PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է տխրությունը



Kristin
07.10.2006, 18:59
երբ լինում ես տխուր:( ինչ՞ ես անում
Տխրությունը մի զգացմունք է. երբ միշտ ենք հանդիպում

Arisol
07.10.2006, 19:11
Վայելում եմ այդ տխրությունը:D :

Guest
07.10.2006, 19:21
Տխրությունը ինքն իրանով շատ հիասքանչ և ամբողջական երևույթ է, բայց որ իրոք այն վայելես անհրաժեշտ է կիսվել ուրիշի հետ;)

Firegirl777
07.10.2006, 19:26
Ցրվում եմ ամեն կերպ չեմ սիրում տխուր լինել

Gohar
07.10.2006, 22:07
Եթե շատ եմ տխուր լինում լացում եմ:Դա ինձ շատ է օգնում:
Եթե ցանկություն չունեմ լացելու, գնում եմ աշխատանքիս վայր, իսկ այնտեղ հիանալի տրամադրությունը ապահովված է:

Aida
07.10.2006, 22:50
Երբ տխրում եմ կամ համապատասխան երաժշտություն եմ միացնում, հիշում կյանքիս ամենատխուր պահերը, ինւձ համարում աշխարհիամենադժբախտ անձնավորությունը, հուզվում ու մանրից գժվում եմ: կամ վերցնում եմ հեռախոսը զանգում ընկերուհուս կամ քրոջս և ջրիկանում: Իսկ հիմնականում պառկում եմ ու քնում: Դա ամենալավ միջոցն է տխրության դեմ ինձ համար:

PoeT
07.10.2006, 23:19
Օօ՜ ինչ ռոմանտիկ երևույթ է տխրությունը։ Ցավում եմ, որ քչերը կհասկանան ինձ։

Bonita
07.10.2006, 23:45
Ցանկացածիս մոտ էլ լինում է տրամադրության անկում ` վատ հիշողություններց,օրվա ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպերց :( ………….…Քանի որ բնավորությամբ շատ ակտիվ,ուրախ մարդ եմ :yahoo իմ տրամադրութան անկումը շրջապատում միանգամից նկատվում է,ու քանի որ ես տանել չեմ կարում ` “ Ան ջան ինչ ա եղել…քեզնից չի…հո բան չի եղել…? “ ու նմանատիպ մի շարք կեղծավորությունները ,հետևաբար երբեք “ցույց չեմ տալիս “իմ վատ տրամադրությունը;) …
:scen Եվ վերջապես հիշեք:scen ` թե լավ,թե վատ տրամադրութունը վարակիչ է…:)
Հաճախ ժպտացեք…:) :oy

StrangeLittleGirl
08.10.2006, 09:55
Աղոթում եմ :P

Jirayr24
08.10.2006, 10:31
Նայում եմ այս նկարը:B

և կարդում Պարույր Սևակի այս ոսկե տողերը
----------------------------------------------
ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ
Չգիտեմ ի՞նչ անեմ
Պատեպատ եմ զարկվում:
Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
Ու հասկացած նրա ինչ- ինչոցը ` կրկին
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտերմ` ի՞նչ անեմ:
Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս
Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից:
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
Ճակատս սեղմելով մտածում եմ,
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
Ճաղի արանքներից լուռ հածում է
Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,
Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատյա.
Թո՛ղ որ ապրեն ազատ,
Ո՞ւմ են վնաս տվել:
Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,
Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին
Փակցված հայտերը և ազդերը բազում
Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն
Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`
Մի թատրոնի
Կամ թե
Մի համերգի տոմսով...

“Երբ ժամանկ լինի” ասելով չէ՞ր,
Որ անցավ մեր կյանքը ,
Մինչդեռ այս վայրկյանիս`
Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ...
Եվ իմ ներսի ձայնը
Խաղաղությամբ մի բութ
Սկսում ե ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,
Որ ես քիչ է մնում “հե՜յ-հե՜յ” գոռամ`
Նախրապանի նման կամ հովվի պես.
Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,
Թե անտեր են իրենք:
“Հե՜յ-հե՜յ” կանչելն, անշո՛ւշտ,
Նո՛ւյնպես գործ է:
Բայց ես հո չեմ կարող
Անվերջ “հե՜յ-հե՜յ” կանչել:
Ուրի՛շ գործ եմ ուզում:
Իսկ ի՞նչ:
Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի...

Պատացել է մութը արդեն վաղուց:
Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`
“Լույս զվարթ” եմ երգում իմ մտքի մեջ
Եվ “Առավոտ լուսո”:
Սա էլ գործ է, հարկա՛վ,
Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,
Իմ ուժից վե՜ր մի գործ:
Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,
Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,
Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից
Ձեռքերս սկսում են լուռ մտածել...

Ձեռքերս սկսում են լուռ մտածել,
Որ ձեռքերը ( իրե՜նք ) ունեն կյանքում
Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `
Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը ...
Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ
Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:

Ես իրար եմ զարկում նրանց ամուր
Ու թողնում եմ այդպես.
Թող կո՛խ բռնեն
Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:
Իսկ ոտներըս,
Խանդո՜տ այս ոտներըս,
Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`
Հավանաբար, թաքուն մտածելով,
Թե դրանից աչքիս կբարձրանա
Նաև իրե՛նց հարգը ...

Նո՛ւյն վայրկյանին


Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ
Բեռնամեքենայով ձիեր էին տանում,
Հասկանո՞ւմ եք, այո՛,
Չե՞ք հասկանում:
Այո՛, ձիե՜ր`
Նրա՛նց
Որ բյուրավոր դարեր
Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,
Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,
Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,
Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:
Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա
Այս քո փռշտացող մեքենայի համար,
Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր
Փոխադրականդ է փոխադըրում...

Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,
Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,
Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա
Մե՛զ պես ( մարդո՜ւ նման ) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,
Մե՛զ պես ( և ավելի՜ ) զգուշացո՜ղ ձիեր...
Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:
Լացս զսպեմ ու ձեր... ցա՜վը տանեմ, ձիե՜ր...

Եվ իմ ներսում ,
Որտեղ պարապությունն արդեն
Իր պյուռռոսյան տխուր հաղթանակն ե տոնում`
Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,
Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-
Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,
Վրնջում են ձիե՜ր,
Խրխնջում են ձիե՜ր,
Դոփո՛ւմ,
Բերաններից կրա՜կ թափում
Ձիե՜ր...
Ձիե՜ր,
Այսքան ձիե՞ր...

Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ “մեղա”,
Ինձ կտրում են փափուկ մահճակալից,
Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,
Որի առաջ կա մի... տանջված գրասեղան:
Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,
Որպեսզի... ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ,
Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,
Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Դոփո՜ղ,
Բերաններից կրա՜կ թապող
Ձիե՛ր...
----------------------------------------------------------

Բարեկամ
08.10.2006, 11:55
Տխրությունը պրոցես ա որն ազնվացնում ա մարդուն, ավելի մոտեցնում ինքն իրան:

John
08.10.2006, 14:20
Իմ մոտ տխրությունը հիմնականում երեկոյան է լինում՝ փորձում եմ քնել…

Esmeralda
08.10.2006, 21:07
Հաճախ է ուղեկցում ինձ... շատ հեշտ է ծնվում... բացական է մի տխուր երաժշտություն լսեմ... դե պատկերացրեք լուրջ պատճառներից ինչ եմ լինում....
Բայց որ լացում եմ, թեթևանում եմ.. օգնում է...

Juventus
09.10.2006, 07:29
Մտածում եմ…:8

Kristin
09.10.2006, 09:56
;) Հույսով եմ մենք բոլորս կհաղթենք մեր բացասական զգացմունքներին :)
եթե դու տխուր ես առանց պատճառի. ուրեմն դու սխալ ես :ok

Anul
09.10.2006, 10:07
երբ ես տխուր եմ լինում, ուզում և փորձում եմ լացել, բայց հաճախ չի ստացվում, ինչը տխրությունս վերածում է նյարդայնածության:oy

Ուլուանա
09.10.2006, 11:47
;) Հույսով եմ մենք բոլորս կհաղթենք մեր բացասական զգացմունքներին :)
եթե դու տխուր ես առանց պատճառի. ուրեմն դու սխալ ես :ok
Իսկ իմ կարծիքով, տխրությունը երբեք առանց պատճառի չի լինում։ ;) Այդպես երբեմն թվում է, երբ մենք ներքուստ չենք ուզում իմանալ պատճառը, այդ պահին մեզ, այսպես ասած, ձեռ չի տալիս պատճառն իմանալ, և չենք էլ խորանում, կամ էլ ուղղակի դրա պատճառն արդեն այնքան սովորական ու «մշտաբնակ» է դարձած լինում հոգումդ, որ դու արդեն չես զգում դրա գոյությունը... Բայց դրանից այն չի կորչում, պատճառը, միևնույն է, կա։

Արշակ
09.10.2006, 11:51
Երբ տխուր եմ լինում, աշխատում եմ քիչ խոսել, որովհետև շատերի նման տխուր ժամանակ հակված եմ շատ խոսելու։ Մի ժամանակ տխուր ժամանակ ահավոր ջրիկանում էի։ Երևի ինքնապաշտպանական ռեակցիա էր, որով փորձում էի ուրախ լինել կամ տխրությունս թաքցնել շրջապատող մարդկանցից։ Բայց երբ նկատեցի այդ երևույթը, դրանից հետո էլ չեմ ջրիկանում։
Հիմա տրամադրությունս ինչ-որ առումով ղեկավարում եմ համապատասխան երաժշտության միջոցով։

Ուլուանա
09.10.2006, 11:54
Հաճախ է ուղեկցում ինձ... շատ հեշտ է ծնվում... բացական է մի տխուր երաժշտություն լսեմ... դե պատկերացրեք լուրջ պատճառներից ինչ եմ լինում....
Բայց որ լացում եմ, թեթևանում եմ.. օգնում է...
Ինձ մոտ էլ է այդպես... :(


երբ ես տխուր եմ լինում, ուզում և փորձում եմ լացել, բայց հաճախ չի ստացվում, ինչը տխրությունս վերածում է նյարդայնածության:oy
Ես էլ եմ փորձում և, որպես կանոն, ստացվում է։:D Ուղղակի երբեմն պայմաններն այնպիսին են լինում, որ այդ պահին չեմ կարող ինձ թույլ տալ լացել, իսկ ընդհանրապես ինձ համար լացելուց ավելի հեշտ բան չկա։ Ցանկության դեպքում ցանկացած պահի կարող եմ լացել... :oy

Բայց դե ամեն տխրելիս չեմ լացում, նայած թե ինչից եմ տխրել, ինչ աստիճանի և ինչ որակի, եթե կարելի է այդպես ասել։ Երբեմն համապատասխան գրքեր եմ կարդում, երբեմն համապատասխան երաժշտություն են լսում կամ զրուցում համապատասխան մարդկանց հետ։ :think

Ուլուանա
09.10.2006, 11:59
Երբ տխուր եմ լինում, աշխատում եմ քիչ խոսել, որովհետև շատերի նման տխուր ժամանակ հակված եմ շատ խոսելու։ Մի ժամանակ տխուր ժամանակ ահավոր ջրիկանում էի։ Երևի ինքնապաշտպանական ռեակցիա էր, որով փորձում էի ուրախ լինել կամ տխրությունս թաքցնել շրջապատող մարդկանցից։ Բայց երբ նկատեցի այդ երևույթը, դրանից հետո էլ չեմ ջրիկանում։
Վայ, մոռացել էի, ես էլ եմ տխուր ժամանակ շատ խոսում, եթե այդ ժամանակ մարդկանց շրջապատում եմ լինում, և ցանցառանում եմ ճիշտ նույն պատճառով, ինչ որ Արշակը։ Ու շատ եմ ծիծաղում։ Այնպես որ եթե ես շատ եմ ծիծաղում, ուրեմն կամ շատ ուրախ եմ, կամ էլ շատ տխուր, բայց թե իրականում դրանցից ո՛ր մեկն է... շատ քիչ մարդիկ կարող են իմանալ։ :P

Kita
09.10.2006, 13:19
Վայելում եմ այդ տխրությունը:D :
իսկ ինձ միշտ չի հաջողվում վայելել իմ տխրությունը....ատում եմ այդ փաստը.....
երաժշտություն եմ լսում..... կամ ինչ-որ մեկի հետ խոսում, որ հավաքվեմ.....

StrangeLittleGirl
09.10.2006, 18:52
Երբ տխուր եմ լինում, աշխատում եմ քիչ խոսել, որովհետև շատերի նման տխուր ժամանակ հակված եմ շատ խոսելու։
Ուրեմն դու էդքան հաճա՞խ ես տխուր լինում :(

Բարեկամ
10.10.2006, 16:49
»»»»»»»»»»»»»»
- Նայիր կենդանուն՝ կատվին, շանը, ծտին, կամ կենդանաբանական այգու այս գեղեցիկ գազաններից որևէ մեկին, ասենք լուսանին կամ ընձուխտին : Չես կարող չնկատել, որ նրանք բոլորը ճիշտ են: Նրանք միշտ գիտեն ինչ անել և ինչպես պահել իրենց : Նրանք ոչ շողոքորթում են, ոչ զոռով կպնում: Նրանք չեն ձևացնում: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան, ինչպես քարը կամ ծաղիկը կամ աստղերը երկնքում: Համաձայն չե՞ս:
Ես համաձայնվեցի:
- Կենդանիները տխուր են, որպես կանոն, - շարունակեց նա, - և երբ մարդը տխուր է, ի նկատի չունեմ, երբ ատամն է ցավում կամ ասենք փող է կորցրել, դա չէ, այլ տխուր է, որովհետև տեսնում է, ժամանակ առ ժամանակ, ինչպիսին է կյանքն ու ամեն ինչ, և տխուր է լրջորեն, այդ ժամանակ նա մի քիչ նման է լինում կենդանուն. նա ոչ միայն տխուր տեսք ունի, այլև ավելի ճիշտ է և ավելի գեղեցիկ, քան սովորաբար :
»»»»»»»»»»»»»»
Հեսսե. Տափաստանի գայլը

Esmeralda
10.10.2006, 18:42
»»»»»»»»»»»»»»
- Նայիր կենդանուն՝ կատվին, շանը, ծտին, կամ...

Տպավորիչ էր...

Ուլուանա
10.10.2006, 19:00
Տպավորիչ էր...
Համաձայն եմ։ Իրոք, լուրջ մտածելու տեղիք է տալիս... :think

ԼԻԿ
12.10.2006, 23:29
Անկապ տխրելուց բան չկա: Անիմաստ ընկնել վնուշկեքի մեջ, չէ ատում եմ տենց բաները: Երբ իմ մոտ տենց ա լինում, ես ինձնից սկսում եմ զզվել: Որովհետև լիքը իսկականից տխուր բաներ են լինում ու շատ մարդիկ իսկականից են տառապում:

Մանե
09.03.2007, 20:06
երբ լինում ես տխուր:( ինչ՞ ես անում

:cry Կարծում եմ սմայլիկից հասկանալի ա
Ու դա կարող է տևել 2 ժամ.Հետո որպեսզի տխրությունս ավելի տպավորիչ դառնա,:Dտխուր երաժշտություն եմ միացնում,ու ավելի շատ լացում:cry

Array
09.03.2007, 22:15
Հիմնականւմ տխրում եմ առանց պատճառի;Պատհում է,որ ամենաուրախ երաժշտությունն էլ լսելիս, սկսում եմ ինձ մենակ զգալ ու տխրել;Առավել հաճախ տխրում եմ մենակության զգացումից; Մի տխրեք ժողովուրդ :lol :lol :lol

Ծով
11.03.2007, 00:48
Երբ որ մենակ եմ տխուր ժամանակ…Ձեր գործը չի:P
Իսկ ընդհանրապես մարդկանց առավել քան երբևէ տխուր ժամանակ եմ երջանիկ թվում…
Ես ատում եմ, երբ չեմ հասկանում տխրությանս պատճառը…բայց մեկ է սիրում եմ մեկ-մեկ տխրել առանց պատճառի…մարդու մոտ տխրությունն ու ուրախությունը պիտի գրեթե հավասար լինեն/ հիմարություն—գրեթե հավասարություն:D /
Օրինակ ես հիմա շատ ուրախ եմ, բայց դե հարցրու՛ ինձ…;)
Ժպտացե՛ք տխրությանը…
Հ.Գ.Ժիրա՛յր, քո գրածն ուղղակի հրաշք էր…ու շատ ծանոթ…ապրե՛ս…կներես, բայց արժեր մի քիչ տխրել դա գրելու համար…

Goga
11.03.2007, 17:01
Տխրություն, որը ժամանակ առ ժամանակ այցելում է մեզ , բայց ոչ երբեք առանց հրավերք:
Ես միշտ տխրում եմ շատ ուրախանալուց անմիջապես հետո::oy
Հիմնականում այդ ժամանակ ինձ այցելում են անցյալի բոլոր վատ հուշերը ու սկսում եմ արտասվել՝ մտածելով, որ ամեն վատ բան ինձ հետ է լինում աշխարհում:( Ավելի շատ տխրում եմ, երբ տխրությանս պատճառը չեմ ուզում հայտնել դիմացինին, որ փոքր ինչ թեթևանամ, այդիսկ պատճառով, երբ հարցնում են, ինչու եմ տխուր, ես պատասխանում եմ, որ պատճառ չկա:
Գիտեք ինչպես եմ ցրում տխրությունս, ուղղակի նստում եմ հայելու դիմաց, նայում տխուր դեմքիս ու ակամայից ծիծաղում եմ:)
Կյանքում ամեն ինչ մարդու համար է, այնպես որ մի խուսափեք տխրելուց, չէ որ դա էլ լիցքաթափման մի միջոց է:)

Firegirl777
11.03.2007, 18:10
Տխուր ժամանակ փակվում եմ իմ մեջ ու այդ րոպեներին ցանկանում եմ, որ ոչ մեկը ինձ չմոտենա, քանզի եթե այդ րոպեին հանկարծ մեկը մոտենա հաստատ կկոպտեմ......
Աշխատում եմ ընդհանրապես տխուր չլինեմ..

Selene
11.03.2007, 23:57
Վերջերս իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղվծվել, որ տխրությունն ասես «սիրահարված» լինի ինձ:(
Ես մինչ այդ շատ հազվադեպ եմ տխրել, բայց հիմա…Պարզապես տխրությունն իմ մոտ փուլային դրսևորում է ունենում, և այն ժամանակ, երբ տխրությունն իր պիկն է ապրում, ապա լացելն անխուսափելի է::cry
Ամեն գնով փորձում եմ պայքարել տխրության դեմ՝ մյուսներին ցույց չտալով, որ տխուր եմ: Բայց քանի որ տխուր ժամանակ ահավոր չխոսկան եմ դառնում, ապա թաքցնելը բարդանում է: Միակ սփոփանքս համապատասխան երաժշտությունն ու լավ հուշերն են…ավաղ, դրանցից տխրությունս ավելի է առատաձեռն դառնում:
Երևի թե պիտի այդ ժամանակ զրուցես մի ուրախ ու անհոգ մարդու հետ, որ տրամադրությունդ բարձրանա;)

Amaru
30.03.2007, 23:46
Ոնց-որ ոմանք «վայելում» էին տխրությունը, ինչքան հիշում եմ: Էտ ո՞նց... Ինձ էլ սովորացրեք:
Չի ստացվում:
Վատ եմ:
Գնացի:

Wisper
31.03.2007, 11:18
Երևի թե պիտի այդ ժամանակ զրուցես մի ուրախ ու անհոգ մարդու հետ, որ տրամադրությունդ բարձրանա;)


Գիտես ոնց անհոգ մարդ ասեմ քեզ չկա :o
Իմ մոտ օրինակի համար տխրությունը սկսվում է այն ժամանակ երբ կյանքս միապաղաղ է դառնում: Էտ ժամանակ զգում եմ որ այս աշխարհի իմաստը կորչումա
Էտ նույն բաննա որ պատկերացրեգ ասենք մի մարդ ամբողջ կյանգը զինվորա եղել ու հատուկ նշանակության միսիաներա արել ու մեկել մի պահա գալիս որ ջոկումա թե էլ միսիա չկա անելու ու ինքը բացի նրանից որ էլ ոչմեկին պետք չի նաև իրան էլ պետք չի:
Բա՞: Այ տենց բաներ: Հաջորդ գրառման մեջ կասեմ թե ոնց խուսափել այդ տխրությունից :B

Մեկը կա՞ որ իմ նմանա կարծում:

Մանոն
01.04.2007, 09:34
Երկար ժամանակ շրջանցում էի այս թեման…Որովհտև երկա՜ր եմ ուսումնասիրել տխրությունը: Այն զգացում չէ, բարեկամներս, այլ՝ հոգեվիճակ և, միանշանակ, չի առաջանում հենց այնպես...առանց պատճառի: Մարդը տխրում է իր ներքնաշխարհի ու արտաքին աշխարհի աններդաշնակությունից: Իսկ եթե ավելի ճիշտ՝ այդ աններդաշնակությունը հարթել կամ վերացնել չկարողանալու անզորությունից: Ու որքան զարգացած է մարդը, այնքան լավ է հասկանում այդ աններդաշնակությունը, հետևաբար՝ ավելի խորն է լինում նրա տխրությունը: Տխրությունն էլ ամենքի մոտ տարբեր դրսևորումներ է ունենում: Մարդ կա՝ պիտի անպայման տարածի իր տխուր տրամադրությունը շրջապատի վրա, փաթաթի այն որևէ մեկի վզին, որ քիչ թեթևանա: Մարդ կա՝ ուզում է մենակ մնալ, ինքն իր ներքնաշխարհում, գուցե երաժշտության միջոցով կամ գիրք կարդալով է փորձում հաշտեցնել ինքն իր հետ: Մարդ էլ կա՝ ստեղծագործում է այդ ժամանակ…Ես նման պահերին օրինակ նկարում եմ, չնայած իմ տխրությունը փոխանցվում է նկարին: Ամեն դեպքում ճիշտ կլինի հասկանալ տխրության պատճառն ու փորձել վերացնել այն: Որովհետև տխրությունը շատ հեշտությամբ կարող է վերածվել հիասթափության, որն էլ իր հետևից կարող է բերել սթրեսային, դեպրեսիվ իրավիճակ:

Wisper
01.04.2007, 14:37
Դաաաա :hands : Manon ջան ոնց նայում եմ զգացվումա որ բիբլիա մեկել մի հատ 5-6 հատորանոց գիրք կա էտ դրանք ես կարդացել :D Չէ իրոք լավ խորը փիլիսոփայական մտքեր ունես հա :ok

ihusik
02.04.2007, 00:05
Ինձ թվում է Wisper ջան, որ բացի քո թվարկած գրքերից էլի շատ գրքեր կարդացած կլինի Manon-ը;) բայց ամենակարևորն երևում է, որ կյանքն էլ է իմաստուն դարձրել նրան ու նա հասու է դարձել քո ասած " լավ խորը փիլիսոփայական մտքերի"-ն - այնպես որ, կյանքում ամեն բան էլ մարդ կարող է օգտագործի ի օգուտ իրեն կատարելագործելու, իմաստություն ձեռք բերելու ու այդ ամենն անելով առանց չարանալու, քանզի այդ ամենն երբեմն հնարավոր է լինում ձեռք բերել տառապանքի, մենության ու պայքարի միջոցով: Չկա չարիք՝ առանց բարիք, եթե մարդ կյանքի տված փորձը գիտակցում է:

Իսկ տխրության պատճառները բազում կարող են լինեն և բացի այդ կարող են դրանք լինել և՛ գիտակցված, և՛ չգիտակցված: Բայց կարծում եմ, որ հարկավոր է չտրվել տխրությանը և փորձել վանել այն՝ կենտրոնացնելով ուշադրությունը մի որևէ այլ գործունեության վրա: Չմոռանանք նաև որ Տիեզերքը բումերանգի պես մեզ է վերադարձնում այն զգացմունքները, որոնք մենք ունեցել ենք, նետել ենք այնտեղ - Կարկուտը ծեծած տեղն է ծեծում - Քեֆ անողի քեֆը չի պակասի:

Amaru
03.04.2007, 22:48
Իսկ ես երկրորդ անգամ եմ արդեն էս թեմայում... Ախր ի՞նչ ա եղել էէհ... Ոչ մի բան չեմ հասկանում :( Ասում եք՝ կենտրոնացնե՞լ ուշադրությունը ինչ-որ բանի վրա... Չեմ կարում: Հոգնել եմ միշտ ուրախ ու երջանիկ տեսք ունենալուց... Ես էլ եմ մարդ...

ihusik
04.04.2007, 01:11
Դուք որ չեք կարողանում ումի՞ց եք նեղանում...;) Ուրախ ու երջանիկ տեսք մի ունեցեք, այլ եղեք ուրախ ու երջանիկ համապատասխան տեսքով:) Հա, հետո չթվա թե ես չեմ տխրում:B
Թող բոլորի տխուր գիշերների երկինքը լի լինի աստղերով...

Հ. Թումանյան

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
----------------------------------------
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:

Fantazy
14.04.2007, 23:26
Երբ տխուր եմ լինում, ամբողջ աշխարհը իմ կողքին անհետանում է,
Ցանկանում եմ մենակ լինել, Եթե տանն եմ լինում՝ դուրս եմ գալիս ման գալու:
Եթե դրսում եմ լինու գնում եմ եկեղեցի:
Չարենց կամ Տերյան եմ կարդում, կամ էլ նկարում եմ:
Ոչ ոք ինձ չի խանգարում, որովհետև ես այնքան խորն եմ փակվում իմ մեջ, որ եթե ինչ որ մեկը ցանկան էլ ինձ չի կարող այնտեղից հանել: Ինչ որ ժամանակ անց հանդարտվում եմ և ինքս ինձ դուրս բերում այդ վիճակից:
Բայց տխրությունից խուսափել չեմ փորձում, որովհետև այդ վիճակից դուրս գալուց հետո ինձ ավելի թեթևացած եմ զգում:

Txurtxa
30.04.2007, 01:29
Այս աշխարհում միկ բանը, որ չեն կարող խլել ինձանից դա իմ տխրությունն է, բայց ես տխուր եմ, որ տխուր եմ

Arjuk
03.05.2007, 23:55
Փորձեմ մի քանի բան էլ ես ավելացնել,
Այո համաձայն եմ, տխրությունը մարդու ներքնաշխարհի և արտաքին աշխարհի աններդաշնակությունից է, բայց ոչ բոլոր դեպքերում, երբեմն հակառակ, ներդաշնակությունից է, այսպես ասաց մարդու հոգեկան վիճակը հոգնում է ներդաշնակությունից և ինչ-որ տեղ էլ միապաղաղությունից, մարդը ենթագիտակցորեն, և մի փոքր էլ գիտակցորեն, կամ հակառակը, փորձում է իր կյանքը ավելի զգացմունքներով լեցուն դարձնել և փորձում է գտնել մի պատճառ, որի համար կարող է տխրել,գտնելուն պես սկսում է թախծել, իսկ չգտնելուն պես սկսում է դեպրեսիվ հոգեվիճակ,քանի որ չի գտնում պատճառը, թե ինչու է տխրել:
Հաճախ վերը նշված դեպքերը անվանում են մազոխիզմի տեսակ:
Ինձ համար լավագուն թմրամիջոցը տխրելու դեմ, կամ ստեղծագործելն է, կամ տվյալ հոգեվիճակին հարազատ երաժշտություն լսելն է, կամ միայնակ զբոսնելը մարդկանցից հեռու մի վայրում, ցանկալի է շան հետ:
Չնայած երբեմն էլ հակառակ ներգործությունն է թողնում:
Հետաքրքիր երևույթ է տխրությունը, առանց դրա կյանքը տխուր կլիներ, ինչպես ասում են, եթե չլիներ չարը, բարին չէր երևա: Այստեղ էլ, թող անձրևի, որ հետո պայծառ երկինք բացվի: :) Գնահատենք մեր կյանքի երջանիկ պահերը :)

Մանոն
06.05.2007, 13:58
...երբեմն հակառակ, ներդաշնակությունից է, այսպես ասաց մարդու հոգեկան վիճակը հոգնում է ներդաշնակությունից և ինչ-որ տեղ էլ միապաղաղությունից, մարդը ենթագիտակցորեն, և մի փոքր էլ գիտակցորեն, կամ հակառակը, փորձում է իր կյանքը ավելի զգացմունքներով լեցուն դարձնել

Ձեր նշածը կարող էր իրոք հոգնեցնել մարդուն, բայց չէ՞ որ տխրելն ու հոգնելը նույն բանը չեն:


Ինձ համար լավագուն թմրամիջոցը տխրելու դեմ, կամ ստեղծագործելն է, կամ տվյալ հոգեվիճակին հարազատ երաժշտություն լսելն է, կամ միայնակ զբոսնելը մարդկանցից հեռու մի վայրում...
Հետաքրքիր երևույթ է տխրությունը, առանց դրա կյանքը տխուր կլիներ, ինչպես ասում են, եթե չլիներ չարը, բարին չէր երևա: Այստեղ էլ, թող անձրևի, որ հետո պայծառ երկինք բացվի: :) Գնահատենք մեր կյանքի երջանիկ պահերը :)

Բայց այ սրա հետ չեմ կարող չհամաձայնել, տխրությունը երբեմն կարող է շատ լավ խթանել ստեղծագործ միտքը: Ու իրոք, ուրախ լինելը ավելի է փայլում «Տխրության ֆոնի վրա»::)

Լուսաստվեր
01.08.2007, 13:30
Երբ տխուր եմ լինում աշխատում եմ լաց չլինել, որովհետև լաց լինելիս գլուխս ահավոր ցավում է, չնայած լինում են դեպքեր երբ չեմ կարողանում խուսափել ու լաց եմ լինում:
Ես շա հաճախ եմ տխուր լինում, երբ տխուր եմ կամ կարդում եմ կամ գրում, այդ պահերին ամենալավն է ստացվում:(

Sun
01.08.2007, 15:09
երբ լինում ես տխուր:( ինչ՞ ես անում
Տխրությունը մի զգացմունք է. երբ միշտ ենք հանդիպում

Համամիտ եմ քեզ հետ, որ տխրությունը մշտապես հանդիպող զգացմունք է,որը ներ է խուժում մեր մեջ առանց մեզանից հարցելու,բայց տանել չեմ կարող այդ ահավոր զգացմունքը,օֆֆ ոչինչ չեմ կարողանում ինձ հետ անել,չնայած ինչեր ասես,որ չեմ որոնում այդ զգացմունքը խեղդելու համար, միակ փրկությունս փակվել սենյակումս,որ մնացածներին էլ չվարակեմ այդ ահավոր ցավ պատճառող անհաճելի զգացմունքը: Շատերն ասում են,թե սիրում են այդ զգացմունքը,այն հասկանալ է պետք,իսկ ես կասեմ հակառակը,ոչ-ոքի համար հաճելի չէ քեզ տեսնել այդ ահավոր վիճակում,այդ տխուր զգացմունքը ճաշակելիս:
Բայց ամեն ինչի պատճառ լինում է,ուղակի հաճախ մեզ ձեռնտու չէ իմանալ պատճառը, այնպես որ ամեն զգացմունք ինչպես այցելում է այնպես էլ հեռանում է....,ուղակի չպիտի ծայրահեղությունների մեջ ընկնել:

*e}|{uka*
08.09.2007, 20:00
Տխրությունը գալիս է իմ մոտ չխախտելով հաջորդականությունը,
իսկ ես սպասում եմ իրեն զգալով իմ անճարությունը...:(

Katka
16.06.2010, 08:43
Ի՞նչ է տխրությունը: Խանգարու՞մ է այն, թե՞ օգնում: Ու՞մ եք համարում տխուր մարդ: Իսկ ի՞նչ է թախիծը:

Empty`Tears
16.06.2010, 09:16
Տխրությունը լավ բան ա, :)) հաճելի հանգստություն ա :) … մեկ-մեկ օգնում ա, որ ջրիկ շոկային պահից դուրս գաս …
տխուր մարդկանց չեմ սիրում …

Անահիտ
16.06.2010, 09:19
հոգեկան հիվանդություն է, եթե երկարատև է
թախիծի վերաբերյալ կարելի է կարդալ այստեղ http://psyberlink.flogiston.ru/internet/bits/freud1.htm

Լուսաբեր
16.06.2010, 09:27
Ի՞նչ է տխրությունը:

Տխրությունը հոգիդ քարուքանդ անող երևույթա, զզվելի, որ մեկ էլ կարողա գա կպնի քեզնից ու պոկ չգա:

Խանգարու՞մ է այն, թե՞ օգնում:
Երբեմն խանգարում է, երբեմն էլ ոչ:Խանգարում է այն դեպքերում, որ կարողա կորցնես սթափ մտածելու ունակությունդ, ինքդ քեզ սկսես մեղադրել այն բաների մեջ ինչում իրականում դու մեղավոր չես...
Իսկ օգնումա էն առումով, որ կարող ես մի լավ լացել էտ վիճակիցդ ու հանգստանալ, դրանից հետո ավելի թեթև լինել ու տրամադրությունդ փոխվի հակառակին:

Ու՞մ եք համարում տխուր մարդ:
Իմ կարծիքով լրիվ տխուր մարդիկ չեն լինում: Լինում են ուղղակի մարդիկ ում կյանքում ավելի շատ տխուր դեպքերն են գերակշռող ու տխրում են: Դա էլ կախվածա իրենց աշխարհայացքից, թե ինչի են սկսում տխրել, ասենք կարողա նենց բաներից տխրեն, որ դա մեկ ուրիշի համար սովորոկան կամ ծիծաղելի լինի. Կախվածա իրատեսության աստիճանից և այլն...

Իսկ ի՞նչ է թախիծը:
Թախիծը տխրության թեթև տարբերակնա :))

Ասածներս զուտ իմ մտածածնա էտ ամենի հետ կապված, ոչ մի գիտական բան :))

ՆանՍ
16.06.2010, 09:37
Տխրությունը` դա սթրեսի երեխանա, նայած` աղջիկա, թե տղա. եթե աղջիկ ա, ուրեմն` թախիծ ա:

Ֆոտոն
16.06.2010, 11:45
Մոդերատորական Նմանատիպ թեմաները միացվել են:

Lion
16.06.2010, 17:54
Ի՞նչ է տխրությունը...

Ֆորումում թափառելուս ընթացքում զարմանալի ձևով այս հարցին հանդիպեցին ու զգացի... տխրությունը երևի նաև այն է, երբ բախտի պատահական մի քմհաճույքով տարիների անց հանդիպում ես թվում է թե մոռացված անցյալիդ ու... անհուն մի ցավով զգում ես, որ դա այլևս երբեք չի վերադառնա...:(

einnA
24.06.2010, 11:45
Ես օրինակ տխուր եմ այսօր, դե պատճառներ կան, բայց գիտեք, ես դրանից ինչ-որ ընկճախտի մեջ չեմ: Իմ համար էտ հանգիստ ներաշխարհս փորփրելու միջոց է, վերջերս ստացվում է :
Սիրում եմ տխրությունս...

Հինատա
01.07.2010, 17:03
Նարբեկովի սիստեմն ասում է, որ պետք է ստեղծես քեզ համար քո անձնական աղբամանը և քո ամբողջ նյարդայնությունը, ջղայնությունը, տխրությունը, այդ ամբողջ բացասականն ուղղակի ճմռթես և գցես աղբամանը: Մեկ, երկու արդեն կստացվի և ձեզ չի մտահոգի այս հարցը, թե ինչ է տխրությունը:
Սա էլ իմ կողմից, եթե կարծում եք, որ անհնար է, ապա այս աշխարհում անհնարին ոչինչ չկա, որովհետև մարդը բնության ամենահզոր էակն է, իսկ ամենակարևորը՝ մեր մեջ է այն Աստվածը, որի մասին այդքան խոսում ենք:
Աշխատեք քիչ մտածել տխրության մասին, ինչքան շատ մտածեք, այնքան կմեծանա:

Hda
01.07.2010, 18:28
Տխրությունը գալիս է իմ մոտ չխախտելով հաջորդականությունը,
իսկ ես սպասում եմ իրեն զգալով իմ անճարությունը...:(

այն է, ինչ զգացի այս գրառումը կարդալով
*e}|{uka* ջան տրամադրիր քեզ ու այդ ամբողջ հաջորդականությունը հակադարձ ընթացք կստանա
ամբողջ ճարը քո մեջ է
դու ես իրավիճակի տերը
իսկ տխրությունը, դա այն է,որ պարզապես 1000-ից մեկ հնարավոր է հաջորդի ուրախությանը
այն է,որին ցանկանում եմ ոչ ոք չկարողանա պատասխանել,նրա չգոյության պատճառով

Magic-Mushroom
01.07.2010, 21:53
Տխրությունը դարձել է իմ ընկերը ու բարեկամը:oy,տխրությունը իմ համար դա ուժեղ ստիմուլ է հիշել մանկությունս,կյանքի ուրախ պահերը,իմ առաջին համբույրը,իմ առաջին տանգոն,տխրության հիմնական պատճառը սերոտոնինի մակարդակի իջեցումն է գլխուղեղում,ինձ շատ է օգնում բանանը այն բարձրացնում է սերոտոնինի մակարդակը,տխրությունը մարդուն դարձնում է շատ ռոմանտիկ,իմ մոտ ուժեղ տխրություն է սկսվում երբ կատարվում են իմ երազանքները,ես առանց տխրության չեմ կարող ապրել,դա ինձ ուժեղ ստիմուլ է տալիս ստեղծագործելու ու ինձ զգում եմ կենդանի օրգանիզմ:

*e}|{uka*
01.07.2010, 22:42
այն է, ինչ զգացի այս գրառումը կարդալով
*e}|{uka* ջան տրամադրիր քեզ ու այդ ամբողջ հաջորդականությունը հակադարձ ընթացք կստանա
ամբողջ ճարը քո մեջ է
դու ես իրավիճակի տերը
իսկ տխրությունը, դա այն է,որ պարզապես 1000-ից մեկ հնարավոր է հաջորդի ուրախությանը
այն է,որին ցանկանում եմ ոչ ոք չկարողանա պատասխանել,նրա չգոյության պատճառով

Hda ջան, հապա մի նայիր գրառումս ինչ հնություն ա: :)) Մի ախմախ տեղից երևի կարդացել էի` տպավորվել էր, գրել եմ// ժամանակները ուրիշ էին :

sharick
01.07.2010, 22:48
Երաժշտություն եմ լսում հենց որ տխուր եմ լինում , կամ ել հակառակը ... լսում եմ երաժշտություն ու տխրում ....... կամ էլ դաշնամուր եմ պարապում :)

Շինարար
01.07.2010, 23:03
Տխրությունը դարձել է իմ ընկերը ու բարեկամը:oy,տխրությունը իմ համար դա ուժեղ ստիմուլ է հիշել մանկությունս,կյանքի ուրախ պահերը,իմ առաջին համբույրը,իմ առաջին տանգոն,տխրության հիմնական պատճառը սերոտոնինի մակարդակի իջեցումն է գլխուղեղում,ինձ շատ է օգնում բանանը այն բարձրացնում է սերոտոնինի մակարդակը,տխրությունը մարդուն դարձնում է շատ ռոմանտիկ,իմ մոտ ուժեղ տխրություն է սկսվում երբ կատարվում են իմ երազանքները,ես առանց տխրության չեմ կարող ապրել,դա ինձ ուժեղ ստիմուլ է տալիս ստեղծագործելու ու ինձ զգում եմ կենդանի օրգանիզմ:

Ճիշտն ասած, քո գրառումները կարդալիս անկախ ինձնից ուզում եմ ծիծաղել, կներես՝ որ էս գրառումդ էլ չեմ կարողանում լրջորեն կարդալ, դու ես մեղավոր, էս պահին դեմքիս արտահայտությունն արտահայտող սմայլները չեմ դնում՝ ի նշան համերաշխության, բայց դու տխրել գիտե՞ս, բա ինչի՞ էիր մեզ մինչև հիմա խաբում…

Hda
02.07.2010, 08:26
Hda ջան, հապա մի նայիր գրառումս ինչ հնություն ա: :)) Մի ախմախ տեղից երևի կարդացել էի` տպավորվել էր, գրել եմ// ժամանակները ուրիշ էին :

չէի նկատել
առաջին անգամ մտա այս թեման, տվյալ էջի առաջին գրառումն էլ դա էր
ու ասեմ, մտքիցս չէր դուրս գալիս:Մինչ վերջին գրառումդ կարդալը ճնշված էի, մեկ էլ մտածում էի թեմայի հեղինակի իրավիճակից այն բացելիս:
ուրախ եմ,որ ժամանակները ուրիշ են
տխրությունը այն է,ինչ միայն անցյալ լինի
օրը լավ սկսեց :)

Անամնիսիս
03.07.2010, 01:01
Տխրությունը դա մի բան է, որը թույլ է տալիս մարդուն մտածել ուրախության, լավի, վատի մասին:
Առանց տխրության չի լինում նաև ուրախություն::)Դատեք ինքներտ եթե չլիներ տխրություն ապա մարդիկ կզրկվեին այնպիսի հրաշալի զգացումից ինչպիսին է ուրախությունը:Այսինքն տխրությունը այն է ինչը իմաստավորում է կյանքը:Տխրությունը մարդու վրա կարող է ունենալ ինչպես դրական այնպես էլ բացասական ազդեցություն:
Եթե նկատել եք հաճախակի տխուր են լինում այն մարդիկ որոնք ունեն քիչ կամ ընդանրապես չունեն ընկերներ, որոնք իրենց համարում են թույլ,վատ,միայնակ կամ էլ լքված::(
Մեկ մեկ Տխրել պետք է որպիսի կարողանաս գնահատես ունեցածտ, որպիսի հաղորդես կյանքիտ շարժում:
ԲԱՅՑ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏԱԼԻՍ ՏԽՈՒՐ ԼԻՆԵԼ
ԱՌԱՆՑ ԴՐԱ ԷԼ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ՏԽՈՒՐ Է«ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ԺՊՏԱԼՈւ,ՈւՐԱԽԱՆԱԼՈւ ՊԱՏՃԱՌ
համ էլ դա կարող է սովորություն դառնալ իսկ դա արդեն վտանգավոր է:(:(

Մանուլ
07.07.2010, 18:17
Ի՞նչ է տխրությունը
Նյարդային վիճակ:

Առանց տխրելու լավ էլ հնարավոր ա ուրախ լինել, ուղղակի հնարավոր չի, որ մարդ ընդհանրապես չտխրի:

Հարդ
07.07.2010, 18:18
Առանց տխրելու լավ էլ հնարավոր ա ուրախ լինել, ուղղակի հնարավոր չի, որ մարդ ընդհանրապես չտխրի:

Ես կասեի անհրաժեշտ ա:

Մանուլ
07.07.2010, 18:20
Ես կասեի անհրաժեշտ ա:
Ես չէի ասի :pardon: Ինչի՞ համար ա անհրաժեշտ տխրելը:

Հարդ
07.07.2010, 18:22
Ես չէի ասի :pardon: Ինչի՞ համար ա անհրաժեշտ տխրելը:

Տխրությունն ինձ ստիպում ա ավելի խորն ու գլոբալ մտածել ու ամեն անգամ կարծես ավելի ու ավելի շատ բան եմ հասկանում: Իմ ամենալավ ստեղծագործությունները գրել եմ տխուր ժամանակ:

ամատոնա
07.07.2010, 18:24
Տխրությունը ինչ-որ վատի վերջ է ու լավի սկիզբ....

Մանուլ
07.07.2010, 18:26
Տխրությունն ինձ ստիպում ա ավելի խորն ու գլոբալ մտածել ու ամեն անգամ կարծես ավելի ու ավելի շատ բան եմ հասկանում: Իմ ամենալավ ստեղծագործությունները գրել եմ տխուր ժամանակ:
Տարբեր մարդկանց մոտ տարբեր ազդեցություն ա ունենում ուրեմն: Դու ստեղծագործող տղա ես :)):
Ես որ տխուր ժամանակ ինչ-որ բաներ եմ մտածում, հետո «ուշքի եմ գալիս», հասկանում եմ, որ էդ մտքերս լրիվ ախմախություններ էին :)):

Agni
07.07.2010, 21:09
Հիմա տխրեցնեմ ձեզ:) Տխրությունը շատ նորմալ հույզ է, որը ուրախության հակադիր դրսևորումներն ունի... պետք չի տենց շատ բացասական վերաբերվել այս հույզին, եթե ադեկվատ է ու չափի մեջ...

Skeptic
07.07.2010, 21:33
Հիմա տխրեցնեմ ձեզ:) Տխրությունը շատ նորմալ հույզ է, որը ուրախության հակադիր դրսևորումներն ունի... պետք չի տենց շատ բացասական վերաբերվել այս հույզին, եթե ադեկվատ է ու չափի մեջ...

Ինգա ջան, մի հատ հարց առաջացավ. սթրեսներն ու դեպրեսիաները հոգեբանության մեջ ներառվու՞մ են տխրություն կատեգորիայում, թե՞ դրանք առանձին են դիտարկվում:

Dayana
07.07.2010, 21:57
Հիմա տխրեցնեմ ձեզ:) Տխրությունը շատ նորմալ հույզ է, որը ուրախության հակադիր դրսևորումներն ունի... պետք չի տենց շատ բացասական վերաբերվել այս հույզին, եթե ադեկվատ է ու չափի մեջ...

Իսկ էդ չափ ասվածը որոշակի սանդղակո՞վ է սահմանված, թե՞ «աչքաչափով», գիտական չափում կա՞:

Ուլուանա
07.07.2010, 23:38
Իսկ էդ չափ ասվածը որոշակի սանդղակո՞վ է սահմանված, թե՞ «աչքաչափով», գիտական չափում կա՞:
Դեմ երևի սենց ա որոշվում. հենց որ սկսում ա դուրդ չգալ, ուրեմն արդեն չափն անցել ա։ :))

Ֆոտոն
08.07.2010, 11:23
Այսպիսի մի դիտարկում. պատահել է, որ տխուր ժամանակ փորձել են ինձ շատ արագ այդ տրամադրությունից հանել ու ուրախացնել: Ճիշտն ասած շատ տհաճ պրոցես է: Նախընտրելի է բնական հունով այդ անցումն անել, քան թե արագացված ու ստիպողաբար:

Նման է այն բանին, որ մարդիկ վիճում են, իսկ կողքի դիտորդները գալիս ընդհատում են վեճն ու ասում.
_ Դե լավ, անցած լինի: Փաղաղվեք, իրար ներեք:
ու նման բաներ: Նամն դպքերում պետք է թողնել՝ մարդիկ ասելիքն ասեն, իրար հասկանան ու տրամաբանական ավարտին հասնեն հույզերը:

Եթե մարդն ունի ներքին խնդիր կամ մտածմունք, անհանգստություն, ինքը պետք է ինքնուրույն լուծում գտնի: Եթե կդիմի մեկին, միասին կգտնեն, իսկ տխրությունը դրանից հետո կանցնի, քանի որ ո՛չ թե տխրությունն է ծնում խնդիր, այլ խնդրի հետևանքով ենք տխրում:

Ինձ համար հաճախ հաճելի է տխուր լինելը, բայց մենակ ժամանակ: Տխուր ժամանակ ավելի հեշտ կենտրոնանալ մտքերով: Եթե մենակ չեմ, ընկճվածության է վերածվում, անօգնական վիճակի: Հենց նորից մենակ եմ մնում, իմ խնդրի լուծման համար միայն ինձ վրա հույս դնելով՝ ինձ ուժեղ եմ զգում: Այսպիսի վիճակներին սովորաբար հաջորդում է տրամադրության վերելք, ուրախություն ու ցնծություն, անկեղծ հրճվանք:

Տխրությունը, ինչպես նաև մեծ ուրախությունը ունեն շատ էներգիա ու «զրոյական» տրամադրության իջնելու համար այդ էներգիան ինչ-որ աշխատանք է կատարում: Ոմանք ստեղծագործաբար են էներգիայից ազատվում, ոմանք մարմնամարզությամբ կամ սպորտով, ոմանք բամբասանքով կամ ինքնակենսագրական պատմելով ընկերներին: Բոլոր տարբերակներն էլ նորմալ եմ համարում, այսինքն բնական (նորմալ համարելը լավ կամ վատ համարելու հետ կապ չունի):

Ariadna
08.07.2010, 12:08
Էրեխեք, ինձ թվում ա դուք տխրություն բառի իմաստը չեք հասկանում։ Ո՞նց կարող ա տխրությունը հաճելի լինի:esim Ամեն դեպքում ես դրանից երբեք հաճույք չեմ ստանում։ Ես տխուր եմ էն ժամանակ, երբ մեծ պրոբլեմ ունեմ՝ հարազատի մահ, հիվանդություն, վեճ սիրելիի հետ ու նման բաներ։ Ոնց ա հնարավոր, որ դրանց արդյունքում տխրես ու հաճույք ստանաս։ Իսկ առանց պատճառի տխրել երբեք չեմ փորձել, միգուցե կայֆը հենց դրա մեջ է :D

Katka
08.07.2010, 12:11
Իսկ առանց պատճառի տխրել երբեք չեմ փորձել, միգուցե կայֆը հենց դրա մեջ է :D

Էդ ջահելությանն ա բնորոշ: Էն, որ ռոմանտիկայի մեջ ես լինում: Պլատոնական սեր ու ասենք անփոխադքարձ սեր ու նման բաներ: :D
Բայց իրականում առանց պատճառի տխրություն գյություն չունի, բայց կան տխրության հաճելի պատճառներ::P

Ariadna
08.07.2010, 12:13
Էդ ջահելությանն ա բնորոշ: Էն, որ ռոմանտիկայի մեջ ես լինում: Պլատոնական սեր ու ասենք անփոխադքարձ սեր ու նման բաներ: :D
Բայց իրականում առանց պատճառի տխրություն գյություն չունի, բայց կան տխրության հաճելի պատճառներ::P

Դե ես դրանցից երբեք չեմ տխրել, միանգամից հաճույք եմ ստացել էդ հույզերից, դրա համար դրանք չեմ մտցնում տխրության հարուցիչների մեջ։ :)

nune'
08.07.2010, 14:30
բոլոր մարդկանց բնորոշ բանա տխրությունը, ամենատարբեր բաներից կարող ես տխրել, կարող ես տխրել, նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվում ես ամենաուրախ շրջապատում, դա շատ ինդիվիդուալ երևույթ է

Agni
08.07.2010, 14:50
Ինգա ջան, մի հատ հարց առաջացավ. սթրեսներն ու դեպրեսիաները հոգեբանության մեջ ներառվու՞մ են տխրություն կատեգորիայում, թե՞ դրանք առանձին են դիտարկվում:

Գարդմանյան ջան տխրության կատեգորիա ասվածը լավ չհասկացա…:8 Տխրությունը դասվում է հուզակամային ոլորտի մեջ ` որպես հույզ: Դեպրեսիան տրամադրության աֆեկտիվ խանգարում է, որի ընթացքում իհարկե գերակշռում է տխրությունը, տխուր ֆոնի վրա մտքերը և այլն/որպես էդպիսին դիտարկում են բացասական հույզ/:
Սթրեսը արտաքին աշխարհից եկող ազդակներն են հոգեկանի վրա և հոգեկան լարվածության վիճակն է,որն առաջանում է մարդու գործունեության ընթացքում բարդ և դժվար իրավիճակներումում: Սթրեսի ընթացքում հոգեկանի և օրգանիզմի պայքար է գնում ադապտացվելու սթրեսորներին:

---------- Ավելացվել է՝ 14:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:40 ----------


Իսկ էդ չափ ասվածը որոշակի սանդղակո՞վ է սահմանված, թե՞ «աչքաչափով», գիտական չափում կա՞:

Dayana ջան նորմայի ու չափի խնդիրը որպես փիլիսոփայական հիմնահարց չեմ կարծում, որ լուծում ունի...
Իմ ասածի պարագայում՝ նորման հոգեկանի կայուն , ոչ պաթոլոգիկ վիճականնա, որը չի ազդում մարդու կենսակերպին ու արդյունավետությանը…
Իհարկե, կան նաև վալիդ ու ստանդարտիզացված, գիտական հիմանվորում ունեցող սանդղակներ, որոնք չափում են հույզի ինտենսիվությունը:

Պոսեյդոն
10.07.2010, 18:50
Եթե ուրախ չես, նորմալ էլ չես, ուրեմն տխուր ես :D

Magic-Mushroom
06.09.2010, 12:32
Այսօր հասկացա որ տխրությունը իմ համար սիրելի մարդուն հրաժեշտ տալն է,հրաժեշտից տխուր բան չկա այս աշխարհում,այսօր սիրելիս գնաց Ամստերդամ:cry,իսկ հիմա ես չգիտեմ թե ինչ եմ անելու?Ինչ անեմ առանց նրա ջերմ համբույրի,առանց նրա գեղեցիկ ու կյանքով լի աչքերի՝որոնք իրենց խորաթափանցությամբ ջերմացնում էին իմ հոգին ու ինձ ասում կյանքը հիասքանչ է երբ դու իմ կողքին ես,ինչ եմ անելու առավոտը,երբ արթնանամ ու տեսնեմ որ նա իմ կողքին չէ ու ոչ մեկ ինձ չի ասի սիրելիս ես քեզ սիրում եմ:cryՈւմ հետ եմ երազելու ու մոմերի լույսի տակ ռոմանտիկ ընթրիկ պատրաստելու՝մեկ գավաթ դառը կարմիր գինով ու նոստալգիկ երաժշտության,ես հիմա շատ տխուր եմ,սերոտոնինը այրում է իմ հոգին ու հույզերը հասել են իրենց գագաթնակետին,նույնիսկ արտասվեցի:cry եւ կարծում եմ դա շատ գեղեցիկ է երբ տղամարդը արտասվում է,չէ որ նա էլ է մարդ,սակայն կարծում եմ որ դա ինձ ավելի ուժեղ է դարձնում,չէ որ ինչը մեզ չի սպանում ուժեղացնում է,բայց հիմա միայն այս երգն եմ լսում ու տնից չեմ պատրաստվում դուրս գալ,
սպանիր ինձ մեղմ:(

http://www.youtube.com/watch?v=hvBatzlDR5U

Անահիտ
06.09.2010, 14:27
չէ որ նա էլ է մարդ

այո իհարկե..

Գանգրահեր
06.09.2010, 17:32
Տխրելը երբեմն օգտակար է:Ուրախության պահերին շատ հարցերի մասին չես կարողանում մտածել այնպես,ինչպես կմտածես տխրության պահերին,այդ ժամանակ շատ բաներ ավելի լավ ես հասկանում և ընկալում:Սակայն խորհուրդ չեմ տա տխրությունը դարձնել բնավորություն,քանի որ դա արդեն թերություն կհամարվի:

Բարեկամ
06.09.2010, 17:41
Մի անգամ, վաղուց սենց բաներ էին մտքովս անցնում.
"Տխրության ճանապարհով քայլելիս մի սայթաքիր ինքնանվաստացման փոսերի մեջ: Գնա մինչև վերջ. տանում ա դեպի ճշմարտություն:"

Philosopher
06.09.2010, 17:41
Մեղք...

Գանգրահեր
06.09.2010, 17:45
Տխուր եմ::(

Անահիտ
07.09.2010, 09:26
Մի անգամ, վաղուց սենց բաներ էին մտքովս անցնում.
"Տխրության ճանապարհով քայլելիս մի սայթաքիր ինքնանվաստացման փոսերի մեջ: Գնա մինչև վերջ. տանում ա դեպի ճշմարտություն:"

չափից դուրս հանճարեղա ինձ համար
ոչինչ չհասկացա)

Անտիգոնե
09.09.2010, 20:58
Հաճախ եմ տխրում: Հիմաէլ տխուր եմ: Վերջերս եկա այն համոզման որ հիմնականում տխրում եմ մտածելու ժամանակ: Չգիտեմ ինչու իմ տխրության մեջ բարության ու կարոտի երանգներ եմ նկատում, ու դա ինձ դուր է գալիս: Տխուր է, որ մտածելիքներս այսքան տխուր են, բայց ես իմ տխրությունը սիրում եմ...

Lianik
09.09.2010, 21:05
Տխրում եմ հաճախ....գուցե ավելի հաճախ քան կարելի է....

Տխրությունը երևի այնէ , երբ չես հասկանում` ինչ ես ուզում, ինչու ես ուզում, .... մեկ այլ բառով` սա կարելի սահմանել որպես անորոշություն, բայց հենց այդ պահին տխուր եմ լինում,
հա-հա, երբ զգում եմ անորոշություն.... մեկ էլ երբ զգում եմ մենակ Միայնության ընկերակցությունը................

Հարդ
09.09.2010, 21:06
Հիանալի է, երբ տխրում ես առանց լուրջ պատճառ ունենալու: Օրինակ ես այդ ժամանակ զգում եմ, որ աճում եմ:

Գանգրահեր
09.09.2010, 21:23
Իհարկե,չկա մարդ,որ ուրախ ժամանակ սկսի մտածել լուրջ հարցերի մասին,տխրությունը նպաստում է,իսկ մտածելու ժամանակ ավելի է հասունանում մտքով:

Հայկօ
10.09.2010, 03:24
Ախմախ զբաղմունք ա էդ տխրությունը, ու նույնիսկ չեմ էլ ուզում կարդամ, թե էսքան՝ վեց էջ ինչ եք գրել :)): Փաթաթած ունեմ հազար հատ տխրություն :D:

Ֆոտոն
10.09.2010, 09:33
Իհարկե,չկա մարդ,որ ուրախ ժամանակ սկսի մտածել լուրջ հարցերի մասին,տխրությունը նպաստում է,իսկ մտածելու ժամանակ ավելի է հասունանում մտքով:

Համամիտ չեմ: Ինձ մոտ հաճախ է լինում ուրախ ու մտածկոտ վիճակ, շատ ինտենսիվ մտքերի տարափ: Համոզված եմ, որ իմ մենաշնորհը չի դա: Օրինակ, երբ մի լավ գաղափար է ծնվում, ու ամեն վայրկայան գլուխդ ավելի ու ավելի լավ մտքեր է ծնում, դա հաստատ տխրության տարր չունի:;)

Ariadna
10.09.2010, 11:30
Ինձ թվում ա նրանք, ովքեր սիրում են տխրությունը, պարզապես չգիտեն թե դա ինչ է, կամ բառի իմաստը չեն հասկանում, ոչ մի կերպ գլխիս մեջ չի տեղավորվում, ոնց կարելի ա ասել, որ տխրությունը լավ բան է, կամ որ տխուր ժամանակ ոմանց մոտ մտքեր են գեներացվում :D Ես հասկանում եմ, որ մեր ազգին հատուկ է մազոխիզմը, բայց ոչ էդ աստիճանի։ Միգուցե լրջությա՞ն հետ եք խառնում։ Մարդ տխուր է, երբ մի վատ բան է պատահել, մեկը հիվանդ է, կամ մեկի մահվան լուրն եք լսել, կամ ձեր մի տեղն է ցավում և այլն, ու էդ ժամանակ ասենք միտքդ միայն էդ ուղղությամբ է աշխատում, ո՞նց կարելի է հետաքրքիր բաներ մտածել, կամ էլ էդ վիճակից հաճույք ստանալ։

Ֆոտոն
10.09.2010, 12:02
Արիադնան իսկն ասաց: Մեկ էլ «տխրություն»ն այդպես ընկալողները հենց մեկին լուրջ կամ մտախոհ են տեսնում, անպայման անհանգստանում են, թե.՝ հո բան չի՞պատահել::o

Գանգրահեր
10.09.2010, 12:12
Ինձ թվում ա նրանք, ովքեր սիրում են տխրությունը, պարզապես չգիտեն թե դա ինչ է, կամ բառի իմաստը չեն հասկանում, ոչ մի կերպ գլխիս մեջ չի տեղավորվում, ոնց կարելի ա ասել, որ տխրությունը լավ բան է, կամ որ տխուր ժամանակ ոմանց մոտ մտքեր են գեներացվում :D Ես հասկանում եմ, որ մեր ազգին հատուկ է մազոխիզմը, բայց ոչ էդ աստիճանի։ Միգուցե լրջությա՞ն հետ եք խառնում։ Մարդ տխուր է, երբ մի վատ բան է պատահել, մեկը հիվանդ է, կամ մեկի մահվան լուրն եք լսել, կամ ձեր մի տեղն է ցավում և այլն, ու էդ ժամանակ ասենք միտքդ միայն էդ ուղղությամբ է աշխատում, ո՞նց կարելի է հետաքրքիր բաներ մտածել, կամ էլ էդ վիճակից հաճույք ստանալ։

Բայց ոչ միայն այդ դեպքերում է տխուր լինում մարդը,մտածելը ուրիշ տխրության հետ է կապված,դա ուղղակի պետք է զգալ:

---------- Ավելացվել է՝ 17:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:06 ----------

Իհարկե,յուրաքանչյուրը իր կարծիքն ունի,բայց հիմա ինձ հետ չեն համաձայնի նրանք,ովքեր չեն զգացել տխրության հենց այդ տեսակը:

Ariadna
10.09.2010, 12:32
Բայց ոչ միայն այդ դեպքերում է տխուր լինում մարդը,մտածելը ուրիշ տխրության հետ է կապված,դա ուղղակի պետք է զգալ:

---------- Ավելացվել է՝ 17:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:06 ----------

Իհարկե,յուրաքանչյուրը իր կարծիքն ունի,բայց հիմա ինձ հետ չեն համաձայնի նրանք,ովքեր չեն զգացել տխրության հենց այդ տեսակը:

Այսինքն, դուք եթե տխուր չեք լինում, մտածել չեք կարողանու՞մ։ Միգուցե ի նկատի ունեք էն վիճակը, երբ ուզում ես լրիվ մենակ մնա, ոչ մեկի հետ չշփվել, տնից դուրս չգալ, ինքդ քո մտքերով, նունիսկ հեռախոսդ ես անջատում, որ ինքդ քեզնով լինես։ Բայց դա էլի տխրություն չի, ըստ իս։

Գանգրահեր
10.09.2010, 12:38
Օրինակ մի՞թե մարդը չի տխրում իր սխալի պատճառով:

Ariadna
10.09.2010, 13:06
Օրինակ մի՞թե մարդը չի տխրում իր սխալի պատճառով:

Նայած ինչ սխալ, վատ գնահատականից էլ է մարդը տխրում, բայց դրանք լրիվ ուրիշ բաներ են, դա ավելի շատ տրամադրության անկում է, ոչ տխրություն։ Սխալի պատճառով ճիշտ է, կարող են մտքեր գալ հետագայի վերաբերյալ, որ մյուս անգամ այ էսպես կանեմ, բայց դա չի նշանակում, որ տխրությունը նպաստեց հաճարեղ մտքերի ծնունդին, այլ ընդամենը էստեղ գործում է սխալների վրա սովորելու բանաձևը։

Գանգրահեր
10.09.2010, 13:08
Նայած ինչ սխալ, վատ գնահատականից էլ է մարդը տխրում, բայց դրանք լրիվ ուրիշ բաներ են, դա ավելի շատ տրամադրության անկում է, ոչ տխրություն։ Սխալի պատճառով ճիշտ է, կարող են մտքեր գալ հետագայի վերաբերյալ, որ մյուս անգամ այ էսպես կանեմ, բայց դա չի նշանակում, որ տխրությունը նպաստեց հաճարեղ մտքերի ծնունդին, այլ ընդամենը էստեղ գործում է սխալների վրա սովորելու բանաձևը։
Փաստորեն ձեր կարծիքով տրամադրության անկումը տխրությու՞ն չէ:

Գանգրահեր
10.09.2010, 13:36
Իմ ասած տխրությունը չի պատկանում այն տեսակի տխրությանը,որն առաջանում է որևէ դժբախտ պատահարի,կամ նմանատիպ մի այլ պատճառով,այլ դա ավելի շատ կապված է ներաշխարհի և արտաքին աշխարհի հակասությունների հետ:

Ariadna
10.09.2010, 13:37
Փաստորեն ձեր կարծիքով տրամադրության անկումը տխրությու՞ն չէ:

Չէ, որովհետև տրամարդության անկում կարող է լինել ցանկացած բանից, նաև ասենք անձրևից, իսկ տխրությունը մի քիչ ավելի խորը արմատներ է ունենում։ Կամ կարող է մի հոդված կարդամ տրամադրությունս ընկնի, հետո էդ րոպեին մեկը զանգի, խոսենք, ծիծաղենք, անցնի, իսկ իսկական տխրությունը էդքան հեշտ չի անցնում։

SSS
10.09.2010, 14:23
Իմ ասած տխրությունը չի պատկանում այն տեսակի տխրությանը,որն առաջանում է որևէ դժբախտ պատահարի,կամ նմանատիպ մի այլ պատճառով,այլ դա ավելի շատ կապված է ներաշխարհի և արտաքին աշխարհի հակասությունների հետ:

Դու թախիծի մասին ես խոսում,մոտ են իրար ,բայց նույնւ չեն:)

Գանգրահեր
10.09.2010, 14:28
Դու թախիծի մասին ես խոսում,մոտ են իրար ,բայց նույնւ չեն:)

Համաձայն չեմ,ամեն դեպքում յուրաքանչյուրն ունի իր կարծիքը:Իմ կարծիքը այդպես էլ չի փոխվի:P

Հայկօ
10.09.2010, 14:29
ոչ մի կերպ գլխիս մեջ չի տեղավորվում, ոնց կարելի ա ասել, որ տխրությունը լավ բան է

Ariadna ջան, իմ գլխի մեջ էլ չէր տեղավորվում, թե ոնց կարող են էմոներ ու գոթեր գոյություն ունենան, բայց, փաստորեն, կան: Ու նույնիսկ Twilight-ից հետո դարձել են էմո-վամպիրներ ու գոթ-վամպիրներ: Ո՜հ, տխրությու՜ն, ո՜հ, թախի՜ծ... Թախծեմ էս թեմայի մեջ :D:D:D:

SSS
10.09.2010, 14:40
Թախծեմ էս թեմայի մեջ :D:D:D:
Հետո, կկսիսվես մոտդ առաջացած հանճարեղ մտքերով?

Գանգրահեր
10.09.2010, 14:42
Վայ ինչի եք տխրություն ասելով միանգամից էմոներ պատկերացնում,նորմալ մարդիկ էլ կարող են տխրել:Բայց դե չեմ ասում,որ ողջունելի է անընդհատ տխրելը,որովհետև նորից եմ կրկնում դա գնալով դառնում է թերություն::)

Հայկօ
10.09.2010, 15:07
Հետո կկսիսվես մոտդ առաջացած հանճարեղ մտքերով?

:pioneer Անպայման կկսիսվեմ (ինչ նշանակություն էլ որ «կկսիսվելը» ունենա. շատ կասկածելի բառ ա :think): Արդեն հասունանում են... :scare

Արամ
10.09.2010, 21:09
Տխրությունը ուրախության սկզբնական և վերջնական փուլն է:

Շինարար
10.09.2010, 21:11
Օը մթնեց:
Ժամն է արդեն իրիկնահացի:
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Համո Սահյան

Հետևություն. տխրությունն աստիճանաբար հանգեցնում է լացի: :think

Whyspher Whisper
10.09.2010, 21:47
Զսպված ներվայնություն է /երբեմն/:

Lianik
10.09.2010, 22:28
Օը մթնեց:
Ժամն է արդեն իրիկնահացի:
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Համո Սահյան

Հետևություն. տխրությունն աստիճանաբար հանգեցնում է լացի: :think

Գուցե պիտի արտասվես, որ այն չքանա............

Շինարար
10.09.2010, 22:29
Գուցե պիտի արտասվես, որ այն չքանա............

Շնորհակալ եմ, չեմ ուզում:))

Ապե Ջան
10.09.2010, 22:58
Մարդկանց հոգիները լցնող դառը զգացողություն: :)

Sonatina
10.09.2010, 23:18
Նոր եմ անդամագրվել ու շատ տխուր է,երբ բոլորը տխրության մասին են խոսում::[

Yevuk
11.09.2010, 00:02
Տենց էլ չհասկացա, թե տխրության լավը որն ա: :esim Չեմ կարծում, որ տխրություն ա համարվում, երբ տրամադրությունդ վատ ա կամ քեզ մեկը վիրավորել ա:
Կյանքումս մի անգամ եմ երևի թե իսկականից տխրել. երբ պապիկս մահացավ: Ու էդ ժամանակ ոչ թե ստացվում ա ավելի լավ մտածել, այլ ընդհանրապես չի լինում մտածել ոչինչի մասին: Մեջդ դատարկություն ա լինում ու քեզ թվում ա, որ երբեք առաջվանը չես լինի: Այ էտ ա տխրությունը:

erexa
11.09.2010, 00:12
երբ լինում ես տխուր:( ինչ՞ ես անում
Տխրությունը մի զգացմունք է. երբ միշտ ենք հանդիպում

Տխրությունը զգացմունք է և տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորում ունի: Տխրությունը կարող է լինել և ինչ որ պատճարրով և առանց պատճառի:

Հայկօ
11.09.2010, 01:10
Նոր եմ անդամագրվել ու շատ տխուր է,երբ բոլորը տխրության մասին են խոսում::[

Բա որ «Ծխախոտ» թեմա՜ն մտնես: Բոլորը ծխախոտի մասին են խոսում: Զարմանալի է, բայց՝ փաստ :8: Բարի գալուստ :):

Ինձ թվում է՝ «տխուր» բառը արտասանելիս բոլորը պատկերացնում են ինչ-որ ռոմանտիկ, քնքուՅշ ու դալկադեմ կերպարի, ով, իր սև աչերի խորը հայացքն ուղղած դեպի անհունը, մտամոլոր թախծում է (և հոգոց է հանում, ըստ ճաշակի): Հավելեմ, որ այստեղ տեղին կլինի գործածել «խոցված սիրտ», «անպատասխան», «հուզիչ», «թավշյա», «արտասվել» և «համբՅուր» բառերը՝ ցանկացած համադրություններով և ցանկացած կոնտեքստենում:

Անտիգոնե
16.09.2010, 08:57
Տենց էլ չհասկացա, թե տխրության լավը որն ա: :esim Չեմ կարծում, որ տխրություն ա համարվում, երբ տրամադրությունդ վատ ա կամ քեզ մեկը վիրավորել ա:
Կյանքումս մի անգամ եմ երևի թե իսկականից տխրել. երբ պապիկս մահացավ: Ու էդ ժամանակ ոչ թե ստացվում ա ավելի լավ մտածել, այլ ընդհանրապես չի լինում մտածել ոչինչի մասին: Մեջդ դատարկություն ա լինում ու քեզ թվում ա, որ երբեք առաջվանը չես լինի: Այ էտ ա տխրությունը:

Տխրում եմ...
Ոռնալ եմ ուզում.... ու ու ու ու ու ու ու ու ու ու ու....
Ամենասարսափելի տխրությունն այն է, երբ մարդ բոլոր բջիջներով գիտակցում է իր վիճակի անելանելիությունը

Quyr Qery
24.09.2010, 17:27
Տխրությունը այն է ինչ հիմա զգում եմ.... ու էլ չեմ դիմանում....ահավոր է.....դատարկություն է..............

Meme
24.09.2010, 17:53
Երբ ինչքան էլ փորձում ես ժպտալ,զգում ես,որ անբնական ու դատարկ ժպիտ է ստացվում,երբ զգում ես,որ մենակ ես,բոլորովին մենակ,ոչ ոքի չես հիշում,կարծես անդունդում լքված լնես,անտեված բոլորից,ու ամեն ինչից...........չգիտեմ,ինձ համար երբեմն տխրությունը երկար է ձգվում,որը հաճախ ամեն ինչ խառնում է իրար,խճճում,ինձ լրիվ փոխում է,դարձնում ինքնամփոփ ու ձանձրալի.......
Տխուր ժամանակ անգամ ցանկություն չունես տեսնել մեկին,կամ խոսել,էդ վիճակից դուրս գալու համար ընդհամենը պետք է մի որոշ ժամանակ մենակ մնալ,հավաքել մտքերը...բայց որոշ,շատ քիչ ժամանակ,եթե երկար մնաս,էդպես էլ նույն վիճակում կմնաս,մեկը պետք է,որ դուրս բերի էդ վիճակիս,ուրախացնի,ու հետ բերի անդունդից...

Հայկօ
24.09.2010, 17:56
Տխրությունն ինձ համար ժանգոտ խողովակի միջից սև հայելու վրա ծորացող մեղր ա :scen:

*e}|{uka*
24.09.2010, 17:57
Երբ ինչքան էլ փորձում ես ժպտալ,զգում ես,որ անբնական ու դատարկ ժպիտ է ստացվում,երբ զգում ես,որ մենակ ես,բոլորովին մենակ,ոչ ոքի չես հիշում,կարծես անդունդում լքված լնես,անտեված բոլորից,ու ամեն ինչից...........չգիտեմ,ինձ համար երբեմն տխրությունը երկար է ձգվում,որը հաճախ ամեն ինչ խառնում է իրար,խճճում,ինձ լրիվ փոխում է,դարձնում ինքնամփոփ ու ձանձրալի.......
Տխուր ժամանակ անգամ ցանկություն չունես տեսնել մեկին,կամ խոսել,էդ վիճակից դուրս գալու համար ընդհամենը պետք է մի որոշ ժամանակ մենակ մնալ,հավաքել մտքերը...բայց որոշ,շատ քիչ ժամանակ,եթե երկար մնաս,էդպես էլ նույն վիճակում կմնաս,մեկը պետք է,որ դուրս բերի էդ վիճակիս,ուրախացնի,ու հետ բերի անդունդից...
Քո նկարագրածը տխրություն չի Մեմե ջան, էտ էն ախմախ վիճակն ա՝ դեպրեսիա կոչված:

Arpine
25.04.2012, 15:41
Քո նկարագրածը տխրություն չի Մեմե ջան, էտ էն ախմախ վիճակն ա՝ դեպրեսիա կոչված:

Ես միանշանակ չէի ասի, դեպրեսիան ավելի բարդ երևույթ է: Տխրությունը դեպրեսիայի դրսևորման ամենապարզ ձևերից մեկը կարող է լինել, միայն:
Տխրությունը ընդամենը հուզական անկայուն վիճակ է(բայց ոչ անբնական կամ աննորմալ), ինչպես ուրախությունը:

Վայելում եմ այդ տխրությունը

Ինձ համար հաճախ հաճելի է տխուր լինելը, բայց մենակ ժամանակ:

Օօ՜ ինչ ռոմանտիկ երևույթ է տխրությունը։ Ցավում եմ, որ քչերը կհասկանան ինձ։
Ոնց գցում-բռնում եմ :Dպետքա մի եզրույթ առանձնացնել. «հաճելի տխրություն»: Որ ճիշտն ասեմ նման բաներ շատերից եմ լսել, ու ինձ թվում է, էս երևույթը կարելի է հետևյալ կերպ բացատրել: Հույզերը մարդուն հաճելի են, ինչպես գիտենք: Երբ ասում ենք հաճելի են չենք առանձնացնում դրանք դրական են թե բացասական: Մի խոսքով, ուզում եմ ասել, որ տխրությունը հաճելի է, քանի որ, վերջիվերջո, հույզեր են արտադրվում:






Հ.Գ. Հաճելի տխրությունը մի տեսակ մազոխիզմ է հիշեցնում:D

Նիկեա
25.04.2012, 17:13
Երբ տխուր ես ամեն ինչին նայում ես սև ակնոցներով:Ու սկսում ես բարկանալ որ տխուր ես, որ տրամադրությունդ գցել ես ինչ-որ հիմարի պատճառով:angry սկսում ես քայլել սենյակում տխրությունդ փոխվում է կատաղության ուզում ես ամեն ինչ չարդել-փշրել,վերցնում ես աթոռն ու դըդմփ հատակին:ՈՒ հույզերի պոռթկումից հետո անցնում են և տխրությունդ և կատաղությունդ:Իմ մոտ էդպես է,ճիշտ է ոչ միշտ բայց հաճախակի լինում է նաև ՛՛կատաղի տխրություն՛՛

Ruby Rue
25.11.2012, 21:37
Երբ տխուր եմ, ուղղակի վայելում եմ տխրությունս :) Դժվար չէ փորձել ուրախ լինել, բայց երբեմն տխրելու կարիք էլ է լինում ... Ուղղակի առանց պատճառի տխրելու:
Երբեմն սիրում եմ տխրությունը, իսկ եթե չեմ սիրում՝ հաղթում եմ իրեն :)

Jarre
25.11.2012, 22:16
Իսկ ինձ թվում ա, որ դեպքերի մեծամասնությունում երբ մենք ասում ենք, որ ինչ որ մի բանը ինչ որ մի բանն է (օրինակ տխրությունը այն է, որ.....; տխրությունը այս է), կամ հարցնում ենք ի՞նչ է X-ը, ապա մենք ինքներս մեզ դնում ենք փակուղու պես մի բանի առաջ։

Եթե չեմ սխալվում մաթեմատիկայում 1-ը հավասար է միայն 1-ի, չէ՞։ X-ը չի կարա հավասար լինի Y-ի, որովհետև դրանք տարբեր միավորներ են։
Ինձ օրինակ շատ ա օգնում, երբ ես ոչ թե հարցնում եմ, թե ինչը ինչ ա, այլ հարցնում եմ ի՞նչ հատկություններ ունի այսինչ բանը։ Կամ այսինչ բառով դու որ պրոցեսն ես բնութագրում։

Օրինակ ես տխրություն բառը կապում եմ հետևյալ երևույթների հետ՝
* երբ հիշում ես որոշակի դեպքեր ափսոսանքով, մտածում, թե ուրիշ ինչ կերպերով կարող էիր վարվել ու հետևաբար ինչ արդյունք կունենայիր

* երբ հիշում եմ մեկին ով այժմ իմ կողքին չէ ու մտքումս վերարտադրում եմ մեր իրար հետ անցկացրած ժամանակները ու հետո համեմատում ներկայիս հետ ու «տխրում», որ հիմա ես կամ, իսկ ինքը իմ կողքը չի (կամ գուցե ընդհանրապես գոյություն չունի մատերիալիստական աշխարհում)

* իմ ռեակցիան, երբ դիմացին հարցիս կամ ասածիս համար պատասխան չունենալուց դա փորձում ա կոծկել ու իրան կռուտոյ զգալ ինքնասիրությանս կպնելով

և այլն, և այլն

Բայց եթե ուշադրություն դարձնեք տարբեր մարդիկ այս երևույթները կարող են տարբեր կատեգորիաների մեջ մտցնել։ Օրինակ ոմանց մոտ վերջին նշածս կարող է ոչ թե տխրություն լինել, այլ ջղայնություն։

Վոլտերա
21.12.2012, 21:31
Ես նախընտրում եմ մռայլությունը, տխրությունը չափից դուրս ռոմանտիկ ա:B

Windows 7
30.12.2012, 16:16
Տխրություն,տագնապ,վախ,ստրես.

Օգնեք;ի՞նչպես դուրս գալ այս վիճակից,ես էմո չեմ,բայց ինքնասպանության փորձ արել եմ,ուղեղս երբեմն մթագնում է,խորհրդի կարիք եմ զգում.

Հիասթափվել եմ ամեն բանից.:(:cry2

Վահե-91
30.12.2012, 16:18
Տխրություն,տագնապ,վախ,ստրես.

Օգնեք;ի՞նչպես դուրս գալ այս վիճակից,ես էմո չեմ,բայց ինքնասպանության փորձ արել եմ,ուղեղս երբեմն մթագնում է,խորհրդի կարիք եմ զգում.

Հիասթափվել եմ ամեն բանից.:(:cry2
ի՞նչդ ա պակաս

Windows 7
30.12.2012, 16:22
ի՞նչդ ա պակաս

սերն ու հարգանքը իմ նկատմամբ,չնայած հասկանում եմ որ փոխադարձ էլ պիտի լինի.
ուղակի իմ մեջ կուտակվում ա չարություն ու գոռոզություն և մեծամտություն.ի՞նչ անեմ.
Ես մեջիս եղածը չեմ դատարկելու այստեղ,թող հոգեբաները խորհուրդ տան.
ինչս ա պակաս՞,դու կարծում ես որ միշտ հումորով եմ,դա ուղակի կյանքի դառնությունը մոռանալու համար ա.ծատ բան ա պակաս,այո ինձ պահում են թագավորի տղու պես ու չեմ աշխատում,բայց անգործությունից ա խենթ քայլերս,հետո էլ առաջ զբաղվոքւմ էի 5 անգամ մարզանքով,հոգեբանի խորհրդով և խմում հոգեմետ դեղեր,մտքերս ցրելու համար.
1,Երեվի էլի մարզանք անեմ,
2,հարգեմ մարդկանց
ԵՍ տվեցի իմ հարցի պատասխանը՞

Կարեվորը խոզի բուդ կա ,սեղանը լավ են քցելու.
հա դա չէ կյանքի իմաստը,նայած ում համար.

լավ մնացեք.

Վահե-91
30.12.2012, 16:29
սերն ու հարգանքը իմ նկատմամբ, չնայած հասկանում եմ որ փոխադարձ էլ պիտի լինի.

դե լավ ա, որ էտքանը հասկանում ես, բա էլ ու՞մ ես սպասում, փոխվի :) օրինակ, ո՞վ քեզ չի սիրում :D

Windows 7
30.12.2012, 16:36
դե լավ ա, որ էտքանը հասկանում ես, բա էլ ու՞մ ես սպասում, փոխվի :) օրինակ, ո՞վ քեզ չի սիրում :D

նոր տարուց նոր կյանք,փոխված.
իսկ ո՞վ չէ սիրում,դու նրան չես իմանում.անունը Նանար ա.իմ հետ քրոջ պես ա.երգի դասախոս ա;
Աննա Հեկեկյանի աղջիկն ա,Տիգրան Հեկեկյանը իրա քեռին ա,Ծնողներիս ընկերությունից ա.
Աննա Հեկեկյանը Կինոի ու Թատրոնի Համալսարանի դեկանն ա,չես իմանա .այսքանը,

Վահե-91
30.12.2012, 16:43
նոր տարուց նոր կյանք,փոխված.
իսկ ո՞վ չէ սիրում,դու նրան չես իմանում.անունը Նանար ա
գիտե՞ս քանի հատ Նանարներ էլ ինձ չեն սիրում, թարգի :D

Windows 7
30.12.2012, 16:45
գիտե՞ս քանի հատ Նանարներ էլ ինձ չեն սիրում, թարգի :D

:oզարմացա,քո մոտ հաստատ բան պակաս չէ,լավ թարգին;)

Վոլտերա
30.12.2012, 17:54
սերն ու հարգանքը իմ նկատմամբ,չնայած հասկանում եմ որ փոխադարձ էլ պիտի լինի.
ուղակի իմ մեջ կուտակվում ա չարություն ու գոռոզություն և մեծամտություն.ի՞նչ անեմ.
Ես մեջիս եղածը չեմ դատարկելու այստեղ,թող հոգեբաները խորհուրդ տան.
ինչս ա պակաս՞,դու կարծում ես որ միշտ հումորով եմ,դա ուղակի կյանքի դառնությունը մոռանալու համար ա.ծատ բան ա պակաս,այո ինձ պահում են թագավորի տղու պես ու չեմ աշխատում,բայց անգործությունից ա խենթ քայլերս,հետո էլ առաջ զբաղվոքւմ էի 5 անգամ մարզանքով,հոգեբանի խորհրդով և խմում հոգեմետ դեղեր,մտքերս ցրելու համար.
1,Երեվի էլի մարզանք անեմ,
2,հարգեմ մարդկանց
ԵՍ տվեցի իմ հարցի պատասխանը՞

Կարեվորը խոզի բուդ կա ,սեղանը լավ են քցելու.
հա դա չէ կյանքի իմաստը,նայած ում համար.

լավ մնացեք.

էստեղ քեզ բոլորս էլ սիրում ենք:)) Հենց տխուր ես լինում, մտի ակումբ, մենք կբարձրացնենք տրամադրությունդ:

Windows 7
30.12.2012, 22:18
էստեղ քեզ բոլորս էլ սիրում ենք:)) Հենց տխուր ես լինում, մտի ակումբ, մենք կբարձրացնենք տրամադրությունդ:

:oyՇնորհակալություն:love Ես այդպես էլ անում եմ,ես էլ եմ շատ սիրում բոլորիդ՝Չուկին,Հովոին,Լիոնին,Կուկին,Վահեին,Մանուլին,Աստղին,Եղոյանին,,Լուսա երին,Իմպրեսսիոնին և մնացած բոլոր Ակումբցիներիդ.

Շնորհավոր Ամանոր .

Sambitbaba
31.12.2012, 07:19
Տխրություն,տագնապ,վախ,ստրես.
Օգնեք;ի՞նչպես դուրս գալ այս վիճակից,ես էմո չեմ,բայց ինքնասպանության փորձ արել եմ,ուղեղս երբեմն մթագնում է,խորհրդի կարիք եմ զգում.
Հիասթափվել եմ ամեն բանից:
Իսկ ինչի՞ց ես վախենում, Վինդ ջան: Սպառնու՞մ է ինչ-որ մեկը: Առողջական լուրջ խնդիրնե՞ր ունես: Կամ մեկ այլ լուրջ պատճառ, ինչից խուսափել անհնարի՞ն է:
Բայց մինչև այս հարցերիս պատասխանն իմանակն էլ արդեն կարող եմ ասել, որ ինքնասպանությունը քեզ չի փրկի այդ ամենից: Ճիշտ հասկանալու համար ասածս, խնդրում եմ, գտիր "Ինքնասպանություն" թեման և ուշադիր կարդա գրառումս: Հետո կխոսենք:

Հիմա եկ վերադառնանք հարցին. ի՞նչպես դուրս գալ այս վիճակից:

Լսիր, Վինդ, իսկ միգուցէ փորձես հենց ի՞նքդ պատասխանել: Փորձե՞լ ես: Փորձիր: Կարծում եմ, հետաքրքիր անակնկալի կգաս:
Թույլ տուր, ես էլ փորձեմ քեզ հետ պատասխանել: Ավելի ճիշտ, եկ միասին փորձենք վերլուծել քո պատասխանը՝ Վահեի "ի՞նչդ ա պակաս" հարցին:


սերն ու հարգանքը իմ նկատմամբ, չնայած հասկանում եմ որ փոխադարձ էլ պիտի լինի.
Այս խնդրի լուծումը դու ինքդ էլ առաջարկում ես քիչ ներքևում. "հարգեմ մարդկանց": Այո, Վինդ ջան դու շատ լավ գիտես դա: Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք դա, ուղղակի անհրաժեշտ չենք համարում միշտ հիշել հին իմաստուն միտքը. այն, ինչ ցանկանում ես քեզ համար, - արա ուրիշի համար:

Եվ եթե դու իրոք, ազնվորեն և գիտակցաբար սովորում ես սիրել և հարգել մարդկանց, դա սկսում է քեզ բավարարել ու երջանկացնել անկախ այն բանից, փոխադա՞րձ է արդյոք քո զգացմունքն արդեն կոնկրետ մեկ անձի հանդեպ: Որովհետև իրականությունը հետևյալն է. մարդ սիրում է իր համար, իսկ մարդուն սիրում են ըստ նրա կատարած գործի և արժանիքների: Այսինքն, դու կարող ես սիրել որքան ցանկանաս և արդեն իսկ շնորհակալ լինես նրան, ում մեջ արժանիքներ ես գտել, իրեն սիրելու համար: Շնորհակալ լինել այն բանի համար, որ նա օգնել է քեզ արթնացնել քո մեջ այդ հիանալի զգացմունքը: Բայց դիմացինիդ սերը վաստակել է պետք, պետք է կարողանալ արժանանալ այդ սիրոն: Պետք է հասկանալ, թե ինչի՞ համար կարելի է քեզ սիրել, և աշխատել այդ ուղղությամբ:

Թե չէ նստել տխրության, տագնապի, վախի ու ստրեսի մեջ, և դրան գումարած, կուտակել "չարություն ու գոռոզություն և մեծամտություն"…

Դու նման մեկի կսիրեի՞ր…


ուղակի իմ մեջ կուտակվում ա չարություն ու գոռոզություն և մեծամտություն.ի՞նչ անեմ.
Եկ մի պահ անդրադառնանք անունիդ և փորձենք օգտագործել այն քո օգտին: Քանզի այնպիսի տպավոություն է, որ այն առայժմ քեզ միայն վնաս է բերում: Անունը շատ կարևոր բան է մարդու կյանքում, և երբեմն, երբ մարդ փոխում է իր անունը, դա փոխում է նաև մարդու կյանքը: Կարծում եմ, դու ինձ կհասկանաս այս հարցում:

Պատուհան: Այսինքն, կապ արտաքին աշխարհի հետ: Քո անձնական կապը: Ըստ իս, վերցնելուվ այդ անունը, մարդ մեկ անգամ ևս շեշտում է իր կապն արտաքին աշխարհի հետ: Եվ շեշտելով այդ, արդեն որոշակի պարտականություններ է վերցնում իր վրա կատարելու: Եվ այստեղ արդեն մեծ զգուշություն է հարկավոր, քանզի կարելի է ինչպես մեծ օգուտ ստանալ դրանից, նույնպես էլ… մեծ վնաս:

Ինձ թվում է, թե առայժմ դու վնաս ես ստանում: Որովհետև ընտրել ես թվարկածդ տխրությունը, տագնապը, վախը, ստրեսը, չարությունը, գոռոզությունը, մեծամտությունը, և այդ ամենը պատուհանիցդ ներս ես լցնում: Պատկերացնու՞մ ես, թե որքան կա այդ ամենից այնտեղ, դրսում… Եվ որքա՞ն դու դեռ կարող ես կուտակել քո մեջ…
Իսկ պատուհանը կարելի է նաև լրիվ հակառակ կերպ օգտագործել, Վինդ ջան: Այն կարող է նաև քո փրկիչը դառնալ, հասկանու՞մ ես: Դու կարող ես հեշտությամբ դուրս թափել քո պատուհանից քո մեջ կուտակված այդ ամբողջ տխրությունը, տագնապը, վախը, ստրեսը, չարությունը, գոռոզությունը, մեծամտությունը և… մաքրվել…

Ու մի կարծիր, թե դրանով դու վնաս կպատճառես արտաքին աշխարհին: Նա հաճույքով կուլ կտա այդ ամենը, որովհետև շատ լավ գիտի, թե ինչ է դրան հաջորդելու: Բացատրեմ:
Երբ ամբողջովին ազատվես այն ամենից, ինչ անզգուշորեն կուտակել էիր քո մեջ և ինչն այդքան տանջում էր քեզ, - կմնաս միայն մաքրված դու, նա, ում իսկական անունն է՝ սեր: Հետո նաև, մինչև կհասցնես արտաքին աշխարհին տալ այդ ամեն բացասականն ամբողջովին, դու կհասցնես սովորել, որ քեզ անհրաժեշտ է մի բան տալ: Եվ, քանի որ քո մեջ արդեն սիրոց բացի ուրիշ ոչինչ չի մնացել, սիրոց բացի դու ուրիշ ոչինչ տալ այլևս չես էլ կարող, ու ստիպված հենց սեր էլ կտաս աշխարհին… Ահա թե ինչ գիտեր քո մասին աշխարհը, ինչին դու տեղյակ չէիր: Ահա, թե ինչ է սպասում քեզանից աշխարհը:

Իսկ ինչերի՜ հետևից ես ընկել դու, սիրելիս…
Քեզ անհրաժեշտ է ընդամենը. վերցնել ու փոխել քո կարծիքը քո մասին:


ինձ պահում են թագավորի տղու պես ու չեմ աշխատում
Դու գիտե՞ս, թե որքան մարդ կա աշխարհում, ես էլ նրանց հետ, - ով երազում է չաշխատել, որպեսզի իր ցանկացած գործով զբաղվի: Որքա՜ն մարդիկ այդպես էլ չեն կարողացել իրագործվել հենց այն պատճառով, որ ամեն ինչ թողած, ստիպված են եղել հանապազօրյա ապրուստ հայթայել… Գեորգի Գուրջիևն ընդհանրապես ասում էր, որ իմաստ չունի զբաղվել մի որևէ լուրջ բանով, եթե դու ստիպված ես մտածել օրվա հացիդ մասին: Իսկ դու, ունենալով այդ քչերին տրվող հնարավորությունը, շնորհակալ լինելու փոխարեն, բողոքում ես խոզի բդից ու լավ գցված սեղանի՞ց… Լրջորե՞ն ես բողոքում:

Խոսիր նրանց հետ, ովքեր չունեն քո հնարավորությունը: Հարցրու, թե ինչո՞վ կզբաղվեին նրանք, եթե ունենային քո հնարավորությունը: Եվ եթե դու չգիտես, թե ինչով զբաղվես, միգուցէ նրանց պատասխանները քեզ մի բան կհուշե՞ն…


Դու ինձ լսեցի՞ր…

Զաքար
02.06.2014, 03:25
Այսօր մենք մտածողության մի այնպիսի դարում ենք ապրում,որ կարծում եմ սխալ կլինի ասելը թե տխրությունը դա զգացմունք է,եթե մի զգացողություն կամ դեպք համարես տխուր ապա վստահ եմ,որ կգտնվեն մարդիկ/մարդկանց խումբ,որոնք կապացուցեն,որ դա տխրություն չէ այլ պարգև, զարթնեցնող երևույթ և այլն,կարծում եմ տխրությունը դա լոկ կոչում է,որը մարդը յուրովի է կոչում:
Եվ ինչ վերաբերվում է ինձ ապա կասեմ ես այդ շատերի կոչած տխրության հետ եմ ապրում,նա միշտ ներկա է իմ կյանքում ու դեռ չեմ թմրել նրանով,որովհետև միշտ ձգտում եմ նրա էության միջի լավի հետ շփվել,ասեմ դա օգտակար էլ է: