Դիտել ողջ տարբերակը : Կինո. թեմայից դուրս, բաժնից ներս
Հաա, դե լավ, էդքան էլ վատը չէր, դաժե ես եմ մի քիչ հավանել, կամ էլ ես եմ բոլոր դիստոպիական sci-fi-ների նկատմամբ շատ դրական տրամադրված :))
Այ Օբլիվիոնն եմ վախենում նայեմ, գիտեմ, որ դուրս չի գալու, մանավանդ, որ գլխավոր դերում Թոմ Կրուզն ա:
Իսկ Gravity-ն նայողներ կա՞ն, իրո՞ք էդքան լավն ա, ինչքան որ գովում են:
Անվերնագիր
20.12.2013, 00:19

Արխային նայի, Թոմը էտքան քա*մեջ չի անում, որքան թվում ա: Եթե TRON-ը դուրտ եկել ա, ուրեմն էսի հաստատ կգա։
Եթե TRON-ը դուրտ եկել ա, ուրեմն էսի հաստատ կգա։
Չեմ տեսել, էդ էլ եմ վախում նայեմ :))
Անվերնագիր
20.12.2013, 00:24
Ոնց հասկացա էս տարվա sci-fi-ից մենակ Star Trek Into Darkness- ա նորմալ բան: Էս քանի օրը կնայեմ
Ոնց հասկացա էս տարվա sci-fi-ից մենակ Star Trek Into Darkness- ա նորմալ բան: Էս քանի օրը կնայեմ
Europa Report-ն ա շատ լավը, ու Gravity-ն, որը դեռ նորմալ որակով չկա:
Անվերնագիր
20.12.2013, 00:26
Չեմ տեսել, էդ էլ եմ վախում նայեմ :))
Հանուն Duft Punk-ի նայի :))
Էլիզիումը լրիվ ժամանակի վատնում ա, նույնիսկ կինոթատրոնում չի նայվում:
Անվերնագիր
20.12.2013, 00:51
Որ բանակ գնալուց առաջ էլ հասցնեմ Ender's Game-ը նայեմ նորմալ որակով նայեմ, զարմանահրաշ բան կլնի, չնայած մի 90 տոկոսով գիտեմ, որ, մեկա, էն չի լինելու : Գիրքը էնքան կատարյալ ա, որ ես սուս, դու սուս
Sagittarius
20.12.2013, 03:13
Tron-ը սյուժեն ախմախություն ա. բայց սպեցէֆֆեկտները, ընդհանուր մթնոլորտը ու սաունդթրեկները հրաշք :love
Gravity վատ որակով նայել էմ ու կեսից քնել. բայց շատ մարդիկ, որոնց ճաշակին վստահում են, ասում են, որ էտ կինոն կինոթատրոնում 3D-ով չնայելը հանցագործություն ա:

Gravityն դժվար ա նայվում, կարողա ա 3Dով տենց ահավոր լավն ա, չգիտեմ։ Անվերջանալի էր թվում, դրա համար մենակ չեմ նայել, որ դիմանամ ու չանջատեմ։ Սանդրայի տնքոցներն ու փսլինքները ներվերիս վրա բացասական էին ազդում, իսկ ֆիլմը կարելի ա ասել դրանցից ա բաղկացաց։ իմ անհամեստ կարծիքը
Անվերնագիր
30.12.2013, 22:09
Filth (http://www.imdb.com/title/tt1450321/)-ը գրեթե հրաշալի էր։ Irvine Welsh-ի գրքերը շատ կսիրեմ։
American Hustle-ը տեսնողներ եղե՞լ են: Լա՞վն ա, էսօր գնում եմ նայեմ:
American Hustle-ը լրիվ ծիծիկ կինո էր: Ես գիտեի, որ Քրիստիան Բեյլը մեջը կա, մի 10 րոպե նայեցի, մեկ էլ ջոգեմ մազերը թափած, մեծ փորը դուրս ցցած անդուր տիպը հենց ինքն ա :)) Բեյլը փաստորեն ևս մեկ անգամ լիովին կերպարանափոխվեց: Ռոբերտ Դե Նիրոն էլ շատ փոքր բայց կարևոր դեր ուներ ֆիլմում:
Բա Ջեննիֆեր Լոուրենսն ինչ լավն էր, ես պարզապես ապշած եմ, թե էդ աղջկան որտեղից էդքան շատ տաղանդ...
Մի խոսքով, անպայման նայեք, լավ տրամադրությունը ապահովված է:
Ֆիլիպ Հոֆմանն է մահացել :(
Ճիշտն ասած վիկին բացեցի, որ ճշտեի, թե ինքն ով էր, պարզվեց նայածս ֆիլմերից շատերում է խաղացել, բայց էդքան էլ չի տպավորվել: Ամեն դեպքում ջահել էր, ափսոս :(
Sagittarius
03.02.2014, 00:01
Ճիշտն ասած վիկին բացեցի, որ ճշտեի, թե ինքն ով էր, պարզվեց նայածս ֆիլմերից շատերում է խաղացել, բայց էդքան էլ չի տպավորվել: Ամեն դեպքում ջահել էր, ափսոս :(
Ես էլ սկզբից տեղը չբերեցի: Պլուտարքի դերում լավն էր, ափսոս:
Էհ, ոնց կարող էր չտպավորվել: Մենակ "Flawless" (http://www.imdb.com/title/tt0155711/?ref_=nm_flmg_act_39)-ը հերիք է, որ մարդ իրեն չմոռանա:
Իսկ 2006-ին "Capote" (http://www.imdb.com/title/tt0379725/?ref_=nmawd_awd_4)-ի համար Օսկար ստացավ՝ որպես գլխավոր տղամարդ դերակատար:
Ափսոս էր շատ...
Ես էլ սկզբից տեղը չբերեցի: Պլուտարքի դերում լավն էր, ափսոս:
Պլյուս դրան տեսածներիցս Moneyball, Doubt, Cold Mountain, Magnolia, The Talented Mr. Ripley, The Big Lebowski մեկ էլ Mary and Max-ում ձայնն էր իրենը: Flawless-ը, The Master-ը ու Capote-ն դեռ չեմ տեսել:
Հ.Գ. պարզվեց Flawless-ը տեսել եմ, տրանսվետիտի դեր էր խաղում, լավ ֆիլմ ա, տխուր ավարտով
Հ.Գ. պարզվեց Flawless-ը տեսել եմ, տրանսվետիտի դեր էր խաղում, լավ ֆիլմ ա, տխուր ավարտով
Ոնց թե տխուր ավարտով, ավարտը շատ լավն ա էդ ֆիլմի :)
Ոնց թե տխուր ավարտով, ավարտը շատ լավն ա էդ ֆիլմի :)
Սպասի է, ուրիշ կինոյի հետ էի խառնել :)) Հա, էս մեկը հեփփի էնդ ուներ :))
Ֆիլմերից չեմ նայել, բայց որ տեսա նկարը... հեչ նման չէր 46 տարեկանի, ոնց որ մի 60 տարեկան բարի պապիկ լիներ:(
Շոն Բին՝ երևի ամենամահացող դերասանը: Դաժան ա:))
http://youtu.be/zEhtsgu6bJg
Ստալոնեն էլ երևի ամենաживучий-ն ա:))
Թարմ-թարմ նորություն:hands
Մեգ Ռայանը նկարահանում է Սարոյանի «Մարդկային կատակերգություն»ը (http://life.mediamall.am/?id=66056)
Ներսես_AM
04.02.2014, 15:25
Ֆիլիպ Հոֆմանն է մահացել :(
Թող թմրանյութերի հետ քիչ խաղ աներ։
Կինոյից մասնագիտորեն տեղյակ մարդիկ, խանդրում եմ ասեք՝ մինիմումը ի՞նչ ժամկետում ա հնարավոր նկարարահանել որակյան գեղարվեստական ֆիլմ ժամ ու կես տևողությամբ:
Այսօր ռադիոյով լսեցի, որ փետրվարի 14-ին կկայանա «Ելք չկա» հայկական կրիմինալ դրամայի պրեմիերան: Ֆիլմի պրոդյուսերի խոսքով ֆիլմի նկարահանումը տևել է երկու ամիս, ու դա արդեն խոսում է ֆիլմի որակի մասին: Ինձ համար դա մի քիչ զարմանալի թվաց: Ես մտածում էի գեղարվեստական ֆիլմ նկարելու համար կես տարուց ոչ պակաս ժամամանակ ա պետք լինում :8

Հեռախոսախցիկ (http://www.kinopoisk.ru/film/305/)՝ նկարահանումները տևել են 12 օր։
Կինոյից մասնագիտորեն տեղյակ մարդիկ, խանդրում եմ ասեք՝ մինիմումը ի՞նչ ժամկետում ա հնարավոր նկարարահանել որակյան գեղարվեստական ֆիլմ ժամ ու կես տևողությամբ:
Այսօր ռադիոյով լսեցի, որ փետրվարի 14-ին կկայանա «Ելք չկա» հայկական կրիմինալ դրամայի պրեմիերան: Ֆիլմի պրոդյուսերի խոսքով ֆիլմի նկարահանումը տևել է երկու ամիս, ու դա արդեն խոսում է ֆիլմի որակի մասին: Ինձ համար դա մի քիչ զարմանալի թվաց: Ես մտածում էի գեղարվեստական ֆիլմ նկարելու համար կես տարուց ոչ պակաս ժամամանակ ա պետք լինում :8
Մենակ բուն նկարահանումնե՞րը, թե ֆիլմի ստեղծման ամբողջ գործընթացը: Բուն նկարահանումները (երբ ընդամենը տեսախցիկներով դերասաններին են նկարահանում) կարող է մի քանի օրից մինչև մի քանի տարի տևել, բայց քանի որ սա չափից դուրս ծախսատար գործողություն է, սովորաբար տեղավորվում են 2-6 շաբաթվա ընթացքում: Բայց ամբողջ ֆիլմի արտադրությունը շատ ավելի երկար է տևում, եթե դրան ավելացնում ես նախապատրաստական աշխատանքները, նկարահանումներից հետո մոնտաժը, հատուկ էֆեկտները, ձայնային էֆեկտները, և այլն և այլն: Այսպիսով ֆիլմի արտադրությունը կարող է տատանվել 1-2 ամսից մինչև տարիներ...
Ու ընդհանրապես նկարահանման տևողությունը բնավ որակի չափանիշ չէ: Կարելի է շատ կարճ ժամանակում գլուխգործոց նկարահանել ու մի 5 տարում զիբիլ ու հակառակը:
Ինձ համար ուղղակի տարօրինակ թվաց, որ նկարահանման տևողությունը կարող է որևէ ձև բնութագրել ֆիլմը, ու որ երկու ամիսը կարող է երկար ժամկետ համարվել:
Երկու ամիսը ես նույնիսկ կասեի շատ կարճ է ֆիլմ ստեղծելու համար, միջինը 4-6 ամիս ա տևում
Տեղյա՞կ եք` Լարս ֆոն Տրիերի աղմուկ հանած «Նիմֆոմանուհին» ինտերնետում օնլայն արդեն կա:
Տեղյա՞կ եք` Լարս ֆոն Տրիերի աղմուկ հանած «Նիմֆոմանուհին» ինտերնետում օնլայն արդեն կա:
Էս հա՞րց էր, թե՞ տեղեկատվություն :)) Իմ իմանալով լավ որակով չկա, բայց camrip տարբերակներ ոնց էլ լինի կճարվի:
Էս հա՞րց էր, թե՞ տեղեկատվություն :)) Իմ իմանալով լավ որակով չկա, բայց camrip տարբերակներ ոնց էլ լինի կճարվի:
Բա էն անտեր հարցական նշանն ինչի՞ համար էր, որ մի հատ էլ տեղեկատություն լինի :)) Ուղղակի վեջին «կա»-ն պիտի հարցական կարդացվի :))
Նորմալ որակով չկարողացա գտնել, իսկ camrip-ով կինո նայելը վեցերորդ ատյանի մեղք ա համարվում :{

Ես գիտեի, մեզ էիր տեղեկացնում, որ արդեն կա :))
Դեռ շատ շուտ է նորմալ որակի համար, դեռ նոր նոր սկսել են կռիվներ անել, որ կինոթատրոններում ցուցադրեն: Երկրորդ մասն էլ ապրիլին նոր կհայտնվի կինոթատրոններում: Լավ որակով նայելու համար մի 5-6 ամիս պետք է սպասել:
Նեբրասկան էդ ինչ լավն էր :)
Օնլայն կարող եք էստեղ (http://megashare.info/watch-nebraska-online-TnpVMU5nPT0) նայել:
Նեբրասկան էդ ինչ լավն էր :)
Օնլայն կարող եք էստեղ (http://megashare.info/watch-nebraska-online-TnpVMU5nPT0) նայել:
Ամենադեմքը մոր կերպարն էր, իր դրվագները մահացու էին :))
Իսկ Ալեքսանդր փեյնի մյուս ֆիլմերից նայե՞լ ես, Sideways՛ն էլ ա շատ լավը, մեջը նույնիսկ հայկական հարսանիք կա :))
Ամենադեմքը մոր կերպարն էր, իր դրվագները մահացու էին :))
Իսկ Ալեքսանդր փեյնի մյուս ֆիլմերից նայե՞լ ես, Sideways՛ն էլ ա շատ լավը, մեջը նույնիսկ հայկական հարսանիք կա :))
Կնայեմ :)
Նեբրասկայում բոլոր կերպարներն էլ շատ լավն էին. դե մաման լրիվ վերջն էր, բայց պապան էլ հետ չէր մնում, ու ընդհանուր սցենարն էլ էր շատ լավը, տենց հաճույք մեկ էլ "Little Miss Sunshine“-ը նայելուց եմ ստացել։
The Wolf of Wall Street-ի բոլոր F-ով սկսվող բառերը :))
https://www.youtube.com/watch?v=mn49DiI9Gag
Վիզուալ էֆեկտների էվոլուցիան կինոյում :)
https://www.youtube.com/watch?v=0BYovvLhy7A
Լավն էր, բայց շատ արագ էր, վայրկյանում երկու կադր էր փոխվում։
Յոհաննես
16.05.2014, 23:06
Հիչքոքի Psycho-ն էի նայում,սիրում եմ էսպիսի ցնդած կինոներ ու Նորման Բեյթսի ցնդած կերպարներին:Էնթոնի Պերկինսի խաղը շատ հավանեցի ու հաստատ Նորմանի կերպարը կդառնար ամենասիրելի կերպարներիցս մեկը,բայց վերջաբանը հեչ չհավանեցի ու մի տեսակ Նորմանի կերպարը աչքիցս ընկավ:Շատ պրիմիծիվ էր Նորմանի նման ցնդած համար,ավելի հզոր բան կարելի էր մտածել:
Եթե էս ֆիլմը նայել ու հավանել եք խորհուրդ կտամ դիտել American Psycho-ն,Քրիստիան Բեյլը էս ֆիլմում ֆանտաստիկ է խաղում ու Պատրիկ Բաթեմենի կերպարը ոչնչով չի զիջում Նորմանին,ավելին ասեմ մի բան էլ ավելի հզոր է :))
Յոհաննես
09.06.2014, 14:10
Filth-2013 թվականաի լավագույն 5 ֆիլմերից մեկը:
էդինբուրգում մի խումբ հանձագործներ սպանում են մի խեղճ ճապոնացու,իսկ ֆիլմի գլխավոր հերոս Բրյուսը աշխատում է էդինբուրգի ոստիկանությունում և ամեն կերպ փորձում է պաշտոնի բարձրացում ստանալ ու դրա համար էլ անհրաժեշտ է էդ հանձագործության բացահայտումը:
Ֆիլմի առաջին մասը չափազանց հզոր է,գործողությունները շատ են ու անհնար է ձանձրանալ:Առաջին մասում շատ են հումորային տեսարանները,մեր գլխավոր հերոսը ահագին բաբնիկ է ու սեքսի պակաս չկա ֆիլմում:Բայց առաջին մասում ինչ որ տարօրինակ հարցեր են առաջանում ու դրանք հիմնականում կապված են Բրյուսի կնոջ հետ:Ֆիլմի ընթացքը նույնպես հաջողված է ու հումորային կրիմինալից անցում է կատարվում դեպի դրամա:Երբ արդեն մոտենում է վերջնամասը սկսում ես մտածել,որ հերթական շաբլոն ֆիլմն է The Machinist-ի նման,ուղղակի բրիթանացիների ոճով նկարած:Բայց էդ կասկածները ոչնչանում են,քանի որ վերջնամասը յուրահատուկ էր :Ֆիլմի վերջում արդեն ամբողջական է դառնում Բրյուսի կերպարը ու ասեմ որ իմ ամենասիրելի կերպարներից մեկը դարձավ:Ֆիլմում շատ են նաև հուզական պահերը,որ ամբողջ հոգով կարեկցում ես Բրյուսին,բայց անցումները շատ արագ են կատարվում ու չի թողնում հանդիսատեսին մնալ էդ հուզական երանգի տակ:Ֆիլմի դրական կողմերից են նաև այն երգերը,որոնք տեղ են գտել ֆիլմում:
James McAvoy-նոր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը,իր կատարմամբ իմ նայած 10-րդ ֆիլմ էր ու ամեն անգամ հիանում եմ իր դերասանական խաղով:Բավական է նայել Inside I'm Dancing,The Last King of Scotland-ֆիլմերը և արդեն կարելի է պատկերացում կազմել Ջեյմսի տաղանդի մասին:
Ֆիլմերի հերոսներն ու սելֆիները :))
https://www.youtube.com/watch?v=v3FqoxdBc8s
Filth-2013 թվի ֆիլմ է,գործողությունները էնքան արագ են կատարվում,որ չես ձանձրանա ու անջատի :)
Ոնց ասեցի՝ վախ, կակոյ մալադեց:
ԱՄեն անգամ,որ տեսնում եմ էս կինոյի մասին ես գրել, ուզում եմ վարկանիշ տամ))
Ի դեպ, իրա գիրքն էլ կա, կարդացել ե՞ք:
Շատ հարամ անող սպոյլեր չի, բայց ով չի դիտել, ամեն դեպքում, թող չկարդա սպոյլերը
Սկզբում գլխի ընկել էի՞ք, որ էն բիձեն, որ իրա աչքին երևում ա, հենց իր «խոզի երիզորդ» կոչվող մակաբույծ որդն ա, էդ որդը բարակ աղիներում ա ապրում, բայց իրեն թվում ա, թե խոսում ա հետը:
Ասում են գրքում էս ավելի լավ ա նկարագրված
Յոհաննես
29.06.2014, 00:42
Breaking the Waves-Լարսի հերթական հզոր գործը:Խորիմաստ,գեղեցիկ կադրերով,դերասանական ստացված խաղով ու մտածելու տեղ տվող ֆիլմ է:Երկրորդ մասի մեջ մի պահ նկատեցի,որ Յանը բլիբում է :))
Բայց եթե անկեղծ լինեմ, եթե Լարսը Անտիքրիստ ու Դոգվիլ չունենար,էս ֆիլմով չէր կարող լինել իմ ամենասիրած ռեժիսորնեից մեկը:
Հ.Գ. Ռուֆուս հիմա դու կարող ես խոսել ինձ հետ :))
Մեկ ա իր գլուխգործոցն էս ա, ինչ ուզում ես ասա։ Եթե չեմ սխալվում առաջին Դոգմե95 ֆիլմն ա։
Յոհաննես
29.06.2014, 01:26
Մեկ ա իր գլուխգործոցն էս ա, ինչ ուզում ես ասա։ Եթե չեմ սխալվում առաջին Դոգմե95 ֆիլմն ա։
Արի կլինի էս քանի օրը կինոդիտում կազմակերպենք ու նայենք Լարսի ԱՆտիքրիստը :))
Արի կլինի էս քանի օրը կինոդիտում կազմակերպենք ու նայենք Լարսի ԱՆտիքրիստը :))
Ինչի՞, նորմալ կինոները քչություն են անու՞մ :)
Արի կլինի էս քանի օրը կինոդիտում կազմակերպենք ու նայենք Լարսի ԱՆտիքրիստը :))
Ա՜, ես համաձայն եմ, կազմակերպեք էլի :D
Յոհաննես
29.06.2014, 01:31
Ինչի՞, նորմալ կինոները քչություն են անու՞մ :)
Դե հենց էդ է,որ երկրորդ անգամ նայելուց ու քննարկելուց հետո,միգուցե կարծիքդ փոխես ֆիլմի մասին:Ես էլ սկզբից չէի հավանում,բայց ախր իսկապես էս ֆիլմը կինոարվեստի գլուխգործոցներից է :)
Դե հենց էդ է,որ երկրորդ անգամ նայելուց ու քննարկելուց հետո,միգուցե կարծիքդ փոխես ֆիլմի մասին:Ես էլ սկզբից չէի հավանում,բայց ախր իսկապես էս ֆիլմը կինոարվեստի գլուխգործոցներից է :)
Եթե դա է գլուխգործոց, ուրեմն ես Անգլիայի թագուհին եմ։ Սրանից հետո ինձ առանց «Ձերդ Մեծության» չդիմես :)
Գլուխգործոց ես ուզում, Մալհոլլանդ Դրայվը տեսե՞լ ես։ Այ սա կարելի ա անընդմեջ նայել ու ամեն անգամ ուրիշ ձևի հասկանալ կամ մեջը նոր դետալներ գտնել։
Յոհաննես
29.06.2014, 01:47

Միանշանակ համաձայն եմ Ձերդ Մեծություն,Mulholland Dr.-ը գլուխգործոց է :)
Յոհաննես
06.07.2014, 01:30
La vie d'Adèle-ու էս ֆիլմին էդքան գովում էիք ու էս ֆիլմը ոսկե արմավենի է հաղթել :o խըըըռ
Three Steps Above Heaven-ից մենակ նրանով էր տարբերվում,որ լեզբուհիներ էին ֆիլմում,իսկ եթե զուտ լեզբուհիների համար եք սիրում էս ֆիլմը,ուրեմն ավելի լավ է Room in Rome-ը նայեք:Ես հիասթափված եմ,ախր ստեղ ֆիլմ չկար ու շատ ավելի հիասթափված եմ,որ էս ֆիլմը հաղթել է ոսկե արմավենին... 5/10
Հ.Գ. ողջ ֆիլմի ընթացքում ընդամենը մի նորմալ կադր տեսա :(

Լավ է, չեմ հավատում աչքերիս. Յոհա՞նն, հաստա՞տ դու ես գրողը: :think Շատ սիրուն ու խորը ֆիլմ ա է ախր: :love
Յոհաննես
06.07.2014, 01:42
Լավ է, չեմ հավատում աչքերիս. Յոհա՞նն, հաստա՞տ դու ես գրողը: :think Շատ սիրուն ու խորը ֆիլմ ա է ախր: :love
Սիրու՞ն,խո՞րը :o չէ,ես երևի ուրիշ ֆիլմ եմ նայել :)) մի 10 րոպե եմ հավեսով նայել....
Սիրու՞ն,խո՞րը :o չէ,ես երևի ուրիշ ֆիլմ եմ նայել :)) մի 10 րոպե եմ հավեսով նայել....
Հա, երևի ուրիշ ես նայել իրոք: :P
CactuSoul
06.07.2014, 02:14
Լավ է, չեմ հավատում աչքերիս. Յոհա՞նն, հաստա՞տ դու ես գրողը: :think Շատ սիրուն ու խորը ֆիլմ ա է ախր: :love
Գլխավոր դերասանուհիներն են շատ սիրուն, համ էլ Ադելի դերակատարուհին դերը լավ էր խաղում: Թե չէ մնացած առումներով ֆիլմ էր, էլի, իր համար: Լեզբուհիությունից բացի ուրիշ առանձնահատուկ գրավչություն չուներ, իսկ դա ոչ բոլորի համար ա գրավչություն: Օրինակ ինձ դա հաճախ նույնիսկ վանում ա, պիտի իսկապես գլուխգործոց լինի ֆիլմը, որ ապացուցի, որ հետերոյի փոխարեն հոմոսեքսուալ սեր ընտրելը ինչ-որ իմաստ ուներ: Հակառակ դեպքում ես դա դիտարկում եմ իբրև հասարակ ու էժանագին պրոպագանդա:
Բայց մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ ես էդ ֆիլմը նայել եմ ու ընթացքում առանձնապես չեմ ձանձրացել, ու համադրենք դա իմ ճաշակի կամակորության հետ, միգուցե ստացվի, որ ֆիլմն ինչ-որ արժեք ունի :8
CactuSoul
06.07.2014, 02:15
Արի կլինի էս քանի օրը կինոդիտում կազմակերպենք ու նայենք Լարսի ԱՆտիքրիստը :))
Ես ուզո՜ւմ եմ: Եկեք անենք, ի՞նչ կլինի:
Յոհան, կոնկրետ ե՞րբ ես բանակ չվում, չե՞նք հասցնի արդյոք մինչև էդ մի բան կազմակերպել:
Յոհաննես
06.07.2014, 10:40
Ես ուզո՜ւմ եմ: Եկեք անենք, ի՞նչ կլինի:
Յոհան, կոնկրետ ե՞րբ ես բանակ չվում, չե՞նք հասցնի արդյոք մինչև էդ մի բան կազմակերպել:
Ես վաղը էս ժամին էլ էստեղ չեմ լինի :D էնպես որ կինոդիտումը բաց կթողնեմ :cry
Are you kidding me?-ն տարբեր ֆիլմերում :))
https://www.youtube.com/watch?v=tHtDpDuaiv4
Անվերնագիր
12.04.2015, 02:02
Վերջապես նայեցի Նոլանի էս վերջին կինոն՝ Interstellar (http://www.imdb.com/title/tt0816692/)-ը: Ճիշտ ա Նոլանը մեր ախպերն ա, բայց էս ոնց որ էն չէր: Էս անգամ Նոլան ախպերները չլացացրին: Զահլա չկա խորանալու ֆիլմի գիտաֆանտաստիկ մասին․ հարցեր կային որ օդի մեջ մնացին, ու դա հեչ չի սազում Նոլանին: Նենց չի որ վատն ա է, եթե Նոլանին հանենք ու ուրիշ ռեժիսյոր դնենք, կստացվի միջինից բարձր ֆիլմ՝ Gravity, Oblivion, Elysium-ի կարգի: Բայց երբ Նոլանն ա հեղինակը ուրեմն ետ կինոն պետք ա լինի կատարյալ: Դե իսկ երաժշտությունը բարձր մակարդակի էր․ Հանս Ցիմերը չի թուլանում ոչ մի տիպի:
Մի խոսքով սպասումները եղածից շատ-շատ էին:
Դուք ի՞նչ կասեք
Gravity -ն ու Elysium-միջինից բարձր չեն,ցածր են))
The Water Diviner
(http://www.imdb.com/title/tt3007512/)
Հետաքրքիր կլինի ակումբցիների կարծիք/քննարկումները կարդալ սրա վերաբերյալ :oy
Վերջապես նայեցի Նոլանի էս վերջին կինոն՝ Interstellar (http://www.imdb.com/title/tt0816692/)-ը: Ճիշտ ա Նոլանը մեր ախպերն ա, բայց էս ոնց որ էն չէր: Էս անգամ Նոլան ախպերները չլացացրին: Զահլա չկա խորանալու ֆիլմի գիտաֆանտաստիկ մասին․ հարցեր կային որ օդի մեջ մնացին, ու դա հեչ չի սազում Նոլանին: Նենց չի որ վատն ա է, եթե Նոլանին հանենք ու ուրիշ ռեժիսյոր դնենք, կստացվի միջինից բարձր ֆիլմ՝ Gravity, Oblivion, Elysium-ի կարգի: Բայց երբ Նոլանն ա հեղինակը ուրեմն ետ կինոն պետք ա լինի կատարյալ: Դե իսկ երաժշտությունը բարձր մակարդակի էր․ Հանս Ցիմերը չի թուլանում ոչ մի տիպի:
Մի խոսքով սպասումները եղածից շատ-շատ էին:
Դուք ի՞նչ կասեք
Ես մեծ էկրանին եմ նայել ու դրա հետ ոչ մի բան չես համեմատի.: Հարցերի պահով էլ չես մտածում, որովհետև տեսողական ու լսողական դրախտում ես, բայց ինչքան գիտեմ գիտաֆանտաստիկայի մոմենտները ֆիզիկ-թեորետիկ թե ֆիզիկ-աստղագետ ա օգնել իրան, նենց որ եթե հարցեր էլ կան դա դեռ չի նշանակում, որ դրանք պատասխան չունեն կամ ճիշտ պատասխանը մեկն ա: Իմ համար իրա գլուխգործոցը եղել ու մնում ա memento-ն... դժվար ա, երբ արդեն էտալոնը տվել ես հաջորդները մինիմում պետք ա դրա նման լինեն, կամ ավելի լավը:
Չգիտեմ ճիշտ տեղում եմ գրել, թե չէ, բայց մի հատ բան եմ ուզում ասել: Ուրեմն գուդրիդսում ոնց ա, չէ՞, որ ահագին թվով հայեր կան, լավ էլ ակտիվ կարդում են, ռիվյուներ են գրում, խմբեր են բացում, քննարկում են և այլն:
Հիմա էդ նույն ֆորմատով չկա՞ մի տեղ, ուր էլի տենց հայերով հավաքվենք, բայց արդեն կինոներ քննարկենք, իրար հետ նայենք, ռիվյուներ գրենք, խմբեր բացենք:
Կամ եթե կա, ես խաբար չեմ: Կամ եթե չկա, ստեղծենք :Ճ
StrangeLittleGirl
20.06.2015, 01:34

Ոնց էլ չլնի, պիտի նման սոցիալական ցանց լինի: Պետք ա մտնել ու փորփրել: Կամ էլ կարելի ա ֆեյսբուքում խումբ բացել:
Ոնց էլ չլնի, պիտի նման սոցիալական ցանց լինի: Պետք ա մտնել ու փորփրել: Կամ էլ կարելի ա ֆեյսբուքում խումբ բացել:
Ֆեյսբուքում գրքերի խմբեր էլ կան լիքը, բայց գուդրիդսի ֆորմատն ուրիշ ա: Օրինակ կինոպոիսկը, ըտեղ մարդիկ երկար բարակ ռիվյուներ են գրում, թեմաներ են ստեղծվում, քննարկում են բան, ֆիլմերն են գնահատում: Էդ տիպի բան ա պետք ավելի շատ
StrangeLittleGirl
20.06.2015, 01:58

Կինոպոիսկում չե՞ս կարա խումբ բացես:
Ֆեյսբուքում գրքերի խմբեր էլ կան լիքը, բայց գուդրիդսի ֆորմատն ուրիշ ա: Օրինակ կինոպոիսկը, ըտեղ մարդիկ երկար բարակ ռիվյուներ են գրում, թեմաներ են ստեղծվում, քննարկում են բան, ֆիլմերն են գնահատում: Էդ տիպի բան ա պետք ավելի շատ
http://club443.ru/index.php?showforum=26
ես հլը լավ կփորփրեմ, տեսնեմ ինչ ձևեր կան:
Երեկ նորություններից իմացա, որ Վլադիվոստոկում աշակերտներին պարտադրել են նայել Միխալկովի «Утомленные солнцем-2» ֆիլմը, բոլոր դպրոցներում անխտիր՝ ներառյալ ցածր դասարանները: Կինոն «տեղապտույտ» է տալիս:D, 42 միլիոն ծախսել է, դեռ յոթ միլիոն էլ չի հավաքել: Վաղը- մյուս օրը կարող է ֆիլմի տոմսը մտցնեն կոմունալ ծառայությունների վճարի թերթիկների մեջ, :D կամ էլ թոշակառուների թոշակի մի մասը դրանով կտան: Պուտինի «մոտիկ» ընկերոջ գործերն իրավունք չունեն «թարս գնան»:D :
Միխալկովը Պուտինի մոտ ընկերնա՞
Յոհաննես
04.11.2015, 14:54
Սերբական ֆիլմ. եկած-չեկած էս կինոյին ռաստ եկա,Պազոլինիի Սալոն հիշում ե՞ք, այ էս ֆիլմն էլ նայելու ընթացքում էդպիսի զգացողություններ կունենաք:Թույլ հոգեբանություն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում նայել:
Սուպերմենը մեռավ ․․․․ :(
Չհարցնեք, ոնց, ինչի, ով գլուխը կերավ։ Չեմ կարա պատասխանեմ, հուզված եմ։ Եթե ուզում եք իմանաք, պիտի նայեք ․․․
Batman v Superman: Dawn of Justice (2016) (http://www.imdb.com/title/tt2975590/?ref_=nv_sr_1)
Յոհաննես
16.08.2016, 02:05
Ես ուզո՜ւմ եմ: Եկեք անենք, ի՞նչ կլինի:
Յոհան, կոնկրետ ե՞րբ ես բանակ չվում, չե՞նք հասցնի արդյոք մինչև էդ մի բան կազմակերպել:
Բանակից եկել եմ,կարանք կազմակերպենք :))
Սերբական ֆիլմ. եկած-չեկած էս կինոյին ռաստ եկա,Պազոլինիի Սալոն հիշում ե՞ք, այ էս ֆիլմն էլ նայելու ընթացքում էդպիսի զգացողություններ կունենաք:Թույլ հոգեբանություն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում նայել:
Դաժան կինո ա, իմ տեսածներից ամենաահավորը: Ոնց էլ կարողացել էին համոզել, որ նայեմ:
Յոհաննես
08.09.2016, 02:43
Ջարմուշի Dead Man-ը նայեցի,չեմ դադարում զարմանալ Ջարմուշի հզորության վրա:Առաջի պահից սկսած հաճույքով նայում ես,էս Ջարմուշի նման ճիշտ երաժշտություն ընտրող չկա ու ոնցա կարում ինքը էդքան քիչ խոսքով ու հանգստությամբ չձանձրացնի:
Միանշանակ իմ ամենաամենա ռեժիսոր:

Լսի, որ սենց գրառումներ ես անում, էս թեմայում (https://www.akumb.am/showthread.php/66533-%D5%86%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%AB-%D5%A1%D5%B5%D5%BD-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%B6-%D5%B8%D6%82?highlight=%D5%86%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%AB+%D5%A1%D5%B5%D5%BD+%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A8%E2%80%A4%E2%80%A4%E2%80%A4) արա եթե ուզում ես :)
Յոհաննես
08.09.2016, 21:39

Աբրիս,կարելիա նորմալ-երկար վերլուծություններ գրել :Ճ
Վաղը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ընթացքում կկայանա "The Promise" ֆիլմի պրեմյերան:
Դա կլինի ամենալավ ժամին- կիրակի ժամը 21.30 ու Տորոնտոյի ամենահայտնի դահլիճում "Ռոյ Թոմսոն Հոլլ"
http://www.tiff.net/films/the-promise/
Մաղթենք հաջողություն:
https://www.youtube.com/watch?v=Pk4TivbNVUM
John Wick վերադառնում է :good
https://www.youtube.com/watch?v=nMqETeQrgqU
Վաղը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ընթացքում կկայանա "The Promise" ֆիլմի պրեմյերան:
Դա կլինի ամենալավ ժամին- կիրակի ժամը 21.30 ու Տորոնտոյի ամենահայտնի դահլիճում "Ռոյ Թոմսոն Հոլլ"
http://www.tiff.net/films/the-promise/
Մաղթենք հաջողություն:
https://www.youtube.com/watch?v=Pk4TivbNVUM
Հայաստանում կարծեմ չեն ցուցադրել, կարո՞ղ ա ցուցադրեն մեծ էկրան մոտակա ժամանկները ու ո՞նց կարելի ա նայել:
Sagittarius
12.10.2016, 13:43
Վաղը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ընթացքում կկայանա "The Promise" ֆիլմի պրեմյերան:
Դա կլինի ամենալավ ժամին- կիրակի ժամը 21.30 ու Տորոնտոյի ամենահայտնի դահլիճում "Ռոյ Թոմսոն Հոլլ"
http://www.tiff.net/films/the-promise/
Մաղթենք հաջողություն:
https://www.youtube.com/watch?v=Pk4TivbNVUM
լավ դերասաներ են, բայց չգիտեմ խի, թվում ա, որ ախմախ կինո ա լինելու:
լավ դերասաներ են, բայց չգիտեմ խի, թվում ա, որ ախմախ կինո ա լինելու:
Ռեվյուներն բավականին վատն են ի դեպ
Sent from my Nexus 6P using Tapatalk
Battlestar Galactica (http://www.imdb.com/title/tt0407362/?ref_=nv_sr_1)-ն նայող եղել ա։ Ի՞նչ կարծիքի եք։
Ու ուզում եմ Babylon 5 (http://www.imdb.com/title/tt0105946/?ref_=nv_sr_1)-ը նայեմ։ Ի՞նչ կասեք։
Յոհաննես
22.03.2017, 23:45
Logan-ը ո՞վ է նայել,եկեք քիչ մը կիսվեք։
Logan-ը ո՞վ է նայել,եկեք քիչ մը կիսվեք։
Ես նայել եմ, հավանել եմ։ Ես Ռոսոմախային չեմ սիրել, բայց էս ֆիլմը Ռոսոմախայի սթորիլայնի ամենալավն էր։
Յոհաննես
19.04.2017, 13:05
Ես նայել եմ, հավանել եմ։ Ես Ռոսոմախային չեմ սիրել, բայց էս ֆիլմը Ռոսոմախայի սթորիլայնի ամենալավն էր։
Ես X-men-ի հին գելերից եմ,բայց անկեղծ էսպիսի վերջաբան չէի սպասում,սպսաելիքներս գերազանցեց:Միանշանակ լավագույն ֆիլմն էր:
Sagittarius
19.04.2017, 14:01
Ես X-men-ի հին գելերից եմ,բայց անկեղծ էսպիսի վերջաբան չէի սպասում,սպսաելիքներս գերազանցեց:Միանշանակ լավագույն ֆիլմն էր:
լավն էր: Ջեքմանի (ու հնարավոր ա նաև Սըր Պատրիկ Ստյուարտի) վերջին X-Men ֆիլմն էր ու էտ առումով Փատ լավ էր ստացվել: Սիմվոլիկայով լիքն էր կինոն, լրիվ իրա farewell-ն էր:
Քանի թեման երկու գրառումով ակտիվացել ա, ասեմ որ The Expanse (http://www.imdb.com/title/tt3230854/)-ի երկրորդ սեզոնը շատ լավն ա ստացվել։ Ես գրեքերը կարդացել եմ ու սպասում էի սերիալին։ Առաջին սեզոնը նենց, քչից-շատից կուտվեր, բայց էս երկրորդը բոմբ ա ստացվել։ Ինձ թվում ա հեռուստատեսային ադապտացիան, նկարահանությունը, էֆեկները, դերասանական խաղը, էս ժանրի լավագույներից ա։ Եթե հավես ունեք, նայեք-մայեք, հետաքրքիր ա կարծիք լսելը։
Էս The Expanse-ը հետաքրքիր SiFi ա, ռեալ ա, մեզ շատ մոտ ա, ոնց որ մեր իմացած տեխնոլոգիաների ու հարաբերությունների մի քիչ առաջ անցած, մի քիչ advanced տարբերակն ա։ Ստեղ խոռոչների միջով գերլուսային արագությամբ գալակտիկաներ չեն փոխում, հազիվ մեր արեգակնային համակարգով են յոլա գնում, ու գործի հիմքում դրած սոցիալական համակարգն ա ահագին ուժեղ ստացվել։
Ես X-men-ի հին գելերից եմ,բայց անկեղծ էսպիսի վերջաբան չէի սպասում,սպսաելիքներս գերազանցեց:Միանշանակ լավագույն ֆիլմն էր:
Լավն էր շատ, էքշնն էլ, մտածում էի կկաղա, բայց դե
x23 -ը տիպ էր, լավ էլ կռվում էր
Sagittarius
20.04.2017, 12:10
Քանի թեման երկու գրառումով ակտիվացել ա, ասեմ որ The Expanse (http://www.imdb.com/title/tt3230854/)-ի երկրորդ սեզոնը շատ լավն ա ստացվել։ Ես գրեքերը կարդացել եմ ու սպասում էի սերիալին։ Առաջին սեզոնը նենց, քչից-շատից կուտվեր, բայց էս երկրորդը բոմբ ա ստացվել։ Ինձ թվում ա հեռուստատեսային ադապտացիան, նկարահանությունը, էֆեկները, դերասանական խաղը, էս ժանրի լավագույներից ա։ Եթե հավես ունեք, նայեք-մայեք, հետաքրքիր ա կարծիք լսելը։
Էս The Expanse-ը հետաքրքիր SiFi ա, ռեալ ա, մեզ շատ մոտ ա, ոնց որ մեր իմացած տեխնոլոգիաների ու հարաբերությունների մի քիչ առաջ անցած, մի քիչ advanced տարբերակն ա։ Ստեղ խոռոչների միջով գերլուսային արագությամբ գալակտիկաներ չեն փոխում, հազիվ մեր արեգակնային համակարգով են յոլա գնում, ու գործի հիմքում դրած սոցիալական համակարգն ա ահագին ուժեղ ստացվել։
Ես leviathan wakes-ն եմ կամաց-կամաց կարդում, լավն ա: Պրծնեմ կանցնեմ սերիալին, Նետֆլիքսում կա: Բայց առաջին մի քանի էպիզոդը նայեցի, գրքից ոնց որ Փատ էին Փեղվել:
հ.գ. sh տառը չեմ գտնում ստեղնաՓարիս վրա :))
Յոհաննես
15.05.2017, 00:38
King Arthur: Legend of the Sword-ը ո՞վ է նայել,քիչ մը քննարկենք։
Զվյագինցևի նոր ֆիլմի թրեյլերն էի նայում։ Լավն ա, սիրում եմ էս մարդուն, բայց մի պահ աչքս ընկավ քոմենթներին։ Գժանոց ա լրիվ, սաղ ինչ-որ քֆրտում են ռեժիսորին, թե Ռուսաստանը աշխարհին վատ ա ներկայացնում։ Լիքը մարդիկ գրել են, որ վատն ա, որովհետև զուտ Ռուսաստանի հասարակությանը վատ ա ներկայացնում, մտածում են, որ հեսա սաղ աշխարհը կիմանա, թե ինչ վատն ա Ռուսաստանը, ինչ նեխած հասարակություն ա ու դրանով իրանք արդարացնում են Զվյագինցևին, երևի չեն էլ նկատում, թե ոնց են իրանք էդ քոմենթներով ապացուցում, որ Զվյագինցևն իրոք ուժեղ դեմք ա, որ տենց գրողներին ու մտածողներին բանի տեղ չի դնում, լուռ իրա գործն ա անում։ Ու իրանց հասարակությունն էլ իրոք նեխած ա, ինչքան էլ պահեն, սենց պահերի լրիվ երևում ա։ Սպասում եմ ֆիլմին, լավն ա լինելու, հույս ունեմ։
https://www.youtube.com/watch?v=R_Ne8nrpcKk
Ոչինչ, չէ՞, որ Սերիալներ֊ում թեմա բացելու տեղը էստեղ գրեմ ։)
Տաբու֊ն նայող եղե՞լ ա։ Ի՞նչ կարծիքի եմ։
Սերիալի ժամանակ էդքան էլ չունեմ, բայց Թոմ Հարդիի համար ուզում եմ նայել. վերջերս իր մասնակցությամբ ոչինչ բաց չեմ թողնում։ Շատ լավն ա ախր շան տղեն :love
Յոհաննես
30.05.2017, 01:36

Էնքան բացասական կարծիք եմ լսել,որ նայելս չի գալիս,չեմ էլ ուզում Թոմից հիասթափվեմ։Բայց ռաս ուժ Թոմից խոսք գնաց,ուրեմն իրա Սծյուարտը ու Բրոնսոն նայի,ըստ իս իրա լավագույն երկու դերերն են ։ճ
++ Թոմ Հարդիի հաշվով։ Սծյուարտը չեմ տեսել, Բրոնսոնում շատ լավն ա, բայց Լոկ-ում անգերազանցելի ա․․․ ու ինքը ֆիլմն էլ մոգական ա։
Ոչինչ, չէ՞, որ Սերիալներ֊ում թեմա բացելու տեղը էստեղ գրեմ ։)
Տաբու֊ն նայող եղե՞լ ա։ Ի՞նչ կարծիքի եմ։
Սերիալի ժամանակ էդքան էլ չունեմ, բայց Թոմ Հարդիի համար ուզում եմ նայել. վերջերս իր մասնակցությամբ ոչինչ բաց չեմ թողնում։ Շատ լավն ա ախր շան տղեն :love
Ոչ մեկին մի լսի ու ռիսկով նայի, շատ լավն ա։ Մի փոքր դանդաղ ա առաջ գնում, էդ իր միակ թերությունն ա։
Sent from my Nexus 6P using Tapatalk
Յոհաննես
30.05.2017, 22:22
++ Թոմ Հարդիի հաշվով։ Սծյուարտը չեմ տեսել, Բրոնսոնում շատ լավն ա, բայց Լոկ-ում անգերազանցելի ա․․․ ու ինքը ֆիլմն էլ մոգական ա։
Սծյուարտը անպայման նայի Ծլնգ ջան ։ճ Հարդիին Սծյուարտով եմ ճանաչել ։ճ
Յոհաննես
31.05.2017, 03:17
King Arthur: Legend of the Sword-ը ո՞վ է նայել,քիչ մը քննարկենք։
Էս խի՞ եք անտեսել
Յոհաննես
08.06.2017, 00:06
Էն Խոստումը նայել ե՞ք,գոնե դրա մասին քիչ մը գրեք ։ճ
Էն Խոստումը նայել ե՞ք,գոնե դրա մասին քիչ մը գրեք ։ճ
Ես չեմ նայել։ Մեր տնեցիք սաղ նայել են ու ինչ որ հիացական կարծիքներ եմ լսում ամեն տեղից։ Բայց ինձ թվում ա ես չեմ նայելու։ Եսիմ, ինչ-ոչ տխուր բան կա էս ամն ինչի մեջ։ Թող գժական ֆիլմ լինի, մի հազար հատ Օսկար տանի, ալամ աշխարհը գնա նայի, էտ լավ ա։
Փոխարենը գնացի Alien: Covenant-ը նայեցի։ :D Ինչպիսի տուֆտայաբանություն - ֆիլմ պսիխապատ ռոբոտի մասին։ Գյոզալ Alien-ի կոնցեպտը վերջնական քաքմեջ արեց Ռիդլի Սքոթը՝ я породил я и убью տարբերակով։
Փոխարենը գնացի Alien: Covenant-ը նայեցի։ :D Ինչպիսի տուֆտայաբանություն - ֆիլմ պսիխապատ ռոբոտի մասին։ Գյոզալ Alien-ի կոնցեպտը վերջնական քաքմեջ արեց Ռիդլի Սքոթը՝ я породил я и убью տարբերակով։
Անհասկանալի մոնստրի հետ բաևիկը ուզում ա կամացին արհեստական բանականության մասին թույն գիտաֆանտաստիկ պատմություն դառնա։
Քաքմեջ շուտվանից էին արել, Սքոթը խելքի ա բերում։
Բայց դե չեն թողնելու, ոնց որ։
Փոխարենը գնացի Alien: Covenant-ը նայեցի։ :D Ինչպիսի տուֆտայաբանություն - ֆիլմ պսիխապատ ռոբոտի մասին։ Գյոզալ Alien-ի կոնցեպտը վերջնական քաքմեջ արեց Ռիդլի Սքոթը՝ я породил я и убью տարբերակով։
Շատ, շատ լավն ա: 9/10: Բայց ֆանատի համար: Ես ֆանատ եմ :)):
Շատ, շատ լավն ա: 9/10: Բայց ֆանատի համար: Ես ֆանատ եմ :)):
Իսկ որպես ֆանատ` "Prometheus"֊ը նայե՞լ ես։ Նույն թեմայի մի մասն ա։
Ես դեռ «Alien: Covenant»-ը չեմ նայել, բայց «Prometheus»-ը լավն էր։ Կարծում եմ Convenant-ն էլ կհավանեմ։
Յոհաննես
11.06.2017, 23:18
Ես չեմ նայել։ Մեր տնեցիք սաղ նայել են ու ինչ որ հիացական կարծիքներ եմ լսում ամեն տեղից։ Բայց ինձ թվում ա ես չեմ նայելու։ Եսիմ, ինչ-ոչ տխուր բան կա էս ամն ինչի մեջ։ Թող գժական ֆիլմ լինի, մի հազար հատ Օսկար տանի, ալամ աշխարհը գնա նայի, էտ լավ ա։
Ինձ որ դուր չեկավ,անկեղծ չհասկացա,թե վերջը ինչի մասին էր ֆիլմը։Իսկ Աննայի կերպարը ախր շատ անհաջող,սենց արեստական կերպար ու դերասանական խաղ դարը մեկ ենք տեսնում։
Քանի որ King Artur-ի մասին բան չգրեցիք,էլի ես գրեմ։Էքշնի սիրահարների համար թույն տարբերակա,ահավոր ստացված էքշն էր,իսկ սաունդները թույն էին։
Իսկ Alienի պահով կլռեմ,ոչ մի բան չեմ նայել ։Դ
Իսկ որպես ֆանատ` "Prometheus"֊ը նայե՞լ ես։ Նույն թեմայի մի մասն ա։
«Պրոմեթևսը» շատ ավելի թույլ էր:
Շատ, շատ լավն ա: 9/10: Բայց ֆանատի համար: Ես ֆանատ եմ :)):
Ինչո՞վ էր լավը։ Գյոզալ չուժոն սպիտակ շաֆկա էր դառել ․․ ֆուուուուու․․․․․:[
Ու ես էլ եմ ֆանատ, դրա համար էլ նեղված եմ։ Մանկությանս գյոզալներից ա Չուժոն։
Ու մեկա ա Ian Holm-ից էն կողմ ռոբոտ չկա, ու թիթիզ Michael Fassbender-ը ոտաբոբոիկ դաշնամուր նվագելուց հազար անգամ գլուխը պատին տա, մեկա Ash չի դառնա։
StrangeLittleGirl
19.07.2017, 00:48
Էսօր Singing in the Rain-ը կյանքիս մեջ առաջին անգամ նայեցի։ :)) Հանճարեղ ֆիլմ էր։ Ու չէի պատկերացնում, որ La La Land-ն էդ աստիճանի ա թխած։
Յոհաննես
19.07.2017, 00:52
Էսօր Singing in the Rain-ը կյանքիս մեջ առաջին անգամ նայեցի։ :)) Հանճարեղ ֆիլմ էր։ Ու չէի պատկերացնում, որ La La Land-ն էդ աստիճանի ա թխած։
Աչքիս նայեմ ։Ճ
Դու էս տարվա Ոսկե Արմավենին հաղթաց The Squareը նայել ե՞ս
StrangeLittleGirl
19.07.2017, 13:37
Աչքիս նայեմ ։Ճ
Դու էս տարվա Ոսկե Արմավենին հաղթաց The Squareը նայել ե՞ս
Անպայման նայի։ Մյուզիքըլը տենց ա լինում, իսկ լալալենդն անհաջող պլագիատ ա։
Քառակուսին չեմ տեսել դեռ։ Ոնց հասկանում եմ, Ծիրանին էլ ա ցուցադրվել։ Բայց էս տարվա Կաննից Okja-ն եմ տեսել։ Ահագին լավն էր։
Յոհաննես
19.07.2017, 13:50
Անպայման նայի։ Մյուզիքըլը տենց ա լինում, իսկ լալալենդն անհաջող պլագիատ ա։
Քառակուսին չեմ տեսել դեռ։ Ոնց հասկանում եմ, Ծիրանին էլ ա ցուցադրվել։ Բայց էս տարվա Կաննից Okja-ն եմ տեսել։ Ահագին լավն էր։
Էսօր կնայեմ ուրեմն ։ճ
Հա,ես Ոսկե Ծիրանին նայեցի,կարծիքդ հետաքրքիրա,որ նայես ասա էլի։Ես վերջը չհասկացա ամբողջ ֆիլմը ժամանակակից արվեստի քլնգում էր,թե՞ ինչ որ ավելի խորը գաղափար կար մեջը :think
StrangeLittleGirl
19.07.2017, 14:49
Էսօր կնայեմ ուրեմն ։ճ
Հա,ես Ոսկե Ծիրանին նայեցի,կարծիքդ հետաքրքիրա,որ նայես ասա էլի։Ես վերջը չհասկացա ամբողջ ֆիլմը ժամանակակից արվեստի քլնգում էր,թե՞ ինչ որ ավելի խորը գաղափար կար մեջը :think
Հա, ուղղակի մենք ստեղ չենք կարա նայենք դեռ :)) պիրատիզմը պիրատիզմ, բայց Սկանդինավիայի ֆիլմերի հանդեպ ահագին խիստ են, կգան, տնից կտանեն։
Sagittarius
19.07.2017, 23:18
Անպայման նայի։ Մյուզիքըլը տենց ա լինում, իսկ լալալենդն անհաջող պլագիատ ա։
Քառակուսին չեմ տեսել դեռ։ Ոնց հասկանում եմ, Ծիրանին էլ ա ցուցադրվել։ Բայց էս տարվա Կաննից Okja-ն եմ տեսել։ Ահագին լավն էր։
վեգան բուլշըթ էր
Նվաստացնել չլինի, էսօր ինքնաթիռի մեջ Wonder Woman (2017) (http://www.imdb.com/title/tt0451279/?ref_=nv_sr_1)-ն եմ նայել:
Արա դե թրով ու ձիով սիրուն կնիկը լավ ա բան ա էլի։ :oy
Նվաստացնել չլինի, էսօր ինքնաթիռի մեջ Wonder Woman (2017) (http://www.imdb.com/title/tt0451279/?ref_=nv_sr_1)-ն եմ նայել:
Արա դե թրով ու ձիով սիրուն կնիկը լավ ա բան ա էլի։ :oy
Գալ Գագոտին շատ ա սազում էս դերը։ Ու հա դիսի վերջին ֆիլմերց լավագույնը սա ա թերևս։
StrangeLittleGirl
27.07.2017, 00:53
Personal Shopper-ը չնայեք, ապուշ բան ա
Յոհաննես
27.07.2017, 01:12
Personal Shopper-ը չնայեք, ապուշ բան ա
Մենակ Մթնշաղի Անուրջը հերիքա,որ էս ֆիլմը չնայեմ
StrangeLittleGirl
29.07.2017, 13:29
Մենակ Մթնշաղի Անուրջը հերիքա,որ էս ֆիլմը չնայեմ
Բայց Մթնշաղի անուրջը կարգին դերասանուհի ա դարձել։ Եթե Personal Shopper-ում մի լավ բան կար, էդ հենց ինքն էր։
Հա, մեկ էլ Clouds of Sils Maria-ն չնայեք։
Գաղթական
31.07.2017, 18:12
էս ֆիլմի մասին առանձին թեմա չգտա ու չգիտեմ, թե այլ թեմաներում խոսացվելա թե ոչ սրա մասին..
ի՞նչ կարծիքի եք.
https://youtu.be/JAlpm2oRzy8
One_Way_Ticket
10.09.2017, 10:07
Ինձ թվում է՝ հասակակիցներիցս շատերը 1997 թվին դիտել են ավստրալո-լեհական Spellbinder (ռուսերեն թարգմանությամբ` Чародей) ֆիլմը։
https://i.imgur.com/If1CcoX.png
Վերջերս հավեսի ընկա, նորից նայեցի, հետո որոշեցի գտնել նկարահանման վայրերը։ Օրինակ, դպրոցական ճամբարը, որի անունը ֆիլմում կարելի է տեսնել հետևյալ կադրում (Ալեքսն ու Կատրինան վազում են զուգահեռ աշխարհից Պոլին փրկելու)։
https://i.imgur.com/D5zQ1K0.jpg
20 տարի անց այնտեղ շատ բան չի փոխվել։
https://i.imgur.com/4zcfw1A.jpg
Եթե դիտել եք ներքոհիշյալ երկու ֆիլմերը, խնդրում եմ կարծիքներով կիսվեք:
Մենակ ի՞նձ թվաց, որ սցենարները համարյա նույնն են:
Life (http://www.imdb.com/title/tt5442430/?ref_=nv_sr_1)
Alien: Covenant (http://www.imdb.com/title/tt2316204/?ref_=nv_sr_1)
Երկուսից էլ սպասելիքներս մեծ էին, բայց հույսերս չարդարացան :|

Alien: Covenant-ի մասին մի երկու թեթև կարծիք ստեղից սկսած (https://www.akumb.am/showthread.php/53304-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B6%D5%A5%D6%80%D5%BD?p=2557715&viewfull=1#post2557715) եղել ա։
Life-ը ինքանթիռի մեջ նայեցի մի երկու-երեք ամիս առաջ․ աղջիկս խորհուրդ տվեց ու գլխանց զգուշացրեց, որ վերջը տուֆտում ա։
Երկուսն էլ մի անգամ նայելու ֆիլմեր են, հանուն նայելու։
Ես օրիգինալ Alien-ների 1-ից 3-ը ամեն մեկը մի յոթ-ութ անգամ նայել եմ ու դեռ էլի կնայեմ։ Իսկ Prometheus-n ու Covenant-ը մեկական անգամ ու հնարավոր ա, որ էլ երբեք չնայեմ։
Գաղթական
09.10.2017, 16:55
<Վոլին>-ը (2016) շատ ծանր ֆիլմ էր` 2-րդ Համաշխարհայինի տարիներին ՈՒկրաինայի Վոլինի շրջանում էթնիկ բնաջնջումների մասին, որոնք 2016թ. հուլիսին Լեհաստանի Սեյմը ճանաչեց որպես Ցեղասպանություն:
Ֆիլմը նկարահանվել է ՈՒկրաինայում որոշ շրջանակների կողմից բանդերովցիներին հերոսացնելու ու Լեհաստանում նոր կառավարության ձևավորման ֆոնի վրա:
Պատմվում է լեհերի ու հրեաների Վոլինում բնաջնջման մասին, դեպքեր, որոնց ճիշտ բնութագիր տալու վերաբերյալ դեռ վիճում են լեհ ու ուկրաինացի պատմաբանները:
https://www.youtube.com/watch?v=B-nwg693WCE
StrangeLittleGirl
29.11.2017, 11:47
Էսօր կնայեմ ուրեմն ։ճ
Հա,ես Ոսկե Ծիրանին նայեցի,կարծիքդ հետաքրքիրա,որ նայես ասա էլի։Ես վերջը չհասկացա ամբողջ ֆիլմը ժամանակակից արվեստի քլնգում էր,թե՞ ինչ որ ավելի խորը գաղափար կար մեջը :think
Նայեցի։ Ախմախ կինո էր։ Մի քանի հավես տեսարան կար, բայց մենակ էդքանը։ Տեղ-տեղ էլ քնում էի։ Իհարկե դա պայմանավորված էր նաև շվեդերեն հատվածներով, որ ահագին դժվար էր դանիերեն սուբտիտրերով հետևելը, մենակ դանիերեն ու անգլերեն հատվածներին եմ հետևել։ Շվեդական պոլիտկոռեկտությունն էլ ահավոր անդուր էր։
Փաստորեն Դաստին Հոֆֆմանը սեքսուալ մանյակ ա եղել իրականում:
https://www.thestar.com/entertainment/movies/2017/12/08/second-actress-accuses-dustin-hoffman-of-sexual-harassment.html
Փաստորեն Դաստին Հոֆֆմանը սեքսուալ մանյակ ա եղել իրականում:
https://www.thestar.com/entertainment/movies/2017/12/08/second-actress-accuses-dustin-hoffman-of-sexual-harassment.html
Մի անգամ Գլումովի ռադիոհաղորդման մեջ էին դա քննարկում:
Վաղուց մի բան էի մտածել․ մի մարդ արթնանում է մի օր ու տեսնում՝ աշխարհի բոլոր մարդիկ անհետացել են։ Ամեն ինչ նույնն է, ուղղակի մարդիկ հանկարծ հօդս են ցնդել, իսկ մնացած ամեն ինչ իր տեղում է, ինչպես նախորդ օրն էր։ Կոմունիկացիաներն են միայն անջատված կամ անպատասխան․ ինտերնետ, հեռուստատեսություն, հեռախոս, այսինքն այն բաները, որոնք մարդ-օպերատորով են աշխատում։
Ի՞նչ կաներ մարդն այդ դեպքում, համոզվելուց հետո, որ ինքը վերջնականապես, անհույս միայնակ է մնացել իրականության մեջ։
Ինձ ռեալ հուզում էր այս հարցը, և մտածում էի, որ գրքի կամ ֆիլմի լավ գաղափար կլիներ՝ զարգացումների իր հնարավոր տարբերակներով։
Ինքս էլ ունեի զարգացման սեփական մի կոնցեպտ (թեև ահագին հում, ավելի ճիշտ՝ սաղմնային վիճակում), թե ինչ է դառնում մարդը, երբ լրիվ մեն-մենակ է, ինքն իր հետ, առանց սոցիալական միջավայրի և ազդեցությունների։ Ինչպես կապրեր իր կյանքը։
Մտածում էի՝ եթե ես այդ գիրքը երբևէ չգրեմ, ապա վատ թեմա չէր լինի Ակումբի գրական մրցույթներում առաջարկելու համար՝ որպես պատմվածքի սկիզբ։
Բայց ինչպես գրեթե ամեն ինչ, կյանքում հայտնագործություններ չեն լինում․ եթե մտքովդ մի բան է անցել, ամենայն հավանականությամբ այն մի ուրիշի մտքով էլ անցած կլինի։ Խնդիրը նրանումն է, թե ով է ավելի ձեռներեց։
Երեկ մի ֆիլմ նայեցի, կոչվում է Bokeh (2017): Իրագործել էին իմ մտածած կոնցեպտը՝ ճիշտ ու ճիշտ ինչպես պատկերացնում էի, միայն թե ոչ թե մի մարդ է արթնանում, այլ երկուսն են՝ երիտասարդ զույգ, և զույգը մի սովորական տուրիստ է Իսլանդիայում։ Միայն թե ավարտը շատ անսպասելի էր։
Ֆիլմը, նայեցի, գնահատման ահագին ցածր ռեյթինգի էր արժանացել։ Չխորացա՝ թե ինչու, բայց իմ կարծիքով աղջիկն իր դերը համոզիչ չէր խաղում, երևի նաև դրա համար էր ավարտն անսպասելի։
Ուրեմն, թե ինչպես են տեղի ունենում մտածածս կոնցեպտի զարգացումներն ըստ ա՛յս ֆիլմի։ Նման էքզիստենցիալ ծայրահեղ իրավիճակում անշուշտ դեր են խաղալու կյանքի, գոյության մասին մարդու աշխարհա-փիլիսոփայական առանցքային գաղափարները, որը հավատքի կամ դրա բացակայության հետ է լինում կապված։
Եթե ինձ մոտ միայն մեկ մարդ էր, և խնդիրը լուծվում էր միայն մեկ տեսանկյունից, ապա ֆիլմը վերցրել էր երկու տեսանկյուններն էլ․ տղան աթեիստ էր, աղջիկը՝ ոչ։
Աղջիկը փորձում է տեղի ունեցածի մեջ իմաստներ գտնել, տղան՝ իմաստ չի գտնում իմաստներ գտնելու մեջ (պետք է ուղղակի շարունակել ապրել՝ ապրելու համար):
Աղջկան տանջում է կարոտը և մարդկանց միջավայրի պակասը, տղան փորձում է ոչ սոցիալ միջավայրում էլ ապրել այն հաճույքներն ու հավեսները, ինչ ապրում էր առաջ։
Աղջիկը հուսահատ փնտրում է մարդկանց՝ ստուգելով բոլոր տները, տղան գտնում է, որ պետք է հրաժարվել անհույս հույսերից։
Աղջիկը վախենում է կորցնել տղային, որ չմնա լրիվ մենակ, բարկանում է տղայի վրա, երբ վերջինս անզգույշ թավաքյալություններ էր անում՝ դուրս չմղելու համար զվարճության մասը կյանքից։
Եվ այլն․․․
Ի վերջո տղան գտնում է աղջկան լճում, ինքնասպան։ Կատաղությունից ու հուսահատությունից ինքն էլ նետվում է լճի հատակը՝ խեղդվելու, բայց ինչ-որ պահից իրեն հետ է մղում վերև, և, կատաղության ու հուսահատության տառապանքից ջղաձգվելով, նստում է մեքենան ու հեռանում։ Ֆիլմն ավարտվում է։
Չնայած ցածր ռեյթինգին, ահագին բազմաշերտ ֆիլմ էր միայնակ ու եսակենտրոն մարդու մասին՝ մի կողմից, և չհուսահատվելու, շարունակելու մասին՝ ինչ էլ որ լինի՝ մյուս կողմից։
Ուղղակի երեկվանից մտքիցս դուրս չի գալիս։
Յոհաննես
20.06.2018, 10:00
Բարեկամ ջան,խնդրում եմ,էս էլ երկրորդ դեպքնա,սփոյլերներ մի արա էլի,հիմա էլ ի՞նչ իմաստ ունի էդ ֆիլմը նայելը,եթե սաղ սցենարը իմացանք։
Բարեկամ ջան,խնդրում եմ,էս էլ երկրորդ դեպքնա,սփոյլերներ մի արա էլի,հիմա էլ ի՞նչ իմաստ ունի էդ ֆիլմը նայելը,եթե սաղ սցենարը իմացանք։
Վայ, թյու՜, մոռացա դնեմ թեգի մեջ :(
Մոդերներին կխնդրեմ անեն՝ փրկելու համար դեռ չտեսած հետքրքրվողների համար։
Բարեկամ ջան,խնդրում եմ,էս էլ երկրորդ դեպքնա,սփոյլերներ մի արա էլի,հիմա էլ ի՞նչ իմաստ ունի էդ ֆիլմը նայելը,եթե սաղ սցենարը իմացանք։
Բայց դեռ ահագին հետաքրքիր ա նայելը, լիքը շերտեր կային, որ չեմ նշել։ Չնայած անսպասելի արվատը փչացրի, իհարկե․․․
Յոհաննես
20.06.2018, 10:15
Բայց դեռ ահագին հետաքրքիր ա նայելը, լիքը շերտեր կային, որ չեմ նշել։ Չնայած անսպասելի արվատը փչացրի, իհարկե․․․
Դե թեման ինձ էլ է հետաքրքիր ու ահագին քննարկումներ ենք ունեցել էս թեմայով։Համենայնդեպս կնայեմ ու կարծիքս կգրեմ։
Դե թեման ինձ էլ է հետաքրքիր ու ահագին քննարկումներ ենք ունեցել էս թեմայով։Համենայնդեպս կնայեմ ու կարծիքս կգրեմ։
Դե նայի, քննարկենք։ Ինձ թվում ա՝ ահագին քննարկելու բան կա, թեկուզ մենակ կոնցեպտի շուրջ, չնայած ֆիլմի տարբերակն էլ ու զուտ կինեմատոգրաֆիկ լուծումներն էլ հետաքրքիր էին ըստ իս, այդ թվում և ֆիլմի վերնագիրը, որը լուսանկարչական տերմին ա, նշանակում ա ֆոտոյի ֆոկուսից դուրս գտնվող, աղոտ մասը։
Յոհաննես
21.06.2018, 17:22
Ֆիլլմի մասին. Հիմնականում ֆիլմերի ռեյթինգներին ուշադրություն եմ դարձնում ֆիլմը նայելուց հետո,Ինչպես արդեն նշել էր Բարեկամը. Bokeh-ի ռեյթինգը ցածր էր, IMDb-ում 5 էր,իսկ kinopoisk-ում 5,5:Երբեմն զարմանում եմ ռեյթինգների վրա,բայց էս էդ դեպքը չէր:
Ֆիլմը նկարահանված էր Իսլանդիայում և արդեն պարզ էր,որ բնական հուշարձանները կապահովեն ֆիլմի էսթետիկությունը,բացի բնական հուշարձաններից մի երկու կադր էլ կային,որոնք շատ տպավորեցին,ուղղակի առանձին էդ նկարները չգտա,թե չէ ստեղ էլ կտեղադրեի:
Իսլանդիայի բնակլիմայական պայմանները և սաունդները համահունչ էին ֆիլմի մթնոլորտի հետ,որը մոխրագույն էր ու քիչ մը դառը:
Կերպարներին հեչ չսիրեցի,տղուն էլի մի կերպ կարելի էր տանել,իրա քայլերը տրամաբանության մեջ տեղավորվում էին,իսկ այ աղջկա կերպարը իմ համար լրիվ անհասկանալի էր:Տղեն շատ ավելի ադեկվատ էր ու պատկերացնում էր ինչպես պետք է ստեղծել ապագան,իսկ այ աղջիկը ապագայի նկատմամբ վախից չէր կարողանում համակերպվել,կամ էլ հավատքի հողի վրա էր տարել,բայց էդ պարագայում հավատքի տեր մարդու գործողությունները ու հոգեվիճակը իմ պատկերացմամբ լրիվ այլ կլիներ:
Դերասանական խաղը միջակ էր,դերասանուհու և կերպարը և հենց ինքը ազդում էին,չհասկացա ես էս մարդուն:
Սեքսը քիչ էր ֆիլմում,ավելի ճիշտ բաց տեսարաններն էին քիչ,իսկ էս ֆիլմի մթնոլորտի տակ կարելի էր մի հատ հզորագույն սեքս նկարել:
Միտքը իրոք հետաքրքիր էր,կարծում եմ ամեն մարդ գոնե մի անգամ էս մասին մտածել է,բայց ֆիլմի լուծումները ինձ համար անհասկանալի էին:Մարդկության ստեղծած բարիքները հիմա ձերն են ու էն տղեն ճիշտ էր. Պետք է պահը վայելել,մեկ էլ տեսար վաղը առավոտ էլի սաղ հետ գային,ինչ կարոտով կհիշեին իրենց էդ մի քնաի օրը:Դրանից զատ պետք էր նաև մտածել ապագայի մասին և քայլեր ձեռնարկեին ապագայի համար ու տղեն էլի ճիշտ էր,բայց աղջկա էքզիստենցիալ վիճակները անմտություն էին:
Էքզիստենցիալ վիճակները կապված են հասարակության հետ,չեմ հասկանում էդ ինչ ձևով է տեղի ունեցել էդ աղջկա սոցիալիզացիան,որ հասարակության բացակայության դեպքում ինքը հայտնվել է էդ վիճակում:
Տղու մոտ ամեն ինչ բնական էր,ամոթը մղվել էր երկրորդ պլան,հասարակությունը այլևս չի ճնշում ու կարելի է ավելի բաց լինել,ավելի անզգույշ լինել:
Ֆիլմի ընթացքում Սարտրի ասածը հիշեցի. Դժոխքը դա մյուսներն են(հմո չեմ),բայց ֆիլմը էնպես էր ներկայացված,որ դժոխքը դու ես:
Այ էս ամենը մի հոգու մասնակցությամբ շատ ավելի հետաքրքիր կլինի,էնպես որ արժի մի հատ ման գալ ու տենց ֆիլմ գտնել,կամ էլ սպասել,որ մի օր կնկարեն:
Հ.Գ Swiss army man-ը նայեք :Դ
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Յոհաննեսի հետ, մոտավորապես նույնն էի գրել։
Աղջիկը հեչ էն կերպարը չէր խաղում, որ ֆիլմն ուզեցել էր ներկայացնել, դրա համար էլ ավարտը մի տեսակ անսպասելի եղավ։ Հատկապես արհեստական էր էն պահը, որ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ կարծես ամեն ինչ լավ էր, աղջիկն էլ շնորհակալ էր տղայից, որ տարավ իրան էդ սիրուն տեղերը ու խորհրդանիշներով բացատրեց, թե ինչումն ա կամ ինչում պիտի լինի ապրելու իմաստը։ Ու մեկ էլ հանկարծ մի իմեյլից հետո /տեսավ նամակ ունի, հույսով էր՝ մարդիկ վերադարձել են, պարզվեց՝ տղան էր ընդամենը մեյլ գրել/, էդպես միանգամից խորտակվեց ու որոշեց վերջ տալ իր կյանքին։
Բացի այդ, աղջիկը ստացվեց բավական էգոիստ էակ․ մի կողմից տղայից պահանջում էր զգույշ լինել, որ հանկարծ մի բան չպատահի ու ինքը մենակ չմնա, մյուս կողմից՝ փաստորեն դավաճանեց տղային՝ իր կյանքին վերջ տալով։ Էգոիզմի և եսակենտրոնության մասին է վկայում նաև էն դրվագը, որ մահվանից առաջ իր վերջին գործողությունը իր լուսանկարները մեծ տպելն ու տղայի մոտ թողնել էր․ այսինքն, ուզում էր, որ իրե՛ն հիշեն, ի՛ր մասին մտածեն, թեկուզև տանջվեն դրա համար։ Դա գալիս ա նաև անսահման միայնակությունից, որի հետ անգամ մահվանից հետո չի ուզում հաշտվել։
Չգիտեմ, գուցե կինոն ուզում էր ասել, որ հենց սոցիալ շփման ուժեղ կարիք ունեցողներն են ամենամիայնակները, որոնք մենակ իրենք իրենց հետ ապրելու մեջ իմաստ չեն տեսնում, դա տանում է փակուղու։ Տղան ավելի հասկանալի ու տրամաբանական էր իր դերը տանում, հա։
Ֆիլմի որակը նաև զիջում էր կադրերի ձգձգման առումով, լիքը դադարներ կային, որ ավելի երկար էին տևում, քան պետք էր։
Ֆիլմի բյուջեն նշված չէր ոչ մի տեղ, բայց պիտի որ ահագին էժան նստած լիներ նկարելը։
Ինչևէ, չեմ զղջում, որ նայել եմ։ Ուսանելի էր իմ համար ինչ-որ առումով։
Յոհաննես
21.06.2018, 19:11
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Յոհաննեսի հետ, մոտավորապես նույնն էի գրել։ Աղջիկը հեչ էն կերպարը չէր խաղում, որ ֆիլմն ուզեցել էր ներկայացնել, դրա համար էլ ավարտը մի տեսակ անսպասելի եղավ։ Հատկապես արհեստական էր էն պահը, որ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ կարծես ամեն ինչ լավ էր, աղջիկն էլ շնորհակալ էր տղայից, որ տարավ իրան էդ սիրուն տեղերը ու խորհրդանիշներով բացատրեց, թե ինչումն ա կամ ինչում պիտի լինի ապրելու իմաստը։ Ու մեկ էլ հանկարծ մի իմեյլից հետո /տեսավ նամակ ունի, հույսով էր՝ մարդիկ վերադարձել են, պարզվեց՝ տղան էր ընդամենը մեյլ գրել/, էդպես միանգամից խորտակվեց ու որոշեց վերջ տալ իր կյանքին։
Բացի այդ, աղջիկը ստացվեց բավական էգոիստ էակ․ մի կողմից տղայից պահանջում էր զգույշ լինել, որ հանկարծ մի բան չպատահի ու ինքը մենակ չմնա, մյուս կողմից՝ փաստորեն դավաճանեց տղային՝ իր կյանքին վերջ տալով։ Էգոիզմի և եսակենտրոնության մասին է վկայում նաև էն դրվագը, որ մահվանից առաջ իր վերջին գործողությունը իր լուսանկարները մեծ տպելն ու տղայի մոտ թողնել էր․ այսինքն, ուզում էր, որ իրե՛ն հիշեն, ի՛ր մասին մտածեն, թեկուզև տանջվեն դրա համար։ Դա գալիս ա նաև անսահման միայնակությունից, որի հետ անգամ մահվանից հետո չի ուզում հաշտվել։
Չգիտեմ, գուցե կինոն ուզում էր ասել, որ հենց սոցիալ շփման ուժեղ կարիք ունեցողներն են ամենամիայնակները, որոնք մենակ իրենք իրենց հետ ապրելու մեջ իմաստ չեն տեսնում, դա տանում է փակուղու։ Տղան ավելի հասկանալի ու տրամաբանական էր իր դերը տանում, հա։
Ֆիլմի որակը նաև զիջում էր կադրերի ձգձգման առումով, լիքը դադարներ կային, որ ավելի երկար էին տևում, քան պետք էր։
Ֆիլմի բյուջեն նշված չէր ոչ մի տեղ, բայց պիտի որ ահագին էժան նստած լիներ նկարելը։
Ինչևէ, չեմ զղջում, որ նայել եմ։ Ուսանելի էր իմ համար ինչ-որ առումով։
Բարեկամ ջան,հլը նոր 4-րդ տողն եմ հասել,բայց էլի սաղ պատմել ես :Դ ֆսյո,ես սուս եմ :Դ
Հա,ես էլ եկա համաձայնեմ քո հետ,քանի որ մի երկու բան չէի գրել,բայց ստեղ արդեն գրել ես:
Բարեկամ ջան,հլը նոր 4-րդ տողն եմ հասել,բայց էլի սաղ պատմել ես :Դ ֆսյո,ես սուս եմ :Դ
Բայց ախր դու էլ ես, է, պատմել։ Ախր ոնց քննարկես առանց մանրամասների։ Լավ, հեսա փակփկեմ, քանի երևի կարամ։
Յոհաննես
21.06.2018, 19:17
Բայց ախր դու էլ ես, է, պատմել։ Ախր ոնց քննարկես առանց մանրամասների։ Լավ, հեսա փակփկեմ, քանի երևի կարամ։
Հը ը,իմ գրածի մեջ տենց պահ չկա,որ մեկի նայելը հարամ անի :Դ
Հը ը,իմ գրածի մեջ տենց պահ չկա,որ մեկի նայելը հարամ անի :Դ
դե դու փորձված կինոգրախոս ես ;)
Յոհաննես
22.06.2018, 02:30
Քանի որ քնել չի ստացվում,որոշեցի գալ աղջկան պաշտպանել։
Աղջկա մոտ նույնպես ամեն ինչ տրամաբանական է,սոցիալիզացիայի ագենտները ոչնչացրել են նրա Ես֊ը,էստեղ նա փորձում է ազատ լինել(մի երկու դրվագ կա),բայց գիտակցում է,որ այլևս գոյություն չունի,հասարակության ազդեցությունը էնքան մեծ է եղել,որ անգամ հիմա,չի կարող ազատ լինել։Հայտնվում է էքզիստենցիալ կրիզիսի մեջ,քանի որ ֆիլմում ինքը ներկայացնում է,ոչ թե իր անձը,այլ ամբողջ հասարակությունը,որի ապագան միայն աբսուրդն է,իսկ էդ աբսուրիդից ելքը Բարեկամը մի քանի անգամ գրելա,ես չսփոյլեմ։Դ

Բայց խոստովանի, որ չնայած բարձրակարգ ֆիլմ չէր, բայց այնուհանդերձ հետք ա թողնում մտածելու․․․
Աղջկա կերպարում սխալ չկար /համենայնդեպս հակասականություն չկար/, ուղղակի ըստ իս աղջիկը ճիշտ չէր խաղում կամ բավականաչափ խարիզմատիկ չէր էդ դերի համար, ներքին դրամատիզմը չարտահայտվեց, մակերեսայի ու ստիցոտ էր իր ներկայացրածը մի տեսակ։ Իսկ իրականում հենց աղջկա կերպարն էր ամենաբարդն ու քննարկելին, տղայինն անհամեմատ ավելի պարզ էր ու ուղիղ, թեև էլի հետաքրքիր կլիներ հետևել, թե ոնց էր դա /մարդու էդ տեսակը/ դրսևորվելու ավելի ուշ, երբ փոխվեց իրավիճակը։ Ի դեպ, դա էլ կարող ա լինել ֆիլմի՝ Յոհաննեսի փնտրած մյուս հնարավոր վերսիան, երբ մարդը լրիվ մենակ ա հայտնվում էդ իրավիճակի մեջ․․․
Յոհաննես
22.06.2018, 04:34

Էսօր մտածում էի,ո՞նց կարայի 2014թվականին արտադրված հեռախոսը ունենալ 2003թվին։
Բանը,աղջկա կերպարը լրիվ սխալ էր,նու ինձ համար,քանի որ ես իրա գործողությունների ու վիճակի տրամաբանությունը չէի հասկանում։
Աղջիկը ավելի բարդ չէր,այլ փորձել էին բարդ կերպար ստանալ,բայց ես իրա ներքին կոնֆլիկտը չհասկացա,նու իսկ վերևի գրածս զուտ ֆանտազիայի արդյունքա ։ճ բայց լավ,քանի որ քո համար սխալ բան չկար,դե ներկայացրա,ես էլ իմանամ,քանի որ իրոք հետաքրքիրա։
Հ.Գ Միտքը ինքը իրանով մտածելու բան է ու հա ֆիլմն էլ։

Եթե չեմ սխալվում, աղջկա հայրը եկեղեցու սպասավոր էր եղել, և աղջիկը փոքրուց դաստիարակվել էր կրոնական ներշնչանքի մեջ։ Սա, ի դեպ, հավատի կապ չունի։ Այն, որ աղջիկը իր ծանր պահին գնում ու զրուցում է եկեղեցու բակում կանգնած քարե արձանի հետ՝ նրանից սպասելով պատասխաններ, արդեն ցույց է տալիս, որ սա ոչ թե ներքին, իսկական հավատն է առ Արարարիչ, այլ դոգմատիկ դաստիարակություն, որ քարե արձանն իր մեջ կարող է մարմնավորել արարչագործության խորհուրդն ու հարցերի պատասխանները։ Երբ աղջիկը մարդկանց շրջապատում էր, շարունակաբար քարոզվող էդ ներշնչանքն անընդհատ սնվում ու լրացվում էր և իր ապրելու նշաձողն ու շարժիչ ուժն էր, բայց երբ զրկվում է էդ քարոզից ու նրա կրողների շարունակական ազդեցությունից, միանգամից մոլորվում է, չունի ոչ մի հենք ու հենարան՝ կեցությունն իմաստավորելու, հայտնվում է հոգևոր վակուումի մեջ։ Սովորաբար նման ազդեցությունների տակ են ընկնում /ու դրանց կարիքն ունեն/ թույլ անձնավորությունները, որոնք ըստ էության միայնակ են և սփոփում են էդ ներքին խորը միայնակությունը շրջապատի, սոցիալ շարունակական ազդեցություններով։ Երբ կորում է սոցիալը, նրանք կոտրվում են, կորցնում գոյության իմաստը։ Այն որ աղջիկն իրականում միայնակ էր ակնարկվեց նաև ֆիլմի սկզբերում, երբ սկսում է խիստ կարիք զգալ իր գրքի-օրագրի, որը հետը չէր վերցրել ճամփորդության։ Միայնակ մարդիկ սովորաբար շատ ուժգին ուշադրության կարիք ունեն, և միայն տղայինը իրեն չէր բավարարելու, որքան էլ որ աղջիկը, վարակվելով տղայից, փորձում էր տրվեր ազատության, ինչը կարճ տևեց, քանի որ իր սեփական, ներքին համոզմունքը չէր, այլ փորձ հետևելու տղայի համոզմունքին։ Դե իսկ էգոիզմի մասին արդեն գրել եմ․ իր արածը ֆիլմի վերջում աններելի էգոիստական քայլ էր, ընդ որում գիտակցված /նկատի ունենալով թողած լուսանկարները/։ Հա, մոռացա էն գտնված պապիկի մասը, որը գալիս է էլ ավելի խորացնելու աղջկա խզումը իր նախկին պատկերացումների հետ՝ կրոնական դաստիարակությամբ ներշնչված։
Հանձինս աղջկա ֆիլմը խոսում ա հասարակական կախվածության մասին, ու թե դա ինչպես ա խորացնում հասարակությունը կրոնական դաստիարակության և այլ միջոցներով, այնպես, որ ոչնչացնում ա որևէ ալտերնատիվ գոյաձևի հնարավորությունը։
Ի դեպ, մտածելով ֆիլմի շուրջ, էսօր մի հետաքրքիր հայտնագործություն արեցի ինձ համար։
Հետաքրքիր հարց կլիներ․ եթե ընտրելու լինեիր, թե ում հետ հայտնվես այդպիսի իրավիճակում, ու՞մ կընտրեիր։
Էստեղ բոլորովին պարտադիր չի, որ ընտրես մեկին ում սիրում ես կամ կուզենայիր կյանքիդ մնացած մասն անցկացնել հետը կամ կապվածության ինչ-որ այլ ասպեկտներում դիտարկես։ Էս հարցն իրականում ուրիշ հարթակից ա կամ ուրիշ չափման միավորների մեջ, ու համարյա կապ էլ չունի թինեյջերական ընդունված հարցի հետ՝ "իսկ ում հետ կուզենայիր հայտնվել անմարդաբնակ կղզում"։ Էստեղ կղզի չկա, ուր պետք ա կենցաղային պայմաններ ստեղծել գոյատևելու, էստեղ դրանք բոլորը պատրաստի կան, պարզապես դիտարկվում ա էն մարդ-տեսակը, որի հետ դու քեզ լավ կամ ապահով կզգաս նման իրավիճակում, ապահով՝ տարբեր առումներով - ֆիզիկական ու հոգեկան։
Օրինակ, ես հանկարծ հստակ տեսա, թե կոնկրետ ում հետ կուզենայի հայտնվել էդ իրավիճակում, իսկ էդ մարդու հետ ծանոթներ ենք ընդամենը, որևէ հարաբերություն չունեմ, զգացմունքներ չունեմ, ու առհասարակ նա մտքերիս մեջ էլ չկա, միայն գործի բերումով եմ հանդիպել և ունեմ որոշակի գաղափար, թե ինչպիսի մարդ է։
Ու էդ մարդուն կընտրեի, որովհետև իր մեջ մի տեսակ առատ, անսպառ ու ռեգեներացվող կենսականություն եմ տեսնում, որին գումարվում են մի քանի անձնական հատկանիշներ, ինչպիսիք են հուսալիությունը, վճռականությունը ու ազնվությունը։ Արտաքինով էլ ահագին համակրելի ա :) Ճիշտ կոմբինացիա՝ ինձ համար։
Յոհաննես
22.06.2018, 14:53
Հետաքրքիրը էնա,որ էս ֆիլմի մասին դեռ մտածում ենք :Դ
Բարեկամ դժան,շատ բարի,հասկանում եմ գրածդ ու հա շատ հավանական է,որը ֆիլմը հենց էդ էր ասում,բայց ըստ իս քարոզի ազդեցությունը էս պայմաններում չէր կարող նման կերպ դրսևորվել,սկզբնական շրջանում խոսվեց ընտրյալ լինելու մասին,այ էդ գիծը լրիվ տրամաբանական կլիներ աղջկա մոտ,բայց իմ գրածը ինձ ավելի դուր է գալիս:Ինքը փորձեց ազատ լինել,ոչ թե տղայի ազդեցությամբ,այլ իր նախաձեռնությամբ,բայց արդեն հասրակությունը իրանից բան չէր թողել:
Դե էն էգոիզմի պահը միանշանակ:
Հիմա. ի՞նչ է կրոնը,կամ ո՞րն է կրոնը,էս հարցերը հռետորական չեն ու կսպասեմ պատասխանին :Ճ քանի որ ամբողջ ընթացքում դրա մասին խառը-մառը գրում ես,խոսում կրոնական քարոզի ու <<թույլ>> մարդկանց մասին,որոնք ընկնում են էդ քարոզի տակ:
Հ.Գ եթե ընտրելու հնարավորություն ունենայի,ապա միանշանակ մենակ,քանի որ Homo homini lupus est :))
Հիմա. ի՞նչ է կրոնը,կամ ո՞րն է կրոնը,էս հարցերը հռետորական չեն ու կսպասեմ պատասխանին :Ճ
Հ.Գ եթե ընտրելու հնարավորություն ունենայի,ապա միանշանակ մենակ,քանի որ Homo homini lupus est :))
Վերևի հարցով քննարկումների մեջ չեմ սիրում մտնել։
Իսկ ներքևի մասով՝ միանշանակ ՈՉ մենակ, կգժվեմ։
Ոչինչ, չէ՞, որ ուրիշ թեմաներում էլ գրենք ։)
Երեկ առաջին անգամ կինոթատրոնում իրար հետևից երկու ֆիլմ եմ նայել. մեզ մոտ տոն էր, ես էլ, օկտոբերֆեստերից հոգնած, գցել էի ինձ կինոսրահները:
Առաջին ֆիլմը "Venom" (https://www.imdb.com/title/tt1270797/)-ն էր 3D-ով: Մարվելի ու ընդհանրապես կոմիքսների սիրահար չեմ, բայց այնուամենայնիվ որոշեցի ֆիլմը նայել, քանի որ գլխավոր դերում Թոմ Հարդին էր: Մենակ իր համար պատրաստ եմ ցանկացած ֆիլմ նայել: Ինքն ինձ համար ոչ միայն ընտիր դերասան է, այլ ընդհանուր շատ հավես տիպ է, ինչքան նայում ես, էնքան նայվում է: Էս անգամ էլ շատ լավն էր ֆիլմում. հումորային, հյութեղ կերպար էր: Մնացածի մասին առանձնապես բան չկա ասելու. Թոմ Հարդիի համար էի նայում, էդքանով էլ ֆիլմն իրեն արդարացրեց:
Երկրորդ ֆիլմը "A Star Is Born" (https://www.imdb.com/title/tt1517451/)-ն էր. ցուցադրման առաջին օրն էր մեզ մոտ, կինոսրահում ասեղ գցելու տեղ չկար: Սա էլ որոշել էի նայել, որովհետև ահագին հետաքրքրել էր Lady Gaga-ին ֆիլմում տեսնելը՝ իր սովորական գժական վիճակներից դուրս: Իրենով ու իր երգարվեստով հետաքրքրված չեմ, բայց երբ աֆիշայի վրա տեսա իրեն՝ անսպասելի բնական դեմքով, մի ձև ուզեցի ֆիլմը նայել: Ֆիլմը ռիմեյք էր, ու պատմությունը մոտավորապես կանխատեսելի էր:
Պիտի խոստովանեմ, որ Բրեդլի Կուպերն ինձ համար հայտնաբերություն էր էդ ֆիլմում. մինչև հիմա իրեն որպես լավ դերասան երբևէ չէի ընկալել, միշտ ինչ-որ մաչոյատիպ սիրունիկների դերերում է լինում՝ ոչինչ չասող, իսկ էստեղ ուրիշ էր: Ահագին ստացված ու ամբողջական կերպար էր՝ շատ լավ դերակատարմամբ: Ինքը նաև ֆիլմի ռեժիսյորն էր, պրոդյուսերը ու սցենարի համահեղինակը: Մի խոսքով, հաճելի անակնկալի եկա: Կարծում եմ, Օսկարի նոմինանտ կլինի՝ լավագույն դերասան կատեգորիայում, գուցե նաև ուրիշ կատոգորիաներում էլ:
Լեդի Գագան էլ էր լավը, բայց իմ կարծիքով Օսկարի նոմինացիայի չի ձգում: Կերպարն ինձ համար ամբողջապես բացված չէր, ու ընդհանուր ոչ մի հստակ գիծ չերևաց իր ստեղծած կերպարի մեջ: Բայց առաջին անգամվա համար հեչ վատ չէր: Ու հա, բնական տեսքով շատ էլ համակրելի էր՝ արտաքինի հետ կապված իր բոլոր կոմպլեքսներով հանդերձ: Իսկ ֆիլմն ընդհանուր էնպես չէր, որ ցնցող էր, բայց կարծում եմ ամեն դեպքում հաջողված էր՝ որոշ ձանձրալի-ձգձգված մասեր չհաշված:
Համենայնդեպս, էս երկու ֆիլմից ոչ մեկն էլ հատուկ խորհուրդ տալու չի, բայց դե ժամանցի համար նայվող են:
Ամեն դեպքում, սրանից հետո դժվար թե երբևէ նորից կինոթատրոնում երկու ֆիլմ իրար հետևից նայեմ. վերջում արդեն զահլես գնացել էր: Թոմ Հարդիին բարձր կլասի դերասան եմ համարում, միայն թե՝ ոչ գլխավոր դերերում: Ինքն ինձ համար պիտի լինի երկրորդական դերում… չգիտեմ … զուտ ֆիլմն իր վրա սարքելը մի քիչ էն չի: Որպես ֆիլմի գլխավոր դերասան ինձ էդքան չի ձգում ու բավարար չի՝ ֆիլմը ֆինանսապես ու գեղարվեստական ձևով հաջողացնել: Ինքը միշտ պիտի խաղա որևէ հզոր անվան կողքին, նայվի ու աղքատիկ չլինի: Շատ մեծ խարիզմա ու տաղանդ ունի: Նամանավանդ՝ the revenant -ում իր կատարումն ուղղակի անփոխարինելի ա: Իր վերջին ֆիլմերից՝ RocknRolla-ն ու Legend-ն եմ հիշում: Վատը չէին: Բայց էլի՛ ինչ-որ մի բան էն չէր: Ինքն իմ համար չի կարողանում խարիզմի 100 տոկոսանոց սանդղակին հասնի, որ զուտ իրա վրա սարքած ֆիլմը մեծ անուն հանի: Venom-ը չեմ նայել: Կնայեմ, բայց մեծ սպասումներ չունեմ:
Յոհաննես
04.10.2018, 23:28
Թոմ Հարդիին բարձր կլասի դերասան եմ համարում, միայն թե՝ ոչ գլխավոր դերերում: Ինքն ինձ համար պիտի լինի երկրորդական դերում… չգիտեմ … զուտ ֆիլմն իր վրա սարքելը մի քիչ էն չի: Որպես ֆիլմի գլխավոր դերասան ինձ էդքան չի ձգում ու բավարար չի՝ ֆիլմը ֆինանսապես ու գեղարվեստական ձևով հաջողացնել: Ինքը միշտ պիտի խաղա որևէ հզոր անվան կողքին, նայվի ու աղքատիկ չլինի: Շատ մեծ խարիզմա ու տաղանդ ունի: Նամանավանդ՝ the revenant -ում իր կատարումն ուղղակի անփոխարինելի ա: Իր վերջին ֆիլմերից՝ RocknRolla-ն ու Legend-ն եմ հիշում: Վատը չէին: Բայց էլի՛ ինչ-որ մի բան էն չէր: Ինքն իմ համար չի կարողանում խարիզմի 100 տոկոսանոց սանդղակին հասնի, որ զուտ իրա վրա սարքած ֆիլմը մեծ անուն հանի: Venom-ը չեմ նայել: Կնայեմ, բայց մեծ սպասումներ չունեմ:
Դու հաստատ Բրոնսոն չես նայել ։ճճ
Դու հաստատ Բրոնսոն չես նայել ։ճճ Կնայեմ ուրեմն: :)
Պիտեր Ջեքսոնը գունավորել, կարգավորել է արագությունն ու ձայնադրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակագրությունը:
https://www.facebook.com/kinopoisk/videos/533840220414897/
Երեկ որոշեցինք գնալ կինոթատրոն` «Բոհեմական ռապսոդիան» նայելու: Որպեսզի հանկարծ փաստի առաջ չկանգնենք, մտածեցինք` ճիշտ կլինի նախօրոք տոմսերն օնլայն գնել: Նայեցինք մեր մոտակայքում եղած երկու կինոթատրոնների կայքերում, երկուսում էլ մեզ հարմար մի քանի ժամերի ցուցադրությունների համար դահլիճներում ընդամենը մի քանի տեղ էր մնացել` առաջին ու երրորդ շարքերում, երրորդում` ամենածայրինները: Քանի որ այլ հարմար տարբերակ չգտնվեց, ստիպված երրորդ շարքի ծայրիններն առանք: Ընդ որում` առնելու ընթացքում ևս մի քանիսը պակասեցին: Մի քիչ էլ ուշացնեինք, երևի ոչ մի տոմս չէր մնա: Չեմ հիշում, որ երբևէ էդպիսի բան եղած լիներ: Մինչև հիմա ինչքան օնլայն առել ենք, միշտ լիքն են եղել ազատ տեղերը: Մինչև գնալը մի քիչ ռևյուները նայեցի, վարկանիշն IMDb-ում` 8.4/10, ու լիքը հիացական կարծիքներ: Միայն մի երկու բացասական կարծիքի հանդիպեցի հազիվ, բայց իմացա, որ քննադատների կողմից ահագին բացասական արձագանք է ստացել ֆիլմը: Թեև ժամանակի ընթացքում սովորել եմ նախքան քննադատների կարծիքներ կարդալը արդեն պատկերացնել, թե մոտավորապես ինչպես կգնահատվի տվյալ ֆիլմը քննադատների ու կինոյից գլուխ հանողների կողմից, բայց իմ անձնական տպավորություններն ու կարծիքները հաճախ զգալիորեն տարբերվել են դրանցից, էդ պատճառով էլ ֆիլմը նայել-չնայելուս վրա ոչ մի կարծիք չի ազդում:
«Բոհեմական ռապսոդիան» էն հազվագյուտ դեպքերից է, երբ գնացել եմ ֆիլմը նայելու`որոշակի ակնկալիքներ ունենալով, քանի որ խոսքը երաժշտության մեջ երբևէ ունեցածս ամենամեծ երկրպագության օբյեկտի` Queen-ի/Ֆրեդդի Մերկուրիի մասին է: Էս ֆիլմին շատ վաղուց էի սպասում: Ու հատկապես դերասանի ընտրության հարցին սրտատրոփ էի վերաբերվում: Մոտ մի ամիս առաջ ֆիլմը թրեյլերն էի տեսել, ու Ֆրեդիի դերակատար Ռամի Մալեկն առաջին հայացքից ավելի շատ Rolling Stones-ի Միք Ջեգերին էր հիշեցրել, քան Ֆրեդդի Մերկուրիին: Ինչպես հետո պարզեցի, շատերն էին նույն ասոցիացիան ունեցել դերասանի հետ կապված: Էդ պահն, իհարկե, խոստումնալից չէր: Բայց ֆիլմը նայելով` համոզվեցի, որ Մալեկն իրականում փայլուն է կատարել իր առջև դրված բարդ առաջադրանքը` լիարժեք կերպով մտնելով Ֆրեդդիի կերպարի մեջ, զարմանալիորեն, նրան արտաքնապես նման չլինելով հանդերձ: Թե՛ շարժուձևով, թե՛ դիմախաղով ու թե՛ խոսելաձևով էս մարդը լրիվ Ֆրեդդին էր դարձել: Ու դա, ըստ իս, ֆիլմի ամենաուժեղ կողմն էր:
Մյուս ուժեղ կողմը թերևս երաժշտությունն էր: Իհարկե, սրանով ֆիլմը զգալի չափով պարտական էր հենց Queen-ին` էդպիսի երաժշտություն ստեղծելու համար: Բայց չի կարելի ժխտել, որ լավ երաժշտությունը նաև լավ էր օգտագործված, որոշ դեպքերում` բավական հետաքրքիր ու կրեատիվ լուծումներով:
Ֆիլմը նայելուց շատ մեծ հաճույք եմ ստացել. հրաշալի ձևով մատուցված ընտիր երաժշտություն, ընտիր մարմնավորված ու իրական Ֆրեդդի, խմբի մյուս անդամներին արտաքնապես շշմելու չափ նման դերասաններ, լիքը հույզեր ու ոգևորություն: Միայն թե ամբողջ ընթացքում մի բան խանգարում էր. լինելով Queen-ի ու հատկապես Ֆրեդդիի թունդ երկրպագու, որը խմբին ու Ֆրեդդիին տարիներով ուսումնասիրել է ու լիքը մանրամասներ գիտի նրանց անձնական ու սոցիալական կյանքի մասին` անընդհատ փորձում էի իմ իմացածները գտնել ֆիլմում, բայց եղածը չափից դուրս քիչ էր թվում, իրադարձություններն էլ մի տեսակ կցկտուր ու հպանցիկ ներկայացված: Սկզբում մտածում էի, որ դա երևի ինձնից է` իմ սուբյեկտիվ սպասելիքներից, չէ՞ որ հնարավոր չէ մարդու կյանքի բոլոր իրադարձություններն ու մանրամասներն ընդգրկել 2 ժամ, 15 րոպե տևող ֆիլմում: Որոշ փաստերի աղավաղումների ու ժամանակագրական որոշ անճշտությունների վրա էլ աչք փակեցի. ի վերջո, սա գեղարվեստական ֆիլմ է, ոչ թե փաստագրական:
Բայց ֆիլմը նայելուց որոշ ժամանակ անց, երբ փորձեցի հույզերս մի կողմ դնել ու ավելի սթափ գնահատել, հասկացա, որ չէ, ամեն դեպքում Ֆրեդդին բավական սահմանափակ էր ներկայացված ֆիլմում. կարելի էր թե՛ Ֆրեդդիի, թե՛ խմբի մյուս անդամների հետ կապված ավելի շատ ինֆորմացիա հաղորդել: Ընդհանրապես մյուս երեք անդամները զգալի չափով անդեմ ու միանման էին ստացվել, մինչդեռ իրականում էդպես չէր: Առանձնահատուկ կատվասիրությունից բացի, ֆիլմում գրեթե ոչինչ չկար Ֆրեդդիի այլ հետաքրքրությունների մասին: Նաև շատ թերի էր ներկայացված նրա շրջապատը, շփումներն ու հարաբերությունները մարդկանց հետ: Օրինակ, կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ, որ նա լրջորեն հետաքրքրվում էր արվեստով, նաև նկարում էր (իրականում սա կարելի էր հեշտությամբ ցույց տալ` առանց լրացուցիչ ժամանակ ծախսելու` հընթացս): Ոչ մի խոսք նրա` Մոնսերրատ Կաբալյեի հետ ունեցած համագործակցության ու համերգի (մարդը մի ամբողջ ալբոմ է գրել էդ առիթով) ու ընդհանրապես Ֆրեդդիի սոլո ալբոմների մասին, Էլթոն Ջոնի և որոշ այլ հանրահայտ աստղերի հետ ընկերության, մտերմության մասին: Էլ չեմ ասում, որ Ֆրեդդիի մարդկային կերպարն էլ կարելի էր ավելի բազմակողմանի ներկայացնել: Իրականում նա բավական հետաքրքիր ու հարուստ կերպար է եղել, մինչդեռ ֆիլմից դա առանձնապես չի զգացվում:
Համենայնդեպս, հաստատ արժե նայել էս ֆիլմը` առնվազն հանուն Queen-ի կենդանի համերգին ներկա լինելու զգացողության:
Երեկ ես էլ նայեցի ֆիլմը։
Ծանոթ չլինելով Ֆրեդդի Մըրքյուրիի կյանքին, ոչ էլ իր ստեղծագործական գործունեությանն առանձնապես, պետք է ասեմ, որ ֆիլմը բավական մակերեսային էր ներկայացրել նրա կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Համենայնդեպս հաղորդակից չդարձրեց, թե կյանքի կամ ստեղծագործական ինչ ապրումներով է անցել, ու խնդիրը երկու ժամվա մեջ տեղավորվելը չէր, այլ ուղղակի բացակայությունը էդ տեսանկյունից ներկայացման, որի համար բավական կլինեին տեղ-տեղ մի քանի վայրկյաններն անգամ։ Մինչդեռ ահագին ժամանակ էր վատնած պրոդյուսերների հետ բիզնես-գյալաջիների վրա, կամ միմյանց հետ անախորժությունների պարզաբանումները, նաև՝ Մերի Օստինի հետ հարաբերություններն ահագին րոպեներ էին վերցրել, մինչդեռ խորությունը նրանց հարաբերության բացահայտված չէր, չնայած որ դա, կարծում եմ, Ֆրեդդիի կյանքի ամենաուշագրավ երևույթներից մեկը պիտի լիներ (նկատի ունենալով, որ գեյը մինչև իր կյանքի վերջը շարունակում է նվիրված մնալ ու սիրել էդ կնոջը, ու նրան է թողնում իր ունեցվածքի մեծ մասը․ էստեղ շատ ավելին էր, քան ուղղակի ընկերությունը, ու դա արժեր հնարավորինս խորաթափանց բացահայտել)։
Ի հակադրություն բերեմ Միլոշ Ֆորմանի "Ամադեուս" ֆիլմը, որը մի հոյակապ գործ է՝ ֆիլմի և երաժշտության ինտեգրացիայի, ու Մոցարտի ստեղծագործականության ու կյանքի ապրումները արտակարգ են փոխանցված, այնպես, որ ես էդ ֆիլմից հետո արդեն հրաժարվում եմ ուրիշ կերպ ընկալել Մոցարտին :))
(Ի դեպ, մի քանի ամիս առաջ առիթ ունեցա կարճ ժամանակով լինել Վիեննայում, ու միակ բանը որ հասցրեցի անել, սեփական ընտրությամբ, Մոցարտի տունն այցելելն էր ու համոզվելը, թե որքան ճշգրիտ էր ներկայացրել Ֆորմանը միջավայրն ու ոգին)։
Վերադառնալով ֆիլմին, չհավանեցի, որ Ֆրեդդիի կերպարը մի տեսակ ոչ ինտելեկտուալ էր ներկայացված։ Այսինքն, մարդու էության ներկայացման մեջ ինտելեկտ չտեսա, մինչդեռ չեմ կարծում, թե իրականում այդպիսին է եղել։ Չզգացի հանճարը․ դերասանին չէր հաջողվել դա փոխանցել։
Արտաքինի հետ կապված՝ վերևի ատամների դուրս պրծածությունը չափից դուրս շատ էր, քան իրականում կար, ու դա կարծես խանգարում էր դերասանին, չէր հարմարվում նրա մաշկի պլաստիկային՝ միմիկաներ կառուցելիս, մինչդեռ իրական Ֆրեդդիի մոտ բնական էր ու սահուն։
Հետո, Ֆրեդդիի մասին կարդացել եմ, որ ի հեճուկս բեմի վրա իր ցայտուն ու անկաշկանդ պահվածքին, իրական կյանքում նա բավական ամաչկոտ էր ու քաշվող, հատկապես անծանոթ մարդկանց շրջապատում․ դա այնքան էլ չզգացվեց, նույնիսկ հակառակն էր՝ տեղ-տեղ, երբեմն էլ՝ անհարկի հանդուգն։
Ի դեպ, Ֆիլմի վերջում, "հանկարծ" սկսեց լավ խաղալ։ Ասես ավելի մտած էր կերպարի մեջ ու տանում էր ֆիլմը, թեև մեծ մասամբ երևի երաժշտության շնորհիվ էր թվում այդպես, որն օգնում էր զգալ իրական Ֆրեդդիի ինչ-որ չափով "ներկայությունը"։ Պատճառը կարող է լինել նաև այն, որ իր ավելի ուշ շրջանի վիդեոներ, ինտերվյուներ ավելի շատ կան, որ հնարավորություն են տվել դերասանին ավելի լավ ըմբռնել իր հերոսի շարժումները, վարքը, էությունը, քան ավելի վաղ տարիքի շրջանում էր, որը մնացել էր դերասանի սեփական երևակայությանը։
Այս բոլորով հանդերձ, ֆիլմն ավելի շատ լավն էր, քան լավը չէր, ու ամենից կարևորն այն էր, որ արթնացնում է Ֆրեդդիի արվեստի հանդեպ հետաքրքրություն մարդկանց մոտ, դրա դասականության վերագնահատումը, ու, կարծում եմ, հիմա նորից թափով կսկսեն գնել ու լսել Քուինի գործերը, համենայնդեպս մոտակա մի որոշ ժամանակ, ինչպես եղավ, օրինակ, Ազնավուրի դեպքում։
Այդ առումով, երևի արժի դասականների մասին ժամանակ առ ժամանակ ֆիլմեր նկարահանել՝ նրանց մասին մարդկանց "հիշեցնելու" նպատակով։
Երեկ որոշեցինք գնալ կինոթատրոն` «Բոհեմական ռապսոդիան» նայելու: Որպեսզի հանկարծ փաստի առաջ չկանգնենք, մտածեցինք` ճիշտ կլինի նախօրոք տոմսերն օնլայն գնել: Նայեցինք մեր մոտակայքում եղած երկու կինոթատրոնների կայքերում, երկուսում էլ մեզ հարմար մի քանի ժամերի ցուցադրությունների համար դահլիճներում ընդամենը մի քանի տեղ էր մնացել` առաջին ու երրորդ շարքերում, երրորդում` ամենածայրինները: Քանի որ այլ հարմար տարբերակ չգտնվեց, ստիպված երրորդ շարքի ծայրիններն առանք: Ընդ որում` առնելու ընթացքում ևս մի քանիսը պակասեցին: Մի քիչ էլ ուշացնեինք, երևի ոչ մի տոմս չէր մնա: Չեմ հիշում, որ երբևէ էդպիսի բան եղած լիներ: Մինչև հիմա ինչքան օնլայն առել ենք, միշտ լիքն են եղել ազատ տեղերը: Մինչև գնալը մի քիչ ռևյուները նայեցի, վարկանիշն IMDb-ում` 8.4/10, ու լիքը հիացական կարծիքներ: Միայն մի երկու բացասական կարծիքի հանդիպեցի հազիվ, բայց իմացա, որ քննադատների կողմից ահագին բացասական արձագանք է ստացել ֆիլմը: Թեև ժամանակի ընթացքում սովորել եմ նախքան քննադատների կարծիքներ կարդալը արդեն պատկերացնել, թե մոտավորապես ինչպես կգնահատվի տվյալ ֆիլմը քննադատների ու կինոյից գլուխ հանողների կողմից, բայց իմ անձնական տպավորություններն ու կարծիքները հաճախ զգալիորեն տարբերվել են դրանցից, էդ պատճառով էլ ֆիլմը նայել-չնայելուս վրա ոչ մի կարծիք չի ազդում:
«Բոհեմական ռապսոդիան» էն հազվագյուտ դեպքերից է, երբ գնացել եմ ֆիլմը նայելու`որոշակի ակնկալիքներ ունենալով, քանի որ խոսքը երաժշտության մեջ երբևէ ունեցածս ամենամեծ երկրպագության օբյեկտի` Queen-ի/Ֆրեդդի Մերկուրիի մասին է: Էս ֆիլմին շատ վաղուց էի սպասում: Ու հատկապես դերասանի ընտրության հարցին սրտատրոփ էի վերաբերվում: Մոտ մի ամիս առաջ ֆիլմը թրեյլերն էի տեսել, ու Ֆրեդիի դերակատար Ռամի Մալեկն առաջին հայացքից ավելի շատ Rolling Stones-ի Միք Ջեգերին էր հիշեցրել, քան Ֆրեդդի Մերկուրիին: Ինչպես հետո պարզեցի, շատերն էին նույն ասոցիացիան ունեցել դերասանի հետ կապված: Էդ պահն, իհարկե, խոստումնալից չէր: Բայց ֆիլմը նայելով` համոզվեցի, որ Մալեկն իրականում փայլուն է կատարել իր առջև դրված բարդ առաջադրանքը` լիարժեք կերպով մտնելով Ֆրեդդիի կերպարի մեջ, զարմանալիորեն, նրան արտաքնապես նման չլինելով հանդերձ: Թե՛ շարժուձևով, թե՛ դիմախաղով ու թե՛ խոսելաձևով էս մարդը լրիվ Ֆրեդդին էր դարձել: Ու դա, ըստ իս, ֆիլմի ամենաուժեղ կողմն էր:
Մյուս ուժեղ կողմը թերևս երաժշտությունն էր: Իհարկե, սրանով ֆիլմը զգալի չափով պարտական էր հենց Queen-ին` էդպիսի երաժշտություն ստեղծելու համար: Բայց չի կարելի ժխտել, որ լավ երաժշտությունը նաև լավ էր օգտագործված, որոշ դեպքերում` բավական հետաքրքիր ու կրեատիվ լուծումներով:
Ֆիլմը նայելուց շատ մեծ հաճույք եմ ստացել. հրաշալի ձևով մատուցված ընտիր երաժշտություն, ընտիր մարմնավորված ու իրական Ֆրեդդի, խմբի մյուս անդամներին արտաքնապես շշմելու չափ նման դերասաններ, լիքը հույզեր ու ոգևորություն: Միայն թե ամբողջ ընթացքում մի բան խանգարում էր. լինելով Queen-ի ու հատկապես Ֆրեդդիի թունդ երկրպագու, որը խմբին ու Ֆրեդդիին տարիներով ուսումնասիրել է ու լիքը մանրամասներ գիտի նրանց անձնական ու սոցիալական կյանքի մասին` անընդհատ փորձում էի իմ իմացածները գտնել ֆիլմում, բայց եղածը չափից դուրս քիչ էր թվում, իրադարձություններն էլ մի տեսակ կցկտուր ու հպանցիկ ներկայացված: Սկզբում մտածում էի, որ դա երևի ինձնից է` իմ սուբյեկտիվ սպասելիքներից, չէ՞ որ հնարավոր չէ մարդու կյանքի բոլոր իրադարձություններն ու մանրամասներն ընդգրկել 2 ժամ, 15 րոպե տևող ֆիլմում: Որոշ փաստերի աղավաղումների ու ժամանակագրական որոշ անճշտությունների վրա էլ աչք փակեցի. ի վերջո, սա գեղարվեստական ֆիլմ է, ոչ թե փաստագրական:
Բայց ֆիլմը նայելուց որոշ ժամանակ անց, երբ փորձեցի հույզերս մի կողմ դնել ու ավելի սթափ գնահատել, հասկացա, որ չէ, ամեն դեպքում Ֆրեդդին բավական սահմանափակ էր ներկայացված ֆիլմում. կարելի էր թե՛ Ֆրեդդիի, թե՛ խմբի մյուս անդամների հետ կապված ավելի շատ ինֆորմացիա հաղորդել: Ընդհանրապես մյուս երեք անդամները զգալի չափով անդեմ ու միանման էին ստացվել, մինչդեռ իրականում էդպես չէր: Առանձնահատուկ կատվասիրությունից բացի, ֆիլմում գրեթե ոչինչ չկար Ֆրեդդիի այլ հետաքրքրությունների մասին: Նաև շատ թերի էր ներկայացված նրա շրջապատը, շփումներն ու հարաբերությունները մարդկանց հետ: Օրինակ, կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ, որ նա լրջորեն հետաքրքրվում էր արվեստով, նաև նկարում էր (իրականում սա կարելի էր հեշտությամբ ցույց տալ` առանց լրացուցիչ ժամանակ ծախսելու` հընթացս): Ոչ մի խոսք նրա` Մոնսերրատ Կաբալյեի հետ ունեցած համագործակցության ու համերգի (մարդը մի ամբողջ ալբոմ է գրել էդ առիթով) ու ընդհանրապես Ֆրեդդիի սոլո ալբոմների մասին, Էլթոն Ջոնի և որոշ այլ հանրահայտ աստղերի հետ ընկերության, մտերմության մասին: Էլ չեմ ասում, որ Ֆրեդդիի մարդկային կերպարն էլ կարելի էր ավելի բազմակողմանի ներկայացնել: Իրականում նա բավական հետաքրքիր ու հարուստ կերպար է եղել, մինչդեռ ֆիլմից դա առանձնապես չի զգացվում:
Համենայնդեպս, հաստատ արժե նայել էս ֆիլմը` առնվազն հանուն Queen-ի կենդանի համերգին ներկա լինելու զգացողության:
Իմ մոտ էլ կար նման տպավորություն, բայց մի մոռացիր, որ ֆիլմը Ֆրեդիի մասին չէ։ Ոչ էլ Քուինի։ Ֆիլմի իմաստը «Բոհեմական ռապսոդիան» է հիմնականում։ Այդ գլուխգործոցի ստեղծումը։ Ու ես նկատել եմ, որ ինչ որ հայտնի խմբի կամ երգչի մասին ֆիլմ նկարողները շատ լավ հասկանում են, թե դա որքան անշնորհակալ ու անիրականալի գործ է, դրա համար էլ կենտրոնանում են կոնկրետ մի ժամանակահատվածի կամ գլուխգործոցի վրա։ Նույն ձև Մայլսի Դեյվիսի մասին մի քանի տարի առաջ ֆիլմ հանեցին, որը իմ դուրը չեկավ։ Ու էդ ֆիլմն էլ նկարել էին կոնկրետ մի ժամնակահատվածի մասին, այլ ոչ թե ընդհանուր Մայլսի մասին։
Կոնկրետ էս ֆիլմը իմ կարծիքով կինեմատոգրաֆիայի տեասնկյունից կարա լինի շատ ցածր գործ, բայց իմ դուրը շատ շատ է եկել ու պատրաստվում եմ երկրորդ անգամ գնալ կինոթատրոն։ Իսկ Մալեկը մի քանի անգամ որպես դերասան բարձրացավ իմ համար։ Շատ լավ ա կատարում դերը։
Ի հակադրություն բերեմ Միլոշ Ֆորմանի "Ամադեուս" ֆիլմը, որը մի հոյակապ գործ է՝ ֆիլմի և երաժշտության ինտեգրացիայի, ու Մոցարտի ստեղծագործականության ու կյանքի ապրումները արտակարգ են փոխանցված, այնպես, որ ես էդ ֆիլմից հետո արդեն հրաժարվում եմ ուրիշ կերպ ընկալել Մոցարտին :))
Բարեկամ, նման ֆիլմերը ավելի շատ բացառություն են, ինչպեսև նման տաղանդների գոյություն ունենալը։ Ոնց որ մի քանի հարյուր տարին մեկ ա ծնվում Մոցարտի պես հանճար, տենց էր հարյուր տարին մեկ է նկարահանվում նման ճաշակով ֆիլմ ինչպիսին է Ամադեուսը։ Էդ ֆիլմը իմ համար բոլոր առումներով է շեդեվր։ Ու նման ֆիլմերը անորակ ֆիլմերի օվկիանոսում մի կաթիլ են ընդամենը։ Ու կարծում եմ, որ «Բոհեմական ռապսոդիան» էդ կտրվածքով նայած շաաաատ հեռու է ու չունի ոչ մի նմանություն «Ամադեուս»-ի հետ։
Ուլուանա
22.11.2018, 08:14
Իմ մոտ էլ կար նման տպավորություն, բայց մի մոռացիր, որ ֆիլմը Ֆրեդիի մասին չէ։ Ոչ էլ Քուինի։ Ֆիլմի իմաստը «Բոհեմական ռապսոդիան» է հիմնականում։ Այդ գլուխգործոցի ստեղծումը։ Ու ես նկատել եմ, որ ինչ որ հայտնի խմբի կամ երգչի մասին ֆիլմ նկարողները շատ լավ հասկանում են, թե դա որքան անշնորհակալ ու անիրականալի գործ է, դրա համար էլ կենտրոնանում են կոնկրետ մի ժամանակահատվածի կամ գլուխգործոցի վրա։ Նույն ձև Մայլսի Դեյվիսի մասին մի քանի տարի առաջ ֆիլմ հանեցին, որը իմ դուրը չեկավ։ Ու էդ ֆիլմն էլ նկարել էին կոնկրետ մի ժամնակահատվածի մասին, այլ ոչ թե ընդհանուր Մայլսի մասին։
Կոնկրետ էս ֆիլմը իմ կարծիքով կինեմատոգրաֆիայի տեասնկյունից կարա լինի շատ ցածր գործ, բայց իմ դուրը շատ շատ է եկել ու պատրաստվում եմ երկրորդ անգամ գնալ կինոթատրոն։ Իսկ Մալեկը մի քանի անգամ որպես դերասան բարձրացավ իմ համար։ Շատ լավ ա կատարում դերը։
Չէ, Արթ, ֆիլմը հենց Քուինի ու հատկապես Ֆրեդիի մասին էր, ոչ թե «Բոհեմական ռապսոդիայի» ստեղծման: Թեև «Բոհեմական ռապսոդիա» երգի ստեղծումը ֆիլմում բավական հանգամանալից էր ներկայացված` ի տարբերություն այլ երգերի (ու իմ կարծիքով, ֆիլմի ամենահաջող հատվածներից էր), բայց, միևնույն ա, էնքան մեծ չէր դրա դերը ֆիլմում, որ կարելի լինի համարել, որ ֆիլմը հենց դրա մասին էր: Ի դեպ, մեջբերում վիքիից.
Bohemian Rhapsody is a 2018 biographical film about the British rock band Queen. It follows singer Freddie Mercury's life, leading to Queen's Live Aid performance at Wembley Stadium in 1985.
Ուղղակի վերցրել են Քուինի ամենահայտնի լավագույն երգերից մեկը, որը նաև ամենահնչեղ ու տպավորիչ վերնագիրն ունի, ու դրել են ֆիլմի վերնագիր, էդքան բան: Ժամանակահատվածը` հա, սահմանափակ էին վերցրել, հասկանալի ա, լրիվ դժվար կլիներ ընդգրկել, բայց կարելի էր գոնե էդ ժամանակահատվածի սահմաններում ավելի լավ ներկայացնել ամեն ինչ: Իրականում ես էլ կուզենայի երկրորդ անգամ նայել ֆիլմը` արդեն ավելի քննադատական հայացքով: Չնայած առաջին նայելու ընթացքում էլ, ինչպես գրել էի, թերություններ նկատել եմ, բայց հետագայում մտքումս վերլուծելով` գնալով ավելի շատ հակվեցի նրան, որ ֆիլմն ամեն դեպքում ահագին լուրջ թերություններ ունի, ինչքան էլ որ փորձենք արդարացնել ու որոշ բաների վրա աչք փակել: Բայց չնայած էդ ամենին` ամեն դեպքում հավեսով նայվող ա` մի երկու կարևոր հանգամանքի շնորհիվ:
Ֆեյսբուքում ընկերներիցս մեկի գրառման տակ մեկնաբանություն էի գրել` ավելի կոնկրետ քննադատություններով, էստեղ տեղադրեմ` որոշ լրացումներ անելով:
Ֆիլմում փաստերի մեծ մասը ինչքան հնարավոր ա` աղավաղված էր, էլ չեմ ասում ժամանակագրական անճշտությունների մասին, որոնց մեծ մասը, կոնկրետ հանգամանքներով պայմանավորված, լուրջ ազդեցություն ուներ իրականության պատկերման վրա` որոշ կարևոր իրադարձությունների իմաստը լրիվ փոխելով: Եթե էդ փոփոխություններն անէական բաներ լինեին, կարելի էր աչք փակել, բայց էդպես չի: Բացի դրանից, համարյա բոլոր կարևոր իրադարձություններն ու իրավիճակները ներկայացված էին շատ մակերեսային ու հպանցիկ. ռեժիսորն, ըստ երևույթին, ի վիճակի չի եղել դրանց կարևորությունը գնահատելու ու փոխարենը ահագին ոչ էական բաների վրա ա շեշտը դրել: Հուսով եմ` շատ չեմ ձանձրացնի, եթե հերթով նշեմ նկատածս թերություններն ու անճշտությունները, որովհետև դրանք, ըստ իս, անէական չեն:
Ֆրեդդիի կերպարը համ ահավոր թերի էր ներկայացված (նրա հետաքրքրությունների, անձնական հարաբերությունների, շփումների առումով), համ էլ լիքը առումներով սխալ: Նախ ի սկզբանե մի տեսակ անհաջողակի կերպարով էր ներկայացված (ծնողների ակնկալիքները չարդարացրած ինչ-որ անկապ ու աննպատակ ջահել, որը ոչ մի լուրջ զբաղմունք չունի), ինչը բոլորովին չէր համապատասխանում իրականությանը (նախ նա դպրոցական տարիքից արդեն ահագին հաջողություններով աչքի էր ընկել` թենիսի, բոքսի չեմպիոն էր եղել դպրոցում, երաժշտությամբ էր լրջորեն զբաղվել ու բարձր աստիճան ուներ երաժշտության մեջ, նաև էդ ժամանակ արդեն քոլեջ էր ավարտել դիզայների մասնագիտությամբ, մինչդեռ էս ամեն ինչի մասին ֆիլմում ոչ մի խոսք, մենակ մի պահ թռուցիկ մի նկար ցույց տվեցին, որից կարելի էր իմանալ, որ ավելի վաղ տարիքում բոքսով ա զբաղվել): Բացի դրանից, բնավորության, պահվածքի առումով էլ ֆիլմի Ֆրեդդին շատ քիչ ընդհանրություն ուներ իրական Ֆրեդիի հետ ու ներկայացված էր որպես ստերեոտիպային ռոք աստղ` անհավասարակշռված, հաճախ անտեղի հանդուգն ու ինքնահավան պահվածքով: Ֆրեդդին իրականում էդպիսին չի եղել. բոլոր ծանոթներն ու մտերիմները նրան նկարագրում են որպես շրջապատի մարդկանց նկատմամբ վերջին աստիճանի հոգատար ու մեծահոգի մարդ, մեղմ, նույնիսկ ամաչկոտ, մինչդեռ ֆիլմի Ֆրեդդին իր պահվածքով բոլորովին էդպիսին չի ներկայանում մեզ:
Ֆրեդդիի ու Մերիի հարաբերությունները, որ իրականում բացառիկ ու յուրահատուկ են եղել իրենց բնույթով ու խորությամբ, ֆիլմում շատ մակերեսային էին ներկայացված: Ֆիլմը նայելով` մարդ չի կարող պատկերացնել դրանց խորությունն ու յուրահատկությունը:
Խմբի ցրվելու մասն էլ էր զգալի չափով հորինվածք: Նախ խումբն իրականում երբեք էլ չի դադարել գործել: Ֆրեդդին երբեք նման հիստերիկ տեսարաններ չի սարքել` հայտարարելով, որ ինքն ուզում ա սոլո կարիերա անել, որ մյուսների կարիքը չունի, ու որ նրանք առանց իրեն ոչինչ էին և այլն: Իրականում ինչ-որ պահի խումբն ուղղակի բոլորի համաձայնությամբ որոշել ա որոշ ժամանակ ավելի պասիվ գործել, համերգներ չտալ, բայց միաժամանակ նրանք էդ ամբողջ ընթացքում շարունակել են միասին ալբոմներ ձայնագրել: Այսինքն` խմբի պառակտում, էն էլ խմբի անդամների հետ հարաբերությունների խզմամբ, երբևէ չի եղել: Ավելին` Ֆրեդդին Քուինի առաջին անդամը չի եղել, ով սոլո կարիերա ա արել. կարծեմ Ռոջեր Թեյլորն էր, որ Ֆրեդդիից առաջ արդեն սոլո ալբոմ ուներ ձայնագրած:
Ֆրեդդիի` խմբի անդամների հետ ծանոթանալու, խմբին միանալու պահերը բացի նրանից, որ փաստերի ու իրադարձությունների հաջորդականության տեսանկյունից, կարելի ա ասել, ընդհանրապես կապ չունեին իրականության հետ, նաև էլի Ֆրեդդիին ավելի խղճուկ էին ներկայացնում. իրականում նա խմբի անդամների հետ ծանոթացել ա լրիվ այլ հանգամանքներում ու ամեն մեկի հետ տարբեր ժամանակներ, խմբի փորձերին ու ելույթներին ներկա ա եղել որոշ ժամանակ զուտ որպես երաժիշտների ընկեր, ու էն բանից հետո, երբ մեներգիչը լքել ա խումբը, իրեն առաջարկել են միանալ խմբին` որպես մեներգիչ, ինչն էդ պարագայում բնական ու սպասելի քայլ ա եղել: Բայց էս մեկը եթե իրականության պես պատկերեին, շատ երկար ու ջանջալ պատմություն էր լինելու, ու հաստատ չարժեր դրա վրա ժամանակ էդքան կորցնել` ամեն գնով հենց իրականությունը պատկերելու համար, ուղղակի կարելի էր գոնե էնպես կառուցել սյուժեն, որ Ֆրեդդին չգնար, անծանոթներին խնդրեր, որ իրեն վերցնեին: Բայց ես ինչքան հասկանում եմ, ռեժիսորի նպատակը եղել ա ամեն գնով դրամատիկ իրավիճակներ ստեղծելը` թեկուզև իրականությունը խեղաթյուրելու գնով, իբր, տեսեք` ինչ խղճուկ անհաջողակ էր Ֆրեդդին, ու հետո ինչ դեմք դարձավ :D:
Իրադարձության մեկ այլ խեղաթյուրում էր Ֆրեդդիի ու Ջիմի ծանոթության ժամանակը: Իրականում Ֆրեդդին Ջիմի հետ ծանոթացել ա իր` ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին պարզելուց մի քանի տարի առաջ: Ու պարզելուց անմիջապես հետո պատմել ա դրա մասին Ջիմին` ասելով, որ ինքը կհասկանա, եթե Ջիմը որոշի իրենից հեռանալ (նրանք արդեն լուրջ հարաբերությունների մեջ էին ու միասին էին ապրում): Իսկ ֆիլմում Ֆրեդդին իմանում ա, որ ՄԻԱՎ ունի ու միանգամից գնում ա Ջիմին գտնելու, որ հետը հարաբերություններ սկսի, ու չի էլ ասում վերջինիս իր հիվանդության մասին: Կարիք չկա, չէ՞, ասելու, որ սա վերջին աստիճանի անպատասխանատու պահվածք ա, և ամենակարևորը` իրականության հետ կապ չունեցող:
Ու եթե ուշադրություն դարձնենք, էս բոլոր անճշտություններն ու իրական փաստերի աղավաղումները, փաստորեն, ծառայել են մեկ նպատակի` սյուժեն իբր ավելի դրամատիկ ու տպավորիչ դարձնելուն, մինչդեռ իրականությունը հաստատ պակաս հետաքրքիր ու պակաս լավը չէր, մեղմ ասած: Ընդհանուր մի տեսակ ստերեոտիպային մոտեցում կար ֆիլմում, որը համարյա ամեն ինչում դրսևորվում էր` սկսած Ֆրեդդիի կերպարից, վերջացրած իրադարձությունների զարգացմամբ ու շեշտադրումներով: Ուղղակի իրականությունը որ իմանում ես, մի տեսակ անարդարության զգացողություն ես ունենում էդ ֆիլմից, էլի: Չիմանալու ու չխորանալու դեպքում երևի կարելի ա հանգիստ նայել ու միայն հաճույք ստանալ :)):
Արթ, որ երկրորդ անգամ նայելու լինես, մի հատ կփորձես ուշադրություն դարձնել էս նշածներիս, ու կարծում եմ` կհասկանաս` ինչ նկատի ունեմ :): Հուսով եմ` նշածս մանրամասները շատ ձանձրալի չէին:
Ան ջան, ճիշտ ես։ Ես ֆիլմի պաշտոնական կայքում էլ ստուգեցի։ Ֆիլմը Ֆրեդիի և Քուինի մասին է, ոչ թե Bohemian Rhapsody-ի ստեղծման։ Ես իմ սուբյեկտիվ ընկալումը սխալմամբ որպես փաստ արձանագրեցի :P
Ասածդ կետերից շատերը ինձ համար նորություն էր։ Շնորհակալ եմ էդ տեղեկությունների համար։ Որ երկրորդ անգամ նայեմ ուշադրություն կդարձնեմ դրանց։
Էսօր մենք էլ նայեցինք։
Դեռ տպավորության տակ եմ, դրա համար կասեմ, որ շատ հավանեցինք, ու էլի նայելու ցանկություն առաջացավ, բայց արդեն ցուցադրությունները վերջանում են։
Դահլիճը լիքը լցված էր։
Ու ես անհամբեր սպասում եմ նման մի կենսագրական ֆիլմ Ջեքսոնի մասին։ Բայց իհարկե կուզեմ, որ իրա կյանքն ավելի լավ ներկայացվի, քան ֆրեդիինն էր ներկայացված։ Թեկուզ կրկնակի երկար տևի ։)
Էս մեկը նենց թռավ, չհասկացանք 2 ժամը երբ անցավ։

Ջեքսոնի մանկության մասին սերիալ կա, նայել ե՞ս։ The Jacksons: An American Dream
https://www.imdb.com/title/tt0104541/
Նոր էս ֆիլմի անունը փնտրելուց տեսա որ ուրիշ ֆիլմեր էլ կան իր մասին։
Ջեքսոնի մանկության մասին սերիալ կա, նայել ե՞ս։ The Jacksons: An American Dream
https://www.imdb.com/title/tt0104541/
Նոր էս ֆիլմի անունը փնտրելուց տեսա որ ուրիշ ֆիլմեր էլ կան իր մասին։
Դրանք սաղ հին ֆիլմեր են, հիմնականում վավերագրական, կամ էլ իրա տեսահոլովակները։
Queen-ի կարգի հզոր գործ եմ ուզում։
Վաղը գնալու եմ նայեմ։ Սյուժետային ու իմաստային ծանրաբեռնվածության սպասելիքներս մեծ չեն, բայց էպիկ մասշտաբի տեսարաններ ու ահավոր սիրուն պետք ա որ լինի, ու հենց դրա համար պետք ա մեծ էկրանին նայել։
https://www.youtube.com/watch?v=IRsFc2gguEg

Եկա ասեմ որ սպասելիքներն ու չսպասելիքները արդարացան։ Ահավոր սիրուն սթիմփպանկ աշխարհ, թույլ սյուժե, կերպարներ ու կլիշոյոտ դիալոգներ։ Եթե նայել, մենակ կինոթատրոններում, մի անգամ ու զուտ վիզուալի խաթեր ։)
Մի տեսարան կար, ուրեմն, էս աղջիկը՝ գլխավոր գերագույն հերոսուհին, հորիզոնական պառկած լացում ա, ըստ ֆիզիկայի օրենքների արցունքը աչքի անկունից կողքի պիտի թափվեր, բայց այտի վրայով էր ծորում ա դեպի ծնոտ։ Սենց բաները սովորաբար երկրորդ ռաունդից եմ սկսում նկատել։
Մի հատ էլ հեղափոխական կերպար կար, նենց պաթոսով էր սաղ դերը կատարում էդ դերասանուհին։ Բա իրա անունը՝ Քամու Ծաղիկ, բա ռեպլիկները, ռեպլիկները))
Ներվերը անջատում և վայելում եք, մի խոսքով, առանց խորանալու։ Եթե որոշեք նայել էլի։

Ցենտր կինո էր, էնքան լավն էր, որ սյուժե վաբշե պետք չէր: :D Ես վաբշե cyberpunk-ի սիրահար եմ, դրա համար էլ սենց կինոներին միշտ կանխակալ դրական եմ վերաբերվում։ Քամու Ծաղիկը լրիվ իրա ոճի մեջ էր։ Էնքան պարոդիա էր դրած էտ ծայրահեղ պաթոսի մեջ (ներառյալ ակնոցները) որ հաճույքից արդեն տակս էի անում։ Կարճ ասած, պոստապոկալիպտիկ-դիստոփիան ֆիքշն, պռոստը սայ-ֆայ, սթիմպանկ, սայբերպանկ սիրահարներին սրտանց խորհուրդ եմ տալիս։
Հ․Գ․ Արցունքը վայթեմ կարա գլուխը դեմքով ներքև ժամանակ թշի վրայով հորիզոնական հոսի։ Ֆիզիկայում կոչվում ա ջրի մակերևութային լարվածություն։ Այ էտ պատճառով օրինակ կոնդենսացիան, որ հավաքվումա առաստաղին, կուտակվում ա կաթիլների տեսքով ու ներքև չի թափվում, ու կարող ա նույնիսկ կողքանց հոսի։
Հ․Հ․Գ․ Խորհուրդ չեմ տալիս նայել էս վերջին Ռոբին Հուդը։ Մի այլանդակություն ա։ Ֆիլմի ժամանակ մոտս արդեն էպիլեպսիայի պրիստուպ էր սկսվում։ Ռեժիսյորին ու հատակապես օպերատորին որտեղ բռնել եմ, դնելու եմ իրանց կինոյի դեմը ու 24 ժամ նայել եմ տալու, որ ինքնասպանություն գործեն։

Չեմ կարծում որ դա պարոդիա էր, տենց կարաս ցանկացած էշություն արդարացնես, ասենք դիվերգենտ էր ինչ էր, խոսքի ասես հերոսը հերոս չի այլ հերոսի պառոդիա ։)) Էդ կերպարը լրիվ լրջի մեջ տենց էր կերտած։ Ստանդարտ կանխատեսելի բեքգրաունդով, ինչպես որ մնացած բոլոր կերպարները։
Ինձ զուտ սեթինգն էր գրավել։ Բայց ստեղ էլ լիքը բաներ թխած էր, ոնց որ Միաձակիի մուլտերը խաչասերես միմիանց ու ամիմաստ սյուժեյի հետ։ Հաճույքով նայովում ա, բայց հեռու ա ցենտր լինելուց։
Արցունքի պահով էլ, իրա գլուխը դեմքով ներքև չէր։ Մեջքի վրա, հարթ մակերևույթին պառկած էր։ Էդ դիրքում այտի վրայով հոսելու համար արցունքը նապոռով պետք ա գա, կամ էլ մի հատ աչքից ցայտյուն կատարի այտի վրա ու տրանսպորտային միջոցի հայտնվի անոմալ գրավիտացիոն գոտում, ասենք Գյումրի գնալու ճամփին։ Ասում էն ընդեղ տեղ կա, ջուրը վերև էլ ա հոսում, արցունքն ինչ ա որ հորիզոնական չհոսի։ :D
"Mortal Engines"-ը ես էլ նայեցի։ Մենակ Թոմի (Robert Sheehan) աչքերը հերիք էին, որ ամբողջ ֆիլմը նայվեր․ էլ ի՜նչ հատուկ էֆեկտներ, ինչ բան :))
Բայց հա, շատ սիրուն նկարված ֆիլմ էր՝ իր ամբողջ պոստապոկալիպտիկ աշխարհով ու ռետրո-ֆուտուրիստական էլեմենտներով։ Մենակ թե որ մի քիչ էլ պատմությունն ու կերպարները զարգացնեին, ավելի լավ կլիներ․ հեչ խորք չկար, ափսոս, գաղափարը հո շատ լավն էր։ Գիրքը չեմ կարդացել, բայց կարծում եմ՝ կարող է ավելի բովանդակալից լինել, քան ֆիլմը։ Ֆիլմում գոնե կերպարները կարող էին ավելի հետաքրքիր լինել, քան կային․ կիսառոբոտ Շրայքին չհաշված (էն էլ մեծ վերապահումներով)՝ մնացած բոլորը շատ միագիծ էին՝ կամ ուղիղ դրական, կամ ուղիղ բացասական։ Սյուժեն էլ լիքը բացվելու տեղ ուներ, որ չեղավ․ օրինակ՝ Արևելքի մասին էդպես էլ բան չիմացանք՝ բացի պատից, ոչ էլ հեղափոխականներից ու իրենց գաղափարներից մի բան հասկացանք։ Մի խոսքով, ամբողջ թափը դրել էին տեսքի վրա, մնացածը երկրորդ պլան մղել։
Գիտեմ, որ Էսթերի սպին գրքում շատ ավելի մեծ է և ամբողջ դեմքը այլանդակող՝ աչք-քիթ-բերան։ Բայց ֆիլմում չէին ուզել սիրունիկ մռութը փչացնել՝ երևի ենթադրելով, որ այլանդակված դեմքով գլխավոր հերոսուհին «չի ուտվի»։ Բայց շատ իզուր․ կարելի էր և չվախենալ ու փորձել։
Իսկ Քամու Ծաղիկի դերասանուհին՝ Jihae-ը, գուցե և լավ երգչուհի է (ծանոթ չեմ իր երգարվեստին), բայց որպես դերասանուհի հեչ բանի պետք չի։ Գժական արտաքին ունի, բայց ցավոք՝ ոչ մի դերասանական ձիրք։ Լրիվ ավիրել էր կերպարը, վերջերում նույնիսկ արդեն զվարճալի էր էդ արհեստական, վերամբարձ խաղը։
Բայց դե ասում եմ, նույնիսկ եթե ամբողջը մի կողմ դնենք, Թոմի աչքերը լրիվ հերիք էին՝ ամբողջը նայելու համար․ մարդ խորտակվում էր մեջը :)
Yellow Raven
20.12.2018, 18:18
Roma-ն նայեք, Roma-ն :))
Յոհաննես
03.01.2019, 02:57
Մի քանի ֆիլմ պահել էի ու հա չէի ուզում շուտ նայել,քանի որ սպասելիքներս շատ մեծ էին էդ ֆիլմերից ու վստահ էի,որ կհավանեմ։Էսօր 7 տարի պահած կինոս նայեցի՝The Piano-ն։Դե էս ֆիլմի սաունդը ոնց որ Տիբեթական մերսում լինի ու մինչև ֆիլմը նայելը շատ էի լսել։Ես իրոք մեծ սպասելիքներ ունեի էս ֆիլմից,բայց գրողը տանի չէի կարա պատկերացնեի,որ կարա սաունդին հավասար ինչ որ գերհզոր բան լինի էստեղ,բայց գրողը թող նորից ինձ տանի ու Holly Hunter֊ի խաղը վրա սպանի։Ախպեր,ես մի հազար կինո նայել եմ,բայց էս մակարդակի կնոջ դերասանական խաղ տեսած չկամ,հանճարեղ է։
Հ.Գ Սաունդը դրեք էլի լսեք

Որպես ֆիլմ իմ դուրը էդքան չի եկել, բայց դերասանական խաղը իրոք հզոր է։
Յոհաննես
03.01.2019, 03:15
Որպես ֆիլմ իմ դուրը էդքան չի եկել, բայց դերասանական խաղը իրոք հզոր է։
Ինձ հոգեհարազատ չէր ֆիլմը ու հա շատ պահեր ազդում էին,բայց կերպարի բացահայտման համար էն որ իդեալական էր սաղ,կերպարը ֆիլմից վեհ էր,բայց էդ վեհությունը հասկանալը ուրիշ պայմաններում դժվար թե ստացվեր ու դժվար թե կարողանային էսքան լավ մատուցել։
Յոհաննես
19.01.2019, 22:49
Ըստ իս էս տարի մեզ սպասվում է ամենաք*ք Օսկարը ու ընդհանրապես 2018-ը ինձ համար շատ թույլ կինոտարի էր:
StrangeLittleGirl
23.01.2019, 13:56
Ըստ իս էս տարի մեզ սպասվում է ամենաք*ք Օսկարը ու ընդհանրապես 2018-ը ինձ համար շատ թույլ կինոտարի էր:
Ամեն տարի էս նույն բանն ա ասվում :D
Ինձ թվու՞մ ա, թե՞ էս տարի ոչ ամերիկյան ֆիլմերը շատություն են անում Օսկարում։
Ի դեպ, The Favourite֊ը տեսե՞լ ես։
«Ֆավորիտ»-ը փախած ֆիլմ ա՝ լրիվ իմ ճաշակով: Եթե ակնկալում եք պատմական ֆիլմ նայել, սխալ տեղում եք:
Օսկարի 10 նոմինացիա ունի, տեսնես՝ քանիսը կտանի:
StrangeLittleGirl
24.01.2019, 13:59
«Ֆավորիտ»-ը փախած ֆիլմ ա՝ լրիվ իմ ճաշակով: Եթե ակնկալում եք պատմական ֆիլմ նայել, սխալ տեղում եք:
Օսկարի 10 նոմինացիա ունի, տեսնես՝ քանիսը կտանի:
Ես իրա սաղ ֆիլմերը սիրում եմ։ Մինչև հիմա մենակ լավագույն սցենարի համար էր նոմինացիա ստանում, Ֆավորիտով լավ խփել ա։ Ֆավորիտը դեռ չեմ նայել, մեզ մոտ մյուս շաբաթ ա գալիս կինոթատրոններ, բայց գրեթե վստահ եմ, որ էլի ընտիր ա լինելու։
Յոհաննես
24.01.2019, 14:54
Ամեն տարի էս նույն բանն ա ասվում :D
Ինձ թվու՞մ ա, թե՞ էս տարի ոչ ամերիկյան ֆիլմերը շատություն են անում Օսկարում։
Ի դեպ, The Favourite֊ը տեսե՞լ ես։
Անցած տարվանին բան չեմ ասել :))
Դեռ չեմ նայել,սպասում եմ Կինոպարկին ու ինչքան գիտեմ Հունվարի 31֊ին է ցույց են տալու։Ամենամեծ սպասելիքներն էլ հենց The Favourite-ից ունեմ։
Հ.Գ Աչքիս արժի Օսկարի թեմա բացել :))
Ֆավորիտը որ նայեք, կարծիքներ գրեք։
Բացի փախած լինելուց, ահավոր ցինիկ ու վուլգարության հասնող ֆիլմ է, և կանայք աննկարագրելի ուժեղ են իրենց դերերում․ երեքն էլ Օսկարի նոմինանտ են։ Կարծում եմ, թագուհու դերասանուհին պիտի որ Օսկար ստանա՝ լավագույն կանացի դերի համար, դժվար թե իրեն հաղթող լինի էս տարի։ Երևի թե Էմմա Սթոնն էլ կստանա Օսկար, ի դեպ սա առաջին ֆիլմն էր, որ իր դերակատարումը ահագին մեծ տպավորություն է թողել վրաս, մինչև էդ տանել չէի կարող իրեն։
Ուզում եմ Vice-ն էլ նայել․ Բեյլը էլի անճանաչելիության աստիճանի կերպարանափոխված է, դե Սեմ Ռոքվելին էլ Բիլբորդներից հետո ոչ մի ֆիլմում չարժի բաց թողնել։
StrangeLittleGirl
28.01.2019, 01:19
Նայեցի Ֆավորիտը։ Ընտիր կինո էր։ Էդ շուռ տված գենդերային դերերն էլ լրիվ վերջն էին։
Լավն էր, բայց Յորգոս Լանթիմոսի մյուս ֆիլմերն ավելի լավն են։ Ֆավորիտով մի քիչ ավելի դեպի մեյնսթրիմ ա շարժվում։ Բայց մեկ ա լավն էր։

Լանթիմոսի մյուս ֆիլմերը չեմ նայել, բայց էս մեկից հետո հաստատ կնայեմ։
Roma-ն նայեք, Roma-ն :))
Էսօր նայեցինք։
Ես սիրում եմ նայելուց հետո կարդալ մարդկանց կարծիքները։
Էս անգամ ափսոսացի, որ նախօրոք չէի կարդացել. դրա փոխարեն, նորմալ բան կնայեի։
Լրիվ դրական կարծիք եք գրել ու վերջում «Не ваше, если два часа ни о чём и ни к чему — не ваш темп.»
Էս բոլդ արածս մասը լրիվ բնութագրում ա ֆիլմը։ Պարզապես ոչ մի բանի մասին։ Ու դրանով ու սևուսպիտակ նկարահանումով հիշեցրեց մեկ այլ ֆիլմ, որը նայել եմ Կինոսանտայի թելադրանքով ու մինչև էսօր տհաճություն եմ զգում դրանից՝ Грек Зорба.
Ես Օսկարի ներկայացված ֆիլմերից ինչ որ այլ բան եմ սպասում։ «ֆավորիտի» նկարագրությունն ու թրեյլերն արդեն իսկ նենց վանեցին, ու ոչ մի ցանկություն չկա նայելու։
«Կանաչ գիրքը» հավանեցինք, ու ամենայն հավանականությամբ կնայեմ նաև «true detective 3»-ը՝ թռնելով 2-ի վրայով (երբ որ ամբողջ սեզոնը)։ Ալիին ընտեղ էլ են խիստ գովում։
«Կանաչ գիրքը» հավանեցինք, ու ամենայն հավանականությամբ կնայեմ նաև «true detective 3»-ը՝ թռնելով 2-ի վրայով (երբ որ ամբողջ սեզոնը)։ Ալիին ընտեղ էլ են խիստ գովում։
ԻՄՀԿ՝ երկրորդն ավելի լավն ա: Առաջինից եթե Մակկոնահիին հանենք, իրոք լավ կերպարներ համարյա չեն մնում, ինքը համարյա մենակով քաշում էր ամբողջ սեզոնը: Իսկ երկրորդը տենց դիսբալանս չունի, մի քանի հատ մեկը մյուսից լավ կերպարներ կան:
Էսօր նայեցինք։
Ես սիրում եմ նայելուց հետո կարդալ մարդկանց կարծիքները։
Էս անգամ ափսոսացի, որ նախօրոք չէի կարդացել. դրա փոխարեն, նորմալ բան կնայեի։
Լրիվ դրական կարծիք եք գրել ու վերջում «Не ваше, если два часа ни о чём и ни к чему — не ваш темп.»
Էս ֆիլմը էնքաաաաաաաաաան շատ բաների մասին ա․․․ ու արված ա շեդևվրալ որակով։ Օսկարի լավագույն ֆիլմի մրցանակի ներկայացվածների կեսը նայել եմ, մյուս կեսն էլ չեմ նայելու՝ զուտ թրեյլերներից ու թեմատիկայից ելնելով, ու իմ ճաշակով Roma-յին մոտիկ եկող ոչինչ չկա այնտեղ։
Alita: Battle Angel
Վիզուալ էֆեկտների ևս մի գլուխգործոց՝ առանց հաջողված պատմության։ Ոնց էր հնարավոր էդքան ուշադրություն դարձնել դետալներին, էդքան լավ դերասաններ հավաքել ու չկարողանալ մի ամբողջական պատմություն ներկայացնել։ 170 միլիոն դոլար․ արժե՞ր որ։
Ալիտայի կերպարի հուզականությունն էր քիչ թե շատ լավը․ ուրիշ ոչ մի նշանակալից բան չկար կերպարներում։
https://www.youtube.com/watch?v=w7pYhpJaJW8
Յոհաննես
08.03.2019, 22:37
Ոնց էլ չլնի Stoker-ի մասին գրած կլինեմ,բայց հիմա առանձին էս հավտածին եմ ուզում անդրադառնալ,ուրեմն էս հատվածը ինձ համար եզակի գեղագիտական վայելք է,գործ-մործ թողեք ու նայեք 3 րոպե է ընդամենը,հլը դերասանական խաղը ու կադրերը:love
https://www.youtube.com/watch?v=fZz7KZ5DucE

Պակ Չհան Ուկի կախարդանքն ա։ Որպես visual storyteller, ինքը ոչ մենակ Հարավային Կորեայում, այլ, ըստ իս, նաև ամողջ կինոինդուստրիայի մասշտաբով լավագույն ռեժիսորներից ա։ Սենց վիդեո կա, եթե կհետաքրքրի.
https://youtu.be/aYGRUDuYGSw
Յոհաննես
09.03.2019, 23:19
Կարծում եմ շատերը նայել են էս ֆիլմը,ես առնձնապես շատ չեմ սիրում,բայց էս մասը հանճարեղ է,ոչ մի ավելորդ դետալ չկա,ամեն ինչ իդեալական,ամեն շարժումը,երաժշտությունը,դերասանները,էն աղջիկը որ ասումա. Սմայլ,դե Նիսոնն էլ փառահեղ է...
https://www.youtube.com/watch?v=BRZh_NO5tic
Ֆիլմ, ինդիսթրաքթըբըլ Կապիտան Մարվելի մասին, ալյա սուպերփաուըրն ա որ քեզի պիտի գեղեցկացնի։ Պատասխանը՝ բա իհարկե։ Ինչպես մարվելի բոլոր ֆիլմերը, հումորով էր, թեթև, վերջում էլ կամուրջ գցեցին դեպի ըվենջըրս։ Այլ կերպ կարելի ա ասել որ սա ըվենջըրսի օրիջինն էր։ Հա, ու վերջապես բացահայտվեց Ֆյուրիի աչքի դաժան պատմությունը :D Ստեն պապիկի վերջին կամեոն էր ու մարվելի լոգոն լրիվ իրա կամեոներից էր․․․
Բրի Լարսընի կասկածամիտ հայացքը լավն էր։ Քաստն էլ ընդհանուր։ Սենց ջերմ ընկերեական մթնոլորտով ֆիլմ։ Բայց վերջում չգրվեց, որ ոչ մի տատիկ նկարահանումների ժամանակ չի տուժել :think
https://www.youtube.com/watch?v=0LHxvxdRnYc
StrangeLittleGirl
11.03.2019, 00:50

Ուրեմն մենք էրեկ գնացինք նայելու։ Ձանձրույթից մեռնում էինք, բայց 4DX֊ը իրավիճակը փրկեց։ Շարժվող աթոռները, կատվի բերանից թռնող թուքը, զանազան հոտային ու օդային էֆեկտները վերջն էին :D
Լավ կողմերից էր, որ քաղաքական հարցեր թեթևակի շոշափեցին։ Բայց գլխավոր հերոսի կին լինելը կինոն պակաս տղայական չէր դարձնում (էդ իրար խփելու տեսարանները ներվերիս վրա ազդում էին)։ Հա, մեկ էլ կատուն ընդհանուր առմամբ վերջն էր :D Մանավանդ Ֆյուրիի աչքի պահով։ Ու մեկ էլ կայֆն էն էր, որ 90֊ականների ռոքեր կնանիքի երգերից կային (մենք էդ հույսով էլ գնացել էինք), բայց տենց էլ չհասկացա, թե Նիրվանան ոնց ա ռոքեր կնանիք համարվում :D

Էդ ո՞վ ա ասել որ ռոքեր կնանիքի երգեր կային։ Ես աշխատում եմ գնալուց առաջ ինֆո չհավաքել, որ շատ սպասելիքներ չձևավորեմ, կամ կողմնակալ կարծիք կազմեմ։ Բայց նիրվանայի պահը լավն էր, մեկ ա։
StrangeLittleGirl
11.03.2019, 01:04
Էդ ո՞վ ա ասել որ ռոքեր կնանիքի երգեր կային։ Ես աշխատում եմ գնալուց առաջ ինֆո չհավաքել, որ շատ սպասելիքներ չձևավորեմ, կամ կողմնակալ կարծիք կազմեմ։ Բայց նիրվանայի պահը լավն էր, մեկ ա։
Չգիտեմ, մի տեղ գրած ա էղել։ Բայց եթե ռոքեր կնանիքի պահը չլիներ, ձև չէր լինելու ինձ համոզել ու կինոթատրոն հասցնել էս ժանրի կինոյի համար։
Չգիտեմ, մի տեղ գրած ա էղել։ Բայց եթե ռոքեր կնանիքի պահը չլիներ, ձև չէր լինելու ինձ համոզել ու կինոթատրոն հասցնել էս ժանրի կինոյի համար։
Հա զարմացա, որ գնացել ես։ Ու որ լավ կողմեր ես նկատել ու ֆորմատից էլ գոհ ես, արդեն մեծ բան ա երևի ժամանակը կորցրած չհամարելու համար :)
Իսկ ես զարմանում եմ, թե MCU-ն թողած ոնց կարելի ա էն տխուր տրտում անիմաստ կինոները նայել, Ռոմա, Գրին Բուք, Յոհանեսի դաշնամուր .... իմ արեւ, ո՞նց եք էտ ոռի տաղտկությունը մարսում: Դերասանական խաղ, կադրեր, ռեժիսյոր, զահրումար ....

Դա էլ իրա տեղն ունի, ժամանակ առ ժամանակ։ :)
Դա էլ իրա տեղն ունի, ժամանակ առ ժամանակ։ :)
Եթե կյանքից էնքան ես դավադիտ եղել, որ նույնիսկ ալկոհոլը ու ծանր նառկոտիկները չեն օգնում, հա, կարելի ա ..... մոստից թռնելու տեղը ...
Եթե կյանքից էնքան ես դավադիտ եղել, որ նույնիսկ ալկոհոլը ու ծանր նառկոտիկները չեն օգնում, հա, կարելի ա ..... մոստից թռնելու տեղը ...
Չափազանցնում ես։
Յոհաննես
11.03.2019, 09:47
Իսկ ես զարմանում եմ, թե MCU-ն թողած ոնց կարելի ա էն տխուր տրտում անիմաստ կինոները նայել, Ռոմա, Գրին Բուք, Յոհանեսի դաշնամուր .... իմ արեւ, ո՞նց եք էտ ոռի տաղտկությունը մարսում: Դերասանական խաղ, կադրեր, ռեժիսյոր, զահրումար ....
Հմմմմմմ,շատ վատ է,որ էս Տրիբուննա գրել ու սրտիս ուզածով չեմ կարա պատասխանեմ :D Յոհաննեսի դաշնամուր :D
Ինձ համար ընդունելի են և ժամանցային ֆիլմերը,և արվեստի գործերը,ոնց որ ասես. Ո՞նց կարելիա Սիային թողած Բեթհովեն լսել
Հմմմմմմ,շատ վատ է,որ էս Տրիբուննա գրել ու սրտիս ուզածով չեմ կարա պատասխանեմ :D Յոհաննեսի դաշնամուր :D
Սրտիդ ուզածի չափ կարաս պատասխանես։ Հատկապես, որ էս օր մի գրառումով (https://www.akumb.am/showthread.php/24585-%D5%80%D5%B8%D5%A3%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2586523&viewfull=1#post2586523) իմ ամբողջ օրվա բարձր տրամադրություն ես ապահովել։ :D
․․․ Ո՞նց կարելիա Սիային թողած Բեթհովեն լսել
Սիային կարաս ամեն օր լսես, հատկապես Unstoppable-ը։ :D
Բեթհովենին, եթե ամեն ինչ շատ ոռի վիճակում ա ․․․ ու վաբշե, ոնց աշխարհը սենց փոխվեց, սաղ քաքմեջ եղավ ․․․․ Կամ էլ պատահական որպես Django Unchained-ի կամ X-Men-ի սաունդթրեք։
Բայց Յոհաննեսի խաթեր համար ասեմ, որ երկու կինո կա, որտեղ Բեթհովենը իրա դաստով գժական ա նվաքում ․․․ :D Լեոնի մեջ, Գարի Օլդմանի կատարմամբ, ու King's Speech-ի վերջը։
Բա որ համ էլ Սիայի պես երգեր տենց լավ նվաքելու հետ ․․․
Յոհաննես
11.03.2019, 18:43
Սիային կարաս ամեն օր լսես, հատկապես Unstoppable-ը։ :D
Բեթհովենին, եթե ամեն ինչ շատ ոռի վիճակում ա ․․․ ու վաբշե, ոնց աշխարհը սենց փոխվեց, սաղ քաքմեջ եղավ ․․․․ Կամ էլ պատահական որպես Django Unchained-ի կամ X-Men-ի սաունդթրեք։
Եսիմ,իմ մոտ որ ամեն ինչ շատ ոռիա լինում,ես թեթև երգեր ու կինոներ եմ լսում ու նայում,կամ որ շատ նյարդային օրա լինում այ էս եմ լսում ու կյանքը հիասքանչ է…
https://www.youtube.com/watch?v=NlprozGcs80
Իսկ ծանր ֆիլմեր ամեն օր չես նայի,ժամանակ առ ժամանակ նայում ես ու էլի կյանքը հիասքանչ,խոսքի դաշնամուրս.. :D:D
Յոհաննես
18.03.2019, 01:22
Կապիտան Մարվելը լազաթ էր
Կապիտան Մարվելը լազաթ էր
Խուան ջան, անտանելի էր։ MCU-ի մինչև հիմա նկարահանած վատագույն ֆիլմն էր։ Սաղ ֆիլմը close up էր։ Ոչ մի նորմալ սցենա։ Դաժե էն սցենաները, ասենք սամալյոտ ա թռնում, կամ օդային մարտ ա, դաժե էտ էր close up արած։ Կինոյի տեղը իրա առանձին ֆռագմենտներն ես տեսնում, մոտիկից դեմքեր, քթի ծակ, աչքի շռամ, սպիտակ ատամներ ․․․․ Ռեժիսյորին կկախեի։ Միակն ա սաղ MCU-ի ֆիլմերից որ էլ երբեք չեմ նայի։
Էս սաղ կինոն մենակ էնքանով նշանակություն ունի, որ կապում ա մի քանի զարգացում end game-ի հետ, էտքան բան։
Յոհաննես
19.03.2019, 18:41

Պադրե, MCU-ի վատագույն ֆիլմը չէր կարա լիներ Կապիտան Ամերիկան վկա,կինոն անթերի չէր,բայց էս կինոն endgame-ի համար թաթարախի նկարած էր ու սպասելիքներս շատ ավելի քիչ էին,էնքան բացասական կարծիքներ էի կարդացել,որ էլ հույս չկար,բայց 2 ժամ 15 րոպեում մի պահ չեմ ձանձրացել,հումորը թույն էր-ես որ հավեսով բացվել էի,գործողությունները արագ-արագ-արագ,Լարսոնը կյանք,Սեմյուելը ջահել,Ջուդ Լոուն էլ ինքը իրանով գազան դերասան,սաունդները-Նիրվանա :love,գրաֆիկան էլ նորմալոտ:
Կինոաշխարհից ահագին հետ եմ ընկել, բայց Նեթֆլիքսը մի երկու օր առաջ սենց բոմբ ա թողարկել, որի ռեյտինգը IMDb-ում մոտ 13,000 գնահատականի արդյունքում 9,1 ա ստացվել։ 9,1, Կառլ։
Գնամ Ծովահենների ծոցը, սկսեմ քաշել։
https://www.youtube.com/watch?v=wUFwunMKa4E

Կապիտան Ամերիկան վատն էր, քանի որ MCU-ի ընդհանուր սյուժետային զարգացումը դեռ թույլ էր 2011-ին։ Ու հա, համաձայն եմ, էլի ամենահաջողվածը չի։
Բայց սա ուղղակի անտանելի էր, ու ոչ թե սյուժեի թույլ կամ ուժեղ լինելու, այլ հենց վատ նկարահանության պատճառով։ Էն որ կադրերը արագ արագ կետից կետ են տեղափոխում, աչքերդ շաշվում ա ․․․ էն որ ոչ մի տեսարան ընդհանուր մաշտաբով չես տեսնում ․․ էն որ իրար տփում են ու դու ձեռք ու ոտքի ինչ-որ խառը բոռշ ես տեսնում, ու հասկանում ես որ բեմադրում չկա, պռոստը կամեռան ա արագ-արագ շարժվում։
Դե էլ չասեմ, որ ֆեմինիստական նկատառումներով կանոնը փոխել են - Mar-Vell-ը, տղայա, աղջիկ չի, որը Carol Danvers-ին ա փոխանցում իրա էն ինչ-ոչ փոխանցում ա, ու նանարը դառնում ա համատիեզերական բոմբ, որը գալակտիկայից գալակտիկայա մի քանի վարկյանում թռնում :D ․․․ ստեղ մի հատ ինտիմ ֆանտազիա ․․․․ Իսկ կինոյում դառել էր Wendy Lawson: Բայց էս մանրուք ա ․․․․ Կարևորն էն ա, որ գնում ես կինոդահլիճ տեսարանների ու գրաֆիկայի ու սենց կայֆերի համար ու աչքերդ քոռացրած ու ցավացող գլխով դուրս ես գալիս, ու ասում ես յաաաաաաախք արա ․․․․
StrangeLittleGirl
19.03.2019, 20:41

Տրիբուն, 4DX֊ո՞վ ես նայել։ Ես պատկերացնում եմ՝ էդ սաղ կադրերը հենց էս բոլոր էֆեկտների համար ա նախատեսված էղել։
Ինչ վերաբերում ա ֆեմինիստական նկատառումներին, էլ մի ասա։ Կերպարի վրա ծիծիկներ դնելով ֆիլմը ֆեմինիստական չի դառնում։
Տրիբուն, 4DX֊ո՞վ ես նայել։ Ես պատկերացնում եմ՝ էդ սաղ կադրերը հենց էս բոլոր էֆեկտների համար ա նախատեսված էղել։
4DX-ը չի կարա close-up -ը սարքի էֆեկտ։
Ինչ վերաբերում ա ֆեմինիստական նկատառումներին, էլ մի ասա։ Կերպարի վրա ծիծիկներ դնելով ֆիլմը ֆեմինիստական չի դառնում։
Մենակ ծիծիկ չեն դրել վրեն, հրաբուխ պուպուլն էլ կտրել թափել են։ Իսկ էտ արդեն ֆիմինիզմի գագաթնակետն ա։
Ովքեր որ կարծում են թե սա Մարվելի ֆիլմերից վատագույնն ա, թերևս ոչ թե էս ֆիլմն են թերագնահատում այլ մնացածներն են գերագնահատում, բացառությամբ Գաննի նկարածների, իրանց հնարավոր չի գերագնահատել :)
4DX-ը չի կարա close-up -ը սարքի էֆեկտ։
Մենակ ծիծիկ չեն դրել վրեն, հրաբուխ պուպուլն էլ կտրել թափել են։ Իսկ էտ արդեն ֆիմինիզմի գագաթնակետն ա։
էս մասը վաբշե չեմ հիշում։ Դու ո՞նց ես տենց մանրամասներ իմացել։
էս մասը վաբշե չեմ հիշում։ Դու ո՞նց ես տենց մանրամասներ իմացել։
Դե ուշադիր չեք նայում կինոները, կարևոր պահերը բաց եք թողնում։ Ասենք, սաղ կինոն թողած մի հատ տուֆտա փիսիկի վրա են բոլորը ֆիքսվել։ Լավ ա էս կինոյի մեջ դաշնամուր չկար ․․․․
Ովքեր որ կարծում են թե սա Մարվելի ֆիլմերից վատագույնն ա, թերևս ոչ թե էս ֆիլմն են թերագնահատում այլ մնացածներն են գերագնահատում, բացառությամբ Գաննի նկարածների, իրանց հնարավոր չի գերագնահատել :)
Բան չասեցի, գալաքսիի երկուսն էլ հզորություն են, հատկապես առաջինը :ok
Բայց Ռուսո ախպերներն էլ են լավը ու լավ ա, որ End Game-ը իրանք են նկարում։ Իսկ էս Կապիտան Մարվելը ինչ-որ մարդկությանը անհայտ Աննա Բոդեն ա նկարել, ոնց որ տված լինեն ձեռը ասեմ, մի բան էժանով թաթարախի նկարի, էնքան որ ․․․․ սաղ կինոն հավայի գնա, մենակ post credit scene-ի համար սաղ ժողովուրդը լռվի մնա զալում։
Յոհաննես
20.03.2019, 01:05
Դե ուշադիր չեք նայում կինոները, կարևոր պահերը բաց եք թողնում։ Ասենք, սաղ կինոն թողած մի հատ տուֆտա փիսիկի վրա են բոլորը ֆիքսվել։ Լավ ա էս կինոյի մեջ դաշնամուր չկար ․․․․
:aaa
StrangeLittleGirl
20.03.2019, 01:11
4DX-ը չի կարա close-up -ը սարքի էֆեկտ։
Մենակ ծիծիկ չեն դրել վրեն, հրաբուխ պուպուլն էլ կտրել թափել են։ Իսկ էտ արդեն ֆիմինիզմի գագաթնակետն ա։
Ի՞նչ close-up, երբ աթոռները շարժվում են, դու սկի չես էլ նայում էկրանին :D Եթե ավելի լուրջ, կարծում եմ՝ զուտ մեջը լինելու զգացողություն առաջացնելու համար են close-up֊ները, որ աթոռների շարժումներին համահունչ լինի։
Ովքեր որ կարծում են թե սա Մարվելի ֆիլմերից վատագույնն ա, թերևս ոչ թե էս ֆիլմն են թերագնահատում այլ մնացածներն են գերագնահատում, բացառությամբ Գաննի նկարածների, իրանց հնարավոր չի գերագնահատել :)
Ես չեմ կարծում :D Չեմ տեսել մյուսները, չեմ էլ նայելու։
Ովքեր որ կարծում են թե սա Մարվելի ֆիլմերից վատագույնն ա, թերևս ոչ թե էս ֆիլմն են թերագնահատում այլ մնացածներն են գերագնահատում, բացառությամբ Գաննի նկարածների, իրանց հնարավոր չի գերագնահատել :)
+ առաջին ironman -ը։
Մնացածը տենց նայվում են պիվով
Ի՞նչ close-up, երբ աթոռները շարժվում են, դու սկի չես էլ նայում էկրանին :D Եթե ավելի լուրջ, կարծում եմ՝ զուտ մեջը լինելու զգացողություն առաջացնելու համար են close-up֊ները, որ աթոռների շարժումներին համահունչ լինի։
Ես չեմ կարծում :D Չեմ տեսել մյուսները, չեմ էլ նայելու։
Քու տունը շինվի, 21 կինոյի կոնտեքստից կտրված գնացել թռվռացել ես աթոռի վրա, եկել ստեղ կյանքս ես ուտում :D
https://www.youtube.com/watch?v=BfXLNd1nROs
Վերջերս որոշեցի տեսնել, թե "Get Out" ֆիլմն ինչի մասին էր, ու քանի որ սարսափի թեկուզ փոքր դոզաներ պարունակող ֆիլմերը շատ վատ եմ տանում, ֆիլմը նայելը բացառվում էր, դրա համար բռնեցի ինտերներտում ամբողջ սյուժեն կարդացի. ես սովորաբար էդպես եմ «նայում» սարսափ ֆիլմերը:
Մի քանի օր առաջ էլ աչքովս ընկավ, որ "Get Out"-ի ռեժիսորի նոր ֆիլմն է գալիս կինոթատրոն՝ "Us"-ը: Ինտերնետում դեռ ոչ մի տեղ ամբողջական սյուժեն չգտա, միայն կրճատ թիզերներ կան: Երեկ ասեցի՝ լավ, բռնեմ թրեյլերը նայեմ, ինչ պիտի լինի որ: Մեծ սխալ, էն էլ քնելուց առաջ... Վախից չէի կարողանում քնել: Բայց հետն էլ սյուժեն ավելի հետաքրքրեց:
Ասածս ինչ է: Թե մարդ կա, ով "Us"-ը նայել է կամ նայելու է, կպատմե՞ք ինձ էդ պատմության մանրամասները. շատ հետաքրքիր է:
Յոհաննես
20.03.2019, 23:53
Տոներն են մոտենում :hands
https://www.youtube.com/watch?v=Scf8nIJCvs4
Բան չասեցի, գալաքսիի երկուսն էլ հզորություն են, հատկապես առաջինը :ok
Բայց Ռուսո ախպերներն էլ են լավը ու լավ ա, որ End Game-ը իրանք են նկարում։ Իսկ էս Կապիտան Մարվելը ինչ-որ մարդկությանը անհայտ Աննա Բոդեն ա նկարել, ոնց որ տված լինեն ձեռը ասեմ, մի բան էժանով թաթարախի նկարի, էնքան որ ․․․․ սաղ կինոն հավայի գնա, մենակ post credit scene-ի համար սաղ ժողովուրդը լռվի մնա զալում։
Post credit֊ի համար չեն մնացել, ուղղակի ոչ մեկի հետույքը մազոլ չի եղել, որ թողեն գնան ու հետո կարողանան դա կինոյին վերագրել։))
Դե իրանց լավագույն կինոն ոնց հասկացա ինֆինիտին ա եղել, դրանից ավելին դժվար ձգեն։
Դե իրանց լավագույն կինոն ոնց հասկացա ինֆինիտին ա եղել, դրանից ավելին դժվար ձգեն։
Դե հեսա End Game-ը օրենքով պիտի ինֆինիտիին ինֆինիտի անի։ :D
Բայց իմ համար լավագույնը մնում ա Guardians of the Galaxy-ի առաջինը։ Տակը չիշիկ անելու աստիճան լավն ա։ Սաունդթրեքերից սկսած, սցենարով, դիալոգներով, տեսարաններով, գրաֆիկայով վերջացրած ․․․ դաժե Գրութն լավ խաղում։

Տրիբուն դու կինոներ նայելուց ձենով քոմենթներ անո՞ւմ ես։ Կինոթատրոնում չէ էլի։
Տրիբուն դու կինոներ նայելուց ձենով քոմենթներ անո՞ւմ ես։ Կինոթատրոնում չէ էլի։
Կինոթատրոնում էլ եմ անում ․․․․ խի՞ ․․․ քոմենթ անո՞ղ ա պետք։
Կինոթատրոնում էլ եմ անում ․․․․ խի՞ ․․․ քոմենթ անո՞ղ ա պետք։
Չէ, ուղղակի հետաքրքիր էր։
Դու վստա՞հ ես որ էդ ոտքերի ու ձեռքերի բոռշը քլոս ափի հետևանք ա եղել ։))
Չէ, ուղղակի հետաքրքիր էր։
Դու վստա՞հ ես որ էդ ոտքերի ու ձեռքերի բոռշը քլոս ափի հետևանք ա եղել ։))
Դե էտ կարգի նկարահանություններն անում են 3D 4D տենց բաների համար, յանի որ քեզ մեջը զգաս։ Ախմախություն էլի ․․ ես ընդհանրապես աշխատում եմ 3D-ով կինո չնայեմ։ Բայց էս էն դեպքն ա, երբ էտ էլ չի փրկի։ Նոր նայեց, imdb-ում MCU-ի կինոներից ամենացածր ռեյտինգներից մեկն ունի։ Լիքը մարդ կասի դա ֆուֆլոյա, բայց ամեն դեպքում ցուցանիշ ա էլի։
Բայց դու աչքիս նայմոկ ես անում, որ ես յանի չեմ հավանել, քանի որ յանի աղջիկ ա հերոսը։ Չէ, տենց չի։ Քանի որ, չնայած DC չեմ սիրում, բայց Քաջազուն Կնիկը շատ եմ հավանել: Գալ Գադոտն էլ հազար անգամ ավելի լավ ա մտել դերի մեջ, քան Լարսոնը։ Դե էլ Ֆյուրիի մոմած դեմքը չասեմ, փիս վախենալու էր։

Իմ նամյոկը վաբշե տը վերաբերվում էր նրան, որ եթե կինոթատրոնում ձենով քոմենթում ես, կարող ա էդ ձեռքերն ու ոտքերը հարևան նստարանների մարդկանց էր պատկանում։ Դա նաև գլխացավը կբացատրեր :)
Իսկ դու ինքդ ասեցիր որ ամպուտացված պուպուլը վրադ շատ ա ազդել։ Հա Բրիի ոտքերը ականջներից չեն աճում, հագուստն էլ սեքսի ամազոնյան չի, սիրային լայն չկա․․․ էս բոլոր սուբյեկտիվ պատճառներով, ֆիլմը պոպուլյար չի, հասկանում եմ, բայց դու բերել ես փորձում ես ապացուցել որ օբյեկտիվորեն ինքը ամենավատն ա։ Ամենավատը թերևս Թորի երկրորդ մասն ա։ Որևէ մեկը հիշո՞ւմ ա թե ինչի մասին էր ինքը, կամ իրա անհրաժեշտությունը։ Եղած չեղած մեկ ա։
Ճիշտ հասկացի ես չեմ ասում Գադոտը լավը չի, լավն ա, սեքսի ա և այլն։ Բայց էս կինոյի արժանիքը իրա թեթևության ու ավելորդ դրամատիզմից զուրկ լինելու մեջ ա։ Հա, մի անգամվա բան ա։ Բայց դե քո կարծիքը, դաշնամուրը վկա, չափազանցված ա։ հա դու դա հաճախ ես անում, չափազանցնում ես :)

Աչքիս գնամ մի անգամ էլ նայեմ, էս անգամ սուս ու փուս :D
Կինոաշխարհից ահագին հետ եմ ընկել, բայց Նեթֆլիքսը մի երկու օր առաջ սենց բոմբ ա թողարկել, որի ռեյտինգը IMDb-ում մոտ 13,000 գնահատականի արդյունքում 9,1 ա ստացվել։ 9,1, Կառլ։
Գնամ Ծովահենների ծոցը, սկսեմ քաշել։
https://www.youtube.com/watch?v=wUFwunMKa4E
9.1-ը երևի թե մի քիչ չափազանցացրած էր, բայց շատ լավ սերիաներ էլ կան (նախավերջինը թերագնահատված ա, ըստ իս)։
On an unrelated note, սա Գուգլելուց առաջ կարելի էր պատկերացնել, որ քննադատների ու ի̶ն̶ս̶ե̶լ̶ն̶ե̶ր̶ի̶ հասարակ մահկանացուների գնահատականները պետք ա սենց տարբեր լինեին՝ հաշվի առնելով թեմայի բովանդակությունը։ Հիմա նայեմ։
https://i.imgur.com/YIRm8lA.png
Rotten Tomatoes-ում վիճակը «հայելային» ա։
https://i.imgur.com/Blz4TvI.png
Ժամանակին ռևյուներ էի գրում նայածս ֆիլմերի մասին, բայց համ հետաքրքիր չէին, համ արդեն չափից դուրս ծեր եմ դրա համար, համ էլ վստահ չեմ՝ էստեղ նկարագրված խնդիրներն ու բարձրացված հարցերն ինչքանով են ակտուալ հայաստանյան հասարակությունում։
7,5/10
Մի շնչով 14 էպիզոդ նայեցի։ Նախ, որովհետև սաղ էպիզոդները կարճ են :)
Ստիլիստիկան, սյուժետները տարբեր են, դրանից ա որ կան էնպիսիները որ շատ եմ հավանել, ու որ էդքան էլ չէ, ասենք նմանատիպ կարճամետրաժներ լիքն են, ոչ մի առանձնահատուկ բան։ Նենց որ հետդ կհամաձայնեմ, ընդհանուր ռեյտինգը ամբողջովին չի արդարացնում։ Բայց միանշանակ արժի նայել։ Ամենասիրածս էպիզոդները առաջինն ու երրորդն են։
Ապրես համ էլ, որ չդնեիր էլի աչքս կառներ, բայց ավելի ուշ։ Սա վերջացնեմ, True detective-ն եմ նայելու։ Ասում են երեքից ամենահաջողն ա։ Բայց էս քննարկման տեղը կարծես թե սերիալներ բաժնում պետք ա լիներ։
Վերջին նայածս մուլտսերիալը final space-ն ա եղել, հավես բան էր էլի, սենց ինքնահեգնանքով ու դրամատիկ պահերով։ Գլխավոր հերոսի սպանիչ խարիզման բա :D Մի քիչ յանը տարած ա էլի։
Անվերնագիր
24.03.2019, 18:39
True detective-ի երրորդ սեզոնը շատ լավն ա. անցյալի ու ապագայի անցումները վերջն են, Ալին էլ խզարում ա. Բայց, այնուամենայնիվ, ինձ համար True detective-ի ամենահաջողված սեզոնը երկրորդն ա:
Իմ դուրն ամենաշատը առաջինը, յոթերորդն ու հատկապես տասնչորսերորդը դուր էկան ։)
True detective-ի երրորդ սեզոնը շատ լավն ա. անցյալի ու ապագայի անցումները վերջն են, Ալին էլ խզարում ա. Բայց, այնուամենայնիվ, ինձ համար True detective-ի ամենահաջողված սեզոնը երկրորդն ա:
Համաձայն եմ, ու առնվազն մի հոգու էլ գիտեմ, որ էլի էդ կարծիքին ա, բայց մենք փոքրամասնություն ենք, 2-րդ սեզոնը չհավանողներն անհամեմատ ավելի շատ են ))
Ի դեպ էսօր Վինս Վոնի մասնակցությամբ էս ֆիլմն էի նայում, ահագին լավն էր։ Բայց պետք ա իմանաս՝ ինչ սպասես էդ ռեժիսորից։ Ինքը ահագին սպեցիֆիկ (ըստ իս՝ ընտիր) սև հումոր ունի։ Նախկին 2 ֆիլմերն են «Bone Tomahawk»-ը ու «Brawl in Cell Block 99»-ը (էս մեկում էլ ա Վոնը խաղում)։ Թեթև սպոյլեր՝ բոլոր երեք ֆիլմերն էլ կեսից վերածվում են թույն տրեշի, բայց տենց չեն սկսվում։
https://www.youtube.com/watch?v=2p5pdWyyZoc
Իմ դուրն ամենաշատը առաջինը, յոթերորդն ու հատկապես տասնչորսերորդը դուր էկան ։)
Համաձայն եմ, ու առնվազն մի հոգու էլ գիտեմ, որ էլի էդ կարծիքին ա, բայց մենք փոքրամասնություն ենք, 2-րդ սեզոնը չհավանողներն անհամեմատ ավելի շատ են ))
Ի դեպ էսօր Վինս Վոնի մասնակցությամբ էս ֆիլմն էի նայում, ահագին լավն էր։ Բայց պետք ա իմանաս՝ ինչ սպասես էդ ռեժիսորից։ Ինքը ահագին սպեցիֆիկ (ըստ իս՝ ընտիր) սև հումոր ունի։ Նախկին 2 ֆիլմերն են «Bone Tomahawk»-ը ու «Brawl in Cell Block 99»-ը (էս մեկում էլ ա Վոնը խաղում)։ Թեթև սպոյլեր՝ բոլոր երեք ֆիլմերն էլ կեսից վերածվում են թույն տրեշի, բայց տենց չեն սկսվում։
https://www.youtube.com/watch?v=2p5pdWyyZoc
Որպես չհավանած մեծամասնության մեջ եղած մարդ, ասեմ որ Վինս Վոնի կերպարը ստացված եմ համարում, իրա սյուժետային գիծն էլ։ Բայց դե ընդեղ ևս երեքն էլ կային, որոնց կերպարների զարգացումը թույլ էր կամ բացակայում էր։
Էս ֆիլմի թրեյլերն էլ կինոթատրոնում տեսա, ուշադրությունս գրավեց, եթե ժամանակ գտնեմ կգնամ :)
Վերջերս որոշեցի տեսնել, թե "Get Out" ֆիլմն ինչի մասին էր, ու քանի որ սարսափի թեկուզ փոքր դոզաներ պարունակող ֆիլմերը շատ վատ եմ տանում, ֆիլմը նայելը բացառվում էր, դրա համար բռնեցի ինտերներտում ամբողջ սյուժեն կարդացի. ես սովորաբար էդպես եմ «նայում» սարսափ ֆիլմերը:
Մի քանի օր առաջ էլ աչքովս ընկավ, որ "Get Out"-ի ռեժիսորի նոր ֆիլմն է գալիս կինոթատրոն՝ "Us"-ը: Ինտերնետում դեռ ոչ մի տեղ ամբողջական սյուժեն չգտա, միայն կրճատ թիզերներ կան: Երեկ ասեցի՝ լավ, բռնեմ թրեյլերը նայեմ, ինչ պիտի լինի որ: Մեծ սխալ, էն էլ քնելուց առաջ... Վախից չէի կարողանում քնել: Բայց հետն էլ սյուժեն ավելի հետաքրքրեց:
Ասածս ինչ է: Թե մարդ կա, ով "Us"-ը նայել է կամ նայելու է, կպատմե՞ք ինձ էդ պատմության մանրամասները. շատ հետաքրքիր է:
Հանճարեղագույն ֆիլմ: Get out-ին, ճիշտ ա, չի հասնի, բայց Jordan Peele-ը (ռեժիսորը) տեղով նոր խոսք ու ասելիք ա՝ սարսափի ժանրում: Ինքն էլ գրում ա սցենարները: Ես իրան որպես հումորիստ էդքան չէի հավանում ու հիմա՛ եմ հասկանում՝ էս տղեն ինչի համար ա իրականում ստեղծված: Ինքը ռեժիսոր ա: Ու տաղանդավո՛ր ռեժիսոր: Ինքը սցենարիստ ա: Ու խելառ ու հանճարե՛ղ սցենարիստ:
« Us » ֆիլմն ավելի շուտ թրիլլեր կարելի ա համարել, քան սարսափ: Առեխծվածային միստիկ թրիլլեր: Եթե սիրահար ես 6-րդ զգայարանատիպ ֆիլմերի, կամ ասենք՝ Regression, կամ The Others (Alejandro Amenabar)՝ ուրեմն կսիրես էս ֆիլմը: Ինքը բազմաթիվ սուբլիմինալ տարրեր ունի մեջը: Մի շարք խնդիրներ ա առաջ քաշում՝ չնայած որ առաջին անգամ նայելուց մտածում ես՝ «բաբոն պայթի, էս ինչ ա նկարել էս տղեն. գիժ ա սա լրիվ»: Ու էդ ամենն ասում ես միմիայն հիացմունքով: Ես սիրում եմ Jordan Peele ռեժիսորին ու սցենարիստին: Աննման ա իրա սթայլը: Ու ամենասարսռելին գիտե՞ս որն ա. էն, որ ինքը սկսնա՛կ ա ընդամենը: Պատկերացնում ե՞ս: Us-ը իրա երկրորդ ֆիլմն ա ու քեզ մեծագույն հաճույքով խորհուրդ եմ տալիս գնալ նայել:
Ֆիլմը մի ընտանիքի մասին ա, ում տուն են ներխուժում չսպասված անձինք: Ու էդ չսպասված անձինք հենց իրե՛նք են: Ավելին չեմ ասի՝ սփոյլ չանելու համար: Էնքա՜ն twists and turns կա էս ֆիլմի մեջ, որ նախևառաջ՝ մեկ անգամ դիտելը բավարար չի լինի: Թաքնված մեսիջներ ու խելագար իդեաներ, որ երբեմն նույնիսկ լոգիկային մոտիկ չեն, բայց աշխատու՛մ են, գրողը տանի: Ու ինչի՞ են աշխատում, գիտե՞ս: Որովհետև ինքը քեզ սեփական մեկնաբանության տեղ ա թողնում իր գրեթե ամեն մի ալեգորիայում: Ինքը հա՛մ միստիկ սարսափ ա, համ էլ գլուխկոտրուկային տարրեր ունի մեջը՝ Նոլանի «Memento» -ի պես: Քեզ ստիպում ա անընդհատ մտածել ու գժվե՜՜՜լ:
Գնա նայի, Այվ: Չես փոշմանի: Հ.Գ. ըստ իս:
Գնա նայի, Այվ: Չես փոշմանի: Հ.Գ. ըստ իս:
Վախենում եմ :unsure
Վախենում եմ :unsure Իի… :)) , ես էլ քեզ անվախ աղջիկ էի պատկերացնում: «ցատկավախ»-եր (jump scare) չկան, արխային: Հ.Գ. հայերեն տարբերակը տեղու՛մ հորինեցի, լավն է՞ր :ճ
Որևէ մեկը նայե՞լ ա Searching-ը (2018 )։ Նայել եմ մի շնչով, ինքնաթիռում, էն դեպքում, երբ ես ինքնաթիռում ֆիլմ հազվադեպ են նայում, նույնիսկ տասնվեց ժամանոց թռիչքների ընթացքում։
Իրականում քննարկելու բան չկա, ուղղակի նայվում ա մի շնչով։ Ու հետաքրքիրն էն էր, որ ֆիլմի նկարահանման անձնակազմի զգալի մասը հայեր են (ու ռուսներ), նույնիսկ պրոդյուսերներից մեկը կարծեմ, էլ չեմ ասում՝ էպիզոդիկ դերերում գերդաստանով էին (դատելով ազգանուններից) :D
Իսկ ֆիլմը բոլոր օրենքներով հոլիվուդ էր․․․

Նոր նայեցի, պարզվում ա ֆիլմը ցնցող հաջողություն ա ունեցել՝ ֆինանսապես ու քննադատների կողմից։ Մեկ միլիոն բյուջեով վերադարձրել ա 76 միլիոն։
Որպես ֆիլմային գաղափար լավն ա շատ, հատկապես տրամաբանական ընթացքը։ Հա, հանդիսատեսն էլ կոմպի էկրանի մեջ ա դիտում ֆիլմի ողջ ընթացքը։
Նայել եմ, ահագին հետաքրքիր էր։ Թե ֆորմատը, թե սյուժեն։
Հանճարեղագույն ֆիլմ: Get out-ին, ճիշտ ա, չի հասնի, բայց Jordan Peele-ը (ռեժիսորը) տեղով նոր խոսք ու ասելիք ա՝ սարսափի ժանրում: Ինքն էլ գրում ա սցենարները: Ես իրան որպես հումորիստ էդքան չէի հավանում ու հիմա՛ եմ հասկանում՝ էս տղեն ինչի համար ա իրականում ստեղծված: Ինքը ռեժիսոր ա: Ու տաղանդավո՛ր ռեժիսոր: Ինքը սցենարիստ ա: Ու խելառ ու հանճարե՛ղ սցենարիստ:
« Us » ֆիլմն ավելի շուտ թրիլլեր կարելի ա համարել, քան սարսափ: Առեխծվածային միստիկ թրիլլեր: Եթե սիրահար ես 6-րդ զգայարանատիպ ֆիլմերի, կամ ասենք՝ Regression, կամ The Others (Alejandro Amenabar)՝ ուրեմն կսիրես էս ֆիլմը: Ինքը բազմաթիվ սուբլիմինալ տարրեր ունի մեջը: Մի շարք խնդիրներ ա առաջ քաշում՝ չնայած որ առաջին անգամ նայելուց մտածում ես՝ «բաբոն պայթի, էս ինչ ա նկարել էս տղեն. գիժ ա սա լրիվ»: Ու էդ ամենն ասում ես միմիայն հիացմունքով: Ես սիրում եմ Jordan Peele ռեժիսորին ու սցենարիստին: Աննման ա իրա սթայլը: Ու ամենասարսռելին գիտե՞ս որն ա. էն, որ ինքը սկսնա՛կ ա ընդամենը: Պատկերացնում ե՞ս: Us-ը իրա երկրորդ ֆիլմն ա ու քեզ մեծագույն հաճույքով խորհուրդ եմ տալիս գնալ նայել:
Ֆիլմը մի ընտանիքի մասին ա, ում տուն են ներխուժում չսպասված անձինք: Ու էդ չսպասված անձինք հենց իրե՛նք են: Ավելին չեմ ասի՝ սփոյլ չանելու համար: Էնքա՜ն twists and turns կա էս ֆիլմի մեջ, որ նախևառաջ՝ մեկ անգամ դիտելը բավարար չի լինի: Թաքնված մեսիջներ ու խելագար իդեաներ, որ երբեմն նույնիսկ լոգիկային մոտիկ չեն, բայց աշխատու՛մ են, գրողը տանի: Ու ինչի՞ են աշխատում, գիտե՞ս: Որովհետև ինքը քեզ սեփական մեկնաբանության տեղ ա թողնում իր գրեթե ամեն մի ալեգորիայում: Ինքը հա՛մ միստիկ սարսափ ա, համ էլ գլուխկոտրուկային տարրեր ունի մեջը՝ Նոլանի «Memento» -ի պես: Քեզ ստիպում ա անընդհատ մտածել ու գժվե՜՜՜լ:
Գնա նայի, Այվ: Չես փոշմանի: Հ.Գ. ըստ իս:
Էս ամբողջը որ ասում ես լավ ես ասում, բայց Մեմենտոյի հետ զուգահեռներդ անհիմն են։ Մենակ երևի թե թվիստի պահը։ Բայց կոնցեպտուալ ու կենտեքստային սարեր ձորեր ա։ Ստեղ շատ հարուստ կոնտեքստ ա, ու գրեթե ոչ մի գլուխկոտրուկային պահեր չկային, էդ թվիստը շատ հեշտ կարար և չլիներ։ Էական բան չի փոխում։ Ընթացիկ ոչ մի բան ցույց չի տալիս իրա անհրաժեշտությունը, կամ ինքը որևէ մի բաց չի լրացնում իր լինելով, ավելին նույնիսկ հակասում ա դիալոգային որոշակի պահերի։ Էդ Նոլանական ֆիշկեն չունի ինքը։ Մեմենտոն հանճարեղ ա․․․
Իսկ էս կինոն ինձ ուղղակի դուր ա գալիս։ Հետաքրքիր ա, երբ որ համատեղում են անհամատեղելին։ Էս ֆիլմը կարա լարված պահի ու միաժամանակ մանր մունր կադրերի ու դիալոգների վրա հրճվես, խոսքի։ Ու չեմ համաձայնվի, որ սեփական մեկնաբանության էդքան մեծ տարածք կար։ Մեծամասամբ շատ հստակ փոխաբերություններ էին։ Ու շոշափվող թեմաներն էլ էին հստակ։ Խոսքի աղքատություն, ռասիզմ, սնոբիզմ, ծնող երեխա հարաբերություններ, արժեքների տարբերություն․․․ և այլն։ Ինչ ասես կար։
Հ․Գ․ Լյուպիտան անֆաս․․․ հրաշք ա։ Էն որ հա ուզում ես վերանայես էդ ուրվագիծը։
Հ․Գ․ Լյուպիտան ․․․ ։կյանք ա ինքը: Եվս մեկ հոյակապ կատարում: Դերասանական խնդիրների տակից էլ պատվով դուրս եկավ ու ապացուցեց բազմաշերտությունը…
Նայել եմ, ահագին հետաքրքիր էր։ Թե ֆորմատը, թե սյուժեն։
Ահագին անհանգստացնող էր նաև։
Բայց գլխավոր դերակատարը (հայրը) գերազանց տանում էր ֆիլմը, համարյա ամբողջն իր վրա էր պրակտիկորեն։
Մեկ էլ դուրս եկավ, որ թեև հոլիվուդ էր, բայց ֆորգրաունդում այլազգի կոնտինգենտ էր, ինչը սովորաբար անտեսում են, դրա համար էլ ասիացիները (հիմնականում՝ երիտասարդությունը), ապրելով արևմտյան երկրում, ձգտում է իր լայֆստայլով չտարբերվել տեղաբնակներից։
Ռուսաստանցի վիդեոբլոգերները Black Mirror-ի իրանց տարբերակներն են նկարել ու միավորել մեկ վիդեոյում։ Ասում են՝ ընդհանուր առմամբ վատ չի ստացվել։ Ես դեռ մենակ մի սեգմենտ եմ հասցրել նայել, ամենաշատ գովեստներ ստացածը՝ All you need is love (17:05-ից ա սկսվում)։ Շատ հավանեցի, լրիվ սրտովս էր ու հոգեհարազատ։ Ի դեպ էն երևույթը, ինչը էդ էպիզոդի սյուժեի «մեխն» ա, վաղուց արդեն տարածված պրակտիկա ա առնվազն մի երկրում (նայելուց հետո հեշտ ա գուշակելը՝ կոնկրետ որտեղ)․
https://www.youtube.com/watch?v=RGcoD1UdpK4
Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ ես չարիք կը բերեմ նրանց վրայ, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց»։
Երեմիա 11։11
Էսօր ես էլ նայեցի Us-ը: Օրիգինալով կուզեի, բայց ժամերի առումով հարմար չէր, դրա համար ռուսերենը նայեցի։ Ընդհանուր առմամբ վատը չէր, հետաքրքիր հղումներ կային, օրինակ՝ ճագարներ (Քերոլի հետ երևի կապ ունեն), որոնք ֆիլմի սկզբում վանդակներում էին, իսկ ավարտին մոտ ազատ ման էին գալիս, ընդ որում՝ վերջին դրվագում Ջեյսոնի գիրկը նույնպես ճագար կար։ Ջեյսոնի անունն էլ, ըստ իս, հղում ա «Ուրբաթ, 13» ֆիլմի նույնանուն հերոսին, ով նույնպես դիմակով էր։ Ծիծաղալու դրվագներ էլ կային, բայց հիմնականում՝ թաքնված, օրինակ՝ զբոսանավերից մեկի անվանումը՝ B-Yacht-ch :)) Ու Լուպիտան էլ էր լավը, ինչ խոսք։
Ատմոսֆերիկ էր, ժանրի ավանդույթներով։ Սաունդթրեքն էլ վատը չէր, հատկապես՝ F*ck The Police-ի դրվագը ) Ամերիկացիների երեսպաշտությունը ծաղրող պահեր էլ կային, էդ գնահատեցի։ Բայց սյուժեի թերություններն էլ էին զգացվում, իսկ վերջաբանը չնայած անսպասելի էր, բայց, ոնց Լիզը նշեց, ավելի շատ հակասություններ ա առաջացնում տեղի ունեցած իրադարձությունների կոնտեքստում։
Ամեն դեպքում, չեմ փոշմանել, որ նայել եմ, հնարավոր ա՝ մի օր վերանայեմ։
Վերջերս որոշեցի տեսնել, թե "Get Out" ֆիլմն ինչի մասին էր, ու քանի որ սարսափի թեկուզ փոքր դոզաներ պարունակող ֆիլմերը շատ վատ եմ տանում, ֆիլմը նայելը բացառվում էր, դրա համար բռնեցի ինտերներտում ամբողջ սյուժեն կարդացի. ես սովորաբար էդպես եմ «նայում» սարսափ ֆիլմերը:
Մի քանի օր առաջ էլ աչքովս ընկավ, որ "Get Out"-ի ռեժիսորի նոր ֆիլմն է գալիս կինոթատրոն՝ "Us"-ը: Ինտերնետում դեռ ոչ մի տեղ ամբողջական սյուժեն չգտա, միայն կրճատ թիզերներ կան: Երեկ ասեցի՝ լավ, բռնեմ թրեյլերը նայեմ, ինչ պիտի լինի որ: Մեծ սխալ, էն էլ քնելուց առաջ... Վախից չէի կարողանում քնել: Բայց հետն էլ սյուժեն ավելի հետաքրքրեց:
Ասածս ինչ է: Թե մարդ կա, ով "Us"-ը նայել է կամ նայելու է, կպատմե՞ք ինձ էդ պատմության մանրամասները. շատ հետաքրքիր է:
“Us”-ի մասին խոսք բացեցի, որ մեկը նայելուց հետո ինձ սյուժեի մանրամասները պատմի:
Բայց դե չեք պատմում, մի պատմեք, վերջը ինտերնետում կգտնեմ կկարդամ :beee
“Us”-ի մասին խոսք բացեցի, որ մեկը նայելուց հետո ինձ սյուժեի մանրամասները պատմի:
Բայց դե չեք պատմում, մի պատմեք, վերջը ինտերնետում կգտնեմ կկարդամ :beee
Բայց ինքը էնքան էլ սարսափելի չի, չնայած կոնկրետ իմ համար դոպելգանգերների թեման նենց ոչինչ վախենալու ա։ Շուտով երևի բլուռեյ կամ տենց ինչ-որ տարբերակով դուրս կգա, ավելի լավ ա նայես, ցանկալի ա՝ մենակ, մթի մեջ ու վակուումային ականջակալներով :}
Yellow Raven
07.04.2019, 22:43
Us-ը վատը չէր, բայց սյուժեն լիքը ծակեր ուներ, վերջում լիքը բան ինչքան էլ տանջվեցի, որ իրար կպցնեմ, տենց էլ չկպավ :) Ընթացքը լավն էր, վերջին բացահայտումը՝ ավելորդ։
“Us”-ի մասին խոսք բացեցի, որ մեկը նայելուց հետո ինձ սյուժեի մանրամասները պատմի:
Բայց դե չեք պատմում, մի պատմեք, վերջը ինտերնետում կգտնեմ կկարդամ :beee
Բայց ինչ ապուշագույն ֆիլմ էր ու տափակ։ Ու զրո երևակայություն։ Ու հանգիստ կարող էիր նայել, վախենալու չէր ոչ մի ձև, արյան տեսարաններն էլ էնքան էին չարաշահել, որ ներկի հոտը քիթ էր ծակում։ Էհ, ժամանակի կորուստ։
Էս ֆիլմն ինչ լավն ա, նույնիսկ 15 տարի անց․
https://www.youtube.com/watch?v=rMnQVUEMKVw
Յոհաննես
21.04.2019, 21:19
Էս ֆիլմն ինչ լավն ա, նույնիսկ 15 տարի անց․
https://www.youtube.com/watch?v=rMnQVUEMKVw
ես տենց էլ չսիրեցի
ես տենց էլ չսիրեցի
Հա, տենց էլ ա լինում։
Իսկ ես շատ եմ սիրում։
Էս ֆիլմն ինչ լավն ա, նույնիսկ 15 տարի անց․
https://www.youtube.com/watch?v=rMnQVUEMKVw
Eternal movie :P
Շաաաաատ լավն ա :)
Soundtrack-ն էլ իմ կողմից․․․
https://www.youtube.com/watch?v=Ksz4NAM94Rw
Յոհաննես
21.04.2019, 23:36
Le retour du héros :love Մի հատ գժական ֆրանսիական կոմեդիա ու ընդհանրապես էս վերջերս ժաանակակից ֆրանսիական ֆիլմերը սկսել եմ հավանել:Շատ սիրուն են նկարած,ընդհանրապես չես ձանձրանում,հետն էլ ահավոր թեթև են,էդ թեթևությանը զուգահեռ կայֆոտ դրամաներ են ստեղծում ու մենակ դրական լիցքեր ես ստանում:Մի խոսքով դնես,նայես,կայֆ ստանաս ու անցնես գործերիդ:
Գլխավոր դերասանուհին Mélanie Laurent–ն է :love ,իրան Տարանտինոյի Անփառունակ սրիկաներից կիմանաք :D դե դերասանն էլ Արտիստի միջի տղենա ու ստեղ ֆանտաստիկ լավա խաղում:
Իսկ Eternal Sunshine of the Spotless Mind-ը,ինձ համար դարդ կինո է,մթնոլորտը սառը ու վանող,ըստ իս ֆիլմին անհամապատասխան ու սենց կինոներ նայելու ընթացքում,ոնց որ անձրևի տակ մնացած լինես ու տենց թաց շորերով նստես: :D
Յոհաննես
29.04.2019, 23:57
Էսօր եզակի տաղանդավոր դերասան Դանիել Դեյ-Լուիսի ծնունդն է,իմ ամենասիրելի դերասանի,ասենք շնորհավոր :love
Յոհաննես
04.05.2019, 22:02
Վերջը ես էլ engame–ը նայեցի,մի երկու թեթև սփույլեր:
Ես երբեք չէի պատկերացնի,որ X-men–ից բացի ուրիշ կոմիքս կլինի,որ զռռալով լացեմ:Բոմբ կինո էր,էքշընը`թույն,հումորը`թույն,դրաման`տեղ-տեղ կաղում էր,տեղ-տեղ զռռալով լացացնում:
Սկիզբը լրիվ լազաթ էր,Թանոսի թոշակառու կայֆերի պահը նենց դզեց,ոնց որ ես նկարած լինեի :Դ Ամենամեծ թերությունը իմ համար վերջնամասում Կապիտան Ամերիկայի պաթետիկ պահերն էին,էն որ հեչ չդզեց,բայց էս ամենը մի կողմ Սքարլեթ Յոհանսոնս մի կողմ,իմ սեր :cry :love

Ուրեմն, ես չգիտեի, թե ինչ կայֆ ա ֆաների հետ պրեդպակազին գնալը։ Տղես ու ընկերները մի ամիս առաջ տոմսերն առել էին։ Գիշերվա 12-ին գնում ենք Կինոպարկ, ու այ ախպեր, տեղ ու սթար չկա, հինգ զալն էլ զանիտ ա Endgame-ով, մի մայկեքով, չագուչներով, վահաններով ․․․ սաղ ատրբուտիկայով աուդիտորիայա։ Մենք անգլերեն զալում էինք, սինքն էն հարդքոր ֆաների հետ էլի, որ ռուսերեն էլ չեն նայում էս կինոները, որ ոչ մի վարկյանը յանի չփչանա։ Էս MCU-իc ես էլ եմ ահագին գլուխ հանում, բայց ես հասկացա, որ ես բանից բեխաբար եմ :D Կինոյից առաջ մի քննարկում են, մի որոշում են թե ինչը ոնց պիտի լինի, ոնց որ կոնկրետ ռեալ իրավիճակ ա, ու էտ սաղ ռեալ տեղի ա ունենում ու սենց զարգացման սցենարներ ա հնարավոր, էլի։ Ես էլ շշկռված կողքերս եմ նայում։ Կինոյի ժամանակ էլ, ախպեր, էն որոշիչ պահերին զալում մի հայփ ա, մի գոռոց ճվոց, մի ծափեր, մի ուշաթափություններ, մի լաց ու կոց, մի վալերյանկա եմ հասցնում կողքիններիս ․․․․
Ինչ ասեմ, մի մեծագույն հաճույք ստացա ես ․․․ Էս MCU-ն մի ուրիշ երևույթ ա, ընկեր, նատուռի ֆենոմեն ա։ Որ մտածում ես, լուրջ չի էլի, բայց սենց ֆան բազա ու սենց ներգրավվածություն, ես տենց բան չեմ տեսել, ու անկախ քեզանից մտնում ես մեջը ու սկսում ես սաղի հետ կայֆ բռնել։