PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Գալիս է ամառ, աշուն



Մուշեղ Ասատրյան
14.05.2009, 09:47
Գալիս է ամառն, անցնում,
Գալիս է կարմիր աշուն,
Մենք հետ ենք նայում,
Հիշում,
Ու ախ ենք քաշում…

Գալիս է ձմեռ, անցնում,
Գալիս է կանաչ գարուն,
Մենք հետ ենք նայում,
Հարցնում,
Որտե՞ղ էինք Նոր Տարում:

Գալիս է ամառ, աշուն,
Գալիս է ձմեռ անշունչ,
Գարունը գալիս,գնում,
Մենք մնում,
Նայում ու հիշում…