Այսօր առավոտյան Անուկը զարթնեց և զգաց, որ ուզում է մազերը 2պոչիկ կապել՝ կոնֆետի տեսքով ռեզինները և սանրը վերցրեց, գնաց մայրիկի դիմաց կանգնեց ու չարաճճի հայացքով նայեց մայրիկին, մռութիկ արեց ու ասաց.
-Մամ, մամ, մամուլ խնդրում եմ:
-Վերջացրու Ան, արդեն մեծ աղջիկ ես:
Ա՜խ եթե ինչ որ մեկը կռահեր, թե ինչ՞ու է Անուկն ուզում մազերը 2պոչիկ կապել ու ինչքան է ուզում մանկանալ, դառնալ փոքր երեխա, որ ամեն ինչ, ամեն խնդիր բավականին հեշտ լուծում ունենա Անուկի համար:
Անուկը տանից դուրս եկավ, դասի էր գնում համալսարան ու ամբողջ ճանապարհին ինքն իր հետ զրուցում էր:
Ինձ թվում էր, թե իմ մոտ արդեն անցել է այդ սովորությունը, որ ինձ այլևս պատյաններ պետք չեն, որ ես արդեն ուժեղ եմ՝ չնայած անգամ ամենաուժեղ մարդը թուլանալու ու մանկանալու կարիք է ունենում:
Անուկը գնաց համալսարան, կուրսեցիները տեսան նրան ու բացականչեցին.
-Վայ Ան, ես ինչ լավ ա, որ էլի պոչիկներ ես կապել, կարոտել էինք քո պոչիկներին: ՈՒ ոչ ոք չկռահեց, անգամ նրանց մտքով չանցավ, որ այդ պոչիկները ուղղակի պաշտպանիչ պատյան էին արտաքին աշխարհից և սեփական անձից:
Բայց կուրսեցիները չէին էլ պատկերացնում թե ինչ մեծ ցավ էին պատճառում Անուկին իրենց խոսքերով: Անուկը հոգու ցավից ուզում էր արտասվել, բայց այնքան մեծ էր ցավը, որ արցունքները կոկորդում խեղդվում էին:
Դասերից հետո Անուկը եկավ տուն ու առաջին բանը, որը նա արեց, դա պոչիկները քանդելն էր, նա քանդում էր պոչիկները և մտածում.
Չէ Ան, անգամ պոչիկներդ այս անգամ քեզ չօգնեցին, դու քեզ մանուկ չզգացիր, անգամ շատ կարճ ժամանակով չտեղափոխվեցիր քո մանկության աշխարհը, որտեղ շատ էիր լինում դեռ ամիսներ առաջ: Դու չգտար փոքրիկ Անուկին, երևի նա մեծացել է, բայց նա չի լքել քեզ, նա քեզ հետ է, քո մի մասնիկը:
Խնդիրներից չես խուսափի:
Պատյանները մեզ պաշտպանում են արտաքին աշխարհից, բայց ոչ մեզանից:
Էջանիշներ