PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ընկեր Մարկովիչը...

Հարդ
16.12.2010, 10:34
Ստեղծագործական առաջին փորձս է ակումբում, ճիշտն ասած երկար եմ մտածել՝ դնել, թե չդնել, մի փոքր էլ վախենում եմ:
Կարճ պատմվածք: Քննադատեք...
----------------------------------------------------------

Սև ամպեր էին կուտակվել սալիկապատ նեղ, հնաոճ ու աղքատիկ փողոցի գլխին:
Փողոցի մեջտեղով, բայց ավելի մոտ մայթին մի մարդ էր ալարկոտ քայլում, որը թեքվեց մայթին գտնվող փողոցի երևի թե ամենամեծ շենքի մուտքին:

-Նե՛րս մտեք, - ասաց մոխրագույն համազգեստով, գոտկատեղից քեչ վերև գոտի կապած, ծխամոտճը ձեռքին ընկեր Բրաժովիչը: Հետաքրքիր մարդ էր ընկեր Բրաժովիչը: Այդ փոքր քաղաքում նրան գրեթե բոլորն էին ճանաչում, բայց ոչ թե բարի գործերի, այլ իր Ստալինին նմանվելու մոլուցքի համար. ծխամո՜րճ, համազգե՜ստ, սանրվա՜ծք, խոսելաձև, սապոգներ (որոնք նրա պնդմամբ ժամանակին Ստալինն է հագել)... ազդեցիկ է չէ՞:
Փայտե դուռը ճռռացնելով դանդաղ բացեց կորացած մեջքով, ներս ընկած աչքերով, կախ քթով, անվստահ շարժումներով սև մազերով, բայց այնուամենայնիվ տարիքն առած մի մարդ. փողոցով քայլող այն մարդն էր.
-Ինձ ասացին, որ կանչել եք ընկեր Բրաժովիչ, - կիսախռպոտ, բայց բարակ ձայնով խոսեց փոստատար Մարկովիչը՝ գլխարկը հանելով գլխից:
-Այո... նստի՛ր, Մա՛րկովիչ: Այսօր դեռ պիտի խմենք:
Մարկովիչի փոքր աչքերում խորամանկ ու չարաճճի կայծեր նկատվեցին. կարծես նա ինչ որ բան էր արել, որը ստացվել էր:
-Լսիր, դու ռուսակա՞ն օղի էիր սիրում, թե՞ տեղական:
-Էհ... ընկեր Բրաժովիչ, այնպես եք հարցնում, կարծես վերջում Ստալինի սիրած օղին չեք հանելու, - Մարկովիչն այս խոսքի վրա վախվորած ծիծաղով նայեց Բրաժովիչի դեմքին՝ ծիծաղ ակնկալելու հույսով:
-Ա՜խ դու սրիկա ծերուկ...
Հիմա նոր Մարկովիչը հանգիստ շունչ քաշած ծիծաղեց:

Բրաժովիչը պահարանից հանեց Ստալինի նախընտրած օղին, բաժակներ և նստեղ տեղում.
-Մարկովիչ, լցրու բաժակները, հիմա կարևոր կենաց ենք խմելու: Պատրաստվիր:
Մարկովիչը շտապ – շտապ լցրեց բաժակներն արդեն դողացող ձեռքերով և բարձրացրեց իր բաժակը, կարծես ինքն էր կենաց ասելու:
-Մա՛րկովիչ, քո կատարած 43 տարվա անթերի ու պատասխանատու աշխատանքը հաշվի առնելով, - Մարկովիչի աչքերի փայլը հիշեցնում էր ձմեռ պապիկ տեսած երեխայի, - մենք որոշեցինք, որ ժամանակն է քեզ թոշակի ուղարկելու:
Գունատվեց Մարկովիչը...
-Իիի ի՞նչ..., - Բրաժովիչը խփեց բաժակը Մարկովիչի անշարժ դարձած ձեռքին ու մի կումով խմեց ամբողջ բաժակը:
-Այո՛, Մարկովիչ: ՍովետՄիությունը միշտ շնորհակալ է լինում իր նվիրյալ աշխատողներին: Իմ խնդրանքով քեզ կապահովվի բարձր թոշակ, - կարծես իր ասածից շատ գոհ էր Բրաժովիչը, - Իսկ հիմա՛, ընկեր Մարկովիչ, գնացեք տուն, մի լավ հանգստացեք և 10 օրից ներկայացեք կողքի սենյակ՝ առաջին թոշակը ստանալու:

Կրկին նույն փողոցներ, ուղղակի կարծես սև ամպերն ավելի խիտ էին դարձել: Էլի ինչ որ մարդ էր շարժվում ալարկոտ քայլերով. թոշակառու էր արդեն այդ մարդը՝ ընկեր Մարկովիչը:

Moonwalker
16.12.2010, 12:04
Հարդ, Մարկովիչ, Բրաժովիչ ազգանուններից հետո սպասում էի, որ պիտի ասեր «Հարավսլավիան միշտ շնորհակալ է լինում իր նվիրյալ աշխատողներին:»:))
Էլ ինչ քննադատեմ :)) Սենց բովանդակությամբ պատմվածքներ շատերն են գրել, Գոգոլի մոտ նաղդ որ հիշում եմ::think
Արի դու երաժշտության վրա խորացի, թե չէ էս կեղտոտ գրական աշխարհը քո ազնիվ հոգին կփչացնի: ;)

VisTolog
16.12.2010, 12:30

100 կոտոս:aha :))

Rhayader
16.12.2010, 13:15
Դրական: Միայն թե մի քանի տարրերի վրա պիտի աշխատես: Առաջինը՝ չափազանց նոսր ես գրում: Գործող անձանց համար նախապատմություն ավելացրու, պաուզաներ արա. առանց պաուզաների երաժշտական գործն էլ մի քիչ շտապողականության տպավորություն է ստեղծում:
Ի նկատի ունեմ, ոչ մի կերպ թոշակառու դառնալու պահով ինչ էիր ուզում ասել՝ հասկանալի չէր:
Կոլորիտ ավելացրու, գործող անձանց վերաբերմունք: Ստալինին ամեն կերպ նմանակելու մասին նշելը գործող անձին զարգացնելու ամենալավ ձևը չի: Բայց եթե դու այդ մասին չասեիր, դրա փոխարեն ընթերցողին հրամցվեին նրա վարքի որոշ տարրեր (օրինակ, մտած Մարկովիչին ասեր «расстрэлять»:D կատակ է, իհարկե, բայց կարծում եմ՝ հասկացար, թե ինչ ի նկատի ունեմ), ու մարդիկ իրենք հասկանային դա, Ստալինի նախընտրած օղու մասին հիշատակումը շատ ավելի տեղին ու ծիծաղելի կստացվեր:
Եթե ճիշտ եմ զգացել, ընդհանուր տրագիկոմիկ տրամադրություն էր նախատեսվում:
Հետո՝ ԵՐԲԵՔ մի սկսիր եղանակի մասին խոսելով, եթե եղանակն ուղղակի նշանակություն չունի: Նամանավանդ եթե մթնոլորտ ձևավորելու համար է:
Այլ կերպ ասած՝ անտաղանդ չես: Բայց ձեռքդ պետք է վարժեցնել:
Արի միասին վերամշակենք պատմվածքդ, եթե դեմ չես: Ես նրա մեջ հասուն աշխատանքի նախադրյալներ եմ տեսնում, ու չէի ուզի, որ այսպես էլ մնա:

Հարդ
16.12.2010, 13:37
Հարդ, Մարկովիչ, Բրաժովիչ ազգանուններից հետո սպասում էի, որ պիտի ասեր «Հարավսլավիան միշտ շնորհակալ է լինում իր նվիրյալ աշխատողներին:»:))
Էլ ինչ քննադատեմ :)) Սենց բովանդակությամբ պատմվածքներ շատերն են գրել, Գոգոլի մոտ նաղդ որ հիշում եմ::think
Արի դու երաժշտության վրա խորացի, թե չէ էս կեղտոտ գրական աշխարհը քո ազնիվ հոգին կփչացնի: ;)

Գոգոլ ընդհանրապես չեմ կարդացել, բայց հետաքրքրություն սերմանեցիր:
Եթե կարծում ես, որ երաժշտությունը կեղտոտ չի...;)

Դրական: Միայն թե մի քանի տարրերի վրա պիտի աշխատես: Առաջինը՝ չափազանց նոսր ես գրում: Գործող անձանց համար նախապատմություն ավելացրու, պաուզաներ արա. առանց պաուզաների երաժշտական գործն էլ մի քիչ շտապողականության տպավորություն է ստեղծում:
Ի նկատի ունեմ, ոչ մի կերպ թոշակառու դառնալու պահով ինչ էիր ուզում ասել՝ հասկանալի չէր:

Մ...մմ պարզ ա ինչ ես ուզում ասել, ես էլ եմ զգում, որ դեռ ձեռքս փակ ա, վարպետություն չկա իմ պատկերացրածը ճշգրիտ նկարագրելու համար:

Կոլորիտ ավելացրու, գործող անձանց վերաբերմունք: Ստալինին ամեն կերպ նմանակելու մասին նշելը գործող անձին զարգացնելու ամենալավ ձևը չի: Բայց եթե դու այդ մասին չասեիր, դրա փոխարեն ընթերցողին հրամցվեին նրա վարքի որոշ տարրեր (օրինակ, մտած Մարկովիչին ասեր «расстрэлять»:D կատակ է, իհարկե, բայց կարծում եմ՝ հասկացար, թե ինչ ի նկատի ունեմ), ու մարդիկ իրենք հասկանային դա, Ստալինի նախընտրած օղու մասին հիշատակումը շատ ավելի տեղին ու ծիծաղելի կստացվեր:

Չգիտեմ, եթե քո ասած կերպով լավ գրեի, կարող ա ավելի լավ ստացվեր, ուղղակի հիմա չեմ պատկերացնում, թե որը լավ կլիներ:

(օրինակ, մտած Մարկովիչին ասեր «расстрэлять»:D կատակ է, իհարկե, բայց կարծում եմ՝ հասկացար, թե ինչ ի նկատի ունեմ)

Վոլֆ Մեսսինգի ֆիլմը հիշեցրիր:)), երբ Մեսսինգը կանգնած է Բերիայի աշխատասենյակի դռան մոտ, Բերիան ասում է «тебя расстрэлять надо:D»:

Եթե ճիշտ եմ զգացել, ընդհանուր տրագիկոմիկ տրամադրություն էր նախատեսվում:
Հետո՝ ԵՐԲԵՔ մի սկսիր եղանակի մասին խոսելով, եթե եղանակն ուղղակի նշանակություն չունի: Նամանավանդ եթե մթնոլորտ ձևավորելու համար է:

Այո, հենց էդ տրամադրությամբ էլ գրել եմ:
Նկատի կունենամ:

Այլ կերպ ասած՝ անտաղանդ չես: Բայց ձեռքդ պետք է վարժեցնել:
Արի միասին վերամշակենք պատմվածքդ, եթե դեմ չես: Ես նրա մեջ հասուն աշխատանքի նախադրյալներ եմ տեսնում, ու չէի ուզի, որ այսպես էլ մնա:

Դեմ չեմ, եթե կոնկրետ առաջարկ ունես:):

Շնորհակալություն կարծիքների համար:

Rhayader
16.12.2010, 13:44
Առաջինը՝ կեցցես քննադատությունը տղամարդավարի ընդունելու համար::friends:
Իսկ հիմա ձեռքը բացելու առումով: Նկարագրիր Բրեժովիչին ու Մարկովիչին: Պատմվածքի մեջ չէ, այստեղ: Որտեղ են ծնվել, որ թվականին, ինչ ընտանիքում, ինչի մասին են երազում, ինչ ընտանեկան վիճակ ունեն: Քաղաքը, երկիրը: Հնարավորինս մանրամասն: Դա կոչվում է պատմվածքի օնթոլոգիական լանդշաֆտ:

CactuSoul
16.12.2010, 14:11
Շուտ եմ ասել՝ նեղանալ չկա, սա քննադատւթյուն չի, ուղղակի ասոցիացվեց, ասեցի՝ ասեմ:))

Փողոցի մեջտեղով, բայց ավելի մոտ մայթին մի մարդ էր ալարկոտ քայլում...
Էն անեկդոտը հիշեցի, որ ասում ա. «Երկու ծիտ էին թռնում, մանավանդ մեջտեղինը»:D:

Հարդ
16.12.2010, 14:14
Գրեգորի Մարկովիչ

Ծնվել է 1887 թվականին՝ Սերբիայի հարավային Լեսկովաց փոքրիկ քաղաքում: Հայրը մսագործ էր, մայրը դերձակ: 12 տարեկանում կորցնում է հորը հարբեցողության պատճառով, որը դժոխքի էր վերածել նրանց կյանքը: Լինելով տան ավագ որդին, մոր հիվանդանալուց հետո 17 տարեկանում ընդունվում է որպես՝ փոստատար հայրենի քաղաքում և աշխատում մինչ թոշակի անցնելը 43 տարի անց:
Գրեգորին շատ չէր տարբերվում իր հասակակիցներից, սովորական սերբ տղա էր ցածր խավի: Իսկ նպատակներ կարծես թէ չուներ, ու ամենաշատը սիրում էր հենց իր կատարած աշխատանքն ու երջանիկ էր դրանով:
Բայց տարիքի հետ շատ փոխվեց: Թղթի հետ այդքան շփումն իրեն կարծես հեռացրեց իր մարդկային բնույթից ու ինքն էլ նմանվեց ծրարի: Կարծես իր ծրարներն ավելի շատ էր սիրում, քան հարազատներին: Դարձավ ավելի խորամանկ ու թաքուն գործող: Սակայն նա շատ բան չէր էլ կարող անել, քանի որ հիմար բիձուկ էր:
Արդեն ուներ ընտանիք, և 3 աղջիկ, որոնց բոլորին էլ ամուսնացրել էր և ապրում էր իր իր բնութագրմամբ «կնկա խելք» ունեցող կնոջ հետ:

Վադիմ Բրաժովիչ

Ծնվել է 1895 թվականի մարտին՝ Սերբիայի հյուսիսարևմտյան Լոզնիցա քաղաքում: Բախտը բերել է ծնողների հարցում, սակայն ինքը եղել է շատ կամակոր երեխա: Չնայած դրան միշտ աչքի է ընկել իր խելացիությամբ, որը նրան շատ է առաջ տարել կյանքում: Բացի այդ միշտ զվարճալի մարդ է եղել, քանի որ միշտ իրեն ինչ որ կերպարի մեջ է դրել և ձգտել հատու առոգանությամբ խոսել:
Եվ իր համառության շնորհիվ 27 տարեկանում դառնում է «Կոմունիստական կուսակցության» անդամ, այնուհետև պաշտոն են առաջարկում Լեսկովաց քաղաքում, որտեղ և զարգանում են դեպքերը:
Կուսակցության բնութագրմամբ՝ արժանի կոմունիստ, Ստալինի զինվոր:
Սիրում է խնջույքներ կազմակերպել և մարդկանց զվարճացնել:

Ձգտել եմ տեղեկության մեջ հնարավորինս ճշմատրանման հորինել:

Moonwalker
16.12.2010, 14:27
Ձգտել եմ տեղեկության մեջ հնարավորինս ճշմատրանման հորինել:

Քանի ճշմարտացիությունից խոսք գնաց ասեմ, իմ ոչ բարդ մաթեմատիկական հաշվարկները ցույց տվեցին, որ պատմվածքիդ դեպքերը զարգանում են 1947-48թթ-ին: Էդ թվերին Հարավսլավիայի ու ԽՍՀՄ-ի հարաբերություններն էնքան վատ էին, որ Ստալինին նմանվել փորձելու համար Բրաժովիչին ամենաքիչը կգնդակահարեին: Կհամարձակվեմ առաջարկել, որ Բրաժովիչը նման լինի Իոսիֆ Բրոզ Տիտոյին (:love), մանավանդ որ էս մեկն էլ ոչ պակաս Իոսիֆ էր, ոչ պակաս «սոցիալիզմ»-ի մարտիկ էր, ոչ պակաս համազգեստով էր, ու ծխում էր ոչ պակաս լուրջ ծխամորճ: Թե չէ հարավսլավցին ու Ստալինը հեչ չի նայվում:mda

Հարդ
16.12.2010, 14:36

Նոր տնտղեցի էդ մարդուն, ոնց որ իրոք ավելի հարմար թեկնածու ա
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/7e/Marsal_Tito.jpg

Նկարից էն Ստալինի խստությունը չկա, բայց եթե պիտի ճշմարտանման լինի, ավելի լավ ա կիսատ պռատ չլինի: Մենակ ասենք իրա կերպարը նենց վառ ու հայտնի չի ինչքան Ստալինինը, դրա համար եմ տարակուսում:

Moonwalker
16.12.2010, 14:45
Նոր տնտղեցի էդ մարդուն, ոնց որ իրոք ավելի հարմար թեկնածու ա:Նկարից էն Ստալինի խստությունը չկա, բայց եթե պիտի ճշմարտանման լինի, ավելի լավ ա կիսատ պռատ չլինի: Մենակ ասենք իրա կերպարը նենց վառ ու հայտնի չի ինչքան Ստալինինը, դրա համար եմ տարակուսում:

Իհարկե, դու ես որոշելու, բայց ինձ թվում ա լավագույն տարբերակն ա (եթե իհարկե հերոսներդ հաստատապես սերբ են լինելու): Համ էլ խի ես մարշալ Տիտոյին մի աչքով նայում: Հա, կարող ա ինքը Ստալինի պես հայտնի չի, բայց երկաթե կամքի տեր մարդ էր, ով մենակ դրանով կես դար միասնական պահեց մի երկիր, որը մեղմ ասած թքած-կպցրած էր: Համ էլ կարաս մի քիչ էլ Տիտոյի բանավորության գծերից հաղորդես հերոսիդ:;)

http://www.coldwar.ru/conflicts/yugoslaviya/tito1-1.jpg

Ֆրեյա
16.12.2010, 15:37
Անխոս, տեխնիկական առումով կատարելագործելու տեղ կա, ինձ թվում ա, մակդիրներն ու ածականները շատ շատտ էին...
Մնացած առումներով...

Ինձ դուր եկավ :) Հետաքրքիր էր... Մանավանդ Ստալինի հետ կապված մասը... Նման ստեղծագործություն չէի կարդացել դեռ ակումբում; Հետաքրքիր էր, որ թեման կապ չունի անձնական-առօրյայի հետ:

Մեջը դրական լիցքեր կաին. սպասում եմ նոր ստեղծագործությունների :)

Yellow Raven
16.12.2010, 21:26
Հարդ, շատ վռազ-վռազ ես գրել, լավ կլիներ մի փոքր նախապատմություն մտցնեիր սկզբում` գոնե մի քանի կադր Մարկովիչի անցյալից... Ու վերջն էլ մի քիչ հապճեպ ավարտելու փոխարեն ավելի շատ նկարագրություններ կուզենայի տեսնեի;)
Առաջին անգամվա համար հաջողա, ապրես:)

Թամարա
17.12.2010, 02:26
Ինձ ամենաշատը դւր եկան այս պատկերումերը՝
Մարկովիչի աչքերի փայլը հիշեցնում էր ձմեռ պապիկ տեսած երեխայի

-Լսիր, դու ռուսակա՞ն օղի էիր սիրում, թե՞ տեղական:
-Էհ... ընկեր Բրաժովիչ, այնպես եք հարցնում, կարծես վերջում Ստալինի սիրած օղին չեք հանելու, - Մարկովիչն այս խոսքի վրա վախվորած ծիծաղով նայեց Բրաժովիչի դեմքին՝ ծիծաղ ակնկալելու հույսով:

Մարկովիչի փոքր աչքերում խորամանկ ու չարաճճի կայծեր նկատվեցին. կարծես նա ինչ որ բան էր արել, որը ստացվել էր:

Դարք
17.12.2010, 02:40
Հարդ ջան, ապրես, առաջին փորձդ համարում եմ հաջողված :) Ինձ դուր եկավ:

Interdenominational
17.12.2010, 02:47
Հարդ: Ողջունում եմ Ձեր մուտքը գրական աշխարհ… չակերտավորելու դեպքում հեգնական պիտի ընկալվեր, իսկ առանց՝ շաբլոնային:
Համենայն դեպս մերօրյա վայ-գրողներն ու արավայ-գրականագետները բարոյական իրավունք չունեն ինձ պարսավելու, որ ես Ձեզ հենց այդպես ողջունեցի… «Այն ինչ կոչվում է գրականություն… դեսպանատնից անցել է արդեն: Այսօր:»

Եթե թույլ կտաք, ես միայն կարող եմ մեկ բան մաղթել Ձեզ՝ /ես ներողություն/ աստված հեշտանք իմիտացիա անող կնոջը կների վերջիվերջո, բայց գրականության մեջ իմիտացիան ամենաանբարո երևույթն է, ու դա սերունդները չե՜ն ների … Ազնվություն եմ մաղթում Ձեզ… բոլորի խորհուրդները /նույնիսկ գովասանքները/ լսելով մի օր ինքդ քեզ չկորցնես հանկարծ… ներկայացիր, կայացիր…
Շնորհակալություն :hi

AniwaR
17.12.2010, 09:13
Բայց դե բանից բեխաբար մարդիկ են խոսում: :P

Իսկ ես հիշում եմ: :P

Հա՛րդ, էն մետրոյի մասին պատմվածքդ խի՞ էստեղ չես դնում: :))

Ա՛յ մետրոյամոլ: :))

Հարդ
17.12.2010, 14:33
Բայց դե բանից բեխաբար մարդիկ են խոսում: :P

Իսկ ես հիշում եմ: :P

Հա՛րդ, էն մետրոյի մասին պատմվածքդ խի՞ էստեղ չես դնում: :))

Ա՛յ մետրոյամոլ: :))

Դու սրա (http://forum.rocker.am/showthread.php?t=2232) հետ ե՞ս:
Ճիշտն ասած սրա գոյության մասին ընդհանրապես մոռացել էի, բայց հենց գրառումը կատարելու ընթացքում հիշեցի, որ ստեղ էլ եմ դրել վաղուց (http://www.akumb.am/showthread.php/48309-%D5%84%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8)

Ամեն դեպքում հիմա այդպես չէի գրի (թե նաև սցենարային առումով):

Շնորհակալություն մնացած կարծիքների համար:

AniwaR
17.12.2010, 16:21
Հա, դրա հետ էի: :) Մոռացել էի, որ ակումբում էլ ես դրել: