Դիտել ողջ տարբերակը : Ապրիլի 7-ը շնորհավոր :)
Սովորաբար սենց տոները չեմ շնորհավորում, բայց այսօր տրամադրությունս այլ է: Ուզում եմ շնորհավորել :)
Սիրելի մայրիկներ, ապագա մայրիկներ, ուր որ ա մայրիկներ, քույրիկներ, տատիկներ, մորաքույրեր, հորաքույրեր, ընկերուհիներ ու հընգերուհիներ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ը, ցանկանում եմ, որ ձեր տղամարդիկ ձեր համար լինեն նույնքան խենթ, որքան ձեր միամսյակի մեծ մասը կազմող գիժ մարտն է, իսկ կյանքը ապրիլի նման հանդարտ, սիրուն ու ծաղկուն լինի:
Ու ամեն մեկիդ անկեղծ ու մաքուր սրտով այս համեստ ծաղիկն եմ նվիրում
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=37757&d=1239047780
Հ.Գ. Տղեք պրծավ :dance
Լուսաբեր
06.04.2009, 23:50
Կանացի երջանկություն բոլորին/ս
Այս տոնը նաև տղաներինն ա` վերջապես պրծան մեզանից :))
Շնորհավոր:B
:bux:
պըրծ:yahoo
:loveշնորհավոր սեռակիցներ ջան :hands
Sunny Stream
07.04.2009, 00:10
շնորհավորում եմ :))) մաղթում եմ, որ տոների ավարտն ուշադրության պակասի առիթ չլինի ձեր կյանքում :)
Ապրեք տղաներ ջան :)
Շնորհավոր, մաղթում եմ բոլորիդ անսպառ առողջություն ու գեղեցկություն, որ Ձեր նկարները Ձեզ նախանձեն։
Եվ իհարկե բախտ, գտնելու նրան, որ այդ ամենն ըստ արժանվույն կգնահատի։
Շնորհավորում եմ, թող ժպիտը Ձեր դեմքից երբեք չպակասի:)
Էհ, ո՜նց եմ սիրում գեղեցիկ սեռ երևույթը:love
Շնորհավոր:love
Շնորհավորում եմ Եվայի սերունդին
շնորհավոր աղջիկներ ջան:love
դե, բացի մեկից
Շնորհավորում եմ սիրելիներս :-)
Շնորհավոր բոլորներին.
Ցանկանում եմ բոլորիդ ու յուրաքանչյուրիդ ընդհամենը
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին Աստվածամոր Ավետման և Մայրության ու Գեղեկության տոնի առթիվ: :)
Շնորհավոր սիրելի աղջիկներ և կանայք :)
Economist
07.04.2009, 10:41
Սեր եմ մաղթում բոլորիդ: :kiss
Շնորհավորում եմ իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին: Ցանկանում եմ ձեզ երջանկություն: Միշտ եղեք գեղեցիկ ու ժպտերես: :)
Safaryan
07.04.2009, 12:07
Միանում եմ բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին:
Շնորհավոր:love
Շնորհավորում եմ սիրելի կանայք, աղջիկներ, տատիկներ, քույրիկներ, մայրիկներ: Միշտ եղեք գեղեցիկ, ժպտերես, բարի ու ամենակարևորը մեր կողքին ու մեր հետ: :love
REAL_ist
07.04.2009, 12:11
Շնորհավոր:love
Շնորհավորում եմ :) լավ եղեք, որ մենք էլ լավ լինենք :))
Hayk Avetisyan
07.04.2009, 14:34
Շնորհավոր ապրիլի 7 ակումբցուհիներ սիրունիկներ ջան:
Yellow Raven
07.04.2009, 14:42
Շնորհավորում եմ:love Միշտ մնացեք տենց լավը;)
Փաստորեն, միամսյա արական ուշադրությունը վերջացավ մայրությամբ, հա՞ ;)
Մեկ էլ, ինչո՞ւ բոլորը շնորհավորում են, իսկ մենակ Երկնայինն է շնորհակալություն հայտնում :)
Կատակը դեն, իմ սիրած օրերից մեկն է, քանի որ նվիրված է Մայրերին: Շնորհավորում եմ բոլոր Մայրերին /դե աղջկերքին էլ հետը, իհարկե/: Աստված ձեզ թող միշտ պահպանի, ձեր մեծ սրտերն ուրախ լինեն, տրտմությունը, ցավը միշտ հեռու լինեն Ձեզանից, անպակաս լինեք ձեր զավակներից ու ընտանիքից:
Նաև բոլորիս ծնորհավորում եմ Ավետման տոնի առիթով :) /հետաքրքիր է, չէ՞, որ Մայրությանը նվիրված այս երկու տոները մեզ մոտ համընկնում են/
Մայրս այս մեծ աշխարհում արևի դեմ մի Ճրագ...
Առաջին հերթին շնորհավորում եմ մեր բոլոր ակումբցիների սիրելի մայրիկներին, սա իրենց տոնն է: Շնորհակալություն նրանց հմայքի ու այդ հմայքից մեզ տված բաժնի համար: Շնորհավորում եմ ու խոստանում, որ ամեն ինչ անելու ենք, որ ձեր, մեզ պարգևած հրաշալի կյանքն անիմաստ չլինի:
Հետո շնորհավորում եմ նաև ակումբի բոլոր մայրերին ու նրանց, ովքեր շատ շուտով մայր կդառնան (:love), իմացեք, որ ձեր հմայքը տասնապատկվել է ձեր մայր լինելով :) Թող որ ժպիտը երբեք ձեր երեսից չպակասի ու ձեր բալիկները միայն ու միայն խինդ ու ծիծաղ ձեզ պարգևեն:
Շնորհավորում եմ նաև մնացած բոլոր աղջիկներին ու ապագա մայրերին: Մենք ձեզ սիրում ենք ու կյանքը ձեր հետ շա՜տ հետաքրքիր է դառնում, կորցնում իր մոնոտոնությունը, սև ու սպիտակությունը, դառնում ծիածնային ինչ-որ հրաշք :love
Շնորհավո՜ր
Սիրով միանում եմ շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին։ :)
Մայրեր և գեղեցկուհիներ, թեմայի դուռը բացեք, ձեզ ծաղիկներ եմ բերել http://smiles.dolf.ru/dolf_ru_124.gif
Ուրվական
07.04.2009, 16:45
Շնորհավոր:love
Տղեքը սաղ ասին (տղեք ջան, :friends:), մի երկու բան էլ ես ասեմ: Տղեք ջան, շնորհավոր, ախպերներ ջան, հերիք չի՝ իրանց միամսյակը պրծավ, մի հատ էլ մեր տասնմեկամսյակը սկսեց: Մնաս բարով, օյաղ կյանք:
Միշտ մամայիս ու տատիկներիս նվիրում եմ այ էս երգը`
Այսօր տոնն է ողջ աշխարհի
Մայրիկների/տատիկների անհամար,
Եվ ես այսօր քո այս տոնին,
Երգ եմ երգում քեզ համա~ր:
Ոչ մի մայրիկ`
Ողջ աշխարհում
Չկա քեզ պես անուշիկ,
Ոչ մի մայրիկ`
Ողջ աշխարհում,
Չկա քեզ պես գեղեցիկ :)
Մանոն :love իմ շատ սիրելի Մանոն, շնորհավորում եմ ձեզ, գրկում եմ :) Նաև Քամի-ին ուԴեկադային եմ շնորհավորում: Երջանիկ եղեք:
Աննուշկային ու Վերոնիկայի առանձին եմ շնորհավորում: Աղջիկներ, դուք էդ Սուրբ "գործի" ճանապարհին եք: Առողջ ու լավ բաիլկներ ունենաք:
Մնացած ամումբաբնակ մայրերին էլ եմ շնորհավրում` ում անունով չգիտեմ :)