Դիտել ողջ տարբերակը : Երևանի քաղաքապետի ընտրություններ
Էլ ո՞նց հասցնի, Վոթեր ջան:
Վերջին միտինգին գնացե՞լ էիր…
Հասցնելու առումով կարծում եմ արվում ա հնարավորը, ուղղակի խնդիրը նրանում ա, որ սոված ժողովրդին դժվար ա շատ բան հասցնել: Բավական ա մի երկու փողոցային լույս ու մի երկու ծակուծուկի ասֆալտասևացում, ու դա կարող ա ազդել մարդկանց կողմնորոշման վրա: Ցավալի ա, բայց փաստ: Անձամբ ես վերջերս շատ եմ հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր գոհ են քաղաքի այսպես կոչված «բարեկարգումից» ու «բարեկարգման» հեղինակին համարում են քաղաքի մասին մտածող ու քաղաքապետի պաշտոնին արժանի մարդ:
Հասցնելու առումով կարծում եմ արվում ա հնարավորը, ուղղակի խնդիրը նրանում ա, որ սոված ժողովրդին դժվար ա շատ բան հասցնել: Բավական ա մի երկու փողոցային լույս ու մի երկու ծակուծուկի ասֆալտասևացում, ու դա կարող ա ազդել մարդկանց կողմնորոշման վրա: Ցավալի ա, բայց փաստ: Անձամբ ես վերջերս շատ եմ հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր գոհ են քաղաքի այսպես կոչված «բարեկարգումից» ու «բարեկարգման» հեղինակին համարում են քաղաքի մասին մտածող ու քաղաքապետի պաշտոնին արժանի մարդ:
Իրականում եթե էս լիներ սովորական քաղաքապետի ընտրություն... այսինքն քաղաքի գլխավոր մաքրիչ ավլիչ թափիչի ընտրություններ հնարավորա ես էլ Գագոյին ընտրեի....
Բայց ամբողջ հարցը էնա որ արտաքին իրադարձությունների զարգացման սենց տեմպով մեզ օդի ու ջրի պես իշխանափոխությունա պետք... մինչև հաջորդ ընտրությունը պետքա հասցնել անպայման... թե չէ էդ հաջորդը կարա սկի չլինի էլ...
Պետքա սկսել հենց հիմիկվանից հենց էս վարյկյանից.. գործնականում 31ից.. ու ամեն ինչ անել որ էս անհասկացող ու մեր երկիրը կործանող ղումաբազներից օր առաջ պրծնենք...
Էլ ո՞նց հասցնի, Վոթեր ջան:
Վերջին միտինգին գնացե՞լ էիր…
Համբերատար ու հետևողական, արդեն ասել է - շնչելու տեղ չեն տալու հաբռգիսնտերին, ամեն գյուղապետի ընտրությունից սկսած, վերջացրած պատգամավորական կամ նախագահական ընտրություններով ՀԱԿն ներկա է լինելու ու միգուցե սկսեն նաև այլ քաղաքական ուժեր ձևավորվել, մասնակցեն ընտրություններին, ժողովուրդը ընտրելու ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ունենա ու ընտրելու/ընտրությունների մասնակցելու, դեմոկրատիայի գործիքներից օգտվելու ցանկություն առաջանա ու ամենակարեվորը ընտրությունների մասնակցելու ու քաղաքական պայքար մղելու կուլտուրա ստեղծվի....
Միտինգին Եվրոպայից Սեմնեբին էր գնացել, էտ իրա գործն է իրա Երևան ինքնաթիռի ծախսերը փակում են, իմը ուրիշ գործ է պիտի ինքս ծախսերս փակեմ ամեն անգամ չեմ ձգի գամ ;o)
Սոված ժողովրդին պիտի հասցնել, որ իրենց ձայնը ավելի թանգ արժի ու որ իրանք դա էժանով են ծախում։
Թանկը նա է, որ ամեն օր կարող ես «5000 դրամ ուզել» - պահանջել կարիքներդ հոգա նա ում ընտրել ես....
Կերակրատաշտի տրամաբանությունը, կամ քաղաքական բեմի ճիճուներ.
http://www.youtube.com/watch?v=cKml8QRi-SY
Ես մի բան չեմ հասկանում ում համար է այդ թատրոնը, թե դրանք այնքան ԱՊԱՇՆՈՐՀ են մարդկային հոգեբանության ու մարդկանց ճանաչելու հարցում, որ կարծում են իրենց ասածները բանի տեղ դնող գոյություն ունի՞՞՞
Չնայած երևի ուղղակի միքիչ ամոթ միջազգային վարկեր տվողների դիմաց ունեն, դեռ չեն վերածվել Զիմբաբվեի, որ դնեն ու նկարեն, ընտրություններն ու նախընտրական պայքարն էլ անիմաստ համար են...
աաաաաաաաաաաաաաաա:D, ես էդ վիդեոն մինչև Չոռնիի ելույթն էի նայել, փաստորեն իզուր էլ զզվել եմ ու չեմ շարունակել, Չոռնին սԲանում ա:D Չէ սա պիտի գրվի անպայման։
Ուրեմն վարձու թամադաներով ժամանակակից հարսանիք երևի տեսած եք։ Ուրեմն այստեղ էլ թամադան շախով հայտարարում է. Հարգարժան էրեբունցինե՛ր, լսե՛նք երկու հազար իննսուն ամյա Երևանի քաղաքապե՛տ, հիսուներուերրորդ քաղաքապե՛տ, քաղաքապետի թեկնածու՝ Գագիկ Բեգլարյանի՛ն:bux:։ (ծափ–ծափ, վերջինս իր գալստուկի փոշին է «աբեսկուրաժիտ ըլնելով» թափ տալիս, ու «գողագան պախոդկայով» սեթևեթում դեպի միկրոֆոնը.)
Բաthև ձեզ սիthելի Էthեբունի–Երևանցիներ։ … Փորձենք անել այնպե՛ս, ոth Երևան քաղաքը համաչափ զարգանա, համաչափ զարգանա … «Կենտthոն» համայնքի հետ միասին։ Փորձենք այնպես անել, ոth այստեղ կանգնած յուրաքանչյուth երեխա իր ապագան … փայլուն ունենա, ունենա ապագա ոthով մենք բոլորս հպարտանանք։ Իսկ դրա համար ինչ է պետք մեզ յուրաքանչյուրիս։ Մեզ պետք է, ոth մայիսի 31–ը … չհամարենք սովորական, մնացած այլ ընտրությունների նման ընտրություն, չվերցնենք այն պահը, ոth մեզ խնդրել է մեր բարեկամը, մեզ խնդրել է մեր քաղաքական ինչ–ոth գործիչ, մեզ խնդրել է կուսակցական ինչ–ոth անդամ։ Մայիսի 31–ը մեր բոլորիս ծննդյան օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մայիսի 31–ին պետք է լինեն ընտրություններ, ոthոնցով մենք պետք է կարողանանք կարգավորենք մեր ապագա Երևանը… :dance
Սերժանտ ըլնեմ :D Սկզբունքոthեն մարդը թլիկ չի, սա իր համար իմիջ է, քանզի շատ բառերի մեջ հստակ ր է արտասանում:P Չէ, ինքը հեչ մեղավոր չի, բնա՛վ, ես իրեն չեմ մեղադրում, հասարակության մեջ ինչ սորտի մարդիկ ասես կան, խո չե՞նք սկսելու գյուլլել բոլոր թեthի ուսում ստացած ինքնագոհ, երես առած դեբիլիկներին: Մենք ենք մեղավոր, առաջին հերթին սրան ենթարկվող քչից շատից գիտակցություն ունեցող աշխատակիցները, երկրորդ հերթին սրանից ինչ–որ բան սպասողները, ու վերջապես բոլոր սրան քաղաքապետի պաշտոնում հանդուրժողները։ Իսկ եթե սա քաղաքապետի պաշտոնում է արդեն երկու ամիս, ու դեռ քաղաքապետի թեկնածու… չէ սա լուրջ դիագնոզ է պարոնայք, ինչ որ երակներս քոր են գալիս։
Ափսոս Երեվանցի չեմ
ՀԳ:Թե չե թեկնածությունս էի դնելու, մեռա :D
Ոչ մի տեղ գրած չէ, որ միայն Երևանի քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու ընտրություններին: Էնպես որ, եթե ՀՀ քաղաքացի ես, ուրեմն շանս ունես: Փորձի՛ր :))
Ֆուտբոլասեր
21.05.2009, 11:48
Բիշարյանը էտ ինչ տիպա, լրիվ Կարապետիչի կին տեսակնա:
Ամեն ինչից խոսումա, կարևոր չի հասկանումա ինչա խոսում, թե չէ, կարևորը միավոր ժամանակում արտասանած բառերի քանակնա:
Երեկվա Պետրոսի հաղորդմանը ասումա ինչու չէ Մերգելյանի գործարանները վերաբացենք կոմպյուտեր արտադրենք, ինչի ենք ներմուծում: :D
Հավանաբար նկատի ուներ, որ լամպային ու տրանզիստորային կոմպերը մեծ պահանջարկ կունենան կոլեկցիոներների մոտ:
Կախովի այգիների մասին էլ չեմ ասում:
Բիշարյանը էտ ինչ տիպա, լրիվ Կարապետիչի կին տեսակնա:
Ամեն ինչից խոսումա, կարևոր չի հասկանումա ինչա խոսում, թե չէ, կարևորը միավոր ժամանակում արտասանած բառերի քանակնա:
Երեկվա Պետրոսի հաղորդմանը ասումա ինչու չէ Մերգելյանի գործարանները վերաբացենք կոմպյուտեր արտադրենք, ինչի ենք ներմուծում: :D
Հավանաբար նկատի ուներ, որ լամպային ու տրանզիստորային կոմպերը մեծ պահանջարկ կունենան կոլեկցիոներների մոտ:
Կախովի այգիների մասին էլ չեմ ասում:
Ամբողջ խնդիրն այն է, որ էդ կնգան (:think) թվում է, թե Երևանում ինչ կա չկա, էդի Երևանի քաղաքապետինն է, այդ թվում գործարանները… Ու ինքը արդեն մտովի գործ ա կպցրել՝ Մերգելյանում կոմպյուտեր արտադրել։ Այ որ օղորմածիկ «ԵՐԱԶ» գործարանում էլ կարողանա Պոռշ արտադրել, էդ վաաաաաապշե գժանոց կլինի։
Բիշարյանը էտ ինչ տիպա, լրիվ Կարապետիչի կին տեսակնա:
Ամեն ինչից խոսումա, կարևոր չի հասկանումա ինչա խոսում, թե չէ, կարևորը միավոր ժամանակում արտասանած բառերի քանակնա:
Երեկվա Պետրոսի հաղորդմանը ասումա ինչու չէ Մերգելյանի գործարանները վերաբացենք կոմպյուտեր արտադրենք, ինչի ենք ներմուծում: :D
Հավանաբար նկատի ուներ, որ լամպային ու տրանզիստորային կոմպերը մեծ պահանջարկ կունենան կոլեկցիոներների մոտ:
Կախովի այգիների մասին էլ չեմ ասում:
Կոմպյուտեր կարելի է հավաքել, Unicomp-ը նման նոութբուկներ էր հավաքում: Բայց համապատասխան շուկա գտնելը շատ բարդ է: Հազիվհազ տեղական շուկայի մի փոքրիկ մասը զբաղեցվի, այն էլ եթե իրոք որակյալ լինի (ինչում կասկածում եմ):
Իսկ ընդհանրապես լավ չի, որ մարդ խոսում է մի բանից որից բոբիկ է: Ավելի լավ կլիներ խոսեր քաղաքապետարանի կրթության բաժնի միջոցով քիչ թե շատ փորձելու շտկել իրենց ԿՈԼԼԵԳԱ էն երիցյանի կերած.... բանջարաբոստանային կուլտուրաները: Կամ դպրոցների ու մանկապարտեզների անկապ աննպատակ վիճակի մասին: Չնայած Նոյի ագռավն ինչից էլ ուզում ա խոսա... կռկռոցին հավատացողների քանակը կարգին պակասել է:
ԲԱՆԱԿԸ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մայիսի 21-ին հայտարարել է, թե բանակը հրահանգներ է ուղարկել համապատասխան կառույցներին, որ ճշտվեն զինծառայողների անունները, նրանց բարեկամների անունները, որոնք պետք է գան տեղամասեր, ընտրական տեղամասեր եւ քվեարկեն հօգուտ իշխանության թեկնածուի: “Ընդ որում, մշակվել է հատուկ օպերացիա, նույնպես փաստաթղթերը ունենք, ըստ որի, ապօրինաբար զինծառյողներին հնարավորություն կտրվի այդ քվեարկության օրը գալ քաղաք, վերցնել անձնագիրը, որը ապօրինի գործողություն կլինի, եւ այդ անձնագրով քվեարկել իշխանության թեկնածուի օգտին”, ասել է Լեւոն Զուրաբյանը, նշելով, որ իրենց ձեռքի տակ արդեն կան համապատասխան ցուցակներ:
Լեւոն Զուրաբյանը ասել է նաեւ, որ Երեւանի Մամուլի ակումբից խնդրել են հեռուստաալիքների նախընտրական մոնիտորինգի նախնական տվյալներ, ինչից պարզ է դարձել իրենց համար, որ բոլոր հեռուստաալիքներն ակնհայտ կողմնակալություն են ցուցաբերում հօգուտ իշխանական կուսակցությունների եւ ի վնաս Հայ Ազգային կոնգրեսի:
Աղբյուր՝ http://www.lragir.am/2009/src/index.php#top
“ԲՀԿ-ից եկան, ասացի, որ վատ եմ ապրում, 15.000 դրամ լույսիս պարտք են տվել, մի քիչ էլ ձեռիս են փող տվել, մի 5000”, ասում է արդեն այս ծառայությունից օգտված Արտակը: Միամիտ չէ, գիտե՝ ինչու են հիշել իր գոյության մասին. “Բայց դե հալալ ա, դրա փոխարեն մի ձայն պիտի տամ ԲՀԿ-ին, է, մի ձայնի էղածն ինչ ա, կտամ”, ասում է Արտակը: Բնակիչների` գազի, էլեկտրաէներգիայի պարտքերը մարելը ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի “բարի” ավանդույթն էր տարիներ շարունակ, հիմա ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն փոխանակում արեցին, և այսպես իրար “պաս” տալով կշարունակեն նախընտրական քարոզարշավը մինչև մայիսի 30-ը:
Այս կուսակցությունների բախտն այնքանով է բերել, որ մայիս ամսին հայերը հարսանիք չեն անում, թե չէ նաեւ հարսանեկան ծախսեր ստիպված կլինեին հոգալ:
Մի բան, այնուամենայնիվ, պարզ է, ժողովուրդն արդեն նախկին 5000 դրամ կաշառքով իր ձայնը չի ծախում: Հիմա կաշառքի չափը նվազագույնը պետք է հատի 15-20 հազար դրամը:
“Խի, 5000-ը հիմի փող ա՞, որ ձենս ծախեմ: Հա, չեմ թաքցնի, մի քանի տարի առաջ գներն էդքան էին, բայց որ հիմա տեսնում եմ` ինչ գներ են ֆռռում, ասում եմ` խի, տեսնեմ, ով շատ կտա, նրան էլ կընտրեմ, հլը սպասում եմ”, ասում է Համլետը:
Եվ քանի որ ընտրակաշառքներ բաժանողները հիմնականում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են, Համլետը հենց այս երկու կուսակցությունների առաջարկին է սպասում:
Ու թեև ընտրակաշառքի չափը գնալով մեծանում է, փոխարենն ավելի են էժանանում ընտրությունները: Եվս հետաքրքիր մի հանգամանք. նախկինում ժողովուրդը թաքցնում էր կաշառք վերցնելը` ինչ-որ տեղ վախենալով կամ անհարմար զգալով, հիմա արդեն ոչնչից չի վախենում, ավելին` սպառնում է՝ չտան, ձայնս ուրիշին կտամ:
ԼՐԱԳԻՐ.ԱՄ (http://lragir.am/src/index.php?id=country&pid=26771)
Ով կասի, միջին վիճակագրական քաղաքացին ինչի՞ն է ավելի շատ կարևորություն տալիս՝
ա. կուսակցության կառկառուն դեմքերին
բ. ծրագրին և խոստումներին
գ. կուսակցության կատարած գործերին
դ. առաջարկած գումարին
ե. կարևորություն չի տալիս
Համենայն դեպս մեր շենքի բնակչությունը իմ հարցումներով վերջին երկուսի մեջ տեղավորվում է։ Մեկ էլ մի երկու խելոք դեմքեր դաշնակների վրա են հույսները դրել, ասում են՝ ժողովրդի համար բան չեն անում, գոնե ցեղասպանություն ա Ղարաբաղ ա, ընենց անեն, խայտառակ չլինենք։ Այ սենց:8
Ով կասի, միջին վիճակագրական քաղաքացին ինչի՞ն է ավելի շատ կարևորություն տալիս
Միջին վիճակագրական քաղաքացին՝ լոթին, կարևորություն է տալիս Panem et circenses -ին.
Միջին վիճակագրական քաղաքացին՝ լոթին, կարևորություն է տալիս Panem et circenses -ին.
circenses –ն էլ Չոռնիի տեսքո՞վ:8
circenses –ն էլ Չոռնիի տեսքո՞վ:8
Ինչի՞ միայն: Բա գլադիատորական մարտերը փողոցներում` Եթովպիայից հատուկ հրավերով Հայաստան ժամանած սևուկի մասնակցությամբ: Ռազբորկեքը: Նախընտրական նեյնիմները, նանարների կատարամամբ:
“Բայց դե հալալ ա, դրա փոխարեն մի ձայն պիտի տամ ԲՀԿ-ին, է, մի ձայնի էղածն ինչ ա, կտամ”, ասում է Արտակը:
Ողնուղեղը նույնիսկ շարժելու դեպքում, նույնիսկ ողնուղեղով հետևության կարելի ա գալ. «բա եկող ամիս ի՞նչ եմ անելու»: Սրանց մոտ էդ էլ ա անջատած: Էնքան թույլ կենտրոնական նյարդային համակարգ ունեն, որ մի ամիս էնկողմ չեն տենում:
Ողնուղեղը նույնիսկ շարժելու դեպքում, նույնիսկ ողնուղեղով հետևության կարելի ա գալ. «բա եկող ամիս ի՞նչ եմ անելու»: Սրանց մոտ էդ էլ ա անջատած: Էնքան թույլ կենտրոնական նյարդային համակարգ ունեն, որ մի ամիս էնկողմ չեն տենում:
Կարողա մի ամիս էլ չձգի ախր: 2009-ի մարտի մեկի հանրահավաքը մեզ պարզ օրինակ. ընդամենը մեկ հանրահավաքը պահում էր դրամի ինքնարժեքը: Հանրահավաքից մեկ-երկու օր անց դրամը ջարդվեց: Դե եթե մի հանրահավաքը կարող է նման լուրջ գործոն լինել, պատկերցրու ընտրություններն ինչեր են զսպում հիմա, ինչեր կարող են պայթել: Չի բացառվում, որ էլի մեկ երկու օր անցնի, ոնց դոլարի գինը կտրուկ բարձրացավ, նույն ձևով էլ բարձրանա, ասենք՝ հացի գինը, շաքարավազի գինը, կարագի գինը. էլ ինչ մի ամիս, մի շաբաթ էլ չի տևի, փողերը կրկնապատիկ վերադարձված կլինեն, բայց մարդիկ ձայն են ծախում, իրանց հիմնարար իրավունքն են ծախում: Նման մարդիկ կարծում են՝ ընտրելու իրավունքը ծախելն ինչ որ մանրուք է, նույն կերպ կարող են սպասել, տեսնել, թե ինչ կասի իրեն վճարողը՝ էսօր ինքն ինչ պետք է ուտի. մեկ էլ տեսար, փոքրի ինչ դաժան գտնվեց և ասեց, որ պետք է քաք ուտի:(
Կարողա մի ամիս էլ չձգի ախր: …
Դե կես միլիարդ դոլարի վարկ կպցրին ռուսներից։ Ճիշտ է 15 տարով է, բայց դե դրանով հանգիստ կարելի է մի երեք–չորս տարի կերուխում, ասֆալտ քանդել լցնել, հարավային պողոտա սարքել, լիքը ժապավեններ կտրել, թոշակն ու նվազագույն աշխատավարձը բարձրացնել 1500 դրամով, դե ամեն դեպքում վերջում կարելի է սգո խորը կսկիծով ժողովրդին հաղորդել, թե՝ հիշու՞մ եք էն որ համաշխարհային ճգնաժամ էր ֆռֆռում, այ հասել է մեր դռանը։
Ամեն դեպքում դե արի ու էս 15 հազարանոց բուտերբրոդներին բացատրի, որ էդ կես միլիարդ վարկի տակ քո պեսներն են ամենաշատը ճռռալու ու անիծելու բախտին։
ԱՌՋԵՎՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆ Է (ՀԱՐՑՈՒՄ) (http://lragir.am/src/index.php?id=lrahos||country&pid=26776)
Մայիսի 16-ից 21-ը Ընտրական համակարգեր կենտրոնի Vox Populi սոցիոլոգիական հետազոտությունների խումբն անցակատրել է հարցում նվիրված մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:
Հարցումն իրականացվել է Ընտրական համակարգեր կենտրոնի սեփական ռեսուրսներով, Երեւան քաղաքի շուրջ 1270 ընտրական տարիքի երեւանցիների շրջանում:
Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ո՞ր կուսակցության օգտին եք քվեարկելու հարցին պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ (ընտրություններին մասնակցողների թվից).
ՀԱԿ - 30.7%
ԲՀԿ - 25.4%
ՀՀԿ - 16.3%
ՀՅԴ - 4.4%
ՕԵԿ - 2.3%
ԺԿ - 1.8%
ՀԱՍԿ- 0%
Դժավարանում եմ պատասխանել (դեռ չեմ որոշել կամ գաղտնիք է) - 19.3%
Դժավարանում եմ պատասխանել (դեռ չեմ որոշել կամ գաղտնիք է) - 19.3%
Սրանց կեսին գրի ՀԱԿ, կեսին էլ «ով վերջին պահին փողը տա»:
ՕԵԿ - 2.3%
Սրանց ձայներն էլ մի յոթ անգամ ավել են գրել:
Ընտրությունները կարո՞ղ են հետաձգվել
Հնարավոր է, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգվեն: Այս կարծիքին է, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ պատճառն, ըստ նրա, կարող է լինել այն կրիմինալ իրավիճակը, որ այսօր փորձում են ստեղծվել Երեւանում` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի պարբերական բնույթ կրող բախումների միջոցով:
«Նրանք այդ բախումները, ծեծկռտուքը սարքում են, իմ կարծիքով, ընտրությունները հետաձգելու համար, որովհետեւ եւ վախենում են մեր հաղթանակից, եւ վախենում են կոպիտ բռնություն գործադրելուց. ստեղծում են այդ մթնոլորտը` ծեծ ու ջարդ, հետո կարող են ասել աշխարհին էլ, միջազգային հանրությանն էլ, թե այս մթնոլորտում հնարավոր չի ընտրություններ անցկացնել, եկեք հետաձգենք, միեւնույնն է`այսքան ժամանակ խախտել ենք օրենքը: Արդեն քաղաքապետի ընտրությունները ահագին ուշացրել են, քաղաքապետին էլ նշանակել են, հիմա Սերժին ինչ է պետք. իրենց քաղաքապետին նշանակել են,պետք էր այս քաղաքապետին ընտրությամբ օծել, եթե ընտրությունները հետաձգվի էլ, այդ քաղաքապետը մնալու է` մտածելով, որ ոչինչ, այսպես մի կես տարի էլ, մի տարի էլ քարշ տան, հետո Աստված մեծ է` մի դուռ կբացի»:
Իշխանությունների կողմից մշակված հնարավոր այս սցենարն այսօր Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Կենտրոնի ընտրողներին` Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ: Հանդիպումը բավականին մարդաշատ էր, իսկ Կոնգրեսի ավագանու թեկնածու Արամ Մանուկյանը, հիշեցնելով, որ Կենտրոնում ավանդաբար ապրել է ամենազարգացած, կարդացած եւ ինտելեկտուալ ընտրազանգվածը, ուղղակի կոչ արեց մայիսի 31-ին ընտրել թեկնածուներից ամենաինտելեկտուալին` Տեր-Պետրոսյանին, նաեւ նկատեց. «Նրանք ամբողջ թիմով այնքան գիրք կարդացած չկան, որքան գիրք գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ընտրողներին տեղեկացրեց, որ իրականում կա երկու թեկնածու` ընդդիմության եւ իշխանության: Իսկ այն, որ իշխանական երկու թեւերը երբեմն իրար բախվում են, դա ոչինչ չի նշանակում. «Նրանց չեն ձերբակալում, չեն տանում բաժիններ, որովհետեւ նրանք նույն ծառի նույն պտուղներն են»: Արամ Սարգսյանն իր խոսքում նկատեց, թե հնարավոր է համաշխարային մարտահրավերներին դիմակայել մի դեպքում` երբ միասնական է հայրենիքը, Արցախը, սփյուռքը: Իսկ դրան հնարավոր է հասնել այն դեպքում, երբ իշխանությունը բաց թողնի քաղբանտարկյալներին եւ անցկացնի ազատ, արդար ընտրություններ, այդ դեպքում ընդդիմությունը կգնա երկխոսության իշխանության հետ եւ ազգը կլինի միասնական:
ՀԺԿ նախագահ,ավագանու թեկնածուՍտեփան Դեմիրճյանը կոչ արեց արդար ընտրությունների ավանդույթի հիմք դնել գոնե այս` քաղաքային ընտրություններով, սա կլինի մի դրական քայլ, ոչ թե անընդհատ խոսել Երեւանի պրոբլեմների մասին` ուղղակի պատասխանատու լինելով դրանց համար:
Տեր-Պետրոսյանին Կենտրոնի բնակիչները ընդունեցին երկարատեւ ու անընդհատ ծափողջույններով, «Լեւոն նախագահ» վանկարկումներով: Առաջին նախագահն իր խոսքը սկսեց վերջին շրջանում խորհրդարանում ստեղծված աժիոտաժի վերլուծությամբ. «Հերթական խեղկատակություն, կառավարությունը, որեւէ հնարավորություն չունենալով հաղթահարել տնտեսական ճգնաժամը, կարծում է, որ դա կարող է հաղթահարել հարկային վարչարարությունը խստացնելով եւ սկսել է խոշոր ձեռնարկատերերից»: «Հիմա մի թատրոն են խաղում, իբրև տեսուչներ են նշանակում այդ ձեռնարկություններում եւ մեր ձեռնարկատերերը չգիտեմ այնքան հումորի զգացում չունեն, կամ հասկացողությունը չի ներում, չեն գիտակցում, որ սա մի հրաշալի գանձ է իրենց համար, քանի որ հարկային տեսուչին ցանկացած օլիգարխ կգնի ոտքով գլխով, եւ այդ տեսուչը կլինի ոչ թե հարկային տեսուչը ձեռնարկությունում, այլ ձեռնարկության մարդը հարկային տեսչությունում: Այս բացատրությունից հետո վստահ եմ, որ վաղը միաձայն բոլորը կքվեարկեն այս օրենքի օգտին»,- նկատեց նա:
Տնտեսության վիճակն ուղղակի աղետալի որակելով` Տեր-Պետրոսյանը նկատեց, որ ամեն ամիս ավելի է խորանում տնտեսական գահավիժումը`ապրիլը ներառած արդեն քառամսյակում այն եղել է 9.7 տոկոս: Մեկ ամիս հետո կլինի 13 տոկոս,- կանխատեսեց Առաջին նախագահը:
Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրներին, իսկ խոսքն ավարտեց ակտիվության կոչով եւ հորդորեց անպայման մասնակցել ընտրություններին: Հանդիպման ավարտին տեղի ունեցավ երթ, որն ավարտվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am/politics/2009/05/22/hak-kentron)
Ողնուղեղը նույնիսկ շարժելու դեպքում, նույնիսկ ողնուղեղով հետևության կարելի ա գալ. «բա եկող ամիս ի՞նչ եմ անելու»: Սրանց մոտ էդ էլ ա անջատած: Էնքան թույլ կենտրոնական նյարդային համակարգ ունեն, որ մի ամիս էնկողմ չեն տենում:
Դա միտք է, պետք է հասցնել այդ մարդկանց, որ ձայնը տալիս են 5 տարի ընտրվում են ու գոնէ 5 տարվա կտրվածքով պիտի ծախեն ասել է գոնէ 12 ամիս 5 տարի ծախսերը հոգալու համար առնվազն ամսական 10 000 ուզեն։
Ապահովության համար 600 000 նաղդ պիտի ուզեն...
Դա միտք է, պետք է հասցնել այդ մարդկանց, որ ձայնը տալիս են 5 տարի ընտրվում են ու գոնէ 5 տարվա կտրվածքով պիտի ծախեն ասել է գոնէ 12 ամիս 5 տարի ծախսերը հոգալու համար առնվազն ամսական 10 000 ուզեն։
Ապահովության համար 600 000 նաղդ պիտի ուզեն...
կարելի է ebay - ում աուկցիոնով ծախել:
…
վաբշե-տը լավ իդեա է ծնվել մոտս: Երևանում խանութ բացել ու լրջով զբաղվել ձայների առք ու վաճառքով:
կարելի է ebay - ում աուկցիոնով ծախել:
…
վաբշե-տը լավ իդեա է ծնվել մոտս: Երևանում խանութ բացել ու լրջով զբաղվել ձայների առք ու վաճառքով:
Ես ավելի լավ իդեա ունեմ: SMS -ով քվեարկությունը կազմակերպել: Ուղարկում ես SMS տվյալ թեկնածուի օգտին ու 10 000 դրամ գումար(գումարը որոշում ա տվյալ թեկնածուն) ա լիցքավորվում հեռախոսիդ մեջ՝ ընտրակաշառքի տեսքով: Բայց դա արդեն քաղաքական հումոր թեման ա:
վաբշե-տը լավ իդեա է ծնվել մոտս: Երևանում խանութ բացել ու լրջով զբաղվել ձայների առք ու վաճառքով:
Լոմբարդ, խանութ չէ: Ու զալոգ ես թողնում սեփական անձը: Վերցնում ես փողը, գնում ես ձայնդ տալիս ես համապատասխան թեկնածուին: Նրա չընտրվելու դեպքում, զալոգին վաճառում են ստրկության:
Լոմբարդ, խանութ չէ: Ու զալոգ ես թողնում սեփական անձը: Վերցնում ես փողը, գնում ես ձայնդ տալիս ես համապատասխան թեկնածուին: Նրա չընտրվելու դեպքում, զալոգին վաճառում են ստրկության:
Ապեր անձնագիրը վերցնում են, երբ ընտրակաշառք են տալիս: Նենց որ էդ մեթոդը արդեն կիրառվում ա:
Բա Ծառուկյանը որ ասում ա «Ով ինչ կտա, համաձայնվեք, բայց ընտրությունը կատարեք Ձեր խղճի թելադրանքով»: Հո լուրջ չի՞ ասում: Կատակ ա անում, ինքն էլ գիտի, որ անձնագիրը ձեռից վերցնում են:
Mephistopheles
23.05.2009, 12:16
Աճուրդը ամենալավ վարյանտն ա… ամեն մեկը թող իրա կանալով իր նախնական գինը թող ասի, հետո թող կամաց կամաց "իջնի" կամ բարձրանա, կամ վախացնի… մի խոսքով ով ինչ օմակ ու հունար ունի թող դնի… ժողովուրդն էլ թող զանգի ու ձենը տա…
Երեկ մեր դուռը թակեցին: Բացում եմ , մի սիրուն, հրաշք աղջիկ և բոյով, սիմպատիչնի տղա(Դորիան, ականջդ կանչի): Քանի որ դուռը ես բացեցի, աղջիկը մի քայլ առաջ արեց (ենթադրում եմ, որ աղջիկ բացելուց, տղան առաջ կգար) բուկլետը մեկնեց ինձ ու սկսեց արագ արագ տեքստը արտասանել: Հենց իմացա եհովայի վկա են, բայց տեքստը հետևյալն էր. «Բարև ձեզ, մենք դաշնակցություն կուսակցությունից ենք, և ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում մեր նախընտրական ծրագիրը»: Հրաշքի ձեռքը օդում չթողնելու համար, վերցրեցի բուկլետը, ուզում էի դուռը ծածկել, մեկ էլ հնչեց հարց: «իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դաշնակցությանը»: Մտքումս 800 000 տարբերակ անցավ, բայց ասեցի
- ես հանրապետական եմ
աղջիկը միանգամից ասեց «եղավ, եղավ», տղան գլխով արեց, ու նենց փախան, ոնց որ ասեի «ես երիտ թուրք եմ»: :D
Երեկ մեր դուռը թակեցին: Բացում եմ , մի սիրուն, հրաշք աղջիկ և բոյով, սիմպատիչնի տղա(Դորիան, ականջդ կանչի): Քանի որ դուռը ես բացեցի, աղջիկը մի քայլ առաջ արեց (ենթադրում եմ, որ աղջիկ բացելուց, տղան առաջ կգար) բուկլետը մեկնեց ինձ ու սկսեց արագ արագ տեքստը արտասանել: Հենց իմացա եհովայի վկա են, բայց տեքստը հետևյալն էր. «Բարև ձեզ, մենք դաշնակցություն կուսակցությունից ենք, և ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում մեր նախընտրական ծրագիրը»: Հրաշքի ձեռքը օդում չթողնելու համար, վերցրեցի բուկլետը, ուզում էի դուռը ծածկել, մեկ էլ հնչեց հարց: «իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դաշնակցությանը»: Մտքումս 800 000 տարբերակ անցավ, բայց ասեցի
- ես հանրապետական եմ
աղջիկը միանգամից ասեց «եղավ, եղավ», տղան գլխով արեց, ու նենց փախան, ոնց որ ասեի «ես երիտ թուրք եմ»: :D
Էլմօ ջան մտածել են բռնելու ես ծեծես...
Երեկ էլ մեր դուռը թակեցին: Բացեմ մեր հարևանը...Ես մի բառ չասեցի, առանց բարև բարլուսի սկսեց...
-Հարևան ջան կներես էլի, գործ եմ անում, ինչ անեմ ցավդ տանեմ: Չանեմ գործից կհանեն...Դե գիտես տանը մենակ ես եմ աշխատում: Տվել են ասել են գնա բաժանի, որ չմտնեմ ամեն տուն, հանկարծ ականջները ընգնի լավ չի լինի իմ համար...Դե ինչ անեմ...
Սկզբից մտածեցի փող ա ուզում: Ասում եմ.
-Ներս եկեք, ինչ ա եղել...
Հետո տեսնեմ ՀՀԿ-ի ծրագրին է ձեռքը:
- Չէ չէ դու սա վերցրու խնդրում եմ ու ես գնամ...
Ընենց մի հատ դեմք էր ընդունել, ոնց էր ես էի ՀՀԿ -ից...Ասեցի լավ տուր...մեղկս եկավ էտ պահին:
Էլմօ ջան մտածել են բռնելու ես ծեծես...
էդ աղջկան ծեծել կլինե՞ր բա :love
Նենց լավն էր, նենց դաս իս ֆանտաստիշ էր:
Բայց դե մեթոդներ ունեն էլի մարդիկ, բուկլետը հո տվեցին: Մի քանի տեղ ջահել տղա կլին, կվերցնի, մի քանի տեղ ջահել աղջիկ կլինի, տղուն չի մերժի կվերցնի: Ընդհանուր առմամբ լավ քարոզարշավի ձև ա:
հ.գ. մենակ խնդրում եմ թեման չպայթացնեք, չեմ սադրում:
Ուխ, վերջապես մեր մոտ էլ եկան :D Բարգավաճից էին, տեղեկացրեցին, որ ամսի 28-ին պարոն Ծառուկյանը հանդիպելու է մեր բնակիչների հետ, ու "ինչ հարց, պրոբլեմ ունեք, սաղ կասեք, ինքը լրիվ կլուծի, էլի" :D Ասեցի՝ շատ լավ: Ասում ա իսկ դուք ում ե՞ք նախընտրում, ասում եմ՝ ոչ բարգավաճին, ասում ա՝ հա բայց ու՞մ :think Ասում եմ ՀԱԿ-ին, ասում ա "էդ ո՞րն ա": Բացատրեցի, մոտը նշում կատարեց, շնորհակալություն հայտնեց ու գնաց: Դուրս եկավ հրաշալի անձնավորություն :D
Իսկ մեր տուն օեկից են եկել, լարել եմ, բուկլետն էլ դեմը ճղել եմ, մեկա իմն էր արդեն, տվել էին ինձ:)) ՀԱԿ-ից էլ են բերել:victory:
Zangezur
24.05.2009, 14:56
Մասիվը մի քիչ պասիվա էտ առումներով:P
Էլմօ ջան մտածել են բռնելու ես ծեծես...
Երեկ էլ մեր դուռը թակեցին: Բացեմ մեր հարևանը...Ես մի բառ չասեցի, առանց բարև բարլուսի սկսեց...
-Հարևան ջան կներես էլի, գործ եմ անում, ինչ անեմ ցավդ տանեմ: Չանեմ գործից կհանեն...Դե գիտես տանը մենակ ես եմ աշխատում: Տվել են ասել են գնա բաժանի, որ չմտնեմ ամեն տուն, հանկարծ ականջները ընգնի լավ չի լինի իմ համար...Դե ինչ անեմ...
Սկզբից մտածեցի փող ա ուզում: Ասում եմ.
-Ներս եկեք, ինչ ա եղել...
Հետո տեսնեմ ՀՀԿ-ի ծրագրին է ձեռքը:
- Չէ չէ դու սա վերցրու խնդրում եմ ու ես գնամ...
Ընենց մի հատ դեմք էր ընդունել, ոնց էր ես էի ՀՀԿ -ից...Ասեցի լավ տուր...մեղկս եկավ էտ պահին:
Հարցնեիր՝ ում ա ընտրելու: Կամ ում քանիսով ա ծախվելու:
…
Ընենց մի հատ դեմք էր ընդունել, ոնց էր ես էի ՀՀԿ -ից...Ասեցի լավ տուր...մեղկս եկավ էտ պահին:
Եվ իզուր մեղքդ եկավ։ Քանզի այս իշխանությունները զենքը հենց այդ «խեղճերն» են։ Այդ «թշվառներն» են, որ սոված մնալու վախից ծախում են իրենց համոզմուքները, խիղճը, արժանապատվությունը ու թուլամորթությունը վիրուսի պես տարածում երկրով մեկ։ Հիմա կասեք բա երեխաներին սոված թողնի՞, բա տուն, կնիկ, ֆլան–ֆստան… Ուրեմն եթե նման բան կասեք, ապա դա նշանակում է հավատ չկա հաղթանակի նկատմամբ։ Նշանակում է ամեն դեպքում տրամադրված եք պատրվելու, այսինքն եթե այդ թշվառները ստրուկի պես չկատարեն իշխանություններ պատվերները, ապա մեկ է Չոռնին հաղթելու է, իսկ թշվառները սոված են մնալու։ Հավատ չի մնացել։ Հոգնած ժողովուրդ ենք։
Եվ իզուր մեղքդ եկավ։ Քանզի այս իշխանությունները զենքը հենց այդ «խեղճերն» են։ Այդ «թշվառներն» են, որ սոված մնալու վախից ծախում են իրենց համոզմուքները, խիղճը, արժանապատվությունը ու թուլամորթությունը վիրուսի պես տարածում երկրով մեկ։ Հիմա կասեք բա երեխաներին սոված թողնի՞, բա տուն, կնիկ, ֆլան–ֆստան… Ուրեմն եթե նման բան կասեք, ապա դա նշանակում է հավատ չկա հաղթանակի նկատմամբ։ Նշանակում է ամեն դեպքում տրամադրված եք պատրվելու, այսինքն եթե այդ թշվառները ստրուկի պես չկատարեն իշխանություններ պատվերները, ապա մեկ է Չոռնին հաղթելու է, իսկ թշվառները սոված են մնալու։ Հավատ չի մնացել։ Հոգնած ժողովուրդ ենք։
Մի անգամից պատկերացրեցի Սերժի պլակատը` ուռած աչքերով ու տակը "Իմ զենքը թշվառներն են..."
Չէ ընդամենը խղճացի, հետո էլի ջղայնացա....Երբեմն խղճացել եմ, բայց երբեք ու երբեք չեմ արդարացրել: Նույնսիկ բացատրել եմ ու փորձել հասկացնել հետևանքների ծանրությունը...որոշները չեն հասկանում, որոշները հասկանում են բայց թքած ունեն...
Չոռնին ընտրվելու ա, բայց չի հաղթելու....
Enigmatic
24.05.2009, 23:05
էսօր մի ավագանու թեկնածուի համար օրինաց Երկիր կուսակցությունից,եկել էին ու պատի ժամ բան տենց բաներ էին բաժանում,որ իրան ընտրեն մարդիկ:)) ինքը 7րդ համարն էր, մտածեցի մեր Չուկը հետ ա մնում տենց բաներից:think:D
էսօր մի ավագանու թեկնածուի համար օրինաց Երկիր կուսակցությունից,եկել էին ու պատի ժամ բան տենց բաներ էին բաժանում,որ իրան ընտրեն մարդիկ:)) ինքը 7րդ համարն էր, մտածեցի մեր Չուկը հետ ա մնում տենց բաներից:think:D
Հայ Ազգային Կոնգրեսը ու նրա ավագանու ցանկում անդամագրված յուրաքանչյուր անձ ի տարբերություն ցանկացած հորինած երկրի գործելու ու գործում է օրինական դաշտում:
Մի շաբաթից էլ քիչ մնաց, իսկ մեր տուն բացի ՀԱԿ-ից ոչ մեկ չի եկել:
քաղաքացի
25.05.2009, 00:24
Մեր տան դուռը ոչ մեկի առաջ չի բացվել:
Դե երևի նրանից ա, որ գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտվա 9-ն ա տանը մարդ լինում :oy
Հաղթելո՛ւ ենք…
Կներեք, մի քիչ երկար եմ պատմելու:
Երեք օր առաջ մեր դուռն էլ թակեցին: Բացեցի և օ՜, հրաշք...:o Երեք ջահել ու գեղեցիկ ծիտիկներ (առանց հեգնանքի եմ ասում, սիրուն էին:love ): Մեջներից Անջելինա Ջոլիի շուրթերովը հնայիչ ժպտաց.
-Բարև Ջեզ:
-Բա-ա-արև,- մի կերպ կմկմացի՝ արդեն մտքումս սպասվելիք հաճույքի վայելքից հալվելով:oy. կարծեցի տղերքը ինձ նվեր են ուղարկել տուն :)) (տանը մենակ էի):
-Մասնակցելու՞ եք ընտրությանը,- նորից խոսեց Անջելինա Ջոլիի շուրթերովը:
Կարծես սառը ջուրը լցրին գլխիս: Միանգամից անմոռանալի վայելքի սպասումներս հօդս ցնդեցին: Եվ չնայած չեմ մասնակցելու ընտրությանը (գրանցումս Երևանի չէ), որպեսզի մի քիչ խոսակցությունը ձգեմ, պատասխանեցի՝ այո:
-Իսկ դուք ի՞նչ կազմակերպությունից եք,- հարցրի:
-Հանրապետականից ենք,- արտասանեց կողքի շիկահերը, կարծես ներկայանալու պարտավորությունը հենց նրա վրա էր դրված: Հետաքրքիրն այն էր, որ երեքն էլ միաժամանակ մի թեթև կարմրեցին, կարծես ամոթալի բան էին ասել (էլ ի՞նչ կարծես):
-Եթե գաղտնիք չէ, ում եք ընտրելու,- խունջիկ-մունջիկ գալով ու սեքսոտ ձայնով հարցրեց Անջելինա Ջոլին, չէ վայ, Ջոլիի շուրթերովը (երևի հատուկ ձայնին սեքսուալություն հաղորդեց, որ չմերժեմ իրեն:D ):
-Իհարկե Հանրապետականին,- ասեցի ես՝ մտքումս ասելով. «Թու քո նամուսին (իմ էլի)»:
-Վա՜խ,- դուրս թռավ երրորդի բերանից :D Չդիմացավ: Երևի երկար էին ման եկել ու էդպիսի պատասխան դեռ չէին լսել:
-Իսկ քանի՞ ընտրող կա տանը:
-Շատ ենք: Մեր տանը 4 ընտանիք է ապրում (սուտ):
-Կարո՞ղ ենք անուն-ազգանունները ու անձնագրի տվյալները գրել:
-Իհարկե, խնդրեմ: Բայց միայն կարող եմ անուն-ազգանունները ասել: Հիմա տանը մենակ եմ, անձնագրերը մոտս չեն:
-Լավ, ոչինչ, գոնե մենակ անուն-ազգանունները ասե՛ք:
Ու սկսեցի թվարկել անիմաստ անուն-ազգանուններ.
-Դավթյան Սիրուն, Մանասյան Բարսեղ, Էլոյան Վեսմիր....
Ջոլին ուրախ-ուրախ ու հափշտակված գրում էր: Որ ցուցակը շատ երկարեց (արդեն մոտ 10 անուն ասել էի արդեն), ի զարմանս ինձ՝ կողքի շիկահերը շարժեց ուղեղը.
-Բա ինչի՞ են բոլոր ազգանունները տարբեր:
Դրա մասին չէի մտածել, բայց պահի տակ հորինեցի.
-Դե բարեկամներ չենք, վարձով ենք մնում,- մտածելով կհավատան կհավատան, չեն հավատա կասեմ՝ կատակ էր:
-Հաաա,- իբր թե արդեն հասկացավ շիկահերը:
«Չէ՛, նորմալ ա, ուղեղը թերզարգացած ա»,- շիկարհերի բնական դիագնոզը մտքումս դրեցի:
-Վե՞րջ,- Ջոլին էր:
-Չէ՛, էլի կան, բայց մոռացել եմ անձնագրով անուն-ազգանունները ոնց են: Եթե կարո՞ղ ես, բջջայինիդ համարը թող, կզանգեմ կասեմ:
-Կարող եմ շտաբի համարը թողնել:
-Չէ՛, շնորհակոլություն: Ցտեսություն: :bye
-Ցտեսություն,- միաբերան:
Հ.Գ. Էդպես էլ չհասկացա, թե անուն-ազգանուն գրելով ինչի են հասնում :esim
Էդքան իզուր ես խոսել փաստորեն? :)
Էդքան իզուր ես խոսել փաստորեն? :)
Էնքան էլ իզուր չէր: Շիկահերի «տուպոյ» ու ոչինչ չասող դեմքի արտահայտությունը դզում էր :))
Ինչքան դեբիլ պիտի լինի մարդ, որ հավատա, թե նույն տան մեջ կարող են ապրել 15 տարբեր ազգանուններով մարդիկ:
Մենակ փոշմանել եմ, որ վերջում չասեցի՝ ՀԱԿ-ին եմ ընտրելու: Տեսնես դրանից հետո շիկահերը կհասկանա՞ր, որ «կայֆավատ» եմ լինում :think
«Քաղբանտարկյալների ազատումը շաբաթների հարց է»
http://s48.radikal.ru/i121/0905/e9/12f5ce181ab7.jpg (http://www.radikal.ru)http://s51.radikal.ru/i132/0905/56/19950aff19bd.jpg (http://www.radikal.ru)http://s51.radikal.ru/i131/0905/ca/968e9f6a6313.jpg (http://www.radikal.ru)
http://s48.radikal.ru/i120/0905/52/96cb20c64e19.jpg (http://www.radikal.ru)[/url]http://i047.radikal.ru/0905/85/55784d7adbbb.jpg (http://www.radikal.ru)http://i013.radikal.ru/0905/a3/1e36e33e5d92.jpg (http://www.radikal.ru)
Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հերթական հանդիպումը կայացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում' Զորավար Անդրանիկի հրապարակում:
ՀԱԿ-ին բնակիչներն ընդունեցին աղուհացով, անգամ ոչխար մորթեցին ընդդիմության առաջնորդների ոտքի տակ: Մինչ հանրահավաքը Տեր-Պետրոսյանը այցելեց այդ համայնքի բնակիչներ, քաղբանտարկյալներ' Սմբատ Այվազյանի եւ Հակոբ Հակոբյանի հարազատներին:
Այս համայնքի բնակիչ էր նաեւ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանը:
«Ես այս պահին իմ որդու շիրիմի մոտ պետք է լինեի, սակայն ես իմ մեջ ուժ եմ գտել Ձեր կողքին լինելու համար, քանի որ այս գործը շատ կարեւոր է եւ արդար: Իմ որդին դատարկ ձեռքերով դուրս էր եկել բանակի առաջ եւ խնդրում էր, որ չկրակեն ժողովրդի վրա: Նրա վրա կրակեցին 9-10 մետր հեռավորությունից: Ես եկել եմ այստեղ' Ձեզ բոլորիդ խնդրելու, որ դուք քվեարկեք 10 անմեղ զոհերի արյան համար»,- հավաքվածներին դողացող ձայնով դիմեց Գոռի հայրը' Սարգիս Քլոյանը:
Հանդիպմանը ելույթ ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը.«Ո՞նց կարելի է ազգի վրա կրակել, դա արդարացում չունի աշխարհի ոչ մի տեղում: Ով կեղծիք ունի, նա ազգի դավաճան է: Ես այս երկրում ոչինչ չունեմ' 4 եղբոր գերեզման: Եկեք վերջ տանք կեղծիքներին, թույլ տանք գոնե մի անգամ արդար ընտրություն լինի' հանուն մեր երեխանների»:
Ընդդիմության առաջնորդները խոստացան տեր կանգնել իրենց ձայներին: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ներկաներին վստահեցրեց, որ մայիսի 31-ի հաղթանակը առաջին հերթին կախված է քաղաքացիների մասնակցությունից: Անդրադառնալով ներկաներին հուզող ամենակարեւոր հարցին' քաղբանտարկյալների ազատ արձակմանը Տեր-Պետրոսյանը ասաց. «Նրանց ազատագրումը արդեն շաբաթների հարց է; Եթե ժողովուրդը իրեն ճիշտ պահի, ապա մայիսի 31-ի հաջորդ օրը նրանք ազատված կլինեն' անկախ ընտրությունների ելքից»:
Տեր-Պետրոսյանը նաեւ անդրադարձավ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին.
«Նախորդ նստաշրջանում խոստացան Քր. Օր փոխելով' քաղբանտարկյալներին ազատ արձակել, չարձակեցին: Ես վստահ եմ, որ հաջորդ նստաշրջանում այս իշխանությունների նկատմամբ խստագույն որոշում է կայացվելու: Այս իշխանությունները գցող իշխանություններ են: Նրանք նույնիսկ իրենց գողական օրենքները չեն հարգում»: Դիմելով իշխանություններին' Տեր-Պետրոսյանն ասաց. «Գոնե մի անգամ տղամարդ եղեք:Էս անգամ մի խանգարեք, միեւնույն է' պատժվելու եք: Այնպես մի արեք, որ արժանաք այս ժողովրդի հավերժական նզովքին»:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանի ելույթի ընթացքում իր թիկնապահների ուղեկցությամբ հայտնվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո պատգամավորը իր թիկնապահների հետ հեռացավ: Իսկ ՀԱԿ-ն իր նախընտրական հանդիպումն ավարտեց բազմամարդ երթով:
www.a1plus.am
«Քաղբանտարկյալների ազատումը շաբաթների հարց է»
http://s48.radikal.ru/i121/0905/e9/12f5ce181ab7.jpg (http://www.radikal.ru)http://s51.radikal.ru/i132/0905/56/19950aff19bd.jpg (http://www.radikal.ru)http://s51.radikal.ru/i131/0905/ca/968e9f6a6313.jpg (http://www.radikal.ru)
http://s48.radikal.ru/i120/0905/52/96cb20c64e19.jpg (http://www.radikal.ru)http://i047.radikal.ru/0905/85/55784d7adbbb.jpg (http://www.radikal.ru)http://i013.radikal.ru/0905/a3/1e36e33e5d92.jpg (http://www.radikal.ru)
Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հերթական հանդիպումը կայացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում' Զորավար Անդրանիկի հրապարակում:
ՀԱԿ-ին բնակիչներն ընդունեցին աղուհացով, անգամ ոչխար մորթեցին ընդդիմության առաջնորդների ոտքի տակ: Մինչ հանրահավաքը Տեր-Պետրոսյանը այցելեց այդ համայնքի բնակիչներ, քաղբանտարկյալներ' Սմբատ Այվազյանի եւ Հակոբ Հակոբյանի հարազատներին:
Այս համայնքի բնակիչ էր նաեւ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանը:
«Ես այս պահին իմ որդու շիրիմի մոտ պետք է լինեի, սակայն ես իմ մեջ ուժ եմ գտել Ձեր կողքին լինելու համար, քանի որ այս գործը շատ կարեւոր է եւ արդար: Իմ որդին դատարկ ձեռքերով դուրս էր եկել բանակի առաջ եւ խնդրում էր, որ չկրակեն ժողովրդի վրա: Նրա վրա կրակեցին 9-10 մետր հեռավորությունից: Ես եկել եմ այստեղ' Ձեզ բոլորիդ խնդրելու, որ դուք քվեարկեք 10 անմեղ զոհերի արյան համար»,- հավաքվածներին դողացող ձայնով դիմեց Գոռի հայրը' Սարգիս Քլոյանը:
Հանդիպմանը ելույթ ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը.«Ո՞նց կարելի է ազգի վրա կրակել, դա արդարացում չունի աշխարհի ոչ մի տեղում: Ով կեղծիք ունի, նա ազգի դավաճան է: Ես այս երկրում ոչինչ չունեմ' 4 եղբոր գերեզման: Եկեք վերջ տանք կեղծիքներին, թույլ տանք գոնե մի անգամ արդար ընտրություն լինի' հանուն մեր երեխանների»:
Ընդդիմության առաջնորդները խոստացան տեր կանգնել իրենց ձայներին: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ներկաներին վստահեցրեց, որ մայիսի 31-ի հաղթանակը առաջին հերթին կախված է քաղաքացիների մասնակցությունից: Անդրադառնալով ներկաներին հուզող ամենակարեւոր հարցին' քաղբանտարկյալների ազատ արձակմանը Տեր-Պետրոսյանը ասաց. «Նրանց ազատագրումը արդեն շաբաթների հարց է; Եթե ժողովուրդը իրեն ճիշտ պահի, ապա մայիսի 31-ի հաջորդ օրը նրանք ազատված կլինեն' անկախ ընտրությունների ելքից»:
Տեր-Պետրոսյանը նաեւ անդրադարձավ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին.
«Նախորդ նստաշրջանում խոստացան Քր. Օր փոխելով' քաղբանտարկյալներին ազատ արձակել, չարձակեցին: Ես վստահ եմ, որ հաջորդ նստաշրջանում այս իշխանությունների նկատմամբ խստագույն որոշում է կայացվելու: Այս իշխանությունները գցող իշխանություններ են: Նրանք նույնիսկ իրենց գողական օրենքները չեն հարգում»: Դիմելով իշխանություններին' Տեր-Պետրոսյանն ասաց. «Գոնե մի անգամ տղամարդ եղեք:Էս անգամ մի խանգարեք, միեւնույն է' պատժվելու եք: Այնպես մի արեք, որ արժանաք այս ժողովրդի հավերժական նզովքին»:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանի ելույթի ընթացքում իր թիկնապահների ուղեկցությամբ հայտնվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո պատգամավորը իր թիկնապահների հետ հեռացավ: Իսկ ՀԱԿ-ն իր նախընտրական հանդիպումն ավարտեց բազմամարդ երթով:
www.a1plus.am
Մալաթիա-Սեբատիայում չի որ Ժառանգության վստահված անձին առան ու բոլոր տեղերն իրենցով են արել? Հեսա կպարզվի, որ Երևանի կեսը Բանգլադեշումա գրանցված:
Աչքիս կամաց կամաց իդեան հղկվում ա – փաստորեն կարելի է առաջարկել ընտակաշառքը բջջային հեռախոսի տեսքով տալ։
Հեռախոսը պիտի կամերայով լինի, որ ընտրախցիկում խաչը դնելուց հետո նկարում էս ու նկարը ուղարկում ես ММSով հատուկ համարի ու ստանում ես բջջայինի լիցքավորում, որոշակի գումար կամ նվեր, օրինակ Տելեվիզոր եթե կարապետիչի համար ես խաչ դրել ու նրա հատուկ համարին SMS ուղարկել։
Ըստեղ արդեն մնում է բջջայինի հատուկ համարները ամեն մի կուսակցություն ասի ինչքանա լիցքավորելու մարդիկ էլ կորոշեն, որը լավ գին է տալիս դրա դիմաց խաչ դնեն ու համապատասխան համարի ուղարկեն։
Որոշ մարդիկ կարող բավարարվեն նույնիսկ հեռախոսն, որպես կաշառք ստանալով ու ասենք նկարած քվեաթերթիկը հատուկ համարի ուղարկելուց հետո բջջային հեռախոսդ ռազբլակիրովկայի կոդը ստանում է ու կարաս օգտագործես...
ՏԵԽՆԱԼՈԳԻԱ....:B
Աչքիս կամաց կամաց իդեան հղկվում ա – փաստորեն կարելի է առաջարկել ընտակաշառքը բջջային հեռախոսի տեսքով տալ։
ես ավելի պարզ բան առաջարկել եմ (http://www.akumb.am/showpost.php?p=1695356&postcount=775):
Էլմո, հենց քո գրածն նկատի ունեի, որ իդեան կամաց կամաց հղկվում է։
Գինը որոշակիացվում, ես ուղղակի փորձեցի զարգացնել միտքդ, գին էլ բարձրացնել, որ մարդկանց բացի փողից Ֆոտոհեռախոսներ բաժանեն քվեաթերթիկը նկարելու անհրաժեշտության պատրվակով....;o)
Մի հատ անհարմարություն կա, ընտրություններից հետո թարմ ֆոտոհեռախոս ունեցողները կամաչեն բաց դրանցից օգտվել – կզզռա որտեղից ա ;o)
murmushka
26.05.2009, 14:48
«Ընտրեք ոչ թե գայլերին, այլ չոբանի շներին»
14:57 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ինչո՞ւ եմ ուզում դառնալ Երեւանի քաղաքապետ, որովհետեւ ուրիշ քաղաքի քաղաքապետ այսօր չեմ ուզում լինել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա գտնում է, որ այդ իրավունքն ունի. «Ծնվել եմ Երեւանում, երեւանաբնակ եմ, եւ շատ եմ սիրում Երեւանը»:
Կարապետյանի կարծիքով` «քաղաքապետը պետք է լինի ազնիվ, կամեցող, մաքուր ձեռքերով, ժողովրդի հետ պետք է վարի ժողովրդական քաղաքականություն, ոչ թե ժողովրդավարական, ինչն ընդհանրապես գոյություն չունի»:
Տիգրան Կարապետյանը կիսում է ընդդիմության տեսակետները եւ բոլոր ուժերից առավել համակրում է ընդդիմությանը, «քանի որ բարոյական առումով ընդդիմությունն ավելի բարոյական է»:
Նա իր նկատմամբ սեւ քարոզչության տարրեր նկատում է ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության կողմից: Ասենք ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանը դիմել է ԿԸՀ` հայտնելով, որ Տիգրան Կարապետյանը օրենքի խախտումով 3 ժամ եղել է եթերում: Այնինչ, Կարապետյանը պնդում է, որ ինքը անընդմեջ 3 ժամ եթերում լինել չէր կարող, քանի որ հաղորդումը 1.5 ժամ է:
Իսկ որպես իշխանական հակաքարոզչության օրինակ, Տիգրան Կարապետյանը նկատում է այն, որ իրեն 2 անգամ իշխանամետ հեռուստաընկերությունները հրավիրել են եւ հարցրել` «2007 թվականին քանի՞ հոգու եք հեռուստացույց բաժանել»:
Տիգրան Կարապետյանը սեփական անձի արժանիք է համարում իր ազնվությունը. «Ես պատրաստ եմ սեփական միջոցներով կիսվել ժողովրդի հետ, այսօր պետական պաշտոնյաներ կան, որ պետական միջոցներով չեն կիսվում, ես սեփականն եմ կիսում, պատկերացրեք, որ ես լծակներ ունենամ. ամբողջովին կնվիրվեմ ժողովրդին: Դա մեծ առավելություն է»,- նշեց նա:
Ժողովրդական կուսակցության նախագահը գտնում է, որ առաջնահերթ պետք է մտածել ժողովրդի կեցության մասին. «Երեւանցին պետք է սիրի քաղաքապետին, ոչ թե վախենա, զգուշանա»:
Իսկ «Ա1+»-ի հարցին, թե կարծիք կա, որ Կարապետյանն ընդդիմությունից ձայներ է խլում, պատասխանեց. «Զոռով չեմ տանում. երբ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը գնում էր վճռական քայլերի, նախագահական ընտրությունների ժամանակ ես հավաքեցի ավելի քիչ, քան միշտ հավաքում էի, այսինքն, իմ ձայները գնացին Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօր երբ նա գնում է քաղաքապետի պաշտոնի` իմ ձայները կարող են ինձ վերադառնալ, որովհետեւ նրանք ովքեր վճռական քայլեր էին ակնկալում, այսօր դեռ չեն տեսնում, դեռ...»:
Տիգրան Կարապետյանը որեւէ դրական բան չի սպասում այսօրվա քաղաքական ձեւաչափի պայմաններում. «Բայց մենք պայքարելու ենք, եւ թույլ չենք տալու մեր ձայները գողանալով` հասնեն արդյունքի»: ԺԿ-ն ոչ միայն ակնկալում է, այլ վստահ է, որ իրենք 10 տոկոսն արդեն հաղթահարել են. «Իմանալով` ինչպիսի գայլերի հետ ենք քայլում, որոնք կարող են հոշոտել ոչ միայն մեր ձայները, այլեւ մեզ, մենք շատ զգուշավոր ենք ասում թվերը»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ միջեւ արձանագրվող բախումներին, ապա դրանք բնական է համարում Տիգրան Կարապետիչը. «Նրանք այն դաշտում են, որ իրարից են ձայներ խլելու, որովհետեւ այդ ձայները հոգեւոր չեն, այլ շահադիտական, այդ անձնավորությունը, որը գումար է վերցնում, այսօր կարող է սրանից վերցնել, վաղը նրանից, այսօր այս կուսակցությունից դուրս գալ, մտնել մյուս կուսակցություն. դա այն դաշտն է, որտեղ չկա հոգեւոր կանոնավոր որեւէ բան, եւ իրենք նախապես իմանալով, թե որ դաշտն է իրենցը, տեսնելով, որ որեւէ մեկը մտնում է այդ դաշտ, վտանգ են տեսնում»:
Իսկ մեր զրույցի ավարտին Տիգրան Կարապետյանին խնդրեցինք խորհուրդ տալ երեւանցիներին, որոնք մայիսի 31-ին գնալու են ընտրության եւ վճռելու են Երեւանի ապագան. «Գայլերին ձայն մի տվեք, հավատարիմ շներին տվեք, ինձ նկատի ունեմ, հավատարիմ, չոբանի շներին, որ ձեզ համար կկռվեն, գլուխը կտան գետնով, ոչ թե գայլերին, հետո էլ ասեն տարան, բա~ կտանեն, ամեն ի~նչն էլ կտանեն»:
http://a1plus.am/am/politics/2009/05/26/tigran-karapetyan
Էրեբունիում ՀԱԿ-ի հանդիպումը ընտրողների հետ էսօր որտե՞ղ ա ու քանիսի՞ն:
Էրեբունիում ՀԱԿ-ի հանդիպումը ընտրողների հետ էսօր որտե՞ղ ա ու քանիսի՞ն:
18:30-ին, Ազատամարտիկների պուրակում, Շուկայի հետևն ա ընկնում:
ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ: ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Արդյոք Հայաստանի սոցիալական սրացումը կարող է ազդեցություն ունենալ քաղաքապետի ընտրությունից հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վրա: Մայիսի 26-ին Մամուլի ազգային ակումբում լրագրողներն այդ հարցն են ուղղել նախկին վարչապետ, Հայ Ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանին: Նա ասել է, թե իսկապես հարց է այն, թե ինչ է լինելու հունիսի 1-ին: “Որովհետեւ մենք գիտենք, թե ինչ է լինելու մայիսի 31-ին”, հայտարարել է Հրանտ Բագրատյանը: Նա համաձայնել է լրագրողների այն դիտարկմանը, թե առաջանում են բյուջետային աշխատավարձի վճարումների դժվարություններ, եւ ընտրությունից հետո վճարումները կարող են հետաձգվել:
“Գիտեք, ես չեմ կարող ասել, թե ինչքանով է դա ճիշտ, բայց մեզ մոտ, Հայոց Ազգային կոնգրես գալիս են մարդիկ, որոնք ասում են, որ ստորագրել են, որ աշխատավարձ են ստացել, բայց իրականում չեն ստացել: Դուք գիտեք, որ հիմա բոլոր աղբյուրները կտրում են, նույնիսկ տվյալները ֆոնդային բորսայում, եւ այլն, ինչքան է իրականացվել, բոլոր աղբյուրները կտրում են”, ասում է Հրանտ Բագրատյանը, նշելով, թե իրավիճակի մասին ինֆորմացիայի առումով Հայաստանում ամեն ինչ շատ ավելի փակ է, քան 30-ականներին: Իսկ սոցիալական վիճակը, ըստ Հրանտ Բագրատյանի, բավական լարված է, եւ ճգնաժամն էլ ավելի կխորանա: Հրանտ Բագրատյանն ասում է, որ կան բյուջետային խնդիրներ, խնդիրներ են առաջանում բանկային համակարգում:
“Իրանք հավաքվել են, իրենց հեռուստատեսությամբ, իրենց մինիստրներով, իրենց պատգամավորներով, փակում, են, փորձում են ամեն կերպ փակել, ներկայացնել, որ սա է կյանքը, սա է Հայաստանը”, ասում է Հրանտ Բագրատյանը: Նա ասում է, որ այժմ էլ դոլարի փոխարժեքը լողացող չէ եւ ԿԲ-ն կրկին շարունակում է ինտերվենցիաներ դոլարային, բայց ավելի փոքր ծավալով: Հրանտ Բագրատյանը նշում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն օրինակ ասում է, որ ռուսական կես միլիարդ վարկի 30 միլիոնը տալու են փոքր ու միջին բիզնեսին: “Իսկ ինչու ոչինչ չի ասվում մնացյալ 470 միլիոնի մասին”, հարցնում է Բագրատյանը: Նա նաեւ ասում է, որ կառավարությունը պետք է անցնի պրոգրեսիվ հարկման համակարգի:
“Ինտելեկտ չկա, պրոֆեսիոնալ մոտեցումներ չկան: Հայաստանում ընդհանրապես կան մի հինգ, տաս տնտեսագետ, առաջնակարգ, որոնք այսօր չկան այս պրոցեսներում: Ես տեսնում եմ, իրենց մեջ էլ առաջ է գնում ոչ լավագույնը, ոչ նա, որն այդ պրոցեսը կարող է տանել”, ասում է Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, լուծումները կարող են լինել քաղաքական, պետք է իշխանափոխություն:
lragir.am
Էսօր հանրապետականները ինչ որ պուրակի բացում էին անում, աշխատանքային ժամի, ու դրան մասնակցում էր գործող քաղաքապետը. սա նշանակում ա, որ գործող քաղաքապետը, նույն ինքը քաղաքապետի թեկնածուն քարոզարշավ է անում աշխատանքային ժամերի՝ օգտագրծելով իր պաշտոնական հնարավորությունները: Հնչել են հանրապետականների ընտրական լոզունգները: Բժշկականից էլ ուսանողներին խալաթներով բերել էին ըտեղ, որտև իրանց համար տոն ա՝ մեկուկես տարի հետո լրանում ա իրանց ինստիտուտի 90-ամյակը: Ուղղակի ուսանողներն ինքնաբուխ կերպով որոշել են մեկուկես տարի շուտ գալ ու նշել իրենց ինստիտուտի տարեդարձը:
ՀԱԿ նախընտրական հանդիպումը Էրեբունիում:
http://s52.radikal.ru/i135/0905/af/c1175a08e2ec.jpg (http://www.radikal.ru)http://i021.radikal.ru/0905/cb/0fd7c35c2ff9.jpg (http://www.radikal.ru)http://i077.radikal.ru/0905/08/cf8eb40fe15d.jpg (http://www.radikal.ru)
http://i070.radikal.ru/0905/6e/b5c13b501bd6.jpg (http://www.radikal.ru)http://s54.radikal.ru/i144/0905/5a/e3d2223bb7e7.jpg (http://www.radikal.ru)http://s45.radikal.ru/i109/0905/c7/84ce5ab09c4b.jpg (http://www.radikal.ru)
http://s54.radikal.ru/i145/0905/f2/901ee2a5bc25.jpg
Այսօր ՀԱԿ-ի հանդիպումը Էրեբունի համայնքում էր:
Մինչ ՀԱԿ-ի առաջնորդների ժամանումը, Էրեբունի համայնքի շուկայի հարակից տարածքն արդեն բազմամարդ էր:
«Երջանիկ մանկություն, որի մասին ես միշտ հաճույքով եմ հիշում: Իմ հայրական տունն այստեղ է»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Ի դեպ, Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու եւ հատուկ այս հանդիպմանը ներկա լինելու համար Մոսկվայից ժամանել էր օպերային երգչուհի Արաքս Դավթյանը:
«Մենք ձեզ խոստանում ենք, որ մայիսի 31-ին վավերացնելու ենք մեր հաղթանակը»,- ընդդիմության անունից հավաքվածներին խոստացավ Արարատ Զուրաբյանը:
Իսկ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ իշխանություններն այլեւս չեն համարձակվի կրկնել մարտի 1-ը, քանի որ նրանք հասկացել են, որ չեն կարող խուսափել իրենց կատարած հանցագործության պատասխանատվությունից:
«Հանրապետութուն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գործող իշխանությունների ամենամեծ հանցանքը համարեց ժողովրդին երազելու իրավունքից զրկելը.«Ամենամեծ հանցանքը մարդու կամքը, երազանքը գողանալն է»:
Շարունակելով նրա խոսքը` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը զավեշտ համարեց այն փաստը, որ իշխանությունները հանցագործություն, խախտում, կեղծիք են համարում այն ամենը, որի հեղինակներն ու պատասխանատվություն կրողը իրենք են:
Քաղբանտարկյալների ողջույնները էրեբունցիներին փոխանցեց Արամ Մանուկյանը` բոլորին խնդրելով մի մարդու նման մասնակցել մայիսի 31-ի ընտրություններին. «Ով ալարի, նա դավաճան է: Մասնակցությունը կեղծիքները նվազեցնելու լավագույն միջոցն է»:
Էրեբունցիներին դիմեց նաեւ այս տարածքի ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Շահնազարյանը` հիշեցնելով, որ 1988թ. շարժումն էլ է սկսել այս համայնքից:
Հանդիպման ավարտին ելույթ ունեցավ Տեր-Պետրոսյանը` նշելով, որ իրեն եւ իր շուրջը համախմբվածներից որեւէ մեկին իշխանություն անհրաժեշտ չէ, իրենք ընդամենը ցանկանում են երեւանցուն դարձնել Երեւանի տերը: Նրա կարծիքով` ամենաառաջնային խնդիրը ստրկությունից ազատվելն է: «Եթե ոչինչ չլիներ, միայն մարտի 1-ի սպանդն ու հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությունը փաստում է, որ Սերժ Սարգսյանը այդ ընտրությունները գողացել է, իշխանությունը զավթել է: Կարևոր չէ, թե դուք ում եք ընտրում, կարեւորն այն է, որ դուք ընտրեք ձեր նախագահին, ձեր ղեկավարին: Ինձ կտրեք, լավ կաշխատեմ` լավ, չեմ աշխատի`ինձ էլ պիտի վռնդեք: Ժողովուրդը պետք է վռնդելու հնարավորություն ունենա:Այս իշխանությունները գազան են, բայց ամենակարող չեն: Երբ ժողովուրդը համախմբված է իր առաջնորդի շուրջ, այդ ժողովրդին վախեցնել հնարավոր չէ»:
Վերջում տեղի ունեցավ բազմամարդ երթ: Ավելացել էին ոչ միայն թմբուկների այլեւ դրոշների քանակը:
www.a1plus.am
ՕԵԿ–ը «նախընտրական» ժամացույցներ է բաժանում
Այսօր Աջափնյակ համայնքի «Օրինաց երկիր» կուսակցության շտաբների անդամները պատի ժամացույցներ են բաժանել բնակիչներին՝ որակելով դա որպես նվեր իրենց կուսակցության կողմից։
Բացի այդ, շտաբներից մեկից հավաստիացրեցին, որ ժամացույցներն իրենք տալիս են միայն իրենց կուսակցության անդամներին, սակայն դրանք հնարավոր էր տեսնել այն բնակիչների ձեռքին, որոնք ՕԵԿ–ի անդամներ չեն հանդիսանում։
Այսպիսով, յուրաքանչյուրը կարող է ինքն իր համար հետևություններ անել, թե ինչ է նշանակում ՕԵԿ–ի «ժամացուցաբաժանը»։
www.tert.am
Ընդհատակում գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ իր «երեխաների ապագան վստահում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այն թիմին, որի անդամ է նաեւ ինքը»:
Նա էլեկտրոնային նամակով երեւանցիներին կոչ է արել մայիսի 31-ին ձայնը տալ Հայ ազգային կոնգրեսին:
«Գալիք ընտրություններում Հայ ազգային կոնգրեսին ձայն տալը այդ տոկունության եւ վճռականության եւս մի դրսեւորում է լինելու»,-նշել է Խաչատուր Սուքիասյանը: Չնայած պատգամավորը, որը ընդհատակում է մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, նկատել է.
«Անցած ավելի քան մեկ տարին ցույց տվեց, որ այս կամ այն թեկնածուին, այս կամ այն քաղաքական ուժին քվե տալու կոչով դիմելը մեծ հաշվով արդեն անիմաստ է: Հայաստանի քաղաքացին ընդհանրապես, եւ երեւանցին մասնավորապես, արդեն կատարել է իր ընտրությունը. նա ընտրել է ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքակրթությունը: Քաղաքացին արդեն ցույց է տվել, որ տոկուն է եւ վճռական »:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/05/27/suqiasyan)
ՀԱԿ նախընտրական հանդիպումը Նոր-Նորքում
http://s52.radikal.ru/i135/0905/8f/c6c76a0bc56d.jpg (http://www.radikal.ru)http://s46.radikal.ru/i113/0905/82/12d50a2b13f2.jpg (http://www.radikal.ru)http://i038.radikal.ru/0905/2c/6d582a93a6a0.jpg (http://www.radikal.ru)
ՀԱԿ-ի անդամներն ու համակիրները պատրաստվում են խմբերով ընտրությունների ընթացքին հետեւել:
Այս մասին Նոր-Նորքում հանդիպման ընթացքում հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: ՀԱԿ-ի անդամներից Արամ Մանուկյանը Գայի արձանի մոտ հավաքված բազմությանը վստահեցրեց, որ այսօր մեր ժողովուրդը ընդամենը մեկ քայլ պետք է կատարի Երեւանի տերը լինելու համար` մայիսի 31-ին հասնի ընտրական տեղամաս եւ «ոչ» ասի այս իշխանություններին:
Թեեւ հանդիպման ընթացքում հորդարատ անձրեւ սկսվեց, սակայն հավաքվածներից որեւէ մեկը չհեռացավ եւ մինչեւ վերջ լսեցին ՀԱԿ-ի առաջնորդներին:
«Ընտրելով ՀԱԿ-ին` դուք «ոչ» եք ասում կեղծիքին եւ բռնություններին: Միասին մենք հաղթելու ենք թե Երեւանում, թե ամբողջ երկրում»,- ներկաներին դիմեց Ստեփան Դեմիրճյանը:
Անձրեւի պատճառով փերձեց հնարավորինս կարճ խոսել նաեւ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Դուք տեղյակ չէք, որ տարել եք արդեն 2 նշանակալից հաղթանակ: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա 1998թ-ի եւ ներկայիս իշխանությունների միջեւ` նույն ավազակապետությունն է, նույն թալանչիները, նույն բարբարոսները»:
Ներկայիս իշխանությունների գլխավոր խնդիրը Տեր-Պետրոսյանը համարեց իրենց այլընտրանք չունենալը` իրական ընդդիմություն չունենալը. «2007թ. ից հետո Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին թվում էր, որ այդ խնդիրը լուծված է, սակայն 2008թ. ծնվեց մի նոր ընդդիմություն` ՀԱԿ-ը: Նրանք հասան իրենց ցանկացածի ուղիղ հակառակին: Սա առաջին հաղթանակն էր»:
Գործող իշխանությունների երկրորդ նպատակը` Տեր-Պետրոսյանը համարեց ժողովրդին ստրկացնելու նրանց ցանկությունը, որը, կարծում է, նույնպես չի հաջողվել: «Ձեզ մնում է Ձեր 2 հաղթանակները ձեւակերպել մայիսի 31-ին: Այսինքն, ժողովրդի լեզվով ասած` էշը կերել եք, պոչին չի կարելի խռովել»:
ՀԱԿ-ի այսօրվա վերջին հանդիպումն ավարտվեց երթով` Նոր-Նորքի 2-րդ զանգվածից մինչեւ Նոր-Նորքի 6-րդ զանգված` Սուրբ Սարգիս եկեղեցի:
Եկեղեցու բակում ՀԱԿ-ի առաջնորդները հրաժեշտ տվեցին իրենց համակիրներին:
www.a1plus.am
yerekoyan yerevan
28.05.2009, 10:15
Հարգելի Ֆորումցիներ, Դդուք կարող եք ձեր հարցերն ուղղել Գագիկ Բեգլարյանին
[email protected] հասցեով:hands
Հարգելի Ֆորումցիներ, Դդուք կարող եք ձեր հարցերն ուղղել Գագիկ Բեգլարյանին
[email protected] հասցեով:hands
Բարի օր...ուղում ենք մեր հարցերը իր բլոգում, բայց չի հասնում, կայքում իրականաւոմ չի գրանցվում...Այնպես որ սա հերթական խաբեությունն եմ համարում:
ՀԵՔԻԱԹԸ ԴՈՒ ԵՍ
Բանից պարզվում է` ՕԵԿ-ը նախատեսում է Երեւանի բարձրահարկ շենքերի տանիքներին ոչ միայն այգիներ հիմնել, այլեւ ցիստեռններ տեղադրել, որոնք պիտի արեւից տաքանան, եւ այդ տաք ջրով էլ պիտի ջեռուցվեն բնակարանները:
«ՉԻ (www.chi.am)» - Դժվար է ասել` ՕԵԿ-ում տեղյակ են, թե ոչ, բայց բնակարանները, որպես կանոն, ջեռուցվում են ձմռանը, իսկ ձմեռները մի յուրահատկություն ունեն. ցուրտ է: Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, օրինակ, թե ինչպես պիտի մինուս տասը աստիճանի դեպքում տանիքներին տեղադրված ցիստեռնների ջրերը տաքանան, թե՞ ՕԵԿ-ը մտադիր է շենքերը ջեռուցել միայն ամառային ամիսներին: Ընդ որում, ամռանը նույնպես ոչինչ չի ստացվի. չէ՞ որ տանիքներին այգիներ են լինելու, ծառեր, ստվերոտ ծառուղիներ, եւ արեւը չի տաքացնելու:
Բայց ամեն դեպքում` գաղափարը լավն է: Այգիներ, թռչունների դայլայլ, թփերի միջից երեւում են էգ առյուծների գլուխները, լսվում է սառնորակ ցիստեռնների քչքչոցը, երթուղային ուղղաթիռները մարդկանց շենքից շենք են տեղափոխում... Ափսոս, որ այդ ամենն իրականություն կդառնա միայն մի դեպքում` եթե Երեւանի քաղաքապետ դառնա Հեղինե Բիշարյանը:
Տեսաք երեկ Մատենադարանի մոտ որ ՕԵԿ-ը միտինգ էր անում...Ահագին մարդ էր եկել:
Երեկ Կարապետիչը, ասեց որ եթե քաղաքապետի ընտրությունները կեղծվեն, իրենք դուրս են գալու փողոց և համագործակցելու են ՀԱԿ-ի հետ:
Պատկերացնում եք ինչ պատիվ հարգանք` ադամանդների ու զմրուխտների հետ միտինգ ենք անելու: Միտինգի բազմությունը հեռվից շոշողալու է, փայլատակելու է: Տեսնես տիեզերքից կերևանք?
Սա ներկայիս Երևանն է. մայթերին քայլելու տեղ չկա, որովհետև կաֆեներ են:
ՀԵՔԻԱԹԸ ԴՈՒ ԵՍ
Բանից պարզվում է` ՕԵԿ-ը նախատեսում է Երեւանի բարձրահարկ շենքերի տանիքներին ոչ միայն այգիներ հիմնել, այլեւ ցիստեռններ տեղադրել, որոնք պիտի արեւից տաքանան, եւ այդ տաք ջրով էլ պիտի ջեռուցվեն բնակարանները:
«ՉԻ (www.chi.am)» - Դժվար է ասել` ՕԵԿ-ում տեղյակ են, թե ոչ, բայց բնակարանները, որպես կանոն, ջեռուցվում են ձմռանը, իսկ ձմեռները մի յուրահատկություն ունեն. ցուրտ է: Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, օրինակ, թե ինչպես պիտի մինուս տասը աստիճանի դեպքում տանիքներին տեղադրված ցիստեռնների ջրերը տաքանան, թե՞ ՕԵԿ-ը մտադիր է շենքերը ջեռուցել միայն ամառային ամիսներին: Ընդ որում, ամռանը նույնպես ոչինչ չի ստացվի. չէ՞ որ տանիքներին այգիներ են լինելու, ծառեր, ստվերոտ ծառուղիներ, եւ արեւը չի տաքացնելու:
Բայց ամեն դեպքում` գաղափարը լավն է: Այգիներ, թռչունների դայլայլ, թփերի միջից երեւում են էգ առյուծների գլուխները, լսվում է սառնորակ ցիստեռնների քչքչոցը, երթուղային ուղղաթիռները մարդկանց շենքից շենք են տեղափոխում... Ափսոս, որ այդ ամենն իրականություն կդառնա միայն մի դեպքում` եթե Երեւանի քաղաքապետ դառնա Հեղինե Բիշարյանը:
Սա լուրջ ըտենցա մտածում? Թե այ կնիկ դու ու~ր, ցիստեռնը ու~ր: Տարելա լրիվ: Մեկ էլ խոսում էր որ ուսանողներին 20 տարով վարկեր տան :D Այ խելոք, քաղաքապետարաննա իր միջոցներից տալու էդ վարկը? :) Բանկերի ղեկավարությունը որ հեչ ապուշի տպավորություն չի թողնում:)
Ուզում ես խելոք բան արած լինես, ասա զբոսայգիներում, որտեղ աստիճաններ կան, սարքվեն նաև հարթակներ անվավոր սարքերի համար, ոնց որ էս վերջում նորոգված մայթերի վրա սարքեցին:
Սա լուրջ ըտենցա մտածում? Թե այ կնիկ դու ու~ր, ցիստեռնը ու~ր: Տարելա լրիվ: Մեկ էլ խոսում էր որ ուսանողներին 20 տարով վարկեր տան :D Այ խելոք, քաղաքապետարաննա իր միջոցներից տալու էդ վարկը? :) Բանկերի ղեկավարությունը որ հեչ ապուշի տպավորություն չի թողնում:)
Ուզում ես խելոք բան արած լինես, ասա զբոսայգիներում, որտեղ աստիճաններ կան, սարքվեն նաև հարթակներ անվավոր սարքերի համար, ոնց որ էս վերջում նորոգված մայթերի վրա սարքեցին:
Բա որ ասում էր՝ պետքա համակարգիչ արտադրենք, ինչի՞ չենք արտադրում, ինչի՞ պետքա դրսից բերեն, գերշահությներ ստանան: Ու եթե չեմ սխալվում, համակարգիչներ ներմուծողը բաղդասարյանի ախպերն ա:
Ստեղ էդ ախմախությանը անդրադարձել եմ
http://www.akumb.am/showpost.php?p=1693802&postcount=760
murmushka
29.05.2009, 23:15
Քաղաքացիական վերահսկողոթյուն կսահմանվի
22:07 | Մայիս 29, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ համամասնական ցուցակում 3-րդ հորիզոնականում գտնվող Լեւոն Զուրաբյանը իր ելույթը սկսեց "հուպ կտանք" արտահայտությամբ, որին հանրահավաքի մասնակիցները "հաղթանակ" վանկարկումով պատասխանեցին: Ապա նա ասաց, որ հակառակ փետրվարյան ընտրությունների կեղծմանը, մարտի 1-ի սպանդին, քաղբանտարկյալների բանտարկությանը եւ ի թիվս այլ հանգամանքների' ժողովուրդը նորից ոտքի է կանգնել եւ պատրաստ է պայքարել իր իրավունքների համար:
"Արդեն մի քանի օր է, ինչ Հանրապետական կուսակցությունը ըստ էույթան փակել է իր նախընտրական շտաբերը եւ դադարեցրել է իր ակտիվ քարոզչությունը: Ռեժիմը հասկանում է, որ պայքարը ձայների համար արդեն ավարտված է",-ասաց նա: Ապա հիշեցեց, որ միջազգային դիտորդները եւ ԱՄՆ պետդեպարտամենտըը տեղեկացրել է, որ խստորեն հետեւում են ընտրությունների ընթացքին եւ կեղծիքներ չեն հանդուրժի:
Նա հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ վերջիններիս քաղաքացիական պարտքը ոչ միայն ընտրություններին մասնակցելն ու քվեարկելն է, այլ նաեւ ընտրությունների ընթացքին հետեւելն է, ինչի համար հատուկ քաղաքացիական խմբեր կգործեն ընտրատարածքներից դուրս, 50 մետր հեռավորության վրա, ինչպես թույլ է տալիս օրենքը:
Ապա խոսեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով իր ելույթը սկսեց քարոզարշավի արդյունքների ամփոփմամբ եւ այն խոսքերով, որ Երեւանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը աննախադեպ էր, քանի որ ցույց տվեց ընդդիմության ակնհայտ առավելությունը իշխանությունների նկատմամբ:
"Եղբայրներ, թեկնածուներ, մի փորձեք ընդդիմանալ ժողովրդի խղճին ու հոգուն: Դիմում եմ նաեւ վերին իշանություններին. դուք մի հնարավորություն ունեք' ապահովեք արդար ընտրություններ: Մի փորձեք ձեզ վրա մեղք վերցնել: Դրանով դուք տանում եք փակուղի ձեզ, ձեզ հետ էլ նաեւ այս փոքր ազգին",-ասաց Արամ Սարգսյանը, ում խոսքերին բուռն արձագանքեցին ներկաները: Ապա նա շարունակեց' ասելով, որ եթե անգամ իր խոսքը հաշվի չեն առնում, գոնե իր եղբոր պատգամը հաշվի առնել պարտավոր են:
"Քեզ իմ ժողովուրդ, ասում եմ' վստահ գնա ընտրություններին, դու հաղթել ես արդեն",-ասաց նա եւ ժողովուրդը հաղթանակ վանկարկումներով պատասխանեցին նրան: Նշենք, որ հանրահավաքի մասնակիցները այսօր տարբեր պաստառներով, դրոշներով ու թմբուկներով էին եկել եւ "Ա1+"-ի հետ զրույցում նշում էին, որ վճռական են տրամադրված եւ հավատում են իրենց թեկնածուների հաղթանակին: Ակտիվ խոսողները հիմնականում երիտասարդներն էին, իսկ մեծահասակները հիմնականում խուսափում էին կարծիքներ հայտնելուց:
Հաղթելու ենք
այսօրվա հանրահավաքն էլ ձեզ ապացույց
Գոնե Ակումբում քվերակության արդյունքներով նույսիկ ՀԱՍԿ-ի օգտին քվերակող կա, իսկ ՕԵԿ-ի օգտին չկա:
Մեր քվեարկությունով, եթե չմասնակցողներին ու իրավունք չունեցողներին հանենք, ՀԱԿ-ը 75%-ով փաթեթավորում ա բոլորին: Ժողովուրդ, լրջանալու պահը հասունացել է, մի բան էլ դենը: Մի կողմ դրեք մանր մունր ամբիցիները: Պիտի հաղթենք: Ուրիշ ճանապարհ չունենք: Եթե ղզլբաշներին թույլ տանք շարունակել այլանդակություները, երկիրը կոցրնելու ենք: Դառնալու ենք գնչուներ, առանց հայրենիքի, կամ լավագույն դեպքում հայրենիքի տնազով:
Գոնե Ակումբում քվերակության արդյունքներով նույսիկ ՀԱՍԿ-ի օգտին քվերակող կա, իսկ ՕԵԿ-ի օգտին չկա:
Ո՞ր մի նորմալ մարդը քաղաքական մարմնավաճառին կողմ կքվեարկի: Եթե Աբդուլահ Գյուլն էլ որոշվի հայ-թուրքական միացյալ կոլանիցիա ստեղծել, Բաղդարասյանը իրան հաստատ մեջ ա գցելու:
Պատկերացնում եք, եթե Բաղդասարյանը փետրվարի 19-ից հետո միանար ՀԱԿ-ին, հիմա ինչ հեղինակություն ու հարգանք կունենար: Հանգիստ կկարողանար դառնալ ՀՀ հինգերորդ նախագահ, բայց դե բնավորություն ա էլի, փոխել չի լինում...
Ambrosine
30.05.2009, 13:52
Ո՞ր մի նորմալ մարդը քաղաքական մարմնավաճառին կողմ կքվեարկի: Եթե Աբդուլահ Գյուլն էլ որոշվի հայ-թուրքական միացյալ կոլանիցիա ստեղծել, Բաղդարասյանը իրան հաստատ մեջ ա գցելու:
Լևոնի ելույթը լսել ես? կամ կարդացել ես? նման մի բան էլ ինքը ասեց:))
Ambrosine
30.05.2009, 13:56
Ուզում ես խելոք բան արած լինես, ասա զբոսայգիներում, որտեղ աստիճաններ կան, սարքվեն նաև հարթակներ անվավոր սարքերի համար, ոնց որ էս վերջում նորոգված մայթերի վրա սարքեցին:
բայց... էնքան թեքությունը մեծ է այդ հարթությունների, որ օրինակ հաշմանդամը ճիշտ կանի այդտեղով չիջնի.. նույնը վերաբերում է նոր կառուցված անցումներին. նույնիսկ մենք չենք կարողանում հավասարակշռված իջնել այդ հատվածով. կամ սղում ենք կամ էլ իներցիայով վազում ենք ներքև:D
բայց... էնքան թեքությունը մեծ է այդ հարթությունների, որ օրինակ հաշմանդամը ճիշտ կանի այդտեղով չիջնի.. նույնը վերաբերում է նոր կառուցված անցումներին. նույնիսկ մենք չենք կարողանում հավասարակշռված իջնել այդ հատվածով. կամ սղում ենք կամ էլ իներցիայով վազում ենք ներքև:D
Ստորգետնյա անցումների հետ ես? :)
բայց... էնքան թեքությունը մեծ է այդ հարթությունների, որ օրինակ հաշմանդամը ճիշտ կանի այդտեղով չիջնի.. նույնը վերաբերում է նոր կառուցված անցումներին. նույնիսկ մենք չենք կարողանում հավասարակշռված իջնել այդ հատվածով. կամ սղում ենք կամ էլ իներցիայով վազում ենք ներքև:D
Վերջին խմբագրությունը՝ Այսօր, 14:57
Խմբագրող՝ Astgh Պատճառ: Հաղթելու ենք
:D:D Շատ լուրջ պատճառ է խմբագրելու համար...հալալա
ադիբեկի մտքի վերջին գոհարները լսեցիք? Ասումա ավարտել եմ եռափուլ դիտարկումները, բայց արդյունքները չեմ ասի, օրենքի խախտում կլնի :)) Խախտում չի լինի նենց կպատժեն, որ մինչև կյանքիդ վերջը չես կարողանա նստել:
Ասումա կարող եմ ասել, որ երևանցիների կեսից քիչ կմասկակցեն, որովհետև սա ոչ նախագահականա ոչ էլ խորհրդարանական... էս մարդը չի հասկացել էս ինչ ընտրությունա :))))
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՎԵՐՋԻՆ ՇՏՐԻԽՆԵՐԸ
Ցանկացած մակարդակի ընտրություն իր մեջ շատ հստակ տրամաբանություն ունի: Եթե վիճակը լավ է, մարդիկ առանձնապես չեն ձգտում փոփոխությունների, եթե վատ է` մերժում են գործող իշխանություններին եւ նորն ընտրում:
Հիմա հարց է ծագում` Երեւանի վիճակը լա՞վ է, թե վատ: ՀՀԿ-ն, օրինակ, ասում է, որ վիճակը վատ է: Չոռնի Գագոն, օրինակ, գնում է Նորագավիթ ու հայտարարում, թե 40 տարի շարունակ այդ թաղամասում ոչ մի աշխատանք չի կատարվել, հետո մի ուրիշ տեղ հայտարարում է, թե մինչեւ իր քաղաքապետ դառնալը քաղաքապետարանում չգիտեմ քանի հազար անպատասխան դիմում է կուտակվել եւ այլն: Ներողություն, եթե իրավիճակն այդքան վատ է, ինչո՞ւ պիտի մարդիկ իրենց ձայնը տան այն նույն ուժին, որը քաղաքն այս խայտառակ վիճակին է հասցրել: Մարդիկ, իհարկե, հասկանում են այս ամենը, դրա համար էլ Գագիկ Բեգլարյանի հանդիպումներին չեն գալիս. նրանց զոռով բերում են (եթե կարողանում են): Գան ի՞նչ անեն, եթե որեւէ ակնկալիք չունեն:
Մեծ հաշվով, մարդիկ մասնակցում են միայն Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» հանդիպումներին: Ընդ որում, հավաքվածների մտածելակերպերն էականորեն տարբերվում են միմյանցից: Մարդկանց հուզող խնդիրներն, իհարկե, հիմնականում նույնն են, բայց մարդիկ այդ խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ են տեսնում: Հայ ազգային կոնգրեսի հանդիպումներին մասնակցողները համոզված են, որ անհատական պրոբլեմները կարող են լուծվել միայն համակարգային փոփոխությունների միջոցով, իսկ ԲՀԿ-ի հանդիպումներին մասնակցում են առավելապես նրանք, ովքեր գտնում են, որ օրենքը առանձնապես կապ չունի, կարեւորը` որ մեկն իրենց տիրություն անի եւ իրենց քաղցր աչքով նայի: Մեծ հաշվով, ժողովուրդը ԲՀԿ-ից ակնկալիք չունի. ակնկալիքներ ունեն ժողովրդի «բաղկացուցիչները»` առանձին մարդիկ: Դրա համար էլ ԲՀԿ-ի կազմակերպած հանդիպումների ժամանակ Գագիկ Ծառուկյանին հարյուրավոր նամակներ են փոխանցվում, իսկ Տեր-Պետրոսյանի հանդիպումների ժամանակ` ոչ: Սա իսկապես աշխարհայացքների տարբերություն է. մարդկանց մի մասը գտնում է, որ պետք է ունենալ նորմալ պետություն, որպեսզի այդ պետությունը լուծի իր պրոբլեմները, մյուս մասը գտնում է, որ իր պրոբլեմները պիտի լուծի նա, ով §համարյա պետության չափ փող ունի¦: Բայց էականն այն է, որ այս «շուխուռի մեջ» որեւէ մեկը ՀՀԿ-ից ակնկալիք չունի: Այդ կուսակցությունն ընդհանրապես ասպարեզում չկա, եւ ակնհայտ է, որ եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ՀՀԿ-ն հաստատ չէր հաղթահարի 7 տոկոսի շեմը:
Գրեթե նույնքան անմխիթար վիճակում է նաեւ Դաշնակցությունը: Եվ պատճառը բոլորովին էլ այն չէ, որ այդ կուսակցությունը «միայն վերջերս է ընդդիմադիր դարձել եւ հասարակության կողմից դեռեւս որպես ընդդիմություն չի ընկալվում»: Սուտ է, նման բան չկա: Այդ կուսակցությունը սեփական հեռուստաընկերություն ունի, եւ եթե իսկապես ընդդիմություն դարձած լիներ, առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում անխտիր բոլոր երեւանցիները կիմանային այդ մասին ու լավ էլ կընկալեին: «Չընկալելու» պատճառն այն է, որ ՀՅԴ-ն ընդդիմություն չի դարձել: Օրինակնե՞ր եք ուզում, խնդրեմ: Նայում ենք «Երկիր-Մեդիայի» մայիսի 27-ի ռուսերեն լուրերը: Մանրամասն լուսաբանվում է ՀՅԴ նախընտրական հանդիպումը, հետո նույնքան մանրամասն` Գագիկ Բեգլարյանի հանդիպումն ավանցիների հետ, հետո շատ ավելի մանրամասն` Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայում, հետո` Տիգրան Կարապետիչի ասուլիսը (մի թեթեւ): Եվ վերջ: «Հայ ազգային կոնգրես» անունով ուժ գոյություն չունի, չի մասնակցում ընտրություններին: Եվ սա` այն դեպքում, երբ նույն օրը Կոնգրեսն Էրեբունիում այնպիսի հզոր հավաք էր կազմակերպել, որի նմանը Դաշնակցությունը երազել անգամ չէր համարձակվի: Սա՞ է ընդդիմադիր ուժը: Ի դեպ, նույն պահին «Հ1»-ն էլ Դաշնակցությանն էր փառաբանում (մայիսի 28-ի օրվա առթիվ): Այ հենց այսպես «օրթախ» էլ աշխատում են, էլ ինչո՞ւ պիտի հասարակությունը նրանց որպես ընդդիմություն ընկալի: Հետն էլ հայտարարում են, թե ընտրատեղամասերում կոնկրետ իրենք իրենց ձայները վերահսկելու են: Հասկացա՞ք: Իսկ Կոնգրեսի ձայները չեն վերահսկելու, «ջանդամը», թե չեն տանի: Համաձայնվեք` իշխանությունների համար շատ հարմար ընդդիմություն է եւ շատ ձեռնտու «վերահսկում» (մանավանդ որ առանձնապես վերահսկելու բան էլ չի լինելու):
Մի խոսքով, նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ գրեթե ամեն ինչ պարզ է: Պարզ չէ միայն, թե ինչ կունենանք, եթե ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը կարողանան պահել իրենց ձայները: Համենայն դեպս` ՀՀԿ-ն հաստատ կփոշմանի, որ ժամանակին որպես անցողիկ շեմ ոչ թե 5 տոկոսն է սահմանել, այլ 7 տոկոսը:
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
chi.am
Ambrosine
30.05.2009, 14:21
Ստորգետնյա անցումների հետ ես? :)
այո:)
Լևոնի ելույթը լսել ես? կամ կարդացել ես? նման մի բան էլ ինքը ասեց:))
Չեմ կարդացել, բայց կարծում եմ՝ Բաղդասարյանի մասին համարյա բոլորն էլ միասնական կարծիք ունեն:
Լավ գոնե այգիներում հարթակներ սարքեն, գետնանցումի էդ թեք հարթությունները էքստրիմ են :))
ԾԵԾԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Այսօր, ժամը 10:25-ի սահմաններում 9/1 տեղամաս է ներխուժել Աժ պատգամավոր Լեվոն Սարգսյանը եվ հրահանգել թիկնապահներին դուրս հանել Չորրորդ Իշխանություն, Հայք, Ժամանակ Երեվան թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեվ Մեսրոպյանին եվ Մարինե Խառատյանին: Ի պատասխան լրագրողների հարցումներին թիկնապահներն ու նրանց պարագլուխները լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները եւ դուրս են հանել ընտրատեղամասից: Այս ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով: Լրագրողները պատրաստվում են հայտարարություն տալ ոստիկանության բաժին:
ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ԻՆՉ ԱՍԵԼ ԵՆ՝ ԱՆՈՒՄ ԵՆ
Արձանագրություն
ք. Երեւան, Օլեգ Կոշեվոյ փողոցում տեղի ունեցածի վերաբերյալ
Մենք ներքոստորագրյալներս` Վոլոդիա Հովհաննիսյանը, Կարապետ Ռուբինյանս եւ Արթուր Ավթանդիլյանը հայտնում ենք, որ 2009 թվականի մայիսի 31-ին, առավոտյան ժամը 9.30 րոպեին, Մանթաշյան փողոցում, ՀԱԿ գրասենյակի դիմաց, կանգնեցին Գազել մակնիշի հետեւյալ` 2417 (թիվ 25 երթուղի), 1593(25), 1379(25), 2409(10), 1542(26), 2412(29), 1381(1), 1537(9) պետ համարանիշներով ավտոմեքենաները, առաջին ավտոմեքենայից հարցրեցին, թե ինչպես գնալ կինո Հայրենիքի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Մեր միջամտությունից հետո առաջին ավտոմեքենայի վարորդի կողքին նստած քաղաքացին, հայտնեց, որ տրանսպորտի վարչության հանձնարարությամբ իրենք գնում են հանրապետական շտաբի տրամադրության տակ` եւ իրենց նպատակն է ցուցակներով ընտրողներին տեղափոխել ընտրական տեղամասեր, իսկ վարորդները սկսեցին արդարանալ, որ իրենք խեղճ ու կրակ մարդիկ են եւ կատարում են հանձնարարություն: Մեր կողմից կանչվեց ոստիկանության աշխպատողներ, որոնց ուղեկցությամբ մեքենաները, ըստ իրենց հայտարարության, տարվեցին ոստիկանության բաժին:
ԲԱԽՎԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Շենգավիթ համայնքի 11/4 ընտրատեղամասում տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ տեղամասային հանձնաժողովի նախագահի միջեւ: Դեպքի վայր է ժամանել Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչների “դեսանտը”: 11/4 ընտրատեղամասը գտնվում է 255 մանկապարտեզի տարածքում:
ԳՅՈՒՄՐԻԻՑ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայ Ազգային կոնգրեսի շտաբը տրամադրել է իր գրանցած խախտումներն ու միջադեպերը տարբեր ընտրատեղամասերից:
30.05.09, 20:00-ի սահմաններում
Նոր Նորք
ՀԱԿ-ի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ականտես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն եվ զանգահարել է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը եվ անցկացրել հարցաքննություն
31.05. 09, 08:10-ի սահմաններում
Ավանի շախմատի դպրոցի մոտ
Գրանցվել է ընտրակաշառքի բաժանում
08:00-ից
Միլենա եվ Տաքսի «Զ» տաքսի ծառայութնունները չեն վերցնում պատվերներ քաղաքացիներից այլ տեղափոխում են ընտրողներին ընտրատեղամասերով / 621010, 626262, /
08:00-ից
Ավան
Տաքսի «Զ» ծառայությունը եվ No 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ամբողջովին տրամադրված են բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով, ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Մասնավորապես այս պահին ժամը 10։30, նրամք զբաղված են Նարեկացի եվ Դուրյան փողոցների բնակիչներին Ավանի Կինոյի հարեվանությամբ գտնող ընտրատեղամաս տեղափոխելով
08:00-ից
Բոլոր ընտրատեղամասերում Աջափնյակ Դավիդաշեն
ԸՕ 23 հոդվածի կոպիտ խախտում։ Կանաչ շապիկներով անձինք ընտրատեղամասին մոտեցողներին աշխատում են հեռացնել ընտրատարածքից բացառությամբ իրենց կողմից ճանաչված անձանց, որոնց իրենք անձամբ ուղեկցում են մինչեվ քվեարկության վայրը։ Խախտումը գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից։
08:00-ի սահմաններում
7/08 տեղամաս, Մալաթիա Սեբաստիա
Միսակյան Գոռը, Դատական դեպարտամենտի կողմից առաջադրված Ընտրական Հանձնաժողովի անդամը ծեծի է ենթանկել Ժառանգության Հանձնաժողովի անդամին եվ ՀԱԿ վստահված անձին եվ տեղամասից դուրս հանել
09:00-ի սահմաններում
2/4 տեղամասի մոտ, Նոր Նորք
ՀԱԿ-ի Նոր Նորք նախընտրական շտաբի ներկայացուցիչը գրանցել է ընտրատարածքի մոտ կայանված Գազել մակնիշի միկրոավտոբուս, որին մոտենում են ընտրողները եվ ստանում ընտրակաշառք, որից հետո գնում են քվեարկելու
09:00-ի սահմաններում
7/27 եվ 7/28, Աջափնյակ Դավթաշեն
Թաղապետի տեղակալ Բաղդասարյան Արմենը խոչընդոտում է ՀԱԿ-ի վստահված անձի, դիտորդների աշխատանքներին, թույլ չի տալիս լրագրողներին կատարել իրենց աշխատանքը, քաշքշում է վերջիններիս եվ աղմկում
09:00-ի սահմաններում
9/20 Գրողների միություն, Կենտրոն
Բաց քվեարկություն է գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, կազմվել է բողոք
09:30-ի սահմաններում
Շենգավիթ
Գրանցվել է ընտրողների խմբակային տեղափոխում Գազել մակնիշի միկրոավտոբուսներով ընտրատարածքների միջեվ։ Խախտումը գրանցվել եվ կանխվել է ՀԱԿ-ի կողմից, խատման մասին տեղեկացվել է ոստիկանությունը
09:30-ի սահմաններում
Վաղարշյան դպրոց, Կենտրոն
ԲՀԿ-ի կողմից նշանակված Ընտրական Հանձնաժողովի նախագահը չի ներկայացել ընտրություններին
10:00 - սահմաններում
8/02, Մալաթիա Սեբաստիա
Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբից խոչընդոտել է եվ ապա ծեծի ենթարկել ՀԱԿ –ի վստահված անձ Արմեն Աբրահամյանին
10:10 - սահմաններում
7/18, Մալաթիա Սեբաստիա
Տեղի է ունեցել ծեծկռտուք, հանգամանքները պարզվում են
10:45
9/01,02,03 Նալբանդյան դպրոց, Կենտրոն
Չորրորդ Իշխանության լրագրող Գոհար Վեզիրյանին այս պահին ենթարկում է ծեծի ԱԺ պատգամավոր Լեվոն Սարգսյանը / ալրաղացի Լյով/ ծեծի են ենթարկվել նաեվ ՀԱԿ-ի վստահված անձերին եվ լրագրողներին, վերջիններս այժմ գտնվում են ոստիկանությունում
Գյումրիից Երեվան
Գյումրիից 19415, 18594, 36245, 16393, 12711,06617, 17953, 45777, 18053, 19415, 45032, 10911, 45746, 45345, 10918, 45344 պետհամարանիշներով Գազելներով եվ եվս 20 մարդատար մեքենաներով Երեվան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Նրանց ուղեկցում են 23202 եվ 34001 պետհամարանիշներով ոստիկանության մեքենաներ եվ անձամբ Գյումրիի քաղաքապետը։ Թրանսփերանսի ինթերնեշիոնալ կազմակերպության դիտորդները գրանցել են միկրոավտոբուսների կուտակումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ։
Խախտումներ հենց ընտրությունների սկզբում
11:43 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առավոտյան ժամը 8-ին Երեւանի ընտրատեղամասերը բացեցին իրենց դռները: Տրվեց Երեւանի ավագանու ընտրությունների մեկնարկը: Ընտրատեղամասերի դռներ բացելուն պես' սկսվեցին ահազանգերը:
«Տաքսի «Զ» ծառայությունը եվ No 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ամբողջովին տրամադրված են բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Մասնավորապես, ժամը 10։30-ին, նրանք Նարեկացի եւ Դուրյան փողոցների բնակիչներին տեղափոխում էին Ավանի Կինոյի հարեւանությամբ գտնող ընտրատեղամաս»,- ահազանգում է Հայ ազգային կոնգրեսը: Վերջինս նաեւ տեղեկացնում է, որ ընտրատեղամասերի մոտ շրջում են կանաչ շապիկներով երիտասարդներ, որոնք ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նրանք ուղորդում են ընտրողներին: 10/ 26 ընտրատեղամասում այսօր ընտրել է կալանավորված գեներալ Գագիկ Մաթեւոսյանը: Ներկաները արձանագրել են, որ նրան ուղեկցող ոստիկանը նայել է' ում օգտին է նա քվեարկում:
Այսօր անկանոն էր աշխատում նաեւ հասարակական տրանսպորտը: Կանգառներում ուղեւորների կուտակումներ էին:
Հայ ազգային կոնգրեսի արձանագրած խախտումներին եւ մնացած ահազանգերին կարող եք տեղեկանալ «Ա1+»-ի ընտրական կայքում:
Հիշեցնենք , որ ընտրությունների նախօրերին ԵԽ տեղական եւ ռեգիոնալ մարմինների Կոնգրեսի դիտորդական առաքելությունը խորը մտահոգություն էր արտահայտել ընտրությունների օրինականության վերաբերյալ:
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը մեկնաբանելով այդ հայտարարությունը ասել էր.-§Ես չեմ կարող ասել, դա նրանց կողմից նախատեսված /հայտարարություն/ էր, թե չնախատեսված: Նրանց գործնեությունը ես չեմ մեկնաբանում, նրանք չեն միջամտում մեր աշխատանքներին մենք էլ իրանց: Նրանք իրականցնում են իրենց մանդատի շրջանակներում իրենց աշխատանքները: Եվ որքան շատ լինեն նման ելույթներ մինչև քվեարկության օրը կամ ընդհանրապես նրանց այդ դիտորդական առաքելության շրջանում, կարծում եմ, ընտրական իշխանության համար էլ ավելի հնարավորություններ կստեղծվի արագ արձագանքել և ձեռնարկել լրացուցիչ միջոցներ:
Ա1+
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՈՒ ԱՍԵԼ, ՈՐ ԱՅՍՕՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ Է
Մայիսի 31-ի առավոտյան ժամը 11-ին Կենտրոնի 9/10 ընտրատեղամասում Երեւանի քաղաքապետի ընտրության քաղաքացիական պարտքն է կատարել Սերժ Սարգսյանը: Նա ընտրատեղամաս է ժամանել կնոջ եւ դստեր հետ, կատարել է իր քվեարկությունը եւ հեռացել է առանց մամուլի ներկայացուցիչների հարցերին պատասխանելու, ասելով միայն, թե “այսօր լռության օր է”:
Տիգրան Կարապետյանը դժգոհ է
11:09 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը 34-րդ ընտրողն էր 4/32 ընտրատեղամասում:
Այն տեղակայված է Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում:
Թեկնածուն ընտրատեղամաս էր եկել իր 2 երեխաների հետ:
Բնականաբար, ինքն իրեն ընտրելուց հետո թեկնածուն ահազանգեց խախտումների մասին: «Հիմա թիվ 39-ը դպրոցում 10 հոգի կանգնած նայում են, թե ինչպես են գցում քվեաթերթիկը»,-ասաց նա:
Տիգրան Կարապետյանը շատ զայրացած էր:
«Ոնց կարող են իրենց թույլ տալ այդպիսի անօրինություններ: Մարդիկ ասում են, մենք ամեն ինչ օրենքով, գործով ցույց կտանք, կապացուցենք, փո՞ղն է գործը, ինչքա՞ն կարող են փող բաժանել եւ նվաստացնել ժողովրդին: Եթե իրենք մտածում են ժողովրդի, հայրենիքի մասին, չի կարելի ժողովրդին գնել»,- ասաց Ժողովրդական կուսակցության նախագահը:
Ա1+
Իրա աչքով խախտում ա տեսել, տեսնենք ինչ ա անելու վերջում:
Mephistopheles
31.05.2009, 11:08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՈՒ ԱՍԵԼ, ՈՐ ԱՅՍՕՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ Է
Մայիսի 31-ի առավոտյան ժամը 11-ին Կենտրոնի 9/10 ընտրատեղամասում Երեւանի քաղաքապետի ընտրության քաղաքացիական պարտքն է կատարել Սերժ Սարգսյանը: Նա ընտրատեղամաս է ժամանել կնոջ եւ դստեր հետ, կատարել է իր քվեարկությունը եւ հեռացել է առանց մամուլի ներկայացուցիչների հարցերին պատասխանելու, ասելով միայն, թե “այսօր լռության օր է”:
իրա մոտ էս մի տարի ա լռության տարի ա
ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Շենգավիթի 12/15, 12/16 եւ 12/17 ընտրատեղամասերում, ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, տեղի ԲԼԴԻ մականունով հեղինակությունը ղեկավարում է քվեարկության պրոցեսը, եւ մարդիկ են բերվում տեղամասեր ու նրանց ցուցումներ է տրվում, թե ում օգտին պետք է քվեարկել: Ըստ մեր ունեցած տեղեկության, այդ թաղային հեղինակության որդին ընդգրկված է Երեւանի քաղաքապետի ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակում:
Մոդերատորական: Ժողովուրդ ջան խնդրում եմ բաժնի կանոններին հավատարիմ մնալ: Օրը լարված է լինելու ու շատերի մոտ արտահայտվելու ցանկություն է լինելու: Բայց խնդրում եմ զուսպ եղեք: Դրանով կխնայեք մոդերատորների ժամանակը և չեք նպաստի ձեր տուգանային միավորների աճին:
Rammer ջան, ինֆորմացիայի աղբյուրը նշի էլի բռատ, որ էլ նույն տեղը չնայենք;)
ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶ Է ՏԱԼԻՍ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ահազանգեր են ստացվում Շիրակի մարզից ընտրողների մեծ զանգվածի հավանական Երեւան տեղափոխման եւ քվեարկությանը մասնակցելու մասին: Ըստ այդ ահազանգերի, խոսքը գնում է Շիրակի մարզի գազի ոլորտի աշխատակիցների մասին: Ի դեպ, հարկ է նշել, որ Հայռուսգազարդ ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում:
Լրագիր
ԾԵԾԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Այսօր, ժամը 10:25-ի սահմաններում 9/1 տեղամաս է ներխուժել Աժ պատգամավոր Լեվոն Սարգսյանը եվ հրահանգել թիկնապահներին դուրս հանել Չորրորդ Իշխանություն, Հայք, Ժամանակ Երեվան թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեվ Մեսրոպյանին եվ Մարինե Խառատյանին: Ի պատասխան լրագրողների հարցումներին թիկնապահներն ու նրանց պարագլուխները լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները եւ դուրս են հանել ընտրատեղամասից: Այս ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով: Լրագրողները պատրաստվում են հայտարարություն տալ ոստիկանության բաժին:
Ծեծել են լրագրողներին
12:08 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր ժամը 10.25-ի սահմաններում թիվ 33 դպրոցում տեղակայված 9/1 ընտրատեղամասում ծեծի են ենթարկվել ՙՉորրորդ Իշխանության՚ լրագրող Գոհար Վեզիրյանը եւ ՙՀայք՚-ի լրագրող Տաթեւ Մեսրոպյանը: Ըստ ականատեսների' նրանց հարվածել են Աժ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահները:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողները հետաքրքրվել են' ինչու քվեարկելուց հետո ընտրատեղամասից չի հեռանում պատգամավորը: Թիկնապահները հայհոյել են լրագրողներին, երբ նրանք պատասխանել են, թիկնապահները սկսել են հարվածել: Նրանք խլել են նաեւ «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Մարինե Խառատյանի ձայնագրիչը:
A1+
Հայ Ազգային Կոնգրեսը ընտրախախտումներ է գրանցել
11:16 • 31.05.09
Այսօր առավոտյան Հայ Ազգային Կոնգրեսը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված են ընտրախախտումների մի շարք դեպքեր։ Մասնավորապես, նշվում է, որ Հայ Ազգային Կոնգրեսի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը երեկ երեկոյան ականտես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն և զանգահարել է ոստիկանություն։
Ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը և անցկացրել հարցաքննություն։ Այսօր առավոտյան Ավանի շախմատի դպրոցի մոտ ՀԱԿ–ի ներկայացուցիչները նույնպես գրանցել են ընտրակաշառքի բաժանում։
Կոնգրեսի ներկայացուցիչները նշում են նաև, որ Տաքսի «Z» ծառայությունը և No 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ամբողջովին տրամադրված են բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով, ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Մասնավորապես, ժամը 10։30–ի դրությամբ, նրանք զբաղված էին Նարեկացի և Դուրյան փողոցների բնակիչներին՝ Ավանի Կինոյի հարևանությամբ գտնվող ընտրատեղամաս տեղափոխելով։
ՀԱԿ ներկայացուցիչները նաև գրանցել են ԸՕ 23 հոդվածի կոպիտ խախտում։ Կանաչ շապիկներով անձինք ընտրատեղամասին մոտեցողներին աշխատում են հեռացնել ընտրատարածքից բացառությամբ իրենց կողմից ճանաչված անձանց, որոնց իրենք անձամբ ուղեկցում են մինչև քվեարկության վայրը։
Tert.am
Ծեծի են ենթարկվել լրագրողներ և հանձնաժողովի անդամներ
11:25 • 31.05.09
Այսօր, ժամը 08։00–ի սահմաններում Մալաթիա Սեբաստիայում գտնվող 7/08 տեղամասում Գոռ Միսակյանը, ով հանդիսանում է Դատական դեպարտամենտի կողմից առաջադրված Ընտրական Հանձնաժողովի անդամ, ծեծի է ենթարկել «Ժառանգության» կուսակցության հանձնաժողովի անդամին և ՀԱԿ–ի վստահված անձին և տեղամասից դուրս հանել նրանց։ Այս մասին հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունը։
Նույն համայնքի 8/02 ընտրատեղամասում Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբից խոչընդոտել է և ապա ծեծի ենթարկել ՀԱԿ –ի վստահված անձ Արմեն Աբրահամյանին։
Tert.am
Հանրապետականները տարեցներին ընտրատեղամաս են տեղափոխում
1/27 ընտրատեղամասում ժամը 10:50-11:00-ի սահմաններում երկու երթուղայիններ տեղափոխեցին մեծահասակ, ծեր կանանց և տղամարդկանց:
Նոր-նորքի 2-րդ զանգվածի 1/27 տեղամասու` 7-րդ մանկապարտեզի տարածքում (Թոթովենց 3/1 հասցեում) մարդկանց հոսքը քիչ էր, սակայն մոտ 20 ծերեր միաժամանակ տեղամաս մտան:
Պարզվեց նրանց ընտրատեղամաս են տեղափոխել երկու երթուղայիններ` 4045s պետհամարանիշով` 123 և 1522s պետհամարանիշով` 29 համարի երթուղայինները:
4045s համարանիշով 123-րդ համարի երթուղայինի վարորդը խոստովանեց, որ իրեն «փող են տվել, ինքն էլ այդ մարդկանց տեղափոխել է», սակայն չմանրամասնեց, թե ով և ինչքան գումար է իրեն տվել:
Նախքան երթուղային նստելը մեր հարցեին, թե ինչ փոխադրամիջոցով են իրենք եկել ընտրատեղամաս, ծեր տղամարդկանցից մեկը պատասխանեց` «ոտքով», սակայն հետո բարձրացավ նույն երթուղային: Իսկ երթուղային բարձրացող կանանցից մեկն էլ ասաց, որ իրենք 12-րդ շենքից են:
Թեկուզ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենք դարպասները փակել են, և ոչ մի մեքենա չի կարող մուտք գործել տարածք, հենց մուտքի մոտ կանգնեց նաև 1522s համարանիշով 29 համարի երթուղայինը, որը նույնպես ծեր մարդկանց էր տեղափոխել: Այստեղ էլ, պարզվեց` 56 և 13-րդ շենքերի բնակիչներից կային: Իսկ ծեր մարդկանց «օգնելու նպատակով» կազմակերպչական խնդիրները հոգում էր լուսանկարի երիտասարդը, ով խոստովանեց, որ իրենք «Հանրապետականների շտաբից են, և օգնում են տարեցներին տեղափոխել ընտրատեղամաս»:
Առավոտյան ժամը 8:00-ից բացվել են նաև Նոր Նորքի ընտրատեղամասենրը: Մինչև ժամը 10:30 մեր այցելած 1/22, 1/30, 1/31, 1/32, 1/33 ընտրատեղամասերում ոչ մի արտակարգ դեպք, խախտում կամ միջադեպ չէր գրանցվել:
www.hetq.am
Արտակ Սվետիսյանը շրջում է 2/4 ընտրատեղամասում
Հենց նոր «Հետքի» թղթակիցը հայտնեց, որ Նոր Նորքի 2/4 ընտրատեղամասում կախված է ԲՀԿ ցուցակի ավագանու թեկնածու Արտակ Ավետիսյանի պաստառը: Արտակ Ավետիսյանը շրջում է ընտրատեղամասում և խոսում: Նա «Հետքի» թղթակիցին ասել է, որ չլուսանկարի, և սպառնացել է դատի տալ լուսանկարելու համար:
«Հետքի» թղթակցի փոխանցմամբ, վերոնշյալ ընտրատեղամասում կուտակումներ կան. մեկ քվեախցի առջև 2-3 հոգի է հավաքվում: Անգամ հանձնաժողովի նախագահը վերցրել է ընտրողներից մեկի ծրարն ու քվեաթերթիկը, իբր թե օգնում է, բայց, տեսնելով լրագրողին, վերադարձրել է:
Ընտրատեղամասում 6 դիտորդ է գրանցված: Ընտրատեղամասում գրանցված 1700 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել է 230-ը:
www.hetq.am
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԺԱՄԸ 11-Ի ՏՎՅԱԼՈՎ
Քվեարկության մասնակիցների թիվը (նախնական) %
1 Ավան, Նոր Նորք
61 242 7 392 12,07
2 Նոր Նորք
59 416 7 848 13,21
3 Քանաքեռ- Զեյթուն, Նոր Նորք
61 389 8 017 13,06
4 Արաբկիր
56 963 4 783 8,40
5 Դավիթաշեն, Արաբկիր
60 514 6 890 11,39
6 Աջափնյակ
56 387 7 233 12,83
7 Աջափնյակ, Մալաթիա Սեբաստիա
56 908 7 263 12,76
8 Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ
60 342 5 947 9,86
9 Կենտրոն, Աջափնյակ
52 721 5 603 10,63
10 Կենտրոն, Նորք-Մարաշ
55 937 5 687 10,17
11 Շենգավիթ, Էրեբունի
61 691 8 754 14,19
12 Շենգավիթ, Էրեբունի
61 224 9 320 15,22
13 Էրեբունի, Նուբարաշեն
66 743 5 713 8,56
Ընդամենը 771 477 90 450 11,72
Լրագիր
Վանաձորից եկել են քվեարկելու
«Մենք ընտրությունների հետ կապ չունենք, մենք ուրիշ գործով ենք Երեւան եկել. բոլոր հարցերով դիմեք Թումանյանի վրա գտնվող Բեգլարյանի շտաբին»,- մեզ հետ զրույցում մի փոքր վախվորած ասաց վանաձորցի մի կին' ընդ որում' չսպասելով հարցի: Սախարովի հրապարակում կանգնած էին 5 «Գազել»:
Իսկ մեզ հետ զրուցող կնոջ ձեռքին կար անուն-ազագանուններով մի ցուցակ, որով նա ներկա-բացակա էր անում ներկա գտնվողներին:
«Գազելների» վարորդները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք Վանաձորից մարդկանց են տեղափոխել Երեւան' ընտրություններին մասնակցելու համար: Այլ մանրամաներ մեզ չհաջողվեց պարզել:
www.a1plsu.am
Լրագրողները խնդիրներ են ունեցել պատգամավորի կամայականության պատճառով
12:04 • 31.05.09
Կապված 9/1 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի հետ մեզ մանրամասներ հայտնեց «Հայք» թերթի լրագրող Տաթև Մեսրոպյանը։ Երեք լրագրողները՝ Տաթև Մեսրոպյանը, Գոհար Վեզիրյանն ու Մարինե Խառատյանը ընտրատեղամասում նկատել են ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին և նրանից հետաքրքրվել են, թե ինչու է ինքն այդտեղ գտնվում։
Հարցին ի պատասխան, պատգամավորն ասել է՝ «ուզում եմ, կանգնում եմ», որից հետո կարգադրել է թիկնապահներին՝ հեռացնել լրագրողներին տվյալ վայրից։ Թիկնապահները լրագրողներին սկսել են հայհոյել և հարվածներ հասցնել։ Տաթև Մեսրոպյանի ձեռքից խլել են հեռախոսը՝ մտածելով, որ դա լուսանկարչական ապարատ է, ապա հետ են վերադարձրել՝ համոզվելով որ դա պարզապես հեռախոս է։ Մարինե Խառատյանի ձեռքից խլել են ձայնագրիչը, որը մինչ այս պահը չեն վերադարձրել։ Ինչ վերաբերվում է Գոհար Վեզիրյանին, ապա նրան ոտքով հարված են հասցրել որովայնի հատվածում։
Միջադեպից հետո Լևոն Սարգսյանը թիկնապահների հետ արագ հեռացել է ընտրատեղամասից, իսկ ոստիկանները հեռացրել են լրագրողներին։ Դիտորդներն արձանագրել են տեղի ունեցածը։
Այս պահին Տաթև Մեսրոպյանը դեռևս գտնվում է ընտրատեղամասում։
Tert.am
Mephistopheles
31.05.2009, 11:46
Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ հավաքված է հոծ բազմություն: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ֆեդերացիայի դիմացի մայթին կանգնում են 20 և 28 համարի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներ: Մեքենաներից իջնում են Գյումրու բարբառով խոսող անձինք, նրանց մի մասը՝ Հանրապետական կուսակցության կրծքանշաններով է:
Հավաքվածներից ժամանակ առ ժամանակ նստում են ֆեդերացիայի շենքի դիմաց կանգնած «Հայկական շուկա» և «Մետաքս» տաքսի ծառայության մեքենաները, ըստ էության, ուղեւորվում են քաղաքի տարբեր ընտրատեղամասեր` քվեարկելու «հանուն» երևանցիների բարեկեցիկ ապագայի:
հետք.ամ
Taurel. . . .
31.05.2009, 11:46
Արտակարգ է ......... Ոչխարների հոտը 5000 դրամով թաղում է իրենց ձագերի ապագան գազելների մեջ...................................................
Հարություն Քուշկյանը կանխատեսում է ազնիվ և մաքուր ընտրություններ
12:47 • 31.05.09
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջատար Հարություն Քուշկյանը, այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելով, ասել է լրագրողներին.
«Համոզված եմ, որ մի քայլ առաջ ընտրություններ են լինելու, ազնիվ, մաքուր, որը շատ կարևոր է մեր բոլորիս համար»։
Tert.am
Մի քայլ առաջ ասելով երևի նկատի ունի մի զոհ պակաս, մի վիրավոր պակաս..
Ընտրատեղամասերից ահազանգեր չենք ստացել, ասել է Արծվիկ Մինասյանը
12:42 • 31.05.09
ՀՅԴ ընտրացուցակի առաջին համարը՝ Արծվիկ Մինասյանը, այսօր առավոտյան այցելեց ընտրատեղամաս։ Քաղաքապետի թեկնածուն արդար ընտրություններ մաղթեց բոլորին, այնուհետև նշեց, որ ընտրատեղամասերից իրենք ահազանգեր չեն ստացել։
«Մենք կցանկանայինք, որ չլինի այսպիսի բան։ Ամեն ջանք գործադրել ենք, որ կանխենք դրանք։ Եթե, Աստված չտա, այդպիսինները լինեն, ապա կան իրավական գործիքներ, որ պայքարենք դրա դեմ», – հավելել է նա։
Tert.am
Թե ասա՝ ձեր մեկուկես տոկոսիկի վրա ո՞վ ա նայում, որ ով ձեզ բան ասի, մի հատ էլ ահազանգ ստանաք, այ քվե ժառանգող դրոշայրիչներ:
Ամբողջ շարժման ընթացքում էս կարգի թեժ լուր դեռ չեք լսել
Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է 2009թ-ի մայիսի 31-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում և որպես թեկնածու առաջադրել է Լևոն Տեր Պետրոսյանին
չէ բայց պատկերացնում եք ինչա լինելու
Լևոն Տեր Պետրոսյան:bad
Ենտրելու եմ Բարգավաճ:P
Ambrosine
31.05.2009, 12:11
Լևոն Տեր Պետրոսյան:bad
Ենտրելու եմ Բարգավաճ:P
ինչի համար? որ քաղաքը կուսակցության առաջնորդի նման բարգավաճի?
Ambrosine
31.05.2009, 12:14
ԿՈՆԳՐԵՍ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿԵՂԾԻՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Լևոն Տեր-Պոտրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը քիչ առաջ ասուլիս է հրավիրել, որտեղ ասել է, որ ընտրություններն անցնում են համակարգված, տոտալ կեղծիքների պայմաններում: Խախտումները հիմնականում 3 տեսակի բնույթ ունեն` ՀԱԿ-ի վստահված անձանց, Ժառանգության հանձնաժողովի անդամներին, նաև լրագրողներին ծեծելը, մարզերի բնակիչների քվեարկությունը և լցոնումները, կրկնակի և բաց քվեարկությունները և այլն:
Մասնավորապես ՀԱԿ-ը արձանագրել է, որ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Աբովյանից, Մարալիկից երթուղային տաքսիներով քվեարկության են բերում մարդկանց: Գյումրիից մարդկանց տեղափոխումը ղեկավարում է անձամբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երևանում Գյումրիից եկած գազելները կանգնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց, որտեղից նրանց տանում են տեղամասեր:
Զեյթունի 2/28 տեղամասում քվեարկած Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի ժամկետային զինծառայող Վարդան Գյուրջինյանն էլ ասել է, որ իրենց հատուկ բաց են թողել ընտրություններին մասնակցելու համար, նշել է Մուսինյանը:
Արման Մուսինյանը ասել է, որ թիվ 8 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է հոգեբանական տեռորի պայմաններում:
http://lragir.am/src/index.php?id=lrahos||country&pid=26950
Լևոն Տեր Պետրոսյան:bad
Ենտրելու եմ Բարգավաճ:P
Ամեն մարդ իրան արժանի թեկնածու պետք ա ընտրի:
Ambrosine
31.05.2009, 12:32
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԱՀԱԶԱՆԳԵՐԸ
Երևանի ավագանու ընտրությունների բնականոն գործընթացը շարունակվում է: Ընտրությունների ընթացքում արձանագրված օրնախախտումների վերաբերյալ ահազանգերը գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ, հանգամանքները ճշտվում են:
Արդյունքների մասին տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում, ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:
լրագիր (http://lragir.am/src/index.php?id=lrahos||country&pid=26949)
այ քեզ բան:օ
Մարդ կա ընտրում ա ՀՀԿ.
Հասկանում եմ իշխանական թեկնածու ա, կարող ա մարդիկ շահ ունեն, կամ վախենում են: Համենայն դեպս պատճառները գոնե հասկանալի ա
Մարդ կա ընտրում ա Դաշնակցություն.
էլի եմ հասկանում: Մարդիկ կարող ա սրտանց հավատում են դաշնակցությանը: Որովհետև դաշնակցությունը գոնե գաղափարախոսություն ու ռեալ, հստակ ծրագիր ունի:
Մարդ կա ընտրում ա ՀԱԿ.
Հասկանալի ա: Մարդիկ ուզում են ազատվել ռեժմից, ուզում են երկրի բռնապետությունից ազատվեն: Լրիվ հասկանալի ա:
Մարդ կա ընտրում ա ԱԼՄ
Լրիվ հասկանալի ա: Կամ տատուն տելեվիզոր են տվել, կամ հումորի ու փոստի համար ա ընտրում:
Մարդ կա ՀԱՍԿ ա ընտրում.
Բայց տենց մարդ կա՞
Այ բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ինչու՞ են մարդիկ ընտրում Օրինաց Երկիր, ԲՀԿ:
Ընտրակեղծիք ըլնեմ չեմ հասկանում:
Ambrosine
31.05.2009, 12:35
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ՔՎԵԱՐԿԵՑ ԵՎ ՉՇՓՎԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
http://lragir.am/upld_img/124375883890.JPG
Նույն տեղամասում, ուր առավոտյան ժամը 11-ին քվեարկել էր Սերժ Սարգսյանը, ժամը 13-ին ընտանիքի` կնոջ, հարսի եւ թոռների հետ քվեարկության է եկել առաջին նախագահ, քաղաքապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: 9/10 տեղամասում կատարելով իր քաղաքացիական պարտքը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան լրագրողների հարցերի, թե ինչի ակնկալիքով եւ հանուն ինչի է քվեարկել, ասել է, թե բոլոր հարցերի պատասխանները կտա վաղը: “Վաղը, ամեն ինչը վաղը: Բոլոր հարցերին կպատասխանեմ վաղը”, ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
լրագիր (http://lragir.am/src/index.php?id=country&pid=26952)
Ենտրելու եմ Բարգավաճ
Նրանք ովքեր ԵՆՏՐՈՒՄ ԵՆ, իհարկե պետք է Բարգավաճ ենտրեն...ասենք թե, որ դա այոոո
Ambrosine
31.05.2009, 12:38
ԸՍՏ ԿԸՀ-Ի ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կարծիքով, Երեւանի ավագանու ընտրությունն անցնում է բնականոն, լուրջ միջադեպեր չկան: Նրանք թերեւս ճիշտ են, քանի որ եթե չլինեին կեղծիքներն ու խախտումները, ընտրությունը կլիներ աննորմալ:
:hands անեկդոտ ա
լրագիր (http://lragir.am/src/index.php?id=country&pid=26951)
Այ բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ինչու՞ են մարդիկ ընտրում Օրինաց Երկիր, ԲՀԿ:
Ընտրակեղծիք ըլնեմ չեմ հասկանում:
Էլմօ ջան բարոյական մարդու համար իհարկե անհասկանալի է նման բանը...բայց 5000 դրամանոց ձայնավաճառի դեպքում լրիվ տրամաբանական...;)
Enigmatic
31.05.2009, 12:43
Մի հարց տամ էլի, մինչև ժամը քանիսն ա ընտրությունները տևելու
Մի հարց տամ էլի, մինչև ժամը քանիսն ա ընտրությունները տևելու
20:00
Ambrosine
31.05.2009, 13:06
Թեժ գծի արձանագրած խախտումները
Ընտրությունների ընթացքում առաջացող բոլոր խնդիրների, ինչպես նաեւ նկատելի խախտումների դեպքում խնդրում ենք զանգահարել թեժ գիծ՝ անվճար իրավական խորհրդատվության համար։ Անհրաժեշտության դեպքում Արագ արձագանքման խումբը օգնություն կտրամադրի տեղում։
Օրվա ընթացքում թեժ գծի ողջ աշխատանքը կլուսաբանվի www.hra.am-ի կողմից։ Խնդրում ենք հետեւել մեր կայքի աշխատանքներին։
Այսօր առավոտյան ժամը 8։00-ին արագ արձագանքման մեքենաները սկսեցին իրենց աշխատանքը։ 20 մեքենաներ մեկնեցին քաղաքի տարբեր թաղամասեր։ Յուրաքանչյուր մեքենա համալրված է հետևյալ կազմով` մեկական իրավաբան, դիտորդ, ակտիվիստ և լրագրող: Մեքենաների աշխատանքները համակարգվում են թեժ գծի աշխատակազմի կողմից՝ ընդունվող զանգերին համաձայն։
12:53 Հարց՝ Դիտորդը կարո՞ղ է օգնել ընտրողի քվեարկությում կատարելու համար, եթե թույլ է տվել հանձնաժողովի նախագահը:
Պատասխան՝ Այո: Սահմանափակումը վերաբերվում է միայն վստահված անձին: Նույն անձը կարող է օգնություն ցուցաբերել միայն մեկ անգամ:
12:48 2/33 ընտրատեղամասից հայտնում են, որ մարդիկ արտագրում են մարդկանց անունները ու հասցեները:
12:41 8/13 տեղամասում երթուղային տաքսիներով մարդկանց տեղափոխում են: Այլ խախտում չի նկատել:
12:37 Հարց՝ Ավագանու թեկնածուն իրավունք ունի՞ որպես դիտորդ գտնվել ընտրատեղամասում:
Պատասխան՝ ոչ:
12:20 10/07 ընտրատեղամասից ահազանգում են, որ մահացածների անունները առկա են ցուցակներում:
12:08 10/11 տեղամաս 40 դպրոց
Վստահված անձը ահազանգում է, խնդրում է խումբ ուղարկել: 4-րդ մեքենան ուղարկվել է:
12:05 Մոր անձնագրի ժամկերը երկարացնելու համար, դիմել են անձնագրային բաժին, սակայն անձնագիրը մինչ օրս չի վերադարձվել: Ի՞նչ անել:
Տրվել է խորհրդատվություն:
11:50 9/28 տեղամասում 2-րդ մեքենան արձանագրել է խախտում: Ընտրողը տեսել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են, կազմվել է արձանագրություն:
11:45 Նոր-Նորքի 3/34, 106 դպրոց
Մեր ակտիվիստը իր քվեարկության ժամանակ պարզել է, որ ընտրատեղամասում քվեաթերթիկները ավարտվել են, բայց ծրարները դեռ ոչ:
11:43 51 դպրոց Քոչարի վրա
Ահազանգ է եղել, որ կանգնած են տղաներ, ոստիկանության աշխատակիցները մարդկանց ներս են տանում, գումարներ, նոր անձնագրեր տալիս:
Ն.Զարյանի վրա գումարներ են տալիս վստահված անձի կարգավիճակով: Մահացած անձինք կան ցուցակներում:
UPDATE: 3-րդ մեքենան 11:50 ուղարկվել է
11:40 4/59 Այգեձոր Արաբկիր տեղամաս
Հաշմանդամի հետ մեկ հոգի է եկել, մտել է խուց, ասել են բարեկամ է, օգնում է հաշմանդամին:
Տրվել է պատասխան:
11:40 Շենգավիթ 8/33
5-րդ մեքենան տեղեկացնում է, որ վստահված անձանց ցուցակների վրա կնիքներ չկան
11:40 93 դպրոց Դավիթաշեն, 5/17 տեղամաս մեքենա է ուղարկվել:
12-րդ մեքենան հայտնում է, որ ՀՀԿ-ից 3 հոգի վստահված անձ է ներկա, ՀՀկ-ի վստահված անձը խոչընդոտում է մեքենայի անձնակազմի աշխատանքներին:
Ուղարկվել է նաեւ 11 մեքենան:
12:07 Մեր անձնակազմի անդամներից մեկը ահազանգեց, որ քաշքշուկի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել: Դեպքի վայր մեկնեց լրացուցիչ իրավաբանների խումբ:
Մեր խումբը արձանագրել է, որ տեղամասում շրջում են անհայտ մարդիկ, որոնք փորձում են հսկել քվեարկության ընթացքը: Արագ արձագանքման խումբը մոտեցել է նրանց, պահանջել է փաստաթղթեր: Սկզբում ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել, հետո ոմն ներկայացել է որպես Լեւոն Բարսեղյան եւ ներկայացրել ՀՀԿ վստահված անձի փաստաթուղթ: Մինչ այդ փորձել է խլել ֆոտոխցիկը, ինչի արդյունքում մարմնական վնասվածք հասցրել մեր աշխատակազմի անդամներից մեկին: Կազմվել է արձանագրություն:
11:39 Հարց՝ Անձնագրի պատճենով կարո՞ղ է ընտրել: Ինչ անել, եթե կորել է անձնագիրը:
Պատասխան՝ Դիմել անձնագրային բաժին անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար:
11:35 97 դպրոցից ահազանգ է ստացվել խախտումների, կուտակումների, կաշառքների վերաբերյալ: Ուղարկվել է մեքենա:
թեժ գիծ (http://elections.a1plus.am/issue-tej_gic-120)
080-080-804
Ambrosine
31.05.2009, 13:13
Նաև շատ հետաքրքիր է, թե ում են ընտրելու այն մարդիկ, որոնք ընկնում են հարևանների տներով և խնդրելով ձայն հավաքում, ձայն մուրում ՀՀԿ-ի համար՝ միաժամանակ վստահեցնելով, որ իրենք անձամբ Լևոնին են ընտրելու, ուղղակի գումարի դիմաց այդ աշխատանքը կատարում են:think
Ambrosine
31.05.2009, 13:24
ԳՅՈՒՄՐԻԻՑ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայ Ազգային կոնգրեսի շտաբը տրամադրել է իր գրանցած խախտումներն ու միջադեպերը տարբեր ընտրատեղամասերից:
30.05.09, 20:00-ի սահմաններում
Նոր Նորք
ՀԱԿ-ի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ականտես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն եվ զանգահարել է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը եվ անցկացրել հարցաքննություն
31.05. 09, 08:10-ի սահմաններում
Ավանի շախմատի դպրոցի մոտ
Գրանցվել է ընտրակաշառքի բաժանում
08:00-ից
Միլենա եվ Տաքսի «Զ» տաքսի ծառայութնունները չեն վերցնում պատվերներ քաղաքացիներից այլ տեղափոխում են ընտրողներին ընտրատեղամասերով / 621010, 626262, /
08:00-ից
Ավան
Տաքսի «Զ» ծառայությունը եվ No 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ամբողջովին տրամադրված են բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով, ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Մասնավորապես այս պահին ժամը 10։30, նրամք զբաղված են Նարեկացի եվ Դուրյան փողոցների բնակիչներին Ավանի Կինոյի հարեվանությամբ գտնող ընտրատեղամաս տեղափոխելով
08:00-ից
Բոլոր ընտրատեղամասերում Աջափնյակ Դավիդաշեն
ԸՕ 23 հոդվածի կոպիտ խախտում։ Կանաչ շապիկներով անձինք ընտրատեղամասին մոտեցողներին աշխատում են հեռացնել ընտրատարածքից բացառությամբ իրենց կողմից ճանաչված անձանց, որոնց իրենք անձամբ ուղեկցում են մինչեվ քվեարկության վայրը։ Խախտումը գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից։
08:00-ի սահմաններում
7/08 տեղամաս, Մալաթիա Սեբաստիա
Միսակյան Գոռը, Դատական դեպարտամենտի կողմից առաջադրված Ընտրական Հանձնաժողովի անդամը ծեծի է ենթանկել Ժառանգության Հանձնաժողովի անդամին եվ ՀԱԿ վստահված անձին եվ տեղամասից դուրս հանել
09:00-ի սահմաններում
2/4 տեղամասի մոտ, Նոր Նորք
ՀԱԿ-ի Նոր Նորք նախընտրական շտաբի ներկայացուցիչը գրանցել է ընտրատարածքի մոտ կայանված Գազել մակնիշի միկրոավտոբուս, որին մոտենում են ընտրողները եվ ստանում ընտրակաշառք, որից հետո գնում են քվեարկելու
09:00-ի սահմաններում
7/27 եվ 7/28, Աջափնյակ Դավթաշեն
Թաղապետի տեղակալ Բաղդասարյան Արմենը խոչընդոտում է ՀԱԿ-ի վստահված անձի, դիտորդների աշխատանքներին, թույլ չի տալիս լրագրողներին կատարել իրենց աշխատանքը, քաշքշում է վերջիններիս եվ աղմկում
09:00-ի սահմաններում
9/20 Գրողների միություն, Կենտրոն
Բաց քվեարկություն է գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, կազմվել է բողոք
09:30-ի սահմաններում
Շենգավիթ
Գրանցվել է ընտրողների խմբակային տեղափոխում Գազել մակնիշի միկրոավտոբուսներով ընտրատարածքների միջեվ։ Խախտումը գրանցվել եվ կանխվել է ՀԱԿ-ի կողմից, խատման մասին տեղեկացվել է ոստիկանությունը
09:30-ի սահմաններում
Վաղարշյան դպրոց, Կենտրոն
ԲՀԿ-ի կողմից նշանակված Ընտրական Հանձնաժողովի նախագահը չի ներկայացել ընտրություններին
10:00 - սահմաններում
8/02, Մալաթիա Սեբաստիա
Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբից խոչընդոտել է եվ ապա ծեծի ենթարկել ՀԱԿ –ի վստահված անձ Արմեն Աբրահամյանին
10:10 - սահմաններում
7/18, Մալաթիա Սեբաստիա
Տեղի է ունեցել ծեծկռտուք, հանգամանքները պարզվում են
10:45
9/01,02,03 Նալբանդյան դպրոց, Կենտրոն
Չորրորդ Իշխանության լրագրող Գոհար Վեզիրյանին այս պահին ենթարկում է ծեծի ԱԺ պատգամավոր Լեվոն Սարգսյանը / ալրաղացի Լյով/ ծեծի են ենթարկվել նաեվ ՀԱԿ-ի վստահված անձերին եվ լրագրողներին, վերջիններս այժմ գտնվում են ոստիկանությունում
Գյումրիից Երեվան
Գյումրիից 19415, 18594, 36245, 16393, 12711,06617, 17953, 45777, 18053, 19415, 45032, 10911, 45746, 45345, 10918, 45344 պետհամարանիշներով Գազելներով եվ եվս 20 մարդատար մեքենաներով Երեվան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Նրանց ուղեկցում են 23202 եվ 34001 պետհամարանիշներով ոստիկանության մեքենաներ եվ անձամբ Գյումրիի քաղաքապետը։ Թրանսփերանսի ինթերնեշիոնալ կազմակերպության դիտորդները գրանցել են միկրոավտոբուսների կուտակումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ։
շարունակություն՝
5. 11։00-ի սահմաններում 13/22, Էրեբունի Գ, Բեգլարյանի կողմնակիցները հենց տեղամասում քվեարկողներին տանում են կից սենյակ եվ 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանում։
6. 11։00-ի սահմաններում 9/04, 9/05 Տեղի է ունենում բաց քվեարկություն։ Սկսվում է ծեծկռտուկ։
7. 11։00-ի սահմաններում 2/30, Նոր Նորք ՀՀԿ ներկայացուցիչները ահաբեկչության միջոցով ստիպում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին
8. 11։00-ի սահմաններում Արեշի 35 դպրոցի բակում Ֆորդ մակնիշի 03374 պետհամարանիշով եվ Գազել մակնիշի 13380 պետհամարանիշով միկրոավտոբուսներին մոտենում են ընտրողները եվ ստանում ընտրակաշառք, որից հետո գնում են քվեարկելու
9. 11։00-ի սահմաններում 2/28, Ժամկետային զինծառայող Գյուրջանյան Վարդանը, զինվորական համազգեստով եվ զինվորական գրքույկով ներկայացել է ընտրությունների եվ հայտարարել, որ իրեն ԼՂՀ Մարտունու թիվ 3 զարամասից, իր բոլոր Երեվանի հաշվառում ունեցող ընկերների հետ միասին ուղարկել են մասնակցելու ընտրություններին։ Ժառանգություն կուսակցության կողմից հանձնաժողովի անդամը եվ ՀԱԿ-ի վստահված անձը պահանջել են գրանցել խախտումը գրանցամատյանում սակայն հանձնաժողովը չի գրանցել։
10. 11.10 06/14, 06/15, 156 դպրոց , Շիրազի 11, Աջափնյակ Երկու կին, որոնց մարդիկ ճանաչում են որպես Մանվելի խանութի աշխատողներ, ծերերին տանում են ընտրատեղամասեր եվ նրանց հետ քվեախցիկ մտնում
11. 11.15 11/32 ընտրատեղամասեում, Շենգավիթ համայնք, Մարդկանց խմբեր են բերում, Գազել մակնիշի մեքենաներով / 95, 97, 19, 261 համարների երթուղայիններ/, եվս մեկը առանց համարի 0933 M, քվեախցիկ են մտնում երկու, երեք հոգով
12. 11. 00 11/27 , Շենգավիթ համայնք 17/1 շենքի բնակիչները համատիրության նախագահի ուղեկցությամբ 83, 56, 58 համարի երթուղայիններով բերել են 11/27 ընտրատեղամաս քվեարկելու : Քվեարկում են մի քանի հոգով
13. 11. 30 11/27, 11/28 /110 դպրոց/ , Շենգավիթ համայնք Ընտրատեղամասում մեծ կուտակումներ են:
Հանձնաժողովի նախագահը` Գալստյան Արայիկ Զորիկի: Այստեղ 11.30-ից հետևում են «Տարեգիր» թերթի լուսաբանող լրագրող Գայանե Առուստամյանին /BMW 11SS 750/
14. 11։45 8/05, 06, 07, Մալաթիա Սեբաստիա Կուտակումներ եվ լցոնումներ, հայտնել է Թրանսփերանսի Ինտերնեշնելի դիտորդը
15. 11. 45 9/1, 9/2, Կենտրոն համայնք, Նար Դոսի 38, թիվ 33 դպրոց 100 համարի երթուղայինով անընդհատ մարդկանց են բերում, հանձնաժողովի նախագահը եվ անդամները բողոքներին չեն արձագանքում:
16. 12.00 3/26, Քանաքեռ-Զեյթուն համայնք 71 համարի երթուղայինը / O796 S/ անընդհատ մարդկանց է բերում, կուտակումներ
17. 12։00-ի սահմաններում 06/O1, 06/02,Աջափնյակ համայնք Նույն մարդը քվեարկել է զուգահեռաբար երկու տեղամասում
18. 12։15-ի սահմաններում Աբովյան քաղաքից թիվ 4 երթուղային տաքսիներով Երեվան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով։
ՀԱԿ (http://elections.a1plus.am/issue-HAK-121)
Ambrosine
31.05.2009, 13:44
ԴԻՏՈՐԴԸ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԷՐ, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ ՉԷՐ ՀԻՇՈՒՄ
Շենգավիթի թիվ 12/16 եւ 12/17 ընտրատեղամասերում աչքի են ընկել 'Ընտրությունը քոնն է' դիտորդական կազմակերպության ներկայացուցիչները: 12/16 տեղամասում դիտորդը կանգնել է քվեախցիկների մեջտեղում եւ բացահայտ ուղղորդել է քվեարկող քաղաքացիներին, իսկ 12/17 ընտրատեղամասում 'Ընտրությունը քոնն է'-ի դիտորդը այն հարցին, թե ինքը որտեղից է, նախ պատասխանել է, թե թաղապետարանի աշխատակից է, իսկ հետո նոր 'հիշել', որ դիտորդ է եւ ներկայացրել դիտորդական վկայականը:
lragir.am
Ambrosine
31.05.2009, 14:08
ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ ՔԱՂԱՔՈՒՄ
http://lragir.am/upld_img/124376386220.JPG
Հենց սկզբից, ինչպես եւ սպասվում էր, իշխանական Մեծ կուսակցությունը համը հանեց: Դեռ ընտրատեղամասերը չբացված, նրանք շտապելով ընտրության էին բերել ավտոբուսներով մարդկանց հեռու տեղերից: Հետո պարզվել էր, որ այդ մարդիկ դեռ նախորդ օրն են ընտրել, այսինքն, իշխանական Մեծ կուսակցությունը 8 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն արդեն փորձում էր դեմ անել, միայն ամսաթիվը փոխելով:
Հետո պարզվեց, որ դրանք բոլորովին ուրիշ ընտրությունների ցուցակներ են եւ կապ չունեն քաղաքի մեծ ընտրությունների հետ: Դա դուր չէր եկել Հաղթանդամների կուսակցությանը, որոնք համենայն դեպս մի երկու հանձնաժողովի անդամների առավոտյան ծեծեցին: Ընդդիմադիր Մեծ կուսակցության անդամները սկսեցին բողոքել եւ հայտարարել, որ իրենց ծեծում են ու ծեծում:
Ազգային Հին կուսակցությունը առավոտյան դեռ ձայն չէր հանում, շատ լավ հասկանալով, որ հեռու տեղից բերած իրենց թեկնածուն մեծ քաղաքում այնքան էլ ճանաչված չէ: Օրենքի վերաբերյալ անհասկանալի մարդկանց կուսակցությունը առավոտյան 7 անց կես արդեն հայտարարեց, որ ոչ մի ընտրակեղծիք չկա եւ իրենք կհամագործակցեն բոլորի հետ, ովքեր կհաղթեն: Հնագույն մարդկանց նորագույն կուսակցության ղեկավարին, կեսօրվա դրությամբ դեռեւս գտնել չէր հաջողվել:
Ժամը 12-ին, ԿԸՀ ներկայացուցիչը հայտարարեց, որ մի քանի տասնյակ ծեծերը, հանձնաժողովների անդամներին առեւանգելը, հեռու տեղերից մարդկանց ընտրությունների քարշ տալը, ցուցակների անճշտությունները, եւ ընդհանրապես որեւէ բան չի կարող ստվեր նետել փայլուն կազմակերպված ընտրությունների վրա եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
Հայտարարությունից մեկ ժամ հետո, մի քանի տեղամասերում հնչեցին կրակոցներ: բոլորը կարծում էին, որ Ազգային հին կուսակցության արածն է, հետո պարզվեց, որ չգիտեն ում արածն է, բայց կրակել են Հաղթանդամների կուսակցության եւ իշխանական Մեծ կուսակցության վստահված անձանց վրա: Ելույթ ունեցավ ԿԸՀ ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ արդեն մի քանի տասնյակ կրակոցները ընտրատեղամասերում չեն կարող ստվեր նետել ընտրությունների վրա, եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
Ժամը 16-ին սկսեցին խոսակցություններ պտտվել, որ մի կողմից քաղաքին են մոտենում տանկերը, իսկ մյուս կողմից Հաղթանդամների կուսակցության առաջնորդը: Մեկ ժամից ելույթ ունեցավ ԿԸՀ ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ տանկերի քաղաքում հայտնվելը նախօրոք պլանավորած ՆԱՏՕ-ի զորավարժությունների էլեմենտ է եւ որեւէ կապ չունի փայլուն անցկացված ընտրությունների հետ, իսկ մի քանի պայթեցված ընտրատեղամասերը չեն կարող ստվեր նետել ընտրությունների բնականոն գործընթացի վրա:
:D
http://lragir.am/src/index.php?id=lrahos||society&pid=26957
Ambrosine
31.05.2009, 14:16
Ընտրողը երազելու իրավունք չունի: Ընտրողի կտրվածությունը մեր թիվ մեկ ընտրովի մարմնի` ԱԺ-ի գործունեությունից բերեց նրան, որ մենք օրենքներին ծանոթանում ենք միայն դրանց ընդունվելուց հետո: Մենք կարող ենք ավելի վճռական լինել այսօր:
Մեր պրագմատիզմը պետք է մեզ ոչ միայն շուկայում մթերք ընտրելիս, այլ առաջին հերթին այսօր` ընտրական տեղամասում: Մենք իրավունք չունենք ընտրել` գնա՞լ, թե՞ չգնալ ընտրությունների: Որպես Երևանի բնակիչներ` մենք պատասխանատու ենք քաղաքի համար, ու այդ պատասխանատվությունն այսօր վերջապես կարող ենք գործի վերածել:
ամբողջական հոդվածը տես այստեղ (http://elections.a1plus.am/issue-elections-122)
Ambrosine
31.05.2009, 14:20
թեժ գիծ՝
14:20 20 համարի մեքենան հայտնում է, որ 7/13 տեղամասի դիմաց կանգնած է 24 մակնիշի մեքենան վրան ՀՀԿ դրոշներ, ինչը կարող է դիտարկվել որպես քարոզչություն:
14:15 3/01 ընտրատեղամասում 14 մեքենան հայտնում է, որ քվեախցիկը սխալ է տեղադրված եղել: Արագ արձագանքման խմբի պահանջով հանձնաժողովի նախագահը դժվարությամբ, բայց համաձայնել է տեղափոխել: Ոստիկանների սենյակի մուտքը հենց ընտրատեղամասում է, եւ նրանք պարբերաբար ելումուտ են անում:
14:13 համար 5 մեքենան տեղեկացնում է, որ 12/21 ընտրատեղամասում կան կուտակումներ, արագ արձագանքման մեքենայի հայտնվելուն պես մարդիկ ցրվել են:
13:45 համար 20 մեքենան տեղեկացնում է, որ 8/18 ընտրատեղամասում առավոտյան 8-ից մոտ 100 հոգի քվեարկել են եւ քվեաթերթիկները առանց ծրարների լցրել են քվեատուփի մեջ: ՀԱԿ-ի ու Դաշնակցության ներկայացուցիչները այս առիթով դիմել են հանձնաժողովի նախագահին, վերջինս սկզբում ոչինչ չի ձեռնարկել, եւ միայն այդ մարդկանց քվեարկելուց հետո համաձայնել է, որ այդպես չի կարելի:
13:44 համար 20 մեքենան տեղեկացնում է, որ 8/18 ընտրատեղամասում առավոտյան 7.40 մի աղջիկ խնդրել է, որ իրեն թույլ տան քվեարկել: ՀԱԿ-ի ներկայացուցիչը չի համաձայնվել, ու 8.00 այդ աղջիկը քվեարկել ու գնացել է: 10.30 նա նորից եկել է քվեարկելու, ՀԱԿ-ի ներկայացուցիչը նրան ճանաչել ու չի թույլատրել: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ դա նույն անձը չի, բայց անունը ցուցակում չկա:
13:25 2-րդ մեքենան արձանագրել է 9/14 ընտրատեղամասում լցոնման փորձ, որը կանխվել է:
13:23 8/32 ընտրատեղամաս
5-րդ մեքենան հայտնաբերել է առանց կնիքների չորս առանձին ընտրացուցակ, որոնց վրա ստորագրությունները կապույտով են, իսկ կնիքով ցուցակների վրա՝ սեւ գույնով:
13:15 14-րդ մեքենան 3/01 ընտրատեղամասում արձանագրել է, որ քվեախցերը սխալ են տեղադրված:
Ambrosine
31.05.2009, 15:36
երեխեքը ընտրատեղամասերից հայտնում են, որ մինչև հիմա շարունակվում է <<կարուսելը>>. մարդկանց գազելներով ու ռաֆերով տանում են ընտրության. տիրում է վախի մթնոլորտ
Հօգուտ ՀԱԿ-ի եմ քվերարկել` որպես միակ անցնող ընդդիմադիր ուժ:
Ambrosine
31.05.2009, 15:40
ԲԱՐԵԿԱՄԱԿՌԻՎ ԴԱՎԻԹԱՇԵՆՈՒՄ. ՄԻՋԱՄՏԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Դավիթաշեն համայնքում ընտրական կրքերը բորբոքվել են բավական դրամատիկ բովանդակությամբ: “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ներկայացուցիչներից “բանգլադեշցի Համոն” ծեծի էր ենթարկել Դավիթաշենի ՀՀԿ-ական թաղապետ Արթուր Գեւորգյանին, ով ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի` “ծաղիկ Ռուբոյի” եղբորորդին է: Գործին դրանից հետո միջամտել է Արթուր Գեւորգյանի աները` Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը եւ պատասխան ծեծի է ենթարկել Ռուբեն Գեւորգյանին, ով Դավիթաշենում պաշտպանում է ԲՀԿ պատիվը:
բա լավ, որ մեր <<քաղաքական>> գործիչները սենց լավ դերասան են, ինչի մի հատ քոռ բանակցություններում չեն կարողանում հաղթող դուրս գալ? ճիշտ է, իրենք քաղաքական գործիչ չեն, իրենք գեղցի են, իսկ էս ժողովուրդն էլ էլ չասեմ` ինչ ա... հոտի նման հավաքում, լցնում են գազելները ու.... դեպի ընտրատեղամաս:angry
Ambrosine
31.05.2009, 15:45
երեխեքը ընտրատեղամասերից հայտնում են, որ մինչև հիմա շարունակվում է <<կարուսելը>>. մարդկանց գազելներով ու ռաֆերով տանում են ընտրության. տիրում է վախի մթնոլորտ
որպես սրա ապացույց կան տեսանյութեր: Բայց քանի որ երեխեքը դեռ շրջում են տեղամասերով, տեսանյութերը կլինեն ավելի ուշ
Ambrosine
31.05.2009, 15:51
թեժ գիծ՝
15:30 5 մեքենան հայտնում է, որ 12/17 տեղամասում ցուցակում գրված էր ազգանուն, որը գրանցված էր այլ տեղ: Դիտորդներն են պարզել, որ այլ տեղ է գրանցված:
15:25 16 մեքենան արձանագրել է, որ 1/1 տեղամասում մի կին տաքսիով բերում էր մեծահասակ ընտրողներին, զգուշացնում նրանց, որ ասեն, որ լավ չեն տեսնում եւ օգնության կարիք ունեն: Նույն կինը փոխանցել է այդ մեծահասակներին ինչ-որ ծրարներ: Խումբը արձանագրել է նաեւ, որ խցերը սխալ էին տեղադրված:
15:18 մեքենան հայտնում է, որ 5/15 տեղամասում Դաշնակցության ներկայացուցչին անպատվել են, ուրիշ Դաշնակցության ներկայացուցիչներ հավաքվել են, դրսում թաղապետի տեղակալը, որը դաշնակ է, ապտակել է ՀԱԿԻ-ի ներկայացուցչին:
15:07 14-րդ մեքենան հայտնում է, որ 3/05, 3/06 տեղամասերում ինչ-որ անձինք իրենց մոտ ցուցակներով ստուգում էին, թե ովքեր են ընտրել, եւ ասում էին, ով չի ընտրել, գնանք բերենք:
14:50 5-րդ մեքենան հայտնում է, որ 12/13 տեղամասում հետեւյալ խախտումն է արձանագրվել՝ առանց հանձնաժողովի նախագահի իմացության օգնություն է ցուցաբերվել քվեարկության ժամանակ:
...
Ambrosine
31.05.2009, 15:58
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայ Ազգային կոնգրեսը տարածել է նոր հաղորդագրություն ընտրախախտումների մասին: Խախտումները բազմաթիվ են, որոնցից ներկայացնում ենք մի քանիսը:
Էրեբունու թիվ 13/18 տեղամասում կանխվել է լցոնման փորձ, առգրավվել է 24 քվեաթերթիկ՝ 7-ՀՀԿ, 5-ԲՀԿ, 12-ՕԵԿ:D, կազմվում է արձանագրություն:
Ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի ավագանու ցուցակից Հայկ Գեվորգյանին 8/15 տեղամասում: 8/05, 8/06, 8/07 տեղամասերում, որոնք Մալաթիայում են բաց քվեարկություն եվ լցոնումներ են իրականացվում է Անդրեյ Զատիկյանի գլխավորությամբ /ի լրումն նախկինում տրված տեղեկատվության/ , այնտեղ կանգնած է Մալաթիա Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանին պատկանող 06060 պետհամարանիշով մեքենան, ինչպես նաեվ Զատիկյանին պատկանող 60045 մեքենան:
Մալաթիայի 8/03 եւ 8/04 ընտրատեղամասերում տեղի է ունեցել քվեարկություն զինվորական գրքույկներով, նկարահանված է Գալա հեռուստաընկերության կողմից: Նարեկացի 3 շենքի բակում լրացվում են ընտրողների անձնագրային տվյալները, անօրինականությունը գրանցված եվ լուսանկարված է։Երաժշտական դպրոցի մոտ կանգնած են Գազելներ, հավաքում են մարդկանց եվ տեղափոխում ընտրատեղամաս, փաստը գրանցված եվ լուսանկարված է Ավանում:
ՊՆ Ռազմական Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ մի խումբ մարդիկ Դավիթաշենում հարձակվել են Ռուբեն Գեվորգյանի /ծաղիկ Ռուբո/ վրա։ Թաղապետի՝ Ռ. Գեվորգյանի եղբոր որդին, թիկնազորից մեկը վիրավորվել է։ Վ. Գասպարյանը զինված է եղել ավտոմատով։
Երթուղային տաքսիներով / 1956Ս, 630Ս796/ մարդկանց բերում են քվեարկության ընտրատեղամաս, որի մոտ կանգնած է 400ՕՍ10 պետհամարանիշով Մերսեդես Ջիփ, որի միջից ընտրակաշառք են բաժանում։ Ստանդարտ, կանաչ շապիկ դեղինով Armenia գրված, հագուստով երիտասարդների կուտակում /կան լուսանկարներ/: Դա եղել է 7/31, 7/32 տեղամասերում: 11/21 տեղամասում “քվեարկել” է մահացած Գեվորգ Թադեվոսյանը:o, ՀԱԿ-ի վստահված անձերը այդ տեղամասում ենթարկվում են ճնշման:
lragir (http://lragir.am/src/index.php?id=country&pid=26964)
Արդյունքը պարզ ա, եթե արդեն Ղարաբաղից են բերում ընտրելու.. Աչքիս Երևանը վարդագույն քաղաքից դառնալու ա սև քաղաք:
Կարելի ա հրապարակի մեջտեղում, կամ նաև մի քանի այլ տեղեր մեքենաներով խոտ բերել լցնել գազելով տեղափոխվող ոչխարների համար: Արա մարդ մի քիչ էլ թասիբ պտի ունենա էլի:
Enigmatic
31.05.2009, 16:24
ընտանիքով կատարեցինք մեր քաղաքացիական պարտքը :pioneer ՀԱԿ ի օգտին մեր ընտանիքի կողմից 4 ձայն
Արդյունքը պարզ ա
Երևանցիների փոխարեն 10 հոգի մարդ ա որոշում, թե ով ա դառնալու քաղաքապետ: Ամոթ էլ ա, եթե մարսեն:
Ambrosine
31.05.2009, 16:35
վաու :չանեն պոկվող սմայլիկ
նոր գնացի խանութ /թե երբ էի խանութ գնացել/, մեր ամբողջ բակով մեկ տեղակայված են գազելներ ու ռաֆեր... դեռ մեկն էլ մոտեցավ, թե՝ քուրիկ ջան, Դուք արդեն գնացել եք ընտրության? երևի ուզում էր ինձ էլ գազելի <<զոհ>> դարձներ:angry
հեսա գնամ ընտրության, գամ պատմեմ
Ambrosine
31.05.2009, 16:38
ՄԻԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐՆ ԷԼ
Ինչպես տեղեկացնում Է Հայ Ազգային կոնգրեսը, Երեւանի ավագանու ընտրությանը Կենտրոնի 10/19 եւ 10/20 տեղամասեր է մտել Սաշիկ Սարգսյանը մոտ 50 հոգանոց խմբով եւ փորձել է լցոնումներ կատարել, հայտարարելով, թե սա իր երկիրն է և ինչ կուզի կանի:o, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել են և հեռացել:
Մալաթիայի 8/05 տեղամասում բռնության են ենթարկվել 168 Ժամ թերթի լրագրող Արմինե Ավետյանը եվ Թրանսփերանսի Ինթերնեշնլ ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ: Այդ մասին եւս տեղեկացնում է Հայ Ազգային կոնգրեսը:
Ընտրախախտումների մասին Կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն, 7/7 տեղամասում ՀՀԿ հանձնաժողովի անդամ Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել, իսկ Աջափնյակի 6/01 տեղամասում ՀՅԴ վստահված անձը բռնել է կասկածելի տղամարդ, որի ձեռքում հայտնաբերել են կնոջ անձնագիր։ Պարզվել է, որ այդ անձնագիրը ՕԵԿ-ի հանձնաժողովի անդամ Մելսիդա Ազարյանինն է։ Լցոնում է տեղի ունեցել 8/01 տեղամասում` Մալաթիայում, ինչի մասին հայտնում է Transperancy International կազմակերպության դիտորդը։ ՀԺ-ի լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են։ Վստահված անձանց սպառնացել են, ասելով, որ նրանք ոչինչ չեն տեսել։
lragir
Ambrosine
31.05.2009, 16:41
ՎԱՐԴԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐ ԶՐԱՀԱԳԱԶԵԼԸ :D
Տեղեկանալով Գյումրիից գազելներով Երեւան տեղափոխվող մարդկանց մասին ահազանգերին եւ Գյումրիում ականատես լինելով այդ գազելների կուտակումներին, մեր գյումրեցի ընթերցողներից մեկը զանգահարել էր խմբագրություն եւ հետաքրքիր համեմատություն անցկացրել մայիսի 31-ին կայացող Երեւանի ավագանու ընտրության այդ փաստի եւ 1918 թվականի մայիսյան ապստամբության միջեւ:
Բանն այն է, որ մայիսյան ապստամբությանը Գյումրիից գործի է դրվել “Վարդան զորավար” զրահագնացքը, որն ուղեւորվել է Երեւան: Մեր ընթերցողը նկատել է, որ այժմ էլ թերեւս գործի է դրվում “Վարդանիկ զորավար” զրահագազելը: Վարդանիկ գյումրեցիները փաղաքշաբար կոչում են իրենց քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ըստ տարածված տեղեկատվության, ղեկավարում է գազելներով ընտրողների Երեւան տեղափոխման գործընթացը: Մեր ընթերցողը նշում է, որ համաձայն Զորանամակի, Վարդանիկ զորավարը պետք է ապահովի 1000 ընտրող արքունական ընտրաբանակին:
...
Ա1+ 14.00 -ի մոբայլ թողարկում
http://www.youtube.com/watch?v=DflAb2qkh_g
Ambrosine
31.05.2009, 16:46
Հայ ազգային կոնգրեսի աձանագրած խախտումները
1. 15։00-ի սահմաններում Արցախի 8 Փող են բաժանվում։
2. 15։00-ի սահմաններում 11/09, 35 դպրոց Գազելներով մարդկանց բերում են։
3. 15։00-ի սահմաններում Էրեբունի, Նոր Արեշ 31-րդ փողոցում ՀՀԿ-ն զբաղված է քարոզչությամբ, բաժանում է 5000-ական դրամ եվ տեղափոխում ընտրողներին ընտրատարածք
4. 15։00-ի սահմաններում 11/14 Անց է կացվում բաց քվեարկություն
5. 15։00-ի սահմաններում 13/18 Էրեբունի Կանխվել է լցոնման փորձ, առգրավվել է 24 քվեաթերթիկ՝ 7-ՀՀԿ, 5-ԲՀԿ, 12-ՕԵԿ, կազմվում է արձանագրություն
6. 15։00-ի սահմաններում 8/16 Ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Խաչատրյան Արտյոմը հայտնել է որ փախցրել են քվեաթերթիկները։ Ինքը պահանջել է գրանցեն փաստը, բայց հանձնաժողովը հրաժարվել է։ Ա1+ ի լրագրողը ներկա է եղել։
7. 15։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն Ահանզանգ է ստացվել Ահարոնյան շենքի 20,22,23-ից որ ցուցակներով այցելում են բնակարաններ և առաջարկում են ֆինանսավորել և ուղեկցել մինչև ընտրատեղամաս։
8. 15։00-ի սահմաններում Շենգավիթ, Թումանյանի դպրոց Գազելներով բերել են մարդկանց և խցանումներ են առաջացել։
9. 15։30-ի սահմաններում Կենտրոն Ժուրնալիստների տանը տեղակայված ընտրարտարացքում՝ քվեաթերթիկը պատռելու ժամանակ վնասում են և ասում, որ դա նորմալ է և անվավեր չի համարվում։
10. 15։30-ի սահմաններում 8/3 Մալաթիա-Սեբաստիա Մի կին 15-20 ծրար է գցել։ Ընտրող կինը նկատել է և միջամտել է,կանչել է ոստիկանին, որը վստահված անձին փորձել է դուրս բերել ընտրատեղամասից։
11. 7/7 Մալաթիա ՀՀԿ հանձնաժողովի անդամ՝ Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել ԲՀԿ հանձնաժողովի անդամ Խաչատրյան Մետաքսյայի, ներկայությամբ։
12. 15։15-ի սահմաններում 6/01 Աջափնյակ ՀՅԴ վստահված անձը բռնել է կասկածելի տղամարդ որի ձեռքում հայտնաբերել են կնոջ անձնագիր։ Պարզվել է, որ այդ անձնագիրը ՕԵԿ-հանձնածողովի անդամ Մելսիդա Ազարյանինն է։
13. 15։50-ի սահմաններում 8/01 Մալաթիա-Սեբաստիա Լցոնում է տեղի ունենում, ինչի մասին հայտնում է Transperancy International կազմակերպության դիտորդը։ ՀԺ-լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են։ Վստահված անձանց սպառնացել են, ասելով՝ որ նրանք ոչինչ չեն տեսել։
14. 15։40-ի սահմաններում 12/31 Շենգավիթ 2-րդ դուռ են բացել և այդտեղ է ՀՀԿ-ի շտաբը, հաղորդում է վստահված անձը։ Արձանագրություն կազմվել է։
15. 15։40-ի սահմաններում 9/23 Կենտրոն Խցերի հետևում բաց է և շարժ կա։ Հայտնում է դիտորդ Վահանը։
16. 16։00-ի սահմաններում 10/19, 20 Կենտրոն Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանը մտել է ընտրատարածք, 50 հոգու ուղղեկցությամբ և փորձել է լցոնումներ կատարել, հայտարարելով՝ թե սա իր երկիրն է և ինչ կուզի կանի, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել են և հեռացել։
17. 16։20-ի սահմաններում Սովետաշենի խճուղի ՀՀԿ-ի պատասխանատուն կանգնած է ասֆալտ անողիների գլխին և միաժամանակ ժողովրդին կոչ է անում գնալ քվեարկել ՀՀԿ-ի օգտին։
18. 16։24 13/24, 25 Մեծ կուտակումներ, ճնշում են գործադրում տեղամասային հանձնաժողովի անդամների եվ ՀԱԿ-ի վստահված անձանց վրա
19. 16։50 8/05 Բռնության են ենթարկվե 168 Ժամ թերթի լրագրող Արմինե Ավետյանը եվ Թրանսփերանսի Ինթերնեշնլ ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ
էհհ, դեմոկրատական երկիր իմ Հայաստան:(
Պատկերացնում եմ արդեն վաղն ինչա կատարվելու;
ՄԻԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐՆ ԷԼ
Ինչպես տեղեկացնում Է Հայ Ազգային կոնգրեսը, Երեւանի ավագանու ընտրությանը Կենտրոնի 10/19 եւ 10/20 տեղամասեր է մտել Սաշիկ Սարգսյանը մոտ 50 հոգանոց խմբով եւ փորձել է լցոնումներ կատարել, հայտարարելով, թե սա իր երկիրն է և ինչ կուզի կանի, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել են և հեռացել:
Մալաթիայի 8/05 տեղամասում բռնության են ենթարկվել 168 Ժամ թերթի լրագրող Արմինե Ավետյանը եվ Թրանսփերանսի Ինթերնեշնլ ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ: Այդ մասին եւս տեղեկացնում է Հայ Ազգային կոնգրեսը:
Ընտրախախտումների մասին Կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն, 7/7 տեղամասում ՀՀԿ հանձնաժողովի անդամ Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել, իսկ Աջափնյակի 6/01 տեղամասում ՀՅԴ վստահված անձը բռնել է կասկածելի տղամարդ, որի ձեռքում հայտնաբերել են կնոջ անձնագիր։ Պարզվել է, որ այդ անձնագիրը ՕԵԿ-ի հանձնաժողովի անդամ Մելսիդա Ազարյանինն է։ Լցոնում է տեղի ունեցել 8/01 տեղամասում` Մալաթիայում, ինչի մասին հայտնում է Transperancy International կազմակերպության դիտորդը։ ՀԺ-ի լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են։ Վստահված անձանց սպառնացել են, ասելով, որ նրանք ոչինչ չեն տեսել։
http://www.lragir.am/src/index.php?id=country&pid=26967
Ambrosine
31.05.2009, 17:45
Մալաթիա Սեբաստիայից տեղեկացնում են, որ 30 հոգի ներխուժել են տեղամասերից մեկը և սկսել լցոնումներ իրականացնել: ՀԱԿ ներկայացուցիչը այդ ամենից այժմ ահաբեկված գտնվում է շտաբում, իսկ մյուս տեղամասում անձամբ հանձնաժողովի նախագահն է իրականացնում լցոնումները:
ամեն ինչ ֆիքսված է, շուտով ՀԱԿ շտաբը կտեղադրի տեսանյութերը
Ambrosine
31.05.2009, 17:48
Պատկերացնում եմ արդեն վաղն ինչա կատարվելու;
վաղվան գուցե չհասնի էլ:think... ՀԱԿ-ը կոչ է արել հնարավորինս շատ մարդկանցով մնալ ընտրատեղամասերի մոտ՝ մինչև արդյունքների մասին հայտնելը: Մոտավորապես մինչև 23:00, քանի որ դրանից ուշ հայտարարելը արդեն կնշանակի, որ այնտեղ զբաղված են ընտրակեղծումներով
Էս էն դեպքնա, որ ասում էի ընտրական տեղամասերին կցված պետք ա լինեն արագ արձագանքման խմբեր` ինքնապաշտպանական նպատակով:
Ambrosine
31.05.2009, 17:58
Էս էն դեպքնա, որ ասում էի ընտրական տեղամասերին կցված պետք ա լինեն արագ արձագանքման խմբեր` ինքնապաշտպանական նպատակով:
ministr ջան, հավատացնում եմ, որ էդքան էլ անճար վիճակ չի, կան այդպիսի խմբեր: Կա շրջիկ խումբ, որը տեղում է ֆիքսում խախտումները, որոշները ընտրատեղամասերին են մոտ կանգնած, որ հանկարծ չվնասեն ՀԱԿ-ի այս կամ այն ներկայացուցչին: Բայց լցոնումները չեն կարող կանխել, եթե աջակցություն չկա օրենքի պաշտպաններից: ԵԹե ՀԱԿ-ի կողմնակիցներն էլ զինված շրջեն, հարվածեն լցոնումներ իրականացնողներին, իրենք էլ տեսախցիկ ջարդեն կամ հենց սկսեն լցոնումները, կնշանակի իրենցից ոչնչով չենք տարբերվում, ընտրություններն էլ զինված պայքար են: ՀԱԿ-ը լրիվ այլ ուղի է ընտրել պայքարի՝ սահմանադրական ուղին
Շրջիկ խմբերը ինչքան հասկացա 4 հոգուց բաղկացած խմբեր են ` իրավաբան, լրագրող, ակտիվիստ ու էլի մի հոգի: Բայց էդ խումբն ընդամենը կարող է ֆիքսել, իսկ էդ ֆիքսածը ոչ մեկի մրգին չի: Ես չեմ ասում լցոնում անեն, բայց էն դեպքը բացառվի որ մի 10 հոգով գան վստահված անձերին ահաբեկեն, ընտրատղամասից լարեն ու ինչ ուզում են անեն:
Իսկ ընդհանրապես ընտրություններից առաջ որ կոնկրետ մի 10 հոգու ժամանակավոր շարքից հանեն շատ ավելի հանգիստ կանցնի:
Ambrosine
31.05.2009, 18:04
ես էլ նոր եկա ընտրությունից. հերիք չէր, որ բակում կանգնած էին մեծ թվով փոխադրամիջոցներ, դե ես էլ հրաժարվեցի իրենց հետ գնալ, դեռ շենքի հետևն էլ ավելի շատ էին
ընտրատեղամասում էլ մի քանի ծանրքաշայիններ ինչ-որ կնոջ համոզում էին գնալ, հաց ուտել, մի քիչ հանգստանալ: Իսկ այդ կինը համառորեն հրաժարվում էր: Ենթադրում եմ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ էր: Քվեախցերը իրոք լավ չէին դրված: Այնպես էին դրված, որ ցանկության դեպքում կտեսնեիր, թե ով ում է ընտրում: Դա էլ հոգեբանական պահ է
Տուն վերադառնալիս էլ հանրապետականից մի ծանոթ տղա ասաց, որ ինքն անձամբ արդեն մի խախտում տեսել է, երբ ընդամենը 5 րոպեով է այնտեղ եղել: Բայց համեմատած Մալաթիայի, մեր մոտ դրախտ է, իսկ հանձնաժողովի անդամները հրեշտակներ՝ թևերով
վերջը չգիտեմ, կաշխատեմ լուր ստանալուն պես այստեղ տեղադրել
Մեզ մոտ քվեախցերը ճիշտ էին դրած, ընտրությունն էլ առաց եքսցեսների էր ընթանում: Ճիշտա էս կիրակի օրով համատիրությունը աշխատանքի ա ու պարզա ինչ նպատակով: Որ չտեսա բիձեք են դուրս գալիս բողոքելով, երևի իրանց պատկերացրած 10-20 հազարի փոխարեն 5 հազար էին կոխել հետևները:
Ambrosine
31.05.2009, 18:10
Շրջիկ խմբերը ինչքան հասկացա 4 հոգուց բաղկացած խմբեր են ` իրավաբան, լրագրող, ակտիվիստ ու էլի մի հոգի: Բայց էդ խումբն ընդամենը կարող է ֆիքսել, իսկ էդ ֆիքսածը ոչ մեկի մրգին չի: Ես չեմ ասում լցոնում անեն, բայց էն դեպքը բացառվի որ մի 10 հոգով գան վստահված անձերին ահաբեկեն, ընտրատղամասից լարեն ու ինչ ուզում են անեն:
Իսկ ընդհանրապես ընտրություններից առաջ որ կոնկրետ մի 10 հոգու ժամանակավոր շարքից հանեն շատ ավելի հանգիստ կանցնի:
էէէ, մինիստր ջան, ախր եթե այդպիսի փորձ անգամ արվի, իշխանությունը տանկերով կմտնի տեղամաս, ընտրությունները կհետաձգվեն... ընդդիմությունը կհայտարարվի սադրիչների հավաքածու, զոմբիներ, մարդասպաններ.... բոլոր ղեկավարներին արդեն կձերբակալեն, դա հաստատ, այդպիսի հնարավորություն հաստատ ձեռքներից բաց չեն թողնի, իսկ Եվրոպայի աչքին էլ 2 տոննա թոզ կփչեն, թե բա տեսաք՝ ինչ արեց ընդդիմությունը: Դեռ մի բան էլ իրենք իրենց հերոս կհռչակեն, որ կանխել են ոչ սահմանադրական ուղիով իշխանության գալու փորձ անողներին
իմ կարծիքով դա ելք չէ, ախր ՀԱԿ-ը չունի ոչ մի աջակցություն, բացի ժողովրդից, ու ինձ թվում է, որ իրենք ամեն ինչ անում են, որ հասցնեն հերթական շիկացած կետի ու հերթական սպանդը անեն՝ այս անգամ արդեն փորձելով վերացնել պապիին
Դե ուրեմն էս ընտրությունն էլ կլինի նույն ձևի ոնց որ մյուսները:
Ambrosine
31.05.2009, 18:26
Դե ուրեմն էս ընտրությունն էլ կլինի նույն ձևի ոնց որ մյուսները:
չեմ վիճում;)
նոր մեր բարեկամն էլ զանգեց, ասեց, որ իր տղային Ղարաբաղից բերել են, որ ընտրի
Էս պետության մեջ ընտրություններում կարելի ա հաղթել միայն ուժով, մնացած բոլոր բաները ,ստացվումա որ երկրորդական են, ուղղակի շիրմա ուժի հաղթանակը օրինականցնելու համար:
Դե իսկ ինչ? հույս ունեինք, որ այս անգամ չգիտես ինչպես պետք է Սերժի խիղճը խոսի, ու որոշի արդար ընտրություններ անել?:P
Չէ, հենց սկզբից էլ գիտեինք, որ սենց է լինելու, ու պատրաստ էինք...
Հիմա մնում է... չգիտեմ ինչ... :D
Ինչ անկանխատեսելի վիճակ ա... :think
Խիղճ? Դա մեծամասնության մոտ գոտկատեղից ներքևա գտնվում: Ուղղակի ամեն անգամ ուզում ես հավատալ, որ նախորդի նկատմամբ մի ցռթ լավ կլինի: Բայց ուրա թե:
Այ հիմա ուշադրություն դարձրեք ձեր շուրջ բոլորը: Հայաստանում ընտրություններից հետո մինչև ուշ երեկո Երևանում անընդհատ ինչ-որ մեքենաներ են վզզալով էս կողմ, էն կողմ անում: Մեքենաներում սովորաբար երիտասարդ տղաներ են նստած:
Ambrosine
31.05.2009, 19:10
Էս պետության մեջ ընտրություններում կարելի ա հաղթել միայն ուժով, մնացած բոլոր բաները ,ստացվումա որ երկրորդական են, ուղղակի շիրմա ուժի հաղթանակը օրինականցնելու համար:
էլի չեմ վիճում:))
եթե էն ժամանակ գոնե երկրապահը բացահայտ Շարժման հետ էր, հիմա խեղճացրել են, չկա որևէ օրինական ուժային միավոր, որ կանգնի ՀԱԿ-ի կողքին: Բոլորը իշխանության խամաճիկներն են
Լևոնը փորձում է ձևավորել քաղաքացիական հասարակություն, շատ լավ ա անում, ու ասեմ, որ փոփոխությունները անզեն աչքով էլ տեսանելի են: ԹԵկուզ ակումբի ներսում
բայց մեկ-մեկ գերագնահատում է քաղաքացուն. երբ որ ՀՀԿ-ին ընտրում են մոնոպոլիստները, հասկանում ես, որ ռեժիմի տապալման դեպքում, իրենք սննկանալու են, բայց երբ որ ՀՀԿ-ին ընտրում են սովից էն աշխարհ գնացողները, ինչ ա թե 5000 դրամ են տվել, այ էդ զարմանալի երևույթ ա:think
Ambrosine
31.05.2009, 19:12
ՀԱԿ-ի արձանագրած խախտումները
16։50 7/05 Գործադրվում է համատարած հոգեբանական ճնշում հանձնաժողովի նախահագի կողմից, նախագահը մերժել է գրանցել խախտումները գրանցամատյանում, ՀԱԿ վստահված անձին ստիպել են հեռանալ ընտրատարածքից եվ սկսել լցոնումներ՝ հայտնել է դիտորդը։
16։54 13/17 Ստացվել է տեղեկատվություն առ այն, որ պատրաստվում է հարձակում ընտրատեղամասի վրա։ Սույն տեղեկատվության հիման վրա Պ. Հովակիմյանի, ՀԱԿ հաղորդագրություն է ուղարկվել ոստիկանություն։ Համաձայն ոստիկանությունից ստացված պատասխանի 16։54 ոստիկանական օպերատիվ խումբ է ուղարկվել տեղամաս։
17։00-ի սահմաններում 1/08 Ավան «Ավետ» դիտորդական կազմակերպության անդամները հայտարարում են, որ իրենք հանդիսանում են ԲՀԿ-ի դիտորդներ են։ Դիտորդները սկսել են վիճել Ծ. Նազարյանի հետ, ապա Նազարյանի վրա հարձակվել է Հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը սպառնացել եվ բռնություն է գործադրել նրա նկատմամբ եվ ասել «գլուխդ կջարդեմ, տեսախցիկը կջարդեմ...»։ Ժամանած ոստիկանները Նազարյանին դուրս են քաշել տեղամասից եվ ոչ մի միջոց չեն ձեռնարկել իրավախախտների դեմ։ Տեղեկատվությունը տրվել է Ծովինար Նազարյան լրագրողի կողմից։ Նախաօատրաստվում է գրավոր բողոք։
Օրվա ընթացքում 11/19 Շենգավիթ Թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը / Կադիլակ Սերոժ/ անընդհատ մտնում է տեղամաս իր շքախմբով եվ ցուցումներ տալիս։ Իր բացակայության ժամանակ ընտրական գործընթացին միջամտում է թաղապետի եղբայրը։ Հաղորդել է «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանը։
17։30-ի սահմաններում 8/01, 03, 05, 12, 22 Համաձայն Թրանսփերանսի Ինթերնեշենել ՀԿ-ի դիտորդից ստացված տեղեկատվության սկսվել է քվեաթերթիկների մասսայական լցոնում։
17։50 8/21 Թրանսփերանսի Ինթերնեշենել ՀԿ-ի դիտորդին ահաբեկել են եվ ստիպել դուրս գալ ընտրատեղամասից։ Հաղորդել է դիտորդը։
17։50 Չարբախում եվ Հիդրոպոնիկայի ինստիտուտում Ավտոբուսներով բերում են ընտրողներ եվ բաժանում ընտրակաշառք
17։50 8/24 Բացահայտել են լցոնում, պահանջ են ներկայացրել խախտումը գրանցել գրանցամատյանում։
17:31 13/09, 10, 120 դպրոց, Էրեբունի Մհեր Սեդրակյանի թիկնազորից մեկը, Էդո անունով, որը նաև Սեդրակյանի ազգականը (մորաքրոջ տղան), մի խումբ սափրագլուխների հետ տեղամասում են, ահ ու սարսափ են տարածում: Նույն տեղամասում, 15:30-ին մի կին փորձել է երկու քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ: Լրագրողները կանխել են, և միայն կռվով է հաջողվել արձանագրումը ապահովել: Մի ուրիշ կին վրդովված լքել է ընտրատարածքը, որովհետև տեսել է, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկած է: Խախտումը արձանագրվել է:
17:50 11/22 Շենգավիթ Տեղի է ունեցել միջադեպ ՀՀԿ-ի ներկայացուցիչների և ԲՀԿ Շենգավիթի շտաբի պետ` Ռոբերտ (բենզին Ռուբո) միջև: Հավաքվել են կարմիր բերետավորներ, սակայն լրագրողներին տեսնելով ընտրատարածքից հեռացրել են Բենզին Ռուբոյին: (Նկարահանումը հեռախոսով իրականացրել են լրագրողները)
17:50 8/18 ՀԺ արտահաստիկային լրագրողին հանել են դուրս 15 սափրագլուխխներ, ասել են որ չես նկարելու, մենք եկել ենք կեխծելու: Խրցով քվեաթերթրիկներ են վերցրել ու տարել, վախացրել են վստահված անձին:
18:00 149 դպրոց Արաբկիր Լցոնման քաոզ, չեն թույ տալիս դիտորդներին և վստահված անձանց հեռախոսով խոսել:
17:30-ի սահմաններում 8/21 Մալաթիա Մտել են 5-6 հոգի ոստիկանների ուղղեկցությամբ: ՀԱԿ վստահված անձ, Արտյոմ Ասլանյանին հրահանգել են տեղից չշարժվել, սպառնալով բերման ենթարկել : Եվ լցոնել են մոտ 100 քվեաթերթիկ
18:00 6/8 4 համարի միկրոավտոբուսով բազմաթիվ մարդիկ են բերվել:
...
էլի չեմ վիճում:))
եթե էն ժամանակ գոնե երկրապահը բացահայտ Շարժման հետ էր, հիմա խեղճացրել են, չկա որևէ օրինական ուժային միավոր, որ կանգնի ՀԱԿ-ի կողքին: Բոլորը իշխանության խամաճիկներն են
Լևոնը փորձում է ձևավորել քաղաքացիական հասարակություն, շատ լավ ա անում, ու ասեմ, որ փոփոխությունները անզեն աչքով էլ տեսանելի են: ԹԵկուզ ակումբի ներսում
բայց մեկ-մեկ գերագնահատում է քաղաքացուն. երբ որ ՀՀԿ-ին ընտրում են մոնոպոլիստները, հասկանում ես, որ ռեժիմի տապալման դեպքում, իրենք սննկանալու են, բայց երբ որ ՀՀԿ-ին ընտրում են սովից էն աշխարհ գնացողները, ինչ ա թե 5000 դրամ են տվել, այ էդ զարմանալի երևույթ ա:think
Էդ էլա առանձին քաղաքականություն ` այնպես անել որ ոչ ոք ոչ մի բանի չհավատա: Դա բերումա նրան, որ նաղդ 5000 -ը գերադասեն վաղվա օրվանից:
Էս կեղծողները իրականում իրանց դարդն են, քան թե Գագոյի արևով են երդվում: Եթե հանկարծ Բեգլարյանը չանցավ ԼՏՊ-ն սրանց թթվածինը կփակի: Դրա համար ով ինչ ասես անում ա:
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱՐՈՒՍԵԼԻ ՓՈՐՁ ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ (VIDEO)
Շենքավիթի թիվ 144 դպրոցում գտնվող 8/33–ում մի երիտասարդ փորձել է ընտրատեղամասից դուրս հանել քվեաթերթիկը։
2009-05-31 07:20
http://www.youtube.com/watch?v=LrzmfS0R5aI
«Դատարկ ծրարը ուզում էր գցել քվեատուփը, իսկ թերթիկը անձնագրի մեջ դուրս էր տանում կարուսելի համար»,- ասում է ՀԱԿ վստահված անձ Մանվել Օհանյանը։
Թելման Մուրադյան անունով երիտասարդը քվեաթերթիկին արդեն նշում էր արել ՀՀԿ-ի անվան դիմաց։ Փորձելով արդարանալ, նա ասել է, որ լավ չգիտի քվեարկության կարգը։ Նրան չեն տարել ոստիկանություն։ Հանձնաժողովի նախագահ Անահիտ Մուրադյանի խոսքով՝ խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն։
Ընտրական կարուսելի մեթոդը ենթադրում է, որ քվեաթերթիկի վրա նշում է արվում համապատասխան կուսակցության վերահսկողությամբ, ապա հաջորդ ընտրողը նշված թերթիկը դնում է ծրարի մեջ՝ դուրս բերելով նոր, մաքուր թերթիկ։
http://e-channel.am/?topic_id=2954
ժողովուրդ ր ութի տասնութը Արմինեի մասին է գրված, որ Աստղը գրել է
Ambrosine
31.05.2009, 19:29
ժողովուրդ ր ութի տասնութը Արմինեի մասին է գրված, որ Աստղը գրել է
հա, Նար, ուղղակի չուզեցի անուն նշեմ:;)
Մեր Մուրմուշկային էին ահաբեկել ընտրատեղամասում, որից հետո շտաբ էին տարել իրան երեխեքը
http://zhamanak.com/article/12204/
16: 50 Աջափնյակ համայնքի թիվ 131 դպրոցում տեղակայված 6/01 ընտրատեղամասում ժամը 16.15-ին տարածքային հանձնաժողովի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Սամվել Երեմյանը եւ տեղամասային հանձնաժողովի վստահված անձինք հրելով դուրս են հրավիրել Հելսինկյան ընկերակցության դիտորդ Լյուկ Վանդեւալլեյին նկարահանում կատարելու պատճառով: Այս պահին նա ընտրատեղամասում բողոքում է: Սամվել Երեմյանը նաեւ խոչընդոտել է «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին լուսաբանել ընտրատեղամասի քվեարկությունը:
16: 45 Աջափնյակի 6/01 տեղամասում ժամը 15.15-ին դաշնակցական անձը` Մարիա Կարա-Թորյանը, կասկածել է մի անչափաս տղայի քվեարկությանը: Ստուգելով նրա անձնագիրը` պարզվել է, որ սույն անչափասը քվեարկել է 1943թ. ծնված մի կնոջ անձնագրով: Սակայն դաշնակցական անձի փորձերին` կազմել արձանագրություն` հանձնաժողովականները խեչընդոտել են` ցինիկաբար հայտարարելով, թե անչափաս տղան չի քվեարկել: Պարզվել է, որ անչափաս տղան տվյալ տեղամասի «Օրինաց երկրի» վստահած անձի ազգականն է:
Տվյալներ` ըստ ԿԸՀ-ի եւ «Ժամանակի»
Ըստ ԿԸՀ-ի` մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրությանը ժամը 14-ի դրությամբ մասնակցել է 226 հազար 487 ընտրող: Այսինքն` ժամը 14-ի դրությամբ արդեն քվեարկել է ընտրողների մոտ 1/3-ը: Երեւանում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 771 477 մարդ: Ավան համայնքում ընտրություններին մասնակցել է 13 հազար 520 ընտրող, Նոր Նորքում՝ 27 հազար 512, Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ 16 հազար 16, Արաբկիրում՝ 20 հազար 409, Դավիթաշենում՝ 9865, Աջափնյակում՝ 24 հազար 718, Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ 26 հազար 643, Շենգավիթում՝ 38 հազար 601, Կենտրոնում՝ 24 հազար 652, Նորք-Մարաշում՝ 2961, Էրեբունիում՝ 19 հազար 521, Նուբարաշենում՝ 2069 ընտրող:
«Ժամանակի» լրագրողի տեղեկացմամբ` Շենգավիթում ժամը 15.00-ի դրությամբ 8/30 տեղամասում քվեարկել է 514 ընտրող, 8/32-ում` 570, 11/1-ում` 1027, 11/2-ում` 596, 11/15-ում` 635, 11/23-ում` 715, 11/26-ում` 800, 11/27-ում` 817, 11/28-ում` 902, 11/30-ում` 700, 11/31-ում` 910 ընտրող:
14: 50 - 12/13 տեղամասում արձանագրվել է, որ առանց հանձնաժողովի նախագահի իմացության` օգնություն է ցուցաբերվել քվեարկության ժամանակ:
15: 07 - 3/05, 3/06 տեղամասերում ինչ-որ անձինք իրենց մոտ ցուցակներով ստուգում էին, թե ովքեր են ընտրել եւ կարգադրում էին գնալ բերել նրանց, ովքեր չեն ընտրել:
15: 25 - 1/1 տեղամասում մի կին տաքսիով բերում էր մեծահասակ ընտրողների եւ նրանց զգուշացնում, որ ասեն, թե լավ չեն տեսնում եւ օգնության կարիք ունեն: Նույն կինն այդ մեծահասակներին փոխանցել է ինչ-որ ծրարներ: Արձանագրվել է նաեւ, որ խցերը սխալ էին տեղադրված:
15: 30 - 12/17 տեղամասում ցուցակում գրված էր ազգանուն, որը գրանցված էր այլ տեղ: Այլ տեղ գրանցված լինելու փաստը պարզել են դիտորդները:
14: 00-ի սահմաններում ահազանգ ստացվեց, որ Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի 7/5 տեղամասում լցոնում է տեղի ունենում: Միանգամից լրագրողներն ու ՀԱԿ-ի ներկայացուցիչները մեկնեցին տեղամաս, բայց արդեն ամեն ինչ հանդարտվել էր: Միակ մարդը, ով ցանկացավ մեզ հետ զրուցել` Հելսինկյան ասամբլեայի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն էր, որը չցանկացավ ներկայանալ, սակայն ասաց, որ թեեւ նա իրավունք չունի ինչ-որ տեղեկություն հայտնելու, սակայն ներքին կարգով մեզ հայտնեց, որ մոտ 20 րոպե առաջ անսպասելի թեւանցուկ են արել իրեն եւ ուտելու պատրվակով փորձել են դուրս բերել տեղամասից, սակայն նա հասցրել է նկատել, թե ինչպես են արկղերը լցոնում մեծ քանակությամբ կեղծ քվեաթերթիկներ:
Ժամը 2:31- Շենգավիթ համայնքի Աերացիա թաղամասում, ընտրատարածքից շատ հեռու 91 LS 111 համարանիշի Brabus եւ 11 OO 889 համարանիշի մեքենաներից ցուցակով գումար են բաժանում:
13: 30 - Մալաթիա-Սեբաստիա համայնքի 91 դպրոցի 8/27 տեղամասում միջադեպ է արձանագրվել: Երկու անձ արդեն գրանցված չորս քվեաթերթիկներով մտել են ընտրատեղամաս, ՀԺԿ ներկայացուցիչը նկատելով դա` պահանջել է անվավեր ճանաչել եւ գրանցել մատյանում, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է, որից հետո ՀԱԿ ներկայացուցիչ Հրաչ Ալոյանը փորձել է պատռել այդ կեղծ քվեաթերթիկները, սակայն դրանք նրա ձեռքից փախցրել են եւ սպառնացել, թե եթե այսպես քեզ պահես` մազերդ կպոկենք եւ ընդհանրապես գիշերը տուն չես հասնի: Հրաչ Ալոյանի վկայությամբ «Գազել» եւ «Մերսեդես» մակնիշի երթուղային տաքսիներով մարդկանց են բերում, ովքեր առանց անձնագրերի քվեարկում դուրս են գալիս: Դպրոցի մոտ մոտ 60 հոգանոց խմբերի կուտակումներ են, որոնց ՀԱԿ-ի ներկայացուցիչները ասել են, որ հեռանան, սակայն տեղի ոստիկանները ասացին, թե ով աղմկում է, թող նա էլ հեռանա: Այժմ Հրաչ Ալոյանը գտնվում է տեղամասի ՀԱԿ-ի գրասենյակում:
Աջափնյակում ՀՀԿ-ն 5.000 դրամ է բաժանում
Բնակիչների վկայությամբ` ժամը 11.30-ի սահմաններում սպիտակ «Ռաֆ»-երով մարդկանց տարել են թիվ 155 դպրոցում տեղակայված 6/16 եւ 6/17 տեղամասեր` նախապես անձնագրերը հավաքելով: Արդեն հասնելով ընտրատեղամաս` մարդկանց անձնագրերը վերադարձրել են, ամեն մեկի մեջ 5000 դրամ դրած եւ ասել, որ ընտրեն ՀՀԿ-ի թեկնածուին:
ժ. 13: 00-ի տվյալներով Կենտրոնի 9/08 տեղամասում` թիվ 7 դպրոցում, համար 84 երթուղային տաքսին արդեն երրորդ անգամ մարդիկ է բերում քվեարկության:
13: 00
Կենտրոն համայնքի (Նար-Դոսի փողոց) «Մետաքս» թաղամասում ՀՀԿ-ն օգտագործելով վարչական ռեսուրսը` 84, 90 եւ 100 համարների երթուղային տաքսիներով մարդկանց կազմակերպված տանում է Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում գտնվող 9/01, 9/02, 9/03 տեղամասեր:
ժ. 12.35-ի սահմաններում, Շենգավիթ համայնք
12/15, 12/16 տեղամասերում լարված իրավիճակ է: 12/15 տեղամասում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ պարզվել է, որ մի երիտասարդ ստորագրել է հոր փոխարեն: ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները ապահովում եմ մարդկանց հոսք ընտրատեղամասեր: ԲՀԿ-ից Կարո Կարապետյանը անձամբ է վերահսկում իրավիճակը տեղամասերում: «Բենզին Ռուբո» մականունով անձը, ով ԲՀԿ-ից է, եկել է 12/15 ընտրատեղամաս 10 SS 500 համարանիշի սեւ գույնի «Բրաբուսով եւ ուղեկցող նույն մակնիշի այլ մեքենաներով: Շքախմբով մտնելով ընտրատեղամաս` կանչել է «հաշիվներ մաքրելու» Բլդիին` Հովհաննես Ավանեսյանին, ով ՀՀԿ-ից է: Ուշագրավ է, որ այս ընտրատեղամսերում ստեղծված լարվածությանը իրավապահները որեւէ միջամտություն չեն ցուցաբերում` հեռվից հետեւում են ՀՀԿ-ԲՀԿ «ռազբորկաներին»:
Հայ Ազգային Կոնգրեսի հաղորդագրությունը ժ. 11.15-ին
«Այսօր, ժամը 10: 25-ի սահմաններում 9/1 տեղամաս է ներխուժել ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը եւ հրահանգել թիկնապահներին դուրս հանել «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեւ Մեսրոպյանին եւ Մարինե Խառատյանին: Ի պատասխան լրագրողների հարցումների` թիկնապահներն ու նրանց պարագլուխները լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները եւ դուրս են հանել ընտրատեղամասից: Այս ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով: Լրագրողները պատրաստվում են հայտարարություն տալ ոստիկանության բաժին»:
Նոր Նորք համայնք
2/1 տեղամաս, թիվ 10 մանկապարտեզի մոտ հավաքված են ինչ-որ մարդիկ, ովքեր «Ժամանակ» օրաթերթի լրագրողին դժգոհել են, թե ինչու է լուսանկարում:
2/4 տեղամասում Ս.Աֆլամազյանի թիվ 1 երաժշտական դպրոցում ժ. 10.40-ին երկու կանայք ցուցակներ ձեռքին` գրանցումներ են կատարում: Նկատելով «Ժամանակի» լրագրողին` նրանք փախուստի են դիմել: Այս տեղամասի մոտ հավաքված են մարդիկ եւ կանգնած է 123 համարի երթուղային «Գազել»:
2/6 տեղամասում, 150 դպրոցում, ժ. 11.05-ից մարդիկ էին հավաքված, կասկածներ կան, որ գումար է բաժանվում, տեղամասի մոտ կանգնած է 123 համար երթուղային «Գազել»:
09: 00-ի սահմաններում, Կենտրոն, 9/20 ընտրատողամաս, Գրողների միություն
Բաց քվեարկություն է գրանցվել ՀԱԿ ներկայացուցիչների կողմից, կազմվել է բողոք:
09: 30-ի սահմաններում, Շենգավիթ
Գրանցվել է ընտրողների խմբակային տեղափոխում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով ընտրատարածքների միջեւ: Խախտումը գրանցվել եւ կանխվել է ՀԱԿ-ի կողմից:
09: 30-ի սահմաններում, Կենտրոն, Վաղարշյան դպրոց
ԲՀԿ-ի կողմից նշանակված Ընտրական հանձնաժողովի նախագահը չի ներկայացել ընտրություններին:
10: 00-ի սահմաններում, 8/02 ընտրատողամաս, Մալաթիա-Սեբաստիա
Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբից խոչընդոտել է, ապա ծեծի ենթարկել ՀԱԿ-ի վստահված անձ Արմեն Աբրահամյանին:
10: 10-ի սահմաններում, 7/18 ընտրատողամաս, Մալաթիա-Սեբաստիա
Տեղի է ունեցել ծեծկռտուք, հանգամանքները պարզվում են:
10: 45 - 9/01, 02, 03 տեղամաս, Նալբանդյան դպրոց, Կենտրոն
«Չորրորդ Իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանին այս պահին ծեծի է ենթարկում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով): Ծեծի են ենթարկվել նաեւ ՀԱԿ-ի վստահված անձանց եւ լրագրողներին, վերջիններս այժմ գտնվում են ոստիկանությունում:
Կենտրոնի 33 դպրոց, 9/1 տեղամաս
10: 45 - ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սարգսյան Լեւոնը (Ալրաղացի Լյովիկ) վիճաբանություն է հրահրել լրագրողների հետ եւ հրապարակավ հայհոյելով խլել «Ժամանակ» օրաթերթի լրագրող Մարինե Խառատյանի ձայնագրիչը:
10: 40 - Սարգսյան Լեւոնի (Ալրաղացի Լյովիկ) թիկնապահներից մեկը հարվածել է «Հայք» թերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանին
10: 55 - Շենգավիթ համայնքի 110 դպրոցի մոտ թիվ 11/27 եւ 11/28 տեղամասերում ատրճանակով զինված սափրագլուխներ են շրջում:
10: 51 - Շենգավիթի շրջանի 74 դպրոցի մոտ թիվ 11/30 ընտրատարածքի մերձակայքում ընտրակաշառք են բաժանում: Փաստը արձանագրված է ՀԱԿ ներկայացուցիչների կողմից: Մերձակա բոլոր շենքերի բակերի մուտքերում նստած են կանայք, որոնք բնակիչներին գումար են առաջարկում:
Շենգավիթ համայնք, 10: 43-ին Արշակունյաց պողոտայի վրա` Կոմիտասի անվան այգու դիմաց 06 մակնիշով մեքենայի տերը համակարգում է հետեւյալ երթուղայինների աշխատանքը` 0647, 3988, 0642, 2617, 1724, 1930, 0699, 0817, 1614, 3072, 1016, 1002, 3993, 0805, 0989, 3071, 0004, 6999, 3076, 0043, 0652, 3068, 3161, 1125, 0807, 0641, 3989, 0013, 2642, 0697, որոնք Շենգավիթ համայնքում ընտրողներ են տեղափոխում տարբեր տեղամասեր:
Շենգավիթ համայնք, 12/15, 16/17 տեղամասեր, 52 դպրոցում «Պլտին» անունով թաղային հեղինակությունը մարդկանց է բերել ընտրատեղամասեր եւ ներսում ուղղորդում է մարդկանց քվեարկելու ՀՀԿ օգտին:
Առավոտյան 10.30-11.00-ի սահմաններում Կենտրոն համայնքի 9/02 տեղամաս է գնացել ընտրելու ԲՀԿ ներկայացուցիչ մի քաղաքացի, ու պարզել, որ իր փոխարեն արդեն ինչ-որ մեկը ընտրել է: Երկար վիճաբանությունից հետո նրան առաջարկել են ընտրել մեկ ուրիշի փոխարեն:
11: 11- Շենգավիթի 8/32 տեղամասում 1593 պետհամարանիշի երթուղային տաքսին մարդկանց է բերել ընտրատեղամաս: ՀԱԿ ներկայացուցիչ Վոլոդյա
Հովհաննիսյանին վարորդը խոստովանել է, որ ՀՀԿ ցուցումով է մարդկանց բերել ընտրատեղամաս: Կազմվել է արձանագրություն:
Գյումրիից Երեւան
Գյումրիից 19415, 18594, 36245, 16393, 12711, 06617, 17953, 45777, 18053, 19415, 45032, 10911, 45746, 45345, 10918, 45344 պետհամարանիշների «Գազելներով» եւ եւս 20 մարդատար մեքենաներով Երեւան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով: Նրանց ուղեկցում են 23202 եվ 34001 պետհամարանիշների ոստիկանության մեքենաներ եվ անձամբ Գյումրիի քաղաքապետը: «Թրանսփարանսի ինթերնեյշնալ» կազմակերպության դիտորդները գրանցել են միկրոավտոբուսների կուտակումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ:
հա, Նար, ուղղակի չուզեցի անուն նշեմ:;)
Մեր Մուրմուշկային էին ահաբեկել ընտրատեղամասում, որից հետո շտաբ էին տարել իրան երեխեքը
Բաաաաաաաաաա , երկիրս հեչ երկիր չի
19.30 Քիչ առաջ Կենտրոն համայնքի 9/03 ընտրատեղամաս է եկել մի ընտրող, որը տեղում պարզել է, որ իր փոխարեն արդեն ինչ-որ մեկը ընտրել է, բոլորովին ուրիշ անձնագրի համարով եւ լրիվ անծանոթ ստորագրությամբ, բայց նույնիսկ այդ ամենը իմանալով` տարածքային հանձնաժողովի նախագահ Կարեն Հովհաննիսյանը հրաժարվում է արձանագրություն կազմել: Ընտրողը նաեւ տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ ոմանք այցելել են իր տուն ու հարցրել, թե արդյոք մասնակցելո՞ւ է ընտրություններին, ինչին պատասխանել է` ոչ: Սա էր բացասական պատասխանի արդյունքը:
18: 50 (լրացված) Ժամը 16.50-ին տեղեկացրել էինք, որ կրքերը շարունակում են թեժանալ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/5 ընտրատեղամասում, որտեղ հաղորդագրությունն ստանալուց րոպեներ առաջ այցելել էր ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը` ահազանգով, թե այստեղ 400-ի փոխարեն 1000 ընտրող է գրանցված: Մալաթիա-Սեբաստիայում գտնվող մեր թղթակիցը Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվել է վերջինիս տպավորությունների մասին. «Տպավորությունս ցնցող էր, պատկերացրածիցս ավելի մեծ մասշտաբի ճնշումներ են իրականացվել ընտրողների հանդեպ, ընտրակեղծիքները կրում են մասայական բնույթ: Դրանք բոլորը մեկ կենտրոնից են ուղղորդվում, եւ դրա վառ ապացույցն այն է, որ իմ մտնել-դուրս գալուց հետո 7/5 տեղամասի նախագահ Ռուզաննա Ազիզյանը հրավիրեց 5 մեքենա սափրագլուխների, որոնք եկել էին երեւի հաշվեհարդար տեսնելու ԿԸՀ անդամի հետ: Նրանց ես կասեմ. հայրենիքը վտանգել պետք չէ, դա Աստծո կողմից ամենապատժելի արարքն է, որի համար նրանք հաստատ պատժվելու են: Կարծում եմ, որ եթե հայրենիքին չես կարող օգուտ տալ, գոնե մի վնասիր»:
18: 36 Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/7 ընտրատեղամասում ըստ ԺԿ դիտորդ Դ.Հովհաննիսյանի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի` հանձնաժողովի անդամ Հովհաննես Սարգսյանը մեծ թվով լցոնումներ է կատարել, կազմվել է արձանագրություն, իսկ Հովհաննես Սարգսյանը Զոյա Թադեւոսյանի ներկայությամբ ինքն իր մասին հայտարարել է. «Ինչ ուզում եք արեք, պրոբլեմ չունի էս տղեն էս հանրապետությունում»:
18: 34 (լրացված) Մալաթիա-Սեբաստիա համայնքի ՀԱ Կոնգրեսի կենտրոնական շտաբը պատրաստվում է հանդես ալ ԿԸՀ-ին ուղղված հայտարարությամբ, առ այն, որ ԿԸՀ-ի կողմից ժամը 17-ի դրությամբ ներկայացվող մասնակցության թվերի եւ իրական մասնակիցների թվի միջեւ այնպիսի տարբերություն է առկա, որը հիմք է տալիս ընտրությունները չեղյալ հայտարարել: Ըստ ստացված վերջին տեղեկատվության` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների իրական մասնակիցների թիվը երկու անգամ ավել է ներկայացրել:
18: 13 Մալաթիա-Սեբաստիա համայնքի ՀԱ Կոնգրեսի կենտրոնական շտաբը պատրաստվում է հանդես ալ ԿԸՀ-ին ուղղված հայտարարությամբ, առ այն, որ ԿԸՀ-ի կողմից ժամը 17-ի դրությամբ ներկայացվող մասնակցության թվերի եւ իրական մասնակիցների թվի միջեւ այնպիսի տարբերություն է առկա, որը հիմք է տալիս ընտրությունները չեղյալ հայտարարել:
17: 46 Էրեբունի համայնքի թիվ 120 դպրոցում լցոնումների փորձ է արվել, որը կանխվել է: Կազմվել է արձանագրություն:
17: 44 Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 135 դպրոցում արձանագրված միջադեպերի պատճառով երկու անգամ հատուկ ջոկատայիններ են ժամանել: Միջադեպերի մանրամասները չի հաջողվում պարզել:
17: 38 Մալաթիա-Սեբաստիա. 8/18 տեղամասում առկա են սափրագլուխների կուտակումներ: Սպառնացել են մեր լրագրողին, որ դադարեցնի ձայնագրությունը եւ նկարահանումը: Վիճաբանություն է տեղի ունեցել ՀԱԿ տեղի ներկայացուցչի եւ սափրագլուխների միջեւ:
17: 30 «Ջերմուկ գրուպ»-ի տնօրենի նախկին խորհրդական, Վայոց ձորի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանը «sms»-ներ է ուղարկում իր բոլոր ընկերներին ու հարազատներին` կոչ անելով նրանց ընտրություն կատարել ՀՀԿ օգտին:
Անձնագիր են բաժանում
Ժամը 17.05-ի դրությամբ Աջափնյակի ՀԱԿ գրասենյակ է եկել համայնքի բնակիչ Գալուստ Մարտիրոսյանը, ով տեղեկացրել է, որ թիվ 153 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի բակում մի կին չորս հոգու անձնագիր է տվել, ովքեր մտել են քվեարկելու: Նույն տեղամասում 16 19 S համարանիշի «Գազելը» մարդկանցով լցված` նրանց տեղափոխել է այլ տեղամաս քվեարկելու:
17: 05 Շենգավիթ համայնքի թիվ 11/19 ընտրատեղամասում «Կադիլակ Սերոժ» մականունով Շենգավիթի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը` իր շքախմբով անընդհատ ելումուտ է անում ընտրատեղամաս եւ խոչընդոտում հանձնաժողովի աշխատանքներին: Այդպես է վարվում նաեւ Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը:
16: 50 Կրքերը շարունակում են թեժանալ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/5 ընտրատեղամասում, որտեղ քիչ առաջ այցելել էր ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը` ահազանգով, թե այստեղ 400-ի փոխարեն 1000 ընտրող է գրանցված: Կրքերը բորբոքեց ընտրատեղամասի նախագահ Ռուզաննա Ազիզյանը, որը անհավասար լեզվակռվի մեջ մտավ ԿԸՀ անդամի հետ` ակնհայտորեն տեղյակ չլինելով, որ ԿԸՀ անդամները ցանկացած պահի կարող են անարգել մուտք գործել ընտրատեղամասեր եւ հարցուփորձ անել: Տիկին Ազիզյանը սկսեց վիրավորել Թադեւոսյանին: «Դուք ճնշում եք գործադրում մեզ վրա, ես կբողոքեմ ամենավերեւներին` հանրապետության նախագահին», - ասում էր Ռ.Ազիզյանը, սակայն մինչ Զ.Թադեւոսյանը եւ նրան ուղեկցող մեր լրագրողը կայցելեին կողքի տեղամաս, Ռ.Ազիզյանի հրավերով 7/5 ընտրատեղամաս եկավ սափրագլուխների մի ավտոշարասյուն, որը գլխավորում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, սակայն Զ.Թադեւոսյանի եւ Ալեքսանյանին ուղեկցող անձանց միջեւ բախում տեղի չունեցավ: Ս.Ալեքսանյանի ավտոշարասյունն, այնուամենայնիվ, Զ.Թադեւոսյանի ավտոմեքենան ուղեկցել է գրեթե մինչեւ Մալաթիա-Սեբաստիայի ՀԱԿ-ի շտաբ:
Zhamanak.com
Mephistopheles
31.05.2009, 19:41
հա, Նար, ուղղակի չուզեցի անուն նշեմ:;)
Մեր Մուրմուշկային էին ահաբեկել ընտրատեղամասում, որից հետո շտաբ էին տարել իրան երեխեքը
ի՞նչ էր եղել
Ambrosine
31.05.2009, 19:42
ի՞նչ էր եղել
ամենայն մանրամասնությամբ չհասցրին պատմել, բայց 30 հոգով ներխուժել էին ընտրատարածք, սկսել լցոնումները. երևի սպառնացել են, մեր Արմինեն էլ վախեցել էր
հեսա զանգեմ, տեսնեմ՝ ոնց են
Ambrosine
31.05.2009, 19:46
ամենայն մանրամասնությամբ չհասցրին պատմել, բայց 30 հոգով ներխուժել էին ընտրատարածք, սկսել լցոնումները. երևի սպառնացել են, մեր Արմինեն էլ վախեցել էր
հեսա զանգեմ, տեսնեմ՝ ոնց են
ուրեմն ասել են՝ ապարատդ կջարդենք, գլուխդ կջարդենք... սենց բաներ, ինքն էլ վախեցել էր
Զեյթունում հաշվարկի ժամանակ ինչ-որ աղմուկ է եղել, շուտով կիմանանք՝ ինչն էր պատճառը
հիմա բոլորը շարժվում են դեպի ԿԸՀ
ուրեմն ասել են՝ ապարատդ կջարդենք, գլուխդ կջարդենք... սենց բաներ, ինքն էլ վախեցել էր
Զեյթունում հաշվարկի ժամանակ ինչ-որ աղմուկ է եղել, շուտով կիմանանք՝ ինչն էր պատճառը
հիմա բոլորը շարժվում են դեպի ԿԸՀ
Ո՞վա շարժվում դեպի ԿԸՀ:8
Ambrosine
31.05.2009, 19:51
Ո՞վա շարժվում դեպի ԿԸՀ:8
ՀԱԿ-ի կոչին արձագանքածները, այդ թվում՝ մի շարք ակումբցիներ
Mephistopheles
31.05.2009, 19:52
ուրեմն ասել են՝ ապարատդ կջարդենք, գլուխդ կջարդենք... սենց բաներ, ինքն էլ վախեցել էր
Զեյթունում հաշվարկի ժամանակ ինչ-որ աղմուկ է եղել, շուտով կիմանանք՝ ինչն էր պատճառը
հիմա բոլորը շարժվում են դեպի ԿԸՀ
հիմա ամեն ինչ նորմալ է՞… Մուրմուշը ո՞նց է…
ՀԱԿ-ի կոչին արձագանքածները, այդ թվում՝ մի շարք ակումբցիներ
ափսոս ես չկարողացա գնալ
Ambrosine
31.05.2009, 19:53
հիմա ամեն ինչ նորմալ է՞… Մուրմուշը ո՞նց է…
հիմա նորմալ, Մուրմուշն էլ լավ է:)
հիմա ամեն ինչ նորմալ է՞… Մուրմուշը ո՞նց է…
Mուրմուշկան լավ է, իրա համար պետք չի անհանգստանալ
Mephistopheles
31.05.2009, 19:55
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը պատմել է, որ այսօր թիվ 9/28 ընտրական տեղամասում «Ժառանգության» տեղական ընտրական հանձնաժողովի անդամ Դանիել Իոհաննիսյանը արձանագրություն է կազմել տվյալ ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունեցող ընտրողի քվեարկության վերաբերյալ, որից անհանգստացած ՏԸՀ ՕԵԿ–ական փոխնախագահ Նարե Ղազարյանն առաջարկել է իրեն վաճառել խախտման արձանագրությունը՝ գնի առաջարկը թողնելով Իոհաննիսյանին։
Ինչպես ընդդիմադիր պատգամավորն է նշել, «Ժառանգության» ներկայացուցիչը կտրուկ մերժել է առաջարկը։
Tert.am
Ambrosine
31.05.2009, 19:55
ափսոս ես չկարողացա գնալ
հա, ափսոս, որ բոլորս հիմա այնտեղ չենք, հազար ափսոս
երբ ենք ծնողների հսկողության տակից դուրս գալու?:(
Հա, որ չասեք միակողմանի ա դրվում Ակումբում, որ չլինի նենց էլի, որ միայն ազատ, անկախ, մեկ էլ ՀԱԿ կողմնակից ԶԼՄ-ների ինֆո ա դրվում, մի քիչ էլ իշխանական ԶԼՄ-ներից
Լյոխ լյավա, լյոխ մունք ենք...
Ընտրությունները անցել են հրաշալի, ազատ, մաքուր ու թափանցիկ։ Մեկ քայլ առաջ էին նախորդ ընտրություններից։ Ըստ նախնական տեղեկատվության հաղթում է ՀՀԿ-ն։
Աղբյուր՝ տարատեսակ Հ1-եր, հ2-ներ, Պանորամաներ, Հայոց աշխարհներ, Ազգ.ամ ներ, շանթեր, կենտրոներ, Առմենիաներ, Գոլոս Արմենիիներ, Այսօր.էյէմներ... Տեր Աստված, էս ինչքան են շատացել...
Էս Ա1պլուսը էլի փակել են, չի բացում, ոնց կարանք մտնենք: /Ինչոր սայթ կա, որի միջոցով կլնի?/
Ambrosine
31.05.2009, 20:08
Էս Ա1պլուսը էլի փակել են, չի բացում, ոնց կարանք մտնենք: /Ինչոր սայթ կա, որի միջոցով կլնի?/
հա, էլի փակել են:angry
դեռևս սա (http://lragir.am/src/index.php) կարդա, մինչև
Ambrosine
31.05.2009, 20:09
հա, էլի փակել են:angry
դեռևս սա (http://lragir.am/src/index.php) կարդա, մինչև
բացի այդ, վերջին նորությունները տեղադրված են ակումբում, նոր են փակել
Իսկ ուրիշ սայթերի միջոցով չի լինում????Արտակարդ դրության ժամանկվա պես էլի, ասենք ամերիկյան կայքի միջոցով:
հ.գ. Կարող ա ակումբն էլ փակեն?:angry
Mephistopheles
31.05.2009, 20:14
Իսկ ուրիշ սայթերի միջոցով չի լինում????Արտակարդ դրության ժամանկվա պես էլի, ասենք ամերիկյան կայքի միջոցով:
հ.գ. Կարող ա ակումբն էլ փակեն?:angry
Լրագիր.ամ … Թերթ.ամ
murmushka
31.05.2009, 20:15
չգիտեմ ինչ ասեմ
նման լկտիություն,նման օրինազանցություն, նման անսահման ԲԵՍՊՌԵԴԵԼ, չեմ տեսել երբեք
չգիտեմ նման ընտրություններից հետո ոնց են մեր երկրում խոսելու ազատության, օրենքի մասին
անկեղծորեն չգիտեմ
Ambrosine
31.05.2009, 20:16
Իսկ ուրիշ սայթերի միջոցով չի լինում????Արտակարդ դրության ժամանկվա պես էլի, ասենք ամերիկյան կայքի միջոցով:
հ.գ. Կարող ա ակումբն էլ փակեն?:angry
մի ժամանակ ինչ-որ պրոքսի սերվեր էին օգտագործում, հիմա չգիտեմ
ճիշտն ասած ես էլ եմ վախենում, որ ակումբը կարող են փակել
Mephistopheles
31.05.2009, 20:17
չգիտեմ ինչ ասեմ
նման լկտիություն,նման օրինազանցություն, նման անսահման ԲԵՍՊՌԵԴԵԼ, չեմ տեսել երբեք
չգիտեմ նման ընտրություններից հետո ոնց են մեր երկրում խոսելու ազատության, օրենքի մասին
անկեղծորեն չգիտեմ
Մուրմուշ ջան, … հազիվ ձեն եկավ քեզանից… մի մտածիր, մի քիճ համբերենք հետո կերևա… իհարկե ընտրություններն իրենց որակը չեն բարձրացնի…բայց տեսնենք, դեր չշտապենք
A1+ի վիդեոները կարող եք դիտել այստեղ
http://www.youtube.com/user/a1plusnews
Ավտոշարասյուն` Գյումրիից Երեւան ուղղությամբ VIDEO
Առավոտյան ժամը 7-ից Գյումրիի քաղաքապետարանի մոտ սկսեցին կուտակվել միկրոավտոբուսներ, մարդատար մեքենաներ: Քաղաքապետարանի, մանկապարտեզների, երաժշտական ու սպորտդպրոցների մեծ թվով աշխատակիցներ` փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ, նստեցին շուրջ երկու տասնյակ միկրոավտոբուսները, ուղեկցող մարդատար մեքենաները եւ շարժվեցին Գյումրի - Երեւան ավտոճանապարհի ուղղությամբ: Ռեպորտաժը` Սաթենիկ Վանցյանի:
http://www.azatutyun.am/video/384/330/1836.html
Ա1 + ի բլոգ
http://a1plus.wordpress.com/
Հաղորդագրություններ եւ փաստեր ընտրախախտումների վերաբերյալ
31.05.2009
Երեւանի բոլոր ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել գրեթե բոլոր համայնքներում։ Այս մասին «Ազատություն» թղթակցին ասել է կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը։
«Մարդու իրավունքները Հայաստանում» հասարակական կազմակերպությունը հաղորդում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկում է անցկացնում։ Առավոտյան ժամը 8–ից 20 մեքենաներ մեկնել են քաղաքի տարբեր թաղամասեր։ Մի քանի րոպեն մեկ ներկայացվում են տեղերից ստացված խախտումներն ու ահազանգերը։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/3 ընտրատեղամասում կուտակված, քվեախցիկի մոտ հավաքված մարդկանց է նկատել, ովքեր ուղղորդել են քվեարկողներին։ Այն բանից հետո, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ու «Թրանսփերենսի ինթերնեյշնալ» կազմակերպության ներկայացուցիչը հանձնաժողովի նախագահ Մարատ Ափինյաի ուշադրությունն են հրավիրել հենց այդ պահին կատարվող նմանատիպ գործողության վրա, հանձնաժողովի նախագահը սպառնացել է, որ խոսափողը կխլի ու դուրս կշպրտի։
Մալաթիա-Սեբաստիա համայնքի մեկ այլ՝ 8/27 ընտրատեղամասից դուրս էին հրավիրել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին։ Նույն ընտրատեղամասում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Հրաչ Ափինյանը լքել է տեղամասը։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նա ասել է, թե նկատել է, որ լցոնումներ են իրականացնում, քվեարկում են առանց անձնագրերի։
Հրաչ Ափինյանի փոխանցմամբ իրեն սպառնացել են, ասելով. - «Գիշերը այստեղից կենդանի չես գնա»։
Ազատություն ռադիոկայան (http://www.azatutyun.am/)
Ա1+ ուղիղ վիդեո հեռարձակում ժամանակ առ ժամանակ
http://qik.com/a1plus
Ա1+ ուղիղ աուդիո հեռարձակում ժամանակ առ ժամանակ
http://audio.a1plus.am/broadcast.php
Պասիվ ընտրությունները ներկայացվեցին ակտիվ
[ 2009/05/31 | 20:49 ]
Գրիշա Բալասանյան
Նորքի թիվ 1/25 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվում էր բացահայտ բաց եւ նույնիսկ կուսակցությունների վստահված անձինք չէին կարողանում կանխել դրանք: Առավոտից ընտրատեղամաս էին գալիս ակտիվիստ կանայք` ձեռքներին պահած ՀՀԿ-ի գովազդային պաստառը եւ հայտարարում էին, թե իրենց թեկնածուն հաստատ անցնելու է: Երբ մեկ նման փաստի էլ մենք ականատես եղանք, հանձնաժողովի նախագահ Հերմինե Խաչատրյանը նույնիսկ փորձ չարեց կանխելու, միայն րոպեներ անց հանգիստ տոնով ասաց, թե այլեւս նման բան չի կրկնվի:
Նույն համայնքի 10-րդ մանկապարտեզում տեղակայված 2/1 ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Էմիլյա Սայադյանը օրվա երկրորդ կեսին հայտնաբերեց ամուսինների, որոնք իրավունք չունեին քվեարկել իրենց տեղամասում, սակայն երբ փոքր աղմուկ բարձրացավ, հանձնաժողովի նախագահ Նարինե Հայրապետյանն անմիջապես փոխեց անդամին հանձնաժողովի քարտուղար Մանյա Մովսիսյանով, իսկ տիկին Մովսիսյանը հանգիստ գրանցեց ամուսիններին, եւ նրանք կատարեցին իրենց ընտրությունը:
Ընդհանրապես այս թաղամասում ընտրությունը բավականին պասիվ էր ընթանում, եւ ակնհայտ նկատվում էր ընտրողների անտարբերությունը, սակայն, ի տարբերություն վստահված անձանց, հանձնաժողովների նախագահները հայտարարում էին, թե այս ընտրություններն իրենց ակտիվությամբ նույնիսկ նախագահական ընտրություններից են անցել:
Դավթաշեն համայնքի թիվ 5/5 ընտրատեղամասում էլ (թիվ 200 դպրոց) ՀԱԿ-ի դիտորդ Գառնիկ Գեւորգյանն էր դժգոհում, որ ամբողջ օրվա ընթացքում համատիրության աշխատակից Արտյոմ Վարդանյանն անարգել մտել է տեղամաս եւ հերթով ցուցակներից դուրս է գրել քվեարկության չեկած անձանց անունները: Դրանից հետո, րոպեներ անց, մարդկանց հավաքել ու բերել են քվեարկության: Նույն տեղամասում մի կին փորձել է կրկնակի քվեարկել, սակայն կանխվել է:
http://hetq.am/
Վարդան Ղուկասյան. «Տեսնես` ի՞նչ կարող ուժեր են աշխատում, որ ամեն հարցում ինձ հիշում են»
[ 2009/05/31 | 20:34 ]
Արարատ Դավթյան
http://hetq.am/wp-content/uploads/2009/05/31_05-v-xukasyan.jpg
Այսօր Գյումրիում կաթվածահար էր եղել միկրոավտոբուսների աշխատանքը` Երեւանի ավագանու ընտրությունների պատճառով: «Հետքն» արդեն գրել է, որ առավոտյան Հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ Գյումրու 12, 20 և 22 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները մոտ 500 հոգանոց ընտրազանգված էին տեղափոխել մայրաքաղաք:
Մեր տեղեկություններով` այդ ընտրազանգվածի տեղափոխման անմիջական վերահսկողությունն իրականացրել է Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Գյումրիից մարդկանց տեղափոխումը ղեկավարում է անձամբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Բայց Գյումրին ի՞նչ կապ ունի Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ,- ի պատասխան մեր հարցադրմանը` զարմացավ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,- այդ մարդիկ պետք է գրանցում ունենան, չէ՞, որ կարողանան ընտրություններին մասնակցել»:
Վարդան Ղուկասյանի վստահեցմամբ` այսօր Գյումրիում տրանսպորտը նորմալ աշխատել է, եւ ոչ մի գյումրեցի էլ Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցել:
«Զարմանալին գիտե՞ք որն է, որ Երեւանում ընտրություններ են լինում, իմ անունն են տալիս, Գյումրիում էլ են ընտրություններ լինում, էլի իմ անունն են տալիս: Տեսնես` ի՞նչ կարող ուժեր են աշխատում, որ ամեն հարցում ինձ հիշում են»,- զարմանում է քաղաքապետ Ղուկասյանը:
http://hetq.am/
Գոհար Վեզիրյանն իրեն ծեծելու մասին
«7օր»-ն արդեն տեղեկացրել է, որ ծեծի են ենթարկվել «Չորրորդ իշխանություն», «Հայք» և «Ժամանակ Երևան» թերթերի լրագրողները։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում միշտ խախտումներ են լինում, ես գնացել էի այդ տեղամաս։ Մտնելով տեղամաս, նկատեցի, որ այնտեղ լարված մթնոլորտ է. լրագրող Մարինե Խառատյանի հետ հանձնաժողովի անդամները կոնֆլիկտի մեջ էին մտել։ Մոտեցա, որպեսզի աջակցեմ նրան, ու այդ պահին նկատեցի, որ տեղամասի կենտրոնում մի խումբ սափրագլուխներ են կանգնած, իսկ թիկնազորի մեջտեղում կանգնած էր պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովը)։ Տեսնելով նրան, հասկացա, որ, բնականաբար, նա այդտեղ է ՀՀԿ-ի կողմից։ Մոտեցա նրան ու ասացի, որ ինքն իրավունք չունի տեղամասում գտնվելու և պահանջեցի, որ նրանք հեռանան ընտրատեղամասից։ Նա անհարգալից բառեր ասաց իմ հասցեին։ «Ա՛յ լակոտ», «ա՛յ հիմար» ասաց ինձ Լևոն Սարգսյանը: Ես էլ ասացի՝ Դո՛ւք եք,- «7օր»-ին տված հարցազրույցում ասել է Գոհար Վեզիրյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ պատգամավոր Լևոն Սարգսյանն իրեն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, սակայն լրագրողը դրանք չլսելու է տվել։ Պատգամավորը երրորդ անգամն է նույն հայհոյանքը կրկնել, որից հետո. «Իմ նյարդերը տեղի տվեցին, ու ես ստիպված նրան բարձրաձայն անպատվեցի։ Դրանից հետո նրա թիկնապահները հարձակվեցին իմ վրա, ձեռքերիցս բռնեցին ու սկսեցին հարվածել գլխիս, երկու անգամ ապտակեցին։ Այդ պահին ձայնագրիչս ու բջջային հեռախոսս ձեռքիցս ընկան, փորձեցի փախչել, հենվեցի պատին, որպեսզի պաշտպանվեմ։ Այդ պահին դիմացից մեկը վազելով եկավ, թռավ ու խփեց փորիս երկու անգամ։ Ոստիկաններն այդ պահին ինձ դեմ տվեցին պատին, նրանք չգիտեին՝ ինչ անել։ Հանձնաժողովի նախագահը եկավ ու ոստիկաններին ասաց, թե դրան անմիջապես բաժին տարեք։ Ինձ տարան ոստիկանների սենյակ։ Ոստիկանների սրտում էլ վախ կար, նրանք, հավանաբար, մտածում էին, որ թիկնազորն իրենց վրա էլ կհարձակվի»։
Գոհար Վեզիրյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել ոստիկանների հարցերին, քանի որ այդ պահին իր դատապաշտպան Հովիկ Արսենյանն իրեն խորհուրդ է տվել զերծ մնալ մեկնաբանություններից։
http://www.7or.am/hy/news/2009-05-31/2803/
20:55
4/21 տեղամասում հրաժարվել են հայտնել ընտրողների վերջնական քանակը, ասելով, որ մինչեւ վերջնական հաշվարկ չկատարեն, չեն հայտնի:
20:50
8/24 ընտրատարածքը որոշ ժամանակվա ընթացքում շրջապատված է եղել կարմիր բերետավորների կողմից, որոնք որոշ ժամանակ հետո լքեցին ընտրատարածքը: Դա նույն ընտրատարածքն է, որտեղից քիչ առաջ տեղեկություն ստացանք այն մասին, որ կորել է երկու կապոց քվեաթերթիկ:
20:40
Ահազանգ ստացանք IWPR-ի ներկայացուցիչ, լրագրով Մանուշակ Թավրիզյանից, որը ըստ օրենքի իրավունք ունի մասնակցել ընտրությունների արդյունքների հաշվարկին: Սակայն լրագրողին ուժ գործադրելով դուրս են հանել 08/01 տեղամասից: 08/02 տեղամաս նրան նույնպես չեն թողել:
20:40
Ահազանգ՝ 5/10, 5/9 ընտրատեղամասում մի խումբ անձինք փորձում են մուտք գործել ընտրատեղամաս:
20:20
Ահազանգ է ստացվել, որ 8/24 տեղամասում երկու կապոց քվեաթերթիկ է կորել: Ընտրատարացքի ներսում այս պահին վեճ է ընթանում:
20:20
Մեր դիտորդը հայտնեց, որ 5/15 տեղամասը փակելուց հետո եկել են մի խումբ մարդիկ եւ լցոնում են կատարել:
20:15 145 դպրոցում գտնվող 5/27 տեղամասի փակվելուց հետո մի խումբ անձինք մուտք են գործել ընտրատեղամաս:
20:15
ՀԱԿ-ի թեկնածուն ահազանգեց, որ 5/10 տեղամասում լցոնում է տեղի ունեցել, լարված իրավիճակ է:
20:15
Հարց՝ Քվեարկությունը ավարտելուց հետո, դիտորդը իրավունք ունի՞ մնալ ձայների հաշվարկին:
Պատասխան՝ Այո, ունի:
http://hra.am/am/point-of-view/2009/05/31/cars
Ambrosine
31.05.2009, 20:43
երեխեքը արդեն ՀԱԿ կենտրոնական շտաբի մոտ են, իրենք էլ հարցնում էին՝ ճիշտ է, որ ա1 պլյուսը արդեն փակել են:
էս ինչ օրենքի երկիր ա, մեր նմանը չկա, մենք դեմոկրատիայի պիկն ենք
Էս Ա1պլուսը էլի փակել են, չի բացում, ոնց կարանք մտնենք: /Ինչոր սայթ կա, որի միջոցով կլնի?/
http://v-tunnel.org գրում եք հասցեն , սեղմում եք begin browsing
ու նմանատիպ 1000ավոր կայքերով կարաք ցանկացած արգելափակված ռեսուրսի հասնեք:
Մոռացեք կայք փակելը, ինտերնետում տենց հասկացություն չկա: Լիքը թունելներ կան: Եթե պետք ա էլի հասցեներ կտամ: Յութուբ էլ նայեք, ակումբ էլ մտեք, ա1+ էլ: Միակ տարբերակը, որով կարան զրկեն ինֆորմացիայիդ՝ դա ինտերնետի անջատումն ա:
Թարմ նորություններ Երևանի ավագանու ընտրություններից ՀԻՄԱ-յից
# 21։00, 8/24, Կարմիր բերետավորները մուտք են գործել ընտրատեղամաս։ 10 minutes ago
# 20։00, 5/10, Ընտրատեղամաս մտած անհայտ մարդկանց մի մեծ խումբ ստիպում է ՀԱԿ-ի վստահված անձին եվ դիտորդներին դուրս գալ տեղամասից։ 10 minutes ago
# 20։00, 5/15, Առևանգվել է Հանձնաժողովի անդամ, Ժառանգություն կուսակցության անդամ Անուշավան Նիկողոսյանը։ 10 minutes ago
# 19:50, 13/07, Երկու անհայտ կին մտել են ընտրատեղամաս և անօրեն կերպով մնացել են տեղամասում հաշվարկի ընթացքում։ 11 minutes ago
http://qbhima.blogspot.com/2009/05/blog-post_31.html
http://v-tunnel.org գրում եք հասցեն , սեղմում եք begin browsing
ու նմանատիպ 1000ավոր կայքերով կարաք ցանկացած արգելափակված ռեսուրսի հասնեք:
Մոռացեք կայք փակելը, ինտերնետում տենց հասկացություն չկա: Լիքը թունելներ կան: Եթե պետք ա էլի հասցեներ կտամ: Յութուբ էլ նայեք, ակումբ էլ մտեք, ա1+ էլ: Միակ տարբերակը, որով կարան զրկեն ինֆորմացիայիդ՝ դա ինտերնետի անջատումն ա:
Էլմ չեղավ, էլի սայթեր ասա:
Էլմ չեղավ, էլի սայթեր ասա:
Աչքիս մի բան էն չի: Հեսա 100 տոկոսանոց ստուգած տարբերակ կառաջարկեմ:
Աչքիս մի բան էն չի: Հեսա 100 տոկոսանոց ստուգած տարբերակ կառաջարկեմ:
No response from a1plus.am:80
Աչքիս սբանել են սայթը
ուրիշ տեղից էլ եմ փորձել
---:~# telnet a1plus.am 80
Trying 174.133.25.210...
էլի չկա
իսկ Լոնդոնից, գոնե պինգերը գնում են
Router: London
Command: ping count 5 www.a1plus.am
PING www.a1plus.am (174.133.25.210): 56 data bytes
64 bytes from 174.133.25.210: icmp_seq=0 ttl=52 time=108.004 ms
64 bytes from 174.133.25.210: icmp_seq=1 ttl=52 time=108.369 ms
64 bytes from 174.133.25.210: icmp_seq=2 ttl=52 time=108.050 ms
64 bytes from 174.133.25.210: icmp_seq=3 ttl=52 time=108.124 ms
64 bytes from 174.133.25.210: icmp_seq=4 ttl=52 time=134.271 ms
--- www.a1plus.am ping statistics ---
5 packets transmitted, 5 packets received, 0% packet loss
round-trip min/avg/max/stddev = 108.004/113.364/134.271/10.454 ms
գնամ հաց ուտեմ գամ, կպարզեմ ինչ ա եղել: Բայց ամենայն հավանականությամբ սայթը ջարդել են, ոչ թե փակել:
Ժող, Հ1-ի ու Շանթի արբանյակային տարբերակների վրա երգ, ուրախություն, համերգներ ա։ Հայաստանյան տարբերակների վրա է՞լ ա նույնը :o
Թարմ նորություններ Երևանի ավագանու ընտրություններից ՀԻՄԱ-յից
# 21։00, 8/24, Կարմիր բերետավորները մուտք են գործել ընտրատեղամաս։ 10 minutes ago
# 20։00, 5/10, Ընտրատեղամաս մտած անհայտ մարդկանց մի մեծ խումբ ստիպում է ՀԱԿ-ի վստահված անձին եվ դիտորդներին դուրս գալ տեղամասից։ 10 minutes ago
# 20։00, 5/15, Առևանգվել է Հանձնաժողովի անդամ, Ժառանգություն կուսակցության անդամ Անուշավան Նիկողոսյանը։ 10 minutes ago
# 19:50, 13/07, Երկու անհայտ կին մտել են ընտրատեղամաս և անօրեն կերպով մնացել են տեղամասում հաշվարկի ընթացքում։ 11 minutes ago
http://qbhima.blogspot.com/2009/05/blog-post_31.html
:o
Լուրջ, սենց բաներ ա եղել...
օֆ~.... :(
Ժող, Հ1-ի ու Շանթի արբանյակային տարբերակների վրա երգ, ուրախություն, համերգներ ա։ Հայաստանյան տարբերակների վրա է՞լ ա նույնը :o
Չէ, Շանթով վերվարածներ են... տո լի` որոգայթ... Հ1ով էլ` Տերմինատոր 2-ը...
Մարդիկ իրենց գործը արել են, հանգիստ կինո են նայում :angry :angry :angry
Terminator
31.05.2009, 21:13
Ժող, Հ1-ի ու Շանթի արբանյակային տարբերակների վրա երգ, ուրախություն, համերգներ ա։ Հայաստանյան տարբերակների վրա է՞լ ա նույնը :o
Հ1-ով ամենասիրածս կինոնա` Տերմինատոր-2-ը:love:):D
Ա1+ ը անհասանելի ա ժողովուրդ: Փակված չի, պարզապես չի գործում: Արտասահմանի ակումբցիներն էլ եթե չեն կարողանում մտնել, ուրեմն հաստատ ճիշտ եմ:
murmushka
31.05.2009, 21:18
ոչինչ արտասովոր տեղի չի ունեցել
ոչինչ
մեզ սա էլ է շատ
Ա1+ ը անհասանելի ա ժողովուրդ: Փակված չի, պարզապես չի գործում: Արտասահմանի ակումբցիներն էլ եթե չեն կարողանում մտնել, ուրեմն հաստատ ճիշտ եմ:
Գիտե՞ս ինչն ա հետաքրքիր
https://www.amnic.net/whois/
NAME SERVERS (in listed order):
ns.r.am
amsun.yerphi.am
ns.web.am
r.am -ը վեբինը չի՞ :o Ե՞րբ Ա1+ը հայկական սերվերի վրա եղել :think
Խայտառակ ընտրություններ, մարդու լեզուն չորանա, սրան ընտրություն չասի: Ոնց որ սպասվում էր՝ լցոնում, ծեծ, ահաբեկում, մի խոսքով՝ ապօրինությունների մի մեծ փունջ. փաստերն արձանագրված են ու շատ-շատ են:
Գիտե՞ս ինչն ա հետաքրքիր
https://www.amnic.net/whois/
NAME SERVERS (in listed order):
ns.r.am
amsun.yerphi.am
ns.web.am
r.am -ը վեբինը չի՞ :o Ե՞րբ Ա1+ը հայկական սերվերի վրա եղել :think
2 տարբերակ կա:
Կամ մի ձևով DNS ները շուռ են տվել, ու պառոլը փոխել:
Կամ սայթը կոտրած ա:
ես չինական պրոքսի գտա 222.66.116.109 8080 port սրանով ակումբ մտա, բայց Ա1+ -ը անհասանելի էր: Սկի name resolv չարեց:
Mephistopheles
31.05.2009, 21:24
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ
Իշխանությունը հերթական անգամ ցույց տվեց իր կրիմինալ դեմքը, մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրության քվեարկության ավարտից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, գնահատելով Երեւանի ավագանու ընտրության ընթացքը: Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե չնայած խայտառակ խախտումներով, ահաբեկության եւ բռնության մթնոլորտում անցած քվեարկությանը, իրենք հույս ունեն, որ ձայների հաշվարկի ընթացքում կհաջողվի պահել այն առավելությունը, որ չնայած համատարած խախտումներին, այդուամենայնիվ ունի Հայ Ազգային կոնգրեսը: Լեւոն Զուրաբյանը հուսով է, որ ձայների հաշվարկի ընթացքում կհաջողվի պահել իրենց հաղթանակը:
“Նախ եկեք չշտապենք, մենք դեռ չունենք վերջնական արդյունք: Մենք կարծում ենք, որ այդ բոլոր համատարած ընտրակեղծիքներից հետո մենք պահպանում ենք հաղթանակի շանսերը, պահպանում ենք: Այս քաղաքական ճակատամարտը շարունակվում է: Բայց եթե եւս մեկ անգամ իշխանությունները բռնաբարեն ժողովրդի կամքը, բնական է, որ ժողովուրդը չի կարող այս ամենն անպատասխան թողնել: Ամեն ինչ իհարկե կախված է հենց հիմա ընթացող պրոցեսներից”, ասում է Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, թե այն, որ ձայների հաշվարկի ընթացքում էլ տեղի են ունենում աղաղակող խախտումներ, վկայում է, որ կոնգրեսն այդուամենայնիվ հաղթել է քվեարկությունը: “Այս պահին մենք արդեն ունենք առեւանգված հանձնաժողովի անդամ: 5/15 ընտրատեղամասում ժառանգության կողմից նշանակված Անուշավան Նիկողոսյանին տարել են: Ունենք 5/10-ում փորձել են քվեատուփը գողանալ եւ լցոնում կատարել: Նոր ես լուր ստացա, որ 8/24 տեղամասում կարմիր բերետավորները մուտք են գործել ընտրատեղամաս: 7, 8-ը դա Մալաթիան է, այնտեղ ընդհանրապես ընտրությունները բռնաբարված են ամբողջապես: Այնտեղ ընտրություն չի եղել, բանդիտիզմ է եղել ամբողջ օրը Սամվել Ալեքսանյանի ղեկավարությամբ”, հայտարարել է Արման Մուսինյանը:
Ընդդիմությունը համարում է, որ Մալաթիայի ընտրության որակը հիմք է տալիս արդեն իսկ ասելու, որ այդ համայնքի ընտրության արդյունքը պետք է համարել անվավեր:
“Որեւիցէ տարբերություն չկա, իշխանությունն իր դեմքը չի փոխել, ինչպես որ կա, այդպես էլ շարունակում է”, հայտարարել է Գրիգոր Հարությունյանը ՀԺԿ-ից, ասելով, որ այդ ամենի պատասխանատուն իշխանությունն է, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: “Իշխանությունը, որը ցույց տվեց, որ ինքը չի կարող ընտրություններ կազմակերպել, չի կարող ընտրությունների քվեարկություն կազմակերպել, ինքը չի կարող դեմ գնալ քրեական աշխարհին”, հայտարարել է Գրիգոր Հարությունյանը:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ չնայած իրենց վստահված անձինք բավական քաջ մարդիկ են ու շատ ընտրատեղամասերում իրապես դիմադրել են կեղծարարներին, այդուամենայնիվ շատ տեղերում նրանք ստիպված են եղել լռելայն հետեւել կատարվող խայտառակությանը, ձայն չհանել, կամ հեռանալ տեղամասից, որովհետեւ նրանց մինչեւ անգամ սպառնացել են սպանել, եթե ոչ միայն խանգարի, այլ նույնիսկ համարձակվի հետո խոսել բռնության մասին: Այդ մասին նշել է Լեւոն Զուրաբյանը:
“Մինչեւ հիմա, մենք բավականին ընտրատարածքներում, վստահված անձինք եւ Ժառանգությունը ներկայացնող հանձնաժողովի անդամներ, դիմադրում են: Դիմադրում են, դրա համար ես հատկապես նշում եմ, որ հաշվելու ժամանակահատվածում մենք դեռ չգիտենք, թե ինչ են անելու, որովհետեւ մենք տեսել ենք, որ այդ պրոցեսում ոստիկանների միջոցով էլ է արվում, կարմիր բերետավորների միջոցովել է արվում: Այնպես որ այս փուլն էլ մենք կգնահատենք, եւ ամփոփ հետագայում կներկայացնենք մեր գնահատականը”, ասում է Գրիգոր Հարությունյանը:
“Երբ որ քրեական տարրը եւ պետական ինստիտուտների ներկայացուցիչները միասին են գործում, դա արդեն լրիվ ուրիշ իրավիճակ է: Երբ որ գալիս են մտնում ենմի խումբ մարդիկ եւ երկու ոստիկաններ, եւ ոստիկանները մեր վստահված անձին ասում են, չշարժվես, կտանենք, եւ մյուս խումբը սկսում է լցոնել, բոլորի աչքի առաջ, այդտես, հասկանում եք, ինչ կարելի է անել”, ասում է ու հարցնում է Արման Մուսինյանը:
ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ նաեւ համարում են, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուռճացրել է ընտրությունների մասնակիցների թիվը, քանի որ իրենք էլ իրենց հաշվարկներն են անում այդ կապակցությամբ եւ ըստ նախնական տվյալի, իրականում մասնակիցների թիվը եղել է ավելի քիչ:
“Ընդհանուր պատկերի իմաստով մենք դեռ համարում ենք ինֆորմացիան, որ կարողանանք ասել, թե արդյոք ամբողջ ընտրությունները կարող ենք համարել անվավեր, թե ոչ: Մենք դեռ ամբողջ ինֆորմացիա չունենք նման եզրակացության գալու համար”, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:
Երեխեք, մի հատ նայեք, ստեղ` http://elections.am/ActiveElection.swf ձեր մոտ էլ ա դատարակ բացում?
Պետք է որ իօնլայն արդյունքները լինեին...
Երեխեք, մի հատ նայեք, ստեղ` http://elections.am/ActiveElection.swf ձեր մոտ էլ ա դատարակ բացում?
Պետք է որ իօնլայն արդյունքները լինեին...
Դատարկ ա
Երեխեք, մի հատ նայեք, ստեղ` http://elections.am/ActiveElection.swf ձեր մոտ էլ ա դատարակ բացում?
Պետք է որ իօնլայն արդյունքները լինեին...
Դատարկ է:
Ներսես_AM
31.05.2009, 21:37
C:\Users\Nerses>tracert a1plus.am
Tracing route to a1plus.am [174.133.25.210]
over a maximum of 30 hops:
1 3 ms 2 ms 2 ms 192.168.2.1
******
6 1021 ms 567 ms 1040 ms host-9.32.139.83.cornet.am [83.139.32.9]
7 1066 ms 1067 ms 1010 ms 91.103.63.73
8 529 ms 1028 ms 1099 ms 80.92.176.101
9 1035 ms 1031 ms 569 ms host-80-241-177-249.deltanet.ge [80.241.177.249]
10 755 ms 1198 ms 1310 ms te1-4.ccr01.sof01.atlas.cogentco.com [149.6.112.1]
11 1187 ms 1199 ms 1189 ms te1-2.ccr01.tsr01.atlas.cogentco.com [130.117.49.5]
12 1231 ms 1209 ms 1243 ms te2-3.ccr01.bud01.atlas.cogentco.com [130.117.0.17]
13 1387 ms 1198 ms 1329 ms te1-8.ccr01.bts01.atlas.cogentco.com [130.117.3.53]
14 1466 ms 1399 ms 1228 ms te2-7.ccr01.muc01.atlas.cogentco.com [130.117.0.42]
15 1354 ms 1229 ms 1224 ms te2-2.ccr02.fra03.atlas.cogentco.com [130.117.0.217]
16 1247 ms 878 ms 259 ms te7-3.mpd01.fra03.atlas.cogentco.com [130.117.3.202]
17 402 ms 1201 ms 654 ms abovenet.fra03.atlas.cogentco.com [130.117.15.106]
18 290 ms 169 ms 1170 ms xe-1-0-0.mpr1.fra3.de.above.net [64.125.31.221]
19 1336 ms 1130 ms 1058 ms xe-0-1-0.mpr1.cdg11.fr.above.net [64.125.31.233]
20 1207 ms 1138 ms 579 ms xe-1-0-0.mpr1.cdg12.fr.above.net [64.125.31.230]
21 1135 ms 1141 ms 1237 ms xe-4-0-0.mpr1.lhr3.uk.above.net [64.125.31.249]
22 1136 ms 704 ms 1156 ms so-1-0-0.mpr1.lhr2.uk.above.net [64.125.28.38]
23 1234 ms 898 ms 1211 ms so-0-1-0.mpr1.dca2.us.above.net [64.125.27.57]
24 1229 ms 1228 ms 1248 ms so-1-0-0.mpr3.iah1.us.above.net [64.125.29.37]
25 1217 ms 551 ms 1049 ms xe-0-1-0.er1.iah1.us.above.net [64.125.28.5]
26 1296 ms 1039 ms 569 ms 209.66.99.94.available.above.net [209.66.99.94]
27 776 ms 939 ms 408 ms po2.car01.hstntx1.theplanet.com [207.218.245.2]
28 1096 ms 1247 ms 1145 ms d2.19.85ae.static.theplanet.com [174.133.25.210]
Trace complete.
Համարյա համոզված կարամ ասեմ, որ DNS -ները շուռ են տվել: Որովհետև մի քանի օր առաջ նայել եմ, լրիվ ուրիշ էին: Հետ էլ դնեն, մի 24 ժամ պետք ա, որ շուռ գա հետ: Գոնե IP -ով իմանայինք ոնց բրաուզ անենք:
Երեխեք Նաիրա Զոհրաբյանը ասումա Հասմիկ Ղարիբյանին խփել եմ, Հասմիկը ասում է չեմ խփել… Երկիր մեդիան նախնական արդյունքներ ա հայտարարում, ահավոր է
Mephistopheles
31.05.2009, 21:45
http://www.azatutyun.am/video/384/330/1836.html
Շրջում ես ընտրական տեղամասերով, տեսնում ամեն տեսակ ընտրախախտումներ, վերադառնում ես տուն, միացնում հեռուստացույցը և լսում. «Ընտրություններն անցել են առանց միջադեպերի, ընտրախախտումներ չեն եղել, ամեն ինչ նորմալ է, հրաշք է, դրախտ, Ադամ, Եվա..»: Էս ժողովրդին սրանից ավել չի հասնում, մարդիկ թքած ունեն, որ իրանց փոխարեն ուրիշն ա քվեարկում, մարդիկ թքած ունեն, որ իրանց հիմնարար իրավունքն ուրիշը սեփականացրել ա:
Mephistopheles
31.05.2009, 21:47
http://www.azatutyun.am/video/384/381/1834.html
Yellow Raven
31.05.2009, 21:50
Օն-լայն լինկը արդեն աշխատումա:)
http://elections.am/ActiveElection.swf
Արա,լրիվ թադրոնա ՀՀկ-ն էս ինչքանա առաջ:D:D
Ողբամ ըզ քեզ հայ ժողովուրդ;)
Ambrosine
31.05.2009, 21:51
Օն-լայն լինկը արդեն աշխատումա:)
http://elections.am/ActiveElection.swf
Արա,լրիվ թադրոնա ՀՀկ-ն էս ինչքանա առաջ:D:D
Ողբամ ըզ քեզ հայ ժողովուրդ;)
հա, իմ մոտ էլ բացեց
ահավոր ա:angry
Օն-լայն լինկը արդեն աշխատումա:)
http://elections.am/ActiveElection.swf
Արա,լրիվ թադրոնա ՀՀկ-ն էս ինչքանա առաջ:D:D
Ողբամ ըզ քեզ հայ ժողովուրդ;)
Ժող, սա պետքա ռեֆռեշ անե՞լ, թե՞ ինքն իրան լինում ա:
murmushka
31.05.2009, 21:53
ուռաաաա
էս ինչ լավ ներկայացում է
էս ինչ լավ բեմականացում
մենք էլ երևի խամաճիկներ
հայերենում էլ բառ չկա, որով կարելի է լրիվ բնութագրել այս "ընտրությունները"
Ժող, սա պետքա ռեֆռեշ անե՞լ, թե՞ ինքն իրան լինում ա:
էլ ռեֆռեշ էս անում ի՞նչ լինի: Սենց էլ մնալու ա: Մասշտաբն ա փոխվելու:
Yellow Raven
31.05.2009, 21:55
ՀՀԿ-791
ՀԱԿ-214
:D:D
Ես վերջնականապես համոզվում եմ Սերժին Չաուշեսկուի ճակատագիրն է սպառնում:
էլ ռեֆռեշ էս անում ի՞նչ լինի: Սենց էլ մնալու ա: Մասշտաբն ա փոխվելու:
Գիտեմ, Վազգ ջան. 500 քվեարկող եղած տեղամասում գրվել ա՝ 1500 քվեարկող:
ՀՀԿ-791
ՀԱԿ-214
:D:D
ՀԱԿ -ը մի քիչ կբարձրացնեն ԲՀԿ -ից, որ ռեալ երևա: ՈՒ տենց կպահեն :
StrangeLittleGirl
31.05.2009, 22:00
Ինչ ահավոր ա :( Էս ինչեր են անում: (http://pigh.livejournal.com/210720.html)
StrangeLittleGirl
31.05.2009, 22:01
Չեն էլ ամաչում, ստում են (http://pigh.livejournal.com/211013.html): :(
Ambrosine
31.05.2009, 22:02
Ժող, սա պետքա ռեֆռեշ անե՞լ, թե՞ ինքն իրան լինում ա:
ռեֆռեշ, բայց անելը խիստ վնասակար է առողջությանը:(
Կատակերգություն :lol
http://images.upload2world.com/get-5-2009-upload2world_com_uovkqs.JPG
Ուրվական
31.05.2009, 22:04
Չեն էլ ամաչում, ստում են (http://piddgh.livejournal.jkjkdfdfcom/21778781013.html): :(
Բյուր, զգու՞մ ես, որ էս դրածդ լինկերով նպաստում ես էդ զառանցանքների տարածմանը: Առաջարկում եմ էդ դրածդ լինկերը խմբագրես ռադ անես:
Ambrosine
31.05.2009, 22:05
ՀԱԿ -ը մի քիչ կբարձրացնեն ԲՀԿ -ից, որ ռեալ երևա: ՈՒ տենց կպահեն :
ԲՀԿ-ն անցավ ՀԱԿ-ից :o
Yellow Raven
31.05.2009, 22:05
ԲՀԿ-ն էլա մանրից առաջ անցնում ՀԱԿ-ից:D
Վայ քու արա: ԲՀԿ-ն կտրուկ աճեց: :o
Փաստորեն ռեֆռեշ արեք ժողովուրդ
ՆՈւյն նախագահականի վիճակն ա, ուղղակի հիմա օեկի փոխարեն բարգավաճին են մեկումեջ դնում երկրորդ տեղ: Բայց մեկ էլ տեսար՝ տենց երկրորդ տեղ էլ թողեցին, իրանց ինչ կա՞ որ:
Yellow Raven
31.05.2009, 22:08
Ու հարցը էնա,որ ՀԱԿ-ին հաղթանակի համար մինիմում 50 տոկոսա պետք,հակառակ դեպքում մնացածը կմիավորվեն:)
Հ.Գ. Ուխ, հլը Կարապետիչիս նայեք Օրինացից առաջա:D
էս ՀԱՍԿ -ը ի՞նչ ա: 8 ձայն ունի:
էս ՀԱՍԿ -ը ի՞նչ ա: 8 ձայն ունի:
Տնեցիք են, բազմանդամ ընտանիք ա, երևի:
Ambrosine
31.05.2009, 22:09
Ու հարցը էնա,որ ՀԱԿ-ին հաղթանակի համար մինիմում 50 տոկոսա պետք,հակառակ դեպքում մնացածը կմիավորվեն:)
Հ.Գ. Ուխ, հլը Կարապետիչիս նայեք Օրինացից առաջա:D
:D:D:D
ադամանդները ավելի կարևոր են, քան օրենքները
Mephistopheles
31.05.2009, 22:12
Ոչ մի Ռեֆրեշ, Դուրս եկեք Փողոց…
Yellow Raven
31.05.2009, 22:13
ՀՀԿ-2278
ՀԱԿ-902
ԲՀԿ-813
Ինձ հետաքրքիր ա, վազգեն մանուկյանը հասկ-ից շատ կհավաքե՞ր, եթե մասնակցեր:think
Ինչ ահավոր ա :( Էս ինչեր են անում: (http://pigh.livejournal.com/210720.html)
ԼօԼ, ինչ էլ խոսուն ազգանուն ունի :D
Name: Тигран Кочарян
Ինքը նույնիսկ կարա ոչինչ չգրել, պարզապես ներկայանալը արդեն հերիք ա :D
Ինձ հետաքրքիր ա, վազգեն մանուկյանը հասկ-ից շատ կհավաքե՞ր, եթե մասնակցեր:think
Ապեր նույնիսկ ես ավելի շատ կհավաքեմ, նույնիսկ առանց քարոզարշավ:
Ambrosine
31.05.2009, 22:16
Տնեցիք են, բազմանդամ ընտանիք ա, երևի:
Կուկ ջան, ոնց-որ թե մի 10 հոգին էլ սիրուհի ունեն:D
Ապեր նույնիսկ ես ավելի շատ կհավաքեմ, նույնիսկ առանց քարոզարշավ:
Վստահ եմ:
Yellow Raven
31.05.2009, 22:17
Ժող ընդհանուր քանի հոգիա պաշտոնական տեղեկատվությամբ քվեարկել?
http://elections.am/ActiveElection.swf
Ժող, էս հիմա ռեալ ձայներն են նստած հաշվո՞ւմ, թե՞ սկրիպտ են գրել ժամանակ առ ժամանակ թվեր ա նկարում :think
Կուկ ջան, ոնց-որ թե մի 10 հոգին էլ սիրուհի ունեն:D
Էդ անվավերները որ պետքա գցեն զիբիլը, որ չգնան հասնեն զիբիլի յաշիկի մոտ, քցում են հասկ-ին: