Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Գուշակություն

Էջեր : [1] 2

Եկվոր
25.02.2009, 20:12
Երբ տխրությունդ խտանա այնքան,
Որ կարողանաս շոշափել ձեռքով,
Երբ վարդագույնդ պատանեկության
Գունաթափ լինի մեռնողի հևքով՝
դու ինձ կհիշես…

Լուռ կվերապրես անցածը մի օր
Ու կզարմանաս՝ ինչու՞ ամեն ինչ
Այսպես ստացվեց… առօրյադ անդորր
Կխուժի մի նոր, սառը փոթորիկ
և դու կարտասվես

Հետո դու կզգաս, որ սխալ էիր,
Սխալն այդ ուղղել դու կցանկանաս,
Ու կցանկանաս ինձ ասել. «ներիր»,
Բայց ինչ-որ բանից քիչ կվախենաս
և…կսխալվես

Քո սիրո վերջին բռնկումը այն
Շուտով կխամրի, կդառնա մոխիր
Սիրտդ կդառնա լոկ մի գունդ մկան,
Ու էլ չես հիշի, որ սեր ունեիր
դու…կմոռանաս…

lili-4
25.02.2009, 21:31
Գեղեցիկ էր, մի տեսակ տերյանական շունչ կար…:)

Morpheus_NS
25.02.2009, 21:44
Էս ի՜նչ հաճելի կարդացվեց:
Ծանոթ ապրումներ էին: Հազար հատ բանաստեղծություն ունեմ էս թեմայով ու երեւի մի հազար հատ էլ կգրեմ:
Բոլորս էլ կարծում ենք, որ նա առանց մեզ չի կարող, որ մի օր փոշմանելու է, բայց...:(
Մի խոսքով, շատ լավն էր ու շատ գրագետ:

Apsara
25.02.2009, 23:56
շաաատ լավ է գրված, հարթ, հետաքրքիր համադրություններով, դե թեմա էլ չասեմ:love
համ էլ տխուր էր

Dorian
26.02.2009, 00:12
:( Էս ինձ մի արժանի հակառակորդ էլ ա ավելացել... :(
Իսկ եթե ավելի լուրջ լինենք` ապրես: Հուսով եմ դեռ կուրախացնես մեզ քո պոեզիայով: :hands

Երվանդ
26.02.2009, 00:18
Հզոր ա:)

Երկնային
26.02.2009, 00:20
շաաատ լավն էր… ու շաաատ տխուր…

Ուլուանա
26.02.2009, 01:04
Շատ լավն էր. պատկերավոր, սահուն, փափուկ, մեղեդային։ :)

Էս ի՜նչ հաճելի կարդացվեց:
Ծանոթ ապրումներ էին: Հազար հատ բանաստեղծություն ունեմ էս թեմայով ու երեւի մի հազար հատ էլ կգրեմ:
Բոլորս էլ կարծում ենք, որ նա առանց մեզ չի կարող, որ մի օր փոշմանելու է, բայց...:(
Մի խոսքով, շատ լավն էր ու շատ գրագետ:
Ես էլ կարդալիս իմ բանաստեղծություններից մեկը հիշեցի, միայն թե իմը վերացական էր, կոնկրետ մեկին չէր ուղղված, այլ գուցե ցանկացած մարդու։

Եկվոր, հետաքրքրությամբ կսպասեմ հաջորդ գործերիդ։ ;)

Եկվոր
26.02.2009, 18:41
Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
Այգուդ կածանի եզրին ծաղկեի
Եվ իմ աչքերով վարդագույն, փոշոտ,
Շուրջս նայելով քեզ որոնեի:

Ինձ չտեսնեիր, անցնեիր հուշիկ,
Աչքերդ հառած մութ հեռաստանին,
Ես իմ փշերով կառչեի փեշիդ,
Դու վախով, զգույշ ճյուղս բռնեիր…

Ձ՜եռքս բռնեիր և իմ աչքերը
Հուզված խամրեին կրքից անսովոր,
Եվ ես շոյեի քո բաց ոտքերը…
Տերևներ դարձած հառաչանքներով:

Բայց դու չզգայիր կիրքն իմ խտացած,
Հանգիստ, անվրդով փեշդ պոկեիր,
Առաջ թեքվեիր... և ես արբեցած՝
Կրծքիդ բացվածքին շուրթս հպեի…

Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
Այգուդ կածանի եզրին թոշնեի…
Դու ինձ ժպտայիր ամեն առավոտ,
Բայց ո՞վ եմ, ո՞ւր եմ, դու չիմանայիր:

Morpheus_NS
26.02.2009, 18:45
Լավ ես գրում:
Ապրես:

Ուլուանա
27.02.2009, 01:55
Տողերդ շատ գեղեցիկ, հղկված ու համեստ են։ :) Մեր օրերում հազվագյուտ համակցություն։ :}

ԿԳԴ
27.02.2009, 02:06
Գեղեցիկ ստեղծագործություն է:) հատկապես առաջի քառատողը, ապրես::)

Morpheus_NS
27.02.2009, 02:43
Գեղեցիկ ստեղծագործություն է:) հատկապես առաջի քառատողը, ապրես::)

Իսկ ինձ էս մասը դուր եկավ

Բայց դու չզգայիր կիրքն իմ խտացած,
Հանգիստ, անվրդով փեշդ պոկեիր,
Առաջ թեքվեիր... և ես արբեցած՝
Կրծքիդ բացվածքին շուրթս հպեի…
:D

Dorian
27.02.2009, 03:15
Մինչ այս վախենում էի «եկվորներից»: Հիմա ընդհակառակը, անհամբեր սպասում եմ, թե մեկ էլ երբ են գալու: Շատ գրի:
Մնացածը մտածելուց հետո... :think (այսօր ավտոպիլոտս չի աշխատում)

Եկվոր
27.02.2009, 09:30
Ժողովուրդ ջան, շատ եմ խնդրում չհամարեք ամբարտավանություն կամ անտարբերություն, որ չեմ պատասխանում ձեր՝ ինձ համար շատ հաճելի արձագանքներին: Պարզապես ես վատ եմ տիրապետում ակումբում հաղորդակցման մեթոդներին ու գործիքներին: Օրինակ, ես չգիտեմ, թե ինչպես են շնորհակալություն հայտնում գրառմանը: Այդ պատճառով ասեմ հին ու բարի ձևով՝
ԵՍ ԲՈԼՈՐԻՑԴ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:hands

LaVida
27.02.2009, 10:35
Երբ կարդում էի, անգամ երաժշտությունը լսեցի, կարծես մի մեղեդային երգի բառեր կարդալիս լինեի... շատ անկեղծ, նուրբ ու նվիրական: Շնորհակալություն պատճառածդ ժպիտի համար... :)

Second Chance
27.02.2009, 10:53
Լավ ես գրում :)
Երկուսն էլ շատ լավն են երաժշտական, շատ զգացական : Կարոտը հատկապես ավելի դուր եկավ : Առաջինի մեջ միայն վերջին քառյակը մի քիչ սահուն չի:
Երևի դու էլ Տերյան շատ ես սիրում;)

Morpheus_NS
27.02.2009, 11:14
Ժողովուրդ ջան, շատ եմ խնդրում չհամարեք ամբարտավանություն կամ անտարբերություն, որ չեմ պատասխանում ձեր՝ ինձ համար շատ հաճելի արձագանքներին: Պարզապես ես վատ եմ տիրապետում ակումբում հաղորդակցման մեթոդներին ու գործիքներին: Օրինակ, ես չգիտեմ, թե ինչպես են շնորհակալություն հայտնում գրառմանը: Այդ պատճառով ասեմ հին ու բարի ձևով՝
ԵՍ ԲՈԼՈՐԻՑԴ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:hands

Գրառման տակի բութ մատը վերեւ տնկած կոճակը սեղմի:
Կարաս էս գրառմանս վրա փորձես:))

Եկվոր
27.02.2009, 12:06
Տողերդ շատ գեղեցիկ, հղկված ու համեստ են։ :) Մեր օրերում հազվագյուտ համակցություն։ :}

..............................................................................................................................
... ճիշտ ժամանակին մեռնելու համար երևի պետք էր,
Որ ես ծնվեի ուրիշ ժամանակ..................................................................................
.......................................................................( երևի գրեմ չե՞ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ )

Apsara
27.02.2009, 12:07
Եկվոր ջան շաաատ լավն էր նաև երկրորդ բանաստեղծությունը, իսկապես այնքան պատկերավոր էր, որ կարդալիս համ մասրենին տեսա համ աղջկան, համ էլ մասրենու ապրումներն ունեցա:)

Morpheus_NS
27.02.2009, 12:49
Եկվոր ջան շաաատ լավն էր նաև երկրորդ բանաստեղծությունը, իսկապես այնքան պատկերավոր էր, որ կարդալիս համ մասրենին տեսա համ աղջկան, համ էլ մասրենու ապրումներն ունեցա:)

Դու մասրենու ապրումների հետ ի՞նչ գործ ունես, դու պիտի աղջկա ապրումները զգայիր:))

Եկվոր
02.03.2009, 09:59
Երբ կարդում էի, անգամ երաժշտությունը լսեցի, կարծես մի մեղեդային երգի բառեր կարդալիս լինեի... շատ անկեղծ, նուրբ ու նվիրական: Շնորհակալություն պատճառածդ ժպիտի համար... :)

Էս ինչքան շատ ենք մենք...

Եկվոր
02.03.2009, 10:37
Վշտերիս չափը լացով մի չափիր,
Ոչ էլ տխրությամբ՝ տառապանքինս,
Կարո՞ղ ես, սիրտս ներսից շոշափիր
Ու կիմանաս իմ ծիծաղի գինը:

Եկվոր
02.03.2009, 11:05
Դու մասրենու ապրումների հետ ի՞նչ գործ ունես, դու պիտի աղջկա ապրումները զգայիր:))
............................................................

Եկվոր
02.03.2009, 17:52
Թ Ա Խ Ի Ծ

Անցյալիս խորքերից մառախլոտ
Մի հեռու- հեռավոր խոր թախիծ,
Ու չեղած համբույրի մի կարոտ
Բերում են պատկերը քո անբիծ:

Քեզ երկա՜ր երկար եմ որոնել
Մոլորուն ծալքերում երազիս,
Իմ ուղին՝ անապատ մի անել,
Դու այնտեղ՝ փրկության օազիս:

Հեռու են ափերն իմ կարկաչուն,
Քեզ այնտեղ եմ թողել, իմ կարոտ…
Դու գիտե՞ս ինչու եմ հառաչում…
Դու գիտե՞ս ինչու եմ վեհերոտ…

Դու նա ես, ով չկար, երբ կայի,
Դու նա ես, որը կա երբ չկամ,
Օ, ինչեր, ես ինչեր կտայի,
Քանի դեռ շնչում եմ, քանի կամ:

Եվ ինչե՝ր կանեի, որ մի օր,
Որպես լույս, երկնային անրջանք,
Տոչորուն շուրթերով մենք իրար
Կյանքի մեծ գաղտնիքը շշնջանք:

Բերում են պատկերը քո անբիծ
Անցյալիս խորքերից մառախլոտ՝
Մի հեռու-հեռավոր խոր թախիծ
Ու չեղած համբույրի մի կարոտ…

Երկնային
02.03.2009, 18:51
ինչ լավն էր…

Երվանդ
02.03.2009, 18:52
ինչ լավն էր…

Ուհու, բայց առաջինից լավը չէր:8

Լուսաբեր
02.03.2009, 19:37
Դուրս շատ եկան բոլորն էլ... ամենից շատ երկրորդը ու էս վերջինը, ավելի լավն էին...
:hands :hands :hands

ԿԳԴ
02.03.2009, 19:52
Անկեղծ, զգացմունքային և գեղեցիկ ստեղծագործություն է, ապրես::):love

Եկվոր
05.03.2009, 14:26
Չորս կարծիք

Առաջին անգամ, երբ աղջիկներին
«Ուրիշ» հայացքով նայեցի արդեն,
Կարծիքներ եղան իմ իսկ հասցեին.
_ Այս տղան արդեն երիտասարդ է:

Երբ այգու կապույտ նստարաններին
Ճաշակում էի համբույրդ շուրթե,
Կազմված կարծիքը փոխվեց հիմնովին.
_ Դե, նա պարզապես երիտասարդ է:

Երբ հիասթափված իմ համբույրներից՝
Խլեցիր ինձնից շուրթերդ վարդե
Խղճացող մարդիկ նորից «կարծեցին».
_ Դե, ոչինչ, նա դեռ երիտասարդ է:

Այժմ, երբ հեռու՜ - հեռու ես, չկաս,
Եվ երբ առանց քեզ սիրտս դատարկ է,
Նույն, այդ նույն մարդիկ կասեն անկասկած.
_ Նա մի ժամանակ երիտասարդ էր:

Morpheus_NS
05.03.2009, 22:40
Եկվոր ջան, ասեմ, որ նախավերջինը մնացածից թույլ էր, բայց վերջինը.... վերջինի մասին խոսքեր չեմ գտնում ասելու. հիանալի գործ է: Իսկապես կայացած բանաստեղծ ես:
Եթե գաղտնիք չի, կասես տարիքդ: Անհամբերությամբ կսպասեմ նոր ստեղծագործություններիդ:

Dorian
06.03.2009, 01:31
Ապրես, ջամե, շատ լավ ես գրում: Ինձ էլ է հետաքրքիր, թե քանի տարեկան ես և ինչ կրթություն ունես: Վերջն ես: Քեզ պիտի հայ մեծանուն գրողների շարքը դասել, իմ արև...
Մի խոսքով, ցենտր ա, դզող ա, կայֆ ա, ես կասեի չիկլոկի ա: :ok:hands:love

Եկվոր
06.03.2009, 10:55
Եկվոր ջան, .............. Եթե գաղտնիք չի, կասես տարիքդ: Անհամբերությամբ կսպասեմ նոր ստեղծագործություններիդ:

Տարիքս չէի նշել, որպեսզի հույսս, թե ԴԱՐՈւՀԻՆԵՐԻՑ գոնե մեկը երբևէ կսիրահարվի ինձ, իսպառ չմեռնի, այնպես, որ խնդրում եմ բավարարվել «Չորս կարծիք » բանաստեղծությանս երրորդ կարծիքով…

Եկվոր
06.03.2009, 11:05
Ապրես, ջամե, շատ լավ ես գրում: Ինձ էլ է հետաքրքիր, թե քանի տարեկան ես և ինչ կրթություն ունես: Վերջն ես: Քեզ պիտի հայ մեծանուն գրողների շարքը դասել, իմ արև...
Մի խոսքով, ցենտր ա, դզող ա, կայֆ ա, ես կասեի չիկլոկի ա: :ok:hands:love

Տարիքիս մասին Մորֆիուսին արդեն ասացի, իսկ մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ: Գնահատականներդ չափազանց ճոխ էին, բայց միևնույն է, հաճելի է: Շնորհակալություն:)

Եկվոր
09.03.2009, 10:34
Գիշեր է, խավար, միայնակ ենք մենք

Ալեկոծվում է հուզումը կապույտ,
Կուրացել եմ ես կրքի հարվածից,
Թպրտում ինչպես նետահար արտույտ,
Եվ ախ ես քաշում անաղմուկ, անճիչ:

Կապույտը խիտ է, դու եղիր ներող...
Ես եղնիկային քո պարանոցին
Սրտիդ զարկերն եմ հաշվում շուրթերով.
... Երանի նրանց, ովքեր ծնվեցին:

Կապույտը դառն է, և գինին նույնպես,
Եվ պատճառն այդ է, որ նրանք խառնվել,
Ինձ կյանք են տալիս և տանջում են քեզ...
... Երանի նրանց, որ պիտի ծնվեն:

Ճերմակ քո կուրծքն է հևում ու շնչում
Իմ համբույրները: Համբուրում եմ ես
Շունչ ու հևքերդ ու մեղմ շշնջում.
_ Երանի նրանց, որ դու՛ կծնես:

Եկվոր
10.03.2009, 09:59
Լավ ես գրում :)
Երկուսն էլ շատ լավն են երաժշտական, շատ զգացական : Կարոտը հատկապես ավելի դուր եկավ : Առաջինի մեջ միայն վերջին քառյակը մի քիչ սահուն չի:
Երևի դու էլ Տերյան շատ ես սիրում;)

Այսպիսի մի անեկդոտ կա. «Գիվի, պոմիդոր սիրու՞մ ես»: «Ուտել՝ հա, իսկ նենց՝ չէ»:
Վահան Տերյանին ես սիրում եմ ուղիղ այնքան, ինչքան կսիրեի ցանկացած մարդու, որն աշնան մշուշում շշուկ ու շրշյուն կստեղծեր: Ես Զահրատին էլ եմ սիրում, որովհետև ասում է՝

Կաղանդ պապային մորուքը
Ճերմակ է
Ալյուրի նման:
Ըսե, կաղանդ պապա,
Մորուքեդ հաց կշինվի՞…::Santatip:

Եկվոր
10.03.2009, 10:06
Եկվոր ջան շաաատ լավն էր նաև երկրորդ բանաստեղծությունը, իսկապես այնքան պատկերավոր էր, որ կարդալիս համ մասրենին տեսա համ աղջկան, համ էլ մասրենու ապրումներն ունեցա:)

Եթե համարում ես, որ դա հաճելի զգացողություն է, կարող ես ինձ երանի տալ. Ես անընդհատ ունեմ այդ:(

Եկվոր
10.03.2009, 10:15
ինչ լավն էր…

Ես մերժում եմ ազատությունը, եթե այնտեղ գրկող չկա…

Հայկօ
10.03.2009, 18:40
Ես Զահրատին էլ եմ սիրում, որովհետև ասում է՝

Կաղանդ պապային մորուքը
Ճերմակ է
Ալյուրի նման:
Ըսե, կաղանդ պապա,
Մորուքեդ հաց կշինվի՞…

Հազիվ Զարհատի անունը լսած էլի մարդ գտա :good:

Ծով
10.03.2009, 20:19
Չորս կարծիք

Առաջին անգամ, երբ աղջիկներին
«Ուրիշ» հայացքով նայեցի արդեն,
Կարծիքներ եղան իմ իսկ հասցեին.
_ Այս տղան արդեն երիտասարդ է:

Երբ այգու կապույտ նստարաններին
Ճաշակում էի համբույրդ շուրթե,
Կազմված կարծիքը փոխվեց հիմնովին.
_ Դե, նա պարզապես երիտասարդ է:

Երբ հիասթափված իմ համբույրներից՝
Խլեցիր ինձնից շուրթերդ վարդե
Խղճացող մարդիկ նորից «կարծեցին».
_ Դե, ոչինչ, նա դեռ երիտասարդ է:

Այժմ, երբ հեռու՜ - հեռու ես, չկաս,
Եվ երբ առանց քեզ սիրտս դատարկ է,
Նույն, այդ նույն մարդիկ կասեն անկասկած.
_ Նա մի ժամանակ երիտասարդ էր:

ՀԸմ..նախ իրոք շատ լավն ա, հետո....ես ես հաստատ էլի եմ կարդացել ու շատ վաղուց... ու որ ամենազարմանալին ա, ինձ թվում ա ինչ-որ մեկի տետրակում:)
:think

impression
10.03.2009, 20:52
Եկվոր, շատ լիրիկական են տողերդ ու զգացմունքային: Ամեն մի նոր բան կարդալիս շունչս պահում էի` երանի չհիասթափեցնի: Չհիասթափեցրեցիր: Արտակարգ են գրված: :)

Dorian
11.03.2009, 01:25
ՀԸմ..նախ իրոք շատ լավն ա, հետո....ես ես հաստատ էլի եմ կարդացել ու շատ վաղուց... ու որ ամենազարմանալին ա, ինձ թվում ա ինչ-որ մեկի տետրակում:)
:think

Ծով... էս ինչ կասկածներ էին :B :P:love
Եկվոր ջան, իրոք չես հիասթափեցնում...

Ծով
11.03.2009, 01:50
Ծով... էս ինչ կասկածներ էին :B :P:love
Եկվոր ջան, իրոք չես հիասթափեցնում...

Bra't, կասկած չունեմ, որ կարդացել եմ...խնդիրը հետևյալն է. հիշել, թե որտեղ, երբ...:D
ես չեմ կասկածում, որ հեղինակը Եկվորն է, քանի որ նաև չգիտեմ ինքնությունը:
Կամ էլ ծանոթ եմ:D
Ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ տաղանդավոր ու հետաքրքիր մարդիկ շատացել են ակումբում:)

Եկվոր
11.03.2009, 09:18
ՀԸմ..նախ իրոք շատ լավն ա, հետո....ես ես հաստատ էլի եմ կարդացել ու շատ վաղուց... ու որ ամենազարմանալին ա, ինձ թվում ա ինչ-որ մեկի տետրակում:)
:think

Քիչ մնաց գրագողության մեջ մեղադրես. Եթե հիշես, թե ում տետրակում ես տեսել,
ուրեմն նա իմ ընկերն է: Եթե տարիքդ ճիշտ է գրած, ուրեմն դու չգիտես, թե ինչ է նշանակում « շատ վաղուց »: Իսկ ընդհանրապես՝ Շնորհակալություն…:)

Եկվոր
11.03.2009, 19:26
Bra't, կասկած չունեմ, որ կարդացել եմ...խնդիրը հետևյալն է. հիշել, թե որտեղ, երբ...:D
ես չեմ կասկածում, որ հեղինակը Եկվորն է, քանի որ նաև չգիտեմ ինքնությունը:
Կամ էլ ծանոթ եմ:D
Ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ տաղանդավոր ու հետաքրքիր մարդիկ շատացել են ակումբում:)

Իսկ գուցե ընդհանուր պահեր որոնենք մեր կամ մեր ծանոթների մեջ, ասենք՝ Համալսարանի Մեխ- մաթ ֆակուլտետում, նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանում կամ նման այլ տեղերում…:think

Եկվոր
12.03.2009, 17:23
!

Իսկական կյանքը սեր է և մերժում...
Կրկնվեր նորի՜ց... կրկնվեր կրկի՜ն...
Թող ես տանջվեի ավելի անհույս,
Թող շշնջայի. «Անաստված, անխիղճ»,
Միայն կրկնվեր ժամանակն այն լույս,
Եվ ես կասեի. «Ապրում եմ, ապրում»:

Ուժգին սիրողը մերժված է լինում...
Լիներ մի անտառ, անդուռ մի անձավ,
Մի գետակ, կածան ու մի բուռ լուսին,
Եվ դու ասեիր. «Զարթնի՛ր, լուսացավ»,
Եվ դու ասեիր. «Հոգնած ես, քնի՜ր»,
Եվ դու ասեիր. «Սիրում եմ, սիրու՜մ»:

Մերժված սիրողը ուժգին է սիրում...
Տարիներ հետո կգաս դու նորից,
Նորից կժպտաս, և ես քեզ կասեմ.
_ Լքի՛ր ինձ, հոգի՛ս, լքի՛ր ինձ, սեր իմ,
Ես ցանկանում եմ հավիտյան սիրել...
Գուցե հենց դա էլ մերժու՞մ է կոչվում:

Երվանդ
12.03.2009, 17:39
Ինչ լավն էր:love, Եկվոր ես քեզ սիրում եմ:hands

Երկնային
12.03.2009, 19:30
Լավն էր, շատ :love

_ Լքի՛ր ինձ, հոգի՛ս, լքի՛ր ինձ, սեր իմ,
Ես ցանկանում եմ հավիտյան սիրել...
Գուցե հենց դա էլ մերժու՞մ է կոչվում:

երբեմն մենք լքում ենք նրան, ով սիրում է, որ հետո կարողանանք մտովի վերադառնալ նրա մոտ ու զգալ սիրո վայրկյան՝ թեկուզ անիրական…

ԿԳԴ
12.03.2009, 20:02
Լիներ մի անտառ, անդուռ մի անձավ,
Մի գետակ, կածան ու մի բուռ լուսին,
Եվ դու ասեիր. «Զարթնի՛ր, լուսացավ»,
Եվ դու ասեիր. «Հոգնած ես, քնի՜ր»,
Եվ դու ասեիր. «Սիրում եմ, սիրու՜մ»:Եկվոր, իսկապես շատ լավ բանաստեղծություն է, ապրես, :oyիսկ այս տողերը պարզապես գեղեցիկ են...:love

Կաթիլ
12.03.2009, 20:10
Ինչ լավն էր:love, Եկվոր ես քեզ սիրում եմ:hands

+1 :oy

շատ լավ են "երեխաներդ" :)

Morpheus_NS
12.03.2009, 21:44
Չեմ ուզում ասել խոսքեր բարձր ու վես,
Թե դու Հանճար ես, Հզոր ես, Մեծ ես,
Կլինեմ հակիրճ, կասեմ պարզապես՝
Դու Բանաստեղծ ես:

Ծով
14.03.2009, 17:17
Քիչ մնաց գրագողության մեջ մեղադրես. Եթե հիշես, թե ում տետրակում ես տեսել,
ուրեմն նա իմ ընկերն է: Եթե տարիքդ ճիշտ է գրած, ուրեմն դու չգիտես, թե ինչ է նշանակում « շատ վաղուց »: Իսկ ընդհանրապես՝ Շնորհակալություն…:)

:D վԱՅ, ասում եմ կասկած անգամ չունեմ , որ դուք եք հեղիանակը: տետրակը,,,ուղղակի էդ մարդու հետ չեմ շփվում վաղուց, բայց ոնց հիշում եմ Վիկտորիա անունով մի հատ աղջկա տետրակում եմ կարդացել: :think :)...:love
/ ինքը մի հատ տերակ ուներ, մեջն իր սիրած ոտանավորներն ր գրում, բայց եթե էս բանաստեղխությունը ուշ ա գրվել ավելի /2005թվից/, ուրեմն էլի լավ չեմ հիշում:oy/

Եկվոր
16.03.2009, 09:32

Չես սխալվել, այս բանաստեղծությունները գրվել են շատ ավելի շուտ: Ես գուցե և չհիշեմ Վիկտորիային, բայց հույս ունեմ ինքը ինձ կհիշի…

Եկվոր
17.03.2009, 10:38
Արթնացում

Անդորր է այգում: Ծառերը մեղմիկ
Բամբասանքներ են փսփսում իրար,
Զույգեր են քայլում սահուն, անաղմուկ…
Սպասում եմ քեզ, գիշեր է, ամառ:

Հավատում եմ ես իմ բարի հույսին
Եվ փնտրում եմ քեզ հայացքով ագահ.
Թեկուզ հոգնատանջ ննջում է այգին,
Բայց շատրվանը խշշում է. «Կգա՜ա՜»:

Լուսինն իր դեղին օրորն է ցանում,
Շիթ – շիթ քամվում է հավատս հսկա,
Եվ շատրվանն է կարծես հարցնում
Մեղավոր ու մեղմ խոխոջով. «Չեկա՞ա՞վ»:
………………………………………………..

Մենակությունից թախծում է սիրտս,
Մեռավ հավատս, դարձավ ուրվական,
Թոշնում է վշտից վերջին ծաղիկս
Իսկ շատրվանը հաստատում. «Չեկա՜ա՜վ»:

Եկվոր
20.04.2009, 10:13
Ճակատագիրը բախում է դուռս:
Ես լուռ ծունկ չոքած պատուհանիս դեմ՝
Ինքնակործանման աղոթքն եմ ծամում,
Որ քանի տարի ու դար, չգիտեմ,
Մտածողություն անունն է կրում.
Ինչեր եմ արել, ինչեր չե՝մ արել,
Դեռ ինչեր պետք է անեմ կամ չանեմ,
Դեռ ինչքան պետք է զղջամ կամ հրճվեմ՝
Չգիտեմ, իսկ նա խոլ, բեթհովենյան
Ներդաշնակությամբ թակում է դուռս:

Ե՞րբ է իմ վերջին ծիծաղը հնչել,
Ե՞րբ եմ իմ վերջին համբույրից գժված՝
Խենթ հորթուկի պես վազել ցանկացել
Եվ կամ քաղցրահուշ գժտումից տխրած՝
Երջանիկ-թախծոտ պառկել, երազել,
Վաղուց է եղել, մոռացել եմ ես…
Առաջին անգամ ե՞րբ եմ հառաչել,
Ե՞րբ եմ տարբերել Պեգասին ձիուց,
Ե՞րբ եմ առաջին «ներիր ինձ»-ն ասել՝
Վաղուց է եղել, անսահման վաղուց…

Թակում է դուռս ճակատագիրը,
Թույլ սրթսրթոց է սիրտս համակում,
Իմ անկոչ հյուրից, որ միշտ տանտեր է,
Ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում…
--Էյ, ուշանում ենք:

Ուլուանա
20.04.2009, 21:24
Լավն էր շատ, իմաստալից, սահուն ու հղկված։ :)

Dorian
21.04.2009, 01:36
Սորի զա մոյ բեդ ինգլիշ, նո յու ար զ բեստ!!! :)

Մուշեղ Ասատրյան
23.04.2009, 08:02
Շատ լավն էր!!

Եկվոր
23.04.2009, 21:49
Ինչ-որ մի անհավատ
Գոչում է անընդհատ.
-Վերածնունդ չկա՜…
Եվ մի թզուկ աստղ,
Նստած տիեզերքի թափանցիկ պռնկին՝
Ժամանակն է չափում պտղունց-պտղունց
Եվ չափածը ցանում
Ամբողջ տիեզերքում…
Իսկ տիեզերքն անխելք
Ըմպել է ցանկանում հյութը ժամանակի,
Որ պահերից քամվում
Եվ կուտակվում է մեծ ու անհատակ փոսում,
Որ անցյալ է կոչվում.
Արբենալ է ուզում՝
Ինչպես գինուց:
Դե, չգիտի խեղճը, որ պահերի գինին
Խաղողի գինի չէ.
Այն չի արբեցնում,
Ծերացնում է լոկ…
-Լսու՞մ ես, տիեզերք,
Մարդավարի ապրիր,
Վերածնունդ չկա՜:

Եկվոր
25.04.2009, 17:11
Հեռու-հեռավոր հորիզոնի գիծ,
Սյուներ ու ամպեր,
Ամպեր ու ձյուներ,
Երկնագույն,
Կանաչ,
Վարդագույն կայծեր՝
Ձյուներ ու արև՝
Աշխարհում գարուն…
Հեռու-հեռավոր հորիզոնի մոտ
Մի զույգ նստած է կանաչների մեջ,
Մի զույգ պառկած է կանաչների մեջ,
Մի զույգ քայլում է կանաչների մեջ,
Մի զույգ քնում է կանաչների մեջ,
Մի զույգ գժտվում է,
Եվ բաժանվում է,
Եվ միանում է կանաչների մեջ,
Մի զույգ սիրում է,
Եվ ձանձրանում է,
Եվ ծերանում է կանաչների մեջ,
Մի զույգ ապրում է…
Մենակ եմ…
Ուշ է…

*
* *

Ես հեքիաթներ կարդացի
Հրաշքների մասին,
Կախարդների մասին,
Լուսեղեն ու թեթև
Փերիների մասին…
Կարդացի ու ի՛նձ ճանաչեցի:
Նստիր այս երեկո ինձ հետ,
Նստիր մինչ այգաբաց իմ դեմ,
Ես առակներ կպատմեմ քեզ իմ մասին
Եվ դու կճանաչես քեզ:

Եկվոր
29.04.2009, 21:26
Բեկու՞մ

Էլ սենտիմենտալ չեմ ուզում լինել,
Ուզում եմ փոխել լացս ծիծաղի,
Չեմ ուզում բախտս իզուր այպանել,
Ուրիշի հոգսից լացել դառնաղի:

Դուրս գամ սարերը, թռչնաբուն վառեմ,
Զատկին միս ուտեմ, թքեմ ջրհորում,
Դատավորներին խաբեմ՝ կաշառեմ,
Բարիք չգործեմ երբեք իմ օրում:

Բոլորի մեղքը ես ինքս գործեմ,
Ու խուսափելով դատից, ատյանից,
Քավումն աշխարհի փուչ գլխին բարդեմ
Ու դարձյալ դժգոհ մնամ աշխարհից…

Չեմ ուզում լինել էլ լալկան ու թույլ,
Չեմ ուզում ապրել առաջվա նման…
…………………………………………
Միայն, խնդրում եմ, նկարդ ինձ տւր,
Որ ես համբուրեմ գիշերները այն:

Եկվոր
01.05.2009, 19:15
Մի խելոք գանձ էի ես փոքրիկ,
Մի փոքրիկ գանձ էի ես խելոք
Հեռավոր օրերում այն գողտրիկ,
Երբ փոքրիկ էի ես ու խելոք:

Չկային հոգսեր ու հառաչանք,
Եվ կյանքը մահվան դող չեր հուշում,
Ճամփեքով աշխարհի իմ հրաշք
Մրջյունը ծղոտ էր քաշքշում:

Գտնում էր այգաբացն ինձ արթուն,
Մեր կովն ինձ հորթուկ էր նվիրում,
Թթենուց թութ ու լույս էր կաթում
Աշխարհիս լուսեղեն օրերում:

Իր այգուց հայրս լոր էր բերում,
Կեռաս էր բերում ինձ նա փնջով,
Մայրիկս նոր լավաշ էր բուրում,
Ու ոչ ոք դժբախտ չէր ոչնչով:

Գաղտնիք չէր, թե ում եմ ես սիրում,
Գաղտնիք չէր՝ ումնից եմ վախենում…
Մեծերը մարդ էին արարում,
Գաղտնիք չէր՝ ինչպես է դա լինում:

Իմ հոգին՝ ճռվողուն ու դալար,
Ձյուներից, ամպերից էր գալիս,
Ես ոչինչ չունեի միալար,
Ես ոչինչ չունեի տաղտկալի:

Ո՜նց անցավ երազն այն իրական,
Ո՜ւր անցան և խելք, և փոքրություն…
Ախ, որդիս, հրաշքն իմ մանկական
Գեթ քո մեջ թող գտնի կրկնություն:

Եվ այսօր, բարձունքում իմ ունայն
Ապրում եմ միայն քեզ մաղթելով,
Որ ապրես բյուր անգամ օրերն այն,
Երբ փոքրիկ էի ես ու խելոք

Եկվոր
06.05.2009, 10:30
Ես՝տարօրինակ,
Տգեղ,
Տղամարդ,
Ես՝ հեքիաթային այլանդակություն քո փայլի դիմաց,
Քո քայլի դիմաց՝ ես մի ամբողջ վազք,
Դու՝ աստվածություն,
Դու՝ համակ հրաշք,
Միամիտ զարմանք՝ ծնված անպատեհ սիրո խոստումից,
Դու՝ արև, դու կյանք,
Դու՝ պերճ թագուհի ողջ մակդիրների,
Գտնողի կարկաչ, կորցնողի հառա՜չ…
Դու՝ իմ հառաչա՜նք…
Թույլ տուր՝ նետել ինձ քո ոտքերի մոտ
Եվ հուզված շնչիդ մոտիկությունից՝
Քեզանով լցնել իմ էությունը:
Թույլ տուր՝ տեսնել քեզ իմ երազներում
Եվ լոկ այդքանով վարձահատուցված՝
Կյանքս խոստանալ հայացքիդ դիմաց…
Եվ ուրախանալ
Այդքան ձեռնտու գործարքի համար…
Ես քեզ սիրում եմ:
Չգիտեմ, երե՞կ, թե մի դար առաջ,
Նկատեցի քեզ իմ ճանապարհին,
Չգիտեմ, մի օ՞ր, թե մի ամբողջ դար
Դեգերում եմ ես քո ճանապարհին…
Դու այդ չգիտես,
Չես տեսել երբեք ինձ, չես ճանաչում,
Քո աստվածային անհասությունից
Չեմ երևում ես՝
Պիղծ մահկանացուս,
Որ ցանկանում եմ հողոտ շուրթերով
Աջդ համբուրել,
Ես, որ սրբապիղծ անպատկառությամբ
Սիրում եմ սրբիդ…
Ներիր ինձ, սեր իմ…
Ներիր ինձ, տեր իմ…
Ես քեզ սիրում եմ:
Ինձ էլ, այս սերն ել դու ես արարել,
Ուրեմն նաև սովորեցրու՝
Ինչպե՞ս ապրեմ ես քեզանից հեռու,
Ինչպե՞ս ծիծաղեմ, ժպտամ… առանց քեզ:
Սովորեցրու և կամ (մեղա՜ քեզ)
Սիրիր ինձ, տեր իմ…
Ներիր ինձ, սեր իմ:

Գալաթեա
06.05.2009, 15:00
Ինչ-որ մի անհավատ
Գոչում է անընդհատ.
-Վերածնունդ չկա՜…
Եվ մի թզուկ աստղ,
Նստած տիեզերքի թափանցիկ պռնկին՝
Ժամանակն է չափում պտղունց-պտղունց
Եվ չափածը ցանում
Ամբողջ տիեզերքում…
Իսկ տիեզերքն անխելք
Ըմպել է ցանկանում հյութը ժամանակի,
Որ պահերից քամվում
Եվ կուտակվում է մեծ ու անհատակ փոսում,
Որ անցյալ է կոչվում.
Արբենալ է ուզում՝
Ինչպես գինուց:
Դե, չգիտի խեղճը, որ պահերի գինին
Խաղողի գինի չէ.
Այն չի արբեցնում,
Ծերացնում է լոկ…
-Լսու՞մ ես, տիեզերք,
Մարդավարի ապրիր,
Վերածնունդ չկա՜:

Ես՝տարօրինակ,
Տգեղ,
Տղամարդ,
Ես՝ հեքիաթային այլանդակություն քո փայլի դիմաց,
Քո քայլի դիմաց՝ ես մի ամբողջ վազք,
Դու՝ աստվածություն,
Դու՝ համակ հրաշք,
Միամիտ զարմանք՝ ծնված անպատեհ սիրո խոստումից,
Դու՝ արև, դու կյանք,
Դու՝ պերճ թագուհի ողջ մակդիրների,
Գտնողի կարկաչ, կորցնողի հառա՜չ…
Դու՝ իմ հառաչա՜նք…
Թույլ տուր՝ նետել ինձ քո ոտքերի մոտ
Եվ հուզված շնչիդ մոտիկությունից՝
Քեզանով լցնել իմ էությունը:
Թույլ տուր՝ տեսնել քեզ իմ երազներում
Եվ լոկ այդքանով վարձահատուցված՝
Կյանքս խոստանալ հայացքիդ դիմաց…
Եվ ուրախանալ
Այդքան ձեռնտու գործարքի համար…
Ես քեզ սիրում եմ:
Չգիտեմ, երե՞կ, թե մի դար առաջ,
Նկատեցի քեզ իմ ճանապարհին,
Չգիտեմ, մի օ՞ր, թե մի ամբողջ դար
Դեգերում եմ ես քո ճանապարհին…
Դու այդ չգիտես,
Չես տեսել երբեք ինձ, չես ճանաչում,
Քո աստվածային անհասությունից
Չեմ երևում ես՝
Պիղծ մահկանացուս,
Որ ցանկանում եմ հողոտ շուրթերով
Աջդ համբուրել,
Ես, որ սրբապիղծ անպատկառությամբ
Սիրում եմ սրբիդ…
Ներիր ինձ, սեր իմ…
Ներիր ինձ, տեր իմ…
Ես քեզ սիրում եմ:
Ինձ էլ, այս սերն ել դու ես արարել,
Ուրեմն նաև սովորեցրու՝
Ինչպե՞ս ապրեմ ես քեզանից հեռու,
Ինչպե՞ս ծիծաղեմ, ժպտամ… առանց քեզ:
Սովորեցրու և կամ (մեղա՜ քեզ)
Սիրիր ինձ, տեր իմ…
Ներիր ինձ, սեր իմ:

Չէի կարդացել առաջ գրածներդ, Եկվոր..
Երևի պատճառն էն ա, որ պոեզիա կարդալ չեմ սիրում:

Բառերի հետ խաղդ շատ գեղեցիկ է: Հիանալի տիրապետում ես լեզվին ու ռիթմի զգացում ունես: Սևերյանինին հիշեցի մի քանի անգամ :) Պատկերների վարպետությունը նրան հիշեցրեց:

Նկարածդ սերը մոտ է իդեալականին ու այդ իսկ պատճառով երբեմն չի համոզում իմ պես պրագմատիկ ու չոր մարդուն :) "Չափից դուրս լավն է` իրական լինելու համար" շարքից :)
Ամենաշատը դուրս եկան մեջբերած գործերը:

Կսպասեմ նոր գործերիդ: :)

Եկվոր
07.05.2009, 12:43
Բառերի հետ խաղդ շատ գեղեցիկ է: Հիանալի տիրապետում ես լեզվին ու ռիթմի զգացում ունես: Սևերյանինին հիշեցի մի քանի անգամ :) Պատկերների վարպետությունը նրան հիշեցրեց:

Հուսախաբ արեցիր ինձ, Գալաթեա, հույս ունեի քեզանից փնովք լսել, արդարամիտ փնովք, շնորհք ունեցողի համար այն ավելի լավը դառնալու գլխավոր երաշխիքն է:think
Գուցե կասկածնե՞ր ունես իմ շնորհալիության վերաբերյալ:)

Նկարածդ սերը մոտ է իդեալականին ու այդ իսկ պատճառով երբեմն չի համոզում իմ պես պրագմատիկ ու չոր մարդուն :) "Չափից դուրս լավն է` իրական լինելու համար" շարքից :)

Իմ իմացած (միակ) սերը իդեալականն է. քո նկատի ունեցածների համար մարդիկ հազար ու մի անուն են հնարել: Չեմ թվարկում:)

Ամենաշատը դուրս եկան մեջբերած գործերը:

Իսկ դու բոլո՞րը կարդացիր…;)

Կսպասեմ նոր գործերիդ

Դեռ շատ գործեր կլինեն…( Я так ду'маю )

Գալաթեա
07.05.2009, 14:11
Եկվոր ջան, ես պատրաստվել էի փնովել, էն էն իիինչ ձևի :)
Բայց դե չկար փնովելու, ինչ անեմ? Վատ գրեիր` փնովեի:

Շնորհալիությանդ վրա չեմ կասկածում, Եկ: Քեզ տրված է, 100 տոկոս:

Չափից դուրս իդեալականի պահով...ուղղակի բռնելու տեղ չգտա ուրիշ ;) Իրականում, շատ գեղեցիկ է նկարագրածդ սերը ու իրական:

Կարդացել եմ բոլոր գործերդ, անխտիր: Մեջբերվածները պարզապես մի քիչ այլ շնչով էին գրված: Ուրիշ էին: Մյուսները լուսավոր ժպիտ առաջացրի, իսկ այդ երկուսը մտածել տվեցին:

Դե մի թույլ գործ դիր մի քիչ փնթփնթամ :)

Եկվոր
08.05.2009, 08:35
Դե մի թույլ գործ դիր մի քիչ փնթփնթամ :)

Մի արձակ գործ ունեմ դրած HERBUS( ՀԱՄԸ ) վերնագրով, մի քիչ ծավալուն է ու սովորաբար քչերին է դուր գալիս, չնայած ես սիրում եմ. երևի տողատակերում ինձ համար լրացուցիչ բաներ եմ գրել…
Գուցե դա՞ կբավարարի քո «արյունարբու պահանջմունքները» :D:D:D

Եկվոր
11.05.2009, 11:11
Ճանաչու՞մ ես ինձ…
Եկել եմ նորից ու առաջվա պես
Քեզ քեզնից խլել-տանել եմ ուզում,
Դու չես ցանկանում ու առաջվա պես
Դալուկ ճպիտով փախչում ես, մերժում…
Ճանաչում ես ինձ:

Հավատու՞մ ես ինձ…
Մոռանում ես, որ սիրտս ու իղձերս
Շատ-շատերին եմ մատուցել հեռվում,
Ու չես կործանում, չես կոտրում սերս,
Այլ խուսափում ես, հառաչում, լռում…
Հավատում ես ինձ:

Նախանձու՞մ ես ինձ…
Գիտես, կարող եմ աշխարհին նայել
Գունավոր, հրաշք ապակու միջով,
Կարող եմ լինել սառցասիրտ ջահել,
Կամ ծերուկ՝ կրակ, սիրավառ սրտով…
Նախանձում ես ինձ:

Եվ սիրու՞մ ես ինձ…
Կարոտում ես ինձ քնած թե արթուն,
Ցանկանում ես միշտ իմ կողքին լինել,
Ուզում ես՝ վտանգ չտեսնեմ կյանքում.
Որովհետև մեր անցյալն ես հիշել
Եվ… խղճում ես ինձ:

Եկվոր
14.05.2009, 08:59
Շատ տարիներ անց մենք հանդիպեցինք,
Ժպտացինք իրար օտար ժպիտով,
Իրար առօրյա հարցեր տվեցինք,
Ապա… անցածին անցանք կարոտով:

Դու իմ մանկիկին կոնֆետ տվեցիր՝
Այն կոնֆետներից, որ սիրում եի,
Իսկ ես մանչուկիս «թաքուն» հուշեցի՝
-Ի՞նչ պետք է ասել մորաքույրներին:

(Մորաքու՜յր… մինչդեռ տարիներ առաջ
Ցանկանում էիր մայրիկը լինել
Իմ բոլոր-բոլոր ոսկեհեր մանկանց…
Ու ասում էիր՝ քեզ նման լինեն:

Մենք կարող էինք խոսել ժամերով,
Ոչ ոք և ոչինչ մեզ չէր բաժանի…
Հետո նա՛ եկավ փայլուն, ժպտալով,
Եվ դու շլացար այդ կեղծ արևից):

Ես ընտանիքիդ մասին հարցրեցի,
Դու լուռ կախեցիր գլուխդ սիրուն,
Ես լուռ հասկացա և լուռ շրջվեցի
Առանց քեզ նույնիսկ հրաժեշտ տալու:

Գալաթեա
14.05.2009, 13:57
Եկ, ինչու՞ հրաժեշտ չտվեցիր:

Եկվոր
14.05.2009, 15:55
Եկ, ինչու՞ հրաժեշտ չտվեցիր:

Ես կարող եմ ասել.
«Ի՞նչ բառերով, Լիլիթ, ցտեսությու՞ն… մինչ նոր հանդիպու՞մ… առա՞յժմ…»
Բայց չեմ ասում:

Ես կարող եմ ասել.
«Առանց այն էլ ես իմ գործելիք մեղքերի հախից հազիվ էի գալիս…»
Բայց չեմ ասում:

Ես կարող եմ ասել.
«Հրաժեշտը կարճատև մահապատիժ է…»
Բայց չեմ ասում:

Ես ասում եմ.
« Կանադայից հրավեր էի ստացել աշխատանքի…»:(

Գալաթեա
14.05.2009, 16:02

Եկ, հրաժեշտը կարճատև մահապատիժ է: Ներումը` մեծություն:

Եկվոր
14.05.2009, 16:43
Եկ, հրաժեշտը կարճատև մահապատիժ է: Ներումը` մեծություն:

Ես կասեի՝ Քրիստոսություն…
Մի՞թե մահկանացուների մեջ կան մարդիկ, որ ներել գիտեն…:think

Գալաթեա
14.05.2009, 16:55
Ես կասեի՝ Քրիստոսություն…
Մի՞թե մահկանացուների մեջ կան մարդիկ, որ ներել գիտեն…:think

Եկ, ներելու կարողությունը քրիստոնեության հետ կապելը, կարծում եմ, սխալ է:
Ներելը` մարդկային է: Պարզապես դա շատ հարմար է եղել կիրառել քրիստոնեության մեջ` դարձնելով այն ուսմունքի հիմնարար ասպեկտը: Ակնառու դարձնելու համար այդ գաղափարախոսություն մարդկային լինելը:
Ներելը դժվար է: Գրեթե անհնարին: Ու հենց դրա համար էլ` մեծություն է:

Եկվոր
14.05.2009, 17:19
Եկ, ներելու կարողությունը քրիստոնեության հետ կապելը, կարծում եմ, սխալ է:

Իհարկե, Լիլիթ, հենց այդ պատճառով էլ ես գրել եմ Քրիստոսություն, ոչ թե քրիստոնեություն: Եվ ընդհանրապես, որևէ մեկը կարո՞ղ է ասել, Քրիստոսը քրիստոնյա՞ էր:

Ներելը` մարդկային է:

Մարդ-կենդանի՞, թե մարդ-բանական…

Ներելը դժվար է: Գրեթե անհնարին:

Ահռելի ճիգ գործադրեցի, որ գրեթե -ն չջնջեմ:)

Եկվոր
15.05.2009, 20:54
Փոշեհողմեր չկան լուսնի վրա
Եվ շատ քիչ բան է պետք
Այս անիծյալ փոշուց
Ազատվելու համար՝
Լոկ մոռանալ է պետք
Օդ շնչելու անմիտ ու հին սովորույթը:

Եկվոր
18.05.2009, 11:44
Նահանջ ես խաղում…
Ես արտաքնապես հզո՜ր եմ թվում,
Եվ քեզ թվում է պետք է հարձակվեմ,
Եվ զարմանում ես՝ ինչու՞ եմ լռում,
Եվ ՏԱՐԱԿՈւՍԱՆՔՆ ԱՆՔՆՆԵԼԻԻ,
Խուտուտ է տալիս ՏԽՐՈւԹՅԱՆ ՈԳՈւԴ
Կողերը փափուկ,
Իսկ տխրությունդ լուռ ծիծաղում է
Բարի թզուկի նեղաչք ծիծաղով…
Ինքդ էլ չես տեսնում, որ քո նահանջը
Ձևափոխվում է ծաղրական քրքջի,
Դու նահանջում ես՝ դու ծիծաղում ես…
Դու արևում ես խավարի կուրծքը
Աչքիդ շաղափով
Եվ քո արևած հսկա անցքի մեջ
Խավար ես կոծկում…
Ինձանից բացի ոչ ոք չի տեսնում,
Թե ինչպես ես դու խավար կարկատում
Եվ ես ուզում եմ գոռալ աշխարհին.
-Նրա խավարին մի հավատացեք,
Նրա խավարը անեղծ չէ, հարթ չէ,
Նրա խավարը կնճիռներ ունի,
Նրա խավարը իր իսկ աչքերով
Արևված անցք է՝ կոծկված խավարով,
Նրա խավարը նահանջից ծնված
Հեգնաժպիտ է,
Որը ծաղրական քրքիջ կդառնա…
Եվ ես կարող եմ շատ բաներ գոռալ
Խավար աշխարհի հսկա ականջում,
Եթե հարձակվեմ…
Բայց չեմ հարձակվում:
Ինչո՞վ հարձակվեմ…
Կորացած հոգուս կոր ողնաշա՞րը
Աղեղ դարձնեմ:
Իսկ նիզա՞կ… հայա՞ցք…
Որտե՞ղ ես տեսել խմորից նիզակ,
Այն ել ու՞մ վրա, նահանջող վագրի՞
(Չե, վագրը, թեկուզ նահանջող լինի,
Իմ կարծիքով միշտ վագր էլ մնում է)
Նիզակ ու՞մ ձեռքում,
Անխելք ոչխարի՞,
Որի հողմահար խելքին փչել է
Վագրին նվաճել…
Ինչո՞վ հարձակվեմ,
Բազմակետ դարձած իմ վերջակետո՞վ,
Որ ԽՈՀԵՄՈւԹՅՈւՆՆ ուղարկել է ինձ
Իբրև սփոփանք,
Որ ինձ փրկում է
Հատու լինելու անանդորր հոգսից,
Մի բան մինչև վերջ ասելու վախից,
Որ ինձ հուշում է.
Լուռ անարգանքին
Գերլուռ դիմանալ,
Գոռ հայհոյանքին
Գերլուռ դիմանալ…
Չե, եռակետիս բութ եռաժանին
Վանում է ինձ միշտ հարձակման մտքից
Եվ որպես վահան իմ ձեռքում դնում
Իմ գերլռության ատոմառումբը,
Որ փորձարկելու իրավունք չունեմ…
Ինչպե՞ս հարձակվեմ…
Ինչո՞վ հարձակվեմ…
Ինչու՜ հարձակվեմ:

Գալաթեա
18.05.2009, 14:30
Պատկերներիդ գեղեցկությունը սպանում ա, Եկ :)

Եկվոր
18.05.2009, 15:15
Պատկերներիդ գեղեցկությունը սպանում ա, Եկ :)

Շնորհակալ եմ, Լիլիթ:(
Այս բանաստեղծությունս շուտվանից էի վերցնում-դնում, տատանվում էի… վախենում էի զգացածս չերևա…
Հիմա էլ եմ վախենում

Եկվոր
22.05.2009, 12:16
Կանչիր, և ես կգամ, թեկուզ մահվան միջով,
Թեկուզ արյան գնով, միևնույն է, կգամ,
Միայն կանչող լինի, լինի ինձնով շնչող,
Միայն դա դու՛ լինես, ես անպայման կգամ:

Ասա՝ ես կմեռնեմ, միայն կամքդ լինի,
Կանցնեմ, թող իմ մահով դեմքիդ ժպիտ շողա,
Իսկ երբ կմոռանաս՝ էլ քեզ պետք չեմ լինի՝
Կհառաչեմ թաքուն… սակայն կգամ, կգա՜մ:

Տիեզերքն է շնչում, այդ հրաշքը անշեջ,
Հորինելով կյանքի, հոգու լեգենդը հին,
Կանչիր, և ես կգամ անհունն այդ սրտիս մեջ
Եվ ինձ քե՛զ կզոհեմ, միայն կանչիր, կանչի՜ր:

Հայկօ
22.05.2009, 12:32
Եկվոր ջան, էս գրեթե միակ թեման ա, որի վերնագիրը սկսվում ա «Պոեզիա»-ով, և որը ես հետաքրքրությամբ եմ բացում :): Հրաշալի ես գրում: Առանց չափազանցնելու. քննադատելու գործում ինձնից բծախնդիր մարդ չկա, բայց իրոք՝ քո ստեղծագործության դեպքում ամեն ինչն է իր բարձրության վրա՝ թե՛ ձևը, թե՛ բովանդակությունը: Շարունակիր նույն ոգով:

Դու տպագրված գիրք չունե՞ս: Անչափ հաճելի կլիներ գրադարանումս քո ժողովածուն էլ ունենալ... Հեղինակի մակագրությամբ ;):

Գալաթեա
22.05.2009, 13:40

Կա քեզնից բծախնդիր մարդ, Հայկ :P
Բայց անգամ ես, իմ կռիս խասիաթով, չեմ կարողանում Եկվորի գրածներում քննադատության հինքեր գտնել:

Էս վերջին բանաստեղծության հանգավորումն ու ռիթմը շատ յուրահատուկ էր, կատարման համար բարդ և միևնույն ժամանակ շատ նուրբ ճաշակով:

Երգի պես էր հնչում :)

Եկվոր
22.05.2009, 14:01

Հայկօ ջան, շնորհակալ եմ լավ խոսքերի համար, ինձ մոտ անընդհատ այնպիսի զգացողություն է, որ ակումբի իմ ընկերներն ավելի շատ են տալիս ինձ, քան ստանում են ինձանից:
Բանաստեղծություններս, ցավոք սրտի, չեմ տպագրել, մեծագույն հաճույքով կնվիրեի:
Ակումբն այն միակ տեղն է, որտեղ ես երբևէ իմ գրածներն արժանացրել եմ մասսայական ուշադրության: Գուցե և մի քիչ ափսոսում եմ, որ չեմ տպագրել, սակայն հիմա ներքին և արտաքին հնարավորություններ չունեմ այդ անելու: Եթե մեկնումեկն այդ բանն աներ, 1-2 օրինակ էլ ես կգնեի:)

Եկվոր
22.05.2009, 14:18
Կա քեզնից բծախնդիր մարդ, Հայկ :P
Բայց անգամ ես, իմ կռիս խասիաթով, չեմ կարողանում Եկվորի գրածներում քննադատության հինքեր գտնել:

Էս վերջին բանաստեղծության հանգավորումն ու ռիթմը շատ յուրահատուկ էր, կատարման համար բարդ և միևնույն ժամանակ շատ նուրբ ճաշակով:

Երգի պես էր հնչում :)

Lիլիթ ջան, թուլյ տուր կրկնել 20.05.2009. 17.08-ի «Կարոտ…» -իդ գրառումս:)

Գալաթեա
22.05.2009, 15:24
Lիլիթ ջան, թուլյ տուր կրկնել 20.05.2009. 17.08-ի «Կարոտ…» -իդ գրառումս:)

Չէ :)

Ջուզեպե Բալզամո
27.05.2009, 00:13
Ո՜նց անցավ երազն այն իրական,
Ո՜ւր անցան և խելք, և փոքրություն…
Ախ, որդիս, հրաշքն իմ մանկական
Գեթ քո մեջ թող գտնի կրկնություն:

Ողջույն . . .
մի ժամ ա նստած կարդում, հետո էլի ու նորից եմ կարդում: Գրելու բան չկա, կարծիք էլ չկա . . . ուղղակի ուզում էի ասեմ, որ կարդալու ընթացքում, սենյակում ուրցի հոտ ա հայտնվել չգիտեմ որտեղից . . . ապրես

xumhar
27.05.2009, 00:20
Փոշեհողմեր չկան լուսնի վրա
Եվ շատ քիչ բան է պետք
Այս անիծյալ փոշուց
Ազատվելու համար՝
Լոկ մոռանալ է պետք
Օդ շնչելու անմիտ ու հին սովորույթը:
Ապրես

Եկվոր
27.05.2009, 12:18
Ողջույն . . .
մի ժամ ա նստած կարդում, հետո էլի ու նորից եմ կարդում: Գրելու բան չկա, կարծիք էլ չկա . . . ուղղակի ուզում էի ասեմ, որ կարդալու ընթացքում, սենյակում ուրցի հոտ ա հայտնվել չգիտեմ որտեղից . . . ապրես

Շնորհակալ եմ: Թող ուրցի ու մոշահամուկի, նաև մնացած բոլոր աննման բուրմունքները միշտ անպակաս լինեն ձեր սենյակներից:ok

Եկվոր
27.05.2009, 16:30
Աչքս մտիր, արև, մտիր աչքերիս մեջ՝
Ես կոպերս փակեմ՝ լուսավորվեմ քեզնով,
Ռունգս մտիր, արև, որ քեզ շնչեմ անվերջ
Ու ջերմանամ, ծաղկեմ ու…հառաչեմ քեզնով:

Իմ դարերի, արև, անցյալ վայրկյանների
Կուտակածն այնքան շատ… ու դեռ քիչ է դարձյալ,
Ներսս մտիր, արև, և թող սիրտս այրի
Շիթը քո աչքերի, հուրը քո արծաթյա:

Ես մի կույր եմ, արև, քո լույսն ըմբոշխնելու
Անհագ մի երազանք մատներում անթեղած,
Մերկացիր ինձ, արև, առանց ամաչելու…
Դու արև ես հզոր, ես՝ կույր, եղած-չեղած:

Զիզի քարին իջնես՝ քարն իմն է լինելու,
Վարդը ցողով ցողես՝ ես եմ հոտ քաշելու,
Չգիտեմ, սրանով ես ի՞նչ եմ շինելու,
Բայց շինածս, արև, լոկ դու՛ ես մաշելու:

Մտիր աչքերիս մեջ, ներսս մտիր, արև,
Եվ ես բոժոժ դառնամ՝ ամփոփեմ քեզ իմ մեջ,
Որ ինչ էլ ես անեմ, ինչ էլ ես արարեմ,
Արգասիքը լինի քո կրակի՛ անշեջ:

Խոցիր աչքս, արև, արտասուքով թացիր,
Եվ ցույց տուր ինձ, արև, ցավն ինչպես է ծնվում,
Եվ մի՛ խղճա, արև, ախ, արևը, գիտցիր,
Արտասուքի միջից պայծառ է երևւմ:

Tig
27.05.2009, 16:53
Հզզզզզոոոորրրրաաաաաաաաա:hands

Եթե թույլ տաս մի բան:)
Իհարկե ես քեզ չեմ ուզում ուղղեմ, բայց…

................

Կուտակածն այնքան շատ… ու դեռ քիչ է դարձյալ,

.....................

Էս տողը ոնցոր թե սենց ավելի լավա հնչում:oy

................

Կուտակածն շատ է… ու դեռ քիչ է դարձյալ,

.....................

Եկվոր
27.05.2009, 17:05
Հզզզզզոոոորրրրաաաաաաաաա:hands

Եթե թույլ տաս մի բան:)
Իհարկե ես քեզ չեմ ուզում ուղղեմ, բայց…

Էս տողը ոնցոր թե սենց ավելի լավա հնչում:oy

Կմտածեմ: Շնորհակալություն:)

Գալաթեա
28.05.2009, 03:10
Տիգի հետ համամիտ չեմ, ի դեպ :)
Եկվորի գրած տարբերակը շատ ավելի պոետիկ է ու մնացած տողերին ու ռիթմին համահունչ :)
Հատկապես ռիթմի առումով։
Ռիթմում անկումն առաջանում է քո առաջարկած տարբերակում երկու ձայնավորների իրար կողքն ընկնելու պատճառով, Տիգ։

Իհարկե ես քեզ չեմ ուզում ուղղեմ, բայց…

Ճիշտ ես անում անում, Տիգ ջան ;)
Պետք չի Եկվորին ուղղել։

Tig
29.05.2009, 11:59
Տիգի հետ համամիտ չեմ, ի դեպ :)
Եկվորի գրած տարբերակը շատ ավելի պոետիկ է ու մնացած տողերին ու ռիթմին համահունչ :)
Հատկապես ռիթմի առումով։
Ռիթմում անկումն առաջանում է քո առաջարկած տարբերակում երկու ձայնավորների իրար կողքն ընկնելու պատճառով, Տիգ։

Ճիշտ ես անում անում, Տիգ ջան ;)
Պետք չի Եկվորին ուղղել։

Նորից կարդացի, ճիշտ ես Գալաթեա ջան:)
Ես «կուտակածն» բառը «կուտակածս» էի կարդացել, դրա համար ռիթմը լավ չէի զգացել:oy

Ընտիրա Եկվոր ջան, կներես շտապ հետևություններ անելու համար;)

Եկվոր
29.05.2009, 13:18
Նորից կարդացի, ճիշտ ես Գալաթեա ջան:)
Ես «կուտակածն» բառը «կուտակածս» էի կարդացել, դրա համար ռիթմը լավ չէի զգացել:oy

Ընտիրա Եկվոր ջան, կներես շտապ հետևություններ անելու համար;)

Կարևորը նպատակի բարությունն է:)
Ոչինչ, Տիգ ջան, ներողություն հայցելու կարիք չկա. նպատակդ բարի էր:ok

Եկվոր
29.05.2009, 15:31
Երբ դու զարմանաս,
Թե ինչպե՞ս է որ այդքանից հետո
Ես կարողացա նույնիսկ…չմեռնել,
ճակատիդ սակավ կնճիռների մեջ
Կհայտնվի մի նոր, աննշան կնճիռ՝
Իմ տասի դիմաց, խորերի դիմաց,
Աննշան կնճիռ, որ սակայն, ավաղ,
Էլ չի ջնջվելու քո լույս ճակատից…
Երբ դու զարմանաս…մի պահ ընդունիր,
Որ սիրում էի, և սերն ինձ փրկեց:

Երբ ուրախանաս,
( Այդ ինչպե՞ս էր, որ… )
Որ այնուհանդերձ ողջ եմ մնացել,
Եվ դու քեզ բռնես ուրախանալիս,
Մազերիդ սաթե սևությունը հոծ
Լռին կխախտվի…եվ քո քունքերին
Ճերմակ կհայտնվի: Մի հատ: Երկու հատ:
Իմ տասի դիմաց, հարյուրի դիմաց…
Երբ ուրախանաս, մի պահ ընդունիր,
Որ սիրում էիր, բայց…չհասկացար:

Եթե չլինի՝
Դու չզարմանաս ու չուրախանաս,
Ոչինչ չի լինի՝
Դու չես կնճռոտվի ու չես ճերմակի…
Սակայն…
Լսիր ինձ գեթ վերջին անգամ.
Երբ այդպես լինի,
Գոնե…
Արտասվիր:

Հայկօ
29.05.2009, 23:30
Եկվոր ջան, եթե մինչև տարվա վերջ բանաստեղծությունների հրատարակված ժողովածու չունենաս, ես Ակումբի շրջանակում լայնամասշտաբ քարոզչություն ու հանգանակություն եմ սկսելու: Ափսոս են ուղղակի ՍԵՆՑ գործերը, որ Ինտերնետի ծակուծուկերում գնան-կորեն:

Գալաթեա
30.05.2009, 02:24
Եթե սենց լավ գրած չլինեիր՝ մտածելու էի՝ ես եմ գրել, Եկ :)
Լավն ես :)

Chuk
30.05.2009, 02:35
Հերթական մեծագույն սխալներիցս մեկը. մինչև հիմա չէի կարդացել Եկվորի ստեղծագործությունները: Պատահականության սկզբունքով նոր երեք հատը կարդացի... ուղղակի հիացած եմ գործերի փափկությունից, խորությունից, զորությունից: Անհամբեր սպասում եմ, որ մի քանի օր հետո հանգիստ լինեմ, հոգնած չլինեմ, ու նստեմ, հանգիստ, առանց շտապելու կարդամ բոլոր գործերը: Ամեն դեպքում ուզում եմ հիացմունքս հայտնել, ու ասել, որ Եկվոր, նոր ընթերցող ունես :)

Empty`Tears
30.05.2009, 02:59
Շատ տարիներ անց մենք հանդիպեցինք,
Ժպտացինք իրար օտար ժպիտով,
Իրար առօրյա հարցեր տվեցինք,
Ապա… անցածին անցանք կարոտով:

Դու իմ մանկիկին կոնֆետ տվեցիր՝
Այն կոնֆետներից, որ սիրում եի,

Ինչ հեռացա իմ քաղաքից, միշտ պատկերացրել եմ այս ամենը , որ կգա այդ օրը ու այսպիսի մի բան տեղի կունեն: :)

Երբ կարդում էի, անգամ երաժշտությունը լսեցի, կարծես մի մեղեդային երգի բառեր կարդալիս լինեի... շատ անկեղծ, նուրբ ու նվիրական: Շնորհակալություն պատճառածդ ժպիտի համար... :)

Իսկապես, կարդում ես տողեր՝ տխուր տողերը, բայց միևնույն դեպքում այնքան հաճելի, որ անընդհատ դեմքիդ ժպիտ է առաջանում: :)

Երբ տխրությունդ խտանա այնքան,
Որ կարողանաս շոշափել ձեռքով,
Երբ վարդագույնդ պատանեկության
Գունաթափ լինի մեռնողի հևքով՝
դու ինձ կհիշես…

Ապրես: :)

Ջուզեպե Բալզամո
01.06.2009, 12:52
Եկվոր ջան, եթե մինչև տարվա վերջ բանաստեղծությունների հրատարակված ժողովածու չունենաս, ես Ակումբի շրջանակում լայնամասշտաբ քարոզչություն ու հանգանակություն եմ սկսելու: Ափսոս են ուղղակի ՍԵՆՑ գործերը, որ Ինտերնետի ծակուծուկերում գնան-կորեն:

Հայկօ՝ :hands (ինձ հանգանակված համարի)
Եկվոր աղբար, ի՞նչ կասես, տպվում ե՞ս, թե դեռ վախեր կան հաղթահարելու . . .

Եկվոր
01.06.2009, 14:35
Հայկօ՝ :hands (ինձ հանգանակված համարի)
Եկվոր աղբար, ի՞նչ կասես, տպվում ե՞ս, թե դեռ վախեր կան հաղթահարելու . . .

Մի քիչ վախենում եմ "по инстанциям" քաշքշուկից, բայց հույս ունեմ ձեր օգնությամբ հաղթահարել :)

Morpheus_NS
01.06.2009, 17:21
Հայկօ՝ :hands (ինձ հանգանակված համարի)

+1:)

Եկվոր
02.06.2009, 14:51
Եթե սենց լավ գրած չլինեիր՝ մտածելու էի՝ ես եմ գրել, Եկ :)
Լավն ես :)

Առանց հարցական նշանի՞ ՞ ՞:D:D:D

Գալաթեա
02.06.2009, 15:04
Առանց հարցական նշանի՞ ՞ ՞:D:D:D

Լավ ա տեսար :P

Եկվոր
03.06.2009, 10:44
Եթե ես մի օր
Ճանկերս խրած մեկի ազդրի մեջ
Խելագար, վայրի, ահեղ մռնչամ,
Դուք հասկացեք, որ ես մռնչում եմ
Ոչ թե ա՛յդ օրվա,
Այլ հենց այս օրվա՝ այսօրվա համար,
Որ իմ վայրենին այսօր է ծնվում,
Այլ ոչ թե քսան,
Կամ քսան հազար այգաբաց հետո…
Ի դեպ, թե հանկարծ
Դուք ինձ խելագար պիտի համարեք,
Համարեք, խնդրեմ, բարի խելագար,
Անշառ խելագար,
Խելագար՝ առանց խելքի նշույլի,
Քանզի կան նաև չար խելագարներ,
Որոնք մի քիչ էլ խելք կոչվող գազից
Պարունակում են ուղեղ անվանվող
Խելքաստամոքսում
(Որը, ասում են, ծալքեր էլ ունի…).
Նրանց չեմ սիրում.
Շատ են մարդկային:
Խնդրեմ՝ այդպիսին ինձ չհամարեք…
Կամ էլ…դո՛ւք գիտեք…ես խելագար եմ…
Հա, եթե տեսնեք՝ ճանկերս խրած
Ինչ-որ ազդրի մեջ՝
Վայրագ ոռնում եմ,
(Դա ուշ կլինի և դուք ակամա
Զուր ցավ մի՛ զգացեք ձեր ազդրերի մեջ)
Հիշեք, որ կային բազմաթիվ օրեր,
Երբ չէի կարող,
Եվ չէի անում…
Եվ օրեր կային,
Երբ կարող էի,
Բայց չէի անում…
Մինչև, վերջապես, այդ օրն արեցի…
Թող տերը չտա այդ օրն ինձ ու ձեզ:
Ես վախենում եմ, իսկ դուք՝
Չգիտեմ…
Վտանգը ինչքան փոքրիկ է թվում
Այնքան տուժողն է անխոհեմ կոչվում:

Երվանդ
03.06.2009, 12:19
Եթե ես մի օր
Ճանկերս խրած մեկի ազդրի մեջ
Խելագար, վայրի, ահեղ մռնչամ,
Դուք հասկացեք, որ ես մռնչում եմ
Ոչ թե ա՛յդ օրվա,
Այլ հենց այս օրվա՝ այսօրվա համար,
Որ իմ վայրենին այսօր է ծնվում,
Այլ ոչ թե քսան,
Կամ քսան հազար այգաբաց հետո…
Ի դեպ, թե հանկարծ
Դուք ինձ խելագար պիտի համարեք,
Համարեք, խնդրեմ, բարի խելագար,
Անշառ խելագար,
Խելագար՝ առանց խելքի նշույլի,
Քանզի կան նաև չար խելագարներ,
Որոնք մի քիչ էլ խելք կոչվող գազից
Պարունակում են ուղեղ անվանվող
Խելքաստամոքսում
(Որը, ասում են, ծալքեր էլ ունի…).
Նրանց չեմ սիրում.
Շատ են մարդկային:
Խնդրեմ՝ այդպիսին ինձ չհամարեք…
Կամ էլ…դո՛ւք գիտեք…ես խելագար եմ…
Հա, եթե տեսնեք՝ ճանկերս խրած
Ինչ-որ ազդրի մեջ՝
Վայրագ ոռնում եմ,
(Դա ուշ կլինի և դուք ակամա
Զուր ցավ մի՛ զգացեք ձեր ազդրերի մեջ)
Հիշեք, որ կային բազմաթիվ օրեր,
Երբ չէի կարող,
Եվ չէի անում…
Եվ օրեր կային,
Երբ կարող էի,
Բայց չէի անում…
Մինչև, վերջապես, այդ օրն արեցի…
Թող տերը չտա այդ օրն ինձ ու ձեզ:
Ես վախենում եմ, իսկ դուք՝
Չգիտեմ…
Վտանգը ինչքան փոքրիկ է թվում
Այնքան տուժողն է անխոհեմ կոչվում:

Շաաատ,շաատ , շատ, լավն ա:ok

Փոքրիկ
03.06.2009, 13:29
Վտանգը ինչքան փոքրիկ է թվում
Այնքան տուժողն է անխոհեմ կոչվում:
Շա՜տ սիրուն էր, էս տողն էլ շա՜տ լավն էր:good

Dorian
03.06.2009, 18:07
Կանչիր, և ես կգամ, թեկուզ մահվան միջով,
Թեկուզ արյան գնով, միևնույն է, կգամ,
Միայն կանչող լինի, լինի ինձնով շնչող,
Միայն դա դու՛ լինես, ես անպայման կգամ:

Արի... Կանչում եմ :love:D

Ապրես... Պուպուշ ես: Էնքան լավ էիր գրել, ակամա ուզեցա կանչեմ... Ոնց որ ինձ ասեիր :oy

Եկվոր
04.06.2009, 07:55
Արի... Կանչում եմ :love:D

Ապրես... Պուպուշ ես: Էնքան լավ էիր գրել, ակամա ուզեցա կանչեմ... Ոնց որ ինձ ասեիր :oy

Լավ ես կարդացել չէ՞ բանաստեղծությունը. կանչեցիր՝ «…և ես կգամ»::D

Եկվոր
05.06.2009, 21:00
Կանգուն ես այսօր, չքնաղ Նաիրի, արյամբ քաջերիդ,
Արորդիներիդ ինքնապաշտպանման բնազդին ի պարտ,
Ու ծունկի չես գա դու թրերի տակ բյուր ոսոխներիդ,
Մի նոր սերունդ է քեզ պաշտպանելու խելառ ու հպարտ:
Ով որ կարող է, թող հպարտանա, թե երկնքում իր
Անգղներ չկան պիղծ ու գիշակեր. ունես դրանցից,
Չեն հաղթելու քեզ սակայն անգղերը, արևի երկիր,
Արծիվները քո դեռ սավառնում են լազուրում անբիծ:
Ու դեռ ապրում է հանուն քո կյանքի ոգին վարդանանց,
Ասուպի նման լուսավորելով ուղիդ դեպ հավերժ,
Հայկի նետերը չե՛ն վերջացել դեռ կապարճում հարանց,
Ու վայր կնետեն ոսոխ բելերին նրանք գահավեժ:
Սակայն, բելերին ի համակշիռ, քո ներսում, երկիր
Առնետներ էլ կան, չնայած մանր, սակայն վարակիչ,
Չներես նրանց, դու նախ նրանցի՛ց ինքդ քեզ փրկիր,
Տուր արծիվներիդ հրաման՝ սրբել քեզ այդ վարակից:
Իմ չքնաղ երկիր, քոնն է ապագան, կերտիր այն հմուտ՝
Սեգ սարերիդ պես անկրկընելի, խրոխտ, սլացիկ,
Ցնծություն ու խինդ թող առավոտից մինչև մայրամուտ
Անբաժան լինեն քո մանուկների դեմքից գեղեցիկ:
Կանցնեն տարիներ, հազարամյակներ կանցնեն այս օրից,
Տիեզերքով դեռ անգղեր, առնետներ կանցնեն անհամար
Արծիվ որդիքդ, Երկիր Նաիրի, կծնվեն նորից՝
Մի ազատ, հզոր, ուրախ հայրենիք կերտելու համար

Գալաթեա
06.06.2009, 00:59
Չեմ սիրում աքրոստիկոսներ։
Եվ հայրենասիրական գործեր։

Երկուսն էլ պարտադրված են՝ տարբեր պատճառներով։

Հայկօ
06.06.2009, 01:11
Չեմ սիրում աքրոստիկոսներ։
Եվ հայրենասիրական գործեր։

Երկուսն էլ պարտադրված են՝ տարբեր պատճառներով։

+ Աքրոստիկոսը, թերևս, ենթադրում է ինչ-որ թաքնված իմաստի գոյություն, իսկ այստեղ ամեն ինչ լավ էլ բացահայտ էր :):

Dorian
06.06.2009, 01:21
Լավ ես կարդացել չէ՞ բանաստեղծությունը. կանչեցիր՝ «…և ես կգամ»::D

Եթե կանչում եմ, ուրեմն գալուդ համար...
Եթե անգամ բևեռային արջ ես, Բեն Լադենը, կամ իմ չսիրած խորոված բադրիջանից, ես ուզում եմ, որ գաս... :love Դու «էն բանից» ունես... Ու շատ մեծ... Դորիանը սիրում ա տենց մեծ «էն բանով» տղեքի... :D ՏԱՂԱՆԴՈՎ, իհարկե... Ու նաև մեծ «էդ բան»-ից ունեցող աղջիկների :P

Եկվոր
08.06.2009, 09:09
Չեմ սիրում աքրոստիկոսներ։
Եվ հայրենասիրական գործեր։

Երկուսն էլ պարտադրված են՝ տարբեր պատճառներով։
…և սիրային, և խոհական, և լեգենդներ, և միևնույն հնչյունը անընդհատ կրկնող…և այլն…և այլն, ու սրանցից յուրաքանչյուրը պարտադրված է իր թեմատիկայով, իր տաղաչափությամբ, և ընդհանրապես՝ ՉԱՓածոն արդեն պարտադրված է իր ՉԱՓով: Իմ կարծիքով կարևորն այստեղ այն է, թե ինչպես ես դու տվյալ պարտադրանքի պայմաններում լուծում քո առջև դրված (քո՛ կողմից կամ այլոց) խնդիրը: Ինչպես իմ շատ սիրելի ծաղրածուն կլառնետ նվագելիս՝ ինչ մնում էր, նրանով էլ նվագում էր…ճիշտը որ ասեմ, Լիլիթ ջան, ես էլ եմ ազատություն սիրում:think

Եկվոր
08.06.2009, 09:19
+ Աքրոստիկոսը, թերևս, ենթադրում է ինչ-որ թաքնված իմաստի գոյություն, իսկ այստեղ ամեն ինչ լավ էլ բացահայտ էր :):

Սա իրականում գրվել է հանձնարարված՝ «Արծիվներդ սավառնում են, Նաիրի» վերնագրով շարադրության փոխարեն՝ և հաստատ կատարել է իր գործը ( գերազանց ) և երբեք էլ որպես ծածկագիր չի ներկայացվել:)

Ծով
09.06.2009, 18:10
Սակայն, բելերին ի համակշիռ, քո ներսում, երկիր
Առնետներ էլ կան, չնայած մանր, սակայն վարակիչ,
Չներես նրանց, դու նախ նրանցի՛ց ինքդ քեզ փրկիր,
Տուր արծիվներիդ հրաման՝ սրբել քեզ այդ վարակից:
ուրեմն ասեմ...այն հազվադեպ բանաստեղծություններից ա հայրենիքի մասին, որ ըստ իս շատ սրտից ա գրված...մանավանդ էս մասը...սպանեց ուղղակի...իրոք լավն ա շատ:):):) շաաաաատ

Եկվոր
10.06.2009, 07:48
ուրեմն ասեմ...այն հազվադեպ բանաստեղծություններից ա հայրենիքի մասին, որ ըստ իս շատ սրտից ա գրված...մանավանդ էս մասը...սպանեց ուղղակի...իրոք լավն ա շատ:):):) շաաաաատ

Շատ շնորհակալ եմ, Alizée ջան, դու բովանդակությունը տեսնում ես ավելի շուտ, քան ձևը: Շնորհակալ եմ:hands:ok

Եկվոր
12.06.2009, 15:38
Բայց մի օր ես կգամ խոնջասիրտ,
Կնստեմ շվաքում մեր ծառի,
Դու՛ կանցնես, «շնիկով» մի տիկին,
Ինձ վրա հայացքդ կսառի:

Կտեսնես շատ ծանոթ մի հայացք,
Անծանոթ ու դառը մի ժպիտ,
Հուշերի ալիքը խիտ ու տաք,
Հարցական կդաջի նուրբ դեմքիդ :

Կփնտրես, բայց իմ մեջ չես գտնի
Այն խոհուն-խելահեղ պատանուն,
Քեզ ծանոթ հայացքով կնայի
Ուրիշը՝ անծանոթ…, անանուն:

( Սա իրոք երգ է, ես այն երգում եմ )

Գալաթեա
12.06.2009, 16:13
Տխուր երգ էր..

Եկվոր
16.06.2009, 08:23
Դու իմ մտքերը որդեգրեցիր:
…Համոզված էիր՝ այն, ինչ այնտեղ կար,
Լավն էր անպատճառ,
Իսկ այն, ինչ չկար, ինչ նոր էր եկել,
Քոնն էր անպատճառ,
Քեզնից էր ծագել,
Ուրեմն լավն էր, նուրբ էր… քեզ նման,
Եվ սուրբ՝…իմ սիրո…
Դու իմ մտքերը որդեգրեցիր
Եվ ինձ թողնելով առանց միտք,
Անխելք,
Հուշիկ քայլերով դանդաղ հեռացար…
Դու ինձ լքեցիր…
Ես քեզ պետք չէի…
Ես խելք չունեի…
Դու չհասկացար, որ խելքը…
Հոգիս,
Չգիտեիր, որ կան մի խումբ մարդիկ,
Որոնց այլ մարդիկ
Կիբեռնետիկոս անունն են տալիս,
Խելք են կառուցում մետաղալարից,
Միտք են կառուցում:
Հասկացիր, անգին
Նրանք կարող են հանճար կառուցել,
Բայց ասե՛մ, հոգիս,
Լոկ խելք ու հանճար,
Իսկ կարևորը՝
ԱՆԿԱՌՈւՑԵԼԻՆ,
Որին զգացմունք անունն են տալիս,
Անհաս է նրանց,
Անկարելի է…
Հասկացիր, անգին…
Ես
Քեզ
Սիրում եմ:

comet
16.06.2009, 10:58
Հասկացիր, անգին…
Ես
Քեզ
Սիրում եմ:

Երջանկություն է ունենալ էն մեկին, ում կարող ես ասել` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ:(

Եկվոր
18.06.2009, 12:03
Առաջին սերը ուժեղ է, գիտեմ,
Սրտիս վրա' եմ փորձարկել ես այն,
Մահն էլ անզոր է այդ հրաշքի դեմ,
«Ես»-ը մանրուք է, տիեզերքն ունայն:

Առաջին սերը անուշ է անչափ,
Տառապեցնի՛ էլ, երջանկություն է,
Սիրտդ նրանով լցրու ափեափ՝
Ու կապահովես անմահությունդ:

Բայց որ վերջինը այսպիսին լինե՜ր՝
Այսքան գեղեցիկ և ուժե՛ղ այսքան…
Չէի հավատա, եթե մեկն ասեր,
Թե այսքան հզոր մի վերջին սե՛ր կա:

Ե՛կ, ազատիր ինձ իմ տառապանքից,
Իմ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ, իմ ՀՈւՅՍ, իմ ԸՆԿԵՐ,
Լցրու՛ քեզանով դատարկված հոգիս,
Ամենամիակ դու իմ վերջին սեր:

Առաջին սերը ուժե՛ղ է, գիտեմ,
Սրտիս վրա՛ եմ փորձարկել ես այն…
Բայց որ վերջի՜նը այսպիսին լիներ…
Փա՜ռք իմ աստծուն իմ սիրո համար:

Երվանդ
18.06.2009, 12:58
Առաջին սերը ուժեղ է, գիտեմ,
Սրտիս վրա' եմ փորձարկել ես այն,
Մահն էլ անզոր է այդ հրաշքի դեմ,
«Ես»-ը մանրուք է, տիեզերքն ունայն:

Առաջին սերը անուշ է անչափ,
Տառապեցնի՛ էլ, երջանկություն է,
Սիրտդ նրանով լցրու ափեափ՝
Ու կապահովես անմահությունդ:

Բայց որ վերջինը այսպիսին լինե՜ր՝
Այսքան գեղեցիկ և ուժե՛ղ այսքան…
Չէի հավատա, եթե մեկն ասեր,
Թե այսքան հզոր մի վերջին սե՛ր կա:

Ե՛կ, ազատիր ինձ իմ տառապանքից,
Իմ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ, իմ ՀՈւՅՍ, իմ ԸՆԿԵՐ,
Լցրու՛ քեզանով դատարկված հոգիս,
Ամենամիակ դու իմ վերջին սեր:

Առաջին սերը ուժե՛ղ է, գիտեմ,
Սրտիս վրա՛ եմ փորձարկել ես այն…
Բայց որ վերջի՜նը այսպիսին լիներ…
Փա՜ռք իմ աստծուն իմ սիրո համար:

Եկվոր մենակ դու կարաս սիրո(ծեծված թեմա) թեմայով սենց լավ գրես:love, հզոր ա ուղղակի, չեմ հասկանում ոնց ես կարում սենց լավ գրես:o:)

Լեո
18.06.2009, 13:03
Եկվոր, ես միայն չհասկացա, թե որտեղից գիտես, որ դա վերջին սերն է :think Միգուցե դա նախավերջինն է, կամ նախա-նախավերջինը :8 Չէ՞ որ սերը անկանխատեսելի զգացմունք է:

Երվանդ
18.06.2009, 13:11
Եկվոր, ես միայն չհասկացա, թե որտեղից գիտես, որ դա վերջին սերն է :think Միգուցե դա նախավերջինն է, կամ նախա-նախավերջինը :8 Չէ՞ որ սերը անկանխատեսելի զգացմունք է:

Լեո էտ գրելու պահին մտածում ա ու համոզված ա որ վերջինն ա:), հո սիրելուց չես մտածում որ էտ նախավերջինն ա կամ վերջից չորրորդը:D, բնականաբար մտածում ես վերջինն ա:)

Լեո
18.06.2009, 13:38
Լեո էտ գրելու պահին մտածում ա ու համոզված ա որ վերջինն ա:), հո սիրելուց չես մտածում որ էտ նախավերջինն ա կամ վերջից չորրորդը:D, բնականաբար մտածում ես վերջինն ա:)

Երվանդ, Եկվորը համեմատում է երկու սեր՝ առաջինը և վերջինը: Ու նա զարմանում է, որ վերջին սերը այդքան գեղեցիկ ու ուժգին է: Ստացվում է, որ նա ընդամենը երկու անգամ է սիրել, քանի որ եթե քո ասածով նա տվյալ պահին ապրած սերն է համարում վերջինը, ապա դա նշանակում է, որ նա չէր կարող երկուսից ավելի սեր ունեցած լինել: Այլապես ամեն անգամ սիրելուց նա նույն ձևի պիտի զարմանար սիրո (որը ըստ նրա կլիներ վերջինը) գեղեցկության ու ուժի վրա:
Եթե այնպես ստացվի, որ Եկվորը նորից սիրի, ապա նորից պիտի զարմանա ու ասի այս նույն տողրեը: Այդպե՞ս է ստացվում :8

Գալաթեա
18.06.2009, 15:24
Եկ, սիրուն էր ու փափուկ, ինչպես միշտ...
Ապրես:

Եկվոր
18.06.2009, 15:43
Եկվոր, ես միայն չհասկացա, թե որտեղից գիտես, որ դա վերջին սերն է :think Միգուցե դա նախավերջինն է, կամ նախա-նախավերջինը :8 Չէ՞ որ սերը անկանխատեսելի զգացմունք է:

Լեո ջան, անեկդոտը հաստատ լսել ես.
-Արի վերջին անեկդոտը պատմեմ:
-Խի՞, էլ անեկդոտ չի՞ լինելու…
Սերեր եղել են, սերեր, հավանաբար, լինելու են, բայց առաջինն ամենաշատն է գովերգվել և ես, ոտնահարելով բոլոր գովերգողների հեղինակային իրավունքը, չունենալով ոչ մի լիցենզիա, օգտագործում եմ առաջին սիրո վրա կատարված գովազդր իմ վերջինը (առայժմ) գովազդելու համար: Իսկ իմ հաջորդ վերջին սերերի համար, վստահ եղիր, ես հաստատ այս բանաստեղծությունն այլևս չեմ գրելու:)
Այսքան պարզաբանումից հետո ես սկսեցի չսիրել այս բանաստեղծությունս…: մի տեսակ ոնց որ ջահել սիրուն աղջկան լուռ ու կրքոտ համբուրելու փոխարեն ասես.
-Ախճի, արի մեր թքագեղձերի արտադրած, պտիալին ֆերմենտով հարուստ հեղուկները փոխանակենք :(
Իսկ սիրելը…Լեո ջան, մի անգամ է լինում… на всю жизнь:love:oy
Ի՛Մ ԿԱՐԾԻՔՈՎ:

Լեո
18.06.2009, 15:51
Իսկ սիրելը…Լեո ջան, մի անգամ է լինում… на всю жизнь:love:oy

Ուրեմն քո սերը առաջինն ու վերջինն էր (է) :)

Իսկ բանաստեղծությունը գեղեցիկ էր :)

Եկվոր
18.06.2009, 16:09
Եկ, սիրուն էր ու փափուկ, ինչպես միշտ...
Ապրես:

Շնորհակալություն, Լիլիթ ջան:hands
Սակայն այնուամենայնիվ դու համառորեն ափսոսում ես քո բութ մատի նվիրական մատնահետքը թողնել իմ բանաստեղծության տակ (և ոչ միայն այս վերջինի);)

Գալաթեա
18.06.2009, 16:16
Շնորհակալություն, Լիլիթ ջան:hands
Սակայն այնուամենայնիվ դու համառորեն ափսոսում ես քո բութ մատի նվիրական մատնահետքը թողնել իմ բանաստեղծության տակ (և ոչ միայն այս վերջինի);)

Եկ, ես իմ հոգու մի մասնիկն եմ ամեն անգամ թողնում քո հրաշք գործերը կարդալիս, գովելիս ու վայելելիս...իսկ դու ինչ-որ բութ մատի մասին ես խոսում :)

Եկվոր
18.06.2009, 16:26
Երջանկություն է ունենալ էն մեկին, ում կարող ես ասել` ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ:(

Սիրուն ջան, ես ամբողջ էությամբ քեզ մի այդպիսի երջանկություն եմ ցանկանում:love

Եկվոր
22.06.2009, 18:01
Ծնվում ենք, շտապում, երազում,
Շատ հաճախ զղջում ենք կամ տխրում,
Հաճույքից շատ հաճախ ենք շշմում,
Անընդհատ ինչ որ բան ենք փնտրում:

Մի օր էլ հոգնում ենք փնտրելուց,
Քնել ենք ցանկանում կամ… մեռնել,
Հաճույք ենք ստանում նենգելուց,
Ցանկանում ենք ինչ-որ բան…խլել:

Մի օր, երբ ուշ ձմեռ է լինում
(Պայմաններ՝ սարսափից մրսելու)
Գարուն կամ կրակ ենք որոնում,
Համոզված՝ երբեք չենք գտնելու:

Ծնվում ենք, երազում, կատաղում,
Ժամանակն է սկզբում մորթում մեզ,
Իսկ հետո…ժամանակ ենք մորթում
Փնտրելով: Գուցե ինքներս մե՞զ:

Dayana
22.06.2009, 18:04
Շատ, շատ սիրուն է :)

Ջուզեպե Բալզամո
22.06.2009, 19:38
Ծնվում ենք, երազում, կատաղում,
Ժամանակն է սկզբում մորթում մեզ,
Իսկ հետո…ժամանակ ենք մորթում
Փնտրելով: Գուցե ինքներս մե՞զ:

Ըմմմմ … լավ էր …

Monk
22.06.2009, 20:11
Եկվոր ջան, ես պոեզիայի մեծ գիտակ չեմ (չանայած սիրում եմ), բայց ամեն անգամ հաճելի է կարդալ Ձեր ստեղծագործությունները: Այս անգամ չցանկացա լուռ կարդալ ու դուրս գալ: Հարգանքներս Ձեզ :)

Հայկօ
24.06.2009, 04:58
Այսպես: Բոլորը հավանեցին, գովեցին, ես էլ մի քիչ քննադատեմ: Բնավորությունս է այդպիսին: Առաջին տունը հաջորդ երեք տների հետ չէր սազում: Դուրս էր մնում մի տեսակ: Առաջինի հանգային կառուցվածքը A-A-A-A է, իսկ մյուս երեքինը՝ A-B-A-B, որը, իմ կարծիքով, ավելի գեղեցիկ ու ռիթմիկ է: Վատ չէր լինի, եթե բանաստեղծությունը «համասեռ» լիներ:

Ուլուանա
24.06.2009, 06:34

Նույն բանն էի մտածում գրել։ Բացի հանգային կառուցվածքից, առաջին տունն ընդհանուր առմամբ էլ մի տեսակ պարզունակ էր։

Եկվոր
24.06.2009, 08:27
Դու չկա՛ս, չես եղել ինձ համար,
Դու երազ, դու տեսիլք ես եղել,
Եվ ես՝ քեզ խենթաբար սիրահար՝
Երազիս խորքից եմ քեզ պեղել:

Արթնացել՝ մենակ եմ գտել ինձ,
Երազ են թե համբույր, թե մերժում…
Դու չկաս, չես եղել, իմ անգին,
Անցյալիս անցողիկ հավերժում:

Դու չկա՞ս…չեմ տեսել, սակայն կաս,
Եվ մի օր կտեսնեմ քեզ ինձ մոտ,
Ինձ ուրախ ու ծանոթ կժպտաս՝
Խոնարհած աչքերը քո շողոտ:

Ես կապշեմ՝ ինչքա՜ն ես ինձ ծանոթ,
Ինչքա՜ն լավ եմ ես քեզ ճանաչում…
Եվ ես քեզ կսիրեմ, իմ կարոտ-
Իսկապես, այլ ոչ թե անուրջում:

Դու չկաս, չես եղել ինձ համար,
Քեզ ինչպե՞ս, ու՞ր փնտրեմ, չգիտեմ,
Քեզ՝ ես միշտ խենթաբար սիրահար,
Չեմ փնտրում, սեր իմ, բայց կգտնեմ

Միքայէլ
24.06.2009, 16:00
Քեզ՝ ես միշտ խենթաբար սիրահար,
Չեմ փնտրում, սեր իմ, բայց կգտնեմ

Էս տողերը պետք է ես գրած լինեի,
Էս ոնց եմ ափսոսում ուշանալու համար :(

Գալաթեա
24.06.2009, 16:03
Էս տողերը պետք է ես գրած լինեի,
Էս ոնց եմ ափսոսում ուշանալու համար :(

Եկվորի դեպքում միշտ տենց ա, Միքայէլ:
Ինքը մեր բոլորի փոխարեն ու համար ա գրում :)

Եկվոր
24.06.2009, 16:41
Էս տողերը պետք է ես գրած լինեի,
Էս ոնց եմ ափսոսում ուշանալու համար :(

Դու չես ուշացել, Միքայել, ես եմ աներեսաբար շտապել;)

Եկվոր
24.06.2009, 16:45
Եկվորի դեպքում միշտ տենց ա, Միքայէլ:
Ինքը մեր բոլորի փոխարեն ու համար ա գրում :)

Չնայած կասկածներիս, ես սա գովասանք եմ համարում, Լիլիթ:)

Միքայէլ
25.06.2009, 17:37
Դու չես ուշացել, Միքայել, ես եմ աներեսաբար շտապել;)

Բարեբախտաբար միայն ակումբում: :) Ինքս էլ իրականում ունեմ նմանատիպ տողեր գրած: :B

Եկվոր
30.06.2009, 15:58
Ծառը տարբեր էր բոլոր ծառերից,
Եվ ծառերը լուռ զարմանում էին
Եվ սարսափելով իրենց զարմանքից,
Ծառերը Ծառից հեռանում էին:

Ծառը տնքում էր, տենչում էր մենակ,
Անցած դարերը լեռնանում էին,
Եվ խեղճ ծերուկին երկար ժամանակ
Որպես ծառ տեսնել մոռանում էին:

Ծառն սպասում էր՝ գիտեր որ մի օր
Ծառերը կզգան սխալները հին,
Բայց հույսը նրա քամվեց օրեցօր՝
Լավ ժամանակներն ուշանում էին:

Եվ զգաց Ծառը, որ թուլանում է,
Վշտի սաղմերը արթնանում էին,
Եվ վիշտն աներես-անկոչ բազմում էր
Ծառի կորացած-հոգնած ճյուղերին:

Բայց մի օր Ծառը ցնծաց հրճվանքից.
Ժամանակները նորանում էին՝
Ձգված մայր բնի մեծ ներշնչանքից,
Փոքրիկ շիվերը…ծ ա ռ ա ն ու մ է ի ն:

Այժմ ապրում է Ծառը վաստակած,
Ծաառերը հիմա լուռ ամաչում են.
Ծառի շիվերը հզոր, հաստատված,
Նրանց շիվերը դեռ կանաչում են:

Հայկօ
01.07.2009, 02:52
Ընտիր էր, Եկվոր: Հրաշալի ուղղակի: Բրավո:

Բնականաբար՝ դիտողություններ ունեմ (դե առանց դրա ո՞նց կլինի, չէ՞ :) ), բայց էս անգամ խոհեմաբար կլռեմ :): Էն տրամաչափը չի, որ իմ ռագատկով կարողանամ դեմն առնել:

Ուլուանա
01.07.2009, 03:32
Ինչ լավն էր։ :) Չգիտեմ էլ՝ ոնց արտահայտեմ, թե ինչքան լավն էր։
Համ էլ մի տեսակ սահյանական շունչ զգացի։ :)

Եկվոր, ինձ համար, օրինակ, հետաքրքիր է ստեղծագործություններիդ ժամանակագրությունը։ Ուղղակի ուզում եմ «թաքուն» հետևել ստեղծագործական աճիդ։ :)) Որ խնդրեմ, ամեն ստեղծագործությանդ տակ ամսաթիվն էլ կգրե՞ս։ :oy Ի դեպ, կուզենայի արդեն թեմայում դրածդ բանաստեղծությունների ամսաթվերն էլ (եթե մոտդ կան գրված, իհարկե) ինձ նամակով ուղարկեիր, խմբագրեի, ավելացնեի, եթե դեմ չես։

Երկնային
01.07.2009, 03:38
Շա՜տ սիրուն էր… ահավոր :)

Եկվոր
01.07.2009, 08:00
Ընտիր էր, Եկվոր: Հրաշալի ուղղակի: Բրավո:

Բնականաբար՝ դիտողություններ ունեմ (դե առանց դրա ո՞նց կլինի, չէ՞ :) ), բայց էս անգամ խոհեմաբար կլռեմ :): Էն տրամաչափը չի, որ իմ ռագատկով կարողանամ դեմն առնել:

Շնորհակալ եմ, Հայկօ ջան, հաճելի է, երբ հաճելի է…:)
Ես կարիք ունեմ քննադատության (իհարկե՝ անաչառ) , մանավանդ գիտակ մարդու կողմից, իսկ որ դու գիտակ ես, ես դրանում կասկած չունեմ: Նաև կասկած չունեմ, որ քո մոտ ռագատկա չէ…: Եթե դու ցանկանում ես համեստանալ, արի քո զենքն անվանենք…լազերային արբալետ;)

Եկվոր
01.07.2009, 11:10
Ինչ լավն էր։ :) Չգիտեմ էլ՝ ոնց արտահայտեմ, թե ինչքան լավն էր։

Արտահայտեցիր: Շնորհակալություն:)

Համ էլ մի տեսակ սահյանական շունչ զգացի։ :)

Սահյանին ես պաշտում եմ և պաշտամունքը պաշտամունք չէր լինի, եթե շունչն ինձ հարազատ չլիներ…մանավանդ որ նաև նա իմ հայրենակիցն է:)
Իսկ թե ինչքանով է այդ շնչահարազատությունը պատշաճի սահմաններում, լավ կլինի այդ մասին դատողություն ե՛ս չանեմ:think

Եկվոր, ինձ համար, օրինակ, հետաքրքիր է ստեղծագործություններիդ ժամանակագրությունը։ Ուղղակի ուզում եմ «թաքուն» հետևել ստեղծագործական աճիդ։ :)) Որ խնդրեմ, ամեն ստեղծագործությանդ տակ ամսաթիվն էլ կգրե՞ս։ :oy Ի դեպ, կուզենայի արդեն թեմայում դրածդ բանաստեղծությունների ամսաթվերն էլ (եթե մոտդ կան գրված, իհարկե) ինձ նամակով ուղարկեիր, խմբագրեի, ավելացնեի, եթե դեմ չես։
Ոլուանա ջան, սրանք շատ վաղուց են գրվել և բավականին երկար ժամանակահատվածում, բոլորի ծննդյան օրն էլ հիշում եմ: Սակայն ես գիտեմ, որ այդ խրոնիկան բացահայտելով ես պակասեցնելու եմ վիրտուալության գործոնը, որն ամենաշատն է հրապուրել ինձ ակումբ մտնելիս: Մի՞թե հետաքրքրությունն այնքան ուժեղ է, որ ցանկանաք ավերել արդեն ձևավորվող մի բան: Թաքուն ասեմ նաև, որ ես ունեմ նաև մի իմ կողմից չգնահատվող հատկություն. ես դժվարությամբ եմ մերժում խնդրանքը, մանավանդ՝ կանանց…Արի պայմանավորվենք՝ դու քեզ հարցրու. «Տո ինչի՞ս ա՞ պետք Եկվորի ստեղծագործությունների ժամանակագրությունը» և եթե դու կպատասխանես. «Լավ էլ պետք ա՛», ինձ կասես և ես այդ նամակը կուղարկեմ քեզ: Լա՞վ:)
Նաև՝ ես ունեմ որոշ գործեր, որոնք չեմ դնում ֆորումում, համարելով, որ թույլ են: Աճիս կամ պարբերաշրջաններիս մասին կարծիք ձևավորելու համար հավանաբար դրանք էլ պետք կգան: Այնպես, որ տուր քեզ վերոնշյալ հարցս ու անկեղծորեն պատասխանիր:hands

Եկվոր
01.07.2009, 12:33
Շա՜տ սիրուն էր… ահավոր :)

Երկնային ջան, ահավոր է, երբ սիրունը ահավոր է:)
Պատկերացրու՝ ահավոր…թիթեռնիկի թևերով աղջիկ;)
Շնորհակալություն:love

Եկվոր
01.07.2009, 12:38
Անչափ սիրելի ԴԱՐՈւՀԻՆԵՐ, աղաչում եմ ինձ սիրո սմայլիկ (:love) մի ուղարկեք…Հավատում եմ:oy

comet
01.07.2009, 12:43
Դու չկա՛ս, չես եղել ինձ համար,
Դու երազ, դու տեսիլք ես եղել,
Եվ ես՝ քեզ խենթաբար սիրահար՝
Երազիս խորքից եմ քեզ պեղել:

Արթնացել՝ մենակ եմ գտել ինձ,
Երազ են թե համբույր, թե մերժում…
Դու չկաս, չես եղել, իմ անգին,
Անցյալիս անցողիկ հավերժում:

Դու չկա՞ս…չեմ տեսել, սակայն կաս,
Եվ մի օր կտեսնեմ քեզ ինձ մոտ,
Ինձ ուրախ ու ծանոթ կժպտաս՝
Խոնարհած աչքերը քո շողոտ:

Ես կապշեմ՝ ինչքա՜ն ես ինձ ծանոթ,
Ինչքա՜ն լավ եմ ես քեզ ճանաչում…
Եվ ես քեզ կսիրեմ, իմ կարոտ-
Իսկապես, այլ ոչ թե անուրջում:

Դու չկաս, չես եղել ինձ համար,
Քեզ ինչպե՞ս, ու՞ր փնտրեմ, չգիտեմ,
Քեզ՝ ես միշտ խենթաբար սիրահար,
Չեմ փնտրում, սեր իմ, բայց կգտնեմ
Եկվոր, շարունակում ես հիացնել:

Անչափ սիրելի ԴԱՐՈւՀԻՆԵՐ, աղաչում եմ ինձ սիրո սմայլիկ () մի ուղարկեք…Հավատում եմ
Ստիպված եմ ուղարկել:love

Եկվոր
02.07.2009, 12:09
Պրոֆիլակտիկա

Եկվոր
14.07.2009, 16:54
…Պրոֆիլակտիկան մի վիճակ է, երբ արձակուրդ է և ինտերնետ չկա…Հույս ունեի մինչև վերադառնալս 273 (-273` բացարձակ զրո) նամակ կսպասի ինձ նամակներիս թղթապանակում, նույնիսկ դիտավորյալ ազատ տեղ էի թողել…Հույսերս արթնացան՝ նամակներիս քանակն իրոք զրո էր…:(:think:angry

Dayana
14.07.2009, 17:47

ո՞նց թե 0 :( իսկ իմ նամակը :(

comet
15.07.2009, 09:35
ո՞նց թե 0 :( իսկ իմ նամակը :(

Ես էլ էի գրել:(

Եկվոր
17.07.2009, 18:16
ո՞նց թե 0 :( իսկ իմ նամակը :(

Ես էլ էի գրել:(

Շատ ճիշտէ, Dayana և comet, երկուսիդ նամակներն էլ ստացել էի գնալուցս առաջ, բայց արդեն Պրոֆիլակտիկան հայտարարած… չհասցրի պատասխանեմ…կներեք…
Իսկ 273-ի հաշվարկը ես սկսել էի դրանից հետո…համ էլ այս ամենը կատակ է. ես բոլորիցդ էլ շաաա՜տ գոհ եմ:drinks

Հայկօ
18.07.2009, 03:52
Եկվոր ջան, «դարդ» մի արա. Ակումբում նամակային համակարգը ավելի շատ շփվելու՝ հաղորդակցվելու համար է, ոչ թե զգայական զեղումների. իսկ հաղորդակցությունը զրուցակցի ներկայություն է ենթադրում :): Ամեն դեպքում՝ լավ է, որ պրոֆիլակտիկադ վերջացավ:

Գալաթեա
12.08.2009, 15:54
Եկ, եկել ես? :oy

Եկվոր
12.08.2009, 16:10
Եկ, եկել ես? :oy

Բարև, ամենատես Լիլիթ, եկել եմ, ու, հավանաբար, բարով եմ եկել:)

Գալաթեա
12.08.2009, 16:15
Բարև, ամենատես Լիլիթ, եկել եմ, ու, հավանաբար, բարով եմ եկել:)

Անկասկած ;)
Կարոտել էինք :)

Եկվոր
15.08.2009, 10:54
Մի օր ինքս ինձ հետ կհանդիպեմ,
Կբարևեմ ինձ լուրջ ու հարգալից,
Հետո…կասկածանքով ի՛նձ կնայեմ
Ու կհարցաքննեմ հենց այնպես ինձ:

-Շատ հեռվից ես գալիս, լսիր,- կասեմ,-
Ի՞նչ ես բերել ինձ այդ հեռուներից…
Եվ ես ինքս իմ ահից կկակազեմ.
-Հեռուներից…ես քեզ…ես ինձ…ոչինչ:

-Իսկ ինչու՞ ես եկել,-կզարմանամ,-
Այդպես աննպատակ ու հևիհև,
Մի՞թե չէիր կարող այնտեղ մնալ…
Թե՞ ուզում ես ինձ էլ քեզ հետ տանել:

-Ես ցանկանում էի մնալ այնտեղ,
Բայց ինձ հասկացրին, որ առանց ինձ,
Դու չես կարող մենակ հասնել այստեղ,
Եվ ես, հանուն դրա, չմնացի:

Հետո կբարկանամ, կբողաքեմ
(Մարդ էլ կխեղճանա՞ ինքն իր դիմաց)
-Ի՞նչ են տվել ինձ, որ ես ինչ բերեմ,
Իսկ գողանալ, ավաղ, չհաջողվեց:

Կյանքս անցավ՝ ձոնված ուրիշներին՝
Ընկեր, եղբայր, ծանոթ ու անծանոթ,
Ես երբեք չեմ եղել իմ-քո շահի գերին,
Դեպ ինձ…մեզ…քաշելը համարել եմ ամոթ:

-Դու սխալ ես ապրել ուղիղ այնքան,
Ինչքան՝ ճիշտ ու հաշվով, ե՛ս եմ ապրել
Թե նպատակ ունես դեռ ինձ հետ գալ,
Լոկ մի ճանապարհ կա՝ կտրուկ փոխվել:

Միայն ինձ…մեզ համար պետք է ապրես,
Հպատակվես միայն իմ-քո շահին,
Հանուն դրա պետք է աշխարհին ողջ դավես
Եվ հավերժը զոհես մեր մի պահին…

Եվ երբ ես հասկանամ այս խոսքերը,
Կշշնջամ, որ շատ ուշ է արդեն
Եվ հանգիստ փակելով իմ աչքերը՝
Ամեհի հարվածով ի՛նձ կապտակեմ:

Հետո…ես խեղճացած կնայեմ ինձ,
Լուռ, դառնացած ինձնից ետ կշրջվեմ,
Անխոս կհեռանամ ինքս ինձնից
Ու… էլ չեմ հանդիպի երբեք ինձ հետ:

prptogh
03.09.2009, 18:22
Շատ կներես, Եկվոր, ես կարդացել եմ քո մնացած գործերն ու հիացել, բայց այս վերջինը իմ կարծիքով չստացված ոտանավոր է: Ես օրինակ այնտեղ չտեսա մահը և չգիտեմ, կար չտեսա՞ թե իրոք չկար: Նաև վերջից երրորդ տան երրորդ տողի չափը տեղը չեր:B

Միայն ինձ…մեզ համար պետք է ապրես, (10)
Հպատակվես միայն իմ-քո շահին, (10)
Հանուն դրա պետք է աշխարհին ողջ դավես (12)
Եվ հավերժը զոհես մեր մի պահին… (10)

Morpheus_NS
04.09.2009, 15:39
Շատ կներես, Եկվոր, ես կարդացել եմ քո մնացած գործերն ու հիացել, բայց այս վերջինը իմ կարծիքով չստացված ոտանավոր է: Ես օրինակ այնտեղ չտեսա մահը և չգիտեմ, կար չտեսա՞ թե իրոք չկար: Նաև վերջից երրորդ տան երրորդ տողի չափը տեղը չեր:B

Համաձայն եմ որ անհարթ է գրվածքը, բայց մտահաղացումը լավն էր:
Ուզում եմ ասել, որ Եկվոր ջան, որ մի քիչ պետք է աշխատես ստեղծագործության վրա, կամ էլ ինձ թուլ տաս խմբագրեմ գրածդ;)

Գալաթեա
04.09.2009, 15:42
Ուզում եմ ասել, որ Եկվոր ջան, որ մի քիչ պետք է աշխատես ստեղծագործության վրա, կամ էլ ինձ թուլ տաս խմբագրեմ գրածդ;)

Չեմ կարծում, որ Եկվորի բանաստեղծությունները որևէ մեկի խմբագրման կարիքն ունեն:
Բացի հենց իրենից :)

Morpheus_NS
05.09.2009, 02:49
Չեմ կարծում, որ Եկվորի բանաստեղծությունները որևէ մեկի խմբագրման կարիքն ունեն:
Բացի հենց իրենից :)

Ճիշտ ես Լիլիթ ջան, Եկվորը հավանաբար բոլորից լավ կխմբագրի, բայց եթե թույլ տա ես ամեն դեպքում կփորձեմ, գուցե մի բան ստացվի;)

Եկվոր
05.09.2009, 20:27
Ճիշտ ես Լիլիթ ջան, Եկվորը հավանաբար բոլորից լավ կխմբագրի, բայց եթե թույլ տա ես ամեն դեպքում կփորձեմ, գուցե մի բան ստացվի;)
Խնդրեմ, Մորֆիուս ջան, չեմ առարկում, փորձիր:hands

Շինարար
06.09.2009, 14:48
Հարգելի եկվոր, ես ուղղակի կախարդված եմ Ձեր գրածներով, ես էլ չեմ կարողանում շնորհակալություն հայտնել, դրա համար առանձին եմ գրում: Դուք ԲԱՆԱՍՏԵՂԾ եք:

Եկվոր
08.09.2009, 09:31
Գարունը կրկին արև է մաղում,
Ու համբուրվում է հողի հետ բերրի,
Ծաղիկ է քամում հողի շուրթերից
Ու ծիծաղում է, անվերջ ծիծաղում:

Գարունը կրկին բողբոջ է դառել,
Առվակ է դառել ձյունի հալոցքի,
Դրախտ է դառել ու արտասուքի
Կսկիծը մարող կրակ է վառել:

Կրկին ինձ խինդ է բերում գարունը ,
Ծնվող մանկան ճիչ ու հույս ե բերում,
Գարունը մեր հին, ձյունե լեռներում
Վիշտ ու տխրություն…շանթահարում է:

Բայց անցած տարվա այն ձնծաղիկը
Ավա՜ղ, էլ չկա: Գարուն, ու՞ր է նա,
Մի՞թե էլ երբեք ետ չեմ ստանա
Իմ այն ծաղիկը…իմ Ա՜ՅՆ ծաղիկը:

Եկվոր
13.10.2009, 06:38
Չեմ կարծում, որ Եկվորի բանաստեղծությունները որևէ մեկի խմբագրման կարիքն ունեն:
Բացի հենց իրենից :)

Եկվորի բանաստեղծությունները չգիտեմ, բայց Եկվորն ինքը խմբագրման կարիք ունի, մեծ խմբագրման ( «մեծ լվացքի» հանգունությամբ):(
Լավն ե՞ս:P

Եկվոր
03.02.2010, 22:03
Դու եկար...իմ կյանքը մտար,
Բերելով հոգոց ու թախիծ,
Մրսում էր իմ սիրտը տկար,
Մոտալուտ վախճանի վախից:

Ինձ համար բերեցիր հույսի
Մի լուսե խնկաբույր բուրվառ,
Եկ, խառնեմ իմ հույսը լույսիդ,
Ճառագեմ ես լույսով քո վառ:

Ու ջահել մարմինդ գրկած,
Վայելեմ քո սերը անափ...
Աշխարհում, քանի դեռ դու կաս`
Չի' լինի մեռնելու սարսափ

Արևածագ
03.02.2010, 22:24
Եկվորի բանաստեղծությունները չգիտեմ, բայց Եկվորն ինքը խմբագրման կարիք ունի, մեծ խմբագրման ( «մեծ լվացքի» հանգունությամբ):(
Լավն ե՞ս:P

Ինչու՞ խմբագրվես…Նմանվելու՞«Ֆիլմ,ֆիլմ,ֆիլմ»մուլտի կլոր,սղալած քարերի՞ն,որ շարված էն իրար կողքի,դարակի վրա...Պետք չի«խմբագրվել»,այսպես հրաշալի…

Գալաթեա
04.02.2010, 14:45
Դու եկար...իմ կյանքը մտար,
Բերելով հոգոց ու թախիծ,
Մրսում էր իմ սիրտը տկար,
Մոտալուտ վախճանի վախից:

Ինձ համար բերեցիր հույսի
Մի լուսե խնկաբույր բուրվառ,
Եկ, խառնեմ իմ հույսը լույսիդ,
Ճառագեմ ես լույսով քո վառ:

Ու ջահել մարմինդ գրկած,
Վայելեմ քո սերը անափ...
Աշխարհում, քանի դեռ դու կաս`
Չի' լինի մեռնելու սարսափ

Վերադարձար փաստորեն :)

Եկվոր
04.02.2010, 16:38
Եկ-ա, Լիլիթ;)
Հանուն վերադարձի արժե երբեմն գնալ, չէ՞:)

Գալաթեա
04.02.2010, 16:43
Եկ-ա, Լիլիթ;)
Հանուն վերադարձի արժե երբեմն գնալ, չէ՞:)

Անկասկած :)
Մենք թեմա ունենք խոսելու, ի դեպ :)

խխունջ«»
04.02.2010, 18:45
Ինչքան գեղեցիկ ու հղկված են Եկվորի գործերը:Թե ես ժամանակակից գրականության քրեստոմատիա կազմեի,այստեղ կարդացածս յուրաքանչյուր գործը հաստատ կմտներ դրա մեջ:Գոնե իսկական անունն իմանայինք:Թե չէ մեր երկրում պետական ու սեփական մրցանակներն այնպիսի գրողներ են ստանում,որ նրանց գործերը կարդալիս երրորդ տողից ավելի առաջ չի լինում գնալ:Եկվոր,դու երևի նաև տաղանդավոր մաթեմատիկոս ես...

Եկվոր
05.02.2010, 00:08
Անկասկած :)
Մենք թեմա ունենք խոսելու, ի դեպ :)

Տետ ա տե՞տ:scare:P:love

Գալաթեա
05.02.2010, 00:46
Տետ ա տե՞տ:scare:P:love

Չի բացառվում :)

Եկվոր
05.02.2010, 11:20
Չի բացառվում :)

Միշտ ուրախ կլինեմ, Լիլիթ:rose

Գալաթեա
05.02.2010, 17:33
Միշտ ուրախ կլինեմ, Լիլիթ:rose

Ինձ հակառակ տպավորություն ա ձևավորվել :P

Եկվոր
05.02.2010, 21:40
Ինձ հակառակ տպավորություն ա ձևավորվել :P

Տպավորությունդ հեչ էլ հակառակ չէ: Ես չեմ ուզում դու ինձ տեսնես, բայց ուզում եմ ես քեզ տեսնեմ, այդ պատճառով էլ հանդիպման կգամ դիմակով՝ զառամյալ բիձուկի դիմակով:papik:

Kuk
05.02.2010, 22:24
Առաջին անգամ կարդացի այս թեմայի ստեղծագործություններից մեկը և ամբողջը: Թեմայում տեղ գտած բոլոր ստեղծագործությունների մասին միանգամից խոսել ուղղակի չեմ կարող, խոսքեր չեմ գտնի, փնտրելու կարիք էլ չեմ տեսնում, շատ բաներ արդեն ասվել են ընթերցողների կողմից: Միայն ասեմ, որ կշարունակեմ հետևել թեմային:)

Եկվոր
26.02.2010, 23:55
Իմ հին հուշերում մարտի ութը միշտ
Հիշեցնում է մանչուկի մի խեղճ,
Որ վարդ այտերով, անհառաչ, անվիշտ,
Ձնծաղիկներ է տնկում ցեխի մեջ…

Այնպե՜ս կուզեի ամեն ինչ թողած,
Նստել առվակի ափին՝ ցեխի մեջ
Ու ինքնամոռաց, նորից մանկացած՝
Շվիներ, կավե շվիներ շինել…
Ու… չհառաչել…

Գալաթեա
27.02.2010, 01:33
Եկ :love

Եկվոր
27.02.2010, 22:07
Լիլիթ :love

Գալաթեա
28.02.2010, 00:13
Իմ հին հուշերում մարտի ութը միշտ
Հիշեցնում է մանչուկի մի խեղճ,
Որ վարդ այտերով, անհառաչ, անվիշտ,
Ձնծաղիկներ է տնկում ցեխի մեջ…

Այնպե՜ս կուզեի ամեն ինչ թողած,
Նստել առվակի ափին՝ ցեխի մեջ
Ու ինքնամոռաց, նորից մանկացած՝
Շվիներ, կավե շվիներ շինել…
Ու… չհառաչել…

Իսկ ես չէի ուզի "դու" մանչուկ լինեիր..
Էդ դեպքում ով էր գրելու սենց... "ինձ" համար :)

Եկվոր
04.03.2010, 23:36
Իսկ ես չէի ուզի "դու" մանչուկ լինեիր..
Էդ դեպքում ով էր գրելու սենց... "ինձ" համար :)

Ինչպես միշտ դու ինձ երես ես տալիս, Լիլիթ, և ես…չեմ կարող չառնել այդ երեսը:oy

Mark Pauler
05.03.2010, 15:49
Շատ դուրս եկավ "Գուշակություն"-դ:
Մեջը զգացմունք կա` թախիծ, կարոտ, ափսոսանք, սեր.....
Լավն ա!!!

Mark Pauler
05.03.2010, 15:57
բոլորն էլ դուրս եկան:
Շատ շատ շատ լավն են!!! բայց "Գուշակություն"-դ իմ կարծիքով յուրահատուկ ա!!!

Եկվոր
16.05.2010, 02:56
Հիշողությանս բան է պատահել…
Թեկուզ սպանես՝
Չեմ կարող հիշել,
Թե վերջին անգամ ինչ էինք անում…
Աղոտ հիշում եմ…
Համբուրվում էինք…
Չէ, դա վաղուց էր…
Դրանից հետո…
Հա, ճիշտ ես ասում՝
Գնացել էինք մամոնտի որսի…
Սակայն չէ, դա՛ չէր վերջին անգամը…
Որսի գնալու նախորդ գիշերը…
Երբ ես ասացի…
Իսկ դու ասացիր, որ որսից առաջ դա չի՛ կարելի…
Հետո ասացիր…
(Թե՞ դա դու չէիր…)
Որսում ձախողվես,
Դա երկարականջ այն այլանդակին
Քեզ տիրանալու իրավունք կտա…
Հա…
Որսը փախավ…
Եվ երկարականջ այն այլանդակը քեզ տարավ ինձնից…
Բայց…
Դա էլ այն չէ, ինչ ես չեմ հիշում…
Երբ ես ձի էի…
Սևաթույր բաշով հսկա հովատակ…
Դու ոչ մի անգամ զամբիկ չդառար…
Այդ պատճառով էլ չեմ ուզում հիշել…իմ էշությունը՝
Երբ ես ձի էի…
Ի՜նչ էինք անում մենք վերջին անգաաամ…
Չէ… չէ…
Թող հիշեմ…
Վերջին անգամ մենք…
Մարդանում էինք…
Դրանից հետո լավ օր չեմ տեսել…
Հիմա էլ…
Անտեր հիշողությունս…
Ինչ էինք անում…
Ի՜նչ էինք անում…

Շինարար
16.05.2010, 03:07
Չգիտեմ, որքանով ես լուրջ մոտեցել, որքանով ես ապրումով ու ներշնչանքով գրել, բայց... Քո ստեղծագործությունները մոտս տպավորվել են`որպես չափ ու ձևով, հանգ ու ռիթմով, սա կարծես տարբեր էր, գուցե այսպիսիք էլ ունես, ուղղակի չեմ հիշում, ինչևէ, ինձ շա՜տ դուր եկավ՝ անկախ ամեն ինչից, անկախ հենց քո գնահատականից, որի մասին տեղյակ չեմ, անկախ պոեզիայի չափանիշների մասին իմ ունեցած պատկերացումներից… Շնորհակալ եմ քեզ:)

Ջուզեպե Բալզամո
16.05.2010, 11:53
Զառանցանքը՜դ… …
… հարմար բառ եմ փնտրում… …
… չէ, չգտա … :(

Հ.Գ. գտա… ԾԾՈՒ՜ՄԲ… :oy

Եկվոր
16.05.2010, 23:41

Շինարար ջան, ճիշտն ասած ես դեռ չէի կարդացել:)… Եկավ գիշերը (տես ժամը…), միանգամից դուրս հորդեց տողերի տեսքով, առանց որևէ ջնջման ու սևագրի…նստեց իր տեղում…
Երևի ասելիք էր:oy
Դու էլ տեղում էիր ու, ասում ես, հավանեցիր…
Ասում են՝ առաջին հայացքից սիրահարվելուց փրկությունը… երկրորդ անգամ նայելն է;)

Շնորհակալ եմ…

Շինարար
17.05.2010, 00:01

Եկվոր ջան, քո գրածներին սիրահարությունից փրկություն ես էլ չունեմ:) ու չեմ էլ ուզում ունենալ;)

Գալաթեա
17.05.2010, 00:02
Լավն էր, Եկ, սիրում եմ քեզ կարդալ:
Շնորհակալության կնոպկան չեմ սեղմում, գիտես, չկամ էդ գործում:
Իմ շնորհակալությունն անպատասխան նամակների ձևով ա արտահայտվում :)

Եկվոր
17.05.2010, 00:05
Զառանցանքը՜դ… …
… հարմար բառ եմ փնտրում… …
… չէ, չգտա … :(

Հ.Գ. գտա… ԾԾՈՒ՜ՄԲ… :oy

Juzeppe ջան, լավ չհասկացա թե ինչու՞ հենց…ԾԾՈՒՄԲ: Ես ավելի շատ դիքլորդիֆենիլտրիքլորմեթիլմեթանի էի նմանեցնում;)

Եկվոր
17.05.2010, 00:15
Լավն էր, Եկ, սիրում եմ քեզ կարդալ…

Շատ շնորհակալ եմ, Լիլիթ ջան, քո կարծիքն ինձ համար, ինչպես միշտ, կարևոր է:love

Իմ շնորհակալությունն անպատասխան նամակների ձևով ա արտահայտվում :)
:oy:oy:oy:

Chuk
18.05.2010, 15:28
Մոդերատորական. Վերջին գրառումները ջնջվել են, խնդրում եմ զրույցներն անցկացնել անձնական հաղորդակցման համակարգերով, օրինակ նամակներով, իսկ թեմաներում պետք է միայն ստեղծագործությունները քննարկվեն:

Եկվոր
30.05.2010, 14:21
Տառապանքս…

Տառապանքիս չափը, գիտե՞ս, քո աչքերի խորությունն է,
Նրբությունը քո շուրթերի, քո հայացքի բարությունն է,
Տառապանքս նույն չափն ունի, ինչ՝ կուսական քո հմայքը,
Հավատա ինձ…, անհատակ է… անհատակ է տառապանքս:

Եկվոր
31.05.2010, 23:18
Դու ծիծաղ ես ուզում,
Իսկ ես՝ տխու՜ր-տխուր,
Ես կիրք եմ երազում,
Իսկ դու՝ մաքու՜ր-մաքուր:

Բաժանելու ոչինչ
Կարծես թե մենք չունենք,
Հեռու՜ մեկս մեկից՝
Կարծես ուրիշինն ենք:

Բայց թե արի ու տես՝
Չեմ հանդուրժի բնավ՝
Նա չլինի քեզ պես,
Չլինի քեզնից լավ:

Բայց դու արի ու տես,
Չեմ փնտրելու նրան,
Փախչելու եմ, գիտե՞ս,
Ուրիշ կողմի վրա:

Բայց ես նաև, գիտե՞ս,
Չեմ մեռնելու անկար,
Ապրելու եմ այսպես…
Ապրելու եմ երկար…

Ես ծիծաղ եմ խաղում
Իսկ դու՝ տխու՜ր-տխուր,
Ես քրտնում եմ, պաղում
Իսկ դու անկի՜րք, մաքո՜ւր:

Շինարար
31.05.2010, 23:34
Եկվոր ջան, չնայած մեջը ոնց որ անհղկություններ կային, բայց ինչպես միշտ քո գրածը դիպչում ա, չգիտեմ՝ ճիշտ նշանակետին, թե չէ, որովհետև չգիտեմ, թե ուր ես նշան բռնել, բայց դիպչում ա, ամեն դեպքում դժվար նշանակետին լինի, ոնց էլ չլինի՝ հո իմ վրա նշան բռնած չէր լինի:)) Մի խոքսով, ապրես:)

My World My Space
31.05.2010, 23:50
ուխխխխխխ, էս ինչ լավն էր.... ապրես, հասարակ ու պարզ տողերով հիանալի բանաստեղծություն ա..... սիրեցի....:oy

Արէա
01.06.2010, 09:32
...առաջին անգամ եմ կարդում քո բանաստեղծությունները, առաջի էջից մինչև վերջինը մի շնչում կարդացի, չեմ համարձակվում գնահատական տալ, միգուցե լավ ծանոթ չեմ հայ ժամանակակից գրականությանը, բայց ինձ թվում ա երկար ժամանակ անդունդ էր այնտեղ, հիմա կարծես տեսնում եմ էդ անդունդի հակառակ եզրը, շնորհակալ եմ, հաճույքով կարդացի...

Ջուզեպե Բալզամո
01.06.2010, 13:08
"ԵՍ ու ԴՈւ"-ն երաժշտություն ունի՞… պիտի որ ունենա ;)

Եկվոր
01.06.2010, 23:06
Եկվոր ջան, չնայած մեջը ոնց որ անհղկություններ կային, բայց ինչպես միշտ քո գրածը դիպչում ա, չգիտեմ՝ ճիշտ նշանակետին, թե չէ, որովհետև չգիտեմ, թե ուր ես նշան բռնել, բայց դիպչում ա, ամեն դեպքում դժվար նշանակետին լինի, ոնց էլ չլինի՝ հո իմ վրա նշան բռնած չէր լինի:)) Մի խոքսով, ապրես:)

Շինարար ջան, նաև մնացած բոլոր, տեղով անհղկություն է, որովհետև մինչև հիմա (ավելի ճիշտ՝ մինչև հայտարարածս պրոֆիլակտիկան), ես ներկայացնում էի իմ նախկին գրածները և, բնականաբար, հղկածները, իսկ հիմա, «կակ նի ստրաննը», միանգամից այստեղ եմ հավաքում: Հուսով եմ ինձ շատ չեք քարկոծի ձեր նուրբ «լսելիքին» «աղմուկ» մատուցելու համար:oy

---------- Ավելացվել է՝ 02.06.2010 00:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 01.06.2010 23:57 ----------

...առաջին անգամ եմ կարդում քո բանաստեղծությունները, առաջի էջից մինչև վերջինը մի շնչում կարդացի, չեմ համարձակվում գնահատական տալ, միգուցե լավ ծանոթ չեմ հայ ժամանակակից գրականությանը, բայց ինձ թվում ա երկար ժամանակ անդունդ էր այնտեղ, հիմա կարծես տեսնում եմ էդ անդունդի հակառակ եզրը, շնորհակալ եմ, հաճույքով կարդացի...

Ինձ համար մի քիչ ( շաա՜աատ մի քիչ) շատ էր գովասանքդ, բայց, միևնույն է, միշտ էլ հաճելի է գովասանք լսելը: Շնորհակալ եմ:)

"ԵՍ ու ԴՈւ"-ն երաժշտություն ունի՞… պիտի որ ունենա ;)

Ես չեմ ստեղծել դեռ, բայց հույսս չեմ կորցնում, որ մեկնումեկը կանի դա:)

Եկվոր
03.06.2010, 21:06
Արդեն բյուր դար է՝ մեկը չծնվեց՝
ԱՆԵԾՔԻ համար անեծք հնարեր…
Գուցե, ով գիտե, և այն է անեծք,
Որ մենք չենք կարող ԱՆԵԾՔՆ անիծել:

My World My Space
03.06.2010, 23:21
Արդեն բյուր դար է՝ մեկը չծնվեց՝
ԱՆԵԾՔԻ համար անեծք հնարեր…
Գուցե, ով գիտե, և այն է անեծք,
Որ մենք չենք կարող ԱՆԵԾՔՆ անիծել:

Չէ իրոք հիանալի միտք էր, ու հետքարքիր մատուցվեց....:)

Գալաթեա
03.06.2010, 23:39
Դու մոռացել ես հնարանք մի մեծ
Որը կոչված է բազմապատկելու
ԱՆԵԾՔն անիծյալ մաքուր զրոյով..

Եկ, գրում ես նորից :)

Եկվոր
04.06.2010, 14:09
Դու մոռացել ես հնարանք մի մեծ
Որը կոչված է բազմապատկելու
ԱՆԵԾՔն անիծյալ մաքուր զրոյով..

Եկ, գրում ես նորից :)

Այո, Լիլիթ ջան, երևում է իրոք կուզիկին գերեզմանը կդզի:)
Փոփոխություններս նկատեցիր ուրեմն:

Եկվոր
06.06.2010, 09:10
Այնքա՜ն արտասուք կա թափված ու չթափված,
Դեռ այնքա՜ն աչքեր կան՝ կույր չեն, բայց չեն տեսնում,
Որ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ լիրբ ու երես առած
Չի ամաչում, իրեն բախտավոր է զգում:

Արևածագ
06.06.2010, 10:25
Եկվոր, այնքան շատ եմ ուզում, որ չդառնաս քառյակագիր: Ինքդ էլ չես նկատի, ինչպես էս բազմաշերտ, հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակ դարձնում: ԻմՀԿ՝ ուղղակի ծուլանում ես:

Եկվոր
08.06.2010, 23:10
Եկվոր, այնքան շատ եմ ուզում, որ չդառնաս քառյակագիր: Ինքդ էլ չես նկատի, ինչպես էս բազմաշերտ, հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակ դարձնում: ԻմՀԿ՝ ուղղակի ծուլանում ես:

արեւածագ ջան, ես ինքս էլ վախենում եմ դրանից, բայց ոչ թե տողերի քանակի առումով, այլ «… բազմաշերտ, հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակ դարձ…»նելու: Որովհետև երբեմն լինում է այնպես, որ ասելիքդ արդեն ասվել է, իսկ տողերիդ քանակը դեռ տեղ չի հասել:) : Շատ վաղուց ես մի այսպիսի… եռյակ եմ գրել, ինչքան փորձեցի, աղաչեցի, չորորդ տողը մոտ չեկավ սրան՝

Մենք կհանդիպենք մի երկա՜ր-երկար ամռան երեկո,
Եվ մեր ձեռքերը իրար խառնվելով արձան կկերտեն
Գրկախառնության ու սփոփանքի աստծուն նվիրված…

Դեռ սպասում եմ հույսով:):oy
Բայց ես հո եռյակագիր չե՞մ:think

Արևածագ
09.06.2010, 06:35
Ակումբցիների՝ մինչ իմ հայտնվելը դրած նկարները թերթելուց հետո անցնում եմ Դուք- ին::)
Ձեր թեմայում անթիվ են գովասանքներն ու միանգամայն տեղին: Իմ կարծիքն էլ ամենավերջին ատյանի ճշմարտությունը չի: Ուղղակի այս բանաստեղծությունից
Իմ հին հուշերում մարտի ութը միշտ
Հիշեցնում է մանչուկի մի խեղճ,
Որ վարդ այտերով, անհառաչ, անվիշտ,
Ձնծաղիկներ է տնկում ցեխի մեջ…

Այնպե՜ս կուզեի ամեն ինչ թողած,
Նստել առվակի ափին՝ ցեխի մեջ
Ու ինքնամոռաց, նորից մանկացած՝
Շվիներ, կավե շվիներ շինել…
Ու… չհառաչել…
հետո, երբ նույնիսկ իմ մարտի ութն էլ ցեխի մեջ ծաղիկներ տնկող մանչուկի կերպարանքն առավ, անեծքի ու դժբախտության մասին քառատողերը նահանջ թվացին: Էլի էմ կրկնում՝ իմ կարծիքով: Չնայած, պիտի հաշվի առնել, որ ստեղծագործողի բոլոր գործերը չի, որ կամերտոնային նույն մաքուր հնչողությունը պիտի ունենան: Չեմ հիշում, թե ո՞վ է ասել. «Եթե դու քսան հաջողված բանաստեղծություն ունես, որից հինգ- վեցն իսկապես հիշվող են, ուրեմն լավ բանաստեղծ ես»: Իսկ քննադատությունն ստիպում է անընդհատ զգոն լինել: :)

Եկվոր
09.06.2010, 12:50
… Ձեր թեմայում անթիվ են գովասանքներն ու միանգամայն տեղին: Իմ կարծիքն էլ ամենավերջին ատյանի ճշմարտությունը չի: Ուղղակի այս բանաստեղծությունից
հետո, երբ նույնիսկ իմ մարտի ութն էլ ցեխի մեջ ծաղիկներ տնկող մանչուկի կերպարանքն առավ, անեծքի ու դժբախտության մասին քառատողերը նահանջ թվացին: Էլի էմ կրկնում՝ իմ կարծիքով: Չնայած, պիտի հաշվի առնել, որ ստեղծագործողի բոլոր գործերը չի, որ կամերտոնային նույն մաքուր հնչողությունը պիտի ունենան: Չեմ հիշում, թե ո՞վ է ասել. «Եթե դու քսան հաջողված բանաստեղծություն ունես, որից հինգ- վեցն իսկապես հիշվող են, ուրեմն լավ բանաստեղծ ես»: Իսկ քննադատությունն ստիպում է անընդհատ զգոն լինել: :)

Քո կարծիքը կարծիքիդ մասին շատ սխալ է:) : Դիտողությունդ ու մտահոգությունդ միանգամայն տեղին են և ես ուրախ կլինեմ պարբերաբար արածդ սթափեցումներին…

… Իսկ քննադատությունն ստիպում է անընդհատ զգոն լինել: :)

Միարժեքորեն !!!

Ակումբցիների՝ մինչ իմ հայտնվելը դրած նկարները թերթելուց հետո անցնում եմ Դուք- ին::)

Միակ իսկական սխալը, որ «համարձակվել ես» :P թույլ տալ իմ նկատմամբ:
Խորհուրդ եմ տալիս «դու»-ով դիմել…ինձ նման: Դա շատ ավելի բնական է:oy

ՆանՍ
09.06.2010, 14:41
Սկզբից մինչև վերջ կարդացի ու երևի "Գուշակություն" անեմ, ասելով, որ դու հենց էնպես չես ԵԿԵԼ այս աշխարհ, ու դու չես հեռանալու այս աշխարհից մինչև քո առաքելությունը չկատարես.այն է` որ քեզ պետք է ճանաչի ողջ հանրությունը, այսօրվա "Մեծ"-երը "կխոնարհվեն" քո գրվածքի առջև:Կյանքը ցույց կտա քեզ իր նշաններով ,թե ոնց պիտի բարձրանաս,մենակ դու պետք է զգաս, որ դա հենց Էն նշաններիցա,որ քեզ համարա նախասահմանված ու տեղին գործես,չուշացնես. բայց կա մի բայց, որ եթե մի բան պետքա լինի ,օրինակ,2012-ին, դու ինչ ջանք ու եռանդ էլ,որ չխնայես, ուզենաս լինի 2011,չի լինի,եթե Աստված չուզենա քո ուզածը: Լավ մի քիչ էլ գուշակեմ, զգում եմ,որ շուտով, շատ շուտով քո մասին շատերը կլսեն, կգովաբանեն, շատերն էլ ներսից իրանց կուտեն, որ իրենցից լավն էլ կա ու հանկարծ հայտնվելա իրանց ճանապարհին,քեզ կփնովեն, բայց դու գրիր, որովհետև դա քեզ տրվածա,դու չես կարա չգրես:
Ես պոեզիա էդքան էլ չեմ սիրում կարդալ, երևի դա նրանից էր, որ ես չէի գտել իմ ժամանակվա բանաստեղծի.հիմա արդեն կսկսեմ կարդալ հաջորդ գրվածներդ էլ ոչ պակաս անհամբերությամբ ու էլի հաստատ ջանս կփշաքաղվի ու էլի շնորհակալ կլինեմ Ձեզանից,որ էդքան պարզ, սրտի խորքից եք գրում ու շատ ուժեղ երևակայության տեր անձ եք: Կեցցեք:

Երվանդ
09.06.2010, 14:56
Եկվոր, այնքան շատ եմ ուզում, որ չդառնաս քառյակագիր: Ինքդ էլ չես նկատի, ինչպես էս բազմաշերտ, հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակ դարձնում: ԻմՀԿ՝ ուղղակի ծուլանում ես:

Արևածագ Օմար Խայամ կարդացե՞լ եք:

Արևածագ
09.06.2010, 19:26
Արևածագ Օմար Խայամ կարդացե՞լ եք:

Իհարկե կարդացել եմ: Ուզու՞մ եք հարցնել, մի՞թե Խայամն էլ նշածս հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակացրե՞լ է: Համարձակվեմ պատասխանել, որ երբեմն՝այո: Բայց նա առաջինն էր, ու մի քանի գլուխ բարձր իր ժամանակի մտածողներից, այդ պատճառով էլ հազարամյակի հեռավորությունից նայելով հենց նրա'ն ենք տեսնում: Ստեղծագործողը միշտ գայթակղություն ունի կարճ խոսքով հնարավորինս շատ բան ասել, ու հաճախ նաև՝ ծեծված բաներ: Նոր բան ասելը գրեթե անհնարին է: Տաղանդավորի ու անտաղանդի տարբերությունն էլ հենց ասելու ձևով է պայմանավորված:
Գանք Եկվորի ստեղծագործությանը: Ինչու՞ չեմ ուզում, որ նա քառյակներ գրի: Մեր գրականության քառյակագիրը Թումանյանն է, որ ասելիքի ու կատարման վարպետության տեսակետից, ըստ իս, մոտ երկու տասնյակ անմրցելի քառյակներ ունի:Ինչքան էլ հիշողությունս փորփրում եմ, այս ու այն գրողը մեկ- երկուսից ավելի հաջողված քառյակներ չունեն: Եկվորի քառյակներով շա՜տ է զիջում արդեն նշածս հայտնի քառյակներին, ես չափանիշ չեմ, բայց դրանք ինձ չհուզեցին: Իսկ բանաստեղծությունները... երբ մեկ- մեկ նայում եմ՝ ստեղծագործողի անկյունում նոր բան չկա, մտածում եմ. «Լա'վ, գնամ Եկվորի բանաստեղծությունները մի անգամ էլ կարդամ»:
Ակումբում մի ստեղծագործող էլ է եղել՝ Մելիքը:love: Բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է...

Երվանդ
09.06.2010, 21:24

Իմ համար մի քիչ ուրիշ ա, ես կարողա ահագին երկար բանաստեղծությունը կարդամ դուրս չգա , բայց մեջը մի տող լինի որ էտ մի տողի համար սիրեմ տվյալ բանաստեղծությունը, իմ կարծիքով միտք ու ասելիք կարաս արտահայտես , քառյակով էլ, վեպով էլ , բանաստեղծությամբ էլ, օրինակ հենց Եկվորի քառյակներից մեկը կարդալիս իմ մոտ համապատասխան վիճակ էր ու էտ քառյակը շատ ավելի ինձ փոթորկեց այսպես ասած քան նույն Եկվորի մինչև էտ կարդացածս բանաստեղծությունները, որոնց մեծ մասը էլի հրաշք բանաստեղծություններ են:

Եկվոր
10.06.2010, 13:09
… Ինչու՞ չեմ ուզում, որ նա քառյակներ գրի: Մեր գրականության քառյակագիրը Թումանյանն է, որ ասելիքի ու կատարման վարպետության տեսակետից, ըստ իս, մոտ երկու տասնյակ անմրցելի քառյակներ ունի

արեւածագ ջան, եթե ես երբևէ իմ դեմ նպատակ դնեի Թումանյանից լավ գրել (քառյակ լինի թե ...քանիսյակ ), հավանաբար դեռ գրել սկսած չէի լինի:oy

Եկվոր
10.06.2010, 22:27
Սկզբից մինչև վերջ կարդացի ու երևի "Գուշակություն" անեմ, ասելով, որ դու հենց էնպես չես ԵԿԵԼ այս աշխարհ, ու դու չես հեռանալու այս աշխարհից մինչև քո առաքելությունը չկատարես.այն է` որ քեզ պետք է ճանաչի ողջ հանրությունը, այսօրվա "Մեծ"-երը "կխոնարհվեն" քո գրվածքի առջև:Կյանքը ցույց կտա քեզ իր նշաններով ,թե ոնց պիտի բարձրանաս,մենակ դու պետք է զգաս, որ դա հենց Էն նշաններիցա,որ քեզ համարա նախասահմանված ու տեղին գործես,չուշացնես. բայց կա մի բայց, որ եթե մի բան պետքա լինի ,օրինակ,2012-ին, դու ինչ ջանք ու եռանդ էլ,որ չխնայես, ուզենաս լինի 2011,չի լինի,եթե Աստված չուզենա քո ուզածը: Լավ մի քիչ էլ գուշակեմ, զգում եմ,որ շուտով, շատ շուտով քո մասին շատերը կլսեն, կգովաբանեն, շատերն էլ ներսից իրանց կուտեն, որ իրենցից լավն էլ կա ու հանկարծ հայտնվելա իրանց ճանապարհին,քեզ կփնովեն, բայց դու գրիր, որովհետև դա քեզ տրվածա,դու չես կարա չգրես:
Ես պոեզիա էդքան էլ չեմ սիրում կարդալ, երևի դա նրանից էր, որ ես չէի գտել իմ ժամանակվա բանաստեղծի.հիմա արդեն կսկսեմ կարդալ հաջորդ գրվածներդ էլ ոչ պակաս անհամբերությամբ ու էլի հաստատ ջանս կփշաքաղվի ու էլի շնորհակալ կլինեմ Ձեզանից,որ էդքան պարզ, սրտի խորքից եք գրում ու շատ ուժեղ երևակայության տեր անձ եք: Կեցցեք:

Սիրելի ՆանՍ, ախր դու ինձ այնքան բարձրացրիր ու այնքան կարևորեցիր… Բա չե՞ս մտածում, որ դա պարտավորեցնում է… իսկ գուցե ես…դատարկվելու վրա եմ:think
Մի քիչ հերքիր, խնդրում եմ:)

ՆանՍ
11.06.2010, 09:32
Եկվոր ջան հիմա կարողա դատարկվելու շրջանա քեզ մոտ,դու գրելով կթեթևանաս ու որոշ ժամանակ էլ կարողա մոտդ պաուզա լինի, հավես չունենաս գրես, բայց մի օր էլ կարողա գիշերվա 4-ին անկախ քեզանից արթնանաս ու միտքդ պայծառանա միանգամից ու նորից սկսես թվացյալ ավարտածդ, բայց արդեն` ուրիշ գուներով համեմված:

Եկվոր
16.06.2010, 11:00
Իմ համար մի քիչ ուրիշ ա, ես կարողա ահագին երկար բանաստեղծությունը կարդամ դուրս չգա , բայց մեջը մի տող լինի որ էտ մի տողի համար սիրեմ տվյալ բանաստեղծությունը, իմ կարծիքով միտք ու ասելիք կարաս արտահայտես , քառյակով էլ, վեպով էլ , բանաստեղծությամբ էլ, օրինակ հենց Եկվորի քառյակներից մեկը կարդալիս իմ մոտ համապատասխան վիճակ էր ու էտ քառյակը շատ ավելի ինձ փոթորկեց այսպես ասած քան նույն Եկվորի մինչև էտ կարդացածս բանաստեղծությունները, որոնց մեծ մասը էլի հրաշք բանաստեղծություններ են:

Երվանդ ջան, չե՞ս ասի դա որ քառյակս է, մի քիչ էլ ե՛ս փոթորկվեմ:ok;)

Երվանդ
16.06.2010, 13:02
Երվանդ ջան, չե՞ս ասի դա որ քառյակս է, մի քիչ էլ ե՛ս փոթորկվեմ:ok;)

:secret, բան էր ասել էինք էլի Եկվոր ջան, վռազ խորացար:)):yea

Եկվոր
11.07.2010, 01:40
Ուրիշի կին: Ավերակիս նայեցիր,
Խարդավանքդ շրթունքներիդ քողարկած՝
Ավերակիս մամուռները ծաղկեցին,
Ու վառվեցին հոգուս հուրերը հանգած:

Ու հեթանոս կանչախաղին զիստերիդ
Ռեզոնանսվեց հուզախռով իմ հոգին…
Ես կարող եմ հլու՛ լինել հևքերիդ,
Ուրիշի կին: Ուրիշի կին… ուրի՜շ կին:

Անգիտակից թրթռումներդ տարփալից
Թե թարգմանեմ, դեմքդ բոսոր կհագնի,
Դու իմ նախնյաց տռփանքների թարգմանիչ,
Դու՝ հեթանոս ոգուս կրիչ իմ նախնի:

Եղիր ինձ տեր, եղիր փրկիչ, եղիր հույս,
Ուտելու հաց ու ըմպելու՝ ինձ գինի,
Դու՝ արյանս եռք ու հոգիս փրկող լույս,
Ես՝ կամավոր մատաղացու բագինիդ…

շարունակելի…

Շինարար
11.07.2010, 01:50
Եկվոր, անփորձ եմ շատ, դեռ ինքս կին չունեմ, ներողամիտ եղիր հարցիս միամտությանը. հանճարեղ թեմա ես մտահղացել, որ քեզ ստիպել ես բառերով ինչ-որ կերպ արտահայտե՞լ, թե՞ հենց այդպես զգացել ես:oy

Երվանդ
11.07.2010, 12:57
Ուրիշի կին եմ ուզում... շարունակությունը էլի:oy

E-la Via
11.07.2010, 16:24
Եկվոր նույնիսկ ամաչում եմ, որ մինչև հիմա այս թեման չեմ կարդացել :oy… Չեմ էլ հասկանում, թե ինչպես կարող էի այն մինչև հիմա չնկատել:
Բոլոր գործերդ էլ շաաաաաատ եմ հավանել, իսկ մի քանիսին ուղղակի սիրահարվել եմ :love: Իմացիր, որ երկրպագուներիդ բանակը ևս մեկով ավելացավ :)… Անհամբեր կսպասեմ մյուսներին:

Գալաթեա
13.07.2010, 00:23
Ու հեթանոս կանչախաղին զիստերիդ
Ռեզոնանսվեց հուզախռով իմ հոգին…

Ինչ լավն էր, Եկ...

Ինչ լավն ես :)

Եկվոր
14.07.2010, 20:34
Եկվոր, անփորձ եմ շատ, դեռ ինքս կին չունեմ, ներողամիտ եղիր հարցիս միամտությանը. հանճարեղ թեմա ես մտահղացել, որ քեզ ստիպել ես բառերով ինչ-որ կերպ արտահայտե՞լ, թե՞ հենց այդպես զգացել ես:oy

Ես արդեն մի անգամ ֆորումում այդ մասին արտահայտվել եմ, Շինարար ջան…
Ես չե'մ մտահղանում (нечем:) ), ես զգո'ւմ եմ :)

---------- Ավելացվել է՝ 21:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:17 ----------

Ուրիշի կին եմ ուզում... շարունակությունը էլի:oy

Ես էլ…:( շարունակությունը էլի:P

---------- Ավելացվել է՝ 21:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:28 ----------

Եկվոր նույնիսկ ամաչում եմ, որ մինչև հիմա այս թեման չեմ կարդացել :oy…… Անհամբեր կսպասեմ մյուսներին:

Վայ, way, բա որ իմանայիր ե՛ս ինչքան բան ինձնից չեմ կարդացել:
Քիչ է մնում (բառիս բուն իմաստով ) գետինը մտնեմ :)

Եկվոր
14.07.2010, 21:13
Ինչ լավն էր, Եկ...

Ինչ լավն ես :)
Շնորհակալություն , Լիլիթ…
Ես էլ կարծում էի էլ ինձ հետ չես խոսում…
Իրո՞ք լավն էր:oy

Շինարար
15.07.2010, 02:02
Ես արդեն մի անգամ ֆորումում այդ մասին արտահայտվել եմ, Շինարար ջան…
Ես չե'մ մտահղանում (нечем:) ), ես զգո'ւմ եմ :)

Եկվոր ջան, թեման պաշտեցի՝ վերնագիրը էլի, նախանձեցի, որ այդ վերնագիրը ավելի շուտ ես չեմ օգտագործել ու մտահղացել, դե ես մտահղանում եմ հաճախ:oy Իսկ այդ բոլոր բագինները, կանչախաղերը, ռեզոնանսները չկարողացա զգալ, ուշադրություն մի դարձրու, ուղղակի իմ բառապաշարն ավելի պրիմիտիվ ա:oy Ոչի՞նչ, որ այս մեկը չհավանեմ:oy Ինչ վատն եմ, չես հավանում՝ սուս արա, էլի, անպայման պիտի ասե՞ս:angry

Եկվոր
15.07.2010, 12:23

Իմ ամենահավանած մարդիկ չհավանողներն են…բավականաչափ ազնիվ մարդիկ են:)
չհավանելու առումով:think ես էլ լրիվ բավարարված չեմ, այդ մասին վկայում է վերջին «շարունակելի»-ն: Ամեն ինչ լավ է ու ես քեզ սիրում եմ:love

ՆանՍ
15.07.2010, 13:21
Ժողովուրդ ջան ուրիշի կնոջ վրա աչք մի դրեք, շառ ա, եթե կարաք մենակ երազեք:D` սենց լավ բանաստեղծություններ ընթերցելով::hands

Dayana
15.07.2010, 14:06
Իմ ամենահավանած մարդիկ չհավանողներն են…բավականաչափ ազնիվ մարդիկ են:)
չհավանելու առումով:think ես էլ լրիվ բավարարված չեմ, այդ մասին վկայում է վերջին «շարունակելի»-ն: Ամեն ինչ լավ է ու ես քեզ սիրում եմ:love

Եկվոր, վերջին տողերին արժանանալու համար պարտադի՞ր է քննադատելը :think

Եկվոր... լավ խորհուրդները առանձին կգրեմ: :)

Եկվոր
16.07.2010, 12:31
Եկվոր, վերջին տողերին արժանանալու համար պարտադի՞ր է քննադատելը :think

:)

Շինարարի համար՝ այո:P, իսկ քեզ համար լիովին բավարար է, որ դու Dayana մնաս:):rose

Եկվոր
24.07.2010, 22:31
Մեռնողի նման,
Հառաչանքների ռիթմը խառնելով
Քայլում է մարդը,
Ու ստույգ է այնքան վախճանը նրա,
Ու այնքան է նա նման գազանի՝
Հեշտասեր,
Ուտող,
Կքած-կռացած գործած մեղքերի ծանրության ներքո…
Գնում է մարդը
Ու չի հասկանում,
Որ իր կատարած ամեն մի քայլը
Իր կատարելիք ՄԵԾ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ
Մի քայլ է հանում,
Ու… քիչ է մնում իրեն քայլելու՝
Մի քայլ…
Հարյուր քայլ…
Ու հասկանում է, որ հարյուր քայլից
Էլ մարդավարի մի ՄԵԾ ՄՐՑԱՎԱԶՔ
Բնավ չես շինի…
Գնում է մարդը
Ու միշտ այստեղ է
Ու ոչ մի տեղ էլ չի գնացել դեռ
Ու հասկանում է՝
Ողջ գնալիքը
Դեռ գալիքում է…
Գալիքում է իր ողջ ապրելիքը,
Այդ յուրատեսակ շագրենի կաշին,
Որ…այդուհանդերձ…
Ոչ շռայլելու,
Ոչ տնտեսելու
Իրավունք չունի,
Մի անելիք, որ ամեն արածից
Հալվում է իսպառ
(Ու …օ, պարադոքս,
Չի վերջանալու…)
Ու որոնում է՝
Ո՞վ իր հետ կնքեց
Շագրենի կաշվի պայմանը անխիղճ:
Մեֆիստոֆե՞լը…
Թե Էլոհիմը…

Եկվոր
07.08.2010, 08:57
Ես դուրս եմ գալիս ակումբից: Շնորհակալ եմ, ընդունեցիք, սիրեցիք, սիրեցի…բավական է:love:(

Kuk
07.08.2010, 12:30
Ես դուրս եմ գալիս ակումբից: Շնորհակալ եմ, ընդունեցիք, սիրեցիք, սիրեցի…բավական է:love:(

Բավական չի:(

Երվանդ
07.08.2010, 12:30
Հաջողություն:bye

Գալաթեա
07.08.2010, 14:21
Ո՞ւր ես գնում Եկ ջան... և ինչո՞ւ ամենակարևորը:

Եկվոր
12.09.2010, 00:55
Եկվոր ջան, եթե մինչև տարվա վերջ բանաստեղծությունների հրատարակված ժողովածու չունենաս, ես Ակումբի շրջանակում լայնամասշտաբ քարոզչություն ու հանգանակություն եմ սկսելու: Ափսոս են ուղղակի ՍԵՆՑ գործերը, որ Ինտերնետի ծակուծուկերում գնան-կորեն:

Հայկօ ջան, իսկ դու ո՞ր տարին նկատի ունեիր:D : Սա, իհարկե, կատակ է, ավելի ճիշտ որոշ ժամանակ առաջ իմ հայտարարած. «Ես դուրս եմ գալիս ակումբից…» անպատասխանատու հայտարարությանը «Իսկ ինչքա՞ն ժամանակով» հարցով պատասխանելու հորդոր:)

Ժողովուրդ…
Բարով եմ եկել…
Ես առանց ձեզ չեմ կարող:love:love:love

Երվանդ
12.09.2010, 02:53

Շաատ ուրախ եմ որ վերադարձար Եկվոր ջան, ջղայնացել էի որ գնում էիր, դրա համար չոր գրել էի հաջողություն:), չգիտեմ ինչի, համարյա համոզված էի որ կվերադառնաս:)

Անտիգոնե
12.09.2010, 08:50
Ինչ էլ գրեմ կրկնված կլինեմ, իսկ ես այնպիսի տպավորություն ստացա Ձեր ստեղծագործությունների ընթերցումից, որ անկրկնելի են և չեմ ուզում կրկնվող խոսքերով արտահայտեմ: Պարզապես մեծ մարդկային շնորհակալություն պիտի հայտնեմ` հատկապես ԵՍ ՈՒ ԴՈՒ, ԲԱԶՄԱԿԵՏԵՐՈՎ ԶԱՌԱՆՑԱՆՔ և ԾԱՌԸ-ի համար:

einnA
01.10.2010, 15:48
Այսքան ժամանակ,առաջին անգամ սկզբից մինչև վերջին տողն ուղղակի աչքերս կուլ տվեցին ... ակումբի իմ ամենամեծ բացահայտումն էր :) ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

Ohanyan
07.10.2010, 11:50
Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
Այգուդ կածանի եզրին ծաղկեի
Եվ իմ աչքերով վարդագույն, փոշոտ,
Շուրջս նայելով քեզ որոնեի:

Ինձ չտեսնեիր, անցնեիր հուշիկ,
Աչքերդ հառած մութ հեռաստանին,
Ես իմ փշերով կառչեի փեշիդ,
Դու վախով, զգույշ ճյուղս բռնեիր…

Ձ՜եռքս բռնեիր և իմ աչքերը
Հուզված խամրեին կրքից անսովոր,
Եվ ես շոյեի քո բաց ոտքերը…
Տերևներ դարձած հառաչանքներով:

Բայց դու չզգայիր կիրքն իմ խտացած,
Հանգիստ, անվրդով փեշդ պոկեիր,
Առաջ թեքվեիր... և ես արբեցած՝
Կրծքիդ բացվածքին շուրթս հպեի…

Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
Այգուդ կածանի եզրին թոշնեի…
Դու ինձ ժպտայիր ամեն առավոտ,
Բայց ո՞վ եմ, ո՞ւր եմ, դու չիմանայիր:

«Տերևներ դարձած հառաչանքներով» անկեղծ այս պատկերի մեջ այնքան հուզականություն, այնքան սեր և այնքան մեծ երազայն պատրանք կա, խոսքերով ասելն անհնար է, ապրեցրիք սեր ասվածն առանց մնացորդի

---------- Ավելացվել է՝ 11:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:37 ----------

Ուրիշի կին: Ավերակիս նայեցիր,
Խարդավանքդ շրթունքներիդ քողարկած՝
Ավերակիս մամուռները ծաղկեցին,
Ու վառվեցին հոգուս հուրերը հանգած:

Ու հեթանոս կանչախաղին զիստերիդ
Ռեզոնանսվեց հուզախռով իմ հոգին…
Ես կարող եմ հլու՛ լինել հևքերիդ,
Ուրիշի կին: Ուրիշի կին… ուրի՜շ կին:

Անգիտակից թրթռումներդ տարփալից
Թե թարգմանեմ, դեմքդ բոսոր կհագնի,
Դու իմ նախնյաց տռփանքների թարգմանիչ,
Դու՝ հեթանոս ոգուս կրիչ իմ նախնի:

Եղիր ինձ տեր, եղիր փրկիչ, եղիր հույս,
Ուտելու հաց ու ըմպելու՝ ինձ գինի,
Դու՝ արյանս եռք ու հոգիս փրկող լույս,
Ես՝ կամավոր մատաղացու բագինիդ…

շարունակելի…

Արգելված պտուղը քաղցր է :)

Եկվոր
29.10.2010, 22:30
Իսկ մոմն այրվում է…
Դեղի՜ն- դեղին
Մի գլխաշոր է ծածանվում հեռվում,
Եվ մի զույգ ոտքեր,
Որոնք կանգնել են սև տափարակում՝
Հանգած խարույկի մոխիրների մեջ,
Ձյունասպիտակ փայլում են, կանչու՜մ…
…Իսկ մոմն այրվում է

Ջուզեպե Բալզամո
29.10.2010, 22:41
Բարլո՜ւս… այսինքն, բարի արթնացում եռամսյա քնից… :) լավն ա

Եկվոր
31.10.2010, 08:52
Նստես ծառի շվաքին՝
Քո հին շորը քո հագին՝
Մաշած, պատռած քո կրծքին,
Աչքդ իմ թաքուն հայացքին,
Կուրծքդ՝ սպասող իմ ձեռքին,
Հևքդ՝ հանգուն իմ հևքին…
Վազեմ, նստեմ քո կողքին՝
Կամքս՝ հլու քո կամքին,
Ունկս դնեմ քո գոգին,
Եվ քո մատը իմ քունքին
Նախշեր գծի կաթոգին,
Անցնեն օրեր, և կրկին
Նստես ծառի շվաքին…

Գալաթեա
01.11.2010, 23:51
Կաթոգին նախշեր քունքին :)
"Կաթոգին" չսիրածս բառով ավելի գեղեցիկ ստեղծած պատկեր դեռ չէի հանդիպել :)