Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Փրկագին



Mark Pauler
28.03.2011, 22:47
Փրկագին

Ես նստել եմ վեցերորդ հարկում գտնվող իմ սենյակի պատուհանագոգին, ու նայելով աղջկա ժպտացող կիսադեմին` վայելում եմ նրա կիսամերկ մարմնի թեթև ու անհոգ շարժումները: Համակարգիչն արդեն միացված է: Ես համոզված եմ` այն ինչ հիմա կկարդա, նրան չի սպանի, իսկ ինձ կօգնի վերջնականապես ազատվել իմ մեջ ապրող մարդկային վերջին թուլությունից:
Նա կարող է կանխել դա: Ուղղակի պիտի կարողանա տեսնել հետաքրքրասիրություն կոչվող հատկությունից ծնվող կանխատեսելիության հետևանքները: Գոնե~ մի անգամ աներ այն, ինչ յուրահատուկ չի սովորական մարդուն, և դիվային կերպարանափոխման իմ արարողակարգի մեջ մարդս հաղթանակ կտոներ: Ես կկարողանայի ազատվել իմ ներսի հաշվենկատ եսից ու խաղամոլի մոլուցքից, իսկ նա կգտներ իմ մեջ ապրող իսկական մարդուն: Մեծ բան չի ուզածս, մանավանդ, որ նա ինձ հաստատ սիրում է:
Նա անտարբերություն խաղալով` թխկացնում էր համակարգչի ստեղնաշարի կոճակներն ու քմծիծաղ տալով, արագ բացում հերթական պատուհանը:
- Ես քեզ խնդրում եմ, որ չկարդաս այդ նամակը:
- Ես հետաքրքրասիրությունից վառվում եմ:
- Դա քեզ ոչինչ չի տա: Նույնիսկ հակառակը` կխլի քեզանից ամեն ինչ, -այս աղերսող բառերը ասաց իմ ներսի մարդը, բայց դևը նորից գլուխ բարձրացրեց ու իմ մարմինը ցնցվեց սարդոնիկ ծիծաղի պոռթկումներից:
- Ինձ մի խանգարիր: Ես սրան երեք ամիս սպասել եմ:
- Դու երեք ամիս սպասել ես այս օրվան, բայց ոչ այն բանին, ինչ հիմա կարող ես կարդալ: Ես վերջին անգամ եմ ասում` ջնջիր այդ նամակն ու մոռացիր դրա մասին:
- Չէ~,չեմ կարող: Այն արդեն բացել եմ: Ինձ մի խանգարիր,ես սկսում եմ կարդալ:
Ես վերջին անգամ նայեցի նրա լուսավոր դեմքին ու իջնելով պատուհանագոգից` շրջվեցի դեպի լուսամուտը, որ էլ երբեք չտեսնեմ նրան:
Անցան րոպեներ: Իմ ներսի դևը հրճվում էր ու տոնում իր հաղթանակը, իսկ մարդը... Մարդն արդեն մահանում էր:
Պատուհանի ապակու թույլ արտացոլման մեջ ես տեսնում էի իմ հրճվալից դեմքը, լիադեմ ժպիտը, կորստից ծնված ձեռքբերման բերկրանքս:
- Տականք,- լսվեց նրա լացակումած ճիչը: Հետո թույլ ու նվազ շարունակեց,- Քո հերթական խաղի համար նոր զոհ գտիր: Հանգիստ թող ինձ: Զզվում եմ քեզնից:
- Դու ինքդ ընտրեցիր այս ճանապարհը ու դրախտից արտաքսվելու գնով ճաշակեցիր իմացության կիրքը: Հագնվիր ու հեռացիր,-այս բառերը բերանիցս դուրս թռան սառնությամբ, առանց զգացմունքի, որից հետո դանդաղ քայլեցի դեպի լոգասենյակ: Լույսը, ազատվելով պատուհանը փակող մարմնական պատնեշից, ընկավ աղջկա գունաթափ դեմքին: Նա կիսամերկ ու խելակորույս վազեց դեպի դուռը ու...

Շարունակությունը անհասկանալի ու նույնիսկ անհետաքրքիր կլինի, առանց նախապատմության և դրդապատճառների:

Հիմա մի քիչ պատմեմ իմ մասին:
Ես իմ հարուստ հայրիկի հակապատկերն եմ: Ես նիհար եմ, մկանոտ, բարձրահասակ, լուսահոգի մորս նման շիկահեր ու կապույտ աչքերով: Հարուստ չեմ, որովհետև հորս հետ բազմաթիվ ընդհարումները, ինձ արդեն զրկել են նրա գրպանից օգտվելու առավելությունից, բայց նրա որդին լինելու համբավը միայն ավելացնում է իմ “գեղեցկությունը”:
Չեմ հիշում, որ փոքր տարիքում հայրս ինձ նկատողություն արած լինի կամ առավել ևս ջերմ խոսքեր ասի: Ես նրան հազվադեպ էի տեսնում, քանի որ նա անվերջ զբաղված էր իր կազմակերպության գործերով: Երբ տասնչորս տարեկան էի մայրս մահացավ, ու իմ խնամքով սկսեց զբաղվել հորաքույրս` “տիկին ահարկուն”:
Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո հայտնվեցի Անգլիայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում, հետո մյուսում: Դրանից հետո վերապատրաստվեցի ԱՄՆ-ում ու երբ պատրաստվում էի անցնել աշխատանքի, հայրս`ինձ վերադարձնելու համար, սրտի նոպա “խաղաց”, որի պատճառով շտապ վերադարձա Հայաստան: Չէի հարմարվում, այստեղ ամեն ինչ խորթ էր ու անհասկանալի, և երբ հրաժարվեցի տնօրինել հորս ձեռնարկության մի մասը` դարձա “անառակ որդի”:
Գիտակցումը, որ ես ուղղակի հորս հերթական ներդրումն եմ, ինձ ավելի էր հեռու վանում նրանից:
Նա իմ վրա այդքան գումար էր ծախսել միայն այն պատճառով, որ վերադարձից հետո ձեռք բերածս թարմ, եվրոպա-ամերիկյան գիտելիքները ծաղկեցնեին նրա խամրող գործը, իսկ այն փաստը,որ այս միջավայրը ինձ համար վաղուց օտար էր դարձել ու խեղդում էր` նրա հաշիվների մեջ չէին մտնում:
Երբ ես, նրա կամքին հակառակ, փորձեցի մեկնել ԱՄՆ, ինձ ձերբակալեցին հենց օդանավակայանում` ներկայացնելով ինչ-որ անհեթեթ մեղադրանք: Դատը շատ կարճ տևեց, ու ինձ դատապարտեցին երկու տարվա պայմանական ազատազրկման: Ընդհանուր հաշվով դա ոչինչ չէր նշանակում, բայց այդպես հայրս կարողացավ իմ առաջ փակել դեպի ազատության երկիր տանող դռները:
Կմտածեք, թե ես ոչնչացված էի, քանի որ Հայաստանում չունեի փող, ընկերներ և խոշոր հաշվով նաև ընտանիք, բայց... ես միայն ցավ էի զգում, որ հայրս մեր հարաբերությունները տարավ դեպի փակուղի և ուրիշ ոչինչ: Ես չվերադարձա նրա մոտ, որովհետև ինձ հնարավոր չի կոտրել, ենթարկել, ստիպել: Այո, ես այդպիսին եմ, և գուցե դա միակ հատկությունն է, որ ժառանգել եմ հորիցս:
Դատավարության ավարտից հետո, մոտ մեկ տարի, ես դեռ փնտրում էի ինձ հոգեհարազատ աշխատանք: Այդ ընթացքում, ինձ համար որպես ապրուստի միջոց էին ծառայում միայն ԱՄՆ-ում ապրող ընկերոջս ուղարկած չնչին գումարն ու մանր-մունր պրոյեկտների մասնակցությունից ստացվող վարձատրությունները: Երկար փնտրտուքից հետո գտա այն եզակի միջազգային կազմակերպություններից մեկը, որտեղ հորս հեղինակությունը չէր կարող խոչնդոտել աշխատանքի անցնելուն, և ստանձնելով մի փոքրիկ բաժնի ղեկավարի պաշտոն` ամբողջ եռանդով գործի կպա: Ութ ամիս անց ես արդեն զարգացման գծով փոխտնօրեն էի: Ունեի առանձին աշխատասենյակ, քարտուղարուհի, վարորդ և տասից ավել ենթականեր: Ես սիրեցի իմ աշխատանքը, սկսեցի համակերպվել հայկական միջավայրին և վերականգնելով խոցված ինքնասիրությունս` փորձեցի հաշտվել հորս հետ ու մի լուսավոր կիրակի հայտնվեցի նրա տան դիմաց: Նա ինձ չընդունեց: Տան դարբասների մոտ կանգնած պահակային ծառայության աշխատակիցը ինձ փոխանցեց նրա բառերը` “էս կողմերում էլ չերևաս”:
Վիրավորված էի, մտքերս ծանր էին, զգացմունքներս խառը: Ուզում էի հասկանալ ինքս ինձ: Արդյո՞ք ես հույս ունեի, որ նա ինձ կընդունի ու կհաշտվենք, թե նախօրոք իմանալով վերջաբանը թատրոն խաղացի` հերթական անգամ ինքս ինձ չմեղադրելու համար և մեր չստացված փոխհարաբերությունների մեղքը բարդեցի հորս վրա: Երևի վերջինը: Փաստորեն ես հորիցս մի հատկություն էլ եմ ժառանգել: Դա է` հաշվենկատորեն կատարել քայլեր, որոնք կհանգեցնեն սեփական խղճի ձայնի լռեցմանը: Ես վախեցա, որ շուտով իմ մեջ գլուխ կբարձրացնեն նրա դոմինանտ գեներն ու ակամայից կդառնամ նրա նման: Երևի իմ ներսի “մարդը” ապստամբած ստիպեց ինձ խոստանալ, որ երբեք հաշվարկված ու դարանակալ քայլեր չեմ անի այն մարդկանց նկատմամբ, ում սիրում եմ: Բայց իրականում ես այս աշխարհում միայնակ էի ու ոչ ոքի չէի սիրում:
- Դեռ կսիրեմ - բարձրաձայն մտածեցի ես ու քայլերս ուղղեցի դեպի Աբովյան փողոց:
Քայլում էի ցրված, մտածում կյանքի ու զգացմունքների մասին, և չնայած այդ կիրակին ծանր բեռի պես նստել էր ուսերիս, չկարողացա անտարբեր անցնել մեծ տոպրակով քայլող սևահեր աղջկա կողքով: Երեխայի պես ուրախացա, երբ նրա տոպրակը չդիմանալով պարունակության ծանրությանը, պատռվեց և դուրս թափվեցին մեծ ու փոքր գրքերը: Մոտ վազեցի ու սկսեցի օգնել, որ հավաքի,և քանի որ գրքերը դնելու տեղ չուներ, ստիպված սպասեցի, մինչև մոտակա կրպակից մի զույգ տոպրակ գնեց, դրանք դրեց իրար մեջ, որ ավելի պինդ լինեն ու գրքերը դասավորեց այնտեղ: Նա ժպտալով շնորհակալություն հայտնեց ու փորձեց արագ հեռանալ:
- Սրճելու ժամանակ ունե՞ք:
- Ոչ, շնորհակալություն:
- Այ սրա համար չեմ սիրում Հայաստանը:
- Որ աղջիկները սրճելու ժամանակ չե՞ն ունենում:
- Մոտավորապես:
- Ես իսկապես շտապում եմ:
- Էտ դեպքում ձեր հեռախոսահամարը տվեք, որ...
- Իմաստ չունի:
- Ուրեմն մի ասեք, որ ուղղակի շտապում եք:
- Իսկ դուք իսկապես ուզու՞մ եք լսել, որ ինձ դուր չի գալիս Ձեր ձևական հոգատարությունն ու գոռոզ դեմքի արտահայտությունը:
- Գոնե դա:
- Ինչ փոխվե՞ց դրանից:
- Այն, որ հասկացա դրդապատճառը, - հետո մի պահ լռեցի` իմ տափակ դատողություններից շփոթված, բայց հավաքելով ինձ ու միացնելով երևակայությանս բոլոր գույները շարունակեցի, - Լավ, ես Ձեզ հանգիստ կթողնեմ, բայց մի փոքրիկ խաղ եմ առաջարկում: Ես այսօր Ձեզ նամակ կգրեմ ու կուղարկեմ էլեկտրոնային փոստով: Դուք այն կբացեք երեք ամիս անց, որտեղ գրված կլինի, թե այս երեք ամիսների ընթացքում ինչեր են անցել Ձեր գլխով , և եթե ինձ իսկապես հաջողվի Ձեզ զարմացնել կանխատեսելու իմ կարողությամբ, ապա դուք ինքներդ ինձ կհրավիրեք սրճելու: Կլինի?
Աղջիկը բացարձակ անտարբեր շարունակում էր քայլել ` ձևացնելով, թե ես չկամ, գոյություն չունեմ: Էլ չգիտեի ինչ մտածեմ, ինչ ասեմ: Նրա լռելու նոր մարտավարությունը ինձ հիմարի տեղ դնելու ամենաճիշտ ձևն էր: Մեկ էլ հանկարծ տոպրակները նորից պատռվեցին: Նա այլայլված դեմքով շրջվեց դեպի ինձ: Ես ինձ չկորցրեցի ու անմիջապես ասացի.
- Չորս հատ իրար մեջ դրված պինդ տոպրակները փոխանակում եմ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեի հետ:
- Համաձայն եմ,- ասաց նա ու սկսեցինք ծիծաղել:
- Իսկ ութ հատ տոպրակը ձեր հեռախոսահամարի հետ չե՞ք փոխանակի:
- Ոչ,- ասաց նա, բայց արդեն ժպտալով ու առանց ավելորդ լարվածության:
- Լավ, դե ինձ սպասեք այստեղ, հիմա կբերեմ:
Տոպրակները բերեցի, օգնեցի դասավորել գրքերը` այս անգամ աչքի տակով կարդալով դրանց վերնագրերն ու հեղինակների անունները: Գրպանիցս հանեցի հեռախոսս ու պատրաստակամ կանգնեցի, որ թելադրի իր էլեկտրոնային փոստի հասցեն: Աղջիկն իր խոստումը կատարեց, և մենք բաժանվեցինք:

Շարունակելի...

Mark Pauler
28.03.2011, 22:59
Նույն օրը, երեկոյան ես նստեցի, որ գրեմ իմ չարաբաստիկ նամակը: Երկար նստած մնացի համակարգչի առջև առանց մի տառ գրելու: Ես Խոսքեր չէի փնտրում, այլ փորձում էի հասկանալ ինքս ինձ: Հիշեցի ԱՄՆ-ում սփրթնած, նացիոնալիստ գերմանուհու հետ կարճ սիրավեպ սկսելու պատճառը, ինձ սիրահարված կրքոտ իսպանուհու նկատմամբ անտարբերությունս ու էլի բազմաթիվ սիրուհիներից հեռանալու պատրվակներս, և ի վերջո իմ առջև հառնեց մարդկանց վրայով ուզածին հասնելու կարողությամբ օժտված երիտասարդ ցինիկի իմ իրական կերպարը: Ես հասկացա, որ հորս կատարելագործված տեսակն եմ, ուղղակի ավելի կիրթ, ավելի հղկված, ավելի ուժեղ ու ավելի հաշվենկատ: Դատավարությունից հետո ապրած ամիսներն ինձ չէին փոխել, միայն սրել էին իմ ներսում առկա սառնության դանակը ու զարգացրել մարդկանց քայլերը հաշվարկելու ընդունակությունը:
Վերջապես ես որոշում կայացրեցի և գրեցի նամակը` վերնագրելով, այն բացելու համար անհրաժեշտ ամսաթիվն ու ներքին մեծ համոզվածությամբ, որ նա դա կբացի միայն երեք ամիս հետո, ուղարկեցի նաև հաջորդը, որի վերնագիրն էր “Շտապ կարդալ - 1”:
Ու ադպես քսան օր շարունակ ես նրան նամակներ էի գրում` վերնագրելով “Շտապ կարդալ” և ավելացնում դրա հերթական համարը: Նամակներում ես չէի հրավիրում նրան սրճելու, չէի պատմում իմ մասին, չէի հարցնում նրանից: Ուղղակի ամեն նամակ ուներ իր ենթավերնագիրը: Առաջինի ենթավերնագիրն էր`”Կյանքի պատրանք”, հետո “Մեղքերի հատուցում” ու այդպես շարունակ:
Ես համոզված էի, որ նա ճիշտ հասցե է տվել: Նաև համոզված էի, որ կարդալով նամակներս ծանոթանում է իմ ուզած ձևով ներկայացրած ներաշխարհի հետ ու համոզում ինքն իրեն, որ ես լավ մարդ եմ` իմ հույզերով ու կրքերով, լավ ու վատ կողմերով, կյանքի մասին ճիշտ ու սխալ դատողություններով, կորուստներով ու ձեռքբերումներով... Եվ վերջապես, երբ պատրաստվում էի ուղարկել“Շտապ կարդալ - 21” –ը, բացեցի փոստս ու տեսա նրանից ստացված պատասխան նամակը: Նա սկսեց պատասխանել իմ նամակներին` գրելով նմանատիպ թեմաների շուրջ իր դատողությունների մասին:
Այդպես մենք սկսեցինք “ճանաչել” իրար: Ես իմացա, որ նրա անունը Կարինե է, քսանհինգ տարեկան է և մասնագիտությամբ լեզվաբան : Շփվում էինք վերտուալ աշխարհում ու մի օր էլ, երբ ասաց, որ պահում է ինձ տված խոստումը և դեռ չի բացել առաջին նամակը, ես նրան հրավիրեցի սրճելու: Հրավերն ընդունեց առանց ավելորդ ձևականությունների: Մենք սկսեցինք հանդիպել համարյա ամեն օր: Իրար հետ երկար զրուցում էինք տարբեր բաների մասին, իրար մեջ նոր բաներ հայտնաբերում:
Հետո եղավ առաջին համբույրը, առաջին գրկախառնումն ու վերջապես սիրո առաջին խոստովանությունը:
Երբեմն երեկոյան գալիս էր իմ փոքրիկ վարձակալած բնակարանը, մեկ- մեկ նույնիսկ իր ձեռքով ուտելիք պատրաստում իմ համար: Նստում էինք իրար հետ` ուտում, երկար զրուցում, ավելի երկար համբուրվում:
Ես անհանգստանում էի իմ առաջին, դեռ չընթերցված նամակի համար, բայց, ընտրածս ընթացքից որևէ բան փոխել չէի ցանկանում: Ու քանի մոտենում էր այդ օրը, այնքան ավելի նյարդային էի դառնում:
Վերջապես այդ օրվա համար սկսեցի կատարել նախապատրաստական աշխատանքներ: Այդ չարաբաստիկ ամսաթվի նախորդ օրը ամպամած էր: Կարինեն զանգահարեց վաղ առավոտյան: Ասացի, որ զբաղված եմ, կազատվեմ միայն երեկոյան ու նրան կսպասեմ տանը:
Երեկոյան, երբ նա եկավ , իմ փոքրիկ բնակարանը լցվեց ուրախ տրամադրությամբ ու ժպիտով: Ալ վարդեր, գինի, համով ուտեստներ, մոմեր... Այդ ամենը նրա համար էր:
Այդ երեկո ավելի շատ խմեցինք, քան սովորաբար... Մենք ավելին ցանկացանք քան համբուրվելը...
Կարինեն մնաց...
Ամբողջ գիշեր ես չքնեցի: Մտածում էի չընթերցված նամակի ու իմ կյանքը փոխելու մասին:
Լուսադեմին միացրեցի համակարգիչն ու նորից ծայրից ծայր կարդացի նամակը.

“Բարև սևահեր անծանոթուհի:
Երբ կարդաս նամակը, կհասկանաս, որ սա այն միակ անկեղծ խոսքն է, որ այս ընթացքում լսել ես ինձանից: Քո կանխատեսելիությունը ուղղակի ձանձրալի է: Ինքդ դրանում կարող ես համոզվել: Հիմա հերթով կասեմ, թե ինչ է պատահելու քո հետ մոտակա երեք ամիսների ընթացքում:
• Դու կկարդաս իմ հաջորդ ուղարկած նամակը և ես կսկսեմ քեզ հետաքրքրել:
• Դու բազմաթիվ անգամներ ինձանից նամակներ կստանաս, բայց քանի դեռ քեզ դուր կգա խաղի այս ձևը ,իմ նամակներին չես պատասխանի: Մոտավորապես քսաներորդ օրը վերջնականորեն կմերժես քո հետևից քարշ եկող մի հիմար թուլամորթի, ու երեկոյան քո արածից ոգևորված, ինձ պատասխան նամակ կգրես:
• Եվս մի տաս օր ու դու կխոստովանես, որ դեռ չես բացել այս նամակն, ու երբ ես քեզ կհրավիրեմ սուրճի, կհամաձայնվես:
• Մենք շատ արագ կմտերմանանք, որովհետև համոզված կլինես, թե իմ նամակների օգնությամբ իսկապես ճանաչել ես ինձ:
• Թեպետ դա հակասում է քո սկուզբունքներին . բայց ընդհամենը մեր երրորդ հանդիպմանը թույլ կտաս, որ համբուրեմ քեզ:
• Հաջորդ օրը ինքդ կնետվես իմ գիրկը:
• Երեք ամիս անց կգաս իմ տուն ու էլ չես ուզի հեռանալ: Մենք կքնենք իրար հետ:
• Հիմա դու կարդում ես այս նամակը և հասկանում, որ սա ընդհամենը խաղ էր:
• Դու կհեռանաս ու էլ երբեք չես վերադառնա:

Հաջողություն անծանոթուհի: Սա իմ խաղի ավարտն է”:

- Այ հիմա կհասկանաք շարունակությունը: Կարինեն հեռացավ: Ասեմ թե ինչ է կատարվելու շատ ավելի հետո:
Մեկ ամսից հայրս շատ անակնկալ կմահանա սրտի կաթվածից և ես, որպես միակ օրինական ժառանգ կտիրանամ նրա ողջ ունեցվածքին: Երեք ամիս անց իմ փաստաբանը կբողոքարկի հորս կողմից կազմակերպած “թատրոնի” մեղադրանքը և ինձ կարդարացնեն: Մեկ տարի անց ես կզբաղեցնեմ մեր հիմնարկի գլխավոր տնօրենի պաշտոնը: ինչպե՞ս: Դեռ չեմ որոշել: Երեք տարի հետո ես կմեկնեմ ԱՄՆ, որպես մեր հիմնարկի գլխամասի զարգացման գծով փոխտնօրեն: Տաս տարի հետո ես կզբաղեցնեմ այդ հիմնարկի գլխավոր տնօրենի պաշտոնը: Երեսուն տարի հետո ես կմասնակցեմ սենատի ընտրություններին և կհաղթեմ:
Անիմաստ է չէ՞, երբ նախօրոք ամեն ինչ գիտես: Ես էլ եմ այդպես կարծում:

Ածելիի շեղբը մի քանի անգամ սահեց դաստակից մինչև արմունկ: Վաննայի տաք ջուրը կարմրեց: Ծանր մշուշը ողողեց գիտակցությունը ու սպանեց դևին:

Սա դեռ ավարտը չի:
Ինչպե՞ս:
Կարինեն վերադարձավ...
...Ու Մարդը փրկվեց:

einnA
28.03.2011, 23:23
Մարկ էնքան յուրահատուկ ես գրում, ինձ իսկապես զարմացնում է մտքերիդ ընթացքը:Էնքան կլանող է, որ էս ամենը ես իրականությունից հազիվ կարող եմ անջատել :))
շնորհակալ եմ քեզ դրա համար
շուտ շուտ գրի, լավ?

Chilly
28.03.2011, 23:56
Մարկ ջան, հրաշալի պատմվածք է... հերթական անգամ համոզվում եմ, որ հիանալի պատմող ես ու մարդկային էությունը հասկացող:
Չգիտեմ ինչու, մոտս տպավորություն է, որ այս պատմվածքն էլ ինչ-որ իրական հիմքեր ունի, ու բաներ է հիշեցնում, որ կուզեի չհիշել...
Երևի բոլորիս ներսում էլ կան այս գծերը, երանի նրանց, ում Կարինեն հասցնում է վերադառնալ...

Mark Pauler
29.03.2011, 00:13
Մարկ ջան, հրաշալի պատմվածք է... հերթական անգամ համոզվում եմ, որ հիանալի պատմող ես ու մարդկային էությունը հասկացող:
Չգիտեմ ինչու, մոտս տպավորություն է, որ այս պատմվածքն էլ ինչ-որ իրական հիմքեր ունի, ու բաներ է հիշեցնում, որ կուզեի չհիշել...
Երևի բոլորիս ներսում էլ կան այս գծերը, երանի նրանց, ում Կարինեն հասցնում է վերադառնալ...

Շնորհակալ եմ:
Պատմվածքը զուրկ ա որևէ իրական հիմքից: Ծնվել ա զուտ իմ երևակայության արդյունքից:
Չգիտեմ թե դու ինչ ես պատկերացրել կարդալուց, բայց ցանկացած պատմվացքի, որևէ դրվագ կարելի է նմանեցնել սեփական փորձից տեսածին կամ զգացածին:
Իսկ այն, որ բոլորիս ներսում էլ դևը բուն ունի դրած՝ դրանում համոզված եմ:

Mark Pauler
29.03.2011, 00:16
Մարկ էնքան յուրահատուկ ես գրում, ինձ իսկապես զարմացնում է մտքերիդ ընթացքը:Էնքան կլանող է, որ էս ամենը ես իրականությունից հազիվ կարող եմ անջատել :))
շնորհակալ եմ քեզ դրա համար
շուտ շուտ գրի, լավ?

einnA ջան, ես էլ քեզանից եմ շնորհակալ:
Գրում եմ էլի... Հաճախակի գրեմ կսկսեմ դատարկություններ բաց թողնել, դու էլ կսկսես ինձ վատ-վատ բառեր ասել: ;)

Smokie
29.03.2011, 11:18
Ապրես, լավն էր::) Երկու հատվածները որպես առանձին երկու պատմություններ էլ չէին կորցնի իրենց համը: Ինձ ավելի դուր եկավ հոր եւ որդու հատվածը, իմհկ ավելի իմաստալից էր, ավելի շատ բաներ ասում:

Շարունակիր ստեղծագործել::hands

Գեա
29.03.2011, 22:38
Մարկ չնայած ես առաջինն էի , որ շնորհակալություն դրեցի պատմվածքիդ տակ , բայց մի բան սպանում է չեմ կարող չհարցնեմ,էդ քո հերոսը ոնց որ մի քիչ(տո խի մի քիչ լավ էլ շատ) շիզոֆրենիկ էր,ու լավ կլիներ որ դու իրեն որպես պատիժ սպանեիր, թող գոնե պատմվածքում բարին հաղթեր չարին …Թե չէ ես իմ համար , որպես ընթերցող պատկերացրեցի այս պատմության ընթացքն ու եկա այն մտքին որ նա ոչ էլ հասկանալու է , թե Կարինեն ինչ մեծ քայլ կատարեց իր վերադարձով ու իր մեջի դևը (չնայած գրել ես որ մեռավ, բայց մի տեսակ կասկածում եմ) վաղ թե ուշ այդ խեղճ աղջկան էլ է ուտելու…

My World My Space
29.03.2011, 22:46
լավն էր Մարկ, քանի գնում էնքան հաճույքով եմ կարդում.... ապրես

Կարևորը ստանդարտներից դուրս էր....;)

Mark Pauler
29.03.2011, 23:40
Մարկ չնայած ես առաջինն էի , որ շնորհակալություն դրեցի պատմվածքիդ տակ , բայց մի բան սպանում է չեմ կարող չհարցնեմ,էդ քո հերոսը ոնց որ մի քիչ(տո խի մի քիչ լավ էլ շատ) շիզոֆրենիկ էր,ու լավ կլիներ որ դու իրեն որպես պատիժ սպանեիր, թող գոնե պատմվածքում բարին հաղթեր չարին …Թե չէ ես իմ համար , որպես ընթերցող պատկերացրեցի այս պատմության ընթացքն ու եկա այն մտքին որ նա ոչ էլ հասկանալու է , թե Կարինեն ինչ մեծ քայլ կատարեց իր վերադարձով ու իր մեջի դևը (չնայած գրել ես որ մեռավ, բայց մի տեսակ կասկածում եմ) վաղ թե ուշ այդ խեղճ աղջկան էլ է ուտելու…

Գեա, ի հակառակ քեզ, հեսա հերոսիս մի հատ կղզի եմ նվիրելու մերձհասարակածային գոտիում, երկու հատ էլ ինքնաթիռ, որ հաճախակի Հայաստան գա իր ու Կարինեի տասերկու երեխաների հետ միասին :D:D:D

Gayl
30.03.2011, 03:30
Շատ հետաքրքիր էր :)

Ուլուանա
30.03.2011, 08:38
Վաղուց էսքան հետաքրքրությամբ պատմվածք չէի կարդացել :)։ Շատ հետաքրքիր էր։ Շատ հավանեցի թե՛ գրելաոճը, թե՛ սյուժեն։
Mark Pauler, հաշվի առ, որ քեզ արդեն բացահայտել ենք որպես լավ ստեղծագործողի, հետևաբար մեծ սպասելիքներ ունենք արդեն :))։

Դեկադա
30.03.2011, 08:41
Գեա, ի հակառակ քեզ, հեսա հերոսիս մի հատ կղզի եմ նվիրելու մերձհասարակածային գոտիում, երկու հատ էլ ինքնաթիռ, որ հաճախակի Հայաստան գա իր ու Կարինեի տասերկու երեխաների հետ միասին :D:D:D

Արի ու տես նման վերջաբանը ինձ համար լրիվ արհեստական ա: Էտքան հեշտ ա՞ ազատվել ներսումդ բուն դրած դևից, որ մի հատ էլ քո նկարագրած «ֆուտբոլի կամանդը» հավաքած հյուր գան...:D

ՆանՍ
30.03.2011, 12:05
Mark շատ-շատ դուրս եկավ, ապրես, հետաքրքիր ես գրում, շարունակիր:hands

Mark Pauler
30.03.2011, 13:05
Արի ու տես նման վերջաբանը ինձ համար լրիվ արհեստական ա: Էտքան հեշտ ա՞ ազատվել ներսումդ բուն դրած դևից, որ մի հատ էլ քո նկարագրած «ֆուտբոլի կամանդը» հավաքած հյուր գան...:D

"Ֆուտբոլի կամանդը" վերջաբան չէր - մի քիչ շատ կնմանվեր բրազիլական մոտիվներով հայկական սերիալի, եթե դա լիներ վերջաբանը: Դա ուղղակի Գեաին ուղղված պատասխան էր:
Բայց զարմացա որ հարցրեցիր, թե "էդքան հե՞շտ ա ազատվել դևից": Ուրեմն դու կարծու՞մ ես, որ սեփական "եսի" ոչնչացումը հեշտ բան ա: Ես կարծում եմ, էս պարագայում դա միակ հնարավոր ու ամենադժվար քայլն էր "դևից" ազատվելու համար:
Իսկ գուցե ուղղակի նրա ներսի "Մարդը" խաբե՞ց հաշվենկատ "դևին" իր նոր հաշվարկով:
Գուցե դա խա՞ղ էր, որի կոնին սեփական կյանքն էր դրված, որտեղ Կարինեի վերադարձը միակ փրկությունը կլիներ հերոսի "Մարդկային" կյանքի, առանց սեփական "Դևի"…
Հնարավոր ա, որ հա, հնարավոր ա, որ չէ...
Եսիմ... :)

Tig
30.03.2011, 13:08
Վարկանիշիս տեքստը ստեղ էլ տեղադրեմ:)

բայց դու ինչ տիպ ես :) նախավերջին տողի վրա իսկականից փշաքաղվել եմ... շատ ապրես

Նաիրուհի
30.03.2011, 13:22
Վերջերս նկատել եմ, որ մարդիկ «լավ» ավարտով պատմությունները մի տեսակ չեն սիրում։ Ախր ինչի՞, ի՞նչ պարտադիր է ամեն ինչի վերջում լույսն սպանելը։

Մա´րկ, շատ հավանեցի։ Ե´վ պատմությունդ է լավը, և´ պատմածդ։ Հերոսդ շատ կենդանի, մեր դասախոսների ասած՝ լիարյուն կերպար է, ու դա ոչ միայն նրա հոգեբանությունը ճիշտ պատկերացնելու, այլև պատկերացրածդ լավ շարադրել կարողանալու շնորհիվ է։
Իսկ Կարինեն... Իրականում վերջաբանը շատ տրամաբանական է, որովհետև Կարինեները մի´շտ են վերադառնում։ Քո Կարինեն գոնե ինձ համար անհամոզիչ կլիներ, եթե ուղղակի հեռանար։ Կանացի հիմար ինքնասիրությունը սիրող կնոջ մեջ միայն առաջին՝ ամենահուզական պահին է գերիշխող դառնում, հետո սերն ավելի ուժեղ է դուրս գալիս, որովհետև կինն իր էությամբ սեր է... (էստեղ արդեն ահագին փիլիսոփայեցի :oy )

Ռուֆուս
30.03.2011, 13:24
Mark Pauler, սա քո առաջին ստեղծագործությունն է, ինչ կարդում եմ ու դուրս շատ եկավ: Ափսոսացի, որ նախորդ գրածներդ դեռ չեմ կարդացել, բայց սխալներս կուղղեմ :oy

Հրաշալի էր, համ լեզուն ու նկարագրություններն էին շատ գեղեցիկ ու վարժ, համ սյուժեն էր շատ հետաքրքիր ու ոչ շաբլոնային, համ էլ մտքերը, որոնք առաջանում են կարդալուց հետո :)

Claudia Mori
30.03.2011, 13:54
Շատ հետաքրքիր էր գրված ու շատ իրական...

impression
30.03.2011, 14:10
Մարկ, ապրես :)

Գալաթեա
30.03.2011, 14:53
Հետաքրքիր էր:
Կարողացել ես աշխարհի պես հին պատմությունը/սեր, խաղ, ինքնասպանություն/ ներկայացնել այնպես, որ կարդացվում է առանց աչքը էկրանից կտրելու:
Դա կարողանալ է պետք: Ապրես :)

Mark Pauler
30.03.2011, 16:24
Շնորհակալ եմ լավ խոսքերի ու ուշադրության համար:
Ու շաաաաատ շնորհակալ եմ Գեաին, որ իմ անմշակ լեզվի կիսգրագետ գրվացքով սյուժեն նորմալ պատմվացք դարձրեց: Ապրես Գեա ջան:

Գեա
30.03.2011, 17:25
Ու շաաաաատ շնորհակալ եմ Գեաին, որ իմ անմշակ լեզվի կիսգրագետ գրվացքով սյուժեն նորմալ պատմվացք դարձրեց: Ապրես Գեա ջան:
անմշակ լեզու ՜,կիսագրագետ գրվա՜ծք... ֆլան, ֆստան
էս էլ գրել ես , որ ստիպված ես էլ գովեմ քեզ…Գովում եմ ապրես …բայց որ դրան չսպանեցիր ՝ նեղացա, վախենում եմ , որ աղջիկները կարդան ու մտածեն թե կյանքում էլ է այդպես…իսկ կյանքում հերոսը կխաղար ու Կարինեին հղի կլքեր ու հիմա էլ Կարինեի դևերը կարթնանային:(
ՀԳ Արածս մի երկու ստորակետ ավելացնելն է եղել՝էն էլ երևի սխալ, հա մի տեղ էլ կախվել էի ձեռքիցդ , որ միջակետ չդնես…Պրծավ գնաց…Քո դափնիրերը քեզ պահիր:)

Դեկադա
30.03.2011, 19:53
"Ֆուտբոլի կամանդը" վերջաբան չէր - մի քիչ շատ կնմանվեր բրազիլական մոտիվներով հայկական սերիալի, եթե դա լիներ վերջաբանը: Դա ուղղակի Գեաին ուղղված պատասխան էր:
Բայց զարմացա որ հարցրեցիր, թե "էդքան հե՞շտ ա ազատվել դևից": Ուրեմն դու կարծու՞մ ես, որ սեփական "եսի" ոչնչացումը հեշտ բան ա: Ես կարծում եմ, էս պարագայում դա միակ հնարավոր ու ամենադժվար քայլն էր "դևից" ազատվելու համար:
Իսկ գուցե ուղղակի նրա ներսի "Մարդը" խաբե՞ց հաշվենկատ "դևին" իր նոր հաշվարկով:
Գուցե դա խա՞ղ էր, որի կոնին սեփական կյանքն էր դրված, որտեղ Կարինեի վերադարձը միակ փրկությունը կլիներ հերոսի "Մարդկային" կյանքի, առանց սեփական "Դևի"…
Հնարավոր ա, որ հա, հնարավոր ա, որ չէ...
Եսիմ... :)

Չգիտեմ...պարզապես մտածում եմ, որ սեփական «ես»-ը ավելի հեշտ կոչնչացնեն /գուցե նաև հաշվենկատ նկատառումներից ելնելով կամ էլ պատճառներ ունենալով/… բայց հոգում բուն դրած «դև»-ին հանել, շպրտել, մանավանդ որ դևը սատանա ա ու գայթակղիչ...մի քիչ դժվար ա… Հնարավոր ա ես եմ սխալվում Մարկ::)

...ի դեպ էստեղ խնդիրը էն չի որ գեղեցիկ վերջաբան չեմ ուզում տեսնեմ: Ես իրական վերջաբան եմ ուզում տեսնեմ: Ստեղ դա չտեսա...սուբյեկտիվ կարծիք ա, շատ հաշվի մի առեք::)

Բայց մի բան ակնհայտ ա… դու տաղանդավոր գրող ես, տեսնում ես այն ինչը հաճախ թաքնված ա:)

Ohanyan
31.03.2011, 15:07
«Ուղղակի պիտի կարողանա տեսնել հետաքրքրասիրություն կոչվող հատկությունից ծնվող կանխատեսելիության հետևանքները:»

Mark Pauler, շատ լավն էր... հենց այս մի նախադասությանդ պատճառով ինձ թվաց, թե պատմվացքդ միայն առաջին գրառմամբ ավարտվում է, բայց... պարզվեց շարունակվում է, նույնիսկ առաջին հատվածում արդեն ստեղծված էր միտքը, թե ինչ ավարտ կունենա, սա քո գրելաոճին հատուկ է և ինքն իրեն արդարացնում է այն աստիճան, որ եթե առաջին հատվածից այլևս չշարունակեիր, արդեն ավատուն կլիներ… երկրորդ հատվացում դու բերել ես որոշակի հոգեբանական կամ ավելի շուտ մտքի խաղ, լավ է ստացվել, բայց եթե նամակի պարունակությունը չգրերիր, բոլորը հետաքրքրությունից կմեռնեին :) այն որ քո նշած դևը մարդ դարձավ, անկեղծ, մեծամասամբ չեն էլ դառնում՝ անգամ եթե իրենց սխալը գիտակցում են… մարդիկ սիրում են իրենց բացասական կերպարը, նույնիսկ եթե պետք է հայացքը շրջելուց հետո լաց լինեն, նախընտրում են վերջի համար էլ ինչ-որ մի տականքութուն անեն… ինչ վերաբերվում է աղջկան, կերպարն ամբողջությամբ լիարժեք է, ու չնայած ես դեմ եմ նրա վերադառնալուն, այնուամենայնիվ, հենց այդ ձևով էլ կվարվեր: Հույս ունեմ՝ ճիշտ եմ ընկալել գրվացքդ… :)

Malxas
16.04.2011, 14:04
Կարդացի:
Թեման ինձ ամենաշատ հետաքրքրողներից չէր (ինչում քո մեղքը լինել չի կարող), բայց չեմ կարող չխոստովանել, որ իրական արժեք ունի: Անկեղծ եմ ասում, եթե դատենք այն ստեղծագործություններից, որոնք առիթ եմ ունեցել կարդալու Ակումբում, դու ամենաուժեղ արձակ գրողն ես: Որոշակի փորձի պակաս է զգացվում, որը աշխատելու ընթացքում անկասկած կուղղվի: Ինձ հաճելի կլիներ, եթե դու նոր գաղափարներ հայտնագործեիր ու ավելի մեծ և լուրջ գործեր ստեղծեիր:
Ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում քեզ:

Mark Pauler
16.04.2011, 18:07
Կարդացի:
Թեման ինձ ամենաշատ հետաքրքրողներից չէր (ինչում քո մեղքը լինել չի կարող), բայց չեմ կարող չխոստովանել, որ իրական արժեք ունի: Անկեղծ եմ ասում, եթե դատենք այն ստեղծագործություններից, որոնք առիթ եմ ունեցել կարդալու Ակումբում, դու ամենաուժեղ արձակ գրողն ես: Որոշակի փորձի պակաս է զգացվում, որը աշխատելու ընթացքում անկասկած կուղղվի: Ինձ հաճելի կլիներ, եթե դու նոր գաղափարներ հայտնագործեիր ու ավելի մեծ և լուրջ գործեր ստեղծեիր:
Ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում քեզ:

փորձի պակաս հաստատ ունեմ, բայց դրա վրա հատուկ ուշադրություն դարձնելու համար ժամանակս չի ներում: Ավելի ծավալուն պատվածք Ակումբում ունեմ տեղադրած: Մի քիչ արկածային ոճի, միստիկ մոտիվներով: Եթե հավես կանես կարդա "Փոսը" (http://www.akumb.am/showthread.php/59166-%D5%93%D5%B8%D5%BD%D5%A8)
Բարեմաղթանքների համար էլ` շնորհակալություն:

Թամարա
06.05.2011, 03:29
Յուրօրինակ ձեռագիր...

E-la Via
06.05.2011, 12:15
Քանի որ այս պատմվածքի ժամանակ ես այստեղ չեմ եղել, հիմա մի քանի բան ասեմ:

Mark Pauler, այս պատմվածքը կարդալուց հետո դևս գլուխը բարձրացրեց ու գիտես ինչ էր ուզում անել??? Քեզ սԲանել :goblin… Ու գիտես ինչի??? Սա կարդալուց հետո, օրեր շարունակ, մի տառ ու բառ անգամ չէի ուզում գրել:

Մինչև հիմա գրածդ պատմվածքներից հենց այս մեկում է լավագույնս արտահատվել գրելոճդ… Դե, էստեղ երեխքն ամեն ինչ ասեցին, նույնը չեմ ուզում կրկնել:

Միայն մի բան… Ճիշտ է, դևին անհնրա է սպանել, գրեթե անհնարին է նրան շղթայել ու գցել խորը զնդան, բայց երբ նման բան ես կարողանում անել շաաատ ավելի դժվար է նրան նորից լույս աշխարհ հանել: Չգիտեմ, թե որտեղ է դև-մարդ հավասարակշռության կետը, բայց դա անհրաժեշտ է գտնել:

Ապրես :):

tvsevak
09.06.2011, 16:04
ՀԱՆՃԱՐԵՂ Ա..... :(

Kanamar
09.06.2011, 17:53
Mark Pauler,դու իսկական գրող ես,ապրես: