Դիտել ողջ տարբերակը : Մանկական երազանքներ
Բոլորս էլ փոքր ժամանակ երազանքներ ունեցել ենք 5-6 , 7 ից մինչև 12 տարեկան հասակում : ԵՎ հետաքրքիր է ակումբի անդամներից ով ինչ երազանքներ է ունեցել այդ տարիքում :
Օրինակ իմ մանկության ամենավառ երազանքը դերասանուհի դառնալն էր :) , բայց հետո սկսեցի երգել :D
Երազում էի հնէաբան դառնալ... դարձա էներգետիկ... ու դեռ ինչեր եմ երազուուում... :)
:loveերազում էի դառնալ երաժիշտ ու կիսով չափ երազանքս իրականացավ. երաժշտական դպրոց ավարտեցի:8
Ես էլ շատ պուճուր ժամանակ երազում էի միլիցա դառնալ, երազանքս որոշ չափով իրականացավ. Գայի անվան դպրոցում սովորեցի:
Second Chance
28.04.2009, 18:51
Երազում էի կախարդական փայտիկ ունենալ:roll
Հ.Գ. մինչև հիմա էլ երազում եմ:D:(
Սկզբում երազում էի տրամվայի վարորդ դառնալ, հետո - տրոլեյբուսի: Ընդ որում հատուկ նրա համար, որ շտանգեքը գծերի վրա տեղավորելու առիթ ունենամ /էն որ թելերով քաշում են էլի...:)/: Արդեն պատանեկական տարիքում երազել եմ այն... ինչը հիմա իրականացրել եմ:)
Երազում էի կախարդական փայտիկ ունենալ:roll
Հ.Գ. մինչև հիմա էլ երազում եմ:D:(
Ես էլ:( :)
Annushka
28.04.2009, 23:13
Ես երազում էի թռչել իմանալ..... Հետո ուզում էր ամեն ինչ միանգամից իմանալ... այնքան բան էի երազում... Երազում էի, դառնալ բժիշկ, ունենալ իմ կաբինետը, զննել մարդկանց, դեղատոմս գրել ու տակն էլ ստորագրել ու կնիք դնել : Նույնիսկ ռետինով ու թանաքով կնիք էի սարքել ու երևակայական հիվանդներիս դեղատոմս էի գրում, կնքում ու ստորագրում, և դատարկ դեղերի շշերի վրա պիտակներ էի կպցնում, իբր մեջը յեսիմ ինչ դեղ ա :D Երազում էր, որ ինձ հարգեն ու սիրեն, երազում էի այնպիսի դեղ գտնել, որ բոլոր անբուժելի հիվանդ մարդիկ բուժվեն, ուզում էի սովորել տարբեր լեզուներ,որ կարողանամ շփվել աշխարհի բոլոր մարդկանց հետ ու ցանկացած լեզվով գրքեր կարդամ...:) էհ, բժիշկ չդառա, այլ լեզվաբան, թարգմանիչ: Ցավոք, դեղն էլ չգտա, բայց գրքեր տարբեր լեզուներով կարդացի:D:D
Երկնային
29.04.2009, 01:19
ես էլ տիկնիկներիս համար շորեր էի կարում ու ուզում էի դառնալ մոդելյեր-դիզայներ, հետո մեծացա, արդեն իմ համար էի կարում… :)) էհ, ես էլ դառա լեզվաբան, տարբեր լեզուներով գրքեր կարդացի, բայց տենց էլ մոդելյեր-դիզայներ չդառա… :)) նենց որ դեռ կարում եմ ու երազում :D:D
Իսկ ես երազում էի ոչ ավել ոչ պակաս նավապետ դառնալ ու նոր կղզի հայտնբերել :D
Ինչ իմանայի, որ բոլոր կղզիները վաղուց արդեն հայտնաբերած են :(
Ուլուանա
29.04.2009, 01:34
Ես ինչ ասես որ չեմ երազել. շատ փոքր ժամանակ, ինչպես երևի էդ տարիքի բազմաթիվ երեխաներ, երազում էի դառնալ բժիշկ, ուսուցչուհի, վարսավիր, մի քիչ որ մեծացա, սկսեցի երազել երգչուհի, պարուհի, նկարչուհի դառնալու մասին։ :roll Իսկ վերջում լեզվագետ–թարգմանիչ դարձա։ :( Բայց վերջինս դառնալու ընթացքում էլ շարունակում էի երազել դիզայներ, լրագրող դառնալու մասին։ Այ տենց երազելով էլ ապրում ենք։ :))
Հա, մի բան էլ հիշեցի. շատ փոքր ժամանակ վաճառող էլ էի ուզում դառնալ. ինձ թվում էր, որ այն ամենը, ինչ վաճառում էր տվյալ վաճառողը, իրեն էր պատկանում։ ::D Ու, ասենք, պաղպաղակ ու նմանատիպ համով բաներ վաճառողների վրա նենց էի զարմանում. մարդ է՞լ էդքան պաղպաղակ ունենա, ու ինքը չուտի. տեսնես ո՞նց ա դիմանում։ :o Ես լինեի՝ լրիվ կուտեի։ :nyam :D
Իմ մանկական առաջին երազանքն էր դառնալ քանդակագործ: Ի վերջո դարձա. աջ ու ձախ քնադակում, թողնում եմ:
Հետո ուզում էի կախարդ դառնալ, բայց դա իմ խորին համոզմամբ երեք փուլանոց դժվարագույն պրոցեր էր, ու ես շատ երկար ժամանակ լռված էի երկրորդ ու երրորդ փուլերի արանքում: Միայն մի երկու տարի առաջ ի վերջո կարողացա ավարտել վերջին փուլը:
Ու մեկ էլ մի մանկական երազանք ունեի` գտնել ծնողներիս. համոզված էի, որ իմ իրական ծնողները այլմոլորակայիններ են, ինձ եկել թողել են էս անտեր երկրի վրա, իրենք գնացել: Հետո հայտնվեց իմ երևակայական ընկերը ու բացատրեց, որ իմոնք իրականում մեր տանն են, ոչ թե այլ մոլորակներում, ես էլ հավատացի. ո՞նց կարելի էր չհավատալ ընկերներին, էն էլ` երևակայական:
ինչ հիշում եմ, միշտ էլ երազանքներս կապված են եղել կենդանական աշխարհի հետ: շատ էի սիրում /ու սիրում եմ/ կենդանական աշխարհը, պրակտիկորեն որդերից ու ձկներից սկսած մինչև կետեր ու փղեր: երազում էի ունենալ կենդանական աշխարհից ընկերներ ու կյանքս անցկացնել նրանց հետ:
Հ.Գ. հիմա էլ եմ դա ուզում: ինչ՞ իմանաս, երազմ երազեմ, մեկ էլ տեսար կատարվեց
Second Chance
29.04.2009, 10:05
ես էլ տիկնիկներիս համար շորեր էի կարում ու ուզում էի դառնալ մոդելյեր-դիզայներ, հետո մեծացա, արդեն իմ համար էի կարում… :)) էհ, ես էլ դառա լեզվաբան, տարբեր լեզուներով գրքեր կարդացի, բայց տենց էլ մոդելյեր-դիզայներ չդառա… :)) նենց որ դեռ կարում եմ ու երազում :D:D
Ես էլ նմանապես երազում էի մոդելյոր-դիզայներ դառնալ արդեն 2րդ դասարանից (որովհետև մինչև այդ երազում էի ուսոցչուհի դառնալ) ինձ համար կարդոնից տիկնիկներ էի սարքում մազեր կպցնում ու շորեր կարում:roll: Լիքը ալբոմներ ունեի, որ իմ նորաձության վերջին ճիչն էի ներկայացնում ՝հագցնում էի համամատաբար մեծ գլխով ու կարճ ոտքերով իմ նկարած մոդելներին:D, ու մեծագույն հպարտությամբ ցուցադրում էի մեր գրեթե բոլոր հյուրերին: Արդեն բարձր դասարաններում դպրոցի գրեթե բոլոր ուսուցչուհիներս երազում էին, որ ես իրենց մասնագիըությունն ընտրեմ, բայց ես էշի պես սա էի դեռ երազում:(:
Հիմա ինչ եմ ուզում ասել վերջը երազանքս իրականացավ ավարտեցի հագուստի գեղարվեստական մոդելավորման դիզայնի բաժինը , բայց շատ եմ փոշմանել:noti կուզենայի դառնալ լեզվաբան, իսկ մասնագիտությունս ընդամնեը սիրողական կարգով սովորել:

Ես էլ էի տիկնիկներիս համար շորեր կարում , կամ նկարում էի տարբեր գեղեցիկ զգեստներ , մինչև հիմա պահել եմ նկարածներս : Հետո ես էլ սկսեցի ինքս իմ համար ուլունքներով երգչուհու շորեր էի կարում հագնում էի ու սկսում երգել :) : Համ դերասան էի ուզում դառնայի համ էլ մոդելյոր :) Բայց 2 ամսից կդարնամ (ՎՈԿԱԼԻՍՏ) ուսանող :) ԵՎ հիմա երազում եմ մեծ երգչուհի դառնալու մասին :love :)
Ես էլ նմանապես երազում էի մոդելյոր-դիզայներ դառնալ արդեն 2րդ դասարանից (որովհետև մինչև այդ երազում էի ուսոցչուհի դառնալ) ինձ համար կարդոնից տիկնիկներ էի սարքում մազեր կպցնում ու շորեր կարում:roll: Լիքը ալբոմներ ունեի, որ իմ նորաձության վերջին ճիչն էի ներկայացնում ՝հագցնում էի համամատաբար մեծ գլխով ու կարճ ոտքերով իմ նկարած մոդելներին:D, ու մեծագույն հպարտությամբ ցուցադրում էի մեր գրեթե բոլոր հյուրերին: Արդեն բարձր դասարաններում դպրոցի գրեթե բոլոր ուսուցչուհիներս երազում էին, որ ես իրենց մասնագիըությունն ընտրեմ, բայց ես էշի պես սա էի դեռ երազում:(:
Հիմա ինչ եմ ուզում ասել վերջը երազանքս իրականացավ ավարտեցի հագուստի գեղարվեստական մոդելավորման դիզայնի բաժինը , բայց շատ եմ փոշմանել:noti կուզենայի դառնալ լեզվաբան, իսկ մասնագիտությունս ընդամնեը սիրողական կարգով սովորել:
Ինչի էս փոշմանել ? հիանալի մասնագիտություն է :) լեզուներ կարող ես սիրողական էլ սովորել (Լեզուներ սովորելը լավ բան է , բայց դէ արվեստի հետ կապ չունի ):) ;)
Լուսաբեր
07.05.2009, 22:54
Ինչ ասես, որ չեմ երազել...:roll
Բայց ամենատպավորվածներից մեկը որ ուզում էի մե՜ծ ակվարիում ունենալ, մեջը օվկիանոսի բոլոր ձկների տեսակներից/ «Ջրահարս» Արիել մուլտից էր երևի /մեկ էլ չգիտես ինչի մեդուզաներ էլ էի ուզում որ լինեն:think Անցյալ տարի վերջապես իրականացավ մանկական երազանքս, ունեմ ակվարիում:love,ճիշտա չափսերը մի քիչ փոքր ու մեդուզաներ մեջը չկա :)
Շատ էի երազում թռչել /Հատկապես ցախավելով թռչել
կամ ծովերի մեջ առանց օդի լողալ...Ճանապարհորդել շատ/հիմա էլ :oy, թռչունների, կենդանիների լեզուն հասկանալ, գիտեյի թե դա հնարավորա հեքիաթներից ու մուլտերից :D
Ինչ վերաբերումա մասնագիտական երազանքներիս...Միջին դասարաններում ծրագրավորող էի ուզում դառնալ :pardon
Հետո իրավաբան էի ուզում լինել մայրիկիս պես, դատարաններ գնամ ճիշտը վերականգնեմ,իրավունքները պաշտպանեմ...
Հիմիկվա երազանքներս մի քիչ ավելի իրական են, կյանքին մոտ, բայց էլի նենց բաներ որոնց դժվարա հասնելը,բայց իրականանալի...
Բայց էն երազանքը որ միշտ ունեցել եմ ու որը դեռ չի իրականացել, բայց հուսով եմ կիրականանա ոչ մեկիդ չեմ ասի :P որ շուտ իրականություն դառնա
հ.գ. Երազելը վնաս չի, չերազելնա վնաս ;)
Ես երազում էի անտեսանելի լինեի:) ու ծովի մասին էի երազում: Երբեք չէի տեսել, ինձ թվում էր, որ անպայման ծովի մեջ ջրահարս եմ դառնալու:love:oy
ու էլի լիքը միամիտ երազանքներ ունեի: Շատ երազկոտ էի, շատ:(
Ես երազում էի, որ ծիծաղելուց թշիս վրա պուճ լիներ:D
Ժամերով կանգնում էի հայելու առաջ ու ինչքան էլ ծամածռվում ու տանջվում էի, չէր ստացվում:D
Բայց նաև ասեմ, որ տարիների ընթացքոմ երազանքս ինչ-որ տեղ իրականացել է:oy
Մեկ էլ երազում էի պարաշյուտով թռչելու մասին:love
Օդանավակայանից էնքան էլ հեռու չէինք ապրում ու հաճախ էին օդում գունավոր օդապարիկներ երևում, երեևի ինչ-որ ուսումնական պարապմունքներ էին անում: Նրանց միշտ նախանձով էի նայում: Հիմա էլ:)
Օդապարիկով թռչելու բոլոր առաջարկների համար կարող եք դիմել ակումբ.ամ, comet-in:D
Second Chance
08.05.2009, 10:03
Ինչի էս փոշմանել ? հիանալի մասնագիտություն է լեզուներ կարող ես սիրողական էլ սովորել (Լեզուներ սովորելը լավ բան է , բայց դէ արվեստի հետ կապ չունի )
համաձայն եմ sharick ջան, բայց դե արվեստն էլ վ կառման նե պալոժեշ;)
Փոքր ժամանակ երազում էի դառնալ տիեզերագնաց։ Հետո մի քիչ մեծացա ու ջոգեցի, որ չեմ ձգի ու բավարարվեցի օդաչու դառնալով։ Հետո մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ ամենաշատը մեքենա քշող.... Իսկ էսօր հեծանիվս փողոցում լռվեց :D
Գիտեք չէ՞ որ Ջորջ Բուշը փոքրիկ ժամանակ երազում էր դառնալ տիեզերագնաց, բայց դրա համար հարկավոր էր խելացի լինել, դրա համար էլ նա դարձավ նախագահ :D Ընենց որ նմանություններ ունեմ :)
Երազել եմ բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը:) Մինչև հիմա երազում եմ :oy
Ես երազում էի, որ ծիծաղելուց թշիս վրա պուճ լիներԴա կարելի էր շատ հեշտ իրականացնել, իմ նման ծառից կընկնեիր ու թշիդ վրա սպի կառաջացնեիր: :))
Ես էլ երազում էի ֆուտբոլիստ դառնամ, բայց բան դուրս չեկավ,մեկ էլ կռվի ժամանակ երազում էի գնալ պատերազմ ու թշնամիներին կոտորել, դրանից էլ բան դուրս չեկավ, իսկ երրորդ երազանքս կիսատ պռատ իրականացավ: Կիսատ պռատ նկարչիստ դարձա:
Ուլուանա
09.05.2009, 03:21
Փոքր ժամանակ երազում էի դառնալ տիեզերագնաց։ Հետո մի քիչ մեծացա ու ջոգեցի, որ չեմ ձգի ու բավարարվեցի օդաչու դառնալով։ Հետո մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ ամենաշատը մեքենա քշող.... Իսկ էսօր հեծանիվս փողոցում լռվեց :D
Յա, փաստորեն, մեր սերնդում է՞լ էին դեռ երազում տիեզերագնաց դառնալ։ Բա ես էլ կարծում էի՝ էդ երազանքը մեր ծնողների սերնդից էն կողմ չի անցել։ :D
Գիտեք չէ՞ որ Ջորջ Բուշը փոքրիկ ժամանակ երազում էր դառնալ տիեզերագնաց, բայց դրա համար հարկավոր էր խելացի լինել, դրա համար էլ նա դարձավ նախագահ :D Ընենց որ նմանություններ ունեմ :)
Հա, կսպասենք նախագահ դառնալուդ։ :))
համաձայն եմ sharick ջան, բայց դե արվեստն էլ վ կառման նե պալոժեշ;)
:( ցավոք բայց իմ նման անխելքները նախընտրում են ,արվեստը գրպանը դնել:( ;)
Ես երազում էի, որ ծիծաղելուց թշիս վրա պուճ լիներ:D
Պուճը ո՞րն ա: Փոսի՞կ:
Ես էլ ուզում էի փոսիկներ լիներ ,չնայած հիմա կա մի քիչ;)
Ruby Rue
08.01.2013, 00:39
Փոքր ժամանակ երազում էի, որ այլմոլորակայինները գան ու ինձ էս մոլորակից տանեն...:D Ես կարծում էի, որ իմ այլմոլորակային ծնողները ինձ կորցրել են երկիր մոլորակում ու փնտրում են ինձ...:)
Հետո տեսա, որ այլմոլորակայինները չեն հետաքրքրվում ինձանով, սկսեցի երազել տիեզերագնաց դառնալու մասին, որ գնամ էդ գրողի տարած այլմոլորակայիններին գտնեմ:D
Հետո էլ մտածեցի, որ աստղաֆիզիկոս դառնալով ավելի մեծ է հավանականությունը, որ կգտնեմ նրանց ու կլուծեմ ինձ Երկիր նետելու վրեժը...:)
Մեկ էլ երազում էի, որ էլֆ դառնամ ու իրենց անտառում ապրեմ :love
Ուլուանա
08.01.2013, 00:51
Փոքր ժամանակ բացառիկ լավ հիշողություն ունեի, որն ինձ ահագին խանգարում էր. ավելի անհոգ լինելու համար երազում էի ավելի վատ հիշողություն ունենալ։ Էնքան երազեցի, մինչև իրականացավ :( (երբ որ արդեն վաղուց չէի ուզում)։ Հիմա երազում եմ նախկին հիշողությունս հետ բերելու մասին :unsure։
Alphaone
08.01.2013, 01:55
Մանկության երազանքս հեքիաթ-ֆիլմի նման մի բան էր ու տարօրինակն այն է, որ ինձ հետ եղած իրական դեպքերից շատերը հիմա չեմ հիշում, իսկ երազային-հորինված ամեն ինչը հիշում եմ հրաշալի: Հեքիաթային աշխարհ էի հորինել, բայց թե կորած Մասիսի մասին էի լսել, թե գենետիկ կարոտ էի ժառանգել, իմ աշխարհը ուրիշ իրականությունից(զուգահեռ աշխարհի պես մի բան, բայց այդ ժամանակ դեռ զուգահեռ աշխարհների մասին չէի լսել) չար էակներ էին եկել ու նվաճել էին: Ես կախարդական ձի ունեի՝ Յաննին, որ աշխարհների մեջ տեղափոխելու ունակություն ուներ, ինձ բերել էր երրորդ աշխարհ (երևի մի տեղից լսել էի, որ երկիրը արևի շուրջ երրորդն է)... Ու հիմա ամենաօրիգինալը՝ երազանքում ես եկել էի երկիր, որ սովորեմ ու ավելի ուժեղ դառնամ, ես երազում էի, որ բոլոր 9 աշխարհներն անցնեի(զվարճալի զուգատիպությամբ ավելի ուշ Մարիո խաղն 9 աշխարհ ուներ, տանեցիներն ու ընկերներս ծաղրում, էին, թե էն ժամանակ մի բան գիտեիր), վերջում կախարդական՝ Մագաթը(եռագագաթ լեռ էր) վերանվաճեի, արթնանցեի լեռան ընդերքում քնած հսկային(երևի մի երկու բան էլ փոքր Մհերի մասին էի լսել) ու ինքն իմ աշխարհից վռնդեր նվաճողներին ու ինձ Ծան-Ծինի թագուհի թագադրեր:
Արդեն տաս տարեկանում երազում էի տիեզերագնաց դառնալ ու առաջինը լինել Մարսի վրա, եթե տանն ինձ մի աննշան էլ այս թեմայով խրախուսեին, ես երևի հիմա մի մոլորակում կորած լինեի :D Հետո արդեն զգացի, որ միայն երազել եմ կարողանում, ավելի ուշ էլ կարդացի Ազիմովի ,,Երազանքները յուրաքանչյուրի անձնական գործն են,, պատմվածքն ու վերջնական որոշեցի՝ մասնագիտությունը, աշխատանքը չգիտեմ ինչ կլինեն, կյանքն ինձ ուր կնետի, բայց ես լինելու եմ գրող, արդեն 14 տարեկանում սա որոշված էր, մի պահ ռեժիսիոր դառնալ ցանկացա, ծնողներիս հետ երրորդ համաշխարհայինի սցենարը գրեցինք, ստրուկի կարգավիճակում դարձա իրավաբան, բայց դե երազանքի մակարդակում էլի գրող էի... :D
Ես միշտ երազել եմ լուսնի վրա հայտնվելու մասին:love։ Փոքր ժամանակ ուզում էի տիեզերանավ սարքել ու թռնել լուսին։ Մի անգամ էլ ուզում էի տանիքից ուղիղ լուսին թռնել, լավ ա շուտ հասան:D
Իսկ ես փոքրուց նայում էի երկնքին ու երազում ամպերի վրա թռչկոտելու մասին: Երբ արդեն 7 տարեկանում առաջին անգամ նստեցի ինքնաթիռ, երազանքս ավելի ամրապնդվեց ու մի պահ այնքան հասանելի էր, որ միայն պետք էր ինքնաթիռի պատուհանը բացել ու դուրս ցատկել: Հետագայում, երբ մեծացա, իմացա, որ ամպերը ընդամենը օդ են, ու ես չեմ կարողանա նրանց վրա թռչկոտել... :( բայց անգամ հիմա ինքնաթիռում հայտվելուց երևակայությունս ինձ դեռ տանում է իմ մանկական երազանքի մոտ:
Գրեթե նույն տարիքից կա ևս մի երազանք, որը ավելի իրատեսական է, չնայած, մմմ..... ու ես ամեն ինչ կանեմ, որ կյանքումս մի օր մի քիչ գոնե նրան մոտենամ: Երբ փոքր էի, մի օր ես հեռուստացույցով տեսա Բրազլիլիայի կառնավալը... ու մոտ մեք շաբաթ ես չռած աչքերով գամվել էի հեռուստաէկրանին՝ Բրազիլիա, ամառ, շոգ, փայլուն ու սարսափելի գեղեցիկ զգեստներ, փետուրներով թագեր, մուգ մաշկ ունեցող պարողներ, ուրախ տրամադրություն, իսկական տոն ու իհարկե սամբա :love: Հուսով եմ, ես մի օր երազանքս իրականություն կդառնա: :roll
Ուլուանա
08.01.2013, 23:58
Իսկ ես փոքրուց նայում էի երկնքին ու երազում ամպերի վրա թռչկոտելու մասին: Երբ արդեն 7 տարեկանում առաջին անգամ նստեցի ինքնաթիռ, երազանքս ավելի ամրապնդվեց ու մի պահ այնքան հասանելի էր, որ միայն պետք էր ինքնաթիռի պատուհանը բացել ու դուրս ցատկել: Հետագայում, երբ մեծացա, իմացա, որ ամպերը ընդամենը օդ են, ու ես չեմ կարողանա նրանց վրա թռչկոտել... :( բայց անգամ հիմա ինքնաթիռում հայտվելուց երևակայությունս ինձ դեռ տանում է իմ մանկական երազանքի մոտ:
Ամպերի վրա թռչկոտելու մասին ես էլ եմ երազել։ Նենց էի հիասթափվել, որ իմացա՝ իրենք ընդամենը օդ են։ Ձմեռ պապիկի չգոյությունից հետո երկրորդ մեծ հիասթափությունս ա եղել մանկության :D։
Ruby Rue
09.01.2013, 02:00
Ամպերի վրա թռչկոտելու մասին ես էլ եմ երազել։ Նենց էի հիասթափվել, որ իմացա՝ իրենք ընդամենը օդ են։ Ձմեռ պապիկի չգոյությունից հետո երկրորդ մեծ հիասթափությունս ա եղել մանկության :D։
Ինչի Ձմեռ պապիկ չկա՞ ... :cry
Ամպերի վրա չի՞ լինում թռչկոտել: :cry
Չեմ հավատում...:P
Ուլուանա
09.01.2013, 03:21
Ինչի Ձմեռ պապիկ չկա՞ ... :cry
Ամպերի վրա չի՞ լինում թռչկոտել: :cry
Չեմ հավատում...:P
Ճիշտ էլ անում ես։ Ես էլ կուզենայի չհավատալ։
Նաիրուհի
09.01.2013, 12:40
Ո՞վ է ասում՝ ամպերի վրա կանգնել, թռչկոտել հնարավոր չի :angry
http://www.youtube.com/watch?v=HAbiJPGHeV0
Փոքր ժամանակ երազում էի ծովահեն դառնալու մասին:Ինձ միշտ պատկերացնում էր բանդանան գլխիս կապած, նավաստու հագուստով ու շատ երկար մազերով:Պատկերացնում էի թե ինչ հրեշների հետ եմ կռվելու,ինչ գանձեր եմ գտնելու ու ինչ հետաքրքիր կյանքով եմ ապրելու:oyԲայց երազանքս չի իրականանա,որովհետև Սևանն իմ համար շատ փոքր է: