Դիտել ողջ տարբերակը : Սպանության առիթ
http://hetq.am/wp-content/uploads/2009/05/12_05-tigran-1.jpghttp://hetq.am/wp-content/uploads/2009/05/12_05-tigran.jpg
Ինտերնետային սոցիալական ցանցերը ոչ միայն հին ծանոթներին գտնելու, նրանց հետ շփվելու եւ կամ էլ ժամանց անցկացնելու միջոց են, այլ նաեւ սպանության առիթ:
Գյումրու 17-ամյա բնակիչ Տիգրան Թադեւոսյանն իր համաքաղաքացի Լիդա Եդիգարյանի հետ շփվում էր odnoklasniki.ru կայքի միջոցով:
Նրանց միջեւ երկխոսության ընթացքում Տիգրան Թադեւոսյանն իր խոսքում օգտագործել է «գնա, ես քո …» արտահայտությունը: Հենց այս արտահայտության պատճառով աղջկա հարազատները դաժան ծեծի են ենթարկել Տիգրանին: 12 օր հետո Տիգրանը մահացել է:
Ապրիլի 14-ին ժամը 17:30-ի սահմաններում Տիգրանի հարազատներին է զանգահարել նրա հետ պարապող Լիդա Եդիգարյանը եւ հայտնել է, որ Տիգրանը ծեծի է ենթարկվել եւ գտնվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանությունում:
Տիգրանի հորեղբոր կինը` Անիչկա Թադեւոսյանը պատմում է, որ ոստիկանությունում հանդիպեցին կիսակենդան տղային, ում երկու ոստիկաններ մեծ դժվարությամբ էին նստած պահում. «Երբ ներխուժեցի ոստիկանություն (քանի որ ինձ ներս չէին թողնում) տեսա ամբողջ դեմքն ու գլուխը ջարդված, անգույն ու մահու չափ սարսափ ապրած երեխային: Առաջին հարցս եղավ.
-Տիգրան, ո՞վ է քեզ ծեծել:
Երեխայի փոխարեն ինձ պատասխանեց հավանաբար բաժնի պետ ոմն Աշոտ Թափալդյան, ասելով, թե քուր ջան էրեխէն սոված է եղել ու վայր է ընկել: Այդ ընթացքում Տիգրանին օգնություն էր ցույց տվել նաեւ շտապ օգնության անձնակազմը, որը եւս պնդեց ոստիկանի վարկածը: Բուժքույրը նաեւ ավելացրեց, որ իրենք ներս են գցել Տիգրանի դուրս ընկած թեւը, իսկ մնացածը լուրջ բաներ չեն, կարող ենք երեխային տուն տանել»:
Ոստիկանական բաժանմունքում Տիգրանի մայրը` Ջավահիր Սերոբյանը, բացատրագիր է թողնում այն մասին, որ Տիգրանը վայր է ընկել աստիճաններից: Տիկին Սերոբյանը նշում է, որ իր այդ բացատրագիրը միտված էր ազատվելու ոստիկանական ավելորդ եւ ձեւական հարցաքննություններից:
«Այդ պահին իմ միակ անհանգստությունը տղայիս կյանքը փրկելն էր: Եւ հետո ես տեղի ոստիկանության պատասխանատուներին չէի վստահում, որովհետեւ նրանք ծեծված երեխային չէին տարբերում ընկածից: Բացի այդ, մարդասպաններից մեկը Մ. Թադեւոսյան անունով ոստիկան հարազատ ուներ, ինչն էլ հիմնավորում էր մեր անվստահությունը»,-ասաց տղայի մայրը:
Տունդարձի ճանապարհին` մեքենայի մեջ, Տիգրանը պատմում է մորը, որ իրեն ծեծել են 4 երիտասարդներ` Սերգեյը, Սամվելը, Վալերիկը եւ Էդգարը, իր հետ պարապող ինտերնետային ընկերուհու` Լիդա Եդիգարյանի հրահրմամբ: Նա պատմել է նաեւ, որ փորձել է փախչել, բայց երիտասարդները տաքսիով ընկել են հետեւից, բռնել են եւ խմբակային ծեծի են ենթարկել:
Սա իմանալով` Տիգրանի հարազատները նրան տեղափոխել են Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց, որտեղից էլ հիվանդին անշարժացնելով ուղարկել են Երեւանի Միքայելյանի անվան բժշկական կենտրոն: Այստեղ Տիգրանը դիմակայել է եւս 10 օր: Այդ ընթացքում հիվանդանոց են այցելել Տիգրանին ծեծողների հարազատները` 7 հոգանոց խմբով: Տիգրանը նշել էր իր այցելուներից մեկի`Գայանեի որդու` Սերգեյի անունը, որպես առանձնակի դաժանությամբ եւ ագրեսիայով հարձակվողներից մեկը:
Հարձակվողների հարազատներն ասել են, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անելու տղայի կյանքը փրկելու համար եւ խնդրել են չբողոքել` թողնելով 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ եւ 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլլար` ասելով, որ կրկին կայցելեն:
Այդ ընթացքում Միքայելյան բժշկական կենտրոն են ժամանել նաեւ տեղի ոստիկանական բաժանմունքի երկու ոստիկան, ովքեր հորդորել են Ջավահիր Սերոբյանին բացատրագրից հանել «ոստիկանություն» բառը եւ գրել, որ տղային վերցրել են փողոցից. «Երբ նրանք եկան, սկսեցին մեղադրել Գյումրու ոստիկանությանը, որ թերացել է իր աշխատանքում, բայց, 10 րոպե չանցած, նրանցից մեկը հեռախոսազանգ ստացավ Գյումրիից: Զանգից անմիջապես հետո ասացին, որ չեն ուզում իրենց գյումրեցի կոլեգաներին վատություն անել: Խնդրեցին, որ գրեմ, թե երեխայիս փողոցից եմ վերցրել»,- նշում է Տիգրանի մայրը, ով, ենթարկվելով հոգեբանական ճնշումների, ստորագրել է ոստիկանների ձեռքով գրված ցուցմունքի տակ:
Ապրիլի 26-ին` երեկոյան 17:40-ին, Տիգրան Թադեւոսյանը Միքայելյանի անվան բժշկական կենտրոնում մահացավ:
Ըստ կենտրոնի վիրահատական բաժնի 27.04.09-ին տրված ախտորոշման Տիգրան Թադեւոսյանն ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ աջ քունքային շրջանում, սուբարախնոիդալ արյան զեղում ծոծրակային եւ քունքային շրջաններում, գլխուղեղի այտուց:
Ապրիլի 28-ին Տիգրան Թադեւոսյանի մայրը եւ հորեղբոր կինը նոր հայցադիմումով հանդես են եկել Շիրակի մարզի Գյումրու ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
Ըստ մայիսի 10-ի տվյալների Գյումրու ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողներից Սամվելին (Լիդա Եդիգարյանի ընկերոջը), ով չի խոստովանել իր մեղքը:
Գյումրու ոստիկանության բաժանմունքի պետ Շ. Շահնազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ արագ եւ ծավալուն աշխատանքներ են տարվում բոլոր հանցագործներին ձերբակալելու համար: Մնացած մանրամասները բաժանմունքի պետը խոստացավ հայտնել օրվա երկրորդ կեսին:
:(
Ահա թե ինչի կարող են հանգեցնել վիտուալ կյանքի հիմարությունները.. թվում է թե անվտանգ է, բայց արի ու տես որ այդպես չէ:
Ambrosine
14.05.2009, 01:38
Ապրիլի 14-ին ժամը 17:30-ի սահմաններում Տիգրանի հարազատներին է զանգահարել նրա հետ պարապող Լիդա Եդիգարյանը եւ հայտնել է, որ Տիգրանը ծեծի է ենթարկվել եւ գտնվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանությունում:
հենց Լիդան էլ խոստովանել ա, որ ծեծել են
թվում է թե անվտանգ է, բայց արի ու տես որ այդպես չէ:
Խնդիրը հենց նրանում է, որ համակարգչի առաջ թվում է թե անվտանգ է, ոչ ոք քեզ չի տեսնում ու ոչ էլ գիտի թե դու ով ես ու մարդիք սկսում են իրենց նենց դրսեվորել, ոնց իրական կյանքում իրենց թույլ չէին տա (կամ էլ ուրիշենրը թույլ չէին տա)։
Ցանցային էտիկետի կանոններից մեկը հենց դա, եբրեք մի գրեք ցանցում այն, ինչ չէիք ասի իրական կյանքում։
Դա մի կողմից, մյուս կողմից, ես 4 երիտասարդները իրենց ուժին չէին տիրապետում, մի 2 ապտակի փոխարեն, գլուխն են կտոր-կտոր արել…
Ինչ կապ ունեն սոցիալական ցանցերը եթե ծեծողները անասուն են:angry
Ես պատմությունը լսել էի, բայց ոչ էս մանրամասնությամբ:(
Տիգրան Թադեւոսյանն իր խոսքում օգտագործել է «գնա, ես քո …» արտահայտությունը
Ինձ թվում ա, որ "քո" բառից հետո անմխիթար արտահայտություն ա արել դրա համար էլ ծեծը կերել ա:Մարդ պիտի մտածի թե ինչ ա ասում, թե չէ մարդիկ կան, որ ինտեռնետով իրանց գրածի համար մտածում են պատասխան չպիտի տան:angry

Ոնց? դնեն 17 տարեկան էրեխին սպանեն, հա?:o
Ճիշտն ու սուտը չգիտեմ, բայց ես իմացել եմ, որ ոչ թե հայհոյել է, այլ ինչ-որ սմայլիկ է ուզեցել դնել, Q տառն է ստացվել...:esim
Էստեղ ոչ թե օդնակլասնիկ կայքն է մեղավոր, այլ տղայն ու աղջիկը: Տիգրանը անհարգալից ձևով վիրավորել է Լիդային իսկ Լիդան հիմարաբար դա հայտնել ա իր հարազատներին և այստեղ տեղի է ունեցել մի կաթիլ մեղրի պատմությունը, ողբերգական ավարտով: Մեծ դժբախտություն է, թե աղջկա, թե տղայի ընտանիքներիի համար::(

Հարազատներին չի հայտնել, այլ ընկերոջը...
Թե ասա, որ ընկեր ունես, մի տարի ինչի ես խոսել էդ տղի հետ: Չէիր ուզում խոսել` բլոկ քցեիր:
Հարազատներին չի հայտնել, այլ ընկերոջը...
Թե ասա, որ ընկեր ունես, մի տարի ինչի ես խոսել էդ տղի հետ: Չէիր ուզում խոսել` բլոկ քցեիր: Ահա, որ ասում եմ, հիմարաբար արված քայլ, առանց մտածելու հետևանքների մասին դժբախտության պատճառ է դարձել: Ճիշտ ես ասում, եթե մի քիչ երկար մտածեր, բլոկ կգցեր ու ոչ մեկին չեր հայտնի դրա մասի, հատկապես իր ընկերոջը:
Պատմությունը կարդացի:
Ինչի՞ ա վերնագիրի մեջ առկա Однокласники -բառը, չհասկացա: Պատմության մեջ առկա էնքան աննորմալ բան կար, բայց վերնագիրը պարտադրում ա մտածել, որ Однокласники -ն էր մեղավոր: Նախ բանավոր էլ կարելի ա մարդուն ասել «գնա քո...», երկրորդը, էդ որստիկանության պահերը, էդ փող թողնելը, աստիճաններից ընկած գրելը, աննորմալ դաժան ծեծը վերնագրում տեղ չեն գտել, բայց Однокласники -ն որ ըդնամենը շփման միջոց ա, հայտնվել ա վերնագրում:
Լավ ա հեռախոսով չէր էդ խոսքերը ասել, թե չէ վերնագրը կլիներ «ՎիվաՍել-ՄՏՍ -ը սպանության առիթ» կամ «Բիլայնը սպանության առիթ»
Ինձ թվում ա, որ "քո" բառից հետո անմխիթար արտահայտություն ա արել դրա համար էլ ծեծը կերել ա:Մարդ պիտի մտածի թե ինչ ա ասում, թե չէ մարդիկ կան, որ ինտեռնետով իրանց գրածի համար մտածում են պատասխան չպիտի տան:angry
(նույն ոճով) Իսկ ի՞նչ գիտես՝ էդ աղջիկն արժանի չի՞ եղել քֆուրի…
Ասելս այն է, որ եզրակացություններ չանենք՝ առանց գիտենալու պատմությունը մանրամասնությամբ:
Վերջիվերջո, պատանի է դաժանորեն սպանվել մի քանի լակոտների լակոտության արդյունքում, որտեղ ամենամեծ լակոտը հընգեր ունեցող աղջիկն է: Մարդուց կյանք խլելը, հատկապես նման հիմարագույն պատճառով, ամենավերջին տականքություններից է:

Իմաստն էն է, որ երկուսի շփումը էդ սայթում է եղել` վիտուալ, իսկ տխուր շարունակությունը հետևանքն է:
Ուրվական
14.05.2009, 10:09

Մտա, որ էս գրեմ, արդեն գրել էիր:)
Իմաստն էն է, որ երկուսի շփումը էդ սայթում է եղել` վիտուալ, իսկ տխուր շարունակությունը հետևանքն է:
Ես ձեզ չեմ հասկանում: Դարձավ առյուծների ու մալարիայի մոծակի պատմությունը: Մեկը տարեկան 10 մարդ ա ասպանում, մյուսը՝ միլիոնավոր, բայց արի ու տես, որ առյուծից սարսափում են, իսկ մալարիայի մոծակից՝ ոչ:
Էդ որ տարեկան 100 ավոր սպանություններ են լինում բանավոր վիրավորելու հետևանքով, դա հեչ, բայց որ 5 տարին մեկ մի հատ սպանություն լինի չերեզ однокласники ուրեմն վերջ՝ ֆոռումներում թեմաներ, թերթերում ողբ:
Սպանության մեղավորները մարդասպաններն են, ու ինձ համար ըսկի մի գրամ հետաքրքիր չի, ոնց ա էդ խեղճ տղեն իրա սպանության պատճառ դառած խոսքերը հաղորդել: однокласники-ով, նամակով, գրել դրել ա դռան տակ, թե ծիտիկ ա ուղարկել: Հիմա ես հոդվածից հետո մարդիկ սկսելու են առանց որևե բան վերլուծելու մտածել «однокласники-ն չարիք ա»: Չարիքը մարդասպանն ա, однокласники -ն ստեղ ոչ մի մեղք չունի:
Հիմա ես հոդվածից հետո մարդիկ սկսելու են առանց որևե բան վերլուծելու մտածել «однокласники-ն չարիք ա»: Չարիքը մարդասպանն ա, однокласники -ն ստեղ ոչ մի մեղք չունի:
Ես հակառակը չէի պնդում: Բայց ընդունիր, որ չափազանց անհեթեթ պատմություն է` անհեթեթ հետևանքով, որ ուղղակի կարող էր չլինել...
Այսքանը հաշվի առնելով առաջարկում եմ թեմայի վերնագիրը փոխել: однокласники կայքը սպանության առիթ չի եղել, առիթը եղել է հայհոյանքը: Սպանության առիթը լրիվ ուրիշ հասկացություն ա, եթե մեկը մյուսին հեյերեն հայհոյել է, դա չի նշանակում, որ հայոց լեզուն առիթ է դառել, որ մյուսը հայհոյողին սպանի: Եթե մեկը մյուսին սպանել է , որովհետև առաջինը կավիճով գրատախտակին գրել է հայհոյանաք սպանողի հասցեին, դա դեռ չի նշանակում, որ կավիճն ու գրատախտակն են սպանության առիթ դառել:
Ինձ թվում ա, որ "քո" բառից հետո անմխիթար արտահայտություն ա արել դրա համար էլ ծեծը կերել ա:Մարդ պիտի մտածի թե ինչ ա ասում, թե չէ մարդիկ կան, որ ինտեռնետով իրանց գրածի համար մտածում են պատասխան չպիտի տան:angry
Պատասխան են տալու? կյանքի գնով? ուրեմն արդարացի է որ ինչ որ մի հիմար պատճառով պետք է սպանել 17 տարեկան տղային?
Ասեմ հայ տղաները շատ հիմար մտածելակերպ ունեն, իբր թե իրանք աղջկա պատվի համար ամեն ինչ կանեն, ու շատ հաճախ նման անկապ պատմություններ են պատահում իրանց տաքարյունության պատճառով,թող ամեն մարդ կարողանա նախ և առաջ իր խնդիրները անձամբ հարթի: Նախ արդյոք այդ աղջիկն էդքան արժանիքներ ուներ որ իրա պատճառով մի ամբողջ կյանք խորտակվեց, կարծում եմ -ՈՉ!
Որովհետև նախ ինքը թույլ չէր տալու որ իրեն նման բան ասեն, հետո էլ եթե ասել են ուրեմն ինքը պտի փորձեր ինքնուրույն դուրս գալ էտ վիճակից ու այո չէր ուզում թող ընդհանրապես չգրեր, ոչ թե այս ամենին խառներ ուրիշներին որն այսքան տխուր վերջաբան ունեցավ: Ամեն դեպքում ամեն ինչ վերջացած է, տղան էլ չկա ու հետ չես էլ բերի. աղջիկը չեմ կարծում որ հանգստացավ որ իրեն ասված խոսքերի համար արժանի պատիժ ստացավ Տիգրանը , իսկ սպանողներն էլ դժվար թե հետոյում պարզենան որ նման տղամարդկություն են արել, ավելի շուտ կասեի իրանք անխելք տաքայրունություն են արել որը նման է լակոտության ինչպես արդեն ասվել էր:
Ուղակի բոլորն էլ ինչ որ բան անելուց առաջ թող մի հատ գոնե մի հաաատ մտածեն հետևանքների համար ու եթե գտնեն որ հա արժի դա անել նոր թող անեն::(
Իսկ քիչ լավ բաներ են լինում (ընկերություն , ամուսնություն) այդ սոցիալական ցանցերի շնորհիվ , եկեք մի քիչ ել կշռադատենք, այո շատ վատ է , որ նման դեպք է պատահել , ցավում եմ, բայց այստեղ մարդկային գործոնը շատ մեծ է կայքի գործոնից, ինչ տարբերություն նրանք հեռախոսով են խոսել , թե IM-ով
Ինձ թվում ա, որ "քո" բառից հետո անմխիթար արտահայտություն ա արել դրա համար էլ ծեծը կերել ա:Մարդ պիտի մտածի թե ինչ ա ասում, թե չէ մարդիկ կան, որ ինտեռնետով իրանց գրածի համար մտածում են պատասխան չպիտի տան:angry
Մասիվ քեզ լուսաբանեմ, որ մութ չմնա: Էդ տղեն «Դե գնա քո...» ա գրել: Էլ չի շարունակել: Մի հատ էլ եմ ասում «դե գնա քո...» ից հետո ոչինչ չի գրել, մենակ էդքանն ա գրել:
Որտեղից գիտե՞մ: Գյումրեցի ընկերոջս ընկերոջ հորեղբոր տղան ա սպանվածը:
Եթե շարունակեր էլ, էլի սպանելու ոչ մի պատճառ չէր լինի, որովհետև կյանք խլելու համար էդ պատճառ չի: Նենց միանգամից ենթադրեցիր, որ շարունակել ա հա՞: Սրանից հետո, որ մի բան կթվա քեզ, մի հատ հարցրա, ստույգ պատասխան ստացի, ու նոր ենթադրի: Իսկ եթե ստույգ ինֆորմացիա չունենաս, լավ ա լռի:
Ես չեմ ասում թե օդնօկլասսնիկին է մեղավոր, ես ընդհանուր երևույթի մասին եմ ասում
այդ հիմար <<ռազբոռկաների>> մասին.............................................................................................
Թե չէ կայքն այստեղ կապ չունի
Դե ուրեմն բազմակետեր կարիք չկա դնելու, որ բազմակետեր ա դրել դրա համար էլ տենց ենթադրեցի:Դե եթե չի ասել ապա կարելի էր մի քիչ ուրիշ ձև վարվել, դե հա աղջիկն էլ կարողա և թույլ տված լինի ու ես չգիտեմ, թե աղջիկը իրան ինչ ձև ա պահել:
Իսկ 17 տարեկան տղեն լավ էլ կարում ա մտածի ու իրա արածներին պատասխան տա:
Իսկ 17 տարեկան տղեն լավ էլ կարում ա մտածի ու իրա արածներին պատասխան տա:
Ի՞նչ պատասխան: Կյանքո՞վ մի հիմար բանի համար:
Ի՞նչ պատասխան: Կյանքո՞վ մի հիմար բան համար:
Ես ընդհանրապես ասեցի:)
http://hetq.am/wp-content/uploads/2009/05/12_05-tigran-1.jpghttp://hetq.am/wp-content/uploads/2009/05/12_05-tigran.jpg
Ինտերնետային սոցիալական ցանցերը ոչ միայն հին ծանոթներին գտնելու, նրանց հետ շփվելու եւ կամ էլ ժամանց անցկացնելու միջոց են, այլ նաեւ սպանության առիթ:
Գյումրու 17-ամյա բնակիչ Տիգրան Թադեւոսյանն իր համաքաղաքացի Լիդա Եդիգարյանի հետ շփվում էր odnoklasniki.ru կայքի միջոցով:
Նրանց միջեւ երկխոսության ընթացքում Տիգրան Թադեւոսյանն իր խոսքում օգտագործել է «գնա, ես քո …» արտահայտությունը: Հենց այս արտահայտության պատճառով աղջկա հարազատները դաժան ծեծի են ենթարկել Տիգրանին: 12 օր հետո Տիգրանը մահացել է:
Ապրիլի 14-ին ժամը 17:30-ի սահմաններում Տիգրանի հարազատներին է զանգահարել նրա հետ պարապող Լիդա Եդիգարյանը եւ հայտնել է, որ Տիգրանը ծեծի է ենթարկվել եւ գտնվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանությունում:
Տիգրանի հորեղբոր կինը` Անիչկա Թադեւոսյանը պատմում է, որ ոստիկանությունում հանդիպեցին կիսակենդան տղային, ում երկու ոստիկաններ մեծ դժվարությամբ էին նստած պահում. «Երբ ներխուժեցի ոստիկանություն (քանի որ ինձ ներս չէին թողնում) տեսա ամբողջ դեմքն ու գլուխը ջարդված, անգույն ու մահու չափ սարսափ ապրած երեխային: Առաջին հարցս եղավ.
-Տիգրան, ո՞վ է քեզ ծեծել:
Երեխայի փոխարեն ինձ պատասխանեց հավանաբար բաժնի պետ ոմն Աշոտ Թափալդյան, ասելով, թե քուր ջան էրեխէն սոված է եղել ու վայր է ընկել: Այդ ընթացքում Տիգրանին օգնություն էր ցույց տվել նաեւ շտապ օգնության անձնակազմը, որը եւս պնդեց ոստիկանի վարկածը: Բուժքույրը նաեւ ավելացրեց, որ իրենք ներս են գցել Տիգրանի դուրս ընկած թեւը, իսկ մնացածը լուրջ բաներ չեն, կարող ենք երեխային տուն տանել»:
1. Ես զարմանում եմ ուղղակի որ այդպիսի վիճակում էդ խեղճ երեխուն քարշ են տվել ոստիկանություն ինչ որ բաներ պարզելու, փոխանակ շտապ հիվանդանոց հասցնեին:
2. Բուժքույրը/բժշկուհին ըստ իս քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի «մնացածը լուրջ բաներ չեն, երեխային կարող եք տուն տանել» նախադասության համար:
3. Վերնագրի հետ կապված՝ «odnoklassniki.ru-ն սպանության առիթ»
Չգիտեմ թեմայի հեղինակն է որոշել այդ կերպ վերնագրել այս ցավալի դեպքը, թե ուղղակի ինչ որ լրատվամիջոցից է վերցրել, բայց երկու դեպքում էլ փորձ է արվում
ցույց տալ թե ինչքան «վնասակար» կարող են լինել սոցիալական կայքերը: Այդպիսի վերնագրերը ունեցել են միայն հակառակ, ոչ սպասված էֆֆեկտ:
One_Way_Ticket
14.05.2009, 15:44
Աստղի ասած ամեն բառի հետ համամիտ եմ (ինքս ալարում էի գրել):
Ստեղ միլիցեքնել իրանց մեղքի բաժինն ունեն,:angry երբ փողոցում գտան ու շուտ տանեին հիվանդանոց այլ ոչ թե իրանց մոտ, մի գուցե հնարավոր լիներ կյանքը փրկել:
Այսքանը հաշվի առնելով առաջարկում եմ թեմայի վերնագիրը փոխել: однокласники կայքը սպանության առիթ չի եղել, առիթը եղել է հայհոյանքը: Սպանության առիթը լրիվ ուրիշ հասկացություն ա, եթե մեկը մյուսին հեյերեն հայհոյել է, դա չի նշանակում, որ հայոց լեզուն առիթ է դառել, որ մյուսը հայհոյողին սպանի: Եթե մեկը մյուսին սպանել է , որովհետև առաջինը կավիճով գրատախտակին գրել է հայհոյանաք սպանողի հասցեին, դա դեռ չի նշանակում, որ կավիճն ու գրատախտակն են սպանության առիթ դառել:
Նախ, ասեմ, որ վերնագիրը ես չեմ ընտրել, այլ լրագրողները: Ավելի լավ է լրագրողներին առաջարկես փոխեն թեմայի վերնագիրն արդեն հրատարակված նորություններում: Ես պարզապես ակումբում տեղադրել եմ թեման, որպեսզի այս հարցի շուրջ տարբեր տեսակետներ հայտնենք:
Դե դու, օրինակ, գտել ես, որ վերնագրի մեջ կարելի է խորանալ, «խորացել» ես վերնագրի մեջ: Շատ ուրախ եմ կարծիքդ լսելու համար: Կփոխանցեմ լրագրողներին:
Մյուս կողմից, տպավորություն է ստեղծում, որ одноклассники-ի պատվին էին կպել, հանկարծ սկսեցին պաշտպանել՝ Одноклассникин մեղք չունի: Իսկ ո՞վ է ասում որ մեղք ունի: Դա պարզապես առիթի առաջացման միջոց է հանդիսացել՝ դրա միջոցով են շփվել:
Ես ձեզ չեմ հասկանում: Դարձավ առյուծների ու մալարիայի մոծակի պատմությունը: Մեկը տարեկան 10 մարդ ա ասպանում, մյուսը՝ միլիոնավոր, բայց արի ու տես, որ առյուծից սարսափում են, իսկ մալարիայի մոծակից՝ ոչ:
Էդ որ տարեկան 100 ավոր սպանություններ են լինում բանավոր վիրավորելու հետևանքով, դա հեչ, բայց որ 5 տարին մեկ մի հատ սպանություն լինի չերեզ однокласники ուրեմն վերջ՝ ֆոռումներում թեմաներ, թերթերում ողբ:
Սպանության մեղավորները մարդասպաններն են, ու ինձ համար ըսկի մի գրամ հետաքրքիր չի, ոնց ա էդ խեղճ տղեն իրա սպանության պատճառ դառած խոսքերը հաղորդել: однокласники-ով, նամակով, գրել դրել ա դռան տակ, թե ծիտիկ ա ուղարկել: Հիմա ես հոդվածից հետո մարդիկ սկսելու են առանց որևե բան վերլուծելու մտածել «однокласники-ն չարիք ա»: Չարիքը մարդասպանն ա, однокласники -ն ստեղ ոչ մի մեղք չունի:
Քեզ, փաստորեն ամենաշատը թեմայի վերնագիրն է անհանգստացնում: Դու ես մոդերատոր, ինքդ փոխիր, մի ավելի համապատասխան վերնագիր դիր, ասենք, օրինակ՝ «17 տարեկան Տիգրանին սպանել են Գյումրիում:»
Մասիվ քեզ լուսաբանեմ, որ մութ չմնա: Էդ տղեն «Դե գնա քո...» ա գրել: Էլ չի շարունակել: Մի հատ էլ եմ ասում «դե գնա քո...» ից հետո ոչինչ չի գրել, մենակ էդքանն ա գրել:
Որտեղից գիտե՞մ: Գյումրեցի ընկերոջս ընկերոջ հորեղբոր տղան ա սպանվածը:
Եթե շարունակեր էլ, էլի սպանելու ոչ մի պատճառ չէր լինի, որովհետև կյանք խլելու համար էդ պատճառ չի: Նենց միանգամից ենթադրեցիր, որ շարունակել ա հա՞: Սրանից հետո, որ մի բան կթվա քեզ, մի հատ հարցրա, ստույգ պատասխան ստացի, ու նոր ենթադրի: Իսկ եթե ստույգ ինֆորմացիա չունենաս, լավ ա լռի:
Կյանք խլելու համար ընդհանրապես պատճառ չպետք է լինի: Կյանք խլելը միայն բնական է կյանք պաշտպանելու նպատակով: Այն էլ պետք է պատահաբար ստացվի, ոչ թե մտածված:
Այս թեմայի իմաստը, հարգելիներս, այն է, որ մեր ազգն է իրար վերացնում՝ կլինի դա ինտերնետի պատճառով, թե ՎիվաՍելի, թե Արմավիայի կամ Հայկական ավիաուղիների, թե Սնիքերսի, թե ինչի: Այո դեպքեր շատ կան, բայց Էլմո նախ մի մոռացիր, որ ես նոր մասնակից եմ ակումբի, անցյալ տարվա դեպքերից չէի գրելու այստեղ և չեմ կարող բոլոր սպանությունները հատ-հատ տեղադրել: Բոլորն էլ ցավալի դեպքերն են, բայց սա անհեթեթության վերջին (թարմ) դեպքերից է: Դրա համար հանձնվել է քննադատության:
Քեզ, փաստորեն ամենաշատը թեմայի վերնագիրն է անհանգստացնում: Դու ես մոդերատոր, ինքդ փոխիր, մի ավելի համապատասխան վերնագիր դիր, ասենք, օրինակ՝ «17 տարեկան Տիգրանին սպանել են Գյումրիում:»
Նախ ինձ ոչ թե վերնագիրն է անհանգստացնւմ, այլ դեպքը: Վերնագրի մեջ ինձ անհանգստացնում է սպանությունից փիառ սարքելու փաստը: Ինչ վերաբերվում ա վերնագիր փոխելուն. ես այս բաժնի մոդերատորը չեմ:
Եվ ավելացնեմ, որ յուրաքանչյուր երևույթի հանդեպ տարբեր նորություններ և կարծիքներ են տարածվում ամբողջ աշխարհում:
одноклассники-ի մասին, դրական նորությունների կողքին երբեմն հրապարակվում են նաև բացասական միջադեպներ:
Օրինակ՝
- Բելգիական Het Nieuwsblad թերթ
http://www.nieuwsblad.be/Article/Detail.aspx?ArticleID=DMF03022009_105
- Ռուսական ReadRussia Online
http://www.readrussia.com/blog/spletni/00060/
և այլն և այլն:
Լուսաբեր
14.05.2009, 17:43
Ցավալի է :( առանց մեկնաբանությունների....
Հայկ ու Վազգեն ջաներ, հիմա էլ դուք մի բորբոքվեք:oy,
թեմայից էլ արդեն շեղվում եք;)
Կներեք
Yellow Raven
14.05.2009, 17:46
Դե ուրեմն բազմակետեր կարիք չկա դնելու, որ բազմակետեր ա դրել դրա համար էլ տենց ենթադրեցի:Դե եթե չի ասել ապա կարելի էր մի քիչ ուրիշ ձև վարվել, դե հա աղջիկն էլ կարողա և թույլ տված լինի ու ես չգիտեմ, թե աղջիկը իրան ինչ ձև ա պահել:
Իսկ 17 տարեկան տղեն լավ էլ կարում ա մտածի ու իրա արածներին պատասխան տա:
Մասիվեց ջան, էս ի՞նչ ես ասում: Բռնել համեմատում ես երկու կողմերի արած արարքները էն դեպքում,որ դրանք անգամ համեմատության եզրեր չունեն... Ովա ավելի մեղավոր` ինչ-որ անկապ արտահայտություն ասողը,թե մարդուն 4 հոգով քացու տակ գցող ու անասունին վայել կերպ սպանող մասսան?
Ստեղ համեմատելու բան չկա, ասել էր, սրտներին դարդ էր եղել կանչեիք մի 2 հատ թաթալոշ տայիք ճամփեիք,ոչ թե սպանեիք...:angry:angry
Մոդերատորական. Թեման մինչև ժամանակ ունենալս, ուսումնասիրելս, շկումներ անելս, հակականոնադրական գրառումներ ջնջելս փակվում է:
Մոդերատորական: Թեման վերաբացվում է: Մի քանի էմոցիոնալ ու սադրիչ գրառումներ ջնջվել են: Թեմայի վերնագիրը փոխվել է` դառնալով «Սպանության առիթ»: Թե որն էր այդ առիթը, թող ամեն մարդ ինքը որոշի:
Իսկապես զարմանալի և ցավալի իրադեպ է:
ԲԱյց դուէ, բարեկամներս, դեռ շատ անհեթեթ դեպքերի մասին չեք լսել, որոնք չգիտես ինչու առավել տարածված են ռայոններում: Ոչ մի կերպ չեմ կարողանում դա հասկանալ:(
Tert.am, writing in Armenian, says it has received a letter from the dead teenager’s family (http://www.tert.am/am/news/2009/05/13/gyumricase/)who say that the “insult” was “gna qo…” (”go your…”) which, if said entirely, could be “go you, motherf***er” or “f**k off.” According to a user of an Armenian forum (http://www.akumb.am/showpost.php?p=1687587&postcount=8), though, the teenager only said “gna Q” - intending to say “go” and add a smile, but got a Q instead.
http://blogian.hayastan.com/2009/05/14/armenia-odnoklassniki-killing/
Ի դեպ տղային ծեծի են ենթարկել Գյումրիի Անի թաղամասի ոստիկանության բաժանմունքի հենց դիմացում ու էդ ընթաքում ոչ ոք ոստիկանությունից դուրս չի եկել ու չի միջամտել....
Ի դեպ տղային ծեծի են ենթարկել Գյումրիի Անի թաղամասի ոստիկանության բաժանմունքի հենց դիմացում ու էդ ընթաքում ոչ ոք ոստիկանությունից դուրս չի եկել ու չի միջամտել....
Ինչ ուժս ա, բայց իրականությանը շատ մո, չէ է հենց իրականություն, ոնց են մարդկանց այդ ակադեմիայում զրկում մարդկային բոլոր հատկանիշներից:o:o պարադոկս է, բայց փաստ:think
Rhayader
18.05.2009, 00:25
Քսելջենի նշած սկզբունքը ցանկաած նման հարցի լուծում է, բայց ցանկացած դեպքում անձամբ ես սկզբունք ունեմ՝ վիրտուալ կոնֆլիկտը չբերել ռեալի, համենայն դեպս ոչ իմ նախաձեռնությամբ: