Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Շոկոլադե սալիկի նոր ռեկորդը Երևանում



yerevanci
12.09.2010, 10:46
Արդյունաբերական առաջին ռեկորդը` շոկոլադե հսկա

«Գրանդ Քենդի» ընկերությունը սահմանել է համաշխարհային ռեկորդ «ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որի իրավական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթն այսօր ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանին հանձնեց ռեկորդի սահմանումը հաստատող հավաստագիրը:
Շոկոլադե սալիկը կշռում է 4410 կգ և 2007 թ-ին Իտալիայում սահմանված նախկին ռեկորդից ավել է 830 կգ-ով: Սալիկի երկարությունը 560 սմ է, լայնությունը` 275 սմ, իսկ հաստությունը` 25 սմ: Շոկոլադե հսկան պատրաստվել է 4 օրում` նույն տեխնոլոգիայուվ, որով պատրաստվում է դառը շոկոլադե սալիկը` Գանայի հանրապետությունից ներմուծված կակաո հատիկավորի հումքից:
«Հայաստանում առաջին անգամ է, որ սահմանվում է Գինեսի ռեկորդ արդյունաբերության ոլորտում: Պատրաստել ենք աշխարհի ամենամեծ շոկոլադը, որովհետև «Գրանդ Քենդի» նշանակում է «մեծ կոնֆետ»: Այս ռեկորդը նվիրված է «Գրանդ Քենդիի» 10-ամյակին, որը նշվելու է հոկտեմբերի 16-ին Հանրապետության հրապարակում»,- ռեկորդի հավաստման հանդիսավոր արաողությունից հետո լրագրողներին հայտնեց Կ. Վարդանյանը` բոլորին հրավիրելով այդ օրը համտեսել ռեկորդային շոկոլադը:
Նրա խոսքով, այս սալիկը Հայաստանի միջին սպառողին կբավարարեր 450 տարի, սակայն պահպանման ժամկետը 6 ամիս է:
«Շատ ցավալի էր, որ 20 տարվա ընթացքում երբեք արտադրական, արդյունաբերական ռեկորդ չէր սահմանվել: Սառույցը մենք կոտրեցինք: Բայց ժողովուրդը կարող է պահանջել տարին մեկ ռեկորդ անենք` ամենամեծ պաղպաղակը, ամենամեծ թխվածքաբլիթը: Դա կմտածենք»,- նշեց Կ. Վարդանյանը:
Է. Սմիթը տեղեկացրեց, որ 3 օր «Գրանդ Քենդի»-ում է անցկացրել և տպավորված է գործարանով: Ըստ նրա, 3 տարի առաջ իտալական դիմումից ի վեր սա առաջին դիմումն էր, որ ստացել է Գինեսի ռեկորդների գրասենյակը:


Aysor.am

ministr
12.09.2010, 11:01
Բա չենք ուտելու էդ շոկոլադի պլիտեն (սալիկ հեչ չի սազում էլի էդ պանելին)? :)

Mephistopheles
12.09.2010, 11:17
Բա չենք ուտելու էդ շոկոլադի պլիտեն (սալիկ հեչ չի սազում էլի էդ պանելին)? :)

չէ ապեր, ադրբեջանցիքի աշկն ենք կոխելու… իրանց դրոշակի իննադու

ministr
12.09.2010, 11:20
չէ ապեր, ադրբեջանցիքի աշկն ենք կոխելու… իրանց դրոշակի իննադու

Ինչի ուրիշ բան չկար էդ խոզերի... աչքը կոխելու? :)

helium
12.09.2010, 14:43
Բա չենք ուտելու էդ շոկոլադի պլիտեն (սալիկ հեչ չի սազում էլի էդ պանելին)? :)

Հոկտեմբերի 16-ին հրապարակում են դնելու...նյամ-նյամ :nyam

ar4i_s
12.09.2010, 14:49
դե հո չենք թողի փչանա :D

ministr
12.09.2010, 14:54
Բայց թե սրա ինչնա արդյունաբերության ռեկորդ էդ չեմ հասկանում: Եթե սարքեինք մի հատ խելքը գլխին հաստոց, կամ ցանկացած բան, որ մյուս երկրների համար դժվար կլիներ հասնել: Թե չէ Hersheys-ին կամ բելգիական, շվեյցարական ընկերություններին ինչա եղել... մեր հրապարակի չափ էլ կսարքեն: Ուղղակի տենց մանր մունր բաների հետևից չեն ընկնում: Հա լավամ որ 10 ամյակի կապակցությամբ տենց մեծ շոկոլադա սարքվել, բայց արդյունաբերական ռեկորդ, աննախադեպ, էլիտար, բացառիկ, էլ չգիտեմ ինչ... լավ էլի..

Norton
12.09.2010, 15:03
Ես լուրջ կասկածներ ունեմ, որ էտ շոկոլադը ուտելու պիտանի չի լինելու:))

ar4i_s
12.09.2010, 15:08
Ես լուրջ կասկածներ ունեմ, որ էտ շոկոլադը ուտելու պիտանի չի լինելու:))
մեկա "դե հո չենք թողի փչանա :D"

Հայկօ
12.09.2010, 15:10
«Գրանդ Տոբակկոյի» 10-ամյակի համար պատրաստեք հակագազերը: Ծխվելու է աշխարհի ամենամեծ փափուկ Նոյը :D:

Թե՞ արդեն եղել ա... :think

aerosmith
12.09.2010, 15:21
Ինչի ուրիշ բան չկար էդ խոզերի... աչքը կոխելու? :)

Կա, բայց դե դա արդեն համ ափսոս է, համ էլ հանուն հայ ժողովրդի միգրացիայի աճի դա չենք անի... :)

Իսկ ինչ վերաբերվում է շոկոլադի, դա իսկապես գովելի է, բայց դե եսիմ ինչ էլ չի։

Կաթիլ
12.09.2010, 19:23
էս մասին հենց իմացա, առաջինը որ մտոքվս անցավ էս էր. «Էդ հաստատ էն շոկոլադներից ա պատրաստված, որ մնում ա խանութներում, չի վաճառվում, հետ են տալիս գործարանին :think»
հա, դե վատն եմ, ի՞նչ անեմ :} :))

tikopx
12.09.2010, 19:32
նույնիսկ հայտնի հրուշակագործներին` իտալացիներին անցանք:D
ել ինչա պետք,մնումա ուտելը` ամսի 16-ին հանրապետության հրապարակում.

Rammstein
13.09.2010, 16:05
Հոկտեմբերի 16-ին LIFAD-ի թողարկման 1 տարին ա լրանում, աչքիս էդ կապակցությամբ են արել… :crazy
http://gothic.org.ua/ugpgallery/albums/userpics/10035/thumb_rammstein_2009_lifad.jpg

:beee

---------- Ավելացվել է՝ 17:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:04 ----------

Իսկ տեսնես ո՞նց են տեղափոխելու, բա որ ջարդվի… Դրա համար պետք էր ամրանային ցանցի վրա սարքել էս սալը… ուղղակի հետո կարիք կլիներ բալգարկով կտրտել, ու մեկ էլ հայտարարել, որ «ժողովուրդ ջան, խնդրում ենք արմատուրեքը չուտել»… :D

Հարդ
13.09.2010, 16:13
Բայց թե սրա ինչնա արդյունաբերության ռեկորդ էդ չեմ հասկանում: Եթե սարքեինք մի հատ խելքը գլխին հաստոց, կամ ցանկացած բան, որ մյուս երկրների համար դժվար կլիներ հասնել: Թե չէ Hersheys-ին կամ բելգիական, շվեյցարական ընկերություններին ինչա եղել... մեր հրապարակի չափ էլ կսարքեն: Ուղղակի տենց մանր մունր բաների հետևից չեն ընկնում: Հա լավամ որ 10 ամյակի կապակցությամբ տենց մեծ շոկոլադա սարքվել, բայց արդյունաբերական ռեկորդ, աննախադեպ, էլիտար, բացառիկ, էլ չգիտեմ ինչ... լավ էլի..

Մինիստր ջան, երբ նոր ռեկորդ եմ լսում, կարող եմ գրազ գալ, որ ամերիկացիք ավելի մեծ սենդվիչ են սարքել, քան մի ամիս առաջ, իսկ դու ասում ես... մենք էլ մեզ մի քիչ ամերիկացի զգանք ու ուրախանանք էլի:): Թե չէ մեր ժողովրդին որ թողնես, սրա վրա էլ մի կեղտ կբռնեն:):

tikopx
13.09.2010, 16:16
Հոկտեմբերի 16-ին LIFAD-ի թողարկման 1 տարին ա լրանում, աչքիս էդ կապակցությամբ են արել… :crazy
http://gothic.org.ua/ugpgallery/albums/userpics/10035/thumb_rammstein_2009_lifad.jpg

:beee

---------- Ավելացվել է՝ 17:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:04 ----------

Իսկ տեսնես ո՞նց են տեղափոխելու, բա որ ջարդվի… Դրա համար պետք էր ամրանային ցանցի վրա սարքել էս սալը… ուղղակի հետո կարիք կլիներ բալգարկով կտրտել, ու մեկ էլ հայտարարել, որ «ժողովուրդ ջան, խնդրում ենք արմատուրեքը չուտել»… :D

չէ Grand CAndyn 10 տարեկան է դառնում :)