***
Ծիծաղելի մարդիկ,
Ծիծաղելի աշխարհ,
Ուր Ծիծաղն ինքը
Լացում է մեզ համար…

***

Լաց եղիր և դու,
Լաց եղիր, մանկիկ,
Քանի դեռ փոքր ես,
Անբիծ, սպիտակ ամպիկ.
Նման քաղցր լաց
Էլ չես ունենա,
Անձրևդ մաղիր
Քանի դեռ արև կա:

***

Կարմի՜ր, կարմի՜ր արև,
Կանա՜չ, կանա՜չ անտառ,
Իբրև անխախտ օրենք՝
Բութ կացնով սպանված ծառ:

***

Ծառացած սպասումը
Խորն է արմատ գցում,
Չանչային արմատները
Հոգու մեջ են խրվում
Ու սնվում այնտեղից,
Կենսատուն ողջ ծծում,
Թողած վտիտ նյարդերը
Փտախտին հյուրասիրում:

***

Հյուրասիրության
Պարտքից ընկճված՝
Մեր տանն ենք պահում
Թախիծ, վախ, կասկած:

***
Կասկածից վեր է՝
Չքնաղ է ամեն բան,
Ինչ ենթակա է
Մարդու կողմից խեղման:

***
Երբ նոր սպանված մի մարդ
մահվանը հարցրեց՝
Ոնց է միշտ հաջողում
Կյանքին պարտված թողնել,
Մահը զզվանքով այսպես պատասխանեց.
-Չէի կարող հաղթել
Երբեք կյանքին անմահ,
Եթե ինձ չօգներին
Զոհերս անբան.
Ծիծաղելի մարդիկ, ծիածաղելի աշխարհ…