Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ազգովի ընդդիմություն ենք խաղում...



My World My Space
15.05.2010, 18:26
Անհավանական դեպք տրոլեյբուսում......

կամ

Ազգովի ընդդիմություն ենք խաղում.....


-Բա, - կողքին կանգնած մորուքավորին ասաց քաչալը, - վաղը մյուս օր պեսոկն էլ կսարքեն 500 դրամ, սով ա սկսվելու:
- Կորանք,- մռայլվեց մորուքավորը,- ի՞նչ ենք անելու....
- Այ մարդ, էս մեր ղեկավարությունը կարո՞ղ ա քնած ա,- մեջ ընկավ ևս մեկը:
- Ղեկավարությունը....- հեգնեց ճաղատը,- Ղեկավարություն քնած չի է, մեռած ա....
- Դուք այստեղ իջնո՞ւմ եք, - կողքից կամացուկ հարցրեց միջին տարիքի մի փողկապավոր տղամարդ:
- Քեզ ի՞նչ,- մռայլ նայեց նրան քաչալը,- որտեղ ուզեմ, ընդեղ էլ կիջնեմ, կարո՞ղ ա քեզ պիտի զեկուցեմ:
- Ոնց որ սա էլ ա ղեկավար,- ակնոցն ուղղելով` փողկապավորին նայեց մի ծերուկ, - չգիտե՞ս, դրանց պիտի ամեն ինչի մասին զեկուցես, հաշվետվություն տաս....
- Զահրումար ա, ղեկավար ա,- մեջ ընկավ մի պայուսակով տիկին, - դրա գալստուկը, ճմռթված կաստյումը, տեսքից էլ ա երևում, որ դրան սկի տանը շան տեղ դնող չկա.... դե, դե...,- պայուսակը սպառնալից բարձրացրեց նա, - վրես տենց չնայես հա.....
- Այ սրանց ա պետք միտինգ տանել, - ասաց ակնոցավոր ծերուկը,- տանել ու թքել էրեսներին.....սրանց տեսեք միլիոնները պահել, էկել մեր տրոլեբուսն են նստում: Ո՞ւր ա էն մերսեդեսդ, էն սև շուշեքովը, բալիկիդ ջութակի՞ ես ուղարկել, թե՞ կնոջդ վարսավիրանոց, ավազակ, կաշառակերի մեկը....
- Հլա տես ոնց ա նայում,- տեղից ելավ մի պառավ,- բռնեք դրա ձեռները, բը...բը...ես դրա աչքերը կհանեմ.....
-Հա գլուխն էլ ջարդենք,- ձեռքի պայուսակը կրկին սպառնալից բարձրացրեց գիրուկ կինը,- մեջը գիտե՜ս քանի շիշ կա....
- Հը ինչի գլուխդ կախեցիր, դե խոսա էէէէէ՜, կերաք էս խեղճ ժողովրդին, հմի ամաչկո՞տ ես խաղում....
- Սա՞ ամաչի, - զզվանքով փողկապավորին նայեց քաչալը,- սրա նմաններն առանց ամաչելու թալանել են երկիրն ու տարել.....
- Ո՞ւր ես տարել, այ կեղտոտ,- գոռաց ակնոցավոր ծերուկը,- հենց հիմա տեղն ասա թե չէ վատ կլինի:
- բերեք սրան կալանավորենք, հազիվ ձեռներս ա ընգել,մերոնց հետ կփոխենք,- կարծիք հայտնեց մորուքավորը:
- Ճիշտ ա,- համաձայնվեց քաչալը,- հլը սրա դեմքին նայեք, կերած խմած, սա հաստատ իշխանությունից ա: Տեսաք ի՞նչ հարցեր էր տալիս, որտե՞ղ ես իջնում, ե՞րբ.... կարո՞ղ ա միտինգի մասին տվյալնե՞ր ես հավաքում այ կեղտոտ:
- Սրա մոտ կարող ա գռանատ, բան էլ լինի, սրանք ամեն ինչի ընունակ են, հլը ստուգեք, տեսեք մոտն ա՞, թե՞ արդեն նստարանի տակն ա դրել, որ գլուխներս ուտի:
- Հաստատ դրած կլինի, ես էլ ասեմ ինչի՞ էր ուզում շուտ իջներ,- ասաց գիրուկ տիկինը:
- Պառկե՜ք, ժողովուրդ,- սփրթնած գոռաց ակնոցավոր ծերուկը,- հիմա կպաթի....
- Վարորդին ասեք լուսերն անջատի,- զգուշացրեց մորուքավորը,- կարող ա հոսանքով աշխատող ռումբ ա....պառկեք իրար վրա, գոնե զոհեր քիչ կլինեն, կանայք ու երեխաները տակը....
- Խեղդվեցի,- մթության միջից լսվեց մի աղջկա ձայն, ապուշի մեկը հել վրայիցս...
- Այ քուր ջան,- հևաց վրայինը,- խի՞ ես ավելորդ շարժումներ անում, բա որ պայթե՞նք...,- վա, լսվում ա, հենց իմ տակն ա, շորի մեջ փաթաթած, մամա ջա՜ն, ի՞նչ էլ չխկչխկում ա.....
- ո՞ւր ա,- դեպի նրա կողմը սողած մորուքավորը, արա էս հո էն իքը.... կրծկալ ա, էս էլ իրա, վայ, կներես քուր ջան:
- էս ի՞նչ ա կատարվում, - զայրացած ներս ընկավ տրոլեբուսի վարորդը,- ի՞նչ եք լուսերս անջատել տալիս, մեքենաս կանգնացնում:
- Իշխանական թևից դիվերսանտ ենք բռնել,- հպարտ պատասխանեց ակնոցավոր ծերուկը,- ուզում էր տրոլեբուսը պայթացներ:
-Չէ հա,- այլայլվեց վարորդը,- բա ո՞ւր ա էդ սրիկան....
-Հեսա:
-Սա՞, զարմանքից աչքերը չռեց, վարորդը, - այ ժողովուրդ սա իմ հարևանն ա, սփյուռքահայ գիտնական Ժան Բալաբեկը,- պարոն Ժան էս ի՞նչ ա եղել:
- Չեմ գիտեր, որդիս,- վերջապես լեզուն բացեց փոխկապավորն ու թուլացած ընկավ նստարանին,-կադաղած են ասոնք, մեկ գլուխս կջարդեն, մեկ քերի կըվերցուն.... թեռորիստի մը պես....
- յա՞, ավելի ապշեց վարորդը,- այ անխիղճներ ի՞նչ էր արել ձեզ էս մարդը....
- հըմ,- գլուխը քորեց քաչալը,- վայթե լավ բան չստացվեց
- վայ,- նվաղեց փողկապավորը,- սիրտս...
- Լավ, լավ, սիրտդ լեն պահի,- նրա ուսին թփթփացրեց մորուքավորը,- ներող էղի, տեսնում ես էլի՜, խառը ժամանակներ են.... Ամեն ինչ էլ պատահում ա, պինդ կաց....
- Չմոռանաք հա , ժողովուրդ, էսօր երեկոյան միտինգ կա,- իջնողներին ձայն տվեց քաչալը,- չուշանաք, կարևոր հարցեր են քննարկվելու....
- Քո անտեր տերը թաղեմ, հա՜, քո անտեր տերը,- օդի մեջ չգիտես ում վրա չանչ անելով սկսեց նաև իջնել պառավը,- գիշերվա էրա՞զ էր.... բը.... բը... բը....


Հ.Գ. թե ո՞վ էս օրը գցեց մեր էս ժողովրդին..........:(:think

Հայկօ
15.05.2010, 19:30
Շատ լավն էր, բայց թե կամ վերնագիրը ինչ կապ ուներ պատմվածքի հետ՝ չհասկացա :): Իրոք՝ ոչ մի կապ չուներ:

My World My Space
15.05.2010, 19:35
կամը վերնագիրը չէր, Հայկօ ջան, այլ վերնագրի ընտրության հնարավորությունը......:)

Kuk
15.05.2010, 19:42
Ինձ դուր չեկավ: Իմաստ չտեսա, փոխարենը չստացված հեգնանք նկատեցի:
My World My Space ջան, կներես անկեղծության համար:

My World My Space
15.05.2010, 19:46
Ինձ դուր չեկավ: Իմաստ չտեսա, փոխարենը չստացված հեգնանք նկատեցի:
My World My Space ջան, կներես անկեղծության համար:

Այ հենց էդ էլ ի նկատի ունեի, որ քանի գնում էնքան ....... ուֆ, լավ է՜

Հայկօ
15.05.2010, 20:09
կամը վերնագիրը չէր, Հայկօ ջան, այլ վերնագրի ընտրության հնարավորությունը......:)

Ընդհարուր շարադրանքն էր լավը, դիպվածը շատ լավ ներկայացված էր, կարծես թե՝ ոչ մի առանձնահատուկ բան չկա, ու մեկ էլ էդ ամեն ինչը բերվում-կապվում ա ազգի ու ընդդիմություն խաղալու հետ. ինչու՞, անհայտ է: Տրոլեյբուսն ուր, Ժան Բալաբեկը ուր, քաղաքացիական հասարակությունը ուր :)): Իշխանություններին քրֆել են, քրֆում են ու կքրֆեն, քաչալ ու մորուքավոր եղել է, կա ու կլինի, տատիները անիծել են, անիծում են ու կանիծեն. առօրյա դեպք է, որ հետաքրքիր շարադրված է, ոչ ավելին, չէ՞: Ու հանկարծ՝ ընդդիմություն, էն էլ՝ ազգովի:

Էս շատ լավ առօրյա-երգիծական պատում էր, բայց ոչ երբեք՝ վեհ-բարոյախրատական էսսե ;):

My World My Space
15.05.2010, 20:13
չէ, հաստատ քո ասծ վեհ-բարոյախոսականներից չի, ասածիս իմաստը կայանում ա նրանում, որ շատ ենք բաժանվել դիմություն-ընդդիմության, որն ինչքն ծիծաղելի ա, երկու էդքան էլ ողբալի, որ ամենքին կասկածանքով ենք նայում.....ու ամեն ինչ գնում ա ծայրահեղության: էսքանը....

Հ.Գ. վեհ-բարոյախոսականը էսօր ամեն կողմից հնչող հայտարարություններն են, թե չէ, սա ի՜նչ վեհ բարոյախոսական.....

Շինարար
15.05.2010, 20:34
Լսի` դու լրիվ ֆիլատելիստ ես....... ըըըըըըըըըըըըըըը........... ինչ եմ ասում է, լրիվ ֆելիետոնիստ ես, ապրես, փունջ մը ժպիտ ստացա:))

E-la Via
15.05.2010, 21:00
Ինձ դուր եկավ… Լավ էլ հավեսով, սիրուն, կիսահեգնա-հումորով ասվեց այն, ինչ կա ու ցույց տրվեց, թե ինչպիսին ենք…

Chuk
15.05.2010, 21:28
Վերնագիրը «սադրիչ» էր, ու թեև վերջերս ժամանակ չեմ ունենում ակումբում գրառումները կարդալու, բացի մի քանի թեմայից, որոշեցի կարդալ:
Ինչ ասեմ, հեղինակի շարադրել ու մտքերը ձևակերպել կարող է: Գրառումը լրիվ նորմալ է, որպես օրագրային գրառում: Լրիվ նորմալ է, որպես ինչ-որ մեկին սեփական հայացքներն ու անձամբ իմ կողմից ընդունելի տեսակետները ցույց տալու համար: Եթե լիներ պատմվածքի ինչ-որ փոքր կտոր, օրինակ, նորմալ կլիներ: Բայց առանձին ինքը, էս գրվածքը ոչ պատմվածք է, ոչ էլ ֆելիետոն է:

Բայց հեղինակին (եթե ինձ թույլատրվում է խորհուրդ տալ) խորհուրդ եմ տալիս շարունակել. գրելու տաղանդ ունի: Մնում է ճիշտ կիրառել:

Chuk
15.05.2010, 22:37
Գրառումը լրիվ նորմալ է, որպես օրագրային գրառում:
Մի շտկում անեմ: Ոչ թե օրագրային, այլ բլոգային: Սովորաբար նման ոճի բաները մարդիկ գրում են անձնական (որոշ դեպքերում քաղաքական կամ հասարակական) բլոգներում, առանց դա գեղարվեստական ստեղծագործություն կոչելու հավակնության:

Chilly
15.05.2010, 23:11
:hands մի բոլ ծիծաղեցի, շատ լավն էր, տոպ-տոչնի մեր հիմիկվա իրականությունն ա... ուղղակի մարդիկ իրականության մեջ ավելի վախկոտ են, ռիսկ չեն անում տենց բաներ անեն, բայց դե էլ ի?նչ հեքիաթ առանց մի քիչ չափազանցության...

My World My Space
15.05.2010, 23:50
Մի շտկում անեմ: Ոչ թե օրագրային, այլ բլոգային: Սովորաբար նման ոճի բաները մարդիկ գրում են անձնական (որոշ դեպքերում քաղաքական կամ հասարակական) բլոգներում, առանց դա գեղարվեստական ստեղծագործություն կոչելու հավակնության:

Շնորհակալ եմ, արձագանքի համար, միայն ավելացնեմ, որ իրոք չեմ հավակնել գեղարվեստական ստեղծագործության, առավել ևս Հայկօ-ի ասած վեհ-բարոյախոսական էսսեի "տեղ անցկացնել" գրածս: գրել եմ գրելու, և իմ կարծիքը ազատ արտահայտելու համար, չեմ կարծում թե որևէ մեկը դեմ է դրան, այնպես չէ՞.....

Chuk
15.05.2010, 23:58
Շնորհակալ եմ, արձագանքի համար, միայն ավելացնեմ, որ իրոք չեմ հավակնել գեղարվեստական ստեղծագործության, առավել ևս Հայկօ-ի ասած վեհ-բարոյախոսական էսսեի "տեղ անցկացնել" գրածս: գրել եմ գրելու, և իմ կարծիքը ազատ արտահայտելու համար, չեմ կարծում թե որևէ մեկը դեմ է դրան, այնպես չէ՞.....

Բացարձակապես, պարզապես բաժնի ընտրությունը առաջին հայացքից թվացնում է, թե պետք է գեղարվեստական ստեղծագործություն լինի, ու ես իհարկե չեմ հավակնում բացարձակ ճշմարտությունա ասելու, բայց իմ կարծիքով սա ընդամենը կարծիքի արտահայտում, բլոգային գրառում էր, որը կարելի էր համապատասխան հարթակում իսկապես բարձր գնահատել:

dvgray
16.05.2010, 00:19
Շնորհակալ եմ, արձագանքի համար, միայն ավելացնեմ, որ իրոք չեմ հավակնել գեղարվեստական ստեղծագործության, առավել ևս Հայկօ-ի ասած վեհ-բարոյախոսական էսսեի "տեղ անցկացնել" գրածս: գրել եմ գրելու, և իմ կարծիքը ազատ արտահայտելու համար, չեմ կարծում թե որևէ մեկը դեմ է դրան, այնպես չէ՞.....
լավն էր :D…
կարդալուց հա Մոսկվայի խփնված բոլշեվիկ բիձեքին ու չեկիստ պառավներին էի հիշում :[ :D

Tig
17.05.2010, 10:27
Լավն էր:)

…Ցավալին էնա, որ էս ամեն ինչը՝ «դիմադիր - ընդիմադիր խաղալը…», մեր համար դառելա սովորական բան…