PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Առաջինը



Գալաթեա
14.07.2009, 13:55
Աղջիկն աշխատում էր ցույց չտալ, որ արդեն հոգնել է շարունակվող անուշադրությունից:
Ընկերուհուն կյանքից ավելի էր սիրում, բայց չէր դադարում ինքն իրեն հարց տալ` ինչու են բոլոր հայացքները միայն նրան դառնում: Ինքն այդքան վա՞տն է: Իրեն պահե՞լ չգիտի: Ա՞յլ պատճառ կա:
Ու միշտ փորձում էր ուշադրություն գրավել: Միայն ինքն իրեն ապացուցելու համար, որ ինքն էլ է լավը:
Մի օր, երբ արդեն անմարդկային հոգնել էր այդ ամենից, երբ իր համար մեկ էր արդեն, երբ հոգնածությունն ու անտարբերությունն արտահայտվում էին իր համար աննկատելի հմայիչ սարկազմով, ընկերախմբերից մեկով հանդիպում ունեին: Վերջերս ձեռք բերված սովորության համաձայն` Վերնիսաժի այգում արաղ էին խմում` շիշը փոխանցելով իրար: Թթու վարունգով: Յուրաքանչյուրին երեք կում հասնում էր:

Ու այդտեղ հայտնվեց Առաջինը:
Նկարիչ էր: Խելացի: Կարդացած: Ու հարբեցող: Անհույս հարբեցող: Դա հետո իմացավ:
Իր համարն ուզեց:
Քանի որ իրենից դեռ երբեք, ոչ ոք համար չէր ուզել` առանց որևէ հետին մտքի տվեց: Դե մարդ է, մտքով անցել է: Տան համարը, բնականաբար:

Դրանից հինգ, թե վեց օր անց ընկերուհու տանն էր: Իբր պարապում էին:
Լարան ասաց, որ պետք է Առաջինին զանգի: Գործ կա հետը::
Խոսելու ընթացքում իր անունը լսեց: Քիչ հետո Լարան կանչեց:
- Ուզում է հետդ խոսի,- ձեռքով լսափողը փակելով` ասաց ընկերուհին:

Հանդիպումը նշանակվեց ընկերուհու ծննդյան հաջորդ օրը: Լավն էր ծնունդը..

Իր առաջին ժամադրությունն էր: Առավոտյան պետք է խանութ գնար` հաց առնելու: Ինքն էլ չհասկացավ` ինչպես գնեց արաղի փոքրիկ շիշը:
Իր սենյակում փակված խմում էր` փորձելով խեղդել ահագնացող հուզմունքը:
Երկու ժամ կար դեռ:

* * *

Իր սիրած Վեստում էին: Առաջինը գինի պատվիրեց:
Զրուցեցին: Շատ երկար:

Երկրորդ հանդիպման ժամանակ լարվածությունն արդեն անցել էր, և Առաջինը պատմեց, թե ինչպես է մի կիլոմետրից զգացել, որ առաջին օրն ինքը խմած էր:
- Նենց սիրուն էիր օրորվում, - ժպտաց խորամանկ:

* * *

Ֆրանսուա Վիյոնն իսկապես լավն էր: Զարմանալի չէր, որ Առաջինը պաշտում էր նրան: Իր պես հարբեցող էր:

* * *

Իր նկարած փոքրիկ քարտի հետևում նամակ էր գրել: Ու նվիրել կարմիր մազերով աղջկան: Գրել էր, որ սիրահարված է: Իր ոճով` կոպիտ, փոքր-ինչ ցենզուրայից դուրս բառերով: Քարտի վրա ծերունի էր, որ իր գրկում սեղմել էր փոքրիկ աղջկա` երևի թոռանը: Գետնին ճամպրուկ էր դրած:
Խորհդանշական էր, ինչպես պարզվեց:

Երեք ամիս էր անցել: Ընթացքում եղել էին բազմաթիվ հանդիպումներ, ծաղիկներ, ալկոհոլի ոչնչացում, խաչբառի լուծում, ամուսնության առաջարկ…
Ընդ որում` վերջին երկուսն անմիջական կապ ունեին:
Կինոմոսկվայի կաֆեում նստած խաչբառ էին լուծում:
- Բոտսվանայի մայրաքաղաքը…դե սա անիմաստ է, անցանք..
- Գաբորոնե, - ասաց հանգիստ:
- Կամուսնանա՞ս հետս,- ասաց Առաջինն հմայված հայացքը չկտրելով..

* * *

Մութ էր ու ուշ: Հրապարակում նստած էին: Շատրվանների դիմաց:
Առաջինն անհանգիստ էր: Նա արդեն խմած էր, բայց երևում է անհրաժեշտ դոզան դեռ չէր ներմղվել:
- Կսպասե՞ս գնամ Վերնիսաժի այգի, գամ:
Հիշեց վերը նշված տեղի փոքր կրպակը, ուր գիտեր, հարյուր գրամով օղի են տալիս: Առաջինն էր պատմել:
- Չի լինի՞ չգնաս:
- Պետք է:
- Գնա…
"Որ հետ գաս` էստեղ չեմ լինելու" ..հայացքում գրվածը միայն ապուշը չէր կարդա..Առաջինն ապուշ չէր:

* * *
Հրապարակի դատարկ ասֆալտին դեռ երկար արձագանքում էին արցունքախառը քայլերի խուլ ձայները:
Ժպտալով էր քայլում:

Ariadna
14.07.2009, 14:41
Լավն էր, Լիլ ջան, ապրես :)

Սլիմ
14.07.2009, 14:43
Շարունակություն կլինի?

Chuk
14.07.2009, 15:16
Լավն ա :)


Շարունակություն կլինի?

Պետք չի շարունակություն:

Շարունակությունն արդեն ուրիշ պատմվածք պետք է լինի: Սա ավարտուն է:

Dayana
14.07.2009, 15:19
Զզվում եմ էն ժամանկներից, երբ չկար բջջային ու արցունքրի հետ ականջակալներից դուրս թռչող հնչունները ասֆալտին "դաջել" հնարավոր չէր: Մնացած ամեն ինչ... դե գիտես ... :)

Գալաթեա
14.07.2009, 15:19
Չուկն իմ փոխարեն պատասխանեց շարունակության պահով...եթե լինի էլ, արդեն "Երկրորդը" խորագիրը կունենա :)

Սլիմ
14.07.2009, 15:25
Չուկն իմ փոխարեն պատասխանեց շարունակության պահով...եթե լինի էլ, արդեն "Երկրորդը" խորագիրը կունենա :)
Հա , հենց երկրորոդ :), բայց նույնի երկրորդը:

Գալաթեա
14.07.2009, 15:36
Հա , հենց երկրորոդ :), բայց նույնի երկրորդը:

Չէ :)

Lion
14.07.2009, 16:34
Լավն էր - գնահատեցի օրգինալությունը ու մեկ էլ... ուղղակի դուրս եկավ, երևի անկեղծությունը: Վերջի տողերը կարդացի... երեք անգամ:think Երևի այնուհանդերձ չբաժանվեցի՞ն...

Գալաթեա
14.07.2009, 16:49
Լիոն ջան, եթե գրվածից հստակ չէր` բաժանվում են, թե ոչ, արդեն թողնում եմ քո հայեցողությանը :)

Lion
14.07.2009, 16:58
Հասկացա, Գալաթեա ջան, հենց տենց էլ հասկացա... Ինձ համար հստակ չէր - դեհ, ավելի լավ, մտածելու տեղ թողեց:)

Ձայնալար
14.07.2009, 17:20
Էս աղջկանից օրինակ վերցրեք, այ սենց, որ սաղդ կարճ-կարճ գրեք, ես էլ կկարդամ :D
Լավն էր Լիլ ջան :)

Kuk
14.07.2009, 21:39
- Բոտսվանայի մայրաքաղաքը…դե սա անիմաստ է, անցանք..
- Գաբորոնե, - ասաց հանգիստ:
- Կամուսնանա՞ս հետս,- ասաց Առաջինն հմայված հայացքը չկտրելով..


Ինձ էս մասը դուր եկավ:
Մեկ էլ, որ վերջում ժպտալով էր քայլում:

Lion
18.07.2009, 12:42
Զարմանալի ձևով էս քանի օրը այս պատմվածքը մտքիցս դուրս չի գալիս: Անընդհատ կարծես նրա առանձին մասեր եմ հիշում, հաճախ առանց տրամաբանության... Երևի լավ գրվածքը հենց այդպես է լինում:think

Ափսոս, էլի, որ մեր երկրում զուտ ստեղծագործելով մարդ չի կարող «ընտանիք պահել»...

Մանուլ
19.07.2009, 21:32
Լավն էր: Քո նման: Ու ընդհանրապես, Լիլ, այ լավ յու :love :)

Գալաթեա
20.07.2009, 00:23
Լավն էր: Քո նման: Ու ընդհանրապես, Լիլ, այ լավ յու :love :)

Այ լավ յու թու, պուճուրս :)
Ապրես։

Հայկօ
20.07.2009, 00:38
Ես բան չհասկացա... :cry

Ժանգոտում եմ :esim:

Գալաթեա
20.07.2009, 01:01
Ոչինչ, Հայկ ջան :)
Պարտադիր չի, որ հասկացվի։

Տրիբուն
20.07.2009, 14:47
Ես բան չհասկացա... :cry

Ժանգոտում եմ :esim:
էս դեպքի համար Էնշտեյնը ասում էր "ուրեմն դու միակն ես, որ հասկացել ես"

Շինարար
08.12.2009, 02:20
Կինոմոսկվայի կաֆեում նստած խաչբառ էին լուծում:
- Բոտսվանայի մայրաքաղաքը…դե սա անիմաստ է, անցանք..
- Գաբորոնե, - ասաց հանգիստ:
- Կամուսնանա՞ս հետս,- ասաց Առաջինն հմայված հայացքը չկտրելով..



Ինձ էս մասը դուր եկավ:
Մեկ էլ, որ վերջում ժպտալով էր քայլում:
Միանում եմ Կուկին, էսօր առանց էն էլ անտրամադիր եմ, թե ինչի՞ մտքովս անցավ քո գրածներից մի բան կարդամ:(

Mark Pauler
27.02.2010, 19:47
Լավն էր::hands