PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Սրտիս դռնակը բաց է մնացել...



Tianshi
08.09.2010, 20:15
Քանի դեռ դու իմ հետ կլինես, իմ հոգին կապրի: Եթե երբևէ կգա մի oր, որում դու չես լինի, երազներով ստեղծված իմ երկիրը կփլուզվի, կբաժանվի հեքիաթային հուշերի մանր մասունքների, կցպնվի ու կկորչի անդունդի խորը հիշողության մեջ : Ես կյանքին երբեք չեմ, ների, եթե նա հանկարծ քեզ ինձնից խլի, ինչպես նաև չէի ների նրան , եթե նա թույլ չտար քեզ մի օր հայտնվել լույս աշխարհում…. ավելի ճիշտ աշխարհում, որը դու ես լուսավոր ու իմաստալից սարքում:
Ես միշտ քո մայրիկին շնորհակալ կլինեմ որ, նա այս աշխարհին ու մասնավորապես ինձ նվիրեց ՔԵԶ, իմ հրաշքին, որ նա ինձ նվիրեց մի մարդու , որի համար ես ոտքից գլուխ այս աշխարհը շուռ կտամ ու կստիպեմ, որ այն մեզ ենթարկվի , և ոչ թե մենք` նրան…մի մարդու, ում համար ես երկնքից բոլոր աստղերը կհանեմ, որպեսզի դրանցով լուսավորեմ ու զարդարեմ նրա ճանապարհը …ում համար ես կշարունակեմ ապրել ու պայքարել այս աշխարհի բոլոր անարդարությունների հետ, միայն նրա համար, որ նա լինի իմ կողքին , միայն նրա համար որ դու լինես իմ կողքին:
Իմ կյանքում ամեն մի քայլ ես անում եմ մտքիս մեջ քեզ ունենալով ու էս աշխարհում իմ համար գոյություն չունեն ու երբեք չեն ունենա ուրիշները : Էս աշխարհում ամեն ինչ վերածվում է սև-սպիտակ մի զանգվածի , երբ ես չեմ լսում քո սրտի քաղցրիկ բաբախյունը, որը հարվածում է իմ սրտի տակտին համապատասխան, և մատներս սառչում են քո ջերմության բացակայությունից , այդ ժամանակ աչքերս սկսում են տագնապալից նայել ամբոխի մեջ ` հարազատ, ջերմ , սիրելի աչքերը գտնելու հույսով ու ոտքերս ինձնից անկախ ինձ տանում են այն տեղը …իմ ու քո…որպեսզի հնարավոր լինի գոնե մի րոպեով փակել աչքերս ու հիշել քո հրեշտակային դեմքի դիմագծերը:
Իմ մեջ կատարվում է մի աներևակայելի բան, հենց այն պահից, երբ սիրահարվեցի քեզ… հենց այդ ժամանակվանից իմ սիրտը կորցրել է իր հանգիսը, և ինչն է հետաքրքիրը. այն նորից գտնել ոչ մի կերպ չի ուզում, և դա ինձ դուր է գալիս… հաճելի է ներսումդ զգալ թիթեռնիկների մի մեծ բազմություն . որը մեկ ճզմում, թուլացնում սեղմում է սիրտդ, մեկ էլ հանկարծ բաց է թողնում, որ շունչդ կարողաբաս վորականգնես…. և այս ամեն ինչը դու ես կյանքս, դու ես հեղինակը: Իմ էության յուրաքանչյուր մասնիկը ճչում է, թե որքան խելագար քեզ է սիրում: Ես ուզում եմ քեզ այն ասել միշտ` առավոտը, երբ արթնանում եմ , կեսօրին, երբ ահավոր կարոտում եմ առանց քեզ, կամ էլ երեկոյան , երբ իմ սիրո մեծ ալիքը քեզ քնել չի թողնոում :Բայց ես դա չարությունից չեմ անում, այլ նրա պատճառով, որ գժի պես սիրում եմ քեզ:

Ohanyan
07.10.2010, 12:09
Հուզական է և պատկերաշատ, բայց շատ կուզենայի Ձեր ստեղծագործած սյուժետային գիծ ունեցող որևէ պատմվացք ընթերցեի, հուսով եմ կտեղադրեք…

Rhayader
07.10.2010, 13:54
Բացասական:

Tianshi
24.11.2010, 18:21
....Բացականչություններ դատարկության մեջ, ջարդված հայլիներ, հեռախոսի կարճ գուդոկներ- երբեմն միայն դրանք են ուշքի բերում …
Հիշողություններ լուսավոր և բարի մանկության մասին, որտեղ չկար վայրի, ամբողջ մարմինդ պատառ-պատառ անող այս ցավը…
Նրա շապիկը, երբևիցե քեզ համար այդքան թանկարժեք չթվացած իրը, որը երեկոյան քեզ տաքացնում էր ցրտից և նրա պակասից… նույնիսկ բուրմունքն էլ էր քեզ թանկագին… շպարը շիթերով աչքերիդ վրայով , անձեռոցիկների մի բուրգ , իսկ ֆոնի վրա դատարկ մտքեր… սուր հարցեր` ինչպես լինել , ինչ անեմ , որ ինձ հետ մի բան այն չէ … էլի հիշողություններ… միայն թե արդեն ուրիշ…. Հիշողություն նրա աչքերի մասին .. սկզբում սկզբում ջերմ, չափազանց հարազատ, …արտահայտող միայն սեր և նրբություն …. Իսկ հետո ամբողջը հանգավ… և միայն վերջում նրա հայացքը , իր սրությամբ մեջդ վախ էր ծնում …. Մի զգացողություն , որ դու փոքրիկ մի երեխա ես, որ չես հասկանում ինչ-որ շատ կարևոր մի բան …. Իսկ քո միամտությունը այդպես էլ քեզ չթողեց հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում … ու դու մինչև վերջ հավատում ես, որ ամեն ինչ կհարթվի, որ նա կսիրի ու կլնին նորից այն քնքուշ հայացքը…. Զբոսանքները ձեռքը ձեռքին բռնած և երազներ ինչ-որ մի հեռավոր , բայց չափազանց կարևոր բանի մասին… և ահա ամեն ինչ կավարտվի … ամեն ինչը… բացարձակ ամեն ինչը կորցրել է իր իմաստը քեզ համար … օր… գիշեր… կապ չունի… ինչի համար են արևը կամ լուսինը , եթե դու չես կարող դրանց դիտել Նրա հետ …. և կտրուկ արցունքների հոսք …կամաց ճիչ խլացած ձայնով… և նորից հիշողություններ.. երգերը և մայրամուտը… որքան լավ էր այն ժամանակ… թող որ Նա կողքս չէր, բայց մենք միասին էինք ինչպես երբեք… կամացուկ փռթքոցներ… հոգնածություն նույնիսկ լացելու համար…. Հա դե ինչի համար են արցունքները… մի ահռելի զզվանք ինքդ քո նկատմամբ…. Մեղքի դառը զգացում … և թվում է, որ ինչ-որ տեղ մեղքը իմն է, որ ինչ-որ տեղ չեմ սիրել, չեմ համբուրել… քիչ էր ուշադրությունը… ինքս եմ մեղավոր…. Միանգամից աշխարհի բոլոր արժեքները դադարում են գոյություն ունենալուց… միայն մի արժեք… Նա… նրա կյանքը….որ լինի երջանիկ.. թեկուզ և ոչ ինձ հետ… Աստված իմ պահպանիր նրան… թող որ հենց այս վայրկյանին Նա ժպտա,.. թող Նրան ավելի ջերմ լինի հիմա.. կամաց կփակես աչքերդ… դանդաղ կսկսես շնչել… իբր կհանգաստանաս… կարծես թե ավելի թեթևացար… թեթևացար ու միաժամանակ ոչինչ չես զգում … հիմա դու ուղղակի փաթեթ ես առանց պարունակության …. Ողջ պարունակությունը իր հետ տարավ Նա… թող այդպես էլ լինի… ուրեմն այդպես էր պետք…. Կարևորը ժամանակի ընթացքում սովորել գոնե ժպտալ…..