ մանրամասն նկարագրված էր թե ով ում բարեկամն ա :)

Իրոք գեղեցիկ գործ էր, բավականին հաջող նկարագրված էր հերոսի ապրումներն ու հոգեվիճակը, ու նաև էն, որ ոչ բոլորին է հասու ու ընդունելի նման պահվածքն ու նման խորը ապրումները ինչ որ մարմնավաճառի (երևի) նկատմամբ: Վերնագիրն էլ հաջող էր ընտրված: Ու վերջի նախադասությունն էր շատ լավը:

impression
07.06.2011, 10:32
լավն էր, ինձ մանավանդ շարադասությունը դուր եկավ, կայֆ ոճական հնարքներ էին
ու պոետիկ էր, ահա

SSS
07.06.2011, 10:35
Սիրեցի Գոմիկին :love

Lion
07.06.2011, 10:41
Շատ կներեք, իհարկե, բայց իմ լավ ընկերներին ու ընկերուհիներին կխնդրեի բացատրել, թե ինչի մասին է պատմվածքը ընդհանրապես - ես ձեր նման արվեստի նուրբ ընկալում չունեմ... էլի :love

Ռուֆուս
07.06.2011, 10:49

հմմմ, երևի գոմիկների՞ :D :D :D

impression
07.06.2011, 10:53
Շատ կներեք, իհարկե, բայց իմ լավ ընկերներին ու ընկերուհիներին կխնդրեի բացատրել, թե ինչի մասին է պատմվածքը ընդհանրապես - ես ձեր նման արվեստի նուրբ ընկալում չունեմ... էլի :love

բացատրեմ
ուրեմն էդ տղեն տուն աղջիկ ա բերել, ու փոխանակ գզմռտվեն (:D), հիանում ա իրա գեղեցկությամբ
աղջիկը ապշած ա` ինքը էկել ա կոնկրետ նպատակով, իսկ իրան չեն կպնում
ու մտքում հայհոյում ա գիշերվա կեսին ոտ թրաշելը, օտ ի դո լողանալը, և այլն, չմանրանամ, երևի ստեղ արդեն պարզ ա
ու տենց աղջիկը քնում ա մենակ, իսկ տղեն ծխում ու հիանում ա, Բոտիչելլի ա հիշել, Ռաֆայել, Դյուրեր... տենց
առավոտը աղջիկը հեռանում ա, իսկ տղեն, լինելով խիստ ռոմանտիկ, իրա հետևից նայում ա պատուհանից ու լսում ա, որ էդ աղջկան զանգում են, երևի ասում են հն, ոնց էր բուռն գիշերդ, աղջիկն էլ, քանի որ բան չէր էղել, ասում ա գոմիկ էր

էլի հարցեր կան?

ՆանՍ
07.06.2011, 10:59

Այ հիմա նոր տեղ հասավ:)):

tvsevak
07.06.2011, 11:41

Ապրես.... :oy

Lion
07.06.2011, 11:45
Այ հիմա նոր տեղ հասավ:)):

Դե թող տենց էլ գրվեր թե չէ... ես օրինակ սենց հասկացա.

ուրեմն էդ տղեն տուն տղայա ա բերել, ու փոխանակ գզմռտվեն, հիանում ա իրա գեղեցկությամբ
տղան ապշած ա` ինքը էկել ա կոնկրետ նպատակով, իսկ իրան չեն կպնում
ու մտքում հայհոյում ա գիշերվա կեսին ոտ թրաշելը, օտ ի դո լողանալը, և այլն, չմանրանամ, երևի ստեղ արդեն պարզ ա
ու տենց տղեն քնում ա մենակ, իսկ իրեն տուն բերած տղեն ծխում ու հիանում ա, Մոիսեևինա ա հիշել, Էլթոն Ջոնին, մի խոսքով, էլի... տենց
առավոտը էդ տուն բերած տղեն հեռանում ա, իսկ տանը մնացածը, լինելով խիստ ռոմանտիկ, իրա հետևից նայում ա պատուհանից ու լսում ա, որ էդ տղին զանգում են, երևի ասում են հն, ոնց էր բուռն գիշերդ, սա էլ, քանի որ առանձնահատուկ բան չէր էղել, ասում ա. դե գոմիկ էր... էլի, յանըմ` ոչ մի առանձնահատուկ բան...

Yellow Raven
07.06.2011, 11:57
Դզեց;)
Շատ յուրահատուկ գրելու ոճ ունես, նկարագրություններդ շատ սիրուն են:) Շարունակիր նույն տեմպերով;)

Ariadna
07.06.2011, 12:51
Դե թող տենց էլ գրվեր թե չէ... ես օրինակ սենց հասկացա.

ուրեմն էդ տղեն տուն տղայա ա բերել, ու փոխանակ գզմռտվեն, հիանում ա իրա գեղեցկությամբ
տղան ապշած ա` ինքը էկել ա կոնկրետ նպատակով, իսկ իրան չեն կպնում
ու մտքում հայհոյում ա գիշերվա կեսին ոտ թրաշելը, օտ ի դո լողանալը, և այլն, չմանրանամ, երևի ստեղ արդեն պարզ ա
ու տենց տղեն քնում ա մենակ, իսկ իրեն տուն բերած տղեն ծխում ու հիանում ա, Մոիսեևինա ա հիշել, Էլթոն Ջոնին, մի խոսքով, էլի... տենց
առավոտը էդ տուն բերած տղեն հեռանում ա, իսկ տանը մնացածը, լինելով խիստ ռոմանտիկ, իրա հետևից նայում ա պատուհանից ու լսում ա, որ էդ տղին զանգում են, երևի ասում են հն, ոնց էր բուռն գիշերդ, սա էլ, քանի որ առանձնահատուկ բան չէր էղել, ասում ա. դե գոմիկ էր... էլի, յանըմ` ոչ մի առանձնահատուկ բան...

Իիինչ կեղտոտ մտքեր ունես, Լիոն ջան :D

Ռուֆուս
07.06.2011, 13:17
Իիինչ կեղտոտ մտքեր ունես, Լիոն ջան :D

Պլյուս դրան դժվար թե գոմիկները միմյանց գեղեցկությամբ հիանալիս իրար համեմատեին Վեներայի կամ էլ Տիրամայրի հետ :D :D :D Ես մտածում էի, թե իրենց գեղեցկության իդեալը մինիմում Միքելանջելոյի Դավիթը պետք ա լիներ :D Էն շրջազգեստի ու կինարմատ խորհրդանշող մնացած հուշումների մասին էլ ավելի լավ ա լռեմ :))

Գալաթեա
07.06.2011, 13:35
Հետաքրքիրն էր :) Ապրես:

Իսկ Լիոնն ուղղակի գոմիկ բառից ա նեղվել, նորմալ ա, թեթև տար :)

Varzor
07.06.2011, 13:53
Դե թող տենց էլ գրվեր թե չէ... ես օրինակ սենց հասկացա.

ուրեմն էդ տղեն տուն տղայա ա բերել, ու փոխանակ գզմռտվեն, հիանում ա իրա գեղեցկությամբ
տղան ապշած ա` ինքը էկել ա կոնկրետ նպատակով, իսկ իրան չեն կպնում
ու մտքում հայհոյում ա գիշերվա կեսին ոտ թրաշելը, օտ ի դո լողանալը, և այլն, չմանրանամ, երևի ստեղ արդեն պարզ ա
ու տենց տղեն քնում ա մենակ, իսկ իրեն տուն բերած տղեն ծխում ու հիանում ա, Մոիսեևինա ա հիշել, Էլթոն Ջոնին, մի խոսքով, էլի... տենց
առավոտը էդ տուն բերած տղեն հեռանում ա, իսկ տանը մնացածը, լինելով խիստ ռոմանտիկ, իրա հետևից նայում ա պատուհանից ու լսում ա, որ էդ տղին զանգում են, երևի ասում են հն, ոնց էր բուռն գիշերդ, սա էլ, քանի որ առանձնահատուկ բան չէր էղել, ասում ա. դե գոմիկ էր... էլի, յանըմ` ոչ մի առանձնահատուկ բան...

:D
Չէ, Լիոն ջան, ոնց որ լիրիկան քոնը չի :) (իմն էլ չի :) )
Ենքան ենք ռացիոնալ-տրամաբանական մտքեր արտահայտել, որ արդեն սկսում ենք ծերանալ :)

Ի դեպ Impression-ին երևի շատերն են շնորհակալ, որոք կարդացել են, բայց կարծիք էլ չեն հայտնել:
Սկզբում ես էլ լավ չհասկացա, որովհետև քաղաքական թեմաներից հետո, դժվար ա ուղեղի անալիտիկ-վերլուծական-տրամաբանական ապարատն անջատել և միացնել ռոմանտիզմի "ժանգոտած" բլոկը: Հետո, կենտրոնանալով, "տրամաբանության տաղտկալի շղարշի տակից, մշուշոտ, հետզհետե սկսեց ուրվագծվել իմաստը ... ": Թեման ազդում է :)
Սակայն, քո "հա, յանըմ ինչ?-ը" լրիվ ըստ տրամադրության էր :) Դե արի ու մի ասա, մենք խորացել ենք խավար անցյալի խորխորատներն ու փորձում ենք լուսավոր կետեր գտնել, իսկ մարդիք ինչով են զբաղված ... ավելի շուտ կզբաղվեին, եթե Ռոդենը չխանգարեր...:D

Lion
07.06.2011, 14:00
Ճաշակին ընկեր չկա, բայց կարծես Ռուֆոսն էլ էր գոմիկների մասին մտածել: Դե իսկ շրջազգեստ և "կանացի այլ հուշումներ" երևի գոմիկներն էլ ունեն: Ինչևիցե, մի քանի մտքեր էլ պատմվածքի վերաբերյալ: Այ, օրինակ, սկզբից տպավորություն ստացա, թե հեղինակը ուզեցել է չափածո գրել, հետո տեքստը արձակ է դարձրել - մի տեսակ "երգեցիկ" ոճի էր:

Ուրիշ դիտարկում - չեմ կարծում, որ նման ռոմանտիկ պոռթքումներ ունեցող տղան բանը հասցներ վարձու կանանց: Կարծում եմ, որ այստեղ հոգեբանական անիրական իրավիճակ է, ինչը արհեստական է դարձնում հենց իր` պատմվածքի, սյուժեն: Ռոմանտիկ տղա... է եղիր ռոմանտիկ, քեզ ով էր ասում վարձու կին տուն բերես? Իսկ եթե ուզում էր զուտ "ֆորմաներով հիանալ", դժվար թե դրա համար մեր "ռոմանտիկ տղան" մի քանի հարյուր դոլարի ծախս կաներ - վարձու կինը, դատելով գեղեցկությունից, ամենևին էլ էժաններից չէր;)

Եվ ի վերջո, կրկին չարաբաստիկ գոմիկների պահով - տենց շքեղ կինը պառկի տանդ, դու իր ֆորամաներով հիանաս... ընդամենը??? Եսիմ? Իսկական հուշումը վերնագրի կապակցությամբ կարծես հենց սա էր, իսկ դուք կպել եք ինչ-որ "տիրումերերից" :D

Ռուֆուս
07.06.2011, 14:02
Ճաշակին ընկեր չկա, բայց կարծես Ռուֆոսն էլ էր գոմիկների մասին մտածել:

Բնավ, ընդամենը հոգուդ հետ էի խաղում :))

Lion
07.06.2011, 14:09
Բնավ, ընդամենը հոգուդ հետ էի խաղում :))

Վայ քու... արա (c) Chuk:

Փաստորեն խաղում էիր, իսկ հոգիս չէր ջոկում...:D

Նարե91
07.06.2011, 14:11
Հարգելի Սևակ, շատ հետաքրքիր ոճ ունես... Գրածդ կարդալով ոճը մի փոքր նմանեցրի մեր ժամանակից բանաստեղծներից Վահե Արսենի գրելաոճին, թեպետ նրա ստեղծագործությունները հիմնականում չափածո են… Չգիտեմ նրանից ես ոգեշնչվել, թե ոչ, ամեն դեպքում, լավ է ստացվել...

impression
07.06.2011, 14:13
իսկ ինձ նենց հետաքրքիր ա, եթե մեջը գոմիկ բառը չլիներ, ասնեք դրա փոխարեն գրվեր` չմո էր /սա ասելով նկատի չունեմ, որ եթե գոմիկ ես ուրեմն չմո ես, կամ եթե չմո ես, ուրեմն գոմիկ ես, արդեն մարդ վախենում ա մի բան ասի/, հա, ասենք գրվեր չմո էր, կլիներ մարդ, ով չէր հասկանա?

tvsevak
07.06.2011, 14:13
Նարե 91 Շնորհակալ եմ, բայց չէ: Կներես, բայց այդ անունը առաջին անգամ քեզնից լսեցի...

Lion
07.06.2011, 14:19
իսկ ինձ նենց հետաքրքիր ա, եթե մեջը գոմիկ բառը չլիներ, ասնեք դրա փոխարեն գրվեր` չմո էր /սա ասելով նկատի չունեմ, որ եթե գոմիկ ես ուրեմն չմո ես, կամ եթե չմո ես, ուրեմն գոմիկ ես, արդեն մարդ վախենում ա մի բան ասի/, հա, ասենք գրվեր չմո էր, կլիներ մարդ, ով չէր հասկանա?

Ախր, mpression ջան, "չմո"-ն էնքան էլ չի ասոցացվում սեքսի հետ, դա ավելի շուտ սոցիալական ստատուս է, որը այս դեպքում չի շփոթվի, իսկ այ "գոմիկ"-ը, էն էլ այս պատմվածքի ֆոնի վրա...??!!

impression
07.06.2011, 14:21
Lion, հավատա, չմոն ավելի քան կարող է ասոցիացվել սեքսի հետ :D

tvsevak
07.06.2011, 14:22
Lion, հավատա, չմոն ավելի քան կարող է ասոցիացվել սեքսի հետ :D

Ինչ լավն էր...

Նաիրուհի
07.06.2011, 14:26
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքը շարունակվում է… :8 Էն էլ պարզվում է՝ լավ էլ ուրախ է շարունակվում...

Lion
07.06.2011, 14:29
Lion, հավատա, չմոն ավելի քան կարող է ասոցիացվել սեքսի հետ :D

Չեմ (http://ru.wiktionary.org/wiki/чмо) հավատում :)

Ariadna
07.06.2011, 14:32
Լիոն ջան, համ էլ ինչի՞ց վերցրիր, որ աղջիկը վարձու էր։ Վարձու աղջկան չեն զանգի հարցնեն՝ հըն, ո՞նց անցավ։ Աղջիկ էր էլի իրա համար, էկել էր էն հույսով, որ էսօր մի բան կստացվի :))

tvsevak
07.06.2011, 14:32
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքը շարունակվում է… :8 Էն էլ պարզվում է՝ լավ էլ ուրախ է շարունակվում...

Այսի՞նքն...

Claudia Mori
07.06.2011, 14:35
:)) Սևակ ջան, ապրե'ս, էս ի՜նչ շուխուռ գցեցիր Ակումբում:)) երկար քնելուց հետո նորից արթնացել են , այսքան շատ մարդ մեկ բաժնի մեջ մեկ էլ Եվրատեսիլին ու ստեղծագործական մրցույթների ժամանակ էի տեսել:))

tvsevak
07.06.2011, 14:37

Կարծում եմ, ամեն ինչ վերնագիրն արեց ... :D

CactuSoul
07.06.2011, 14:37
Իսկ ես գիշերով, քնաթաթախ էի կարդացել, ինձ թվացել էր (կամ պատկերացրել էի), որ տղան (ավելի ճիշտ 40-ին մոտ տղամարդ էի պատկերացրել) նկարիչ էր, աղջիկը՝ բնորդուհի էր, իսկ դեպքերը տեղի էին ունենում արվեստանոցում:}: Հատկապես որ վերադարձի կենացն էին խմում, ինձ թվաց, որ այդ աղջիկն էլի է եղել էդտեղ… ուղղակի այս անգամ ավելի երկար է մնացել…

Գալաթեա
07.06.2011, 14:38
Կարծում եմ, ամեն ինչ վերնագիրն արեց ... :D

Հա, դու գիտեիր ինչ էիր անում :)

Նաիրուհի
07.06.2011, 14:39
Այսի՞նքն...

Բան չեմ ասում... Ավելի ճիշտ՝ արդեն ասացի:
Ուրախ եմ, որ անկախ ինչ-ինչ դեպքերից՝ Ձեր բուռն ստեղծագործական գործունեությունն ու համացանցում ակտիվորեն ներկայացվելը շարունակվում են:

Lion
07.06.2011, 14:41
Իրոք, ինչու վարձու? Այստեղ այդ մասին ուղղակի չի ասվում, բայց երևի ենթադրվումա` աղջկա վերջի անտարբերությունից ու համ էլ հետևյալից - եթե աղջիկը վարձու չլիներ, ինքը կփորձեր գայթակղել տղային, մերձեցման համար: Իսկ այ վարձու կանանց մոտ դա տիպիկ վարքագիծ է - ավելի լավ, եթե կլիենտը հրաժարվում է, իրենց համար հանգիստ ժամանակը կանցկացնեն, իրենց փողը կվերցնեն ու կհեռանան: Վարձու կինը երբեք ինքը չի ձգտում մերձեցման, իրենց մոտ ուղղակի խրոնիկ հոգնածություն է և սրանք ուղղակի առիթ են փնտրում, որ "գլուխ պահեն"...

tvsevak
07.06.2011, 14:43
Բան չեմ ասում... Ավելի ճիշտ՝ արդեն ասացի:
Ուրախ եմ, որ անկախ ինչ-ինչ դեպքերից՝ Ձեր բուռն ստեղծագործական գործունեությունն ու համացանցում ակտիվորեն ներկայացվելը շարունակվում են:

.......... հաաաաաա... Ժամանակ տվե՛ք... .....սխալ ա... գիտեմ... սխալ եմ անում...

Ariadna
07.06.2011, 14:50
Իրոք, ինչու վարձու? Այստեղ այդ մասին ուղղակի չի ասվում, բայց երևի ենթադրվումա` աղջկա վերջի անտարբերությունից ու համ էլ հետևյալից - եթե աղջիկը վարձու չլիներ, ինքը կփորձեր գայթակղել տղային, մերձեցման համար: Իսկ այ վարձու կանանց մոտ դա տիպիկ վարքագիծ է - ավելի լավ, եթե կլիենտը հրաժարվում է, իրենց համար հանգիստ ժամանակը կանցկացնեն, իրենց փողը կվերցնեն ու կհեռանան: Վարձու կինը երբեք ինքը չի ձգտում մերձեցման, իրենց մոտ ուղղակի խրոնիկ հոգնածություն է և սրանք ուղղակի առիթ են փնտրում, որ "գլուխ պահեն"...

Ավելի լավ ա Սևակին հարցնենք, թե չէ տեսականորեն ոչինչ չի բացառվում, չնայած որ ես հակված եմ ոչ վարձու տարբերակին :)

Apsara
07.06.2011, 15:53
լավն էր, շատ հավանեցի,

ուրեմն սկզբից լուրջ դեմքով կարդում, հիանում նկարագրություններով, դուրս գալիսա, որ ամեն ինչ պրյամոյ չի ասվում, այլ հասկացվում ա, մեկ էլ վերջին նախադասության վրա խնդալս բռնեց ու էդ ուրախ նոտայով սաղ երեք էջն էլ թեմայի կարդացվեց ու ռոմանտիկայից բան չմնաց

Lion
07.06.2011, 16:26
Տենց մի բան էլ ինձ հետ եղավ կողքի թեմայում, Տասնվեց (http://www.akumb.am/showthread.php/60773-Տասնվեց) պատմվածքը կարդալիս, ամենասկզբում, երբ կարդացի վրան կանաչ գրպաններով կարմիր տաբատի ու հատկապես այն հանելու ու աղջկան նվիրելու մասին...

Dayana
07.06.2011, 17:03
Էս գործի մեխը վերնագիրն էր, մնացած ամեն ինչ շատ էր, խիտ էր ու խուճուճ: Կա միտք, կա շատ լավ միտք, կա շատ ճկուն խոսք, բայց չկա ազդեցություն: Սենց կարդում ես, ամեն ինչ հասկանալի ա, ամեն ինչ լավ ա, բայց որ ուզում ես գոնե մի նախադասությունը վերցնել, քոնը դարձնել, ոչինչ չի պահվում, երևի բացառությամբ վերնագիրը: :))

Հ.Գ. Ու էդ մենակ էս մի գործը չի, tvsevak -ի ակումբում տեղադրված գործերից (գոնե իմ կարդացած բոլոր գործերում) նուն բանն եմ նկատել:
Կներեք tvsevak , եթե նեղացրեցի:

Yellow Raven
07.06.2011, 17:15

Արի չհամաձայնվեմ:) Վերնագիրն ուղղակի հմուտ գործիք էր սույն գործը շատ լավ ռասկրուտկա անելու, բայց էդ մենակ ազդումա նրա վրա, որ հենց սկզբից կարդաս: Այսինքն մինչև կարդալը կարա վերնագիրը մեխ հանդիսանա, կարդալուց հետո արդեն կարդացածիցդ եկած տպավորություննա մնում: Իսկ հաշվի առնելով էս թեմայում գրած կարծիքները, ընթերցողների մեծամասնությանը դուր եկելա Սևակի պատմվածքը: Ու դժվար թե էդ կարծիքները մենակ վերնագրին նայելով գրվեին:))

Dayana
07.06.2011, 17:18

Վահիկ ջան, ես ի նկատի չունեի, որ մենակ վերնագիրն ա լավը: Հենց քո ասածն էլ նույնն էր՝ վերնագիրը մեխ էր: Անձամբ ես վերնագրից դատելով չկարդացի, այլ որովհետև Չիլին էր ռասկռուտկա արել: Էլի եմ ասում, որ լավ էր շարադրված, բայց չկա մի նախադասություն, որը ես կկարողանամ առանձնացնել: Իսկ էդ լավ չի. փոքրուց «խասյաթ» ա մոտս կարդացած ցանկացած ստեղծագործությունում գոնե մի նախադասություն «ընդգծել», վերցնել ու իմը դարձնել, էստեղ ոչ մի նախադասություն չգտա:

Yellow Raven
07.06.2011, 17:30

Դե նայած մեխ ասելով ինչ ես հասկանում... Impression-ի ասած եթե չմո գրվեր գոմիկի փոխարեն, մեկա իմ համար էս ստեղծագործության մեխը նույնը կմնար ;)

Dayana
07.06.2011, 17:36
Դե նայած մեխ ասելով ինչ ես հասկանում... Impression-ի ասած եթե չմո գրվեր գոմիկի փոխարեն, մեկա իմ համար էս ստեղծագործության մեխը նույնը կմնար ;)

Չեմ վիճի, Վաիկ ջան, քանի որ էդ իմ խիստ անձնական կարծիքն էր ;)

Նաիրուհի
07.06.2011, 17:39
Էս գործի մեխը վերնագիրն էր, մնացած ամեն ինչ շատ էր, խիտ էր ու խուճուճ:

+1

Միտքը հաջող էր, լավն էր, օրիգինալ էր և այլն, բայց ինձ կոնկրետ պատկերումը դուր չեկավ։ Սևակի գործերի մեջ հիմնականում հենց դա չեմ հավանում։ Շրջուն շարադասություններն ահավոր շատ են, ինչն ինձ անձամբ վանում ու հոգնեցնում է։ Եթե մեկ-երկու տեղ օգտագործված լինեին, հաստատ ավելի լավ կլիներ։ Էսպես արհեստականության ու ճոռոմաբանության հոտ է գալիս գրածից։ Ոնց որ դիտմամբ խճճած լինի, որ ցույց տա, թե կարողանում է նաև էսպես գրել, համ էլ որ կարդացողի վրա տպավորություն թողնի։ Գուցե եթե նույն բանի մասին մի՜ քիչ ավելի պարզ գրեր, իրոք հավանեի։ Բայց էս տեսքով ու մոտեցումով, կներես, Սևակ, բայց դուր չի գալիս։

Ի դեպ, ի՞նչ է եղել կայքիդ, չի բացում։ Մի ժամանակ կարդում էի մեկ-մեկ...

Freeman
07.06.2011, 17:50
Էս գործի մեխը վերնագիրն էր, մնացած ամեն ինչ շատ էր, խիտ էր ու խուճուճ:

Համաձայն ու մանավանդ եթե մի-քիչ էլ հոգնած ես լինում(օր.՝ քննությունից հետո) կարդալ չի լինում,ես էլ ակումբի ստեղծագործությունները հիմնականում էդ ժամանակ եմ կարդում:Կոնկրետ էս գործը խուճուճության պատճառով թռնելով կարդացի ու Լիոնի նման էի հասկացել :)
Մի խորհուրդ՝(եթե կընդունես)ակումբում խուճուճ մտքեր ու բառեր(ընդսմին :D)չեն սիրում,խուսափիր դրանցից,մեկ ա ասելիք ունես ու էդ մեթոդներով չի,որ պետք ա լսվես:

Ծով
20.08.2011, 00:32
շուտ կարդացել էի, բայց լոգ ին եղած չէի...մի հատ էլ կարդացի...լավն ա իրոք...օրիգինալ ա, ասելիքը պարզ ա, բայց սիրուն ա մատուցած...:)
մի բան էլ ավելացնեմ..աղջկա կերպարը վարձու ա , ինչ ա, ասոցացրեցի էս ֆրանսուհիների յոթանասուն տոկոսի հետ...լօլ մեկը իմ կուրսեցին, եթե որևէ փարթիի ժամանակ մեկը չկպնի, իրա տեղը չվճարի խմիչք և այլն, հետո գիշերը իրա հետ չանցկացնի, էդ օրը իրա համար օր չի, ինքը դեպրեսիայի մեջ կընկնի...մեծ մասը էնքան որ արկած են փնտրում մի գիշերվա, նկատի ունեմ տասնվեցից քսանհինգ տարեկաններին հիմնականում...ու ոնց ֆրանսիացի ընկերներիցս մեկն ա ասում...էս դարում, բոլորը անառակ են պարզապես հյուրասիրվում են, չեն վճարվում...լօլ:Դմի խոսքով էդ իմ կուրսեցին էս աղջկա տեղում լիներ, չէր քնի, կռիվ կսարքեր, որ հետը չեն քնում..կներեք անկեղծությունս, բայց դե պատմվածքը ասոցացվեց, ինչ անեմ...

Mephistopheles
20.08.2011, 05:49
ԳՈՄԻԿԸ

Դու կգաս նորից քո ձեռքերով խոնավ ու կշոյես սիրտս, կամաչես մի պահ, կշիկնես թեթև ու կդառնաս կտավ: Ու կքարանաս պատկերացումներիս խորքում, որպես մի նոր Վեներա, որպես Տիրամայր: Սեղան կա միայն այս սենյակում տոթ ու երկու աթոռ: Իմ բաժանումի համար հարբած, քո հեռանալու կենացը կկաթա սպիտակ շալվարիս և ես կդառնամ լուռ օդակայան, ուր ինքնաթիռներ կան մեռած` կախված թևերով կամ մեջքի վրա: Անորոշ ու լուռ` բա լավ, ի՞նչ անենք, ասող աչքերիդ համար բաժակներ կողողեմ, կշարեմ կողքիդ, ծորակը կկաթա` կաթ,կաթ, կզգամ , թե ինչպես են լարվում երակներդ ձեռքիս մեջ, քո կենացը կլինի... Վերադարձիդ կենացը: Լուռ, ինչպես բետոնե սալիկ, դու կդատարկես բաժակն անլվա ու կծխես էլի... Ու ծուխդ կկանգնի փոքրիկ սենյակի մերկ ջահի կողքին, գալարվելով կբարձրանա, կարծես մի ալարկոտ պարուհի ու կփշրվի սևացած առաստաղին: Կզարմանամ, թե քեզ թողած, ինչու՞ եմ հանկարծ սկսել առաստաղին նայել: Ու ոչ թե տոթ է կամ լույսն է դեռ վառ, այլ քո անմեղ հայացքն է զսպում ձեռքերս վայրի, թեև մտքումս շուրթերս սահում են դեկոլտեից ներս, ու քիթս խուտուտ է գալիս մաշկիդ հոտից կանաչ: Մշուշված աչքերս անընդհատ անշարժանում են ամեն մի կետիդ ու զգում եմ դողդ, խառնվում ես իրար ու շրջազգեստդ անկապ ձգում ներքև էլի: Ի՞նչ անեմ քեզ հետ հարբածս, ինչպե՞ս նկարեմ սերս կոնքերիդ, երբ էլեկտրական դաշտդ թուլացնում է իմ մագնիսականն ու ես անզոր եմ քեզ սիրելու այսօր: Քո մեջ հիմա այնքան մեռած կիրք կա ու թաղված շոյանք, որ ես վախենում եմ բացել դարպասները դրախտիդ ու քեզ նկարել աստվածուհու այն կերպարով, որով վաղուց են այլանդակել քեզ:

Բազմոցի մեջ կուչ եկած քնեցիր, ես ծածկոցս փռեցի վրադ, անգամ քնած ճակատդ չհամբուրեցի ու սկսեցի ծխել: Ծխեցի իմը, քոնը, դատարկեցի բաժակներն ու շշերը, ծուխն արդեն խեղդվում էր առաստաղի մոտ, հետո կխեղդեր քեզ, ես ազատեցի բոլորիդ փոքրիկ պատուհանով և զգացի լուսաբացի ապտակը թոքերիս: Ծածկոցդ ընկել էր գետնին, ես վերցրեցի ուղղեմ, դու վեր թռար հանկարծ. "Ի՞նչ ես անում": Հա, լույսը բացվել է, ճիշտ ես, գնա, բա գնա, էլ ի՞նչ, անցել է բաժակներիդ թույնը, լրջացել ես Վեներայի ցավից: Գնա, ուշանում ես, ճիշտ ես: Դուռը մնաց կիսաբաց, ես մոռացել էի ոնց են շարժվում, ծորակը կաթում էր էլի: Ախմախ, վարձով տուն: Հա, մոռացել էի, քույրդ զանգեց, երբ բակում էիր արդեն... "Հը՞, ի՞նչ արեցիր" հարցին պատասխանեցիր. "Ոչմիբան, գոմիկ էր": Զրնգուն ծիծաղդ սեղանս շուռ տվեց:

tvsevak ջան, քեզ հեչ եղել ա էսպիսի բան, որ այնքան գեղեցիկ ու հմայիչ լինի որ պապանձվես, ուղեղդ չաշխատի, նույնիսկ չկարողանաս ծխել, ոնց որ առաջին անգամ քայլում ես կամ փորձում չինարեն բանաստեղծություն գրել, որ էլ մտովդ բան չի անցնում ու հետո էլ ամաչում ես թե ինչեր ես մտածել հանդիպումից առաջ… ոնց որ իսկական խայտառակություն…

քո փորձից ե՞ս գրում… կարծում եմ անպայման քո փորձից պիտի գրես…