Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն



xumhar
22.05.2009, 13:28
Որպես նախաբան
Բաբելոն
/Մտավորականների մասին/

Ես Մաթևոսյանին ու Ֆոլքներին ինձ հարազատ եմ համարում:
Նրանք իմ մասին լսած անգամ չկային:Երբ Ամերիկացին ապրում էր, ես դեռ չկայի:Ինքն արդեն չկար,և ես դարձյալ գոյություն չունեի:Իսկ Հայն իմ աստվածն է.»Հիշողությունը ընկած է մարդու և կենդանու միջև....», կամ` «...Դոստոևսկի,Քամյու և ընդհանրապես`երկուսից վերջ «թիվ տուր»:
Մի խոսքով,մերը միակողմանի շահագրգռվածությամբ, ավելի ճիշտ ,«ներքին» բարեկամություն է:
Ես ծառ եմ: Մի ծառ Երևանում,մեկը` Հոնոլուլույում,երկու ծառ /երկուսով էլ անտառ,նույնիսկ բացատ, չես կազմի/ Սինգապուրում, N թվով ծառ` Երկիր մոլորակի վրա:
Սրանք լոկ քանակ են:Բնասերտ,ճյուղահյուս ջունգլի,սաղարթախիտ տայգա,Ծմակուտի մթին անտառ չեն:
Մեկի կառուցվող ճանապարհի վրա,մյուսի սարքվելիք տան տեղում,թեթև հողմին չդիմացող,սունկի,արջի,սկյուռի,
Լուսանի,զսպանակվող ճյուղատարած գորգի կարոտ.շատ-շատ`վառելափայտ են:Գերանն ինչ Է,էդ էլ չեն` ոստոտ են:Ծառ են,բայց անտառի են ձգտում,եթե խառնվածքով մելանխոլիկ չեն:Թեկուզ նրա համար,որ իրենց կտրողին Անտառապահը բռնացնի,տուգանի,թուքումուր տա,վախեցնի. “Անտառ ես կտրում,շան որդի? Դատի կտամ”:

xumhar
22.05.2009, 13:29
Բաբելոն
Զզվել եմ արդեն

Աշխարհից զզվել եմ արդեն,
Ուզում եմ շրջել գլխիվայր.
Գինուց թող արաբը հարբի,
Խոզանոցը դառնա սրբավայր,
Արան,թող, ատի Նուարդին,
Շեյխերը մեջիդը քանդեն,
Հրեշտակ,թող, դառնա տմարդին:
Աշխարհից զզվել եմ արդեն:

* * *
Աշխարհից զզվել եմ արդեն:
Հերիք է,ինչքան խնդացիք,
Թող, թուրքերը մեզնից հող ուզեն,
Ռուսը` դրամ ու կարծիք:
Բյուզանդիան խոնարհվի Սմբատին,
Իշուն,թող, յոթ ձիու բեռ բարձեն,
Մուտք ասեն բազալտե այս պատին`
Աշխարհից զզվել եմ արդեն:

21.08.93
Երևան

xumhar
22.05.2009, 13:36
Բաբելոն
Երևանին

Քաղաքն,որի վրա քուլա-քուլա մշուշ է իջել,
Քնել է արդեն` հոգնած աշխարհի տալ-առնելիքից:
Փողոցներն, որոնց լայքը չափվում է աղմուկաչափով,
Նեոնային լամպերով փայլում են` խավարի ջգրու:
Անիմաստ մի լուսին,որը ոչ այն է լուավորում է,
Ոչ այն է ` տաքացնում,
Երկու ձգված թելերի մեջտեղում օրորվող փուչիկի պես
Հոսում է երկնքում:
Մի-երկու շների ու կատուների,
Որոնց տերերը կամ մեռել են,կամ` աղքատացել,
Քունը չի տանում`երևի սովից ուկարոտից` գուցե:

***

Իսկ ես ` սիրահար քաղաքին.
Դատարկված մի փողոց գտած,
Մի ճոճվող, անօգուտ լուսնով
Ու քոսոտ շներով` դնչաթաց,
Ուզում եմ դյութոլ Նրան:
Ուզում եմինձ ասի “Հա”:
Բայց քնածէ:Հոգնած է: Հասկացիր:
Ուղղում եմ վերմակը` մշուշե.
“Հեյ,շներ,գնացինք:Ուշ է”:

27.09.97
Երևան

xumhar
22.05.2009, 13:37
Բաբելոն
Անկողնային կյանք

Անկողնում ամեն ինչ լինում է,
Անկողնում` ամեն ինչ պատահում.
Մեկը հոգնած քնում է,
Մյուսը` նոր-նոր արթնանում:

***
Սկիզբն ու վերջը անկողնում են,
Չենք վիճում,կամ էլ զարմանում.
Մեկը երկունքված ծնում է,
Մյուսը` դանդաղ մահանում:
21.03.93
Երևան

xumhar
22.05.2009, 13:38
Բաբելոն
“…Օ,ճշմարտություն,ես քեզ խղճում եմ,
Որ մեռել ես ինձանից առաջ”
Պալամեդես
/ Հոմերոս/Իլիական//

Ես էլ եմ խղճում,քեզ,ճշմարտություն:
Ոչ թե վաղարժամ կորստիդ համար,
Այլ,որ չես ծնվել դու ամենևին,
Հանուն քեզ արված ակտերից հետո:
***
Տապանաքարիդ,որ պիտի դրվի
Գերեզմանոցում` երազանքների,
Բանաստեղծ կոչված այս հիմարների,
/Որտեղ ոչ մի բան լրիվ չէ` թերի,
Ուր արձաններից մեկը ոտք չունի,
Մյուսը` ականջ/
Քեզ անգլուխ եմեսպատկերելու:

13.01.96
Երևան

xumhar
22.05.2009, 17:35
Բաբելոն
Ուշացած պատասխան

Նայիր քո դեմքին,բայց ոչ հայելու մեջ:
Այլ,այսպես, կանգնիր ու նայիր դու` քեզ:
Ինչ տեսար,ասա?
Թարսված մի պիջակ,
Որի պիտակով ծոցագրպանում
Կարող ես ատլաս թաշկինակ դնել`
Փողկապիդ գույնին համապատասխան:
Հիմարություն չէ,
Ես սկսել եմ տալ քեզ պատասխան:
Ուզում եմ հիմա ինձ ականջ դնես
Ու ճիշտ հասկանաս,
Որ այս աշխարհում,կարող է և այն,
Մեդալից սկսած մինչև դու կամ ես`
Պիջակի մնան,ունենք երկու Ես,
Կամ երես:
Չգիտեմ,որն ես դու հարմար գտնում,
Եվ տարիների խելապտույտում
Այնքան արագ են նրանք փոփոխվում,
Որ ինձ,քեզ,մեդալին`գուցե,
Թվում էարդեն խելագարվում ենք:

10.97թ
Երևան
Աշնանային գարուն

«Այս գարունը աշնան է նման».
Ասացիր մի օր դու` ինձ:
Հիշում ես?
Ամեն-ինչ մաքուր էր,անբիծ,
Ինչ-որ բան ճնշում էր:
Անցյալի տերևները դեղին
Ասֆալտին հոգևարք էին ապրում,
Նստարանը` քարե ու հին,
Ձնհալից դեռ թաց էր:
***
Մենք արդեն պիտի բաժանվեինք.
Մեզ համար աշուն էր:
Քամին անկյունում գժվել`
Դողացնում,պարում էր:
Մենք սառել,քաղաքն էր տաքացել.
Քաղաքում գարուն էր:

03.95թ
Երևան

Բանաստեղծություն

Որպեսզի լսես մեղեդին հոգուդ,
Պետք չէ ոչ ջութակ,
Ոչ էլ մի հատուկ,երաժշտական լավ
Լսողություն:
Այ,ինչ ասացիք?
Թերևս,այո`
Պարզ գրող գրիչ,
Մի թերթ մաքուր թուղթ
Ու հիշողություն:
Նաև ծերություն` հոգնած ուղեղի,
Ջահել մարմնի մեջ,
Սպիտակ մազեր,
Որ չեն հարմարվում
Սև-սաթ հոնքերի կամարի ֆոնին
Եվ աննպատակ ապրած տարիներ:
«Լինել?Չլինել?»
Համլետյան հարցը
Դառնում է դատարկ,պարապ կրակոց
Հորիզոնի մոտ կետերի փոխվող
Բադերի ստվար երամի համար,
Ու նաև նրանց,
Ով ունի գրիչ,
Մի թերթ մաքուր թուղթ,
Ծեր հիշողություն`ջահել մարմնի մեջ:

10.97թ
Երևան

Աշուն

Տերևներն` աստղերի պես դեղին,
Անձրևը մաղում է բարակ:
Աշունը` շան նման պպզած,
Անտեր ու վախկոտ շան նման,
Աչքերը հառել երեսիս`
Խղճմտանք է խնդրում:
Չունեմ:
Ինչ-որ կար տվեցի:
Պրծավ:
Գուցե,ես էլ խեղճանալ եմ ուզում,
Ուզում եմ,որ ինձ էլ մեղք գան:
Հետո ինչ,որ չունեմ շան երես`
Այս աշնան պես անճարակ շան:

10.97թ
Երևան
Անձրև

Անձրև`ընկերս,
Միայնակ օրերիս ինձ մենակ չթողնող,
Դու ես ու պարտքերս:
Որոնք,թե մարել էլ ուզենամ,
Չեմ կարող.
Ես`թե չէ,դու հո լավ գիտես կրքերս:
Գրքերս`
Տասն անգամ բոլորը կարդացված,մարսված,
Բայց էլի հաճելի,ձգող`
Ինչպես որ սերս:
Մտքերս`
Կյանքն այնքան ոտնակոխ է արել,
Չեմ հիշում դերս:
Անձրև`իմ միակ հուշարար,
Ինչ անեմ?
Գլուխս չի ուզում գնալ,
Տանում են ոտքերս:

03.95թ
Երևան

xumhar
23.05.2009, 15:30
Բաբելոն
Այս կնիքները,
Որոնց երեսին մինչև չշնչես,
Չեն կենդանանում:
Մնում` անընթերց,
Հազիվ նշմարվող մեկ-երկու գծիկ`
Շրջանակի մեջ կամ եռանկյունում,
Կնոջ հոգու պես:

Այս կնիկները,
Ջահել արուի հորձացող արյան
Ու տաք մատների
Կարոտը` պահած կախ-կախ կրծքերին,
Իրենց բակերի նստարաններին
Ձանձրանում են:

Այս բնիկները,
Որոնց տոհմածառն արմավենին է`
Անապատի մեջ,
Կակտուսներին ու ուղտափշերին`
Աջ-ահյակ ցրված,
Չեն էլ բարևում,
Ուր մնաց ասեն իրենց գաղտնիքը,
Թե ինչպես ապրել բարկ արևի տակ
Ու փուշ չունենալ:

Այն կինիկները,
Որ մարդավարի ապրել չգիտեին,
Դիոգենեսյան քողով էին ծածկում
Իրենց ամոթը:

Իսկ ցինիկները,
Որ նախորդների սերունդներն են`
Պատմաքմհաճույք անվանափոխված:
Ամենուրեք են,
Ամեն ճեղքի մեջ ու ամեն անցքում ,
Անամոթաբար ճամփա են բացում
Ու գնում առաջ` ետ չնայելով:

13.01.96թ
Երևան

xumhar
23.05.2009, 15:31
Բաբելոն
Փորձ

Անցյալիս համար`մոռացվող,
Մշուշի նման ծխապատ,
Ափսոսում եմ:
Հիմա,
Երբ արդեն հասուն տղամարդ`
Կյանք կոչվող ճանապարհս կիսած,
Ուղեղիս ծալքերում գորշ դոնդող դարձող
Հիշողությունը
Սառում է իր պարապ գոյության ցրտից:
Հիմա,
Սխալներիս ուս-ուսի շարքում
Փորձ կոչվող հաբից,գոնե մի,
Մի-միակ հատիկ չկա,
Որ պոկեմ աղոտվող անցյալիս
Պնդացող դոնդողի միջից,
Որ պետք գա:
Մեծանում է խելացի աչքերով
Ու հայացքը շատ նման հայացքիս
Մի ժիր ու կայտառ երեխա:
Ինչ ասեմ ես նրան?
Երբ հարցնի.
«Հայրիկ,իսկ ինչու չապրեցիր,
Ինչպես որ բոլորը?»
Նույն հարցը տվել եմ իմ հորը:
Այդպես էլ պատասխան չկա:
27.09.97թ
Երևան

Dorian
24.05.2009, 12:14
Աշխարհից զզվել եմ արդեն,
Ուզում եմ շրջել գլխիվայր.
Գինուց թող արաբը հարբի,
Խոզանոցը դառնա սրբավայր,
Արան,թող, ատի Նուարդին,
Շեյխերը մեջիդը քանդեն,
Հրեշտակ,թող, դառնա տմարդին:
Աշխարհից զզվել եմ արդեն:


Էս մեկը լավն էր: Մնացածի դեպքում էն լսե՞լ ես, որ ասում ա "RAFAELLO" հազարավոր բառերի փոխարեն... Կարդացի ու "RAFAELLO" ուզեցի... :(

xumhar
24.05.2009, 15:29
Էս մեկը լավն էր: Մնացածի դեպքում էն լսե՞լ ես, որ ասում ա "RAFAELLO" հազարավոր բառերի փոխարեն... Կարդացի ու "RAFAELLO" ուզեցի...
Каждому свое:)
Կշարունակեմ հրապարակել.գուցե "Raffaelo" ուտելու ցանկությունդ նահանջի ու իմ հետ կոնյակ խմել ուզենաս;)

xumhar
24.05.2009, 15:52
Բաբելոն
Թող ետ գա նորից դժնի դղյակի
Մամռած պատերով խուլ միջնադարը:
Եվ ասպետների պողպատակռուփ փաղանգը`հատու
Մխրճվի մեղքից լխլխկան դառած
Այս մեղկ մարմնի մեջ:
Ու սուլեն նորից նետերը թունոտ
Օզոնից զրկվող երկնքի կապույտ ալեկոծի տակ,
Կրակի մատնեն գրքերը նեռհոտ,
Անեն շանսատակ
Այն ամբոխները,որոնք ծառանան աստծու առաջ:
Մարդ`մեղավորը թող լալահառաչ,
Մաքուր ու անբիծ զավակի արևն դարձնի երդում,
Որ իրեն փրկի խարույկ հանվելուց:
Բոլորին ի ցույց
Թող կախաղաններ խրվեն ասֆալտին:
Բանաստեղծ լինելն համարվի հանցանք,
Թանաքոտ ձեռքեր թող մեխվեն պատին:
Հավատաքննիչ դառնալու համար
Թեկնածուները կազմեն երկար ցանկ.
Ընտրող արժանիքն`նվիրված աստծուն`
Թեկուզ առերես,
Ունենալ պիտի նաև մի երես`
Հարմար վայրկյանին փոխարինելու:
Նկարչությունը թող դիտվի աղետ,
Թատրոն սիրելը` դավաճանություն,
Ու աղոթելը դառնա ցնծություն,
Վրեժը`կարիք,
Սակայն բոլորը թող հարուստ լինեն`
Մեկ-մեկու կաշին ծախելով իրար:
Պառավներն իրենց մազերը հինեն`
Մոռացած ավանդ,մոռացած տարիք,
Եվ իբրև բարիք
Մատուցվեն կույսի կարոտը պահած ամուրիներին,
Կպնեն կրծքներին աղվամազապատ:
Ամեն կիրակի ու ամեն շաբաթ
Մատղաշ աղջիկներ խաչերին գամվեն համբույրի համար,
Կամ ձեռբակալվեն,
Մենաստան տարվեն.
Մայրապետների քղանցքները հար պաչպչոտելու,
Նաև հոտելու
Նեղլիկ խուցի մեջ:
Թող մոռացութան մշուշը իջնի անցյալի վրա,
Համարյա ներկա-մոտիկ անցյալի,
Որը շատերին հարմար չեր գալիս,
Ափսոսում էին իրենց ցուլերի միսը անալի`
Արամազդներին կերակուր որպես:
Նրանց լուռ ու հեզ
Մի աստված էր պետք
Ու ստեղծեցին,
Ճանապարհն դեպի Ավետյաց Երկիր անապատեցին,
Հիմքից հատեցին այն պարտեզները,
Որոնք պատահում ու ազդում էին ջղերի վրա:
Բայց Ստեղծվածը այնքան էլ հեզ չէր,
Ու Զևսի շանթող կայծակների տեղ
Ծծումբ էր թափում գլխներին բացհեր:
Մեղավոր կնոջ մի հայացքն
Արժեր մի աղե արձան,
Զնդան էին նետում,անում էին աղցան
Այն միամիտին,
Որ Աստծո տեղ կնոջն էր պաշտում:
Օրենքներով հին`
Մտածում էր այն,ինչ-որ ասում էր:

Ամայի դաշտում մի կրքոտ տերտեր
/Մեղա քեզ,իմ տեր/
Այրի կնոջն էր խոստվանեցնում կանաչի վրա:

Ինչպես մանուկը կրակ տեսնելիս
Մատիկն է վառում առաջին անգամ,
Նրանք էլ տեսան ,որ սխալվել են:
Մոխրացող մատներն բռունցք դարձած,
Անմռունչ,անլաց,
Իրենք իրենցից զատվեցին հանկարծ:

Dorian
24.05.2009, 23:34
Каждому свое:)
Կշարունակեմ հրապարակել.գուցե "Raffaelo" ուտելու ցանկությունդ նահանջի ու իմ հետ կոնյակ խմել ուզենաս;)

Ուզում ես ասե՞լ, ես ոզնի եմ դու՝ փափուկ արջ... :P
Պուպուշ ես... Բայց դեռ որ էն մեկն ա դուրս գալիս :B

Dorian
24.05.2009, 23:35
Մխրճվի մեղքից լխլխկան դառած
Այս մեղկ մարմնի մեջ:


Վայ ես էս տողերը նենց լավ բանաստեղծության մեջ կօգտագործեի :love

xumhar
25.05.2009, 02:46
Վայ ես էս տողերը նենց լավ բանաստեղծության մեջ կօգտագործեի
....Ես լավ գիտեմ մտքինդ,
Աչքերիցդ եմ հասկանում.
Ժամանակի գետափին
Ժամանակ ես սպանւմ....
Լրիվ տեքստը էս երկու օրը կգրեմ;)

Dorian
25.05.2009, 03:03
....Ես լավ գիտեմ մտքինդ,
Աչքերիցդ եմ հասկանում.
Ժամանակի գետափին
Ժամանակ ես սպանւմ....
Լրիվ տեքստը էս երկու օրը կգրեմ;)

Ես լավ գիտեմ մտքինդ՝
Իմ գրածներն ես հերքում,
Բոլոր գործերդ թողած
Գլխիս լոլո ես երգում... :D

xumhar
25.05.2009, 04:14
Բաբելոն
Երեք ծայրով գդակը` Մեֆիստոֆել-միմոսի,
Քեզ միշտ էլ լավ է սազել...

Ու հոսում է ժամանակն`
Անկախ,անկապ և արագ,
Լեռնագետի պես վարար,
Տարածություն-առվակով:
Չպեղված ու չպղծված
Հարթավայրեր հեղեղում:
Գուցե լեռներ էլ լինեն,
Որ դառնում են կղզիներ`
Ժամանակին հաղթելով
Իրենց բարձր գագաթով:
Ես լավ գիտեմ մտքինդ,
Աչքերիցդ եմ հասկանում,
Որ գդակդ գրպանել,
Իբր շոգից ես հանել.
Ժամանակի գետափին
Ժամանակ ես սպանում:
***
Բայց,թե գլխարկը լիներ
Որպես խելքի չափանիշ,
Ճաղատները,գուցե թե,
Հանճարների նմանվեին:
***
Թե գլուխդ էլ չես թողել
Քո գրպանի գդակում,
Եվ լողանալ ես ուզում
Ժամանակի գետակում,
Մտիր հիմա,հենց հիմա`
Վաղն ուշացած կլինես:
***
Գուցե լողալ չգիտես?
Գուցե իջնես հատակը?
Դե,այդ դեպքում, կներես,
Զուր ես հանել գդակդ:

xumhar
25.05.2009, 20:09
Բաբելոն
Բարի գիշեր:
Ու, թող, մարդիկ ինձ չհիշեն,
Կամ կասկածեն գոյությանս:
Հանգիստ քնեք`
Երազների սպասելով,
Հետո մեռած հույսը առած ձեր ուսերին,
Թաղում արեք ճոխ ու շքեղ:
Ինչ լինում է,թող, որ լինի
Ձեզնից հետո`
Համաճարակ կամ ջրհեղեղ,
Թքած ունեք:
Ճիշտ եք անում.
Ձեր մոտ եղած վերջին հույսին դուք սպանում`
Սիրտը հանում,
Ու դարձնում եք մարխ կամ ճրագ
/Մի բուռ հույս էր, մի կոճակ` սիրտ/:
Ինքը իրեն լույս չի տալիս,
Էլ ուր մնաց,թե տաքացնի
Սառցակալած մատները ձեր
Միտքը` մանուկ ու հոգին` ծեր,
Ութե, նույնիսկ, նվեր բերեք Սատանային,
Որ ընդունի` օրենքով հին
Ձեր ճոխ ընծան,
Կասկածում եմ,թե կցնծաք
Հեղինեի գրկում դալուկ:
Չեք լինելու ոչ հարգված մուկ,
Ոչ էլ կատու`
Տանտիրուհու հաստ ավելից ծեծախարան
Բիզ-բիզ մեջքով:
Եվ Աստծո դեմ շահած դատում
Հրճվելու է լոկ Սատանան
Ու մեկ էլ ես,
Որ մաղթեցի «բարի գիշեր»,
Երբ ուզում էիք հանգիստ քնել`
Երազների սպասելով:

xumhar
25.05.2009, 23:39
Չեմ կրկնվում:Ուղղակի մի թեմայի տակ եմ հավաքում ոտանավորներս:)

Հեռացումի հորդոր

Թափ տուր ձեռքդ ու գնա.
Ինչ ես թողնում,ախր՝ ինչ,
Ոչ "Հավերժի մեքենա",
Ոչ էլ մանկան քաղցր նինջ:

Դու կգտնես միշտ էլ վիշտ,
Վշտից դու չես կշտանա:
-Ով է սխալ,ինչն է ճիշտ-
Թափ տուր ձեռքդ ու գնա:


Պատրանք

Լինեիր մաքուր,անաղարտ մի կույս,
Իսկ ես գեղեցիկ,հրաշք պատանի:
Գարունը լիներ ինչպես որ կար
Ու փափուկ,քնքուշ արեվոտ քամի:
Քամին խառներ մազերդ մետաքս,
Շրջազգեստդ փաթթեր ոտքերիդ,
Ես քեզ Խայամից մի բան կարդայի,
Եվ տերդ լինեի,նաեվ՝գերիդ…

xumhar
25.05.2009, 23:40
"Երբ աչքերն են սառում,ասում են:Այ,այ,մարդ է գալու..."
Պ.Սեվակ

Իսկ երբ չեն սառում,այլ տաքանում են,մշուշվում`հանկարծ.
Ոչ ոք չի գալու?Չսպասեմ` իզուր,
Ինչ որ կաթիլներ գլորվում են ցած,
Գուցե աչքերիս սառույցից լազուր,
Ու մեկը չեկավ:
Ես չեմ հավատում ամեն Հանճարի,
Որ Մեծ է`հարկավ.
Թող տաքությունից սառը կաթիլվի`
Ինչ տարբերություն`անդունդ է,թե վիհ;

xumhar
25.05.2009, 23:40
Ամեն ինչ կորավ՝էլ ոչինչ չկա,
Սուտ էին բոլորը՝ընկեր,բարեկամ:
Ու մենակության իմ մահճին՝ահա,
Թեքվել է քնքուշ մի աղջիկ փարթամ:

Անձրեվը,ասես,գժվել է լրիվ.
Մի ամբողջ շաբաթ՝թափով անդադրում,
Իր դեմն է քաշել պատուհան ու քիվ,
Իր անձրեվային պոեմն է գրում:

Ամեն ինչ կորավ՝էլ ոչինչ չկա,
Լոկ մի պատուհան-գրամեքենա,
Մի կեղտոտ սենյակ առաջին հարկում,
Եվ այս աղջիկը՝փարթամ ու անքուն:

1993թ.Դոնի-Ռոստով

xumhar
25.05.2009, 23:47
Հաշվում եմ օրերս մնացած՝
Քրքրված մատներիս համրանքով.
Ետ դառնար անցյալս՝
Հնացած,կախարդող փայտիկի հնարքով,
Զգայի համբույրդ `այրող,
Տրոփող շուրթերիս վրա,
Գրկեի մարմինդ՝անսքող,
Շոյեի կորերը նրա:
Գարունը `անձրեվի ձեռքով,
Ծեծեր պատուհանս միակ,
Ամառը՝շոգատանջ շան տեսքով,
Մրափեր պատերիս տակ:

xumhar
25.05.2009, 23:48
Համբույրից շիկնում ես,համբույրից՝նեղանում,
Հայացքից մեկ լայնք ես տալիս,մեկ ,քանի գնում՝նեղանում:
Ոչ ձեվդ գիտեմ,ոչ՝գույնդ,
Մոտենում ես,հանկարծ՝հեռանում.
Գրկիս մեջ մեկ աղջիկ ես ՝կրքոտ,
Մեկ՝քանի գնում՝ծերանում:

xumhar
26.05.2009, 17:49
Կարդում եմ նորից նամակդ` միակ,
Այս երկու ամսում.
Լուրջդ`գնալով դառնում է կատակ,
Ճիշտը`պակասում:
***
Գրիչս,ահա, շնչելով թանաք,
Թուղթն է ակոսում.
Լուրջս`գնալով դառնում է կատակ,
Ճիշտը`պակասում;
***
Գարունը թեքվել,հպվել ականջիս`
Սեր է շշնջում:
Հուշի ալիքը տակով է արել տարի ու ամիս,
Նույնն է պահանջում:
Իսկ ես գրում եմ նամակս`միակ,
Այս երկու ամսում.
Լուրջս` գնալով դառնում է կատակ,
Ճիշտը`պակասում:
21.03.93
Շախտի

xumhar
26.05.2009, 17:50
Կաֆե «Արագիլ»

Գարունը` ականջիս շշնջում,
Ու զգում եմ հոտը ռունգերի:
***
Կողքի սեղանին մի տղա
Քանդել է բաժակը սուրճի`
Փնտրում է անունը Նրա:
***
Ինչ-որ խումբ`կիսաձայն,
Խոսում է ռոքից,
Զույգը`հայացքազրույց է անում,
Այս կյանքից զզված երկինքը
Ամպերից անձրև է մանում:
***
Իսկ ես Քեզ որտեղ փնտրեմ?
Սրճի մրուրում չեմ ջանում:
Ահա և գտա Քեզ սրտիս մեջ`
Այն էլ մի վայրկյանում:
15.05.94
Երևան

xumhar
26.05.2009, 17:51
Իրական երազ

Կարոտում եմ քեզ:
Ու միշտ կրկնվող սարսափ-երազում`
Այնքան սիրելի,այնքան թանկագին
Քո աչքերը`հեզ,
Դառնում են վիհեր`
Ժայռապատ,վանող,
Եվ քո հայացքը`փայփայող, տանող,
Գորգոն օձահեր.
Դարձնում ես ինձ քար
Նայելով վրաս:
Բայց արձանի մեջ` այդ բազմաքանքար,
Դու մի սիրտ գտար,
Որ մնաց անհաս քո կախարդանքին:
Թե, որ այդպես է,
Էլ ինչու եմ ես?
Կարոտում կյանքին,
Այսինքն ,թե քեզ:
***
Իմ միշտ կրկնվող սարսափ-երազում`
Այս իմ վիճակով,
Նմանվում եմ ես
Անմեղ զոհերի սուրբ հուշարձանին,
Որի քարակոփ պատերի ներսում
Մի անշեջ կրակ`
Շատ նման սրտիս`
Անվերջ կրկնվող երաժշտությամբ,
Մի տարբերությամբ`
Արյուն է ու միս,
Ու,նաև, բառերն լրիվ ուրիշ են`
Նույն նվագի տակ,
«Ես սիրում եմ քեզ»:
18.08.93
Երևան

xumhar
04.06.2009, 13:39
©

Մոլորվել եմ փնտրտուքից ,
Ինչպես որ հորդ անձրևի տակ մոլորվածը
Որոնում է սաղարթախիտ ինչ-որ մի ծառ ,
Նաև կորած դարձի ճամփան :
Ինչն է հիմա կարևորը ?`
Ճանապարհը `մթախափան ?
Թե ծածակ-սաղարթն է գլխավորն ու միակը ,
Այսքան երկար շփշփացող
Մրիկածեծ անձրևի տակ :
Կարևորը ոչ մեկն է , ոչ`մյուսը :
Այլ որ գտնես փրկիչ տնակ ,
Որ տաքանաս ,նաև ասեն
Ինչպես գտնես կորած ճամփան :
Ուր ես տնակ ?
Դե , հանիր ձայն :
15.05.94թ
Երևան ,կաֆե «Արագիլ»

xumhar
04.06.2009, 13:40
©
Մենակություն

«Եթե մարդը հիմար է , դա երկարատև է»
Վոլտեր

Մելամաղձի մի օձագունդ
Գլորվում է իմ ուղեղի խիտ ծալքերում :
Թախծաթաթավ մի տառապանք
Վրնջում է բաշախռիվ ու աչքերս վարագուրում :
Էժանագին սիգարետը մի տուփ լուցկի է պահանջում ,
Որ իր խոնավ ու գաղջ ծուխը
Տեղավորի թոքերիս սև մրոտ քնջում :
Իմն էլ այս է , լավը չունեմ .
Կուտապ մի օձ մելամաղձի ,
Տառապանքոտ դեղին թախիծ :
Ոչ` հենարան , ոչ`հենակետ .
Ես մենակ եմ :

16.08-18.08.93թ
Լեռնավան

xumhar
04.06.2009, 13:41
Անուլիս
©
Դու եկար հանկարծ , միամիտ`
Երկնքի պարգևի նման ,
Անձրևի նման `ամառվա ,
Վիհն ի կախ պարանի նման:
Հայացքդ`խելացի , հարցական ,
Մեկ-մեկ ինձ նեղն է լծում ,
Խնդիրներդ`թվում է տարրական ,
Մտածու~մ-մտածու~մ` չեմ լուծում:
Լավ , ասա , ինչ անեմ ?
Երբ որ դու դառնաս «մեծ»`
Երեք տարեկան :
Չէ որ ես հիմա էլ չգիտեմ ,թե ինչու
«Կախարդը խաբեց աղջկան»:
26.09.97թ
Երևան

xumhar
04.06.2009, 20:00
©
Գարուն

Արևային ծիկրակումներ ու արյան հոսք ,
Գեղեցկության ընդարձակում և բարի խոսք ,
Սիրո պահանջ ու տառապանք ,
Վշտի նահանջ , խոստվանանք ,
Դառն հուշերի մորմոքումներ .
Անցյալ հո չէր`մառաքում էր ,
Հավատի ծիլ լավին , բարուն .
Ձմեռն անցավ , եկավ գարուն :

11.04.93թ
Դոնի-Ռոստով

xumhar
29.01.2010, 14:31
Իմ ընկեր Սիրանուշի բանաստեղծությունը

Ծանոթացանք

Գիշերը հագավ իր հանդերձը մուգ ու լույս փնտրելով`անցավ իր ճանփան,
Անձրևը ,հանկարծ , արտասվել ուզեց.արցունքոտվեցին աչքերը միայն:
Լուսինը` չքնաղ , իր դյութիչ գեղով խելքամաղ արեց խանդոտ աստղերին,
Մենք ամփոփվեցինք այդ գիշերվա մեջ,մանանա իջավ կրքոտ խավարին:

Պատահմունք է այս ,թե ճակատագիր.աստված կիմանա`կյանքի խաղն է սա,
Խոհեր ու հույզեր դարձան անհարիր , այգ ու լուսաբաց եկան ակամա:

01.04.1992թ. Երեվան