PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեռասպանություն. Համաշխարհային պատերազմն ընդդեմ աղջիկ երեխաների



lili-4
13.04.2010, 09:25
Հասարակություններում տեխնոլոգիաները, ծնելիության նվազումը և անցյալի նախապաշարմունքները սեռային բնական հավասարակշռության խախտման պատճառ են դառնում
Չինացի գրող Հինրան Հյուն նկարագրում է իր այցելությունը Յիմենգ շրջանի Շանդոնգ գավառի մի գյուղական ընտանիք: «Կինը ծննդաբերում էր: Մենք մի կերպ նստած էինք խոհանոցում,- գրում է նա,- երբ լսեցինք կողքի սենյակից եկող ողբագին ճչացող կնոջ ձայնը. նրա լացուկոծն ավելի ու ավելի բարձր էր դառնում, և հանկարծ դադարեց: Հետո լացը վերածվեց հեկեկանքի , ապա տղամարդու կոպիտ ձայնը մեղադրական տոնով ասաց` անպետք բան է»:
«Հանկարծ կարծես թխկոց լսեցի հետևում դրված կեղտաջրով լի դույլի մեջ»- հիշում է Հինրան,- շուռ եկա և սարսափեցի` տեսնելով դույլի պռունկից կախված փոքրիկ երեխայի ոտքը: Կարծեցի, թե քույրը կենդանի-կենդանի այդ երեխային գցել է մեջը: Ինքնամոռաց ինձ գցեցի դույլի վրա, բայց ոստիկանները, որոնք ուղեկցում էին ինձ, ամուր բռնելով արմունկներիցս, կանխեցին իմ այդ պոռթկումը ասելով. «Մի շարժվեք, արդեն շատ ուշ է , փրկել չեք կարղ»: « Բայց սա սպանություն է, և դուք ոստիկաններ եք»: Փոքրիկ ոտքը դույլի մեջ անշարժացավ: «Աղջիկ երեխա ունենալը մեծ բան չէ այս կողմերում»,-մխիթարական տոնով ասաց տարեց մի կին: «Բայց չէ՞ որ դա կենդանի երեխա է»- դողացող ձայնով ասացի` նայելով դույլին: «Դա երեխա չէ,- ուղղեց ինձ կինը, – դա աղջիկ երեխա է, և մենք չենք կարող նրան պահել: Այս կողմերում չես կարող յոլա գնալ առանց որդու: Աղջիկ երեխաները հաշիվ չեն»:
2010 թ. հունվար ամսին Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիան (ՉՍԳԱ) ցույց տվեց, թե ինչ կարող է պատահել երկրին, երբ աղջիկ երեխաները «հաշիվ չեն»: Ըստ ակադեմիայի տվյալների` 10 տարվա ընթացքում 5 երիտասարդ տղաներից 1-ի համար անհնար կդառնա կին ճարելը, ինչը աննախադեպ երևույթ է խաղաղ պայմաններում գտնվող երկրի համար:
Սեռասպանություն (genderside) եզրույթը, որ առաջին անգամ օգտագործվել է 1985 թ. Մարի Աննա Ուարենի հեղինակած գրքում, Չինաստանի «մեկ երեխա» քաղաքականության հետևանք է, որ առաջադրվել է 1979 թ.: Եվ ինչպես պարզվում է, աղջիկ երեխաների դեմ պատերազմը չի սահմանափակվում միայն Չինաստանով:
Հնդկաստանի որոշ շրջաններում սեռային հարաբերակցությունը շատ չի տարբերվում հարևան Չինաստանից: Մյուս արևելյան ասիական երկրները` Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը նույնպես տղա երեխաների ծնելիության բավական մեծ ցուցանիշ ունեն: Այս նույն երևույթը նկատվում է նաև Կովկասում և Բալկանների արևմտյան երկրներում, նույնիսկ Միացյալ Նահանգների բնակչության որոշ խմբերում:
Իրական պատճառը, ըստ ամերիկացի ժողովրդագետ Նիկ Էբերստադի, ոչ թե պետք է փնտրել որևէ երկրի հատուկ քաղաքականության, այլ տղա երեխա ունենալու համատարած նախապատվության, արագորեն տարածվող տեխնոլոգիաների (նախապես սեռը պարզող) և ծնելիությունը նվազեցնող միջոցների մեջ:
Տղա երեխաների վաղ հասակում մահացության ցուցանիշը մի քիչ ավելի բարձր է, քան աղջիկ երեխաներինը: Որպես փոխհատուցում` ավելի շատ տղա երեխաներ են ծնվում քան աղջիկ երեխաներ, որպեսզի սեռական հասունության շրջանում հավասար քանակով կանայք և տղամարդիկ լինեն: Այն հասարակություններում, որտեղ ծնունդները գրանցվում են, յուրաքանչյուր 100 ծնված աղջկա դիմաց մոտ 103-106 տղա է ծնվում:
Այդ օրնաչապությունը, սակայն, վերջին 25 տարիների ընթացքում հիմնովին փոխվեց: Չինաստանում սեռային հարաբերակցությունը 1985-1989 թթ. սերնդի համար 108 էր, 2000-2004 թթ. սերնդի համար` 124 տղա 100 աղջկա դիմաց: Ըստ ՉՍԳԱ- ի, այսօր այդ թիվը 123/100 է: Եվ այս տարբերությունը տարեցտարի աճում է: Նման հարաբերակցությունը, առանց մարդու միջամտության, կենսաբանորեն անհնարին է:
Այլ երկրներում նույնպես սեռային հարաբերակցությունը շեղվել է: Թայվանում այդ հարաբերակցությունը հասել է 110-ի, Հարավային Կորեայում սեռային հարաբերակցությունը` հօգուտ արական սեռի, 1990 թ. հասավ 117-ի, ապա դարձավ աշխարհում ամենաբարձրը և ի վերջո իջավ համեմատաբար ավելի նորմալ մակարդակի:
Չամուսնացած տղամարդկանց մեծ թիվն այս հարուստ երկրում հանգեցնում է նրան, որ տղամարդիկ սկում են հարս բերել այլ երկրներից: 2008-ին ամւսնությունների 11%-ը խառնամուսնություններ էին, մեծ մասամբ կորեացի տղամարդկանց և օտարազգի կանանց միջև: Սա լարման պատճառ է դառնում մինչ այդ համասեռ եղած հասարակության մեջ, ինչը հաճախ դաժանաբար է անդրադառնում այդ ընտանիքներում ծնված երեխաների վրա, որոնց արդեն «Kisian» կամ կորեա-ասիականներ են անվանում:
1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո սեռային մեծ անհավասարակշռություն սկսվեց Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Սեռային հարաբերակցությունը` հօգուտ տղա երեխաների, 1991-2000 թթ. այս պետություններում նորմալից աճեց մինչև 115-120: Այս նույն աճը Հարավսլավիայի քանդվելուց հետո ի հայտ եկավ նաև Բալկանյան որոշ պետություններում: Սերբիայում և Մակեդոնիայում այս հարաբերակցությունը հասավ 108-ի: Սեռային անհավասարության նշաններ են նկատվում են նաև Ամերիկյան տարբեր ասիա-ամերիկյան խմբերում: 1975-ին, ըստ պրն Էբերստադի հաշվարկների, սեռային անհավասարակշռությունը չինա-, Ճապոնա-, Ֆիլիպինյան ամերիկացիների շրջանում 100-106 էր, իսկ 2002-ին 107-109:
Բայց ամենաուշագրավ ռեկորդը սահմանում է մեկ այլ գերհսկա երկիր` Հնդկաստանը:
2001-ին 6 տարեկանից բարձր երեխաների մեջ հարաբերակցությունը կենսաբանորեն անառարկելի 104-ից աճել է կենսաբանորեն անհնարին 108-ի: Իսկ մի շրջանում 1991-ին սեռային անհավասարակշռությունը 125-ից բարձր էր:
Նման անհավասարության պարագայում տրամաբնությունը թելադրում է, որ սա ավանդապահ երկրներին հատուկ հետամնացության կամ (Չիանաստանի պարագայում)_ մեկ երեխա ունենալու քաղաքականության հետևանք է: Հետևաբար կարելի է ենթադրել, որ քաղաքականության բարեփոխումները կամ հասարակության արդիականացումը (ասենք` կանանց դիրքի բարձրացումը) կարող են սեռային հարաբերակցությունը բերել հավասարակշռության: Բայց դա միշտ չէ, որ հաջողվում է. սեռային նորմալ հարաբերակցության հասնելու ճանապարհը դեռևս ոլորապտույտ ու խորդուբորդ է:
Այն հասարակություններում, որտեղ ընտանեկան գիծն անցնում է որդու միջոցով, և տղայի պարականությունն է հոգ տանել ծնողների մասին, երբ վերջիններս մեծանան, տղան ավելի մեծ արժեք ունի, քան աղջիկը: Այս հասարակություններում աղջիկն այլ ընտրություն չունի, քան ամուսնանալուց հետո միանալ իր ամուսնու ընտանիքին: Եվ համարվում է, որ նա կորած է իր ծնողների համար: Ինչպես հնդկական ասացվածքն է ասում. «Աղջիկ մեծացնելը նույնն է, ինչ ջրել հարևանի բոստանը»:
Տղային նախապատվություն տալը երևում է նաև հարցումների ժամանակ: 1990-ին Հնդկաստանի կառավարությունը հարցում էր անում կանանց շրջանում, թե ինչ սեռի երեխա կուզենան: Դեռևս երեխա չունեցող կանանց 1/3-ը նախընտրում էր տղա, 2/3-ը որևէ նախընտրություն չուներ և միայն հատուկենտ կանայք էին աղջիկ երեխա ունենալու ցանկություն հայտնել: Պակիստանում և Եմենում անցկացված հարցումները նույնն են ցույց տալիս: Որոշ զարգացող երկրներում 10 կանանցից 1-ն է միայն ցանկություն հայտնում աղջիկ երեխա ունենալ:
Մինչև 1980- ականներն աղքատ երկրների բնակիչները շատ քիչ բան կարող էին անել սեռային ընտրութան հարցում: Մինչ երեխայի ծնունդը բնությունն իր գործն անում էր: Սակայն 1980 ականներին ուլտրաձայնային ստուգումը (scanning) և սեռը որոշող այլ մեթոդների ի հայտ գալը շատ բան փոխեցին: Հնդկաստանի բժիշկները սկսեցին ուլտրաձայնային ստուգումը գովազդել հետևալ կարգախոսով «Վճարիր այսօր 5000 հնդկական ռուպի (110$) և խնայիր 50000 ռուպի վաղվա համար» (խնայողությունը աղջկա ապագա օժիտի հաշվին է): Այսպիսով, այն միլիոնավոր ծնողները, ովքեր որդի էին ցանկանում ունենալ, բայց դեմ էին աղջիկ երեխային սպանելուն, ընտրում էին արհեստական վիժեցումը:
Հնդկաստանում 1994-ին և Չինաստանում 1995-ին սեռային ընտրությամբ պայմանավորված արհեստական վիժեցումն արգելվեց: Այս երևույթն անօրինական է գրեթե բոլոր երկրներում (սակայն Շվեդիան 2009-ին օրինականացրել է դա): Քանի որ գրեթե անհնարին է ապացուցել արհեստական վիժեցման պայմանավորվածությունը երեխայի սեռով, այս գործելակերպը դույզն-ինչ չի նվազում: Ուլտրաձայնային չափորոշումն արժե 12 դոլար, ինչը թե՛ չինական, թե՛ հնդկական ընտանիքների մեծ մասի համար մեծ գումար չէ:
Սեռը կանխորոշող տեխնոլոգիաները ոչ միայն նպաստեցին սեռային անհավասարության աճին, այլև մեկ այլ մինչ այդ առեղծվածային երևույթի բացատրությունը տվեցին: Սեռային անհավասարակշռությունը միտված է աճելու եկամուտների և կրթության աճին զուգընթաց: Փաստորեն սնանկ է այն ենթադրությունը, թե սեռային անհավասարակշռությունը լոկ հետամնացության հետևանք է: Հնդկաստանում ամենաբարեկեցիկ նահանգներից մի քանիսը, օրինակ` Մահարաշտրան, Փենջաբը, Գուջարան, աչքի են ընկնում սեռային խիստ անհավասարակշռությամբ: Չինաստանում որքան բարձր է շրջանի կրթվածության մակարդակը, այնքան ավելի անհավասարակշռված է սեռային կազմը:
Այսպիսով, արդիականացումը` իր աճող եկամուտներով, ավելի հեշտ և ցանկալի է դարձնում երեխայի սեռն ընտրելը: Ավելին, համեմատաբար փոքր ընտանիքներն ավելի մեծ եռանդ են ներդնում տղա երեխա ունենալու համար: Երբ ընտանիքը մեծ է. մի տղան էլ բավական է, որ շարունակի ընտանիքի գիծը: Բայց եթե ընտանիքում միայն մեկ կամ երկու երեխա պիտի ծնվի, ապա դրանց սեռի հարցը դժվար է թողնել բախտի քմահաճույքին:
Մարդկության ամբողջ պատմության ընթացքում հանցագործությունների ու բռնությունների մեծ մասի հեղինակը երիտասարդ տղամարդիկ են եղել, հատկապես ամուրի տղամարդիկ: Մանավանդ այն երկրներում , որտեղ մարդու հասարակական դիրքը և հեղինակությունը մեծապես կախված են ամուսնացած լինելուց և երեխաներ ունենալուց, ինչպես, օրինակ` Չինաստանում և Հնդկաստանում, ֆրուստրացիա ապրող ամուրի տղամարդկանց թվի այսպիսի աճը հղի է մեծ վտանգներով: Չինաստանում անցած 20 տարիների ընթացքում հանցագործություններն աճել են գրեթե երկու անգամ` ներառելով հատկապես այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են աղջիկ առևանգելը, կանանց թրաֆիքինգը, բռնաբարությունները և մարմնավաճառությունը:
Բռնությունն ու հանցագործությունները, սակայն, միակ հետևանքը չեն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO)` Չինաստանում կանանց ինքնասպանության թիվն աշխարհում ամենաբարձրերից է: Լրագրող Հուան Հյուն կարծում է, որ ինքնասպան կանայք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ արհեստականորեն վիժել կամ սպանել են իրենց դուստրերին:
Մոտ ապագայում սեռային ընտրողականության հետ կապված խնդիրներն ավելի կսրվեն: Սոցիալական հետևանքներն ավելի ակնառու կդառնան, այսուհանդերձ իրավիճակն անհուսալի չէ, քանի որ և՛ Չինաստանը, և՛ Հնդկաստանն ու Հարավային Կորեան սկսել են լրջորեն գիտակցել վտանգը և քայլեր են ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:
4 մարտ, 2010 թ.
«Էկոնոմիստ» ամսագիր
Այս հոդվածը կարդալու ժամանկ հիշեցի դեռ մանկությունից իմ վրա ահավոր ծանր տպավորություն թողած մի դեմք: Գյուղ էինք գնացել ու մի ծանոթի տանը հյուր էինք: Նկատեցի, որ տան տղամարդը ինչ որ կարևոր գործով էր զբաղված, իսկ տան երեխանները նրան օգնում, աղմուկով իրար էին անցել: Այդ պահին լսեցի շան ձագերի ծմրտոց ու փորձում էի հասկանալ թե ինչ է կատարվում: Քանի որ անծանոթ տեղ էր, չէի համարձակվում տնից դուրս գալ, բայց հետաքրքրությունս հաղթեց, մոտեցա տնից քիչ հեռու հավաքված երեխաների ու տեսա , թե ոնց են նայում իրենց ոտքերի մոտ շարժվող հողի կողքը վեր ու վար անող ու անսովոր ձայնով ողնացող շանը: Այդ պահին ես չհասկացա, թե ինչ էր կատարվում, և երբ հարցրեցի, երեխաներից մեկը շատ անտարբերութամբ պատասխանեց, հեչ, շան ձագերին ենք թաղել, ու իմ շուրթերին քարացավ < ո?ղջ –ողջ> բառը:Մինչև հիմա էլ այս պատմությունը հիշելիս մարմնովս սարևսուռ է անցնում, իսկ այս դեպքը…….

Rhayader
13.04.2010, 09:57
Իմ կարծիքով՝ դժվար է մեղադրել հենց նոր տեխնոլոգիաները նման երևույթների մեջ: Հինրանի գրած դեպքն էլ սարսափելի էր:(
Հայաստանում մի քանի առաջ վիճակագրությունն այնպիսին էր, որ մի տղային հինգից վեց աղջիկ էր բաժին ընկնում, բայց ասում էին՝ տղաների ծնելիությունը բարձրացել է: Հիմա, այս հոդվածը կարդալուց հետո մտածում եմ՝ իսկ ի՞նչ միջոցներով, ի՞նչ գնով:
Ես ինքս աղջիկ երեխա եմ ուզում:

lili-4
13.04.2010, 10:19
Իմ կարծիքով՝ դժվար է մեղադրել հենց նոր տեխնոլոգիաները նման երևույթների մեջ: Հինրանի գրած դեպքն էլ սարսափելի էր:(
Հայաստանում մի քանի առաջ վիճակագրությունն այնպիսին էր, որ մի տղային հինգից վեց աղջիկ էր բաժին ընկնում, բայց ասում էին՝ տղաների ծնելիությունը բարձրացել է: Հիմա, այս հոդվածը կարդալուց հետո մտածում եմ՝ իսկ ի՞նչ միջոցներով, ի՞նչ գնով:
Ես ինքս աղջիկ երեխա եմ ուզում:

Մեթոդը շատ պարզ ու շատ հայավար է, քեզ դա չի օգնի, հղիության երկրորդ ամսում արդեն սեռը որոշակի հնարավոր է տարբերել ու եթե աստված մի արացսե աղջիկ է, դատավճիռը պարզ է, աբորտ…

Rhayader
13.04.2010, 10:45
Մեթոդը շատ պարզ ու շատ հայավար է, քեզ դա չի օգնի, հղիության երկրորդ ամսում արդեն սեռը որոշակի հնարավոր է տարբերել ու եթե աստված մի արացսե աղջիկ է, դատավճիռը պարզ է, աբորտ…

Իսկ ո՞վ կարող է իմ փոխարեն որոշել, կամ ստիպել:

Adriano
13.04.2010, 11:04
Ինչ ասեմ, դարերով եկած այն կարծիքը, թե այս աշխարհում ապրելու ու վայելելու իրավունք ունի միայն տղամարդը շարունակվում է մինչ օրս: Իհարկե երկիր մոլորակը խնդիր ունի բնակչության գերհագեցման, սակայն նորից մեղավորը աղջիկներն են?: Կարծում եմ անարդրացի է, նույն հաջողությամբ կարելի է տղա երեխաներին վերաբերվել: Փաստորեն թվում է թե աշխարհը առաջ է գնացել, սեռերի հավասարություն գոյություն ունի, սակայն նորից կրկնվեն դարերից եկող այն միտքը թե տղամարդը իրավունք ունի միայն վայելելու, իսկ մնացածը հեչ շարունակվում է: Ընդհանուր առմամբ այս խնդիրը գալիս է ոչ թե այն պատճառով որ բարձր տեխնոլոգիաները առաջ են անցել և ասում են սեռը, այլ մարդկանց հնավուրց մտածելակերպից: ԵՍ կարծում եմ երեխային նախքան ծնվելը կամ հենց ծնվավ սպանելը, այն բանի համար, որ նա աղջիկ է ծանրագույն հանցագորշություն է: Ինչու, որովհետև կինը հանդիսանլով հետագա սերունդի զարգացման սկսզբնաղբյուր փաստորեն կորցնում է այդ հնարավորությունը հենց սկզբից, այդպիսով տեղի է ունենում բազմահազրանոց մարդկային հասարակության սպանություն, որն մահապատժի ենթարկվելու բան է: Օրինակ ինչպես է այս հարցը ՀՀ-ում շատ հետաքրքիր է: Ես էլ շատ կուզենամ մի համով աղջիկ ունենամ, ինչա եղել, երեխա լինի պահենք, թե չէ ընկել են տղա աղջիկ են անում: Ես եզրափակելով խոսքս ասեմ, կոչ անեմ մեզ ու մեր հասարկությանը, թողնել այդ պապենական նախապաշարմունքները, երեխան աստծու տվածն է, ինչ սեռի էլ լինի լավա, մարդկության խնդիրը ոչ թե կայանում է այս մակերեսային հարցերը, այլ ավելի խորն է գնում, մարդիկանց փաստորեն զարգացումն էլ չի փրկում, անհրաժեշտ է ընդհանրապես փոխել մարդկային աշխարհայացքը կյանքի նկատմամբ, ժամն է եկել փոխել լրիվ կրոնական համակարգը, ընդհանրապես մարդկային զարգացման հիմնական ուղիները, այսիքն արժեքային ողջ համակարգը, քանզի հինը արդեն պիտանի չէ , այն իրեն սպառել է:;)

Magic-Mushroom
13.04.2010, 11:34
նոր տեխնոլոգիաները կապ չունեն,հիմա դուք ումեք մարդասպան ասում նետահարին,թե նետին,նոր տեխնոլոգիաները դրանք ուղղակի գործիք են,lili-4 գրածը սասափելի է,ես կարծում եմ որ կինն ու տղամարդը պետք է հավասար լինեն,որ ներդաշնակություն լինի,ես անձամբ աղջիկ երեքա եմ ուզում:

CactuSoul
13.04.2010, 11:43
…դեմ էին աղջիկ երեխային սպանելուն, ընտրում էին արհեստական վիժեցումը:
Էս մասը չհասկացա: Նույնը չե՞ն:8:

Դեկադա
13.04.2010, 12:03
Հոդվածի պահով ավելացնեմ, որ դա դարերեով եկած ավանդույթներ են, իսկ հնդկացիները, նաեւ չինացիները ավանդույթները հարգող եւ ավանդույթներով ապրող ազգեր են: Հին Հնդկաստանում ամուսնությունը համարվել է գույքային գործարք, որի արդյունքում տղամարդը ապագա աներոջից գնում էր կնոջը եւ նա դառնում էր ամուսնու սեփականությունը՝ հետեւաբար ամուսինը իրավունք ուներ նրա հետ վարվել իր հայեցողությամբ՝ այսինքն ենթարկվել ամուսնուն այնպես ինչպես Աստծուն: Չնայած, որ նրանց միջեւ դխարման հռչակվում էր որպես « մինչեւ մահ երկուսի մրջեւ հավատարմություն» այնուամենայնիվ տղամարդը իրավունք ուներ ունենալ մի քանի կին, ամուսնալուծվել կնոջից, ինչից որ զրկված էր կինը՝ անգամ եթե ամուսինը թողել կամ վաճառել էր կնոջը՝ նա էլի մնում էր տղամարդու սեփականությունը: Նույնիսկ վկայություններ տալուց կնոջ խոսքը հիմք չի ընդունվել: Էստեղից կարանք եզրակացնենք, որ կինը միշտ էլ համարվել է «ցածրագույն», հպատակ «անձ»: Մյուս կողմից էլ տղան ընտանիքը շարունակողն է համարվել, ծուխը ծխացնողը:

Չեմ կարծում որ զարգացող տեղնոլոգիաներն են էական դեր տանում, պարզապես հիմա էտ տեղնոլոգիաները օգնում են «ավելորդ բեռից» ազատվելուն՝ ավելի հեշտ ու դյուրին ձեւով:

Ի դեպ հայկական իրակնությունում էլ տղայապաշտ մտածելակերպը կարծրացած է, բայց ոնց որ ես եմ նկատում վերջի շրջանում մարդկային գիտակցությն առաջընթացին համահունչ նաեւ այդ կարծրատիպերն են վերանում:

Sophie
13.04.2010, 12:19
Ահավոր բան է: Իսկապես եթե ծնողը որոշել է սպանել իր երեխային ինչ կապ ունի ծնվելուց առաջ է սպանում, թե հետո: Աբորտը նույնպես սպանություն է ըստ ինձ: Հայաստանում այդ քայլին դիմում են հիմնականում 2րդ կամ 3րդ երեխա ունենալուց, երբ առաջին/ները աղջիկ էին:
Ամբողջ պատճառն այն է, որ կնոջ դիրքը հասարակության մեջ շատ ցածր է դեռ դասվում: Հետո ինչու՞ պետք է ծնողների մասին միայն տղան հոգ տանի, դա հասկանալի է լավ, եթե տղա կա ասենք տուն տեղը նրան են թողնում: Բայց եթե չկա, ի՞նչ է աղջիկը չի կարող հոգ տանել: Լիքը այդպիսի ընտանիքներ գիտեմ, որ աղջիկն է ամուսնու հետ խնամում ծնողներին ծերության ժամանակ, վերջապես փեսան էլ դեմ չէ այսպես ասած տուն տեղն էլ իրենց է մնում... իհարկե տհաճ բան է այս բանը դիտել շահադիտական կողմից , բայց ուզում եմ ասել, որ դա հեչ էլ անձեռնատու չէ: Բացի այդ հիմնականում աղջիկը ավելի հոգատար ու հարգալից է լինում ծնողների հանդեպ քան ասենք տղան կամ հարսը:

Արևհատիկ
13.04.2010, 12:28
Էս ինչ ահավոր հոդված էր: Քիչ ա մնում լաց լինեմ :cry2
Բայց խի՞ են տարբերություն դնում սեռերի միջև: Վերջիվերջո երեխան երեխա էլի: :love

Լուսաբեր
13.04.2010, 12:56
Չինաստանում տարեկան 15միլիոն արհեստական վիժեցում է կատարվում: Բայց դրա հիմնական պատճառը ոչ թե սեռայինն է, այլ ընտանիքում մի երեխա ունենալը, որը օրենքով է սահմանված: Այսինքն այդ քայլին դիմում են արդեն մեկ երեխա ունեցող կանայք, որովհետև ընտանիքը հետագայում չի կարող բարձր հարկեր մուծել:
Հոդվածը ճիշտա շատ սրտաճմլիկ էր, բայց իմ կարծիքով շատ էր չափազանցեցված, ոչ թե թվերը, այլ դրա նկարագրած տխուր հետևանքները:
Ինչևէ, շատ երեխաներ ունեցեք, ամենևին ուշադրություն չդարձնելով սեռին:Մենք Հայաստանում այդ խնդիրը չունենք: Երեխան մեծագույն պարգևն է կյանքի:

Magic-Mushroom
13.04.2010, 13:04
Երեքան դա բնության հրաշքն է,ես դեմ եմ աբորտներին,Սինգապուրում որ ամուսնանաս բարձրագույն կրթություն չունեցող աղջկա հետ,ապա պետք է վճարես մեծ տուգանք ու օրենքով արգելվում է երեքա ունենալ:

Sophie
13.04.2010, 13:19
Սինգապուրում որ ամուսնանաս բարձրագույն կրթություն չունեցող աղջկա հետ,ապա պետք է վճարես մեծ տուգանք ու օրենքով արգելվում է երեքա ունենալ:
Այ քեզ ապուշություն: Մարդիկ ինչ էշություն ասես կհնարեն կյանքը բարդացնելու համար: Հետաքրիրա Սինգապուրում բանվորական դաս չկա՞, թե բոլորը բարձրագույն ավարտներ են:

Ֆրեյա
13.04.2010, 13:25
Իսկ չեն փորձել սոցիալական ռեֆորմ անել ու ապահովել իրենց քաղաքացիների ծերությունը՞

Ինչ ուզում են անեն, հնարավոր չէ անհետևանք խառնվել բնության գործերի մեջ։ Հիմա էլ կարող է սկսեն պարտադրել, որ տղա երեխաներից "ազատվեն" ու միայն աղջիկներին մեծացնեն, ըստ էության՝ հարցը չի լուծվում։

Եթե մարդիկ համոզված լինեն, որ իրենց ծերությունը կապահովի պետությունը, չեմ կարծում՝ մեծ տարբերություն դնեն երեխաների սեռի միջև։ Ամեն ինչ գալիս է սոցիալական խայտառակ վատ պայմաններից։
Ինչ–որ չափով էլ նշանակություն ունի այդ երկրներում հետամնաց քաղաքական մտածելակերպը ու բռնակալությունը։

Magic-Mushroom
13.04.2010, 13:31
Այ քեզ ապուշություն: Մարդիկ ինչ էշություն ասես կհնարեն կյանքը բարդացնելու համար: Հետաքրիրա Սինգապուրում բանվորական դաս չկա՞, թե բոլորը բարձրագույն ավարտներ են:

Նույնիսկ Սինգապուրոմ ոստիկանները ցուցակներով շրջում են տներով ամեն օր ու ով որ բարձրագույն կրթություն չունի պահպանակ են բաժանում:D

Ֆրեյա
13.04.2010, 13:37
Նույնիսկ Սինգապուրոմ ոստիկանները ցուցակներով շրջում են տներով ամեն օր ու ով որ բարձրագույն կրթություն չունի պահպանակ են բաժանում:D

Էս ամեն ինչը ինչով ա տարբերվում նացիզմից ու Հիտլերից, չեմ հասկանում :[ Հիտլերն էլ էր որոշել իր ազգը "մաքրել" թույլերից՝ հաշմանդամներ, ի ծնե հիվանդներ...

Ուղղակի Գերմանիայում հեշտ եղավ դա վերացնել, ըստ էության ազգը մի հոգու խելքին էր ընկել, դրան վերացրին, խնդիրը լուծվեց...
Բա էս չինա–հնդկա–ասիական "կոմունիստ" ներին ինչ ասես՞ որ պետությունը օրենք ա հանում, անխոս կատարում են։ որ ազգի ավանդույթի մեջ ա նստած, դրա դեմ ԻՆՉ անես՞

Sophie
13.04.2010, 13:45
Նույնիսկ Սինգապուրոմ ոստիկանները ցուցակներով շրջում են տներով ամեն օր ու ով որ բարձրագույն կրթություն չունի պահպանակ են բաժանում:D
Բայց բարձրագույն կրթությունը ընդհանրապես կապ չունի խելքի կամ ընդունակությունների հետ: Եթե նայենք հենց մեր երկիրը էնքան տուպոյներ են բարձրագույն կրթություն ստանում: Իսկ դրան հակառակ լիքը շատ շատ տաղանդավոր խելացի երեխաներ մնում են անուս զուտ ֆինանսական անբավարար վիճակի պատճառով:

Ariadna
13.04.2010, 13:49
Օֆ, դե, դուք ձեր ազգի խնդիրները լուծեք, չինացիները մի կերպ յոլա կգնան։ Տղա ունենալը բոլորի ազգերի մոտ էլ մի տեսակ հպարտություն ա, նույնն էլ մեզ մոտ, առաջին աղջիկը՝ ոչինչ, դե առաջինն ա, երկրորդը՝ դե ինչ արած, երրորդը՝ արդեն նեղվում են, բայց հետո ասում են՝ ամենաշատը էս փոքրին ենք սիրում:D։ Այսինքն մեզ մոտ էլ՝ միևնույնն է, տղայի ցանկությունը միշտ էլ մեծ է, որպես ազգի շարունակող, ընտանիքի սյուն, բայց դե աղջկան էլ չեն սպանում։ Իհարկե, գիտեմ դեպքեր, երբ երեխայի սեռը իմանալուց հետո աբորտ են արել, բայց իմ իմացած երկու դեպքն էլ տղա էր երրորդ երեխան, աղջիկ էին ուզում։ Ճիշտ ա, շատ վատ ա, բայց դե էդ լրիվ անհատական մոտեցում ա, ոչ ոք ստիպողաբար չի անում ու ոչ մեկս իրավունք չունենք քիթներս խոթելու ուրիշների անձնական կյանք։ Փառք աստծո, էդ առումով գոնե մեր երկրում ազատություն է։

Ֆրեյա
13.04.2010, 13:50
Բայց բարձրագույն կրթությունը ընդհանրապես կապ չունի խելքի կամ ընդունակությունների հետ: Եթե նայենք հենց մեր երկիրը էնքան տուպոյներ են բարձրագույն կրթություն ստանում: Իսկ դրան հակառակ լիքը շատ շատ տաղանդավոր խելացի երեխաներ մնում են անուս զուտ ֆինանսական անբավարար վիճակի պատճառով:

Դե իրանք էլ միանգամից երկուսից են ազատվում, էլի՝ համ աղքատներից, համ կրթություն չունեցողներից :)
Մաքուր նացիզմ՜.... :{

Yellow Raven
13.04.2010, 14:05
Հետաքրքիր է, որ մի օր այնպես ստացվի, որ աղջիկների պակասի պատճառով Երկրի բնակչությունը սկսի արագ տեմպերով նվազել, ի՞նչ են անելու՝ աղջկաբուծությամբ են զբաղվելու, թե՞ տղաներին են ոչնչացնելու:(

Ֆրեյա
13.04.2010, 16:34
Հետաքրքիր է, որ մի օր այնպես ստացվի, որ աղջիկների պակասի պատճառով Երկրի բնակչությունը սկսի արագ տեմպերով նվազել, ի՞նչ են անելու՝ աղջկաբուծությամբ են զբաղվելու, թե՞ տղաներին են ոչնչացնելու:(

Երկուսը միասին։ :{
Մի երկրում, որտեղ մարդու իրավունքները 0 են, ոչինչ, դատարկ խոսք, կանանց ֆերմա էլ կհանդիպես, տղամարդկանց սպանդանոց էլ :(
Ընդհանրապես, երևի բոլոր իշխանությունների մոտ է էդպես, որ մարդը համարվում է գործիք, մի հատ ավել, մի հատ պակաս, կարևոր չի... իսկ տենց հետամնաց երկրների համար՝ մարդը расходный материал է։ Դրա համար էլ կարող են ոստիկանության լծել, որ "կապույտ դիպլոմով" ավարտածներին բռնեն, վառեն...

հ.գ. բայց մի պահ մտքովս անցավ... Եթե բարձրագույն չունեցողներին են հիմա որսում, երբ բոլորին "վառեն", սկսելու են կապույտ դիպլոմով ավարտածներին ու երկրորդ սորտի ԲՈՒՀերի ուսանողներին ոչնչացնել :{ :))
Եթե նացիզմ կա, միշտ էլ կարելի է տնել "ավելի" վատին ու ավելի "մաքրել" հասարակությունը...

Rhayader
13.04.2010, 16:55
Ֆրեյ, ինչ տեղին ասացիր: Նացիզմ: Սկզբում մտածեցի՝ սխալվել ես, պետք է ֆաշիզմ գրեիր, բայց հետո մտածեցի ու հասկացա: Իսկական նացիզմ է, քանի որ «ազգային բարօրության» դրոշների տակ է իրականացվում: Ավելին ասեմ. մենք ինքներս դրանից ոչ մի բանով պաշտպանված չենք:

Երկնային
13.04.2010, 17:00
էս ինչ ահավոր ա… ես հիշում եմ տատիկս տենց դեպք էր պատմում, որ գյուղում ինչ-որ մեկը աղջիկ էր ունեցել, տարել էն ձմեռվա ցրտին մի ցուրտ սենյակում էին պահել երեխայի հայրն ու տատը… ու մորը չէին թողնում մոտը… տենց երեխան ցրտից ու սովից մահացավ, իրա մայրն էլ խելագարվեց…
ինչքան զզվելի երևույթներ կան բայց…

Ճիշտ ա հայերի մոտ էլ ա էդ "հիվանդությունից" նկատվում… տղա-տղա ասելով ման են գալիս… բայց դե մեկ ա հետո պապաներն իրանց աղջիկներին շատ ուրիշ ձև են սիրում :)

Sophie
13.04.2010, 17:12
[I]էս ինչ ահավոր ա… ես հիշում եմ տատիկս տենց դեպք էր պատմում, որ գյուղում ինչ-որ մեկը աղջիկ էր ունեցել, տարել էն ձմեռվա ցրտին մի ցուրտ սենյակում էին պահել երեխայի հայրն ու տատը… ու մորը չէին թողնում մոտը… տենց երեխան ցրտից ու սովից մահացավ, իրա մայրն էլ խելագարվեց…
ինչքան զզվելի երևույթներ կան բայց…


Թու ՛ ինչ ահավոր է:[ բա դրանք մարդ ե՞ն...
Ինչ աստիճանի սադիստ կարա լինի մարդ, համել իր երեխայի իր թոռան հանդեպ:

Magic-Mushroom
13.04.2010, 17:24
ժող ջան այնպիսի տպավորություն է որ մարդկանց մեջ միացրել են իմքնաոչնչացման ծրագիրը,լրիվ ապսուրդ բաներ են անում,Նույն Հիտլերը ինչքան էլ փորձեց ոչնչացնել շիզոֆրենիկներին,մեկ է բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է նորիչ տոկոսային հարաբերությունը պահպանվեց,իսկ Սինգապուրում ով որ հանկարծ թքի գետնին,ապա 500 դոլար տուգանք պետք է վճարի հես կարդացեք Սինգապուրի մասին,բայց կներք ռուսերեն է գրված http://shroomery.nl/post55624.html#p55624

Ռուֆուս
13.04.2010, 17:39
Սպասեք մի քանի քարտեզ դնեմ թեմայի վերաբերյալ.

Աշխարհի բնակչության սեռային հարաբերակցությունը մինչև 15 տարեկանների շրջանում
Կապույտ=ավելի քիչ քան 99 տղա 100 աղջկա հարաբերակցությամբ
Սպիտակ=106 տղա 100 աղջկա հարաբերակցությամբ (համաշխարհային մակարդակով միջին թիվը)
Կարմիր=ավելի քան 113 տղա 100 աղջկա հարաբերակցությամբ.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b2/Sex_ratio_below_15_per_country_smooth.png/800px-Sex_ratio_below_15_per_country_smooth.png

Աշխարհի բնակչության սեռային հարաբերակցությունը բոլոր տարիքային խմբերում
Կապույտ=ավելի քիչ քան 81 տղա 100 աղջկա հարաբերակցությամբ
Սպիտակ=101 տղա 100 աղջկա հարաբերակցությամբ (համաշխարհային մակարդակով միջին թիվը)
Կարմիր=ավելի քան 121 տղա 100 աղջկա հարաբերակցությամբ.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Sex_ratio_total_population_per_country_smooth.png/800px-Sex_ratio_total_population_per_country_smooth.png

Աշխարհի բնակչության սեռային հարաբերակցությունը 65 տարեկանից բարձր խմբերում
Կապույտ=ավելի քիչ քան 39 տղա 100 աղջկա հարաբերակցությամբ
Սպիտակ=79 տղա 100 աղջկա հարաբերակցությամբ (համաշխարհային մակարդակով միջին թիվը)
Կարմիր=ավելի քան 129 տղա 100 աղջկա հարաբերակցությամբ.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/90/Sex_ratio_over_65_per_country_smooth.png/800px-Sex_ratio_over_65_per_country_smooth.png

Ինչպես տեսնում եք Հայաստանում վիճակը բավականին լուրջ է:

Rammstein
14.04.2010, 02:43
Էս երեւույթին միայն մի բնորոշում կա` մարդկային անասունության գագաթնակետ։

Rhayader
14.04.2010, 07:29
Հոդվածի պահով ավելացնեմ, որ դա դարերեով եկած ավանդույթներ են, իսկ հնդկացիները, նաեւ չինացիները ավանդույթները հարգող եւ ավանդույթներով ապրող ազգեր են: Հին Հնդկաստանում ամուսնությունը համարվել է գույքային գործարք, որի արդյունքում տղամարդը ապագա աներոջից գնում էր կնոջը եւ նա դառնում էր ամուսնու սեփականությունը՝ հետեւաբար ամուսինը իրավունք ուներ նրա հետ վարվել իր հայեցողությամբ՝ այսինքն ենթարկվել ամուսնուն այնպես ինչպես Աստծուն: Չնայած, որ նրանց միջեւ դխարման հռչակվում էր որպես « մինչեւ մահ երկուսի մրջեւ հավատարմություն» այնուամենայնիվ տղամարդը իրավունք ուներ ունենալ մի քանի կին, ամուսնալուծվել կնոջից, ինչից որ զրկված էր կինը՝ անգամ եթե ամուսինը թողել կամ վաճառել էր կնոջը՝ նա էլի մնում էր տղամարդու սեփականությունը: Նույնիսկ վկայություններ տալուց կնոջ խոսքը հիմք չի ընդունվել: Էստեղից կարանք եզրակացնենք, որ կինը միշտ էլ համարվել է «ցածրագույն», հպատակ «անձ»: Մյուս կողմից էլ տղան ընտանիքը շարունակողն է համարվել, ծուխը ծխացնողը:
Քո ասածը ոչ թե հին, այլ միջնադարյան ու ժամանակակից մահմեդական Հնդկաստանի որոշ շրջանների է վերաբերվում, Մեծ Մողոլների իշխանության շրջանում այդ սովորույթները շատ տեղեր վերացվել էին:
Ընդհանրապես, Հնդկաստանը միշտ էլ լավ բառադի հասկացություն է եղել, իր մի քանի միլիոն գործող աստվածություններից կազմված պանթեոնահավաքածուով: