PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մի կտոր հույս տային

Ohanyan
22.06.2010, 12:36
Մի կտոր հույս տային,
Որ բույնս հյուսեի,
Մի կտոր հավատ՝
Այգի ցանեի,
Մի կտոր էլ՝ սեր,
Որ հյուսած բույնիս
Ու ցանած այգուս
Ցնորք պատկերին միշտ հավատայի:

***

Աղոթքս` մոլորյալ ծխի թաց քուլա,
Աղոթքս տանիք չունի, անձրևից է թրջվում.
Աղոթքս` խորանում մոլորյալ մի թռչուն,
Անտանիք խորանում թևերն է թրջում:

Ohanyan
24.06.2010, 12:21
Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
Ու հետո ձուլել ես ինձ քո երաժշտությանը,
Հալել ես հոգիս ու սիրտս խմորել,
Հունցել ես երաժշտությանը քո աչքերի,
Երաժշտությունդ ձուլել ես ունկերիս,
Երաժշտությունից քո ափերի
Ձուլել ես հոգին իմ` երգի մեջ,
Հալել ես աչքերս, հայացքս,
Խառնել ես ափերումդ ծփացող լճերին,
Լճերի ծփանքից հյուսել ես երգեր,
Աչքերիս, մշուշի ու հոգուս կարոտի մասին,
Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
Ափերդ լիուլի լցնող իմ հայացքից,
Ու հետո ձուլել ես քո երաժշտությունից հենց ինձ`
Ծորուն, մշուշոտ ու մի քիչ էլ կարոտից խոնավ:

Ohanyan
29.06.2010, 12:35
Մի խեղկատակ այրեց դեմքս,
Ու ծամածուռ դեմքով խոժոռվեցի կյանքի դեմ,
Միմիկայով խեղված` ծիծաղս հեգնանք թվաց,
Մի խեղկատակ այրել էր դեմքս,
Ծաղրածուն այն լպիրշ աչքերս
Դուրս էր նետել ակնախոռոչներից,
Խեղված դիմախաղիս արտացոլանքն էլ չէի տեսնում,
Չտեսնելով թյուր կերպարս հայելում,
Ծաղրածու մի լպիրշ աչքերս դուրս էր նետել ակնախոռոչներից:
Իմ հոգու անդամալույծ, կատաղած ձեռքերը
Ճանկռեցին դեմքն իմ, շուրթերս պոկեցին,
Անդամալույծ, կատաղած, ճանկռոտված ճակատագրիս կարդացի.
«Իմ հոգին է եղել խեղկատակն այն լպիրշ»:

Շնորհակալ եմ բոլոր վարկանիշների եւ շնորհակալությունների համար, շատ հաճելի է:) բայց կուզենայի նաեւ կարծիքներ լսել… ես քննադատություն լսելուց չեմ խուսափում…

E-la Via
29.06.2010, 14:33
Ohanyan նախ ասեմ, որ ինձ շատ դուր եկան :
Ես չեմ կարող պրոֆեսիոնալ գնահատական կամ մեկնաբանություն տալ, ես դրանից շատ հեռու եմ, բայց կասեմ, երբ ես կարդում եմ որևե ստեղծագործություն,այդ ստեղծագործության ինձ համար լավ կամ վատ լինելը որոշում եմ առաջացած զգացմոնքներով… Երբ զգում եմ, որ մարդ գրել է հոգով ու հոգուց ու այդ գրվածքը արձագանք է գտել նաև իմ հոգում, ես այդ ստեղծագործությունը համարում եմ ոչ միայն լավը այլ նաև "իմը"…
Միգուցե մի փոքր խառն եմ ասում, բայց Ձեր գրածները "իմն" են :):

Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
Ու հետո ձուլել ես ինձ քո երաժշտությանը,
Հալել ես հոգիս ու սիրտս խմորել,
Հունցել ես երաժշտությանը քո աչքերի,
Երաժշտությունդ ձուլել ես ունկերիս,
Երաժշտությունից քո ափերի
Ձուլել ես հոգին իմ` երգի մեջ,
Հալել ես աչքերս, հայացքս,
Խառնել ես ափերումդ ծփացող լճերին,
Լճերի ծփանքից հյուսել ես երգեր,
Աչքերիս, մշուշի ու հոգուս կարոտի մասին,
Քո երաժշտությունը ինձնից ես քամել,
Ափերդ լիուլի լցնող իմ հայացքից,
Ու հետո ձուլել ես քո երաժշտությունից հենց ինձ`
Ծորուն, մշուշոտ ու մի քիչ էլ կարոտից խոնավ:

Իսկ այս մեկը մի քանի անգամ եմ կարդացել… Բարդ էր, բայց ամենից շատ սա հավանեցի ու հենց սա ավելի խորը արձագանք գտավ հոգումս:
Շնորհակալություն : Կսպասեմ հաջորդներին:

Ohanyan
30.06.2010, 15:19
Շնորհակալություն հետաքրքիր կարծիքի համար

Ohanyan
02.07.2010, 15:29
Ուռենու ճյուղն օրորվեց,
Ու ինձ թվաց` քամու տեղ դու ես իրանս գրկել,
Կակաչը արևից գլխիկը շրջեց.
Ինձ թվաց` ամոթից հալվեցի քո գրկում,
Գետը հալվելով ծոր տվեց սարերից,
Ինձ թվաց` թույլ մարեցի ափերիդ մեջ,
Անձրևը համբույրով ողջունեց արևին,
Ինձ թվաց` հայացքս հալվեց աչքերիդ մեջ:

Ohanyan
06.07.2010, 14:14
Բոկոտն կանցնեմ ճակատագրիդ արահետի կողքով,
Ու կրունկներիս հետքերն էլ հետո չես գտնի սրտիդ բաբախումներին:
Կփայլեմ բիբերիդ հոգիներում ու կանցնեմ,
Կանցնեմ հպարտ, ու կրունկներով ես կավիրեմ ամենը,
Ինչ կար աչքերիդ լույսի մեջ,
Ու իմ անհետ հետքերի հետ միասին դու քո հայացքը կփնտրես…
Կանցնեմ լույսից էլ նուրբ, ակնթարթային,
Ու մի վայրկյանում չեմ թողնի ոչինչ,
Ու ոչինչ էլ չես գտնի քո կուրացած հեքիաթի կերպարից,
Կրունկներով կկոխկրտեմ սիրտդ ու կանցնեմ,
Կանցնե'մ, կանցնե'մ, կանցնե'մ ու կմնա~մ…
Կմնամ խենթի՛ երազ… Դու՛ չես իմանա`
Ինչ է սիրո նվիրումն ու մաքրազերծումը:

Ohanyan
08.07.2010, 10:59
Կտրիր քո երազներում քեզ այցելող հրեշտակի թևերը,
Եվ նա կների քեզ,
Ու ցած կնետվի երկնքից` քեզ նվիրելու այն կարճատև կյանքը,
Որ ընկած կլինի երկնքից երկրին բախվելու ճանապարհին…
Կտրիր քո սրտում ապրող հրեշտակի թևերը,
Եվ նա մարդ կդառնա, կդառնա թերի,
Եվ, այնուամենայնիվ, կների քեզ
Երկնքից երկիր ընկած ակնթարթում ապրելու իր`
Կյանքի տենչը…

Ohanyan
16.07.2010, 15:08
Մենության մեջ՝ դատարկություն,
Դատարկության մեջ՝ լարվածություն,
Լարվածության մեջ՝ զայրույթ,
Զայրույթն էլ՝ օգնության կանչ
Ու ցավի աղբյուր.
Եթե գումարենք դատարկությունն ու լարվածությունը,
Նաև գումարենք զայրույթը՝ օգնության բացակայությամբ,
Կստացվի հավասար է
Բոլոր մեղքերի սկզբնաղբյուրին,
Որն էլ ստացվեց մենության զգացողությունն է:

Արևածագ
16.07.2010, 15:16

Ինչքան «դժվարամարս» էր այս բանաստեղծությունը: Լիրիկի իմ ուղեղի համար ծանր է անվերջության այս մոդելը միանգամից ընկալելը: Մի բան հասկացա՝ միայնությունն իր պոչը կծող օձի նման է: Կմտածեմ սրա մասին ...:think

E-la Via
17.07.2010, 22:52

Խորհե՞լ սրա մասին… Կարծում եմ չարժե, սա ապրում է, ավելի ճիշտ ապրումների շարան, որոնք միմյանց հաջորդում են, կամ մեկը մեկի առաջացման պատճառն է հանդիսանում:
Արևածագ ջան, այսպիսի ապրոմներ բոլորն են ունենում, բայց երանի թե դա չլիներ ու չունենային:

Օհանյան այնքան լավ ես այս մի քանի տողով նկարագրել դեպ մենության զգացողություն տանող շղթան, որ խոսքեր չունեմ ասելու:

Ohanyan
31.07.2010, 14:06
Ու ցա՛վ, ցա՛վ, ցա՜վ, ամենուր ցա՛վ,
Մարդիկ՝ առա՛նց դեմքի, առա՛նց աչքեր, առա՛նց հայացք,
Ու միշտ դեմքեր, առանց հայացք,
Աչքեր՝ դատարկ դեմքի վրա,
Հայացք, ուր միայն սուգ ու շվաք,
Շվաքներում արձագանքներ ցավի-լացի,
Ու միշտ բողո՛ք, բողո՛ք, բողո՛ք.
Կոկորդ խեղդող, կոկորդ կրծող,
Ներսից, ներսից, իմ կոկորդից
Կրծող ցավեր ու ավերակ դեմքեր.
Դեմքեր՝ առանց հայացք, ու աղճատված.
Ու աղճատված հայացքներում միայն շվաք,
Սուգ ու շվաք այդ նշակերտ աչքերի մեջ,
Սուգ ու շվաք հայացքներում լացի-ցավի,
Սուգ ու շվաք, սուգ ու շվաք,
Առա՛նց դեմքի, առա՛նց հայացք, առա՛նց աչքեր,
Ցավե՛ր, ցավե՛ր, լույս չբացած մութ գիշերներ,
Ու գիշերում առանց հայացք, առանց աչքեր,
Դեմքեր՝
Սուգ ու Շվաք:

Meme
31.07.2010, 14:32
Ուռենու ճյուղն օրորվեց,
Ու ինձ թվաց` քամու տեղ դու ես իրանս գրկել,
Կակաչը արևից գլխիկը շրջեց.
Ինձ թվաց` ամոթից հալվեցի քո գրկում,
Գետը հալվելով ծոր տվեց սարերից,
Ինձ թվաց` թույլ մարեցի ափերիդ մեջ,
Անձրևը համբույրով ողջունեց արևին,
Ինձ թվաց` հայացքս հալվեց աչքերիդ մեջ:

Բոկոտն կանցնեմ ճակատագրիդ արահետի կողքով,
Ու կրունկներիս հետքերն էլ հետո չես գտնի սրտիդ բաբախումներին:
Կփայլեմ բիբերիդ հոգիներում ու կանցնեմ,
Կանցնեմ հպարտ, ու կրունկներով ես կավիրեմ ամենը,
Ինչ կար աչքերիդ լույսի մեջ,
Ու իմ անհետ հետքերի հետ միասին դու քո հայացքը կփնտրես…
Կանցնեմ լույսից էլ նուրբ, ակնթարթային,
Ու մի վայրկյանում չեմ թողնի ոչինչ,
Ու ոչինչ էլ չես գտնի քո կուրացած հեքիաթի կերպարից,
Կրունկներով կկոխկրտեմ սիրտդ ու կանցնեմ,
Կանցնե'մ, կանցնե'մ, կանցնե'մ ու կմնա~մ…
Կմնամ խենթի՛ երազ… Դու՛ չես իմանա`
Ինչ է սիրո նվիրումն ու մաքրազերծումը:

Բարև Օհանյան ջան,շաաատ լավ ես գրում,ապրես,շաատ հավանեցի,նամանավանդ էս երկուսը....երևի ուշացել եմ,շուտ ես գրել,նոր եմ կարդում,բայց լավն էին......Շնորհակալ եմ;),շարունակի,էլի գրի,միշտ կկարդամ

Կաթիլ
31.07.2010, 14:44
Մի կտոր հույս տային,
Որ բույնս հյուսեի,
Մի կտոր հավատ՝
Այգի ցանեի,
Մի կտոր էլ՝ սեր,
Որ հյուսած բույնիս
Ու ցանած այգուս
Ցնորք պատկերին միշտ հավատայի:

ամենից շատ հավանեցի էս մի կտորը, չգիտեմ ինչու (կամ էլ գիտեմ) շատ հարազատ թվաց…

E-la Via
31.07.2010, 16:33
Ու ցա՛վ, ցա՛վ, ցա՜վ, ամենուր ցա՛վ,
Մարդիկ՝ առա՛նց դեմքի, առա՛նց աչքեր, առա՛նց հայացք,
Ու միշտ դեմքեր, առանց հայացք,
Աչքեր՝ դատարկ դեմքի վրա,
Հայացք, ուր միայն սուգ ու շվաք,
Շվաքներում արձագանքներ ցավի-լացի,
Ու միշտ բողո՛ք, բողո՛ք, բողո՛ք.
Կոկորդ խեղդող, կոկորդ կրծող,
Ներսից, ներսից, իմ կոկորդից
Կրծող ցավեր ու ավերակ դեմքեր.
Դեմքեր՝ առանց հայացք, ու աղճատված.
Ու աղճատված հայացքներում միայն շվաք,
Սուգ ու շվաք այդ նշակերտ աչքերի մեջ,
Սուգ ու շվաք հայացքներում լացի-ցավի,
Սուգ ու շվաք, սուգ ու շվաք,
Առա՛նց դեմքի, առա՛նց հայացք, առա՛նց աչքեր,
Ցավե՛ր, ցավե՛ր, լույս չբացած մութ գիշերներ,
Ու գիշերում առանց հայացք, առանց աչքեր,
Դեմքեր՝
Սուգ ու Շվաք:

Օհանյան լավն էր զգացի բողոքդ, հուսահատությունդ… Ես էլ եմ սարսափում, երբ տեսնեւմ եմ դատարկ դեմքեր, որինչ չասող աչքեր ու ցավով, վշտով լի հայացքներ:
Բայց դե որպեսզի այս համատարած մոխրագույնը ցրվի, եկենք հենց հիմա էլ սկսենք ժպտալ ու գույն բերել :): Վերջապես ապրում ենք չէ ;):

Ohanyan
18.08.2010, 14:38
Ջարդված ապակիներում կոտրտված աչքեր,
Կրկնում են միշտ պատկերներն իրար,
Մեկի պատկերը շվաքն է մյուսի,
Ջարդված ապակիներում կոտրտված աչքեր:
Աչքերի մեջ փայլ՝ հազար կտորներ,
Փշուրների մեջ երազներ հազար,
Շվաքներ հազար-հազար մշուշի,
Մշուշների մեջ՝ կոտրտված աչքեր,
Ջարդված ապակիներում կոտրտված սահմաններ:

---------- Ավելացվել է՝ 14:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:34 ----------

Քո աչքերում տեսնում եմ արտացոլանքն իմ,
ՈՒ հալվում եմ աչքերիդ արտացոլանքի մեջ,
Հալվելով ծորում եմ աչքերիդ բիբերից
ՈՒ հայացք եմ դառնում իմ աչքերում:
2009.12.07

Մատներդ անփույթ սահում են աչքերիս վրայով,
Ու մատներիդ վրա կարդում եմ ճակատագիրն իմ,
Որ մատներդ գրում են բախտիս դռների շեմին.
Մատներդ անփույթ գրում են ճակատագիրն իմ:
2009.11.23

Sambitbaba
02.09.2010, 22:12
Ջարդված ապակիներում կոտրտված աչքեր,
Կրկնում են միշտ պատկերներն իրար,
Մեկի պատկերը շվաքն է մյուսի,
Ջարդված ապակիներում կոտրտված աչքեր:
Աչքերի մեջ փայլ՝ հազար կտորներ,
Փշուրների մեջ երազներ հազար,
Շվաքներ հազար-հազար մշուշի,
Մշուշների մեջ՝ կոտրտված աչքեր,
Ջարդված ապակիներում կոտրտված սահմաններ:

Ներող եղիր, Օհանյան ջան, չշարունակել չկարողացա... Եթե համարում ես անհամեստ` ջնջիր:

ԿՈՏՐՏՎԱԾ ԱՉՔԵՐ

Կոտրտված աչքերդ
ջարդված ապակիներում`
Ինձ շատ գերեցին
քո մշուշների մեջ.
Վերցրեցի մեկ ուրիշ
ապակի ես, ու`
Աչքերս կոտրեցի
նրա փշուրների մեջ:

Հետո մտա սրճարան,
մոտեցա միայնակ նստած տղային,
Տվեցի մի կտոր ապակի էլ նրան
ու խնդրեցի կոտրտել ապակու կտորների մեջ
իր աչքերը,
իր թախիծը,
իր հոգին...

Իսկ երբ սրճարանից դուրս եկա
ու անցնում էի մոտակա պուրակով,
Նստարանից մի աղջիկ վեր կացավ
ու դիմեց ինձ խորին նազանքով.
- Ներեցեք, Դուք,
պատահաբար...
Ապակու մի կտոր
չունե՞ք ինձ համար:
Ցանկանում եմ ունենալ
ապակու մի կտոր
ՈՒ կոտրտել նրա մեջ աչքերս,
հույզերս բոլոր...

Տվեցի ապակին աղջկան:
Հետո վերցրեցի կտորները նրանից
ՈՒ խառնեցի աղջկա կոտրտված աչքերը
քո կոտրտված աչքերին,
իմ կոտրտված աչքերին
Եվ կոտրտված աչքերին
արճարանի այն տղայի

ՈՒ շատ զարմացա,
որովհետև նկատեցի,
Որ բոլորիս ապակիների կտորները
տարբեր գույնի էին...

Հետո վերցրեցի մի անոթ`
ապակե հատակով,
Լցրեցի նրա մեջ
մեր բոլորի կոտրտված աչքերը:
Վերցրեցի ու խառնեցի
այդ անոթը
եռանդով...

Ստացվեց մի արտակարգ
համաշխարհային
հրաշք-կոլեյդոսկոպ:

Ohanyan
06.09.2010, 11:10
Կխնդրեի մեկնաբանեիք, որովհետեւ Ձեր գրած գործը ինձ իսկապես դուր եկավ, ուղղակի չեմ կողմնորշվում Դուք եք ստեղծագործել, թե այլ հեղինակի գործ է:

Sambitbaba
07.09.2010, 10:48
Կխնդրեի մեկնաբանեիք, որովհետեւ Ձեր գրած գործը ինձ իսկապես դուր եկավ, ուղղակի չեմ կողմնորշվում Դուք եք ստեղծագործել, թե այլ հեղինակի գործ է:

Օհանյան, ինչ խոսք, որ "այլ հեղինակը"` դու ես: Չէ որ ես ընդամենը փորձ արեցի շարունակել քո շատ գեղեցիկ ստեղծագործությունը: Եթե կարիք կա նշելու հեղինակին, ես կասեի, որ դրա հեղինակը մենք ենք` ես և դու: Այնպես որ շնորհակալություն առաջին հերթին քեզ` մտահղացման համար:

Ohanyan
07.09.2010, 12:28
Շնորհակալություն, կփորձեմ ես էլ Ձեզ հետաքրքրող թեմատիկ որևէ գործ տեղադրեմ, տեսնենք ինչ կստացվի

E-la Via
07.09.2010, 13:06
Ohanyan, առաջին անգամ, որ կարդացի քո հատվածը դուրս եկավ, բայց կարծես ինչ-որ չասված խոսքեր մնացին: Իսկ եբ կարդացի Sambitbaba -ի շարունակությունը, այն ամբողջական դարձավ: Ապրեք , համատեղ հիանալի ստեղծագործություն ստացվեց :):

Ohanyan
07.09.2010, 13:44
Ես չեմ Լիլիթը...
Սադայելի գրկից ինձ գողացար,
Տվեցիր դրախտը աչքերիդ,
Հրեշտակային գրկումդ քունը տվեցիր իմ երազի,
Ու նետեցիր Սադայելին գողոնը քո՝ քնատ աչքերով մի աղջկա…
Դու բույն դրեցիր բիբերիս երազներում,
Սադայելի գրկից փրկված թույլ մի էակին
Դու տվեցիր դրախտը անսահման,
Ու նույն այդ դրախտից ինձ գիրկը
Ներտեցիր այն նույն Սադայելի,
Հանուն մի Լիլիթի, որին դեռ պետք է փրկեիր Սադայելի գրկից:
2010.08.06

Դրախտից նետվելու ճանապարհին
Բացիր աչքերդ ու տես,
Գուցե ների քեզ աստվածային սիրով կապված
Էակը այն, որին դու տվեցիր «ոչի՛նչ»,
Ու «ոչնչի՛» դիմաց քո նետումն էլ կներվի,
Ու կներվի հրեշտակի մահվան գնով:
2010.08.06

Sambitbaba
13.09.2010, 09:35
Սիրելի Օհանյան! Ներող եղեք ուշ պատասխանելու համար: Ընդամենը երկու օր սռաջ եմ հայտնաբերել նամակների բաժինը` չգիտեի, որ այդպիսին կա: ՈՒ հիմա էլ, չեմ կարողանում գտնել, թե ինչպես պետք է պատասխան նամակ ուղարկել: Այդ պատճառով էլ պատասխանում եմ այստեղ. կարծում եմ, որ ոչինչ, քանզի ասածս ոչ մի գաղտնիք չի պարունակում:
Հենց այդ Ձեր ասած սանմանափակվածության զգացումն էլ ստիպես ինձ շարունակել Ձեր բանաստեղծությունը: Բայց ես այն քիչ այլ կերպ տեսա: Բացատրեմ:
Մարդ նայում է ամբողջական ապակու մեջ ու իր աչքերն է տեսնում: Հետո` կոտրում է ապակին, ու նրա մանր կտորների մեջ նորից իր աչքերն է տեսնում` բազմաքանակ. ինձ համար ես դա անվանեցի "հոգնակի միայնություն": Ճիշտ է, Ձեր ասած "կոտրտված սահմանները" նոր մտքի հանգեցրին. միգուցե հնարավո՞ր է ինչ-որ բանով ապակու կոտրտված կտորները կպցնել իրար... Պարզվեց, որ հնարավոր է. ուրիշ ապակիների կոտրտված կտորներով: Եվ այդ միտքն ինձ շատ հրապուրեց, ու ես չկարողացա ուղղակի անցնել դրա կողքով, որովհետև այդ միտքը մեզ համար մի շատ կարևոր ենթադրության է բերում.
Քանի մենք մենակ ենք, մենք կանգնած ենք վտանգի առջև. սայթաքելու դեպքում կարող ենք կոտրվել ու այդպես էլ կոտրտված մասնիկներ մնալ: Բայց եթե միասին ենք , մեր բոլորի կոտրտված կտորները կարող են լցնել մեր ճեղքերը, և այդ ժամանակ մենք մի հիասքանչ միասնական աշխարհ կդառնանք` անկրկնելի հիասքանչ...

impression
13.09.2010, 11:19
ինձ դուր չեկան նրանք, որոնք կարողացա կարդալ
ինձ համար շատ վերամբարձ ու անհասկանալի էին
տողերն էլ հավասար չէին, հանգերը ոչ միշտ էին ճիշտ
չնայած ես սիրում եմ սպիտակ ոտանավոր, բայց կարդացածս սպիտակ չէր
մի խոսքով, ուղղակի աչքովս ընկավ, որ կարծիքներ ու քննադատություն ես ուզում, գրեցի

Ohanyan
02.10.2010, 13:02
Սրտիս խարան,
Հոգուս խարան,
Աչքերիս մեջ ճաղեր բանտված բազում հոգիների,
Պտտվում ենք խաչմերուկում հայացքների.
Հայացքներում բանտված մունջ հոգիներ ենք բոլորս,
Խարանվել ենք մեր ծնվելուց դեռ շատ առաջ,
Խարանվել ենք մենք մենության`
Անհասկանալի մի մունջ լռության,
Մեր ցավը կրում ենք աչքերի մեջ մեր հայ,
Անցյալից եկող ցավը մեր անքավելի
Բանտել ենք հոգիներում մեր լուռ.
Լռությունն է խարանը մեր հոգու,
Որ այնքան բարձր ճչում է մեր հայացքի մեջ:

---------- Ավելացվել է՝ 12:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:56 ----------

Սև ու սպիտակ բավիղներում կորցրել եմ հավատս աղոտ,
Կուրացած շոշափում եմ պատերը
ու զգում եմ դատարկությունը մենության,
Շոշափում եմ հողը ոտքիս տակ
ու չեմ հասկանում` որն է հիմքը հողի,
Մութ երկինքն եմ ձեռքով վեր նետում
ու կռանում է երկինքն իր ողջ ծանրությամբ,
Մութ երկինք, անհիմն հող, կույր ձեռքեր…
Հավա~տս, հավա'տս եմ կորցրել բավիղներում:

---------- Ավելացվել է՝ 13:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:59 ----------

Հոգնեցի ամենից, ինչը կապեց ինձ մթության հետ,
Ես հույսով ժպտացի լույսին,
ՈՒ հավատս կանգնեցրեց ինձ մթության հանդեմ մենակ,
Հիվանդ հոգով աղոթեցի երկինք,
ՈՒ աղոթքս թափվեց բազմապատկված,
Բայց աղոթքիս դիմաց հավատս խլեց ինձնից հենց ինձ,
Հիվանդ մարմնով աղոթքս մոռացա,
Լքեցի աղոթքս՝ սիրո մուրացկան չլինելու համար:
Խղճացի ուրիշներին իմ հիվանդ մարմինը մատուցել,
Ու նշխարը հավատիս պես հիվանդ դարձավ…
2009.11.25

---------- Ավելացվել է՝ 13:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:00 ----------

Ցավս իմ համրությունն է,
Համրության մեջ աղմկող լռությունն է…
Ցավս իմ մենությունն է,
Մենության մեջ զնգացող լռությունն է…
Ցավս աչքերիս աղոթքն է,
Աչքերիս աղոթքի լքվածությունն է…
Ցավս աղոթքում մթնող աչքերն են,
Մթության մեջ աղոթող բազում աչքերն են:

E-la Via
02.10.2010, 17:43
Ցավս իմ համրությունն է,
Համրության մեջ աղմկող լռությունն է…
Ցավս իմ մենությունն է,
Մենության մեջ զնգացող լռությունն է…
Ցավս աչքերիս աղոթքն է,
Աչքերիս աղոթքի լքվածությունն է…
Ցավս աղոթքում մթնող աչքերն են,
Մթության մեջ աղոթող բազում աչքերն են:

Այս մեկը շատ հավանեցի :hands: Ապրես …

Ohanyan
03.10.2010, 14:52
Սիրելի Օհանյան! Ներող եղեք ուշ պատասխանելու համար: Ընդամենը երկու օր սռաջ եմ հայտնաբերել նամակների բաժինը` չգիտեի, որ այդպիսին կա: ՈՒ հիմա էլ, չեմ կարողանում գտնել, թե ինչպես պետք է պատասխան նամակ ուղարկել: Այդ պատճառով էլ պատասխանում եմ այստեղ. կարծում եմ, որ ոչինչ, քանզի ասածս ոչ մի գաղտնիք չի պարունակում:
Հենց այդ Ձեր ասած սանմանափակվածության զգացումն էլ ստիպես ինձ շարունակել Ձեր բանաստեղծությունը: Բայց ես այն քիչ այլ կերպ տեսա: Բացատրեմ:
Մարդ նայում է ամբողջական ապակու մեջ ու իր աչքերն է տեսնում: Հետո` կոտրում է ապակին, ու նրա մանր կտորների մեջ նորից իր աչքերն է տեսնում` բազմաքանակ. ինձ համար ես դա անվանեցի "հոգնակի միայնություն": Ճիշտ է, Ձեր ասած "կոտրտված սահմանները" նոր մտքի հանգեցրին. միգուցե հնարավո՞ր է ինչ-որ բանով ապակու կոտրտված կտորները կպցնել իրար... Պարզվեց, որ հնարավոր է. ուրիշ ապակիների կոտրտված կտորներով: Եվ այդ միտքն ինձ շատ հրապուրեց, ու ես չկարողացա ուղղակի անցնել դրա կողքով, որովհետև այդ միտքը մեզ համար մի շատ կարևոր ենթադրության է բերում.
Քանի մենք մենակ ենք, մենք կանգնած ենք վտանգի առջև. սայթաքելու դեպքում կարող ենք կոտրվել ու այդպես էլ կոտրտված մասնիկներ մնալ: Բայց եթե միասին ենք , մեր բոլորի կոտրտված կտորները կարող են լցնել մեր ճեղքերը, և այդ ժամանակ մենք մի հիասքանչ միասնական աշխարհ կդառնանք` անկրկնելի հիասքանչ...

Հետաքրքիր կարծիք եք արտահայտել, մտածողությունը տարբերվող է, իմ խոսքերի իմաստն այլ էր, բայց պետք է նշեմ, որ Ձեր մեկնաբանությամբ ևս շատ ինքնատիպ ստացվեց, շնորհակալ եմ :)

---------- Ավելացվել է՝ 14:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:51 ----------

Այս մեկը շատ հավանեցի :hands: Ապրես …

Շաաաաաաաաաաաաատ շնորհակալ եմ, որ մշտապես հետևում ես գրածներիս :)

Ohanyan
26.10.2010, 13:23
Քո թողած վերքերից էլ չեմ ուզում հուշեր հյուսեմ,
Քո թողած հուշերից արդեն կարել եմ վերքերս…
Ցավի ամեն մի ասեղով հուլունք-հուլունք
Հավաքել եմ արցունքներս հատ-հատ
Ու կարել եմ մատներիդ թողած պատռվածքը հոգուս փեշերին.
Հուլունքներով հատ-հատ շարել եմ շարան
Քո թաղված հետքերին…
Քո թողած վերքերից էլ չեմ ուզում հուշեր հյուսեմ,
Քո թողած ասեղնագործ հուշերից արդեն կարել եմ վերքերս…

Փտած, փտած մարմնով կկանգնեմ խորանիդ առջև,
Ետ կպահանջեմ Հավատս, Հույսս ու Սերս,
Որ թափեցի խորանիդ առջև ծնկաչոք,
ՈՒ սիրեցի՛, սիրեցի՛ հավատը Քո ջինջ,
Աղոթեցի Քեզ առավել, քան Քո իսկ հավատով կնքվածները,
Բայց փտա՛ծ, փտա՛ծ մարմնով եմ ես այսօր կանգնած Քո առջև,
Ու աղոթել չեմ ցանկանում,
Ցավը՝ առնետ անկշտում.
Արցունքներս լռում են
Ու հասկանում եմ՝ Քո հավատին օտար եմ դառնում,
Փտա՛ծ, փտա՛ծ մարմնի ողջ ձգտումով
Օտար եմ դառնում քո խորանին,
Անիծվե՛մ, ինչպես անիծվեց աղոթքն իմ:

Մատներդ թող սահեն սև ու սպիտակ ստեղների վրայով,
ՈՒ ամեն անգամ սևից սպիտակին անցնելիս հիշեն, որ
Սևը աչքերիս գույնն է ու սպիտակը՝ ժպիտիս,
ՈՒ մատներդ զգան, ինչպես ամեն անգամ դաշնամուր նվագելիս
Սևից սպիտակ սեղնին սահելով,
Մատներդ աչքերիս համբույրից ժպիտիս համբույրին են սահում:

Meme
26.10.2010, 20:42

Ապրես Օհանյան ջան,չգիտեմ կնեղանաս թե չէ,բայց միտքը պարզ էր, տեղեր էլ կաին, որ կարելի էր մի քիչ երկար մտաել,ու փոխելու ու շտկման կարիք ունեին,բայց ինձ թվումա իմ նման,դու էլ էլ չես կարողանում փոխել այն ինչ գրել ես,ու գրել ես այն ինչը այդ պահին թելադրել է սիրտդ,ապրես շաաատ էլ լավն էր;)..............

Ohanyan
30.10.2010, 13:35

Մեյմ ջա՛ն, նախ ասեմ, որ ուրախ եմ, որ հետևում ես ու կարծիք հայտնում, ինձ համար բոլորի կարծիքներն էլ շատ կարևոր են… ես էությամբ նեղացկոտ չեմ, հակառակը շներհակալ եմ, որ անկեղծ գրել ես մտածածդ… Դու ճիշտ ես՝ ես ընդհանրապես չեմ մշակում, անգամ մի տառ չեմ փոխում գրածներիս մեջ, որովհետև դա խաթարում է այն հոգևիճակը, որում ես գրել եմ, կորչում է սկզբնական միտքը, իսկ արհեստական վիճակ ստեղծել այնպիսի գրվածքներում ինչպիսին իմն են իմաստ չունի, քանի որ ինձ լուրջ բանաստեղծուհի չեմ համարում, գրում եմ ինձ համար, իսկ այստեղ տեղադրելը հնարավորություն է ռեալ կարծիքներ լսելու համար… :)

Ohanyan
03.11.2010, 13:49
Երբ գրկիդ բույրը հիշեցնի ինձ դրախտի բուրմունքը,
Ես կփաթաթվեմ պարանոցիդ,
Ու իրանդ կդառնա կյանքում իմ հենարանը:
Երբ շուրթերիդ համը համբուրի
Բիբերիս մեջ ապրող դրախտի զույգ խնձորները,
Ես բույնս կկառուցեմ սրտումդ՝
Թիկունքիդ ապահով ամրոցի մեջ:
Երբ հսկա ձեռքերիդ մեջ կշոյես ձեռքերիս դողէրոցքը,
Ափերս կդառնան ընկնող համբույրներդ հավաքող զամբյուղներ,
Ու իրենց խաչակապ պատերի մեջ կամրոցեն
Երանության և քնքուշ լուսինների
Հույս, Հավատ ու անհուն Սերեր:

E-la Via
03.11.2010, 19:14

Շատ հավանեցի Օհանյան ջան… Պատկերները գեղեցիկ են :
Այս երկու տողը ամենից շատ դուրս եկան… Ապրես :hands:

Երբ հսկա ձեռքերիդ մեջ կշոյես ձեռքերիս դողէրոցքը,
Ափերս կդառնան ընկնող համբույրներդ հավաքող զամբյուղներ,