User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Առաջինը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջինը

    Աղջիկն աշխատում էր ցույց չտալ, որ արդեն հոգնել է շարունակվող անուշադրությունից:
    Ընկերուհուն կյանքից ավելի էր սիրում, բայց չէր դադարում ինքն իրեն հարց տալ` ինչու են բոլոր հայացքները միայն նրան դառնում: Ինքն այդքան վա՞տն է: Իրեն պահե՞լ չգիտի: Ա՞յլ պատճառ կա:
    Ու միշտ փորձում էր ուշադրություն գրավել: Միայն ինքն իրեն ապացուցելու համար, որ ինքն էլ է լավը:
    Մի օր, երբ արդեն անմարդկային հոգնել էր այդ ամենից, երբ իր համար մեկ էր արդեն, երբ հոգնածությունն ու անտարբերությունն արտահայտվում էին իր համար աննկատելի հմայիչ սարկազմով, ընկերախմբերից մեկով հանդիպում ունեին: Վերջերս ձեռք բերված սովորության համաձայն` Վերնիսաժի այգում արաղ էին խմում` շիշը փոխանցելով իրար: Թթու վարունգով: Յուրաքանչյուրին երեք կում հասնում էր:

    Ու այդտեղ հայտնվեց Առաջինը:
    Նկարիչ էր: Խելացի: Կարդացած: Ու հարբեցող: Անհույս հարբեցող: Դա հետո իմացավ:
    Իր համարն ուզեց:
    Քանի որ իրենից դեռ երբեք, ոչ ոք համար չէր ուզել` առանց որևէ հետին մտքի տվեց: Դե մարդ է, մտքով անցել է: Տան համարը, բնականաբար:

    Դրանից հինգ, թե վեց օր անց ընկերուհու տանն էր: Իբր պարապում էին:
    Լարան ասաց, որ պետք է Առաջինին զանգի: Գործ կա հետը::
    Խոսելու ընթացքում իր անունը լսեց: Քիչ հետո Լարան կանչեց:
    - Ուզում է հետդ խոսի,- ձեռքով լսափողը փակելով` ասաց ընկերուհին:

    Հանդիպումը նշանակվեց ընկերուհու ծննդյան հաջորդ օրը: Լավն էր ծնունդը..

    Իր առաջին ժամադրությունն էր: Առավոտյան պետք է խանութ գնար` հաց առնելու: Ինքն էլ չհասկացավ` ինչպես գնեց արաղի փոքրիկ շիշը:
    Իր սենյակում փակված խմում էր` փորձելով խեղդել ահագնացող հուզմունքը:
    Երկու ժամ կար դեռ:

    * * *

    Իր սիրած Վեստում էին: Առաջինը գինի պատվիրեց:
    Զրուցեցին: Շատ երկար:

    Երկրորդ հանդիպման ժամանակ լարվածությունն արդեն անցել էր, և Առաջինը պատմեց, թե ինչպես է մի կիլոմետրից զգացել, որ առաջին օրն ինքը խմած էր:
    - Նենց սիրուն էիր օրորվում, - ժպտաց խորամանկ:

    * * *

    Ֆրանսուա Վիյոնն իսկապես լավն էր: Զարմանալի չէր, որ Առաջինը պաշտում էր նրան: Իր պես հարբեցող էր:

    * * *

    Իր նկարած փոքրիկ քարտի հետևում նամակ էր գրել: Ու նվիրել կարմիր մազերով աղջկան: Գրել էր, որ սիրահարված է: Իր ոճով` կոպիտ, փոքր-ինչ ցենզուրայից դուրս բառերով: Քարտի վրա ծերունի էր, որ իր գրկում սեղմել էր փոքրիկ աղջկա` երևի թոռանը: Գետնին ճամպրուկ էր դրած:
    Խորհդանշական էր, ինչպես պարզվեց:

    Երեք ամիս էր անցել: Ընթացքում եղել էին բազմաթիվ հանդիպումներ, ծաղիկներ, ալկոհոլի ոչնչացում, խաչբառի լուծում, ամուսնության առաջարկ…
    Ընդ որում` վերջին երկուսն անմիջական կապ ունեին:
    Կինոմոսկվայի կաֆեում նստած խաչբառ էին լուծում:
    - Բոտսվանայի մայրաքաղաքը…դե սա անիմաստ է, անցանք..
    - Գաբորոնե, - ասաց հանգիստ:
    - Կամուսնանա՞ս հետս,- ասաց Առաջինն հմայված հայացքը չկտրելով..

    * * *

    Մութ էր ու ուշ: Հրապարակում նստած էին: Շատրվանների դիմաց:
    Առաջինն անհանգիստ էր: Նա արդեն խմած էր, բայց երևում է անհրաժեշտ դոզան դեռ չէր ներմղվել:
    - Կսպասե՞ս գնամ Վերնիսաժի այգի, գամ:
    Հիշեց վերը նշված տեղի փոքր կրպակը, ուր գիտեր, հարյուր գրամով օղի են տալիս: Առաջինն էր պատմել:
    - Չի լինի՞ չգնաս:
    - Պետք է:
    - Գնա…
    "Որ հետ գաս` էստեղ չեմ լինելու" ..հայացքում գրվածը միայն ապուշը չէր կարդա..Առաջինն ապուշ չէր:

    * * *
    Հրապարակի դատարկ ասֆալտին դեռ երկար արձագանքում էին արցունքախառը քայլերի խուլ ձայները:
    Ժպտալով էր քայլում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.07.2009, 00:38: Պատճառ: Տառասխալի շտկում

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2009), Artgeo (14.07.2009), Chilly (15.07.2009), Chuk (14.07.2009), cold skin (18.07.2009), comet (15.07.2009), E-la Via (14.07.2009), Hripsimee (14.07.2009), Kuk (14.07.2009), Lion (14.07.2009), Mark Pauler (27.02.2010), murmushka (14.07.2009), Nadine (14.07.2009), Norton (14.07.2009), Tig (17.07.2009), Դեկադա (19.07.2009), Եկվոր (14.07.2009), Կաթիլ (14.07.2009), Ձայնալար (14.07.2009), Մանուլ (19.07.2009), Շինարար (08.12.2009), Ռուֆուս (14.07.2009), Սարգսյան (20.07.2009), Սլիմ (14.07.2009), Տրիբուն (20.07.2009), Քամի (20.07.2009), Ֆոտոն (30.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. SMMBon.com - "Առաջինը" սոցիալական կայքերում
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.12.2022, 14:47
  2. armenix.com Առաջինը Հայաստանում
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.04.2010, 23:31
  3. Առաջինը շնորհավորեց Սարկոզին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 25.02.2008, 22:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •