Բոլորս էլ փոքր ժամանակ երազանքներ ունեցել ենք 5-6 , 7 ից մինչև 12 տարեկան հասակում : ԵՎ հետաքրքիր է ակումբի անդամներից ով ինչ երազանքներ է ունեցել այդ տարիքում :
Օրինակ իմ մանկության ամենավառ երազանքը դերասանուհի դառնալն էր, բայց հետո սկսեցի երգել
![]()
Բոլորս էլ փոքր ժամանակ երազանքներ ունեցել ենք 5-6 , 7 ից մինչև 12 տարեկան հասակում : ԵՎ հետաքրքիր է ակումբի անդամներից ով ինչ երազանքներ է ունեցել այդ տարիքում :
Օրինակ իմ մանկության ամենավառ երազանքը դերասանուհի դառնալն էր, բայց հետո սկսեցի երգել
![]()
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Երազում էի հնէաբան դառնալ... դարձա էներգետիկ... ու դեռ ինչեր եմ երազուուում...![]()
երազում էի դառնալ երաժիշտ ու կիսով չափ երազանքս իրականացավ. երաժշտական դպրոց ավարտեցի
![]()
Ես էլ շատ պուճուր ժամանակ երազում էի միլիցա դառնալ, երազանքս որոշ չափով իրականացավ. Գայի անվան դպրոցում սովորեցի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երազում էի կախարդական փայտիկ ունենալ
Հ.Գ. մինչև հիմա էլ երազում եմ![]()
Love has an enemy, but it is already defeated!
Սկզբում երազում էի տրամվայի վարորդ դառնալ, հետո - տրոլեյբուսի: Ընդ որում հատուկ նրա համար, որ շտանգեքը գծերի վրա տեղավորելու առիթ ունենամ /էն որ թելերով քաշում են էլի.../: Արդեն պատանեկական տարիքում երազել եմ այն... ինչը հիմա իրականացրել եմ
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Jarre (08.05.2009)
Ես երազում էի թռչել իմանալ..... Հետո ուզում էր ամեն ինչ միանգամից իմանալ... այնքան բան էի երազում... Երազում էի, դառնալ բժիշկ, ունենալ իմ կաբինետը, զննել մարդկանց, դեղատոմս գրել ու տակն էլ ստորագրել ու կնիք դնել : Նույնիսկ ռետինով ու թանաքով կնիք էի սարքել ու երևակայական հիվանդներիս դեղատոմս էի գրում, կնքում ու ստորագրում, և դատարկ դեղերի շշերի վրա պիտակներ էի կպցնում, իբր մեջը յեսիմ ինչ դեղ աԵրազում էր, որ ինձ հարգեն ու սիրեն, երազում էի այնպիսի դեղ գտնել, որ բոլոր անբուժելի հիվանդ մարդիկ բուժվեն, ուզում էի սովորել տարբեր լեզուներ,որ կարողանամ շփվել աշխարհի բոլոր մարդկանց հետ ու ցանկացած լեզվով գրքեր կարդամ...
էհ, բժիշկ չդառա, այլ լեզվաբան, թարգմանիչ: Ցավոք, դեղն էլ չգտա, բայց գրքեր տարբեր լեզուներով կարդացի
![]()
Better to light a candle than to curse the darkness.
ես էլ տիկնիկներիս համար շորեր էի կարում ու ուզում էի դառնալ մոդելյեր-դիզայներ, հետո մեծացա, արդեն իմ համար էի կարում…էհ, ես էլ դառա լեզվաբան, տարբեր լեզուներով գրքեր կարդացի, բայց տենց էլ մոդելյեր-դիզայներ չդառա…
նենց որ դեռ կարում եմ ու երազում
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Իսկ ես երազում էի ոչ ավել ոչ պակաս նավապետ դառնալ ու նոր կղզի հայտնբերել![]()
Ինչ իմանայի, որ բոլոր կղզիները վաղուց արդեն հայտնաբերած են![]()
I may be paranoid but no android!
Ես ինչ ասես որ չեմ երազել. շատ փոքր ժամանակ, ինչպես երևի էդ տարիքի բազմաթիվ երեխաներ, երազում էի դառնալ բժիշկ, ուսուցչուհի, վարսավիր, մի քիչ որ մեծացա, սկսեցի երազել երգչուհի, պարուհի, նկարչուհի դառնալու մասին։Իսկ վերջում լեզվագետ–թարգմանիչ դարձա։
Բայց վերջինս դառնալու ընթացքում էլ շարունակում էի երազել դիզայներ, լրագրող դառնալու մասին։ Այ տենց երազելով էլ ապրում ենք։
![]()
Հա, մի բան էլ հիշեցի. շատ փոքր ժամանակ վաճառող էլ էի ուզում դառնալ. ինձ թվում էր, որ այն ամենը, ինչ վաճառում էր տվյալ վաճառողը, իրեն էր պատկանում։ :Ու, ասենք, պաղպաղակ ու նմանատիպ համով բաներ վաճառողների վրա նենց էի զարմանում. մարդ է՞լ էդքան պաղպաղակ ունենա, ու ինքը չուտի. տեսնես ո՞նց ա դիմանում։
Ես լինեի՝ լրիվ կուտեի։
![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ մանկական առաջին երազանքն էր դառնալ քանդակագործ: Ի վերջո դարձա. աջ ու ձախ քնադակում, թողնում եմ:
Հետո ուզում էի կախարդ դառնալ, բայց դա իմ խորին համոզմամբ երեք փուլանոց դժվարագույն պրոցեր էր, ու ես շատ երկար ժամանակ լռված էի երկրորդ ու երրորդ փուլերի արանքում: Միայն մի երկու տարի առաջ ի վերջո կարողացա ավարտել վերջին փուլը:
Ու մեկ էլ մի մանկական երազանք ունեի` գտնել ծնողներիս. համոզված էի, որ իմ իրական ծնողները այլմոլորակայիններ են, ինձ եկել թողել են էս անտեր երկրի վրա, իրենք գնացել: Հետո հայտնվեց իմ երևակայական ընկերը ու բացատրեց, որ իմոնք իրականում մեր տանն են, ոչ թե այլ մոլորակներում, ես էլ հավատացի. ո՞նց կարելի էր չհավատալ ընկերներին, էն էլ` երևակայական:
ինչ հիշում եմ, միշտ էլ երազանքներս կապված են եղել կենդանական աշխարհի հետ: շատ էի սիրում /ու սիրում եմ/ կենդանական աշխարհը, պրակտիկորեն որդերից ու ձկներից սկսած մինչև կետեր ու փղեր: երազում էի ունենալ կենդանական աշխարհից ընկերներ ու կյանքս անցկացնել նրանց հետ:
Հ.Գ. հիմա էլ եմ դա ուզում: ինչ՞ իմանաս, երազմ երազեմ, մեկ էլ տեսար կատարվեց
Ես էլ նմանապես երազում էի մոդելյոր-դիզայներ դառնալ արդեն 2րդ դասարանից (որովհետև մինչև այդ երազում էի ուսոցչուհի դառնալ) ինձ համար կարդոնից տիկնիկներ էի սարքում մազեր կպցնում ու շորեր կարում: Լիքը ալբոմներ ունեի, որ իմ նորաձության վերջին ճիչն էի ներկայացնում ՝հագցնում էի համամատաբար մեծ գլխով ու կարճ ոտքերով իմ նկարած մոդելներին
, ու մեծագույն հպարտությամբ ցուցադրում էի մեր գրեթե բոլոր հյուրերին: Արդեն բարձր դասարաններում դպրոցի գրեթե բոլոր ուսուցչուհիներս երազում էին, որ ես իրենց մասնագիըությունն ընտրեմ, բայց ես էշի պես սա էի դեռ երազում
:
Հիմա ինչ եմ ուզում ասել վերջը երազանքս իրականացավ ավարտեցի հագուստի գեղարվեստական մոդելավորման դիզայնի բաժինը , բայց շատ եմ փոշմանելկուզենայի դառնալ լեզվաբան, իսկ մասնագիտությունս ընդամնեը սիրողական կարգով սովորել:
Love has an enemy, but it is already defeated!
Ես էլ էի տիկնիկներիս համար շորեր կարում , կամ նկարում էի տարբեր գեղեցիկ զգեստներ , մինչև հիմա պահել եմ նկարածներս : Հետո ես էլ սկսեցի ինքս իմ համար ուլունքներով երգչուհու շորեր էի կարում հագնում էի ու սկսում երգել: Համ դերասան էի ուզում դառնայի համ էլ մոդելյոր
Բայց 2 ամսից կդարնամ (ՎՈԿԱԼԻՍՏ) ուսանող
ԵՎ հիմա երազում եմ մեծ երգչուհի դառնալու մասին
![]()
![]()
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ