Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Երազ....
Ամպամած էր երկինքը,ակամայից տրամադրում էր անձրևելուն,աղջիկը որոշել էր մինչև տուն հասնելը զբոսնել իր հուշերի պուրակում,որը իր տան մոտ էր գտնվում....հուշերն ակամայից երկինք էին բարձրացրել նրան...ականջակալներն ականջին ՝ շուրջը ոչինչ չնկատելով, ամպոտ ոտքերով, դանդաղ ,կամացուկ զբոսնում էր.......Կարծես աչքերով ինչ որ մեկին որոնում էր,բայց շարունակում էր քայլելը,որոնք ակամայից տանում էին արահետով.....Անձրևը սպասեցնել չտվեց,կարծես զգում էր,որ աղջիկն այդ կարոտել էր կաթիլներին,այնքան արագ անձրևեց,որ նա մի պահ կանգ առավ,անմեղ ժպտաց երկնքին ու շարունակեց ճանապարհը...քիչ անց ծանոթ քայլերի ձայներ հասան ականջին,մի պահ մտածեց,հետո գլուխը շարժելով՝ մտքում կարծես ինքն իրեն հառաչելով, «չէ՛» պատասխանեց...հետո կանգ առավ ,նայեց շուրջը՝ դատարկ այգուն,նայեց հեռուն,և աղոտ այն մշուշում նույն այն ծանոթ ու հարազատ,այնքան կարոտած դեմքը նկատեց .....հեռու էր,բայց զգում էր,որ նույնն էր,այն նույնն աչքերն էին......Տղայի սրտում ակամայից,թեկուզ հեռվից թրթիռ սկսվեց,մեղմիկ ժպտաց,ու չգիտես ինչու՞ երկուսով սկեսցին դեմ հանդիման արագ քայլել,հետո այնքան արագացան քայլերը,որ ակամայից երկուսն էլ վազում էին....հասնելով միմիանց կանգ առան,կարծես ժամանակն էլ իրենց հետ կանգ էր առել մի պահ,իսկ անձրևը նույն ուրախությունից ավելի առատ էր տեղում,թրջելով երկուսին էլ մինչ ոսկորները....Խոսքերը լռում էին,անձրևն էր այդ պահին միակ մեղեդին,իսկ այգում միակ վկան նստարանին նստած թաքուն իրեն հեևող ալեմորուս մի ծերունին էր,որը ակամայից հիշելում էր իր անցյալն ու երիտասարդությունը.....Տղաի շուրթերից բարև բառը կամաց հնչեց,իսկ աղջիկը ժպտաց՝ ընդծելով իր աղջկական համեստությունը,ու պահի ուժգնության տակ տղան գիրկն առավ աղջկան ու պտտում էր անձրևի տակ մոռացության աստիճանի,բայց չէր դադարում ու գոռում էր.
-Կարոտեեե՜լ եմ.....
-Կգցե՜ս, խենթ ես ի՞նչ է,-ծիծաղելով գոռում էր աղջիկը,իսկ այգին ձայնակցում էր երկուսին.....
Հետո սկսեցին քայլել,քայլերը նորից տանում էին նույն պուրակով.....կարճ պուրակը կարծես մեծացել էր,ճանապարհը անչափ երկար էր թվում,իսկ ժամանակը սառել էր ....Լռում էին երկուսն էլ,միայն մտքերով բառեր էին փոխանակում,կարոտն այնքան մեծ էր,որ լռությունն ավելի հրաշալի էր թվում,քան խոսելը...բայց ինչքան շատ էին ուզում զրուցել,ինչքան երկար ժամանակ էր չէին հանդիպել,չէին լսել իրար այնքան անհրաժեշտ ձայները,որոնք մեկը մյուսին մեղեդի էին հիշեցնում...Հանկարծ երուկսն էլ զգացին,որ ժամանակն է,պետք է բաժանվեին....աղջիկը հայացքը բարձրացրեց, հառեց տղայի հայացքին ու կամացուկ շշնջաց.
-Կտեսնվենք չէ՞,-տղան աչքերը թարթելով կարծես պատասխանեց,աջիկը դժվարությամբ բաց թողեց ձեռքը և քայլերն ուղղեց դեպի տուն... նա հեռանում էր,մերթ ընդ մերթ ետ նայելով,իսկ տղան կանգ էր առել,սպասում էր,մինչ աղջիկը տուն հասներ,և ավելուուավելի էր հեռանում՝ դանդաղ վերանալով աղջկա տեսադաշտից......
Կարծում եմ սկզբի համար չարժե գնահատական տալ: Միայն կասեմ շնորհակալություն Ժպտերեսիկ, որ կատարեցիր առաջին քայլը:
Սկզբի համար խորհուրդս հետևյալն է. մի շտապիր: Դիմիր ավելի շատ պարզ նախադասությունների ( առայժմ): Միտքդ ձևակերպելուց հետո նորից կարդա: Թույլ մի տա, որ զգացմունքդ խառնի մտքերդ: Կարծիք է ստեղծվում, թե զգացմունքներդ մտքիցդ առաջ են վազում: Ստացված ոչ սահուն նախադասությունները դրա արդյունքն են: Ինքդ էլ մի անգամ ուշադիր կարդա և արա քո հետևությունը:
Կրկին անգամ՝, ապրես, որ հետևում ես սրտիդ ձայնին ու փորձում ես ստեղծագործել: Շարունակիր անկախ ամեն ինչից:
Ինձանից էլ հանկարծ չնեղանաս, թե չէ ես ավելի փիս կնեղանամ:
Ց՛տեսություն...
Մերի ջան շատ լավն էր,ապրես...շատ երազային էր:)

Էնքան ուրախ եմ,որ կան մարդիկ ովքեր հետևում են գրածիս,ու գոնե արտահայտում են կարծիքներ,որոնք անչափ կարևոր են ինձ համար,ոչինչ որ ուրիշ ոչ ոք չի գրել,բայց սպասում էի....Շնորհակալ եմ ոգևորելու համար,այսօր ես արդեն փոշմանել էի գրածիս համար....Ճիշտն ասած գրածս իմ մասին չի,երբեք նման ինչ որ զգացուներ չեմ ունեցել, սա ուղղակի ինձ գեղեցիկ թվացող պատկերացում էր,որը 2օր առաջ եմ պատկերացրել,ու երեկ գրեցի,արդեն որոշ մանրունքներ մոռացված,ու խառը վիճակում,մտքում մտածելիս էնքան սիրուն եմ շարադրում,ինքս ինձ վրա զարմանալով,բայց ճիշտ եք նկատել միտքս առաջ է ընկնում ամեն ինչից,դրա համար լավ չի ստացվում....իսկ նեղանալու միտք չունեմ,ուրախ եմ,որ գոնե ինձ ճիշտ ուղին ցույց եք տալիս......Շնորհակալ եմ շաատ
---------- Ավելացվել է՝ 14:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:58 ----------
Մերի ջան շատ լավն էր,ապրես...շատ երազային էր:)
Շնորհակալ եմ Ան ջաաան,շաաատ շաատ:oy
E-la Via
26.07.2010, 14:07
Չեղավ Meme ջան … Արածի համար անիմաստ է փոշմանել, հատկապես երբ այն, ինչ արել ես, շատ գեղեցիկ ու ազնիվ է ստցվել: Չարածի համար միայն կարելի է փոշմանել:
Ապրես, որ գրում ես, շարունակիր ու մի նայիր, թե քանիսն են կարդում կամ կարծիք հայտնում: Եթե գլելու կանչ ես զգում՝ գրի՛ր ու անպայման այստեղ տեղադրիր: Մնացածն էլ ժամանակի հետ կհղկվի: Այնպես որ՝ միայն առաջ ;):

Կաշխատեմ......Շնորհակալ եմ շաատ,սկսեցի մի քիչ ժպտալ:oy
Մերի ջան ես շարունակությանն եմ սպասում;)
Շարունակություն....
Հետո օրերն անցում էին,վայրկյանները ժամեր էին թվում,օրերը տարիներ,ու դարերի պես դանդաղ սլանում էին՝ սպանելով աղջկան ժամանակի մեջ.......Կարծես,ոչինչ էր չէր եղել,անուրջ էր եղել,որ երազել էր,ու անց էր կացել,ու այդ նույն օրերի ընթացքում չկար ազատ մնացած գեթ մեկ վայրկյան,որ չհիշեր նրան,կամ էլ գեթ մի վայրկյան նորից չերազեր այն պահը, որ հեքիաթի նման եղել էր ու թողել խորը վերք նրա փոքրիկ, նոր սիրահարված սրտի վրա......Փորձում էր,չերազել,չմտածել,չստեղծել անիրական երազներ,բայց անզոր էր ամեն ինչ,այն ամպի քուլաների պես իսկույն վերանում էր երկնքում............Բայց ինչքա՜ն էր կարոտում,ինչքա՜ն ցավ էր պատճառում միայն հիշելը,և ոչ երազելը.....Անցան երկար,շաատ երկար թվացող օրեր,ամիսներ,հանկարծ զանգ լսվեց նրա բնակարանում,լրիվ անսպասելի աղջիկը մոտեցավ հեռախոսին ու ժպիտով վերցրեց այն.
-Լսում եմ,ու՞մ եք ուզում,-բայց հեռախոսը անընդհատ լռում էր,և այստեղ կարծես քամիները տեր էին դարձել ու կարծես ծիծաղում էինլսափողի մեջից նրա վրա,չկար ոչ մի ձայն,միայն շատ ծանոթ շնչառություն էր լսվում նրա ականջներում... կարծես մի պահ քարացավ,և հիշողության դեռ չջնջված տողերի մեջ մի մասնիկ շարժեց ուղեղը նրա,և զգաց,թե ով կարող էր զանգել իրեն ,միայն լսելու ձայնը իր....Միանգամից չգիտակցելով ոչինչ, նա դրեց խոսափողը,որը կարծես թարմացնում էր նրա՝ դեռ չսպիացած վերքերը........
Նորից ու նորից ամեն ինչ թարմացան,որոնք դեռ չէին էլ հասցրել մոռացվել,բայց կարծես մի սառնություն տիրել էր նրա սրտին......
Օրեր հետո զբոսնելով նույն այգում նա մտածում էր.«Ինչու՞,ինչու ստեց,ինչու խաբեց ինձ,երևի ես ոչինչ էի իր համար,ընդհամենը մի մարդ,ով կլսի ու կհասկանա իրեն,կընկերակցի տխուր ու մենակ պահերին,ես սխալ էի,երևի դա իմ պարզությունից ու մեծ հավատքից էր,ինչ մեղք ունի նա»...Ու բոլոր այս մտքերը անընդհատ պտտվում էին, ուղեղոււմ՝ ցավեցնելով սիրտը և թախիծ բերելով իր կյանքին,ու արցունքները ամեն անգամ հոսում էին ակամա......Գլուխն իջեցրած ներքև՝ նա քայլում էր,և հանկարծ..........Նորից,նորից տեսավ նրան,այնքան մոտ, որ չտեսնելն անհնար էր,ճանապարհ փոխելը նույնպես...
-Բարև,-ասաց տղան,
-Բարև,-սրփելով արցունքները պատասխանեց աղջիկը ու փորձեց արագ հեռանալ այդտեղից,
-Խնդրում եմ մնա՛,մի գնա,դու պետք ես ինձ, ինչպես ոչ ոք իմ կյանքում,-բղավեց տղան,
-Խաբում ես,ստում ես ինձ,ես երբեք էլ պետք չեմ եղել քեզ,պետք չի,մի ստիր,չէ որ ստել չգիտես դու,
-Ես քեզ չեմ ստել,ես քեզ չէի ուզում ցավ պատճառել,որովհետև սիրու՛մ եմ...
Ու վերջին այս խոսքը կարծես արձագանք տվեց ամբողջ այգով մեկ,կարծես հետ էր կանչում նրան,ու ոտքերը կանգ առան մի պահ, քարացել էին,իսկ աշնան տերևները սիրո փոթորիկ էին բարձրացրել նրանց շուրջը.....
-Միթե չես ստում,դու սիրու՞մ ես ինձ,-հանգստացնելով ինքն իրեն,ասաց աղջիկը,
-Սիրու՛մ եմ,սիրու՛մ եմ,սիրու՛մ եմ,ու ինչքան ուզես կրկնեմ ողջ կյանքումս,որ հավատաս ու լինես հավետ դու կողքիս,ես երբեք էլ չեմ լքի քեզ,չեմ թոողնի ու նեղացնի քեզ.....
Ամեն ինչ վերջացավ այսպես,թե հեքիաթ էր,իրական էր,այն հայտնի չէ ոչ ոքի.......
E-la Via
25.10.2010, 20:47
Մերի ջան կարդացի շարունակությունը: Քանի որ իմ ընկերն ես, պետք է ազնիվ լինեմ քեզ հետ: Չհավանեցի: Դժվարությամբ կարդացվեց: Էս անգամ մտքերդ ավելի խառն էի ու նորից շտապում էիր: Էլ ավել բան չասեմ, միայն նորից կարդա Kila-ի խորհուրդը ու աշխատիր հետևել դրան:
Մենակ թե չտխրես էս կարծիքիս պատճառով , լա՞վ ;):
Մենակություն.....
Գարուն....Անվերջ գարուն .......Գիշերային մթության մեջ,ամեն ինչի լռության ու հանգստության մեջ,լուսնի պայծառ շողերի մեջ,միայն մենակությունը հանգիստ չէր տալիս,միայն մտքերն էին, որ խառնել էի սիրտը,հոգին ու մարմինը, ու խճճել իր իսկ ալիքներում:Կամուրջի վրա նստած,Արամը միակ մարդն էր գիշերվա կեսին,որ քնելը բարդ էր դարձել ու անգամ երազի մեջ հանգիստ ննջել չէր ստացվում:Հոգու խոր կսկիծն էր լուռ տանջում,նոր վերքեր էին կարծես առաջանում,ու այդ պայծառ մթության մեջ ստվերներ էին պտտվում,պար էին կարծես բռնել,ու խենթացնում .....Լիալուսնի հոգեթով շողերի մեջ Լուսինեի դեմքը ապավեն էր տաք վերքերի,ու նոր վերք էր հների մեջ:Մենակություն,որ խանգարում էր անդորրը նրա,որ խախտում էր լռությունը մեծ ամբոխի,միակ ամբոխը,որ Լուսինեն էր....Ինչու՞ ամեն ինչ դարձավ նոր կյանք,ինչու՞ հինը շուտ չքացավ,ամենբան դարձավ անցյալ,կարծես ներկան էլ արդեն անցյալում է,իսկ ներկա տանող գնացքները ուշանում են,չքացել են,ու հեռվում են........Մտորումների մեջ հայացը մի պահ կանգ առավ գետակի խուլ ալիքների մեջ,ու աղջկա պարզ հայացքը նրա աչքի առաջ մի պահ այցի եկավ,ու նետերի պես խոցոտելով սիրտը ,հիշեցնում էին Լուսինեի հանգստության,լռության,ու կսկիծի մասին,նրա անհոգ ու ժպիտով օրերի մասին,այն օրերի, որ միասին կարծես գլօրել էին,ու բաց թողել սեր, ժպիտ,և անգին ժամեր.....Կարծես նորից խաբել էին փորձում,ետ բերել էին ուզում,բայց.......Իզուր էր,իզուր էր հիշելը,իզուր էր ամեն ինչ,վերքերի խորությունը անբուժելի էր,այն օվկիանոսի հատակի պես ինչքան մաքուր,այնքան խորն ու դառն էր.....
Երբեք չէր պատահել,որ տղան էսպես մենակ ու անզոր վիճակում լիներ,երբեք մենակ չէր եղել,չէ՞ որ ընկերները,որոնց հետ ամեն երեկո հարբում էր մինչ լուսաբաց,կողքին էին.....Բայց չէէ,նա այս պահին մենակ էր քան երբեք,միակ ամբոխը, որ պետք էր իրեն Լուսինեն էր,միակ ընկերը,հարազատը,միակը,որ թանկ էր դարձել,որ կարծես դեղերի պես անհրաժեշտ էր,ու կախվածություն էր առաջացրել իր մոտ....Ու՞ր էր,ինչու՞ էր լքել,իմաստ ունե՞ր,պատճառ կա՞ր,թե ուղղակի անհրաժեշտ էր.....
Ու հանկարծ դատարկ ու մութ այս այգում մտքերից այդ տանջված,արբած.....
Ու հանկարծ դատարկ ու մութ այս այգում մտքերից այդ տանջված,արբած, հանդիպեց անծանոթ մեկին, մի ծերունու, որի կնճիռների խորությունը վկայում էին իր իսկ իմաստության մասին...
– Բարև որդի՛ս,
– Բարև ձեզ,
- Այս ուշ գիշերին ինչու՞ ես այստեղ, տուն ունե՞ս,
- Ունեմ,
- Իսկ ի՞նչն է տանջում, որ էստեղ ես,
- Միտքս ու սիրտս, իսկ ձե՞զ,
- Ապրուստս որդի՛ս,
- Հետաքրիր է երկուսս էլ նույն ժամին, նույն վայրում, տարբեր պատճառներով...
- Տղաս, մի բան կարո՞ղ եմ ասել քեզ,
- ....
- Ապրուստի պատճառը հեշտ լուծելի է, քան ցավը սրտի ու մտքի, կամ ինքս լավատես եմ, կամ տեսնում եմ, այն ինչ փորձել եմ....
- Իսկ ո՞րն է ճիշտ ուղին, ո՞նց վարվեմ, որ փարատեմ վիշտս ու ծածկեմ սպիներս.... Չէ՛, դրանք ինձ ցավ չեն պատճառում այնքան, ինչքան սպասումներս նրանից...
- Լսի՛ր տղաս ձայնը սրտիդ, մտքիդ թելադրանքին ու հոգուդ ճիչին հավասար, չառանձնացնե՛ս իրարից, ու ճիշտ ճանապարհն առանց ուրիշ խորհուրդի էլ կգտնես....
Երկար ամիսներ ծերունու խոսքերը պտտվում էին Արամի գլխում, իսկ ճիշտ ուղին ու հարցերի պատասխանը նորից ուշանում էին...
Աշուն էր արդեն, Արամի ու Լուսինեի սիրելի հեքիաթ եղանակը....
E-la Via
16.10.2011, 16:18
- Լսի՛ր տղաս ձայնը սրտիդ, մտքիդ թելադրանքին ու հոգուդ ճիչին հավասար, չառանձնացնե՛ս իրարից, ու ճիշտ ճանապարհն առանց ուրիշ խորհուրդի էլ կգտնես....
Լավ միտք էր...
Ապրես :):
Լավ միտք էր...
Ապրես :):
Շնորհաակալ եմ Ան ջան....
նախ ասեմ, որ էս շարունակությունը հենց տեղում եմ գրել, իսկ սրա շարունակությունը գրված է, ուղղակի ես մոռացել էի, թե որտեղ եմ կիսատ թողել, ու գրեցի մնացածը, իսկ սա այսօրվա արդյուքն է, ինձ հեշտ տողեր էին պետք, մնացածը ավելի բարդ է, մի քիչ ավելի երկար է, ժամանակիս առումով չի հերիքում, թե չէ այսօր էլ կարող էի գրել շարունակությունը.......
Բայց շնորհակալ եմ..... Լուս քո արձագանքնել եմ տեսել, ապրես, ասեմ համ էլ, որ դեռ չէի ճանաչում քեզ, որ սա գրել եմ;) բայց հերոսուհու դերը քեզ եմ նվիրում:love
Lusinamara
17.10.2011, 14:34
Լուս քո արձագանքնել եմ տեսել, ապրես, ասեմ համ էլ, որ դեռ չէի ճանաչում քեզ, որ սա գրել եմ;) բայց հերոսուհու դերը քեզ եմ նվիրում:love
Անչափ շնորհակալ եմ Մեր ջան:) Հավատա, որ այն ինձ իսկապես սազեց:)):love Զարմանալին այն է, որ լրիվ ճշգրիտ արտացոլում էր եղածը, գրելուդ ժամանակաշրջանն էլ էր համընկնում իրադարձություններին ու այդ ամենը… առանց իմանալու, որ իսկապես նման իրադարձություն նման հերոսներով կատարվում է…:kiss
Ես իմ ևս մեկ տուգանային միավորը ստացա, բայց այնքա՜ն գոհ եմ:love

Ինչքան ուրախ եմ Լուս ջան:love, որ համընկելա, եթե հիմա չհամնկնի գրելուցս հետո ժամանակաշրջանը իրական կյանքումիդ հետ, այն ինչը պատրաստել եմ ուրախ ու երջանիկ ավարտի համար, այ կտեսնե՛ս այն քեզ համար կա, ու սպասում է քեզ քո ապագայում, ու թող նման տխուր պահերը հեռու շաատ հեռու լինեն քեզանից...
Ես եմ ցանականում քեզ ուրախ շարունակություն, այ կտեսնես որ կլինի;)
Հ. Գ Եթե իմանայի, որ դու ես լինելու իմ հերոսուհին, քիչ կլինեին տխուր պահերը, բայց բոլորս էլ գիտենք ,որ կյանքն է էդպիսին, ու նման դեպքեր քիչ չեն լինում, ես ուզեցել եմ իրականին մոտ գրել.....Ես էդպես եմ կարողացել պատկերացնել...Չէի ուզի տխրեցնել.;)...
Հ.Գ Գ Ժամանակ կգտնեմ ու կգրեմ վերջը, կամ էլ էլի կես-կես, տեսնե՞ս դուր կգա:8:B
Lusinamara
17.10.2011, 17:47

Մեր ջան, միանգամից վարկանիշային գրառմանդ էլ եմ պատասխանում;)
Եթե իսկապես շարունակություն տեսնում ես պատմվածքին, կարող ես շարունակել, ավելին՝ անպայման կշարունակես, բայց… կարծում եմ ինչ շարունակություն էլ տաս, այլևս համընկնում չի լինի:)
Տխրության հեռու լինելը պարտադիր փաստ եմ համարում նաև քեզ համար;)
Ամեն դեպքում՝ այս երկու «կտորները» քո հեղինակային թույլտվությամբ մի օր կտեղադրեմ իմ բլոգում:):love

Լուս ջան կներես, ճիշտ հասկացա՞ քեզ, համընկնում չի լինի:8- քեզ համար իրականու՞մ
Շնորհակալ եմ Լուսինս:love
Իսկ շարունակության առումով ոչ թե տեսնում եմ, այլ արդեն տեսել եմ, ու հիմա էլ կգրեմ....
Իհարկե թույլ եմ տալիս;) երբ կուզես, բայց ո՞ր կտորները:oy:)
Lusinamara
17.10.2011, 19:13
Դե ուզում էի ասել՝ անհավանական ա:)
Մենակություն.....
Գարուն....Անվերջ գարուն .......Գիշերային մթության մեջ,ամեն ինչի լռության ու հանգստության մեջ,լուսնի պայծառ շողերի մեջ,միայն մենակությունը հանգիստ չէր տալիս,միայն մտքերն էին, որ խառնել էի սիրտը,հոգին ու մարմինը, ու խճճել իր իսկ ալիքներում:Կամուրջի վրա նստած,Արամը միակ մարդն էր գիշերվա կեսին,որ քնելը բարդ էր դարձել ու անգամ երազի մեջ հանգիստ ննջել չէր ստացվում:Հոգու խոր կսկիծն էր լուռ տանջում,նոր վերքեր էին կարծես առաջանում,ու այդ պայծառ մթության մեջ ստվերներ էին պտտվում,պար էին կարծես բռնել,ու խենթացնում .....Լիալուսնի հոգեթով շողերի մեջ Լուսինեի դեմքը ապավեն էր տաք վերքերի,ու նոր վերք էր հների մեջ:Մենակություն,որ խանգարում էր անդորրը նրա,որ խախտում էր լռությունը մեծ ամբոխի,միակ ամբոխը,որ Լուսինեն էր....Ինչու՞ ամեն ինչ դարձավ նոր կյանք,ինչու՞ հինը շուտ չքացավ,ամենբան դարձավ անցյալ,կարծես ներկան էլ արդեն անցյալում է,իսկ ներկա տանող գնացքները ուշանում են,չքացել են,ու հեռվում են........Մտորումների մեջ հայացը մի պահ կանգ առավ գետակի խուլ ալիքների մեջ,ու աղջկա պարզ հայացքը նրա աչքի առաջ մի պահ այցի եկավ,ու նետերի պես խոցոտելով սիրտը ,հիշեցնում էին Լուսինեի հանգստության,լռության,ու կսկիծի մասին,նրա անհոգ ու ժպիտով օրերի մասին,այն օրերի, որ միասին կարծես գլօրել էին,ու բաց թողել սեր, ժպիտ,և անգին ժամեր.....Կարծես նորից խաբել էին փորձում,ետ բերել էին ուզում,բայց.......Իզուր էր,իզուր էր հիշելը,իզուր էր ամեն ինչ,վերքերի խորությունը անբուժելի էր,այն օվկիանոսի հատակի պես ինչքան մաքուր,այնքան խորն ու դառն էր.....
Երբեք չէր պատահել,որ տղան էսպես մենակ ու անզոր վիճակում լիներ,երբեք մենակ չէր եղել,չէ՞ որ ընկերները,որոնց հետ ամեն երեկո հարբում էր մինչ լուսաբաց,կողքին էին.....Բայց չէէ,նա այս պահին մենակ էր քան երբեք,միակ ամբոխը, որ պետք էր իրեն Լուսինեն էր,միակ ընկերը,հարազատը,միակը,որ թանկ էր դարձել,որ կարծես դեղերի պես անհրաժեշտ էր,ու կախվածություն էր առաջացրել իր մոտ....Ու՞ր էր,ինչու՞ էր լքել,իմաստ ունե՞ր,պատճառ կա՞ր,թե ուղղակի անհրաժեշտ էր.....
Ու հանկարծ դատարկ ու մութ այս այգում մտքերից այդ տանջված,արբած.....Ու հանկարծ դատարկ ու մութ այս այգում մտքերից այդ տանջված,արբած, հանդիպեց անծանոթ մեկին, մի ծերունու, որի կնճիռների խորությունը վկայում էին իր իսկ իմաստության մասին...
– Բարև որդի՛ս,
– Բարև ձեզ,
- Այս ուշ գիշերին ինչու՞ ես այստեղ, տուն ունե՞ս,
- Ունեմ,
- Իսկ ի՞նչն է տանջում, որ էստեղ ես,
- Միտքս ու սիրտս, իսկ ձե՞զ,
- Ապրուստս որդի՛ս,
- Հետաքրիր է երկուսս էլ նույն ժամին, նույն վայրում, տարբեր պատճառներով...
- Տղաս, մի բան կարո՞ղ եմ ասել քեզ,
- ....
- Ապրուստի պատճառը հեշտ լուծելի է, քան ցավը սրտի ու մտքի, կամ ինքս լավատես եմ, կամ տեսնում եմ, այն ինչ փորձել եմ....
- Իսկ ո՞րն է ճիշտ ուղին, ո՞նց վարվեմ, որ փարատեմ վիշտս ու ծածկեմ սպիներս.... Չէ՛, դրանք ինձ ցավ չեն պատճառում այնքան, ինչքան սպասումներս նրանից...
- Լսի՛ր տղաս ձայնը սրտիդ, մտքիդ թելադրանքին ու հոգուդ ճիչին հավասար, չառանձնացնե՛ս իրարից, ու ճիշտ ճանապարհն առանց ուրիշ խորհուրդի էլ կգտնես....
Երկար ամիսներ ծերունու խոսքերը պտտվում էին Արամի գլխում, իսկ ճիշտ ուղին ու հարցերի պատասխանը նորից ուշանում էին...
Աշուն էր արդեն, Արամի ու Լուսինեի սիրելի հեքիաթ եղանակը....
Խոսքն այս երկու կտորների մասին էր:)
Սպասում եմ մյուսին;)
Շարունակություն....
Աշուն էր արդեն, Արամի ու Լուսինեի սիրելի հեքիաթ եղանակը.... Ուշ էր, լուսավոր գիշեր, տղան մտքամոլոր քայլում էր փողոցներով, որոնք արդեն հանգստի մեջ էին, դատարկ էր ամենուրեք, ու չկար ոչ մեկ: Գինովցած, կորցրած մտքերն իր մասին, , ու մոռացած ժամանակի մասին Արամը լուսացրեց նրանց բակում, այնտեղ որն ամենահարզատն էր իր համար, որտեղից Լուսինեի ննջասենյակի պատուհանն ամենալավն էր երևում: Արցունքներն ամբողջ գիշեր քանի անգամ հասցրեցին չորանալ երեսին, քանի անգամ վերապրեց միասին անցակցրած օրերը կրկին ու կրկին, ու աչքերի առաջ նրա ժպիտն էր ու աչքերն այդ այնքան սիրելի:
Նա մենակություն էր համարում իր այն ժամերն ու օրերը որտեղ չկար Լուսինեն, դատարկ ու անզոր էր աշխարհն իր համար որտեղ չկար Լուսինեն.
- Եթե Լուսինն իմ կողքիս չէ, չկա ոչ լույս, ոչ արև ինձ համար, չեմ ապրում ես....
Լույսը բացվում էր, բայց դեռ արթուն էր, աչքերը չէին կարողանում մեկ վայրկյան անգամ հեռանալ պատուհանից, ժամեր անց պատուհանի մոտ նկատեց Նրան, սիրտը սկսեց տրոփել կարծես առաջին անգամ, րոպեներ անց Լուսինեն դրսում էր, շտապում էր համալսարան, փորձեց գնալ Լուսինեի ետևից՝ պահելով այն սառը հեռավորությունը միմյանց միջև, բայց սիրտն այնքան էր ուզում մոտենալ, խոսել, նայել աչքերի մեջ, հասկանալ, բայց աղջիկն արագ ու շփոթված չնկատելով շուրջը ոչ մեկին անգամ, թղթերն ու տետրերն էին միակ ուշադրությունը նրա: Ամբողջ ճանապարհին Արամը մտածում էր.
– Ինչու՞ , ինչու ՞ խորթ դարձան իրար երկու այդքան մոտ մարդիկ, որոնց հեքիաթում ոչ մեկ տեղ չուներ, նրանք իրենք էին ստեղծել աշխարհը, կառուցել նորը, ուրիշը տարբերը բոլորից...
Ամեն բացվող առավոտ տղան Լուսինեի ետևից գնում էր՝ լցնելով կարոտի դատարկ տեղերն իր սրտում:
Անցան օրեր, շփոթված իր թղթերի անդունդում Լուսինեն բազում անցորդների մեջ զգաց իրեն ծանոթ այն բույրը, որն այնքան մոտ էր իրեն, բայց ուշադրություն չդարձրեց, շարունակեց ավելի խորասուզվել թղթերի մեջ, արդեն հոգնել էր, ու վայրկայններ անց գլուխը բարձրացրեց՝ մազերն ուղղելու համար, սովորության համաձայն գրիչն առավ ձեռքն ու ամրացրեց, ու էդ պահին հանկարծ հիշեց Արամի խոսքերը.
– Լու՛ս, ինչու՞ հենց գրիչ, չեմ հասկանում, ինչու՞ աղջիկնե՛րդ, գրիչով եք հավաքում ձեր մազերը...Արի գնեմ քեզ համար գեղեցիկ մազակալ, որ ինքս կնտրեմ լա՞վ....
Մազակալը պայուսակում էր ու միշտ իր հետ, իսկ Արամն այդ պահին նայելով Լուսինեին մտածեց.
- Է՜խ Լուս, չես փոխվել, նորից գրիչ...
Լուսինեն մի պահ շուրջը նայեց, ու կարծես սիրտն ուզեց մի պահ, գեթ մի ակնթարթ տեսնել նրան: Որոնումների մեջ կորցված, ցանկությունն էլ միախառնած ամենին այդ՝ գտավ ծանոթ հայացք անծանոթների ամբոխում, բայց Արամը փոխեց հայացքը, ու շրջվեց մեջքով Լուսինեին: Երկար ժամանակ նա դեռ նայում էր Արամին, այնքա՜ն երջանկություն ու կարոտ կար թաքնված իր իսկ հայացքում, որ երբ Արամը շրջվեց աչքերի առաջ էր նույն այն Լուսինեն, որին դեռ սիրում էր ...
Առավոտյան Լուսինեն շտապում էր քննության, ու դուռը բացելով գտավ նամակ մեծ տառերով վրան գրված՝ «Արամից» և մեկ կարմիր վարդ , ու կարծես մեխվեց տեղում, ու ոչինչ էլ այդքան կարևոր չէր, ինչքան այն ինչ իր աչքերի առաջ էր: Ձեռքն առավ նամակն ու վարդը, արագ շտապեց բակ, հայացքը նրան էր փնտրում.
– Միգուցե դեռ էստեղ է,- մտածեց ու սկսեց կարդալ նամակը, որը սկսվում էր քառատողով՝
Կարոտս նուրբ,
Ափսոսանքս ուշացած,
Ու աչքերն իմ արցունքով լի,
Քեզ էին փնտրում խելագարված:
Անավարտ....
Մերի ջան շատ լավ ես գրում ես մեկը ավելի լավնա քան առաջինը ու համոզված եմ որ սրանից հետո ելի կգրես ու կուրախացնես մեզ...սպասում եմ անհամբեր ավարտին,ենքան գեղեցիկա շարադրված...ապրես շաաաաաատ հիանալիյա
Lusinamara
17.10.2011, 23:32
Մե՜ր, ջրոտեցիր:love:roll
Ապրե՛ս:kiss
Մե՜ր, ջրոտեցիր:love:roll
Ապրե՛ս:kiss
Վայ Լուս ջան, ուրախ եմ, դու էլ ապրես կարծիքիդ հաամր, որը թանկա իմ համար;)
Մերի ջան շատ լավ ես գրում ես մեկը ավելի լավնա քան առաջինը ու համոզված եմ որ սրանից հետո ելի կգրես ու կուրախացնես մեզ...սպասում եմ անհամբեր ավարտին,ենքան գեղեցիկա շարադրված...ապրես շաաաաաատ հիանալիյա
Հա Ան, իսկապե՞ս, Ան ջան հիմա երևի վերջն էլ կգրեմ:love, շնորհակալ եմ համովս, լավ խոսքերիդ համար, ես սպասում էի արձագանքիդ.....
Ես էլ կսպասեմ նորերին;) ու կներկայացնեմ ձեր դատին, հետաքրիրն էնա, որ ինքս չե նստում մտածում էս անգամ ինչ գրեմ, դրանք ծնվում են իրենք իրենց, ու վերջ:esim:flower....
Երկուսիդ շնորհակալ եմ:kiss:rose
Վերջին մաս՝
Էլ ոչինչ չէր ուզում կարդալ, ու տողերն այս հեքիաթից մասնիկ էին, որ ժպիտ ու նաև թախիծ բերեցին նրա դեմքին միառժամանակ....
Անցյալ ՝
Բաժանումից հետո ժամեր էին անցնում, որոնց ընթացքում փորձում էր մոռաանլ Արամին, ու ամեն անցնող ամսում ամեն անգամ պատուհանից նայելիս տեսնում էր այն տեղը, որտեղ նրան էր սպասում Արամը, կամքից անկախ հիշում էր այն հայացքը, որը կարոտով հառնում էին իր աչքերին, ստեղծում նոր հույսեր ու ժպիտներ, երջանկացնում նրան փոքրիկ վայրկայնների ընթացքում, ու վերադառնալով իրականություն սկսում էր սիրտն ավելի ուժգին կարոտել քան առաջ էր կարոտել հայացքը նրա,ու ամեն անգամ հակառակ այդ ամենին ուժերն ավել էին ավելանում՝ իր մեջ կարոտն անդարձ կորցնելու ու խեխդելու համար, գնալով զագցմունքներն ավելի էին բթանում:
Մյուս կողմից էլ, կարդալով տողերն այս, վերհիշում էր անցած ամեն մանրուքը, որոնք թվում էր վաղուց խորտակել է անցյալ կոչվող մեծ անդունդում...ավա՜ղ....
Վերհիշեց անգամ, թե քնելուց առաջ ի՞նչ էր ցանականում իրեն, ու ժպիտով, արևոտ օրեր մաղթում ամեն բացվող նոր օր....
Իսկ շարունակել կարդալ մնացած տողերը բնավ էլ չէր կարողանում, կարծես քամին էլ իր հետ տարել էր ուժերը բոլոր....
Արցունքներն ակամայից սկսեցին գլորվել ամբողջ դեմքով, որոնց հաճելիորեն շոյում էր հաճելի առավոտյան քամին աշնանային՝ հասնելով թղթի քեզ տողի վրա...
Մի պահ կանգնեց տեղում, փորձեց սթափվել, մաքրեց արցունքերը ու թղթերը ընկան ձեռքերից, իսկ խելագարված քամին հանկարծ տարավ նաև քառատողն այդ՝ մինչ կհավաքեր մնացյալ թղթերը: Նույն պահին նորից զգաց իրեն այդքան հաճելի ու ծանոթ բույրը, հիշեց.
- Դա նրա բույրն էր,- շրջվեց, փորձեց որոնել, չկար, սիրտն այնքան ուժգին սկսեց բաբախել, կարծես անկախ իր տեսածին, սիրտը հեռավորության վրա զգում էր նրան.
– Հիմա՛ր եմ ես, ինչու՞ կորցրեցի ինձ համար այս աշխարհում ամենաթանկ նվերը,- չնայած վայրկայնների ընթացքում արդեն հիշողության մեջ դաջվել էին արդեն ջերմացնող խոսքերն այն.....
- Դու կորցրել ե՞ս սա , քամին պատահական բերեց ինձ մոտ քառատողն այս, այնքան պատահական ինչքան՜ պատահական դու հայտվեցիր իմ կյանքում, երջանիկ դարձրեցիր վայրկայանների ընթացքում, և նույնքան պատահական էլ ճակատագիրս հասցրեց խլել քեզ ինձանից..... միևնույնն է, եթե քեզ մոտ էլ չլինեի, կորցնեիր տողերն այս, ես ուրիշ միլիոնը ունեմ քեզ համար պահած իմ սրտի այն մութ խորքերում, որոնք դու ես միշտ լուսավորում,- Արամի խոսքերի ընթացքում արցունքները խեղդում էին Լուսինեի կոկորդը, բայց շրջվել չէր համարձակվում.
- Դու իմ ամենասիրելի պոետն ես, գիտեի՞ր,- ու շրջվելով բարձրացրեց հայացքն ու նայեց Արամի աչքերին.
- Ինչքա՜ն եմ կարտել ժպիտդ, ծիծաղդ, ու հրաշք աչիկներդ իմ Լուսին....
Ճակատագիրը երբեմն փորձում է բաժանել միմիանց համար երկու թանկ մարդկանց, առանց պատճառ ու հասկանալու՝ ցույց տալու համար, թե որքա՜ն պետք են երկուսն էլ միմիանց, որքա՜ն մեծ է արևոտ այն կամուրջը միմյանց միջև, որը վաղ թե ուշ միացնելու երկու սիրող սրտերին իրար...
Հեղինակ՝ Մեմե՝ Մերի՝ ձեր սպասումներին ընդառաջ;):oy
http://i.imgur.com/ViTjs.jpg
Վերջապես կարող եմ խորը շունչ քաշել, ավարտվեց նաև այս ուղին....
Lusinamara
18.10.2011, 21:50
Մեր, գիտես, հիմա չեմ ուզում գովեստի խոսքեր ասել հավատավոր բարեկամ, դու գիտակցիր, որ մի լա՜վ բան ես արել:)… Ուղղակի այն վերջաբանը, որ նախատեսել էիր, երբեք թող հեռու չլինի լավ մարդկանցից: Ես տողերիդ տակ հասկացա բոլոր թաքնված հույզերը, զգացումները և նաև ա՛յն պատճառով, որ դրանք ուղեկիցն են կարծես իգական սեռի:love:kiss
Մեր ջան, շարունակիր գրել, շարունակիր չշտապել և ուշադիր լինել տեքստիդ նկատմամբ
Հ.Գ. հիշո՞ւմ ես, այն, ինչ ասել էի նախորդ երկու «կտորների» վերաբերյալ, հիմա վերագրում եմ ողջ պատմվածքին;)
Հ.Հ.Գ. ... նկարըըը՜դ:love

:love- վայ Լուս էնքան ջերմություն եմ ստանում խոսքերիցդ, ես շնորհակալ ե շաատ շաատ քեզ, անկեղծ խոսքերիդ համար, որոնք ես գնահատում եմ;):B
Ուրախ եմ, որ պարզ էր, ու խոսքերդ սրա վերաբերյալ լավն էին, ապրես, որ հասկացար, էս անգամ աշխատել էի հասանելի ներկայացնել, ու կարծում եմ առաջինի համեմատ, մի քիչ փորձ ունեմ;), ու մտքերս ինչքան էլ խառն են, ու Կիլա ի- ասածով զգամունքներիցս առաջ են անցնում, էս անգամ աշխատել եմ դրանք շտկել...
Ես համաձայն եմ, ի՞նչ սիրտդ կուզի, վերցրու:)
Մերսիիի:oy կարայի չդնեի, ուղղակի չգիտեմ ինչի՞ ուզեցի էս պատմվածքի հեղինակի նկարն էլ դնել:D
Շնորհակալ եմ և՛ քո Լուս, և Malxas-ի վարկանիշի, և իր մեկնաբանության համար
Հ. Գ Հուսով եմ նորերն էլ կլինեն, բայց թե երբ, գաղտնիքա և ինձ համար, ուրախ եմ, որ դուր եկավ, ինձ հաամր մեծ նշանակություն ունի ձեր թեկուզ երկու հոգու կարծիքը....
Lusinamara
19.10.2011, 00:04
:love- վայ Լուս էնքան ջերմություն եմ ստանում խոսքերիցդ, ես շնորհակալ ե շաատ շաատ քեզ, անկեղծ խոսքերիդ համար, որոնք ես գնահատում եմ;):B
Ուրախ եմ, որ պարզ էր, ու խոսքերդ սրա վերաբերյալ լավն էին, ապրես, որ հասկացար, էս անգամ աշխատել էի հասանելի ներկայացնել, ու կարծում եմ առաջինի համեմատ, մի քիչ փորձ ունեմ;)
Մերսիիի:oy կարայի չդնեի, ուղղակի չգիտեմ ինչի՞ ուզեցի էս պատմվածքի հեղինակի նկարն էլ դնել:D
Արժեր, որ դրել ես, բա չիմանա՞նք ով ա սենց լավ գրվածքի սիրունիկ հեղինակը:) դու անտեղի քայլեր միայն քեզ «վնաս տալուց» առաջ ես անում:PԱսել կուզի. նկարդ եմ գովում էլի:))
Մե՜ծ սիրով կսպասեմ մյուս ստեղծագործություններիդ:)

Թե գովքիցդ բան հասկացաա՜:pardon
Ես էլ Լուս ջաաան:kiss
ինչ ասեմ...հիացած եմ...ես հենց եսպեսել պատկերացնում էի Մեր գիտես չէ...ենքան ռոմանտիկա կա,որ էլ ասելու չի ես լրիվ զգացի են ինչ ուզում էիր ասեիր..ապրես շատ դու իրոք որ գրելու ձիրք ունես...կսպասեմ հաջորդ ստեղծագործություններիդ ու հուսով եմ որ դրանք շատ կլինեն ու ես շատ կուրախանամ ու ինչպես հիմա կհպարտանամ

Շնորհակալ եմ Ան ջան, ուրախացա, գիտե՞ս...ինչ լավա, որ թեթև եմ գրել էս անգամ, ու խճճված չի եղել, ես շատ շաատ ուրախ եմ......
Վաախ Ան ջան, շնորհակալ եմ նաև որ հպարատանում ես ընկերուհիս:love, ես էլ հպարտ եմ, որ ինչ էլ լինի կողքիս ես, ես երբեք մենակ չեմ լինի....
Ես էլ հուսախաբ չեմ անի, երևի նոր, ու ավելի գեղեցիկները կծնվեն հոգումս;)...
Իրական դեպք, ոչ մտացածին....
Չեմ ուզում փչացնել գեղեցիկ ավարտը վերակառուցելով ու նոր սկիզբ դնելով իրական տխրությամբ, բայց «Երազ» թեման ամենահարմար տեղն էր, որ գրեի՝ նոր թեմա չբացելու համար...Ուղղակի ինձ պետք է կիսվել, գրել, որ թեթևանամ....
Ինչ երեկ ապրեցի, լրիվ վեր էր ամեն ինչից...Մարդուն կարող էր բերել հոեգեկան խանգարման...Ես երեկ իրականության աչքերի մեջ եմ նայել...
«Երանի՜ երազ լիներ»
Նախաբան՝ Փոքրուց չեմ սիրել մեր հարևաններին, կամ բոլորին,կամ մեծամասնությանը, բայց կյանքում նախանձով ու չարությամբ չեմ լցվել, իրենց նման... Ինչքա՜ն ծեծ ու ջարդ ենք լսել, ինչքա՜ն անգամ են խանգարել մեր հանգիստը գիշերվա կեսին ՝ մեզ էլ գցելով լարվածության ու անհանգիստ վիճակի մեջ, բայց կյանքում էդ ծեծ ու ջարդի վրա չեմ ուրախացել..... էդ վայրագություն կլիներ...
Երեկ հերթական ծեծ ու ջարդերից էր, լարված նստած ենք տանը, դխդխկոցն ու ձայներն այնքան բարձր էին, որ թվում էր առաստաղը էլ չի դիմանա, չնայած վաղուց ենք էդպես կարծել, բայց ....Լսվում են գոռուն գոչյուններ, ծեծ, ախ ու վախ-եր, որից մեջս դող էր ընկել՝ լացում էր տան ամենափոքրը, նրան էին ծեծում... Տղան չդիմացավ, վազեց ու փախավ տանից, իսկ բոլորը ետևից.
- Գևորը գնաց, ուրա՞, Գևոր, Գևո՜ր,- ծեծողը հայրը չէր, չնայած մշտական հարբեցողության ու անգործության մեջ միշտ էլ ծեծել էր երկու չափահաս աղջիկներին ու Գևորին, ու էդպես էլ առաջին անգամ որոշելով աշախտել, աշխատանքի վայրում էր կատված ստացավ....Ծեծողը բարեկամի տղան էր, որը իր մութ ու զզվելի անցյալից ետ էր եկել, ու հիմա էլ ինքն էր որոշել երեխաների հոր դերը ստանձնել՝ խմելով ու զզվելի արարքներով զբաղվելով, դասեր տալ երեխաներին:
Երեկ էդ օրերից մեկն էր, որ երեխան տանից փախավ, իսկ նա դեռ չէր հանգստանում, դեռ դուռն էր կոտրում ու պահաջում.
- Բացե՛ք, բոլորիդ եմ սպանելու՜,- երկար դմփդմփոցներից հետո, չգիտեմ էլ ո՞նց պատահեց, գոչեցին.
- Ընկավ, ընկավ, բալկոնից ընկավ, գցեց իրա՜ն,- մինչև կտեսնեինք ի՞նչ էր եղել, Գևոր անունի գոռում գոչյուններից մտածեցինք թե երեխան էր, բայց...
Պատուհանի դիմաց ընկած էր արյունաշաղախ բարեկամի տղան, որը քիչ առաջ հարբած ամեն ինչի էր պատրաստ: Հարևանները բոլորը հավաքվել էին, իջել ներքև կուտակվել մեր ապտուհանից դիմաց: Շտապ օգնություն զանգեցինք երկու անգամ, ուշանում էին, իսկ թոքերի խռխռոցը լսվում էր, էլ արցուքններս զսպել չկարողացա, դողում էի: Շուրջ բոլորը գոռում-գոչյուններ էին, խելագարված դեմքեր, իսկ Գևորիկը դեռ չկար....Ոչ մեկ չգիտեր ինպես օգնել, մեկը ուզում էր գրկել, իսկ մենք էլ խնդրում էին ձեռք չտալ տղային, որովհետև եթե ողնաշարի վնասվածք կար, ապա պետք չէր ողնուղեղինն էլ գումարել: Նա ձայն չէր արձակում, շնչում էր խռխռոցով, որը մարդու հոգեկանի վրա ազդում էր վայրկանների ընթացքում, ու ցավ էլ չէր զգում: Աբոխոից մեկը անիծում էր, մյուսը լաց լինում, մյուսը դողում էր, մեկն էլ ուղղակի թատրոն էր հանգիստ դիտում....
Շտապ օգնությունը վրա հասավ, տղամարդիկ փորձեցին գրկել, իսկ հիմար շտապ օգնությունը եկել էր ու նայում էր ընկածի դեմքին, մինչև, որ որոշեցին պատգարակը իջեցնել, նրան բարձրացնել այլևս հնարավոր չէր, ու էդ ամեն ինչի մեջ ամենանագրագետը շտապ օգնությունն էր, որը իր անունը չգիտի էլ ինչու՞ է էդպես կոչել, եթե չի կարող օգնել մարդուն, եթե ոչ ավելի խանգարել:
Բարեկամի տղային տարան հվանադանոց, հայրիկս հագուստը արյունով էր պատված, ու էդ սթրեսի մեջ փակել էի ականջներ ու լաց էի լինում:
Գևորիկին տեսել էին շտապ օգնության գալուց առաջ, ու էլ չկար: Երևի վախեցած էր կատարվածում, չնայած, որ մեղկ չուներ:Դրսում երկար ժամանակ լսվում էին քույրերի ձայները, որոնք Գևոր էին գոչում.....
Առավոտյան իմացանք՝ տղան կոմայի մեջ է, հույսը ապրելու քիչ է , իսկ նրա մայրը գալիս է Ամերկայից: Իսկ Գևորիկին ե՞րբ, թե ինչպե՞ս, բայց գտել են:
Հարցաքննություն կլինի երևի....
Հ.Գ ՝ Չգիտեմ ինչ կարծիքի կլինեք, կլինեն մեկնաբանություններ, թե ոչ, բայց սա ուզում էի գրել, պատմել, կիսվել, ոչ քննարկաման համար: Նորից եմ ասում ամենահարմարը էստեղ էր, որ կարող էի գրել:
Շատ եմ ցավում քեզ համար,սիրելի Meme,որ այդպիսի տեսարանի ականատես ես եղել:Ես քեզ լավ եմ հասկանում,որովհետև տարիներ առաջ,երբ քո տարիքին էի,նման մի դեպքի ականատես էլ ես եղա և մինչ այսօր չեմ մոռանում:Աշխատիր չմտածել այդ մասին:

Շնորհակալ եմ մեկնաբանության համար Kanamar ջան, չէի կարծում, որ կարդացողներ կլինեն:
Հասկանալու և խորհուրդի համար ևս շնորհակալ եմ, որովհետև դժվար էր անգամ այսքանից հետո հանգիստ քնելը, էդ տղայի դեմքն աչքիս առաջ էր, բայց...
Կաշխատեմ հետևել ձեր խորհուրդին....գրելուց հետո ավելի թեթև եմ....երևի կանցնի ժամանակի ընթացքում....