PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Septem



Գոհարիկ
02.02.2010, 22:17
***
Ծիծաղելի մարդիկ,
Ծիծաղելի աշխարհ,
Ուր Ծիծաղն ինքը
Լացում է մեզ համար…

***

Լաց եղիր և դու,
Լաց եղիր, մանկիկ,
Քանի դեռ փոքր ես,
Անբիծ, սպիտակ ամպիկ.
Նման քաղցր լաց
Էլ չես ունենա,
Անձրևդ մաղիր
Քանի դեռ արև կա:

***

Կարմի՜ր, կարմի՜ր արև,
Կանա՜չ, կանա՜չ անտառ,
Իբրև անխախտ օրենք՝
Բութ կացնով սպանված ծառ:

***

Ծառացած սպասումը
Խորն է արմատ գցում,
Չանչային արմատները
Հոգու մեջ են խրվում
Ու սնվում այնտեղից,
Կենսատուն ողջ ծծում,
Թողած վտիտ նյարդերը
Փտախտին հյուրասիրում:

***

Հյուրասիրության
Պարտքից ընկճված՝
Մեր տանն ենք պահում
Թախիծ, վախ, կասկած:

***
Կասկածից վեր է՝
Չքնաղ է ամեն բան,
Ինչ ենթակա է
Մարդու կողմից խեղման:

***
Երբ նոր սպանված մի մարդ
մահվանը հարցրեց՝
Ոնց է միշտ հաջողում
Կյանքին պարտված թողնել,
Մահը զզվանքով այսպես պատասխանեց.
-Չէի կարող հաղթել
Երբեք կյանքին անմահ,
Եթե ինձ չօգներին
Զոհերս անբան.
Ծիծաղելի մարդիկ, ծիածաղելի աշխարհ…

Գոհարիկ
03.02.2010, 12:34
***

Մեջտեղից կիսված նուռ,
Մասիսի լուսանկար.
Խեղճ նուռն ու Մասիսը
Հոգնել են տեսքից իրար…

***
Հոգնել ես նաև դու՝
Թշվառ աշխարհ հայոց,
Չգիտեմ՝ քո փոխարեն
Կներե՞ի որդոց իմոց…

***
Ներողամիտ Աստվածը
Կամ շատ է հանդուրժել,
Կամ վերջնակականպես
Մեզնից ձեռ է քաշել:
Ցանկացած այլ ազգի
Տրվել է երկու ելք՝
Հայրենիքի շահը
Կամ կործանում անհետ:
Ոչ մեկն ենք ուզում,
Ոչ էլ մյուսը,
Տեսնես ո՞ւմ վրա ենք
Դրել մեր հույսը:

***
Հույսի փեշից բռնած՝
Կորցրել ենք երկու բան՝
Հավատը միմյանց հանդեպ,
Սերն առ Հայաստան:

***
Հայաստանին սիրում ենք
Միայն դրսի կողմից,
Ներսում լինելիս՝
Գարշում ամեն ինչից:

***
Ամեն ինչ փնովում,
Ամենքին մեղադրում.
Միշտ դժգոհ ազգակից.
Իսկ դու ի՞նչ ես անում:

***

Ինչ արեց-չարեց,
Մեզ մեր խելքն արեց,
Մեր օտարասեր
Բնույթը պատրաստեց
Նմանաատիպ ներկա,
Նույնպիսի մի ապագա,
Որն անպայման սև հագած կգա,
Եթե «հայրենիք»-ը շարունակի մնալ
Ոչինչ չնշանակող ինչ-որ մի փուչ բառ,
Մեջտեղից կիսված նուռ,Մասիսի լուսանկար…