Ամպամած էր երկինքը,ակամայից տրամադրում էր անձրևելուն,աղջիկը որոշել էր մինչև տուն հասնելը զբոսնել իր հուշերի պուրակում,որը իր տան մոտ էր գտնվում....հուշերն ակամայից երկինք էին բարձրացրել նրան...ականջակալներն ականջին ՝ շուրջը ոչինչ չնկատելով, ամպոտ ոտքերով, դանդաղ ,կամացուկ զբոսնում էր.......Կարծես աչքերով ինչ որ մեկին որոնում էր,բայց շարունակում էր քայլելը,որոնք ակամայից տանում էին արահետով.....Անձրևը սպասեցնել չտվեց,կարծես զգում էր,որ աղջիկն այդ կարոտել էր կաթիլներին,այնքան արագ անձրևեց,որ նա մի պահ կանգ առավ,անմեղ ժպտաց երկնքին ու շարունակեց ճանապարհը...քիչ անց ծանոթ քայլերի ձայներ հասան ականջին,մի պահ մտածեց,հետո գլուխը շարժելով՝ մտքում կարծես ինքն իրեն հառաչելով, «չէ՛» պատասխանեց...հետո կանգ առավ ,նայեց շուրջը՝ դատարկ այգուն,նայեց հեռուն,և աղոտ այն մշուշում նույն այն ծանոթ ու հարազատ,այնքան կարոտած դեմքը նկատեց .....հեռու էր,բայց զգում էր,որ նույնն էր,այն նույնն աչքերն էին......Տղայի սրտում ակամայից,թեկուզ հեռվից թրթիռ սկսվեց,մեղմիկ ժպտաց,ու չգիտես ինչու՞ երկուսով սկեսցին դեմ հանդիման արագ քայլել,հետո այնքան արագացան քայլերը,որ ակամայից երկուսն էլ վազում էին....հասնելով միմիանց կանգ առան,կարծես ժամանակն էլ իրենց հետ կանգ էր առել մի պահ,իսկ անձրևը նույն ուրախությունից ավելի առատ էր տեղում,թրջելով երկուսին էլ մինչ ոսկորները....Խոսքերը լռում էին,անձրևն էր այդ պահին միակ մեղեդին,իսկ այգում միակ վկան նստարանին նստած թաքուն իրեն հեևող ալեմորուս մի ծերունին էր,որը ակամայից հիշելում էր իր անցյալն ու երիտասարդությունը.....Տղաի շուրթերից բարև բառը կամաց հնչեց,իսկ աղջիկը ժպտաց՝ ընդծելով իր աղջկական համեստությունը,ու պահի ուժգնության տակ տղան գիրկն առավ աղջկան ու պտտում էր անձրևի տակ մոռացության աստիճանի,բայց չէր դադարում ու գոռում էր.
-Կարոտեեե՜լ եմ.....
-Կգցե՜ս, խենթ ես ի՞նչ է,-ծիծաղելով գոռում էր աղջիկը,իսկ այգին ձայնակցում էր երկուսին.....
Հետո սկսեցին քայլել,քայլերը նորից տանում էին նույն պուրակով.....կարճ պուրակը կարծես մեծացել էր,ճանապարհը անչափ երկար էր թվում,իսկ ժամանակը սառել էր ....Լռում էին երկուսն էլ,միայն մտքերով բառեր էին փոխանակում,կարոտն այնքան մեծ էր,որ լռությունն ավելի հրաշալի էր թվում,քան խոսելը...բայց ինչքան շատ էին ուզում զրուցել,ինչքան երկար ժամանակ էր չէին հանդիպել,չէին լսել իրար այնքան անհրաժեշտ ձայները,որոնք մեկը մյուսին մեղեդի էին հիշեցնում...Հանկարծ երուկսն էլ զգացին,որ ժամանակն է,պետք է բաժանվեին....աղջիկը հայացքը բարձրացրեց, հառեց տղայի հայացքին ու կամացուկ շշնջաց.
-Կտեսնվենք չէ՞,-տղան աչքերը թարթելով կարծես պատասխանեց,աջիկը դժվարությամբ բաց թողեց ձեռքը և քայլերն ուղղեց դեպի տուն... նա հեռանում էր,մերթ ընդ մերթ ետ նայելով,իսկ տղան կանգ էր առել,սպասում էր,մինչ աղջիկը տուն հասներ,և ավելուուավելի էր հեռանում՝ դանդաղ վերանալով աղջկա տեսադաշտից......
Էջանիշներ