Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Պաշտպանիչ պատյան



RADIOmanyachka
18.02.2011, 22:29
Այսօր առավոտյան Անուկը զարթնեց և զգաց, որ ուզում է մազերը 2պոչիկ կապել՝ կոնֆետի տեսքով ռեզինները և սանրը վերցրեց, գնաց մայրիկի դիմաց կանգնեց ու չարաճճի հայացքով նայեց մայրիկին, մռութիկ արեց ու ասաց.
-Մամ, մամ, մամուլ խնդրում եմ:
-Վերջացրու Ան, արդեն մեծ աղջիկ ես:
Ա՜խ եթե ինչ որ մեկը կռահեր, թե ինչ՞ու է Անուկն ուզում մազերը 2պոչիկ կապել ու ինչքան է ուզում մանկանալ, դառնալ փոքր երեխա, որ ամեն ինչ, ամեն խնդիր բավականին հեշտ լուծում ունենա Անուկի համար:
Անուկը տանից դուրս եկավ, դասի էր գնում համալսարան ու ամբողջ ճանապարհին ինքն իր հետ զրուցում էր:
Ինձ թվում էր, թե իմ մոտ արդեն անցել է այդ սովորությունը, որ ինձ այլևս պատյաններ պետք չեն, որ ես արդեն ուժեղ եմ՝ չնայած անգամ ամենաուժեղ մարդը թուլանալու ու մանկանալու կարիք է ունենում:
Անուկը գնաց համալսարան, կուրսեցիները տեսան նրան ու բացականչեցին.
-Վայ Ան, ես ինչ լավ ա, որ էլի պոչիկներ ես կապել, կարոտել էինք քո պոչիկներին: ՈՒ ոչ ոք չկռահեց, անգամ նրանց մտքով չանցավ, որ այդ պոչիկները ուղղակի պաշտպանիչ պատյան էին արտաքին աշխարհից և սեփական անձից:
Բայց կուրսեցիները չէին էլ պատկերացնում թե ինչ մեծ ցավ էին պատճառում Անուկին իրենց խոսքերով: Անուկը հոգու ցավից ուզում էր արտասվել, բայց այնքան մեծ էր ցավը, որ արցունքները կոկորդում խեղդվում էին:
Դասերից հետո Անուկը եկավ տուն ու առաջին բանը, որը նա արեց, դա պոչիկները քանդելն էր, նա քանդում էր պոչիկները և մտածում.
Չէ Ան, անգամ պոչիկներդ այս անգամ քեզ չօգնեցին, դու քեզ մանուկ չզգացիր, անգամ շատ կարճ ժամանակով չտեղափոխվեցիր քո մանկության աշխարհը, որտեղ շատ էիր լինում դեռ ամիսներ առաջ: Դու չգտար փոքրիկ Անուկին, երևի նա մեծացել է, բայց նա չի լքել քեզ, նա քեզ հետ է, քո մի մասնիկը:
Խնդիրներից չես խուսափի:
Պատյանները մեզ պաշտպանում են արտաքին աշխարհից, բայց ոչ մեզանից:

Rhayader
18.02.2011, 23:27
Անուկ, զրպարտում են քեզ:D

RADIOmanyachka
18.02.2011, 23:29
Անուկ, զրպարտում են քեզ:D

Այսինքն՞

Նաիրուհի
18.02.2011, 23:32
Այսինքն՞

Այսինքն, Ան ջան, պատյանդ հագիր, որովհետև ընկար Ռայադերի աչքին: ;)

Rhayader
18.02.2011, 23:46
Այսինքն՞

Պարզապես ֆորումում Անուկ կա: Իսկական:
Իսկ եթե լուրջ, հասուն աշխատանք չի: Օրագրային գրառում: Ոչ ավելին:

Նաիրուհի ատում եմ քեզ, օ՛ց:D:love

Gayl
18.02.2011, 23:49
Այսինքն, Ան ջան, պատյանդ հագիր, որովհետև ընկար Ռայադերի աչքին: ;)
Խի Ռայադերը էլեկտրական աթո՞ռ էր:o

RADIOmanyachka
18.02.2011, 23:51
Պարզապես ֆորումում Անուկ կա: Իսկական:
Իսկ եթե լուրջ, հասուն աշխատանք չի: Օրագրային գրառում: Ոչ ավելին:

Նաիրուհի ատում եմ քեզ, օ՛ց:D:love
Կհամաձայնվեմ ձեզ հետ, առաջին գործերիցս է, որ համարձակվում եմ գրառեմ, նաև ձեր նկատողությունների, ուղղումների, խորհուրդների շնորհիվ ժամանակի ընթացքում կշտկվեն գրածներս

Նաիրուհի
18.02.2011, 23:53
Պարզապես ֆորումում Անուկ կա: Իսկական:
Իսկ եթե լուրջ, հասուն աշխատանք չի: Օրագրային գրառում: Ոչ ավելին:


Հա, ինչ խոսք, ես էլ եմ ճիշտ և ճիշտ նույն բանն ասել նրան։ Բայց եթե մարդ ուզում է գրել, թող գրի, ինչո՞ւ ոչ։ Միայն թե գոնե մի փոքր աշխատի գրածի վրա։ Ա´ն, գոնե մի անգամ կարդա գրածներդ, լա՞վ։


Նաիրուհի ատում եմ քեզ, օ՛ց:D:love
Այ էս նախադասության համար արժեր խոսակցությանը խառնվել :)

Rhayader
19.02.2011, 01:20
Հա, ինչ խոսք, ես էլ եմ ճիշտ և ճիշտ նույն բանն ասել նրան։ Բայց եթե մարդ ուզում է գրել, թող գրի, ինչո՞ւ ոչ։ Միայն թե գոնե մի փոքր աշխատի գրածի վրա։ Ա´ն, գոնե մի անգամ կարդա գրածներդ, լա՞վ։
Նաիրուհի, ո՞վ ա ասում՝ չգրի))) պարզապես մյուս անգամ ավելի լավ կգրի:

Այ էս նախադասության համար արժեր խոսակցությանը խառնվել :)
Կարոտիմ քեզի))) ե՞րբ ես գալիս աղջկերքով թեյ խմենք, խոսենք-մոսենք:

Rhayader
19.02.2011, 01:23
Կհամաձայնվեմ ձեզ հետ, առաջին գործերիցս է, որ համարձակվում եմ գրառեմ, նաև ձեր նկատողությունների, ուղղումների, խորհուրդների շնորհիվ ժամանակի ընթացքում կշտկվեն գրածներս

Ալլահը մեծ է, գոնե մեկը քննադատությանը նորմալ ռեակցիա տվեց:love
Ասեմ այսպես. կարդա Սթիվեն Քինգի «On Writing»-ը: Կարող եմ մեյլ անել, եթե ցանկանում ես: Համենայն դեպս, օգուտ հաստատ կտա:

RADIOmanyachka
19.02.2011, 15:37
Ես ցանկացած տիպի քննադատույուն շատ նորմալ եմ ընդունում, հատկապես, եթե դա կապված է իմ հետ:
Շատ ուրախ կլինեմ, որ մաիլիս ուղղարկեք: Նախապես շնորհակալություն:

Rhayader
20.02.2011, 00:42
«Մաիլ»-դ պմ արա ուրեմն: Մեկ էլ՝ ռուսերե՞ն, թե՞ անգլերեն:

RADIOmanyachka
20.02.2011, 14:02
Ռուսերեն

RADIOmanyachka
20.02.2011, 14:04
Ձեզ նամակ չեմ կարողանում ուղղարկել

Gayl
20.02.2011, 17:05
Ձեզ նամակ չեմ կարողանում ուղղարկել

Փորձեք երեք շաբաթից:

RADIOmanyachka
20.02.2011, 17:22
Փորձեք երեք շաբաթից:
Շնորհակալություն:ok

Թամարա
20.02.2011, 20:22
Սիրուն էր:)

RADIOmanyachka
20.02.2011, 21:58
Շնորհակալություն :oy