Դիտել ողջ տարբերակը : Երդում
Վերջին ժամանակներս ինձ անչափ անհանգստացնում և նաև հետաքրքրում է, թե՞ ինչու ենք մենք երդվում և ինչի՞ են մեզ ստիպում երդվել:Դեռևս հնադարում մարդը գտնվելով գտակցական մակարդակի ամենաստորին աստիճանում՝ իր արարքներին որպես գնահատական ընդունում էր բնության գնահատակաը/ ամպրոպ, կայծակ.../, իսկ հետագայում նաև երդվում էր բոլոր սրբերով՝ վախենալով իր չմտածված խոսքերով կամ անկանխամտածված արարքներով արթնացնել նրանց ցասումը:Բայց հիմա....ՏՏ- ների զարգացմանը զուգընթաց թվում է ,թե մարդկային գիտակցությունը պետք է որ այնքան զարգանա, որ խոսքը և գործը իրեն հավատալու հիմք ստողծեն ու այլևս չմնան բաց տեղեր:Բայց արի ու տես. անգամ այնպիսի հարցերում, որոնք երդման բնավ կարիք չունեն, կարան իրարա ասեն
- հորս արև պի՛տի կանգնես
Միթե՞ երդվելով ճիշտը բացահայտվում է, կամ ինչքանո՞վ ենք համոզված, որ երդումը կպաշտպանի:Արդյո՞ք սա էլ բարդույթ չէ, սեփական անձը չգնհատելու բարդույթ: Իմ խորի համոզմամբ մարդը առաջին հերթին պետք է պատասխան տա իր խխճին՝ ազնիվ պատասխան, իսկ ինչքանո՞վ ենք մենք՝ երդվողներս ու երդում տալ պահանջողներս խխճի առաջ մաքուր մնում:
Չգիտեմ ինչքանով թեման կհետաքրքրի կամ ինչ զարգացում կունենա այն, սակայն մի բան կուզեմ ,որ մեզնից յուրաքանչյուրը գրառումը կարդալով իրեն հարց տա. ինչու՞ ենք մենք երդվում կամ պահանջում՝ երդվել:
Իմ շրջապատի մարդիկ արդեն անգիր գիտեն, որ Երդվա դե բառակապակցությունն ինձ չպտի ասեն:
Ես երդվում եմ օրհասական պահերին, կամ ընդհանրապես չեմ երդվում: Պետք ա նենց ապրել, որ քո ուղիղ խոսքը երդում ընդունեն::)
Farfalla
22.01.2010, 09:53
Երբեք չեմ երդվել ու չեմ պահանջել, որ երդվեն: Իմաստը չեմ հասկանում:
Այսօր շատերը ամեն անկապ առիթով երդվում են` “Երդվում եմ, որ էլ չեմ դավաճանի”, “Երդվում եմ, որ միշտ կսիրեմ քեզ”, “Երդվում եմ, որ սրանից հետո մենակ 5 կստանամ”, “Երդվում եմ, որ սուտ չեմ խոսի” և այլն: Էլ չեմ ասում “Հորս արև”, “Մորս արև” արտահայտությունները, որ հիմա ամեն քայլափոխի լսում ես: Շատ հաճախ էլ, եթե երդումը չի ստացվում պաշտպանել, դիմացինդ կորցնում է հավատը քո հանդեպ:
Իհարկե երբ հորդ արևով փորձում են դիմացինին պարտադրել ինչ-որ բան, ասենք` հորս արև, էս բանն արա, դա չեմ կարող ընդունել, որովհետև մարդը իր սրբությունը (որքան էլ ռաբիզ չհնչի այս արտահայտությունը) պարտադրում է մեկ ուրիշի, որը հանուն երդվողի հոր արևի ըստ էության ոչինչ չունի անելու, բայց ստիպված է անել դա` երդվողին անարգած չլինելու համար: Երբ շատ են երդվում, կարող են այսպիսի ծիծաղելի իրավիճակում հայտնվել`
Զինվոր1- Արա, թազա նասկիներս ո՞վ ա վերցրել:
Զինվոր2- Ես…
Զինվոր1- Հորս արև՞:
Զինվոր2- Հա, հորս արև, ես չունեի…
Զինվոր1-Դե, տուր, ես էլ չունեմ…
Զինվոր2-Ա մի գնա:
Զինվոր1-Հորս արև նասկիներս ետ տուր…
Զինվոր2-Ուրդուց տամ, իմ մոտ չի…
Զինվոր1-Բա ասիր, դու ես վերցրել…
Զինվոր2-Խաբում էի, հանաք էի անում:
Զինվոր1-Ա, լուրջ բան եմ ասում:
Զինվոր2-Հորս արև խաբար չեմ նասկիներից
:o Դեպքի ականատեսն անձամբ եմ եղել, զրույցը երկու ընկերների միջև էր, որոնց ամեն երկրորդ բառը հոր արևն էր, իդեպ, շատ լավ տղաներ էին, ուղղակի այս հիմար սովորությունը ունեին տեղի-անտեղի երդվելու: Իսկ այնպես, երբեմն ես էլ եմ երդվում, ավելի շատ ասում եմ` ազնվությամբ, բայց "հորս արև" կամ "մորս արև" էլ եմ ասում, երևի ճիշտը ընդհանրապես չերդվելն է, բայց չեմ կարծում, թե դա հնարավոր է, ես որ չեմ կարող:8
Հա, մի բան էլ, Վանաձորցին հիշացրեց բան պարտադրելու երդումը... շրջապատում գիտեն նաև, եթե հանկարծ տենց բան երդվեն, ես ուղղակի դա չեմ անելու: Ամենաճիշտ պայքարի միջոցը դա ա:
Լուսաբեր
22.01.2010, 19:31
Ոչ մի անգամ չեմ երդվել ու չեմ պատրաստվում երդվել: Չեմ հիշում ինչ առիթ էր,փոքր էինք, եղբայրս երդվեց ու դա էր վերջին դեպքը, որ ես մեր տանը լսեմ երդվել բառը: Հայրիկսա բացատրել, որ նորմալ գիտակից մարդը չպետքա երբեք երդվի, երդվելով դու հաստատում ես, որ սուտ խոսում ես, դրանով արդարացնում ես ասածդ կամ արարքդ: Իսկ, եթե մարդը «միշտ» ճիշտ է խոսում,իրեն արդարացնելու կարիք չունի, ապա կարիք չի զգում հաստատել իր պահվածքի շիտակ լինելը երդվելով:Դե հիմա չգիտեմ, այդ ասածի նպատակը մեզ երդվել բառից զերծ պահելն էր, թե ուղղակի միշտ ճիշտ խոսելը, բայց փաստն էնա, որ դա մեծ ազդեցություն ունեցավ, որ երկու դրական արդյունքին հասնենք:
Մարդիկ կան, որ դա ուղղակի սովորությունա դարձել, առօրյա խոսակցության մի մասնա:
Տանել չեմ կարողանում դրսում երիտասարդ տղաների կողմից հնչված - հորս արև, մորս արև ու նմանատիպ արևները: Հա՛մ տհաճ են կողքից լսողներին, հա՛մ իմաստը չեմ տեսնում :think
«Մի երդվիր, եւ թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը` ոչ»
Չեմ երդվում:
bari hoki
22.01.2010, 23:25
Երդվելով կամ պահաջելով երդվել կլինես անհավատ, ուրեմն չէս վստահում:
Աստվածաշունչը բացատրում է այս մասին:
VisTolog
17.06.2010, 02:40
Վերջին ժամանակներս ինձ անչափ անհանգստացնում և նաև հետաքրքրում է, թե՞ ինչու ենք մենք երդվում և ինչի՞ են մեզ ստիպում երդվել:
Միթե՞ երդվելով ճիշտը բացահայտվում է, կամ ինչքանո՞վ ենք համոզված, որ երդումը կպաշտպանի:Արդյո՞ք սա էլ բարդույթ չէ, սեփական անձը չգնհատելու բարդույթ: Իմ խորի համոզմամբ մարդը առաջին հերթին պետք է պատասխան տա իր խխճին՝ ազնիվ պատասխան, իսկ ինչքանո՞վ ենք մենք՝ երդվողներս ու երդում տալ պահանջողներս խխճի առաջ մաքուր մնում:
Դե այդ մասին չմտածելու միակ ձևը հենց չերդվելնա::pardon
չեմ կարծում, թե ճիշտն է բացահայտվում, ուղղակի որոշ մարդկանց համար դա միակ ձևն է իր խոսքերի ճշմարիտ լինելն ապացուցելը, ինչ-որ բանում՝ թեկուզ սխալ, ապացուցելու համար:
Համարում եմ անիմաստ երևույթ: Հիմնականում քյարթերի (http://www.akumb.am/showthread.php/22845-%D5%94%D5%B5%D5%A1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%AB%D5%A6%D5%B4) մոտա տարածված::)) է իմա՞ստը::8 Լավա, հիմա կարծես էդ սովորությունը էլ չկա կամ ես չեմ նկատում:
Երեխայական երևույթա:P:pardon
Երդվելուս վերջ եմ դրել միանգամից՝ «Մի երդվիր, եւ թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը` ոչ»
Ուլուանա
17.06.2010, 03:39
...Իսկ այնպես, երբեմն ես էլ եմ երդվում, ավելի շատ ասում եմ` ազնվությամբ, բայց "հորս արև" կամ "մորս արև" էլ եմ ասում, երևի ճիշտը ընդհանրապես չերդվելն է, բայց չեմ կարծում, թե դա հնարավոր է, ես որ չեմ կարող:8
«Ազնվությամբ» արտահայտությունն օգտագործելը երդվել չի նշանակում։ Ես, օրինակ, ընդհանրապես չեմ երդվում, բայց երբեմն ասում եմ՝ ազնվությամբ, դա ընդամենը ասածդ առավել համոզիչ դարձնելու միջոց է, բայց ոչ երդում։ Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր չէ, ապա էս թեմայում բազմաթիվ մարդիկ նշել են, որ չեն երդվում, ուրեմն հնարավոր է, չէ՞։ Ճիշտն ասած՝ ահագին զարմացած եմ. մինչև հիմա իմ ընտանիքից բացի, շատ քիչ մարդկանց էի ճանաչում, որոնք չեն երդվում։ Պարզվում է՝ ակումբցիների մեջ էլ ահագին կան։ :))
Իհարկե, պարզ է, որ եթե միշտ երդվել ես, ու մի օր առիթի դեպքում չերդվես, արդեն կասկածի պատճառ կդառնա դա, բնական է, մի քիչ բարդ է, բայց դրան էլ կարելի է մի ճար գտնել։ Ասենք, մի օր ինչ–որ բան ես ասում, որն էդ պահին անհավանական է թվում, բայց շուտով կամ որոշ ժամանակ անց կարող ես ապացուցել։ Չես երդվում, ուղղակի փորձում ես հնարավորինս համոզիչ կերպով հավատացնել դիմացինիդ ասածիդ ճշմարտացիության մեջ՝ միաժամանակ բացատրելով, որ ուղղակի որոշել ես այլևս չերդվել։ Ճիշտ է, էդ պահին կարող է չհավատա, գուցե նույնիսկ նեղանա, բայց շուտով՝ հենց որ ասածդ ապացուցելու հնարավորությունն ունենաս, ապացուցում ես, ու ամեն ինչ տեղն է ընկնում։ ;) Համենայնդեպս, մարդն արդեն կիմանա, որ չերդվելդ ոչինչ չէր նշանակում, ու դրանից հետո արդեն հանգիստ կարող ես չերդվել։ Հա, մեկ էլ ցանկալի է միանգամից հնարավորինս շատ մարդու ընդգրկել վերոնշկալ «օպերացիայի» մեջ։ :)) Չգիտեմ, եթե ես մինչև էդ երդվելու սովորություն ունեցած լինեի ու որոշեի, որ էլ չպիտի երդվեմ, էդպես կվարվեի։ :oy Բայց սա, իհարկե, էն դեպքում, երբ իսկապես լուրջ ցանկություն կա էդ սովորությունից հրաժարվելու, թե չէ լուրջ ցանկության բացակայության դեպքում միշտ էլ կարելի է բազմաթիվ պատճառներ ու արդարացումներ գտնել՝ համարելով անհնար։
Ամեն տեղի - անտեղի առիթով երդվելու սովորությունը շատ վատ բան է, այն մեր խոսքի արժեքը շատ գցում է: Աշխատում եմ երբեք չերդվել, ոչ մի պարագայում:
Մի անգամ իրեն շավ ու հարգված տղա համարող մեկի հետ էսպիսի զրույց եմ ունեցել.
Նա - դաս ունե՞նք
Ես - չէ, ասեցին տուն գնացեք
Նա - հորս արև՞
Ես - հա, հորդ արև
Դրանից հետո նա գույն տվեց, գույն առավ, չգիտեր, ըստ քյարթուիզմի կոդեքսի հիմա պիտի ինձ խփի՞ (ծեծվելու ռեալ հեռանկարով :D) թե՞ ես իր հանդեպ սխալ չեմ արել ... Իհարկե, ես հետո իր հետ խոսեցի ու ինքն էլ ընդունեց որ իր ամեն առիթով երդվելը սխալ է, չնայած դրանից հետո էլ շարունակեց նույն կերպ... :D
Չգիտեմ ինչքանով թեման կհետաքրքրի կամ ինչ զարգացում կունենա այն, սակայն մի բան կուզեմ ,որ մեզնից յուրաքանչյուրը գրառումը կարդալով իրեն հարց տա. ինչու՞ ենք մենք երդվում կամ պահանջում՝ երդվել:
Երդվում ենք, որովհետեւ խաբել գիտենք, որովհետեւ նախընտրում ենք չնայել աչքերի մեջ ու չլսել խոսքը, այլ լսել բառերի շարանը:
Իսկ ես անկեղծ մոռացել եմ ,թե երբ եմ վերջին անգամ երդվել (երևի փոքր ժամանակ), լավ է, որ դրա կարիքը չի եղել, հույս ունեմ չի էլ լինի:
Երդվելը, ըստ ինձ, լրիվ կեղծ կատեգորյա է: Պարզ մի բան` երդվելը ավելի շատ գալիս է փոխադարձ անհավատքի. փոխադարձ հարգանքի բացակայության պարագայում: Մարդը իր ողջ կյանքի ընթացքում փորձում է թաքցնել իսկական իրական հոգու վիճակը և երդվելը ինքը իրենով այդ զենքերց մեկն է: Հետևապես երդվել կեղծ կատեգորյայի կիրառությունը իր մեջ ոչմի արժեքավոր բան չի պարունակում բացի կեղծիքից: Եվ հետևաբար անհրաժեշտ է անընդհատ անկապ երդվելու փոխարեն ապրել իրականության մեջ:
բավականին հետաքրքիր է ստացվում
նույնիսկ ծառայած տղաները համոզում են, որ չեն երդվել.....
միգուցէ այստեղ էր պետք----երդվա դե որ չես երդվել
Մեծ ժամանաակ չեմ հիշում տենց դեպք, որ երդվել եմ: Փոքր ժամանակ էինք տենց խաղեր խաղում, էն ել չէի սիրում, դրա համար հիշում եմ, որ երդվելուց միշտ մատներս խաչում էի մեջքիս հետևը: :))