Դիտել ողջ տարբերակը : Ժամանակ և Տարածություն
Sagittarius
27.07.2010, 22:54
Ժող. նախորոք ասեմ, որ ես ֆիզիկ չեմ: Գիտեմ որ ակումբում շատ խելացի ֆիզիկներ կան, ուստի խնդրում եմ՝ Նյուտոնի խնձորներով չզոմփեք գլխիս: :)
Ամեն դեպքում. մտածում էի ժամանակ և տարածություն գաղափարների մասին, արդյո՞ք դրանք գոյութուն ունեն իրականում, թե՝ ոչ: Դրանք կախվա՞ծ են մեր գոյությունից, դրանք աշխարհը / տիեզերը, չգիտեմ ինպես ուզում եք կոչեք/ մարդկանց յուրովի ընկալման հետևա՞ն են, թե՞...
Մի պահ պատկերացրեք. ի՞նչ է ժամանակը: Որքան գիտեմ մենք այն չափում ենք երկիր մոլորակի կատարած պտույտներով, իսկ որտեղից գիտենք, որ այն պտտվում է միշտ նույն արագությամբ, հավանաբար համեմատում ենք այլ երևույթների զարգաման դինամիկայի հետ, իսկ ի՞նչ գիտենք, որ այդ երևույթների պարագայում այն նույնպես չի փոխվում, ո՞րն է այն հիմեքիրի հիմքը, որը մշտապես անփոփոխ է և «ոսկե» չափանիշ է հանդիսանում ամեն ինչի համար… Իսկ ի՞նչ եթե, ամեն ինչ փոխում է իր արագությունը համաչափորեն, այդ դեպքում մեկ տարին կարող է դառնալ երկու տարի, բայց մենք այն կընկալեք որպես մեկ տարի, այսինքն՝ անկախ ամեն ինչից, մեր ընկալումները կարող են չհամապատասխանել իրականությանը,
Կամ նույն տարածությունը. եթե ամեն ինչ համաչափորեն փոփոխվի, այս դեպքում ևվս, մեկ մետրը կդառնա երկու, բայց մեկ կընկալենք այն որպես մեկ.
Մասնագետ չեմ, և ձեևակերպումներս կարող են մասնագիտորեն սխալ լինել, բայց հուսով եմ միտքս կարողացա հասանելի դարձնել. սա հաստատում, պնդում չէ, տեսություն չէ, ուղղակի բարդրաձայն մտոորումներ:
հա, մեկ կոպիտ համեմատություն, ստացվում է x=y և 2x=2y նույն բանը չեն
Անամնիսիս
28.07.2010, 00:27
Լավ չհասկացա թե ինչ էիր ուզում ասել բայց կարողեմ ասել որ շատ շատ հետաքրքիր թեմա ես բացել եթե խոսքը այդ երևույթների փիլիսոփայական ըմբռնման մասին է խոսքը:
Ժամանկը և տարածությունը փիլիսոփայորեն շատ հետքրքիր բացատրություններ ունեն: Շատ հետաքրքիր է հատկապես զուգահեռ տարածությունների և զուգահեռ ժամանակների բացատրությունը:
Դու այս բաժնում այսպիսի քննարկում ես ուզում թե......
Mark Pauler
28.07.2010, 00:29
իրականում տիեզերական մարմինների չափերը ու նրանց միջև եղած կրկնվող հեռավորությունները միշտ փոփոխվում են, բայց մենք դա չենք զգում մեր կարճ կյանքի ժամանակահատվածում: :
Իհարկե որոշ չնչին փոփոխություններ նկատելի լինում են, որոնք և ֆիքսում են աստրոֆիզիկները: Օրինակ, եթե միլիարդ տարի հետո երկիր մոլորակը դեռ լինի, գուցե և տարին ունենա 400 օր:
Իսկ ինչ վերաբերվում ա համարժեք փոփոխությանը - դա իսկապես անհնար ա ստուգել: Եթե իմ ձեռքի չափող գործիքը միշտ սխալվում ա փոփոխությանը համարժեք չափով, ուրեմն սխալ չկա, քանի որ ամեն ինչ ճիշտ է միայն հարաբերականության մեջ:
Sagittarius
28.07.2010, 00:55
Լավ չհասկացա թե ինչ էիր ուզում ասել բայց կարողեմ ասել որ շատ շատ հետաքրքիր թեմա ես բացել եթե խոսքը այդ երևույթների փիլիսոփայական ըմբռնման մասին է խոսքը:
Ժամանկը և տարածությունը փիլիսոփայորեն շատ հետքրքիր բացատրություններ ունեն: Շատ հետաքրքիր է հատկապես զուգահեռ տարածությունների և զուգահեռ ժամանակների բացատրությունը:
Դու այս բաժնում այսպիսի քննարկում ես ուզում թե......
ես ուղղակի ներկայացրեցի իմ մտքերը այս երկու գաղափարների վերաբերյալ, և հետաքրքիր է ուրիշների մտքերը, որոնք կարող են հակասել իմ մտքերին, դա էական չէ, բոլորս էլ զուտ ենթադրություն ենք անում.
օրինակ՝ հենց նույն զուգահեռ ժամանակների և տարածությունների մասին,
վերջերս մի ֆիլմ դիտեցի՝ Mr.Nobody /ճիշտն ասած դրա մասին ուզում էի առանձին թեմա բացել/, որոշ մադիկ կարող են ասել, որ ֆիլմը եսիմ ինչ չի, բայց ինձ համար այնքանով էր հետաքրքիր այդ ֆիլմը, որ քննարկում էր մի հարց, որը միշտ հետաքրքրել է՝ «ի՞նչ կլիներ, եթե մենք տեսնեինք ապագան». նման պարագայում մենք կփորձեինք փոխել իրերի՝ մեզ համար տհաճ ընթացքը, բայց այդ դեպքում ստեզծվեր նոր ապագա, ուստի մենք պետք է տեսնենք այդ ապագան, և այդպես շարունակ, անվերջ բազմությամբ տարբերակներ…
Արդյո՞ք կան անվերջ բազմությամբ զուգահեռ տարածություններ և ժամանակներ, իրերի զարգացումների բոլոր հնարավոր տարբերակներով.
կա արդյո՞ք ընհանրապես ժամանակ և տարածություն, իսկ միգուցե ամեն դեպքում այդ տարբերակները մանրուք են տիեզերքում. ի՞նչ է փոխվում տիեզերքում, եթե մարդ մահանա ինչ- որ պատահարից կամ բնական մահով խոր ծերությունում.
կա՞ն իրադարձություններ, որոնք կփոխեն տիեզերքի զարգաման ընթացքը, ստեծեն տարբերակներ
Իսկ ինչ վերաբերվում ա համարժեք փոփոխությանը - դա իսկապես անհնար ա ստուգել: Եթե իմ ձեռքի չափող գործիքը միշտ սխալվում ա փոփոխությանը համարժեք չափով, ուրեմն սխալ չկա, քանի որ ամեն ինչ ճիշտ է միայն հարաբերականության մեջ:
իսկ միգուցե ոչինչ էլ ճիշտ չէ, միգուցե մենք ամեն ինչ փոխարինում ենք մեզ հասկանելի ձևակերպումներով,
Անամնիսիս
28.07.2010, 01:43
ես ուղղակի ներկայացրեցի իմ մտքերը այս երկու գաղափարների վերաբերյալ, և հետաքրքիր է ուրիշների մտքերը, որոնք կարող են հակասել իմ մտքերին, դա էական չէ, բոլորս էլ զուտ ենթադրություն ենք անում.
օրինակ՝ հենց նույն զուգահեռ ժամանակների և տարածությունների մասին,
վերջերս մի ֆիլմ դիտեցի՝ Mr.Nobody /ճիշտն ասած դրա մասին ուզում էի առանձին թեմա բացել/, որոշ մադիկ կարող են ասել, որ ֆիլմը եսիմ ինչ չի, բայց ինձ համար այնքանով էր հետաքրքիր այդ ֆիլմը, որ քննարկում էր մի հարց, որը միշտ հետաքրքրել է՝ «ի՞նչ կլիներ, եթե մենք տեսնեինք ապագան». նման պարագայում մենք կփորձեինք փոխել իրերի՝ մեզ համար տհաճ ընթացքը, բայց այդ դեպքում ստեզծվեր նոր ապագա, ուստի մենք պետք է տեսնենք այդ ապագան, և այդպես շարունակ, անվերջ բազմությամբ տարբերակներ…
Արդյո՞ք կան անվերջ բազմությամբ զուգահեռ տարածություններ և ժամանակներ, իրերի զարգացումների բոլոր հնարավոր տարբերակներով.
կա արդյո՞ք ընհանրապես ժամանակ և տարածություն, իսկ միգուցե ամեն դեպքում այդ տարբերակները մանրուք են տիեզերքում. ի՞նչ է փոխվում տիեզերքում, եթե մարդ մահանա ինչ- որ պատահարից կամ բնական մահով խոր ծերությունում.
կա՞ն իրադարձություններ, որոնք կփոխեն տիեզերքի զարգաման ընթացքը, ստեծեն տարբերակներ
իսկ միգուցե ոչինչ էլ ճիշտ չէ, միգուցե մենք ամեն ինչ փոխարինում ենք մեզ հասկանելի ձևակերպումներով,
Իմ կարծիքով կա և զուգահեռ ժամանակներ և զուգահեռ տարածություններ
Այս տեսությունը գիտականորեն ապացուցված է, ներկայումս էլ կա հիվանդություն որով հիվանդ մարդիկ չեն ապրում մեր տարածությունում նրանք ապրում են այլ տարածոթյունում կամ ապրում են այլ ժամանակում: Օրինակ մի մարդ երկու օրից կատարվելիքը ասում էր քանի որ համաձայն նրան բուժող բժշկի նա ժամանկի մեջ խառնվել է:
Բայց ճիշտ է թե սխալ........չեմ կարող հարյուր տոկոսով ասել
Համաձայն աստվածաբանների այս երկուսին ստեղծել է Աստված որպես պարիժ որպիսի սահմանափակի մարդու քմահաճույքները, ցույց տա իր ուժը իր առավելությունը;Եվ մարդ իր ամբողջ զարգացման ընթացքում փորձել է հաղթի այդ երկուսին կառավարի դրանց: Դեռևս հնուց մարդիկ փորձում էին կառավարել ժամանակին, փորձում էին ստեղծել ժամանկի մեքենա, բայց այդ փորձերը բոլորը ձախողվում են և մարդիկ սկսեցին փորձեր կատարել տարածությանը կառավարելու ուղությամբ:Ի տարբերություն ժամանկի մարդիկ տարածությանը հաղթելու անցնելու գործում ավելի շատ գործ են արել թեպետ դրանով ավելի քիչ են զբաղվել
Բայց կան նաև այնպիսի Աստվածաբաններ որ պնդում են հակառակը որ Աստված այս երկուսին ստեղծելով իմաստավորել է մարդու կյանքը:Մարդ իմանալով որ ժամանակ չունի փորձում է հասնել առավելագույն արդյունքի այդ ժամանակի ընթացքում, իսկ եթե չլիներ այդ մարդ կլիներ ծույլ:
Շատ հետաքրքիր թեմա է: Սրա մասին մի ամբողջ փիլիսոփայական գիրք կարելի է գրել:
Ինչ կարծիքի եք այս թևավոր խոսքի մասին?????????????
Երկու մեծագույն բռնակալներ կան աշխարհում` պատահականությունները և ժամանակը:
Լավն է չէ;)

Զուգահեռ ժամանակներ.. զուգահեռ տարացություններ...ու բացի դրանից արդեն ապացուցվացա դրանց գոյությունը… հետքրքիրա ուղակի էտ ովա տենց որոշել որ դրանք արդեն ապացուցված են
Ժող. նախորոք ասեմ, որ ես ֆիզիկ չեմ: Գիտեմ որ ակումբում շատ խելացի ֆիզիկներ կան, ուստի խնդրում եմ՝ Նյուտոնի խնձորներով չզոմփեք գլխիս: :)
Ամեն դեպքում. մտածում էի ժամանակ և տարածություն գաղափարների մասին, արդյո՞ք դրանք գոյութուն ունեն իրականում, թե՝ ոչ: Դրանք կախվա՞ծ են մեր գոյությունից, դրանք աշխարհը / տիեզերը, չգիտեմ ինպես ուզում եք կոչեք/ մարդկանց յուրովի ընկալման հետևա՞ն են, թե՞...
Մի պահ պատկերացրեք. ի՞նչ է ժամանակը:
Ժամանակը և տարածությունը գոյություն ունեն և կապված են իրար: Որոշ ֆիզիկոսներ ասում են մենք ամեն օր գործ ենք ունենում ժամանակի հետ, սակայն մեզ մի հարցրեք թե դա ինչ է, որոշներն էլ ասում են ժամանակը դա բնության երկրորդ հատկանիշն է, այն չափականություն է: Տարածությունը և ժամանակը կապված են իրար ապա ակնհայտ է, որ արգության աճի հետ տարածությունը կարճանում է, իսկ ժամանակը դանդաղում, այսինքն եթե մենք ունենանք սարք որը կարող է շարժվել լույսի արագությամբ ապա միջի ուղեվորի տարիքը երկու տարվա ընդացքում գրեթե չի փոփոխվի:

Էս թեմայով շատ լավ ծավալվում է Սթիվեն Հոքինգը իր՝ «Ժամանակի համառոտ պատմությունը» գիտահանրամատչելի աշխատությունում։ Լավ մտքեր ունի։ Յութուբում էլ իրա հաղորդումներից մեկը կա։
http://youtu.be/9iysuM4G5hU
Էս էլ ա շատ հետաքրքիր։ Էս ֆիլմը Criterion Collection-նել է թողարկել։
http://youtu.be/e3bjRd6fq1E

Մտքերը հենց այդ գրքից են վերցված Jarre ջան

:) Ես վաղուց եմ կարդացել և այդ պատճառով էլ չնկատեցի, Զաքար ջան։

Հրաշալի գիրք է :)
Ժամանակի և տարածության հարցում,, հիմնական մեթոդաբանական դժվարությունները, եթե ոչ շփոթմունքները, սկիզբ են առնում հենց այն ժամանակ , երբ որ նրանք ընկալվմ են որպես առհասարակ նյութից զատ գոյություններ:
Նմանատիպ շփոթմունքների արդյունք են ինչպես զուգահեռ ժամանակների կամ տարածությունների գույությունը, այնպես էլ անցյալյ վերադառնալու հնարավորությունը:
Եվ իհարկե նմանատիպ անբացատրելի հնարավորությունների շարքը կարելիա աննդհատ շարունակել:
Հա, ու վերացական տարաբնույթ հասկացողությունների ու տերմինների մեջ պետք չի ինքդ քեզ անիմաստ խճճել. դրանով միտքդ ինքդ քեզ համար ավելի հասկանալի ու ընկալելի չի դառնա :)