PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարևանների անօրինականություններ



Artgeo
02.04.2011, 15:29
Ընդհանրապես հարևաններիցս ամեն մեկը իր հարկի բարձունքից թքած ունի մյուսների շահերի վրա ու դա արդեն ապացուցված փաստ ա, որն ամեն անգամա ավելի ու ավելի հիմար ու էգոիստական տեսք ա ստանում: :angry Կարճ ասած, ուզում եմ իրանց դաս տալ, խնդրում եմ խորհուրդներ:

Ուրեմն երկրորդ և երրորդ հարկի հարևանների տունը ջրվում ա, ստաբիլ, օրական երկու ժամ առավոտ, երկու ժամ երեկոյան, այսինքն ջուր եղած ժամանակ: Սրանք, ինչպես նշեցի, իրենց հարկի բարձունքից, որոշում են ՓԱԿԵԼ ամբողջ մուտքի ջուրն ու սկսում են շերլոկխոլմսյան օպերացիան «պարզիր ջրողին» խորագրով: Խորը լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում և հաշվի առնելով որ 5-րդ հարկի հարևանը նույնպես ջրվում է, իսկ 6-րդ հարկի հարևանը դուռը չի բացում, սրանք գալիս են եզրակացության, որ ջրողը ես եմ: Այսինքն, չէ, մի հատ էլ բան կա, մեր պոդեզդի պատի վրայի յուղային լաքան, որը հարևանների բարձրինտելեքտուալ համոզմամբ ջրի հետք ա, որը չգիտես ինչի առաջացել ա ավելի բարձր տեղում քան «պոտենցիալ» մեր տան ջրիչն ա: Կարճ ասած, էս մեր ժամանակվա պուարոները որոշել են քանդել մեր տան կաֆել-մաֆելը կամ ընդմիշտ փակել զուգարան վաննայի ջուրը: Ի դեպ, արդեն երեք օր ա էդ տարածքում ջուր չունենք ու եթե բառիս բուն ու բացահայտ իմաստով հարևաններին մնա, դեռ երկար չենք ունենա, քանի որ 6-րդ հարկիս հարևանը դուռը բացելու մտադրություն չունի: Ինքը պարզապես ստեղ չի:

Հարց, ի՞նչ անեմ, ո՞ւր բողոքեմ: Չոփիկ եմ ուզում:

Rammstein
02.04.2011, 21:13
Իսկ ամեն դեպքում ո՞վ ա ջրողը: :think

eduard30
02.04.2011, 23:14
Տունը ապահովագրած՞ չէ:
Երևի տնային կառավարչություն:)

Artgeo
03.04.2011, 04:52
Կարճ ասած, զանգեցի ջրմուղ, ասեցին թքած ունենք, լուծեք ոնց ուզում եք: Դիմեք համայնքատիրություն, իջա հարևանների մոտ, մի քիչ աղմկեցի, պարզվեց, որևէ համայնքատիրության չենք պատկանում, ջուրս կես ժամով միացրին...

Շարունակելի...

Ապե Ջան
03.04.2011, 10:50
Հիմա «Համատիրություն» ասվածը ինչքանով որ ես գիտեմ միայն փող է հավաքում, (վայ քիչ էի մնում մոռնաի) հա մեկ էլ շենքի աղբը ժամանակ առ ժամանակ տեղափոխում համապատասխան վայր: :)

Վերջին շրջանում ժամային խնդիրներ, կապված խմելու ջրի հետ չի նկատվել: Հիմնականում 24 ժամ եղել է ջուր, իսկ դա ես դիտարկում եմ որպես իրնեց շահերից բխող երևույթ, ու դա մեքենայորեն ստացվումա, որ ժողովրդի մասին են մտածում: Եթե 24 ժամ դու ունենաս ջուր, ավելի շատ կօգտագործես ու կվճարես, իսկ ժամայինով՝ ավելի քիչ: :)

Այդ հարցերը այնքան ժամանակ կմնա անպատասխան, մինչև իրենք որոշեն նորմալ 24 ժամ ջուր տան ձեզ: :)
Հ.Գ Դա միայն իմ կաչծիքն է:

Վիշապ
03.04.2011, 11:18
Ծանոթ խնդիր է: Մեր շենքում գրեթե ամեն հարկում մարդիկ ջրատարի վրա «նա վսյակի» վենտիլ են դրել ու ջվելու դեպքում բնականաբար վենտիլը փակվում է, մինչև խնդրի արմատապես լուծվելը:))
Սովորաբար խնդիրը լուծում են տուժված (ջրազրկված) բնակիչները, որոնք ունեն կամք և փոքրիշատե սանտեխնիկական հմտություններ:;)
Դատելով խնդրի նկարագրությունից, ձերը ոչ թե կոնկրետ բնակչի ներտնային խողովակացանցի արտահոսք է, այլ ջրատարի (ժողովրդական լեզվով ասած՝ «ստայակի») պրոբլեմ: Արտահոսքը կարող է նաև լինել կանալիզացիոն խողովակից: Վերջինիս նշաններն են ընդհատվող ջրոցիները, որոնք սակայն ժամանակային համաձայնեցված են պրոբլեմատիկ բնակարանի զուգարանակոնքի բեռնատափումների հետ:
Առաջին հերթին պետք է հայտնաբերել կոնկրետ դեպքի վայրը (որ հարկում է անցքը կամ ճեղքը թաքնված)՝ միևնույն ժամանակ մինիմալ վնասներ պատճառելով շենքի պատերին, սեփական կամ հարևանների նյարդային համակարգին: Դրա համար նախ պետք է պարզել, թե տվյալ գծի վրա «նստած» հարկերից որոնցում է ջրատարը հասանելի և որոնցում կարելի է հասանելի դարձնել մինիմալ ծախսերով: Այնուհետ մանրակրկիտ զննման միջոցով որոշվում է ամենաբարձր թրջված կետը ջրատարի վրա: Համոզվելու համար օգտակար գործիքներ կարող են ծառայել փոքրիկ լապտերը, հայելին, անձեռոցիկները: Երբ վճիռ կայացնելու համար անհրաժեշտ փաստերը արդեն հավաքագրվել են, ապա կրկին պետք է փորձել մինիմալ ծախսերով հայտնաբերել դեպքի վայրը արդեն հարկի սահմաններում: Հիմնականում, պատճառը անորակ կամ հին վենտիլն է, կամ կցորդիչներից մեկը, կամ ջրի հաշվիչը, որ դրվում են ջրատարից դեպի բնակարան խողովակի վրա: Եթե ջրատարը մետալոպլաստից է, ապա պետք է նայել ջրատարի միացման հատվածներ, իսկ եթե «հազար տարվա» մետաղական «տրուբա» է, ապա որ ջհանդամից ասես կարող է ծակվել, բայց հիմնականում զոդման տեղերից է ծակվում:
Կանալիզացիոն ջրատարի պրոբլեմները հիմնականում խցանումների հետևանքով են առաջանում, իսկ ջուրը արտահոսում է կցման կետերից: Կանալիզացիոնի վրա կասկածելու դեպքում առաջին հերթին կարելի է փորձել մաքրող/քայքայող միջոց լցնել պրոբլեմատիկ հարկի զուգարանակոնքից: ...

Artgeo
03.04.2011, 16:28
Վիշապ ջան, էս մեր ջրի պատմությունը շենքի պես հին է… Ինչքան ինձ հիշում եմ, մեր շենքում ջրում ենք ու ջրվում: Դրա մասին Ակումբում էլ ի դեպ գրել եմ http://www.akumb.am/showthread.php/3041-%D5%84%D5%A5%D6%80-%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%A8%E2%80%A6?p=135517#post135517 Էն ժամանակ խոհանոցն էր, հիմա զուգարանի ջուրը: Ինձ էլ են ջրել մի քանի անգամ, ես էլ եմ ջրել, բայց երբեք դրա պատճառով բոլորի ջուրը չի փակվել:
Իսկ սրանք որոշել են, որ իրավունք ունեն բոլորի ջուրը փակել, բայց ես կարծում եմ, որ մեղավոր չեմ, որ իրանք ջրվում են ու չպիտի տուժեմ այդ պատճառով: Ի դեպ, վաղն էլ ջրմուղնա փակելու ջուրը 24 ժամով... Կարճ ասած, լրիվ հետույքում ենք: Արդեն չգիտեմ, ոնց պայքարեմ:

Bruno
03.04.2011, 18:55
Մի խորհուրդ էլ ես տամ:
Մի վինտիլ էլ դու դիր: Որպեսզի կաֆելը չքանդես վինտիլը դիր առաստաղից մի փոքր ցածր, հավանաբար այնտեղ «պադվեսնոյ պատալոկ» կլինի ու կաֆել քանդելու խնդիր չի լինի:
Ձեր տան վինտիլը փակելով կորոշես, թէ ում տնից են ջրվում ձեր հարևանները:

Վիշապ
03.04.2011, 22:44
... Ինձ էլ են ջրել մի քանի անգամ, ես էլ եմ ջրել, բայց երբեք դրա պատճառով բոլորի ջուրը չի փակվել:
Իսկ սրանք որոշել են, որ իրավունք ունեն բոլորի ջուրը փակել, բայց ես կարծում եմ, որ մեղավոր չեմ, որ իրանք ջրվում են ու չպիտի տուժեմ այդ պատճառով: Ի դեպ, վաղն էլ ջրմուղնա փակելու ջուրը 24 ժամով... Կարճ ասած, լրիվ հետույքում ենք: Արդեն չգիտեմ, ոնց պայքարեմ:
Արտ ջան, ախր գրել ես, որ միչև 5-րդ հարկ կոլեկտիվ ստաբիլ ջրվում են, հենց որ ջուր է լինում: Դու ի՞նչ ես ուզում, որ հանուն քո լողանալու մարդիկ շարունակեն ջրվե՞լ:;) Խնդիրը պետք է լուծվի սենց թե նենց, ջուրը փակելն էլ հենց խթանում է որ դու, և քո վերևի հարևանները շահագռգռված լինեն խնդրի լուծման համար: Իրականում ստայակ կոչվածը հանդիսանում է շենքի համասեփականատերերի (բնակիչների) ընդհանուր սեփականությունը, ոնց որ ասենք աղբատարը, վերելակը, աստիճանները և այլն, բայց քանի որ մեզ մոտ բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքը միայն գեղեցիկ շարադրանք է, ապա գործում է չգրված օրենքը հարևանների մասին:)) Ըստ էդ օրենքի՝
ա) Յուրաքանչյուր հարկի հարևան պարտավոր է տակի հարևաններին չջրել:
բ) Ջրվելու դեպքում տակի հարևանը իրավունք ունի դադարեցնելու վերևի հարևանների ջրամատակարարումը, և չարացած հայացքով հերթով բախելու իրենից ավելի բարձր գտնվող անխտիր բոլոր հարևանների դռները, ու նրանից զննում պահանջելու ստայակի շախտայի չորության ստուգման համար: Դիմադրության հանդիպելու պարագայում հարևանը դիմում է այլ շահագրգիռ հարևանների կողմից կազմված դելեգացիայի օգնությանը:
գ) Չարաբաստիկ հարկի հայտնաբերման պարագայում տվյալ հարկի բնակիչը պարտավոր է վերացնել արտահոսքը սեփական ուժերով, եթե այլ բան հարևանների դելեգացիան չի նախատեսում:
դ) Հարևանների դելեգացիան որոշ դեպքերում պարտավոր է (ստիպված է) օժանդակել չարաբաստիկ հարկի բնակչին, գումար տրամադրել, կամ գումար հավաքել սանտեխնիկ կանչելու համար, կամ դելեգացիայի անդամների ջանքերով լուծել խնդիրը, եթե տվյալ հարկի բնակիչը անզոր է, և/կամ սանտեխնիկական հմտություններ չունի և/կամ չի պատկերացնում թե ինչի մասին է խոսքը և ինչ են հարևանները ուզում իրենից:
դ) Եթե կասկածելի հարկի առավել ևս կասկածյալ հարևանը դուռը չի բացում, կամ հրաժարվում է խնդիրը լուծել և միևնույն ժամանակ հրաժարվում է թույլատրել հարևաններին իրենց ջանքերով լուծելու խնդիրը, ապա տվյալ ուղղությամբ բնակիչները զրկվում են ջրից մինչև մի խելքը գլխին բան մտածելը...:))

Այնպես որ օպտիմալ տարբերակը կոլեկտիվ ջանքերով խնդիրը լուծելն է, հնարավորինս արմատական միջոցներով: Օրինակ մենք ի վերջո կամք հավաքեցինք (նաև փող) ու փոխեցինք ջրատարը մետալոպլաստե խողովակով, ու հիմա դժբախտ ենք միայն վերելակի հաճախակի փչացումներով:

REAL_ist
03.04.2011, 22:49
Դիմիր տեղական ինքնակառավարման մարմիններին. նախ վարչական շրջանի ղեկավարին, այնուհետև անպատասխան մնալու դեպքում գրավոր դիմում մուտք արա քաղաքապետարան քաղաքապետի անունով: