Դիտել ողջ տարբերակը : Միայն հարուստը կարող է ճշմարիտ հոգևոր մարդ դառնալ
E-la Via
18.12.2009, 15:25
Թեմայի վերնագիրը կարող է տարօրինակ հնչել,բայց նախ կարդացեք այս խորագրով թեմա բացելուս պատճառը:
Վերջերս կարդում էի Օշոյի “Ինքնակենսագրականը”, երբ հանդիպեցի այս մտքին: Բանն այն է, որ նրան անվանել են հարուստների “գուռու”: Երբ նրան լրագրողը այդ մասին հարց է տալիս, նա այսպես է պատասխանում . “ Հարուստ մարդիկ, ներքնապես շատ աղքատ են: Երբ նրանք ստանում են այն ամենը, ինչ հնարավոր է, հասկանում են, որ այդ ամենը իմաստ չունի: Միայն հարուտ մարդը կարող է ճշմարիտ կրոնական լինել: Իհարկե, աղքատը նույնպես կարող է, բայց միայն եզակի դեպքերում: Աղքատները չգիտեն` ինչ է հարստությունը, նրանք դեռ չեն հասցրել դա վայելել և դրանից հիասթափվել: Նրանք չեն կարող նյութականից հրաժարվել, քանի դեռ դրանից չեն կշտացել: Հարուստներն ունեն փող, աշխատանք, տուն և առողջություն: Նրանք ունեն ամեն ինչ: Բայց գալիս է մի պահ, երբ նրանք հասկանում են, որ այդ ամենը հիմարություն է, որ ներսում նրանք իրենց իրաականում բավարարված չեն զգում: Եվ հենց այդտեղ էլ սկսվում է Աստծո փնտրտուքները:
Երբեմն աղքատն էլ կարող է հոգևոր դառնալ: Բայց դրա համար նա պետք է լուսավոր միտք ունենա: Իսկ հարուստները, եթե կրոնական չեն, ապա հիմար են:
Երբ մարդ առողջ է և կուշտ, երբ նա իր գլխի վերևում տանիք ունի, առաջանում է այլ ըեսակի սով: Մարմնի մասին նա հոգ է տարել, ժամանակն է հոգևոր սնունդ ընդունել: Գոյություն ունի կարիքների հիերարխիա: Սկզբում մարմինն է, որը մարդու գոյության հիմքն է: Երբ մարմնի պահանջները բավարարված են, հերթը հասնում է հոգեբանական կարիքներին: Երբ դրանք էլ են բավարարվում, հերթը ոգևոր կարիքներին է հասնում: Երբ մարդ լսել է լավագույն երաժշտությունները, տեսել է աշխարհի լավագույն արվեստի գործերը, կարդացել լավագույն բանաստեղծությունները, այդ ժամանակ նա հասկանում է, որ այդ ամենը երազ է, դրանք թեկուզ արբեցնում են, բայց ոչինչ չեն տալիս: Նա նորից սկսում է զգալ այն նույն դատարկությունը, բայց ավելի ուժեղ, քան առաջ: Եվ այդ ժամանակ ցանկություն է առաջանում մեդիտացիայով զբաղվել,աղոթել: Մարդը ձգտում է աստվածայինին, նա ճշմարտության ծարավ է ունենում: Նա անհաղթահարելի կիրք է զգում և ճանապարհ ընկնում, քանի որ նա գիտի, որ ոչինչ իրեն չի բավարարի, քանի դեռ կյանքի գաղտնիքը չի գտել: Նրան ոչինչ այնքան չի բավարարի և գոհացնի այնպես, ինչպես ինքն իրեն բացահայտումը: Մնացածը ոչինչ չի տալիս:
Կրոնը մեծ շքեղություն է, և դրա համար դուք կամ պետք է շատ հարուստ լինեք, կամ շատ խելացի: Բայց երկու դեպքում էլ դուք հարուստ եք կամ փողով, կամ խելքով:”
Դուք ի՞նչ եք կարծում, մի՞թե հոգևոր ուղի կարող է բռնել միայն ունևորը: Շատ կցանկանայի լսել ձեր կարծիքները:
Դուք ի՞նչ եք կարծում, մի՞թե հոգևոր ուղի կարող է բռնել միայն ունևորը: Շատ կցանկանայի լսել ձեր կարծիքները:
Ոչ, այն էլ մեր երկրի ու մեր տիպի հասարակությունների համար: Անձամբ ես, եթե այնքան հարուստ լինեի, որ իմ աբսալյուտ բոլոր պահանջմունքները, պայմավորված նյութականով, բավարաեյի... տասնյակ ու հարյուրավոր հետաքրքիր զբաղմունքներ կունենային, այնքան շատ, որ կարող է ողջ կյանքս չհերիքեր դրանք սպառելու և ի վերջո "ձանձրանալու" համար...
E-la Via
18.12.2009, 15:43

Lion մեր այսօրվա հասարակությունում միգուցե դժվար է դա պատկերացնել: Բայց մի՞թե բոլոր ցանկությունները բավարարելուց հետո դատարկություն չէիր զգա: Չէ՞իր զգտին ավելիին: Չնայած կարծում եմ ավելի ճիշտ կարելի է պատասխանել այս հարցին միայն այն ժամանակ, երբ կբավարարես բոլոր ցանկություններդ:hands
CactuSoul
18.12.2009, 20:13
Կրոնը մեծ շքեղություն է, և դրա համար դուք կամ պետք է շատ հարուստ լինեք, կամ շատ խելացի: Բայց երկու դեպքում էլ դուք հարուստ եք կամ փողով, կամ խելքով:
Այս մտքով, կարծում եմ, տրվում են թեմայի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Ինձ համար մի փոքր «ոչ ճիշտ» է թվում կրոն բառի կիրառումը: Կարծում եմ՝ կրոն ասելով մեկ այլ բան նկատի ունի Օշոն: Ու քանի որ ինքս էլ այդ «ուրիշ բանը» չեմ կարող ձևակերպել, նաև քանի որ հասկանում եմ՝ ինչ է ասում Օշոն, ուրեմն կարող եմ համարել, որ լավ էլ ասել է:think:
Բայց չէ:8
Իրականում ոչ թե «կա՛մ հարուստ, կա՛մ խելացի», այլ պարզապես խելացի:) Թեմայի առաջին գրառման մեջ էլ կար այն միտքը, որ հարուստ լինելը (մի փոքր վերաձևակերպենք) նպաստում է խելացի դառնալուն: Նաև ասվում էր, որ կան հարուստներ, որ հիմար են: Մի խոսքով, ի վերջո միայն խելացիությունն էր ինչ-որ բան որոշում:8… ըստ Օշոյի:pardon
Նման ձևակերպման հետ համաձայն եմ :)
way-ի խոսքերից
Կրոնը մեծ շքեղություն է, և դրա համար դուք կամ պետք է շատ հարուստ լինեք, կամ շատ խելացի: Բայց երկու դեպքում էլ դուք հարուստ եք կամ փողով, կամ խելքով:
Հիմա փորձեմ բացատրեմ ըդգծված բառակապակցությունները:Ըստ իս առաջինը երկրորդի նախապայմանն է:Այսինքն մարդը պետք է բավականաչափ խելացի լինի, որ լինելով հարուստ և վայելելով երկրային հաճույքները որոնք հասանելի են իրեն կարողանա ընտրի ճիշտ ճանապարհը` աղոթքը, մեդիտացիան:Կարծում եմ Օշոն սրանով ցանկացել է ընդծել այն հանգամանքը, որ ցանկացած երկրային հաճույք անցողիկ է, իսկ միակ մնայունը դա հավատքն է:
E-la Via
18.12.2009, 22:41
Այս մտքով, կարծում եմ, տրվում են թեմայի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Ինձ համար մի փոքր «ոչ ճիշտ» է թվում կրոն բառի կիրառումը: Կարծում եմ՝ կրոն ասելով մեկ այլ բան նկատի ունի Օշոն: Ու քանի որ ինքս էլ այդ «ուրիշ բանը» չեմ կարող ձևակերպել, նաև քանի որ հասկանում եմ՝ ինչ է ասում Օշոն, ուրեմն կարող եմ համարել, որ լավ էլ ասել է:think:
Բայց չէ:8
Իրականում ոչ թե «կա՛մ հարուստ, կա՛մ խելացի», այլ պարզապես խելացի:) Թեմայի առաջին գրառման մեջ էլ կար այն միտքը, որ հարուստ լինելը (մի փոքր վերաձևակերպենք) նպաստում է խելացի դառնալուն: Նաև ասվում էր, որ կան հարուստներ, որ հիմար են: Մի խոսքով, ի վերջո միայն խելացիությունն էր ինչ-որ բան որոշում:8… ըստ Օշոյի:pardon
Նման ձևակերպման հետ համաձայն եմ :)
CactuSoul դու իսկապես ճիշտ ես, երբ ասում ես, որ Օշոն "կրոն" ասելով, այլ բան նկատի ունի, և դրա տակ նա հասկանում է հոգևոր կատարելագործումը, զարգացումը, լուսավորումը:
Հասկանում ես միայն "խելացի" ասելը ճիշտ չէ: Որովհետև որքան խելացի մարդիկ կան մեր շրջապատում, որ չեն էլ մտածում հոգևոր զարգացման մասին: Դու կարող ես շատ խելացի լինել, կարող ես նույնիսկ մտավորական ու գիտնական լինել, բայց այդպես էլ հոգևորի մասին չանհանգստանաս:
Իսկ ըստ Օշոյի հարուստը կարող է և հիմար լինել, եթե մի օր չհասկանա, որ իր ունեցածը փուչ է, եթե մի օր նյութականից բավարարվածություն չզգա, և չցանկանա ճշմարտությունը գտնել:
Ես լովին համաձայն եմ Օշոյի ասածի հետ:
Բայց ինձ գիտե՞ք հատկապես ինչն է հետաքրքրում: Ես ինձ անընդհատ հարց եմ տալիս՝
եթե Հայաստանը այն երկրներից չէ, որը կկարողանա շատ մարդկանց ապահովել այնպիսի բարեկեցիկ կյանքով,որ նրանք սկսեն ավելի շատ մտածել հոգևորի մասին, այդ դեպքում ի՞նչ պետք է անի հայը: Մի՞թե հայը չպետք է կամ չի մտածում հոգևորի մասին:
Մի՞թե մենք շարունակելու ենք լինել այնպիսին, ինչպիսին որ կանք: Չէ որ մենք համարվում ենք ինտելեկտուալ,մտավոր մեծ պոտենցիալ ունեցող ազգ: Ե՞րբ ենք մենք մեր միտքը ճիշտ ուղությամբ օգտագործելու:
Նաև ասեմ, որ ես նկատի չունեմ միայն հայերին: Սա վերաբերվում է բոլոր անապահով ու աղքատ երկրներին
Invisible man
18.12.2009, 22:57
Ժողովուրդ թեթև ապրեք ինչ եք խորացել:B: Ես համոզվել եմ վոր էս կյանքին պտի թեթև նայես ու ապրես էսօրվա օրով:russian
E-la Via
19.12.2009, 15:42
Ժողովուրդ թեթև ապրեք ինչ եք խորացել:B: Ես համոզվել եմ վոր էս կյանքին պտի թեթև նայես ու ապրես էսօրվա օրով:russian
Ես էլ եմ համոզված, որ պետք է ապրել ամեն օրով, ամեն վայրկյանով: Բայց մի՞թե դու կարողանում ես ամեն օրդ ապրել այնքան հագեցած, կարծես դա միակ օրն է, որ քեզ տրված է: Ես դեռ չեմ կարողանում:
Yeghoyan
19.12.2009, 16:00
Ես էլ եմ համոզված, որ պետք է ապրել ամեն օրով, ամեն վայրկյանով: Բայց մի՞թե դու կարողանում ես ամեն օրդ ապրել այնքան հագեցած, կարծես դա միակ օրն է, որ քեզ տրված է: Ես դեռ չեմ կարողանում:
Կարծում եմ շատերը չեն կարողանում;)
Իսկ ի՞նչ պետք է լինի, որ կարողանաս ասել, որ ապրել ես այդ օրը հագեցած:8
Հարուստը միշտ ձգտում է ավելի, ավելի շատին: Փողը երբեք շատ չի լինում: Տվյալ դեպքում համամիտ չեմ վերնագրային կոնտեքստի հետ:
Invisible man
19.12.2009, 21:05
Ես էլ եմ համոզված, որ պետք է ապրել ամեն օրով, ամեն վայրկյանով: Բայց մի՞թե դու կարողանում ես ամեն օրդ ապրել այնքան հագեցած, կարծես դա միակ օրն է, որ քեզ տրված է: Ես դեռ չեմ կարողանում:
Կարողա հաճախ չի ստացվում, բայց միշտ պտի փորձես, որովհետև վոնս Աստվածաշնչուն ա ասվում. «ով կարող է հոգս անելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել»: Ընենս վոր կայֆույեմ...:yahoo
Գրեթե բոլոր կրոններում ճշմարիտ հոգևորականության ճանապարհը զրկանքների ճանապարհով Էն հասնում, աղքատ մարդուն ավելի հեշտ է այդ ճանապարհով գնալ, նա ավելի քիչ է կապված նյութական պարտականություններին, ավելի քիչ է կախված նյութական հոգսերից և հնարավոր է ուղղակի ավելի քիչ է ձգտել նյութական բարեկեցության:
Իսկ Օշոն իմ կարծիքով անլուրջ մարդ ա, պոպուլիստական գաղափարներով:
Invisible man
19.12.2009, 22:23
Իսկ Օշոն իմ կարծիքով անլուրջ մարդ ա, պոպուլիստական գաղափարներով:
Ինչ ճիշտ ա, են ճիշտ ա::ok
CactuSoul
20.12.2009, 02:40
Իրականում ոչ թե «կա՛մ հարուստ, կա՛մ խելացի», այլ պարզապես խելացի:)
Կամ էլ՝ պարզապես հարուստ:) հոգով հարուստ;)
Հ.Գ.
Ես էլ եմ համոզված, որ պետք է ապրել ամեն օրով, ամեն վայրկյանով:
Իսկ ես առաջարկում եմ ամեն օր ու ամեն վայրկյան ապրել (հուսով եմ՝ կհասկանաք, թե ինչ տարբերություն նկատի ունեմ, որովհետև ավելի լավ չեմ կարող բացատրել միտքս:oy):
Հարստությունը երբեք բավարար չի լինում, որովհետև այն լրիվ հարաբերական հասկացողություն ա: Եթե մարդ ինչ-որ չափով հարստանում ա, մտնում ա մի ուրիշ հասարակական խավի մեջ, որտեղ ինքն այդքան հարուստ չի, ինչքան որ կարծում էր կամ ձգտում էր: Օրինակ, Մայքլ Ջեքսոնի գործերը հեչ լավ չէին ու հայտնվել էր սնանկության եզրին /ինչպես գրում էր մի ժամանակ թերթերից մեկը/. նա ստիպված է եղել գրավ դնել իր երեք միլիոնանոց ադամանդակուռ ժամացույցը: Ասել կուզեմ` իր սոցիալական շերտում դա իրոք կատաստրոֆիկ աղքատության ու սնանկ զգալու դժբախտության առիթ էր:
Ընդ որում, մարդ ինչքան հարստանում ա, էնքան ավելի մեծանում են նյութի հետ կապված չբավարարվածության խնդիրները, քանի որ հնարավորության պերսպեկտիվան մեծանում ա, ու մարդը ավելի լայն ա տարածում թևերը, թե էլ ինչքան կարող ա գրկի...
Ինչ վերաբերում ա Օշոյին, ինձ էդ մի միտքը մի քիչ արհեստածին ա թվում, այսինքն տրամաբանորեն դուրս բերված, բայց ոչ իրապես զգացած, որովհետև մի հարցազրույցում անթաքույց հրճվանքով էր պատմում իր ռոլս-ռոյսների, պալատների ու վայելքների մասին:
“ Հարուստ մարդիկ, ներքնապես շատ աղքատ են: Երբ նրանք ստանում են այն ամենը, ինչ հնարավոր է, հասկանում են, որ այդ ամենը իմաստ չունի:
այստեղ հարկավոր է մի լավ դիվերսիֆիկացիա կատարել:
Հարուստ մարդը կարելի է պայմանականորեն տարանջատել երկու խմբի
1. հարուստ, ով իր կյանքի ընթացքում է կուտակել, կամ եղածին ավելացրել հարստություն
2. հարուստ մարդ, ով ժառանգել է այդ հարստությունը
1-ին խմբի մեջ մտած մարդկանց թվին էն պատկանում մերդկության մեծագույն մասը, ովքեր ինչ որ բան կուտակել են,- տուն, ոսկեղեն, կահ-կարասի, արվեստի գործեր և այլն անշարժ ու շարժական գույք:
2-որդ խմբի մեջ մտնում են պատահական հարստացած կամ ժառանգաբար տիրացած, բայց այդ հարստությանը միայն որպես մսխելու աղբյուր վերաբերվող մարդիկ:
հարստությունից արդյունքում դեպրեսիվ վիճակ ու հետագա տարբեր մեդիտացիան վիճակներ հատուկ են հիմնականում այդ երկրորդ խմբի տեր մարկանց: Պատճառներից հիմնականը այն է, որ այդ հարստության մսխման ժամանակ նրանք ընկնում են տարբեր հոսանքներ ու կապմվածությունների գիրկը /նարկոտիկներ, փողի ընկեր-ընկերուհիներ, խելացնոր ցանկությունների կատարումներ … և նման ոճով / ու արդյունքում մնում է միայն ավետարանական "ունայնություն ունայնության"-ը: Սրանցի դուրս գալու համար նրանք դիմում են տարբեր ճամապարհների, որոնցից հիմնական արևելյան մեդիտացիոն պրոսեցներն են: Էս վերջերս մի կենսսագրական ֆիլմ նայեցի Դալիդայի մասին, ով նույնպես որոշակի ժամանակ հանգրվանել էր Տիբեթի գուրուի մոտ, նույնսկ մեկ տարի ապրել է Տիբեթում:
Իսկ առաջի խմբի մարդկանց մոտ դա համարյա թե չի հանդիպում, որովհետև նրանք ամենօրյա ռեալ պայքարի մեջ են, որտեղ խաղատախտակի վրա է դրված իրենց ողջ անցած կյանքի պայքարի արդյունքը:
E-la Via
20.12.2009, 14:20
Կարծում եմ շատերը չեն կարողանում;)
Իսկ ի՞նչ պետք է լինի, որ կարողանաս ասել, որ ապրել ես այդ օրը հագեցած:8
Ամեն մեկը ինքը պետք է հասկանա, թե ինչպես կարելի է լիարժեք օր ապրել: Իսկ ինձ համար լիարժեք և հագեցած օրը առանց հակասությունների, գիտակցված օրն է: Երբ զգում եմ կյանքի ուրախությունը, սիրելիներիս դեմքին տեսնում եմ ժպիտներ և երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր, չնայած բոլոր դժվարությունների, գլուխները վեր պահած են քայլում, որովհետև հասկանում են, որ կյանքը ավելին է, քան այդ դժվարությունները:
E-la Via
20.12.2009, 15:00
Գրեթե բոլոր կրոններում ճշմարիտ հոգևորականության ճանապարհը զրկանքների ճանապարհով Էն հասնում, աղքատ մարդուն ավելի հեշտ է այդ ճանապարհով գնալ, նա ավելի քիչ է կապված նյութական պարտականություններին, ավելի քիչ է կախված նյութական հոգսերից և հնարավոր է ուղղակի ավելի քիչ է ձգտել նյութական բարեկեցության:
Իսկ Օշոն իմ կարծիքով անլուրջ մարդ ա, պոպուլիստական գաղափարներով:
Grieg , իսկ ի՞նչ են տվել մեզ այդ կրոնները, ու՞ր են այդ "ճշմարիտ հոգևորականները", իհարկե բացի հոգևոր հայրերից, չնայած ու նրանցից ոչ բոլորն են այդպիսին: Այդ կրոնները մեզ ստրուկի հոգեբանություն են տվել, սովորեցրել են գլուխներս կախ պահել և ամաչել մեր մարդ՝Աստծո որդի, լինելու փաստից: Հիսուսն ասում է, որ ձեզանից յուրաքանչյուրը աստված է, Բուդդան ասում է, որ մեզանից յուրաքանչյուրը բուդդա է, իսկ նրանց հետևորդները ժողովրդինդա հասկացնելու փոխարեն դարեր շարունակ մարդկանց վախեցրել են մեղքերով և իրենց անկատար լինելու փաստով: Այն դեպքում , որ մարդուն հարկավոր էր ընդամեն ասել, որ դու կատարյալ ես, ուղակի թոթափիր վրայիցդ դարերով հավաքված կեղտը, փոշին և լուսավորվիր: Եվ այդ խոսքերը չէին գոռոզացնի մարդկանց, այլ ընդամենը ավելի պատասխանատու կդարձնեիրն իրենց կյանքի հանդեպ: Նրանք կհասկանային, որ եթե նրանք Աստծո որդիներն են, ուրեմս նրա կատարելությունից մի մասնիկ են կրում իրենց մեջ: Ուրեմս Աստված տվել է նրանց ամեն ինչ: Եվ եթե դա այդպես է, ապա նա էլ Աստծոն շնորհակալություն հայտնելու համար պետք է ապրի արարող կյանքով: Պետք է արարի ու երջանիկ լինի:
Իսկ ու՞ր են այդ ճշմարիտ հոգևորականության ուղի բռնած արարող ու երջանիկ մարդիկ:
Իսկ աղքատ մարդու համար հեշտ է նյութակնից հրաժարվել, որովհետև նա այդ նյութականը չունի: Բացի այդ քանի՞ աղքատ հոգևոր զարգացմամբ զբաղվող մարդ եք տեսել :
Իսկ Օշոն անլուրջ է համարվում միայն այն պատճառով , որ մեզ սովորեցնում է ուրախ և երջանիկ լինել :
Ներիր, երևի ես շատ ծավալվեցի և շատ կտրուկ արտահայտվեցի:
Lion մեր այսօրվա հասարակությունում միգուցե դժվար է դա պատկերացնել: Բայց մի՞թե բոլոր ցանկությունները բավարարելուց հետո դատարկություն չէիր զգա: Չէ՞իր զգտին ավելիին: Չնայած կարծում եմ ավելի ճիշտ կարելի է պատասխանել այս հարցին միայն այն ժամանակ, երբ կբավարարես բոլոր ցանկություններդ:hands
Ոչ, բացարձակապես ոչ: Իմ ցանկությունները վերջ չունեն: Ու հարցը ամենևին էլ այն չէ, որ Բռաբուս առնելուց հետո Պօռշհե կառնեմ, հետո էլ Ֆեռառի կամ Կալիֆոռնիայի դղյակից հետո դղյակ կառնեմ Կանարյան կղզիներում - խոսքը դրա մասին չէ, այլ հոգևոր ցանկությունների, հոգական բավարավածության...
E-la Via
20.12.2009, 15:24
Ընդ որում, մարդ ինչքան հարստանում ա, էնքան ավելի մեծանում են նյութի հետ կապված չբավարարվածության խնդիրները, քանի որ հնարավորության պերսպեկտիվան մեծանում ա, ու մարդը ավելի լայն ա տարածում թևերը, թե էլ ինչքան կարող ա գրկի...
Ինչ վերաբերում ա Օշոյին, ինձ էդ մի միտքը մի քիչ արհեստածին ա թվում, այսինքն տրամաբանորեն դուրս բերված, բայց ոչ իրապես զգացած, որովհետև մի հարցազրույցում անթաքույց հրճվանքով էր պատմում իր ռոլս-ռոյսների, պալատների ու վայելքների մասին:
Իսկ չես կարծում, որ այդ անբավարարվածության խնդիրը ցույց է տալիս այդ մարդու ագահությունը:
Ագահները երբեք էլ չեն բավարարվում, քանի դեռ չեն սկսել գիտակցել իրենց ագահությունը:
Ըստ վերևում տեղադրած իմ նյութի, Օշոն ասում է, որ երբ հարուստը գիտակցում է իր ունեցածի փուչ լինելը, նա այդ ժամանակ սկսում է փնտրել ճշմարիտ հարստությունը: Բայց նա չի ասում, որ այդ հարուստը պետք է թողնի իր հարստությունը և չքվորի կյանքով ապրի: Ու ղակի այդ ժամանակ հարուստ իր ունեցվածքը ամեն ինչից վեր էլ չի դասում և կարուղանում է դրանից գիտակցաբար օգտվել և դա բարուն ծառայեցնել: Այդ մարդը կարող է իրեն թույլ տալ ապրել և շքեղ, և հոգևոր կյանքով: Քանի որ այդ շքեղությունը այլևս նրա համար ոչինչ րի նշանակում: Հենց այդ պատճառով էլ Օշոն կարող է իրեն թույլ տալ ունենալ 90 ռոլս-ռոյսեր, որոնք իրեն նվիրել են իր սանյասինները, և ապրել հիանալի վայրերում և լինել աշխարհի լավագույն լուսավորյալներից մեկը:
E-la Via
20.12.2009, 15:31
Ոչ, բացարձակապես ոչ: Իմ ցանկությունները վերջ չունեն: Ու հարցը ամենևին էլ այն չէ, որ Բռաբուս առնելուց հետո Պօռշհե կառնեմ, հետո էլ Ֆեռառի կամ Կալիֆոռնիայի դղյակից հետո դղյակ կառնեմ Կանարյան կղզիներում - խոսքը դրա մասին չէ, այլ հոգևոր ցանկությունների, հոգական բավարավածության...
Այ Lion ջան, ես էլ հենց դրա մասին եմ խոսում այստեղ, կարդա վերևում:
E-la Via
20.12.2009, 15:37
[quote=dvgray;1891245]Իսկ առաջի խմբի մարդկանց մոտ դա համարյա թե չի հանդիպում, որովհետև նրանք ամենօրյա ռեալ պայքարի մեջ են, որտեղ խաղատախտակի վրա է դրված իրենց ողջ անցած կյանքի պայքարի արդյունքը:
Իսկ մարդու կյանքի արդյունքը միայն իր տունը, մեքենան, բանկայի հաշի՞վն է: Այս խմբի մարդիկ էլ քնում զարթնում են միայն այն մտքով, թե ինչ կարելի է անել որ իր ունեցածը չկորցնի, կամ իր ունեցածին էլի մի բան ավելացնի: Նրանք այնպես են կառչում իրենց ունեցվածքից, կարծես հասկանում են, որ առանց դրա նրանք ոչինչ են, որովհետև բացի դրանից նրանք ոչինչ էլ չունեն:
__________________[/quote

այո: Ամբողջ հարցը ունենալու-չունենալու մեջ է:
Ու էնքան էլ կարևոր չէ, այդ "ունեցվածքը " նյութակա՞ն է թե հոգևոր: Երկուսն էլ մարդուն դարձում են պատանդ, գերի: Մեկը պատանդ է իր նյութական հարստությանը, մյուսը իր հոգևոր հարստությանը: Ու ինչպես միշտ իդեալականը, դա "ոսկե" միջինն է: երբ երկուսն էլ կարևոր են, կամ երկուսն էլ համարժեք անկարևոր:
Այդ հավասարեցված արժեքային դաշտում է միայն որ մարդը ներդաշնակ է ապրում "հարստության" հետ, ու լինում է բավարարված:

Այլ կերպ ասած՝ ոսկե միջինը կամ ներդաշնակությունը այսպես կոչված "անտարբերության" կամ ոչ մոլեռանդության մեջ ա:
Ուլուանա
21.12.2009, 14:16
Դուք ի՞նչ եք կարծում, մի՞թե հոգևոր ուղի կարող է բռնել միայն ունևորը: Շատ կցանկանայի լսել ձեր կարծիքները:
Կարծում եմ՝ էդպիսի սահմաններ դնելը սխալ է։ Ունևորներ կան, որ ամբողջ կյանքում ապրում են միայն նյութական արժեքներով՝ էդպես էլ չառնչվելով հոգևորին ու դրա կարիքը չզգալով։ Մարդիկ կան՝ երկար ժամանակ նյութականով ապրելով՝ ի վերջո իսկապես հագենում են, ու սկսվում է նյութականի անիմաստության, ունայնության գիտակցումը, որն էլ հանգեցնում է հոգևորի որոնումներին։ Նույնը կարող է լինել աղքատների դեպքում. մի մասը Գրիգի ասածի պես՝ զրկանքների ճանապարհով հասնում են հոգևոր գիտակցության, բայց մարդիկ էլ կան՝ էդպես էլ աղքատության մեջ մեռնում են՝ հարստության ձեռքբերումը դիտարկելով որպես վերջնական ու ամենանվիրական երազանք, այսինքն՝ հոգևորի ձգտումն իսպառ բացակայում է։ Էնպես որ, կարծում եմ, մարդուց է կախված։
այո: Ամբողջ հարցը ունենալու-չունենալու մեջ է:
Ու էնքան էլ կարևոր չէ, այդ "ունեցվածքը " նյութակա՞ն է թե հոգևոր: Երկուսն էլ մարդուն դարձում են պատանդ, գերի: Մեկը պատանդ է իր նյութական հարստությանը, մյուսը իր հոգևոր հարստությանը:
Ճիշտն ասած՝ մի քիչ լավ չեմ պատկերացնում հոգևոր հարստությանը պատանդ լինելը... Հոգևորը հենց նրանով է հոգևոր, որ կորցնելն էնքան հեշտ չի, որքան նյութականը, որովհետև քո մեջ է, ոչ թե քեզնից դուրս։
Ընդ որում, մարդ ինչքան հարստանում ա, էնքան ավելի մեծանում են նյութի հետ կապված չբավարարվածության խնդիրները, քանի որ հնարավորության պերսպեկտիվան մեծանում ա, ու մարդը ավելի լայն ա տարածում թևերը, թե էլ ինչքան կարող ա գրկի...
Ուզում էի գրել, տեսա` արդեն գրվել է էս միտքը: Թեմայի հիմքում դրված ա այն հիմքը, որ հարուստ մարդը, բավարարելով իր պահանջմունքները, հոգնում ա էդ հարստությունից: Դրանով իսկ պնդում է կատարվում, որ մարդու պահանջմունքները սահմանափակ են, մինչդեռ մարդու պահանջմունքները ու ցանկությունները սահմանափակ չեն լինում:
Ի դեպ, կուզենայի նշել, որ նման սխալ (որը իհարկե ավելի մեծ ու ծանր հետևանքներ ունեցավ) թույլ էին տվել նաև կոմունիստները` "յուրաքանչյուրին ըստ ունակությունների" լոզունգը փոխարինելով "յուրաքանչյուրին ըստ պահանջմունքների" լոզունգով: Դրանով իսկ նրանք մարդկանց պահանջմունքները դրեցին սահմանափակումների մեջ ու իդեալականացրեցին մարդկային հասարակարգը:
E-la Via
22.12.2009, 12:59
Ու էնքան էլ կարևոր չէ, այդ "ունեցվածքը " նյութակա՞ն է թե հոգևոր: Երկուսն էլ մարդուն դարձում են պատանդ, գերի: Մեկը պատանդ է իր նյութական հարստությանը, մյուսը իր հոգևոր հարստությանը:
Ես էլ եմ Ուլուանայի հետ համաձայն: Ինչպե՞ս կարող է հոգևոր հարստությունը գերի դարձնել: Հոգևորը միշատ ազատում է տարբեր տեսակի կապանքներից: Իսկ ոսկե միջինը իսկապես կարող է բերել ներդաշնակություն:
մարդու պահանջմունքները ու ցանկությունները սահմանափակ չեն լինում:
Ես մի բան չեմ հասկանում: Եթե մարդու ցանկությունները անսահմանափակ են, այդ դեպքում ու՞ր է մնում "բավարարվածություն" ասվածը: Կարծում եմ ագահ և անկուշտ մարդը ոչնչով երբեք չի բավարարվում: Իսկ գիտակցված ցանկությունները կարծում եմ սահմանափակ են:
Իսկ չես կարծում, որ այդ անբավարարվածության խնդիրը ցույց է տալիս այդ մարդու ագահությունը:
Ագահները երբեք էլ չեն բավարարվում, քանի դեռ չեն սկսել գիտակցել իրենց ագահությունը:
Ըստ վերևում տեղադրած իմ նյութի, Օշոն ասում է, որ երբ հարուստը գիտակցում է իր ունեցածի փուչ լինելը, նա այդ ժամանակ սկսում է փնտրել ճշմարիտ հարստությունը: Բայց նա չի ասում, որ այդ հարուստը պետք է թողնի իր հարստությունը և չքվորի կյանքով ապրի: Ու ղակի այդ ժամանակ հարուստ իր ունեցվածքը ամեն ինչից վեր էլ չի դասում և կարուղանում է դրանից գիտակցաբար օգտվել և դա բարուն ծառայեցնել: Այդ մարդը կարող է իրեն թույլ տալ ապրել և շքեղ, և հոգևոր կյանքով: Քանի որ այդ շքեղությունը այլևս նրա համար ոչինչ րի նշանակում: Հենց այդ պատճառով էլ Օշոն կարող է իրեն թույլ տալ ունենալ 90 ռոլս-ռոյսեր, որոնք իրեն նվիրել են իր սանյասինները, և ապրել հիանալի վայրերում և լինել աշխարհի լավագույն լուսավորյալներից մեկը:
Ագահության մասին որտեղ տեսար? Տենց բան չեմ գրել:
Անբավարարվածությունը մարդկային արատներից կամ ինձ ավելի դուր ա գալիս` մոլորություններից մեկն ա պարզապես: Իսկ Օշոն հաստատ իր ունեցվածքը ոչ փուչ ա համարել, ոչ էլ պատրաստվել ա համարել կամ ձգտել ա դրան: Ճիշտ հակառակը. շատ էլ ուժգին ձգտել ա հարստանալ: Եթե ուժգին չձգտես, օդից չի ընկնելու էդ հարստությունը: Ու ինքը բնավ անհաշվենկատ այսպես ասած "հոգևոր" հայր չի եղել կամ ուսմունքող: Օշոն ուղղակի հզոր տրամաբանող ա, որը տիրապետում ա խոսքի հիպնոտիկ միջոցներին: Բայց դե միշտ չի ճշմարտությունը խոսքի տրամաբանական կառուցման վրա հիմնված: